Changes

Մատանիների Տիրակալը

150 bytes removed, 19:26, 5 Հունիսի 2017
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և, կռանալով, մի բուռ ջուր վերցրեց: Ջուրը մաքուր էր ու սառը, և հոբիթը կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և, չլմփացնելով ջրին, հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փիփինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչԹե չէ տես, կարող ենք պարզապես հետ գնալ գետի երկայնքով. Էնտուոշ էր, չէ՞, կարծեմ: ՀետոՈնց էլ լինի, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով կվերադառնանքանտառից դուրս կգանք:
— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:
— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութէ էստեղ,— ընդունեց Փիփինը: — Տուկբորոյի Սմիալն է հիշեցնում, Տուկերի մեծ բույնը, ավելի ճիշտ, հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ո՛չ կահույքն են վերադասավորել, ո՛չ էլ ընդանրապես ինչ-որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր Ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուր տարի է անցել, ինչ նա մեռել է, բայց նրա մահից հետո էնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Դե, ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները ոչինչ են: Հապա նայի՛ր էս մորուքներին ու բեղերին, ինչքա՜ն երկար են: Իսկ տերևնե՞րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե, իհարկե, էստեղ գարուն ընդհանրապես լինում է:
— Համենայն դեպս էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Չարքանտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները. Սև Անտառում անթափանց մութ է ու խավար, էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե էստեղ գազաններ ապրեն, երկար չեն դիմանա:
— Հոբիթներն էլ չեն դիմանա,— համաձայնեց Փիփինը: — Իսկի Վերցնենք թեկուզ ինձ. իսկի էլ չեմ ուզում զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք էստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր պահուստի վիճակը:
— Ի՜նչ պահուստ,— պատասխանեց Մերին,— ոչ մի պահուստ էլ չունեք, բացի մի քանի կտոր լեմբասից: Ամեն ինչ մնաց էնտեղ՝ նավակներում:
— Օհո,— ասաց Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տաքանանք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցինմի լավ քրտնեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր, և վերջապես հոբիթների դիմաց մի ժայռեղեն պատ հայտնվեց, որը կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերն այնպես էին ձգվել դեպի լուսավորված մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, իսկ այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես: Բների ներքևի մասը ծածկված էր փափուկ վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և, հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը:
Քարափի վրա կոպիտ ու անհարթ աստիճաններ կային փորված, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, այդ քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Ցուրտ է այստեղ:
— Հա, ցուրտ է,— համաձայնեց Փիփինը: — Վախենում եմ, այս լավ եղանակը միայն խաբկանք է, և շուտով Եվ առհասարակ հիմա արևը կկորչի ու ամեն ինչ նորից գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերից: Նույնիսկ արդեն սկսում է դուր գալ ինձ:
— Սկսում է դուր գա՞լ: Հապա սպասի՛ր: Հաճելի է լսել, շատ հաճելի է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, հապա շրջվեք՝ դեմքներդ ձեզ առջևից տեսնեմ: Իսկ , թե չէ դուք ինձ դեռևս դուր չեք գալիս, բայց շտապել պե՛տք չէ: Հիմա առանց շտապելու կզննենք: Շրջվե՛ք, շրջվե՛ք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և առանց պարանոցի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա՞, թե՞ ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչամոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, իսկ դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փիփինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչպես էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին՝ լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդա՜ղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում նրանց մակերևույթին, միայն կայծկլտուն փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներն են փայլում արևի ճառագայթներից կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած, սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է: Միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապումՇտապել բոլորովին պետք չէ: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել, թե ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, հետո նոր լսեի, ապա առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի Չտեսնված փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալիչլսված ու չտեսնված: Տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
Փիփինն առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետաքրքրասիրություն էր առաջանում, և ոչ թե վախ: Շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
Հու՜մՕհո,— ասաց Ծառմորուսը,— դե արի ու այդքանը մի վայրկյանում բացատրի՛րՏես, թե ինչքան բան են ուզում միանգամից իմանալ: Մի շտապեքՇատ բան իմանաք՝ շուտ կծերանաք: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեր: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, որ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Հապա մի սպասեք, եկեք վերհիշենք...
