Changes
Բայց երբ ձմեռը գար՝ լեռները հյուր չէին ընդուներ, իր փորը չէին
կշտացներ այլևս։ Բոլոր սոված կենդանիներուն նման՝ ինքն ալ կմոտենար գյուղերուն։ Արդեն որևէ գյուղի մեջ չկար տուն մը, որ ծանոթ չըլլար իրեն։ Կվերցներ դուռներուն սողնակը կամ շխիկը, կմտներ ներս, ուր թոնիրին վրա քյուրսին դրեր, այր, կին, երախաներ բոլորվեր՝ կտաքնային։ Տրեխները կհաներ, կդներ բիրին հետ նույն անկյունը ու տանտիկինին ուղղելով․
— ՄսեցաՄրսեցա, քիչ մը տաքնամ, խաթուն,— ըսելով կառաջանար, ծնկածալիկ կնստեր քյուրսիին վարի եզերքը, թեերը կոխելով թոնիրին գոլին մեջ, ու կսպասեր։
Տնեցիները կհարցնեին ձյուներուն, ճամբաներու անցքերուն վրա։ Կակքո կպատասխաներ թեև, բայց խելքը ճաշին վրա էր։