Changes

Հարսիկը

Ավելացվել է 305 բայտ, 16:20, 12 Հուլիսի 2017
ՀԱՐՍԻԿԸ{{Վերնագիր|վերնագիր = Հարսիկը|հեղինակ = [[Հակոբ Մնձուրի]]|աղբյուր = [[«Կապույտ լույս»]]|թարգմանիչ = }} Արփիկ երեխա էր թեև, կզգար, որ քանի օրե ի վեր իրենց տան մեջ բան մը կըլլար։
Արփիկ երեխա էր թեև, կզգար, որ քանի օրե ի վեր իրենց տան մեջ բան մը կըլլար:
Սողիկ մամը կուլար միշտ: Մարգար պապը, հորեղբայրները կբարկանային անոր։ Մեծ հորեղբորը կինը, որ իր մեծ հարսիկը կըլլար, թեև իրեն բան չէր ըսեր, կնեղանար Պեկոյին, Աղային, Աղվորին, երբ անոնք իրար կանցնեին, կխնդային, կվազեին մեկզմեկու ետևե՝ տան մեջ. «Հայտի, գացեք դուրս, մի՛ պլլվիք մարդուն ոտքերուն», կսաստեր, Պզտիկ հարսիկը, երբ Գոգորին ծիծ կուտար, ու ան, քիչ մը ծծելեն հետո՝ ծիծը բերանը կառներ ու ալ չէր քաշեր՝ «Ամա՜ն, տղա՛, պիտի ծծես նը՝ ծծե,սիրտս մի՛ հատցներ», և կամ՛ քնացնելու համար, երբ երեսծածուկով կգոցեր դեմքը ու՝ կօրեր ու կօրեր, ու երբ ան չէր քնանար, կբանար որ՝ արթուն էր, աչքերը բաց կնայեր իրեն. «Ի՞նչ կուզես ըրե, կուզես քնացիր, կուզես մի՛ քնանար, ես մինչև ետքը քեզ չիպիտի օրեմ» կգոչեր, ու օրոցքը կձգեր, կհեռանար։
 Իսկ ամենեն ավելի իր մորը՝ իր հարսիկին բան մը եղած էր։ Խոտհունձի ամիս էր. գիշեր կըլլար, հորեղբայրները, մյուս հարսիկները տուն կուգային մանգաղները, փայտե մատնոցները ձեռքերնին։ Իր հարսիկը ամենեն ետքը, մինակը ներս կմտներ, քրտնած դեմքով, ձեռքերը խոտ քաղելեն բրտացած, հագուստները խոտ հոտելով: Ան մարդու հետ չէր խոսեր, կլռեր: կլռեր։ Ու կարծես՝ տունով քեն ըրեր էին հետը, ոչ իսկ բան մը կհարցնեին: Պատժվածի մը կեցվածքը ուներ ան իրենց մեջ: Տնեցի ալ չէին նկատեր զայն այլևս։ Բան բանեցնել չէին տար։ Սեղանը մեծ հարսիկը կդներ ու կվերցներ,ամանները պզտիկ հարսիկը կհավաքեր ու կլվար։ Թորոն ալ, որ իր մեծեղբայրն էր ու մեծ տղա էր՝ չէր սիրեր հարսիկը, թեև անոր ալ մայրն էր։ «Ան իմ հարսիկս չէ, ես հարսիկ չունիմ», կպոռար։ 
Արփիկ չէր հասկնար այս ամենուն պատճառը, թե ինչու իր հարսիկին հետ չէին խոսեր պապը, մամը։ Թորոն ինչու՝ կըսեր, թե՝ ես հարսիկ չունիմ։ Մինչև հիմա իր ու Թորոյին մայրը ան էր, հիմա ինչո՞ւ չէր։