<poem>
Այժմ, եկեք սովորենք Ականջ արեք ու սովորեք ապրողների ցուցակը:Սկզբում, անվանենք չորս ազատ ժողովուրդներին:
Էլֆերը՝ ամենահնագույնները, բոլորից,
Թզուկները՝ վարպետները, մթին քարաձավներից,
— Հու՛մ, հըմ... Հանգիստ, հանգիստ, մի շտապեք: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին: Այսպես որ գնա, պատահաբար, ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնումԻսկ ի՞նչ կա այդտեղ թաքցնելու,— զարմացավ Մերին: — Ես, օրինակ, Բրենդիբաքն եմ, Մերիադոք Բրենդիբաքը, բայց ինձ հաճախ ուղղակի Մերի են ասում:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փիփին:
— Հըմ, հըմ... Բայց դուք, ինչպես տեսնում եմ, կարգին հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք Որ ինձ վստահում եք, դրա համար շնորհակալ եմ, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Ախր Էնտերը , գիտեք, տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, կան արարածներ, որոնք նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Ուրեմն, ես կարող եմ ձեզ Մերի և Փիփին անվանել, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի: Ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Նախ՝ դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա,— հիմա պատմեք ասացեք ինձ, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...Ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան, պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչ այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Եվ այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստառանց շտապելու:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի: Եվ արժե՞ արդյոք միանգամից քեզ ամեն ինչ պատմել: Չէ՞ որ ինքդ ես խորհուրդ տալիս չշտապել: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում և իսկապես դու գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտեի և հիմա էլ գիտե՛մ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
— Գիտեինք,— տխուր ուղղեց Փիփինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և ու առաջնորդը:
— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — Ձեզ հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք մի բան անել ձեզ հետ, առանց ձեր կարծիքը հարցնելու: Բայց միասին մենք կարող էինք շատ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհները համընկնեն: Բայց ինչու՞ եք դուք պատվարժան Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
— Այսի՞նքն,— չհասկացավ Փիփինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և՝ ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում ու տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում ծառերն ընդհակառակը. մի մասը սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան էնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա, երբ ծառն արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ, ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում՝ առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Թեպետ՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային Զառամյալ Անտառի պես, հա՞,— ճշտեց Փիփինը:
— Դե, հա, էդպիսի մի բան, մենակ թե ավելի վատ: Այնտեղ՝ հյուսիսում, Մեծ Խավարից միայն ստվեր է մնացել, թեև չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Իսկ իմ անտառում կան թավուտներ, որտեղ Խավարն ինչպես եղել է, այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից են մեծ... Այնուամենայնիվ մենք անում ենք, ինչ կարող ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Խնամում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերն ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերն էլֆերին են ավելի շատ նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք ու ավելի հաստատուն: Թեպետ, իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս՝ հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսել: Իսկ իմ հոտի ծառերից ոմանք ձեռքերի պես ճկուն ճյուղեր ունեն և նույնիսկ կարողանում են ինձ հետ զրուցել: Իհարկե, այդ ամենն էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին ու սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին Ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր ու գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Կապույտ լեռները: Ֆենգորնն այդ անտառի արևելյան սահմանն էր ընդամենը... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ ամբողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Իսկ օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ՝ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
