Changes
/* Լուն */
Անտառ էի գնացել։ Սունկ էի հավաքում։ Վերադարձա տուն, կերա, քնեցի, հեռուստացույց նայեցի, երեկոյան փորիս աջ կողմը քոր եկավ։ Քորեցի, մոռացա, նորից քոր եկավ, հիշեցի։ Մոտավորապես կեսգիշերին, քնելուց առաջ որոշեցի հայելու մեջ նայել։ Աստվա՜ծ իմ։ Հինգ սանտիմետր տրամագծով թիրախի նմանվող կարմրա֊նարնջա֊դեղին բիծ, և մեջտեղում՝ տասնյակում, սև մուգ կետ։ Ուշադիր նայեցի, կետը ախր կենդանի է, թաթիկներն է շարժում։ Լու է։
Քանի որ լսել էի, անախորժությունների մասին, որ հնարարավոր են այդ մակաբույծին հանդիպելիս՝ հավանական են մահվան ելքով ճակատագրական հետևանքներ, ես մտա Ինտերնետ ու միանգամից հարստացա սարսափելի գիտելիքներով էնցեֆալիտի և Լայմի հիվանդության մասին (նույն բորրելիոզն՝ չշփոթել կոմպոզիտոր Բեռլիոզի և Բուլգակովի համանուն հերոսի հետ)։ Բացի այդ երկուսից, որոնց մասին բոլորն էլ լսել ենլսել, կան նաև՝ բաբեզիոզ, րիկկետսիոզ, գրանուլոցիտար անապլազմոզ, մոնոցիտար էրլիխիոզ և էլի շատ զզվելի բաներ։ Ես ինձ հարմարեցրի ամենասարսափելիները, առաջին երկուսը (հիշեցնեմ)․ էնցեֆալիտն ու բորրելիոզը։ Ծանոթացա ախտանիշներին․ ուժեղ գլխացավ, փսխում, լույսի վախ, տաքությունը՝ մինչև քառասուն, և դա միայն սկիզբն է։ Մի ուրիշ դեպքում մահվան ճանապարհին կարող են նկատվել տենդ, կոկորդի, աչքերի սպիտակուցների, մաշկի գերարյունություն, դիսպեպսիա, վզի ու վերևի վերջավորությունների մկանների թուլացում և կաթված, կրծքին կախվող գլուխ։ Խոստավանում եմ, ես կասկածամիտ մարդ եմ։ Երբ լսում եմ ինչ֊որ ախտանիշների հնարավորության մասին, միանգամից նկատում եմ դրանք ինձ մոտ։ Եթե մեկը ասում է, որ իմ դեմքը չափազանց կարմիր է և դա գուցե բարձր ճնշման նշան է, ճնշումս միանգամից բարձրանում է։ Կամ իջնում, եթե ենթադրել, որ այն ցածր է։ Փորձեք իմ ներկայությամբ ինչ֊որ բան խոսել գրիպի համաճարակի մասին, և իմ օրգանիզմը միանգամից կարձագանքի հազով, փռշտոցով ու բարձր ջերմությամբ։ Այժմ, եթե ես չեմ գտել ինձ մոտ կոկորդի, աչքերի գերարյունություն, դիսպեպսիկ խանգարումներ, միայն այն պատճառով, որ չեմ հասկացել, թե դրանք ինչ են նշանակում։ Եթե հասկանայի, միանգամից ի հայտ կգային։ Բայց ինձ թվաց, որ տանը չափազանց լուսավոր է, և գլուխս կրծքիս կախվեց ― դա միանգամից տեղի ունեցավ։ Դեռ նոր էի կարդացել, երբ նա, այսինքն գլուխս, անմիջապես կախվեց։ Ես այլևս չխորացա ախտանիշների մեջ, անցա առաջ և կարդացի, թե ինչպես ազատվել անկոչ հյուրից։ Կարծես հասարակ բան է։ Դնել նրա վրա ձեթով բամբակ, սպասել մի տասնհինգ րոպե, մինչև նա սկսի խեղդվել ու դուրս գա։ Ես բամբակը դրեցի։ Տասնհինգ րոպե հետո նա դուրս չեկավ։ Երեսուն, քառասուն րոպե հետո էլ մնաց իր տեղում։ Չափազանց դիմացկուն դուրս եկավ։ Միգուցե նույնիսկ, լուերի դիմացկունության աշխարհի չեմպիոն՝ արժանի ընդգրկվելու Գինեսի ռեկորդների գրքի մեջ։
Ի միջի այլոց, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացնեք դեպքերի հաջորդականությունը, ասեմ, որ լուի հետ կապված պատմությունը ավարտվեց մի քանի օր առաջ, իսկ սկսվեց․․․ Սատանան գիտի, թե երբ սկսվեց, դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ էր, պետությունը պատրաստվում էր Օլիմպիական խաղերին, մենք դանդաղ ուղղում էինք ճռճռացող հոդերով ծնկներս, բարի կոմերցիոն հարաբերություններ պահպանում հարևան թշնամի եղբայրական երկրների հետ և հեշտությամբ տեղավորվում նախկինում գրավված տարածքներում։ Եթե ես կարողանայի կանխատեսել, թե ինչ կպատահի հետագայում, հավանական է, չէի գրի մանր միջատի մասին, բայց ժամանակները խաղաղ էին, առանց տեսանելի իրադարձությունների, ձանձրալի, այնպես որ քիչ թե շատ սուր մտահղացումներ չկային և ողջ գրականությունը ծանր դրության մեջ էր սյուժեների բացակայության պատճառով։ Դեռ ավելին, նշված ժամանակաշրջանում կյանքն այնքան հաջողակ էր թվում, որ քիչ թե շատ լուրջ գրականության պահանջ չկար։ Դժբախտ են այն մարդիկ, որոնք միշտ երջանիկ են։ Եվ դժբախտ են այն գրողները, որոնք ապրում են երջանիկ մարդկանց մեջ։ Հատկապես երգիծաբանները։ Ենթադրում եմ, որ եթե Սալտիկով֊Սչեդրինը վերակենդանանար և որոշ ժամանակ ապրեր դեռ հարաբերականորեն երջանիկներիս հետ, շուրջբոլորը նայելով և ոչ մի հետաքրքիր բան չգտնելով, նա պատրաստակամությամբ կվերադառնար այն աշխարհը, որին արդեն սովոր էր։ Ես էլ այն ժամանակ չէի տեսնում արժանի թեմաներ և կենտրոնացա այդ չարաբաստիկ լուի վրա, արդարացնելով դա նրանով, որ չնայած փոքր է, բայց նկատելի անհանգստություն պատճառեց ինձ։ Առավել ևս, որ այդ իրադարձությունը, նրա մուտքը մարմնիս մեջ, ինձ համար վերջին ժամանակների միակ ֆիզիկական շփումն էր իրականության հետ։
Հեռացնելով կանանց, ես ինքս վերցրի պինցետը, բայց նորից անվարժ գործեցի և ոչինչ չկարողացա անել, միայն ավելի խորը ընկղմեցի միջատին, քան մինչ այդ էր։ Մինչ ես չարչարվում էի, Վարվառան համարձակվեց հեռախոսով արթնացնել ծանոթ բժշկին։ Նա, հորանջելով խոսափողի մեջ ասաց, որ եթե մենք անմիջապես չենք հանել լուն, հետագան պետք է վստահել միայն մասնագետներին։ Որովհետև եթե իմ մեջ մնա այդ զզվելի արարածի թեկուզ մի փոքրիկ կտոր, կարելի է սպասել ամենատխուր հետևանքների, ինչպիսին են վերը նշածներս։ Իսկ իրադարձությունը տեղի էր ունենում շաբաթ օրվա գիշերը։ Իմ ու Վարվառայի բախտը միշտ բերում է։ Բոլոր անախորժությունները տեղի են ունենում շաբաթից կիրաակի ընկած գիշերը, երբ ոչ աշխատանքային օրեր են, ծանոթ բժիշկները անջատում են իրենց բջջային հեռախոսները և խմում․ թերապևտները՝ գործի տեղից վերցրած սպիրտը, իսկ վիրաբույժները հիվանդներից նվեր ստացած ֆրանսիական կոնյակը։ Վարվառան ասում է, որ պետք է «Շտապօգնություն կանչել։ Ես փորձեցի առարկել, բայց համաձայնեցի, մտածելով, որ «Շտապօգնությունը» լուի համար հազիվ թե գա, բայց կարող է օգտակար խորհուրդ տալ։ Սովորաբար, ինչպես լսել եմ, «Շտապօգնությունը» գալուց առաջ մի հարյուր գործին վերաբերող և անիմաստ հարցեր է տալիս․ որ տեղն է ցավում, ինչպիսին է ցավը, սառչում են արդյոք ոտքերը, կապտում են ձեռքերը և քանի տարեկան է հիվանդը, մտածում են, գուցե, ապրել է՝ հերիք է, արժե՞ արդյոք նրա համար բենզին վառել, առանց այդ էլ պետությունը թոշակների վրա չափից ավելի է ծախսել։
== Մի փոքր իմ՝ և ոչ միայն իմ մասին==