Changes
/* Գլուխ տասներկու. Փախուստ դեպի Գետանցում */
— Ո՞վ է ապրում այստեղ,— հարցրեց նա: — Եվ ո՞վ է կառուցել այս աշտարակները: Սա ի՞նչ է, Թրոլյան սարահա՞րթն է:
— Այո,— ասաց Պանդուխտը: — Միայն թե աշտարակները նրանք չեն կառուցել: Թրոլները կառուցել չգիտեն: Այստեղ ոչ ոք չի ապրում: Դարեր առաջ այստեղ մարդիկ էին ապրում, բայց հիմա նրանք չկան: Ասում են, նրանց ստրկացրել է Անգմարի կախարդ-արքան, և նրանք հանձնվել են չարին, իսկ Մեծ Պատերազմի ժամանակ կործանվել են իրենց տիրակալի հետ միասին: Նրանց նույնիսկ լեռներն են վաղուց մոռացել, իսկ չարագործության ստվերը, տեսնու՞մ եք, չի վերացել:
— Իսկ դու որտեղի՞ց գիտես այդ բոլորը, եթե նույնիսկ լեռներն են մոռացել,— հարցրեց Փիփինը: — Գազաններն ու թռչունները հո չէին կարող քեզ այդ մասին պատմել:
— Իսկ իմ կարծիքով, դրա կարիքը չկա,— ասաց Պանդուխտը՝ քարայրից դուրս գալով: — Սա իսկապես թրոլների որջ է, բայց վաղուց լքված է: Այնուամենայնիվ եկեք զգույշ լինենք, իսկ հետո կերևա:
Մուտքի մոտ արահետը չէր վերջանում. բացատի ծայրից այն կտրուկ իջնում էր ներքև ու սուզվում անտառի մեջ: Չցանկանալով ցույց տալ Պանուխտին, որ վախենում է, Փիփինը վազեց առաջ ու միացավ Մերիին: Պանդուխտն ու Սեմը հետևեցին նրանց՝ քայլելով Ֆրոդոյին տանող պոնիի երկու կողմերովկողքով: Արահետն այժմ այնքան էր լայնացել, որ, ցանկության դեպքում, հոբիթները կարող էին նույնիսկ ձեռք ձեռքի տված գնալ:
Բայց դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ Փիփինը վազքով վերադարձավ, իսկ հետևից էլ Մերին՝ երկուսն էլ մահու չափ վախեցած:
— Թրոլնե՜րը, թրոլնե՜րը,— շնչակտուր գոռաց Փիփինը,— էնտե՛ղայնտե՛ղ, ներքևում, բացատում. մենք նրանց ծառերի հետևից տեսանք, հո՜ հսկաներ չեն:
— Դե ինչ, գնանք տեսնենք,— որոշեց Պանդուխտը՝ մի ծուռումուռ մահականման փայտ ընտրելով:
Արևն արդեն բավական բարձրացել էր և գրեթե տերևազուրկ ճյուղերի արանքով լույսի վառ շերտեր էր սփռում բացատի մեջ: Ճամփորդները գաղտագողի մոտեցան և, բների հետևում շունչները պահած, քարացան: Ահա նրանք՝ թրոլները. երեք ահռելի հրեշներ: Մեկը կռացել էր, իսկ մյուս երկուսը նայում էին նրան:
Պանդուխտը հանգիստ առաջ գնաց, ասես ոչինչ էլ չէր եղել:
— Հապա մի վեր կաց, քարացա՛ծ հիմար,— հրամայեց նա և մահակով խփեց կռացած հսկայի հետույքին: Մահակը ճայթյունով կոտրվեց՝ ու ոչ մի բան: Հոբիթները զարմանքից աչքները չռեցինախ արեցին, բայց մի ակնթարթ հետո նույնիսկ Ֆրոդոն հռհռաց:
— Ա՛յ քեզ բան,— վերջապես ասաց նա: — Լավն ենք, խոսք չկա. մոռացել ենք սեփական ընտանեկան պատմությունը: Ախր սրանք այն երեք թրոլներն են, որոնց Գենդալֆը բռնացրեց վիճելուց՝ թե ինչպես համեղ պատրաստել տասներեք թզուկներին և մեկ հոբիթին:
Բոլորով հռհռացին: Ֆրոդոյի տրամադրությունը բարձրացավ: Բիլբոյի առաջին (այդքան հաջողությամբ ավարտված) արկածի մասին հիշողությունը ուժ տվեց նրան՝ և արևն էլ փառավորապես ջերմացնում էր, այնպես որ աչքերի առջևի մշուշը վերջապես մի քիչ ցրվեց: Նրանք դադար առան բացատում և ճաշեցին ամենամեծ թրոլի ոտքերի տակ՝ ստվերում:
— Գուցե ինչ-որ մեկը երգի՞կերգի՞, քանի դեռ արևը երկնքում է,— առաջարկեց Մերին, երբ ճաշելը վերջացրին: — Թե չէ արդեն վաղուցվանից ո՛չ երգ չենք լսել, ո՛չ հեքիաթ:
— Թխպամածում այն գիշերից հետո չենք լսել,— հաստատեց Ֆրոդոն: Բոլորը շրջվեցին դեպի նա: — Մի անհանգստացեք,— շտապեց ավելացնել նա՝ տեսնելով իրեն նայող մտահոգ դեմքերը: — Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, բայց երգել դեռևս չեմ կարող: Գուցե Սեմն ինչ-որ բա՞ն փորձի հիշել:
— Սկսիր, Սեմ,— անմիջապես նրան միացավ Մերին: — Դե, գլուխդ աշխատեցրուաշխատացրու, այնտեղ այնքան բան կա թաքնված, ժլատություն մի արա:
— Թաքնված, չէ՜ մի,— մրթմրթաց Սեմը: — Դե լավ, կփորձեմ մի բան գտնել... Երգ կլինի՞: Հիմարություն է, իհարկե, երգի նման էլ չէ, բայց որ խոսք գնաց՝ հիշեցի:
Ուղին ծածկվել էր երեկոյան երկար ստվերներով: Այն առաջվա պես դատարկ էր, ու շուրջը քար լռություն էր: Ճամփորդներն այլ ընտրություն չունեին. արագ իջան քարափից, դուրս եկան Ուղի և վազեցին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին:
Նրանք արդեն ուզում էին տեղ որոնել գիշերելու համար, երբ հանկարծ հետևից լսվեց զզվելի ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց՝ իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Արագ մագլցեցին հավամրգու և հապալասի թփերով ծածկված լանջը և ու թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ: Անտեսանելի ձին սլանում էր ամբողջ թափով՝ սմբակներով թեթև հարվածելով գետնին: Քամու հետ զնգզնգոց տարածվեց, ասես ոլորանից այն կողմ ինչ-որ մեկը փոքրիկ զանգակներ էր թափահարում:
— Ինչ-որ նման չէ Սև Հեծյալներին,— ասաց Ֆրոդոն՝ ականջ դնելով:
Հոբիթները համաձայնեցին՝ նման չէ, բայց բազմօրյա հետապնդումից հետո ամեն մի ձայն վտանգավոր ու սպառնալից էր թվում: Սակայն Պանդուխտը կռացավ, ականջը հպեց գետնին ու պայծառացավ:
Մթնում էր, թփերը մեղմ խշշում էին: Բոժոժներն Զանգակներն ավելի ու ավելի հնչեղ էին զնգզնգում, սմբակների ձայնը մոտենում էր: Եվ հանկարծ ոլորանից սրընթաց դուրս թռավ մի սպիտակ ձի՝ շողշողալով մթնշաղում ինչպես ճերմակ թռչուն: Սանձը հուրհրում ու կայծկլտում էր թանկարժեք քարերից, որոնք ասես աստղեր լինեին: Հեծյալի թիկունքում ծածանվում էր թիկնոցը, գլխանոցը հետ էր ընկած, և քամին խաղում էր ոսկեգույն մազերի հետ:
Ֆրոդոյին թվաց, թե հեծյալը հեծյալն արծաթավուն լույս է ճառագում:
Պանդուխտը դուրս թռավ թփուտից և ուրախ բացականչություններով նետվեց դեպի Ուղին, բայց ավելի շուտ, քան նա դուրս թռավ ու ճչաց, հեծյալը հայացքը բարձրացրեց ու զսպեց ձիուն: Պանդուխտին տեսնելով՝ նա իջավ ձիուց ու վազեց ընդառաջ:
Լեռան ստորոտ էին իջնում խոտածածկ լանջերով, և հոբիթները քայլում էին փափուկ խոտի վրայով, որպեսզի ոտքերը հանգստանան: Երեկոյան երկու կողմից սոճուտ սկսվեց, իսկ քիչ հետո ճանապարհը մտավ զառիվայր, ուղղաձիգ պատերով կիրճը: Ճամփորդներն արագացրին քայլերը, և կիրճում տարածվեց անվերջանալի արձագանքը, ասես նրանց բազմաթիվ ոտքեր էին կրնկակոխ հետևում: Առջևում թեք վայրեջք էր, ապա Ուղին դուրս էր գալիս մի ոչ մեծ մարգագետին, որից այն կողմ սկսվում էր ծանծաղուտը: Գետի մյուս ափին Ուղին շագանակագույն զառիթափով բարձրանում էր վերև. ավելի հեռվում հսկա լեռներ էին:
Կիրճում արձագանքը դեռ չէր լռել, բայց այժմ դրան ինչ-որ աղմուկ էր ավելացել՝ ասես ուգին ուժգին քամի սկսված լիներ կիրճի հետևի սոճուտում: Գլորֆինդելը շրջվեց, ականջ դրեց ու սրընթաց նետվեց դեպի գետը:
— Արա՛գ,— ճչաց նա Ֆրոդոյին,— թշնամին այստեղ է:
— Էլբերեթի և հրաշագեղ Լութիենի անունով եմ երդվում,— մի կերպ արտաբերեց Ֆրոդոն՝ թուրը բարձրացնելով,— Մատանին չե՛ք ստանա: Ես էլ ձերը չեմ:
Պարագլուխն արդեն գետի մեջտեղում էր: Նա կանգնեց ասպանդակների վրա և ձեռքն ահեղ բարձրացրեց: Ֆրոդոն քարացավ, լեզուն պապանձվեց ու սիրտն ուգին թպրտաց: Թուրը կոտրվեց ու նրա դողացող ձեռքից վայր ընկավ:
Էլֆական ձին խռխռոցով ծառացավ: Առաջին Հեծյալն արդեն պատրաստվում էր դուրս գալ ափ: