Changes

Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը

Ավելացվել է 49 993 բայտ, 13:57, 13 Հունիսի 2013
:— Այսինքն, ուզում ես ասել, որ քարն ապահով է միայն բանի դեռ Քուիրելը դիմադրում է Սառկեկի ճնշմա՞նը, — ասաց Հերմիոնան տագնապահար։
:― Գրազ կգամ, մինչև հաջորդ երեքշաբթի էլ չի դիմանա։
 
==Գլուխ տասնչորսերորդ․ Նորվեգական եղջերաբաշ Նորբերթը==
 
:Քուիրելը, սակայն, ամենայն հավանականությամբ ավելի դիմացկուն էր, քան նրանք կարծում էին։ Հաջորդ շաբաթների ընթացքում նա հետզհետե ավելի էր գունատվում ու նիհարում, սակայն, կարծես, դեռ շարունակում էր դիմադրել Սառկեկին։
 
:Ամեն անգամ՝ երրորդ հարկի միջանցքով անցնելիս, Հարրին, Ռոնը և Հերմիոնան ականջները մի պահ հպում էին արգելված միջանցքի դռանը ՝ ստուգելու, արդյոք Խավիկը դեռ գռմռո՞ւմ է ներսում, թե՝ ոչ։ Սառկեկը ֆռֆռում էր իր սովորական դժգոհ տրամադրությամբ, ինչն անշուշտ նշանակում էր, որ քարը դեռ ապահով իր տեղում է։ Ամեն անգամ Քուիրելի կողքով անցնելիս Հարրին քաջալերիչ ժպտում էր նրան, իսկ Ռոնը սկսել էր հանդիմանել բոլոր նրանց, ովքեր ծիծաղում էին Քուիրելի կակազելու վրա։
 
:Հերմիոնան, սակայն, մտահոգվելու շատ ավելի կարևոր խնդիր ուներ, քան փիլիսոփայական քարն էր։ Նա սկսել էր կրկնությունների ժամկետացանկ մշակել և տարբեր գույներով համապատասխանաբար գունավորում ու համակարգում էր իր բոլոր գրառումների ու կոնսպեկտների վերնագրերը։
 
:Հարրին ու Ռոնը, անշուշտ, առարկելու ոչ մի հիմք չէին ունենա (ի վերջո, ու՛մ է խանգարում, թող զբաղվի), եթե միայն Հերմիոնան անդադար չխոսեր նրանց վրա ու չհորդորեր, որ նրանք էլ նույն բանն անեն։
 
:— Հերմիո՛նա, բայց ախր մինչև քննաթյունները դեռ ինչքա՜ն ժամանակ կա...
 
:— Տասը շաբաթ, — կարճ կտրեց աղջիկը, — դա այնքան էլ երկար ժամանակ չէ, իսկ Նիքողայոս Ֆլամերի համար ընդամենը մեկ վայրկյան է։
 
:— Սակայն մենք էլ հո վեց հարյուր տարեկան չե՞նք, ― հիշեցրեց նրան Ռոնը, — ինչևէ, ես նույնիսկ չեմ էլ հասկանում, թե ինչու ես կրկնում անցած դասերը, միևնույն է ամեն ինչ առանց այն էլ գերազանց գիտես։
 
:— Ինչո՞ւ եմ կրկնում... ԻՆՉՈ՞ւ ԵՄ ԿՐԿՆՈԻՄ։ Չէ, դուք հաստատ խելքներդ թռցրել եք։ Մի՞թե չեք հասկանում, որ մենք պետք է հանձնենք այս քննությունները երկրորդ դասարան փոխադրվելու համար։ Սրանք ամենակարևոր քննություններն են։ Ես պետք է դեռ մեկ ամիս առաջ արդեն սկսած լինեի անցած դասերի կրկնությունը։ Մի՞թե պարզ չէ, որ պետք է պատրաստվել քննություններին։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի՞ մասին էի մտածում մինչև այսօր։
:Դժբախտաբար բոլոր ուսուցիչները նույնպես ճիշտ Հերմիոնայի պես էին մտածում։ Նրանք աշակերտներին այնքան տնային աշխատանք էին հանձնարարում, որ Զատիկի տոների արձակուրդներին նույնիսկ զվարճանալու տրամադրություն չէր մնացել։ Ի՜նչ համեմատություն Ծննդյան տոների արձակուրդների հետ։ Անհնար էր հանգստանալ կամ մոռանալ դասերի մասին, երբ Հերմիոնան հերիք չէ ականջի տակ անդադար արտասանում էր վիշապի արյան օգտագործման տասներկու եղանակները կամ գլուխ պտտեցնելու աստիճան կրկնում կախարդական փայտիկի տարբեր շարժումների վարժությունները, դեռ հասցնում էր դաստիարակել տղաներին իր նյարդասղոց խրատներով։ Տնքալով ու հորանջելով, Հարրին ու Ռոնը իրենց ժամանակի մեծ մասն անց էին կացնում գրադարանում ՝ փորձելով լրացուցիչ տնային աշխատանքների կատարման գործում ետ չմնալ Հերմիոնայից։
 
:— Չէ՛, գլուխս էլ չի աշխատում,― մի օր կեսօրից հետո, համբերությունը կորցնելով, ասաց Ռոնը, գրչափետուրը նետեց սեղանին ու կարոտով նայեց գրադարանի պատուհանից դուրս։ Իսկ դրսում իսկապես հիանալի եղանակ էր, մի քանի շաբաթ տեղացող անձրևներից հետո վերջապես առաջին պարզ ու արևոտ օրն էր։ Երկինքը ջինջ էր և տերեփուկի պես կապույտ, իսկ օդում բուրում էր մոտեցող ամառը։
 
:Հարրին, որն այդ պահին «Հազար կախարդական բույսեր, հմայախոտեր և սնկազգիներ» գրքում փնտրում էր Origanum Dictanmus լատիներեն անվանումով և, նույնիսկ նորմալ լեզվով ոչ ավելի ծանոթ՝ ողկուզակ կամ կատվատոտիկ կոչվող բույսի նկարագրությունը, աչքը գրքից կտրեց միայն այն ժամանակ, երբ Ռոնը հանկարծ ասաց.
 
