Changes
Ուղղակի կասեմ. Ստեպան Տրոֆիմովիչը մեր միջև մշտապես խաղում էր որոշակիորեն առանձնահատուկ և, այսպես ասած, քաղաքացիական դեր ու անասելի սիրում էր այդ դերը՝ նույնիսկ այնպես, որ ինձ թվում է, առանց դրա ապրել չէր կարող։ Չէ թե հավասարեցնում եմ նրան թատրոնի դերասանի. Աստված մի արասցե, առավել ևս, որ ինքս եմ հարգում նրան։ Ամբողջ խնդիրն այստեղ կարող է լինել սովորության բան, կամ ավելի լավ է ասել՝ քաղաքացիական մի սիրուն կեցվածքի մասին փոքր հասակից անընդմեջ ու վսեմ, հաճելի երազանք։ Օրինակ, նա չափազանց սիրում էր «հալածյալի» և, այսպես ասած, «աքսորյալի» իր վիճակը։ Այս երկու բառն ունեն յուրահատուկ դասական փայլ, ինչ նրան հրապուրել էր մեկընդմիշտ, և հետագայում աստիճանաբար բարձրացնելով նրան սեփական կարծիքի մեջ՝ այդքան երկար տարիների ընթացքում վերջապես հասցրել էր ինքնասիրության համար բավական բարձր ու դուրեկան մի պատվանդանի։ Անցյալ հարյուրամյակի անգլիական երգիծական մի վեպում ոմն Գուլիվեր՝ վերադառնալով լիլիպուտների երկրից, ուր մարդիկ ընդամենը երկու վերշոկ հասակ ունեին, այն աստիճան էր ընտելացել նրանց մեջ իրեն հսկա համարելուն, որ քայլելով Լոնդոնի փողոցներում՝ ակամա բղավում էր անցորդների և կառքերի վրա, որ իր առաջից թեքվեն և զգուշանան, որպեսզի հանկարծ չտրորի նրանց՝ երևակայելով, թե ինքը դեռևս հսկա է, իսկ մյուսները՝ փոքրամարմին։ Այդ պատճառով նրա վրա ծիծաղում էին ու նախատում, իսկ կոշտուկոպիտ կառապանները նույնիսկ մտրակով շրմփացնում էին հսկային, բայց արդարացի՞ է արդյոք։ Ի՞նչ չի անի սովորությունը։ Սովորությունը նույնին էր հանգեցրել նաև Ստեպան Տրոֆիմովիչին, սակայն էլ ավելի անմեղ ու անվնաս կերպով, եթե կարելի է այսպես արտահայտվել, քանի որ սքանչելիագույն մարդ էր։
Ես նույնիսկ այնպես եմ մտածում, որ վերջում նրան բոլորն ու ամենուրեք մոռացել էին, բայց ոչ մի կերպ ասել չի լինի, թե նախկինում ևս ամենևին չգիտեին։ Անառարկելի է, որ նա նույնպես որոշ ժամանակ պատկանել է մեր անցած սերնդի փառաբանված գործիչների նշանավոր փաղանգին և մի ժամանակ էլ,― ի դեպ, լոկ մի փոքր ժամանակահատված,― նրա անունն այն օրերի շտապող շատ մարդիկ արտասանել են համարյա թե Չաադաևի, Բելինսկու, Գրանովսկու և այն ժամանակ արտասահմանում նոր-նոր սկսող Գերցենի անունների կողքին։ Բայց Ատեպան Ստեպան Տրոֆիմովիչի գործունեությունն ավարտվեց համարյա հենց սկսված պահից, այսպես ասած, «առկա հանգամանքների հողմից»։ Եվ ի՞նչ։ Ոչ միայն «հողմ», այլ նույնիսկ «հանգամանքներ» էլ հետո չհայտնվեցին, համենայն դեպս՝ այս պարագային։ Միայն նոր, օրերս իմացա, ի մեծագույն զարմանս, բայց արդեն կատարյալ հավաստիությամբ, որ Ստեպան Տրոֆիմովիչն ապրել է մեր մեջ, մեր նահանգում, ոչ միայն ոչ որպես աքսորյալ, ինչպես ընդունված էր կարծել մեզանում, այլ նույնիսկ և ոչ մի հսկողության տակ երբեք չէր եղել։ Սրանից հետո էլ ի՜նչ ասես սեփական երևակայության ուժին։ Իր ամբողջ կյանքի ընթացքում նա անկեղծորեն հավատում էր, որ իրենից երկյուղում են որոշ ոլորտներում, որ իր քայլերն անընդմեջ հայտնի են ու հաշվված և որ վերջին քսան տարում երեք անգամ փոփոխված նահանգապետներից յուրաքանչյուրը՝ գալով նահանգը կառավարելու, նրա մասին ինչ-ինչ հատուկ և հոգսաշատ միտք է բերել իր հետ արդեն, ներշնչված վերևից ու ամենից առաջ, նահանգն իրեն հանձնելիս։ Այն ժամանակ մեկնումեկը եթե հավատացներ ազնվագույն Ստեպան Տրոֆիմովիչին անառարկելի ապացույցներով, որ ինքն ամենևին ոչինչ չունի երկյուղելու, նա անպայման կվիրավորվեր։ Այնինչ, չէ որ նա շատ խելացի և շատ շնորհալի մարդ էր, նույնիսկ, այսպես ասած, գիտության մարդ, թեև, ի դեպ, գիտության մեջ... Է՜, մի խոսքով գիտության մեջ այնքան էլ բան չէր արել և կարծեմ թե, ամենևին ոչինչ։ Սակայն չէ որ մեզ մոտ՝ Ռուսիայում, դա համատարած երևույթ է։
Նա վերադարձել էր արտասահմանից և որպես դասախոս փայլել համալսարանի ամբիոնին, արդեն քառասնական թվականների ամենավերջում։ Եվ հասցրել էր միայն մի քանի դասախոսություն կարդալ, կարծեմ, արաբացիների մասին, հասցրել էր նույնպես փայլուն դիսերտացիա պաշտպանել գերմանական փոքր Գանաու քաղաքի քաղաքացիական և հանզայական առաջացող նշանակության մասին, 1413 և 1428 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում, դրա հետ մեկտեղ և այն առանձնահատուկ ու անհստակ պատճառների մասին, թե ինչու այդ նշանակությունն ամենևին չկայացավ։ Այդ դիսերտացիան ճարպկորեն ու ցավագին խայթեց այն ժամանակվա սլավոնապաշտներին և միանգամից դրեց նրան բազմաքանակ ու կատաղած թշնամիների արանքում։ Հետագայում, ի դեպ, ամբիոնն արդեն կորցնելուց հետո, նա (այսպես ասած, ի հատուցումն ու՝ որ ցույց տա, թե ում են կորցրել նրանք) Դիկենսից թարգմանություններ անող և Ժորժ Սանդ քարոզող ամենամսյա առաջադեմ մի ամսագրում հասցրեց տպագրել խորագույն մի հետազոտության սկիզբը, կարծեմ այս-այս դարաշրջանում ինչ-ինչ ասպետների բարոյական անսովոր վեհանձնության պատճառների մասին, կամ դրա նման մի բան։ Համենայն դեպս, արծարծվում էր ինչ-որ վերին ու արտակարգ ազնիվ միտք։ Ասում էին հետագայում, թե հետազոտության շարունակությունը հապշտապ արգելվել է և որ առաջադեմ ամսագիրը նույնիսկ տուժել է առաջին կեսը տպագրելու համար։ Շատ էլ կարող է պատահել, որովհետև այն ժամանակ ի՞նչ չէր լինում։ Սակայն տվյալ դեպքում ավելի հավանական է, որ ոչինչ չէր եղել և որ հեղինակն ինքն էր ծուլացել ավարտել հետազոտությունը։ Իսկ արաբացիների մասին դասախոսությունները նա դադարեցրեց, որովհետև ինչ-որ եղանակով մեկի ձեռքն էր ընկել (ակներևաբար, նրա հետադեմ ախոյաններից) մեկ ուրիշին ուղղված նամակը՝ ինչ-որ «հանգամանքների» շարադրանքով, ի հետևանք ինչի ինչ-որ մեկը նրանից ինչ-ինչ բացատրություններ էր պահանջել։ Չգիտեմ, ճիշտ է արդյոք, բայց պնդում էին նաև, որ հենց այդ նույն ժամանակ Պետերբուրգում հետևել-բռնել էին վիթխարի, հակաբնական և հակապետական տասներեք հոգուց բաղկացած մի միություն, որը քիչ էր մնացել սասաներ կառույցը։ Ասում էին, որ իբր նրանք խմբվել էին թարգմանելու իրեն իսկ՝ Ֆուրյեին։ Կարծես դիտավորյալ, հենց նույն ժամանակ Մոսկվայում բռնել էին նաև Ստեպան Տրոֆիմովիչի պոեմը՝ գրված դրանից դեռևս վեցը տարի առաջ, Բեռլինում, վաղ ջահելության շրջանում, և որը ձեռքից ձեռք էր անցել ձեռագիր վիճակում երկու սիրողների և մի ուսանողի միջև։ Այդ պոեմը հիմա նաև իմ դարակում է դրված, ես դա ստացել եմ ոչ ուշ, քան անցյալ տարի, Ստեպան Տրոֆիմովիչից, միանգամայն վերջերս իր իսկ ձեռքով արտագրած, նրա մակագրությամբ և կարմիր սեկե հոյակապ կազմով։ Ի դեպ, պոեզիայից և նույնիսկ որոշ տաղանդից զուրկ գործ չէ, տարօրինակ, բայց այն ժամանակ (այսինքն, ավելի ճիշտ, երեսնական թվականներին) նման եղանակով հաճախ էին գրոտում։ Իսկ սյուժեն պատմել դժվարանում եմ, քանզի, ճշմարիտն ասած, ոչինչ չեմ հասկանում։ Ինչ-որ այլաբանություն է՝ քնարական-դրամատիկ ձևով և հիշեցնում է «Ֆաուստի» երկրորդ մասը։ Բեմը բացվում է կանանց խմբերգով, հետո տղամարդկանց խմբերգն է, ապա՝ ինչ-ինչ ուժերի, ամենից վերջում խմբերգն է հոգիների, որոնք դեռևս չեն ապրել, բայց ովքեր շատ կուզեին ապրել։ Բոլոր այդ խմբերը երգում են շատ անորոշ մի բանի մասին, առավելապես՝ ինչ-որ մեկի նզովքի, սակայն բարձրագույն հումորի երանգով։ Սակայն բեմը հանկարծակի փոխվում է, և վրա է հասնում ինչ-որ «Կյանքի տոնախմբություն», որտեղ երգում են նույնիսկ միջատները, հայտնվում է կրիան՝ լատինական ինչ-որ նվիրական բառերով, և նույնիսկ, եթե հիշում եմ, ինչ-որ բան երգեց միներալը, այսինքն՝ բոլորովին անշունչ առարկա։ Իսկ ընդհանրապես, բոլորը երգում են անընդմեջ, եթե խոսում էլ են, ապա անորոշ կռվշտում, բայցև դարձյալ վերին նշանակության երանգով։ Վերջապես, բեմը նորից է փոխվում, ու երևում է վայրի մի տեղ, ուր ժայռերի մեջ թափառում է մի երիտասարդ, որը պոկոտում ու ծծում է ինչ-որ խոտեր, և վհուկի հարցին, թե ինչո՞ւ է ծծում այդ խոտերը, պատասխան է տալիս, թե իր ներսում կենսահորդություն զգալով՝ մոռացում է փնտրում ու գտնում է դա խոտերի հյութի մեջ, բայց որ իր գլխավոր ցանկությունը՝ խելքը շուտուփույթ թռցնելն է (թերևս, ավելորդ մի ցանկություն)։ Հետո հանկարծ, սևաթույր ձիով բեմ է արշավում աննկարագրելի գեղեցկության տեր մի պատանի, ու նրա հետևից՝ բոլոր ժողովուրղների ահավոր բազմությունը։ Պատանին իրենով ներկայացնում է մահը, իսկ բոլոր ժողովուրդները մահվան են ծարավի։ Եվ վերջապես, արդեն ամենավերջին տեսարանում հայտնվում է Բաբելոնի աշտարակը, և ինչ-որ ատլետներ ի վերջո կառուցում֊ավարտում են շինությունը՝ նոր հուսո երգն ասելով, և երբ արդեն կառուցում են մինչև կատարը, ապա ենթադրենք թե Օլիմպոսի տիրակալը փախչում է ծաղրական տեսքով, ու գլխի ընկած մարդկությունը, տիրանալով այդ վայրին, տեղնուտեղը նոր կյանք է սկսում՝ իրերի խորքը նոր թափանցմամբ։ Եվ ահա, հենց այս պոեմն էլ այն ժամանակ վտանգավոր էին համարել։ Անցյալ տարի ես առաջարկում էի Ստեպան Տրոֆիմովիչին՝ պոեմը տպագրել, մեր ժամանակներում դրա լիակատար անվնասության համար, սակայն նա մերժեց առաջարկությունն ակնհայտ դժգոհությամբ։ Լիակատար անվնասության մասին կարծիքը նրան դուր չէր եկել, և ես անգամ դրան եմ վերագրում ամբողջ երկու ամիս շարունակվող որոշ սառնությունն իմ հանդեպ։ Իսկ հետո՞։ Հանկարծակի, համարյա հենց այն ժամանակ, երբ առաջարկում էի տպագրել այստեղ, մեր պոեմը տպագրեցին այնտեղ, այսինքն՝ արտասահմանում, հեղափոխական ժողովածուներից մեկում, միանգամայն առանց Ստեպան Տրոֆիմովիչի գիտության։ Սկզբում նա վախեցած էր, իրեն գցեց նահանգապետի մոտ և ազնվագույն, արդարացնող նամակ գրեց Պետերբուրգ, երկու անգամ կարդաց ինձ, բայց չուղարկեց, չիմանալով ում հասցեգրել։ Միով բանիվ, հուզմունքի մեջ էր ամբողջ մի ամիս, բայց ես համոզված եմ, որ սրտի խորհրդավոր գաղտնարաններում արտակարգ շոյված էր։ Համարյա թե քնում էր ժողովածուի՝ իրեն հասած օրինակի հետ, իսկ ցերեկը թաքցնում ներքնակի տակ և նույնիսկ թույլ չէր տալիս աղախնին՝ շտկել անկողինը, ու թեև ամեն օր ինչ-որ հեռագրի էր սպասում ինչ-որ տեղից, բայց վերևից էր նայում։ Ոչ մի հեռագիր չեկավ։ Այդ ժամանակ էլ նա հաշտվեց ինձ հետ, ինչ վկայում է նրա խաղաղ ու անհիշաչար սրտի չափազանց բարությունը։
=== II ===
Ես չեմ էլ հաստատում, թե նա ամենևին չի տուժել ոչ մի կերպ։ Սոսկ լիովին համոզվել եմ հիմա, որ նա կարող էր իր արաբացիների մասին շարունակել, որքան կամենար, միայն հարկավոր բացատրությունները տալով։ Բայց այն ժամանակ նա ինքնաժխտվեց և առանձնահատուկ շտապողականությամբ սկսեց մեկընդմիշտ հավատացնել իրեն, որ իր կարիերան խորտակված է ամբողջ կյանքում՝ «հանգամանքների հողմով»։ Իսկ եթե ամբողջ ճշմարտությունն ասենք, ապա կարիերայի փոփոխման պատճառը Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի՝ գեներալ-լեյտենանտի կնոջ ու երևելի հարուստի դեռևս նախկինում արված և կրկնված շատ նրբանկատ առաջարկությունն էր՝ ստանձնել նրա միակ որդու դաստիարակումը և մտավոր ամբողջ զարգացումը, որպես բարձրագույն մանկավարժ և բարեկամ, էլ չասած արդեն փայլուն վարձատրության մասին։ Այդ առաջարկությունն առաջին անգամ նրան արվել էր դեռևս Բեռլինում, հենց նույն այն ժամանակ, երբ առաջին անգամ ամուրիացել էր։ Նրա առաջին կինը թեթևամիտ մի աղջիկ էր մեր նահանգից, ում հետ ամուսնացել էր իր ամենավաղ և ամենախոհեմ երիտասարդության շրջանում ու այդ, ի դեպ, գրավիչ կնոջ հետ կրել ահագին վիշտ, կնոջը պահելու միջոցների սակավության, դրան ավելացրած այլ, մասամբ արդեն նրբաբնույթ պատճառներով։ Կինը վախճանվել էր Փարիզում՝ վերջին երեք տարում նրանից բաժանված ու նրան թողնելով հնգամյա որդուն՝ «անդրանիկ, բերկրալի ու դեռևս չմթագնված սիրո պտուղը», ինչպես մի անգամ իմ ներկայությամբ, թռավ տրտմած Ստեպան Տրոֆիմովիչի բերանից։ Փոքրիկին հենց սկզբից տեղափոխեցին Ռուսաստան, ուր նա ամբողջ ժամանակ դաստիարակվում էր հեռավոր ինչ-ինչ ազգականուհիների ձեռքի տակ, երկրի խորքում, ինչ-որ տեղ։ Ստեպան Տրոֆիմովիչը մերժեց Վարվառա Պետրովնայի՝ այն ժամանակվա առաջարկը և նույնիսկ տարին չլրացած, նորից շտապ ամուսնացավ՝ բեռլինաբնակ չխոսկան մի գերմանուհու հետ և գլխավորը՝ առանց որևէ հատուկ անհրաժեշտության։ Սակայն, բացի դրանից, դաստիարակի տեղից հրաժարվելու այլ պատճառներ էլ կային․ նրան գայթակղեց անմոռաց մի պրոֆեսորի՝ այն ժամանակ թնդացող փառքն ու նա, իր հերթին, թռավ ամբիոն, որին պատրաստվում էր՝ արծվի իր թևերը ևս փորձելու համար։ Եվ ահա հիմա, խանձված թևերով, բնականաբար, հիշեց առաջարկը, որ նախկինում էլ էր տատանում նրա որոշումը։ Իսկ երկրորդ կնոջ հանկարծակի մահը, որը մի տարի էլ չապրեց նրա հետ, ամեն ինչ վերջնականորեն դասավորեց։ Ուղղակի ասեմ, ամեն ինչ լուծվեց նրա հանդեպ Վարվառա Պետրովնայի բոցավառ կարեկցանքով և թանկագին, այսպես ասած, դասական բարեկամությամբ, եթե կարելի է այդպես արտահայտվել բարեկամության մասին։ Նա նետվեց այդ բարեկամության գիրկը, և բանն ամրացավ ավելի քան քսան տարով։ Ես օգտագործեցի «նետվեց գիրկը» արտահայտությունը, բայց Աստված չանի, մեկնումեկը մտածի ավելորդ ու պարապ որևիցե բան. այդ գիրկը պիտի հասկանալ լոկ ամենաբարձր բարոյական իմաստով։ Ամենամեղմ ու նրբագույն կապ էր միացնում երկու այդչափ հիանալի էակներին առհավետ։ Դաստիարակի տեղն ընդունվել էր նաև այն պատճառով, որ Ստեպան Տրոֆիմովիչի առաջին կնոջից հետո մնացած շատ փոքր կալվածքը Սկվորնեշնիկիի՝ մեր նահանգում Ստավրո-գինների Ստավրոգինների մերձքաղաքային հոյակապ կալվածքի ճիշտ կողքին էր։ Դրանով միշտ էլ հնարավոր էր, աշխատասենյակի անդորրի մեջ և արդեն չշեղվելով համալսարանական հսկայական պարապմունքներով, իրեն նվիրաբերել գիտական գործին և հայրենական բանասիրությունը հարստացնել խորագույն ուսումնասիրություններով։ Ուսումնասիրություններ չհայտնվեցին, փոխարենը հնարավոր դարձավ մնացած ամբողջ կյանքը, ավելի քան քսան տարի, մնալ կանգնած, այսպես ասած, «մարմնավորված կշտամբանքի պես» հայրենիքի դեմ, ժողովրդական բանաստեղծի արտահայտությամբ.
<poem>
::::Հանց կշտամբանք մարմնավորված,
::::․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
</poem>
Սակայն անձը, ում մասին ասել է ժողովրդական բանաստեղծը, գուցեև իրավունք ուներ ամբողջ կյանքում կեցվածք ընդունել այդ իմաստով, եթե կամենար, թեև ձանձրալի բան է դա։ Իսկ մեր Ստեպան Տրոֆիմովիչը, ճշմարիտն ասած, նման անձանց համեմատությամբ սոսկ նմանեցնող էր, ու կանգնելուց էլ հաճախ հոգնում էր ու պառկում կողքի։ Բայց թեև պառկում էր կողքի, կշտամբանքի մարմնավորումը պահպանվում էր նաև պառկած դիրքում, ճշմարտացի պիտի լինել, առավել ևս, որ նահանգում դա էլ էր բավական։ Տեսնեիք հապա նրան մեզ մոտ, ակումբում, երբ նստում էր թուղթ խաղալու։ Նրա ամբողջ տեսքն ասում էր. «Խաղաթղթե՜ր։ Ես նստում եմ ձեզ հետ՝ երալա՜շ խաղալու։ Մի՞թե համատեղելի է դա։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար։ Ո՞վ փշրեց իմ գործունեությունը և դարձրեց դա երալաշ։ Է՜, կործանվես դու, Ոուսաստան»Ռուսաստան»,― ու վեհատեսք շպրտում էր փոսիկի հաղթաթուղթը։
Իսկ ճշմարիտն ասած, անչափ սիրում էր թուղթ խաղալ, ինչի համար էլ, վերջին ժամանակներս, հաճախակի և տհաճ բախումներ էր ունենում Վարվառա Պետրովնայի հետ, առավել ևս, որ մշտապես տանուլ էր տալիս։ Բայց այդ մասին՝ հետո։ Նշեմ սոսկ, որ նա նույնիսկ խղճամիտ մարդ էր (այսինքն՝ երբեմն), ուստիև հաճախ էր տրտմում։ Վարվառա Պետրովնայի հետ ամբողջ քսանամյա բարեկամության ընթացքում տարեկան երեքական կամ չորսական անգամ պարբերաբար ընկնում էր, ինչպես մեր մեջ էինք ասում, «քաղաքացիական վշտի», ասել է թե՝ պարզապես սևամաղձության մեջ, սակայն այս բառը դուր էր գալիս մեծարգո Վարվառա Պետրովնային։ Հետագայում, քաղաքացիական վշտից զատ, նա սկսեց ընկնել նաև շամպայնի մեջ, բայց նրբազգաց Վարվառա Պետրովնան ամբողջ կյանքում պահպանում էր նրան բոլոր տափակ հակումներից։ Ասենք, նա կարիքն էլ ուներ դայակի, որովհետև երբեմն իրեն շատ տարօրինակ էր պահում, ամենավերին վշտի կեսին հանկարծ կսկսեր ծիծաղել ամենահասարակ գեղջկական ձևով։ Լինում էին րոպեներ, երբ անգամ ինքն իր մասին սկսում էր արտահայտվել հումորիստական իմաստով։ Սակայն Վարվառա Պետրովնան ոչնչից այնպես չէր վախենում, ինչպես հումորիստական իմաստից։ Դա մի կին-դասական էր, կին-մեկենասուհի, որ գործում էր սոսկ միայն վերին նկատառումներով։ Հիմնավոր էր այդ բարձրադիրք տիկնոջ քսանամյա ազդեցությունն իր խեղճ բարեկամի վրա։ Նրա մասին հարկ է առանձին խոսել, ինչև ես կանեմ։
=== IV ===
Մի անգամ, դեռևս գյուղացիների ազատագրման առաջին լուրերի հետ, երբ համայն Ռուսիան հանկարծ ցնծաց ու պատրաստվում էր ամբողջովին վերածնվել, ճանապարհի վրա Վարվառա Պետրովնային այցելեց պետերբուրգյան մի բարոն, ամենավերին կապեր ունեցող և գործին շատ մոտ կանգնած մեկը։ Վարվառա Պետրովնան չափից ավելի էր գնահատում այդպիսի այցելությունները, որովհետև ամուսնու մահից հետո բարձրաշխարհիկ հասարակության մեջ նրա կապերը գնալով ավելի ու ավելի էին թուլանում, իսկ վերջում բոլորովին կտրվեցին։ Բարոնը նրա մոտ նստեց մի ժամ ու թեյ խմեց։ Ուրիշ ոչ ոք չկար, բայց Ստեպան Տրոֆիմովիչին Վարվառա Պետրովնան հրավիրել էր ու ներկայացրել։ Բարոնը նրա մասին ինչ-որ բան լսել էր, կամ ձևացնում էր, թե լսել է, սակայն թեյելիս քիչ էր դիմում նրան։ Ստեպան Տրոֆիմովիչը, հարկավ, չէր կարող սևերես մնալ, ու նրա շարժուձևն էլ էր խիստ նրբավար։ Թեև կարծեմ, բարձր ծագում չուներ, բայց ստացվել էր այնպես, որ շատ փոքր հասակից դաստիարակվել էր երևելի մի տան մեջ, Մոսկվայում, ուրեմնև՝ հարկը պատշաճին։ Ֆրանսերեն էր խոսում փարիզեցու նման։ Այդպիսով, բարոնն առաջին հայացքից պիտի հասկանար, թե ինչ մարդկանցով է շրջապատում իրեն Վարվառա Պետրովնան, թեկուզև նահանգային իր առանձնացածության մեջ։ Այնինչ, այդպես չեղավ։ Երբ բարոնը դրականապես հաստատեց մեծ ռեֆորմի մասին այն ժամանակ նոր-նոր տարածվող առաջին լուրերի կատարյալ հավաստիությունը, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծ չդիմացավ և _ուռա_ ''ուռա'' բղավեց, նույնիսկ ձեռքով էլ ցնծություն արտահայտող ինչ-որ շարժում արեց։ Բղավեց նա ոչ բարձր, և անգամ նրբահունչ, գուցեև նույնիսկ ցնծությունն էր կանխամտածված, իսկ շարժումը՝ դիտավորյալ սերտած հայելու առաջ՝ թեյելուց կես ժամ առաջ։ Բայց, ըստ երևույթին, մի բան այնպես չէր եղել, այնպես որ բարոնն իրեն թույլ տվեց հազիվ-հազ ժպտալ, թեև տեղնուտեղը արտասավոր նրբավարությամբ մի նախադասություն ագուցեց համայն ռուսաց սրտերի համընդհանուր և պատշաճին խանդաղատանքի մասին՝ մեծ իրադարձության առիթով։ Հետո շուտով մեկնեց և մեկնելիս չմոռացավ Ստեպան Տրոֆիմովիչին էլ պարզել երկու մատը։ Ետ գալով հյուրասենյակ՝ Վարվառա Պետրովնան լուռ մնաց երկու-երեք րոպե իբր ինչ-որ բան փնտրելով սեղանի վրա։ Բայց հանկարծ դարձավ Ստեպան Տրոֆիմովիչին և գույնը գցած, բոցկլտացող աչքերով, շշնջաց ատամների արանքից.