Արփիկ շատ կսիրեր իր հարսիկը, որ իրեն պես գեղին ամենեն սևահոններեն էր: Ան ալ զինքը շատ կսիրեր։ Տեղ մը երթար, բան մը առներ,բերեր, այգիներեն գար, ինչ պտուղ ունենար, էնթարիին գրպանը, գոտին կպահեր ու իրեն կուտար։ Թորոյին ալ, հորեղբայրներուն տղոցը
Պեկոյին, Աղային, Աղվորին ալ կուտար, բայց ամենեն շատը իրեն կուտար ու հաճախ՝ մյուսներեն գաղտնի։ Կապույտ ուլուններեն ծոցիկ կշիներ իրեն ու կկախեր վիզեն, ականջներուն օղ կդներ, գլխին թաղնիկ կհյուսեր: Գիշերները իր անկողինը իր թևերուն մեջ կառներ ու կպառկեցներ: Ո՛չ, ինք շատ կախորժեր անկե: Մամը, պապը ամենքն ալ կսիրեին զինքը,բայց իր հարսիկը ուրիշ էր: Ու թեև պզտիկ էր, ու խելքը չէր հասներ,կմեղքնար հիմա՝ նայելով իր հարսիկին, որուն հետ մարդ չէր խոսեր:
* * *Արփիկ շատ կսիրեր իր հարսիկը, որ իրեն պես գեղին ամենեն սևահոններեն էր: Ան ալ զինքը շատ կսիրեր։ Տեղ մը երթար, բան մը առներ,բերեր, այգիներեն գար, ինչ պտուղ ունենար, էնթարիին գրպանը, գոտին կպահեր ու իրեն կուտար։ Թորոյին ալ, հորեղբայրներուն տղոցը Պեկոյին, Աղային, Աղվորին ալ կուտար, բայց ամենեն շատը իրեն կուտար ու հաճախ՝ մյուսներեն գաղտնի։ Կապույտ ուլուններեն ծոցիկ կշիներ իրեն ու կկախեր վիզեն, ականջներուն օղ կդներ, գլխին թաղնիկ կհյուսեր։ Գիշերները իր անկողինը իր թևերուն մեջ կառներ ու կպառկեցներ։ Ո՛չ, ինք շատ կախորժեր անկե: Մամը, պապը ամենքն ալ կսիրեին զինքը,բայց իր հարսիկը ուրիշ էր։ Ու թեև պզտիկ էր, ու խելքը չէր հասներ,կմեղքնար հիմա՝ նայելով իր հարսիկին, որուն հետ մարդ չէր խոսեր։
{{ԵրեքԱստղ}} Վարդավառը կմոտենար, երկու շաբաթ կար ու չկար, Պիտի պառկեին-ելլեին , պիտի պառկեին-ելլեին, պահքի շաբաթը պիտի ըլլար, անկեետքը նորեն՝ պիտի պառկեին-ելլեին, երկուշաբթի, նորեն պիտի պառկեին-ելլեին, երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ, ու մեկ մըն ալ Վարդավա՜ռ…
Բոլոր պզտիկներուն պես՝ Արփիկն ալ կխայտար ուրախութենեն։
 Կպարծենար ամենուն, որ իր հարսիկն ալ ուխտ պիտի տաներ զինքը։ Իրեննոր, թեթևուկ, աղվորիկ տրեխներ պիտի կարեր ու հագցներ, իրենց, հերու ուր է՝ մորթեր էին, երինջին կաշիեն։ Պիտի շալկեր զինքը։ Ոչ, մինչև վերջը չպիտի շալկեր, ինք կրնար քալել, բայց երբ հոգներ, այն ատեն պիտի շալկեր։ Ինքն ալ իր թևերովը հարսիկին վիզը պիտի գրկեր, անոր սև ու երկայն ծամերը պիտի բռներ: Իր հարսիկը մեծ էր և ուժով: Ու անոր շալակեն չորս դին նայելով, պիտի երթային Վարդավառին լեռը:լեռը։ 
Արփիկ շատ կախորժեր տեղ տեսնելեն։ Ուրիշ անգամ ալ գացեր էր, ու կհիշեր, թե մատուռը ո՛ւր էր։ Հեռ՚ու, շա՜տ հեռու, այնպե՜ս հեռու, որ… պիտի երթային, պիտի երթային, պիտի երթային ցան արտերուն ճամբեն,անկե ետքը՝ նեղ տեղե մը պիտի անցնեին, լեռ մը պիտի ելլեին։ Ետքն ալ՝ գեղ մը պիտի տեսնեին, պիտի իջնային ու գեղին մեջեն, պարտեզներուն քովեն պիտի անցնեին։
 
Կանանչ տեղ մը էշեր, քուռակներ, պզտտիկ աղվորիկ քուռակներ կարծեին, մարդ չկար քովերնին, իրենք իրենց։ Հոնկե ալ պիտի անցնեեն,
ու ահա՝ Վարդավառի լեռը... լեռը… Հոն պիտի ելլեին… Տափարակ տեղ մը: Դեղջուրի ձորին վրա, ուր է՝ տեղ մը կա, այնպես տեղ մը, հոն էր ուխտը, ճերմակ, պտըտիկ տան մը պես էր մատուռը։ Բոլորտիքը շատ մը ծառեր կային, ուր է՝ Ս. Գևորգի ուխտին չորս բոլորը ծառեր կան, անոնց պես։ Մեկ կողմն ալ խորան-աղբյուրին պես աղբյուր մը, ջուրը շառ-շառ կվազեգուռը։ Ուխտեն շատ վար, ու անոր դիմացը կիյնար, Արփիկ գիտեր որ գետմը կար, մեկ մըն էր, որ երկուքի կբաժնվեր, երկու հատ կըլլար, մեջտեղը նեղ, շատ նեղ ցամաքով մը. այդ ավազուտ երիզին վրա երկու այրած ծառեր կային։ Արփիկին անոնք մարդ կերևային, իրավցնե երկու մարդ, որոնք կեցեր էին հոդ ու զարմացած կնայեին վազքին։ Դեմն ալ լեռ մը կար, որ պեռշիկ եզին չէ, կարմիր եզին պես կարմիր հող մը ուներ: Լեռը այնպես մեծ էր ու բարձր կերևեր, որ Արփիկ կվախնար շատ նայելու անոր։ Դևեր, սատանաներ, շվոտներ կային, կարծես, գագաթի ծառերուն ու ձորերուն մեջ, տեսեր էին տղաքը։ Տեղ մըն ալ հայելի մր կար, այնպե՜ս լույսեր կարձակեր։
{{ԵրեքԱստղ}}
Բայց հիմա, քանի օրե ի վեր, տան մեջ ամենքը տխուր էին, իր հարսիկին հետ խռով էին, ու ուխտի երթալու վրա չէին խոսեր։
***Առտու մըն ալ Արփիկ արթնցավ որ՝ լուսցեր էր։ Մինակ էր անկողինին մեջ, հարսիկը չկար քովը: Ականջ տվավ որ՝ դուրսի դուռեն շատ ձայներ կուգային: Մամն էր, պապը, հորեղբայրները, հետո պապուն քույրը, մեծ հորքուր մամը, քովի տունեն Սերոյին մայրը, Ակոյին մայրը՝ Նենեն։ Զարմացավ, որ խոտ քաղել չէին գացեր անոնք այդ օրը, ու իրենց տունն էին հավաքվեր։ Ի՞նչ կար արդյոք: Բոլորն ալ բարձր ձայնով կխոսեին: Սողիկ մամը կուլար։ – Գիշերով ելավ գնաց։ Ա՛լ չպիտի գար Դշխուին տունը գնաց, հոնկե պիտի առնեն ու տանին,— կըսեր