Ծառմորուսը վերջացրեց երգելն ու լռեց: Անտառում մեռելային լռություն էր տիրում: Օրը կամաց իրիկնանում էր, և ծառերի մեջ խտանում էին ստվերները: Վերջապես առջևում զառիվայր ու մթին լանջեր ծառացան. նրանք հասել էին Մշուշապատ Լեռնաշղթայի ամենաբարձր լեռան՝ Մեթեդրեսի, կանաչապատ ստորոտին: Էնտուոշ գետը կամ, ավելի ճիշտ, դեռ գետակը, աղմուկով ու շառաչյունով քարից քար թռչկոտելով, վազում էր ընդառաջ: Գետակից աջ հարթ, կանաչապատ լանջ էր սկսվում, որը մթնշաղի մեջ մոխրագույն էր թվում: Լանջի վրա ծառեր չէին աճում, և աչքերի առջև բացվում էր երկինքը, որտեղ, ամպերի միջև տարածված լճերում, լողում էին առաջին աստղերը:
Ծառմորուսն առանց քայլերը դանդաղեցնելու սկսեց բարձրանալ սարը: Հանկարծ զարմացած հոբիթների աչքերի առջև լանջը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի Բացվածքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները, ասես ողջունելով, շրշացին: Մուտքից ներս լայն, հարթ տարածություն էր բացվում, որը, պարզվեց, լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ոտնաչափ ֆուտ բարձրություն ունեին, իսկ դրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում՝ թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում Էնտուոշին:
— Հու՛մ... Հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը, ավելի ճիշտ՝ անվանման սկիզբը, կհնչի այսպես՝ Ակունքային Սրահ: Այս վայրն իմ հոգուն հարազատ էԵս սիրում եմ այս վայրը, այստեղ էլ մենք կգիշերենք:
Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա հոբիթները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին՝ նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ-որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը՝ փոքր:
— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց ասաց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: — Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և, ոտքները օդում թափահարելով, սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում՝ այն նույն ջրից, որ առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով՝ թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը սկսեցին շարժվել, և հոբիթներին նույնիսկ թվաց, թե դրանք աճում են՝ վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և, վերջապես իր գավաթը բարձրացնելով, դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:
— Ահ-հա,— վերջապես արտաշնչեց նա՝ բաժակը դնելով սեղանին: — Հու՛մ, հը՛մ: Դեհ, իսկ հիմա կարելի է և զրուցել: Նստեցեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:
Աջ կողմում՝ պատի տակ, գետնից երկու ոտնաչափ ֆուտ բարձրությամբ մի ընդարձակ մահիճ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու պտերով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճի վրա և, ձեռքերը գլխի տակ դնելով, ձգվեց ամբողջ մարմնով՝ նայելով անձավի առաստաղին խաղացող երփներանգ ցոլքերին, որոնք նման էին տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փիփինը տեղավորվեցին նրա կողքին, խոտով լցված բարձերի վրա:
— Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,— ասաց Ծառմորուսը:
Ծեր էնտին առանձնապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթներն սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է, Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի Խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին էլ նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթներն սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք, ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց, երևում է, Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում Էնտեղ, ձեզ մոտ, տեսնում եմ, մեծ փոփոխություններ են սկսվումսպասվում, բայց վատ կվերջանան դրանք, թե լավ՝ կիմանամ կիմացվի իր ժամանակին: Ահ, զարմանալի գործ է, արմատ ու ոստիկ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև իսկ վաղուց մոռացված Իննյակը և նորից լույս աշխարհ է ելել ու հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում վերցնում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիսհետ հեռավոր ճամփորդության, Գալադրիելն ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:
— Հում, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած, որ մեր ճանապարհները վաղուց բաժանվել են: Բայց, իհարկե, աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում... — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի, ձայնով դմբդմբաց: — Ո՞նց էին դրանք կոչվում... Ա՜խ հա, Էդ օրքերը, օրքերն ու դրանց տերերը:  Ես, իհարկե, անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, և ու ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, ստվերն այստեղ չի հասնի: Բայց հիմա քամին փոխվել և ու արևելքից է փչում. մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ-որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվեմ Սարումանի հետ:
— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փիփինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:
— Սարումանը հրաշագործ է, դրանից ավելին ես չգիտեմ: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին Ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով էին եկել, թե ուրիշ տեղից էին եկել՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ Սկզբում թափառում էր այստեղ-այնտեղ, խառնվում էլֆերի ու մարդկանց գործերին, բայց որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին ու բնակություն հաստատեց Անգրենոսթում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում սուսիկ-փուսիկ էր իրեն շատ հանգիստ էր պահում, և բայց նրա փառքն օրեցոր աճում էր: Նրան ընտրեցին որպես Սպիտակ Խորհրդի գերագույն, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ: Հնարավոր է, նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չարը: Թեև այն ժամանակ Սակայն իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես նրա հետ շատ եմ զրուցել: Կար ժամանակ, երբ նա հաճախակի էր երևում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրքրությամբ էր լսում իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով երբեք գլխի չէր ընկնի: Սակայն անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում, ոչ: Չեմ հիշում, որ նա երբևէ ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում Տարիներն անցնում էին տարիներ , և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել. ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ՝ ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում, թե ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ահա թե ինչ, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչ աճում է ու շնչում, նրան հետաքրքիր չէ, եթե, իհարկե, ինչ-որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ նա սև դավաճան է: Գարշելի օրքերի հետ է կապվել: Բռում հու՛մ: Եվ դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ վտանգավոր բան: Այդ իզենգարդցիների մեջ մարդկանցից ավելի շատ բան կա, քան օրքերից: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերն արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ՝ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե ինչ-որ կերպ խաչասերել է դրանց մարդկանց հե՞տ: Եթե այդպես է՝ դա մեծ չարագործություն է:
Էնտն ինչ-որ բան դնդնաց, ասես ինչ-որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին:
— Ես էլ զարամանում եմ, թե ինչպես են օրքերը հանդգնում այդպես ազատ զբոսնել իմ անտառում,— շարունակեց նա: — Հիմա եմ հասկանում, որ Սարումանի ձեռքի գործն է: Նա բավական երկար ուսումնասիրել է իմ անտառի թաքնված արահետները, բացահայտել իմ գաղտնիքները, և հիմա նրա գիշատիչներն այստեղ չար գործերով են զբաղված: Անտառի եզրին բազմաթիվ ծառեր են արմատախիլ արել. դեռ բոլորովին վերջերս դրանք առողջ ծառեր էին: Կտրում են, թափում գետնին և թողնում, որ փտեն: Սակայն մեծ մասը տանում են Օրթհանք՝ սնուցելու անհագ վառարանները: Այժմ Իզենգարդից գիշեր -ցերեկ ծուխ է բարձրանում երկինք: Անիծյա՛լ լինի այդ Սարումանը, արմա՛տ ու ոստիկ: Ես այդ ծառերից շատերի հետ բարեկամություն էի անում, սնուցում էի նրանց, երբ դեռ կաղին ու ընկույզ էին: Նրանցից ամեն մեկն իր սեփական շրշյունն ուներ, իսկ հիմա նրանց ձայներն այլևս չեն լսվում... Երգող պուրակների փոխարեն միայն կոճղեր ու փշեր են մնացել: Մինչև հիմա լռել եմ, դիմացել, բայց վե՛րջ, հերի՛ք է:
Ծարմորուսը հանկարծ վեր թռավ տեղից, կանգնեց ուղղվեց ու ձեռքով հարվածեց սեղանին: Շողշողացող անոթները ցնցվեցին ու բոցավառվեցին: Էնտի աչքերը կայծկլտացին կանաչ կրակով, մորուքը ցախավելի պես ցից-ցից եղավ:
— Ես վե՛րջ կտամ այդ ամենին,— որոտաց նա: — Եվ դուք էլ կգաք ինձ հետ: Չի բացառվում, որ ինչ-որ բանում օգտակար կլինեք ինձ և ձեր բարեկամներին: Եթե Սարումանի հարցերը չլուծենք, Գոնդորն ու Ռոհանը կհայտնվեն երկու կրակի միջև: Միասին գնում ենք Իզենգարդ:
Որոշ ժամանակ անց հոբիթները լսեցին նրա մրթմրթոցը: Թվում էր, թե ինչ-որ բան է մատների վրա հաշվում:
— Ֆենգորն, Ֆինգլաս, Ֆլադրիֆ... Այ, այ, այ... Վերջ: ... Վշտալի է, որ մերոնցից այսքան քիչ են մնացել,— ասաց նա՝ շրջվելով դեպի հոբիթները: — Մեծ Խավարից առաջ անտառներում դեգերող էնտերից միայն երեքն են մնացել. ես, Ֆինգլասը ու մեկ էլ Ֆլադրիֆը՝ այդպես էին անվանում մեզ էլֆերը: Դուք կարող եք նրանց Գանգրատերև ու Կաշվակեղև անվանել, եթե ձեզ այդպես է դուր գալիս: Այսպես, ուրեմն, Գանգրատերևն ու Կաշվակեղևն այս գործի համար պիտանի չեն: Վերջին ժամանակներս Գանգրատերևը ծառի պես փայտակալել է. անտառի ծայրին, միայնակ, մինչև ծնկները խոտի մեջ կանգնած նիրհում է և, պատահում է, որ ամբողջ ամառվա ընթացքում իսկի չի էլ արթնանում: Ամբողջովին տերևակալել է, առաջ գոնե ձմեռն արթնանում էր, իսկ հիմա ձմեռն էլ տեղից չես շարժի: Իսկ Կաշվակեղևն Իզենգարդից դեպի արևմուտք ընկած լեռների լանջերին էր ապրում: Այնտեղի ծառերն ամենաշատն են տուժել: Օրքերը Կաշվակեղևին ծանր վիրավորել էին, սպանել նրա ցեղակիցներից շատերինսպանել, իսկ նրա հոտի ծառերի մեծամասնությանը ոչնչացրելծառերից նույնիսկ քոթուկներ չէին թողել: Եվ ծառերը ոչնչացան, և հովիվները... Այդ դեպքից հետո Կաշվակեղևը հեռացավ լեռների բարձունքները, իր սիրելի կեչիների մոտ, և հիմա նրան այնտեղից իջեցնելն անհնար է: Կփորձեմ ջահելներին համոզել, եթե, իհարկե, կարողանամ բացատրել նրանց գործի լրջությունը: Մերոնց բավական դժվար է տեղից շարժել, շտապել չեն սիրում: Ափսո՜ս, շա՜տ ափսոս, որ մենք այսքան քիչ ենք մնացել:
— Բայց ինչո՞ւ եք այդքան քիչ, եթե հնուց ի վեր բնակվում եք էստեղ,— զարմացավ Փիփինը,— մի՞թե բոլորը մահացել են:
— Չեն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի, թե այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե՛ էլֆերը, թե՛ մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, մի՞թե այդ երգերն այլևս չեն հնչում:
— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Գուցե Դե դու էլ վերցրու ու պատմիր այդ մասին ինչ-որ բա՞ն պատմես կամ երգե՞սէլ երգ երգիր:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե, մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք, և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերն արշավի դուրս գան:
— Ուրեմն, այսպես, դա մի տարօրինակ և տխուր պատմություն է,— քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜, ինչ հրաշագեղ էր Ֆիմբրեթիլը, իմ թեթևոտն կեչուհին, օ՜հ, ինչ երանելի էին պատանեկության տարիները... Մենք միասին էինք ապրում և միասին էլ թափառում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին աճում, զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին, իսկ էնտուհիները՝ ինչին տիրապետում էին: Էնտերին դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախասկզբնական անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերն էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: Նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը՝ ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը՝ դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել ծառերի հետ: Նրանք միայն ուզում էին, որ դրանք լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամաց-կամաց Էնտուհիներն այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Իսկ երբ Խավարը նահանջեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Սակայն մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանաց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Մարդիկ հիմա այդ տարածքն անվանում են Շագանակագույն հարթավայր:
Հիշում եմ այսօրվա պես՝ իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում Արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ էնտուհուց, որի հետ ես թափառում էի նախասկզբնական անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը՝ խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Ուրեմն, մենք հատեցինք Անդուինը և, հասնելով մեր կանանց հողերին, ավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմն ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանանց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես են նրանք գնում դեպի արևելք, երրորդներն արևմուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Ցավոք, մեր որոնումներն ապարդյուն էին:
Մեծ էր մեր վիշտը, սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, հանդիպողներին տալիս էինք նրանց գեղեցիկ անունները... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Այժմ հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր որոնումների մասին, և այդ երգերից մի քանիսը նույնիսկ մարդիկ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանաց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և՛ նրանց, և՛ մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե՛ նրանք, և թե՛ մենք կկորցնենք այն ամենը՝ ինչ հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնն ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերն այդ մասին մի երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը Մեծ Գետի ափերին ամեն տեղ երգում էին: Եթե այն Ճիշտ է, մենք այդպես չէինք երգի, մեր լեզվով երգեինքերգը, թերևս, ապա շա՜տ-շա՜տ երկար կստացվեր: Սակայն մենք , սակայն էֆականն անգիր սովորել ենք և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
<poem>
Վստահելի
1342
edits