― Ձեր այս արածը երբեք չեմ մոռանա։
Առանձնահատուկ ժամանակներ էին. մի նոր բան էր երևան եկել, ինչ ամենևին նման չէր նախկին անդորրին, չափից ավելի տարօրինակ, բայցև ամենուրեք, անգամ Սկվորեշնիկիում զգացվող ինչ-որ բան։ Զանազան լուրեր էին պտտվում։ Փաստեր ընդհանրապես հայտնի էին ավելի կամ պակաս չափով, բայց ակնհայտ էր, որ փաստերից բացի, երևան եկան դրանց ուղեկցող ինչ-ինչ գաղափարներ, գլխավորը՝ շատ մեծ քանակությամբ։ Եվ հենց դա էլ շփոթեցնում էր. ոչ մի կերպ հնարավոր չէր հարմարվել ու ստուգապես գիտենալ, թե հատկապես ի՞նչ են նշանակում այդ գաղափարները։ Վարվառա Պետրովնան, իր կանացի բնավորության բերումով, անպայման ցանկանում էր դրանց մեջ գաղտնիք ենթադրել։ Նա ձեռնարկեց անձամբ կարդալ թերթերն ու ամսագրերը, արտասահմանյան արգելված հրապարակումները և նույնիսկ այն ժամանակ նոր-նոր ի հայտ եկած թռուցիկները (այդ ամենը նրան հասցնում էին), բայց դրանից միայն գլուխն էր պտտվում։ Անցավ նամակներ գրելուն, նրան քիչ էին պատասխանում՝ գնալով ավելի ու ավելի անհասկանալի։ Ստեպան Տրոֆիմովիչը հանդիսավորապես հրավիրվեց՝ նրան բացատրելու «բոլոր այդ գաղափարները» մեկընդմիշտ, սակայն նրա բացատրություններից Վարվառա Պետրովնան հաստատ դժգոհ մնաց։ Համընդհանուր շարժման մասին Ստեպան Տրոֆիմովիչը խիստ բարձրամիտ հայացք ուներ, ամեն ինչ հանգեցնում էր նրան, որ ինքը մոռացված է և ոչ մեկին պետք չէ։ Վերջապես, նրան էլ հիշեցին, սկզբում արտասահմանյան հրապարակումներում, որպես աքսորված տառապյալի, հետո էլ անմիջապես Պետերբուրգում, որպես նախկին աստղի՝ հայտնի համաստեղության մեջ, նույնիսկ, չգիտես ինչու, համեմատելով Ռադիշչևի հետ։ Հետո ինչ-որ մեկը տպագրեց, թե նա արդեն մահացել է և մահախոսական խոստացավ։ Ստեպան Տրոֆիմովիչն ակնթարթորեն հարություն առավ և խիստ պատկառելի կեցվածք ընդունեց։ Ժամանակակիցների մասին նրա հայացքի համակ բարձրամտությունը մեկեն չքվեց, և նրա ներսում երազանք բռնկվեց, հարել շարժմանը և ցույց տալ իր ուժերը։ Վարվառա Պետրովնան անմիջապես վերստին ու ամեն ինչում հավատաց նրան և խիստ իրարանցման մեջ ընկավ։ Վճռվեց Պետերբուրգ գնալ, առանց նվազագույն իսկ հետաձգման, ամեն ինչ իմանալ իրականում, անձամբ խորամուխ լինել և, եթե հնարավոր է, նոր գործունեության մեջ մտնել գլխովին և անմնացորդ։ Իմիջիայլոց, Վարվառա Պետրովնան հայտարարեց, որ պատրաստ է հիմնել իր ամսագիրը և հետայսու դրան նվիրել իր ամբողջ կյանքը։ Տեսնելով, որ բանը նույնիսկ դրան է հասել, Ստեպան Տրոֆիմովիչն ավելի բարձրամիտ դարձավ, իսկ ճանապարհին սկսեց Վարվառա Պետրովնային վերաբերվել համարյա թե հովանավորաբար, ինչև վերջինս իսկույն պահեց սրտում։ Ի դեպ, մեկ ուրիշ, հույժ կարևոր պատճառ էլ ուներ նա մեկնելու, այն է՝ բարձրագույն կապերը վերականգնելը։ Հարկ էր ըստ հնարավորին հիշեցնել իր մասին հասարակությանը, ծայրահեղ դեպքում՝ փորձել։ Իսկ ուղևորության հրապարակային առիթը տեսակցությունն էր միակ որդու հետ, որն այն ժամանակ գիտելիքների դասընթաց էր անցել լիցեյում։
=== VI ===
«Ճանապարհ ընկանք ցնորվածի պես»,― պատմում էր Ստեպան Տրոֆիմովիչը,― ես ոչինչ չէի կարողանում հասկանալ և, հիշում եմ, շարունակ մրմնջում էի վագոնի թխկթխկոցի տակ.
<poem>
::::Դար և Դար ու Լև Կամբար,
::::Լև Կամբար և Դար ու Դար․․․
«Dans le pays de Makar et de seveaux» դարձվածքը նշանակում էր՝ «ուր Մակարն իր հորթերին չի քշում»։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն դիտավորյալ հիմարագույն եղանակով էր թարգմանում ռուսական առակներն ու արմատական ասացվածքները ֆրանսերենի՝ կարողանալով թե՛ հասկանալ, թե՛ ավելի լավ թարգմանել, սակայն նա անում էր դա առանձնահատուկ մի շուքով և գտնում դա սրամիտ։
Բայց շատ չզբոսնեց նա, չորս ամիս չդիմացավ և ետ սլացավ Սկվորեշնիկի։ Նրա վերջին նամակները կազմված էին բացակայող ընկերոջ հանդեպ ամենազգայուն սիրո զեղումներից սոսկ և տառացիորեն թրջված բաժանումի արցունքներով։ Բնավորություններ կան, որոնք չափից ավելի են ընտելանում տանը, ճիշտ ինչպես սենյակային շնիկներ։ Բարեկամների հանդիպումը ցնծագին էր։ Երկու օր անց ամեն ինչ ընթացավ հնի պես և նույնիսկ հնից ավելի ձանձրալի։ «Բարեկամս,― որպես մեծագույն գաղտնիք ասում էր Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երկու շաբաթ անց,― բարեկամս, ես ինձ համար բացահայտել եմ մի սարսափելի․․․ նորություն, je suis un սովորական ձրիակյաց, et rien de plus! Mais r-r-rien de plus!<ref>Ես ընդամենը սովորական ձրիակյաց եմ, և ուրիշ ոչինչ։ Այո, և ու-րիշ ոչինիչ ոչինչ (ֆրանս․)։</ref>»։
=== VIII ===
Ակումբի հնագույն անդամը Լիպուտինն էր՝ նահանգային աստիճանավոր, արդեն ոչ երիտասարդ, մեծ ազատական էր և քաղաքում աթեիստի համբավ ունեցող մի մարդ։ Ամուսնացած էր երկրորդ անգամ, ջահել ու սիրունիկ մի կնոջ հետ, օժիտ էր վերցրել նրանից և, բացի դրանից, ուներ նաև երեք հասունացած դուստր։ Ամբողջ ընտանիքը պահում էր Աստծո առաջ սարսափի և փակի տակ, չափից ավելի ժլատ էր և ծառայությամբ տնակ էր գնել և դրամագլուխ կուտակել։ Անհանգիստ մարդ էր, ըստ որում, փոքր աստիճան ուներ, քաղաքում նրան քիչ էին հարգում, իսկ բարձր հասարակության մեջ չէին ընդունում։ Միաժամանակ, հայտնի և քանիցս պատժված բամբասող էր, ցավագին պատժված մի անգամ սպայի, մյուս անգամ ընտանիքի հարգարժան հոր՝ կալվածատիրոջ կողմից։ Բայց մենք սիրում էինք նրա սուր միտքը, հետաքրքրասիրությունը, նրա առանձնահատուկ չարամիտ զվարթությունը։ Վարվառա Պետրովնան չէր սիրում նրան, բայց նա միշտ հարմարվել կարողանում էր։
Վարվառա Պետրովնան չէր սիրում նաև Շատովին, որը միայն վերջին տարում էր խմբակի անդամ դարձել։ Նախկինում ուսանող էր եղել Շատովը և համալսարանից վտարվել էր ուսանողական մի պատմությունից հետո։ Փոքր տարիքում եղել էր Ստեպան Տրոֆիմովիչի աշակերտը, իսկ ծնվել էր որպես Վարվառա Պետրովնայի ճորտ, նրա հանգուցյալ սենեկապետ Պավել Ֆյոդորովիչից ու տիկնոջ բարերարությանն արժանացել։ Վարվառա Պետրովնան չէր սիրում նրա հպարտությունը և երախտամոռությունը և ոչ մի կերպ չէր կարողանում ներել, որ համալսարանից վտարվելուն պես չէր եկել իր մոտ անմիջապես, հակառակը՝ նույնիսկ ոչինչ չէր պատասխանել այն ժամանակ հատկապես ուղարկված նամակին և գերադասել էր վարձվել քաղաքակիրթ մի վաճառականի մոտ՝ սովորեցնելու նրա երեխաներին։ Այդ վաճառականի ընտանիքի հետ էլ գնացել էր արտասահման, ավելի շուտ որպես հերացու, քան դաստիարակ։ Բայց այն ժամանակ նա շատ էր ուզում ընկնել արտասահման։ Երեխաները, ըստ որում, դաստիարակչուհի էլ ունեին՝ ռուս աղջիկ էր, ճարտար, հենց մեկնելուց առաջ տուն մուտք գործած և վարձված ավելի շատ էժանության համար։ Երկու ամիս անց վաճառականը վռնդեց նրան «ազատ մտքերի համար»։ Նրա ետևից գնաց նաև Շատովը և շուտով պսակվեց հետը ժնևում։ Ժնևում։ Երեք շաբաթվա չափ ապրեցին երկուսով, հետո բաժանվեցին, որպես ազատ ու ոչնչով չկապված մարդիկ, հարկավ, նաև չքավորությունից։ Հետո երկար թափառեց Եվրոպայում, ապրում էր Աստված գիտե՝ ինչով, ասում են՝ փողոցներում կոշիկ է մաքրել և բեռնակրություն արել ինչ-որ նավահանգստում։ Ի վերջո, շուրջ մեկ տարի առաջ վերադարձել էր մեզ մոտ՝ հարազատ բույնը և բնակվել պառավ մորաքրոջ մոտ, ում էլ թաղել էր մեկ ամիս անց։ Շատ հազվադեպ ու հեռու հարաբերություններ ուներ իր քրոջ՝ Դաշայի հետ, որը նույնպես Վարվառա Պետրովնայի սանուհին էր, ապրում էր նրա մոտ որպես սիրելի հովանավորյալ, ամենաազնիվ հիմքերով։ Մեր միջավայրում մշտապես մռայլ էր և անխոս, բայց հազվադեպ, երբ դիպչում էին համոզմունքներին, հիվանդագին բորբոքվում էր, և շատ անզուսպ էր լեզուն։ «Շատովին պետք է սկզբից կապկպել, հետո նոր նրա հետ որևէ բան քննարկել»,― երբեմն կատակում էր Ստեպան Տրոֆիմովիչը, բայց սիրում էր նրան։ Արտասահմանում Շատովն արմատապես փոխել էր իր սոցիալիստական նախկին համոզմունքներից մի քանիսը և նետվել հակադիր ծայրահեղության գիրկը։ Նա մեկն էր այն ռուսական իդեալական արարածներից, որոնց հանկարծ խոցում է մի որևէ ուժեղ գաղափար և տեղնուտեղն ասես ճզմում նրանց իրենով, երբեմն նույնիսկ առհավետ։ Նրանք երբեք ի զորու չեն հաղթահարել դա, այլ հավատում են մոլեգնորեն, և ահա, նրանց կյանքն անցնում է հետո իրենց վրա գահավիժած և կիսով լրիվ ճզմած քարի տակ, մի տեսակ վերջին ջղաձգումներով։ Շատովն արտաքնապես լիովին համապատասխանում էր իր համոզմունքներին. անճոռնի էր, բաց խարտիշահեր, փրչոտ, կարճահասակ, ուսերը լայն, շրթունքները հաստ, շատ թավ, ճեփճերմակ հոնքերով, ճակատը՝ կնճռոտած, հայացքը՝ անբարեհամբույր, համառորեն ցած հառած, մի տեսակ ինչ-որ բանից ամաչող։ Մազերը մշտապես գզգզված էին, ոչ մի կերպ չէին ուզում հարթվել, մնում էին ցից-ցից։ Քսանյոթ կամ քսանութ տարեկան էր։ «Ես այլևս չեմ զարմանում, որ կինը փախել է նրանից»,- ― մի անգամ արտահայտվեց Վարվառա Պետրովնան՝ ակնապիշ նրան նայելուց հետո։ Ջանում էր մաքուր հագնվել, չնայած իր չափից ավելի չքավորությանը։ Նա նորից չդիմեց Վարվառա Պետրովնային՝ օգնություն ստանալու, այլ ապրում էր Աստծո տվածով, վարձու գործ էր անում նաև վաճառականների մոտ։ Մեկ նստած էր կրպակում, հետո քիչ էր մնացել գնար նավով, որպես գործակատարի օգնական, բայց հիվանդացավ մեկնումից անմիջապես առաջ։ Դժվար է պատկերացնել, թե ինչ չքավորություն էր ի վիճակի նա կրել՝ նույնիսկ ամենևին չմտածելով դրա մասին։ Վարվառա Պետրովնան նրա հիվանդությունից հետո հարյուր ռուբլի ուղարկեց նրան՝ գաղտնի և անանուն։ Սակայն նա իմացավ գաղտնիքը, մտածեց, փողն ընդունեց ու եկավ Վարվառա Պետրովնայի մոտ՝ շնորհակալություն հայտնելու։ Վերջինս ջերմությամբ՝ ընդունեց նրան, բայց Շատովն այստեղ էլ ամոթալի կերպով չարդարացրեց նրա սպասումները, նստեց ընդամենը հինգ րոպե, լուռ՝ բութ հայացքը հառած ցած և հիմարավարի ժպտալով ու հանկարծ, մինչև վերջ չլսելով և զրույցի ամենահետաքրքիր տեղում վեր կացավ, խոնարհվեց մի տեսակ կողքանց, ծռաթաթ, անչափ ամաչելով, ի դեպ, կերջում էլ կպավ ու շուռ տվեց նրա թանկարժեք հավաքովի աշխատանքային սեղանը, կոտրեց և դուրս գնաց՝ խայտառակությունից կիսամեռ։ Լիպուտինը հետո շատ էր կշտամբում նրան, որ այն ժամանակ արհամարհանքով չի մերժել այդ հարյուր ռուբլին, որպես իր նախկին բռնակալ կալվածատիրուհուց եկած, և ոչ միայն ընդունել է, այլև քարշ եկել շնորհակալություն հայտնելու։ Ապրում էր նա մեկուսի, թաղաքի քաղաքի ծայրին, և չէր սիրում, երբ նույնիսկ մեզնից մեկնումեկն էր գնում նրա մոտ։ Ստեպան Տրոֆիմովիչի երեկույթներին հայտնվում էր մշտապես և թերթեր ու գրքեր վերցնում նրանից՝ կարդալու։
Երեկույթներին երևում էր ևս մի երիտասարդ, ոմն Վիրգինսկի, տեղական աստիճանավորներից էր, և որոշ նմանություն ուներ Շատովին, թեև, ըստ երևույթին, նաև լիակատար հակադրությունն էր բոլոր առումներով, սակայն սա նույնպես «ընտանիքավոր» էր։ Խեղճուկրակ, չափազանց սուսուփուս երիտասարդ էր, ի դեպ, արդեն երեսնամյա, նշանակալի կրթությամբ, սակայն ավելի շատ ինքնուս։ Նա չքավոր էր, ամուսնացած, ծառայում ու պահում էր կնոջ հորաքրոջը և քրոջը։ Նրա կինը, նաև բոլոր տիկնայք, ամենավերջին համոզմունքների տեր էին, բայց ամեն ինչ արտահայտվում էր փոքր-ինչ կոպտավուն, այն է՝ առկա էր «փողոց ընկած գաղափարը», ինչպես արտահայտվել էր Ստեպան Տրոֆիմովիչը մեկ այլ առիթով։ Նրանք ամեն ինչ քաղում էին գրքույկներից և մայրաքաղաքային առաջադեմ մեր անկյուններից հասած առաջին իսկ լուրից պատրաստ էին պատուհանից դուրս շպրտել ինչ ասես, միայն թե խորհուրդ տային դուրս նետել։ Madame Վիրգինսկայան մեր քաղաքում զբաղվում էր մանկաբարձական գործունեությամբ, աղջիկ ժամանակ երկար ապրել էր Պետերբուրգում։ Ինքը՝ Վիրգինսկին, հազվագյուտ մաքուր սրտի տեր մարդ էր, և ես քիչ եմ հանդիպել հոգեկան առավել ազնիվ կրակ։ «Ես երբեք, երբեք չեմ թողնի այդ լուսավոր հույսերը»,― կասեր նա ինձ՝ շողշողացնելով աչքերը։ «Լուսավոր հույսերի» մասին նա խոսում էր միշտ կամացուկ, քաղցրածոր, կիսաշշունջով, կարծես գաղտնաբար։ Նա բավական բարձրահասակ էր, բայց խիստ բարակ և նեղուս, անսովոր ցանցառ, շիկավուն երանգի մազերով։ Ստեպան Տրոֆիմովիչի գոռոզամիտ բոլոր ծաղրանքներն իր որոշ կարծիքների վերաբերյալ ընդունում էր հեզաբար, իսկ երբեմն էլ առարկում նրան շատ լրջորեն և շատ հարցերում պատին դեմ անելով։ Ստեպան Տրոֆիմովիչը քաղցրաբար էր վերաբերվում նրան, ընդհանրապես բոլորիս հանդեպ՝ հայրաբար։
=== IX ===
Մի Ժամանակ քաղաքում մեր մասին խոսում էին, թե մեր խմբակն ազատամտության, այլասերվածության և անաստվածության բույն է, և միշտ էլ մնաց այդ կարծիքը։ Այնինչ, ամենաանմեղ, սիրունիկ, միանգամայն ռուսական զվարթ լիբերալ շաղակրատություն էր ընթանում մեզ մոտ։ «Բարձրագույն լիբերալիզմ» և «վերին լիբերալ», այսինքն՝ լիբերալ առանց որևէ նպատակի, հնարավոր է սոսկ միայն Ոուսաստանում։ Ատեպան Ստեպան Տրոֆիմովիչին, ինչպես ամեն մի սրամիտ մարդու, ունկնդիր էր պետք, և բացի դրանից, անհրաժեշտ էր գիտակցումն առ այն, որ ինքը գաղափարների քարոզչության վերին պարտքն է կատարում։ Իսկ վերջիվերջո, հարկ էր, չէ՞, մեկնումեկի հետ շամպայն խմել և հայտնի տեսակի գինու գավաթի շուրջ զվարթ մտքեր փոխանակել Ռուսաստանի և «ռուսական ոգու» մասին, Աստծո մասին ընդհանրապես և «ռուսական Աստծո» մասին առանձնապես, հարյուրերորդ անգամ կրկնել բոլորին հայտնի և բոլորի սերտած ռուսական խայտառակ անեկդոտները։ Չէինք խորշում նաև քաղաքային բամբասանքներից, ըստ որում երբեմն-երբեմն հասնում էինք խիստ, բարձր բարոյական վճիռների։ Ընկնում էինք նաև համամարդկային խնդիրների գիրկը, խիստ դատողություններ անում Եվրոպայի և մարդկության ապագա ճակատագրի մասին, ուսուցողաբար կանխագուշակում, որ Ֆրանսիան կեսարա-կանությունից կեսարականությունից հետո միանգամից գահավիժելու է երկրորդական պետության մակարդակը, և կատարելապես վստահ էինք, որ դա սարսափելի արագ և դյուրությամբ կարող է լինել։ Հռոմի պապին վաղուց ի վեր էինք կանխագուշակել սովորական միտրոպոլիտի դեր միացյալ Իտալիայում և կատարելապես համոզված էինք, որ հազարամյա այդ հարցն ամբողջությամբ մարդասիրության, արդյունաբերության և երկաթուղիների մեր դարում լոկ փուչ գործ է։ Բայց չէ որ «վերին ռուսական լիբերալիզմն» այլ կերպ չի վերաբերում գործին։ Ստեպան Տրոֆիմովիչը երբեմն խոսում էր արվեստի մասին ու բավականաչափ լավ, բայց փոքր-ինչ վերացական։ Մեկ-մեկ հիշում էր իր երիտասարդության ընկերների մասին՝ մեր զարգացման պատմության մեջ շարունակ նշված անձանց մասին, հիշում էր խանդաղատանքով և պատկառանքով, սակայն կարծես թեթևակի նախանձով։ Եթե շատ էր ձանձրալի դառնում, ջհուդիկ Լյամշինը (փոստատան փոքրամարմին աստիճանավոր)՝ դաշնամուրի վարպետ, նստում էր նվազելունվագելու, իսկ դադարներին խոզի, ամպրոպի, ծննդաբերության և մանկան առաջին ճիչի և այլն, և այլն ձայներ նմանակում։ Հենց դրա համար էլ հրավիրվում էր։ Իսկ եթե շատ էինք խմում,― իսկ այդպես լինում էր, թեև ոչ հաճախ,― ոգևորության մեջ էինք ընկնում և մի անգամ բոլորով, Լյամշինի նվագակցությամբ «Մարսելյոզ» երգեցինք, միայն չգիտեմ՝ լավ ստացվեց, թե՝ ոչ։ Փետրվարի տասնիննի մեծ օրը դիմավորեցինք ցնծագին ու դեռ նախապես սկսեցինք դրա պատվին կենաց բաժակներ դատարկել։ Դեռևս շատ վաղուց էր դա, այն ժամանակ դեռ չկային ոչ Շատովը, ոչ Վիրգինսկին, և Ստեպան Տրոֆիմովիչը դեռևս ապրում էր Վարվառա Պետրովնայի հետ նույն տանը։ Մեծ օրից որոշ ժամանակ առաջ Ստեպան Տրոֆիմովիչը սովորություն էր դարձրել քթի տակ մրմնջալ մի վաղեմի լիբերալ կալվածատիրոջ հորինած հայտնի, թեև փոքր-ինչ անբնական բանաստեղծություն.
