Changes
Բայց Փիլիկ չէր համոզվեր,ու կոչեր, կհայհոյեր կնոջը, աշխարհի բոլոր կիներուն, կնոջը ծնողքին ու ազգականներուն, ով որ պատճառ էր եղեր ու ամուսնացուցեր զինքը իրեն հետ, ամենուն:
Երկու տղաքը՝ Արոն ու Բուբուլը, թողելով ապուրն ու գդալները, երդիկեն իջան գացին պառկելու: Ծծկերը, ձեռքերուն վրա փքշելով, մոտեցավ Փիլիկին ու ծունկերեն բռնեց, ամեն ատենվան պես՝ ելլելու ու հորը գիրկը նստելու, բայց Փիլիկ ոտքովը հրեց ետ ու ձգեց գետին։