:— Հագրի՞դ, ի՞նչ ես անում էստեղ, գրադարանում։ Հագրիդը քստքստոցով հայտնվեց տեսադաշտը փակող գրապահարանի ետևից՝ ակնհայտորեն ինչ-որ բան թաքցնելով թիկունքում։ Նա բավականին օտարոտի տեսք ուներ գրադարանում՝ խլուրդի մորթուց կարված իր երկար մուշտակով։
 
:— Հե՛չ... Ինձ համար մի բան եմ նայում, — ասաց նա շինծու անբռնազբոս ձայնով, որն անմիջապես գրավեց եռյակի ուշադրությունը, — իսկ դուք էստեղ ի՞նչ եք անում, ― հանկարծ կասկածամտորեն հակահարձակման անցավ Հագրիղը, ― Չլինի՞ թե դեռ Նիքողայոս Ֆլամերին եք փնտրում։
 
:— Հագրի՜դ, մենք արդեն հազար տարի առաջ ենք իմացել թե ով է Նիքողայոս Ֆլամերը, — ասաց Ռոնը՝ ջգրու գցողի հաղթական արտահայտչականությամբ, — և մենք վաղուց արդեն գիտենք, թե այդ շունը գաղտնադռան տակ ինչ է պահպանում, դա Փիլիսոփ...
:— Շշշշշշշշշշշշ — տագնապահար Ֆշշացրեց Հագրիդն՝ անհանգիստ նայելով շուրջը, — Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել, դժվա՞ր է հասկանալ, որ չի կարելի դրա մասին աջ ու ձախ հայտարարել։ Խելքդ լրիվ թռցրե՞լ ես... — անչափ բարկացած հարձակվեց նա Ռոնի վրա։
:― Ի միջի այլոց, ― ասաց Հարրին, ― մենք վաղուց արդեն ուզում էինք քեզ մի բան հարցնել, Հագրիդ։ Մենք ուզում էինք իմանալ, թե Խավիկից բացի այդ քարը պահպանող ուրիշ...
:― Շըշշշշշշ, ― ֆշշացրեց Հագրիդը կրկին, ―Ի՛նձ լսեք, էսօր ավելի ուշ ինձ մոտ եկեք բոլորդ։ Ես իհարկե չեմ խոստանում, որ ձեզ որևէ բան կպատմեմ, գոնե գլուխներդ կմտցնեմ, որ չաչանակի պես աջ ու ձախ չկչկչաք, ինչ որ գիտեք... Ընդհանրապես, քիթներդ ուր ասես չեք խոթում... Ախր դա ուսանողների իմանալու բանը չի։ Բա որ հանկարծ լսողը մտածի, որ ես եմ ձեզ ինչ-որ բան ասել...
 
:― Լավ, Հագրիդ, ուրեմն այսօր դեռ կտեսնվենք, — ասաց Հարրին։
:Հագրիդը քստքստացնելով հեռացավ։
:― Իսկ այդ ի՞նչ էր նա պահում թիկունքում, ― հետաքրքրված հարցրեց Հերմիոնան։
:― Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է ինչ-որ առնչություն ունենալ քարի հետ։
:― Գնամ տեսնեմ, թե էդ ո՞ր բաժանմունքից էր գալիս, ― ասաց Ռոնը, որին միայն պատրվակ էր պետք պարապմունքներից փախչելու համար։ Մի րոպե անց նա վերադարձավ հաստափոր գրքերի մի կույտ գրկած և ապշահար դեմքով հատորները փռեց սեղանին։
:― Վիշապնե՜ր, — շշնջաց նա, — Հագրիդը քրքրում էր վիշապների մասին գրքերի դարակները։ Ապա մի այստեղ նայե՛ք. «Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայամ բնակվող վայրի վիշապների տեսակներր», «Ձվից մինչև դժոխային հնոց՝ վիշապաբույծի տեղեկատու ուղեցույց»...
:― Հագրիդը միշտ էլ ուզեցել է վիշապ ունենալ, նա ինքն է ինձ ասել մեր առաջին հանդիպման ժամանակ,— ասաց Հարրին։
:― Բայց ախր դա անօրինական է, ― ասաց Ռոնը,
:— Վիշապաբուծաթյունը օրենքով արգելված է սկսած 1709 թվականից՝ Դյաթահմաների համաշխարհային կոնվենցիայի որոշմամբ։ Ո՞վ չգիտի դա։ Վիշապ պահելը շատ ակնհայտ խախտում է։ Գրեթե անհնար է մագլներից գաղտնի պահել մեր գոյությանը, եթե բակումդ վիշապ ես պահում... Ինչևէ, դրանից բացի վիշապները վարժեցման չեն ենթարկվում և դյաթանքից ձերբազատված վիշապը անչափ վտանգավոր է։ Միայն տեսնեիր թե ինչ վերքերով էր երբեմն տուն գալիս խեղճ Չարլին՝ Ռոմանիայամ վայրի վիշապների հետ աշխատելիս...
 
:— Բայց մի՞թե մեզ մոտ Անգլիայամ էլ վայրի վիշապներ կան... — զարմացած հարցրեց Հարրին։
:— Իհարկե կան, — վստահ պատասխանեց Ռոնը, — կան՝ Ուելսյան լեռնային կանաչ և Հեբրիդյան սև ցեղատեսակների վայրի վիշապներ։ Պատկերացնո՞ւմ եք, Հրաշագործության նախարարությունը նույնիսկ հատուկ նշանակության ջոկատ ունի, որի գործը դրանց հետքերը մաքրելն է։ Այդ ջոկատի տղերքը զբաղված են միայն մագլներին հանգստացնելով ու նրանց հիշողությունը դյութելով, որ վիշապներին հանկարծ հանդիպելու կամ երկնքում պատահաբար տեսնելու մասին երբեք չհիշեն։
 
:— Ուրեմն, ինչո՞վ կարող է զբաղված լինել մեր Հագրիդը, — ասաց Հերմիոնան։
 
:Երբ մեկ ժամ անց նրանք թակեցին հանդավարների պահապանի խրճիթի դուռը, շատ զարմացան՝ նախ նկատելով, որ խրճիթի բոլոր պատուհաններն ամուր փակված են, իսկ վարագույրները՝ քիպ քաշված։ Հագրիդը ներսից ձայն տվեց՝ «Ո՞վ է...» և դուռը չբացեց մինչև չլսեց պատասխանը, իսկ դուռը՝ կիսով չափ բացելով նրանց ներս թողնելուց հետո, անմիջապես փակեց ու ներսից կողպեց։
:Ներսում անտանելի շոգ էր։ Թեև դրսում շատ հաճելի ու տաք օր էր, բուխարիամ վառ ճարճատում էր կրակը։ Հագրիդը թեյ պատրաստեց և հյուրասիրեց նրանց կզաքիսի մսով բրդուջներով, որոնցից բոլորը հաստատակամորեն հրաժարվեցին։
 
