Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7 բայտ, 18:49, 29 Մայիսի 2017
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով` Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտն սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:
Հասնելով գետնին՝ նա վստահ և առանց հապաղելու շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհը մեղմորեն բարձրանում էր դեպի լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած են խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր, որոնք ցնցվում էին, երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր՝ և քթի տակ մրթմրթալով ու ինչ-որ անվերջանալի երգ երգելով:
Սկզբում հոբիթները սսկվել էին: Տարօրինակ էր, բայց իրենց հանգիստ ու ապահով էին զգում, ու նաև շատ բան ունեին մտածելու և զարմանալու: Բայց, որոշ ժամանակ անց, Փիփինը արիանալով նորից խոսեց.
— Ծառմորուս, ա՛յ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, այդ անտառը խորհրդավոր է և վտանգավոր:
— Հըմ, ճշմարի՞տ,— դմբդմբաց էնտը: — Դե, եթե դուք այստեղից որոշեիք գնալ այնտեղ և ինձ հարցնեիք՝ ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներից, դրանք խորհրդավոր են ու վտանգավոր, մեկ էլ տեսար, էլի, մի բան պատահեց: Մի ժամանակ էլֆերը Լաուրելինդորենան էին այդ երկրամասը կոչում, բայց հիմա այդ անվանումը կարճացել ու դարձել է ուղղակի Լոթլորիեն: Միգուցե ճիշտ են արել, չեմ կարող ասել: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Է՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա ուղղակի Անուրջների Ծաղիկ է դարձել: Այո՛, այդ անտառները սովորական չեն և ամեն մեկը չէ, որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան, որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... Այո, դա սովորական երկիր չէ, թեև հիմա այնտեղ թախիծ է իջել, և ուրախությունը Լոթլորիենից հեռանում է: Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) — դմբդմբաց նա: — Լսել եմ, եմ՝ նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, մեկուսացել են իրենց անտառներում: Հիմա ո՛չ Ոսկի անտառը, ո՛չ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները, և ամեն ինչ մնում է անփոփոխ:
— Այսի՞նքն,— չհասկացավ Փիփինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և՝ ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսիններըէնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա, երբ ծառն արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ, ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, հանդիպում՝ առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Թեպետ՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային Զառամյալ Անտառի պես , հա՞,— ճշտեց Փիփինը:
— Դե, հա, այդպիսի էդպիսի մի բան, մենակ թե ավելի վատ: Այնտեղ՝ հյուսիսում, Մեծ Խավարից միայն ստվեր է մնացել, թեև չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Իսկ իմ անտառում կան թավուտներ, որտեղ Խավարը Խավարն ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից են մեծ... Այնուամենայնիվ մենք անում ենք, ինչ կարող ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստիարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը էնտերն ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերն էլֆերին են ավելի շատ նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Թեպետ իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս՝ հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալխոսել: Իսկ իմ հոտի ծառերից ոմանք ձեռքերի պես ճկուն ճյուղեր ունեն և նույնիսկ կարողանում են ինձ հետ զրուցել: Իհարկե, այդ ամենն էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր ու գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Կապույտ լեռները: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էրընդամենը... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Իսկ օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ՝ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
</poem>
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում զառիվայր ու մթին լանջեր ծառացան. նրանք հասել էին Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր լեռան՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտին: Էնտուոշ գետը, կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Գետակից աջ հարթ, կանաչապատ լանջ էր սկսվում, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առջև բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:
Ծառմորուսն առանց քայլերը դադաղեցնելու դանդաղեցնելու սկսեց բարձրանալ սարը: Հանկարծ հոբիթների աչքերի առջև լանջը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները , ասես ողջունելով , շրշացին: Մուտքից ներս լայն, հարթ տարածություն էր բացվում. , որը, պարզվեց, լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ոտնաչափ բարձրություն ունեին, իսկ դրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում՝ թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում Էնտուոշին:
— Հու՛մ... Հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը՝ ավելի ճիշտ անվանման սկիզբը, կհնչի այսպես՝ Ակունքահին Սրահ: Այս վայրն իմ հոգուն հարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք:
Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա ընկերները հոբիթները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին, գետնին՝ նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Էնտը մի քիչ րոպեաչափ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը գետնից երկու մեծ անոթ բարձրացրեց և դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե դրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձեռքերը պահեց անոթների վրա, ջուրն սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, իսկ փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փիփինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ քարացած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ՝ սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձակարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
Դե ինչԴեհ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Բայց դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանաք:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ-որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական էր, մյուս երկուսը՝ փոքր:
— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: — Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ոտնաչափ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և, ոտքները օդում թափահարելով, սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում՝ այն նույն ջրից, որ նրանք առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով՝ թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը սկսեցին շարժվել, և հոբիթներին նույնիսկ թվաց, թե դրանք աճում են, վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և, վերջապես, իր գավաթը բարձրացնելով, դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:
— Ահ-հա,— վերջապես արտաշնչեց նա՝ բաժակը դնելով սեղանին: — Հու՛մ, հը՛մ: ԴեԴեհ, իսկ հիմա կարելի է և զրուցել: Նստեք Նստեցեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:
Աջ կողմում՝ պատի տակ, գետնից երկու ոտնաչափ բարձրությամբ մի ընդարձակ մահիճ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու պտերով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճի վրա և, ձեռքերը գլխի տակ դնելով, ձգվեց ամբողջ մարմնով, նայելով անձավի առաստաղին խաղացող երփներանգ ցոլքերին, որոնք նման էին տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փիփինը տեղավորվեցին նրա կողքին, խոտով լցված բարձերի վրա:
Հոբիթներն իրենց պատմությունն սկսեցին ամենասկզբից, սկսած այն օրից, երբ լքեցին Հոբիթստանը: Պատմությունը բավականին խճճված ստացվեց: Նրանք անընդհատ ընդհատում էին միմյանց, խառնում հերթականությունը, և էնտն էլ էր հաճախ ընդհատում պատմողին, խնդրում հետ գնալ ու պատմել ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների մասին, կամ առաջ գնալ և պատմել ավելի ուշ կատարվածները: Մատանու մասին հոբիթները ոչինչ չասացին, ինչպես նաև այն մասին, թե ինչու են ճանապարհ ընկել և ուր են գնում: Իսկ էնտն էլ հարցեր չտվեց:
Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում. հարցնում էր Սև Հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Զառամյալ Անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից ու Գալադրիելից: Ծառմորուսն ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները և հանկարծակի հանկարծ մի տարօրինակ հարց տվեց.
— Իսկ այնտեղ, ձեր կողմերում Էնտերի չե՞ք հանդիպել: Դե... հում... ոչ թե էնտերի այլ... հըմ... Էնտերի կանանց:
— Հըմ... երևի ոչ այնքան... Թերևս, արդեն ես էլ չեմ հիշում, թե ինչ տեսք ունեին նրանք,— մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: — Բայց, ինձ թվում է, ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի:
Ծեր էնտին հատկապես առանձնապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթներն սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է, Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի Խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին էլ նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթները հոբիթներն սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք , ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց, երևում է, Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք, թե լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, զարմանալի գործ է, արմատ ու ոստիկ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև վաղուց մոռացված Իննյակը և հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում է փոքրիկներին իր Ջոկատում ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելն ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:
Վստահելի
1342
edits