մամը հեկեկալով։ — Թող կորովի երթա, դժոխքը տեսնեմ, անոր երեսը չտեսնեմ կպոռար պապը։ — Կնիկմարդ, լալով, լալով աչքերդ սև ջո՞ւր պիտի իջեցնես, ադ տարիքիդ մեջ ցավի տե՞ր ալ պիտի ըլլաս։ Ան որ միտքը դրեր է, տղաքը կձգե ու կերթա, զոռո՞վ պիտի պահես։ Էրիկ կուզե, ի՞նչ պիտի ընես,– կնեղանար հորքուր մամը։
Բայց հիմա, քանի օրե ի վեր, տան մեջ ամենքը տխուր էին, իր հարսիկին հետ խռով էին, ու ուխտի երթալու վրա չէին խոսեր:
Առտու մըն ալ Արփիկ արթնցավ որ՝ լուսցեր էր: Մինակ էր անկողինին մեջ, հարսիկը չկար քովը: Ականջ տվավ որ՝ դուրսի դուռեն շատ ձայներ կուգային: Մամն էր, պապը, հորեղբայրները, հետո պապուն քույրը, մեծ հորքուր մամը, քովի տունեն Սերոյին մայրը, Ակոյին մայրը՝ Նենեն: Զարմացավ, որ խոտ քաղել չէին գացեր անոնք այդ օրը, ու իրենց տունն էին հավաքվեր: Ի՞նչ կար արդյոք: Բոլորն ալ բարձր ձայնով կխոսեին: Սողիկ մամը կուլար:
–Գիշերով ելավ գնաց: Ա՛լ չպիտի գար Դշխուին տունը գնաց, հոնկե պիտի առնեն ու տանին,— կըսեր մամը հեկեկալով:
- Թող կորովի երթա, դժոխքը տեսնեմ, անոր երեսը չտեսնեմ կպոռար պապը։
- Կնիկմարդ, լալով, լալով աչքերդ սև ջո՞ւր պիտի իջեցնես, ադ տարիքիդ մեջ ցավի տե՞ր ալ պիտի ըլլաս: Ան որ միտքը դրեր է, տղաքը կձգե ու կերթա, զոռո՞վ պիտի պահես։ Էրիկ կուզե, ի՞նչ պիտի ընես,– կնեղանար հորքուր մամը:
— Անթառանը խրատեց, ան համոզեց,— կրսեր Ակոյին մայրը։
- Ո՛վ կխրատե, թող խրատե,— կպոռար Մկըրչ հորեղբայրը,– ճեհեննեմին տակը թող երթա, մենք մեր լուսհոգի աղբորը երկու զավակները, հարկավ, կրնանք մեծցնել:մեծցնել։ Մամը կշարունակեր ողբալ ու եղանակել.եղանակել․- Կենճ արևդ առիր, գացիր ու պառկեցար հողին տակը։ Վեր ելլեիր ու տեսնեիր՝ էլի՜ն աղջիկը, չյոլի՜ն աղջիկը ինտո՞ր տղաքդ ձգեր է, ելեր է ու կերթա։ 
Արփիկ չէր հասկնար, թե մամը որո՞ւ վրա կխոսեր ու կուլար, թե ո՞վ էր գացեր ու ալ չպիտի գար։
 Պզտիկ հարսիկը ներս մտավ հանկարծ ու, տեսնելով, որ արթուն է, խանդաղատանքով.խանդաղատանքով․- Արթնցե՞ր ես, Արփիկ,– ըսավ,– պզտիկ հարսիկը քոլա ըլլա քեզի։ Ելիր, որ հաց տամ՝ ուտես։ Պեկոն ալ ելավ, Գոգորն ալ ելավ, հայտի՛, դուն ալ ելիր:ելիր։ 
Արփիկ ելավ։ Պզտիկ հարսիկը ջուր լեցուց, Արփիկը զարկավ երեսներուն և լվացվեցավ։
