Changes

Թամամ մամային արմանքն ու զարմանքը

Ավելացվել է 190 բայտ, 16:51, 22 Հունիսի 2017
ԹԱՄԱՄ ՄԱՄԱՅԻՆ ԱՐՄԱՆՔՆ ՈՒ ԶԱՐՄԱՆՔԸ{{Վերնագիր|վերնագիր = Թամամ մամային արմանքն ու զարմանքը|հեղինակ = [[Հակոբ Մնձուրի]]}}[[Կատեգորիա:Արձակ]] 
Գալենց Մեծ Տանը Թամամ Մաման՝ լուսհոգի Բարնակ աղային կնիկը, հացատուն մտավ հաց առնելու համար։ Մշակին առտվան ճաշը պիտի դներ, որպեսզի ուտեր, եզնիքը ախոռեն հաներ, արտը աշնցանի երթար, հացատունն ալ ըսես՝ երեք օր առաջ թոնիրը վառեր, ամսվան մը հացը եփեր էին, անցնելիք, դառնալիք տեղ չկար կախված հացերուն մեջեն։
 Թամամ Մաման մինչև ձողերը, կտցանները չգնաց, ամենեն առաջ֊քի առաջքի տարծոցեն յոթ հաց առավ, միասին ունկվրա մը ջուր, ու խոշոր սալայով մը դրսի տունը եկավ, հաշիվը ըրած էր. ամեն առտու Ովակին չորս թերթ կթրջեր, երկուքը՝ տունը ուտելու, երկուքը՝ հետը արտը տանելու։ Այդ օրը ան չկար, իր տունը գացեր էր, տեղը հայրը եկեր էր, երկու հացով, կարելի է, չէր կշտանար՝ երեքական ըրավ, մեկ մըն ալ իրմե, ավելի դրավ. թող յոթը ըլլար, ավելի գար, պակաս չգար, ավելին նետելու չէր, հարկավ, խորհելով: խորհելով։ Ու մեկ-մեկ մեկ֊մեկ ունկվրային վրա բռնեց, ափովը յուրաքանչյուրին երկու երեսը ջուր ցանեց, սալային մեջ իրարու վրա պառկեցուց, վալայով ալ ծածկեց, որ կակուղնային:կակուղնային։ Պապուճանը՝ Ովակին հայրը, որուն մազն ու մորուքը երկնցեր էին,տարին անգամ մը՝ Զատկե Զատիկ ածիլվելուն, կապերտով տոշկված հողատախտին վրա նստեր էր, Թամամ Մամային կնայեր, որ մեծածավալ լաչակով գլխով ու կարճ հասակովը կերթար-կուգարկերթար֊կուգար, սեղան կպատրաստեր իրեն: իրեն։ Նախ՝ աթոռակով սինին բերավ ու հաստատեց առաջքը,հետո հացին սալան մոտեցուց։ Հացերը կակուղցեր էին, երեք հատ հանեց,երկնցուց սինիին վրա։ Ետևեն, ինչպես ամեն առտու կըներ, պղնձե ափսե մը առավ, մառան մտավ, նոր բացված կճիկին մեջ գդալը կոխեց, շատ ըլլա՝ քիչ չըլլա՝ ըսելով, ուրուպով մինչև ա՛լ չառնելու աստիճան լեցուց ամանը ու սինին բերավ։ Երկրորդ ափսե մը առավ, այս անգամ ամենեն խորունկներեն, ապուրիններեն, ու, ինչպես բոլոր պղնձեղեններուն ասոր վրա ալ «Գալենց Բարնակ» փորագրված, թթվնոց մտավ։ Ամեն տեսակեն խառն թթուին բղուկին գլուխը անցավ, տոլը կոխեց մեջը, մինչև շրթերը լեցուց լոլիկով, տախդեղով, ազատքեղով, ստեպղինով ու, նույնպես, սինին բերավ: բերավ։ Պանիրին բղուկեն չորս մեծկակ լեսպ պանիր հանեց,չորս գլուխ ալ չոր սոխ, ատոնք ալ բերավ ու, ամենեն վերջը, մեծփոր լոշիկով մը պզպզուն ջուր դրավ.դրավ․ — Հրամմե, դուն կեր, Պապուճան աղբար,— ըսավ։ Հետո, ավելցուց.ավելցուց․ — Դուն մինչև փորդ կշտացնես, ես երթամ ախոռը, գոմը ավլեմ, աղբերը աղբընոցը տանիմ ու գամ։ Առտուն կանուխ, հարս–աղջիկհարս֊աղջիկ, ամենքը ճերմակ Քարտակի էգին ղրկեցի, տունը մինակ ես եմ։ Ու ախոռին կողմը գնաց։ Բացի երկու եզներեն, ոչխար-ըռզակ՝ ոչխար֊ըռզակ՝ արոտգացեր էին, դռները բաց ձգեր էին, թե ախոռներուն, թե երկու բակերուններսը, դուրսը գիշերվան մեզերով, աղբերով ծածկված էին։ Թամամ Մաման ցախավելով ամեն կողմ ավըլեց։ Այծի սև սպլտուր մը անգամ չթողուց աղքարերուն տակը, նորեն աղ ցանեց անոնց վրա, որ իրիկունը դարձին գան ու լզեն, մսուրներուն կերերեն ավելցածները, հողը, խիճերը թափեց, մաքրեց, չոր աղբը թացեն զատեց, մսուրներուն ներքև տվավ, զիշերը նորեն փռելու համար, որպեսզի սալարկված կարծր հատակին վրա չնստին ու որոճան, մեզերուն թացությունը չորցուց, հետո ալ ավըլածները կողով-կողով կողով֊կողով շալկեց, գեղեզերքի իրենց աղբնոցը տարավ ու պարպեց:պարպեց։ Պապուճանը, մինակ մնալով, նայեցավ սինիին վրա իր առաջքը դրվածներուն: դրվածներուն։ Տանձին կայի՞ն ասոնք: ասոնք։ Առտուն, շատ-շատ շատ֊շատ կորկոտե խոշուք ապուր մը պիտի դնեին, որ ուտեր ու երթար: երթար։ Ամենեն առաջ սա ափսեին ուրուպը, որուն, ինչպես գիտեք, նոր եփվածը սև ու ջրուտ կըլլա, ամիսներու ընթացքին է, որ կդեղնի, կթանձրանա, կշաքարոտի, Թամամ Մամային բերածը հելվա դարձեր էր, ուր է՝ շաքարով, յուղով ալյուրե, հելվա կշինեն, ան հելվան, կամ՝ հելվա ալ չըսեմ, մեղր ըսեմ, ո՞ր մեղրը, ուր է՝ բջիջներեն կպարպվի, առանց չեչի, առանց մեղրամոմի, զուտ, մեղրը կմնա, ադ մեղրը դարձեր էր: էր։ Իր գյուղը ուրուպ կա՞ր։ Թութ կա՞ր, թթենի կա՞ր, որ ուրուպ ըլլար։ Ըլլար նույնիսկ, ո՞վ պիտի շահանցըներ, Տանձեցոնց կնիկները՞։ Հա տանձեցոնց կնիկները, հա բոշայի կնիկները. կնիկները․ անոնց պես կարմիր, փոշեցանով կետկիտված երեսներով, կարելի է՝ եթե անոնցմե ալ են՝ ո՞վ գիտե։ Անոնք աղվոր պտուկ շինել գիտեն, իրենց գյուղի սևորակ հողն ալ մեկ հատիկ է ատոր համար, ինչպես թեղուտցոնց կնիկները իրենց կարմիր հողովը կուժ, բղուկ, պռկավոր կշինեն։ Անոնց շինած պտուկներուն մեջ, մենք՝ հերիսա կըսենք, դուք քեշկեկ կըսեք, մենք՝ խաշ կըսենք, դուք՝ փաչա կըսեք, ո՞վ թոնիր վառեր, հաց եփեր է, կտանինք, ակիշներով երկու ունկերեն մեջը կիջեցնենք, խուփերով կխփնենք, թոնիրին վրա ալ կծածկենք, մինչև առտու կեփին։ Եթե թոնիրը եփված հերիսա կամ խաշ կերած չեք, չեք կրնար գիտնալինչպե՜ս համով, հոտով կըլլան։ Թթու ունի՞ն։ Այն աղով դրվածները, այն աղիտախղեղի, տոլտախդեղի թթուները, որ քանի բերանդ այրեն՝ ուֆ, ուֆ կըսես, հետը