<poem>
::::Կացիններն առած՝ մուժիկներն են գալիս,
::::Ինչ-որ մի բան պիտի լինի սարսափելի։
― Այդ նրա՞նք չեն սիրել ժողովրդին,― աղաղակեց Ստեպան Տրոֆիմովիչը։― Օ՜, ինչպես են սիրել Ռուսաստանը։
― Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ժողովրդին,― աղաղակեց նաև Շատովը՝ շողացնելով աչքերը։― Չի կարելի սիրել այն, ինչ չգիտես, իսկ նրանք ռուս ժողովրդից ոչինչ չեն հասկացել։ Բոլոր նրանք, դուք էլ նրանց հետ միասին, ռուս ժողովրդին նայել եք մատների արանքով, իսկ Բելինսկին՝ հատկապես, և հենց Գոգոլին ուղղված նամակից է դա երևում։ Բելինսկին ճիշտ և ճիշտ Կռըյլովի հետաքրքրասերն է, չի նկատել փղին կունստ-կամերայում, այլ իր ամբողջ ուշադրությունն ուղղել է ֆրանսիական սոցիալական բզեզիկներին, դրանցով էլ վերջացրել։ Իսկ չէ որ նա նաև, թերևս, մեզնից բոլորից ավելի խելացի էր։ Բավական չէ, աչքաթող եք արել ժողովրդին, դուք նողկալի արհամարհանքով եք վերաբերվել նրան, գոնե սոսկ նրանով, որ ժողովուրդ ասելով, երևակայել եք միմիայն ֆրանսիական ժողովուրդը, այն էլ լոկ փարիզցիներին, ու ամաչել, որ ռուս ժողովուրդն այդպիսին չէ։ Եվ սա մերկ ճշմարտություն է։ Իսկ ով ժողովուրդ չունի, նա Աստված էլ չունի։ Հաստատ իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր դադարում են հասկանալ իրենց ժողովրդին և կորցնում են իրենց կապերը նրա հետ, իսկույն ևեթ, նույն չափով կորցնում են նաև հայրենական հավատքը, դառնում են կամ անաստված, կամ անտարբեր։ Ճիշտ եմ ասում։ Սա փաստ է, որը կարդարանա։ Ահա ինչու թե դուք բոլորդ, թե մենք բոլորս հիմա կամ նողկալի անստվածներ անաստվածներ ենք, կամ անտարբեր, այլասերված անպետքություն, և ուրիշ ոչինչ։ Եվ դուք նույնպես, Ստեպան Տրոֆիմովիչ, ես ձեզ ամենևին չեմ բացառում, նույնիսկ մեր հասցեին էլ ասացի, իմացեք դա։
Սովորաբար, այսպիսի մենախոսություն արտասանելուց հետո (իսկ դա հաճախ էր պատահում), Շատովն առնում էր իր գլխարկն ու նետվում դռան կողմը կատարելապես համոզված, որ հիմա արդեն ամեն ինչ վերջացած է, և որ ինքը կատարելապես ու առհավետ խզել է իր բարեկամական հարաբերությունները Ստեպան Տրոֆիմովիչի հետ։ Վերջինս միշտ կարողանում էր ժամանակին կանգնեցնել նրան։
Անճոռնի, թեև ամոթխած Շատովը քնքշություններ չէր սիրում։ Արտաքուստ կոպիտ մարդ էր, բայց ներքուստ կարծես թե շատ էր նրբանկատ։ Թեև հաճախ էր չափը կորցնում, բայց դրանից առաջինն ինքն էր տառապում։ Ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի կոչական բառերի, քթի տակ ինչ-որ բան մրթմրթալով և արջի պես տեղում դոփդոփելով՝ նա հանկարծ անսպասելի քմծիծաղելով դեն էր նետում գլխարկն ու նստում նախկին աթոռին՝ համառորեն ցած նայելով։ Անշուշտ, գինի էին բերում, և Ստեպան Տրոֆիմովիչը մի որևէ հարմար կենաց էր ասում, ասենք, թեկուզ անցյալի գործիչներից որևէ մեկի հիշատակին։
== Գլուխ երկրորդ. Արքայազն Հարրին: Հարսնախոսություն ==
=== I ===
Աշխարհում մի հոգի էլ կար, ում կապված էր Վարվառա Պետրովնան ոչ պակաս, քան Ստեպան Տրոֆիմովիչին՝ միակ որդին էր՝ Նիկոլայ Վսեվոլոդովիչ Ստավրոգինը։ Հենց նրա համար էր հրավիրվել Ստեպան Տրոֆիմովիչը, որպես դաստիարակ։ Տղան այն ժամանակ ութը տարեկան էր, իսկ հայրը՝ թեթևամիտ գեներալ Ստավրոգինը, արդեն բաժան էր ապրում մայրիկից, այնպես որ երեխան մեծացավ միայն մոր հոգածության ներքո։ Արդարը պիտի հատուցել Ստեպան Տրո-ֆիմովիչինՏրոֆիմովիչին, նա կարողանում էր իրեն կապել սանին։ Նրա ամբողջ գաղտնիքն այն էր, որ ինքն էլ էր երեխա։ Այն ժամանակ ես դեռ չկայի, իսկ նա մշտապես կարիքն ուներ իսկական ընկերոջ։ Նա չերկնչեց իրեն ընկեր դարձնել այդքան փոքրահասակ մի արարածի, հենց նա մի քիչ մեծացավ։ Մի տեսակ բնական էր ստացվել, որ նրանց միջև նվազագույն իսկ տարածություն չէր մնացել։ Նա քանիցս արթնացրել էր իր տասը կամ տասնմեկամյա ընկերոջը գիշերով, միայն նրա առաջ իր վիրավորված զգացմունքները զեղելու՝ արցունքն աչքերին, կամ որևէ մի ընտանեկան գաղտնիք բացահայտելու, չնկատելով, որ դա արդեն միանգամայն անթույլատրելի է։ Նրանք միմյանց գիրկ էին նետվում ու լալիս։ Մոր մասին տղան գիտեր, որ շատ է սիրում իրեն, բայց հազիվ թե շատ էր սիրում մորն ինքը։ Մայրը քիչ էր խոսում նրա հետ, որևէ խնդրում հազվադեպ էր շատ նեղում նրան, սակայն մոր՝ իրեն հետևող ակնդետ հայացքը մշտապես մի տեսակ հիվանդագին զգում էր իր վրա։ Ի դեպ, ուսուցման և բարոյական զարգացման ամբողջ գործում մայրն ամբողջովին վստահում էր Ստեպան Տրոֆիմովիչին։ Այն ժամանակ դեռևս լիուլի հավատում էր նրան։ Հարկ է մտածել, որ մանկավարժը փոքր-ինչ քայքայել էր իր սանի նյարդերը։ Երբ տասնվեց տարեկան նրան տարան լիցեյ, տղան տխեղծ էր ու գունատ, տարօրինակ սուսուփուս և մտազբաղ։ (Հետագայում նա աչքի էր ընկնում արտակարգ ֆիզիկական ուժով)։ Հարկ է ենթադրել նաև, որ ընկերները լաց էին լինում, գիշերները փոխադարձաբար միմյանց գիրկ նետվելով, ոչ սոսկ ինչ-ինչ ընտանեկան պատմությունների պատճառով։ Ստեպան Տրոֆիմովիչը կարողացել էր դիպչել իր ընկերոջ սրտի ամենախորունկ լարերին և արթնացրել առաջին, դեռևս անորոշ զգացողությունն այն հավերժական, սրբազան թախծի, որն առանձին ընտրյալ հոգին, մեկ անգամ ճաշակելով ու ճանաչելով, հետագայում երբեք չի փոխարինի էժանագին բավարարությամբ։ (Կան նաև այնպիսի երկրպագուներ, որոնք այդ թախիծն ավելի թանկ են գնահատում ամենաարմատական բավարարումից, եթե նույնիսկ այդպիսին հնարավոր դառնար)։ Համենայն դեպս, լավ էր, որ փոքրիկին ու դաստիարակին, թեև ուշ, սակայն բաժանեցին այս ու այն կողմ։
Առաջին երկու տարին երիտասարդը լիցեյից արձակուրդ էր գալիս։ Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի Պետերբուրգում եղած ժամանակ նա երբեմն ներկա էր լինում մոր մոտ տեղի ունեցող գրական երեկույթներին, ունկնդրում էր և հետևում։ Խոսում էր քիչ և նախկինի պես դեռևս սուսուփուս էր, ամաչկոտ։ Ստեպան Տրոֆիմովիչին նախկին քնքուշ ուշադրությամբ էր վերաբերվում, բայց արդեն մի տեսակ ավելի զուսպ։ Վերին նյութերից և անցյալի հուշերից, ըստ երևույթին, խուսափում էր խոսել նրա հետ։ Դասընթացն ավարտելով, մայրիկի ցանկությամբ, զինվորական ծառայության ընդունվեց նա և շուտով գվարդիական ամենաերևելի հեծյալ գնդերից մեկի կազմում էր։ Նա չեկավ՝ մայրիկին ներկայանալու մունդիրով և սկսեց հազվադեպ գրել Պետերբուրգից։ Վարվառա Պետրովնան նրան փող էր ուղարկում՝ չխնայելով, չնայած, որ ռեֆորմից հետո նրա կալվածքների եկամուտն ընկավ այնքան, որ սկզբնական շրջանում նախկինի կեսն էլ չէր ստանում։ Իմիջիայլոց, տևական խնայողությամբ նա որոշ, ոչ ամենևին փոքր կապիտալ էր կուտակել։ Նրան շատ էին հետաքրքրում որդու հաջողությունները պետերբուրգյան բարձրագույն հասարակության մեջ։ Ինչ չհաջողվեց նրան, հաջողվեց երիտասարդ սպային՝ հարուստ և հուսադրող։ Նա վերականգնեց այնպիսի ծանոթություններ, որոնց մասին մայրն այլևս երազել իսկ չէր կարող, և ամենուր ընդունվում էր մեծ բավականությամբ։ Բայց շատ շուտով Վարվառա Պետրովնային հասնել սկսեցին բավականին տարօրինակ լուրեր․ երիտասարդը մի տեսակ խելահեղ ու հանկարծակի գինարբուքների էր տրվել։ Չէ թե նա խաղում էր կամ շատ խմում։ Պատմում էին միայն ինչ-որ վայրի սանձարձակության մասին, վարգաձիերով կոխկրտված մարդկանց մասին, գազանային վարմունքի մասին լավ հասարակության մի տիկնոջ հանդեպ, ում հետ կապի մեջ էր եղել, իսկ հետո վիրավորել հրապարակավ։ Նույնիսկ չափից ավելի բացահայտ կեղտոտ ինչ-որ բան կար այդ գործում։ Դրան ավելացնում էին, որ նա մենամարտասեր է, կպչում և վիրավորում է՝ վիրավորելու հաճույքից։ Վարվառա Պետրովնան հուզվում էր և թախծում։ Ստեպան Տրոֆիմովիչը հավատացնում էր նրան, որ դրանք չափազանց հարուստ խառնվածքի առաջին բուռն պոռթկումներն են, որ ծովը կխաղաղվի և որ այդ ամենը նման է Ֆալստաֆի, Պոյնսի և միստրիս Քուիքլիի հետ գինարբուքներ անող արքայազն Հարրիի պատմությանը՝ նկարագրված Շեքսպիրի գործում։ Վարվառա Պետրովնան այս անգամ չբղավեց. «Ցնդաբանությո՜ւն է, ցնդաբանությո՜ւն», ինչպես սովորություն էր դարձրել վերջերս շատ հաճախ բղավել Ստեպան Տրոֆիմովիչի վրա, այլ հակառակը, շատ ուշադիր լսեց, կարգադրեց ավելի մանրամասն բացատրել իրեն, ինքը վերցրեց Շեքսպիրի հատորը և արտակարգ ուշադրությամբ ընթերցեց անմահ ժամանակագրությունը։ Սակայն ժամանակագրությունը նրան չհանգստացրեց, այնքան էլ շատ նմանություններ չգտավ։ Նա տենդագին սպասում էր իր մի քանի նամակների պատասխանին։ Պատասխանները չհապաղեցին․ շուտով ճակատագրական մի լուր ստացվեց, որ արքայազն Հարրին համարյա միանգամից երկու մենամարտ է ունեցել, երկու դեպքում էլ ծայրեծայր մեղավոր, հակառակորդներից մեկին սպանել տեղում, իսկ մյուսին խեղանդամել է և այդ արարքների պատճառով դատի տրվել։ ''Գործն ավարտվել էր աստիճանազրկման՝ զինվորի, իրավունքներից զրկմամբ և ծառայության ուղարկվելով բանակային հետևակ գնդերից մեկը, այն էլ՝ առանձնահատուկ ողորմածությամբ։''
=== III ===
Վերջապես կայացավ նաև բացատրությունը նահանգապետի հետ։ Մեր սիրելի, մեղմաբարո Իվան Օսիպովիչը հենց նոր էր վերադարձել ու հենց նոր հասցրել ունկնդրել ակումբային տաք-տաք գանգատը։ Անկասկած, հարկ էր ինչ-որ բան անել, բայց նա շփոթվեց։ Մեր հյուրընկալ ծերուկը նույնպես կարծես երկյուղում էր իր երիտասարդ ազգականից։ Նա սիրտ արեց սակայն համոզել նրան՝ ներողություն խնդրել ակումբից և վիրավորվածից, բայց բավարարող ձևով, ու եթե պահանջվի, նաև գրավոր, իսկ հետո մեղմորեն հորդորել նրան՝ թողնել մեզ, օրինակ հետաքրքրասիրության համար մեկնելով Իտալիա, ընդհանրապես որևէ տեղ՝ արտասահման։ Սրահում, ուր մտավ նահանգապետն այս անգամ ընդունելու Նիկոլայ Վսեվոլոդովիչին (ուրիշ անգամներ տնով մեկ անարգել, ազգականի իրավունքով թափառողին), դաստիարակված Ալյոշա Տելյատնիկովը՝ աստիճանավոր, դրա հետ մեկտեղ նահանգապետի համար տնեցի մեկը, անկյունում՝ սեղանի մոտ ծրարներ էր կնքազերծում, մյուս սենյակում՝ սրահի դռանն ամենամոտ պատուհանի մոտ նստած էր մի եկվոր, գեր ու խոշոր գնդապետ՝ Իվան Օսիպովիչի ընկերն ու նախկին պաշտոնակիցը և «Գոլոս» էր կարդում, անշուշտ, ոչ մի ուշադրություն չդարձնելով, թե ինչ է կատարվում սրահում, նույնիսկ մեջքը դռանն արած։ Իվան Օսիպովիչը խոսել սկսեց հեռուներից, համարյա շշնջոցով, բայց շարունակ փոքր-ինչ շփոթվում էր։ Nicolas-ը նայում էր շատ անբարյացակամ, ամենևին ոչ-ազգա-կանավարիազգականավարի, գունատ էր, նստած՝ հայացքը ցած հառած ու լսում էր հոնքերը կիտած, կարծես սաստիկ ցավ էր հաղթահարում։
― Դուք բարի սիրտ ունեք, Nicolas և ազնիվ,― իմիջիայլոց, խոսքին ագուցեց ծերուկը,― դուք շատ կրթված մարդ եք, եղել եք բարձրաշխարհիկ հասարակության մեջ, այստեղ էլ մինչև այժմ ձեզ օրինակելի եք պահել ու դրանով հանգստացրել մեր բոլորի թանկագին ձեր մայրիկի սիրտը... Եվ հիմա ահա, ամեն ինչ նորից երևան է գալիս այդպիսի հանելուկային և բոլորի համար վտանգավոր կոլորիտով։ Ասում եմ ձեզ որպես տան բարեկամ, որպես ձեզ անկեղծորեն սիրող, տարեց և հարազատ մարդ, որից չի կարելի նեղանալ... Ասացեք, ի՞նչն է ձեզ դրդում նման անսանձ արարքների՝ ընդունված ամեն տեսակ պայմաններից ու չափերից դուրս։ Ի՞նչ կարող են նշանակել նման արարմունքները, նման զառանցանքի մեջ արված բաները։
― Փուհ, գրողը տանի, բայց այդպիսի լեզու չկա ամենևին,― շարունակեց ծիծաղել Nicolas-ը։
Երբեմն նույնիսկ մանրուքը բացառապես ու տևական ժամանակ ապշեցնում է ուշադրությունը։ Պարոն Ստավրոգինի մասին գլխավոր ամբողջ խոսքն առջևում է, բայց հիմա նշեմ, հանուն զվարճության, որ մեր քաղաքում անցկացրած ամբողջ ժամանակաընթացքում, բոլոր տպավորություններից ամենահստակը նրա հիշողության մեջ դաջվել էր նահանգային մանր աստիճանավորիկի, խանդոտ և ընտանեկան կոպիտ բռնակալի, կծծի և վաշխառու մեկի աննշմար ու համարյա թե ստոր մարդու կերպարանքը, որը ճաշի մնացորդներն ու մոմի կիսայրուկները փակի տակ էր պահում, միաժամանակ, Աստված գիտի, թե ի՜նչ ապագա «սոցիալական ներդաշնակության» մոլի աղանդավոր էր, որը գիշերները ցնծագին հրճվում էր՝ ապագա ֆալանստերաայիֆալանստերայի<ref>կոմունայի՝ Ֆալանգի բնակաշենք, ըստ ֆուրյեականների ուտոպիական ուսմունքի։</ref> երևակայական պատկերների առաջ, ինչի մերձավորագույն իրականացմանը Ռուսաստանում ու մեր նահանգում հավատում էր, ինչպես սեփական գոյությանը։ Եվ դա այնտեղ, ուր հենց ինքը հավաքել ու իրեն «տնակ» էր գնել, ամուսնացել երկրորդ անգամ ու փող վերցրել կնոջից, ուր գուցեև հարյուր վերստ շրջանագծով չկար մի մարդ, առաջինը հենց իրենից սկսած, որը գոնե սոսկ արտաքնապես նման լիներ «համաշխարհային-համամարդկային սոցիալական հանրապետության և ներդաշնակության» ապագա անդամի։
«Աստված գիտե, թե ինչպես են այդ մարդիկ սարքվում»,― մտածում էր Nicolas-ը տարակուսած՝ երբեմն վերհիշելով անսպասելի ֆուրյեականին։
Մեր արքայազնը ճանապարհորդեց ավելի քան երեք տարի, այնպես որ քաղաքում նրա մասին համարյա մոռացան։ Իսկ մեզ հայտնի էր Ստեպան Տրոֆիմովիչի միջոցով, որ նա ոտքի տակ է տվել ամբողջ Եվրոպան, եղել է նույնիսկ Եգիպտոսում ու անցել Երուսաղեմ, հետո մի տեղ Իսլանդիա գնացող ինչ-որ գիտական արշավախմբի պոչից կպել և իսկապես եղել է Իսլանդիայում։ Հայտնում էին նաև, որ մի ձմեռ դասախոսություններ է լսել գերմանական ինչ-որ համալսարանում։ Նա քիչ էր գրում մորը՝ կես տարին մեկ, նույնիսկ ավելի հազվադեպ, բայց Վարվառա Պետրովնան չէր բարկանում ու չէր դառնանում։ Որդու հետ մեկ անգամ հաստատված հարաբերությունները նա ընդունել էր անտրտունջ և հնազանդ, բայց, հարկավ, այդ երեք տարվա մեջ ամեն օր անհանգստանում էր, կարոտում և երազում իր Nicolas-ի մասին շարունակ։ Ոչ երազանքները, ոչ տրտունջները չէր հայտնում ոչ ոքի։ Նույնիսկ Ստեպան Տրոֆիմովիչից, ըստ երևույթին, փոքր-ինչ հեռացավ։ Իր վերաբերյալ ինչ-ինչ ծրագրումներ էր կազմում ու կարծում եմ, ավելի ժլատ դարձավ նախկինից, ավելի շատ սկսեց կուտակել և զայրանալ Ստեպան Տրոֆիմովիչի` թղթախաղում տարվածների վրա։
Վերջապես, այս տարվա ապրիլին նամակ ստացավ Փարիզից, իր մանկության ընկերուհի՝ գեներալի կին Պրասկովյա Իվանովնա Դրոզդովայից։ Իր նամակում Պրասկովյա Իվանովնան, ում հետ Վարվառա Պետրովնան արդեն ութը տարի չէր հանդիպել և նամակագրություն չուներ, տեղեկացրել էր ընկերուհուն, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մոտիկից ծանոթացել է իրենց տան հետ ու մտերմացել Լիգայի Լիզայի (նրա միակ դստեր) հետ և մտադիր է ամռանն ուղեկցել իրենց Շվեյցարիա, VernesVernex-Montreux, չնայած այն բանին, որ ներկայումս Փարիզում գտնվող կոմս Կ.-ի (Պետերբուրգում բավական ազդեցիկ անձնավորություն) ընտանիքում հարազատ որդու պես է ընդունված, այնպես որ համարյա թե ապրում է կոմսի մոտ։ Նամակը կարճ էր և հստակ բացահայտում էր նպատակը, թեև վերոհիշյալ փաստերից բացի, որևէ հետևություն չէր բովանդակում։ Վարվառա Պետրովնան երկար չմտածեց, վայրկենապես վճռեց ու պատրաստվեց, իր հետ վերցրեց սանուհուն՝ Դաշային (Շատովի քրոջը) և ապրիլի կեսերին մեկնեց Փարիզ, ապաև Շվեյցարիա։ Վերադարձավ հուլիսին, մենակ, Դաշային թողած Դրոզդովների մոտ։ Իսկ իրենք՝ Դրոզդովները, նրա բերած տեղեկությամբ, խոստացել էին մեզ մոտ երևալ օգոստոսի վերջին։
Դրոզդովները նույնպես մեր նահանգի կալվածատերեր էին, սակայն գեներալ Իվան Իվանովիչի (Վարվառա Պետրովնայի նախկին մտերիմն ու ամուսնու պաշտոնակիցը) ծառայությունը մշտապես խանգարում էր նրանց՝ երբևէ գալ իրենց հոյակապ կալվածքը։ Իսկ գեներալի մահից հետո, որ անցյալ տարի եղավ, անսփոփ Պրասկովյա Իվանովնան դստեր հետ մեկնեց արտասահման, իմիջիայլոց, նաև խաղողաբուծությունից օգտվելու մտադրությամբ, ինչը ենթադրում էր կատարել VemesVernex-Moritreux-ում, ամռան երկրորդ կեսին։ Իսկ հայրենիքից վերադառնալուց հետո մտադիր էր բնակություն հաստատել մեր նահանգում ընդմիշտ։ Քաղաքում նա մի մեծ տուն ուներ, որը տարիներ ի վեր դատարկվել էր, պատուհանները՝ մեխած։ Հարուստ մարդիկ էին։ Պրասկովյա Իվանովնան, առաջին ամուսնությամբ տիկին Տուշինան, ինչպես պանսիոնի իր ընկերուհի Վարվառա Պետրովնան, նույնպես անցյալ ժամանակների կապալառուի դուստր էր և նույնպես ամուսնացել էր խոշոր օժիտով։ Պաշտոնաթող շտաբս-ռոտմիստր Տուշինն էլ ունևոր մարդ էր ու որոշ ընդունակությունների տեր։ Մահանալով, իր յոթնամյա և միակ դստերը՝ Լիզային լավ դրամագլուխ կտակեց։ Հիմա, երբ Լիզավետա Նիկոլաևնան արդեն քսաներկուսին մոտ էր, համարձակ կարելի էր շուրջ երկու հարյուր հազար ռուբլի միայն սեփական փող վերագրել նրան, էլ չասած այն ունեցվածքը, որը պիտի մնար ժամանակին, մորից հետո, որը երկրորդ ամուսնությունից զավակներ չուներ։ Վարվառա Պետրովնան, ըստ երևույթին, շատ գոհ էր իր ուղևորությունից։ Նրա կարծիքով, ինքը հասցրել էր պայմանավորվել Պրասկովյա Իվանովնայի հետ բավականաչափ, և գալուն պես ամեն ինչ հայտնեց Ստեպան Տրոֆիմովիչին, նույնիսկ շատ սրտազեղ էր նրա հետ, ինչ վաղուց արդեն չէր եղել։
― Ուռա՜,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը և մատներով չրթացրեց։
― Վարչական զմայլա՞նք։ Չգիտեմ՝ ինչ է դա։
― Ասել է թե... Vous savez, chez nous... En un mot<ref>Դուք գիտեք, մեզ մոտ... Մի խոսքով (ֆրանս.)։</ref>, ամենավերջին ոչնչությանը դրեք երկաթուղու ինչ-որ ողորմելի տոմսերի վաճառքի վրա, և այդ ոչնչությունը տեղնուտեղն իրեն իրավունք կվերապահի մեզ նայել Յուպիտերի պես, երբ մոտենաք տոմս վերցնելու, pour vous montrer son pouvoir<ref>իշխանությունը ցույց տալու համար (ֆրանս.)։</ref>։ «Հապա, մի ցույց տամ իմ իշխանությունը քեզ վրա...»։ Եվ դա նրանց վարչական զմայլանքի է հասցնում... En un not, ես նոր եմ կարդացել, որ մեր արտասահմանյան եկեղեցիներից մեկում մի սարկավագ,― mais s’est très currieux<ref>այնինչ, դա շատ հետաքրքիր է (ֆրանս.)։</ref>,― եկեղեցուց վռնդել է, այսինքն՝ տառացիորեն վռնդել է անգլիական հոյակապ մի ընտանիք, les dames charmantes<ref>սքանչելի տիկնանց (ֆրանս.)։</ref>, մեծպասյան ժամերգությունից անմիջապես առաջ՝ vous savez ces chants et le livre de Job<ref>դուք գիտեք Հոբա գրքի այդ սաղմոսները (ֆրանս.)։</ref>... սոսկ այն պատրվակով, թե «ռուսական եկեղեցիներում օտարերկրացիների թրև գալը մի կարգ չէ և որ թող գան նշանակված ժամին...», ու հասցրել է ուշագնացության... Այդ փոքրավորը եղել է վարչական զմայլանքի նոպայի մեջ, et il a montré son pouvoir<ref>նա ցուցադրել Է է իր իշխանությունը (ֆրանս.)։</ref>...