:― Հա՛, ուրեմն, ասում եք ինչ-որ բա՞ն եք ուզում ինձնից հարցնել։
:― Այո, ― ասաց Հարրին։ Իմաստ չուներ արդեն երկար-բարակ հեռվից սկսել ու իզուր ջուր ծեծել, և Հարրին որոշեց միանգամից անկեղծորեն ասել Հագրիդին, թե ինչն էր իրենց անհանգստացնում։
 
:― Մենք մտածում էինք, որ գուցե կասե՞ս մեզ, թե Խավիկից բացի փիլիսոփայական քարը պահպանող ուրիշ էլ ի՞նչ կա։
:Հագրիդն անմիջապես խոժոռվեց։
:― Իհարկե չեմ ասի, ― ասաց նա, ―նախ և առաջ ես ինքս էլ ամեն ինչ չգիտեմ, իսկ հետո դուք առանց էն էլ արդեն շատ բան գիտեք, էնպես որ, եթե իմանայի էլ ոչ մի բան ձեզ չէի ասի։ Մի՞թե պարզ չէ, որ եթե քարը բերել, էստեղ են հասցրել, ուրեմն դրա համար հիմնավոր պատճառներ կան։ Մոռացա՞ք, քիչ էր մնում քարը Գրինգոթսից գողանային... Շա՜տ խելոքն եք... Ո՜նց եք սատանի պես գլխի ընկել։ Բայց, ա՛յ թե Խավիկի մասին որտեղի՞ց եք իմացել, չեմ կարողանում հասկանայ...
:― Դեհ, լավ, Հագրի՜դ, էլ մի ձևացրու թե ինչ-որ բանից անտեղյակ ես։ Շատ լավ էլ ամեն ինչ գիտես։ Հնարավոր է, որ չես ուզում մեզ ավելին ասել, բայց երբեք չեմ հավատա, որ Հոգվորթսի հետ կապված որևէ բանից դու կարող ես անտեղյակ լինել։ Դու չիմանաս՝ էլ ո՞վ իմանա, ― ասաց Հերմիոնան շողոքորթ, մեղրածոր ձայնով։ Հագրիդի մորուքը ցնցվեց և բոլորին ակնհայտ էր, որ թավ մորուքով թաքնված, նա՝ ինքն իրենից գոհ, ժպտում էր։
 
:― Մենք պարզապես անհանգստանում էինք, թե արդյո՞ք քարը լավ է պահպանվում, և թե ո՞վ կարող է կատարել քարը պահպանելու այդքան պատասխանատու գործը, ― շարունակեց Հերմիոնան, ― մեզ միայն հետաքրքրում է, թե քեզնից բացի էլ ո՞ւմ կարող էր Դամբլդորն այդքան վստահել, որ հանձնարարեր զբաղվել քարը պահպանելու գործով։
 
:Հագրիդի կարծքը կամաց-կամաց ուռչում ու փքվում էր Հերմիոնայի խոսելու ընթացքում, իսկ նրա վերջին խոսքերի հետ այնքան բարձրացավ, որ մորուքը վեր ցցվեց ուղիղ անկյան տակ։ Հարրին ու Ռոնը հիացած աչք չէին կտրում Հերմիոնայից։
 
:― Դեհ, ը՜մմ... երևի դրանից, ը՜մմ... ոչ մի վտանգ ձեզ չի սպառնա, եթե ասեմ, որ... ը՜մմ... դե՜հ, լավ. Խավիկին՝ արդեն գիտեք, Դամբլդորն ինձնից է վերցրել... հետո ուսուցիչներից մի քանիսն առանձին-առանձին իրենց կողմից հմայքներ ու կախարդանքներ արեցին... Ո՞վ կար... հըը... ուրեմն՝ սկզբում պրոֆեսոր Սածիլը, հետո պրոֆեսոր Ֆլիթվիքը, Պրոֆեսոր Մըք Գոնագալը,― անուններն ասելիս Հագրրդը հերթով ծալում էր մի ձեռքի մատները, ― պրոֆեսոր Քուիրելը... հա՛, վերջապես, Դամբլդորն ինքը... մեկն էլ կար... մեկին մոռացա... հա՛, դեհ իհարկե, պրոֆեսոր Սառկեկը։
:— Սառկե՞կը...
:― Անշուշտ, և պրոֆեսոր Սառկեկը։ Ինչ է, չլինի՞ թե դեռ շարունակում եք ձեր էշը քշել, հը՞... Ախր, ինձ լսեք, ազնիվ խոսք, Սառկեկն էլ է օգնել էդ քարը պաշտպանելու գործի մեջ։ Տեսնո՞ւմ եք, էլ ինչպե՞ս կարող է գողանալու ցանկություն ունենալ, եթե հենց ինքը, անձամբ, մասնակցել է քարը գողերից պաշտպանող հմայապատնեշներ դնելուն։
:Հարրին գիտեր, որ Ռոնն ու Հերմիոնան այդ պահին ճիշտ նույն բանն էին մտածում, ինչ ինքը։ Եթե Սառկեկը մասնակցել է քարը պաշտպանելու համար դյութանքներ ու կախարդանքներ անելու գործին, ուրեմն նրա համար բոլորովին էլ դժվար չի լինի իմանալ, թե մյուս ուսուցիչներն ինչ դյաթանքներով կամ կախարդանքով են կառուցել իրենց հմայապատնեշները։ Նշանակում է, նա արդեն ամեն ինչ գիտի, բացառությամբ, երևի Քուիրելի հմայապատնեշից և Խավիկի մոտով անվնաս անցնելու գաղտնիքից։
:— Հագրիդ, քեզնից բացի ուրիշ ոչ ոք չգիտի, չէ՞, թե ինչպես կարելի է անվնաս անցնել Խավիկի մոտով, — հարցրեց Հարրին մտահոգված, — և դու ոչ մեկին այդ մասին չես ասի, չէ՞, նույնիսկ ուսուցիչներից որևէ մեկին։
:— Ինձնից ու Դամբլդորից բացի ուրիշ ոչ մի կենդանի արարած չգիտի, — հպարտ-հպարտ ասաց Հագրիդը։
:— Դեհ, դա բավականին սփոփիչ է, — կիսաձայն ասաց Հարրին մյուսներին, — Հագրի՚դ, գուցե մի պատուհան բացենք, քեզ մոտ կարելի է պարզապես շոգեխաշվել։
:— Կներես, Հարրի, բայց... հը՛մմ... չի կարելի, — ասաց Հագրիդը և Հարրին նկատեց, որ այդ ասելիս նա գաղտագողի նայեց բուխարու կրակարանին, ինչը Հարրիին նույնպես դրդեց բուխարու մեջ նայել։
:— Հագրի՛դ, սա ի՞նչ է...
 
