Changes
Երկրագնդի մակերևույթի վրա կազմակերպված էակների տարածումը ուսումնասիրելիս մեր ուշադրությունն ամենից առաջ իր վրա է գրավում այն ուշագրավ փաստը, որ զանազան մարզերի բնակիչների ոչ նման լինելը և ոչ էլ նման լինելը չի կարելի լիովին բացատրել կլիմայական և այլ ֆիզիկական պայմաններով։
Վերջերս այդպիսի եզրակացության է եկել այդ հարցով զբաղվողներից համարյա թե ամեն մեկը։ Եվ նրա ճշտությունը ապացուցելու համար բավական է բերել թեկուզ Ամերիկայի ներկայացրած օրինակը. եթե մենք հանենք նրա բևեռային և հյուսիսային բարեխառն մասերը, ապա բոլոր հեղինակները համաձայն են այն բանում, որ օրգանիզմների աշխարհագրական տարածման մեջ ամենահիմնական բաժանումներից մեկը Նոր և Հին աշխարհների միջև եղած տարբերությունն է։ Սակայն ճանապարհորդելով Ամերիկայի ընդարձակ մայր ցամաքի վրա՝ սկսած Միացյալ Նահանգների կենտրոնական մասերից և վերջացրած նրա ամենահարավային կետով, մենք հանդիպում ենք ամենաբազմազան ֆիզիկական պայմանների, ինչպիսիք միայն կարող են ունենալ խոնավ մարզերը, ջրազուրկ անապատները, բարձր լեռները, խոտավետ հարթավայրերը, անտառները, ճահիճները, լճերը և մեծ գետերը գրեթե ամեն մի ջերմաստիճաններով։ Հին աշխարհում հազիվ թե գտնվեին այնպիսի կյիմայական կամ որևէ այլ ֆիզիկական պայմաններ, որոնց համապատասխանը չգտնվեր Նոր աշխարհում, գոնե այնքան, որքան այդ անհրաժեշտ է միևնույն տեսակի համար։ Իհարկե, Հին աշխարհում կարելի է նշել ավելի տաք երկրամասեր, քան որևէ մեկը նոր աշխարհում, սակայն նրանց բնակչությունը չի տարբերվում շրջապատող մարզերի բնակչությունից, որովհետև հազվադեպ է, որ օրգանիզմների մի խումբ հարմարված է լինում մի փոքրիկ երկրամասի, որը տարբերվում է միայն փոքր ինչ յուրահատուկ պայմաններով։ Բայց, չնայած նոր Նոր և Հին աշխարհների ֆիզիկական պայմաններում եղած այդ ընդհանուր զուգահեռությանը, ինչքա՜ն մեծ է նրանց բնակիչների միջև եղած տար֊ թերությունը։տարբերությունը։
Եթե դառնանք հարավային կիսագնդին և համեմատության համար վերցնենք ցամաքի լայնածավալ տարածությունները, որ ներկայացնում են Ավստրալիան, Հարավային Աֆրիկան և Հարավային Ամերիկայի արևմտյան մասերը՝ լայնության 25° և 35° միջև, ապա կարելի է գտնել մարզեր, որոնք ծայր աստիճան նման են իրենց ֆիզիկական պայմաններով, բայց անհնարին է ցույց տալ երեք ֆաունա կամ ֆլորա, որոնք հիմնական կերպով այդչափ տարբեր լինեն միմյանցից։ Այնուհետև համեմատելով Հարավային Ամերիկայի 35° լայնությունից հարավ ընկած երկրների բնական արտադրանքները լայնության 25°-ից հյուսիս գտնվող երկրների համապատասխան արտադրանքների հետ, հետևաբար լայնության տասը աստիճան տարածությամբ միմյանցից բաժանված և խիստ տարբեր պայմաններում գտնվող էակները, մենք կգտնենք, որ նրանք անհամեմատ ավելի մոտ են միմյանց, քան Ավստրալիայի և Աֆրիկայի գրեթե միևնույն կլիմայական պայմաններում գտնվող բնական արտադրանքները։ Նույնանման փաստեր կարելի է բերել նաև ծովերի բնակչության վերաբերմամբ։
Մյուս կարևոր փաստը, որը մեզ զարմացնում է մեր ընդհանուր ակնարկի ժամանակ, աչդ այդ այն է, որ ազատ տեղափոխության համար հնարավոր արգելքները կամ խոչընդոտները ամենասերտ առնչության մեջ են գտնվում զանազան մարզերի բնական արտադրանքների հետ։ Մենք այդ տեսնում ենք Նոր և Հին աշխարհների գրեթե բոլոր ցամաքային ձևերի տարբերության մեջ, բացառելով նրանց հյուսիսային մասերը, որտեղ երկուսի ցամաքները համարյա միանում են իրար հետ և որտեղ փոքր ինչ տարբեր կլիմայի դեպքում կարող էր տեղի ունենալ բարեխառն գոտու հյուսիսային մասերի ձևերի ազատ տեղափոխություն, այնպես, ինչպես այժմ այդ տեղի է ունենում միայն իսկական բևեռային ձևերի համար։ Մենք նույնը տեսնում ենք Ավստրալիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի միևնույն լայնությունից վերցրած բնակիչների միջև եղած մեծ տարբերության մեջ, որովհետև այդ երկրները մեկուսացած են մեկը մյուսից այնքան, որքան որ դա հնարավոր է։ Վերջապես, նույն փաստին մենք հանդիպում ենք յուրաքանչյուր մայր ցամաքի վրա. բարձր և երկայնաձիգ լեռնաշղթաների, լայնածավալ անապատների, նույնիսկ մեծ գետերի հակադիր կողմերում մենք գտնում ենք զանազան ձևեր, բայց քանի որ լեռնաշղթաները, անապատները և այլն այնքան անանցանելի չեն, ինչքան մայր ցամաքները բաժանող օվկիանոսները, և ամենայն հավանականությամբ այնքան երկար ժամանակ գոյություն չունեն, դրա համար էլ այդ դեպքերում տարբերությունը շատ ավելի փոքր է, քան զանազան մայր ցամաքների միջև եղած տարբերությունը։
Դառնալով օվկիանոսին, մենք հանդիպում ենք նույն օրենքին։ Հարավային Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերի ծովային բնակիչները շատ տարբեր են, բացառելով երկու ափերի համար ընդհանուր սակավաթիվ կակղամորթները, խեցեմորթները և փշամորթները. բայց դ-ր Գյունտերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Guenther /> վերջերս ցույց է տվել, որ Պանամայի պարանոցի հակադիր ափերում ապրող ձկների մոտավորապես 30% նույնն է, որը հարկադրել է բնախույզներին ենթադրելու, որ պարանոցը նախկին ժամանակներում կտրված է եղել։ Հարավային Ամերիկայի ափերից դեպի արևմուտք գտնվում է բաց օվկիանոսի ընդարձակ տարածությունը, որտեղ ոչ մի կղզի չկա, որը կարող էր կայան լինել գաղթողների համար, այս դեպքում մենք հանդիպում ենք մի այլ ձևի արգելքի, և հենց որ մենք անցնում ենք այդ, Խաղաղ օվկիանոսի արևելյան կղզիների վրա հանդիպում ենք մի այլ, և այն էլ միանգամայն տարբեր, կենդանական աշխարհի։ Այսպիսով, երեք ծովային կենդանական աշխարհներ ձգվում են դեպի հյուսիս և հարավ զուգահեռ կերպով և իրարից ոչ հեռու, համապատասխանող կլիմայական պայմաններում, բայց մեկը մյուսից անջատված լինելով անհաղթահարելի արգելքներով, լինի դա ցամաք կամ բաց ծով, նրանք գրեթե բոլորովին տարբեր են։ Մյուս կողմից, գնալով Խաղաղ օվկիանոսի արևադարձային մասերի արևելյան կղզիներից ավելի դեպի արևմուտք, մենք անհաղթահարելի արգելքների չենք հանդիպում և գտնում ենք կամ անթիվ կղզիներ որպես կայաններ, կամ չընդհատվող ափային գիծ, մինչև որ վերջապես կտրում ենք կիսագունդը և մոտենում Աֆրիկայի ափերին։ Եվ այդ ամբողջ լայնածավալ տարածության վրա մենք չենք հանդիպում սուր կերպով պարագծված առանձին ծովային կենդանական աշխարհների։ Թեև շատ քիչ ծովային կենդանիներ ընդհանուր են Ամերիկայի արևելյան և արևմտյան ափերի և Խաղաղ օվկիանոսի կղզիների վերոհիշյալ երեք հարևան ֆաունաների համար, սակայն մի քանի ձկներ Խաղաղ օվկիանոսից մտնում են Հնդկականը և շատ կակղամորթներ ընդհանուր են Խաղաղ օվկիանոսի արևելյան կղզիների և Աֆրիկայի արևելյան ափերի համար, որոնք գտնվում են գրեթե հակադիր միջօրեականների տակ։
Երրորդ կարևոր փաստը, որը մասամբ արդեն ընդգրկվել է նախորդ տվյալներում, միևնույն մայր ցամաքի կամ ծովի բնական արտադրանքների նմանության մեջ է, թեև տեսակներն իրենք զանազան վայրերում և կայաններում կարող են տարբեր լինել։ Դա մի չափազանց ընդհանուր օրենք է, որն ապացուցվում է անթիվ օրինակներով յուրաքանչյուր մայր ցամաքի վրա։ Այնուամենայնիվ, բնախույզը ճանապարհորդելով, օրինակ, հյուսիսից դեպի հարավ, միշտ զարմանում է, թե ինչպես մերձավոր, բայց տեսակային տեսակետից տարբեր հաջորդական խմբերը փոխարինում են մեկը մյուսին։ Նա լսում է, որ թռչունների մերձավոր, բայց և այնպես տարբեր տեսակներն ունենում են գրեթե միևնույն ձայնը և տեսնում է, որ նրանց բները շատ նման են, բայց իրենց կառուցվածքով ոչ բոլորովին նույնն են, և նրանց ձվերի դույնն գույնն էլ համարյա միանման է։ Մագելլանի նեղուցի մոտ փռվող հարթավայրերում բնակվում է ամերիկական ջայլամի մի տեսակը, իսկ Լա-Պլատայի ավելի հյուսիս ընկած հարթավայրերում՝ միևնույն սեռի մի այլ տեսակ, բայց ոչ իսկական ջայլամ և ոչ էլ էմու, որոնք նման են Աֆրիկայում և Ավստրալիայում նույն լայնության տակ ապրողներին։ Լա-Պլատայի նույն հարթավայրերում մենք տեսնում ենք ագուտիին և վիսկաշային, որոնք իրենց բարքերով շատ նման են մեր նապաստակներին ու ճագարներին և պատկանում են կրծողների նույն կարգին, բայց ունեն կազմվածքի ցայտուն կերպով արտահայտված ամերիկական տիպ։ Բարձրանալով Կորդիլերների բարձր գագաթները, մենք գտնում ենք վիսկաշայի ալպիական տեսակը, ջրերում՝ կուղբի և մշկամկան փոխարեն՝ հարավ ամերիկական տիպի կրծողներ կոիպուին և կապիբարային։ Կարելի է բերել անթիվ քանակությամբ նաև այլ օրինակներ։ Այսպես, ամերիկական ափերի մոտ գտնվող կղզիների բնակիչները, ինչքան էլ այդ կղզիները երկրաբանական տեսակետից տարբեր լինեն, միշտ ունենում են խիստ արտահայտված ամերիկական տիպ, թեև կարող են ներկայացված լինել տարրեր տարբեր տեսակներով, որոնք հատուկ են առանձին կղզիների։ Դառնալով հեռավոր անցյալին, ինչպես այդ ցույց է տրված վերջին գլխում, մենք գտնում ենք, որ ամերիկական տիպը տիրապետող է ինչպես ամերիկական մայր ցամաքի վրա, այնպես էլ ամերիկական ծովերում։ Այդ փաստերում մենք տեսնում ենք այն խոր օրգանական կապը, որ գոյություն ունի ժամանակի և տարածության մեջ ցամաքի կամ ջրի մի որոշ տարածության վրա՝ անկախ ֆիզիկական պայմաններից։ Եվ քննախույզ չէ այն բնագետը, որն իր առաջ հարց չի դնում, թե ինչ է նշանակում այգ այդ կապը։
Այդ կապը պարզապես ժառանգականության արտահայտությունն է, որով միայն, ինչպես մենք այղ հաստատապես գիտենք, պայմանավորված է կամ իրար միանգամայն նման, կամ, ինչպես մենք այդ տեսնում ենք տարատեսակների դեպքում, առավել կամ պակաս նմանություն ունեցող օրգանիզմների երևան գալը։ Զանազան մարզերի բնակիչների միջև եղած տարբերությունը կարող է վերագրվել նրանց փոփոխությանը, որն առաջանում է փոփոխականության և բնական ազդեցության տակ, և հավանորեն ավելի նվազ չափով զանազան ֆիզիկական պայմանների որոշակի ազդեցությանը։ Չնմանվելու աստիճանը պայմանավորվում է նրանով, թե ինչքան լրիվ չափով է կանխվել տիրապետող ձևերի գաղթը մի մարզից մյուսը շատ թե քիչ հեռավոր դարաշրջանում, առաջին գաղթականների առանձնահատկություններով ու քանակությամբ և բնակիչների մի մասի ազդեցությամբ մյուսների վրա՝ զանազան փոփոխությունների պահպանման իմաստով, որովհետև գոյության կռվում օրգանիզմների փոխհարաբերությունները, ինչպես ես այդ արդեն բազմիցս նշել եմ, կազմում են կենսապայմաններից ամենակարևորը։ Սրանից հետևում է գաղթը կասեցնող արգելքների կարևոր նշանակությունը, այնպես, ինչպես ժամանակը կարևոր է բնական ընտրության ազդեցության տակ փոփոխության դանդաղ պրոցեսի համար։ Լայնորեն տարածված, անհատներով հարուստ տեսակները, որոնք իրենց հիմնական ընդարձակ մարզերում արդեն հաղթել են բազմաթիվ մրցակիցներին, ունենում են նաև լավագույն շանսեր նոր տեղեր գրավելու համար, երբ նրանք ընկնում են նոր երկրներ։ Իրենց նոր բնակավայրերում նրանք ենթարկվում են իրենց համար նոր կենսապայմաններին և այդ պատճառով հաճախ տալիս են նոր փոփոխություններ և հարմարումներ, դրա հետևանքով նրանք է՛լ ավելի հաղթելու ընդունակ են դառնում և առաջացնում են ձևափոխված հաջորդների խմբեր։ Հիմնվելով փոփոխելիության հետ միասին ժառանգականության այդ սկզբունքի վրա, կարելի է հասկանալ այնքան սովորական ու լավ հայտնի փաստը, որ սեռի ստորաբաժանումները, ամբողջ սեռերը և նույնիսկ ընտանիքները իրենց տարածմամբ սահմանափակված են միևնույն մարզերով։
