Changes
Բայց ո՛վ ալ առնելու ըլլար՝ երեսունըհինգեն վեր մը չըլլար։ Ի՜նչ պիտի ըներ անկե վեր մը։ Անկե վերը քանի՞ տարի կնիկություն կրնար ընել։ Կնիկ ըսածդ էրիկ մարդու պես չէ, շատ կապրի, շուտ կանցնի, շուտ կնիկությունը կերթա։ Էրիկ մարդ մը յոթանասուն տարեկան ըլլա՝ չկըշտանար, նորեն աչքը կնիկներուն է։ Իսկ քառասունեն վեր կնիկ մը՝ ինչի՞ պետք կուգա, խմոր թրելեն, հաց եփելեն զատ…
Գիտեր, որ իր գեղեն առնող չէր ըլլար զինքը։ Կնիկները էրիկմարդեն ավելի հաշվող կըլլան։ Էրիկմարդ մը կնկան մը որ զարնվի, ա՜լ բան աչքին չերևար, գիտնա, որ պիտի մեռնի անգամ, իսկ կնիկ մը, որքան ալ էրիկ ուզե առնել, նույնքան ալ, նույնիսկ անկե ավելի՝ կխորհի, թե ի՞նչ պիտի կերցնե, ի՞նչ պիտի առնե իրեն, ինչպե՞ս պիտի հագվեցնե զինքը։ Անոնց ուզածները կրնա՞ր ընել։
Արմտաններեն, Լիճքեն, Բենկայեն, Զիմառայեն, Կասմայեն իր ինչ ըլլալը գիտեին, առնող չէր ելլեր զինքը։
Միայն Ակեն վարերը, Ակին գյուղերը կփրկեին զինքը։ Ինչպես ըլլար՝ իր ո՛վ ըլլալը չգիտեին, ինք ալ քիչ մը լեզվին տար՝ ունևոր ցուցունելու ըլլար, կհավատցներ, կերթար։
Նոր Կիրակիին երկուշաբթի առտու որ ըսին, մարդու չգիտցուց, տիզլիկը նորեն, որչափ որ կրցավ, վեր քաշեց, խանճնդարձը կուրծքը հասցնելու աստիճան, աղվոր բիր մը ուներ, ծիրանիի ճյուղե մը շինած էր, արդեն բիր կամ կեռասենիի բարակ ճյուղերեն ճիկառայի երկայն չպուխներ շինելեն զատ՝ ձեռքեն ի՞նչ կուգար, բիրը թքոտեց, ճամբա ելավ։
Ադ օրը Բենկա պառկեցավ։ Բեկցոնց տղաքը «Գիրգոր, ո՞ւր կերթաս» հարցուցին, «գործ ունիմ» ըսավ, «գո՞րծդ ինչ է» հարցուցին, «ետքեն կհասկնաք, չհասկնաք ալ կըլլա» ըսավ, մյուս օրը իրիկունը Ակեն վար՝ երկրորդ գյուղը հասավ։
Ժամ մտավ որ՝ տերտերը ժամերգությունը վերջացուցեր էր, փիլոնով դասին կեդրոնը կայներ, երկու ձեռքով ավետարանը բռներ էր, ժամվորը՝ այր, կին, համբուրող, խաչ մը հանողը դուրս կելլեր։
Չետուկները վեր քաշած ոտքերով, բիրը ձեռքը Գիրգորը տեսնողը քովը եկավ, ժամուն կապույտ ներկված երկաթ դուռին առաջքը շրջապատեցին։ Ոմանք միայն ֆեսով էին, ոմանք եմենիներ կապեր էին ֆեսերնուն շուրջը, ուրիշներ տեղական դերձանե գործված բարակ կտավե տաբատ կամ շալվար հագեր էին: Մեկ-երկուքն էին։ Մեկ֊երկուքն ալ երկայն վերարկուով էին:էին։ — Ո՞ւրտեղացի ես, ուրկե՞ կուգաս,— Հարցուցին Գիրգորին։
— Թեղուտցի եմ,— ըսավ։
Չըսավ ինչո՞ւ եկեր է, ուր կերթա, ու հարցուց թե՝ գիշերը տեղ մը կա պառկելու։
Մեջերնեն մեկը, որ Գաբրիել աղա կըսեին, երկայն վերարկուով մըն էր, Գիրգորը իր տունը տարավ։ Մյուսներն ալ հետևեցան իրեն։