 Պզտիկ հարսիկը հագվեցուց զինքը։ Դուրսի տունը նստեր էին մեծ մամերը։ Անոնք փայփայեցին, համբուրեցին զինքը, ու Արփիկ ամչնալեն՝ վար նայեցավ:նայեցավ։ Եփած կաթ դրին գետինը, փռոցին վրա, առանց շաքարի, մեջն ալ հաց բրդեցին։ Տղաքը նստան փռոցին շուրջը, Արփիկն ալ անոնց պես նստավ, բոլորն ալ կերան, կշտացան։ Հետո հաց ու ընկույզ դրին կապոցի մը մեջ, Պեկոյին շալակը կապեցին, Արփիկին ալ տրեխներ հագցուցին,պատվիրեցին, որ ցերեկին տուն չգան, ու մինչև իրիկուն խաղան։ Տղաքը արտերուն բոլորտիքի բլուրները գացին ու խաղցան, մինչև կոչնակը զարկին, հետո, հոգնած, տուն դարձան:դարձան։ 
Արփիկ կարծեց, թե իր հարսիկ պիտի գար ամեն օրվան պես, բայց այդ իրիկունը, առաջին անգամ ըլլալով, ան չեկավ։ Մութը կոխեց, սեղան դրին, ճաշեցին, նորեն չեկավ, Գոգորը պառկեցուցին: Տղաքն ալ գացին պառկեցան, ու Արփիկը տրտմեցավ։ Ու երբ պզտիկ հարսիկը հանվեցուց զինքը, ու ըսավ թե իր անկողինը, իրեն հետ պիտի պառկեր, բրցուց լացը։ Ո՛չ, իր հարսիկը կուզեր, միայն ան։ Ուրիշին հետ չէր պառկեր։ Մամը, պապը, հորեղբայրներն ու հարսիկները ջանացին հանդարտեցնել, թե իր հարսիկը հեռու տեղ գացեր էր, այդ գիշեր չպիտի գար։ Ան չհամոզվեցավ, ու լացավ, լացավ։ Ուշ ատեն քունը տարավ։
 Հաջորդ գիշեր նորեն իր հարսիկը չեկավ հեռու տեղեն։ Ու ոչ ալ անկե ետքը։ Արփիկ ամեն օր կհարցներ ու կսպասեր։ Վերջապես՝ իրեն հայտնեցին, թե ալ չպիտի գար։ Այդ օրը ամենեն շատ լացավ, բայց անկե ետքը վարժվեցավ, ու պզտիկ հարսիկին հետ անոր անկողինը պառկեցավ:պառկեցավ։ 
Վարդավառը եկավ։ Գեղով ուխտ գացին, իրենք չգացին։ Իրեն ըսին, թե եկող տարի ամենքը միասին պիտի երթային, ջորիին վրա պիտի նստեցնեին զինքը, ինչե՜ր, ինչե՜ր պիտի տանեին հետերնին։ Ու Արփիկ ալ չտրտմեցավ։
* * *{{ԵրեքԱստղ}} Անցավ տարի մը, երկրորդ ամառ մը եկավ:եկավ։ Թորոն այլևս բերանը անգամ չէր առներ իր մոր անունը, ու եթե ակնարկություն ըլլար՝ կհայհոյեր անոր հասցեին։ Արփիկն ալ փոխվեր էր։ Ան ալ ոչ միայն չէր կարեկցեր, չէր սիրեր, այլ կատեր իր մորը, որ ձգեր էր զինքը ու գացեր էր, ու պզտիկ հարսիկը իր մայրը կնկատեր:կնկատեր։ Նորեն խոտհունձքի ամիսն էր:էր։ 
Գոգորը ծիծե կտրեր էին, ու տունը կթողեին, մամուն քովը: Հորեղբայրներն ու Թորոն, ճերմակ լաթեր հագած, ճերմակ թաղիքներ դրած,