Ինչպես նկատվել է վերջին գլխում, մենք ոչ մի ցուցում չունենք, որ գոյություն ունի անհրաժեշտ զարգացման օրենք։ Քանի որ փոփոխականության հակումը յուրաքանչյուր տեսակի անկախ հատկությունն է և բնական ընտրության կողմից կօգտագործվի միայն այնքան ժամանակ, քանի դեռ նա նպաստում է ամեն մի անհատի նրա գոյության բարդ կռվի մեջ, ուստի զանազան տեսակների փոփոխականության սահմանները չեն կարող միանման լինել։ Եթե որոշ թվով տեսակներ, որոնք երկար ժամանակ ապրել են միասին և իրենց բուն մարզում մրցել իրար հետ, մասսայորեն գաղթել են մի նոր և հետագայում առանձնացած մարզ, այդ դեպքում նրանց փոփոխությունը չի կարող մեծ լինել, որովհետև ոչ գաղթը, ոչ էլ մեկուսանալը ինքնին չեն կարող որևէ բան առաջ բերել այդ ուղղությամբ։ Այդ գործոնները նշանակություն ունեն միայն այն դեպքում, երբ օրգանիզմները դրվում են նոր պայմանների մեջ միմյանց նկատմամբ և արդեն ավելի փոքր չափով էլ շրջապատող ֆիզիկական պայմանների նկատմամբ։ Ինչպես որ որոշ ձևեր պահպանել են իրենց առանձնահատկությունները համարյա անփոփոխ վիճակում՝ սկսած չափազանց հեռավոր երկրաբանական ժամանակաշրջանից, ինչպես մենք տեսանք վերջին գլխում, այնպես էլ որոշ տեսակներ տարաբնակվել են րնդարձակ ընդարձակ տարածությունների վրա, մնալով գրեթե կամ բոլորովին անփոփոխ։
Այս տեսակետների համաձայն ակներև է, որ միևնույն սեռի տարրեր տարբեր տեսակները, թեկուզ նրանք գրավեին երկրագնդի ամենահեռավոր տեղամասերը, պետք է ծագում առնեին մի տեղից, որովհետև առաջացել են մի ընդհանուր նախածնողից։ Այն տեսակների վերաբերմամբ, որոնք երկրաբանական ամբողջ շրջանների ընթացքում միայն աննշան փոփոխություններ են կրել, դժվար չէ ապացուցել, որ նրանք մի մարզից տարաբնակվել են այն պատճառով, որ ամենահին ժամանակներից սկսած տեղի ունեցած աշխարհագրական ու կլիմայական զգալի փոփոխությունների ընթացքում գաղթեր կարող էին տեղի ունենալ համ ար յա համարյա անսահմանափակ չափերով։ Բայց այլ շատ դեպքերում, երբ մենք հիմք ունենք կարծելու, որ մի սեռի տեսակները առաջացել են համեմատաբար նոր ժամանակներում, այդ մեծ դժվարություններ է ներկայացնում։ Ճիշտ այդպես էլ ակներև է, որ միևնույն տեսակի անհատները, որոնք թեև ներկայումս ապրում են հեռավոր ու մեկուսացած մարզերում, պետք է առաջացած լինեն մի տեղից, որտեղ սկզբում ապրել են նրանց ծնողները, որովհետև, ինչպես այդ բացատրվել է, անհավանական է, որ միմյանց միանգամայն նման անհատները կարող էին առաջանալ զանազան տեսակների պատկանող ծնողներից։
===ԵՆԹԱԴՐՅԱԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ===
Մենք մոտեցել ենք այն հարցին, որը բազմիցս քննարկվել է բնախույզների կողմից, այն է՝ թե արդյոք յուրաքանչյուր տեսակ ստեղծվել է երկրագնդի երեսին մե՞կ, թե մի քանի տեղերում։ Իհարկե, կան դեպքեր, երբ շատ դժվար է ըմբռնել, թե ինչ կերպով տեսակը որևէ տեղից կարող էր տարածվել մինչև հեռավոր ու մեկուսացած վայրերը, որտեղ նա այժմ գտնվում է։ Այնուամենայնիվ, այդ տեսակետի պարզությունը, ըստ որի յուրաքանչյուր տեսակ սկզբում երևացել է միայն մեկ մարզում, գերում է մեր միտքը։ Նա, ով մի կողմ է նետում այդ տեսակետը, հրաժարվում է ըմբռնել, թե ինչումն է տեսակի սովորական ծննդի և նրան հաջորդող տարաբնակման vera causa-ն<ref>Իսկական պատճառը։— ''Խմբ.։''</ref>, օգնության է կանչում հրաշագործությանը։ Առհասարակ ընդունում են, որ մեծ մասամբ յուրաքանչյուր տեսակի մարզը լինում է համատարած, և եթե կենդանին կամ բույսը հանդիպում են երկու կետերում, որոնք այնքան հեռացած են մեկը մյուսից կամ բաժանված են այնպիսի տարածությամբ, որ դա տեղափոխության համար խոչընդոտ է հանդիսանում, ապա այդպիսի դեպքը ցուցադրվում է որպես ինչ որ ուշագրավ ու բացառիկ բան։ Կաթնասուն կենդանիների համար ծովի ընդարձակ տարածության վրայով տեղափոխվելու անընդունակությունը գուցե ավելի պարզորոշ է, քան որևէ մի այլ էակի համար, բայց և այնպես մենք ոչ մի անբացատրելի բան չենք տեսնում, որ միևնույն կաթնասունները կան երկրագնդի զանազան կետերում։ Ոչ մի երկրաբան դժվարություն չի տեսնում այն բանում, որ Բրիտանիայի կղզիները Եվրոպայի հետ ունեն ընդհանուր կաթնասուններ, որովհետև կասկած չկա, որ նրանք իրար հետ մի ժամանակ միացած են եղել։ Բայց եթե միևնույն տեսակը կարող է երևան գալ երկու տարբեր կետերում, հապա ինչո՞ւ մենք ոչ մի կաթնասուն չենք գտնում, որը ընդհանուր լիներ Եվրոպայի և Ավստրալիայի կամ Հարավային Ամերիկայի համար։ Գոյության պայմանները այնտեղ ու այստեղ այնքան միանման են, որ եվրոպական բազմաթիվ կենդանիներ ու բույսեր նատուրալիզացիայի են ենթարկվել Ամերիկայում և Ավստրալիայում, և հյուսիսային ու հարավային կիսագնդերի այդ հեռավոր կետերից վերցրած մի քանի բույսեր բոլորովին նույնական են։ Դրա պատասխանը, ես կարծում եմ, այն է, որ կաթնասուններն անընդունակ են տեղափոխվելու ընդարձակ ընդհատվող տարածությունների վրայով, մինչդեռ բույսերը կատարել են այդ տեղափոխությունը տարածման համար իրենց ունեցած զանազան միջոցների շնորհիվ։ Բազմազան արգելքների հսկայական և կարևոր նշանակությունը հասկանալի է միայն այն դեպքում, եթե մենք կանգնած ենք այն տեսակետի վրա, որ տեսակների մեծամասնությունը երևացել է արգելքի մի կողմում և չի կարողացել տեղափոխվել մյուս կողմը։ Փոքրաթիվ ընտանիքներ, շատ ենթաընտանիքներ, խիստ շատ սեռեր և էլ ավելի մեծ թվով սեռային ստորաբաժանումներ հարմարված են մի միասնական մարզի, բացի դրանից, շատ բնախույզներ նկատել են, որ ամենաբնական սեռերը, այսինքն այնպիսիները, որոնց տեսակները ամենից ավելի մոտ են իրար, սովորաբար կապված են մի մարզի հետ, կամ եթե ունեն լայն տաբածումտարածում, ապա գրավում են անընդմիջվող մարզեր։ Շատ տարօրինակ կլիներ, եթե դրան միանգամայն հակառակը նկատվեր այն դեպքում, երբ մենք նույն շարքում իջնում ենք ավելի ևս ցած, հասնում ենք միևնույն տեսակի անհատներին և հանկարծ նրանք, թեկուզ սկզբում, սահմանափակված չեն լինում մի մարզով։
Այդ պատճառով էլ ինձ, ինչպես նաև շատ ուրիշ բնախույզների, թվում է, որ ամենից ավելի հավանական է այն տեսակետը, ըստ որի յուրաքանչյուր տեսակ սկզբում երևան է եկել միայն մի մարզում և հետո այստեղից տարածվել է այնքան հեռու, որքան այդ նրան թույլ են տվել նրա ճանապարհորդելու միջոցները և անցյալ ու ներկա ժամանակների պայմանները։ Անկասկած է, որ կան շատ դեպքեր, երբ մենք չենք կարող բացատրել, թե ինչպես միևնույն տեսակը կարող էր մի կետից ընկնել մյուսը։ Բայց աշխարհագրական և կլիմայական փոփոխությունները, որոնք հավանորեն տեղի են ունեցել ամենավերջին երկրաբանական ժամանակշրջանների ընթացքում, կարող էին շատ տեսակների համար ընդմիջվող դարձնել սկզբում համատարած մարզերը։ Այսպիսով, մենք պետք է քննարկենք, թե արդյոք որքան բազմաթիվ են և արդյոք իրենց նշանակությամբ այդքան կարևոր են բացառություններն այն կանոնից, որ յուրաքանչյուր տեսակ ունի տարածման համատարած մարզ, որպեսզի կարողանան հարկադրել մեզ հրաժարվել վերոհիշյալ ընդհանուր կշռադատումների հիման վրա ճշմարտացի տեսակետից, որ տեսակն առաջացել է մի մարզում և այստեղից տարածվել է այնքան հեռու, որքան այդ հնարավոր է եղել։ Չափազանց տաղտկալի կլիներ քննարկել բոլոր այն առանձին դեպքերը, երբ այժմ ապրող տեսակները գրավում են տարբեր մեկուսացած մարզեր, և ես ոչ մի րոպե չեմ հավակնում շատ դեպքերում գեթ որևէ բացատրություն տալու հնարավորության վրա։ Բայց որոշ նախնական դիտողություններից հետո ես կվերլուծեմ փաստերի մի քանի ամենաուշագրավ խմբեր, այսինքն՝ նախ միևնույն տեսակի գոյությունը իրարից հեռու գտնվող լեռնաշղթաների գագաթների վրա և արկտիկայի ու անտարկտիկայի մարզերի զանազան մասերում, երկրորդ (հաջորդ գլխում), քաղցրահամ ջրերի էակների լայն տարածումը և երրորդ, ցամաքային միևնույն տեսակների գոյությունը կղզիների և ամենամոտ մայր ցամաքների վրա, որոնք երբեմն միմյանցից բաժանված են բաց ծովի հարյուրավոր մղոն տարածությամբ։ Եթե միևնույն տեսակի գոյությունը երկրագնդի հեռավոր ու մեկուսացած կետերում կարող է շատ դեպքերում բացատրվել այն տեսակետի հիման վրա, որ յուրաքանչյուր տեսակ տարածվել է մի հիմնական տեղից, ապա, նաև ուշադրության առնելով անցած կլիմայական ու աշխարհագրական փոփոխությունների մասին մեր անտեղյակ լինելը և տեղափոխության պատահական եղանակները, այն գաղափարը, որ յուրաքանչյուր տեսակի ծագման կենտրոնի միասնականությունը օրենք է, ինձ թվում է, համեմատաբար ամենից ավելի վստահելի։
Քննարկելով այդ հարցը, մենք միևնույն ժամանակ պետք է կանգ առնենք մեզ համար մի շատ կարևոր կետի վրա, այն է՝ կարո՞ղ են արդյոք մի սեռի պատկանող զանազան տեսակները, որոնք մեր տեսության համաձայն առաջացել են մի ընդհանուր նախածնողից, տարաբնակվել մի մարզից, տարաբնակման ժամանակ ենթարկվելով փոփոխությունների։ Եթե այն դեպքում, երբ մի մարզի տեսակների մեծ մասը տարբերվում է մյուս մարզի թեկուզև մերձավոր տեսակներից, հաջողվի ապացուցել, որ գաղթը մի մարզից մյուսը տեղի է ունեցել հավանորեն ավելի վաղ ժամանակաշրջանում, ապա մեր ընդհանուր եզրակացությունը զգալի չափով կհաստատվի, որովհետև այդպիսի բացատրությունը համաձայնվում է փոփոխությունների միջոցով ծագում առնելու սկզբունքի հետ։ Օրինակ, մի հրաբխային կղզի, որ բարձրացել և գոյացել է մայր ցամաքից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա, ժամանակի ընթացքում, հավանորեն, նրանից կարող էր ստանալ փոքրաթիվ գաղթողներ, և վերջինների սերունդները, թեև փոփոխված, բայց և այնպես ժառանգականության շնորհիվ կպահպանեին իրենց ազգակցական կապը մայր ցամաքի բնակիչների հետ։ նման Նման դեպքերը սովորական են և, ինչպես մենք կտեսնենք հետագայում, անկախ ստեղծման տեսակետից, անբացատրելի են։ Մի մարզի տեսակների մի այլ մարզի տեսակների հետ ունեցած առնչության վերաբերյալ այդպիսի տեսակետը էականորեն չի տարբերվում մ-ր Ուոլլեսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> կարծիքից, որը գալիս է այն եզրակացության, որ «յուրաքանչյուր տեսակ իր գոյությունն սկսում է թե՛ ժամանակի և թե՛ տարածության տեսակետից սերտ կապի մեջ գտնվելով իրեն նախորդած մերձավոր տեսակի հետ»։ Ներկայումս լավ հայտնի է, որ նա այդ կապը բացատրում է ընդհանուր ծագմամբ, որին ուղեկցում է փոփոխությունը։
Ստեղծագործական մեկ թե մի քանի կենտրոնների գոյության հարցը տարբերվում է մի այլ, թեև մոտ հարցից, այսինքն՝ արդյո՞ք մի տեսակին պատկանող բոլոր անհատներն առաջացել են մեկ զույգից, մեկ հերմաֆրոդիտ անհատից, թե՞, ինչպես ենթադրում են մի քանի հեղինակներ, միաժամանակ ստեղծված շատ անհատներից։ Այնպիսի օրգանիզմների մոտ, որոնք բեղմնավորության կարիք չեն զգում, եթե միայն այդպիսիները գոյություն ունեն, յուրաքանչյուր տեսակ պետք է առաջանար տարատեսակների հաջորդական փոփոխության միջոցով, որոնք միմյանց դուրս են մղել, բայց երբեք չեն խառնվել նույն տեսակի անհատների կամ տարատեսակների հետ. այնպես որ փոփոխության յուրաքանչյուր հաջորդական ստադիայի վրա, այդ ձևի բոլոր անհատները կառաջանային մեկ ծնողից։ Բայց մեծ մասամբ, հատկապես այն, դեպքերում, երբ բեղմնավորումը նախորդում է յուրաքանչյուր ծննդին կամ երբ օրգանիզմները պատահաբար խաչաձևվում են միմյանց հետ, մի մարզում ապրող մի տեսակի անհատները պահպանում են իրենց միակերպությունը խաչաձևման շնորհիվ, այնպես որ նրանցից շատերը պետք է ենթարկվեն միաժամանակյա փոփոխության, և փոփոխությունների ամբողջ գումարը յուրաքանչյուր ստադիայի վրա չպետք է որոշվի միայն մի ծնողից առաջացման միջոցով։ Պարզաբանեմ իմ միտքը օրինակով. մեր անգլիական արշավաձին տարբերվում է ձիերի մյուս բոլոր ցեղերից, բայց նա իր բնորոշ առանձնահատկություններով և գերազանցությամբ պարտական է ոչ թե մի զույգից ծագում առնելուն, այլ ամեն մի սերնդի բազմաթիվ անհատների մշտական ընտրությանը և մարզումին։
===ՏԱՐԱԲՆԱԿՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ===
Սըր Չ. Լյաելը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> և ուրիշ հեղինակներ արդեն հմտորեն պարզաբանել են այդ հարցը։ Ես իմ կողմից կարող եմ այստեղ ներկայացնել միայն շատ համառոտ քաղվածք ամենակարևոր փաստերից, փաստերից։ Կլիմայական փոփոխումները պետք է հզոր ազդեցություն ունենային տեղափոխության վրա։ Այն մարզը, որն իր կլիմայի պատճառով ներկալումս ներկայումս անմատչելի է որոշ օրգանիզմների համար, կարող էր լայն ճանապարհ ծառայել տեղափոխությունների համար, երբ նրա կլիման այլ է եղել։ Սակայն շուտով ես առիթ կունենամ այդ հարցի վրա ավելի մանրամասնորեն կանգ առնելու։ Ցամաքի մակարդակի փոփոխությունները նույնպես կարող էին մեծ ազդեցություն ունենալ։ Օրինակ մի նեղ պարանոց ներկայումս բաժանում է երկու ծովային կենդանական աշխարհներ. բայց եթե նա խորասուզվի կամ առաջներում խորասուզվել է ծովի մակարդակի տակ, այդ դեպքում երկու կենդանական աշխարհները կարող են միանալ, դառնալ մեկ կամ կարող էին առաջներում միանալ։ Այնտեղ, որտեղ ներկայումս տարածվում է ծովը, նախկին ժամանակներում ցամաքը կարող էր միացնել կղզիները և նույնիսկ մայր ցամաքները, որր որը կարող էր առաջ բերել ցամաքային բնակիչների գաղթ մեկից մյուսը։ Երկրաբաններից ոչ ոք չի առարկում, որ ցամաքի մակարդակի մեծ փոփոխություններն են տեղի ունեցել այն ժամանակի ընթացքում, ինչ գոյություն ունեն օրգանիզմները։ Էդվարդ Ֆորբսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> պնդել է, որ ատլանտ յան ատլանտյան բոլոր կղզիները ոչ շատ առաջ միացած են եղել Եվրոպայի կամ Աֆրիկայի հետ, իսկ Եվրոպան իր հերթին՝ Ամերիկայի հետ։ Այլ հեղինակներ այդ հիպոթեզը փոխադրել են համարյա բոլոր օվկիանոսների վրա և համարյա յուրաքանչյուր կղզի միացրել են այս կամ այն մայր ցամաքի հետ։ Եվ իրոք, եթե Ֆորբսի բերած ապացույցները ճշմարտացի են, ապա մենք պետք է ընդունենք, որ հազիվ թե կա գոնե մի կղզի, որը ոչ այնքան վաղուց միացած չի եղել որևէ մայր ցամաքի հետ։ Այդ տեսակետը կտրում է մեկը մյուսից խիստ հեռավոր մարզերում, միևնույն տեսակի տարածման գորդյան հանգույցը և վերացնում է շատ դժվարություններ, բայց որքան ես կարող եմ դատել, մենք իրավունք չունենք ենթադրելու, որ այդպիսի հսկայական աշխարհագրական փոփոխություններ են կատարվել այժմյան տեսակների գոյության ժամանակի ընթացքում։ Ինձ թվում է, թե մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, որ ցամաքի և ծովի մակարդակը մեծ տատանումներ է կրել, բայց մենք որոշակի ցուցմունքներ չունենք մայր ցամաքների դիրքի և չափերի այնպիսի զգալի փոփոխությունների մասին, որպեսզի միացնենք նրանց նորագույն ժամանակաշրջանի ընթացքում ինչպես մեկը մյուսի հետ, այնպես էլ զանազան նրանց միջև ընկած օվկիանոսային կղզիների հետ։ Ես հաճությամբ ընդունում եմ, որ առաջները եղել են կղզիներ, որոնք այժմ սուզվել են ծովի մեջ, որոնք կարող էին մեկնակետեր ծառայել բույսերի և շատ կենդանիների հետագա տարաբնակման համար։ Կորալյան կղզիներ ունեցող ծովերում այդպիսի սուզված կղզիները ներկայումս նկատվում են ծովի մակերևույթից վեր բարձրացող կորալյան կառուցումների օղակներով, կամ ատոլլներով։ Երբ լիակատար կերպով կընդունվի, իսկ այդ երբևիցե կլինի, որ յուրաքանչյուր տեսակ առաջացել է մի հիմնական մարզից և երբ ժամանակի ընթացքում մենք կիմանանք որևէ որոշակի բան տարածման եղանակների մասին, մենք կկարողանանք մեծ համոզվածությամբ կշռադատել ցամաքի նախկին տարածման մասին։ Բայց ես չեմ կարծում, որ երբևիցե կապացուցեն, որ այժմ միմյանցից բոլորովին անջատված մայր ցամաքները մեծ մասամբ անընդմեջ կամ համարյա անընդմեջ կերպով միացած են եղել մեկը մյուսի և այժմյան օվկիանոսային շատ կղզիների հետ։ Օրգանիզմների տարածման վերաբերյալ մի քանի փաստերը, այն է՝ համարյա յուրաքանչյուր մայր ցամաքի հակադիր կողմերում ծովային կենդանական աշխարհների կազմում եղած մեծ տարբերությունը, զանազան երկրների և նույնիսկ ծովերի երրորդային բնակիչների սերտ կապը նրանց ժամանակակից բնակիչների հետ, կղզիների և նրանց ամենամերձավոր մայր ցամաքի կաթնասունների միջև ազգակցությունը, որը մասամբ որոշվում է նրանց միջև ընկած օվկիանոսի խորությամբ (դրա հետ մենք կծանոթանանք հետագայում), այդ և այլ նման փաստերը խոսում են ընդդեմ նորագույն շրջանի ընթացքում այդպիսի հսկայական աշխարհագրական հեղաշրջումներ ընդունելուն, որոնք անհրաժեշտ են Ֆորբսի տեսակետից և ընդունվում են նրա հետևորդների կողմից։ Օվկիանոսային կղզիների բնակիչների առանձնահատկությունները և հարաբերական քանակը նույնպես վկայում են, որ կղզիները մայր ցամաքների հետ առաջներում անընդհատ միացած չեն եղել։ Այդ կղզիների համարյա բացառապես հրաբխային կազմությունը նույնպես չի վկայում այն ենթադրության օգտին, որ նրանք անհետացած մայր ցամաքների մնացորդներ են, որովհետև եթե նրանք լինեին սկզբնապես չընդհատվող լեռնաշարքեր, ապա առնվազն նրանցից մի քանիսը այլ լեռնագագաթների նման կազմված կլինեին գրանիտից, մետամորֆիկ ապարներից, բրածոներ պարունակող հին շերտերից և այլ լեռնային ապարներից, այլ ոչ թե կներկայացնեին բացառապես հրաբխային ծագում ունեցող պարզ կուտակումներ։
Այժմ ես պետք է մի քանի խոսք ասեմ այն մասին, որ անվանում են տարաբնակման պատահական եղանակներ, բայց որն ավելի ճիշտ կլիներ անվանել տարաբնակում բարենպաստ դեպքում, ըստ որում ես կսահմանափակվեմ բույսերով։ Բուսաբանական աշխատություններում հաճախ պնդում են, որ այս կամ այն բույսը վատ է հարմարված իր սերմերը մեծ տարածությունների վրա տարածելու համար, բայց ծովի վրայով բույսերի տեղափոխվելու առավել կամ պակաս ընդունակությունը, կաբելի կարելի է ասել, գրեթե բոլորովին անհայտ է։ Քանի դեռ ես մ֊ր մ-ր Բերկլեի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Berkeley>'''Բերկլե''' (Berkeley)։</ref> օգնությամբ չէի կատարել մի քանի փորձեր, անհայտ էր մնացել նույնիսկ այն, թե սերմերն ինչքան երկար ժամանակ կարող են դիմանալ ծովի ջրի վնասակար ներգործությանը։ Ի զարմանս իմ, ես գտա, որ 87 սերմից 64-ը կարողացան ծլել 28 օր ծովի ջրում նրանց պահելուց հետո, իսկ մի քանիսը դիմացան նույնիսկ 137 օր տևող թրջոցին։ Պետք է նշել, որ մի քանի կարգեր տուժեցին ավելի, քան մյուսները. փորձի համար վերցրած ինը թիթեռնածաղկավոր բույսերից, բացառությամբ մեկի, վատ դիմացան ծովի ջրի ներգործությանը, Hydrophyllaceae և Polemoinaceae մերձավոր ընտանիքներից վերցրած յոթ տեսակները փչացան մի ամիս թրջոցից հետո։ Հարմարության համար ես փորձի ենթարկում էի գլխավորապես մանր սերմեր առանց տուփիկների կամ պտուղների, և որովհետև մի քանի օր հետո նրանք բոլորն էլ սուզվեցին, ուրեմն նրանց չէին կարողանա լողալով անցնել ծովի մեծ տարածություն, անկախ նրանց վրա աղի ջրի գործած վնասակար ազդեցությունից։ Դրանից հետո ես վերցրի մի քանի խոշոր պտուղներ, տուփիկներ և այլն, և նրանցից մի քանիսը երկար ժամանակ մնում էին ջրի երեսին։ Լավ հայտնի է, թե ինչքան մեծ է թարմ և չոր փայտի լողունության տարբերությունը, և իմ մեջ միտք ծագեց, որ ջրերը հաճախ կարող են ծովը տանել չոր բույսեր կամ նրանց ճյուղերը՝ նրանց վրա մնացած սերմերով ու պտուղներով միասին։ Դրա համար ես վճռեցի չորացնել 94 բույսերից վերցրած ցողուններ ու ճյուղեր հասունացած պտուղներով միա՛սին միասին և դրանք դրեցի ծովի ջրի մեջ։ Նրանց մեծամասնությունը շուտով սուզվեց, բայց մի քանիսը, որ կանաչ վիճակում լողում էին միայն կարճատև ժամանակ, չոր վիճակում լողում էին անհամեմատ ավելի երկար ժամանակ։ Այսպես, օրինակ, հասած անտառային կաղինն իսկույն սուզվեց, իսկ չորացրածը լողում էր 90 օր շարունակ և դրանից հետո հողի մեջ դրվելով՝ ծլեց. հասունացած հատապտուղներ ունեցող ծնեբեկի բույսը լողաց 23 օր, չորացրածը՝ 85 օր, որից հետո նրա սերմերն, այնուամենայնիվ, ծլեցին. հովանացավոր Helosciadium-ի հասունացած սերմերը սուզվեցին երկու օրից հետո, իսկ չորացրածները լողացին 90 օրից ավելի և, դրանից հետո ծլեցին։ Ընդհանրապես 94 չորացած բույսերից 18-ը լողացին 28 օրից ավելի, և այդ 18-ից մի քանիսը նույնիսկ շատ ավելի երկար։ Քանի որ վերցրած սերմերի <math>^{64}/_{87}</math>-ը ծլեցին 20 օր ջրի մեջ մնալուց հետո և հասունացած սերմեր ունեցող զանազան տեսակի բույսերի <math>^{18}/_{94}</math> մասը (բայց ոչ բոլոր նույն տեսակներից, ինչպես նախորդ փորձում) լողացին նախապես չորացնելուց հետո 28 օրից ավելի, ուստի կարող ենք եզրակացնել (ընդհանրապես որքան կարելի է եզրակացություններ անել այդ աղքատիկ տվյալների հիման վրա), որ որևէ երկրի բույսերի տեսակների <math>^{14}/_{100}</math>-ի սերմերը կարող են ծովային հոսանքներով տարվել 28 օր շարունակ, պահպանելով իրենց ծլունակությունը։ Ջոնստոնի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Johnston>'''Ջոնստոն''' (Johnston)։</ref> ֆիզիկական ատլասում Ատլանտյան օվկիանոսի զանազան հոսանքների միջին արագությունը ցույց է տրված օրական 33 մղոն (որոշ հոսանքները օրական անում են միջին հաշվով 60 մղոն), ․ ելնելով սրանից, մենք ունենք, որ մի երկրի պատկանող բույսերի <math>^{14}/_{100}</math> մասի սերմերը կարող են ծովով լողալ 924 մղոն մինչև մի այլ երկիր և եթե հասնելով ափին, քամու միջոցով կքշվեն մի որևէ բարենպաստ տեղ, այդ դեպքում կծլեն։
Ինձանից հետո նման փորձեր կատարել է Մ. Մարտենսոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Martens>'''Մարտենս''' (Martens Eduard von)։— Կենդանաբան և ճանապարհորդ Գերմանիայում (1831—1904)։ Կենդանաբանական թանգարանի դիրեկտոր և պրոֆեսոր Բեռլինի համալսարանում։ Մասնակցել է դեպի Արևելյան Ասիա կատարված գիտարշավին։ Գրել է կակղամորթների և խեցեմորթների վերաբերյալ աշխատություններ։</ref> բայց այդ փորձերը շատ ավելի լավ են դրվել, որովհետև նա սերմերն արկղի մեջ իջեցրել է ուղղակի ծովը, որից նրանք հետզհետե թրջվել են ու ենթարկվել օդի ներգործության, ինչպես իսկական ծովում լողացող բույսեր։ Փորձի համար նա վերցրել է 98 տեսակի սերմեր, մեծ մասամբ իմ վերցրածներից տարբեր, բայց դրա հետ միասին վերցրել է մի քանի խոշոր պտուղներ, ինչպես նաև ծովի շուրջը ապրող բույսերի սերմեր, որը նպաստել է ինչպես նրանց լողունության տևողությանը, այնպես էլ նրանց դիմադրությանը աղի ջրի վնասակար ներգործության դեմ։ Սակայն դրա փոխարեն նա նախապես չի չորացրել ոչ բույսերը, ոչ պտուղներով ճյուղերը, որը, ինչպես մենք տեսանք, նրանցից մի քանիսի համար կարող է զգալիորեն երկարացնել լողունությունը։ Դրա հետևանքով փորձի համար վերցրած զանազան տեսակների սերմերի <math>^{18}/_{98}</math> մասը մնացել է ջրի մեջ 42 օր և դրանից հետո պահպանել է ծլունակությունը։ Բայց ես չեմ կասկածում, որ այդ բույսերը, ենթարկվելով ալիքների ազդեցությանը, ավելի քիչ կլողային, քան ուժեղ շարժումներից պաշտպանված լինելով, ինչպես եղել է մեր փորձերում։ Այդ պատճառով գուցե ավելի վստահելի լինի ընդունել, որ որևէ բուսական տեսակների սերմերի <math>^{10}/_{100}</math> մասը չորացնելուց հետո կարող էր լողալով անցնել 900 մղոն լայնություն ունեցող ծովը և հետո ծլել։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ խոշոր պտուղները հաճախ մանրերից ավելի երկար են լողում, որովհետև խոշոր պտուղներ կամ սերմեր ունեցող բույսերը, որոնք, ինչպես այդ ցույց է տվել Ալֆոնս դը-Կանդոլը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> ունեն տարածման նեղ մարզեր, հազիվ թե կարող են մի տեղից մի այլ տեղ տեղափոխվել որևէ այլ եղանակով։
Սերմերը կարող են տարածվել նաև մի այլ եղանակով։ Լողացող ծառերը տարվում են կղզիների մեծամասնության վրա, և նույնիսկ նրանցից այնպիսիները, որոնք գտնվում են բաց օվկիանոսի մեջտեղում։ Խաղաղ օվկիանոսի կորալյան կղզիների բնակիչները իրենց գործիքների համար քարեր են գտնում բացառապես լողացող ծառերի արմատների մեջ. այդ քարերը պատկանում են թագավորներին և տալիս են նրանց մեծ եկամուտ։ Ես գտել եմ, որ եթե անկանոն գծագիր ունեցող քարը խրվել է ծառի արմատների միջև, ապա հողի մասնիկները հաճախ այնպես պինդ մտած են լինում նրա անհարթությունների մեջ, որ ջուրը չի կարողանում լվանալ նրանց այնտեղից նույնիսկ երկար ճանապարհի ընթացքում։ Եվ ես միանգամայն համոզված եմ մի դիտողության ճշտությանը, որ հողի մի փոքրիկ քանակությունից, որը '''բոլորովին''' թաքնված է եղել մոտավորապես հիսուն տարեկան կաղնու արմատներում, ծլել են երեք հատ երկշաքիլ բույսեր։ Բացի դրանից, ես կարող եմ հաղորդել, որ թռչունների դիակներն ընկնելով ծովը, երբեմն անմիջապես ոչնչացման չեն ենթարկվում, իսկ այդպիսի լողացող դիակների կտնառքներում զանազան սերմեր երկար ժամանակ պահպանում են իրենց կենսունակությունը. ոլոռը և վիկան, օրինակ, մնալով ծովի ջրի մեջ ընդամենը մի քանի օր, փչանում են, բայց 30 օր շարունակ ծովի ջրում լողալու թողնված աղավնու դիակի կտնառքից հանվելուց հետո, ի զարմանս իմ, նրանք գրեթե բոլորը ծլեցին։
Կենդանի թռչունները նույնպես սերմերի տարածման համար գործունյա գործոններ են։ Ես կարող էի բերել բազմաթիվ օրինակներ, ապացուցելու համար, թե ինչպես հաճախ թռչունների զանազան տեսակներ քամու միջոցով քշվում են օվկիանոսի ընդարձակ տարածությունների վրայով։ Ընդ որում մենք կարող ենք առանց տատանվելու ընդունել, որ նրանց թռիչքի միջին արագությունը այդպիսի պայմաններում հաճախ լինում է մեկ ժամում 35 մղոն [մոտավորապես 56 կմ], իսկ մի քանի հեղինակներ տալիս են է՛լ ավելի բարձր թվեր։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ սննդարար սերմերն ամբողջական անցնեն թռչունի աղիքների միջով, բայց պտուղների պինդ սերմերն անվնաս անցնում են նույնիսկ հնդուհավի մարսողության օրգաններով։ Ես իմ այգում երկու ամսվա ընթացքում մանր թռչնակների կղկղանքներից հանել եմ 12 տեսակների սերմեր, որոնք անվնաս էին թվում, և նրանցից մի քանիսը փորձարկելիս ծլեցին։ Բայց հետևյալ փաստը առանձին նշանակություն ունի, թռչունների կտնառքը ստամոքսահյութ չի արտադրում և, ինչպես ես փորձերից գիտեմ, ոչ մի վնասակար ազդեցություն չի թողնում բույսերի ծլելու ընդունակության վրա. եթե թռչունը գտել է ու կուլ տվել մեծ քանակությամբ կեր, ապա, ինչպես հաստատապես հայտնի է, բոլոր հատիկները տասներկու և նույնիսկ տասնևութ ժամից շուտ չեն ընկնի ստամոքսը։ Այդ ժամանակամիջոցում թռչունը կարող է հեշտությամբ տարվել 500 մղոն հեռու, հեռու․ ինչպես մենք գիտենք, գիշատիչները բռնում են հոգնած թռչուններ, և վերջիններիս պատառոտված կտնառքի պարունակությունը այդ ժամանակ հեշտությամբ կարող է դուրս թափվել։ Մի քանի ցերեկային գիշատիչ թռչուններ և բվերը իրենց որսն ուտում են ամբողջությամբ, իսկ տասներկուսից մինչև քսան ժամ հետո թափում են աղտեղությունները, որոնք, ինչպես ես գիտեմ կենդանական այգիներում կատարած փորձով, պարունակում են ծլելու ընդունակ սերմեր։ Որոշ դեպքերում վարսակը, ցորենը, կորեկը, կանեփը, դեղձանիկի կուտը, երեքնուկը և ճակնդեղը ծլել են, մնալով զանազան գիշատիչ թռչունների ստամոքսում տասներկուսից մինչև քսան և մեկ ժամ, ճակնդեղի երկու սերմիկներ ծիլ տվել են, թռչունի ստամոքսում երկու օր ու տասնչորս ժամ մնալուց հետո։ Քաղցրահամ ջրերի ձկները, իմ դիտումների համաձայն, ուտում են ցամաքային և ջրային բույսերի սերմեր և դրա շնորհիվ նույնպես սերմերը կարող են տեղից տեղ փոխադրվել։ Ես զանազան սերմեր խոթել եմ մեռած ձկների ստամոքսները և դրանցից հետո նրանց գցել եմ ձկնկեր գիշատիչներին, արագիլնեըին և պելիկաններին, մի քանի ժամից հետո այդ թռչունները սերմերը դուրս են շպրտել կամ բերանից աղտեղությունների հետ, կամ կղկղանքների հետ, ընդ որում սերմերից մի քանիսը պահպանել են ծլելու ընդունակությունը։ Սակայն այլ սերմեր այդ դեպքում միշտ մեռած էին լինում։
Մորեխը քամու միջոցով երբեմն տարվում է երկրից մեծ հեռավորություններ, ես ինքս բռնել եմ մեկը Աֆրիկայի ափից 370 մղոն հեռու և լսել եմ է՛լ ավելի մեծ հեռավորության վրա բռնվածների մասին։ Հարգարժան Ռ. Թ. Լոուն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lowe>'''Լոու''' (Lowe Richard-Thomas)։— Բնախույզ և ճանապարհորդ Անգլիայում։</ref> հաղորդել է սըր Չ. Լյաելին,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> որ 1844 թ. նոյեմբերին մորեխի անթիվ զանգվածներ այցելել են Մադեյրա կղզին, նրանք այնպիսի խտությամբ են թռել, ինչպես ձյունի փաթիլները ամենաուժեղ բուքի ժամանակ, և դեպի վերև նրանք տեսանելի են եղել այնքան բարձրությամբ, որ նրանց կարելի էր տեսնել հեռադիտակով։ Երկու կամ երեք օր շարունակ նրանք դանդաղ կերպով պտտվել են հսկայական ձվածիրով, առնվազն 5—6 մղոն տրամագծով, իսկ գիշերը իջել են բարձր ծառերի վրա, բոլորովին ծածկելով նրանց։ Մորեխը դեպի ծովը թռչելով անհետացել է նույնքան անսպասելի կերպով, ինչպես որ երևացել է, և այդ ժամանակից չի այցելել կղզին։ Նատալ երկրի որոշ մասերում ֆերմերները կարծում են, թեև առանց բավականաչափ հիմք ունենալու, որ վնասակար սերմերն իրենց մարգագետինների վրա բերվում են այն կղկղանքների հետ, որոնք մնում են այդ երկիրը շատ հաճախ այցելող մորեխների մեծ երամներից հետո։ Այդ ենթադրության հիման վրա մ-ր Ուիլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Weale>'''Ուիլ''' (Weale)։</ref> նամակի մեջ ինձ ուղարկեց մորեխների արտաթորությունների չոր կտորների մի փոքրիկ ծրար, ես այդտեղից խոշորացույցի օգնությամբ հանեցի մի քանի սերմեր և աճեցրի նրանցից յոթ խոտաբույսեր, որոնք պատկանում էին երկու սեռերի երկու տեսակների։ Հետևաբար, մորեխի երամները, Մադեյրան այցելողների նման, կարող են իրոք որպես միջոց ծառայել բույսերի զանազան տեսակներ ցամաքից հեռու գտնվող կղզիների վրա տարածելու համար։
Թեև թռչունների կտուցներն ու ոտները սովորաբար մաքուր են լինում, բայց երբեմն հողը կպչում է նրանց, կաքավի ոտներից ես մի դեպքում պոկել եմ 61, մի ուրիշ անգամ՝ 22 գրան չոր կավային հող, և այդ հողի մեջ կային վիկի սերմի մեծությամբ քարեր։ Կամ էլ ավելի ուսանելի մի դեպք՝ իմ ընկերներից մեկն ուղարկել էր ինձ մի անտառային կտցար, որի սրունքին կպած էր հողի մի չոր կտոր ինը գրան կշռով, բայց նրա մեջ կար ճլիլի (Iunus bufonius) մի սերմիկ, որը ծլեց և ծաղիկներ տվեց։ Բրայտոնցի մ-ր Սվեյսլանդը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Swaysland>'''Սվեյսլանդ''' (Swaysland)։</ref> որը վերջին քառասուն տարվա ընթացքում ուշադիր կերպով ուսումնասիրել է մեր չվող թռչուններին, հաղորդում է ինձ, որ ինքը հաճախ սպանել է խաղատտիկներ (Motacillae), մարգագետնային և քարային թռչուններ (Saxicolae) նրանց մեր ծովափ գալուց անմիջապես հետո, բայց նախքան գետնի վրա իջնելը, և այդ ժամանակ նա մի քանի անգամ նկատել է նրանց ոտներին կպած հողի կոշտիկներ։ Այդ հաստատելու համար, որ հողը սովորաբար սերմեր է պարունակում, կարելի է շատ օրինակներ բերել։ Այսպես, պրոֆ. Նյուտոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Newton_Alfred>'''Նյուտոն''' (Newton Alfred)։— Կենդանաբան Անգլիայում (1829—1907)։</ref> ուղարկել է ինձ մի քարակաքավի (Caccabis rufa) ոտ, որը վիրավորված լինելով, չէր կարողացել թռչել, այդ ոտի վրա կար չոր հողակոշտ 6½ ունցիա կշռով։ Այդ հողը պահվել է երեք տարի շարունակ, բայց երբ հետո մանրացվել, թրջվել է ու զետեղվել ապակյա զանգի տակ, նրանից դուրս են եկել 82-ից ոչ պակաս բույսեր. դրանցից 12-ը միաշաքիլավորներ էին, այդ թվում մի սովորական վարսակ և առնվազն էլի հացազգի մի տեսակ, և 70 հատ երկշաքիլավորներ, որոնք պատկանում էին, որքան ես կարող էի դատել ըստ նրանց ծիլերի, ամենաքիչը երեք տարբեր տեսակների։ Մեր առջև ունենալով այսպիսի փաստեր, մենք արդյոք կարո՞ղ ենք կասկածել, որ շատ թռչուններ, որոնք ամեն տարի քամու միջոցով քշվում են օվկիանոսի մեծ տարածությունների վրայով և ամեն տարի չվերթ են կատարում, ինչպես օրինակ, միլիոնավոր լորերը, որոնք չվում են Միջերկրական ծովի վրայով, կարող են պատահաբար տեղափոխել իրենց ոտներին կամ կտուցին կպած չոր հողի հետ նաև մի քանի սերմ։ Բայց ես կրկին կվերադառնամ այդ խնդրին։
Մեզ հայտնի է նաև այն, որ լողացող սառցակույտերն իրենց հետ բերում են հող և քարեր, իսկ որոշ դեպքերում էլ ջախ, ոսկորներ և ցամաքային թռչունների բներ, այնպես որ հազիվ թե կարելի է կասկածել, որ նրանք կա֊ բոզ կարող են պատահական կերպով, ինչպես այդ ենթադրել է Չ. Լյաելը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> սերմերը տեղափոխել արկտիկական կամ անտարկտիկական մարզի մի մասից մյուսը, իսկ սառցադաշտային ժամանակաշրջանում նրանք կարող էին սերմերը տարածել այժմյան բարեխառն գոտու սահմաններում։ Այսպես, ելնելով այն հանգամանքից, որ Ազորյան կղզիների և Եվրոպայի բուսական շատ տեսակներ, որոնք նման են իրար, համեմատած Ատլանտյան օվկիանոսի այն կղզիների տեսակների հետ, որոնք ավելի մոտ են գտնվում մայր ցամաքին, և ինկատի առնելով (ինչպես այդ նկատել է մ-ր Հ. Կ. Ուոտսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Watson />) այդ բույսերի փոքր ինչ հյուսիսային բնույթը աշխարհագրական լայնության համեմատությամբ, ես կասկածում եմ, որ Ազորյան կղզիները սերմեր ստացել են սառցադաշտային ժամանակաշրջանում լողացող սառցակույտերի մասնակցությամբ։ Իմ խնդրանքով սըր Չ. Լյաելը գրել է Մ. Հարտունգին,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Harcourt>'''Հարտունգ Մ.''' (Hartung)։</ref> հարցնելով, թե արդյոք նա չի՞ գտել այդ կղզիների վրա գլաքարային գոլացումներգոյացումներ, և պատասխան է ստացել, որ նա գտել է գրանիտի և այլ այնպիսի ապարների մեծ կտորներ, որոնք արշիպելագի վրա չեն հանդիպում։ Այդ պատճառով մենք կարող ենք համոզված կերպով ենթադրել, որ լողացող սառույցները ժայռերի բեկորներից բաղկացած իրենց բեռը մի ժամանակ թափել են օվկիանոսային այդ կղզիների ափերի վրա և համենայն դեպս հնարավոր է, որ նրանք կարող էին այստեղ բերել հյուսիսային բույսերի որոշ սերմեր։
Ուշադրության առնելով այն, որ սերմերի տարածման վերոհիշյալ եղանակները, ինչպես նաև այլ եղանակներ, որոնք անկասկած դեռ մնում են չհայտնագործված, տեղի են ունեցել տարեցտարի՝ տասնյակ հազարամյակ֊ ների հազարամյակների ընթացքում, ես կարծում եմ, տարօրինակ կլիներ, եթե շատ բույսեր չկարողանային լայն կերպով տարածվել։ Այդ եղանակները երբեմն անվանվում են պատահական, բայց այդպիսի արտահայտությունը այնքան էլ ճիշտ չէ, որովհետև ծովային հոսանքները պատահական չեն, ինչպես որ պատահական չէ նաև իշխող քամիների ուղղությունը։ Պետք է նշել, որ հազիվ թե լինի մեծ տարածության վրա սերմեր տեղափոխելու որևէ եղանակ, որը կարող է նրանց պահել լավ վիճակում, որովհետև մի կողմից սերմերը չեն կարող պահպանել իրենց ծլունակությունը ծովի ջրի երկարատև ազդեցության տակ, մյուս կողմից նրանք չեն կարող պահպանվել թռչունների կտնառքի և աղիքների մեջ։ Բայց և այնպես այդ եղանակները բավարար են, որպեսզի սերմերը պատահականորեն տեղափոխվեն մի քանի հարյուր մղոն լայնությամբ ծովի վրայով, ինչպես նաև տեղափոխվեն մի կղզուց մյուս կղզու վրա կամ մի մայր ցամաքից մոտիկ գտնվող կղզիների վրա, թեև անբավարար են մի մայր ցամաքից հեռու գտնվող մի այլ մայր ցամաքի վրա տեղափոխելու համար։ Միմյանցից հեռու գտնվող մայր ցամաքների բուսական աշխարհները չեն կարող խառնվել այդպիսի պատճառների ազդեցության տակ և մնում են այնքան տարբեր, որքան մենք այդ տեսնում ենք ներկայում։ Ծովային հոսանքներն իրենց ուղղության շնորհիվ երբեք չեն բերում սերմեր Հյուսիսային Ամերիկայից Բրիտանական կղզիները, բայց նրանք կարող են սերմեր բերել և իրոք բերում են Արևելյան Հնդկաստանից դեպի մեր արևմտյան ծովափերը, որտեղ նրանք, եթե չեն էլ փչանում ծովի ջրում չափազանց երկարատև մնալուց, այնուամենպյնիվ փչանալու են, որովհետև չեն դիմանում մեր կլիմային։ Գրեթե ամեն տարի մեկ կամ երկու ցամաքային թռչուն Հյուսիսային Ամերիկայից ամբողջ Ատլանտյան օվկիանոսի վրայով անցնում են Իռլանդիայի կամ Անգլիայի արևմտյան ափերը. բայց սերմերն այդ հազվագյուտ թափառաշրջիկների միջոցով միայն մի դեպքում կարող են տեղափոխվել, այն է՝ պահպանվելով նրանց ոտներին և կտուցին կպած հողի մեջ, որն ինքնըստինքյան քիչ է պատահում։ Սակայն նույնիսկ այդ դեպքում էլ շատ քիչ հավանականություն կա, որ սերմը կընկնի բարենպաստ հողի մեջ և նրանից դուրս եկած բույսը կհասնի լրիվ զարգացման։ Այնուամենայնիվ մեծ սխալ կլիներ կարծել, որ եթե Մեծ Բրիտանիայի նման հարուստ բնությամբ մի կղզի, որքան հայտնի է (թեև այդ շատ դժվար կլիներ ապացուցել), վերջին մի քանի դարերի ընթացքում թափառաշրջիկների տեղափոխության պատահական այդ եղանակներով սերմեր չի ստացել Եվրոպայից կամ մի այլ մայր ցամաքից, ապա իր բնությամբ աղքատ և մայր ցամաքից ավելի հեռավոր մի այլ կղզի չէր կարող գաղթականներ ստանալ այդ նույն եղանակներով։ Բրիտանիայից նույնիսկ անհամեմատ ավելի քիչ հարուստ մի կղզու վրա ընկած սերմերի կամ կենդանիների հարյուրավոր տեսակներից թերևս մեկը միայն կլիներ այնքան լավ հարմարված իր նոր բնակավայրին, որպեսզի ենթարկվեր նատուրալիզացիայի։ Բայց դա ամենևին չի կարող լուրջ առարկություն լինել տեղափոխության պատահական եղանակների նշանակության նկատմամբ, որոնք գործել են երկրաբանական երկարատև ժամանակաշրջանների ընթացքում, քանի դեռ կղզին բարձրանում էր և մինչև որ նա լիովին լցվել է բնակիչներով։ Գրեթե մերկ հողի վրա, որը բնակված է միայն փոքրաթիվ միջատներով և թռչուններով, կամ նույնիսկ բոլորովին զուրկ է դրանցից, համարյա յուրաքանչյուր սերմ հնարավորություն կունենար ծլելու և ապրելու, եթե միայն հարմարվել է կլիմային։
===ՏԱՐԱԲՆԱԿՈՒՄԸ ՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ===
Մի վայրից մյուսը տեղափոխության անհնարին թվացող պայմաններում առանձնացած տեղամասերում տեսակի տարածման ամենազարմանալի դեպքերից մեկն է այն նմանությունը, որ ունեն այնպիսի լեռնագագաթների վրա ապրող շատ բույսեր ու կենդանիներ, որոնք միմյանցից անջատված են հարյուրավոր մղոն տարածություն գրավող ցածրավայրերով, որտեղ ալպիական տեսակները չեն կարող գոյություն ունենալ։ Իրոք, ուշագրավ է այն փաստը, որ միևնույն տեսակին պատկանող շատ բույսեր ապրում են Ալպերի և Պիրենյան լեռների ձյունի շրջանում և Եվրոպայի ծայր հյուսիսում, բայց առավել ևս ուշագրավ է այն, որ Ամերիկայի Միացյալ նահանգներում Սպիտակ լեռների բույսերը նույնն են, ինչ որ Լաբրադորում, և համարյա նույն բույսերն են, ինչպես այդ գիտենք Ազա-Գրեյից,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gray_Asa /> որոնք աճում են Եվրոպայի ամենաբարձր լեռների վրա։ Նման փաստերը դեռ 1747 թվականին Գմելինին<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gmelin>'''Գմելին Յոհանն-Գեորգ''' (Gmelin Iohann- Georg)։— Հայտնի բնախույզ և ճանապարհորդ (1709—1755)։ 1727 թ. Գերմանիայից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ մնացել է մինչև 1747 թվականը, 1731 թ. ընտրվել է ակադեմիկոս։ T733 1733 թ, մասնակցել է դեպի Սիբիր կատարված գիտարշավին, որը տևել է 10 տարի։ Գիտարշավի արդյունքները հրատարակված են «Ճանապարհորդություն Սիբիրում» չորս հատորյակում, նույնպես և «Սիբիրի բուսականությունը» չորս հատորյակում։ 1747 թ. վերադարձել է Գերմանիա, որտեղ մինչև իր մահը եղել է բուսաբանության պրոֆեսոր Տյուբինգենում։</ref> բերել են այն եզրակացության, որ միևնույն տեսակը կարող է ստեղծված լինել անկախ կերպով զանազան կետերում և մենք կմնայինք այդ տեսակետի վրա, եթե Ագասսիսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և ուրիշներ լուրջ ուշադրություն չդարձնեին սառցադաշտային ժամանակաշրջանի վրա, որը, ինչպես մենք այժմ կտեսնենք, պարզ բացատրություն է տալիս այդ փաստերին։ Մենք ունենք վկայություններ, որոնք ընձեռում են թե՛ օրգանական և թե՛ անօրգանական ամենաբազմազան առարկաները, որ կենտրոնական Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան նորագույն երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում կրել են բևեռային կլիմա։ Հրդեհից ոչնչացած տան փլատակները ավելի լրիվ չեն կարող հաղորդել պատահածի մասին, քան Շոտլանդիայի և Ուելսի լեռները պատմում են մեզ իրենց խզբզված լանջերով, հղկված մակերեսներով և կուտակված գլաքարերով սառցի հեղեղների մասին, որոնք ոչ այնքան վաղուց լցրել են լեռնային հովիտները։ Եվրոպայի կլիման այնքան շատ է փոխվել, որ հյուսիսային Իտալիայում նախկին սառցադաշտերի թողած հսկայական քարակարկառները ծածկված են խաղողի այգիներով և եգիպտացորենի դաշտերով։ Էռատիկական գլաքարերը և խզբզված ժայռերը համոզիչ կերպով ապացուցում են ավելի վաղ ցուրտ ժամանակաշրջանի գոյությունը Միացյալ Նահանգների զգալի մասի տարածության վրա։
Սառցադաշտային կլիմայի անցյալ ներգործությունը Եվրոպայի բնակիչների տարածման վրա, Էդվարդ Ֆորբսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> բացատրության համաձայն, ըստ էության հետևյալն է։ Նրա հարուցած փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար մենք ենթադրենք, թե մի նոր սառցադաշտային ժամանակաշրջան նորից դանդաղ կերպով դալիս գալիս է և անցնում, ինչպես այդ եղել է նաև առաջներում։ Քանի ցուրտն ուժեղացել է, այնքան մեկը մյուսի հետևում գտնվող հարավային գոտիները պիտանի են դարձել հյուսիսի բնակիչների համար և վերջինները գրավել են բարեխառն երկրների նախկին բնակիչների տեղերը։ Միաժամանակ այդ նախկին ձևերը նահանջել են շարունակ ավելի ու ավելի հարավ, մինչև որ նրանց կանգնեցրել են արգելքները,— այդպիսի դեպքում նրանք պետք է ոչնչանային։ Լեռները ծածկվել են ձյունով ու սառույցներով, և նախկին ալպիական բնակիչները պետք է իջնեին հովիտները։ Իսկ այդ ժամանակ, երբ ցուրտը հասել է իր maximum-ին, արկտիկական կենդանական և բուսական աշխարհները գրավել են Եվրոպայի կենտրոնական մասերը, Ալպերից և Պիրենյան լեռներից դեպի հարավ, և նույնիսկ մտել են Իսպանիա։ Միացյալ Նահանգների այժմյան բարեխառն մարզերում նույն ձևով պետք է բնակություն հաստատեին բևեռային կենդանիներն ու բույսերը, որոնք համարյա չեն տարբերվում եվրոպականներից, քանի որ այժմյան մերձբևեռային ձևերը, որոնց վերաբերմամբ մենք ենթադրում ենք, որ նրանք ամեն տեղից գաղթել են դեպի հարավ, զարմանալիորեն միակերպ են ամբողջ բևեռային մարզում։
Տաքության վերադարձի հետ զուգընթաց արկտիկական ձևերը պետք է նահանջեին դեպի հյուսիս, որոնց նահանջի ընթացքում կրնկակոխ հետևում են ավելի բարեխառն երկրների օրգանիզմները։ Մյուս կողմից, քանի որ ձյունը հալվում էր սկսած լեռների ստորոտներից, ուստի արկտիկական ձևերը պետք է գրավեն բացված ու հալչող վայրերը, հետզհետե բարձրանալով ավելի վեր ու վեր՝ ինչ չափով որ ավելի տաքություն էր լինում և ձյունը ավելի շատ էր հալվում, մինչդեռ նրանց եղբայրակիցները շարժվում էին դեպի իրենց հյուսիսային բնակավայրը։ Այդ պատճառով էլ, երբ բոլորովին տաքացել է, մինչև այդ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ցածրավայրերում բնակվող տեսակները պետք է կրկին ընկնեին Հին և Նոր աշխարհների արկտիկական մարզերը և մեկը մյուսից հեռու գտնվող լեռնագագաթների վրա։
Այստեղից մենք կարող ենք հասկանալ, թե ինչու իրար նման են այն բույսերը, որոնք գտնվում են միմյանցից այնքան հեռավոր կետերում, ինչպես Միացյալ նահանգների և Եվրոպայի լեռներն են։ Այստեղից մենք կարող ենք նաև հասկանալ, թե ինչու յուրաքանչյուր լեռնաշղթայի ալպիական բույսերն առանձնապես մոտ են այն արկտիկական ձևերին, որոնք ապրում են նրանցից ուղիղ դեպի հյուսիս կամ գրեթե ուղիղ դեպի հյուսիս, որովհետև ցրտերի վրա հասնելու ժամանակ առաջին գաղթը և տաքերն ընկնելիս նրանց վերադարձը տեղի են ունեցել ընդհանրապես կամ ուղիղ դեպի հարավ կաս ուղիղ դեպի հյուսիս։ Օրինակ, Շոտլանդիայի ալպիական բույսերը, ըստ մ-ր Հ. Կ. Ուոտսոնի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Watson /> դիտողության, և Պիրենյան բույսերը, ըստ Ռամոնի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramond>'''Ռամոն''' (Ramond de Carbonnieres Louis François-Elisabeth)։— Քաղաքագետ և գիտնական Ֆրանսիայում (1755—1827)։ Կատարել է ճանապարհորդություն Պիրենյան լեռներում։ 1796 թ. եղել է բնապատմության պրոֆեսոր Տարբեում։ Որպես գիտնական մեծ ավանդ է մտցրել Պիրենյան լեռների երկրաբանության ուսումնասիրության տեսակետից։ Պիրենյան լեռների վերաբերմամբ կատարած դիտումները և այդ լեռների ու Ալպերի համեմատությունները նա հրատարակել է մի քանի աշխատությունների մեջ։</ref> դիտողության, առանձնապես մոտիկ են հյուսիսային Սկանդինավիայի բույսերին. Միացյալ նահանգների բույսերը՝ լաբրադոր ական լաբրադորական բույսերին. Սիբիրի լեռների բույսերը՝ այդ երկրի արկտիկական մարզի բույսերին։ Այդպիսի բացատրությունը, որը հիմնվում է նախկին սառցադաշտային ժամանակաշրջանի միանգամայն հաստատված փաստի վրա, իմ կարծիքով այնքան բավարար կերպով է բացատրում Եվրոպայի և Ամերիկայի ալպիական և արկտիկական արտադրանքների ժամանակակից տարածումը, որ երբ մենք միևնույն տեսակները գտնում ենք այլ երկրներում իրարից հեռու ընկած լեռնագագաթներ իր վրա, մենք ավելի մեծ կամ փոքր իրավունքով կարող ենք, առանց հետագա ապացույցների, գալ այն եզրակացության, որ մի ավելի ցուրտ կլիմա ղրանից առաջ հնարավորություն է տվել այդ բույսերին տեղափոխվելու լեռների միջև ընկած ՚ ցածրավայրերով, որոնք այժմ նրանց համար չափազանց տաք են։
Քանի որ արկտիկական ձևերը, կլիմայի փոփոխությունների կապակցությամբ, սկզբում շարժվել են դեպի հարավ, իսկ հետո ետ՝ դեպի հյուսիս, ուստի նրանք իրենց այդ երկարատև թափառումների ընթացքում ջերմության առանձին տարբերություն չեն կրել, իսկ քանի որ նրանք գաղթել են մասսայորեն, ապա նրանց փոխհարաբերություններն էլ զգալի չափով չեն խանգարվել։ Այդ հիման վրա, այս գրքում անցկացվող սկզբունքների համաձայն, այդ ձևերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել։ Բայց ինչ վերաբերում է ալպիական ձևերին, որոնք տաքության վերադարձի ժամանակից սկսած մնացել են մեկուսացած սկզբում ստորոտներում, իսկ հետագայում լեռնագագաթների վրա, ապա նրանց դրությունը մի քիչ տարբեր էր, որովհետև անհավատալի է, որ բոլոր արկտիկական ձևերը, որոնք մնացել են միմյանցից հեռու գտնվող լեռնագագաթների վրա, այն ժամանակվանից պահպանվեին այստեղ, ամենայն հավանականությամբ նրանք խառնվել են նաև հին ալպիական տեսակների հետ, որոնք պետք է գոյություն ունենային լեռների վրա մինչև սառցադաշտային դարաշրջանի սկիզբը, բայց ամենացուրտ ժամանակաշրջանի ընթացքում դուրս մղվեին դեպի հարթավայրերը. բացի դրանից, նրանք որոշ չափով ենթարկվել են նաև կլիմայական ազդեցությունների։ Այդ պատճառով նրանց փոխհարաբերությունները կարող էին ավելի կամ պակաս չափով խանգարվել, իսկ դրա հետևանքով նրանք կարող էին փոփոխվել և փոփոխվել են, են․ այսպես,եթե մենք համեմատենք Եվրոպայի զանազան մեծ լեռնաշղթաների այժմյան ալպիական կենդանիներին ու բույսերին միմյանց հետ, ապա կգտնենք, որ թեև շատ տեսակներ մնացել են բոլորովին անփոփոխ, բայց մի քանիսն առաջացրել են տարատեսակներ, մյուսները գոյություն ունեն որպես կասկածելի ձևեր, կամ ենթատեսակներ, և վերջապես մի քանիսն էլ դարձել են տարբեր, թեպետ և մերձավոր տեսակներ, որոնք զանազան մարզերում փոխարինում են միմյանց։
Նախորդ շարադրանքում ես ընդունեցի, որ մեր երևակայական սառցադաշտային ժամանակաշրջանի սկզբում արկտիկական արտադրանքները բևեռային մարզերում նույնքան միակերպ են եղել, ինչքան որ ներկայումս են. բայց անհրաժեշտ է ընդունել նաև այն, որ մերձարկտիկական ձևերից շատերը և բարեխառն կլիմայի ձևերից քչերը նույնպես ամենուրեք եղել են նույնը, որովհետև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի լեռների ցածր լանջերի և հարթավայրերի վրա այժմ ապրող տեսակներից մի քանիսը նույնն են։ Այդ պատճառով կարելի է հարցնել, ինչպե՞ս եմ ես բացատրում ամբողջ աշխարհի մերձարկտիկական և բարեխառն գոտու ձևերի միակերպության այդ աստիճանը իսկական սառցադաշտային ժամանակաշրջանի սկզբում։ Ներկայումս Հին և Նոր աշխարհների մերձարկտիկական և հյուսիսային բարեխառն գոտու արտադրանքները միմյանցից բաժանված են ամբողջ Ատլանտյան օվկիանոսով և Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասով։ Սառցադաշտային ժամանակաշրջանի ընթացքում, երբ Հին և Նոր աշխարհների այդ բնակիչները ապրել են դեռ է՛լ ավելի հարավ, քան այժմ, նրանք պետք է ավելի ևս կատարելապես բաժանված լինեին օվկիանոսի ընդարձակ տարածությամբ, ուստի կարելի է հարցնել, թե ինչպե՞ս կարող էր միևնույն տեսակն այդ ժամանակ կամ ավելի վաղ մուտք գործել երկու մայր ցամաքները։ Ես կարծում եմ, որ դրա բացատրությունը գտնվում է մինչսառցադաշտային ժամանակաշրջանի կլիմայի բնույթի մեջ։ Այդ նորագույն պլիոցենյան ժամանակաշրջանում երկրագնդի բնակիչների մեծամասնությունը եղել է նույնը, ինչ որ ներկայումս է։ Ելնելով սրանից, մենք կարող ենք ենթադրել, որ 60° լայնության տակ այժմ ապրող օրգանիզմները պլիոցենյան ժամանակաշրջանի ընթացքում ապրել են ավելի հյուսիսում, բևեռային շրջանագծի մոտերը, այսինքն՝ լայնության 66—67°-ի տակ, իսկ այժմյան արկտիկական ձևերն այն ժամանակ ապրել են բևեռին ավելի մոտ՝ կտրատված ցամաքի վրա։ Բայց դիտելով երկրագունդը, մենք տեսնում ենք, որ բևեռային շրջանագծի մոտերը ցամաքը ձգվում է գրեթե չընդհատված շերտով արևմտյան Եվրոպայից Սիբիրի վրայով մինչև արևելյան Ամերիկա։ Իսկ մերձբևեռային ցամաքի այդ անընդհատությունը և դրա հետևանքով տեղափոխությունների ազատությունը, ավելի բարենպաստ կլիմայական պայմանների հետ միասին, բավական են, որպեսզի բացատրենք Հին և Նոր աշխարհների մերձարկտիկական և բարեխառն ձևերի թույլատրելի միակերպությունը։
Վերոհիշյալի հիման վրա ընդունելով, որ մեր մայր ցամաքները երկար ժամանակ պահպանել են մոտավորապես միևնույն հարաբերական դիրքը, թեև նրանց մակերևույթը մեծ փոփոխությունների է ենթարկվել, ես որոշակիորեն հակվում եմ ընդարձակելու իմ ավելի առաջ արտահայտած տեսակետը և ընդունելու, որ մի է՛լ ավելի վաղ և էլ ավելի տաք ժամանակաշրջանի ընթացքում, ինչպիսին, օրինակ, եղել է վաղ պլիոցենը, միևնույն բույսերի և կենդանիների մեծ քանակություն է բնակվել գրեթե չընդհատված շուրջբևեռային ցամաքի վրա և որ այդ բույսերն ու կենդանիները թե Հին և թե Նոր աշխարհում սկսել են աստիճանաբար շարժվել դեպի հարավի կլիմայի ցրտելու հետ զուգընթաց, դեռ սառցադաշտային ժամանակաշրջանից շատ առաջ։ Ես կարծում եմ, որ ներկայումս մենք տեսնում ենք նրանց հետնորդներին մեծ մասամբ փոփոխված վիճակում. Եվրոպայի և Միացյալ Նահանգների կենտրոնական մասերում։ Այս տեսակետից մենք կարող ենք հասկանալ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի օրգանիզմների ազգակցությունը շատ նվազ նմանության դեպքում, մի ազգակցություն, որ վերին աստիճանի ուշագրավ է, եթե ուշադրության առնենք այդ երկու մարզերի հեռավորությունը միմյանցից և բաժանվածությունը ամբողջ Ատլանտյան օվկիանոսով։ Այնուհետև մենք կարող ենք հասկանալ մի քանի դիտողների նկատած ուշագրավ փաստը, որ Եվրոպայի և Ամերիկայի օրգանիզմները երրորդային դարաշրջանի ավելի ուշ շրջանների ընթացքում անհամեմատ ավելի մոտ են եղել միմյանց հետ, քան այժմ, այժմ․ այդ բացատրվում է նրանով, որ Հին ու Նոր աշխարհների հյուսիսային մասերի ավելի տաք ժամանակաշրջանների ընթացքում գրեթե առանց ընդհատվելու միացած են եղել իրար հետ որպես կամուրջ ծառայող ցամաքով, որը ցրտերի հետևանքով դարձել է անօգուտ թե մեկ և թե մյուս ուղղությամբ տեղափոխվելու համար։
Պլիոցենյան ժամանակաշրջանում, ջերմության դանդաղ կերպով իջնելու ընթացքում, Հին և Նոր աշխարհների տեսակները բևեռային գոտուց գաղթելով դեպի հարավի դրանով իսկ դարձել են մեկը մյուսից կտրված։ Այդ անջատումը, որքանով, որ դա վերաբերում է բարեխառն կլիմայի արտադրանքներին, կարող էր տեղի ունենալ շատ դարեր առաջ։ Քանի որ բույսերն ու կենդանիները բոլորը շարժվել են դեպի հարավ, ապա մի լայնածավալ մարզում նրանք պետք է խառնվեին և մրցման մեջ մտնեին բուն ամերիկական արտադրանքների հետ, մյուս մարզում՝ Հին աշխարհի արտադրանքների հետ։ Հետևաբար, մենք այստեղ ունենք բոլոր բարենպաստ պայմանները մեծ փոփոխությունների համար, շատ ավելի մեծ, քան, օրինակ, ալպիական բնակիչների դեպքում, որոնք մեկուսացած մնացել են անհամեմատ ավելի նոր ժամանակաշրջանում զանազան լեռնաշղթաների վրա և Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի արկտիկական երկրներում։ Այստեղից էլ հետևում է այն, որ Նոր և Հին աշխարհների բարեխառն մարզում այժմ ապրող ձևերը համեմատելիս մենք գտնում ենք շատ քիչ նույնանման տեսակներ (թեև Ազա-Գրեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gray_Asa /> վերջերս ցույց է տվել, որ նույնանման բույսերն անհամեմատ ավելի շատ են, քան ենթադրվել է առաջ), բայց յուրաքանչյուր մեծ դասի մեջ մենք գտնում ենք շատ ձևեր, որոնք մի քանի բնախույզների կողմից համարվում են աշխարհագրական ցեղեր, մյուսների կողմից՝ որպես առանձին տեսակներ, և չափազանց շատ մերձավոր կամ միմյանց փոխարինող ձևեր, որոնք բոլոր բնախույզների կողմից համարվում են որպես առանձին տեսակներ։
Պլիոցենյան կամ նույնիսկ փոքր ինչ ավելի վաղ ժամանակաշրջանի ընթացքում բևեռային շրջանի չընդհատվող եզրային գծի երկարությամբ եղած ծովային ֆաունայի դանդաղ տարածումը ինչպես ցամաքի վրա, այնպես էլ ծովի ջրերում, կարող էր առաջ բերել, փոփոխության տեսության համաձայն, խիստ շատ մերձավոր ձևեր, որոնք այժմ ապրում են բոլորովին անջատված ծովային մարզերում։ Այսպիսով, ինչպես ես կարծում եմ, կարելի է բացատրել մի քանի շատ մերձավոր ինչպես դեռևս ապրող, այնպես էլ մահաջնջված երրորդային ձևերի գոյությունը Հյուսիսային Ամերիկայի բարեխառն մարզի արևելյան և արևմտյան ափերին, ինչպես նաև բացատրել շատ մերձավոր խեցեմորթների (ինչպես այդ նկարագրված է Դանայի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Dana /> հիանալի աշխատության մեջ), մի քանի ձկների և այլ ծովային կենդանիների գոյության զարմանալի փաստը, մի կողմից, Միջերկրական ծովում, մյուս կողմից՝ Ճապոնական ծովերում, թեև այդ մարզերն այժմ բոլորովին բաժանված են իրարից ամբողջ մայր ցամաքով և օվկիանոսի լայնածավալ տարածություններով։
Հյուսիսային Ամերիկայի արևելյան ու արևմտյան ափերի, Միջերկրական և Ճապոնական ծովերի, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բարեխառն երկրների այժմյան կամ առաջները բնակված տեսակների մոտ ազգակցության աչդ այդ դեպքերը չի կարելի բացատրել տեսակների առանձին-առանձին ստեղծագործության տեսությամբ։ Մենք չենք կարող պնդել, որ այդ տեսակներն ստեղծվել են մարզերի ունեցած գրեթե միանման պայմանների համաձայն, որովհետև համեմատելով, օրինակ Հարավային Ամերիկայի, հարավային Աֆրիկայի և Ավստրալիայի որոշ մասերը, մենք տեսնում ենք երկրներ, որոնք իրենց ֆիզիկական պայմաններով շատ մոտ են միմյանց, բայց բնակիչներով շատ տարբեր են։
===ՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱՓՈԽՈՒՄԸ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ ԵՎ ՀԱՐԱՎՈՒՄ===
Սակայն մենք պետք է վերադառնանք այն հարցին, որն անմիջականորեն է վերաբերում մեզ։ Ես համոզված եմ, որ Ֆորբսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> տեսակետները պետք է ընդունվեն ավելի լայն չափերով։ Եվրոպայում մենք հանդիպում ենք չափազանց լրիվ ապացույցների սառցադաշտային ժամանակաշրջանի գոյության մասին՝ սկսած Բրիտանիայի արևմտյան ափերից մինչև Ուրալյան լեռնաշղթան և դեպի հարավ Պիրենյան լեռները։ Սիբիրի լեռնային բուսականության բնույթի և սառած կաթնասունների ուսումնասիրությունը մեզ բերում է այն եզրակացության, որ այդ երկիրն էլ գտնվել է նման պայմաններում։ Ըստ Հուկերի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> Լիբանանում հավերժական ձյունը առաջները ծածկել է կենտրոնական լեռնաշղթան և սկիզբ է տվել սառցադաշտերի, որոնք իջել են 4000 ոտնաչափ [1219 մետր] հովիտների մեջ։ Հենց նույն դիտողը վերջերս հայտնաբերել է խոշոր քարակարկառներ Հյուսիսային Աֆրիկայում Ատլասի լեռնաշղթայի ցածրադիր մակարդակի վրա։ Հիմալայների երկարությամբ սառցադաշտերն իրենց նախկին զարգացման հետքերը թողել են շատ ցածրում, այնպիսի տեղերում, որոնք գտնվում են 900 մղոն հեռու, իսկ Սիկկիմում դոկտ. Հուկերը տեսել է հսկայական հին քարակարկառների վրա աճող եգիպտացորեն։ Ասիական մայր ցամաքից դեպի հարավ, հասարակածի մյուս կողմում, ինչպես մենք գիտենք դոկտ. Յու. Հաաստի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Haast>'''Հաաստ''' (Haast Johann-Franz-Julius von)։— Երկրաբան Նոր Զելանդիայում (1827—1887)։ Ծագումով գերմանացի։ 1858 թ. տեղափոխվել է Նոր Զելանդիա, որտեղ մնացել է մինչև իր կյանքի վերջը։ Նելսոնում հայտնաբերել է ոսկի և քարածուխ, հետազոտել է Dinornis և Moas հանածո թռչունների բնակավայրը։ Ստեղծել է բնապատմական թանգարան Կրիստչյորչում։ Գրել է մի շարք աշխատություններ Նոր Զելանդիայի երկրաբանության վերաբերյալ։</ref> և դոկտ. Հեկտորի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hector>'''Հեկտոր''' (Hector), Դոկտոր։</ref> հիանալի հետազոտություններից, նոր Զելանդիայում հսկայական սառցադաշտերն առաջներում իջել են մինչև ցածրադիր մակարդակները, իսկ միևնույն բույսերը, որոնց գտել է Հուկերը այդ կղզու լայն տարածություններով միմյանցից բաժանված լեռների վրա, մեզ պատմում են ծանոթ պատմություն նախկին ցուրտ ժամանակաշրջանի մասին։ Մեծարգո Վ. Բ. Կլարկի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Clarke>'''Կլարկ Վ. Բ.''' (Clarke William-Branwhite)։— Երկրաբան Անգլիայում (1798—1878)։ 1839 թվականին տեղափոխվել է Ավստրալիա։ Նա դրել է Ավստրալիայի երկրաբանության ուսումնասիրության հիմքը, հայտնաբերել է ոսկու և ալմաստի հանքավայրեր։ Նրան է պատկանում բրածո թռչունների մնացորդների գյուտը։</ref> ինձ հաղորդած փաստերից դատելով, ըստ երևույթին, սառցադաշտերի նախկին ներգործության հետքեր են հայտնաբերվել Ավստրալիայի հարավ-արևելյան անկյունի լեռների վրա։
Դառնանք Ամերիկային։ Նրա հյուսիսային կեսում գտնված են գլաքարեր մայր ցամաքի արևելյան մասում՝ մինչև 36—37° դեպի հարավ, իսկ Խաղաղ օվկիանոսի ափերին, որտեղ կլիման ներկայումս այնքան տարբեր է, մինչև 46° դեպի հարավ։ Էռատիկական գլաքարեր նկատված են նաև ժայռոտ լեռների վրա։ Հարավային Ամերիկայի Կորդիլերներում, համարյա հենց հասարակածի մոտերքը, սառցադաշտերը մի ժամանակ իրենց այժմյան մակարդակից շատ ավելի ցած են իջել։ Կենտրոնական Չիլիում ես ուսումնասիրել եմ Պորրտիլոյի Պորտիլոյի հովիտը կտրվող խոշոր գլաքարերի մնացորդներից կազմված մի ընդարձակ թումբ, որի վերաբերմամբ հազիվ թե կասկած կարող է լինել, որ այստեղ մի ժամանակ եղել է մի հսկայական քարակարկառ. իսկ մ-ր Դ. Ֆորբսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> հաղորդում է ինձ, որ նա Կորդիլերների զանազան մասերում՝ հարավային լայնության 13° և 30° միջև մոտավորապես 12000 ոտնաչափ [3658 մետր] բարձրության վրա գտել է խոր ակոսված ժայռեր, որոնք նման են իրեն լավ հայտնի նորվեգիական ժայռերին, ինչպես նաև գծված գետաքարեր ունեցող բեկորների զանգվածներ։ Կորդիլերների նշված ամբողջ տարածության վրա այժմ չկան իսկական սառցադաշտեր նույնիսկ շատ ավելի մեծ բարձրությունների վրա։ Ավելի դեպի հարավ, մայր ցամաքի երկու կողմերում, սկսած 41°-ից մինչև նրա հարավային ծայրը, մենք գտնում ենք նախկին սառցադաշտերի ներգործության ամենաակներև ապացույցներն այն բազմաթիվ գլաքարերի մեջ, որոնք իրենց գտնվելու վայրերից հեռու են տարվել։
Այս բազմազան փաստերից, այսինքն նրանից, որ սառցադաշտային գործունեությունը լայն զարգացում է ունեցել հյուսիսային և հարավային կիսագնդերում, նրանից, որ այդ ժամանակաշրջանը երկու կիսագնդերում էլ երկրաբանական իմաստով վերջերս է եղել, թե այնտեղ և թե այստեղ շատ երկար է տևել, ինչպես այդ մասին կարելի է դատել ըստ նրանց թողած հետևանքների, և վերջապես նրանից, որ սառցադաշտերը ոչ այնքան վաղուց շատ ցած են իջել ամբողջ Կորդիլերների երկարությամբ, այս բոլորից ինձ մի ժամանակ թվում էր, թե մենք չենք կարող հրաժարվել այն եզրակացությունից, որ սառցային ժամանակաշրջանի ընթացքում ջերմությունը միաժամանակ է իջել ամբողջ երկրագնդի վրա։ Բայց դրանից հետո մ-ր Կրոլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Croll /> մի շարք ուշագրավ մեմուարներում փորձել է ապացուցել, որ կլիմայի սառցային պայմանները զանազան ֆիզիկական այնպիսի պատճառների հետևանք են, որոնք պայմանավորված են երկրի ուղեծրի կենտրոնազանցության ավելացմամբ։ Այդ բոլոր պատճառները հասցնում են մի հետևանքի, սակայն իմ աչքում նրանցից ամենակարևորն է ուղեծրի կենտրոնազանցության անուղղակի ազդեցությունը օվկիանոսային հոսանքների վրա։ Ըստ մ-ր Կրոլի՝ ցուրտ ժամանակաշրջանները կրկնվում են յուրաքանչյուր 10 կամ 15 հազար տարին մի անգամ, և այդ ժամանակաշրջանները մեծ ժամանակամիջոցներից հետո լինում են չափազանց դաժան՝ կախված զանազան պատահական հանգամանքներից, որոնցից, ինչպես ցույց է տվել Չ. Լյաելը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> ամենակարևորն է ցամաքի և ջրի հարաբերական դրությունը։ Մ-ր Կրոլը կարծում է, որ վերջին մեծ սառցադաշտային ժամանակաշրջանը եղել է մոտ 240000 տարի առաջ և կլիմայի փոքրիկ տատանումներով տևել է շուրջ 160000 տարի։ Ինչ վերաբերում է ավելի հին սառցադաշտային ժամանակաշրջաններին, ապա մի քանի երկրաբաններ ուղղակի ապացույցների հիման վրա համոզված են, որ նրանք տեղի են ունեցել միոցենի և էոցենի ընթացքում, չհիշատակելով էլ ավելի հին ֆորմացիաները։ Սակայն մ-ր Կրոլի հասած հետևություններից մեզ համար ամենակարևոր է այն, որ երբ հյուսիսային կիսագունդը ցուրտ ժամանակաշրջան է ապրում, հարավային կիսագնդի ջերմությունը բարձրանում է, և նրա ձմեռները անհամեմատ ավելի մեղմանում են, գլխավորապես օվկիանոսային հոսանքների ուղղության փոփոխության շնորհիվ։ Եվ ընդհակառակը, նույնը կլինի հյուսիսային կիսագնդի հետ, երբ հարավային կիսագունդը սառցադաշտային ժամանակաշրջան է անցնում։ Այդ եզրակացություններն այնքան առատ լույս են սփռում օրգանիզմների աշխարհագրական տարածման վրա, որ ես լիովին հակված եմ դրանք ճիշտ համարելու, բայց սկզբում ես կհաղորդեմ փաստեր, որոնք բացատրության կարիք ունեն։
Դոկտոր Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> Հարավային Ամերիկայի մասին ցույց է տվել, որ բացի բազմաթիվ մերձավոր տեսակներից, Հրո երկրի քառասունից մինչև հիսուն ծաղկավոր բույսեր, որոնք կազմում են նրա աղքատիկ բուսական աշխարհի բավական զգալի մասը, ընդհանուր են Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի բույսերի հետ, չնայած այն հսկայական հեռավորությանը, որր բաժանում է տարբեր կիսագնդերում գտնվող այդ երկու մայր ցամաքները։ Հասարակածային Ամերիկայի բարձր լեռների վրա հանդիպում են բազմաթիվ յուրահատուկ տեսակներ, որոնք պատկանում են եվրոպական սեռերին։ Բրազիլիայի Օրգանի լեռներում Գարդները <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gardner>'''Գարդներ''' Gardner)։</ref> գտել է բարեխառն Եվրոպայի մի քանի, անտարկտիկական և անդական մի քանի սեռերի ներկայացուցիչներ, որոնք չեն հանդիպում հարակից տաք ցածրավայրերում։ Սիլյա դը Կարակաս լեռնաշղթայի վրա հռչակավոր Հումբոլդտը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Humboldt /> դեռ վաղուց գտել է տեսակներ, որոնք պատկանում են Կորդիլերների բնորոշ սեռերին։
Եվրոպայի համար զանազան բնորոշող ձևերը և Բարեհուսո հրվանդանի բուսական աշխարհի փոքրաթիվ ներկայացուցիչները հանդիպում են Աֆրիկայում Հաբեշստանի լեռների վրա։ Բարեհուսո հրվանդանի վրա գտնված են շատ քիչ եվրոպական տեսակներ, որոնք, ինչպես կարծում են, մարդու միջոցով չեն բերվել այնտեղ, իսկ լեռների վրա գտնվել են եվրոպականներին փոխարինող մի քանի ձևեր, որոնք չեն հայտնաբերված Աֆրիկայի մերձարևադարձային մասերում։ Դոկտ. Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> վերջերս ցույց է տվել նաև մի քանի բույսեր, որ ապրում են Ֆերնանդո-Պո բարձր կղզու բարձրադիր մասերում և հարևան Կամերունի լեռների վրա, Գվինեի ծոցում, շատ մոտ են այն ձևերին, որոնք ապրում են Հաբեշստանի լեռների վրա, ինչպես նաև նրանց, որոնք պատկանում են բարեխառն Եվրոպային։ Ներկայումս, ինչպես ես լսել եմ դոկտ. Հուկերից, բարեխառն գոտու նույն բույսերից մի քանիսին հայտնաբերել է մեծարգո Ռ. Թ. Լոուն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lowe /> Կանաչ հրվանդանի կղզիների լեռների վրա։ Բարեխառն գոտու միևնույն ձևերի այդպիսի տարածվածությունը գրեթե հասարակածի մոտերը, Աֆրիկայի ամբողջ մայր ցամաքի լայնությամբ և մինչև Կանաչ հրվանդանի արշիպելագի լեռները, հանդիսանում է բույսերի տարածման ամենազարմանալի փաստերից մեկը։
Հիմալայան լեռների վրա, Հնդկաստանի առանձնացած լեռնաշղթաների, Ցեյլոնի բարձունքների և Ճավայի հրաբխային գագաթների վրա կան շատ բույսեր, որոնք կամ նման են, կամ փոխարինում են միմյանց և դրա հետ միասին փոխարինում են Եվրոպայի բույսերին, բայց գտնված լեն նրանց միջև գտնվող տաք ցածրավայրերում։ Ճավայի ավելի բարձր գագաթների վրա հավաքված բույսերի սեռերի ցուցակը հիշեցնում են այն կոլեկցիայի ցուցակագրությունը, որ հավաքված է Եվրոպայի բլուրների վրա։ Ավելի ևս զարմանալի է այն փաստը, որ ավստրալիական յուրահատուկ ձևերը ունեն որոշ ներկայացուցիչներ, որոնք աճում են Բորնեո կղզու լեռնագագաթների վրա։ Ավստրալիական ձևերից մի քանիսը, ինչպես ես այդ իմացել եմ դոկտ. Հուկերից,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> տարածված են Մալակկա թերակղզու լեռներում և երբեմն էլ ցրված են մի կողմից մինչև Հնդկաստան, մյուս կողմից՝ դեպի հյուսիսից մինչև Ճապոնիա։
Ավստրալիայի հարավային լեռների վրա դոկտ. Ֆ. Մյուլլերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Mueller_Fritz /> հայտնաբերել է եվրոպական մի քանի տեսակներ, տեսակներ․ մարդու միջոցով չբերված այլտեսակներ այլ տեսակներ հանդիպում են ցածրավայրերում և, ինչպես հաղորդում է ինձ Հուկերը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> կարելի է տալ եվրոպական սեռերի մի երկար ցուցակ, որոնք գտնված են Ավստրալիայում, բայց գտնված չեն միջանկյալ տաք մարզերում։ Դոկտոր Հուկերն իր «Ներածություն Նոր Զելանդիայի ֆլորայի ուսումնասիրության» սքանչելի աշխատության մեջ բերում է նույնանման զարմանալի փաստեր այդ մեծ կղզու բույսերի վերաբերյալ։ Այստեղից մենք տեսնում ենք, որ որոշ բույսեր, որոնք աճում են աշխարհիս բոլոր մասերի արևադարձային գոտու ավելի բարձր լեռների վրա և հյուսիսային ու հարավային կիսագնդերի բարեխառն գոտիների հարթավայրերում, կամ միևնույն տեսակներն են, կամ թե միևնույն տեսակների տարատեսակները։ Սակայն անհրաժեշտ է նկատել, որ այդ բույսերը բառիս ճիշտ իմ աստով իմաստով արկտիկական չեն, որովհետև, ըստ մ-ր Հ. Կ. Ուոտսոնի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Watson /> դիտողության, «բևեռներից դեպի հասարակածային լայնությունները նահանջելով ալպիական կամ լեռնային բուսական աշխարհը ավելի ու ավելի քիչ արկտիկական են դառնում»։ Բացի այս նույնական և չափազանց մերձավոր ձևերից, շատ տեսակներ, որոնք բնակվում են միևնույն, միմյանցից հեռու գտնվող մարզերում, պատկանում են արևադարձային միջանկյալ ցածրավայրերում այժմ չհանդիպող սեռերին։
Այս համառոտ դիտողությունները վերաբերում են միայն բույսերին, բայց կան մի քանի փաստեր նաև ցամաքային կենդանիների վերաբերմամբ։ Ծովային արտադրանքների համար նմանապես կարելի է բերել նման տվյալներ, այսպես, օրինակ, ես կարող եմ հիմնվել այնպիսի մի բարձր հեղինակության վկայությունների վրա, որպիսին է պրոֆ. Դանան,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Dana /> որ «իհարկե, զարմանալի է, որ Նոր Զելանդիան իր խեցեմորթներով ավելի մոտ է կանգնած Մեծ Բրիտանիային, իր հակոտնյային, քան աշխարհի որևէ այլ մի մասի»։ Սըր. Ջ. Ռիչարդսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Richardson /> նույնպես ասում է, որ Նոր Զելանդիայի, Թասմանիայի և այլ ափերի մոտ երևան են գալիս ձկների հյուսիսային ձևեր։ Դ-ր Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> հաղորդում է ինձ, որ քսանհինգ տեսակ ջրիմուռներ ընդհանուր են Նոր Զելանդիայի և Եվրոպայի համար, բայց գտնված չեն միջանկյալ արևադարձային ծովերում։
Բերված փաստերի հիման վրա, այսինքն, որ բարեխառն գոտիների ձևերը գտնվում են ամբողջ հասարակածային Աֆրիկայի և Հնդկաստանի լեռների վրա՝ մինչև Ցեյլոն և Մալայան արշիպելագը և ավելի նվազ չափով արևադարձային Հարավային Ամերիկայի ընդարձակ տարածությունների վրա, կարելի է համարյա հաստատապես ընդունել, որ ավելի հին ժամանակաշրջաններից մեկում, անպայման սառցադաշտային ժամանակաշրջանի ամենախիստ ժամանակ, այդ ընդարձակ մայր ցամաքների ցածրավայրերը հասարակածի մոտերքը ամենուրեք բնակված են եղել մեծ քանակությամբ բարեխառն գոտու ձևերով։ Այդ ժամանակաշրջանում հասարակածային կլիման ծովի մակարդակի վրա հավանորեն եղել է մոտավորապես այնպես, ինչպես այժմ է այդ լայնության վեց հազար ոտնաչափ բարձրության վրա, գուցե թե նույնիսկ մի քիչ ավելի ցուրտ։ Այդ ամենացուրտ ժամանակաշրջանի ընթացքում հասարակածի մոտերքի ցածրավայրերը պետք է ծածկվեին հասարակածային և բարեխառն երկրների խառը բուսականությամբ, նման Հուկերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> նկարագրած այն փարթամ բուսականությանը, որը պատում է Հիմալայան լեռների ստորին լանջերը չորսից հինգ հազար ոտնաչափ բարձրության վրա, բայց գուցե և բարեխառն գոտու ձևերն ավելի գերակշռություն են ունեցել։ Ճիշտ այդպես էլ մ-ր Մենը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Mann>'''Մեն''' (Mann)։</ref> հայտնաբերել է, որ Գվինեի ծոցում Ֆերնանդո-Պո լեռնոտ կղզու եվրոպական բարեխառն ձևերն սկսում են երևան գալ մոտավորապես հինգ հազար ոտնաչափ բարձրության վրա։ Պանամայի լեռների վրա, ընդամենը երկու հազար ոտնաչափ բարձրության վրա, դոկտ. Զեեմանը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Seemann>'''Զեեման''' (Seemann Berthold)։— Ճանապարհորդ և բնախույզ Գերմանիայում (1825—1871)։ 1846 թ. մասնակցել է որպես բնագետ Խաղաղ օվկիանոսում «Հերալդ» նավով կատարված գիտարշավին, որը տևել է չորս տարի։ Այցելել է Հարավային Ամերիկայի զանազան մասերը և ուսումնասիրել է Պանամայի պարանոցը, որն այն ժամանակ դեռ բոլորովին չէր հետազոտված։ Այդ ճանապարհորդության բուսաբանական արդյունքները հրատարակվեի են 1752—1757 թվականներին։</ref> գտել է մեքսիկականին նման բուսականություն, որն «ունի տաք գոտու ձևեր, հավասարաչափորեն խառնված բարեխառն ձևերի հետ»։
Այժմ տեսնենք, թե մ-ր Կրոլի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Croll /> եզրակացությունը, որի համաձայն այն ժամանակ, երբ հյուսիսային կիսագունդը կրում էր մեծ սառցադաշտային ժամանակաշրջանի ծայրահեղ ցուրտը, հարավայինը եղել է զգալիորեն ավելի տաք, արդյոք ինչքան է լուսաբանում տարբեր օրգանիզմների անբացատրելի թվացող այժմյան տարածումը երկու կիսագնդերի բարեխառն մասերում և արևադարձային գոտու լեռներում։ Սառցադաշտային ժամանակաշրջանը տարիներով հաշված պետք է շատ երկար ժամանակ տևած լինի, և եթե մենք հիշենք, թե նատուրալիզացիայի ենթարկված մի քանի բույսեր և կենդանիներ փոքրաթիվ դարերի ընթացքում ինչպիսի հսկայական տարածությունների վրա կարողանում են տարաբնակվել, ապա այդ ժամանակաշրջանը բավական կլինի ամեն չափի գաղթերի համար։ Մենք գիտենք, որ քանի ցուրտն ավելի ու ավելի է ուժեղացել, այնքան արկտիկական ձևերն ավելի տարածվել են բարեխառն մարզերում, իսկ հենց նոր մեր հաղորդած տվյալների հիման վրա հազիվ թե մեզ մոտ որևէ կասկած կարող է մնալ, որ ամենաուժեղ տիրապետող և լայն տարածված բարեխառն ձևերից մի քանիսն իրենց հերթին գրավել են հասարակածային ցածրավայրերը։ Այդ տաք ցածրավայրերի բնակիչները միաժամանակ պետք է գաղթեին դեպի հարավային կիսագնդի արևադարձային և մերձարևադարձային մասերը, որովհետև նա այդ ժամանակաշրջանի ընթացքում ավելի տաք է եղել։ Սառցադաշտային ժամանակաշրջանի վերջերին, երբ երկու կիսագնդերը հետզհետե ձեռք են բերել իրենց նախկին ջերմությունը, հյուսիսային բարեխառն ձևերը, որ մինչև այդ ապրել են հասարակածի մոտերքի ցածրավայրերում, կամ դուրս են մղվել դեպի իրենց նախկին մարզերը, կամ էլ ոչնչացել են ու փոխարինվել են հարավից վերադարձած հասարակածային ձևերով։ Սակայն շատ հավանական է, որ հյուսիսային բարեխառն ձևերից մի քանիսը բարձրացել են մոտակա բարձրությունները, որտեղ բավականաչափ բարձրության դեպքում նրանք կարող էին պահպանվել երկար ժամանակ Եվրոպայի լեռների վրա պահպանված արկտիկական ձևերի նման։ Նրանք կարող էին այստեղ պահպանվել, եթե նույնիսկ կլիման այնքան էլ պիտանի չլիներ նրանց համար, որովհետև ջերմության փոփոխությունբ պետք է տեղի ունենար չափազանց դանդաղորեն, իսկ բույսերը, անկասկած, որոշ չափով ընդունակություն ունեն կլիմայավարժվելու. այդ երևում է նրանից, որ նրանք իրենց հաջորդներին են փոխանցում զանազան կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս նրանց դիմադրել տաքին ու ցրտին։
Երևույթների կանոնավոր հաջորդականության դեպքում հարավային կիսագունդն իր հերթին ենթարկվել է դաժան սառցադաշտային ժամանակաշրջանին, մինչդեռ հյուսիսային կիսագնդում ավելի տաք էր, որի հետևանքով հարավային բարեխառն ձևերը կարող էին գրավել հասարակածային ցածրավայրերը։ Հյուսիսային ձևերը, որոնք մինչև այդ մնացել էին լեռների վրա, այդ ժամանակ կարող էին իջնել ցածրավայրերը և խառնվել հարավային ձևերի հետ։ Վերջիններս, տաքության վերադարձի հետ միասին, պետք է վերադառնային իրենց նախկին մարզերը, թողնելով որոշ տեսակներ լեռների վրա և տանելով իրենց հետ մի քանի հյուսիսային բարեխառն ձևեր, որոնք իջել են իրենց լեռնային ապաստարաններից։ Դրա հետևանքով մենք կկարողանայինք գտնել ինչպես հյուսիսային և հարավային գոտիներում, այնպես էլ միջանկյալ արևադարձային մարզերի լեռների վրա սակավաթիվ տեսակներ, որոնք միանգամայն. միևնույնն են։ Սակայն այն տեսակները, որոնք երկար ժամանակ մնացել են այդ լեռների վրա կամ զանազան կիսագնդերում, պետք է մրցման մեջ մտնեին որոշ նոր ձևերի հետ և ընկնեին մի քիչ տարբեր ֆիզիկական պայմանների մեջ. դրա շնորհիվ նրանք կարող էին ազատ կերպով ենթարկվել փոփոխության և ընդհանրապես դառնալ այժմ կամ տարատեսակներ, կամ փոխարինող տեսակներ, և իրոք այդ այդպես էլ է։ Մենք չպետք է մոռանանք նաև այն, որ երկու կիսագնդերում գոյություն են ունեցել սառցադաշտային շրջաններ ավելի վաղ դարաշրջաններում, դարաշրջաններում․ նրանք, համաձայն նույն սկզբունքների, մեզ բացատրում են, թե ինչու բոլորովին տարբեր տեսակներ բնակվում են միմյանցից հեռու ընկած մարզերում և պատկանում են այնպիսի սեռերի, որոնք այժմ չեն հանդիպում միջանկյալ տաք գոտիներում։
Վերին աստիճանի ուշագրավ է, որ նման կամ թեթևակի փոփոխված շատ տեսակներ գաղթել են հյուսիսից դեպի հարավ, այլ ոչ թե հակառակ ուղղությամբ. այդ խիստ կերպով մատնանշել է Հուկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> Ամերիկայի և Ալֆոնս դը-Կանդոլը՝<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> Ավստրալիայի վերաբերմամբ։ Միայն քիչ թվով հարավային ձևեր մենք տեսնում ենք Բոինեոյի Բորնեոյի և Հաբեշստանի լեռների վրա։ Ես կասկածում եմ, որ այդ գերակշռող գաղթը հյուսիսից դեպի հարավ բացատրվում է ցամաքի հյուսիսում ունեցած ավելի մեծ տարածությամբ և նրանով, որ հյուսիսային ձևերն իրենց բուն մարզում գոյություն են ունեցել ավելի մեծ քանակությամբ. դրա հետևանքով բնական ընտրությունը և մրցությունը նրանց հասցրել են ավելի բարձր աստիճանի կատարելության կամ գերիշխելու ընդունակության, քան հարավային ձևերին. այդ պատճառով էլ, երբ երկու խմբերի անհատները խառնվել են միմյանց հետ հասարակածային մարզերում սառցադաշտային ժամանակաշրջանների փոխառփոխ կատարվող զարգացման ընթացքում, հյուսիսային ձևերն ավելի ուժեղ են դուրս եկել և ընդունակ են եղել սկզբում պահպանել իրենց գրաված վայրերը լեռների վրա, իսկ հետո նաև տարաբնակվել դեպի հարավի հարավային ձևերի հետ միասին. բայց այդպես չի եղել վերջիններիս հետ հյուսիսայինների նկատմամբ։ Ճիշտ այդպես էլ մենք տեսնում ենք ներկայումս, թե եվրոպական շատ ձևեր ծածկում են Լա-Պլատայի, Նոր-Զելանդիայի և ավելի քիչ չափով Ավստրալիայի հողը, դուրս մղելով տեղական բնիկներին, մինչդեռ չափազանց քիչ հարավային ձևեր որոշ տեղերում նատուրալիզացիայի են ենթարկել հյուսիսային կիսագնդում, թեև մորթիներ, բուրդ և այլ առարկաներ, որոնց մեջ սերմերը կարող էին պահպանվել ու տեղափոխվել, լայն չավերով Եվրոպա են ներմուծվում Լա-Պլատայից երկու կամ երեք դար շարունակ և Ավստրալիայից՝ վերջին քառասունից-հիսուն տարիների ընթացքում։ Սակայն Նիլգերի լեռները Հնդկաստանում բացառություն են ներկայացնում, որովհետև այստեղ, ինչպես ես այդ գիտեմ դ-ր Հուկերի ասածից, ավստրալիական ձևերն արագ կերպով և՛ բազմանում են, և, և՛ նատուրալիզացիայի ենթարկվում։ Կասկած չկա, որ վերջին սառցադաշտային ժամանակաշրջանից առաջ մերձարևադարձային լեռները ծածկված են եղել էնդեմիկ ալպիական ձևերով, բայց վերջիններս գրեթե ամենուրեք տեղի են տվել ավելի տարածված ձևերի առաջ, որոնք զարգացել են հյուսիսի ավելի լայնածավալ մարզերում և ավելի գործոն արտադրողական կենտրոններում։ Շատ կղզիների վրա բնական արտադրանքները թվով կամ հավասարվել են նատուրալիզացիայի ենթարկվածներին կամ նույնիսկ զիջում են նրանց, որը մահաջնջվելու առաջին քայլն է։ Լեռները դրանք կղզիներ են ցամաքի վրա, և նրանց բնակիչներն իրենց տեղը զիջել են այն ձևերին, որոնք լյարդացել զարգացել են հյուսիսի րնդարձակ ընդարձակ մարզերում, ճիշտ այնպես, ինչպես որ իսկական կղզիների բնակիչները զիջել են ու շարունակում են զիջել իրենց տեղերը մայր ցամաքի այն ձևերին, որոնք այստեղ նատուրալիզացիայի են ենթարկվում մարդու միջոցով։
Այդ նույն սկզբունքներն էլ կիրառվում են բացատրելու համար ինչպես հյուսիսային ու հարավային բարեխառն գոտիների, այնպես էլ մերձարևադարձային լեռների ցամաքային և ծովային կենդանիների տարածումը։ Երբ սառցադաշտային ժամանակաշրջանի առավելագույն զարգացման ընթացքում օվկիանոսային հոսանքները խիստ տարբերվել են այժմյան հոսանքներից, բարեխառն ծովերի բնակիչներից մի քանիսը կարող էին հասնել հասարակածին. թերևս նրանցից քչերին է հաջողվել իսկույն տարածվել դեպի հարավ, օգտվելով ավելի սառ հոսանքներով, մինչդեռ մյուսները կարող էին մնալ և ապրել ավելի խոր ու սառ շերտերում, մինչև որ հարավային կիսագունդն էլ իր հերթին ձեռք կբերեր սառցադաշտային կլիմա, որը հնարավոր է դարձրել նրանց հետագա շարժումը ճիշտ այնպես, ինչպես, ըստ Ֆորբսի, <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> ներկայումս գոյություն ունեն արկտիկական օրգանիզմներ ունեցող մեկուսացած տեղամասեր հյուսիսային բարեխառն ծովերի ավելի խոր մասերում։
Ես հեռու եմ այն մտքից, որ ենթադրեմ, թե բոլոր դժվարությունները, որոնք կապված են հյուսիսում ու հարավում և որոշ դեպքերում միջանկյալ լեռնաշղթաների վրա մեկը մյուսից հսկայական հեռավորության վրա այժմ ապրող միևնույն մերձավոր տեսակների տարածման և հարաբերակցության հետ, վերանում են վերոհիշյալ կշռադատություններով։ Տարաբնակման ճշգրիտ սահմանները տրվել չեն կարող։ Մենք չենք կարող ասել, թե ինչու տարաբնակվել են այս տեսակները և ոչ մյուսները, թե ինչու որոշ տեսակներ փոփոխվել են ու նոր ձևերի սկիզբ տվել, մինչդեռ, մյուսները մնացել են անփոփոխ։ Մենք չենք կարող հույս ունենալ, որ կգտնենք այդ փաստերի բացատրությունը, քանի դեռ ի վիճակի չենք ասելու, թե ինչու մարդու միջոցով մեկը օտար երկրում նատուրալիզացիայի ենթարկվում է, իսկ մյուսը ոչ, թե ինչու մի տեսակ երկու և երեք անգամ ավելի հեռու է տարածվում և երկու երեք անգամ ավելի սովորական է, քան մյուսը իր գրաված մարզում։