Ակին շատ տուներուն պես՝ հատակը սև, ճերմակ խիճերով խճանկար֊ված սենյակ մը մտան, որ լուսավետ էր ու պատերուն երկարությունովը գորգերով, կապերտով տոշկված էր։ Հայտնի էր, որ ձմեռը հոն քյուրսու դրեր, նստեր էին։ Զատիկը եկեր՝ վերցուցեր էին։
Ամենքը ծալլապատիկ նստան, բայց Գիրգոր անոնց պես չնստավ, ծունկերը տակը առավ նստավ, ձեռքերն ալ ծունկերուն վրա դրավ:դրավ։- — Ո՞ւր կերթաս,— հարցուցին իրեն,— Չմշկածա՞գ, Արաբկի՞ր, Խարբե՞րդ, թե՞ Կապան:Կապան։- — Մեր աս գեղը չորս ճամբու չաթ կսեպվի,— ըսավ մարդուն մեկը: մեկը։ Աս ըսողը, աման կլայեկող ըլլալով, արհեստին բերումովը Տուժիկի քուրդերուն մեջ երթալով-գալովերթալով֊գալով, անոնց պես հագեր էր, քրդական կարճ էնթերի մը, գլուխը սև թաղիք մը դրեր էր։ — Շիտակը կուզեք՝ տեղ մըն ալ երթալիք չունիմ,— ըսավ Գիրգոր, բերանը ջրոտելով, հետո շարունակեց.– շարունակեց․– ամենքդ ալ ինձմե մեծ եք, կքաշվիմ՝ որ ըսեմ։
— Մի՞ քաշվիր, Գիրգոր աղբար, ըսե, ինչո՞ւ կքաշվիս,— ըսին ամեն կողմե՝ հետաքրքրությամբ։
— Կնիկս, ձեզի օրեր, աշունը մեռավ, կնիկ մը գտնելու ելեր եմ: եմ։ Հարմարս գտնելու ըլլամ՝ Աստուծու հրամանով, հայրապետական օրենքներով պիտի կարգվիմ,— ըսավ։ Քիչ մը կեցավ, շարունակեց.շարունակեց․- — Մինակ թե շատ մեծ չըլլա։ Շատ-շատ Շատ֊շատ երեսունը հինգ տարեկան մը ըլլա։
Վախցավ, թե կելլեն մեծ կնիկ մը կբերեն, կուտան իրեն։
— Ո՞վ ունիս, շատվո՞ր ես,— հարցուցին։
— Մեկը չունիմ,— պատասխանեց։– Ես եղեր, լուսհոգի կնիկս եղեր, լուսերուն մեջ պառկի, երկուքս ալ շատ փափագ ըրինք, որ զավակ մը
ունենանք։ Աստված չպարգևեց։
Հանկարծ վրդովվեցավ նստած տեղը։ Գլուխը շարժեց օ՜ֆ, փո՜ւֆ… ըրավ,
— Ի՞նչ եղար,— հարցուցին ակնցիները։
— Մի հարցնեք, նստեր եմ, ամա, չեք գիտեր՝ ինտո՞ր նստեր եմ. եմ․ ինքզինքս կուտեմ,— ըսավ։— Հիմա եզերս, կովերս, ոչխարներս լեռնեն դարձան։ Ո՞վ ներս պիտի առնե, դուրսը պիտի մնան։ Դուռը գոցեր, եկեր եմ։ Դուք եղեք ու սիրտ մի հատցնեք։
— Շա՞տ են ունեցածներդ,— հարցուց կլայեկողը։
— Աստուծո տվածեն կան։ Երկու կով ունիմ, երկուք ալ տյուկե, որ աս տարի աշնան պիտի ծնին: ծնին։ Երկու եզ ունիմ, երեք մոզի, որ գալ տարի պիտի լծեմ։ Երեք տեղ էգի ունիմ, հիսուն կտոր արտ ունիմ, հիսունըհինգ ոչխար ունիմ: ունիմ։ Աստուծու տվածեն՝ մեղվի փեթակներ ունիմ։
— Որքա՞ն մեղր կառնես փեթակներեդ,– հարցուց նորեն կլայեկողը,որ էնթարիին փեշերը երկու կողմին բացեր, վարտիքով մը նստեր էր, բյուրվենքի սև ծխախոտեն ճիկառա մը կփաթթեր։
Ճաշեն վերջ սենյակը լեցվեցավ գյուղին ժողովուրդովը։ Գաբրիել աղան Շիրազը բերավ, կայնեցուց մեջտեղը։
Առջևեն կուզես նայե, ետեեն կուզես նայե, ատաղձի պես մարմին մը ուներ։ Ուրանիկի ղզըլպաշ կիներուն հագուստներուն պես՝ դեղին ու կապույտ գիծերով մանուսայե ֆիսթան մը հագած էր, Գինանցի Սելիմին հարսին պես ալ լայն գոտի մը կապած էր։
