Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 52 բայտ, 18:28, 12 Մայիսի 2017
— Իսկ այժմ նահանջում ենք,— կարգադրեց Գենդալֆը,— քանի դեռ նրանք թրոլին նորից չեն բերել:
Սակայն Մերին ու Փինը Փիփինը դեռ չէին հասցրել թռչել առաջին աստիճանին, երբ սենյակ խցկվեց Արագորնից քիչ ցածրահասակ մի հսկա օրք՝ թուխ, լայն ու տափակ դեմքով, ածուխի պես վառվող մանր աչքերով, կճատ քթով ու նեղ ճակատով. ըստ երևույթին թշնամիների առաջնորդն էր: Նրա սև զրահաշապիկը հասնում էր մինչև ոտնամանների ճիտքերը, գլխին արջնած սաղավարտ էր: Ձախ ձեռքում վահան ուներ, իսկ աջում՝ երկար ու ծանր նիզակ: Մյուս օրքերը հավաքվել էին դռան մոտ, բայց չէին շտապում սենյակ մտնել:
Առաջնորդ օրքը նետվեց դեպի Ֆրոդոն և, Արագորնի սրից վահանով պատսպարվելով, ճարպկորեն անցնելով Բորոմիրի սրի տակից, ահռելի ուժով նիզակը նետեց ուղիղ տարաբախտ Ֆրոդոյի վրա: Հոբիթը հասցրեց շրջվել ու նիզակը մտավ ոչ թե նրա կուծքը, այլ, միթրիլե օղազրահի վրայով սահելով, խրվեց կողը և Ֆրոդոյին մեխեց պատին: Սեմը ճչալով նետվեց դեպի տերը, մի հարվածով կտրեց թշնամու նիզակը, և Ֆրոդոն սահեց պատով ցած: Օրքն արդեն հափռել էր սև յաթաղանը և ուզում էր դրանով սպանել անպաշտպան զոհին, բայց այդ վայրկյանին ծանր Անդուրիլը փայլատակելով իջավ թշնամու սաղավարտին, և նա ջախջախված գլխով ընկավ: Սաղավարտը նրան չփրկեց Արևմուտքի Կայծակից: Բորոմիրն ու Արագորնը կատաղած մղվեցին դեպի դուռը, բայց մնացած օրքերը ոռնալով հապշտապ նահանջեցին:
— Արա՛գ,— տիրական հրամայեց Գենդալֆը: — Բոլորը դեպի սանդուղքը, այլապես ուշ կլինի:
Արագորնը գրկեց Ֆրոդոյին, սենյակից դուրս հրեց Մերիին ու Փինին Փիփինին և արագորեն անցավ կիսաբաց դռնով: Նրա հետևից դուրս եկան մնացած ճամփորդները: Վերջինը սանդուղք դուրս եկավ Լեգոլասը՝ իր հետևից քարշ տալով համառող Գիմլիին. թզուկը, ասես վտանգը մոռացած, ոչ մի կերպ չէր ուզում գերեզմանից հեռանալ: Բորոմիրը որքան ուժ ուներ դուռը քաշեց, և այն դանդաղ, ճռռալով ծածկվեց, սակայն կողպելու համար ոչինչ չկար:
— Վիրավորված չեմ... Ինքս կգնամ... — շնչահեղձ լինելով՝ Արագորնին ասաց Ֆրոդոն:
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոնարհվելով՝ բացականչեց Գիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Այստեղ հանգչում է թագը Դուրինի: Լիճը պահպանում է այն և սպասում նրա զարթոնքին... — Նա նորից խոնարհվեց ու շտապեց հոբիթների հետևից:
— Ի՞նչ տեսար այնտեղ,— Սեմին հարցրեց ՓինըՓիփինը, երբ նրանք հասան ջոկատին:
Բայց մտքերով տարված Սեմը ոչինչ չպատասխանեց:
— Սպասեք այստեղ, հիմա ես կբարձրանամ ծառի վրա ու կտեսնեմ, թե ինչպիսի կատար ունի: Ծառերը նաև իմ տունն են: Ճիշտ է, սրանցից երբեք չեմ տեսել, բայց շատ երգեր ու առասպելներ եմ լսել մելորնների մասին՝ այդպես են կոչվում էլֆերեն այս ծառերը, որոնք ծաղկում են ոսկեդեղին ծաղիկներով:
— Չգիտեմ՝ դու ինչպես,— արձագանքեց ՓինըՓիփինը,— բայց ես նույնիսկ առասպելական ծառերի վրա քնել չեմ կարող: Ես հո թռչուն չե՞մ...
