Changes
Անտառ էի գնացել։ Սունկ էի հավաքում։ Վերադարձա տուն, կերա, քնեցի, հեռուստացույց նայեցի, երեկոյան փորիս աջ կողմը քոր եկավ։ Քորեցի, մոռացա, նորից քոր եկավ, հիշեցի։ Մոտավորապես կեսգիշերին, քնելուց առաջ որոշեցի հայելու մեջ նայել։ Աստվա՜ծ իմ։ Հինգ սանտիմետր տրամագծով թիրախի նմանվող կարմրա֊նարնջա֊դեղին բիծ, և մեջտեղում՝ տասնյակում, սև մուգ կետ։ Ուշադիր նայեցի, կետը ախր կենդանի է, թաթիկներն է շարժում։ Լու է։
Քանի որ լսել էի, անախորժությունների մասին, որ հնարարավոր հնարավոր են այդ մակաբույծին հանդիպելիս՝ հավանական են մահվան ելքով ճակատագրական հետևանքներ, ես մտա Ինտերնետ ու միանգամից հարստացա սարսափելի գիտելիքներով էնցեֆալիտի և Լայմի հիվանդության մասին (նույն բորրելիոզն՝ չշփոթել կոմպոզիտոր Բեռլիոզի և Բուլգակովի համանուն հերոսի հետ)։ Բացի այդ երկուսից, որոնց մասին բոլորն են լսել, կան նաև՝ բաբեզիոզ, րիկկետսիոզ, գրանուլոցիտար անապլազմոզ, մոնոցիտար էրլիխիոզ և էլի շատ զզվելի բաներ։ Ես ինձ հարմարեցրի ամենասարսափելիները, առաջին երկուսը (հիշեցնեմ)․ էնցեֆալիտն ու բորրելիոզը։ Ծանոթացա ախտանիշներին․ ուժեղ գլխացավ, փսխում, լույսի վախ, տաքությունը՝ մինչև քառասուն, և դա միայն սկիզբն է։ Մի ուրիշ դեպքում մահվան ճանապարհին կարող են նկատվել տենդ, կոկորդի, աչքերի սպիտակուցների, մաշկի գերարյունություն, դիսպեպսիա, վզի ու վերևի վերջավորությունների մկանների թուլացում և կաթված, կրծքին կախվող գլուխ։ Խոստավանում Խոստովանում եմ, ես կասկածամիտ մարդ եմ։ Երբ լսում եմ ինչ֊որ ախտանիշների հնարավորության մասին, միանգամից նկատում եմ դրանք ինձ մոտ։ Եթե մեկը ասում է, որ իմ դեմքը չափազանց կարմիր է և դա գուցե բարձր ճնշման նշան է, ճնշումս միանգամից բարձրանում է։ Կամ իջնում, եթե ենթադրել, որ այն ցածր է։ Փորձեք իմ ներկայությամբ ինչ֊որ բան խոսել գրիպի համաճարակի մասին, և իմ օրգանիզմը միանգամից կարձագանքի հազով, փռշտոցով ու բարձր ջերմությամբ։ Այժմ, եթե ես չեմ գտել ինձ մոտ կոկորդի, աչքերի գերարյունություն, դիսպեպսիկ խանգարումներ, միայն այն պատճառով, որ չեմ հասկացել, թե դրանք ինչ են նշանակում։ Եթե հասկանայի, միանգամից ի հայտ կգային։ Բայց ինձ թվաց, որ տանը չափազանց լուսավոր է, և գլուխս կրծքիս կախվեց ― դա միանգամից տեղի ունեցավ։ Դեռ նոր էի կարդացել, երբ նա, այսինքն գլուխս, անմիջապես կախվեց։ Ես այլևս չխորացա ախտանիշների մեջ, անցա առաջ և կարդացի, թե ինչպես ազատվել անկոչ հյուրից։ Կարծես հասարակ բան է։ Դնել նրա վրա ձեթով բամբակ, սպասել մի տասնհինգ րոպե, մինչև նա սկսի խեղդվել ու դուրս գա։ Ես բամբակը դրեցի։ Տասնհինգ րոպե հետո նա դուրս չեկավ։ Երեսուն, քառասուն րոպե հետո էլ մնաց իր տեղում։ Չափազանց դիմացկուն դուրս եկավ։ Միգուցե նույնիսկ, լուերի դիմացկունության աշխարհի չեմպիոն՝ արժանի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքի մեջ։
Ի միջի այլոց, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացնեք դեպքերի հաջորդականությունը, ասեմ, որ լուի լվի հետ կապված պատմությունը ավարտվեց մի քանի օր առաջ, իսկ սկսվեց․․․ Սատանան գիտի, թե երբ սկսվեց, դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր, պետությունը պատրաստվում էր Օլիմպիական խաղերին, մենք դանդաղ ուղղում էինք ճռճռացող հոդերով ծնկներս, բարի կոմերցիոն հարաբերություններ պահպանում հարևան թշնամի եղբայրական երկրների հետ և հեշտությամբ տեղավորվում նախկինում գրավված տարածքներում։ Եթե ես կարողանայի կանխատեսել, թե ինչ կպատահի հետագայում, հավանական է, չէի գրի մանր միջատի մասին, բայց ժամանակները խաղաղ էին, առանց տեսանելի իրադարձությունների, ձանձրալի, այնպես որ քիչ թե շատ սուր մտահղացումներ չկային և ողջ գրականությունը ծանր դրության մեջ էր սյուժեների բացակայության պատճառով։ Դեռ ավելին, նշված ժամանակաշրջանում կյանքն այնքան հաջողակ էր թվում, որ քիչ թե շատ լուրջ գրականության պահանջ չկար։ Դժբախտ են այն մարդիկ, որոնք միշտ երջանիկ են։ Եվ դժբախտ են այն գրողները, որոնք ապրում են երջանիկ մարդկանց մեջ։ Հատկապես երգիծաբանները։ Ենթադրում եմ, որ եթե Սալտիկով֊Սչեդրինը վերակենդանանար և որոշ ժամանակ ապրեր դեռ հարաբերականորեն երջանիկներիս հետ, շուրջբոլորը նայելով և ոչ մի հետաքրքիր բան չգտնելով, նա պատրաստակամությամբ կվերադառնար այն աշխարհը, որին արդեն սովոր էր։ Ես էլ այն ժամանակ չէի տեսնում արժանի թեմաներ և կենտրոնացա այդ չարաբաստիկ լուի վրա, արդարացնելով դա նրանով, որ չնայած փոքր է, բայց նկատելի անհանգստություն պատճառեց ինձ։ Առավել ևս, որ այդ իրադարձությունը, նրա մուտքը մարմնիս մեջ, ինձ համար վերջին ժամանակների միակ ֆիզիկական շփումն էր իրականության հետ։
Բանն այն է, որ երբ տարիքով ավելի փոքր էի, վարում էի շատ աշխույժ կյանք։ Ձմեռը ապրում էի քաղաքում, ամառը գյուղում, հաճախ էի ճանապարհորդում Ռուսաստանով մեկ, լինում գործարաններում, կոլխոզներում, երկրաբանների հետ թափառում էի տայգայում, Կոլիմայում ոսկեհանների աշխատանքին հետևում, լողում Օխոտսկի ծովում հին ձկնորսական նավով, եղա Անտարկտիդայում և ընդհանրապես համարվում էի ռուսական իրականության լավագույն ճանաչողներից մեկը։ Բայց եկավ մի պահ, ինչպես ասում են, կյանքից կտրվեցի։
Շուրայից հետո արթնացավ նախասենյակում գորգի վրա քնած Ֆյոդորը և լայն հորանջելով ու թափահարելով բրդոտ գլուխը մտավ սենյակ։ Ուշադիր զննեց բոլորիս, չհասկանալով գիշերային այս խառնաշփոթի պատճառը թռավ բազմոցի վրա, փռվեց ողջ երկարությամբ, մռութը դրեց առջևի թաթերի վրա և սկսեց սպասել թե ինչ է լինելու հետո։ Ֆյոդորը՝ մեր էրդելտերյերն է, որի վեց տարին նոր է լրացել։
Հեռացնելով կանանց, ես ինքս վերցրի պինցետը, բայց նորից անվարժ գործեցի և ոչինչ չկարողացա անել, միայն ավելի խորը ընկղմեցի միջատին, քան մինչ այդ էր։ Մինչ ես չարչարվում էի, Վարվառան համարձակվեց հեռախոսով արթնացնել ծանոթ բժշկին։ Նա, հորանջելով խոսափողի մեջ ասաց, որ եթե մենք անմիջապես չենք հանել լուն, հետագան պետք է վստահել միայն մասնագետներին։ Որովհետև եթե իմ մեջ մնա այդ զզվելի արարածի թեկուզ մի փոքրիկ կտոր, կարելի է սպասել ամենատխուր հետևանքների, ինչպիսին են վերը նշածներս։ Իսկ իրադարձությունը տեղի էր ունենում շաբաթ օրվա գիշերը։ Իմ ու Վարվառայի բախտը միշտ բերում է։ Բոլոր անախորժությունները տեղի են ունենում շաբաթից կիրաակի ընկած գիշերը, երբ ոչ աշխատանքային օրեր են, ծանոթ բժիշկները անջատում են իրենց բջջային հեռախոսները և խմում․ թերապևտները՝ գործի տեղից վերցրած սպիրտը, իսկ վիրաբույժները հիվանդներից նվեր ստացած ֆրանսիական կոնյակը։ Վարվառան ասում է, որ պետք է «Շտապօգնություն կանչել։ Ես փորձեցի առարկել, բայց համաձայնեցի, մտածելով, որ «Շտապօգնությունը» լուի լվի համար հազիվ թե գա, բայց կարող է օգտակար խորհուրդ տալ։ Սովորաբար, ինչպես լսել եմ, «Շտապօգնությունը» գալուց առաջ մի հարյուր գործին վերաբերող և անիմաստ հարցեր է տալիս․ որ տեղն է ցավում, ինչպիսին է ցավը, սառչում են արդյոք ոտքերը, կապտում են ձեռքերը և քանի տարեկան է հիվանդը, մտածում են, գուցե, ապրել է՝ հերիք է, արժե՞ արդյոք նրա համար բենզին վառել, առանց այդ էլ պետությունը թոշակների վրա չափից ավելի է ծախսել։
== Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին==
Եթե ոչինչ չգիտեք իմ մասին, ես ձեզ որոշ բաներ կպատմեմ։ Իմ անունն է Պետր Իլյիչ Սմորոդին, դա իմ կեղծանունն է, իսկ իսկական՝ Պրոկոպովիչ ազգանունս քչերը գիտեն։ Նրանցից են՝ փոստատար Զաիրան, որը ամեն ամսվա սկզբին բերում է թոշակս, «Աէրոֆլոտի» գանձապահ Լյուդմիլա Սերգեևնան, որից նախկինում տոմսեր էի գնում Բեռլին, ուր թռչում էի Դանիլայի՝ տղայիս մոտ։ Երկար տարիներ ես օգտվել եմ նրա ծառայություններից, որպես լրացուցիչ վճար նվիրելով գրքերս ու շոկոլադե կոնֆետներ, իսկ հիմա տոմսերը գնում եմ օնլայն։ Իմ տարիքին հասած մարդիկ սովորաբար նոր տեխնոլոգիաներին դժվարությամբ են տիրապետում, բայց ես համարում եմ ինձ, ինչպես ասում են, առաջադեմ օգտատեր։ Երեսուն տարուց ավելի առաջ գնեցի Ամերիկայում իմ առաջին Մակինտոշը, որը կոչվում էր Մակ֊պլուս (էկրանը սիգարետի տուփի չափ), և այդ օրվանից աշխատում եմ քայլել ժամանակին համընթաց։ Դա ամառանոցային հին հարևանիս՝ իմ սերնադկից վերջին գյուղական գրող Տիմոֆեյ Սեմիգուդիլովի, որի ազգանունը հենց իր համախոհներն են ձևափոխում, փոխարինելով «գ» տառը ուրիշով, որից սկսվում է «մայրիկ» բառը, արհամարհանք է առաջացնում։ Տիմոխան համարում է, որ իսկական գրողը պետք է գրի միայն «փետուրով», նկատի ունի սովորական գրիչը։ Նա շատ է հպարտանում իր հետամնացությամբ և համոզված է, որ միայն ձեռքով գրողը որոշ չափով կարող է պատկանել իսկական ռուսական գրականությանը։ Պուշկինի և Տուրգենևի ձեռքբերումները նա բացատրում է նրանով, որ գրում էին սագի փետուրով, որ համակարգչով հնարավոր չէ գրել ո՛չ «Եվգենիյ Օնեգին», ո՛չ էլ «Բեժին լուգ»։ Նա ավելացնում է, որ համակարգիչը սատանայական ֆլյուիդներ է արձակում (ինչո՞ւ ֆլյուիդներ), իսկ գրիչով գրողը ուղղակիորեն առնչվում է Աստծու հետ, չնայած ես կասկածներ ունեմ, որ եթե նա ունեցել է որևէ շփում ինչ֊որ հեռավոր բանի հետ, դա միայն Լուբյանկայում տեղադրված կոմուտատորն է։ Ինչ վերաբերում է համակարգչին, ես մտածում եմ, որ և՛ Պուշկինը, և՛ Տուրգենևը հաճույքով կտիրապետեին, համենայն դեպս տեխնիկական անգրագիտությունը գրական տաղանդի ապացույց չէ, դա ակնհայտ է հենց իր օրինակով։ Նա գրում է ծանր, անշնորհք լեզվով։ Մեծ ճանապարհ է անցել։ Ժամանակին օրինակելի սովետական գրող էր։ Գրում էր հաջողակ կոլխոզների մասին և համարվում միջակ ակնարկների հեղինակ։ Երեսուն տարի ՍՄԿԿ֊ի անդամ էր, դրա կեսը՝ կուսակցական կազմակերպության քարտուղար։ Միշտ ցուցադրում էր իր անսահման նվիրվածությունը սովետական իշխանությանը, որի համար, ինչպես ասում էր, պատրաստ է իր կյանքը զոհել և խեղդել որևէ մեկին, ով նրա մասին լավ կարծիք չուներ։ Երբ ինձ նման Գրական ինստիտուտի ուսանող էր, մասնակցեց Պաստերնակի հետապնդումներին։ Դրանով ուշադրություն գրավեց։ Յոթանասունականներին իր գրչակիցների մեջ այլախոհներ էր փնտրում, հաճույքով մասնակցում հալածանքներին և բավական արյունարբու էր։ Ութսանականներին, զգալով որտեղից է փչում քամին, վերափոխվեց գյուղական գրողի, քանի որ սովետական իշխանությունը նման ազատամտություն արդեն թույլ էր տալիս։ Բոլոր բոլշևիկների ազգանունները նրա ստեղծագործություններում ակնարկում էին նրանց հրեական ծագումը։ Նախկինի նման անշնորհք էր գրում, բայց այն ժամանակ շատերին թվում էր, թե սուր է գրում, և ժամանակավորապես ձեռք բերեց ճշմարտասեր և թաքնված հակասովետականի համբավ։ Բայց երբ սովետական իշխանությունը երերաց, կատաղորեն պաշտպանեց, բացահայտելով, որ ինչպես ասում էր Բենեդիկտ Սարնովը, գրականության մեջ առանց բանակի, նավատորմի ու ԿԳԲ֊ի աջակցության ոչինչ չես կարող անել։ Իննսունականներին, որոնք նա կոչում էր վատ ժամանակներ, լռեց, անհայտացավ, ինչ֊որ տեղ ինչ֊որ մեկին շշուկով բացատրում էր, որ իրականում միշտ ծածուկ լիբերալ է եղել և որպես ապացույց ցիտատներ հիշատակում իր հակակոլխոզային ստեղծագործություններից։ Բայց երբ երկրի իշխանությունը փոխանցվում էր (միջուկային ճամպրուկի հետ) մեր այսօրվա Պերլիգոսին (պետության առջին դեմքին) ոգևորվեց, հայտարարեց իրեն ուղղափառ հայրենասեր և այժմ կատաղորեն խարանում է ամերիկացիներին ու լիբերալներին, հիանում միջուկային ճամպրուկի Պահնորդի արժանիքներով, բոլոր նշանները վկայում են, որ նա խելքը թռցրել է երազելով ուղղափառ տիրապետության մասին։ Նրա գլխում ինչ֊որ կերպ համադրվում են այն պատկերացումները, որ օվկիանոսի այն կողմում գտվող քաղաքական գործիչների ու մեր լիբերալների ջանքերով, երկիրը ավերակների է վերածվել, բայց միաժամանակ ոտքի է կանգնում, վերածնվում մոխրից և դեռ ցույց կտա իրեն ողջ աշխարհին։
Մի ժամանակ Տվարդովսկին, որին ծանոթ էի երիտասարդ տարիներիս, ասում էր, որ ինքն իրեն գրող կոչելը անհամեստ է, որովհետև այդ «կոչումը» նախատեսում է ակնառու կարողություններ, որոնք միասին վերցված տաղանդ են կոչվում։ Եվ իսկապես, մարդկանց այն շրջանակը, որոնց նախկինում կոչում էին ընթերցողներ, հենց այդպես էին ընկալում գրողին, որպես մի էակ, որը ոչ սովորական և նույնիսկ գերբնական ունակությունների տեր է, որը կարողանում է հասկանալ մարդու հոգին, նրա ձգտւմները, հույզերը, կսկիծը, գաղտնի ցանկությւնները և էլի նման բաներ։ Հիմա դա անցյալում է մնացել և գրող են անվանում համարյա բոլորին՝ էժան դետեկտիվների, հոգեհույզ հասարակ պատմությունների և նույնիսկ բրոշյուրների, կոնսպեկտների, քաղաքական ճառերի, ռեկլամային տեքստերի հեղինակներին։ Նրանք բոլորը հիմա գրողներ են։ Դրա համար էլ առանց ամաչելու ես ինձ գրող եմ համարում։ Եվ վերջապես, ինչպես ներկայացնեմ ինձ, մի մարդու, որը գրել է տասներկու վեպ, վեց սցենար, չորս պիես և հարյուրավոր մանր գրական տեքստեր։ Ես Գրողների Միութան, Պեն֊կլուբի, և ինչ֊որ ժյուրիների, կոմիտեների, խմբագրական խորհուրդների, խմբագրական կոլեգիաների անդամ եմ, որտեղ ավելի հաճախ հանդես եմ գալիս որպես հարսանեկան գեներալ, առանց որևէ պարտականության ու վարձատրության։ Բացի այդ անդամակցում եմ երկու օտարերկրյա ակադեմիաների, երեք համալսարանների պատվավոր դոկտոր եմ, և տասնյակ մրցանակներ ունեմ։ Ինձ հարգում են, երբեմն նույնիսկ կլասիկ անվանում, իմ վեպերը գրախանութներում վաճառվում են «դասական գրականության» բաժիններում։ Ժամանակին, երբ ես դիսսիդենտդիսիդենտ, ուխտադրույժ, ժողովրդի թշնամի էի, ինձ հետապնդում էին մարդիկ, որոնց անունները ոչ ոք չի հիշում։ Նրանք ասում էին, որ ես գրքեր եմ գրում ՑՌՈւ֊ի ԿՀՎ֊ի(Կենտրոնական Հետախուզական Վարչության) և Պենտագոնի պատվերով (հիմա կասեին գոսդեպիպետդեպի), որ իմ գրքերը արժեք չունեն և կփտեն ինձ հետ միասին կամ նույնիսկ ինձանից շուտ պատմության աղբանոցում։ Ինձ վրա էին հարձակվում հզորագույն ուժեր, սպառնում էին ամեն տեսակ պատժով, երբեմն նույնիսկ մահով, այդ ամենով անցա ու կենդանի մնացի, ինչի՞ համար։ Մի՞թե այն բանի համար, որ դառնամ այս փոքրիկ չնչին միջատի զոհը։