կռիվ ընելու պես՝ նորեն կուտես. կամ՝ լոլիկի, կաղամբի, ստեպղինի թթուները: Տուներուն կիցը ածուք՝ բանջարանոց չունեին, որ բանջարեղեն մշակեին: մշակեին։ Ունեցածնին՝ արտերուն մեկ ծայրը, քանի մը տուներու իբր թե տասը տասնհինգ կաղամբները կերևան, ատոնք են, հաստ, կապույտ տերևերով սև կաղամբ ըսված տեսակեն են, կորկոտի, ձավարի հետ եփելով՝ ապուր կընեն, կգդլեն: կգդլեն։ Թամամ Մամային շինած, կաղամբի թթուն՝ ճերմակ-ճերմակ ճերմակ֊ճերմակ տերևներով, տանձեցիք իրենց կյանքին մեջ տեսած ունի՞ն: ունի՞ն։ Անոր ջուրը միայն ըլլա ու խմես՝ կբավե. ինչպես ներսիդիդ կբացվի, կոգևորվիս: կոգևորվիս։ Հապա ապուրի ուսկուռա թասով բերած տախդեղով, լոլիկով, ստեպղինով խառն թթո՞ւն: թթո՞ւն։ Անոր կարմիր նռնագույն, գինեգույն ջուրին մեջ, հացդ թաթխես, ադ հացը ուտես, հետը տախդեղ մը, ստեպղին մը, վրայեն ալ ջուրը խմես, դեղը ի՞նչ պիտի ընես, դեղը աս է, համադեղ է: է։ Բոլորտիքի գյուղերեն այլազգի կնիկները կուգան, աման-աման աման֊աման կտանին իրենց հիվանդներուն. «Խեսթե իչին, իչի յանիյոր»* <ref>Հիվանդի համար ներսը այրվում է (թուրք բարբառ)</ref> ըսելով, «Օ ճանը իսոթ իսթիյոր»** <ref>Նրա սիրտը պղպեղ է ուզում։</ref> (տախդեղին, այսինքն՝ պղպեղին, իսոթ կըսեն), «ճանը լոլիկ իսթիյոր» (անոնք ալ լոլիկ կըսեն լոլիկին)… «Ճանը մաղտանոս, բեզիկ, փիռչիքլի իսթիյոր» (ճակնդեղին՝ բեզիկ, ստեպղինին՝ փիռչիքլի կըսեն)... ամեն խնդրանքի ալ՝ «Էոլուլերիզին ճանը իչին»*** կավելցնեն: <ref>Ձեր մահացածների հոգու համար։</ref> կավելցնեն։ Ետքն ալ կագան, կավետեն. «Իսոթը, յետի,փիռչիքլիի յետի, սույունու տա վերտիք, իչտի, կյոզյունու աչտը, օյլե, էյի օլտու քի, չոխ, չոխ չեք տուա Էթթի սիզե»****<ref>Պղպեղը կերավ, գազարը կերավ, ջուրն էլ տվեցինք՝ խմեց, աչքը բացեց այնպես լավացավ… որ շատ, շատ աղոթեց ձեր համար</ref>։ Պապուճանը, չեք գիտեր՝ ինտոր կերավ Թամամ Մամային բերածճաշը Ուրուպեն սկսավ։ Կերավ ու կերավ։ Մեկ մը, մեկ մըն ալ, մեկ մը,մեկ մըն ալ։ Թունդ անուշը այրեց ներսը, հոգին թթուեն ուզեց: ուզեց։ Հացըթաթխեց ջուրը, ստեպղինով մը, դեղին տախդեղով մը կերավ։ Կծու էր։ 
Ավելի լավ։ Թող կծու ըլլար։ Չգոհացավ։ Նորեն հաց մը թաթխեց ջուրը։
 Հոգին լոլիկ մը ուզեց։ Լման լոլիկ մը։ Թաղեց բերնին մեջ, ակռաներով սեղմեց, լոլիկին ջուրը մրմուռ-մրմուռ մրմուռ֊մրմուռ պարպվեցավ, լեցուն, զովացուց բերանը, հոգին նորեն ուրուպեն ուզեց։ Հացով վերսկսավ ուտել։Մեկ մը, մեկ մըն ալ: ալ։ Առջևի երեք հացերը հատան։ Սալայեն, հետը արտը տանելիք հացերեն՝ չորրորդն ալ հատցուց։ Ափսեին ուրուպն ալ հատնելու մոտ էր։ Բայց ներսը նորեն այրեց։ Հոգին սոխ մը ուզեց։ Նախ միջուկը, ծիլը կերավ, չգոհացավ, ամբողջը կերավ հացով։ Հացը թթուին ջուրը կոխեց, հացը լխպիկցավ. լխպիկցավ․ ստեպղին մը կերավ հետը, երկրորդ մըն ալ, տախդեղ մը կերավ, երկրորդ մըն ալ, փունջ մը ազատքեղեն կերավ, երկրորդ մը ևս։ Հետը տանելիք սալային հինգերորդ հացին սկսավ։ Ուրուպի վերջին մնացորդն ալ հացով սրբեց ու կերավ։ Հոգին ջուր ուզեց։ Լոշիկը վերցուց բերնին։ Խմեց, կես ըրավ ջուրը: ջուրը։ Ներսը զովացավ: Հոգին պանիր ուզեց, պանիրին դարձավ: դարձավ։ Սոխով միասին կերավ: կերավ։ Դեռ սալան երկու լման հաց կար, կես հաց մը, կեսի մըն ալ կեսը: կեսը։ Երեք լեսպ պանիր, երեք հատ ալ սոխ։ Շարունակեց հացով միասին սոխ ու պանիրը ուտել։ Պանիրը աղի էր, թող աղի ըլլար: ըլլար։ Սոխը կծու էր, թող կծու ըլլար: ըլլար։ Ավելի գրգռեցին ախորժակը: ախորժակը։ Հացին կտորը, հետո, կես մը կար ան, հետո վեցերորդ հացը երկու լեսպ պանիրին հետ կերավ: կերավ։ Արտը հետը տանելիքներեն վերջին սոխ մը, վերջին լեսպ մը պանիրը, վերջին լման հաց մը, թթուին մեջ տախդեղ մը, լոլիկ մը մնացին։ Անոնք ալ կերավ. կերավ․ թթուին ջուրեն քչիկ մը մնացեր էր, ան ալ բերնին վերցուց, լոշիկը դեռ ջուր կար, ան ալ խմեց, հատցուց: հատցուց։ Ու ոտքի ելավ, ախոռ գնաց, եզները դուրս հանելու:հանելու։ 
Թամամ Մաման ալ ախոռներեն տուն մտավ սինին վերցնելու, ճաշին ավելնալիք սոխը, հացերը, պանիրը, արտը տանելիք տոպրակը դնելու, Պապուճանին տալու, որ հետը տաներ։
Ու արմնցավ, զարմնցավ, կայնած մնաց։ Սինին, հացին սալան պարապ էին։ Յոթը լման հացեն՝ հաց չկար, չորս լեսպ պանիրեն պանիր չկար, չորս գլուխ սոխեն սոխ չկար:չկար։ 
— Մրիկ… ամենքը կերեր է,— ըսավ յուրովի, ու չհավատաց, հավատալը չեկավ։
 Բակը գնաց որ Պապուճանը, ասորի տերտերի մը պես՝ մազով-մորուքովմազով֊մորուքով, երկայն մաստան ձեռքը, եզները դուրս հաներ էր, կսպասեր.կսպասեր․ 
— Ի՞նչ ըրիր, Պապուճան աղբար, ամենքը կերա՞ր,— հարցուց։
 
— Կերա, ամենքը կերա,— պատասխանեց, կերի սպասող դահ եզի մը քովնտի նայվածքով իրեն նայելով։
Ի՞նչ ըսեր։
 — Քանի՞ հաց դնեմ հետդ արտ տանելու, երեք հացը կօգտե՞,հերի՞ք է:է։ 
— Չորս հաց մը դիր, դուն գիտես,— ըսավ։
 
— Պանիր, սոխ քանի՞ հատ դնեմ։
 
— Երեք լեսպ պանիր, երեք հատ ալ սոխ,— ըսավ։
_______________________
* Հիվանդի համար ներսը այրվում է (թուրք բարբառ)
**Նրա սիրտը պղպեղ է ուզում:
***Ձեր մահացածների հոգու համար:
****Պղպեղը կերավ, գազարը կերավ, ջուրն էլ տվեցինք՝ խմեց, աչքը բացեց այնպես լավացավ… որ շատ, շատ աղոթեց ձեր համար
Վստահելի
593
edits