Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 175 բայտ, 10:10, 22 Օգոստոսի 2017
===ՔԱՂՑՐԱՀԱՄ ՋՐԵՐԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ===
Քանի որ լճերն ու գետային սիստեմները բաժանված են միմյանցից ցամաքի տեղամասերով, ապա կարելի է կարծել, որ քաղցրահամ ջրերի օրգանիզմները լայն կերպով տարածված չեն լինում միևնույն երկրի սահմաններում, իսկ քանի որ ծովը ՚ ավելի խոշոր արգելք է ներկայացնում, ապա կարելի է գալ այն եզրակացության, որ նրանք երբեք չեն տարածվում դեպի հեռավոր երկրները։ Իրականության մեջ ճիշտ հակառակն է նկատվում։ Հսկայական տարածում ունեն ոչ միայն զանազան դասերի պատկանող քաղցրահամ ջրային շատ տեսակներ, այլև նրանց մերձավոր տեսակները նկատելի կերպով գերիշխում են ամբողջ երկրագնդի վրա։ Ես լավ հիշում եմ, որ առաջին անգամ Բրազիլիայի քաղցրահամ ջրերում կոլեկցիա հավաքելիս ես վերին աստիճանի զարմացել էի այդտեղ քաղցրահամ ջրերի միջատների կակղամորթների և այլոց նմանությամբ ու դրանց կողքին ապրող ցամաքային էակների ոչ նմանությամբ Բրիտանիայում ապրող համապատասխան ձևերի հետ։
Ես կարծում եմ, որ քաղցրահամ ջրերի օրգանիզմների լայն կերպով տարածվելու ընդունակությունը կարող է մեծ մասամբ բացատրվել նրանով, որ նրանք ամենաօգտակար կերպով հարմարվել են իրենց հաճախակի տեղափոխությունների համար կարճ տարածությունների վրա՝ լճակից լճակ, կամ հոսանքից հոսանք իրենց բուն երկրների սահմաններում, լայնորեն տարաբնակվելու հակումը բխում է այդ ընդունակությունից գրեթե որպես անհրաժեշտ հետևանք։ Մենք այստեղ կարող ենք կանգ առնել միայն մի քանի դեպքերի վրա, և նրանց մեջ բացատրելու համար ամենադժվարներից մեկը վերաբերում է ձկներին։ Առաջները կարծում էին, թե քաղցրահամ ջրում ապրող միաբույն տեսակը երբեք չի հանդիպում երկու միմյանցից հեռու գտնվող մայր ցամաքների վրա։ Սակայն դոկտոր Գյունտերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Guenther /> վերջերս ապացուցել է, որ Galaxios attenuatus-ը բնակվում է Թասմանիայիում, նոր Նոր Զելանդիայում, Ֆալկլանդյան կղզիների և Հարավային Ամերիկայի մայր ցամաքի վրա։ Դա ներկայացնում է մի ուշագրավ դեպք և հավանորեն ցույց է տալիս, որ նրա տարածումը տեղի է ունեցել ավելի վաղ տաք ժամանակաշրջանում անտարկտիկական կենտրոնից։ Սակայն այդ դեպքը որոշ չափով ավելի պակաս զարմանալի է դառնում աչն այն պատճառով, որ այդ սեռին պատկանող տեսակները օժտված են մեզ համար անհայտ ձևով բաց օվկիանոսի մեծ տարածություններ անցնելու ընդունակությամբ, այսպես, այդ տեսակներից մեկը Նոր Զելանդիայի և Աոլկլանդյան Աուկլանդյան կղզիների համար ընդհանուր է, թեև նրանք բաժանված են իրարից մոտավորապես 230 մղոն տարածությամբ։ Միևնույն մայր ցամաքի սահմաններում քաղցրահամ ջրերի ձկները հաճախ տարածված են լինում թե լայն կերպով և թե կարծես առանց պատճառի. այսպես, օրինակ, իրար կողքի գտնվող երկու գետային սիստեմներում որոշ տեսակներ կարող են ընդհանուր լինել, իսկ մյուսները բոլորովին տարբեր։
Հավանորեն նրանք երբեմն տարածվել են, այսպես կոչված, պատահական պատճառների օգնությամբ։ Այսպես, ձկները դեռ կենդանի վիճակում, ոչ այնքան հազվագյուտ դեպքերում, մրրիկներով տարվում են հեռավոր վայրեր, և հայտնի է, որ ձկնկիթը պահպանում է իր կենսունակությունը բավական երկար ժամանակ ջրից դուրս հանվելուց հետո։ Սակայն քաղցրահամ ջրերի ձկների տարաբնակումը կարելի է գլխավորապես վերագրել վերջին երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում ցամաքի մակերևույթի փոփոխություններին, որի հետևանքով առաջացել է զանազան գետերի միախառնում։ Բացի դրանից, այդպիսի դեպքեր լինում են հեղեղների ժամանակ նաև առանց մակերևույթի որևէ փոփոխության։ Այն մեծ տարբերությունը, որ կա ձկների միջև չընդհատվող լեռնաշղթաների հակառակ կողմերում, որոնց գոյությունը, հետևաբար, կարող էր վաղուց ի վեր արգելակել այս կամ այն կողմի զանազան սիստեմների միացումը, բերում է նույն եզրակացությանը։ Քաղցրահամ ջրերի մի քանի ձկներ պատկանում են շատ հին ձկներին, և այդպիսի դեպքերում բավականաչափ ժամանակ է եղել ինչպես աշխարհագրական ընդարձակ փոփոխությունների համար, այնպես էլ ժամանակ և եղանակներ են գտնվել մեծ տեղափոխությունների համար։ Բացի դրանից, դոկտ. Գյունտերը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Guenther /> մի շարք նկատառումների հիման վրա, ձկների վերաբերմամբ եկել է այն եզրակացության, որ միևնույն ձևերն ունեն շատ երկարատև գոյություն։ Որոշ ջանք գործադրելով ծովային ձկանը կարելի է ընտելացնել քաղցրահամ ջրային կյանքին, իսկ ըստ Վալյանսենի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Valenciennes>'''Վալյանսեն''' (Valenciennes Achille)։— Կենդանաբան Ֆրանսիայում (1794—1865)։ Լամարկի օգնականը, խմբագրել է Լամարկի երկերը նրա կուրանալուց հետո։ Հետագայում պրոֆեսոր կենդանաբան։ Գրել է բազմաթիվ աշխատություններ, որոնցից ամենից ավելի նշանակալի է 11 հատորից բաղկացած «Ձկների պատմությունը»։</ref> հազիվ թե կա ձկների գեթ մի խումբ, որի բոլոր անդամները քաղցրահամ ջրի հարմարված լինեին, դրա հիման վրա ծովային տեսակը, որը պատկանում է քաղցրահամ ջրերի խմբին, կարող է ափի երկարությամբ մեծ տարածությունների վրա թափառել և հավանորեն կարող է առանց մեծ դժվարության հարմարվել հեռավոր երկրների քաղցրահամ ջրերին։
Քաղցրահամ ջրերի կակղամորթների որոշ տեսակներ ունեն տարածման շատ ընդարձակ մարզեր, և երկրագնդի վրա գերակշռող են հանդիսանում մերձավոր տեսակները, որոնք մեր տեսության համաձայն ծագել են մի ընդհանուր նախածնողից և պիտի տարածվեին՝ դուրս գալով մի հիմնական մարզից։ Այդ կակղամորթների տարածումը սկզբում ինձ շատ էր շփոթեցնում, որովհետև դժվար թե հավանական լինի, որ նրանց ձվերը կարող էին փոխադրվել թռչունների միջոցով, մանավանդ որ թե ձվերը և թե կենդանիներն իրենք անմիջապես փչանում են ծովի ջրի մեջ։ Ես չէի կարողանում նույնիսկ հասկանալ, թե նատուրալիզացիայի ենթարկված մի քանի տեսակներ ինչպես կարողացել են արագ կերպով տարածվել երկրի վրա։ Սակայն իմ կատարած երկու դիտողությունները (իսկ շատ այլ դիտողություններ անկասկած դեռ պետք է կատարել) որոշ լույս են սփռում այդ հարցի վրա։ Երբ բադերը արագ կերպով դուրս են գալիս լճակից, որը ծածկված է ջրոսպով, այդ բույսը, ինչպես ես նկատել եմ երկու անգամ, կպչում է նրանց մեջքին և պատահել է, որ ջրոսպը մի ակվարիումից մյուսը տեղափոխելով, առանց որևէ դիտավորության բազմացրել իմ եմ նրանցից մեկում առաջինից վերցրած քաղցրահամ ջրերի խխունջներ։ Սակայն մյուս միջոցը թերևս ավելի իրական է. ես մտցրի բադի թաթիկները ակվարիումի մեջ, որտեղ կային քաղցրահամ ջրերի կակղամորթների շատ ձվեր և տեսա, որ որոշ քանակությամբ չափազանց մանր ձվեր և դեռ նոր դուրս եկած խխունջներ կպել են թաթիկներին և ամրացել են այնքան պինդ կերպով, որ նրանց դուրս հանելով ջրից։ Խխունջներին ջրից, խխունջներին չէր կարելի թոթափել նրանց վրայից, թեև մի քիչ ավելի մեծ հասակի հասածները թափվում էին ազատ կերպով։ Այդպիսի դեռ նոր դուրս եկած խխունջները իրենց բնույթով ջրային կենդանիներ լինելով հանդերձ, ապրում էին բադի թաթիկների վրա՝ խոնավ մթնոլորտի մեջ, տասներկուսից մինչև քսան ժամ, այդ ժամանակի ընթացքում բադը կամ ձկնկուլը կարող է թռչել առնվազն վեց հարյուր կամ յոթ հարյուր մղոն և տարվելով քամու միջոցով ծովի վրայով դեպի մի օվկիանոսային կղզի կամ որևէ այլ հեռավոր կետ, անպայման կիջնի մի լճակի կամ գետակի վրա։ Սըր Չ. Լյաելը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> հաղորդել է ինձ, որ բռնել է մի լողաբզեզ (Dytiscus), որին ամուր կերպով կպած է եղել մի Ancylus (ափսեի նմանվող քաղցրահամ ջրային խեցի), իսկ մի այլ ջրաբզեզ նույն ընտանիքից (Colymbetes) մի անգամ թռավ «Բիգլի» տախտակամածի վրա ամենամոտ երկրից քառասուն և հինգ մղոն հեռավորությամբ և ոչ ոք չի կարող ասել, թե բարենպաստ քամու դեպքում ինչքան հեռու կարող էր նա սլանալ։
Բույսերի վերաբերմամբ վաղուց արդեն հայտնի է, թե ինչպիսի հսկայական մարզեր են գրավում քաղցրահամ ջրերի և նույնիսկ ճահճային շատ տեսակներ ինչպես մայր ցամաքների, այնպես էլ ամենահեռավոր օվկիանոսային կղզիների վրա։ Ըստ Ա. դը-Կանդոլի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> այդ առանձնապես ցայտունորեն է արտահայտվում ցամաքային բույսերի այն մեծ խմբերում, որոնք պարփակում են ջրային շատ քիչ ներկայացուցիչներ, որովհետև վերջիններս կարծես հենց այդ պատճառով, անհապաղ գրավում են ընդարձակ մարզ։ Ես կարծում եմ, որ դա բացատրվում է տարաբնակման բարենպաստ եղանակներով։ Առաջները ես արդեն հիշատակել եմ, որ փոքր քանակությամբ հող պատահաբար կպչում է թռչունների ոտներին ու կտուցներին։ Լճակների տղմոտ եզերքները հաճախ այցելող բարձրասրունք թռչունները, երբ նրանց խրտնեցնում են, ամենայն հավանականությամբ ոտների վրա տիղմ են տանում։ Այդ խմբի թռչունները մյուսներից ավելի շատ են թափառում և հանդիպում են երբեմն բաց օվկիանոսի մեջ չափազանց հեռավոր և անպտուղ֊ անպտուղ կղզիների վրա, հազիվ թե նրանք իջնում են ծովի մակերևույթի վրա և այսպիսով, նրանց ոտներին կպած տիղմը չի լվացվի, իսկ հասնելով ցամաքին նրանք անկասկած կգնան իրենց բնական քաղցրահամ ջրերի ապաստարանը։ Ես չեմ կարծում, որ բուսաբանները պարզ պատկերացում ունեն այն մասին, թե լճակների տիղմը ինչքան հարուստ է սերմերով։ Ես մի քանի փոքրիկ փորձեր եմ կատարել այդ ուղղությամբ, բայց այստեղ կհաղորդեմ ամենահետաքրքիր դեպքի մասին. փետրվարին ես վերցրի կերակրի երեք գդալ տիղմ ջրի տակից, փոքրիկ լճակի եզրի երեք զանազան տեղերից. չորացնելուց հետո այդ ցեխը կշռում էր 6¾ ունցիա<ref>Անգլիական ունցիան կազմում է 28,55 գր., հետևաբար, 6¾ ունցիան կլոր հաշված հավասար է 191,4 գրամի։— ''Խմբ.։''</ref>. վեց ամիս շարունակ ես այդ ցեխը պահում էի աշխատասենյակում խուփի տակ, պոկելով ու հաշվելով յուրաքանչյուր ծլող բույսը։ Բույսերը պատկանում էին զանազան տեսակների, և նրանց ընդհանուր թիվը հասնում էր 537-ի. և այդ մի թեյի գավաթում տեղավորված ջրիկ տիղմի մեջ։ Ուշադրության առնելով այդպիսի փաստերը, ես կարծում եմ, որ բոլորովին անբացատրելի կլիներ, եթե ջրային թռչունները քաղցրահամ ջրերում ապրող բույսերի սերմերը չտարածեին շատ հեռավոր կետերում գտնվող լճակներում ու հոսանքներում։ Նույնն է կատարվում նաև քաղցրահամ ջրերում ապրող մի քանի մանր կենդանիների ձվերի հետ։
Հավանորեն նաև այլ մեզ անհայտ պայմաններ են մասնակցում այդպիսի դեպքերում։ Ես արդեն մատնանշել եմ, որ քաղցրահամ ջրերի ձկներն ուտում են որոշ բույսերի սերմեր, բայց շատերին դուրս են նետում կուլ տալուց հետո, նույնիսկ մանր ձկները կուլ են տալիս միջին մեծությամբ սերմեր, օրինակ դեղին սափորիկի, կամ Potamogeton։ Ձկնկուլները և այլ թռչուններ դարեդար ամեն օր ուտում են ձկներ։ Հետո նրանք օդն են բարձրանում և չվում են դեպի այլ ջրեր կամ քամու միջոցով տարվում են ծովի վրայով, իսկ մենք տեսանք, որ սերմերն իրենց ծլելու ընդունակությունը պահպանում են, երբ դուրս են շպրտվում փղձկոցի միջոցով կամ կղկղանքի մեջ նույնիսկ շատ ժամեր անցնելուց հետո։ Երբ ես ծանոթացա փարթամ Nelumbium ջրաշուշանի սերմերի խոշոր չափերի հետ և հիշեցի Ա. դը-Կանդոյի Կանդոլի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> դիտողությունը այդ բույսի տարածման մասին, ես մտածեցի, որ նրա տարածման եղանակները պետք է անբացատրելի մնան, բայց Օդյուբոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Audubon /> պնդում է, որ գտել է հարավային մեծ ջրաշուշանի (դոկտոր Հուկերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> կարծիքով, հավանորեն, Nelumbium luteum-ի) սերմերը ձկնկուլի ստամոքսում։ Քանի որ այդ թռչունը պետք է թռչի լիքը լցրած ստամոքսով դեպի հեռավոր ջրավազանները և հետո սկսի ուտել կշտացնող ձկնային ուտելիքը, ապա ես, ըստ անալոգիայի կարծում եմ, որ նա կարող է փղձկոցի հետ դուրս նետել նաև ծլելու ընդունակ սերմեր։
Տարածման զանազան եղանակները ուսումնասիրելով, պետք է հիշել, որ երբ լճակը կամ հոսանքը դեռ նոր է գոյանում, օրինակ, մի բարձրացող կղզյակի վրա, նրանք դեռ ոչնչով չեն գրավված, և սերմը կամ ձուն հաջողությամբ զարգանալու շատ շանսեր ունեն։ Թեև գոյության կռիվը միշտ է տեղի ունենում լճակի բնակիչների միջև, ինչքան էլ նրանք քիչ լինեն, սակայն քանի որ տեսակների թիվը նույնիսկ լավ բնակված լճակում մեծ չէ այն տեսակների թվի համեմատությամբ, որոնք ապրում են ցամաքի համապատասխան տարածության վրա, ուստի մրցումը նրանց միջև հավանորեն ավելի թույլ է, քան ցամաքային տեսակների միջև՝ դրա հիման վրա օտար երկրի ջրերից գաղթողը նոր տեղ ձեռք բերելու ավելի մեծ շանսեր ունի, քան ցամաքային գաղթականները։ Մենք պետք է նաև հիշենք, որ քաղցրահամ ջրերի շատ օրգանիզմներ բնության սանդուխքի վրա ցածր տեղ են գրավում, և մենք հիմք ունենք կարծելու, որ այդպիսի էակները բարձրակարգներից ավելի դանդաղ են փոփոխվում, որը ժամանակ է տալիս ջրային տեսակների տարաբնակման համար։ Բացի դրանից, մենք չպետք է մոռանանք և այն հավանականությունը, որ քաղցրահամ ջրերի շատ տեսակներ առաջները անընդհատ կերպով տարածված են եղել հսկայական տարածության վրա, բայց հետո մահաջնջվել են միջակա կետերում։ Սակայն քաղցրահամ ջրերի բույսերը և ստորակարգ կենդանիները կպահպանե՞ն արդյոք իրենց նույնական ձևը կամ թե որոշ չափով փոփոխված կլինե՞ն, այդ միևնույն է, նրանց լայն տարածումը գլխավորապես կախված է սերմերի և ձվերի լայն տարածումից, որը կատարվում է կենդանիների, առանձնապես քաղցրահամ չբերում ջրերում ապրող թռչունների միջոցով, որոնք օժտված են թռչելու ընդունակությամբ, բնականաբար թափառում են մի ջրավազանից դեպի մյուսը։
===ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ===
Այժմ մենք մոտենում ենք այն երեք կարգի փաստերից վերջինին, որոնք ես ընտրել եմ որպես օրգանիզմների տարածումը բացատրելու նկատմամբ ամենամեծ դժվարությունները ներկայացնողներ, երբ ընդունում ենք, որ ոչ միայն մի տեսակի բոլոր անհատներն են տարածվել մի մարզից, այլև մերձավոր, թեկուզ այժմ իրարից շատ հեռու կետերում ապրող տեսակները ծագել են մի մարզից՝ իրենց հեռավոր նախնիների հայրենիքից։ Ես արդեն բերել եմ իմ ապացույցները հերքելու համար այն կարծիքը, որ իբրև թե մայր ցամաքներն այժմյան տեսակների գոյության ժամանակաշրջանի ընթացքում հասել են այնպիսի հսկայական չափերի, որ բոլոր օվկիանոսային կղզիներն ստացել են իրենց այժմյան ցամաքային բնակիչները, կազմելով այդ մայր ցամաքների մասերը։ Այդ տեսակետը վերացնում է շատ դժվարություններ, բայց չի համապատասխանում այն բոլոր փաստերին, որոնք վերաբերում են կղզիների վրա ապրող օրգանիզմներին։ Հաջորդ դիտողություններում ես կանգ չեմ առնի բացառապես տարածման հարցի վրա, այլև կքննարկեմ մի քանի այլ դեպքեր, որոնք վերաբերում են երկու տեսությունների, այն է՝ անկախ ստեղծագործության և փոփոխության միջոցով առաջանալու տեսությունների ճշտության պարզաբանությանը։
Օվկիանոսային կղզիների վրա բնակվող զանազան էակների տեսակները սակավաթիվ են այն տեսակների համեմատությամբ, որոնք գրավում են ցամաքի հավասար տարածություն. Ա. դը-Կանդոլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> այդ ընդունում է բույսերի համար, Ուոլլստոնը՝ Ուոլլաստոնը՝<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wollastone /> միջատների համար։ Նոր Զելանդիան, օրինակ, իր բարձր լեռներով և բազմազան բնակավայրերով, հասնելով 780 մղոնից ավելի լայնության, ունի Աուկլենդյան, Կեմպբել և Տատամ Չատամ կղզիների հետ միասին ընդամենը ծաղկավոր բույսերի 960 տեսակ. եթե մենք այս համեստ թիվը համեմատենք այն տեսակների թվի հետ, որոնք աճում են նույնքան տարածության վրա հարավ-արևմտյան Ավստրալիայում կամ Բարեհոսսո Բարեհուսո հրվանդանի վրա, ապա մենք պետք է ընդունենք, որ թվի մեջ եղած մեծ տարբերությունը բացատրվում է ինչ որ պատճառով՝ անկախ ֆիզիկական պայմաններում եղած տարբերությունից։ Նույնիսկ Քեմբրիջի միակերպ կոմսությունն ունի 847 բույս, իսկ Էնգլեսի փոքրիկ կղզին՝ 764. բայց այդ թվերի մեջ մտնում են մի քանի պտերներ և նատուրալիզացիայի ենթարկված բույսեր, և համեմատությունը այնքան էլ ճիշտ չէ մի քանի այլ տեսակետներից։ Մենք ապացույց ունենք, որ Համբարձման անբնակ կղզին սկզբնապես ունեցել է կես դյուժինից պակաս ծաղկավոր բույսեր, բույսեր․ ներկայումս բուսական շատ տեսակներ նատուրալիզացիայի են ենթարկվել նրա վրա, ինչպես որ Նոր Զելանդիայի և օվկիանոսային կղզիներից ամեն մեկի վրա։ Հիմք կա կարծելու, որ Սուրբ Հեղինեի կղզին բերված բույսերն ու կենդանիները գրեթե կամ լիովին բնաջնջել են բնական շատ արտադրանքներ։ Նա, ով ընդունում է յուրաքանչյուր տեսակի առանձին ստեղծման ուսմունքը, պետք է նաև ընդունի, որ օվկիանոսային կղզիների համար մեծ թվով լավագույն կերպով հարմարված բույսեր nr ու կենդանիներ չեն ստեղծվել, որովհետև մարդը չնախամտածված կերպով դրանք բնակեցրել է շատ ավելի լրիվ և ավելի լավ, քան այդ արել է բնությունը։
Թեև օվկիանոսային կղզիների վրա տեսակների ընդհանուր թիվը քիչ է, բայց էնդեմիկ, այսինքն երկրագնդի վրա ուրիշ ոչ մի տեղ չհանդիպող, ձևերի քանակությունը հաճախ շատ մեծ է լինում։ Դրա ճշտությանը կհամոզվենք, եթե օրինակի համար համեմատենք Մադեյրա կղզու էնդեմիկ ցամաքային կակղամորթների կամ Գալապագոսի արշիպելագի էնդեմիկ թռչունների քանակը որևէ մայր ցամաքի նույն կենդանիների քանակության հետ, իհարկե եթե կղզիների տարածությունը հավասար է մայր ցամաքի տարածությանը։ Այդ կարելի է սպասել նաև տեսական կշռադատումների հիման վրա, որովհետև, ինչպես արդեն բացատրվել է, այն տեսակները, որոնք մեծ ժամանակամիջոցներից հետո պատահմամբ ընկնում են նոր և առանձնացած մարզերի մեջ և դրա հետ միասին մտնում են մրցության նոր պայմանների մեջ, անկասկած կենթարկվեն փոփոխության և շատ դեպքերում կտան փոփոխված հաջորդների խմբեր։ Բայց դրանից բնավ չի հետևում, որ եթե որևէ կղզու վրա մի դասի համարյա բոլոր տեսակները բնորոշ են այդ կղզու համար, ապա մյուս դասի տեսակները կամ առաջինի ստորաբաժանումներն էլ բնորոշ կլինեն. այդ տարբերությունը մասամբ կախված է նրանից, որ տեսակները չեն փոփոխվում, եթե մեծ թվով են ընկնում կղզին, որովհետև այդ դեպքում նրանց փոխհարաբերությունները որքան և իցե մեծ չափով չեն խախտվում, մասամբ էլ նրանից, որ չփոփոխված գաղթականները հաճախ կարող են կղզին ընկնել հիմնական մարզից, և հետո խաչաձևվել կղզու ձևերի հետ։ Կարելի է կարծել, որ այդպիսի խաչաձևումներից առաջացած հաջորդները զգալի չափով շահում են ուժի տեսակետից, և այսպիսով նույնիսկ պատահական խաչաձևումը ավելի մեծ նշանակություն կունենա, քան այդ կարելի էր ենթադրել։ Ասածիս օգտին ես կբերեմ մի քանի օրինակներ։ Գալապագոսյան կղզիների վրա կան ընդամենը 26 ցամաքային թռչուններ, որոնցից քսանմեկը կամ գուցե նույնիսկ քսաներեքը հատուկ են միայն այդ կղզիներին, մինչդեռ տասնմեկ ծովային թռչուններից էնդեմիկ են միայն երկուսը, երկուսը․ ակնհայտ է, որ ծովային թռչունները կարող են այդ կղզիներն ընկնել թե՛ ավելի հեշտ կերպով և թե՛ ավելի հաճախ, քան ցամաքայինները։ Մյուս կողմից, Բերմուդյան կղզիները, որոնք նույնպիսի հեռավորության վրա են գտնվում Հյուսիսային Ամերիկայից, ինչպիսի հեռավորության վրա են Գալապագոսյան կղզիները Հարավային Ամերիկայից, և ունեն չափազանց յուրահատուկ հող, չունեն և ոչ մի էնդեմիկ ցամաքային թռչուն, բայց մենք գիտենք մ-ր Ջ. Մ. Ջոնսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Jones>'''Ջոնս Դ. Մ.''' (J. M. Jones)։</ref> Բերմուդյան կղզիների մասին գրած հիանալի նկարագրությունից, որ հյուսիս-ամերիկական շատ ու շատ թռչուններ ժամանակ առ ժամանակ և նույնիսկ համեմատաբար հաճախակի այցելում են այդ կղզիները։ Գրեթե յուրաքանչյուր տարի, ինչպես հաղորդում է ինձ մ-ր էԷ. Վ. Հարկուրտը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Harcourt>'''Հարկուրտ Է. Վ.''' (Harcourt Е. V.)։— Թռչնաբան։</ref> շատ եվրոպական և աֆրիկական թռչուններ քամու միջոցով տարվում են Մադեյրա կղզին. այդ կղզու վրա բնակվում են իննսունինը տեսակներ, որոնցից միայն մեկն է հատուկ նրան, այն էլ շատ մերձավոր եվրոպական ձևին, և երեք կամ չորս այլ տեսակներ պատկանում են այդ կղզուն և Կանարյան կղզիներին։ Սրանից հետևում է, որ Բերմուդների և Մադեյրայի վրա բնակություն են հաստատել հարևան մայր ցամաքներից եկած թռչունները, որոնք երկար ժամանակ իրենց գոյության համար պայքարել են իրար հետ և հարմարվել մեկը մյուսին։ Դրա շնորհիվ յուրաքանչյուր տեսակ ընկնելով մի նոր մարզ, մյուսների կողմից կասեցվում է իր տեղում և իր սովորություններով և այդ պատճառով միայն քիչ չափով է հակված լինում փոփոխվելու։ Բացի դրանից, փոփոխվելու ամեն հակում ճնշվում է չփոփոխված գաղթականների հետ խաչաձևվելով, որոնք հաճախ գալիս են հիմնական մարզից։ Մադեյրայի վրա բնակվում են նաև զարմանալի մեծ թվով բնորոշ ցամաքային խեցիներ, մինչդեռ նրա ափերին չկա ոչ մի բնորոշ ծովային խեցի։ Թեև մենք չգիտենք, թե ինչպես են տարածվում ծովային խեցիները, սակայն կարող ենք հասկանալ, որ նրանց ձվերն ու թրթուրները կպչելով գուցե ջրիմուռներին կամ լողացող ծառերին կամ բարձրասրունք թռչունների ոտներին, կարող են ավելի հեշտությամբ տեղափոխվել բաց ծովի վրայով երեք կամ չորս հարյուր մղոն հեռավորության վրա, քան ցամաքային խեցիները։ Մադեյրայի վրա ապրող միջատների զանազան խմբերը ներկայացնում են գրեթե զուգահեռ դեպքեր։
Օվկիանոսային կղզիները երբեմն զուրկ են լինում որոշ դասերի կենդանիներից, ապա այդպիսի դեպքում նրանց տեղը գրավում են այլ դասերի ներկայացուցիչները. այսպես, Գալապագոսյան կղզիների վրա սողունները, Նոր Զելանդիայի վրա հսկա անթև թռչունները գրավում են կամ ոչ այնքան վաղուց գրավում էին կաթնասունների տեղը։ Թեև մենք այստեղ խոսում ենք Նոր Զելանդիայի մասին որպես օվկիանոսային մի կղզու մասին, բայց որոշ չափով կասկածելի է համարել նրան այդպիսին, որովհետև, մի կողմից, նա չափազանց մեծ է և Ավստրալիայից բաժանված չէ շատ խոր ծովով, մյուս կողմից, նրա լեռնաշղթաների երկրաբանական բնույթի և ուղղության հիման վրա հարգարժան Վ. Բ. Կլարկը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Clarke /> վերջերս հայտնել է այն կարծիքը, որ այդ կղզին, ինչպես նաև Նոր Կալեդոնիան, կարելի է համարել Ավստրալիացին Ավստրալիային պատկանող։ Դառնալով բույսերին, մենք տեսնում ենք, որ ըստ ԼուկերիՀուկերի, <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> Գալապագոսյան կղզիների վրա զանազան կարգերի հարաբերական թիվը բոլորովին տարբեր է նրանից, ինչ նկատվում է մի որևէ այլ տեղ։ Թվի բոլոր նման տարբերությունները և կենդանիների ու բույսերի որոշ խմբերի լիակատար բացակայությունը սովորաբար բացատրվում են ենթադրելի տարբերությամբ կղզիների ֆիզիկական պայմանների մեջ. բայց այդպիսի բացատրությունը շատ կասկածելի է։ Այն դյուրությունը, որով տեղի է ունենում նրանց վրա բնակություն հաստատելը, ըստ երևույթին, նույնքան մեծ նշանակություն ունի, ինչքան որ այդ կղզիների ներկայացրած պայմանների բնույթը։
Օվկիանոսային կղզիների բնակիչների վերաբերմամբ կարելի է հաղորդել բազմաթիվ ուշագրավ մանր փաստեր։ Օրինակ, մի քանի կղզիների վրա, որտեղ ոչ մի կաթնասուն չկա, էնդեմիկ բույսերից մի քանիսն ունեն հիանալի զարգացած կեռիկներով սերմեր, սակայն հազիվ թե որևէ փոխհարաբերություն այնքան ակնառու է, ինչպես այն, որ կեռիկները ծառայում են կաթնասունների մազերին կպչելու միջոցով սերմերը տարածելու համար։ Բայց այդպիսի սերմերը կարող էին ընկնել կղզու վրա նաև այլ եղանակով, իսկ բույսը փոփոխվելով ու դառնալով էնդեմիկ տեսակ, շարունակում է պահպանել կեռիկները, որոնք այժմ անօգուտ հավելվածների նշանակություն ունեն, նման կղզու շատ բզեզների վերնաթևերի տակ կծկված ետևի թևերին։ Այնուհետև կղզիների վրա հաճախ հանդիպում են այնպիսի ընտանիքների պատկանող ծառեր և թփուտներ, որոնք այլ տեղերում կազմված են միայն խոտանման տեսակներից. բայց ծառերը, ինչպես այդ ցույց է տվել Ալֆոնս դը-Կանդոլը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> ընդհանրապես ունեն, ինչ էլ ուզում է լինի դրա պատճառը, սահմանափակ տարածում, և դրա համար էլ քիչ հավանական է, որ ծառերը կարող էին իրարից հեռու գտնվող օվկիանոսային կղզիները հասնել։ Բայց այն խոտանման բույսը, որը շանսեր չունի հաջողությամբ մրցելու մայր ցամաքի վրա բուսնող լավ զարգացած շատ ծառերի հետ, հաստատվելով կղզու վրա կարող է ձեռք բերել առավելություններ այլ խոտանման բույսերի հանդեպ, շարունակ աճելով բարձր ու բարձր և ծավալելով իր գագաթը նրանց վրա։ Այս դեպքում բնական. ընտրությունը ձգտում է բարձրացնել բույսի հասակը, ինչ ընտանիքի էլ նա պատկանի, և սկզբում դարձնում է նրան թփուտ, իսկ հետո ծառ։
===ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԿԱԹՆԱՍՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՎՐԱ===
Օվկիանոսային Կղզիների կղզիների վրա կենդանիների ամբողջ կարգերի բացակայության մասին Բորի Սեն-Վենսենը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Boryde>'''Բորի Սեն-Վենսեն''' (Boryde Saint-Vincent)։— Բնախույզ, Ֆրանսիայում (1780—1846)։ Հետազոտել է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների այն կղզիները, որոնք հարակից են Աֆրիկային։ Մասնակցել է բազմաթիվ գիտական հանդեսների, խմբագրել է «Բնապատմության դասական բառարանը»։</ref> դեռ վաղուց նշել է, որ երկկենցաղները (գորտերը, դոդոշները, տրիտոնները) երբեք չեն գտնվել այն կղզիներից ոչ մեկի վրա, որոնք ցրված են օվկիանոսի լայնածավալ տարածության մեջ։ Ես աշխատեցի ստուգել այդ ցուցմունքը և գտա, որ նա միանգամայն ճիշտ է, բացառելով Նոր Զելանդիան, Նոր Կալեդոնիան, Անդամանյան և գուցե Սողոմոնյան ու Սեյշելյան կղզիները։ Բայց ես արդեն նշել եմ, որ կասկածելի է, թե արդյոք կարելի է Նոր Զելանդիան և Նոր Կալեդոնիան տեղավորել օվկիանոսային կղզիների թվում, և ավելի ևս կասկածելի նույնը Անդամանյան ու Սողոմոնյան խմբերի և Սեյշելյան կղզիների վերաբերմամբ։ Գորտերի, դոդոշների և տրիտոնների այդ ընդհանուր բացակայությունը անկասկածելիորեն օվկիանոսային շատ կղզիների վրա չի կարելի բացատրել վերջիններիս ֆիզիկական պայմաններով, պայմաններով․ ընդհակառակր, թվում է, թե այդ կղզիներն առանձնապես հարմար են հիշված կենդանիների համար, որովհետև գորտերը բերվել են Մադեյրա, Ազորյան և Մավրիկիա կղզիները և այնտեղ այնքան են բազմացել, որ դարձել են վնասատուներ։ Քանի որ այդ կենդանիներն ու նրանց ձվերն անմիջապես փչանում են ծովի ջրում (որքան գիտենք՝ բացառությամբ մի հնդկական տեսակի) ուստի նրանց համար չափազանց դժվար է անցնել ծովի վրայով, և դա բացատրում է մեզ, թե ինչու նրանք բացակայում են իսկական օվկիանոսային կղզիների վրա։ Բայց թե ինչու նրանք, եթե հետևենք, ստեղծագործության տեսությանը, այստեղ չեն ստեղծվել, դա բացատրել շատ դժվար է։
Կաթնասուններն իրենց կողմից ներկայացնում են նման դեպքեր։ Ես ուշադիր կերպով կարդացել եմ հին ճանապարհորդություններ և չեմ գտել ոչ մի անկասկածելի ցուցմունք այն մասին, որ մի ցամաքային կաթնասուն (բացառությամբ բնիկների բուծած ընտանի կենդանիների) ողջ վիճակում գտնված լինի այնպիսի կղզու վրա, որը 300 մղոնից ավելի հեռու է մայր ցամաքից կամ մայր ցամաքային մի մեծ կղզուց, կղզուց․ իսկ նույնիսկ անհամեմ ատ անհամեմատ ավելի մոտ գտնվող շատ կղզիներ միանգամ այն անբնակ են։ Ֆալկլանդյան կղզիները, որոնց վրա ապրում է գայլի նմանությամբ մի աղվես, ավելի շուտ բացառության են համապատասխանում, համապատասխանում․ բայց կղզիների այդ խումբը չի կարելի դիտել որպես օվկիանոսային, որովհետև նա գտնվում է ծանծաղուտի վրա, որը միացնում է նրան մոտավորապես 280 մղոն հեռավորության վրա ընկած մայր ցամաքի հետ, բացի դրանից, լողացող սառույցները նախկին ժամանակները գլաքարեր են բերել այդ կղզիների արևմտյան ափերը և կարող էին տանել նաև աղվեսին, ինչպես այդ այժմ հաճախ լինում է արկտիկական երկրներում։ Չի կարելի ասել նաև այն, թե փոքր կղզին չի կարող կերակրել գոնե փոքրիկ կաթնասուններին, որովհետև այդպիսիները հանդիպում են աշխարհի շատ մասերում շատ փոքրիկ կղզիների վրա, եթե այդպիսի կղզիները հեռու չեն մայր ցամաքից, և հազիվ թե կարելի է անվանել մի կղզի, որի վրա մեր մանր չորքոտանիները չենթարկվեին նատուրալիզացիայի և չբազմանային։ Անկախ ստեղծագործություն ընդունող սովորական տեսակետի համաձայն չի կարելի ասել, որ այդ դեպքերում ժամանակ չի եղել կաթնասուններ ստեղծելու համար, համար․ հրաբխային շատ կղզիներ բավականաչափ հին են, ինչպես այդ կարելի է տեսնել նրանց կրած հսկայական քայքայումից և նրանց երրորդային շերտերից, շերտերից․ այստեղ նաև ժամանակ եղել է այլ դասերի էնդեմիկ տեսակներ ստեղծելու համար, իսկ մայր ցամաքների մասին հայտնի է, որ կաթնասունների նոր տեսակներն ավելի արագ են երևան գալիս ու անհետանում, քան մյուսները, ցածրակարգ կենդանիները։ Թեև ցամաքային կաթնասունները չեն հանդիպում օվկիանոսային կղզիների վրա, բայց օդայինները հանդիպում են համարյա յուրաքանչյուր կղզու վրա։ Նոր Զելանդիայի վրա կան երկու տեսակ չղջիկներ, որոնք երկրագնդի վրա ուրիշ ոչ մի տեղ չկան. Նորֆոլկ կղզին, Վիտի արշիպելագը, Բոնին կղզիները, Կարոլինյան և Մարիանլան Մարիանյան արշիպելագները և Մավրիկիա կղղին՝ կղզին՝ բոլորն էլ ունեն իրենց բնորոշ չղջիկները։ Իսկ ինչո՞ւ, կարելի է հարցնել, ենթադրյալ ստեղծագործական գործունեությունը առաջացրել է հեռավոր կղզիների վրա չղջիկներ, այլ ոչ թե ուրիշ կաթնասուններ։ Իմ կարծիքով այդ հարցին հեշտ է պատասխանել, որովհետև ոչ մի ցամաքային կենդանի չի կարող անցնել ծովի ընդարձակ տարածությունը, իսկ չղջիկները կարող են նրա վրայով թռչել։ Այդ կենդանիներին տեսել են ցերեկը Ատլանտյան օվկիանոսի վրայով հեռու թռչելիս, հյուսիս-ամերիկական երկու տեսակներ կանոնավոր կերպով կամ ժամանակ առ ժամանակ այցելում են Բերմուդները, որոնք գտնվում են մայր ցամաքից 600 մղոն հեռու։ Ես իմանում եմ մ-ր Տոմսից,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Tomes>'''Տոմս''' (Tomes)։</ref> որը հատկապես ուսումնասիրել է այդ ընտանիքը, որ շատ տեսակներ ունեն տարածման հսկայական շրջան և գտնված են թե՛ մայր ցամաքների և թե՛ հեռավոր կղզիների վրա։ Այստեղից մեզ մնում է միայն ենթադրել, որ այդպիսի թափառող տեսակը փոփոխվել է իր բնակավայրի նոր հանգամանքներին հարմարվելով, և մեզ հասկանալի կդառնա էնդեմիկ չղջիկների ներկայությունը օվկիանոսային կղզիների վրա, երբ բացակայում են մյուս բոլոր ցամաքային կաթնասունները։
Կա ևս մի հետաքրքրական հարաբերակցություն, այն է՝ կղզիները միմյանցից կամ ամենամոտ մայր ցամ,աքից ցամաքից բաժանող ծովի խորության և նրանց կաթնասունների ունեցած նմանության աստիճանի միջև։ Մ-ր Ուինդզոր Իրլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Windsor>'''Իրլ Ուինձոր''' (Windsor Earl)։</ref> այդ տեսակետից կատարել է մի քանի կարևոր դիտողություններ, որոնք դրանից հետո զգալիորեն ընդարձակվել են մ-ր Ուոլլեսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wallace /> հիանալի հետազոտություններով Մալայան արշիպելագի վրա, որը Ցելեբեսի մոտերքը խոր օվկիանոսի մի շերտով բաժանվում է կաթնասունների երկու խիստ տարբեր կենդանական աշխարհների։ Նեղուցի յուրաքանչյուր կողմում կղզիները տեղավորված են համեմատաբար ոչ խոր ստորջրյա հիմքի վրա և բնակված են միևնույն կամ շատ մերձավոր կաթնասուններով։ Ես դեռ ժամանակ չեմ ունեցել հետամուտ լինելու այդ հարաբերակցությանր հարաբերակցությանը աշխարհի բոլոր երկրներում, բայց որքան ես այդ կարողացել եմ անել, այդպիսի հարաբերակցություն կա։ Օրինակ, Բրիտանիան Եվրոպայից բաժանված է մի նեղ ջրանցքով, որի երկու կողմում ապրում են միևնույն կաթնասունները. նույնը ճիշտ է նաև Ավստրալիայի ափերի շուրջը գտնվող բոլոր կղզիների վերաբերմամբ։ Մյուս կողմից, Վեստ Ինդիայի կղզիները, որոնք նստած են ստորջրյա խոր, մոտավորապես 1000 ֆաթոմ խորությամբ, հիմքի վրա, բնակված են միանգամայն տարբեր տեսակների և նույնիսկ սեռերի պատկանող ամերիկական ձևերով։ Քանի որ այն փոփոխությունների չափը, որոնց ենթարկվում են զանազան կենդանիներ, մասամբ կախված է ժամանակամիջոցից, իսկ կղզիները, որոնք մայր ցամաքից կամ մեկը մյուսից բաժանված են ծանծաղ ջրանցքով, ամենայն հավանականությամբ միացած են եղել ավելի նոր ժամանակաշրջանում, քան խոր ջրանցքներով բաժանված կղզիները, ապա մենք կարող ենք հասկանալ, թե ինչպիսի հարաբերակցություն գոյություն ունի կաթնասունների երկու ֆաունան բաժանող խոր ծովի և նրանց նմանության աստիճանի միջև, մի հարաբերակցություն, որը միանգամայն անբացատրելի է անկախ ստեղծագործական ակտերի տեսությամբ։
Օվկիանոսային կղզիների բնակիչների մասին արված դիտողությունները, այն է՝ որ նրանք ունեն տեսակների սահմանափակ թիվ, բայց մեծ քանակությամբ էնդեմիկ ձևեր, միևնույն դասի որոշ խմբերի անդամները փոփոխվել են, մյուսներինը՝ ոչ, ամբողջ կարգերի բացակայություն, ինչպիսիք են երկկենցաղները և ցամաքային կաթնասունները, չնայած չղջիկների ներկայությանը, բույսերի որոշ ընտանիքների յուրահատուկ զարգացում (խոտանման ձևերի զարգանալն ու ծառաբույսեր դառնալը) և այլն, այս բոլորը, ինձ թվում է, ավելի լավ է համաձայնվում այն ենթադրության հետ, որ երկար ժամանակաշրջանի ընթացքում տեղի են ունեցել տեղափոխության պատահական եղանակներ, քան այն ենթադրությանը, թե բոլոր օվկիանոսային կղզիները առաջներում կապված են եղել մայր ցամաքի հետ։ Վերջին ենթադրության դեպքում զանազան դասերի ներկայացուցիչներ հավանորեն կգաղթեին ավելի հավասարաչափորեն, իսկ քանի որ մեծ քանակությամբ գաղթելիս նրանց փոխհարաբերությունները զգալի չափով չէին խախտվի, ապա սրանից հետևում է, որ նրանք կամ բոլորովին չէին փոփոխվի, կամ էլ բոլոր տեսակները կփոփոխվեին միանման չափով։
Ես չեմ ժխտում, որ շատ լուրջ դժվարություններ կան հասկանալու համար այն, թե ինչ կերպով ամենահեռավոր կղզիների բնակիչներից շատերը՝ կամ նախկին տեսակային ձևը պահպանողները, կամ արդեն փոփոխվածները հասել են իրենց այժմյան բնակավայրերը։ Բայց չպետք է մոռանալ այլ կղզիների գոյության հավանականությունը, որոնք մի ժամանակ կայանների դեր են կատարել և բոլորովին անհետ կորել են։ Ես ուզում եմ պարզաբանել մի դժվարին դեպք։ Գրեթե բոլոր օվկիանոսային կղզիները, նույնիսկ ամենից ավելի մեկուսացածները և փոքրագույն մեծություն ունեցողները բնակված են ցամաքային կակղամորթներով, սովորաբար էնդեմիկ տեսակներով, երբեմն ամենուրեք տարածված տեսակներով, որի զարմանալի օրինակները Խաղաղ օվկիանոսի համար տվել է դոկտոր Ա. Ա. Գուլդը։<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gould_Augustus>'''Գուլդ Ա. Ա.''' (Gould Augustus A.)։— Ականավոր մալակոալոգ Ամերիկայում (մեռել է 1866 թ.)։ Շատ է աշխատել հյուսիս-ամերիկյան թերթախռիկավոր կակղամորթների սիստեմատիկայի վրա։</ref> Միաժամանակ պետք է նկատել, որ ծովի ջուրը հեշտությամբ սպանում է ցամաքային կակղամորթներին, կակղամորթներին․ նրանց ձվերը, գոնե փորձի համար իմ վերցրածները, սուզվում են նրա մեջ և փչանում են։ Հետևաբար, պետք է լինեն որևէ անհայտ, բայց առիթի դեպքում իրական միջոցներ նրանց տեղափոխության համար։ Արդյոք չե՞ն կարող երբեմն հենց նոր ծնված անհատները կպչել գետնի վրա ման եկող թռչունների ոտներին և տեղափոխվել նրանց միջոցով։ Ինձ թվացել է նաև այն, որ ձմեռող կակղամորթները խեցու անցքը թաղանթով ծածկված վիճակում կարող են տեղափոխվել ոչ այնքան լայն ծովային նեղուցով լողացող ծառերի ճեղքերում։ Ես գտել եմ, որ այդ վիճակում զանազան տեսակներ առանց վնասի 7 օր դիմանում են ծովի ջրի մեջ սուզվելուն. իսկ Helix pomatia-ի մի խեցի նման մի փորձից հետո ձմեռային հանգստի միևնույն վիճակում իջեցվել է քսան օրով ծովի ջրի մեջ և հիանալի կերպով դիմացել է այդ ստուգմանը։ Իսկ այդ ժամանակամիջոցի ընթացքում խեցին կարող է միջին արագություն ունեցող ծովային հոսանքով տեղափոխվել 660 աշխարհագրական մղոն հեռավորության վրա։ Քանի որ Helix-ը հաստ կրային կափարիչ ունի, ես հեռացրի այն, իսկ երբ գոյացավ նոր, թաղանթանման ծածկոցը, ես նրան տասնչորս օրով նորից սուզեցի ծովային ջրի մեջ, որից հետո նա կրկին կազդուրվեց և կարող էր սողալ։ Ինձնից հետո նման փորձեր կատարել է բարոն Աուկեպտենը. <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Aucapitaine>'''Աուկեպտեն''' (Aucapitaine)։ Կակղամորթների մասնագետ։</ref> նա զետեղել է տասը տեսակների պատկանող հարյուր ցամաքային կակղամորթներ ծակոտկեն պատերով արկղի մեջ և այն սուզել է երկու շաբաթով ծովի մեջ։ Հարյուրից կենդանի են մնացել քսանյոթը։ Կափարիչի ներկայությունը, ամենայն հավանականությամբ, այդ դեպքում նշանակություն ունի, որովհետև այդ կափարիչն ունեցող Cyclostoma elegans-ի տասներկու անհատներից տասնմեկը կենդանի են մնացել։ Ուշագրավ է այն, որ այն ժամանակ, երբ իմ փորձի համար վերցրած Helix pomatia-ն լավ դիմադրել է ծովի ջրի ազդեցությանը, Աուկեպտերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Aucapitaine>'''Աուկեպտեն''' (Aucapitaine)։ Կակղամորթների մասնագետ։ Էջ 488։</ref> Աուկեպտենի վերցրած Helix-ի այլ չորս տեսակներին պատկանող հիսունչորս անհատներից ոչ մեկը չի դիմացել ստուգմանը։ Սակայն ամենևին չի կարելի հավանական համարել, որ ցամաքային կակղամորթները հաճախակի են փոխադրվել այդ ձևով. թռչունների ոտները հանդիսանում են ամենահավանական եղանակը։
===ԿՂԶԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԱՄԵՆԱՄԵՐՁԱՎՈՐ ՄԱՅՐ ՑԱՄԱՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ===
Ամենից ավելի զարմանալի և մեզ համար կարևոր փաստ է ներկայացնում կղզիների վրա բնակվող տեսակների նմանությունը ամենամոտ մայր ցամաքի տեսակների հետ՝ չնայած նրանց միջև նույնություն չկա։ Դա կարելի է հաստատել բազմաթիվ օրինակներով։ Հասարակածի մոտերքն ընկած Գալապագոսյան արշիպելագը գտնվում է Հարավային Ամերիկայի ափերից 500—600 մղոն հեռավորության վրա, և նրա ցամաքի կամ ջրերի գրեթե յուրաքանչյուր արտադրանք իր վրա կրում է Ամերիկայի մայր ցամաքի անկասկածելի դրոշմը։ Այնտեղ բնակվում են քսանվեց ցամաքային թռչուններ, որոնցից քսանմեկը կամ գուցե քսաներեքը համարվում են լավ առանձնացած տեսակներ և ընդհանրապես կարող էին դիտվել որպես այստեղ ծնվածներ, սակայն այդ թռչունների մեծամասնության մոտ ազգակցությունը ամերիկական տեսակների հետ արտահայտվում է ամեն բանում՝ սովորությունների, շարժումների, ձայնի մեջ։ Նույն բանն է նաև թե այլ կենդանիների և թե մեծ քանակությամբ բույսերի նկատմամբ, ինչպես այդ ցույց է տվել դոկտոր Հուկերն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> իր Գալապագոսյան արշիպելագի բուսականության մասին գրած հիանալի աշխատության մեջ։ Մայր ցամաքից մի քանի հարյուր մղոն հեռու Խաղաղ օվկիանոսի մեջ ընկած այդ հրաբխային կղզիների բնակիչների հետ ծանոթացող բնախույզն զգում է այնպես, թե ինքը գտնվում է ամերիկական հողի վրա: վրա։ Ինչո՞ւ է այդ այդպես։ Ինչո՞ւ այն տեսակները, որոնք, ինչպես ենթադրում են, ստեղծված են Գալապագոսյան արշիպելագի վրա և ոչ մի այլ տեղ, կրում են Ամերիկայում ստեղծված տեսակների հետ նմանության այնպիսի անկասկածելի դրոշմ։ Կղզիների ո՛չ կենսապայմաններում, ո՛չ երկրաբանական կառուցվածքում, ո՛չ բարձրության և կլիմայի մեջ, ո՛չ էլ առանձին դասերի միմյանց հետ ունեցած հարաբերակցության մեջ ոչինչ չկա, որ շատ նման լինի Հարավային Ամերիկայի մայր ցամաքի պայմաններին. իրականում բոլոր տեսակետներից մեծ տարբերություն կա։ Մյուս կողմից, հողի հրաբխային բնույ֊ թովբնույթով, կլիմայով, բարձրությամբ և մեծությամբ Գալապագոսյան արշիպելագի ^ՂԳՒ^երր կղզիները մեծ նմանություն ունեն Կանաչ հրվանդանի կղզիների հետ. բայց ինչպիսի լիակատար ու բացարձակ տարբերություն կա նրանց բնակիչների միջև։ Կանաչ հրվանդանի կղզիների բնակիչները պատկանում են Աֆրիկայի բնակիչներին, ինչպես որ Գալապագոսյան բնակիչները ամերիկականներին։ Նման փաստերը բացատրվել չեն կարող անկախ ստեղծագործություն ընդունող տեսակետով, մինչդեռ այստեղ ընդունված տեսակետից ակներև է այն, որ Գալապագոսյան կղզիներն ամենայն հավանականությամբ իրենց գաղթականներն ստացել են Ամերիկայից կամ գաղթի պատահական եղանակի շնորհիվ, կամ նրանք մի ժամանակ միացած են եղել ցամաքի հե,տ հետ առանց ընդհատման (թեև այս վերջինին ես չեմ հավատում), իսկ Կանաչ հրվանդանի կղզիները՝ Աֆրիկայից, այդպիսի գաղթականները կարող էին փոփոխություններ կրել, բայց ժառանգականության սկզբունքը դեռևս մատնանշում է նրանց ծագման վայրը։
Կարելի է համանման շատ փաստեր բերել, որոնց գրեթե ընդհանուր կանոնն այն է, որ կղզիների էնդեմիկ արտադրանքները պատկանում են ամենամոտ մայր ցամաքի կամ ամենամոտ ընդարձակ կղզու արտադրանքներին։ Բացառությունները քիչ են և նրանց մեծամասնությունը կարելի է բացատրել։ Այսպես, թեև Կերգուելեն կղզին ավելի մոտ է Աֆրիկային, քան Ամերիկային, սակայն նրա բույսերը նման են և այն էլ մեծ չափով, ինչպես մենք այդ գիտենք դ-ր Հուկերի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hooker /> աշխատություններից, Ամերիկայի բույսերին. բայց ունենալով այն տեսակետը, որ այդ կղզին ամբողջովին բնակեցվել է գերազանցապես այն սերմերով, որ բերվել են իշխող հոսանքների հետ շարժվող լողացող սառցակույտերի վրա եղած հողն ու քարերը, այդ անոմալիան չքանում է։ Նոր Զելանդիան իր էնդեմիկ բույսերով ավելի մոտ է Ավստրալիային՝ ամենամերձավոր ընդարձակ ցամաքին, քան որևէ մի այլ երկրի, և հենց այդ էլ կարելի էր սպասել. բայց նա մոտ է նաև Հարավային Ամերիկային, որը թեև Ավստրալիայից հետո մյուս մայր ցամաքներից ամենամոտն է, սակայն այնքան հեռու է ընկած, որ այդ փաստը դառնում է անոմալիա։ Այդ դժվարությունը մասամբ վերանում է, երբ ընդունում ենք այն տեսակետը, որ Նոր Զելանդիայի, Հարավային Ամերիկայի և այլ հարավային երկրների բնակիչները մասամբ եկել են միջանկյալ, թեև հեռավոր մի կետից, այն է՝ անտարկտիկական կղզիներից, երբ նրանք երրորդային ավելի տաք ժամանակաշրջանի ընթացքում, սառցադաշտային ժամանակաշրջանի սկսվելուց առաջ ծածկված են եղել բուսականությամբ։ Այդ նմանությունը, որ թեև թույլ, բայց գոյություն ունի, ըստ դ-ր Հուկերի վկայության, Ավստրալիայի և արավ-արևմտյան անկյան և Բարեհուսո հրվանդանի բուսական աշխարհների միջև, առավել ևս ուշագրավ դեպք է ներկայացնում, այդ նմանությունը, որ արտահայտվում է միայն բույսերի նկատմամբ, անկասկած երբևիցե կբացատրվի։
Միևնույն օրենքը, որը որոշում է կղզիների և նրանց ամենամոտ րնդարձակ ընդարձակ ցամաքի բնակիչների միջև եղած ազգակցությունը, երբեմն արտահայտվում է ավելի փոքր չափերով, բայց վերին աստիճանի հետաքրքրական ձևով միևնույն արշիպելագի սահմաններում։ Այսպես, Գալապագոսյան արշիպելագի կղզիներից ամեն մեկն ունի մի քանի առանձին տեսակներ, մի բան, որն ինքնին զարմանալի փաստ է ներկայացնում. այդ տեսակներն անհամեմատ ավելի մոտ են միմյանց, քան Ամերիկայի մայր ցամաքի կամ աշխարհի որևէ այլ երկրի բնակիչներին։ Այդ էլ կարելի էր սպասել, որովհետև այդպես իրար մոտ գտնվող կղզիները իրենց գաղթականներն անպայման պիտի ստանային մի ընդհանուր աղբյուրից և մեկը մյուսից։ Բայց ինչպե՞ս է պատահել, որ գաղթականներից շատերը տարրեր տարբեր կերպով են փոփոխվել, թեև միայն թույլ չափով, այն կղզիների վրա, որոնք գտնվում են իրար մոտ, ունեն միևնույն երկրաբանական կառուցվածքը, միևնույն բարձրությունը, միևնույն կլիման և այլև։ Ինձ համար դա երկար ժամանակ մնում էր որպես մեծ դժվարություն, բայց այդ բացատրվում էր գլխավորապես ամուր կերպով արմատացած այն մոլորությամբ, որ ֆիզիկական պայմաններն են համարվում ամենից ավելի կարևոր, մինչդեռ չի կարելի վիճել, որ այն տեսակների հատկությունները, որոնց հետ ամեն մեկը հարկադրված է մրցման մեջ մտնելու, ներկայացնում են հաջողության համար առնվազն նույնքան կարևոր և ընդհանրապես նույնիսկ ավելի կարևոր տարր։ Այժմ եթե մենք դառնանք այն տեսակներին, որոնք ապրում են Գալապագոսյան արշիպելագի վրա և գտնված են նաև աշխարհի այլ մասերում, մենք կտեսնենք, որ նրանք տարրեր տարբեր կղզիների վրա շատ խիստ զանազանվում են։ Սակայն այդ տարբերությունը կարելի է սպասել, եթե կղզիները բնակեցվել են պատահական եղանակների օգնությամբ, օրինակ, եթե մի բույսի սերմ ընկել է մի կղզու վրա, իսկ մյուսի սերմը մի այլ կղզու վրա, թեև նրանք բոլորն էլ ծագում են առել միևնույն աղբյուրից։ Հետևաբար, երբ նախկին ժամանակներում գաղթականն ընկել է կղզիներից մեկը և հաջորդականորեն տարածվել է մեկից մյուսի վրա, նա իհարկե զանազան կղզիների վրա ընկել է տարբեր պայմանների մեջ, որովհետև նա պետք է մրցեր օրգանիզմների տարրեր տարբեր խմբերի հետ. օրինակ, բույսը կարող էր զանազան կղզիների վրա գտնել, որ իրեն համար ամենապետքական գետինը զբաղված է մի քանի տարբեր տեսակներով և ինքը կարող էր ենթարկվել մի քանի տարբեր թշնամիների հարձակմանը։ Եթե նա սկսեր այստեղ փոփոխվել, ապա բնական ընտրությունը հավանորեն կսկսեր զանազան կղզիների վրա նպաստել զանազան տարատեսակների։ Սակայն որոշ տեսակներ կարող են տարաբնակվել, պահպանելով իրենց առանձնահատկությունները, այնպես, ինչպես որոշ տեսակներ լայն կերպով տարաբնակվում են մայր ցամաքի վրա և մնում են նույնը։
Իրոք, ինչպես Գալապագոսյան արշիպելագի վերաբերմամբ, այնպես էլ նվազ չափով այլ համանման դեպքերում զարմանալի է թվում այն փաստը, որ նոր տեսակներն առաջանալով մի կղզու վրա, հետո արագ կերպով չեն տարաբնակվել մյուսների վրա։ Այդ կղզիները թեև մեկը մյուսին մոտ են, բայց բաժանված են ծովի խոր բազուկներով, որոնք մեծ մասամբ Բրիտանական ջրանցքից ավելի լայն են, և հիմք չկա կարծելու, որ նրանք երբևիցե անմիջականորեն միացած են եղել։ Կղզիների միջև անցնող ծովային հոսանքներն արագ են, այստեղ փոթորիկներն արտասովոր հազվագյուտ են, և այդ պատճառով այդ կղզիներն իսկապես միմյանցից բաժանված են անհամեմատ ավելի իրականորեն, քան այդ թվում է քարտեզի վրա։ Այնուամենայնիվ, մի քանի տեսակներ, թե աշխարհի այլ մասերում գտնվածներից և թե արշիպելագին պատկանողներից, տարածված են մի քանի կղզիների վրա, և հիմնվելով նրանց այժմյան տարածման վրա, մենք կարող ենք կարծել, որ նրանք մի կղզուց տարաբնակվել են մյուսների վրա։ Սակայն ես կարծում եմ, որ մենք հաճախ սխալ տեսակետ ունենք մերձավոր տեսակների մեկը մյուսին պատկանող մարզերը փոխադարձաբար թափանցելու հավանականության մասին, երբ նրանց միջև ազատ հաղորդակցություն կա։ Կասկած չկա, որ եթե մի տեսակ ունի որևէ առավելություն մյուսի հանդեպ, նա կարճ ժամանակում իսպառ կամ մասամբ դուրս կմղի նրան. բայց եթե երկուսն էլ միանման լավ հարմարված են իրենց գրաված մարզերին, այդ դեպքում, հավանորեն, երկուսն էլ կպահպանեն իրենց տեղերը անկախ ժամանակի տևողությունից։ Լավ գիտենալով այն փաստը, որ մարդու միջոցով նատուրալիզացիայի ենթարկված շատ տեսակներ տարածվել են զարմանալի արագությամբ ընդարձակ տարածությունների վրա, մենք հակված ենք կարծելու, որ այդ բանին ընդունակ է տեսակների մեծ մասը. բայց մենք պետք է հիշենք, որ այն տեսակները, որոնք նատուրալիզացիայի են ենթարկվել նոր երկրներում, սովորաբար բոլորովին մոտ չեն բուն բնակիչներին, այլ շատ տարբերվում են նրանցից, մեծ մասամբ պատկանելով, ինչպես այդ ցույց է տվել Ա. դր-Կանդոլը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> զանազան սեռերի։ Գալապագոսյան արշիպելագի վրա նույնիսկ շատ թռչուններ, չնայած նրան, որ լավ հարմարված են կղզուց կղզի թռչելու համար, զանազան կղզիների վրա զանազան են. այսպես, նրանց մեջ կան երեք տեսակի կեռնեխներ, որոնցից ամեն մեկը հարմարված է իր կղզուն։ Այժմ ենթադրենք, թե քամին Չատամ կղզուց կեռնեխին քշել է Չարլզ կղզին, որն ունի իր կեռնեխը. նա ինչո՞ւ պիտի կարողանար հաջողությամբ հաստատվել այստեղ։ Մենք համարձակորեն կարող ենք կարծել, որ Չարլզ կղզին ամբողջովին բնակված է իր սեփական տեսակով, որովհետև ամեն տարի ավելի շատ ձու է ածվում և ավելի շատ ձագեր հանվում, քան իրականում կարելի է կերակրել, և մենք կարող ենք ենթադրել, որ Չարլղ Չարլզ կղզուն պատկանող կեռնեխը գոնե նույնքան լավ է հարմարված իր մարզին, ինչքան Չատամ կղզուն պատկանող տեսակը։ Սըր Չ. Լյաելը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> և մ-ր Ուոլլաստոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Wollastone /> դրա մասին հաղորդել են ինձ հետևյալ ուշագրավ փաստը. Մադեյրա կղզին և նրան հարակից Պորտո-Սանտո կղզյակն ունեն ցամաքային կակղամորթների տարբեր, բայց միմյանց փոխարինող շատ տեսակներ, որոնցից մի քանիսն ապրում են քարերի ծերպերում. և թեև ամեն տարի Պորտո-Սանտոյից մեծ քանակությամբ քար են փոխադրում Մադեյրա, սակայն վերջին կղզին դեռևս չի բնակված Պորտո-Սանտոյի տեսակներով, այնուամենայնիվ, երկու կղզիներն էլ գրավել են եվրոպական ձևերը, որոնք հանկասկածելիորեն որոշ առավելություն ունեն տեղական տեսակների հանդեպ։ Այս նշումներից հետո, ես կարծում եմ, մենք առանձնապես չենք զարմանա, որ Գալապագոսյան արշիպելագի զանազան կղզիների վրա բնակվող էնդեմիկ տեսակներից ոչ բոլորն են տարածվել մի կղզուց մյուսը։ Մայր ցամաքի վրա տեղի ավելի վաղ գրավումը հավանորեն մեծ դեր է կատարում այն տեսակների գաղթականների տեղափոխման իրադրության մեջ, որոնք բնակվում են նման ֆիզիկական պայմաններ ունեցող այլ մարզերում։ Այսպես, Ավստրալիայի հարավ-արևելյան և հարավ-արևմտյան անկյուններն ունեն համարյա միևնույն ֆիզիկական պայմանները և միացած են իրար հետ չընդհատվող ցամաքով, բայց և այնպես նրանց վրա ապրում են մեծ թվով զանազան կաթնասուններ, թռչուններ և բույսեր, ըստ Բետսի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Bates /> նույնն է ստացվում նաև թիթեռների և այլ կենդանիների վերաբերմամբ, որոնք բնակվում են Ամազոնի լայնարձակ, բաց ու չընդհատվող հովտում։
Օվկիանոսային կղզիների բնակիչների ընդհանուր բնույթը որոշող սկզբունքը, այսինքն՝ կախումը այն աղբյուրից, որտեղից գաղթականները կարողացել են ամենից ավելի հեշտությամբ տարաբնակվել ու հետագայում փոփոխվել, իր լայն կիրառությունն է գտնում բնության մեջ։ Մենք նրան հանդիպում ենք յուրաքանչյուր լեռնագագաթի վրա, յուրաքանչյուր լճի և յուրաքանչյուր ճահճի մեջ։ Այդ պատճառով էլ ալպիական կենդանիները, բացառությամբ այն դեպքից, երբ տեսակը լայնորեն տարաբնակվել է սառցադաշտային ժամանակաշրջանում, մոտ են շրջապատող ցածրավայրերի կենդանիներին. այսպես, Հարավային Ամերիկայում մենք ունենք ալպիական կոլիբրիներ, ալպիական կրծողներ և ալպիական բույսերը, որոնք անկասկած պատկանում են ամերիկական ձևերին, դրա հետ միասին պարզ է, որ լեռն իր աստիճանական բարձրացման հետ զուգընթաց գաղութաբնակվել է շրջապատող ցածրավայրերից։ Նույնը վերաբերում է նաև լճերի ու ճահիճների բնակիչներին, բացառությամբ այնպիսիների, երբ տարածման հեշտությունը առաջ է բերել որոշ ձևերի տիրապետություն երկրագնդի մեծ մասի տարածության վրա։ Մենք այդ նույն սկզբունքը տեսնում ենք Ամերիկայի և Եվրոպայի քարանձավներում ապրող կույր կենդանիների վրա։ Կարելի է բերել և այլ նման դեպքեր։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես կարելի է որպես կանոն ընդունել, որ երբ երկու նույնիսկ շատ հեռավոր մարզերում հանդիպում են մեծ թվով մերձավոր կամ փոխարինվող տեսակներ, այստեղ էլ կգտնվեն նաև մի քանի ընդհանուր ձևեր, որոնց մի քանի բնախույզներ համարում են տեսակներ, մյուսները՝ միայն տարատեսակներ. այդ կասկածելի ձևերը մեգ ցույց են տալիս փոփոխականության զարգացման մեջ եղած զանազան աստիճանները։
Մի քանի տեսակների գաղթելու ընդունակության և նրանց գաղթումների չափերի միջև գոյություն ունեցող հարաբերությունը ինչպես ներկայումս, այնպես էլ ավելի վաղ ժամանակաշրջաններից որևէ մեկում, նաև շատ մերձավոր տեսակների գոյությունը երկրագնդի հեռավոր կետերում ապացուցվում են և մի այլ, ավելի ընդհանուր եղանակով։ Մ-ր Գուլդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Gould_John /> դեռևս վաղուց ինձ ցույց է տվել, որ թռչունների այն սեռերում, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, շատ տեսակներ գրավում են ընդարձակ մարզեր։ Ես չեմ կարող կասկածել, որ այս կանոնն ընդհանրապես ճիշտ է, թեև դժվարությամբ է ապացուցվում։ Մենք տեսնում ենք, որ կաթնասունների մեջ այն ցայտուն կերպով արտահայտված է չղջիկների մոտ և ավելի փոքր չափով կատուների և շների ընտանիքներում։ Նույն կանոնը դրսևորվում է նաև թիթեռների և բզեզների տարածման մեջ։ Նույնն է քաղցրահամ ջրերում ապրողների մեծամասնության մոտ, որովհետև ամենատարբեր դասերի շատ սեռեր տարածված են ամբողջ երկրագնդի վրա և շատ տեսակներ էլ ունեն հսկայական տարածում։ Իհարկե, դա չի նշանակում, որ բոլորը, այլ լայն արեալ ունեցող սեռային խմբերի միայն մի քանի տեսակները տարածված են շատ լայն կերպով. չի ենթադրվում նաև, որ այդպիսի սեռերի տեսակներն ընդհանրապես ունենում են լայն տարածում, որովհետև դա մեծ լափով կախված է նրանից, թե ինչքան առաջ է գնացել փոփոխականության պրոցեսը։ Օրինակ, միևնույն տեսակի երկու տարատեսակներ ապրում են Ամերիկայում և Եվրոպայում, այդ պատճառով էլ տեսակը լայն տարածում ունի, բայց եթե փոփոխությունը փոքր ինչ առաջ գնա, այդ դեպքում երկու տարատեսակները կդառնան ինքնուրույն տեսակներ, և նրանց տարածման մարզերը զգալի չափով կկրճատվեն։ Մենք չենք պնդի, թե մի տեսակ, եթե միջոցներ ունի հաղթահարելու խոչընդոտները և տարածվելու լայն կերպով, ինչպես մենք այդ տեսնում ենք լավ թռչող թռչունների դեպքում, ապա և լայնորեն կտարածվի, որովհետև մենք երբեք չպետք է մոռանանք, որ լայն տարածվելու ընդունակությունը կախված է ոչ միայն խոչընդոտների վրայով անցնելու ընդունակությունից, այլև հեռավոր երկրում օտար մրցակիցների դեմ մղվող գոյության կռվում հաղթանակ տանելու ավելի կարևոր ընդունակությունից։ Սակայն համաձայնելով այն կարծիքին, որ մի սեռի բոլոր տեսակները, թեկուզև ցրված լինեն երկրագնդի ամենահեռավոր կետերում, առաջացել են մի ընդհանուր նախածնողից, ապա մենք պետք է գտնենք, և ես կարծում եմ, որպես կանոն, մենք գտնում ենք, որ այդ տեսակներից առնվազն մի քանիսն ունեն շատ ընդարձակ տարածում։
Մենք պետք է հիշենք, որ բոլոր դասերի մեջ շատ սեռեր շատ հին ծագում ունեն, և այդպիսի դեպքում նրանց տեսակները բավականաչափ ժամանակ են ունեցել տարաբնակման և հետագա փոփոխությունների համար։ Երկրաբանական տվյալներն իրենց հերթին հնարավորություն են տալիս ենթադրելու, որ յուրաքանչյուր խոշոր դասի սահմաններում ցածրակարգ օրգանիզմները ավելի դանդաղ են փոփոխվում, քան բարձրակարգ օրգանիզմները, օրգանիզմները․ հետևաբար, նրանք ավելի շատ շանսեր են ունեցել լայն տարածման համարի պահպանելով միևնույն տեսակային առանձնահատկություններրը։ Այդ փաստը այն հանգամանքի հետ միասին, որ ամենից ավելի ցածր կազմվածք ունեցող ձևերի սերմերն ու ձվերը շատ փոքր են և ավելի հարմար են հեռավոր տարածություններ տեղափոխվելու համար, հավանորեն բացատրում է արդեն վաղուց հայտնի այն օրենքը, որը վերջերս քննարկել է Ա. դը-Կանդոլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=De_Candolle /> բույսերի վերաբերմամբ, որ որքան ցածր է կանգնած օրգանիզմների խումբը, այնքան լայն է նրա տարածումը։
Հենց նոր բերված հարաբերակցությունները, այսինքն, որ ցածրակարգ օրգանիզմներն ավելի լայն կերպով են տարածված, քան բարձրակարգները, որ լայնորեն տարածված սեռերի մի քանի տեսակներն իրենց հերթին ունեն լայն տարածում. այնպիսի փաստերը, այն է՝ որ ալպիական, լճային և ճահճային արտադրանքներն ընդհանրապես մոտ են հարակից ցածր ու չոր վայրերում ապրողներին. ուշագրավ առնչությունը կղզիների և ամենամոտ մայր ցամաքի բնակիչների միջև, միջև․ միևնույն արշիպելագի կղզիների բնակիչների ավելի ես սերտ հարաբերակցությունը մեկը մյուսի նկատմամբ, ահա այս ամենը անբացատրելի է այն սովորական տեսակետով, որն ընդունում է յուրաքանչյուր տեսակի անկախ ստեղծագործությունը, բայց բացատրեցի բացատրելի է, եթե մենք ընդունենք, որ գաղթականները եղել են ամենամոտ և ամենահարմար մի աղբյուրից՝ հետագայում հարմարվելով նոր բնակավայրին։
===ՆԱԽՈՐԴ ԵՎ ՆԵՐԿԱ ԳԼՈՒԽՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ===
Այս գլուխներում ես աշխատել եմ ցույց տալ, որ եթե մենք անհրաժեշտորեն ընդունենք մեր անտեղյակությունը կլիմայի և ցամաքի մակերևույթի այն փոփոխությունների բազմակողմանի ազդեցության մասին, որոնք անկասկած տեղի են ունեցել վերջին երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում, նմանապես և այլ փոփոխությունների ազդեցության մասին, որ հավանորեն տեղի են ունեցել, եթե մենք մտաբերենք մեր անծանոթությունը տարածման շատ հետաքրքրական պատահական եղանակների հետ, եթե ըմբռնենք (որը վերին աստիճանի կարևոր է), թե ինչքան հաճախ տեսակները գրավել են լայնարձակ, անընդմեջ մի մարզ ու հետո մահաջնջվել են միջակա մարզերում, ապա մեր առջև անհաղթահարելի խոչընդոտ չի լինի, որպեսզի ընդունենք այն դրույթը, որ մի տեսակի բոլոր անհատները, որտեղ էլ նրանք գտնված լինեն, ծագում են առել ընդհանուր նախածնողներից։ Այդ եզրակացությանը, որին եկել են նաև ստեղծագործության կենտրոնի միասնականության գաղափարը պաշտպանող շատ բնախույզներ, մեզ բերում են զանազան ընդհանուր կշռադատություններ, առավելապես բազմապիսի արգելքների նշանակությունը և ենթասեռերի. , սեռերի և ընտանիքների նույնանման տարածումը։
Ինչ վերաբերում է մի սեռի պատկանող առանձին տեսակներին, որոնք մեր տեսության համաձայն պետք է դուրս եկած ու տարաբնակված լինեին մի հիմնական մարզից, ապա եթե մենք խոստովանենք, ինչպես այդ արեցինք հիմա, մեր տեղեկությունների անբավարարությունը և հիշենք, որ մի քանի ձևեր փոփոխվել են շատ դանդաղ կերպով, որի հետևանքով գաղթելու համար նրանց տրամադրության տակ հսկայական ժամանակամիջոց է եղել, այն ժամանակ դժվարություններն անհաղթահարելի չեն թվա, թեև այդ դեպքում, ինչպես նաև մի տեսակի անհատների դեպքում նրանք հաճախ մեծ են լինում։
Օրգանիզմների տարածման վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը օրինակի վրա պարզելով, ես աշխատել եմ ցույց տալ, թե ինչպիսի կարևոր դեր է կատարել վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը, որն իր ազդեցությունը տարածել է նույնիսկ հասարակածային մարզերի վրա և հյուսիսում ու հարավում ցուրտ ժամանակաշրջանի հերթափոխման ընթացքում թույլ է տվել տարբեր կիսագնդերի արտադրանքների խառնում, ըստ որում նրանցից մի քանիսը աշխարհի բոլոր երկրներում մնացել են լեռնագագաթների վրա։ Ցույց տալու համար թե որքան մեծ է տեղափոխության պատահական եղանակների բազմազանությունը, ես մի քիչ ավելի երկար եմ կանգ առել քաղցրահամ ջրերում ապրող օրգանիզմների տեղափոխության եղանակների վրա։
Եթե անհաղթահարելի դժվարությունների չի հանդիպում այն ենթադրությունը, որ մի տեսակի պատկանող բոլոր անհատները կամ մի սեռի պատկանող բոլոր տեսակները երկար ժամանակամիջոցի ընթացքում դուրս են եկել մի աղբյուրից ու տարաբնակվել, այդ դեպքում աշխարհագրական տարածման բոլոր ղեկավար փաստերը բացատրվում են գաղթերի տեսությամբ, դրանց հաջորդական փոփոխությամբ և նոր ձևերի բազմացմամբ։ Այստեղից մեզ հասկանալի է դառնում արգելքների կամ անջրպետների — լինեն նրանք ջուր կամ ցամաք — հսկայական նշանակությունը ոչ միայն որպես սահմանազատիչների, այլև որպես բուսաբանական ու կենդանաբանական մարզեր առաջացնողների։ Այստեղից էլ մեզ հասկանալի է դառնում մերձավոր տեսակների կենտրոնացումը մի մարզի սահմաններում, ինչպես նաև այն, թե ինչու տարբեր լայնությունների տակ, օրինակ, Հարավային Ամերիկայում, հարթավայրերի և լեռների, անտառների, ճահիճների և անապատների բնակիչները միմյանց հետ կապված են այնքան խորհրդավոր կապերով և հավասարապես կապված են մահաջնջված օրգանիզմների հետ, որոնք առաջ ապրել են այդ մայր ցամաքի վրա։ Ընդունելով, որ օրգանիզմների փոխհարաբերությունները հսկայական նշանակություն ունեն, մենք կարող ենք հասկանալ, թե ինչու համարյա միանման ֆիզիկական պայմաններ ունեցող երկու երկրներ հաճախ բնակված են լինում շատ տարբեր ձևերով։ Կախված այն ժամանակամիջոցից, որ անցել \է այն ժամանակից սկսած, երբ գաղթականները գրավել են մեկ կամ երկու մարզ, կախված հաղորդակցության այն եղանակից, որով պայմանավորվել է առավել կամ պակաս չափով այս ձևերի, այլ ոչ թե մյուս ձևերի տեղափոխությունը. կախված կամ անկախ նրանից, թե գաղթականներն ինչ չափով են ստիպված եղել շատ թե քիչ ուղղակի բախվելու միմյանց հետ և բնիկների հետ և վերջապես ,կախված նրանից, թե գաղթականներն ինչ արագությամբ կարողացել են փոփոխվել երկու կամ ավելի մարզերում, անկախ նրանց ֆիզիկական պայմաններից,— այս բոլորից կախված կարող էին ստացվել անսահմանորեն բազմազան կենսապայմաններ,— այստեղ կարող է լինել օրգանական ազդեցությունների ու հակազդեցությունների անվերջ բազմազանություն, և մենք կարող ենք սպասել, որ մի քանի խմբեր կգտնենք շատ խիստ, մյուսները միայն թույլ կերպով փոփոխված, մի քանիսը մեծ, մյուսները փոքր քանակությամբ, որը և մենք իսկապես էլ տեսնում ենք երկրագնդի աշխարհագրական մի քանի մեծ մարզերում։
Նույն սկզբունքների հիման վրա մենք կարող ենք հասկանալ, ինչպես ես աշխատել եմ ցույց տալ, թե ինչու օվկիանոսային կղզիների վրա բնակիչները քիչ են, բայց նրանց մեջ էնդեմիկ կամ տեղական ձևերը շատ են, թե ինչու տեղափոխության եղանակներից կախված էակների մի խումբը կազմված է միայն բնորոշ տեսակներից, մինչդեռ մյուսը, որը նույնիսկ միևնույն դասից է, կարող է ունենալ հարևան աշխարհամասի հետ նույն տեսակները։ Մենք կարող ենք նաև հասկանալ, թե ինչու օրգանիզմների ամբողջ խմբեր, ինչպիսիք են երկկենցաղները և ցամաքային կաթնասունները, բոլորովին բացակայում են օվկիանոսային կղզիների վրա, մինչդեռ ամենահեռավոր օվկիանոսային կղզիներն անգամ կարող են ունենալ իրենց օդային կաթնասունների սեփական բնորոշ տեսակները, այսինքն՝ չղջիկները։ Հասկանալի է դառնում, թե ինչու որոշ կապ կա կղզիների վրա ավելի կամ պակաս չափով փոփոխված կաթնասունների ներկայության և այդպիսի կղզիները մայր ցամաքից բաժանող ծովի խորության միջև։ Մեզ համար պարզ է դառնում, թե ինչու արշիպելագի բնակիչները զանազան կղզիների վրա զանազան տեսակ ծերով տեսակներով ներկայացված լինելով հանդերձ, այնուամենայնիվ իրար մոտ են և ավելի նվազ չափով մոտ են նաև այն ամենամերձավոր մայր ցամաքի կամ մի այլ տեղի բնակիչներին, որտեղից գաղթականները կարող էին դուրս եկած լինել։ Կարելի է հասկանալ, թե ինչու երկու մարզերում, անկախ նրանց բաժանող տարածությունից, եթե կան միմյանց մոտ կամ փոխարինող տեսակներ, ապա գրեթե միշտ կգտնվեն նաև մի քանի ընդհանուր տեսակներ։
Կյանքը ղեկավարող օրենքները հանդես են բերում ժամանակի և տարածության տեսակետից ուշագրավ զուգահեռություն, որի վրա հաճախ մատնանշել է հանգուցյալ Էդվարդ Ֆորբսը,Ֆորբսը․<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> այն օրենքները, որոնք անցյալ ժամանակներում որոշել են ձևերի հաջորդումը, գրեթե նույնն են, ինչ որ այժմ զանազան աշխարհագրական մարզերում ձևերի տարբերությունը որոշող օրենքները։ Մենք այդ տեսնում ենք բազմաթիվ փաստերի վրա։ Յուրաքանչյուր տեսակի կամ տեսակների խմբի գոյությունն անընդհատ է ժամանակի տեսակետից. թվացող բացառություններն այդ կանոնից այնքան քիչ են, որ մենք կարող ենք դրանք վերադրել այն հանգամանքին, որ միջանկյալ շերտերում մենք դեռ չենք գտել այն ձևերը, որոնք գոյություն ունեն վերևում և ներքևում։ Ճիշտ նույնը նաև տարածության վերաբերմամբ պետք է որպես կանոն ընդունել, որ յուրաքանչյուր տեսակի կամ մի քանի տեսակների մարզն անընդմեջ է, իսկ բացառությունները, թեև նրանք հազվագյուտ չեն, կարող են բացատրվել, ինչպես ես աշխատել եմ ցույց տալ, կամ տարբեր պայմաններում կատարված նախկին գաղթերով, կամ տարածման պատահական եղանակներով, կամ տեսակի մահաջնջմամբ միջանկյալ մարզերում։ Տեսակները և տեսակների խմբերն ունեն առավելագույն զարգացման կետեր հավասարապես ինչպես ժամանակի, այնպես էլ տարածման տեսակետից։ Տեսակների խմբերը, որոնք ապրում են միևնույն ժամանակաշրջանի ընթացքում կամ մի մարզում, հաճախ բնորոշվում են նույնիսկ չնչին ընդհանուր գծերով, ինչպիսիք են նախշերը կամ գույները։ Անցյալ դարերի երկար հաջորդականության կամ երկրագնդի վրա միմյանցից հեռու գտնվող մարզերի մասին խոսելով, մենք գտնում ենք, որ մի քանի դասերի տեսակներ քիչ են տարբերվում իրարից, մինչդեռ մի այլ դասի մեջ կամ նույն խմբի ստորաբաժանման մեջ նրանց միջև գոյություն ունի մեծ տարբերություն։ Յուրաքանչյուր դասի ցածր կազմվածք ունեցող ներկայացուցիչները սովորաբար բարձր կազմվածք ունեցողներից ավելի քիչ են փոփոխվում ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ. բայց երկու դեպքում էլ նկատված են այդ կանոնից բացառություններ։ Մեր տեսության համաձայն ժամանակի և տարածության միջև եղած հարաբերակցությունները հասկանալի են, որովհետև, երբ մենք խոսում ենք այն մերձավոր ձևերի մասին, որոնք փոփոխվել են հաջորդական դարերի ընթացքում, կամ այն ձևերի մասին, որոնք փոփոխվել են հեռավոր մարզեր գաղթելուց հետո, միևնույնն է, երկու դեպքում էլ նրանք միմյանց հետ կապված են հաջորդող սերունդների սովորական կապերով, երկու դեպքում էլ փոփոխականության օրենքները նույնն են, և փոփոխությունները կուտակվել են բնական ընտրության միշտ նույն եղանակով։
Վստահելի
1396
edits