― Եթե կարող եք, կրճատ ասեք, Ստեպան Տրոֆիմովիչ։
― Իսկ ձեր զբոսանքն անո՞ւմ եք... Ամեն օր վեցը վերստ քայլո՞ւմ եք, ինչպես բժիշկներն են հանձնարարել։
― Չէ... ոչ միշտ;միշտ։
― Այդպես էլ գիտեի։ Շվեյցարիայում դեռևս կանխազգում էի,― բորբոքված բղավեց նա։― Հիմա արդեն ոչ թե վեցական, այլ տասնական վերստ կքայլեք։ Դուք սարսափելի անկում եք ապրել, սարսափելի, սարսափելի։ Ոչ թե ծերացել եք դուք, այլ զառամել... դուք ինձ ապշեցրիք, երբ ձեզ տեսա գալուց, չնայած ձեր կարմիր փողկապին... quelle idée rouge<ref>ինչ վայրի հղացում (ֆրանս.)։</ref>։ Շարունակեք ֆոն Լեմբկեի մասին, եթե իսկապես ասելիք ունեք, ու ավարտեք երբևէ, խնդրում եմ ձեզ, ես հոգնած եմ։
― Նա... նա ձեզ անսահման հարգում է և գնացել է Ս.-կ՝ մորից մնացած ժառանգությունը ստանալու։
― Կարծեմ թե նրա բան ու գործը փող ստանալն է։ Իսկ Շատո՞վը։ Էլի նո՞ւյնն Է։է։
― Irascible, mais Bon<ref>Դյուրաբորբոք է, բայց բարի (ֆրանս.)։</ref>։
― Տանելչեմ Տանել չեմ կարող ձեր Շատովին, թե չար է, թե իր մասին մեծ կարծիքի։
― Ինչպե՞ս էր Դարյա Պավլովնայի առողջությունը։
― Դաշայի մասի՞ն եք հարցնում։ Այդ ի՞նչ է անցել ձեր մտքով,― հետաքրքրությամբ նրան նայեց Վարվառա Պետրովնան։― Ողջ և առողջ է, Դրոզդովների մոտ թողեցի... Շվեյցարիայում ձեր որդու մասին բաներ լսեցի, վատ բաներ, ոչ լավ։
― Oh, c’est une histoire bien bête! Je vous attendais, ma bonne amie, pour vous raconter...<ref>Օ, դա բավական հիմար պատմություն Է։ է։ Ես սպասում Էի էի ձեզ, իմ բարի ընկեր, որպեսզի պատմեմ ձեզ... (ֆրանս.)։</ref>
― Բավական է, Ստեպան Տրոֆիմովիչ, դադար տվեք, տանջվեցի։ Կհասցնենք կուշտ խոսել, հատկապես վատ բաներից։ Դուք սկսել եք թուք շաղ տալ ծիծաղելիս, դա արդեն մի տեսակ զառամյալություն է։ Եվ ի՜նչ տարօրինակ եք սկսել հիմա ծիծաղել... Աստված իմ, ինչքա՜ն գեշ սովորություններ եք կուտակել։ Կարմազինովը ձեզ մոտ չի գա։ Իսկ այստեղ, առանց դրա էլ ուրախ են ամեն ինչի համար։ Դուք հիմա ամբողջովին ի հայտ եք բերել ձեզ։ Է, բավական է, բավական, հոգնեցի։ Վերջապես, կարելի է, չէ՞, խնայել մարդուն։
― Լիզավետայից ոչինչ չկորզեցի՝ նրա հպարտության և կամակորության պատճառով,― եզրափակեց Պրասկովյա Իվանովնան,― բայց աչքովս տեսա, որ նրա և Նիկոլայ Վսեվոլոդովիչի միջև ինչ-որ բան կատարվել է։ Պատճառները չգիտեմ, բայց կարծում եմ, իմ բարեկամ Վարվառա Պետրովնա, ստիպված կլինեք պատճառների մասին հարցնել ձեր Դարյա Պավլովնայից։ Իմ կարծիքով, Լիզան վիրավորված էր։ Ուրախ եմ անչափ, որ վերջապես ձեզ եմ բերել ձեր սիրեցյալին ու ձեռքից ձեռք եմ հանձնում, ուսերիցս քար ընկավ։
Թունալի այս բառերն արտասանվեցին հոյակապ բորբոք-վածությամբ։ բորբոքվածությամբ։ Երևում էր, որ «թոշնած կինը» վաղօրոք է դրանք պատրաստել և նախապես ընբոշխնել դրանց հարուցած էֆեկտը։ Սակայն Վարվառա Պետրովնային չէր լինի շվարեցնել սենտիմենտալ էֆեկտներով ու հանելուկներով։ Նա խստորեն պահանջեց ամենաստույգ և բավարարող բացատրություններ։ Պրասկովյա Իվանովնան անմիջապես մեղմեց տոնը և նույնիսկ ավարտեց նրանով, որ արտասվեց ու ծայր տվեց ամենաբարե-կամական ամենաբարեկամական զեղումների։ Այդ դյուրաբորբոք, սակայն սենտիմենտալ տիկինը, ճիշտ ինչպես Ստեպան Տրոֆիմովիչը, մշտապես կարիք ուներ իսկական մտերմության և իր դստեր՝ Լիզավետա Նիկոլաևնայից գլխավորագույն գանգատն այն էր, որ «դուստրն իրեն ընկեր չէ»։
Սակայն նրա բոլոր բացատրություններից և զեղումներից ստույգն այն էր սոսկ, որ, իրոք, Լիգայի Լիզայի և Nicolas-ի միջև ինչ-որ գժտություն է եղել, բայց թե ինչ բնույթի էր այդ գժտությունը, Պրասկովյա Իվանովնան, ակներևաբար, այս մասին որոշակի պատկերացում կազմել չէր կարողացել։ Իսկ Դարյա Պավլովնայի վրա բարդված մեղադրանքներից նա ոչ միայն հրաժարվեց ամենավերջում, այլ նույնիսկ հատկապես խնդրեց ոչ մի նշանակություն չտալ քիչ առաջվա իր խոսքերին, որովհետև ասել էր դրանք «բորբոքված»։ Մի խոսքով, ամեն ինչ ստացվում էր շատ անհստակ, անգամ կասկածելի։ Ըստ նրա պատմածների, գժտությունը սկսվել էր Լիգայի Լիզայի «կամավոր և ծաղրասեր» բնավորությունից, «իսկ հպարտ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, թեև խիստ էր սիրահարված, բայց չկարողացավ տանել ծաղրանքները և ինքն էլ դարձավ ծաղրասեր»։
― Հետո շուտով ծանոթացանք մի երիտասարդի հետ, կարծես, ձեր «պրոֆեսորի» ազգականն է, ազգանունն էլ է նույնը...
― Որդին է, ոչ թե ազգականը,― ուղղեց Վարվառա Պետրովնան։ Պրասկովյա Իվանովնան նախկինում էլ երբեք չէր կարողանում հիշել Ստեպան Տրոֆիմովիչի ազգանունը և միշտ «պրոֆեսոր» էր կոչում նրան։
― Է, որդին է, թող որդին լինի, ավելի լավ, իսկ ինձ համար չէ որ միևնույնն է։ Սովորական երիտասարդ է, շատ աշխույժ և ազատ, բայց մեջն առանձին ոչինչ չկա։ Էհ, այստեղ արդեն Լիզան լավ չվարվեց, երիտասարդին մոտ թողեց իրեն այն հաշվով, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչի խանդը հարուցի։ Շատ չեմ դատապարտում դա՝ աղջկա արած է, սովորական, նույնիսկ հաճելի։ Սենակ Մենակ թե Նիկոլայ Վսեվոլոդովիչը, փոխանակ խանդելու, հակառակը, ինքը մտերմացավ երիտասարդի հետ, ճիշտ կարծես ոչինչ չի տեսնում, կարծես նրա համար մեկ է ամեն բան։ Իսկ Լիզան հենց այդ պատճառով էլ պոռթկաց։ Երիտասարդն ինչ-որ տեղ մեկնեց շուտով (շատ էր շտապում), իսկ Լիզան սկսեց ամեն հարմար առիթով կպչել Նիկոլայ Վսեվոլոդովիչից։ Նկատել էր, որ նա երբեմն խոսում է Դաշայի հետ, ու սկսեց կատաղել, այստեղ արդեն իմ կյանքն էլ փչացավ։ Բժիշկներն ինձ արգելել էին բարկանալ-հուզվել, ու նրանց այդ գովական լիճն էլ ինձ ձանձրացրեց, միայն ատամներս սկսեցին ցավել, մի տեսակ հոդացավ ստացա։ Այդ մասին նույնիսկ տպագրում են, որ ժնևի լճից ատամները ցավում են՝ այդպիսի հատկություն ունի։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն էլ հանկարծ նամակ ստացավ կոմսուհուց և տեղնուտեղը մեզ մոտից գնաց, մի օրվա մեջ պատրաստվեց։ Հրաժեշտ տվեցին նրանք բարեկամաբար, Լիզան էլ, ուղեկցելով նրան, շատ ուրախ ու թեթևամիտ դարձավ, շատ էր քրքջում։ Միայն թե շինծու էր ամեն ինչ։ Հենց նա գնաց, շատ մտամոլոր դարձավ, բոլորովին դադարեց հիշատւսկել հիշատակել նրան, ինձ նմանապես չէր թողնում։ Ձեզ նույնպես խորհուրդ կտամ, սիրելի Վարվառա Պետրովնա, հիմա Լիզայի հետ այդ նյութի շուրջ ոչինչ չսկսել, միայն գործին կվնասեք։ իսկ եթե լռեք, առաջինն ինքը խոսք կբացի, ավելի շատ բան կիմանաք։ Իմ կարծիքով, նորից կմտերմանան, եթե միայն Նիկոլայ Վսեվոլոդովիչը չհապաղի գալ, ինչպես խոստացել է։
― Անմիջապես կգրեմ նրան։ Եթե ամեն ինչ այդպես է եղել, ապա դատարկ գժտություն է՝ փուչ բան է դա։ Դարյային էլ եմ չափից ավելի ճանաչում՝ փուչ բան է։
― Ինչպես կամենաք, Վարվառա Պետրովնա։
― Ուրեմն, համաձայն ես։ Սպասիր, սուս կաց, ո՞ւր ես շտապում, ես չեմ վերջացրել։ Կտակով քեզ քսանհինգ հազար ռուբլի է նշանակված ինձնից։ Պսակից անմիջապես հետո քեզ կտամ։ Դրանից ութը հազարը կտաս նրան, այսինքն՝ ոչ թե նրան, այլ ինձ։ Նա ութը հազար պարտք ունի, ես էլ կվճարեմ, բայց պետք է իմանա, որ քո փողից եմ տալիս։ Յոթը հազարը կմնա ձեռքիդ, դրանից հետո երբեք ոչ մի ռուբլի չտաս իրեն։ Նրա պարտքերը չփակես երբեք։ Մի անգամ տվեցիր, հետո պրծում չես ունենա։ Իմիջիայլոց, ես միշտ այստեղ կլինեմ։ Դուք ինձնից ամեն տարի կստանաք հազար երկու հարյուր՝ ապրուստի փող, ավելի տվածի հետ՝ հազար հինգ հարյուր, բացի բնակարանից և ուտելիքից, որոնք իմ կողմից կլինեն, ինչպես հիմա է նա օգտվում։ Ծառաները, մենակ ինքներդ կվարձեք։ Տարեկան փողը միանգամից կտամ քեզ, ձեռքդ կդնեմ։ Բայցև բարի կլինես, երբեմն նրան էլ մի քիչ տուր, թույլատրիր ընկերների մոտ գնալ, շաբաթը մի անգամ, իսկ եթե հաճախակի եղավ, ապա վռնդիր։ Բայց ես ինքս այստեղ կլինեմ։ Իսկ եթե մեռա, ձեր ապրուստադրամը չի դադարեցվի, մինչև նրա մահը, լսում ես, մինչև միայն նրա մահը, քանի որ դա նրա ապրուստադրամն է, և ոչ քոնը։ Իսկ քեզ, բացի հիմիկվա յոթ հազարից, որը լրիվ քեզ կմնա, եթե ինքդ անխելք չլինես, ևս ութը հազար կտակով կթողնեմ։ Եվ ինձնից քեզ ավելի ոչինչ չի լինի, պետք է որ իմանաս։ Հը՞, համաձա՞յն ես, թե չէ։ Վերջապես, մի բառ ասելո՞ւ ես։― ես։ ― Ես արդեն ասացի, Վարվառա Պետրովնա։
― Հիշիր, որ կամքը լրիվ քոնն է, ինչպես ուզես, այնպես էլ կլինի։
=== VII ===
Ճիշտ էր, որ «Դարյային» նա չէր թողնի նեղացնել, ընդհակառակը, հենց հիմա իրեն համարում էր նրա բարերարը։ Ամենավսեմ ու անբասիր զայրույթը նրա հոգում բորբոքվեց, երբ շալը գցելիս իր վրա որսաց սանուհու շշկլված ու չվստահող հայացքը։ Վարվառա Պետրովնան անկեղծորեն սիրում էր նրան՝ հենց մանկուց։ Պրասկովյա Իվանովնան իրավացիորեն էր կոչել Դարյա Պավլովնային նրա սիրեցյալը։ Վաղուց արդեն Վարվառա Պետրովնան վճռել էր մեկընդմիշտ, որ «Դարյայի բնավորությունը նման չէ եղբորը» (այսինքն, նրա եղբոր՝ Շատովի բնավորությունը), որ նա մեղմաբարո է և հեզ, ընդունակ է մեծ անձնազոհության, աչքի է ընկնում հավատարմությամբ, արտասովոր համեստությամբ, եզակի ողջամտությամբ և գլխավորը՝ երախտագիտությամբ։ Ըստ երևույթին, մինչև հիմա Դաշան արդարացրել էր նրա բոլոր սպասումները։ «Այս կյանքում սխալներ չեն լինի»,― ասել էր Վարվառա Պետրովնան, երբ աղջնակը դեռևս տասներկու տարեկան էր, և քանի որ փոքրիկն ուներ իրեն գերած ամեն մի երազանքին, իր ամեն մի նոր կանխանշմանը, իրեն լուսավոր թվացած յուրաքանչյուր մտքին համառորեն և մոլեգնորեն կապվելու հատկություն, ապա իսկույն ևեթ որոշել էր դաստիարակել Դաշային, որպես հարազատ դստեր։ Նա անհապաղ դրամագլուխ առանձնացրեց նրան ու տուն հրավիրեց դաստիարակչուհու՝ միսս Կրիգսին, որն էլ ապրեց նրանց մոտ, մինչև սանուհու տասնվեց տարեկան դառնալը, բայց հանկարծ, չգիտես ինչու, նրան մերժեցին։ Գալիս էին ուսուցիչներ գիմնազիայից, այդ թվում մի իսկական ֆրանսիացի, որն էլ Դաշային ֆրանսերեն սովորեցրեց։ Այս մեկին էլ հանկարծակի մերժեցին, ճիշտ կարծես վռնդեցին։ Մի չունեևոր տիկին, ազնվատոհմ այրի, դաշնամուր նվագել սովորեցրեց։ Սակայն գլխավոր մանկավարժը, այնուամենայնիվ, Ստեպան Տրոֆիմովիչն էր։ Իսկականից, առաջինն էլ հենց նա բացահայտեց Դաշային. սկսեց ուսուցանել սուսուփուս մանկանն այն ժամանակ դեռ, երբ Վարվառա Պետրովնան նրա մասին չէր էլ մտածում։ Նորից կրկնեմ, զարմանալի է, թե ինչպես էին նրա հետ կապվում երեխաները։ Լիզավետա Նիկոլաևնա Տուշինան նրա մոտ սովորեց ութից տասնմեկ տարեկան (հարկավ, Ստեպան Տրոֆիմովիչը սովորեցնում էր նրան անվճար և հանուն ոչնչի վարձ չէր վերցնի Դրոզդովներից)։ Բայց նա ինքը սիրահարվեց սքանչելի փոքրիկին և նրան ինչ-որ պոեմներ էր պատմում աշխարհի, երկրի կառուցվածքի, մարդկության պատմության մասին։ Նախնադարյան ժողովուրդների և նախամարդու մասին դասախոսություններն ավելի հետաքրքրաշարժ էին արաբական հեքիաթներից։ Լիզան, որը նվաղում էր այդ հեքիաթներից, տանը անչափ ծիծաղելի նմանակում էր Ստեպան Տրոֆիմովիչին։ Վերջինս իմացավ այդ մասին ու մի անգամ անսպասելի, ծածուկ նայեց։ Շփոթահար Լիզան նետվեց նրա գիրկն ու լաց եղավ։ Ստեպան Տրոֆիմովիչը՝ նույնպես, զմայլանքից։ Սակայն Լիզան շուտով մեկնեց և մնաց միայն Դաշան։ Երբ Դաշայի մոտ ուսուցիչներ սկսեցին գալ, Ստեպան Տրոֆիմովիչը թողեց իր պարապմունքները և կամաց-կամաց բոլորովին դադարեց ուշադրություն դարձնել նրա վրա։ Այդպես շարունակվեց երկար ժամանակ։ Սի Մի անգամ, երբ Դաշան արդեն տասնյոթ տարեկան էր, Ստեպան Տրոֆիմովիչը հանկարծակի ապշեց նրա բարետեսությամբ։ Դա կատարվեց Վարվառա Պետրովնայի մոտ, սեղանի շուրջ։ Նա խոսակցություն սկսեց օրիորդի հետ, շատ գոհ մնաց նրա պատասխաններից և ավարտեց նրան ռուս գրականության պատմության լուրջ և ընդարձակ դասընթաց կարդալու առաջարկությամբ։ Վարվառա Պետրովնան գովեց և շնորհակալություն հայտնեց սքանչելի գաղափարի համար, իսկ Դաշան զմայլված էր։ Ստեպան Տրոֆիմովիչը սկսեց հատկապես նախապատրաստվել դասախոսություններին, որոնք ի վերջո, կայացան։ Սկսեցին հնագույն ժամանակներից, առաջին դասախոսությունն անցավ գրավիչ, Վարվառա Պետրովնան ներկա գտնվեց։ Երբ Ստեպան Տրոֆիմովիչն ավարտեց և գնալուց առաջ հայտնեց աշակերտուհուն, որ հաջորդ անգամ անցնելու է «Ասք Իգորի մասին»-ի վերլուծությանը, Վարվառա Պետրովնան հանկարծ ոտքի ելավ ու հայտարարեց, որ այլևս դասախոսություններ չեն լինի։ Ստեպան Տրոֆիմովիչը շշկլվեց, բայց ձայն չհանեց։ Դաշան բռնկվեց, սակայն դրանով էլ ավարտվեց ձեռնարկումը։ Դա կատարվեց Վարվառա Պետրովնայի ներկայիս անսպասելի ֆանտազիայից ճիշտ երեք տարի առաջ։
Խեղճ Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր մենակ ու ոչինչ չէր կանխազգում։ Տխուր մտքերով տարված, վաղուց արդեն պատուհանից դուրս էր նայում, թե ծանոթներից մեկնումեկը չի՞ երևա արդյոք։ Բայց ոչ ոք չէր ուզում գալ։ Դրսում անձրև էր մաղմղում, ցրտում էր, պետք էր վառարանը վառել։ Նա հոգոց հանեց։ Հանկարծ սարսափելի տեսիլք հայտնվեց աչքերին. Վարվառա Պետրովնան այս եղանակին ու նման անպատեհ ժամի իր մոտ է գալիս։ Ու՝ ոտքով։ Այնքան էր ապշահար, որ մոռացավ հագուստը փոխել և ընդունեց նրան, ինչպես կար՝ իր մշտական բամբակյա վարդագույն ֆուֆայկայով։
― Ինձ համար զարմանալի է դա,― այն ժամանակ մեզ քարոզում էր սաստիկ շփոթված Ստեպան Տրոֆիմովիչը,― Պետրուշան, cèst une si pauvre tête<ref>այնքան սահմանափակ է (ֆրանս.)։</ref>, նա բարի է, ազնիվ, շատ զգայուն, և ես այն ժամանակ Պետերբուրգում ինչպես էի ուրախանում՝ համեմատելով նրան ժամանակակից երիտասարդության հետ, սակայն cêst un pauvre sire tout de même<ref>այնուամենայնիվ, խեղճ մարդ է (ֆրանս.)։</ref>... Եվ գիտեք, ամեն ինչ այդ նույն մինչև վերջ չնստելուց է, սենտիմենտալությունից։ Նրանց գերում է սոցիալիզմի ոչ թե ռեալիզմը, այլ զգայական, իդեալական կողմը, այսպես ասած, կրոնական երանգը դրա, պոեզիան դրա... անշուշտ, ուրիշի ձայնով։ Եվ սակայն իմ վիճակը, ի՜մ վիճակը հապա։ Այնքան թշնամի ունեմ այստեղ, այնտեղ ավելի շատ կվերագրեն հոր ազդեցությանը... Աստվա՜ծ... Պետրուշան՝ որպես շարժիչ։ Ի՜նչ ժամանակներում ենք ապրում։
Պետրուշան, ի դեպ, շատ շուտով ուղարկեց իր ստույգ հասցեն Շվեյցարիայից՝ սովորական փողն իրեն ուղարկելու համար, նշանակում Էէ, այնքան էլ տարագիր չէր։ Եվ հիմա ահա, չորս տարի արտասահմանում մնալուց հետո, հանկարծ նորից հայտնվում է իր հայրենիքում, տեղեկացնում իր մոտալուտ գալստյան մասին, ուրեմն, ոչ մի մեղադրանք չունի։ Քիչ է դա, կարծես նույնիսկ ինչ-որ մեկն էլ օգնել ու հովանավորել է նրան։ Հիմա գրում էր Ռուսաստանի հարավից, ուր գտնվում էր ինչ-որ մեկի մասնավոր, սակայն կարևոր հանձնարարությամբ և ինչ-որ բաներ հոգում այնտեղ։ Այդ ամենը հիանալի էր, բայց և այնպես, որտեղի՞ց վերցնել մնացած յոթը-ութը հազարը, կալվածքի համար վայել maximum գինը լրացնելու համար։ Իսկ ի՞նչ, եթե աղմուկ բարձրանա և վեհապանծ պատկերի փոխարեն բանը հասնի դատավարության։ Ինչ-որ բան հուշում էր Ստեպան Տրոֆիմովիչին, որ զգայուն Պետրուշան ետ չի կանգնի իր շահերից։ «Այդ ինչի՞ց է, նկատել եմ,― մի առիթով այն ժամանակ շշնջաց ինձ Ստեպան Տրոֆիմովիչը,― ինչի՞ց է, որ բոլոր այդ թունդ սոցիալիստները և կոմունիստները, միաժամանակ նաև անհավանական կծծիներ են, ձեռք բերողներ, սեփականատերեր, և նույնիսկ այնպես, որ ինչքան ավելի է սոցիալիստ, ինչքան ավելի հեռու է գնացել, այնքան ավելի սաստիկ սեփականատեր է... Ինչի՞ց է դա։ Չլինի՞ դարձյալ սենտիմենտալությունից»։ Ես չգիտեմ, ճշմարտություն կա՞ Ստեպան Տրոֆիմովիչի այդ դիտողության մեջ, գիտեմ միայն, որ Պետրուշան որոշ տեղեկություններ ուներ անտառակի վաճառքի և այլնի մասին, իսկ Ստեպան Տրոֆիմովիչը գիտեր, որ նա այդ տեղեկությունները չունի։ Ինձ վիճակվեց նաև կարդալ Պետրուշայի նամակները՝ ուղղված հորը, գրում էր նա հազվադեպ, տարին մեկ անգամ, ավելի քիչ։ Միայն վերջերս, հայտնելով իր մոտալուտ գալստյան մասին, երկու նամակ էր ուղարկել, համարյա մեկը մյուսի ետևից։ Նրա բոլոր նամակները կարճ էին, չոր-չոր, կազմված սոսկ կարգադրություններից, և քանի որ հայր ու որդի, մոդայիկ եղանակով, դեռևս Պետերբուրգից էին միմյանց դու-ով դիմում, ապա Պետրուշայի նամակներն էլ ճիշտ և ճիշտ ունեին նախկին այն կալվածատերերի հնօրյա հանձնարարականների տեսքը, որով վերջիններս մայրաքաղաքներից գրում էին իրենց կալվածքներին կառավարիչներ նշանակած ճորտերին։ Եվ հիմա հանկարծ գործը կարգավորող այդ ութը հազարը դուրս է թռչում Վարվառա Պետրովնայի առաջարկությունից, ըստ որում, նա հստակ զգացնել է տալիս, որ դա այլևս ոչ մի տեղից դուրս չի թռչի։ Անշուշտ, Ստեպան Տրոֆիմովիչը համաձայնեց։