եզները կլծեին ու հերկը կերթային։ Տղաքը՝ Պեկոն, Աղան, Աղվորը տրեխներ կհագնեին ամեն առտու: առտու։ Մեծ հարսիկը երախա մը բերեր էր այդ տարի։ Նորածինն ալ հետերնին կառնեին, ու ամենքը միասին արոս արտերը, ձորերը կերթային՝ խոտ քաղելու։ Տղաքը հարսիկներուն պես քաղող չէին, բայց նորեն կօժանդակեին, ինչքան քաղեին՝ շահ մըն էր։ Արփիկին ալ տրեխներ կհագցնեին, ու իրենց հետ կտանեին։ Տունը մնար՝ ի՞նչ պիտի ըներ: Նորածինին օրոցքը կօրեր, որ քնանար, արթննալու, լալու որ ըլլար, մեծ հարսիկը կկանչեր, որ գար ծիծ տար, պարանները կտաներ, որ քաղված խոտին խորոմներեն վանդակ կապեին, բեռ շինեին:շինեին։ Օր մըն ալ, ձորի մը շուրթը, արոս արտ մը գացեր էին նորեն: նորեն։ Հարսիկները կքաղեին վայրի առվույտները, տղաքն ալ իրենց մայրերուն հետ ու անոնց կարգին ծռեր՝ նույնպես կքաղեին, իսկ Արփիկը մինակ նստեր էր օրոցքին մոտ, տաք արևին մեջ ու կխաղար ինքն իրեն: իրեն։ Արտին մեջ կորիճնա վայրի սիսեռ շատ կար: Փետտեր էր կորիճնաներուն կապույտ ու մանիշակ կոճակները, դերձանի վրա շարեր, ծոցիկ, ապարանջան, օղ շիներ էր, կախեր էր վիզեն, ականջներեն, դաստակներեն: դաստակներեն։ Սիսեռներուն ալ կանաչ փեճիկները բացեր՝ թարթիչներուն բռնել տվեր էր: էր։ Խոտով, ծաղիկով աղջնակ մը, վիճակի աղջնակ մը դարձեր էր, ու կանաչ սիսեռե աչուկներով շուրջը կնայեր ու ինքն ալ կհրճվեր:կհրճվեր։ Հանկարծ ձորեն պզտիկ հարսիկին ձայնը լսեց: Զինքը կկանչեր: Արփիկ վազեց, սիսեռները աչքերուն: Ձորին մեջ կին մը պզտիկ հարսիկին հետ կխոսեր. երկայն, ոլորված պեխերով մարդ մըն ալ՝ բացը կայներ էր: Արփիկ վար իջավ ու մեկ անգամեն՝ ճանչցավ: Պզտիկ հարսիկին հետ խոսող սևահոն կինը իր մայրն էր:էր։ Արփիկ կեցավ: Չշարժեցավ:կեցավ։ Չշարժեցավ։ - Արփիկ, եկուր նայիմ, եկուր քովս, պագնեմ քեզ մեկ մը, աչքիս լուսը, ըսավ հարսիկը, որ տեսնելու եկեր էր զինքը:զինքը։ Արփիկ չպատասխանեց, փախավ:փախավ։ Պզտիկ հարսիկը վազեց ետևեն ու բռնեց, իր հարսիկին տանելու համար, բայց Արփիկ ճչաց որքան ձայն ուներ, մերժեց երթալ, ու ազատվելով, նորեն փախավ:փախավ։ Անկարելի եղավ համոզել:համոզել։ 
Հարսիկը քիչ մը ալ կայնեցավ, ու ոլորուն պեխերով մարդուն հետ հեռացան։
 — Արփիկ, ինչո՞ւ չգացիր քովը, քու հարսիկդ էր նը, քեզ կարոտցեր էր,— ըսավ պզտիկ հարսիկը, Արփիկին քով գալով:գալով։ 
Արփիկ գլուխը կախած վար կնայեր։ Ու ուսերը ցնցեց։
Վստահելի
593
edits