— Որ այդպես է՝ բույն փորիր,— ծիծաղեց Լեգոլասը: — Առավել ևս, որ դա ձեզ համար նորություն չէ: Բայց եթե ուզում ես փրկվել օրքերից այդ բնում, ապա ժամանակ մի կորցրու, քրտնաջան աշխատիր:
Վերևում երգեցիկ ծիծաղ լսվեց, իսկ հետո ցածր, բայց հնչեղ ձայնը մի քանի անհասկանալի բառ արտասանեց: Լեգոլասը նրա լեզվով պատասխանեց:
— Ո՞վ է նա և ի՞նչ է ասում,— հարցրեց ՓինըՓիփինը:
— Էլֆ է,— իսկույն կռահեց Սեմը: — Ինչ է, չե՞ս լսում ինչ ձայն ունի:
— Լավ,— վերջապես ասաց նա,— ես կխախտեմ մեր սովորությունները և թզուկին կթողնեմ Լորիեն, եթե Լեգոլասն ու Արագորնը խոստանում են ուշադիր հետևել նրան: Բայց հենց որ գետն անցնի՝ մենք նրա աչքերը կկապենք: Իսկ հիմա բավական է խոսենք. ձեր ընկերներին չի կարելի ներքևում մնալ: Օրքերն արդեն վաղուց են հոսում դեպի Մորիա, իսկ Լորիենի շուրջը վխտում են գայլդարձյակները: Եթե դուք իսկապես Մորիայից կռվով եք դուրս եկել, ուրեմն հաստատ օրքերը ձեզ հետապնդում են: Հոբիթները կգիշերեն այստեղ՝ մենք նրանցից չենք վախենում, իսկ մարդիկ և թզուկը՝ հարևան ծառի վրա. այնտեղ մենք մեկ թալան էլ ունենք: Նրանց համար պատասխանատու ես, Լեգոլաս: Մենք չենք վստահում ո՛չ թզուկներին, ո՛չ մարդկանց:
Լեգոլասն անաղմուկ իջավ ներքև՝ փոխանցելու մյուսներին Հալդիրի խոսքերը: Շուտով բարձր ֆսֆսոց լսվեց, և Մերին ու Փինը Փիփինը բարձրացան հարթակ. երկուսն էլ վատ էին զգում:
— Մենք վերցրել ենք ձեր վերմակները,— քիչ շունչը տեղը բերելով, խոսեց Մերին: — Իսկ մնացած բեռները Պանդուխտը թաքցրեց և վրան ճյուղեր ու տերևներ լցրեց:
Հոբիթները չեն սիրում շատ վերև բարձրանալ և երբեք վերևում ննջարան չեն սարքում, որովհետև նրանց մեկհարկանի կացարաններում ուղղակի ոչ մի «վերև» չկա: Իսկ հսկայական ծառի կատարին ամրացված թալանը բոլոր հնարավոր ննջարաններից ամենաանհարմարն էր. ո՛չ պատեր ուներ, ո՛չ էլ բազրիք, միայն մի շարժական խսիր, որը նախատեսված էր ժամապահներին քամուց պաշպանելու համար: Դե փորձիր քնել այդպիսի ննջարանում:
— Միայն թե գետնին չզարթնենք,— փնթփնթաց ՓինըՓիփինը:
— Եթե ես քնեմ,— արձագանքեց Սեմը,— գետնին էլ թրմփամ՝ չեմ զարթնի: Էս բարձրաբերձ տեղում հոբիթի քուն կտանի՞... քունը գլխին ավելացրեց նա և տեղնուտեղն սկսեց խռմփացնել:
— Ինչու՞ լողալով,— պատասխանեց Հալդիրը: — Մենք այստեղ երկու առասան էլ ունենք: Դրանք կկապենք առաջինից քիչ վերև և, դրանցից բռնելով, քո ընկերները կանցնեն:
Երբ այդ երերուն կամուրջը պատրաստ էր, ճամփորդներն անցան հարավային ափ՝ ոմանք դանդաղ, մեծ դժվարությամբ, մյուսներն ավելի արագ ու անկաշկանդ: Հոբիթներից լավագույն լարագնացը Փինը Փիփինը դուրս եկավ. նա բռնել էր միայն մի պարանից և բավական վստահ էր առաջ գնում, սակայն աշխատում էր ներքև չնայել: Իսկ Սեմը քայլում էր դանդաղ, մանրիկ քայլերով, ձեռքերով պարաններից պինդ բռնած ու հայացքը ոսկեցոլք ջրից չկտրելով: Ափին նա թեթևացած շունչ քաշեց և բացականչեց.
— Դար ապրես՝ դար կսովորես, ինչպես ասում էր իմ ծերուկը: Ճիշտ է, նա այգեգործությունը նկատի ուներ, ոչ թե մեկ այլ բան. ինչ-ինչ, բայց հաստատ չէր մտածում, որ ես քնելու եմ թռչնի բնում ու սարդի պես վազվզեմ պարանների վրայով: Այդպիսի կատակ նույնիսկ հորեղբայր Էնդիի մտքով չէր անցնի:
Այդ գիշեր, հուրախություն հոբիթների քառյակի, Պահապանները ստիպված չեղան բարձրանալ ծառի վրա: Էլֆերը շատրվանի մոտ վրան խփեցին, հյուրերի համար փափուկ անկողիններ գցեցին և, զրնգուն ձայներով բարի գիշեր մաղթելով, հեռացան: Երբ էլֆերի ձայները լռեցին, ճամփորդները քննարկեցին երեկվա դեպքերը, Ամրոթի դամբանաբլուրը, խոսեցին այսօրվա դեպքերի մասին, Լորիենի տիրակալների մասին, բայց Մորիայի դեպքերի մասին ոչինչ չասացին՝ դրա համար առայժմ ուժ չունեին:
— Ասա խնդրեմ, ինչու կարմրեցիր տիրուհու մոտ, հը՞,— հանկարծ Սեմին հարցրեց հետաքրքրասեր ՓինըՓիփինը: — Էլֆ-տանտերերը կարող էին մտածել, թե ինչ-որ չարամտություն ունես: Հուսով եմ, քո չարագործ գլխում ոչ մի առանձնապես վտանգավոր միտք չկա, բացի իմ վերմակը գողանալու ստոր ցանկությունից:
— Վերմակը նրանից կծածկի՞ որ,— կատակին չպատասխանելով՝ փնթփնթաց Սեմը: — Ախր նա ուղիղ հոգուս մեջ էր նայում... Նայում էր ու հարցնում. իսկ ի՞նչ կասես, եթե առաջարկեմ քեզ ուղևորվել Հոբիթստան... Դեռ մի տնակ ու տնամերձ էլ խոստանում էր...