:Սակայն նա արդեն գիտեր, թե դա ինչ է։ Կրակարանի ուղիղ մեջտեղում, թեյնիկի տակ, կեռիկից շղթաներով կախ էր տված՝ կրակի նարնջագույն բոցերով պարուրված, մի հսկայական սև ձու։
:— Աա՜հ... — ասաց Հագրիդն անհանգիստ խառնելով իր առանց այն էլ խճճված մորուքը, — դաա՜...
:— Որտեղի՞ց ես սա ճարել, Հագրիդ, — հարցրեց Ռոնը՝ շտապելով դեպի բուխարին և թեքվելով կրակարանի վրա, որ ձուն ավելի լավ տեսնի, :— պատկերացնում եմ, թե ինչքա՜ն փող ես տվել սրան։
:— Չէ֊ը... Ոչ մի նաթ էլ չեմ տվել։ Կրել եմ... ― ասաց Հագրիդը, — Անցած գիշեր... Գյուղ էի գնացել պանդոկում մի երկու բաժակ կոնծելու, ու էնպես ստացվեց, որ մի անծանոթի հետ սկսեցինք թուղթ խաղալ ու... մի խոսքով, կրեցի։ Բայց... հը-հը... անկեղծ ասած, իմ կարծիքով, նա ինքը շատ ուրախ էր սրանից ազատվելու համար։
:― Բայց ի՞նչ ես անելու սրա հետ, երբ ձվից դուրս գա, ― ողջամտորեն հարցրեց Հերմիոնան։
:― Դեհ... հը՛մ, քիչ ու քիչ ես էլ եմ կարդացել, ― ասաց Հազրիդը մի հսկայական գիրք դուրս քաշելով իր բարձի տակից, ― գրադարանից եմ վերցրել էս գիրքը՝ «Վիշապաբուծաթյունը որպես ժամանց և եկամտի աղբյուր»... ճիշտ է, մի քիչ հնացած գիրք է, բայց էստեղ ամեն ինչ կա... ինչ-որ պետք է իմանալ վիշապ պահելու համար։ Գրված է, որ ձուն պետք է պահել կրակի մեջ... ը՜մմ... հրե՛ս, «...մայր վիշապը ձուն տաքացնում է իր հրացայտ շնչառությամբ», իսկ երբ ձվից դուրս է գալիս... ո՞ւր է... հրե՛ս, «...կես ժամը մեկ կերակրել մեկ հավի արյան հետ խառնած կես լիտր բրենդիի լուծույթով»։ Ահա, էստեղ էլ պատմում է, թե ինչպես զանազանել տարբեր ցեղատեսակների վիշապների ձվերը։ Իմը Նորվեգական եղջերաբաշ վիշապի սև ձու է։ Շա՜տ հազվագյուտ ցեղատեսակ է... Գրքում էդպես է գրված։
 
:Հագրիդը շատ ինքնագոհ տեսք ուներ, սակայն Հերմիոնան՝ անհանգիստ ու կշտամբական հայացքը նրանից չկտրելով, ասաց.
:— Հագրիդ, մոռանում ես, որ փայտաշեն խրճիթում ես ապրում։
 
:Բայց Հագրիղը նրան չէր էլ լսում։ Նա՝ ինչ-որ շատ հաճելի մտքերով կլանված, քթի տակ ուրախ եղանակ մռմռալով, ձվի տակի կրակն էր խառնում մայրական հոգատարությամբ։
 
:Կարծես եղած հոգսերը քիչ էին ու դեռ Հագրիդն էլ ավելացավ իր նորվեգական եղջերաբաշ վիշապի ձվով։ Եթե որևէ մեկը հայտնաբերի, որ Հագրիդն իր խրճիթում վիշապի ձու է ապօրինաբար աճեցնում, ապա սարսափելի է նույնիսկ մտածել, թե ինչ կարոդ է սպառնալ նրան։
 
:― Էխ, հետաքրքիր է, թե ինչի է նման խաղաղ ու նորմալ կյանքով ապրելը, ― ծանր հոգոցով ասաց Ռոնը մի երեկո հոգնեցացիչ ու տաղտկալի կրկնողական հերթական պարապմունքից հետո։ Հերմիոնան
արդեն սկսել էր նաեւ Ռոնի ու Հարրիի համար կրկնողական պարապմունքների համակարգված ժամկետացանկ մշակել, իսկ դա տղաներին ուղղակի համբերությունից հանում էր։
 
:Եվ ահա մի գեղեցիկ օր, նախաճաշի ժամին Հեդվիգը Հարրին մի երկտող բերեց Հագրիդից։ Երկտողի մեջ միայն երեք բառ կար․
 
:Ձուն ճաքել է։
 
:Ռոնը ուզում էր փախչել բուսագիտության դասից և ուղիղ գնալ Հագրիդի խրճիթը, սակայն Հերմիոնան լսել անգամ չէր ուզում դրա մասին։
 
:— Հերմիոնա, ասա խնդրեմ, կյանքում երբևէ կրկին հնարավորություն կանենա՞նք տեսնելու, թե ինչպես է վիշապը ձվից դարս զայիս, հը՞...
:— Մենք դասեր ունենք, իսկ դասից փախչելով, կարող ենք մեծ անախորժությունների առիթ ստեղծել։ Եվ, ի միջի այլոց, մեր գլխին եկածը դեռ շա՜տ մեղմ կլինի համեմատած այն անախորժությունների հետ, որոնք սպասվում են Հագրիդին, եթե որևէ մեկն ի վերջո իմանա, թե ինչով է նա այս պահին զբաղ...
 
:— Շը՜շշշ, կամա՜ց... — ֆշշացրեց Հարրին։
 
:Այդ պահին Մալֆոյն անցնում էր նրանցից ընդամենը կես մետր հեռավորության վրա և, ակնհայտորեն, կանգնել էր նրանց խոսակցությանը ականջ դնելու համար։ Արդյոք հասցրե՞ց որևէ բան լսել։ Հարրիին բոլորովին դուր չեկավ այդ պահին Մալֆոյի դեմքի արտահայտությունը։
 
:Ռոնն ու Հերմիոնան վիճաբանում էին բուսագիտության աշխատանոց գնալու ամբողջ ճանապարհին, և Հերմիոնան վերջապես համաձայնեց մյուս երկուսի հետ Հագրիդի խրճիթ վազել առավոտյան մեծ դասամիջոցին։ Եվ երբ դասի վերջում ամրոցից լսվեց զանգի ձայնը, նրանք երեքն էլ վայր գցեցին իրենց այգեգործական բահիկները և մարգագետնով շտապեցին դեպի Արգելված անտառի եզրը։ Հագրիդը նրանց ողջունեց շատ հուզված ու ոգևորված տեսքով։
 
:— Գրեթե լրիվ դուրս է եկել, — հուզախառը հայտնեց նա՝ եռյակին ներս թողնելով խրճիթ։
 
:Ձուն դրված էր սեղանի վրա։ Ձվի կեղևն ամբողջ մակերեսով խորը ճաքեր էր տվել։ Ներսում ինչ-որ բան էր շարժվում։ Ձվի ներսից ինչ-որ ծիծաղելի բըլտ֊բըլ֊տացող ձայն էր գալիս։
 
:Բոլորը խմբվեցին սեղանի շուրջը և հազիվ նստելով աթոռների եզրերին, շունչները պահած, նայեցին ձվին։
 
:Հանկարծ անսպասելի ճանկռտոցով ձուն միանգամից երկու կես եղավ և վիշապի ճուտիկը փռվեց սեղանին։ Դժվար թե դրան կարելի էր ձվից նոր դուրս եկած ճուտիկին հարմար որևէ քնքուշ ածականով նկարագրել։ Հարրին մտածեց, որ այն նման է մի հին ճմրթված ու ճղճղված սև հովանոցի։ Նրա ոսկրոտ թևերը ուղղակի հսկայական չափեր ունեին՝ ճմրթված մաշկի տակից թափանցող փշանման, ցից ոսկորիկներով՝ ձյույթի պես սև, նիհարիկ մարմնի համեմատ։ Վիշապիկը անասելի երկար անճոռնի մռութիկ ուներ՝ լայն չռված քթանցքներով, տափակ գանգի վրա ցցված էին պոզիկների դեռ չեղջերացած փափուկ ոստիկները, որոնցից քիչ ներքև արդեն արտահայտված ունքոսկրերի տակից զարմացած պլշում էին հսկայական վառ նարնջագույն բլխկան աչքերը։
 
:Վիշապիկը հանկարծ փռշտաց։ Մի բանի կայծեր ցաք ու ցրիվ դուրս թռան նրա մռութիկի ծայրից։
 
:— Ի՜նչ լավիկն է, չէ՞, ― գրեթե լացակումած մրմնջաց Հագրիդը։ Նա ձեռքը մեկնեց, որ շոյի վիշապիկի գլուխը, իսկ վիշապիկը՝ արդեն արտահայտված ժանիքներով երախը շրխկացնելով, օդը կծեց նրա մատների ուղղությամբ։
 
:— Ճստիի՜կս, տեսա՞ք, թե ոնց ճանաչեց իր մամիկին... — ասաց Հագրիդը հրճվելով։
:— Հագրիդ, իսկ ինչքա՞ն արագ են աճում նորվեգական եղջերաբաշ վիշապների ճտերը, — հարցրեց Հերմիոնան։
 
:Հագրիդն արդեն պատրաստվում էր պատասխանել երբ հանկարծ գունատվեց ու ոտքի ցատկելով, նետվեց դեպի պատուհանը։
:— Ի՞նշ պատահեց։
:— Ինչ-որ մեկը թաքուն նայում էր վարագույրների արանքից։ Ինչ-որ երեխա է։ Ետ է վազում դեպի ամրոցը։
 
:Հարրին մի ցատկով հասավ դռանը ու դուրս նայեց։ Նույնիսկ հեռվից նա չէր կարող սխալվել։ Դա Մալֆոյն էր, և Մալֆոյը տեսել էր վիշապի ձագին։
 
:Ամբողջ շաբաթ Հարրին, Ռոնն ու Հերմիոնան տեղ չէին գտնում նյարդայնությունից՝ Մալֆոյի հաղթական չարանենգ ժպիտի պատճառով, որը նրանց ուղղակի հետապնդում էր ամենուրեք։ Նրանք իրենց ազատ ժամանակի մեծ մասն անց էին կացնում Հագրիդի կիսախավար խրճիթում՝ փորձելով նրան խելքի բերել։
 
:— Հագրիդ, ուղղակի բաց թող դրան, ազատ արձակիր։
:— Չեմ կարոդ, — ասում էր Հագրիդը, ― ախր շատ փոքր է, մենակ կսատկի։
 
:Բոլորը միասին նայեցին վիշապի ճտին։ Միայն անցած շաբաթվա ընթացքում այն երեք անգամ աճել էր մռութից մինչև պոչի ծայրը։
 
:Քթանցքներից շարունակ ծխի քուլաներ էին դուրս գալիս։ Հագրիդն իր հանդավարական պարտականությունները գրեթե լրիվ աչքաթող էր արել, որովհետև նրա ամբողջ ժամանակը կլանում էր վիշապիկր խնամքը։ Խրճիթի հատակին ամենուրեք ցաք ու ցրիվ շաղ էին տված բրենդիի դատարկ շշեր ու հավի փետուրներ։
 
:— Որոշել եմ անունը Նորբերթ դնել, — ասաց Հագրիդը սիրատոչոր հայացքով՝ մռութից պոչ շոյելով վիշապիկին, — Պատկերացնում եք, արդեն ճանաչում է ինձ... Ապա, տեսե՛ք. Նո՛րբերթ... Նո՛րբերթ... Մամին ո՞ւր է...
:— Կասկած չկա՝ լուրջ ծռվել է, — շշնջաց Ռոնը Հարրիի ականջին։
:— Հա՛գրիդ, — ասաց Հարրին, — երկու շաբաթից քո Նորբերթն այնքան կմեծանա, որ խրճիթումդ չի տեղավորվի, իսկ Մալֆոյը ցանկացած պահի կարող է գնալ Դամբլդորի մոտ՝ քեզ մատնելու։
 
:Հագրիդը շրթունքը կծեց։
 
:— Ես... ես գիտեմ, որ չեմ կարող նրան ընդմիշտ պահել, բայց հիմա չեմ կարող նրան դուրս շպրտել... Ո՛չ... ուղղակի չեմ կարող... Ախր դեռ շա՜տ փոքր է։
:Հարրին հանկարծ կտրուկ շրջվեց Ռոնի կողմը.
:— Չա՛րլի, — ասաց նա։
:— Խնդրեմ... Սա էլ սկսեց ծռվել... Հա՛րրի, ուշքի արի՛, ես Ռոնն եմ։ Չե՛ս հիշում ինձ։
:— Չէ՛, չէ... Չարլին, քո եղբայր Չարլին՝ Ռոմանիայում... Չէ՞ որ նա վիշապներ է ուսումնասիրում։ Մենք կարող ենք Նորբերթին ուղարկել նրա մոտ։ Չարլին հոգ կտանի նրա մասին և հետո ազատ կարձակի, երբ նա բավականաչափ մեծանա։
 
:— Գերազա՜նց միտք է, — բացականչեց Ռոնը, — Ի՞նչ կասես, Հագրիդ։
 
:Երկար հորդորանքներից հետո Հագրիդը վերջապես համաձայնվեց, որ մի բու ուղարկեն Չարլիին՝ նրանից խորհուրդ հարցնելու համար։
 
:Հաջորդ շաբաթը մի կերպ անցավ տանջալից սպասումների մեջ։ Չորեբշաբթի ուշ երեկոյան Հարրին ու Հերմիոնան երկուսով նստած էին ընդհանուր սենյակում։ Մյուսները վաղուց արդեն գնացել էին քնելու։ Պատի ժամացույցը դեռ չէր վերջացրել կեսգիշերի զանգերը խփել, երբ Չաղ Կոմսուհու դիմանկարը շեշտակի բացվեց։ Ռոնը հայտնվեց օդի միջից՝ գլխից ցած քաշելով Հարրիի անտեսանելիության թիկնոցը։ Նա գնացել էր Հագրիդի խրճիթը, որպեսզի օգներ նրան կերակրել Նորբերթին, որն արդեն սկսել էր սնվել սատկած առնետներով։
 
:— Այդ գազանը ինձ կծեց, — ասաց Ռոնը՝ ցույց տալով արյունոտված թաշկինակով փաթաթված ձեռքը։ — Ես մի ամբողջ շաբաթ չեմ կարողանա գրչափետուր պահել ձեռքումս։ Կյանքումս ավելի զզվելի, ավելի ահավոր գազան դեռ չեմ տեսել, քան այդ վիշապի ձագը, իսկ Հագրիդը, պատկերացնո՞ւմ եք, ո՜նց է դրա հետ սիսի-փիսի անում... Կողքից լսողին կթվա, թե ընդամենը փամփլիկ անմեղ ճագարի մի ձագուկ է։ Հավատս չի գալիս... Ուրեմն, երբ այդ գազանը ձեռքս կծեց, Հագրիդն ինձ սկսեց հանդիմանել, իբր ես եմ մեղավոր, որ իր խեղճ ձագուկին վախեցրի... Հը՛... Իսկ երբ արդեն հեռանում էի, նա... ուղղակի չեք հավատա... օրորոցային էր երգում այդ դժոխային հրեշի համար։
 
:Այդ պահին ուժեղ թխկթխկոց եկավ մութ պատուհանից։
:— Հեդվիգն է, — ասաց Հարրին՝ շտապելով ներս թողնել բվին, — Երևի պատասխան է բերել Չարլիից։
 
:Նրանք երեքով՝ գլուխ գլխի կպած, սկսեցին կարդալ Չարլիի նամակը.
 
:Սիրելի Ռոն։
:Ինչպե՞ս ես։ Շնորհակալ եմ նամակիդ համար։
:Ես ուրախությամն կվերցնեմ ձեր նորվեգական եղջերաբաշին, բայց նրան հեշտ չի լինի այստեղ բերելը։ Կարծում եմ, որ լավագույն ելքը նրան իմ ընկերների հետ ուղարկելն է, որոնք հաջորդ շաբաթ գալու են ինձ այցելության։ Բայց խնդիրն այն է, որ ոչ ոք նրանց չպետք է տեսնի՝ ապօրինի վիշապով վանդակ տեղափոխելիս։ Պետք է շաբաթ օրը, կեսգիշերին վիշապին վանդակով մի կերխ բարձրացնեք Հոգվորթսի ամենաբարձր աշտարակի վրա։ Իմ ընկերները կվերցնեն վիշապի վանդակը եւ մինչեւ արեւածագ կհասնեն ինձ մոտ։
:Պատասխանը մի ուշացրու։
:Սիրով՝ Չարլի։
 
:Երեքը միանգամից իրար երեսի նայեցին։
 
:— Մենք անտեսանելիության թիկնոց ունենք, — ասաց Հարրին, — ամեն ինչ կստացվի, — կարծում եմ, որ թիկնոցը կծածկի մեզ երկուսիս ու Նորբերթին։
:Դա դեռ մեծ հարց էր, կստացվի, թե՝ ոչ, բայց անցած երկու շաբաթվա նյարդասղոց իրավիճակը նրանց արդեն այնքան էր ձանձրացրել, որ մյուս երկուսն անմիջապես համաձայնվեցին Հարրիի հետ։ Ի՜նչ ասես կանեին, միայն թե ազատվեին և՛ Նորբերթից, և՛ Մալֆոյից։
 
:Սակայն դա դեռ ամենը չէ՜ր։ Մինչև հաջորդ առավոտ Ռոնի վիրավոր ձեռքը ուռել էր վիշապի կծածից և մեծացել գրեթե երկու անգամ։ Ռոնը չգիտեր, գնա՛ր արդյոք մադամ Պոմֆրիի մոտ, թե՝ ոչ։ Իսկ եթե նա կռահե՞ր, թե ինչն էր կծել իր ձեռքը։ Սակայն մինչև կեսօր արդեն ընտրություն չէր մնացել։ Վերքը զզվելի կանաչավուն երանգ էր ստացել, և ձեռքն անտանելի ցավում էր։ Հնարավոր է, որ Նորբերթի ժանիքները թունավոր էին։
 
:Օրվա վերջում Հարրին ու Հերմիոնան վազեցին հիվանդանոցային աշտարակ ու Ռոնին գտան անասելի ընկճված ու գերնյարդային տրամադրությամբ՝ անկողնուն գամված։
 
:— Ձեռբս ի՜նչ է որ, — շշնջաց նա, — թեև այնպես է ցավում, ասես ուր որ է կպոկվի ու կընկնի։ Մալֆոյը մադամ Պոմֆրիին ասել էր, որ ինձ այցելության է եկել իմ գրքերից մեկը վերցնելու համար, որպեսզի գար ու ինձ վրա մի լավ ծիծաղեր։ Նա սրտի ուզածի չափ ձեռք առավ ինձ, իսկ ես ծպտուն էլ չէի կարող հանել, որովհետև նա անդադար սպառնամ էր, որ մադամ Պոմֆրիին կասի, թե իրականում ինչն է ինձ կծել։ Իսկ մադամ Պոմֆրիին ես ասել եմ, որ շուն է կծել ձեռքս, բայց դժվար թե նա հավատաց։ Ա՜խ, չպետք է Մալֆոյի քթին խփած լինեի քվիդիչի խաղի ժամանակ, հիմա նա ինձնից վրեժ է լուծում։
 
:Հարրին ու Հերմիոնան փորձեցին հանգստացնել նրան։
:— Հանգստացիր, Ռոն, ամեն ինչ կեսգիշերից հետո կվերջանա, իսկ վաղն առավոտյան արդեն անցած-գնացած կլինի։
 
:Սակայն նրանց խոսքերը Ռոնին բոլորովին չհանգստացրին։ Ընդհակառակը, նա՝ մի քանի անգամ դեմքի գույնը փոխելով, նստեց անկողնու մեջ և ծածկվեց քրտինքի մեծ կաթիլներով։
 
:—Շաբաթ օրը կեսգիշերին,― շշնջաց նա խռպոտ ձայնով, ― Օ՛հ, ո՜չ... Հիշեցի՜... Նոր հիշեցի... Չարլիի նամակը այն գրքի մեջ էր, որը Մալֆոյը վերցրեց։ Նա ամեն ինչ կիմանա Նորբերթի մասին... Կիմանա, որ այս շաբաթ գիշեր ենք ուզում նրանից ազատվել։
 
:Հարրին ու Հերմիոնան հնարավորություն չունեցան նրան պատասխանելու։ Այդ պահին մադամ Պոմֆրին ներս մտավ ու ստիպեց նրանց հեռանալ՝ ասելով, որ Ռոնին հանգիստ է պետք։
:— Չափազանց ուշ է մեր պլանների մեջ որևէ բան փոխելու համար, — ասաց Հարրին Հերմիոնային, ― Մենք այլևս ժամանակ չենք ունենա մեկ ուրիշ բու ուղարկելու Չարլիին, իսկ սա գուցե մեր միակ հնարավորությունն է Նորբերթից ազատվելու համար։ Ուրիշ ելք չկա, պետք է ռիսկի դիմենք։ Դրանից բացի, Մալֆոյը չգիտի, որ մենք անտեսանելիության թիկնոց ունենք։
 
:Երբ մոտեցան Հագրիդի խրճիթին, տխուր աչքերով նրանց դիմավորեց խրճիթի դռան մոտ նստած վարազի որսաշուն ժանիքը՝ վիրակապերով փաթաթված պոչով։ Հագրիդը, սակայն նրանց ներս չթողեց և նրանց հետ խոսելու համար միայն կիսով չափ բացեց խրճիթի պատուհաններից մեկը։
 
:— Չեմ կարող ձեզ, ա՜խ... ներս թողնել։ Հը՛մ... աա՜ֆ-ֆը՜մ... Նորբերթի տրամադրությունը մի քիչ տեղը չի... Բան չկա... Ես գլուխ կհաա՜ն-նեմ...
 
:Երբ նրանք պատմեցին Հագրիդին Չարլիի նամակի մասին, նրա աչքերը արցունքով լցվեցին, թեև հնարավոր է պատճառն այն էր, որ Նորբերթը հենց այդ պահին կծեց նրա ոտքը։
 
:— Աա՜ըըըղղղ... Բան չկա... Նա ընդամենը կոշիկիս հետ էր խաղ անում... Պուճուրի՜կս... Ձագուկ է, բա ո՞նց, խաղ էլ կաան-նի։
 
:Այդ պահին ձագուկն այնպիսի ուժով պոչը խփեց տան պատին, որ բոլոր պատուհանների ապակիները զվարթ զրնգացին։
 
:Հարրին ու Հերմիոնան վերադարձան ամրոց, տագնապով մտածելով, որ մինչև շաբաթ օրվա կեսգիշերը Դեռ ամբողջ մեկ ու կես օր ժամանակ կա։
:Երբ, վերջապես, եկավ Նորբերթին հրաժեշտ տալու պահը, նրանք թերևս կարեկցանք զգային Հագրիդի նկատմամբ, եթե այդքան անհանգստացած չլինեին իրենց սպասվելիք ճամփորդությամբ։ Գիշերը շատ մութ էր ու ամպամած, և նրանք արդեն ուշանում էին, որովհետև Հագրիդի մոտ գալիս ստիպված էին եղել սպասել ամրոցի նախասրահի դահլիճում՝ մինչև Փիվզը, որը հենց նախասրահի պատին ինքն իր հետ թենիս էր խաղում, վերջապես կշտանար իր խաղից ու հեռանար։
 
:Հագրիդը Նորբերթին տեղավորել էր մի մեծ արկղի մեջ ու նրանց էր սպասում։
:— Ես նրա համար մի մեծ կույտ առնետներ եմ դրել ու բրենդի եմ լցրել նրա ջրամանի մեջ, որ ամբողջ ճանապարհին հերիքի, — ասաց նա խեղդված ձայնով, — ու արկղի մեջ եմ դրել նրա խաղալիք արջուկը, որ ճանապարհին իրեն մենակ չզգա։
 
:Այդ պահին արկղի ներսից կատաղած քաշքշոցի ու ճղրտոցի ձայներ եկան, հաստատ արջուկի գլուխն էր անջատվում մարմնից։
—Ցը-տես-սաթ թյո՜ւն, Նորբե՜րթ... ― հեկեկաց Հագրիդը, երբ Հարրին ու Հերմիոնան արկղը ծածկեցին անտեսանեփության թիկնոցով, հետո իրենք էլ մտան թիկնոցի տակ և արկղի բռնակներից բռնելով, վեր բարձրացրին ու դուրս քայլեցին խրճիթից.
 
:— Մամին քեզ երբեք չի՛ մոռանալո՜ւ...
 
:Իրենք էլ չիմացան, թե ինչպես կարողացան ծանր արկղը հասցնել մինչև ամրոցը։ Կեսգիշերն անտարբեր մոտենամ էր, մինչ նրանք արկղը՝ աստիճան առ աստիճան բարձրացնելով, վեր էին հանում նախասրահի մարմարյա աստիճաններով և վախվորած անցնում մութ միջանցքների մոտով։ Եվս մեկ հարկ, էլի մեկ հարկ... նույնիսկ Հարրիի իմացած գաղտնուղիներից մեկը նրանց գործը բնավ չհեշտացրեց։
:— Գրեթե հասել ենք, ― տնքաց Հարրին, երբ նրանք մոտեցան դեպի ամենաբարձր աշտարակը տանող միջանցքին։ Հենց այդ պահին մի հանկարծակի շարժում միջանցքի խորքում այնպես ցնցեց նրանց, որ քիչ մնաց արկղը ցած գցեին։ Մոռանալով, որ իրենք անտեսանելի են, նրանք շտապեցին մտնել ստվերի մեջ՝ աչք չկտրելով միջանցքի մութ խորությունից, որտեղից երկու ստվերներ, ասես, կռվելով մեկը մյուսի հետ, շտապ-շտապ քայլում էին իրենց ուղղությամբ։ Մի լապտեր վառվեց։
 
:Միջանցքի մեջտեղում կանգնած էր պրոֆեսոր Մըք Գոնագալը, հագին՝ շոտլանդական վանդակավոր բրդից տնային պարեգոտ և գլխին՝ մազերի գիշերային ցանց։ Մի ձեռքով նա բռնել էր լապտերը իսկ մյուսով անխնա ոլորում էր Մալֆոյի ականջը։
 
:— Հմայապատի՜ժ... — բղավում էր պրոֆեսորը, ― և քսան միավոր է հանվում Սլիզերին տան հաշվից։ Ինչպե ս եք համարձակվում գիշերով թափառել ամրոցում։
:— Պրոֆեսոր, ախր դուք չեք հասկանում... Հարրի Փոթթերը պետք է այստեղ գա... Նա վիշապին բերելու է աշտարակ...
:— Ինչպիսի՜ ցնդաբանություն... Ինչպե՛ս եք համարձակվում այդպես ակնհայտորեն ստել... Եկեք իմ ետևից, Մալֆոյ... Այս լկտիության մասին ես կհայտնեմ պրոֆեսոր Սառկեկին։
 
:Դրանից հետո դեպի աշտարակի գագաթը տանող թեք աստիճանները խաղ ու պար թվացին; Եվ միայն գիշերային ցուրտ օդի մեջ դուրս գալով, նրանք թիկնոցը ցած գցեցին ուսերից՝ ուրախանալով, որ վերջապես կարող են ազատ շունչ քաշել։ Հերմիոնան սկսեց տեղում կանգնած պարել։
 
:—Մալ-ֆոյը պա-տըժ-վեց, Մալ-ֆոյը պա-տըժ֊վեց, այ-այ-այ, ուղղակի ուզում եմ երգել։
:— Պետք չէ, — խորհուրդ տվեց Հարրին։ Մալֆոյի մասին ուրախ զվարճախոսելով՝ նրանք սպասում էին Չարլիի ընկերներին։ Նորբերթն անհանգիստ ճզվզում էր իր արկղի մեջ։ Մոտավորապես տաս րոպե անց չորս ցախավելներ անձայն հայտնվեցին գիշերվա մթից և սահուն վայրէջք կատարեցին նրանց կողքին։
 
:Չարլիի ընկերները բավականին ուրախ տղերք էին։ Նրանք Հարրիին ու Հերմիոնային ցույց տվեցին շղթաներից պատրաստած սանձը, որով պատրաստվում էին կայուն պահել Նորբերթի արկղը իրենց չորսի արանքում։ Բոլորը միասին չորս կողմից սանձն ամրացրին արկղին, և Հարրին ու Հերմիոնան բոլորի ձեռքերը հերթով սեղմեցին ու ջերմ շնորհակալություն հայտնեցին։
 
:Վերջապես Նորբերթը օդ բարձրացավ... Ահա նա հեռանում է... հեռանում է... և, վերջապես, ընդմիշտ հեռացավ։
 
:Հարրին ու Հերմիոնան թեթև սրտով ու ազատ ձեռքերով ցատկոտելով իջան պտատակաձև աստիճաններով։ Վերջապես իրենք ազատվեցին Նորբերթից, իսկ Մալֆոյը պատժվել է, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։
 
:Պատասխանը նրանց էր սպասում աստիճանների տակի հարթակի վրա։ Հենց այն պահին, երբ նրանք միջանցք մտան, մթության միջից հանկարծ նրանց դեմ-դիմաց ուրվականի պես հայտնվեց Ֆիլչի գունատ դեմքը։
:— Այդպե՜ս, այդպե՜ս... ―շշնջաց նա, ― այստեղ մե՜ծ անախորժությունների հոտ է գալիս։
 
:Անտեսանելիության թիկնոցը նրանք մոռացել էին աշտարակի տանիքին։