Changes
Ուլենշպիգելն ասաց Թոմաս Ուտենհովենին․
― Դե հիմա խմենք։ Ուրեմն մի կին կճարեք ինձ՝ հարուստ կամ աղքատ։ Ես նրա հետ կգնամ եկեղեցի և քահանային օրհնել կտամ ամուսնությունը։ Նա էլ մեզ կտա պսակի վկայաkան՝ վկայական՝ անվավեր, որովհետև ինկվիզիտոր պապիստի տրվածն է։ Մենք դրա մեջ նշել կտանք, որ երկուսս էլ լավ քրիստոնյաներ ենք՝ խոստովանած ու հաղորդված, ապրում ենք առաքելաբար՝ հետևելով մեր սրբազան կաթոլիկ մայր եկեղեցու պատվիրաններին, եկեղեցու, որ վառում է իր զավակներին, և, այդպիսով, մեր վրա կհրավիրենք օրհնությունը մեր սուրբ հոր՝ պապի, երկնային ու երկրային բանակների, սրբերի ու սրբուհիների, աբբահայրերի, ավագերեցների, վանականների, գուգազների, մարդորսների և այլ ապիրատ մարդկանց։ Զինված վերոհիշյալ վկայականներով, մենք կպատրաստվենք հարսանեկան ճանապարհորդության սովորական ծիսակատարության և քեֆին։
― Բայց կի՞նը, ― հարցրեց Թոմաս Ուտենհովենը։
Պատանյակն էլ ցատկեց նավի տախտակամածը։
Եվ նրանք շարունակեցին խմել։ Լամմեն ապուշ կտրած չգիտեր, թե իրոք ի՞նքն էր՝ Դամմեի բնակիչը, որ ծեծнլ ծեծել էր այդ հուժկու մարդուն, և այլևս չէր համարձակվում նայել նրան, եթե ոչ գաղտագողի, առանց որևէ հաղթական հայացքի ու վախենալով, թե չլինի հանկարծ այդ մարդը ցանկություն ունենա բռնելու իրեն՝ ինչպես էշերին էր բռնել, և ողջ֊ողջ շպրտի Մաասը՝ ի գոհացումն պարտության ոխի։
Բայց նավաստին ժպտալով՝ ուրախ֊զվարթ հրավիրեց նրան դարձյալ խմել։ Լամմեն թոթափելով ահը՝ նորից սկսեց հաղթական վստահությամբ նայել նրան։