— Ես մենակ էլ կգնամ Մինաս Թիրիթ, դա իմ պարտքն է,— ասաց Բորոմիրը: Հետո նա անքթիթ նայեց Ֆրոդոյին՝ ասես փորձելով կարդալ նրա մտքերը: Բայց նկատելով, որ հոբիթը չի պատրաստվում խոսել, գլուխը կախեց և մտածկոտ շարունակեց. — Եթե անհրաժեշտ է Մատանին ոչնչացնել, ապա զենքի ուժով այս դեպքում ոչ մի բանի չես հասնի, և Պահապանի Գոնդոր գնալը միտք չունի: Իսկ եթե անհրաժեշտ է ոչնչացնել Թշնամուն, ապա մի՞թե խելագարություն չէ հրաժարվել... — Բորոմիրը լռեց, կարծես թե մինչ այդ ինքն իր հետ էր խորհում, իսկ հիմա հանկարծ հասկացավ, որ բարձրաձայն է խոսում, և վերջացրեց ակնհայտորեն ոչ այնպես, ինչպես ուզում էր. — ... Մեծ Գոնդորի ռազմական օգնությունից:
Ֆրոդոյին անհագստացրին Բորոմիրի խոսքերը: Ակնհայտ էր, որ նա չասաց սկզբնական ասելիքը: Հրաժարվելը խելագարություն է... Ինչի՞ց... Գուցե Համիշխանության Մատանու՞ց... Ֆրոդոն հիշեց, որ Էլրոնդի մոտ կայացած խորհրդում Բորոմիրն այդ մասին խոսք բացեց, բայց Էլրոնդն այն ժամանակ նրան ամեն ինչ բացատրեց, և նա, կարծես թե, հասկացավ բանն ինչ է: Հոբիթը հույսով նայեց Արագորնին, սակայն վերջինս, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին, պարզապես չէր լսում Բորոմիրին: Դրանով էլ խորհրդակցությունն ավարտվեց: Մերին ու Փինն Փիփինն արդեն քնած էին. Սեմը դիմանում էր, բայց թաքուն հորանջում էր: Օդում արդեն վաղորդյան թարմություն էր զգացվում: Ֆրոդոն մտավ վերմակի տակ ու քնեց:
Առավոտյան նրանք սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Եկան էլֆերը և իրենց հետ հանդերձանքի ու սննդամթերքի մի քանի պարկ բերեցին: Գիմլին բացեց պարկերից մեկը, շագանակագույն բարակ մի բլիթ հանեց՝ փաթաթված տերևի մեջ, ջարդեց այն՝ միջուկը սպիտակ դուրս եկավ, և, դեռ չփորձած, հիասթափված ասաց.
Հետո էլֆերը ցույց տվեցին հագուստները՝ լորիենյան երկար գլխանոցով թիկնոցներ՝ թեթև ու նուրբ, բայց ամուր գործվածքից, յուրաքանչյուր Պահապանի չափերով կարված: Ֆրոդոն դժվարանում էր որոշել, թե ինչ գույն են դրանք: Սկզբում արծաթափայլ էին թվում հսկա ծառերի ստվերում, բայց շրջապատի փոփոխությունից սկսեցին նոր երանգներ ընդունել. արևի տակ ոսկեզօծվեցին, խոտից կանաչեցին, հողից դարչնագույն դարձան և դժգունեցին մթնշաղում: Թիկնոցների օձիգները կոճկվում էին տերևաձև կանաչ ամրակալներով:
— Կախարդակա՞ն է,— տեղեկացավ Փինը՝ Փիփինը՝ ուրախությամբ նայելով իր նոր թիկնոցին:
— Մենք չենք հասկանում, թե ինչ է նշանակում «կախարդական»,— հոբիթին պատասխանեց էլֆերից մեկը: — Քո թիկնոցն էլֆական է, կարող ես չկասկածել... Եթե դու այդ նկատի ունես: Լորիենի ջուրն ու օդը, հողն ու իրերը, ծառերն ու խոտերը դրան տվել են իրենց շողշողուն գույները, փափկությունն ու գեղեցկությունը, ամրությունն ու հավերժությունը, քանզի էլֆերին շրջապատող ամեն ինչ կենդանանում է նրանց վարպետների ստեղծածում: Թիկնոցը ռազմիկների և հետախույզների հագուստ է, բայց այն զրահ չէ և նետ ու նիզակից չի փրկի: Փոխարենը հիանալի կպաշտպանի ցրտից ու անձրևից, շոգին կպատսպարի այրող արևից ու արշավի ժամանակ կթաքցնի թշնամու աչքից: Դուք արժանացել եք տիրակալուհու բարեկամական ու առանձնահատուկ վերաբերմունքին, քանզի մինչ այժմ ոչ մի օտարական լորիենյան թիկնոց նվեր չի ստացել:
— Այո՛, այո՛, զգույշ եղեք,— Հալդիրին ձայնակցեցին մյուս էլֆերը: — Մեր նավակները խորը չեն սուզվում, եթե նույնիսկ չափից ավելի են բեռնված, և դուք դրանց միանգամից վարժվել չեք կարող: Սկզբում ափի մոտ փորձեք, ստուգեք, թե ինչպես են սահում ջրի վրայով:
Ճամփորդներն անշտապ նստեցին մակույկները, առաջինը՝ Ֆրոդոն, Սեմը և Արագորնը, նրանցից հետո՝ Փինն Փիփինն ու Մերին Բորոմիրի հետ, իսկ վերջերս մտերմացած Գիմլին ու Լեգոլասը նստեցին երկուսով՝ նրանց նավակում դրեցին նաև մթերքի պարկերը:
Նավակների հատակին դրված էին տերևաձև բերաններով թիեր: Արագորնը թիով հրվեց կառանատեղից և փորձի համար գնաց Արծաթաջրով վերև: Նա թիավարել գիտեր, բայց գետն արագահոս էր, և մակույկը բավական դանդաղ էր շարժվում: Սեմը տեղավորվել էր առջևի նստարանին և, երկու ձեռքով նավակի կողերից կառչած, սարսափով նայում էր ջրին: Արծաթաջուրն ուրախ կայծկլտում էր արևի տակ: Երբեմն նավակի կողքով մելորնի տերև էր լողում դեպի Անդուին:
Տիրուհին լուռ գլուխը խոնարհեց:
Երկու հոբիթներին՝ Փինին Փիփինին ու Մերիին, Գալադրիելը խոշոր ծաղկաձև ճարմանդներով արծաթե գոտիներ նվիրեց, Բորոմիրին՝ մեծ ոսկե գոտի. Լեգոլասը լորիենյան աղեղ ստացավ, որն ավելի ձիգ ու հզոր էր, քան չարքանտառի էլֆերի աղեղները, և նետերով լի կապարճ:
— Իսկ քեզ, փոքրիկ իմ այգեպան,— տիրուհին քնքուշ ասաց Սեմին,— հատուկ նվեր եմ պատրաստել՝ համեստ, սակայն, հուսով եմ, օգտակար: — Նա հոբիթին մեկնեց մի փոքրիկ տուփ, որի վրա ոչինչ չկար, բացի կափարիչին փորագրված ռունագիր «Գ» տառից: — «Գ» նշանակում է Գալադրել,— բացատրեց տիրուհին: — Այդ տուփիկում ես մի քիչ հող եմ դրել իմ այգուց և օրհնել եմ բերքառատությամբ: Այն քեզ չի պաշտպանի ճանապարհի վտանգներից, չի փրկի թշնամու նետից ու թրից, բայց եթե դու երբևէ վերադառնաս տուն և այս հողով պարարտեցնես նույնիսկ ավերված ու լքված այգիդ, ապա այն չտեսնված փարթամորեն կծաղկի: Եվ այն ժամանակ գուցե հիշես Լորիենը ու տեսնես նրա պայծառ լույսը, թեև հանդիպեցիր մեզ մեր ձմեռվա օրերին: Գարունն ու աշունը վաղուց հեռացել են, դարձել հիշողություն և այլևս չեն վերադառնա այս աշխարհ:
Վստահելի
1342
edits