Վարվառա Պետրովնայի գնալուն պես, նա մարդ ուղարկեց՝ ինձ կանչելու, իսկ մնացած բոլորից փակվեց ամբողջ օրով։ Իհարկե, լաց եղավ, շատ ու լավ խոսեց, շատ ու սաստիկ շեղվում էր, պատահաբար բառախաղ արեց և շատ գոհ մնաց դրանից, հետո թեթևակի խոլերինա ունեցավ, մի խոսքով, ամեն ինչ կատարվեց տեղը տեղին։ Որից հետո նա հանեց արդեն քսան տարի առաջ մահացած իր գերմանուհու դիմանկարը և աղիողորմ սկսեց դիմել. «Կներե՞ս ինձ արդյոք»։ Ընդհանրապես, նա մի տեսակ հունից ելած էր։ Հոգսերից՝ մի քիչ էլ խմեցինք։ Իմիջիայլոց, նա շուտով անուշ քուն մտավ։ Առավոտյան վարպետորեն կապեց փողկապը, բծախնդրորեն հագնվեց ու հաճախ մոտենում էր հայելուն՝ նայելու։ Թաշկինակը ցողեց օծանելիքով, ի դեպ՝ շատ քիչ, և հենց պատուհանից տեսավ Վարվառա Պետրովնային, փութով ուրիշ թաշկինակ վերցրեց , իսկ բուրավետը թաքցրեց բարձի տակ։
― Եվ հիանալի է,― գովեց Վարվառա Պետրովնան՝ լսելով նրա համաձայնությունը։― Նախ և առաջ, ազնիվ վճռականություն և երկրորդը՝ դուք ականջ դրեցիք բանականության ձայնին, որին դուք շատ հազվադեպ եք ունկնդրում ձեր մասնավոր գործերում։ Իմիջիայլոց, շտապելու կարիք չկա,― ավելացրեց նա՝ զննելով Ստեպան Տրոֆիմովիչի ճերմակ փողկապի հանգույցը,― առայժմ լռեք, ես էլ կլռեմ։ Շուտով ձեր ծննդյան տարեդարձն է, ես ձեզ մոտ կլինեմ նրա հետ միասին։ Երեկոյան թեյի պատրաստություն կտեսնեք և խնդրում եմ, առանց խմիչքի և ուտեստեղենի, ասենք, ես ինքս ամեն ինչ կդասավորեմ։ Հրավիրեք ձեր ընկերներին, իմիջիայլոց, միասին կանենք ընտրությունը։ Նախորդ օրը նրա հետ կխոսեք, եթե հարկ լինի, իսկ ձեր երեկույթին մենք ոչ թե կհայտարարենք կամ որևիցե պայմանավորվածություն կկայացնենք, այլ սոսկ կակնարկենք կամ իմաց կանենք, առանց որևէ հանդիսավորության։ Հետո էլ, երկու շաբաթ անց՝ հարսանիքը, հնարավորին չափ առանց աղմուկի... Նույնիսկ կարելի է, որ երկուսով գնաք ժամանակավորապես, զատկից անմիջապես հետո, թեկուզ, օրինակ, Մոսկվա։ Գուցե ես նույնպես գամ ձեզ հետ... Իսկ գլխավորը, մինչ այդ լուռ մնացեք։
Եվ միևնույն ժամանակ ինչ-որ մի քմահաճ ինքնաբավություն, ինչ-որ թեթևամիտ-խաղացկուն բան էր ի հայտ գալիս այդ բոլոր աղիողորմ բացականչությունների տակից։ Երեկոյան մենք նորից խմեցինք։
== Գլուխ երրորդ. Ուրիշի մեղքեր ==
Նրբանկատ ինձ նայեց։
― Cher ami, եթե ես չհամաձայնեի, նա սարսափելի կբարկանար, սարսա-փելիսարսափելի, բայց և այնպես ավելի քիչ, քան հիմա, երբ համաձայնել եմ։
Իր այս խոսքից նա գոհ մնաց, և այդ երեկո մի շիշ խմեցինք։ Բայց դա սոսկ ակնթարթ էր, հաջորդ օրը նա ավելի սարսափելի էր և մռայլված, քան երբևէ։
Ընդհանուր առմամբ ասած, եթե համարձակվեմ իմ կարծիքն էլ հայտնել նման նուրբ խնդրի շուրջ, միջին տրամաչափի մեր այդ բոլոր պարոնայք տաղանդները, սովորաբար, կենդանության օրոք համարյա թե հանճարների տեղ անցնելով, ոչ միայն չքանում են գրեթե անհետ և մի տեսակ հանկարծակի՝ մարդկանց հիշողությունից, երբ մեռնում են, պատահում է նաև, որ կենդանության օրոք նույնիսկ, հենց հասակ է առնում փոխարինող նոր սերունդը, որի հետ նրանք գործում էին, բոլորից մոռացվում ու արհամարհվում են անբացատրելի արագ։ Մի տեսակ հանկարծակի է դա լինում մեզանում, ինչպես դեկորների փոփոխումը թատրոնում։ Օ՜, սա ամենևին այն չէ, ինչ առնչվում է Պուշկիններին, Գոգոլներին, Մոլյերներին, Վոլտերներին, բոլոր այն գործիչներին, որոնք եկել էին՝ ասելու իրենց նոր խոսքը։ Ճշմարիտ է և այն, որ միջին տրամաչափի այդ պարոնայք տաղանդներն իրենք հենց, իրենց պատկառելի տարիքի մայրամուտին, սովորաբար ամենաողորմելի եղանակով սպառվում են մեզանում՝ ամենևին նույնիսկ չնկատելով դա։ Հաճախ պարզվում է, որ գրողը, ում երկար ժամանակ վերագրում էին գաղափարների արտակարգ խորություն և ումից սպասում էին հասարակության շարժման վրա արտակարգ և լուրջ ազդեցություն, վերջում ի հայտ է բերում իր հիմնական պստիկ գաղափարի այնպիսի ջրիկությունը և մանրությունը, որ ոչ ոք անգամ չի ափսոսում, որ այդչափ շուտ կարողացավ սպառվել։ Բայց ալեհեր ծերուկները չեն նկատում դա և բարկանում են։ Նրանց անձնասիրությունը, հենց իրենց ասպարեզի ավարտին, երբեմն ձեռք է բերում զարմանքի արժանի չափեր։ Աստված գիտե, թե ում տեղ են սկսում ընդունել իրենց, ծայրահեղ դեպքում՝ աստվածների։ Կարմազինովի մասին պատմում էին, որ ուժեղ մարդկանց և բարձրագույն հասարակության հետ կապերը նա ավելի թանկ է գնահատում թերևս իր հոգուց։ Պատմում էին, որ նա ձեզ կդիմավորի, կփաղաքշի, կհրապուրի, կգերի իր պարզասրտությամբ, հատկապես եթե ինչ-որ բանում պետք եք իրեն և անշուշտ, եթե նախապես ներկայացված եք։ Բայց առաջին իշխանի, առաջին կոմսուհու, առաջին մարդու ներկայությամբ, ումից նա վախենում է, իր սրբազնագույն պարտքը կհամարի մոռանալ ձեզ ամենավիրավորական քամահրանքով, որպես մի տաշեղ, որպես մի ճանճ, տեղնուտեղը, երբ դեռ չեք հասցրել հեռանալ նրա մոտից, և նա լրջորեն համարում է դա ամենաբարձր ու ամենագեղեցիկ վարք։ Չնայած կատարյալ ինքնազսպմանը և լավ վարվեցողության կատարյալ իմացությանը, ասում են, այն աստիճան անձնապաշտ է՝ հիստերիայի հասնող, որ ոչ մի կերպ չի կարող թաքցնել իր հեղինակային բորբոքվածությունն անգամ հասարակության այն շրջանակներում, ուր սակավ են հետաքրքրվում գրականությամբ։ Իսկ եթե պատահմամբ մեկնումեկը մտահոգում էր նրան իր անտարբերությամբ, ապա նեղանում էր հիվանդագին կերպով և ջանում վրեժխնդիր լինել։ Շուրջ մի տարի առաջ ամսագրում կարդացի նրա հոդվածը, գրված ամենապարզունակ պոեզիայի, ավելացրած նաև հոգեբանության ահավոր հավակնությամբ։ Նա նկարագրել էր մի շոգենավի խորտակում անգլիական ափի մոտ, որին ականատես էր եղել ու տեսել, թե ինչպես են փրկում խեղդվողներին ու հանում ջրահեղձերին։ Բավական երկարաշունչ և շատախոս այդ հոդվածն ամբողջությամբ գրված էր իրեն ներկայացնելու միակ նպատակով։ Հենց դա էր ընթերցվում տողերի արանքում. «Հետաքրքրվեք ինձնով, տեսեք, ինչպիսին էի ես այդ րոպեներին։ Ձեր ինչի՞ն է պետք այդ ծովը, փոթորիկը, ժայռերը, նավի փշրված բեկորները։ Չէ որ բավականաչափ նկարագրել եմ այդ ամենն իմ զորեղ գրչով։ Ի՞նչ եք նայում այդ ջրահեղձ կնոջը՝ մահացած երեխան մեռած ձեռքերում։ Ավելի լավ է, ինձ նայեք, թե ինչպես չդիմացա այդ տեսարանին ու շրջվեցի։ Ահա, մեջքով կանգնեցի դեպի նրանց, ահա, սարսափած եմ և անուժ՝ ետ նայել, ես կկոցում եմ աչքերս, ինչ հետաքրքիր է, չէ՞»։ Երբ Կարմազինովի հոդվածի մասին կարծիքս հայտնեցի Ստեպան Տրոֆիմովիչին, նա համաձայնեց ինձ հետ։ Երբ վերջերս լուրեր տարածվեցին մեզ մոտ, որ Կարմազինովը գալու է, ես, իհարկե, անչափ ցանկացա տեսնել նրան և եթե հնարավոր է, հետը ծանոթանալ։ Գիտեի, որ դա կարող եմ անել Ստեպան Տրոֆիմովիչի միջոցով, ժամանակին նրանք ընկերներ էին եղել։ Եվ ահա, հանկարծակի հանդիպում եմ նրան խաչմերուկում։ Իսկույն ճանաչեցի նրան, երեք օր առաջ ինձ արդեն ցույց էին տվել, երբ նա կառքով անցնում էր նահանգապետի տիկնոջ հետ։
Ոչ ամենևին բարձրահասակ, չորչորուկ ծերուկ էր, ոչ ավելի, քան հիսունհինգ տարեկան, բավականին վարդագույն երեսով, թավ ու ալեհեր գանգուրներով՝ դուրս թափված կլոր, ցիլինդրաձև գլխարկի տակից, ոլորված մաքուր, վարդագույն, փոքրիկ ականջների շուրջ։ Մաքուր սափրած դեմքն ամենևին էլ գեղեցիկ չէր, բարակ, երկարուկ, խորամանկ ծալքով շրթունքներ ուներ, փոքր-ինչ մսեղ քիթ, սուր-սուր, խելացի և մանրիկ աչքեր։ Սի Մի տեսակ հնամենի էր հագնված՝ ուսերին գցած ինչ-որ թիկնոց, որպիսին, օրինակ, այդ եղանակին կհագնեին Շվեյցարիայում կամ Հյուսիսային Իտալիայում։ Բայց այնուհանդերձ, նրա հագուստի բոլոր մանրուքները՝ ճարմանդիկները, օձիքները, կոճակիկները, սև և բարակ ժապավենով կրիայի ոսկրից լոռնետը, փոքրիկ մատանին անպայման այնպիսին էին, ինչպիսին ունենում են անթերի լավ վարվեցողության տեր մարդիկ։ Ես վստահ եմ, որ ամռանը նա հագնում է պրյունելե ոտնամաններ՝ կողքից սադափե փոքր կոճակներով։ Երբ մենք բախվեցինք, նա կանգնեց փողոցի անկյունադարձին և շուրջը նայեց ուշադրությամբ։ Նկատելով, որ ուշադրությամբ իրեն եմ նայում, մեղրածոր, թեև փոքր-ինչ ճղճղան ձայնով հարցրեց ինձ.
― Թույլ տվեք հարցնել, ավելի կարճ ինչպե՞ս հասնեմ Բըյկովա փողոց։
Ես կարդացի և զարմացա, որ Ստեպան Տրոֆիմովիչն այդպիսի հուզմունքի մեջ է նման փուչ բաներից։ Նրան նայելով հարցական, հանկարծ նկատեցի, որ մինչ ես կկարդայի, նա հասցրել է մշտական ճերմակ փողկապը փոխարինել կարմրով։ Նրա շլյապան և ձեռնափայտը դրված էին սեղանին։ Իսկ ինքը գունատ էր, և նույնիսկ ձեռքերն էին դողում։
― Իմանալ իսկ չեմ կամենում նրա հուզմունքները,― մոլեգնած բղավեց նա՝ պատասխանելով իմ հարցական հայացքին։― Je m’en fiche<ref>Ես թքել եմ դրա վրա (ֆրանս.)։</ref>։ Նա հոգի ունի՝ հուզվելու Կարմազինովի համար, իսկ իմ նամակներին չի պատասխանում։ Ահա, ահա իմ նամակը, չբացված, որը նա երեկ է ետ ուղարկել, սեղանին է, ահա, գրքի տակ, «L’homme qui rit»<ref>«Մարդը, որ ծիծաղում է» (ֆրանս.)։</ref>-ի տակ։ Իմ ինչ գործն Էէ, որ նա տանջվում Է է Նի-կո-լեն-կայի համար։ Je m’en fiche et je procleme ma liberté. Au diable le Karmazinoff!. Au diable la Lembke!<ref>Ես թքել եմ դրա վրա, և ես հայտարարում եմ իմ ազատությունը։ Գրողի ծոցն այդ Կարմազինովը։ Գրողի ծոցն այդ Լեմբկեն (ֆրանս.)։</ref>։ Ես սափորները պահել եմ նախասենյակում, իսկ Տենյերը դրել պահարանը, իսկ նրանից պահանջել, որ անմիջապես ընդունի ինձ։ Լսում եք՝ պահանջել եմ։ Ես նրան ուղարկել եմ նույնպիսի թղթի կտոր՝ մատիտով գրված, Նաստասյայի հետ, ու սպասում եմ։ Ես ուզում եմ, որ Դարյա Իվանովնան ինքն ինձ հայտնի, իր բերանով և երկնքի առաջ, կամ ծայրահեղ դեպքում, ձեր առաջ։ Vous me seconderez, n’est ce pas, comme ami et témoin<ref>Ճիշտ է, չէ՞, դուք ինձ չեք մերժի աջակցությունը, որպես բարեկամ և վկա (ֆրանս.)։</ref>։ Ես չեմ ուզում կարմրել, ես չեմ ուզում ստել, չեմ ուզում գաղտնիքներ, այս գործում ես գաղտնիքներ թույլ չեմ տա։ Թող ամեն ինչ ինձ խոստովանեն անկեղծորեն, պարզահոգի, ազնվաբարո, և այդժամ... այդժամ ես գուցեև ամբողջ սերունդը զարմացնեմ մեծահոգությամբ... Սրիկա՞ եմ ես, ողորմած պարոն, թե՝ ոչ,― եզրափակեց նա հանկարծ՝ ահեղատեսք ինձ նայելով, կարծես հենց ես Էի էի իրեն սրիկա համարողը։
Ես նրան խնդրեցի ջուր խմել, դեռևս չէի տեսել նրան այդ տեսքով։ Ամբողջ խոսելու ընթացքում նա վազում էր սենյակի մի անկյունից մյուսը, բայց հանկարծ կանգ առավ իմ դիմաց ինչ-որ անսովոր կեցվածքով։
― Միթե՞ դուք կարծում եք,― սկսեց նա նորից հիվանդագին բարձրամտությամբ զննելով ինձ ոտից գլուխ,― մի՞թե կարող եք ենթադրել, որ ես՝ Ստեպան Վերխովենսկիս, իմ մեջ այնքան բարոյական ուժ չեմ գտնի, որ վերցնեմ իմ արկղը, չքավորի իմ արկղը, և դնելով իմ վտիտ ուսերին, ելնեմ դարպասից ու չքվեմ այստեղից առհավետ, երբ դա են պահանջում պատիվը և անկախության վսեմ սկզբունքը։ Ստեպան Վերխովենսկին առաջին անգամը չէ, որ ետ է մղում բռնակալությունը մեծահոգությամբ, թեկուզև խելացնոր կնոջ բռնակալությունը, այսինքն՝ ամենավիրավորական ու դաժան բռնակալությունը, որպիսին միայն կարող է գոյություն ունենալ երկրիս երեսին, թեև հիմա դուք, ողորմած իմ պարոն, ձեզ թույլ տվեցիք քթի տակ ծիծաղել իմ խոսքերի վրա։ O՜Օ՜, դուք չեք հավատում, որ իմ մեջ այնքան մեծահոգություն կգտնեմ, որ ավարտել կարողանամ վաճառականի մոտ դաստիարակի իմ կյանքը կամ սովից մեռնեմ ցանկապատի տակ։ Պատասխան տվեք անմիջապես՝ հավատո՞ւմ եք դուք, թե՞ չեք հավատում։
Բայց ես լռեցի դիտավորյալ։ Նույնիսկ տեսք ընդունեցի, թե չեմ կամենում նրան դառնացնել բացասական պատասխանով, սակայն չեմ էլ կարող հաստատական պատասխանել։ Այդ համակ բորբոքման մեջ այնպիսի մի բան կար, որը վճռականապես վիրավորում էր ինձ, և ոչ անձնապես, օ՜ ոչ։ Բայց... ես հետո կբացատրեմ։
Մենք դեռ կանգնած էինք դռան շեմին։ Այն պահն էր, երբ տանտերը և հյուրերը շտապ-շտապ փոխանակում են վերջին և ամենասիրալիր բառերը, հետո բարեհոգաբար բաժանվում։
― Նրանք այսօր այն պատճառով են այսպես մռայլ,― սենյակից արդեն լրիվ դուրս եկած, այսպես ասած՝ թռուցիկ, հանկարծ խոսքի մեջ խցկվեց Լիպուտինը,― որ կապիտան Լերյադկինի Լեբյադկինի հետ երեկ ընդհարվել են քրոջ պատճառով։ Կապիտան Լեբյադկինն ամեն օր իր գեղեցկուհի, խանգարված քրոջը մտրակով թակում է, իսկական կազակական մտրակով, առավոտ և երեկո։ Այդպես, Ալեքսեյ Նիլըյչն այդ տան նույնիսկ կողաշենքն են վարձել, չմասնակցելու համար։ Դե-հ, ցտեսություն։
― Քրո՞ջը։ Հիվա՞նդ։ Մտրակո՞վ,― ուղղակի ճչաց Ստեպան Տրոֆիմովիչը, ճիշտ կարծես հենց նոր իրեն մտրակեցին։― Ի՞նչ քույր։ Ի՞նչ Լեբյադկին։
― Բոլորովին էլ չէիք կարծում։ Սկսեք, սկսեք, ասում են ձեզ։
― Սիայն Միայն թե բարի եղեք, ինքներդ էլ նստեք, թե չէ, ես պիտի նստեմ այսպես, իսկ դուք այդչափ հուզված իմ առաջ պիտի... վազվզեք։ Անհարմար բան կստացվի։
Ստեպան Տրոֆիմովիչը զսպեց իրեն և ազդեցիկ տեսքով իջավ բազկաթոռին։ Ինժեները՝ մթնգածմթագնած, հայացքը ցած հառեց։ Լիպուտինը մոլեգին վայելումով նրանց էր նայում։
― Իսկ ինչից սկսեմ... այնպես շփոթեցրիք...
«Ես ցանկանում եմ, ասաց, որ դուք ինձ լավ և անսխալ, ասաց, հասկանաք։ Ես ձեզ կանչել եմ հիմա, որովհետև գիտեմ ձեզ որպես խորաթափանց և սրամիտ մարդու՝ ի վիճակի կատարելու ճիշտ դիտարկում (ի՜նչ հաճոյախոսություններ)։
― Անշուշտ, դուք կհասկանաք, ― ասաց,― և այն, որ ձեզ հետ մայր է խոսում... Նիկոլայ Վսեվոլոդովիչը կյանքում կրել է մի քանի դժբախտություն և բազմաթիվ կտրուկ փոփոխություններ։ Այդ ամենը,― ասում է,― կարող էր ազդել նրա խելքի վիճակի վրա։ Անշուշտ,― ասում է,― ես չեմ խոսում խելագարության մասին, դա երբեք չի կարող լինել (ասվեց հաստատուն և հպարտորեն)։ Բայց կարող էր լինել արտառոց, առանձնահատուկ մի բան, մտքերի որոշ շրջվածք, հակվածություն ինչ-որ հատուկ հայեցակետի (այս բոլորը ստույգ նրա բառերն են, ու ես զարմացա, Ստեպան Տրոֆիմովիչ, թե ինչպիսի ճշգրտությամբ կարող է Վարվառա Պետրովնան բացատրել բանը։ Բարձր մտքի տեր կին է)։ Համենայն դեպս,― ասաց,― ինքս եմ նրա մեջ նկատել որոշ կայուն անհանգստություն և ձգտում առանձնահատուկ հակումների։ Բայց ես մայր եմ, իսկ դուք՝ կողմնակի մարդ, նշանակում է, ի վիճակի եք, ձեր խելքով հանդերձ, առավել անկախ կարծիք կազմել։ Աղաչում եմ ձեզ, վերջապես (այդպես էլ ասվեց՝ աղաչում եմ) ինձ ասել ամբողջ ճշմարտությունը, առանց ամեն կարգի խեղումների, և եթե դուք նաև խոստանաք ինձ հետագայում երբեք չմոռանալ, որ ձեզ հետ ես կոնֆիդենցիալ եմ խոսել, կարող եք ակնկալել իմ կատարյալ և այսուհետև մշտական պատրաստակամությունը երախտապարտ լինել ձեզ յուրաքանչյուր հնարավորության դեպքում»։ Դե-հ, ինչ կասեք։
― Դուք... դուք ինձ այնպես շշկլացրիք...― մրմնջաց Ստեպան Տրոֆիմովիչը,― որ ես ձեզ չեմ հավատում...
― Զգուշացեք, Լիպուտին, զգուշացնում եմ ձեզ, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն ինքն է ուզում շուտով այստեղ լինել, իսկ նա կարողանում է իրեն պաշտպանել։
― Ուրեմն, էլ ի՞նձ ինչի համար։ Ես առաջինն եմ բղավում, որ նրբագույն և սքանչելագույն խելքի տեր մարդ է, Վարվառա Պետրովնային էլ երեկ այդ իմաստով միանգամայն հանգստացրեցի։ «Բայց բնավորության հարցում, ասացի նրան, երաշխավորել չեմ կարող»։ Լեբյադկինն էլ երեկ նույն բանն ասաց. «Նրա բնավորությունից եմ, ասաց, տուժել»։ Էխ, Ստեպան Տրոֆիմովիչ, ձեզ համար լավ է բղավել, թե բամբասանք է ու լրտեսություն, և նկատի առեք, երբ արդեն ինքներդ ամեն ինչ ինձնից դուրս քաշեցիք, այն էլ՝ չափից դուրս հետաքրքրությամբ։ Իսկ ահա, Վարվառա Պետրովնան երեկ հենց ուղղակի ճիշտ կետին խփեց. «Դուք, ասաց, անձամբ էիք շահագրգռված գործում, դրա համար էլ ձեզ եմ դիմում»։ Հապա թե այդպես չլիներ։ Էլ ի՜նչ նպատակներ կարող են լինել, երբ ես անձնական վիրավորանք եմ կերել նորին գերազանցությունից ամբողջ հասարակության ներկայությամբ։ Կարծեմ, պատճառներ ունեմ հետաքրքրվելու, ոչ միայն բամբասանքների համար։ Այսօր ձեր ձեռքը կսեղմի, իսկ վաղը հենց էնպես, ձեր աղուհացի դիմաց, հենց ձեր երեսներին էլ կխփի, օրինավոր ամբողջ հասարակության ներկայությամբ, ինչպես քեֆը տա։ Հղփացածությունից։ Իսկ գլխավորը նրանց համար կանացի սեռն է. թիթեռնիկներ ու անվախ աքլորիկներ։ Հին ամուրների թևիկներով կալվածատերեր, սրտակեր ― Պեչորիններ։ Ձեզ համար, Ստեպան Տրոֆիմովիչ, մոլի ամուրի մարդու համար, հեշտ է այդպես խոսել, և նորին գերազանցության պատճառով ինձ բամբասող կոչել։ Իսկ ահա, եթե ամուսնանաք, քանի որ հիմա էլ դեռ շատ ջահել եք երևում, ամուսնանաք սիրունիկ ու ջահել մեկի հետ, ապա թերևս մեր արքայազնից դուռը մղլակով կփակեք ու ձեր տան մեջ բարիկադներ կսարքեք։ Էլ ինչ ասեմ, եթե միայն այդ mademoiselle Լեբյադկինան, որին ծեծում են մտրակով, խելագար չլիներ և ծուռոտ, ապա, Աստված վկա, կմտածեի, որ հենց նա է մեր գեներալի կրքերի զոհը, և հենց նրանից է տուժել կապիտան Լեբյադկինն «իր ընտանեկան արժանապատվությամբ», ինչպես ինքն է արտահայտվում։ Գուցե թե միայն նրանց նրբին ճաշակին է հակասում, բայց նրանց. համար դա էլ մի ցավ չէ։ Ամեն պտուղ պետքական է, միայն թե ընկնի նրանց հայտնի տրամադրության տակ։ Ահա, բամբասանքի մասին եք ասում, բայց մի՞թե ես եմ բղավում, երբ արդեն ամբողջ քաղաքն է աղմկում, իսկ ես միայն լսում եմ ու գլխով անում, գլխով անելը հո արգելվա՞ծ չէ։
― Քաղա՞քն է բղավում։ Իսկ ի՞նչ է բղավում քաղաքը։
Նա ինձ նայեց, չպատասխանեց ու գնաց նույն ճանապարհով։ Ես չէի ուզում ետ մնալ։ Ես ուզում էի վկայել Վարվառա Պետրովնայի առաջ։ Ես կներեի նրան, եթե հավատար միայն Լիպուտինին՝ իր կնիկային փոքրոգությամբ, բայց հիմա արդեն պարզ էր, որ ինքն է ամեն ինչ մոգոնել, Լիպուտինից դեռևս շատ առաջ, իսկ Լիպուտինը հիմա սոսկ հաստատել է նրա կասկածները և յուղ լցրել կրակին։ Նա միտք չուներ կասկածել աղջկան ամենաառաջին օրվանից՝ դեռևս չունենալով ոչ մի հիմք, անգամ լիպուտինյան։ Վարվառա Պետրովնայի բռնակալական գործողությունները բացատրել էր նրա անգին Nicolas-ի ազնվականական մանր-մունր մեղքերը հարգարժան մարդու հետ ամուսնությամբ շուտուփույթ սվաղելու բուռն ցանկությամբ սոսկ։ Եվ անպայման ուզում էի, որ նա պատժվի դրա համար։
― O! Dieu qui est si grand et si bon<ref>Օ, Աստված, մեծն ու բարեգութ (ֆրանս.)։</ref>, o՜օ՜, ով կհանգստացնի ինձ,― բացականչեց նա՝ անցնելով ես ևս հարյուր քայլ ու հանկարծակի կանգ առնելով։
― Գնանք հիմա տուն, և ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ,― գոռացի ես՝ ուժով դարձնելով նրան դեպի տուն։
Այդ Մավրիկիյ Նիկոլաևիչը հրետանու կապիտան էր, երեսուներեք տարեկան, բարձրահասակ, գեղեցկատես, անթերի օրինավոր արտաքինով մի պարոն, ազդեցիկ և առաջին հայացքից նույնիսկ խիստ կերպարանքով, չնայած իր զարմանալի և նրբակիրթ բարության, ինչ յուրաքանչյուր ոք կըմբռներ նրա հետ ծանոթության առաջին իսկ րոպեից։ Ի դեպ, լռակյաց էր, թվում էր շատ սառնարյուն ու հետամուտ չէր բարեկամություն ձեռք բերելու։ Հետագայում մեզ մոտ շատերն էին ասում, թե սահմանափակ մարդ է, ու դա ամենևին էլ արդարացի չէր։
Ես չեմ սկսի նկարագրել Լիզավետա Նիկոլաևնայի գեղեցկությունը։ Ամբողջ քաղաքն արդեն թնդում էր նրա գեղեցկության մասին, թեև մեր որոշ տիկնայք ու օրիորդներ զայրույթով համաձայն չէին գոռացողներին։ Նրանց մեջ կային և այնպիսիներ, որոնք արդեն ատում էին Լիզավետա Նիկոլաևնային, և ամենից առաջ՝ հպարտության համար. Դրոզդովները համարյա դեռևս չէին սկսել այցելություններ անել, ինչը վիրավորում էր, թեև հապաղման պատճառը, իրոք, Պրասկովյա Իվանովնայի վատառողջ վիճակն էր։ Երկրորդը՝ ատում էին և այն պատճառով, որ նահանգապետուհու ազգականուհին էր, երրորդն այն պատճառով, որ ամեն օր զբոսնում էր ձիով։ Մեզանում մինչ այդ չէին եղել ամազոնուհիներ, բնական է, որ ձիով զբոսնող ու դեռևս այցելություններ չկատարած Լիզավետա Նիկոլաևնայի հայտնվելը պիտի որ վիրավորեր հասարակությանը։ Իմիջիայլոց, բոլորն արդեն գիտեին, որ նա զբոսնում է բժիշկների կարգադրությամբ, ընդ որում, թունալի էին խոսում նրա հիվանդությունների մասին։ Նա, իսկապես հիվանդ էր։ Ինչ ի հայտ էր գալիս առաջին հայացքից՝ նրա հիվանդագին, նյարդային, անընդմեջ անհանգստությունն էր։ Ավա՜ղ։ Խեղճ աղջիկը շատ էր տառապում, և ամեն բան բացատրվեց հետագայում։ Հիմա, վերհիշելով անցածը, ես արդեն չեմ ասի, թե նա գեղեցկուհի էր, ինչպես ինձ թվաց այն ժամանակ։ Գուցեև նույնիսկ ամենևին էլ սիրունատես չէր։ Բարձրահասակ, բարալիկ, սակայն ճապուկ՜ ճապուկ և ուժեղ, նա նույնիսկ ապշեցնում էր անկանոն դիմագծերով։ Աչքերը՝ մի տեսակ կալմիկյան, շեղաչ, դալկադեմ էր, այտոսկրավոր, թուխ ու նիհար դեմքով, սակայն այդ դեմքի մեջ մի հաղթանակող և գրավիչ բան կար։ Ինչ-որ զորեղություն էր հայտնվում նրա մգագույն աչքերի կրակվող հայացքում, նա հայտնվում էր «որպես հաղթանակող և հաղթելու համար»։ Թվում էր հպարտ, երբեմն անգամ հանդուգն, չգիտեմ, հաջողվո՞ւմ էր արդյոք նրան բարի լինել։ Սակայն գիտեմ, որ անչափ ուզում էր ու տանջվում, իրեն ստիպելու համար, որ փոքր-ինչ բարի լինի։ Այդ բնավորության մեջ, հարկավ, կային բազում սքանչելի ձգտումներ և արդարացի ձեռնարկումներ, սակայն ամեն ինչ նրա մեջ մշտապես իր մակարդակն էր որոնում ու չէր գտնում, ամեն ինչ քաոսի մեջ էր, հուզմունքի և անհանգստության։ Գուցե նա արդեն շատ խիստ պահանջներ էր ներկայացնում իրեն՝ իր մեջ երբեք ուժ չգտնելով բավարարել դրանք։
Նա նստեց բազմոցին և սենյակն էր զննում։
― Ինքս էլ եմ լսել, որ մի տեսակ տարօրինակ է։ Իմիջիայլոց, ուրիշ բան եմ հարցնում։ Լսել եմ, երեք լեզու գիտե, և անգլերեն, ու կարող է գրական աշխատանքով զբաղվել։ Այդ դեպքում, նրա համար ինձ մոտ շատ գործ կա, ինձ օգնական է պետք, և ինչքան շուտ, այնքան ավելի լավ։ Գործը կվերցնի՞, թե՝ ոչ։ Նրան երաշխավորել են ինձ...
― OՕ, անպայման, et vous fairez un bienfait...<ref>և դուք բարեգործություն կանեք (ֆրանս.)։</ref>
― Ես ամենևին էլ bienfait-ի համար չեմ ասում, ի՛նձ է օգնական պետք։
― Այսինքն՝ պատի՞ժը։
― Արդյո՞ք չկան այնպիսի աթեիստներ, որոնք ամենևին չեն հավատում այն աշխարհին։
― Մարդը մահից վախենում է, որովհետև կյանքն է սիրում, ահա ինչպես եմ հասկանում,― նշեցի ես,― այդպես բնությունն է տնօրինել։
― Դա ստորություն է, և այդտեղ է ամբողջ խաբեությունը, ― Նրա աչքերը փայլփլեցին։― Կյանքը ցավ է, կյանքը վախ է, և մարդը՝ դժբախտ։ Հիմա ամեն ինչ ցավ է և վախ։ Հիմա մարդը կյանքն է սիրում, որովհետև ցավն ու վախն է սիրում։ Եվ այդպես արել են։ Կյանքը տրվում է հիմա ցավի ու վախի դիմաց, և այստեղ է ամբողջ խաբեությունը։ Հիմա մարդը դեռևս այն մարդը չէ։ Կլինի նոր մարդ՝ երջանիկ ու հպարտ։ Ում համար միևնույնն է՝ կապրի, թե չի ապրի, դա կլինի նոր մարդ։ Ով հաղթեց ցավը և վախը, նա ինքը կլինի Աստված։ Իսկ մյուսն Աստված չի լինի։
― Նշանակում է, այն Աստված կա՞, ձեր կարծիքով։
― Ներում եմ ուսյալության համար։ Իգնատ Լեբյադկին՝ ամենաուսյալ...
<poem>
::::Սիրո նռնակը բոցկլտուն
::::Ճաք տվեց Իգնատի կրծքում։
― Լիզավետայի՜ն...― ոռնաց կրկին,― սպասի, չգնաս։ Վարյանտ՝
<poem>
::::Ամազոնուհիների շուրջպարում
::::Աստղ է թռվռում նժույգի վրա
Ստեպան Տրոֆիմովիչն ինձ էր սպասում հիստերիկ անհամբերությամբ։ Արդեն մի ժամ կլիներ, վերադարձել էր։ Ես նրան տեսա, կարծես հարբած վիճակում։ Համենայն դեպս, առաջին հինգ րոպեն մտածում էի, թե հարբած է։ Ավաղ, այցելությունը Դրազդովներին վերջնականապես հանել էր նրան հունից։
― Mon ami, ես լրիվ կորցրել եմ իմ թելը... Lise... ես սիրում և հարգում եմ այդ հրեշտակին առաջվա պես, հենց առաջվա պես։ Բայց ինձ թվում է, նրանք երկուսն էլ սպասում էին ինձ միայն ինչ-որ բան պարզելու, այսինքն, պարզապես ինձնից խոսքքաշելու խոսք քաշելու համար, իսկ հետո, գնաքո գնա քո ճամփով... Աա Սա այսպես է։
― Ինչպե՜ս չեք ամաչում,― բղավեցի ես՝ չդիմանալով։
― Ձեզ հունից հանել են լիպուտինյան բոլոր այդ վերջին գարշելիությունները, բամբասանքները։
― Բարեկամս, դուք հիմա դիպաք մեկ ուրիշ ցավոտ տեղի, ձեր բարեկամական մատով։ Բարեկամական այդ մատներն ընդհանրապես անողոք են, երբեմն էլ անհասկացող, pardon<ref>ներեցեք (ֆրանս.)։</ref>, բայց կհավատա՞ք արդյոք, որ ես համարյա մոռացել եմ այդ ամենը, նողկալիությունները, այսինքն՝ բոլորովին էլ չեմ մոռացել, բայց ես, իմ հիմարության պատճառով, ամբողջ այն ընթացքում, երբ Lise-ի մոտ էի, աշխատում էի երջանիկ լինել ու հավատացնում էի ինձ, թե երջանիկ եմ։ Բայց հիմա... օ՜, հիմա ես այդ մեծահոգի, մարդասեր, իմ ստոր արատների հանդեպ համբերատար կնոջ մասին, այսինքն՝ թեև ոչ այնքան համբերատար, բասց դե, ի՞նքս ինչպիսին եմ, իմ ւիուչփուչ, գեշ բնավորությամբ։ Չէ որ ես կամակոր երեխա եմ, երեխայի համակ եսապաշտությամբ, բայց առանց նրա անմեղության։ Նա քսան տարի խնամել է ինձ դայակի նման, cette pauvre հորաքույրը, ինչպես Lise-ն է վեհապանծ կոչում նրան։ Ու հանկարծ, քսան տարի անց, երեխան ցանկացել է ամուսնանալ, ամուսնացրու հա ամուսնացրու, նամակ նամակի վրա, իսկ նրա գլխին՝ քացախի թրջոց ու... ահա և հասա, կիրակի օրն ամուսնացած մարդ եմ, կատակ բան չէ... Եվ ի՞նչ էի ինքս ինձ պնդում, ինչո՞ւ էի նամակներ գրում։ Հա, մոռացա, Lise-ը պաշտում է Դարյա Պավլովնային, համենայն դեպս ասում է, նրա մասին ասում է. «C’est un ange<ref>Դա հրեշտակ է (ֆրանս.)։</ref>, միայն թե փոքր ինչ ծածկամիտ»։ Երկուսն էլ խորհուրդ տվեցին, նույնիսկ Պրասկովյան... Իմիջիայլոց, Պրասկովյան խորհուրդ չտվեց։ Օ՜, ինչքան թույն կա այդ Կոռոբոչկայի մոջ։ LlseLise-ը նույնպես խորհուրդ չտվեց. «Ձեր ինչի՞ն է պետք ամուսնանալը, ձեզ բավական են նաև գիտական վայելքները»։ Քրքջում էր։ Ես նրան ներեցի իր քրքիջը, որովհետև իր սիրտն էլ է անհանգստությամբ լի։ Սակայն, ասում են նրանք, ձեզ համար առանց կնոջ անհանարին է։ Մոտենում են ձեր տկարությունները, նա ձեզ կպահի, կամ ինչպես են ասում... Ma foi<ref>իրոք (ֆրանս.)։</ref>, ես ինքս էլ, այս ամբողջ ժամանակ ձեզ հետ նստած, ինքս ինձ մտածում էի, որ նախախնամությունն է նրան ուղարկում ինձ իմ բուռն տարիների մայրամուտին և նա ինձ կպահի, կամ ինչպես են ասում... enfin<ref>վերջապես (ֆրանս.)։</ref>, պետք կլինի տնտեսության մեջ։ Ահա, ի՜նչ կեղտ է ինձ մոտ, ահա, տեսեք, ամեն ինչ՝ թափթփված, նոր եմ կարգադրել, որ հավաքեն, և գիրքն ընկած է հատակին։ La pouvre amie-ն բարկանում է, որ կեղտոտ է լինում... Օ՜, հիմա արդեն էլ չի հնչի նրա ձայնը։ Vingt ans!<ref>Քսան տարի (ֆրանս.)։</ref> Ե-եվ, նրանց մոտ կարծեմ թե անանուն նամակներ կան, պատկերացրեք, իբր Nicolas-ը Լեբյադկինին է վաճառել կալվածքը։ C’est un monstre; et enfin<ref>Դա հրեշ է, և վերջապես (ֆրանս.)։</ref>, ո՞վ է Լեբյադկինը։ Lise-ը լսում է, լսում, ո՜ւխ, ինչպես է նա լսում։ Ես ներեցի նրա քրքիջը, ես տեսա, թե ինչպիսի դեմքով է նա լսում, Lee Mourice... ես չէի ցանկանա լինել ներկայիս նրա դերում, brave homme tout de même, բայց մի քիչ ամաչկոտ է, իմիջիայլոց, Աստված նրա հետ...
Նա լռեց։ Հոգնել էր. խճճվեց ու նստած էր գլուխը հակած՝ հոգնած աչքերով անշարժ նայելով հատակին։ Ես օգտվեցի դադարից ու պատմեցի իմ այցելությունը Ֆիլիպպովի տուն, ըստ որում չոր ու կտրուկ կարծիքս հայտնեցի, որ իրոք Լեբյադկինի քույրը (ում չէի տեսել) կարող էր ինչ-որ ժամանակ լինել Nicolas-ի որևէ զոհը, նրա կյանքի հանելուկային շրջանում, ինչպես արտահայտվում էր Լիպուտինը և որ շատ հնարավոր է, որ Լեբյադկինն ինչ-որ պատճառով Nicolas-ից փող է ստանում, բայց և վերջ։ Իսկ Դարյա Պավլովնայի մասին բամբասանքների վերաբերյալ, որ այդ ամենը դատարկ բան է, որ այդ ամենը սրիկա Լիպուտինի հորինվածքներն են և որ համենայն դեպս, դա է հաստատում Ալեքսեյ Նիլըյչը եռանդագին, ում չհավատալու հիմքեր չկան։ Ստեպան Տրոֆիմովիչը լսեց իմ հավաստիացումները ցրված տեսքով, կարծես իրեն չէր վերաբերում։ Իմիջիայլոց, հիշատակեցի նաև Կիրիլլովի հետ իմ խոսակցությունը և ավելացրի, որ Կիրիլլովը գուցեև խելագար է։
― Նա խելագար չէ, բայց դրանք կարճլիկ մտքեր ունեցող մարդիկ են,― ալարկոտ ու մի տեսակ չուզելով լմլմացրեց նա։― Ces gens-là supposent la nature et la société humaine autres que Dieu ne les a faites et qu’elles ne sot réelement<ref>Այդ մարդիկ իրենց համար պատկերացնում են բնությունը և մարդկային հասարակությունն այլ կերպ, քան ստեղծել է Աստված և թե ինչ են իրենք հանդիսանում իրականում (ֆրանս.)։</ref>։ Նրանց հաճոյախոսում են, բայց համենայն դեպս ոչ Ստեպան Վերխովենսկին։ Ես տեսել են նրանց այն ժամանակ, Պետերբուրգում, avec cette chère amie (o՜օ՜, ինչպես էի այն ժամանակ վիրավորում նրան), և ոչ միայն նրանց հայհոյանքներից, նույնիսկ նրանց գովասանքներից չվախեցա։ Չեմ վախենա և հիմա, mais parlons d’autre chose<ref>բայց ուրիշ բաներից խոսենք (ֆրանս.)։</ref>... Կարծում եմ, սարսափելի բաներ եմ արել։ Պատկերացրեք, երեկ նամակ եմ ուղարկել Դարյա Պավլովնային և... ինչպես եմ ինքս ինձ նզովում դրա համար։
― Իսկ ինչի՞ մասին եք գրել։
― O՜Օ՜, բարեկամս, հավատացեք, որ այդ ամենը շատ ազնվաբար է եղել։ Ես նրան տեղեկացրի, որ գրել եմ Nicolas-ին, դեռևս հինգ օր առաջ, նույնպես ազնվաբար։
― Հասկանում եմ հիմա,― բղավեցի տաքացած։― Եվ ի՞նչ իրավունք ունեիք այդպես համադրել նրանց։
― Օ՜, Աստված, ինչ հիմար բան եք արել,― ակամա պոկվեց բերանիցս։
― Հիմարությո՜ւն, հիմարությո՜ւն,― միացավ նա, նույնիսկ ագահաբար։― Ավելի խելոք ոչինչ չէիք ասել երբեք, c’detait bête, mais que faire, tout est dit<ref>դա հիմարություն կլիներ, բայց ինչ արած, ամեն ինչ վճռված է (ֆրանս.)։</ref>։ Միևնույն է, կամուսնանամ, թեկուզև «ուրիշի մեղքերի» հետ, ուրեմն, ի՞նչ կարիք կա գրել։ ճիշտ Ճիշտ չէ՞։
― Նորից նույնն եք շարունակում։
― Մենակ, մենակ նա է մնացել հիմա, միակ իմ հույսը,― հանկարծ ձեռքերն իրար զարկեց՝ ասես անսպասելի խայթված մի նոր մտքից,― հիմա միայն նա, իմ խեղճ տղան կփրկի ինձ և օ՜, իսկ ինչու չի գալիս։ Օ՜, իմ զավակ, օ՜ իմ Պետրուշա... ու թեև ես արժանի չեմ հայր կոչվել, այլ ավելի շուտ՝ վագր, բայց... laissez-moi, mon ami<ref>թողեք ինձ, բարեկամս (ֆրանս.)։</ref>, ես մի քիչ պառկեմ, որ մտքերս ժողովեմ։ Ես այնպես եմ հոգնել, այնպես եմ հոգնել, դուք նույնպես, կարծում եմ, պիտի քնեք, voyez-veus<ref>դուք տեսնում եք (ֆրանս.)։</ref>, ժամը տասներկուսն է։
== Գլուխ չորրորդ. Կաղլիկը ==
Ոչ պակաս զարմանքով ես բարձրաձայն կարդացի հետևյալ ուղերձը.
«''Օրիորդ Տուշինւսյի Տուշինայի կատարելությանը.''
<poem>
:::::Ողորմած տիրուհի,
:::::Ելիզավետա Նիկոլաևնա.
::::O՜Օ՜, ինչ քնքույշ է նա՝
::::Ելիզավետան Տուշինան,
::::Ազգականի հետ երբ կանացի թամբին
Միայն երեկոյան, արդեն ժամը ութին, տանը գտա նրան։ Ի զարմանս, նրա մոտ հյուրեր կային՝ Մավրիկիյ Նիկոլաևիչը և ինձ կիսածանոթ մի պարոն, ոմն Շիգալյով, Վիրգինսկու կնոջ հարազատ եղբայրը։
Այդ Շիգալյովը, պետք է որ, արդեն երկու ամիս հյուրընկալվում էր մեր քաղաքում։ Չգիտեմ, որտեղից էր եկել։ Նրա մասին լսել էի միայն, որ պետերբուրգյան առաջադեմ մի ամսագրում ինչ-որ հոդված է տպագրել։ Վիրգինսկին ինձ նրա հետ ծանոթացրեց պատահաբար, փողոցում։ Կյանքումս չէի տեսել մարդուս դեմքին այդպիսի մռայլություն, խոժոռություն և մթագնածություն։ հայացքն Հայացքն այնպիսին էր, կարծես սպասում էր աշխարհի կործանմանը, այն էլ ոչ թե ինչ-որ մի ժամանակ, ըստ մարգարեությունների, որոնք կարող էին ևչկատարվելև չկատարվել, այլ միանգամայն որոշակի, էսպես-էսպես, վաղը չէ մյուս օրն առավոտյան, ճիշտ ժամը տասն անց քսանհինգ։ Իմիջիայլոց, այն ժամանակ մենք համարյա բառ չփոխանակեցինք և միմյանց ձեռք սեղմեցինք լոկ, երկու դավադիրների տեսքով։ Ամենից շատ ինձ զարմացրին անբնական մեծության նրա ականջները, երկարուկ, լայն ու հաստ, մի տեսակ առանձնահատուկ տնկված այս ու այն կողմ։ Շարժումներն անդյուրաթեք էին, դանդաղկոտ։ Եթե Լիպուտինը երազում էլ էր, որ երբևէ Ֆալաստերան կարող է իրականանալ մեր նահանգում, ապա սա հաստատ գիտեր օրն ու ժամը, երբ դա պիտի կատարվեր։ Չարագույժ տպավորություն գործեց նա, իսկ հիմա, հանդիպելով նրան Շատովի մոտ, զարմացա, առավել ևս, որ Շատովն ընդհանրապես հյուրերի հետ գլուխ չուներ։
Դեռևս սանդուղքի վրայից լսվում էր, որ նրանք խոսում են շատ բարձր, երեքն էլ միանգամից և որ վիճում են, բայց իմ երևալուն պես բոլորը լռեցին։ Նրանք վիճում էին կանգնած, իսկ հիմա հանկարծ բոլորը նստեցին, այնպես որ ես ևս պիտի նստեի։ Անմիտ լռությունը չխախտվեց լրիվ երեք րոպե։ Շիգալյովը, թեև ճանաչեց ինձ, ձևացրեց, թե չի ճանաչում և հաստատ՝ ոչ թշնամանքից, այլ այնպես։ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ թեթև գլուխխոնարհումներ փոխանակեցինք, սակայն լուռ և, չգիտես ինչու, միմյանց ձեռք չսեղմեցինք։ Շիգալյովը վերջապես սկսեց ինձ նայել խստորեն ու խոժոռված, ամենապարզունակ վստահությամբ, թե ես հանկարծ վեր կկենամ ու կգնամ։ Ի վերջո, Շատովն ելավ աթոռից, և մյուսները նույնպես հանկարծ վեր թռան։ Նրանք դուրս եկան առանց հրաժեշտ տալու, միայն Շիգալյովն արդեն դռան մեջ ասաց ուղեկցող Շատովին.
― Է՜, այդ մեկն արդեն Աստված գիտե, թե ինչ ասացիք,― ծիծաղեցի ես։
― Իսկ դուք «չափավոր լիբերալ եք»,― քթի տակ ծիծաղեց նաև Շատովը։― Գիտեք,― հանկարծ շարունակեց նա,― գուցեև ես անհեթեթ բան ասի «մտքի ծառայականության» մասին։ Դուք, հաստատ, տեղնուտեղն ինձ կասեք. «Այդ դու ես ծնվել ծառայից, իսկ ես ծառա չէմ»։չեմ»։
― Ամենևին չէի ուզում ասել... ի՜նչ եք ասում։
― Կիրիլլովի մասին եմ ասում։ Նրա հետ միասին այնտեղ չորս ամիս խրճիթի հատակին պառկել ենք։
― Բայց մի՞թե դուք Ամերիկա եք գնացել,― զարմացա ես։ ― ես։― Երբեք չեք ասել։
― Ինչ կա պատմելու։ Երեք տարի առաջ, երեք հոգով, ճամփա ընկանք տարագրական շոգենավով Ամերիկյան Նահանգներ, մեր վերջին չնչին փողերով, «որպեսզի մեզ վրա փորձենք ամերիկյան բանվորի կյանքը և այդպիսով անձնական փորձով ստուգենք մեզ վրա մարդու վիճակը նրա ամենածանր հասարակական վիճակում»։ Ահա թե ինչ նպատակով էինք գնացել։
― Նիկոլայ Ստավրոգինը։
Նա հանկարծ վեր կացավ, մոտեցավ լորենու փայտից պատրաստված գրասեղանին և սկսեց ինչ-որ բան որոնել։ Մեզանում տարտամ, սակայն հավաստի լուր էր պտտվում, որ նրա կինը որոշ ժամանակ կապի մեջ է եղել Նիկոլայ Ստավրոգինի հետ Փարիզում և հենց երկու տարի առաջ, ուրեմն, երբ Շատովն Ամերիկայում էր՝ ճիշտ է, շատ հետո այն բանից, երբ թողել էր ամուսնուն ժնևում։ Ժնևում։ «Եթե այդպես է, ապա ի՞նչը դրդեց նրան՝ անունը տալ և թաթախվել»,― մտածեցի ես։
― Մինչև հիմա դեռ չեմ վերադարձրել նրան,― հանկարծ նորից դարձավ ինձ և ակնդետ նայելով՝ նստեց նախկին տեղը՝ անկյունում և ընդհատ-ընդհատ հարցրեց միանգամայն ուրիշ ձայնով.
― Չէ, Շատուշկա, եղածն երազ է... Նա եկողը չէ։ Երգը գիտե՞ս.
<poem>
::::Պետք չէ ինձ նոր ու բարձր վերնատուն,
::::Կմնամ այստեղ, խցիկում այս նույն,
― Չեմ ասի, չեմ ասի, թեկուզ մորթես, չեմ ասի,― փութով վրա բերեց նա,― վառես էլ, չեմ ասի։ Ինչի էլ դիմանամ, ոչինչ չեմ ասի, մարդիկ չեն իմանա։
― Իսկ որ խնդրես, գուցեև ասեմ, կարող է՝ կասեմ,―ոգևորված կրկնեց նա։― Ինչի՞ չխնդրես։ Խնդրիր, մի լավ խնդրիր ինձ, Շատուշկա՝ վայ թե քեզ ասեմ։ Աղաչիր Շատուշկա, էնպես, որ ինքս համաձայնեմ... Շատուշկա՜, Շատուշկա՜։
― Որպեսզի գալուց գլխի չընկնի, իսկ մեր գնալու ժամանակն է։
― Ահ, էլի իմ ծառայի մասին ես ասում,― հանկարծ ծիծաղեց Մարյա Տիմոֆեևնան։ Տիմոֆեևնան։― Վախենում ես։ Դե, գնաք բարով, բարի հյուրեր, բայց մի րոպե լսիր՝ ինչ եմ ասում։ Երեկ այստեղ էր եկել այդ Նիլըյչը Ֆիլիպպովի՝ տանտիրոջ հետ, շեկ մորուքավորը, եղբայրիկս էլ այդ ժամանակ հարձակվեց վրաս։ Տանտերը հո չբռնեց նրան, հո քարշ չտվեց սենյակով, իսկ նա բղավում էր. «Ես մեղք չունե՜մ, ուրիշի մեղքի համար եմ դիմանո՜ւմ»։ Կհավատաս, բոլորս էլ ծիծաղից փորներս էինք բռնել...
― Է՜հ, Տիմոֆեևնա, ախր ես եմ եղել շեկ մորուքի փոխարեն, ախր երեկ ես մազերից բռնած ետ քաշեցի նրան քեզնից, իսկ տանտերը երեք օր առաջ էր եկել ձեզ հետ կռիվ անելու, դու էլ խառնել ես։
― Շատով, Շատով, բաց արա,― ոռնաց կապիտանը։― Շատով, բարեկամս...
<poem>
::::Ես եկել եմ, քեզ ողջույն տալու,
::::Պ-պատմե-ելու, որ արևն ելել է,
Ճիշտ ոնց որ ճիպոտների տակ, հա-հա-հա։
<poem>
::::Ամեն մի թռչնակ... խմել է ուզում։
::::Քեզ կպատմեմ, որ ես էլ կխմեմ,
Լռություն էր, համենայն դեպս, մի կես րոպե։
― Սըր-րրիկաաա՜,― վերջապես լսվեց դռնից այն կողմ, և կապիտանն արագ-արագ իջավ ցած՝ ինքնաեռի պես թնչաց-նելովթնչացնելով, ամեն աստիճանի վրա աղմուկով գայթելով։
― Չէ, նա խորամանկ է, հարբած էլ չի թռցնի բերանից,― դռնից ետ քաշվեց Շատովը։
Այդ «վաղվա օրը», այսինքն՝ հենց այն կիրակին, որը պիտի արդեն անվերադարձ վճռեր Ստեպան Տրոֆիմովիչի ճակատագիրը, ամենանշանավոր օրն է իմ ժամանակագրության մեջ։ Դա անակնկալների օր էր, նախկին հանգույցների լուծման և նորերի ստեղծման օր, կտրուկ բացատրությունների և ավելի մեծ խառնաշփոթի օր։ Առավոտյան, ինչպես արդեն հայտնի է ընթերցողին, ես պարտավոր էի ուղեկցել իմ բարեկամին Վարվառա Պետրովնայի մոտ՝ վերջինիս իսկ ցանկությամբ, իսկ կեսօրվա երեքին արդեն պիտի լինեի Լիզավետա Նիկոլաևնայի մոտ, որ պատմեմ նրան՝ ինքս չգիտեմ ինչի մասին և աջակցեմ նրան՝ ինքս չգիտեմ ինչում։ Այնինչ, ամեն ինչ վճռվեց այնպես, ինչպես ոչ ոք չէր ենթադրի։ Մի խոսքով, դա զարմանալիորեն համադրված պատահականությունների օր էր։
Սկսվեց նրանից, որ Ստեպան Տրոֆիմովիչի հետ ներկայանալով Վարվառա Պետրովնային ճիշտ ժամը տասներկուսին, ինչպես ինքն էր նշանակել, տանը չգտանք նրան, ժամերգությունից դեռ չէր վերադարձել։ Իմ խեղճ բարեկամն այնպես էր տրամադիր, կամ ավելի լավ է ասել, այնպես էր անտրամադիր, որ այդ հանգամանքն իսկույն ևեթ տապալեց նրան, համարյա անուժ ընկավ բազկաթոռին՝ հյուրասենյակում։ Սի Մի բաժակ ջուր առաջարկեցի, սակայն, չնայած դեմքի գունատությանը և ձեռքերի դողին, արժանապատվությամբ հրաժարվեց։ Իմիջիայլոց, այս անգամ նրա զգեստն աչքի էր ընկնում անսովոր նրբագեղությամբ. համարյա պարահանդեսային, բատիստե ասեղնագործ սպիտակեղեն, ճերմակ փողկապ, ձեռքին՝ նոր շլյապա, նոր, ծղոտագույն ձեռնոցներ և նույնիսկ օծանելիք։ Նստեցինք թե չէ, ներս մտավ Շատովը՝ սենեկապանի առաջնորդությամբ, պարզ բան է, նույնպես պաշտոնապես հրավիրված։ Ստեպան Տրոֆիմովիչը փոքր-ինչ բարձրացավ տեղից՝ ձեռքը պարզելու նրան, բայց Շատովը, ուշադիր նայելով երկուսիս, շրջվեց դեպի անկյունը, նստեց այնտեղ ու նույնիսկ գլխով չարեց մեզ։ Ստեպան Տրոֆիմովիչը կրկին վախեցած ինձ նայեց։
Այդպես մի քանի րոպե էլ նստեցինք կատարյալ լռության մեջ։ Ստեպան Տրոֆիմովիչն ուզեց հանկարծ ինչ-որ բան շշնջալ ինձ արագ-արագ, բայց ես չլսեցի, ինքը նույնպես հուզմունքից չվերջացրեց ու դադարեց։ Սի Մի անգամ էլ ներս մտավ սենեկապանը՝ ինչ-որ բան ուղղելու սեղանի վրա, ավելի ճիշտ՝ մեզ աչքի անցկացնելու։ Շատովը հանկարծ նրան դիմեց բարցրա-ձայն բարձրաձայն հարցով.
― Ալեքսեյ Եգորըյչ, չգիտե՞ք, Դարյա Պավլովնան նրա հե՞տ է գնացել։
― Ա՜խ, ուզում եմ,― ափերն իրար զարկեց տիկին Լեբյադկինան։
― Հորաքո՜ւյր, հորաքո՜ւյր։ Ինձ էլ տարեք ձեզ հետ,― լսվեց Լիզավետա Նիկոլաևնայի ձայնը։ Նշեմ, որ Լիզավետա Նիկոլաևնան ժամերգության էր եկել նահանգապետուհու հետ, իսկ Պրասկովյա Իվանովնան, բժշկի հանձնարարությամբ, այդ ընթացքում գնացել էր կառքով զբոսնելու, զբաղվելու համար իր հետ տարել նաև Սավրիկիյ Մավրիկիյ Նիկոլաևիչին։ Լիզան հանկարծ թողեց նահանգապետուհուն ու մոտ վազեց Վարվառա Պետրովնային։
― Սիրելիս, դու գիտես, միշտ ուրախ եմ քեզ տեսնել, բայց ի՞նչ կասի մայրիկդ,― ծանրումեծ սկսեց Վարվառա Պետրովնան, թեև հանկարծ շփոթվեց՝ նկատելով Լիզայի անսովոր հուզմունքը։
Կառքը շարժվեց։ Վարվառա Պետրովնայի տունը շատ մոտ էր տաճարին։ Լիզան հետո ինձ ասում էր, որ այդ երեք րոպեի ընթացքում Լեբյադկինան անընդմեջ հիստերիկ ծիծաղում էր, իսկ Վարվառա Պետրովնան նստած էր «կարծես ինչ-որ մագնետիկ քնի մեջ»՝ Լիզայի իսկ արտահայտությունն է։
== Գլուխ հինգերորդ. Իմաստուն օձը ==
Բայց հայտնվեց սպասավորը։
― Սի Մի գավաթ սուրճ, հիմա, հատուկ և հնարավորին չափ շուտ։ Կառքը մի արձակեք։
— Mais, chere et excellente amie, dans quelle inquetudein quetude<ref>Բայց, թանկագին և ամենաբարի բարեկամ, ինչ անհանգստությամբ...</ref>... նվաղուն ձայնով բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ահ, ֆրանսերե՜ն, ֆրանսերե՜ն։ Հիմա երևում է, որ բարձրաշխարհիկ հասարակություն է,― ծափ զարկեց Մարյա Տիմոֆեևնան՝ երանության մեջ պատրաստվելով ֆրանսերեն խոսակցություն լսել։ Վարվառա Պետրովնան նրա վրա հառեց հայացքը՝ համարյա վախեցած։
Լռություն տիրեց։ Նրա հայացքը կասկածանքով ու բորբոքված սահում էր բոլորիս դեմքերի վրայով։ Հայտնվեց Ագաշան տանտիրուհու սիրելի աղախինը։
― Իմ վանդականախշ գլխաշորը, որ ժնևում Ժնևում էի առել։ Ի՞նչ է անում Դարյա Պավլովնան։
― Նրանք այնքան էլ առողջ չեն։
Վարվառա Պետրովնան խեթ ժպտաց։
― Գիտես ինչ, իմ բարեկամ Պրասկովյա Իվանովնա, երևում է , նորից ինչ-որ բան ես երևակայել ինքդ քեզ, դրա համար էլ եկել այստեղ։ Ամբողջ կյանքում մենակ երևակայությամբ ես ապրել։ Նոր, ահա, պանսիոնի պատճառով բարկացար, իսկ հիշո՞ւմ ես, ինչպես տնից եկար ու ամբողջ դասարանին հավատացրիր, որ հուսար Շաբլըյկինը խնամախոսել է քեզ, և ինչպես madame Lefebure-ն իսկույն սուտդ բռնեց։ Բայց չէ որ սուտ չէիր ասել, այլ ուղղակի երևակայել ինքդ քեզ, հաճույքի համար։ Դե, խոսիր, հիմա՞ ինչ ունես։ Է՞լ ինչ ես երևակայել, ինչի՞ց ես դժգոհ։
― Դուք էլ պանսիոնում սիրահարվել էիք տերտերին, որը կրոն էր դասավանդում, սա էլ՝ ձեզ, եթե մինչև հիմա ձեր ներսում հիշաչարություն կա, հա - հա - հա։
― Չգիտեք։ Այդպիսի հարց չեք տվել,― բղավեց կապիտանը՝ պաթետիկ հեգնականությամբ։― Իսկ թե այդպես է, թե այդպես է.
― Պապանձվիր, անհուսալի իմ սիրտ,― և նա մոլեգնած խփեց կրծքին։
Նա արդեն նորից գնում-գալիս էր սենյակում։ Այդ մարդկանց հատկանիշն է՝ իրենց ցանկություններն իրենց մեջ պահելու կատարյալ անզորությունը, հակառակը, դրանք տեղնուտեղը բացահայտելու անզուսպ ձգտումը, նույնիսկ դրանց համակ թափթփվածությամբ, ծնվելուն պես իսկույն։ Ընկնելով ոչ իր հասարակության մեջ, այդպիսի մեկը սկսում է սովորաբար երկչոտությամբ, բայց մի մազաչափ զիջեք նրան և նա տեղնուտեղը կանցնի անպատկառությունների։ Կապիտանն արդեն բորբոքվում էր, քայլում, ձեռքերը թափահարում, չէր լսում հարցերը, խոսում էր իր մասին արագ, արագ, այնպես որ լեզուն երբեմն փաթ էր ընկնում և, չվերջացնելով, նա թռչում էր մյուս նախադասությանը։ Ճիշտ է, հազիվ թե նա բոլորովին սթափ լիներ, այստեղ նստած էր նաև Լիզավետա Նիկոլաևնան, որին ոչ մի անգամ չնայեց, բայց որի ներկայությունը, կարծես թե ահավոր ազդում էր նրա վրա։ Իմիջիայլոց, սա արդեն միայն ենթադրություն է։ Բայց ուրեմն, մի պատճառ կար, որ Վարվառա Պետրովնան, հաղթահարելով նողկանքը, վճռել էր ունկնդրել այդպիսի մի մարդու։ Պրասկովյա Իվանովնան պարզապես դողում էր վախից, ճիշտ է, ոչ լրիվ հասկանալով, թե բանն ինչ է։ Ստեպան Տրոֆիմովիչը դողում էր նույնպես, բայց հակառակ պատճառով, քանզի հակված էր միշտ հասկանալ ավելորդ չափով։ Մավրիկիյ Նիկոլաևիչը կանգնած էր համընդհանուր պահապանի կեցվածքով։ Լիզան գունատված էր և աչքերը չռած, անթարթ նայում էր վայրենաբարո կապիտանին։ Շատովը նստած էր նախկին դիրքով։ Բայց որ ամենատարօրինակն է, Մարյա Տիմոֆեևնան ոչ միայն դադարեց ծիծաղել, այլ անասելի տխրեց։ Աջ ձեռքով կռթնել էր սեղանին և տևական, տրտում հայացքով հետևում էր իր ճարտասանող եղբորը։ Միայն Դարյա Պավլովնան ինձ հանգիստ թվաց։
― Այդ ամենը տխմար այլաբանություններ են,― ի վերջո բարկացավ Վարվառա Պետրովնան,― դուք չպատասխանեցիք իմ հարցին. «Ինչու՞»։ Ես ստիպողաբար պատասխանի եմ սպասում։
― Չպատասխանեցի՝ «ինչու՞»։ Սպասում եք «ինչու»-ի պատասխանի՞ն,― խոսքը նմանեցրեց կապիտանը՝ աչքով անելով։ անելով։― Այդ պստիկ «ինչու» բառը սփռված է տիեզերքով մեկ, տշխարհստեղծման առաջին իսկ օրից, տիրուհի, և ամբողջ բնությունն ամեն րոպե բղավում է իր արարչին՝ «ինչու», և ահա արդեն յոթը հազար տարի պատասխան չի ստանում։ Արդյո՞ք միայն կապիտան Լեբյադկինը պիտի պատասխանի և արդարացի՞ կլինի, տիրուհի։
― Այդ ամենը ցնդաբանություն է և այն չէ,― զայրանում և համբերությունը կորցնում էր Վարվառա Պետրովնան,― դրանք այլաբանություններ են, բացի դրանից, ողորմած պարոն, դուք բարեհաճում եք խիստ փքուն խոսել, ինչ ես հանդգնություն եմ համարում։
― Կարդացեք ձեր առակը։
<poem>
::::Աշխարհում կար-չկար, մի բլոճ կար,
::::Դեռ փոքրուց էր նա բլոճ,
― Այսինքն, երբ ամռանը,― շտապեց կապիտանը՝ ձեռքերն ահավոր թափահարելով, բորբոքուն անհամբերությամբ հեղինակի, ում խանգարում են կարդալ,― երբ ամռանը կճուճ են լցվում ճանճերը, ապա կատարվում է ճանճակերություն, ամեն հիմար էլ կհասկանա, մի ընդհատեք, մի ընդհատեք, դուք կտեսնեք... (Նա շարունակում էր թափահարել ձեռքերը)։
<poem>
::::Տեղ գրավեց բլոճը,
::::Ճանճերը տրտնջացին,
― Է, Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ո՞վ։ Եվ մի՞թե, իրոք, այս իսկ րոպեիս իմացաք։ Բայց նրա բեռը համենայն դեպս պիտի տեղ հասած լիներ, ինչպե՞ս է, որ ձեզ չեն ասել։ Ուրեմն, առաջինը ես եմ հայտնում։ Բայց նրա ետևից կարելի էր մեկնումեկին ուղարկել, թեև, իմիջիայլոց, հավանորեն, ինքը շուտով կգա, և կարծում եմ, հենց այն ժամանակ, որն էլ համապատասխանում է նրա որոշ սպասումներին, և որքան կարող եմ դատել այնուամենայնիվ, նրա որոշ հաշվարկներին։― Այստեղ նա աչքերը պտտեց սենյակով մեկ և հատկապես ուշադիր կանգ առավ կապիտանի վրա։― Ահ, Լիզավետա Նիկոլաևնա, ինչքան ուրախ եմ, որ ձեզ հանդիպում եմ առաջին իսկ քայլից, շատ ուրախ եմ սեղմել ձեր ձեռքը,― արագ թռավ նրա մոտ բռնելու համար ուրախ ժպտացող Լիզայի պարզած ձեռքը,― և, ինչքան նկատում եմ, մեծարգո Պրասկովյա Իվանովնան նույնպես չի մոռացել, կարծես, իր «պրոֆեսորին» և նույնիսկ չի բարկանում նրա վրա, ինչպես միշտ բարկանում էր Շվեյցարիայում։ Բայց և այնպես, Պրասկովյա Իվանովնա, ինչպե՞ս են ձեր ոտքերն այստեղ, և արդարացի՞ էր արդյոք, շվեյցարական կոնսիլիումը նշանակելով հայրենիքի կլիման... ինչպե՞ս, թրջոցնե՞ր, պետք է որ շատ օգտակար լինեն։ Բայց և ինչպես էի ափսոսում, Վարվառա Պետրովնա (արագ շրջվեց նորից), որ չհասցրի ձեզ հանդիպել այն ժամանակ արտասահմանում և անձամբ հարգանացս հավաստիքը հայտնել, ըստ որում այնքան շատ բան ունեի հայտնելու... Ես տեղեկացրել էի այստեղ, իմ ծերուկին, բայց նա, իր սովորության համաձայն, կարծես թե...
― Դե, քեզ պահիր, պահիր, առանց ժեստերի, դե, բավական է, բավական, խնդրում եմ քեզ,― արագ-արագ մրմնջում էր Պետրուշան՝ ջանալով ազատվել գրկից։
Ինչպես չորս տարի առաջ, երբ առաջին անգամ տեսա նրան, ճիշտ նույնպես հիմա էի զարմացած նրան նետած առաջին հայացքից։ Ամենևին չէի մոռացել նրան, բայց կարծում եմ, կան այնպիսի կերպարանքներ, որոնք միշտ, ամեն անգամ հայտնվելիս, իրենց հետ կարծես մի նոր բան են բերում, ինչ չէիք նկատել նրանց մեջ, թեև հարյուր անգամ հանդիպել էիք նախկինում։ Ըստ երևույթին, նա դարձյալ նույնն էր, ինչև չորս տարի առաջ, նույնքան նրբագեղ, նույնքան պատկառելի, ճիշտ նույնպես հանդիսավոր ներս մտավ, ինչպես այն ժամանակ, նույնիսկ համարյա նույնքան երիտասարդ։ Նրա թեթևակի ժպիտը թե պաշտոնապես շոյող էր, թե նույնքան ինքնագոհ, հայացքը նույնքան խիստ էր, մտասույզ և մի տեսակ ցրված։ Մի խոսքով, թվում էր, թե հենց երեկ ենք բաժանվել։ Սակայն մի բան ապշեցրեց ինձ. նախկինում թեև նրան համարում էլ էին գեղեցկատես, բայց դեմքն, իրոք, «դիմակի էր նմանվում», ինչպես արտահայտվում էին մեր հասարակության մեջ չարալեզու որոշ տիկնայք։ Իսկ հիմա, իսկ հիմա, չգիտեմ ինչու, առաջին իսկ հայացքից նա ինձ թվաց վճռական, անառարկելիորեն պատկերք տղամարդ, այնպես որ ոչ մի կերպ չէր լինի ասել, թե նրա դեմքը դիմակի էր նման։ Ո՞չ այն պատճառով, որ քիչ ավելի գունատ էր դարձել նախկինից ու կարծես թե մի քիչ էլ նիհարել։ Կամ, գուցեև որևիցե նոր մի՞տք էր շողում հիմա նրա հայացքի մեջ։
― Նիկոլա՜յ Վսեվոլոդովիչ,― ամբողջ մարմնով ուղղվելով և չթողնելով բազկաթոռը, բղավեց Վարվառա Պետրովնան հրամայող շարժումով կանգնեցնելով,― մի րոպե կանգ առ։ Սակայն բացատրելու համար զարհուրելի այն հարցը, որը հանկարծ հետևեց այդ շարժմանը և բացականչությանը, հարցը, որի հնարավորությունը ես նույնիսկ Վարվառա Պետրովնայի համար անգամ չէի կարող ենթադրել, ընթերցողին կխնդրեմ հիշել, թե ինչ ասել է Վարվառա Պետրովնայի բնարավորություն՝ իր ամբողջ կյանքի ընթացքում և նրա անսովոր նպատակաուղղվածությունն այլևայլ արտակարգ պահերին։ Կխնդրեմ նաև հասկանալ, որ չնայած հոգու արտասովոր ամրությանը և խելքի որոշակի չափին ու գործնական, այսպես ասած, նույնիսկ տնտեսական տակտին, որոնք ուներ, այդուհանդերձ, կյանքում քիչ չէին եղել պահեր, որոնց նա տրվել էր հանկարծ ամբողջովին, անմնացորդ, և եթե թույլատրելի է այսպես ասել, կատարելապես անզսպելի։ Վերջապես, խնդրում եմ ուշադրության առնել, որ ներկա պահը, իսկապես, կարող էր նրա համար լինել այնպիսին, որոնց մեջ հանկարծ, կիզակետի պես, կենտրոնանում է կյանքի համակ էությունը՝ ամբողջ ապրածի, ամբողջ ներկայի ու թերևս ապագայի։ Թռուցիկ հիշեցնեմ նաև նրա ստացած անանուն նամակը, որի մասին քիչ առաջ այնպես բորբոքված բերանից թռցրեց Պրասկովյա Իվանովնան, ըստ որում, երևում է, լռության տալով նամակի հետագա բովանդակությունը, ուր էլ գուցեև ամփոփված էր նման սարսափելի հարցի հնարավորությունը, որով նա հանկարծ դիմեց որդուն։
― Նիկոլայ Վսեվոլոդովիչ,― կրկնեց նա հաստատ ու պարզորոշ ձայնով՝ շեշտելով բառերը, և ձայնի մեջ սպառնագին կոչ կար,― խնդրում եմ ձեզ, ասացեք հենց հիմա, առանց տեղից շարժվելու․ ճի՞շտ է արդյոք, որ այս դժբախտ, կաղ կինը, ահա նա, այնտեղ է, նայեք նրան, ճի՞շտ է արդյոք, որ նա... ձեր օրինական կինն է։
Ես չափից ավելի եմ հիշում այդ պահը, նա աչք անգամ չթարթեց և մորն էր նայում ակնդետ։ Նվազագույն իսկ փոփոխություն չնկատվեց դեմքին։ Ի վերջո, դանդաղ ժպտաց մի տեսակ ներողամտաբար, և ոչ մի բառ չարտասանելով, կամացուկ մոտեցավ մայրիկին, բռնեց նրա ձեռքը, հարգալիր մոտեցրեց շրթունքներին և համբուրեց։ Եվ այնքան ուժեղ էր նրա մշտական, անհաղթահարելի ազդեցությունը մոր վրա, որ վերջինս այստեղ էլ չհամարձակվեց ետ քաշել ձեռքը։ Սոսկ նայեց որդուն, ամբողջովին վերածված մի հարցի, ու նրա ամբողջ տեսքն ասում էր, որ մի ակնթարթ ևս, և նա չի դիմանա անհայտությանը։
Բայց որդին շարունակում էր լռել։ Մոր ձեռքը համբուրելով մի անգամ էլ հայացքը տարավ սենյակով մեկ և առաջվա պես անշտապ ուղղվեց դեպի Սարյա Մարյա Տիմոֆեևնան։ Շատ դժվար է նկարագրել մարդկանց կերպարանքը որոշ պահերին։ Օրինակ, հիշողությանս մեջ մնաց, որ Սարյա Մարյա Տիմոֆեևնան, վախից ամբողջովին մարած, ելավ նրան ընդառաջ ու ձեռքերը միացրեց, ասես աղաչելով, դրա հետ մեկտեղ, հիշում եմ նաև նրա հայացքի հիացմունքը, մի տեսակ խելացնոր հիացմունք, որ համարյա այլայլեց դեմքը, հիացմունք, որին մարդիկ դժվարությամբ են դիմանում։ Գուցեև կար թե մեկը, թե մյուսը՝ վախ ու հիացմունք, բայց հիշում եմ, որ շտապ մոտեցա նրան (համարյա կողքն էի կանգնած), ինձ թվաց, թե հիմա ուշագնաց կլինի։
― Ձեզ չի կարելի այստեղ լինել,― ասաց նրան Նիկոլայ Վսեվոլոդովիչը փաղաքուշ, երգեցիկ ձայնով, ու նրա աչքերում արտասովոր քնքշություն շողաց։ Կանգնած էր նրա առաջ՝ ամենահարգալիր կեցվածքով, և նրա ամեն մի շարժման մեջ ամենաանկեղծ հարգանք էր երևում։ Խեղճ աղջիկը փութկոտ կիսաշշունջով, հևասպառ մրմնջաց նրան.
― Ձեզ լսում են,― զուսպ ու զգուշորեն ազդարարեց Վարվառա Պետրովնան թեթևակի տառապելով իր իսկ ներողամտությունից։
Պատմողը մեկեն ընդհատեց և ուզում էր դառնալ Լեբյադկինին, բայց Վարվառա Պետրովնան կանգնեցրեց նրան, սաստիկ հուզախռով վիճակի մեջ էր։
― Բավական է, հետո, կանգ առեք մի րոպե, խնդրում եմ ձեզ։ Օ՜, ինչ լավ արեցի, որ թույլ տվեցի ձեզ խոսել։
― Եվ նկատի ունեցեք, Վարվառա Պետրովնա,― սրսփաց Պյոտր Ստեպանովիչը,― է , կարո՞ղ էր արդյոք, Նիկոլայ Վսեվոլոդովիչն ինքը բացատրել ձեզ այս ամենը քիչ առաջ, ի պատասխան ձեր հարցին, որ գուցեև չափից ավելի էր կտրական։
― Օ՜, այո, չափից ավելի։
― Օ՜, եթե միայն դա...
― Ոչ, ո չոչ, ոչ, համբերեք,― կանգնեցրեց Վարվառա Պետրովնան ակներևաբար, պատրաստվելով խոսել շատ ու վայելումով։ Դա նկատելուն պես, համակ ուշադրություն դարձավ։
― Ոչ, դա եղել է գժությունից ավելի վեր մի բան և հավատացնում եմ ձեզ, նույնիսկ սրբազան մի բան։ Հպարտ և վաղ վիրավորված մարդը, հասած այն «ծաղրասիրությանը», որ այնքան դիպուկ հիշատակեցիք, մի խոսքով, արքայազն Հարրին, ինչպես հոյակապ համեմատեց այն ժամանակ Ստեպան Տրոֆիմովիչը և ինչ միանգամայն ճիշտ կլիներ, եթե նա ավելի շատ նման չլիներ Համլետին, համենայն դեպս, իմ տեսակետից։
― Հըմ, այո, ընդունենք։
― Եվ ձեզ դրանից հետո անհասկանալի է, որ նա չի ծիծաղում աղջկա վրա, ինչպես բոլորք։ բոլորը։ Օ՜, մարդիկ։ Ձեզ հասկանալի չէ, որ նա պաշտպանում է այդ աղջկան դառնացնողներից, նրան շրջապատում է հարգանքով, «ինչպես մարքիզուհու» (այդ Կիրիլլովը պետք է որ անսովոր խորությամբ հասկանա մարդկանց, թեև չի հասկացել Nicolas-ին)։ Եթե ուզում եք, այստեղ հենց այդ հակասությունից է առաջացել փորձանքը։ Եթե ուրիշ իրավիճակում լիներ այդ թշվառը, ապա գուցեև չհասներ նման ուղեղ մթագնող երազանքի։ Կինը, կինը միայն կարողէ կարող է դա հասկանալ, Պյոտր Ստեպանովիչ, և ինչքան ափսոս, որ դուք... այսինքն, ոչ թե որ կին չեք, այլ ծայրահեղ դեպքում, այս անգամ, որպեսզի հասկանաք։
― Այսինքն, այն իմաստով, որ ինչքան ավելի վատ, այնքան ավելի լավ, հասկանում եմ, հասկանում եմ, Վարվառա Պետրովնա։ Ինչպես կրոնի մեջ. ինչքան ավելի վատ է ապրում մարդը, ինչքան ավելի ճնշված կամ աղքատ է ամբողջ ժողովուրդը, այնքան ավելի համառորեն է նա երազում դրախտում փոխհատուցման մասին, իսկ եթե դրա հետ մեկտեղ նաև հարյուր հազար վանական է հոգ տանում՝ հրահրելով երազանքը և շահարկելով դա, ապա... ես ձեզ հասկանում եմ, Վարվառա Պետրովնա, հանգիստ եղեք։
― Պյոտր Ստեպանովիչը մեզ պատմեց պետերբուրգյան մի հին պատմություն, մի խենթուկի կյանքից,― ոգևորված ձայնակցեց Վարվառա Պետրովնան,― մի քմահաճ և ցնորված մարդու, որը սակայն միշտ վեհ է իր զգացմունքներում, միշտ ասպետավարի վեհանձն...
― Ասպետավարի՞։ Մի՞թե դրան էլ հասաք,― ծիծաղեց Nicolas-ը։― Իմիջիայլոց, ես շատ շնորհակալ եմ Պյոտր Ստեպանովիչին, այս անգամ նրա շտապողականության համար (այստեղ ակնթարթային հայացք փոխանակեց նրա հետ)։ Պետք է, որ իմանաք, maman, Պյոտր Ստեպանովիչը համընդհանուր հաշտարար է, դա նրա դերն է, հիվանդությունը, հաղթաձին, և ես հատկապես երաշխավորում եմ նրան ձեզ՝ այդ տեսակետից։ Կռահում եմ, թե ինչեր է նա այստեղ սփռելձեզ։ սփռել ձեզ։ Նա հենց սփռում է, երբ պատմում է, նրա գլխում գրասենյակ կա։ Նկատի ունեցեք, որպես ռեալիստ, նա չի կարող ստել և որ ճշմարտությունը նրա համար թանկ է հաջողությունից... հասկանալի է, բացառությամբ այն հատուկ դեպքերի, երբ հաջողությունն է ավելի թանկ ճշմարտությունից։ (Խոսելիս նա շարունակ շուրջն էր նայում)։ Այսպիսով, maman, հստակ տեսնում եք, դուք չէ, որ ներողություն պիտի խնդրեք ինձնից, և եթե այստեղ մի որևէ տեղ խելագարություն կա, ապա, իհարկե, առաջին հերթին, իմ կողմից է, և ուրեմն, ի վերջո, ես, այնուամենայնիվ, խելագարված եմ, պետք է, չէ՞, այստեղի իմ համբավը հաստատել...
Այստեղ նա քնքշորեն գրկեց մորը։
― Հիստերիկա է,― շշնջաց ինձ Պյոտր Ստեպանովիչը։― Մի բաժակ ջուր բերեին շուտ։
Նա կռահել էր։ Սի Մի րոպե հետո բոլորն իրար անցան, ջուր բերեցին։ Լիզան գրկել էր իր մամային, ջերմագին համբուրում էր, լաց լինում նրա ուսին և տեղնուտեղը, նորից ետ ընկնելով ու մոր դեմքին նայելով սկսում էր քրքջալ։ Ի վերջո, փղձկաց նաև մաման։ Վարվառա Պետրովնան երկուսին էլ շուտափույթ տարավ իր սենյակը, այն դռնով, որից քիչ առաջ մտել էր Դարյա Պավլովնան։ Բայց քիչ մնացին այնտեղ, մի չորս րոպե, ոչ ավելի...
Ես հիմա ջանում եմ վերհիշել այդ արժանահիշատակ առավոտի վերջին վայրկյանների ամեն մի գիծը։ Հիշում եմ, որ երբ մնացինք մենակ, առանց տիկնանց (բացի միայն Դարյա Պավլովնայից, որը տեղից չշարժվեց), Նիկոլայ Վսեվոլոդովիչն անցավ բոլորիս դիմացով և ձեռքով ողջունեց բոլորիս, բացի Շատովից, որը շարունակում էր նստած մնալ իր անկյունում և նախկինից ավելի կռանում ցած։ Ստեպան Տրոֆիմովիչը չափազանց սրամիտ մի բան էր ուզում սկսել Նիկոլայ Վսեվոլոդովիչի հետ, բայց վերջինս շտապեց Դարյա Պավլովնայի մոտ։ Սակայն ճանապարհին նրան համարյա ուժով կանգնեցրեց Պյոտր Ստեպանովիչը և տարավ պատուհանի մոտ, ուր և սկսեց արագ-արագ ինչ-որ բաներ շշնջալ նրան, ըստ երևույթին, շատ կարևոր, դատելով դեմքի արտահայտությունից և շշնջոցն ուղեկցող շարժումներից։ Իսկ Նիկոլայ Վսեվոլոդովիչը լսում էր շատ ծուլորեն ևցրվածև ցրված, իր պաշտոնական քմծիծաղով, վերջում էլ նույնիսկ անհամբերությամբ, շարունակ ասես ուզում էր պոկվել-հեռանալ։ Նա հեռացավ պատուհանից հենց այն ժամանակ, երբ ետ եկան մեր տիկնայք։ Վարվառա Պետրովնան Լիզային նստեցրեց նախկին տեղը, հավատացնելով, որ նրանք գոնե տասը րոպե պիտի անպայման սպասեն ու հանգստանան, և որ թարմ օդը հիմա հազիվ թե օգտակար լինի տկար նյարդերին։ Շատ էր հոգատար Լիզայի հանդեպ և ինքն էլ նստեց նրա կողքին։ Անմիջապես նրանց մոտ վազեց ազատված Պյոտր Ստեպանովիչը և սկսեց արագ, ուրախ մի խոսակցություն։ Այստեղ էլ հենց Նիկոլայ Վսեվոլոդովիչը վերջապես մոտեցավ Դարյա Պավլովնային՝ իր անշտապ քայլքով։ Դաշան անմիջապես սրսփաց իր տեղում՝ նրա մոտենալիս, և արագ վեր ցատկեց՝ նկատելի հուզմունքով և ամբողջ դեմքը շառագունած։
― Կարծեմ, ձեզ կարելի է շնորհավորե՞լ... թե դեռ ոչ,― արտաբերեց նա դեմքին մի առանձնահատուկ կնճիռ-արտահայտություն։
― Pierre!,― բացականչեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Էլ ի՜նչ Pierre... Գիտես, եթե դա հաճելի է քեզ, ապա ես թռել-եկել եմ քեզ հայտնելու, որ ամենևին էլ դեմ չեմ, քանի որ անպայման ցանկացել էիր իմ կարծիքը, հնարավորին չափ շուտ, իսկ եթե (սփռում էր նա) քեզ հարկավոր է «փրկել», ինչպես այդ նույն նամակում ինքդ ես տեղնուտեղը գրում և աղաչում, ապա նորից ու նորից, ես քո տրամադրության տակ եմ։ ճի՞շտ Ճի՞շտ է, որ նա ամուսնանում է, Վարվառա Պետրովնա,― արագ նրան դարձավ Պետրուշան։― հուսով եմ, անհամեստություն չեմ անում, հենց ինքն է գրում, որ ամբողջ քաղաքը գիտե և բոլորը շնորհավորում են, այնպես որ, խուսափելու համար, միայն գիշերներն է դուրս գալիս։ Նամակը գրպանումս է։ Բայց կհավատա՞ք, արդյոք, Վարվառա Պետրովնա, որ դրանից ոչինչ չեմ հասկանում։ Միայն մի բան ասա ինձ, Ստեպան Տրոֆիմովիչ, քեզ շնորհավորե՞լ է պետք, թե՝ «փրկել»։ Դուք չեք հավատա, ամենաերջանիկ տողերի կողքին նա ունի հուսահատագույնը։ Նախ, ներողություն է խնդրում ինձնից։ Լավ, ենթադրենք, բնավորությունից է գալիս... Իսկ իմիջիայլոց, չի լինի չասել. պատկերացրեք, մարդը կյանքում երկու անգամ է ինձ տեսել, այն էլ՝ անակնկալ, ու հիմա հանկարծ, երրորդ անգամ ամուսնանալով, երևակայում է, թե դրանով ինչ-ինչ ծնողական պարտականություններ է խախտում իմ հանդեպ, հազար վերստ հեռվից աղաչում է ինձ, որ չբարկանամ ու թույլ տամ իրեն։ Խնդրում եմ, չվիրավորվես, Ստեպան Տրոֆիմովիչ, ժամանակի հատկանիշն է, ես լայնահայաց եմ և չեմ դատապարտում ու դա, ենթադրենք, քեզ պատիվ է բերում և այլն, և այլն, բայց և այնպես, գլխավորն այն է, որ հենց գլխավորը չեմ հասկանում։ Այստեղ ինչ-որ բան է գրված ինչ-որ «մեղքերի մասին Շվեյցարիայում»։ Իբր, ամուսնանում եմ մեղքերով, կամ ուրիշի մեղքերի համար, կամ էլ ինչեր է գրել, մի խոսքով՝ «մեղքեր»։ «Աղջիկն, ասում է, մարգարիտ է ու ալմաստ», դե, իհարկե, «ինքն անարժան է», ոճը դա է, բայց և ինչ-ինչ մեղքերի կամ հանգամանքների պատճառով «հարկադրված է կանգնել պսակի տակ և գնալ Շվեյցարիա», ուստիև «թող ամեն ինչ ու թռիր֊հասիր՝ փրկելու»։ Որևէ բան հասկանո՞ւմ եք սրանից հետո։ Իսկ իմիջիայլոց... իմիջիայլոց, դեմքերի արտահայտությունից հասկանում եմ (նամակը ձեռքին՝ պտույտ եկավ զննելով դեմքերը), որ իմ սովորության համաձայն, կարծեմ թե մի տեղ վրիպեցի... իմ հիմար անկեղծության, կամ, ինչպես Նիկոլայ Վսեվոլոդովիչն է ասում, շտապողականության պատճառով։ Չէ որ մտածում էի, թե այստեղ մենք ու մերոնք ենք, այսինքն, քո մերոնքն են, Ստեպան Տրոֆիմովիչ, քո մերոնքը, իսկ ես, ըստ էության, օտար եմ, և տեսնում եմ... և տեսնում եմ, որ բոլորն ինչ-որ բան գիտեն, իսկ ես, ահա, ինչ-որ բան չգիտեմ։
Նա շարունակում էր շուրջը զննել։
=== VIII ===
Ամենից առաջ հիշեցնեմ, որ վերջին երկու-երեք րոպեին ինչ-որ նոր մղում պաշարեց Լիզավետա Նիկոլաևնային, նա արագ-արագ ինչ-որ բան էր շշնջում մամայի և իր վրա հակված Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ։ Դեմքը տագնապած էր, բայց միևնույն ժամանակ վճռականություն էր արտահայտում։ վերջապեսՎերջապես, ելավ տեղից, ըստ երևույթին, շտապելով գնալ ու շտապեցնելով մորը, ում Մավրիկիյ Նիկոլաևիչը բարձրացնում էր բազկաթոռից։ Բայց, երևում է, նրանց վիճակված չէր գնալ չտեսնելով ամեն ինչ մինչև վերջ։
Շատովը՝ բացարձակապես մոռացված բոլորից իր անկյունում (ոչ հեռու Լիզավետա Նիկոլաևնայից) և ըստ երևույթին, ինքն էլ չիմանալով, թե ինչի համար է նստել ու չի հեռանում, հանկարծ ելավ աթոռից և ամբողջ սենյակի միջով անշտապ, բայց հաստատուն քայլերով գնաց դեպի Նիկոլայ Վսեվոլոդովիչը ուղիղ դեմքին նայելով։ Վերջինս դեռ հեռվից նկատեց նրա մոտենալը և թեթևակի ծիծաղեց քթի տակ։ Բայց երբ Շատովն ընդհուպ մոտեցավ նրան, թողեց քմծիծաղը։
Այդուհանդերձ, այդ տասը վայրկյանի ընթացքում ահավոր շատ բան տեղի ունեցավ։
Ընթերցողին հիշեցնեմ նորից, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչն այն մարդկանցից էր, որոնք վախ չգիտեն։ Մենամարտին նա կարող էր կանգնել հակառակորդի կրակոցի տակ սառնարյուն, ինքը նշան բռնել ու սպանել գագանավարի գազանավարի հանգիստ։ Եթե մեկնումեկը խփեր նրա այտին, ապա, ինչպես ինձ է թվում, նա մենամարտի էլ չէր կանչի, այլ տեղնուտեղը, հենց անմիջապես կսպաներ վիրավորողին։ Նա հենց այդպիսիներից էր, կսպաներ լիովին գիտակցված և ոչ ամենևին՝ իրեն կորցրած։ Ինձ թվում է նույնիսկ, որ նա երբեք էլ չի իմացել զայրույթի այն կուրացնող պոռթկումները, որոնց առկայությամբ արդեն չի կարելի մտածել։ Երբեմն իրեն պարուրող անսահման չարացածության դեպքում, այնուամենայնիվ, նա միշտ կարող էր կատարյալ իշխանություն ունենալ իր վրա, ուրեմն և հասկանալ, որ ոչ մենամարտի ժամանակ սպանության համար իրեն անպայման կուղարկեն տաժանակրության։ Այդուհանդերձ, նա կսպաներ վիրավորողին, համենայն դեպս, առանց նվազագույն տատանման։
Նիկոլայ Վսեվոլոդովիչին ես ուսումնասիրում էի վերջին ժամանակներս՝ ամբողջությամբ, և հատուկ հանգամանքներով նրա մասին հիմա, երբ գրում եմ, շատ շատ փաստեր գիտեմ։ Թերևս նրան համեմատեի մեր որոշ նախկին պարոնների հետ, ում մասին ներկայումս մեր հասարակության մեջ մնացել են առասպելական որոշ հուշեր։ Օրինակ, պատմում էին դեկաբրիստ Լ-նի մասին, թե ամբողջ կյանքում նա դիտավորյալ վտանգ էր փնտրում, ըմբոշխնում դրա զգացողությունը, դարձրել էր դա իր խառնվածքի պահանջմունքը։ Երիտասարդ տարիքում մենամարտի էր ելնում փուչ տեղը, Սիբիրում մի հատիկ դաշույնով գնում էր արջաորսի, սիրում էր սիբիրյան անտառներում հանդիպել փախած տաժանապարտների հետ, որոնք, միջանկյալ նշեմ, արջից ավելի էին սարսափելի։ Կասկած չկա, որ առասպելական այդ պարոնայք ի վիճակի էին նույնիսկ գուցեև ուժգին չափով վախի զգացում ապրել, այլապես շատ ավելի հանգիստ կլինեին և վտանգի զգացողությունը չէին վերածի իրենց խառնվածքի պահանջմունքի։ Սակայն հաղթահարել իր մեջ վախկոտությունը՝ ահա թե, անշուշտ, ինչն էր նրանց հրապուրում։ Հաղթանակի անընդմեջ վայելումը և գիտակցումը, որ քեզ հաղթողը չկա՝ ահա թե ինչն էր նրանց գայթակղում։ Այդ Լ-նը դեռևս նախքան աքսորն էր որոշ ժամանակ պայքարել քաղցի դեմ ևծանրագույն աշխատանքով վաստակել իր մի կտոր հացը, սոսկ մի պատճառով, որ չէր կամեցել ոչ մի կերպ ենթարկվել իր հարուստ հոր պահանջներին, որոնք անարդարացի էր գտել։ Նշանակում է, որ բազմակողմանի էր հասկանում պայքարը, ոչ միայն արջերի հետ և մենամարտերի մեջ էր գնահատում բնավորության կայունությունը և ուժը։