Changes
/* Գլուխ առաջին. Բորոմիրի վերջին ուղևորությունը */
[[Պատկեր:Boromir.jpg|300px|thumb|right]]
Արագորնը վազում էր կածանով դեպի վեր, անընդհատ կանգ առնում, կռանում ու փնտրում թեկուզ ինչ-որ փոքրիկ հետք: Սովորաբար, նույնիսկ հետքագետի համար, դժվար է գնալ հոբիթների հետքով, քանի որ նրանք քայլում են թեթև և անաղմուկ: Վերևում, սակայն, կածանը հատում էր մի փոքրիկ առվակ, որի մոտ` խոնավ հողի վրա, Արագորնը գտավ այն, ինչ փնտրում էրհազիվ նկատելի հետքեր գտնվեցին:
— Նշանակում է, ճիշտ եմ գնում,— ասաց նա բարձրաձայն,— Ֆրոդոն ուղևորվել եղել է դեպի գագաթըգագաթին: Կուզենայի իմանալ, նա այնտեղ ի՞նչ է տեսել: Չնայած, ինչ էլ որ տեսած լինի, մեկ է, նույն ճանապարհով պիտի վերադառնար:
Հետքագետը կանգ առավ և վարանեց: Չբարձրանա՞ արդյոք Ամոն Հենի գագաթը, միգուցե այնտեղ` քարե նստարանի մոտ, նրա աչքերի առջև կբացվի ինչ-որ կարևոր բան, և կասկածները կցրվե՞ն: Ժամանակ չկար, բայց այնուամենայնիվ նա որոշեց և վազելով առաջ՝ մի քանի ցատկով հաղթահարեց քարե աստիճանները: Նստելով նստարանին` նա սկսեց ուշադիր զննել, բայց արևն արդեն հասցրել էր մայր մտնել, և աշխարհը թվում էր մռայլ ու հեռու: Արագորնը ոչինչ չտեսավ, բացի հորիզոնում երևացող բլուրներից, իսկ երկնքում` այն նույն թռչունին, որ արծվի էր նման: Թռչունը դանդաղորեն, լայն շրջաններ գծելով, իջնում էր դեպի հարթավայրը: Այդ պահին հետքագետի սուր լսողությանը հասավ ինչ-որ տարօրինակ աղմուկ, որը գալիս էր ներքևից՝ գետի ափամերձ անտառից: Արագորնը քարացավ: Ներքևում ճիչեր էին լսվում, և ի սարսափ իրեն նա զանազանեց նաև օրքերի ձայներ: Եվ հանկարծ տարածվեց ցածր, բայց հզոր եղջերափողի ձայնը. բախվելով սարերի լանջերին և արձագանքելով ձորերում` այն նույնիսկ խլացրեց ջրվեժի աղմուկը:
Բորոմիրի հայացքը սահեց սպանված թշնամիների վրայով: Նրա սրի օգնությամբ իրենց մահն էին գտել քսանից ավելի օրքեր:
— Օրքերը տարան կոլոտիկներին իրենց հետ, բայց չսպանեցին, միայն կապկպեցինկապեցին:
Նա լռեց և աչքերը հոգնած փակվեցին: Մի ակնթարթ հետո նորից խոսեց:
— Մնաս բարո՛վ, Արագո՛րն, գնա՛ Մինաս Թիրիթ, փրկի՛ր իմ ժողովրդին: Իսկ ես... Ես պարտվեցի:
— Ո՛չ,— չհամաձայնեց բացականչեց Արագորնը՝ բռնելով գոնդորցու ձեռքը և համբուրելով նրա ճակատը,— ո՛չ, Բորոմի՛ր, դու հաղթե՛լ ես: Եվ մե՛ծ է քո հաղթանակը: Հանգչիր խաղաղությամբ, Գոնդորը կանգուն կմնա:
Բորոմիրը թուլացած ժպտաց: