Changes
/* Գլուխ հինգերորդ. Քազադ-Դումի կամուրջը */
— Որքան ես հասկանում եմ,— ասաց հրաշագործը,— սա Բալինի արշավանքի տարեգրությունն է: Այն սկսված է երեսուն տարի առաջ, Բալինի ջոկատի Սևագետք մտնելու օրից: Էջերը համարակալված են: Տեսնու՞մ եք, այստեղ գրված է 1/3: Իմ կարծիքով, դա նշանակում է առաջին տարի, էջ երեք: Նշանակում է, գրքի առաջին երկու էջը չկա: Ահա, լսեք, թե ինչ է այստեղ գրված.
''Մենք ոչնչացրինք օրքերի պահակներին դարպասի մոտ և պահ...'' շարունակությունը կարդալ հնարավոր չէ, էջը էջն արյունոտված է, բայց այստեղ ամեն ինչ պարզ է. ''Պահականոցում... Սակայն պահակները հասցրին տագնապ բարձրացնել, և բազմաթիվ օրքերի մենք...'' երևի ''սպանեցինք... Հայելու լճի ճակատամարտում Ֆլոյնը թշնամիների մի ամբողջ ջոկատ կոտորեց, բայց ինքն էլ մահացու վիրավորվեց թշնամու նետով...'' Երկու տող չկարողացա կարդալ: Շարունակության մեջ ասվում է. ''Օրքերին դուրս վռնդեցինք հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահից. մենք պատրաստվում ենք այստեղ ապրել: Այստեղ...'' չի հասկացվում, բայց հիշվում է ''պատուհան'' բառը: Եվ վերջապես... ''Բալինն իր խորհրդականների հետ տեղավորվեց Տարեգրության սրահում...''
— Հենց սա է Տարեգրության սրահը,— նայելով սնդուկներին, նկատեց Գիմլին:
— Սկզբում հետ,— պատասխանեց Գենդալֆը: Մենք իզուր ժամանակ չենք կորցրել, հանգիստ եզեք: Այս դամբարանը նախկինում տարեգրության շքասրահն էր, և այժմ ես գիտեմ, թե մենք որտեղ ենք գտնվում՝ գմբեթավոր դահլիճը հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահն է, որի մասին հիշատակվում էր գրքում: Քսանմեկերորդ սրահը յոթերորդ հարկաշարքում է: Իսկ դարպասը գտնվում է առաջին հարկաշարքում, հարավային թևում: Հիմա մենք կվերադառնանք գմբեթավոր դահլիճ, արևելյան միջանցքով կիջնենք ներքև և թեքվելով հարավ, դուրս կգանք դարպասի մոտ: Գնացինք... — Գենդալֆն առաջ անցավ:
Եվ հենց այդ պահին Մորիայի խորքերից նրանց հասավ մի ճարճատուն որոտ՝ ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ո՜-գ, և նրանք ոտքերի տակ զգացին քարե հատակի դողը: Ճամփորդներն առանց պայմանավորվելու նետվեցին դեպի դուռը: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ. դղրդացող որոտի ալիքը նորից գլորվեց Մորիայի քարանձավներում և հետո նորից, ու կրկին նորից՝ ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ո-ռ-ո-գ, կարծես լայնարձակ Մորիայի ընդերքը ինչ-որ մեկը դարձրել էր մի հսկայական թմբուկ: Եվ ասես ի պատասխան դղրդոցին՝ գմբեթավոր դահլիճում փչեց եղջերափողը, որին անմիջապես պատասխանեցին: Պահապանները ճամփորդները խռպոտ ճչոցներ լսեցին և ծանր դոփյուն:
— Նրանք մոտենու՜մ են,— գոռաց Լեգոլասը:
— Այստեղ առայժմ խաղաղ է,— առարկեց արևելյան դռանը մոտեցած Արագորնը: — Դռան հետևում ներքև իջնող սանդուղք կա, այնպես որ գմբեթավոր դահլիճը մեզ կարծես թե պետք էլ չէ, բայց ինձ թվում է, որ նահանջել, չիմանալով թե ուր, շատ վտանգավոր է: Մենք նույնիսկ դուռը փակել չենք կարող, սողնակն այստեղ կոտրված է և դուռը դեպի ներս է բացվում: Սկզբում հարկավոր է թշնամիներին կանգնեցնել... Նրանք չեն մոռանա տարեգրության շքասրահը,— հետ նայելով, ատամների արանքից նետեց նա,— իսկ նրանցից ոմանք հավիտյան կմնան այստեղ...