— Հավնեցա՞ր մեր Շիրազին,— հարցուց Գաբրիել աղա Գիրգորին։ —
Պզտիկ կուզեիր, առ քեղի պզտիկ: պզտիկ։ Մինակ թե՝ ձեր կնիկներուն պես արտ
քաղել չգիտե։ Ոչխար կթել չգիտե։
«վարձքդ Աստուծմե առնես» ըսին։
Սենյակ մը հատկացուցին, Գիրգորն ու Շիրազը նույն անկողնին մեջ պառկեցան: պառկեցան։ Առտու եղավ, էրիկ կնիկ եղան, ճամբա ելան, երկրորդ իրիկունը տուն հաստն, որ գյուղին ծայրը կսեպվեր, ճիշտ ծայրն ալ չէ, երեք
տուներ կային ավելի անդին, առաջքը ցած էր, երկու կալեր կային, իսկ
կալերեն վար՝ ձոր մը կար։
Գիրգոր դուռը բացավ որ ին-ճին ին֊ճին չկար։ Ամայի ճամբաները երբեմն տուն մը կըլլա, դուռը բանաք որ՝ ներսը մարդ չկա, անոր պես տուն մը։ Շվաք մը կար հողե, պարապ օճախ մը, սենյակ մը մտան, որ նորեն հողե էր, անկողին մը կար գետինը։ Ի՞նչ անկողին։ Տակը տոշակ կա՞ր, չկա՞ր, հայտնի չէր, վերմակ մը կար՝ այնքան քրքրված ու հին, որ թոնիրին վրա ձգելիք մթել անգամ չէր ըլլար. ըլլար․ կամ շունը վրան պառկելու համար՝ բակին անկյունը կնետեիք, կամ գյուղե դուրս աղբանոցը կձգեիք, որ փտի։ Ցորնիկին մեռած օրերեն մնացած էր, ո՞վ գիտե։
Գիրգորը ամուսնացած քույր մը ուներ, որ Եշտենց տունը հարս էր, լուր առավ, թե աղբարը Ակեն կնիկ մը առեր, բերեր էր, ադ օրը հաց եփեր էին, անթ մը, այսինքն անութի մը տակ առնելու չափ տաք հաց,հավկիթով աղցան եփեր էր, աման մըն ալ անկե՝ բերավ, քարյուղի ճրագ մըն ալ որ վառեին։ Քիչ մը նստավ, խոսեցավ հետերնին, դուռը քաշեց,գնաց։
Շիրազ, որ ոտքի վրա կենալու չէր մինչև վերջը, ուզեր-չուզեր ուզեր֊չուզեր նստավ մթելին ծայրը և, որ քանի եկեր, բերանը չէր բացվեր՝ բան մը հարցնելու, չէր կրնար զատել թե իրա՞վ ինք ամուսնացած էր, թե՝ երազ էին տեսածները, հարցուց.հարցուց․
— Տունդ ա՞ս է։ Ո՞ւր են ունեցածներդ, ինծի ըսին, թե կովեր, եզեր ունիս, ոչխարներ ունիս, փեթակներ ունիս։
Գիրգոր այդ հարցումին կսպասեր արդեն, ըսավ.ըսավ․— Հելե հացերնիս ուտենք, ատենը ուշ է, ճրագը մարենք, ելլենք մեկտեղ պառկինք, լուսնա նե՝ կըսեմ:կըսեմ։ — Հեմ հոգդ մի ըներ, մի վախնար, անոթի չեմ ձգեր քեզ, շատ-շատ շատ֊շատ երկու ամիս է նեղություննիս։ Ցորենները հասնին, արտս որ քաղեմ, ամեն օր հաց կշինենք, դեմ դիմաց կնստինք, քութուր-քութուր քութուր֊քութուր հետդ կուտենք,— ավելցուց կամացուկ-կամացուկ կամացուկ֊կամացուկ բառերը արտասանելու իր սովորությունովը։
— Հեմ կուզես նը,— շարունակեց ամբողջացնելու համար խոսքերը,— հացին կարմրուկները, կրճիկներն ալ քեզի կուտամ։ Գեղին վրա Կաթնաղբյուրը կա, կսովրիս տեղը, կերթաս հոնկե ալ ջուր կբերես, կխըմենք ու կուտենք, կխմենք ու կուտենք։