Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 25 բայտ, 19:52, 22 Հունիսի 2017
/* Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում */
Համան հեռացավ կատարելու հրամանը, իսկ Գենդալֆն ուղեկցեց թագավորին նստարանի մոտ և ինքն էլ նստեց աստիճաններին՝ նրա ոտքերի մոտ: Արագորնը և մյուսները կանգնեցին նրանց կողքին:
— Հիմա ժամանակը չի բավականացնի պատմելու քեզ այն ամենը, ինչ դու պետք է իմանաս,— ասաց Գենդալֆը,— բայց հուով հուսով եմ, որ շուտով հնարավորություն կընձեռնվի, ու մենք ինչպես հարկն է կզրուցենք: Իմացած եղիր, օ՛ թագավոր, քո երկրին մեծ վտանգ է սպառնում: Իրականությունն ավելի սարսափելի է, քան այն մթին երազները, որ Օձալեզուն էր քեզ ներշնչում: Սակայն դու քնած չես այլևս, դու սթափվել ես: Գոնդորն ու Ռոհանը միայնակ չեն: Թշնամին չափազանց ուժեղ է, նրա հորդաներն անհամար են, բայց մենք ունենք հույս, որի մասին նա պատկերացում անգամ չունի:
Գենդալֆը ցածրաձայն և արագ ինչ-որ բան ասաց՝ լսելի միայն թագավորին: Թեոդենի աչքերը պայծառացան. նա վեր կացավ, ձգվեց ամբողջ հասակով ու շրջվեց դեպի արևելք: Հրաշագործը կանգնեց արքայի կողքին, և նրանք միասին բլրի բարձունքից նայեցին հեռուն:
Եվ նա հոգնած ձեռքերը դրեց ծնկներին:
— Ձեռքերդ կվերականգնեն իրենց երբեմնի ուժը, եթե սեղմեն թրի թրիդ բռնակը,— ասաց Գենդալֆը:
Թեոդենը վեր կացավ ու ձեռքը տարավ դեպի ազդրը, բայց թուր չկար այնտեղ:
Լռություն տիրեց: Թեոդենը լուռ նայում էր իր առջև ծնկի իջած Էոմերին: Ոչ ոք չէր շարժվում:
— Գուցե թուրդ թուրը վերցնե՞ս,— լռությունը խախտեց Գենդալֆը:
Թեոդենը դանդաղ մեկնեց ձեռքը և սեղմեց թրի բռնակը: Բոլորին թվաց, թե ծերունական չորացած ձեռքն աչքի առաջ լցվում է ուժով ու եռանդով: Հանկարծակի Թեոդենը բարձրացրեց շողշողացող թուրը և, սուլոցով ճեղքելով օդը, մի քանի շրջան գծեց գլխավերևում: Այնուհետև բարձր ձայնով մարտի կոչեց իր ռազմիկներին իր հարազատ լեզվով:
— Հետ վերցրու թուրդ, Էոմե՛ր, քրո՛ջ որդի,— ասաց թագավորը: — Հա՛մա, գնա իմ թրի հետևից, Գրիման է պահպանում այն: Գրիմային նույնպես հետդ բեր: Գե՛նդալֆ, ասացիր, որ պատրաստ ես լինել իմ խորհրդատուն, բայց ես քեզանից դեռ ոչ մի խորհուրդ չեմ լսել:
— Դու արդեն դրա կարիքը չունես,— ժպտաց Գենդալֆը: — Իմ խորհուրդն էր՝ վստահել Էոմերին , և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձալեզվին: Մի կողմ դիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք՝ ինչպես Էոմերն էր խորհուրդ տալիս: Հարկավոր է, քանի դեռ ուշ չէ, Սարումանի հարցը լուծել: Եթե չկարողանանք, ապա չկարողանանք՝ ամեն ինչ կորած է: Իսկ եթե կարողանանք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում. Ռոհիրիմներն այնտեղ ապաստարան ունեն՝ հատուկ այսպիսի իրավիճակների համար: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի ու մահվան մասին:
— Քո խորհուրդն իմ սրտով է,— համաձայնեց Թեոդենը: — Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... Ճիշտ ասացիր, Գենդալֆ, մենք անքաղաքավարի ենք դարձել: Ամբողջ գիշեր արշավել եք: Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք դեռ ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում միասին սեղան կնստենք:
— Ի՜նչ ես ասում, տիրակա՛լ,— շտապ վրա բերեց Օձալեզուն: — Ես միայն խոնարհաբար հոգ եմ տանում քո գույքի մասին՝ ինչքան որ կարողանում եմ: Խնայիր ուժերդ, տեր իմ, մի ծանրաբեռնիր քեզ: Թող մեկ ուրիշը զբաղեցնի այս ձանձրացնող հյուրերին: Ուտելիքը շուտով պատրաստ կլինի: Չե՞ք ցանկանում ճաշել:
— Ցանկանում եմ,— պատասխանեց Թեոդենը: — Սեղա՛ն գցեք ինձ և իմ հյուրերի համար, մենք միասին ենք ճաշելու: Զորքն այսօր ևեթ պետք է շարժվի: Ուղարկե՛ք ազդարարներին, թող հավաք հայտարարեն ու կանչեն բոլորին, ովքեր մոտակայքում են ապրում: Բոլոր տղամարդիկ ու տղաները, ովքեր տիրապետում են զենքին և ու ի վիճակի են ձի հեծել, թող թամբեն իրենց ձիերին և կեսօրից հետո երկրորդ ժամին հավաքվեն դարպասի մոտ:
— Ա՜խ, տիրակալ,— բացականչեց Օձալեզուն,— հենց դրանից էլ ես վախենում էի: Այս կախարդը կախարդել է քեզ: Մի՞թե դու ոչ մեկին չես թողնի հսկելու քո պապերի կառուցած Ոսկե Ապարանքն ու քո գանձարանը: Մի՞թե թագավորն առանց հսկողության կմնա:
— Եթե նույնիսկ կախարդել է,— ասաց Թեոդենը,— այդ այս կախարդանքն ավելի օգտակար է, քան քո խորհուրդները: Քո «հոգատարության» պատճառով ես քիչ էր մնում սկսեի չորեքթաթ սողալ: Այստեղ ոչ ոք չի մնալու, դա քեզ էլ է վերաբերվում: Գրիման կարշավի զորքի հետ: Շտապի՛ր, դեռ կհացնես թրիդ վրայի ժանգը մաքրել:
— Ողորմա ինձ, տիրակա՛լ,— գետնին փռվելով տնքաց Օձալեզուն: — Խղճա դժբախտ Գրիմային, ով տվել է քեզ այն ամենը, ինչ ունի՝ չխնայելով նույնիսկ սեփական առողջությունը: Մի՛ ուղարկիր ինձ, թող մնամ քեզ հետ: Ես կխնամեմ քեզ մինչև վերջ: Մի՛ վտարիր քո հավատարիմ Գրիմային:
Օձալեզուն հուսահատ նայեց շուրջը կանգնածներին՝ ծուղակն ընկած ու որսորդներով շրջապատված գազանի պես, ասես փնտրելով ամենաթույլ օղակը: Հանելով իր երկար, գունատ լեզուն՝ նա տենդագին լպստեց դողացող շրթունքները:
— Նման վճռականություն սպասելի էր Էորլի ժառանգից, ինչքան էլ որ ծեր լինի նա,— վերջապես ասաց նա: — Բայց եթե թագավորի նոր բարեկամները սիրեին նրան՝ կխղճային նրա ծերությունը: Տեսնում եմ, որ ուշացել եմ, և հիմա տիրակալը նոր խորհրդատուներ ունի, որոնց, ինչպես երևում է, թագավորի մահն այնքան չի վշտացնի, որքան Գրիմային: Տեսնում եմ, տիրակա՛լ, քեզ հակառակը համոզել այևս չի ստացվի: Այդ դեպքում, գոնե լսիր իմ վերջին խնդրանքը: Էդորասին կառավարիչ է պետք, հավատարիմ մի մարդ, ով գիտե քո մտքերը և հարգում է քո կամքը: Վստահի՛ր այդ գործը Գրիմային, քո հավատարիմ և ու փորձված խորհրդականին: Այդ դեպքում, մինչև քո վերադառնալը, դու հանգիստ կլինես ժողովրդիդ և գանձարանիդ համար: Իսկ ես անհամբեր կսպասեմ քո վերադարձին, որը, ավա՜ղ գրեթե անհույս է:
Էոմերը ծիծաղեց:
— Իսկ եթե քո այդ խնդրանքն էլ մերժեն, այն ժամանակ ի՞նչ կանես հոգատար Օձալեզու: Էլ ի՞նչ աշխատանք կհամաձայնես կատարել, միայն թե պատերազմ չգնաս: Բեռնակիր կլինե՞ս: Սնունդ պետք է տարվի լեռներ: Չնայած, կասկածում եմ, որ քեզ ուտելիքի պարկ վստահեն:
— Ոչ, Էոմե՛ր, դու երևի այնքան էլ լավ չես հասկանում, թե ինչ կա մեր հոգատար խորհրդականի մտքին,— ասաց Գենդալֆը՝ սուր և ուշադիր հայացք նետելով Օձալեզվի վրա: — Նա վտանգավոր ու խորամանկ խաղ է խաղում հիմա և նույնիսկ մոտ է հաղթանակին: Որքա՜ն թանկագին ժամանակ եմ ես սրա վրա ծախսում... Պառկե՛լ, խորամանկ օձ,— ճչաց նա հանկարծ ահարկու ձայնով: — Պառկի՛ր ու սողա՛: ԱսաԱսա՛,՛ վաղու՞ց ես Սարումանին վաճառվել: Ի՞նչ է նա խոստացել փոխարենը: Երբ բոլոր ռազմիկները զոհվեն, դու կստանաս քո բաժին գանձերը և կնոջը, որին ցանկանում ես, այդպես չէ՞: Դու արդեն երկար ժամանակ է քո կիսաբաց կոպերի տակից ուշադիր հետևում ես նրա ամեն մի քայլը:
Էոմերը ձեռքը տարավ թրին:
Նա առաջ գնաց, բայց Գենդալֆը կանգնեցրեց նրան:
— Հանգստացի՛ր, Էովինին այլևս վտանգ չի սպառնում,— ասաց նա: — Իսկ դու, Օձալեզու... Քո իսկական տիրոջը դու բավական լավ ես ծառայել, և նա քեզ պարտական է հիմա: Բայց Սարումանը մոռացկոտ է և չի սիրում իր պարտքերը վճարել, այնպես որ խորհուրդ եմ տալիս շտապ գնալ նրա մոտ և ու հիշեցնել կատարածդ ծառայությունների մասին, թե չէ մեկ էլ տեսար՝ մոռացավ քո մասին:
— Ստու՛մ ես,— ֆշշացրեց Օձալեզուն:
— Այդ բառը բավական հաճախ է դուրս գալիս քո շուրթերից,— ասաց Գենդալֆը: — Ոչ, ես չեմ ստում: Նայիր այս խորամանկ օձին, Թեոդե՛ն: Վտանգավոր է վերցնել նրան քեզ հետ, բայց այստեղ էլ թողնել էլ չի կարելի: Հանուն արդարության նրան պետք է մահապատժի ենթարկել: Բայց նա դավաճան չի ծնվել: Երկար ժամանակ հավատարիմ ծառայել է քեզ: Ձի տուր նրան, և թող ուր ուզում է գնա: Դատիր նրան իր ընտրած ճանապարհով:
— Լսու՞մ ես, Օձալեզու,— դիմեց Թեոդենը Գրիմային: — Ընտրի՛ր. կամ ուղևորվում ես ինձ հետ պատերազմ և գործով ապացուցում քո հավատարմությունը, կամ գնա ուր ուզում ես, բայց եթե նորից հանդիպես իմ ճանապարհին, այդ այն ժամանակ ինձանից ողորմածութուն չսպասես:
Օձալեզուն դանդաղ ոտքի կանգնեց ու մեկ անգամ էլ հերթով նայեց բոլորին: Վերջում նայեց Թեոդենին, բացեց բերանը, ասես պատրաստվում էր ինչ-որ բան ասել և հանկարծ ամբողջ մարմնով ձգվեց: Ձեռքերը տենդագին դողում էին, իսկ դեմքին այնպիսի չար արտահայտություն էր գծագրվել, որ բոլորն ակամա ընկրկեցին: Նա մերկացրեց ատամները և հանկարծակի թքեց թագավորի ոտքերի տակ, ապա նետվեց աստիճաններով ներքև:
Թիկնապահներից մեկը վազեց դավաճանի հետևից, իսկ մյուսը գնաց շատրվանի մոտ, սաղավարտով ջուր վերցրեց ու վերադառնալով՝ լվաց Օձալեզվի թքից պղծված քարերը:
Այ հիմա Իսկ այժմ կարող ենք գնալ ճաշելու և զրուցելու,— ասաց Թեոդենը:
Բոլորը վերադարձան դահլիճ: Ներքևում արդեն լսվում էին ազդարարների ձայները և մարտական եղջերափողերի կանչերը: Թագավորը հրամայել էր ճանապարհ ընկնել, հենց որ հավաքվեն և ու զինվեն մոտակա տարածքների բոլոր հեծյալները:
Թագավորական սեղանին Թեոդենի հետ միասին նստեցին նաև Էոմերը և չորս հյուրերը: Էովինը սպասարկում էր թագավորին: Ճաշում էին արագ և ու լուռ, միայն Թեոդենն էր հարցուփորձ անում Գենդալֆին Սարումանից:
— Ոչ ոք չգիտիչգիտե, թե երբ նա դավաճան դարձավ,— ասում էր Գենդալֆը: — Սարումանը միշտ չէ սև հոգի ունեցել: Ես չեմ կասկածում, որ ժամանակին նա անկեղծ բարեկամություն է արել Ռոհանի հետ, և նույնիսկ, երբ նրա սիրտը կամաց-կամաց սկսեց լցվել չարությամբ, նա շարունակում էր ձեզ օգտակար բարեկամ համարել: Բայց ամեն դեպքում նա երեկ չէ, որ որոշել է ոչնչացնել ձեզ, թեպետ բարեկամության դիմակը պատռվեց ոչ անմիջապես: Այս բոլոր տարիներին Օձալեզուն հեշտությամբ կատարում էր իր խնդիրը, և Սարումանն արագորեն իմանում էր այն ամենը, ինչ դու խոսում էիր և ու անում: Նա անընդհատ ականջիդ խորհուրդներ էր շշնջում, թունավորում մտքերդ, սառեցնում սիրտդ ու թուլացնում կամքդ: Քո մերձավորները տեսնում էին այդ ամենը, բայց ոչինչ չէին կարողանում անել, քանզի նա քեզ իր ծուղակն էր գցել, և դու կուրորեն հավատում էիր նրան: Երբ ես Օրթհանքից փախչելուց հետո եկա այստեղ ու զգուշացրի քեզ՝ դավաճանը զրկվեց դիմակից, համենայն դեպս այն մարդկանց աչքերում, ովքեր աչք չփակեցին իմ ասածների վրա: Այդ օրվանից Օձալեզվի խաղը բավական բավականին վտանգավոր դարձավ, և նա սկսեց ավելի խորամանկորեն գործել: Նա խոչնդոտներ էր հորինում ու բաժանում զորքին՝ ուղարկելով նրանց տարբեր կողմեր: Այո՛, նա կարողանում էր խորամանկորեն խաղալ քո զգացմունքների հետ և, հանգամանքներից ելնելով, խթանել քո վախը, կասկածները... Հիշու՞մ ես, թե ինչպես էր նա պնդում, որ բոլորը գնան հյուսիսային սահմաններում վայրի բադեր որսալու, իսկ այդ նույն ժամանակ արևմուտքից ձեզ վտանգ էր սպառնում: Այդ նա պահանջեց, որ դու արգելես Էոմերին հետապնդել օրքերի ջոկատին, և, եթե Էոմերը չհակառակվեր Օձալեզվին, որը խոսում էր քո բերանով, և չոչնչացներ օրքերին, թանկագին ավարը հիմա Իզենգարդում կլիներ: Ճիշտ է, դա այն ավարը չէ, ինչի մասին երազում էր է Սարումանը, բայց ամեն դեպքում այդ երկուսը մեր Ջոկատից են, որոնք և տեղյակ են գաղտնիքին, որի վրա հենված է մեր հույսը: Այդ գաղտնիքի մասին, թագավոր, ես նույնիսկ քեզ հետ չեմ կարող առայժմ բացեիբաց խոսել: Սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ տանջանքների կենթարկվեին գերիները Իզենգարդում, և ինչ կիմանար նրանցից Սարումանը: Մենք բոլորս մեծ վտանգից ենք փրկվել:
— Ես պարտական եմ Էոմերին,— ասաց Թեոդենը: — Ինչպես ասում են՝ խոսքով համարձակ, սրտով հավատարիմ:
— Ավելի լավ է ասես՝ թե որ աչքի մեջ որ շյուղ է ընկնում, նույնիսկ ճշմարտություն է սուտ թվում,— ասաց Գենդալֆը:
— Այո, իմ աչքերը կույր էին,— համաձայնեց Թեոդենը: — Կրկին ժամանակին Ժամանակին եկար, Գենդա՛լֆ: Ամենից շատ ես քեզ եմ պարտական: Մինչ արշավի դուրս գալը կուզենայի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր, ինչ ցանկանում ես, իմ գանձերը՝ քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ թուրը:
— Ժամանակին եմ եկել, թե ոչ, ցույց կտա ապագան,— պատասխանեց Գենդալֆը: — Իսկ ինչ մնում է նվերին, թագավոր, ես ընտրում եմ այն, ինչն ինձ հիմա անհրաժեշտ է: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան ժամանակավոր էի վերցրել՝ այդպես էր մեր պայմանավորվածությունը, բայց այժմ ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Չէի ուզենա վտանգի ենթարկել այն, ինչը ինչն ինձ չի պատկանում: Ու բացի դրանից Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը:
— Լավ ընտրություն է,— ասաց Թեոդենը: — Այս անգամ հաճույքով եմ տալիս քեզ նրան, բայց իմացի՛ր, նա դա անգին պարգև է: Այդպիսի մեկ այլ նժույգ Միջերկրում գոյություն չունի: Նրա երակներում հոսում է անցյալի հզոր նժույգների արյունը , և նրա նմաններ այլևս չեն ծնվի: Իսկ ձեզ, իմ թանկագին հյուրեր, առաջարկում եմ իմ զինանոցից զենք ու զրահ ընտրել ձեզ հարմար: Թեպետ դուք թրեր ունեք, բայց մենք ձեզ լավագույն որակի սաղավարտներ ու զրահներ կտանք: Իմ նախնիները դրանք նվեր են ստացել գոնդորցիներից: Ընտրեք, քանի դեռ ժամանակ ունենք, և թող դրանք հուսալի պաշտպան լինեն ձեզ:
Զինանոցից զրահներ բերեցին: Շուտով Արագորնն ու Լեգոլասը սպառազինվեցին փայլուն օղազրահներով, ընտրեցին իրենց հարմար սաղավարտներ ու շրջանաձև ոսկեզոծ վահաններ, որոնք զարդարված էին կանաչ, կարմիր ու սպիտակ քարերով: Գենդալֆն Հրաշագործն օղազրահից հրաժարվեց, իսկ Գիմլիին այն ընդհանրապես պետք չէր: եթե նույնիսկ Էդորասում նրա հասակին համապատասխան ինչ-որ բան գտնվեր՝ ավելի ամուր չէր լինի, քան Էրեբորում հատուկ թզուկների համար կռված կարճ օղազրահը: Գիմլին միայն մի կաշվեպատ պողպատյա սաղավարտ վերցրեց, որը ճիշտ և ճիշտ նրա կլոր գլխով գլխին համապատասխան էր, և մի ոչ մեծ վահան, որի վրա կանաչ դաշտում սպիտակ ձի էր նկարված՝ Էորլի տան զինանշանը:
— Թող որ այն պաշպանի քեզ ճակատամարտի ժամանակ,— ասաց Թեոդենը: — Այդ վահանը պատրաստել են ինձ համար դեռ Թենգել թագավորի ժամանակ, երբ ես փոքր տղա էի:
Գիմլին խոնարհվեց:
— Ֆերթու Թեոդեն Հա՛լ (բարի ճանապարհ, Թեոդեն),— ասաց նա: — Խմիր այս գավաթից, թագավոր, և թող հաջողությունը քեզ հետ լինի: Վերադարձիր հաղթանակո՛վ:
Թեոդենը համտեսեց գինին, և Էովինը գավաթը հերթով մատուցեց մյուս հյուրերին: Արագորնի առջև նա հանկարծ կանգ առավ և իր շողշողացող աչքերով նայեց նրան: Արագորնը նայեց նրա չքնաղ դեմքին և ու պատասխանեց ժպիտով, բայց գավաթն ընդունելուց պատահաբար դիպավ նրա ձեռքին և ու զգաց, թե ինչպես ցնցվեցին Էոմունդի դստեր մատները:
— Առողջ եղիր, Արագո՛րն, Արաթհորնի՛ որդի,— ասաց Էովինը:
Եվ այդպես խոսելով՝ նա նայեց Արագորնին:
— Թագավորը կվերադառնա,— ասաց Արագորնը,— մի՛ վախեցիր: Ճակատագրական պատերազմը մեզ սպասվում Է արևելքում, ոչ թե արևմութքումարևմուտքում:
Թեոդենը ոտքի կանգնեց ու Գենդալֆի հետ իջավ աստիճաններով: Մյուսները հետևեցին նրանց: Դարպասի մոտ Արագորնը վերջին անգամ շրջվեց: Ապարանքի մոտ, ամենավերին աստիճանին, միայնակ կանգնած էր Էովինը՝ հենված թրին և ձեռքը դրած թրի բռնակին: Շողշողուն զրահներով ու սաղավարտով նա արծաթե արձան էր հիշեցնում:
Գիմլին տապարն ուսը գցած քայլում էր Լեգոլասի կողքից:
— Վերջապես շարժվեցինք,— ասաց նա: — Մարդիկ մինչև գործին անցնելը շատ են երկար-բարակ խոսում, իսկ իմ ձեռքերը քոր են գալիս, և տապարս էլ է անհամբեր: Չեմ կասկածում, որ ռոհանցիներն ուժեղ կռվողներ են, բայց ձիու վրա նստած կռվել՝ դա ինձ համար չէ: Ես ավելի լավ է կռվեմ սեփական ոտքերիս վրա ամուր կանգնած, և ոչ թե պարկի պես ճոճվեմ Գենդալֆի թիկունքինթիկունքում:
— Ամենաանվտանգ տեղն է,— ծիծաղեց Լեգոլասը: — Բայց մի տխրիր. Գենդալֆը կռիվն սկսելուց առաջ քեզ գետնին կիջեցնի, և կարծում եմ, Լուսաչն էլ չի առարկի: Տապարը հեծյալի զենք չէ:
— Որտե՞ղ է Լուսաչը,— հարցրեց Գենդալֆը:
— Արածում է գետի ափին ու ոչ մեկին մոտ չի թողնում,— պատասխանեցին նրան: — Ա՜յ այնտեղ, գետանցումի մոտ արծաթե ստվեր է երևում: Այդ նա Նա է:
Գենդալֆը սուլեց ու անունով կանչեց նժույգին: Լուսաչը թափահարեց բաշը, խրխնջաց ու նետի պես սլացավ տիրոջ մոտ:
Վստահելի
1342
edits