Միջանցքում ծանր քայլեր լսվեցին: Բորոմիրը շտապ դռան տակ մտցրեց մի քանի կոտրված սուր ու դրանք սեպերի պես խրեց: Բոլորը նահանջեցին ու սպասումով կանգ առան: Քայլերը լռեցին, ու միջանցքից քարե դռան վրա մի խորտակիչ հարված իջավ: Դուռը դիմացավ, բայց թեթև ցնցվեց: Հաջորդ հարվածից մի փոքր բացվեց. շեղբ-սեպերը հետ-հետ գնալով, հատակին խոր ակոսներ գծեցին: Երրորդ հարվածն իջավ դռան վրա, և արանքից կանաչասև թեփուկներով ծածկված մի հսկայական ձեռք ներս մտավ: Հետո դուռը մի անգամ էլ ցնցվեց, և Պահապանները ճամփորդները տեսան սևականաչ մի վիթխարի ոտնաթաթ, որն առանց մատների էր: Սեպերը ճռռացնելով՝ դուռը դանդաղ բացվում էր:
Բորոմիրը նետվեց առաջ ու թրով հասցրեց զզվելի ձեռքին, բայց թուրը զրնգալով հետ թռավ ու ընկավ քար կտրած Ֆրոդոյի առջև:
— Գիմլին՝ առաջինը,— հրամայեց հրաշագործը: — Նրանից հետո՝ հոբիթները, Լեգոլասն ու մարդիկ:
Փախստականների վրա նետերի տարափ տեղաց: Մի նետ դիպավ Ֆրոդոյի մեջքին և զրնգոցով հետ թռչելով՝ ընկավ գետնին. մյուսը ցցվեց հրաշագործի գլխարկի մեջ՝ սև փետուրի պես: Ֆրոդոն ահով հետ նայեց: Ճեղքի մյուս կողմում, կրակի արտացոլքով լուսավորված, իրար գլխի էին հավաքվել օրքերի սև կերպարանքները՝ այնտեղ մի քանի հարյուր կլինեին: Նրանք թափահարում էին երկար նիզակներն ու բոսոր, ցոլցլացող յաթաղանները: Ավելի ու ավելի բարձր էր ճայթում որոտը՝ ռ-ռ՜-ռ՜-ռ՜-ո-գ, ռ՜-ռ՜-ռ՜-ո-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ, ռ-ռ-ռ-ռ-ո՜-գ:
Լեգոլասը կապարճից հանեց նետը, բայց հետ նայելով, վախեցած ճչաց ու ձեռքից գցեց: Ճեղքին էին մոտեցել երկու հսկա թրոլ՝ բերել էին երկար սալաքարեր, որ կամուրջ գցեն: Սակայն թրոլները չէին վախեցրել էլֆին, նա նույնիսկ նրանց կողմը չէր նայում: Օրքերի սև կերպարանքները հանկարծ սարսափով ընկրկեցին, և առաջացած անցումում հայտնվեց մի ահռելի ստվեր, որը պարուրված էր գզուզ, քուլա-քուլա գալարվող ամպով: Ամպի մեջ ինչ-որ հսկա կեպարանք էր զանազանվում. զգացվում էր, որ այն կործանիչ զորություն ունի: