Changes

Դևեր, Մասն երկրորդ

Ավելացվել է 72 բայտ, 12:25, 18 Սեպտեմբերի 2017
― Իսկ ինչո՞ւ էիք նրա հետ վիճում, Ստեպան Տրոֆիմովիչ,― ասացի ես կշտամբանքով։
― Je voulais convertir<ref>Ես ուզում էի տարհամոզել (ֆրանս)։</ref>։ Իհարկե, կծիծաղեք։ Cette pauvre հորաքույրը, elle entendra de belles choses<ref>Այդ խեղճ հորաքույրը, լավ-լավ բաներ կլսի նա (ֆրանս)։</ref>։ Օ՜, բարեկամս, կհավատա՞ք արդյոք, որ վերջերս ինձ հայրենասեր զգացի։ Իմիջիայլոց, ես միշտ ինձ որպես ռուս եմ ընդունել... և իսկական ռուսը չի կարող այլ կերպ լինել, քան ես ու դուք։ Il y a la dedans guelgue quelque chose d’aveugle et de louche<ref>Այստեղ թաքնված է ինչ-որ կույր ու կասկածելի մի բան (ֆրանս)։</ref>։
― Անկասկած,― պատասխանեցի ես։
Ես լռեցի։ Նա նույնպես շատ երկար լռեց։
― Ասում են, ֆրանսիական խելքը...― հանկարծ մրմնջաց նա, ասես տաքության մեջ,― սուտն է որ կա, միշտ էլ այդպես է եղել։ Ինչո՞ւ զրպարտել ֆրանսիական խելքը։ Այստեղ պարզապես ռուսական ծուլությունն է, գաղափար ծնելու մեր նվաստացուցիչ անկարողությունը, ժողովուրդների շարքում մեր գարշելի մակաբուծությունը։ Ils sons sont tout simplement des paresseux<ref>Նրանք պարզապես ծույլեր են (ֆրանս)։</ref>, այլ ոչ թե ֆրանսիական խելքը։ Օ՜, ռուսները պիտի ոչնչացվեն՝ ի բարօրություն մարդկության, որպես վնասակար մակաբույծներ։ Մենք ամենևին, ամենևին չէինք ձգտում սրան, ես ոչինչ չեմ հասկանում։ Ես դադարել եմ հասկանալ։ Հասկանո՞ւմ ես, արդյոք, բղավում եմ նրան, հասկանո՞ւմ ես, արդյոք, որ եթե ձեզ համար գիլյոտինն առաջին պլանում է և այդպիսի ցնծությամբ, ապա միայն, որովհետև գլուխ թռցնելն ամենահեշտն է, իսկ գաղափար ունենալն ամենադժվարը։ Vous etes des paresseux! Votre drapeau est une guenille, une impuissance<ref>Դուք ծույլեր եք; եք։ Ձեր դրոշը լաթ է, անզորության մարմնավորում (ֆրանս)։</ref>։ Այդ սայլերը, կամ ինչպես է ասված՝ «մարդկությանը հաց հասցնող սայլերի ճռինչը», ավելի օգտակար է Սիքստինյան Տիրամորից, թե ինչպես են ասում... une betise dans ce genre<ref>Այդ բնույթի ինչ-որ հիմարություն (ֆրանս)։</ref>։ Բայց հասկանո՞ւմ ես, արդյոք, բղավում եմ նրան, հասկանո՞ւմ ես դու, որ երջանկությունից բացի մարդուն ճիշտ նույնքան ստուգապես և միանգամայն նույնքան անհրաժեշտ է նաև դժբախտություն։ Il rit։ Ասում է՝ դու այստեղ սրամտություններ ես անում «թավշյա բազմոցին անդամներդ գուրգուրելով» (նա ավելի գարշելի արտահայտվեց)։ Եվ նկատի առեք, հոր ու որդու միջև այդ դու-ի մեր սովորությունը, լավ է, եթե երկուսն էլ համաձայն են, իսկ եթե կռվո՞ւմ են։
Մի րոպե նորից լռեցինք։
― Ուրեմն, մինչ այս անկե՞ղծ չէիք։
― Եվ դուք դա գիտեք ինքներդ։ Ես շատ եմ խորամանկել... դուք ժպտացիք, շատ ուրախ եմ այդ ժպիտից, որպես բացատրության առիթ։ Չէ որ ես դիտավորյալ ժպիտ հարուցեցի «խորամանկել» պարծենկոտ բառով, որպեսզի դուք տեղնուտեղը բարկանաք, ինչպես համարձակվեցի մտածել, թե կարող եմ խորամանկել, իսկ ես, որպեսզի անմիջապես բացատրվեմ։ Տեսնում եք, տեսնում եք, հիմա ինչքան անկեղծ եմ դարձել։ Դե-hհ, կհաճե՞ք լսել։
Նիկոլայ Վսեվոլոդովիչի արհամարհական հանգիստ և նույնիսկ ծաղրական դեմքին, չնայած հյուրի՝ նախապես պատրաստած և դիտավորյալ կոպիտ միամտությունների հանդգնությամբ տանտիրոջը բարկացնելու ամբողջ ակնբախ ցանկությանը, վերջապես երևաց փոքր-ինչ տագնապալի հետաքրքրականություն։
― Լսեք ուրեմն,― նախկինից ավելի իրար անցավ Պյոտր Ստեպանովիչը։― Գալով այստեղ, այսինքն, ընդհանրապես այստեղ, այս քաղաքը, տասն օր առաջ, իհարկե, վճռեցի դեր ստանձնել։ Ամենալավագույնը կլիներ բոլորովին առանց որևէ դերի, քո սեփական դեմքը, այդպես չէ՞։ Ավելի խորամանկ ոչինչ չկա, քան սեփական դեմքը, որովհետև ոչ ոք չի հավատա։ Խոստովանեմ, ուզում էի հիմարի դեր վերցնել, որովհետև հիմարն ավելի հեշտ է, քան սեփական դեմքը, բայց քանի որ հիմարիկը բոլոր դեպքերում ծայրահեղություն է, իսկ ծայրահեղությունը հետաքրքրասիրություն է բորբոքում, ապա ես կանգ առա սեփական դեմքի վրա վերջնականապես։ Դե-hհ, իսկ ինչպիսի՞ն է իմ սեփական դեմքը։ Ոսկյա միջինը, ոչ տխմար, ոչ խելացի, բավական անտաղանդ և լուսնից իջած, ինչպես այստեղ ասում են ողջամիտ մարդիկ, այդպես չէ՞։
― Է ինչ, գուցեև այդպես է,― թեթևակի ժպտաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Բավական ամբողջական միտք է արտահայտել,― երրորդ անգամ հորանջեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Այո՞։ Ես չհասկացա, ձեզ ուզեցա հարցնել։ Է, է՞լ ինչ ասեմ ձեզ. հետաքրքիր ֆաբրիկա է Շպիգուլիններինը, այստեղ, ինչպես գիտեք, հինգ հարյուր բանվոր կա, ժանտախտի բուծարան է, տասնհինգ տարի չեն մաքրում և աշխատողներին պակաս են վճարում։ Վաճառական-միլիոնատերերը։ Հավատացնում եմ ձեզ, որ բանվորներից ոմանք internationale-ի մասին պատկերացում ունեն։ Ի՞նչ է, ժպտացի՞ք։ Ինքներդ կտեսնեք, միայն թե ինձ ամենա, ամենաքիչ ժամանակը տվեք։ Ես արդեն ժամկետ խնդրել եմ ձեզնից, իսկ հիմա էլի եմ խնդրում, և այն ժամանակ... Իմիջիայլոց, կներեք, չեմ խոսի, չեմ խոսի, ուրիշ բան էի ասում, մի կնճռոտվեք։ Բայց և այնպես, մնաք բարով։ Այս ի՞նչ եմ անում,― հանկարծ ետ եկավ կես ճավփցճամփից,― լրիվ մոռացել էի, ամենագլխավորը. ինձ նոր ասացին, որ մեր արկղը Պետերբուրգից եկել է։
― Այսի՞նքն,― նրան նայեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը չհասկանալով։
― Ալեքսեյին հարցրեք։
― Էհ, վա՞ղը, վա՞ղը։ Այնտեղ, ձեր իրերի հետ են նաև իմ պիջակը, ֆրակը և երեք տաբատ,Շարմերի խանութից, ձեր հանձնարարականով, հիշո՞ւմ եք։
― Լսել եմ, ասում են, որ այստեղ ջենթլմենություննե՞ր եք անում, ֊քմծիծաղ ― քմծիծաղ տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ ― Վսեվոլոդովիչը։― Ճի՞շտ է, որ ձիավարության դասեր եք ուզում վերցնել։
Պյոտր Ստեպանովիչը ծուռ ժպտաց։
Գուցեև չքվելիս, նա մտածում էր, որ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, մենակ մնալով, կսկսի բռունցքներով զարկել պատին և, իհարկե, ուրախ կլիներ տեսնել դա, եթե հնարավոր լիներ։ Սակայն շատ կհուսախաբվեր. Նիկոլայ Վսեվոլոդովիչը մնաց հանգիստ։ Մի երկու րոպե կանգնած էր սեղանի մոտ, նույն դիրքով, ըստ երևույթին, շատ մտահոգ, բայց շուտով մի ալարկոտ, սառը ժպիտ թրթռաց նրա շրթունքներին։ Դանդաղ նստեց բազմոցին իր նախկին տեղը, անկյունում, և փակեց աչքերը, կարծես հոգնությունից։ Նամակի ծայրն առաջվա պես երևում էր պրեսպապյեի տակից, բայց նա չշարժվեց տեղից՝ դա ուղղելու։
Շուտով ամբողջովին ընդարմացավ։ Վարվառա Պետրովնան, այդ օրերին իրեն հոգսերով չարչարած, չդիմացավ և Պյոտր Ստեպանովիչի հեռանալուն պես, որը խոստացել էր իր մոտ գալ ու խոստման տերը չէր եղել, սիրտ արեց ինքը գնալ Nicolas-ի մոտ, չնայած նշված ժամը չէր։ Շարունակ երևում էր նրա աչքին, ի վերջո, որևէ բան չի՞ ասելու վերջնական։ Կամացուկ, ինչպեսև մինչ այդ, նա թակեց դուռը և, պատասխան չստանալով, ինքը բացեց։ Տեսնելով, որ Nicolas-ը նստած է մի տեսակ չափից ավելի անշարժ, բաբախող սրտով զգուշորեն մոտեցավ բազմոցին։ Նրան կարծես ապշեցրեց, որ այդպես շուտ քնել է և որ կարող է այդպես քնել՝ ուղիղ նստած ու անշարժ։ Նույնիսկ շնչառությունը համարյա չէր լինի նկատել։ Դեմքը գունատ էր ու խիստ, բայց ասես լիովին քարացած, չշարժվող, հոնքերը թեթևակի մոտեցրել էր ու խոժոռել։ Բացարձակապես նմանվում էր մոմեղեն անշունչ արձանի։ Սի Մի երեք րոպե կանգնեց գլխավերևում, շունչը հազիվ տեղը բերելով, ու հանկարծ սարսափ պատեց նրան, դուրս եկավ ոտնաթաթերի վրա, կանգնեց դռան մեջ, փութով խաչակնքեց նրան ու հեռացավ աննկատ՝ նոր ծանր զգացողությամբ, նոր կսկիծով։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը քնեց երկար, մի ժամից ավելի, միշտ նույն քարացած դիրքով, դեմքին ոչ մի բան չխաղաց, ամբողջ մարմնի վրա որևէ շարժում չերևաց, հոնքերն էլի խոժոռված էին խստորեն։ Եթե Վարվառա Պետրովնան երեք րոպե էլ մնար, հավանաբար, չէր դիմանա լեթարգիական այդ ճնշող զգացողությանը և կարթնացներ որդուն։ Բայց նա հանկարծ ինքը բացեց աչքերը և առաջվա պես չշարժվելով, նստած մնաց ևս տասը րոպե, ասես ակնապիշ և հետաքրքրությամբ զննելով սենյակի անկյունում իրեն զարմացրած առարկան, թեև այնտեղ ոչ նոր, ոչ առանձնահատուկ ոչինչ չկար։
Ալեքսեյ Եգորովիչը հաստատուն կրկնեց իր ցանկությունը։ Նախկինում երբեք սիրտ չէր անի բարձրաձայն այդպիսի բաներ ասել իր պարոնին։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը կոդպեց կողպեց դուռը, բանալին գրպանը դրեց և քայլեց նրբանցքով՝ ամեն քայլափոխին երեք վերշոկի չափ խրվելով ցեխի մեջ։ Վերջապես ելավ երկարուկ ու ամայի մի փողոց, սալարկի վրա։ Քաղաքը գիտեր հինգ մատի պես, բայց Բոգոյավլենսկայա փողոցը դեռևս հեռու էր։ ժամը Ժամը տասն անց էր արդեն, երբ նա ի վերջո կանգ առավ Ֆիլիպպովների հին ու մգագույն տան փակ դարպասի առաջ։ Ներքևի հարկը հիմա, Լեբյադկինների գնալուց հետո, միանգամայն դատարկ էր, մեխած պատուհաններով, բայց Շատովի կիսավերնահարկում լույս էր վառվում։ Քանի որ զանգակ չկար, նա սկսեց դարպասը ձեռքով թակել։ Օդանցքը բացվեց, և Շատովը դուրս նայեց։ Ահավոր խավար էր ու դժվար էր որևէ բան զանազանել։ Շատովը զննում էր երկար, մի րոպեի չափ։
― Այդ դու՞ք եք,― հարցրեց նա հանկարծ։
― Դա ինձնից չէ կախված, ինչպես գիտեք, երբ կասեն,― մրթմրթաց նա, կարծես փոքր-ինչ նեղված հարցից, բայց միևնույն ժամանակ մյուս բոլոր հարցերին պատասխանելու նկատելի պատրաստակամությամբ։ Ստավրոգինին էր նայում ակնապիշ, իր սև ու փայլող աչքերով, մի տեսակ հանգիստ, սակայն բարի և սիրալիր զգացումով։
― Ես, իհարկե, հասկանում եմ ինքնասպանությունը,―նորից ― նորից սկսեց փոքր-ինչ խոժոռված Նիկոլայ Վսեվոլոդովիչը երկար, երեք րոպե տևած մտազբաղ լռությունից հետո,― երբեմն ես ինքս էլ եմ պատկերացրել, և միշտ մի որևէ նոր միտք, եթե չարագործություն անես, կամ գլխավորը՝ ամոթալի, այսինքն՝ խայտառակություն, միայն թե շատ ստոր ու... ծիծաղելի, այնպես որ մարդիկ հիշեն հազար տարի և թքեն-մրեն հազար տարի, ու հանկարծ՝ միտք. «Մի զարկ քունքին և ոչինչ չի լինի»։ Այդ ժամանակ էլ ի՞նչ գործ ունես մարդկանց հետ և որ կթքեն-կմրեն հազար տարի, այդպես չէ՞։
― Դուք դա կոչում եք նոր մի՞տք,― մտածեց ու ասաց Կիրիլլովը։
― Իսկ ու՞ր են թաքցնելու։
― Ոչ մի տեղ էլ չեն թաքցնի։ ժամանակն Ժամանակն իր չէ, այլ գաղափար։ Կմարի մտքի մեջ։
― Հին փիլիսոփայական բաներ են, միևնույն բանը դարերի սկզբից,― մի տեսակ խորշական ափսոսանքով մրթմրթաց Ստավրոգինը։
― Ես ամեն ինչի եմ աղոթում։ Տեսնում եք, սարդը սողում է պատի վրա, ես նայում ու երախտապարտ եմ նրան, որ սողում է։
Նրա աչքերը նորից բոցկլտացին։ Նա շարունակ ուղիղ նայում էր Ատավրոգինին Ստավրոգինին հաստատուն ու անշեղ հայացքով։ Ատավրոգինը Ստավրոգինը խոժոռված ու խորշանքով հետևում էր նրան, բայց հայացքի մեջ ծաղրանք չկար։
― Գրազ եմ գալիս, որ երբ նորից գամ, ապա դուք Աստծուն էլ եք հավատալու,― ասաց նա, վեր կենալով և շլյապան վերցնելով։
Նա վեր կացավ և ուզում էր օդանցքը բացել։
― Մի շպրտեք, ինչի՞ համար,― կանգնեցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։ Վսեվոլոդովիչը։― Փող արժե դա, վաղն էլ մարդիկ կսկսեն խոսել, թե Շատովի պատուհանի տակ ատրճանակներ են ընկած։ Դրեք տեղը, այդպես, նստեք։ Ասացեք, ինչո՞ւ եք իմ առաջ ճիշտ կարծես մեղանչում ձեր մտքով, որ կգամ ձեզ սպանելու։ Հիմա էլ չեմ եկել հաշտվելու, այլ անհրաժեշտ բաներից խոսելու։ Ասացեք ինձ նախ և առաջ, դուք ինձ խփեցիք ո՞չ արդյոք ձեր կնոջ հետ ունեցած իմ կապի համար։
― Դուք էլ գիտեք, որ չէ,― նորից հայացքը ցած հառեց Շատովը։
Լսելով այդպիսի մի հարց, ասված այնքան սովորական տոնով, Շատովը ծամածռեց բերանը։
― Եթե ես լրտես էլ լինեի, ապա ո՞ւմ էի մատնելու,― չարացած ասաց նա՝ ուղղակի չպատասխանելով։― Չէ, թողեք ինձ, գրողի ծոցը՝ ես,― գոռաց նա, հանկարծ կառչելով նախասկզբնական, իրեն չափից ավելի ցնցած մտքից՝ բոլոր հատկանիշներով անհամեմատ ավելի ուժեղ, քան իրեն սպառնացող վտանգի լուրը։― Դո՛ւք, դ՛ ւքդո՛ւք, Ստավրոգին, ինչպես կարող էիք դուք խցկվել նման անամոթ, անշնորհք, սպասավորական անհեթեթության մեջ։ Դուք անդա՜մն եք նրանց միության։ Դա՜ է միթե Նիկոլայ Ստավրոգինի սխրանքը,― բղավեց նա համարյա հուսակտուր։
Ձեռքերն իրար զարկեց նույնիսկ, ասես իր համար ավելի դառն ու տրտմաբեր ոչինչ չէր կարող լինել այդպիսի բացահայտումից։
― Օ՜, նրանցը միշտ մահապատիժն է և ամեն ինչ գրավոր կարգադրություններով, կնքած թղթերով, երեքուկես մարդ ստորագրում են։ Եվ դուք հավատում եք, որ նրանք ի վիճակի են։
― Այստեղ մասամբ իրավացի եք, մասամբ՝ ոչ,― նախկին անտարբերությամբ, անգամ ալարկոտ շարունակեց Ստավրոգինը։― Կասկած չկա, որ երևակայությունը շատ է, ինչպես միշտ, այս դեպքերում, խմբակը չափազանցնում է իր աճն ու նշանակությունը։ Եթե կուզեք, ապա իմ կարծիքով, նրանք ընդամենը մի հոգի են՝ Պյոտր Վերխովենսկին, ու նա էլ չափից ավելի բարի է, որ իրեն համարում է սոսկ գործակալն իրենց միության։ Իմիջայլոց, հիմնական գաղափարն ավելի հիմար չէ այդ կարգի մյուսներից։ Նրանք կապեր ունեն Internationale-ի հետ, կարողացել են գործակալներ ունենալ Ռուսաստանում, նույնիսկ հասել են բավական ինքնատիպ հնարքի... բայց, անշուշտ, սոսկ տեսականորեն։ Ինչ վերաբերում է նրանց աայստեղի այստեղի մտադրություններին, ապա չէ որ ռուսական կազմակերպության շարժումը շատ մութ գործ է ու համարյա միշտ այնքան անսպասելի, մեզ մոտ ամեն ինչ կարելի է փորձել։ Նկատի առեք որ Վերխովենսկին համառ մարդ է։
― Այդ մլակը, անգետը, տխմարը, որը ոչինչ չի հասկանում Ռուսաստանից,― չարությամբ ճչաց Շատովը։
― Ես հարգանք եմ պահանջում իմ հանդեպ, պահանջո՜ւմ եմ,― բղավում էր Շատովը,― ոչ իմ անձի հանդեպ՝ գրողի ծոցը դա, այլ մեկ ուրիշ բանի, միայն այս ժամանակի հանդեպ, մի քանի բառի համար... Մենք՝ երկու էակ, հանդիպել ենք անսահմանության մեջ... վերջին անգամ աշխարհում։ Թողեք ձեր տոնը և անցեք մարդկայինի։ Գոնե մեկ անգամ կյանքում խոսեք մարդկային ձայնով։ Ինձ համար չեմ ասում, այլ ձեզ համար։ Հասկանում եք, արդյոք, որ պիտի ներեք իմ հարվածը ձեր դեմքին՝ սոսկ այն բանի համար, որ առիթ տվեցի ձեզ ճանաչել ձեր ընդ որում անսահման ուժը... նորից ժպտում եք, ձեր խորշական, աշխարհիկ ժպիտով։ Օ՜, ե՞րբ եք ինձ հասկանալու։ Կորչի՜ պարոնորդին։ Դե, հասկացեք, որ ես դա պահանջում եմ, պահանջում, այլապես չեմ ուզում խոսել, չեմ խոսի ոչ մի դեպքում։
Նրա մոլեգնությունը հասնում էր զառանցանքի։ նիկոլայ Նիկոլայ Վսեվոլոդովիչը խոժոռվեց ու կարծես ավելի զգուշացավ։
― Եթե արդեն մնացել եմ կես ժամով,― լուրջ և ազդու խոսեց նա,― այն դեպքում, երբ ժամանակն ինձ համար նույնքան թանկ է, ապա հավատացեք, որ մտադիր եմ ձեզ լսել ծայրահեղ դեպքում հետաքրքրությամբ և... և համոզված եմ, որ շատ նոր բաներ կլսեմ ձեզնից։
― Խոսակցությունը սկսելով, ես ձեզնից հարգանք խնդրեցի ոչ իմ հանդեպ, ձեր խելքով դա պիտի հասկանայիք,― զայրույթով քրթմնջաց Շատովը։
― Ես վեր չկացա ձեր առաջին խոսքից, խոսակցությունը չփակեցի, չգնացի ձեր տնից, այլ նստած եմ մինչև հիմա և հնազանդ պատասխանում եմ ձեր հարցերին և... բղավոցներին, նշանակում է, դեռ չեմ խախտել հարգանքը ձեր հանդեպ։  Շատովն ընդհատեց՝ ձեռքը թափ տալով.
― Դուք հիշո՞ւմ եք ձեր ասածը. «Աթեիստը չի կարող ռուս լինել, աթեիստը տեղնուտեղը դադարում է ռուս լինելուց», հիշո՞ւմ եք։
― Ենթադրում եմ, որ սլավոնապաշտական միտք է դա։
― Չէ, ներկայիս սլավոնապաշտները դրանից կհրաժարվեն։ ժողովուրդը Ժողովուրդը հիմա խելոքացել է։ Բայց դուք էլ ավելի առաջ գնացիք, դուք հավատացած էիք, որ հռոմեական կաթոլիցիզմն արդեն քրիստոնեություն չէ։ Դուք պնդում էիք, որ Հռոմը հռչակել է սատանայական երրորդ փորձությանը տրված Քրիստոսին և որ ամբողջ աշխարհով հայտարարելով, թե Քրիստոսն առանց երկրային թագավորության երկրի վրա դիմանալ չի կարող, կաթոլիկականությունը դրանով իսկ հռչակել է Նեռին ու դրանով կործանել ամբողջ արևմտյան աշխարհը։ Հենց դուք էիք մատնացույց անում, որ եթե տանջվում է Ֆրանսիան, ապա միայն կաթոլիկականության մեղքով, քանզի ժխտել է հռոմեական ժանտ աստծուն, իսկ նորը չի գտել։ Ահա թե ինչեր կարող էիք այն ժամանակ ասել։ Ես հիշում եմ մեր խոսակցությունները։ ― Եթե ես հավատայի, ապա անկասկած, կկրկնեի դա նաև հիմա։ Ես չեմ ստել, խոսելով որպես հավատացյալ,― շատ լուրջ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Բայց հավատացնում եմ ձեզ, որ ինձ վրա չափազանց տհաճ տպավորություն է գործում իմ նախկին մտքերի այդ կրկնությունը։ Չե՞ք կարող դադարեցնել։
Եթե ես հավատայի, ապա անկասկած, կկրկնեի դա նաև հիմա։ Ես չեմ ստել, խոսելով որպես հավատացյալ,― շատ լուրջ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։― Բայց հավատացնում եմ ձեզ, որ ինձ վրա չափազանց տհաճ տպավորություն է գործում իմ նախկին մտքերի այդ կրկնությունը։ Չե՞ք կարող դադարեցնել։― Եթե հավատայի՞ք,― բղավեց Շատովը՝ նվազագույն ուշադրություն չդարձնելով խնդրանքին։― Բայց դո՞ւք չէիք ինձ ասում, արդյոք, որ եթե մաթեմատիկորեն ապացուցեն ձեզ, որ ճշմարտությունը դուրս է Քրիստոսից, ապա դուք կհամաձայնեիք ավելի լավ է Քրիստոսի հետ մնալ, քան ճշմարտությա՞ն։ Ասե՞լ եք դա։ Ասե՞լ եք։
― Բայց դե, թույլ տվեք ինձ էլ հարցնել ի վերջո,― ձայնը բարձրացրեց Ստավրոգինը,― ո՞ւր է տանում այս ամբողջ անհամբերատար և... չարամիտ քննությունը։
Շատովը վերստին հակվեց աթոռի վրա և մի պահ նույնիսկ մատն էլ էր տնկելու։
― Ոչ մի ժողովուրդ,― սկսեց նա, կարծես տող առ տող կարդալով, միաժամանակ շարունակելով ահեղատեսք նայել Ստավրոգինին,― ոչ մի ժողովուրդ դեռևս չի կազմակերպվել-դասավորվել գիտության և բանականության հիմունքներով, ոչ մի անգամ նման օրինակ չի եղել, գուցե թե րոպեական, հիմարավարի։ Սոցիալիզմն ըստ իր էության, արդեն պիտի աթեիզմ լինի, քանզի ազդարարել է հենց, ամենաառաջին տողից, որ աթեիստական սահմանում է և մտադիր է կայանալ բացառապես գիտության և բանականության հիմունքներով։ Բանականությունը և գիտությունը ժողովուրդների կյանքում մշտապես, հիմա և դարերի սկզբից, սոսկ երկրորդական և հարակից դեր են կատարել, այդպես էլ կկատարեն մինչև դարերի վերջը։ ժողովուրդները Ժողովուրդները կազմավորվում և շարժվում են մեկ ուրիշ, հրամայող և իշխող ուժով, սակայն որի ծագումն անհայտ է ու անբացատրելի։ Այդ ուժը մինչև վերջ հասնելու անհագուրդ ցանկության, միաժամանակ վախճանը ժխտելու ուժն է։ Կյանքի անընդմեջ և անխոնջելի հաստատման և մահի ժխտման ուժն է։ Կյանքի ոգին, ինչպես Կտակարանն է ասում, «կենդանի ջրի աղբյուրներն» են, որոնց ցամաքմամբ այնպես սպառնում է Հայտնությունը։ Ակունքը գեղագիտական է, ինչպես ասում էին փիլիսոփաները, ակունքը բարոյական է, ինչպես նույնացնում են հենց նրանք։ «Աստծո որոնումներ»՝ ինչպես ես եմ անվանում ամենից ավելի պարզ։ ժողովրդական Ժողովրդական ամբողջ շարժման նպատակը, յուրաքանչյուր ժողովրդի մեջ և նրա կեցության յուրաքանչյուր շրջանում, միայն ու միայն Աստծո որոնում է, իր Աստծո, անպատճառ սեփական, և հավատը նրա նկատմամբ, որպես միակ իսկական։ Աստված ամբողջ ժողովրդի սինթետիկ անձնավորությունն է, առնված նրա սկզբից ու մինչև վերջ։ Դեռ երբեք չի եղել, որ բոլոր կամ շատ ժողովուրդներ մեկ ընդհանուր Աստված ունենան, բայց միշտ և յուրաքանչյուրն ունեցել է առանձնահատուկը։ Ազգությունների ոչնչացման հատկանիշ է, երբ աստվածները սկսում են դառնալ ընդհանուր։ Երբ աստվածներն ընդհանուր են դառնում, ապա մեռնում են աստվածները և հավատը նրանց հանդեպ, իրենց իսկ ժողովուրդների հետ։ Ինչքան ավելի ուժեղ է ժողովուրդը, այնքան ավելի առաձնահատուկ է նրա Աստված։ Դեռ երբեք չի եղել ժողովուրդ առանց կրոնի, այսինքն՝ առանց չարի և բարու հասկացության։ Յուրաքանչյուր ժողովուրդ բարու և չարի մասին սեփական ըմբռնում ունի և իր սեփական չարն ու բարին։ Երբ շատ ժողովուրդների համար ընդհանուր են դառնում չարի և բարու ըմբռնումները, այդժամ վերանում են ժողովուրդները և այդժամ չարի և բարու միջև բուն տարբերությունը սկսում է ջնջվել ու չքանալ։ Բանականությունը երբեք ի զորու չի եղել բնորոշել չարն ու բարին, կամ նույնիսկ տարանջատել չարը բարուց, թեկուզ մոտավորապես։ Ընդհակառակն, միշտ խայտառակ ու խեղճացած խառնել է, իսկ գիտությունը բռնցքային լուծումներ է տվել։ Դրանով հատկապես աչքի է ընկել կիսագիտությունը, մարդկության ամենասարսափելի պատիժը, ավելի վատ համաճարակից, սովից ու պատերազմից, անհայտ մինչև ներկա հարյուրամյակը։ Կիսագիտությունը մի բռնակալ է, որպիսին երբեք չի եղել, մինչև հիմա։ Բռնակալ, որն ունի իր քրմերն ու ճորտերը, բռնակալ, որի առաջ բոլորը խոնարհվել են սիրով և սնահավատությամբ՝ մինչև այժմ անպատկերացնելի, որի դեմ դողում է անգամ գիտությունը և ամոթալի կերպով խրախուսում։ Սրանք բոլորը ձեր սեփական բառերն են, Ստավրոգին, բացի միայն կիսագիտության մասին ասածներից։ Դրանք իմն են, որովհետև ինքս էլ լոկ կիսագիտություն եմ, նշանակում է, առանձնապես եմ ատում դա։ Իսկ ձեր մտքերից ու նույնիսկ բառերից ոչինչ չեմ փոխել, ոչ մի բառ։
― Չեմ կարծում, թե փոխած չլինեք,― զգուշորեն նշեց Ստավրոգինը,― դուք խանդավառված ընդունել եք, խանդավառված էլ փոփոխել՝ չնկատելով դա։ Հենց միայն այն, որ դուք Աստծուն իջեցնում եք ազգության պարզ հատկանիշի աստիճանի...
Նա հանկարծ սկսեց սաստկացած և առանձնակի ուշադրությամբ հետևել Շատովին, և ոչ այնքան խոսքերին, որքան հենց իրեն։
― Աստծուն իջեցնում եմ ազգության հատկանիշի՞,― բղավեց Շատովը։― Հակառակը՜, ժողովուրդն եմ բարձրացնում մինչև Աստված։ Եվ երբևէ եղե՞լ է այլ կերպ։ ժողովուրդն Ժողովուրդն Աստծո մարմինն է։ Յուրաքանչյուր ժողովուրդ մինչև այն ժամանակն է ժողովուրդ, քանի դեռ ունի իր հատուկ Աստված, իսկ մնացած բոլոր աստվածներին բացառում է ամենայն անհաշտությամբ, քանի դեռ հավատում է, որ իր Աստծով կհաղթի և աշխարհից կվտարի մնացած բոլոր աստվածներին։ Այդպես են հավատացած եղել բոլորը դարերի սկզբից, համենայն դեպս բոլոր մեծ ժողովուրդները, բոլոր փոքրիշատե նշանակալի, մարդկության գլուխ կանգնած բոլոր ժողովուրդները։ Փաստի դեմ գնալ չի կարելի։ Հրեաներն ապրել են սոսկ նրա համար, որ սպասեն իսկական Աստծուն և աշխարհին են թողել իսկական Աստծուն։ Հույներն աստվածացրել են բնությունը և աշխարհին կտակել իրենց կրոնը, այսինքն՝ փիլիսոփայությունը և արվեստը։ Հռոմն աստվածացրել է ժողովրդին պետության մեջ և ժողովուրդներին կտակել պետությունը։ Ֆրանսիան իր ամբողջ երկարուձիգ պատմության ընթացքում եղել է սոսկ հռոմեական աստծու գաղափարի մարմնավորումն ու զարգացումը, և եթե վերջապես անդունդն է շպրտել իր հռոմեական աստծուն և ձեռնամուխ եղել աթեիզմին, որ այժմ նրանց համար սոցիալիզմ է կոչվում, ապա միայն և միայն նրա համար, որ աթեիզմն ավելի առողջ է հռոմեական կաթոլիկականությունից։ Եթե մեծ ժողովուրդը չի հավատում, որ միայն իր մեջ է ճշմարտությունը (հենց մեկի և հենց բացառիկի), եթե չի հավատում, որ ինքը միակն ու կոչվածն է բոլորին հարություն տալու և փրկելու իր ճշմարտությամբ, ապա տեղնուտեղը դադարում է մեծ ժողովուրդ լինել և տեղնուտեղը դառնում է ազգագրական նյութ և ոչ թե մեծ ժողովուրդ։ Իսկական մեծ ժողովուրդը երբեք չի կարող հաշտվել մարդկության մեջ երկրորդական դերին կամ նույնիսկ առաջնակարգին, այլ անպայման ու բացառապես առաջինին։ Ով կորցրեց այդ հավատը, արդեն ժողովուրդ չէ։ Սակայն ճշմարտությունը մեկն է, և ուրեմն, սոսկ միակը ժողովուրդներից կարող է ունենալ ճշմարիտ Աստված, թեկուզև մյուս ժողովուրդներն ունենան իրենց առանձնահատուկ և մեծ աստվածները։ Միակ ժողովուրդ-«աստվածակիրը» ռուս ժողովուրդն է, և... և մի՞թե, մի՞թե ինձ այնպիսի հիմարի տեղ եք դրել, Ստավրոգին,― մոլեգնած ճչաց նա հանկարծ,― որն արդեն չի կարող զանազանել, թե ինչ են իր բառերը տվյալ րոպեին կամ հին ու զառամյալ բանդագուշանքը՝ աղացված ու աղացված մոսկոփան մոսկովյան բոլոր սլավոնապաշտական ջրաղացներում կամ նոր խոսքը, վերջին խոսքը՝ նորացման և հարության միակ խոսքը, և... և ինչ է ինձ համար ձեր ծիծաղն այս րոպեին։ Իմ ի՜նչ գործն է, որ դուք չեք հասկանում ինձ ամենևին, ոչ մի բառ, ոչ մի հնչյուն... Օ՜, ինչպես եմ արհամարհում ձեր գոռոզ ծիծաղն ու հայացքն այս րոպեին։
Նա վեր ցատկեց տեղից, նույնիսկ փրփուր երևաց շրթունքներին։
― Ես ձեզ չսպանեցի սակայն... այն առավոտ.... այլ երկու ձեռքս էլ քաշեցի,― համարյա թե ցավով արտաբերեց Ստավրոգինը՝ աչքերը ցած հառելով։
― Ասելիքը վերջացրեք, դուք եկել եք ինձ զգուշացնելու վտանգի մասին, դուք թույլ տվեցիք ինձ խոսել, դուք ուզում եք վաղը հայտարարել ձեր ամուսնության մասին հրապարակավ... Ձեր դեմքից մի՞թե չեմ տեսնում, որ մի նոր ահեղ միտք է ձեզ տանջում... Ստավրոգին, ինչի՞ համար եմ ես դատապարտված ձեզ հավատալ հավիտյանս հավիտենից։ Սի՞թե Մի՞թե կարող էի այսպես խոսել մեկ ուրիշի հետ։ Ես ողջախոհություն ունեմ, բայց չվախեցա իմ մերկանալուց, որովհետև Ստավրոգինի հետ էի խոսում։ Ես չվախեցա իմ հպումով ծաղրանկարել հսկա միտքը, որովհետև Ատավրոգինն Ստավրոգինն էր ինձ լսողը... Սի՞թե Մի՞թե չեմ համբուրելու ձեր ոտնահետքերը, երբ դուք գնաք։ Ես չեմ կարող պոկել ձեզ իմ սրտից, Նիկոլայ Ստավրոգին։
― Ափսոսում եմ, որ չեմ կարող ձեզ սիրել, Շատով,― սառնությամբ ասաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
Խավարն ու անձրևը շարունակվում էին նախկինի պես։
 
== Գլուխ երկրորդ. Գիշեր (շարունակությունը) ==
― Այստեղ ի՞նչ ես անում։
― Ինչ պիտի, գիշեր ու ցերեկ խառնում, օրը պրծացնում եմ։ Մեր հարազատ հորողբերն էլ անցած շաբաթ էստեղի բանտում մեռավ, փող կեղծելու համար էր նստած, օղորմաթասը խմելով, շների վրա մի քսան քար շպրտելով՝ էս էլ մեր գործերն են որ կան։ Հետո էլ, Պյոտր Ստեպանովիչն է հույս տալիս, որ պաշպորտ կդասավորի լրիվ ՌսաստանովՌուսաստանով, ոնց որ վաճառականներինն է, հրես, ես էլ սպասում եմ էդ բարի գործին։ Քանի որ ասին, հայրիկդ էն ժամանակ անգլիյական ակումբում քեզ տարվել է խաղի մեջ, ես էլ, ասին, սրա մեջ անարդար բան եմ տեսնում։ Պարոն, մի երեքնոց կբաշխե՞ք ինձ՝ տաքանալու համար։
― Ուրեմն, այստեղ դու ինձ սպասել ես։ Ես դա չեմ սիրում։ Ո՞ւմ հրամանով։
― Գուցե, շփոթեցի՞։ Ափսոս, զարգացած չեմ։ Ամեն ինչ կործանեցի։ Կհավատա՞ք, արդյոք, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, այստեղ առաջին անգամ ուշքի եկա ամոթալի մոլորություններից՝ ոչ մի գավաթ, ոչ մի կաթիլ։ Ունեմ իմ անկյունը և վեցը օր զգում եմ խղճի բարեգործ ազդեցությունը։ Նույնիսկ պատերն են խեժահոտ. բնություն են հիշեցնում։ Իսկ ի՞նչ էի ես, ի՞նչ էի։
<poem>
Գիշերը բոլոր տեղ չգտած,<br />Իսկ ցերեկը ՝ ցերեկը՝ լեզուս հանած,―</poem>
բանաստեղծի հանճարեղ արտահայտությամբ։ Բայց... դուք այնպես եք թրջված... ԱյդյոքԱրդյոք, թեյ չէի՞ք կամենա։
― Մի անհանգստացեք։
Բայց և այնպես շտկվեց, ձեռքն առաջ պարզեց ու սկսեց.
<poem>
Գեղեցկուհիների զարդն իր ոտքը կոտրեց<br />Եվ կրկնակ չափով գրավիչ դարձավ,<br />Կրկնակ չափով էլ սիրահարվեց<br />
Արդեն սիրահար...
</poem>
― Լավ, հերիք է,― ձեռքը թափ տվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Բայց ամուսնությունը թաքցրած է, Նիկոլայ Վսեվոլոդովիչ, ամուսնությունը թաքցրած է՝ ճակատագրական գաղտնիք։ Ես ձեզնից փող եմ ստանում, ու հանկարծ ինձ հարց են տալիս, ինչի՞ համար է այդ փողը։ Ես կապված եմ և չեմ կարող պատասխանել, որ ի հատուցումն քրոջս, ի հատուցումն ընտանեկան արժանապատվության։
Կապիտանը բարձրացրեց ձայնը, նա սիրում էր այդ թեման և շատ հույսեր ուներ դրանից։ Ավաղ, չէր էլ կանխազգում, թե ինչպես են իրեն շվարեցնելու։ Հանգիստ ու հստակ, ասես խոսքը տնւսյին տնային ամենաառտնին կարգադրությանն էր վերաբերում, Նիկոլայ Վսեվոլոդովիչը հայտնեց նրան, որ օրերս, գուցեև վաղը նույնիսկ, կամ վաղը չէ մյուս օրը, մտադիր է իր ամուսնությունն ամենուրեք հայտնի դարձնել, «ինչպես ոստիկանությանը, այնպես էլ հասարակությանը», ուստի նշանակում է, որ ինքնըստինքյան կփակվի թե ընտանեկան արժանապատվության հարցը, դրա հետ մեկտեղ՝ նաև նյութական նպաստների հարցը։ Կապիտանը չռեց աչքերը, նա նույնիսկ չհասկացավ։ Հարկ էր բացատրել նրան։
― Բայց չէ որ նա... խելապակա՞ս է։
Մարյա Տիմոֆեևնայի սենյակը երկու անգամ մեծ էր կապիտանի զբաղեցրածից՝ կահավորված նույնպիսի կոպտատաշ կահույքով։ Բայց բազմոցի առաջ դրված սեղանին գույնզգույն գեղեցիկ սփռոց էր գցած, որի վրա լամպն էր վառվում, ամբողջ հատակը ծածկված էր սքանչելի գորգով, մահճակալն առանձնացված էր սենյակով մեկ ձգված կանաչ վարագույրով և բացի դրանից, սեղանի մոտ մի մեծ, փափուկ բազկաթոռ կար, որին սակայն Մարյա Տիմոֆեևնան չէր նստում։ Անկյունում, ինչպեսև նախկին բնակարանում, սրբապատկերն էր՝ դիմացը վառվող կանթեղով, իսկ սեղանին շարված էին բոլոր նույն անհրաժեշտ իրերը՝ խաղաթղթերի կապուկ, փոքր հայելի, երգարան, նույնիսկ կաթնահունց փոքր բուլկի։ Ավելացել էր երկու պատկերազարդ գրքույկ, մեկը՝ պատանեկան հասակին հարմարեցված քաղվածքներ հանրահայտ մի ուղևորությունից, մյուսը՝ բարոյախոսական և մեծ մասամբ ասպետական թեթև պատմվածքների ժողովածու՝ նախատեսված տոնածառերի և ինստիտուտների համար։ Զանազան լուսանկարների ալբոմ էլ կար։ Մարյա Տիմոֆեևնան, անշուշտ, սպասում էր հյուրին, ինչպես տեղեկացրել էր կապիտանը, բայց երբ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտավ սենյակ, նա քնած էր՝ բազմոցին կիսապառկած, գլուխը՝ գարուսե բարձին։ Հյուրն անձայն փակեց դուռը և, տեղից չշարժվելով, սկսեց զննել քնածին։
Կապիտանը թեթևակի ստել էր, թե նա հարդարվել է։ Նույն մգագույն հագուստով էր, ինչպես կիրակի օրը Վարվառա Պետրովնայի տանը։ Ճիշտ նույնպես մազերը պստլիկ հանգույց էին արած ծոծրակին, ճիշտ նույնպես մերկ էր երկար ու չոր վիզը։ Վարվառա Պետրովնայի նվիրած սև շալը խնամքով ծալված-դրված էր բազմոցին։ Նախկինի պես կոպիտ շպարված էր ճերմակ ու կարմիր։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը մի րոպե էլ կանգնած չմնաց, Մարյան հանկարծակի արթնացավ, ճիշտ կարծես զգաց հայացքն իր վրա, բացեց աչքերը և շտապ ուղղվեց։ Սակայն հյուրի հետ էլ տարօրինակ մի բան կատարվեց, ըստ երևույթին, նա դեռ կանգնած էր իր տեղում, դռան մոտ՝ անշարժ ու ծակող աչքերով, անձայն ու համառորեն հայացքը հառած կնոջ դեմքին։ Գուցեև այդ հայացքն ավելորդ խիստ էր, գուցե արտահայտում էր խորշանք, գուցե չարախինդ հաճույք նրա վախից՝ եթե միայն այդպես չթվաց քնաթաթախ Մարյա Տիմոֆեևնային, միայն թե հանկարծ, համարյա մեկ րոպե հապաղելուց հետո, խեղճ կնոջ դեմքին կատարյալ սարսափ գծագրվեց, դեմքը ջղաձգվեց, թափահարելով բարձրացրեց ձեռքերն ու միանգամից լաց եղավ, ճիշտ ևճիշտ և ճիշտ վախեցած երեխայի պես։ Մի վայրկյան էլ, ու նա կբղավեր։ Բայց հյուրն ուշքի եկավ, մի ակնթարթում փոխվեց նրա դեմքը, և նա մոտեցավ սեղանին ամենաբարեհամբույր և փաղաքուշ ժպիտով։
― Ներեցեք, Մարյա Տիմոֆեևնա, ձեզ վախեցրի անսպասելի հայտնվելով, դուք էլ՝ կիսաքուն,― ասաց նա՝ կնոջը պարզելով ձեռքերը։
― Ինչի՞ համար շրջվեցիք, ինչո՞ւ չեք նայում ինձ, ո՞ւմ է պետք այս կոմեդիան,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ չդիմանալով։
Բայց կինը կարծես չլսեց Էլ էլ ամենևին։
― Լսեք, իշխան,― կրկնեց նա երրորդ անգամ՝ հաստատուն ձայնով, դեմքի տհաճ, հոգսառատ արտահայտությամբ։― Ինչպես ինձ ասացիք կառքում այն ժամանակ, որ ամուսնությունը պիտի հայտարարվի, այն ժամանակ էլ հենց վախեցա, որ գաղտնիքը կվերջանա։ Հիմա էլ արդեն չգիտեմ, միշտ մտածել ու պարզ տեսնում եմ, որ բոլորովին հարմար չեմ։ Հագնել-կապել կկարողանամ, ընդունել նմանապես կկարողանամ. ի՜նչ մի դժվար բան է մի բաժակ թեյի կանչելը, մանավանդ եթե սպասավորներ էլ կան։ Բայց և այնպես, ինչպես կնայեն կողքից։ Այն օրը, կիրակի, շատ բան զննեցի այն տանը։ Սիրունիկ օրիորդն Էր էր ամբողջ ժամանակ ինձ նայում, մանավանդ, երբ դուք ներս մտաք։ Դուք մտաք, չէ՞։ Օրիորդի մայրիկն ուղղակի ծիծաղելի բարձրաշխարհիկ մի պառավ է։ Իմ Լեբյադկինն էլ աչքի ընկավ, որ չծիծաղեմ, շարունակ առաստաղին էի նայում, լավ է դեռ, որ առաստաղը նախշազարդ է այնտեղ։ Նրա մորը մնացել է մենակ մայրապետ լինել, վախենում եմ նրանից, չնայած որ սև շալ նվիրեց։ Պետք է որ նրանք այն ժամանակ բոլորով ինձ քննեցին անսպասելի կողմից։ Չեմ բարկանում, մենակ թե նստել ու մտածում էի. ես նրանց ի՞նչ ազգական։ Ինչ խոսք, կոմսուհուց պահանջվում են միայն հոգեկան հատկանիշներ, քանի որ տնտեսականի համար շատ ծառաներ ունի, մեկ էլ՝ ինչ-որ աշխարհիկ սեթևեթանք, որ կարողանա ընդունել օտարերկրացի ճանապարհորդների։ Բայց և այնպես, այն կիրակի նրանք ինձ էին նայում անհուսորեն։ Մենակ Դաշան էր հրեշտակ։ Ես շատ եմ վախենում, որ նրանք իմ մասին որևէ անզգույշ կարծիքով հանկարծ չվշտացնեն նրան.
― Մի վախեցեք ու մի անհանգստացեք,― բերանը ծռմռեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Իսկ ի՞նչ դուրս եկավ։
― Վախենում եմ, թե այդտեղ մի բան չկա՞ նրա կողմից,―շարունակեց ― շարունակեց նա, չպատասխանելով հարցին, նույնիսկ ամենևին չլսելով։― Բայց և այնպես, հո չէ՞ր կարող նա շփվել այդպիսի մարդուկների հետ։ Կոմսուհին ուրախ կլիներ կուլ տալ ինձ, թեկուզ կառք նստեցրեց իր հետ։ Բոլորը դավադրության մեջ են, չլինի՞ նա էլ։ Չլինի՞ նա էլ է դավաճանել։ (Ծնոտը և շուրթերը դողացին)։ Լսեք, կարդացե՞լ եք դուք Գրիշկա Օտրեպյևի մասին, որ յոթը տաճարներում նզովվեց։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը լռության տվեց։
Նիկոլայ Վսեվոլոդովիչն ատամները կրճտացրեց ու անհոդաբաշխ ինչ-որ բան մրմնջաց։
― Բավական է,― ասաց նա, ձեռքի ափով խփելով սեղանին։― Մարյա Տիմոֆեևնա, խնդրում եմ, լսեք ինձ։ Բարի եղեք, եթե կարող եք, կենտրոնացրեք ձեր ամբողջ ուշադրությունը։ Չէ՞ որ լրիվ խելագար չեք դուք,― անհամբերությամբ պոռթկաց նա։― Վաղը ես հայտարարում եմ մեր ամուսնությունը։ Դուք երբեք չեք ապրելու պալատներում, հույսներդ կտրեք։ Ուզո՞ւմ եք ամբողջ կյանքն ինձ հետ ապրել, միայն թե այստեղից շատ հեռու։ Սարերում է դա, Շվեյցարիայում, այնտեղ մի տեղ կա... Մի անհանգստացեք, ես երբեք ձեզ չեմ լքի և գժանոց չեմ տանի։ Փողը կհերիքի, առանց ուրիշի խնդրելու ապրելու համար։ Դուք աղախին կունենաք, ոչ մի գործ չեք անի։ Այն ամենն, ինչ կցանկանաք եղած հնարավորից, ձեզ կտան։ Դուք կաղոթեք, ուր ուզենաք՝ կգնաք և ինչ ուզենաք՝ կանեք։ Ես ձեզ ձեռք չեմ տա։ Ես նույնպես իմ տեղից ամբողջ կյանում կյանքում ոչ մի տեղ չեմ գնա։ Կուզեք, ամբողջ կյանքում չեմ խոսի ձեզ հետ, կուզեք, ամբողջ երեկո ինձ պատմեք ձեր պատմությունները, ինչպես այն ժամանակ՝ Պետերբուրգում։ Եթե ցանկանաք, ես էլ ձեզ համար գրքեր կկարդամ։ Բայց փոխարենը՝ այդպես ամբողջ կյանքը, մի տեղում, իսկ դա մռայլ տեղ է։ Կուզե՞ք, կվճռե՞ք։ Չե՞ք զղջա, ինձ չե՞ք տանջի արցունքներով, անեծքներով։
Մարյա Տիմոֆեևնան լսում էր արտակարգ հետաքրքրությամբ և երկար ժամանակ լուռ էր, մտածում էր։
=== IV ===
«Դանա՛կ, դանա՛կ»,― կրկնում էր նա անհագուրդ չարությամբ, լայն-լայն քայլելով ցեխերի ու ջրերի միջով, առանց ճանապարհը զանազանելու։ Ճիշտ է, մեկ-մեկ անչափ ուզում էր քրքջալ՝ բարձրաձայն, կատաղած, սակայն, չգիտես ինչու, դիմանում էր ևզսպում և զսպում ծիծաղը։ Ուշքի եկավ միայն կամրջի վրա՝ հենց այն տեղում, ուր քիչ առաջ հանդիպեց Ֆեդկան։ Նույն Ֆեդկան նրան էր սպասում նաև հիմա ու, տեսնելուն պես, հանեց գլխարկը, ուրախ-զվարթ բացեց ատամները և տեղնուտեղը սկսեց ինչ-որ բան բլբլացնել առույգ և ուրախ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը սկզբում անցավ կանգ չառնելով, որոշ ժամանակ նույնիսկ ամենևին չէր լսում կրկին իր պոչից կպած շրջմոլիկին։ Նրան հանկարծ շանթեց միտքը, որ բացարձակապես մոռացել է նրա մասին ու մոռացել է հենց այն ժամանակ, երբ րոպեն մեկ ինքն իրեն կրկնում էր. «Դանակ, դանակ»։ Նա բռնեց շրջմոլիկի շլինքից և կուտակված ամբողջ չարությամբ, ամբողջ ուժով շրմփացրեց կամրջին։ Մի պահ Ֆեդկայի մտքով անցավ կռիվ անել, բայց համարյա իսկույն հասկանալով, որ հակառակորդի առաջ, որը նաև հարձակվել էր այնքան անսպասելի, ինքը ծղոտի պես մի բան է, խաղաղվեց ու սսկվեց՝ ամենևին չդիմադրելով անգամ։ Ծնկի եկած, գետնին գամված, բազուկները մեջքին ոլորված խորամանկ շրջմոլիկը հանգիստ սպասում էր հանգուցալուծմանը, թվում է, ամենևին չհավատալով վտանգին։
Նա չէր սխալվում։ նիկոլայ Նիկոլայ Վսեվոլոդովիչն արդեն ձախ ձեռքով վզից պիտի հաներ տաք վզնոցը, որ կապկպի իր գերու ձեռքերը, բայց մեկեն, չգիտես ինչու, թողեց նրան ու դեն հրեց։ Սա ակնթարթորեն ոտքի ցատկեց, և կարճ ու լայնշեղբ, կոշկակարի դանակը՝ վայրկենապես հայտնված ինչ-որ տեղից, փայլփլեց նրա ձեռքում։
― Դանակ չլինի, պահի՛ր, պահի՛ր հենց հիմա,― անհամբեր շարժումով ''հրամայեց'' Նիկոլայ Վսեվոլոդովիչը, և դանակը չքացավ ակնթարթորեն, ինչպեսև հայտնվել էր։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը նորից լուռ ու առանց շրջվելու գնաց իր ճանապարհով, սակայն համառ սրիկան, այնուամենայնիվ, ձեռ չէր քաշում, ճիշտ է, հիմա արդեն չէր բլբլացնում և նույնիսկ պատկառելի տարածություն էր պահպանում՝ մեկ քայլ ետ ընկած նրանից։ Երկուսն էլ այդպես անցան կամուրջը և ելան գետափ, այս անգամ թեքվեցին ձախ, նույնպես երկարուկ ու խուլ մի նբանցքնրբանցք, բայց որով կարճանում էր քաղաքի կենտրոն տանող ճանապարհը, քան Բոգոյավլենսկայա փողոցով։
― Ճի՞շտ է, ասում են, օրերս այս կողմերում եկեղեցի ես թալանել,― հանկարծակի հարցրեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
Նիկոլայ Նիկոլաևիչը բարձրաձայն քրքջաց և, գրպանից հանելով դրամապանակը, որի մեջ հիսուն ռուբլու չափ մանր թղթադրամներ կային, կապուկից մի թուղթ շպրտեց նրան, հետո մյուսը, երրորդը, չորրորդը։ Ֆեդկան բռնում էր օդում, դեսուդեն նետվում, թղթադրամներն ընկնում էին ցեխի մեջ, Ֆեդկան որսում էր ու ձայներ հանում, «Է՜խ, է՜խ»։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը վերջապես նրա վրա շպրտեց ամբողջ կապուկը, և շարունակելով քրքջալ, շարժվեց նրբանցքով, այս անգամ արդեն մենակ։ Շրջմոլիկը մնաց փնտրելու՝ ծնկաչոք ման գալով ցեխերի մեջ ընկած թղթադրամները, և մի ամբողջ ժամ մթության մեջ կարելի էր լսել նրա ընդհատ-ընդհատ բացականչությունները. «է՜խ, է՜խ»։
 
== Գլուխ երրորդ. Մենամարտ ==
― Ես սկսում եմ ոչինչ չհասկանալ,― չարացած ասաց Ստավրոգինը։― Բոլորն ինչո՞ւ են ինձնից սպասում մի բան, ինչ մյուսներից չեն սպասում։ Ինչի՞ համար ես պիտի հանդուրժեմ այն, ինչ ոչ ոք չի հանդուրժում, և ինչի՞ համար տարբեր լուծեր առնեմ ուսերիս, որոնք ոչ ոք չի կարող տանել։
― Ես կարծում Էի՝ էի՝ ինքներդ եք լուծ որոնում։
― Ես լո՞ւծ եմ որոնում։
― Դուք վիրավոր չեք և... արյուն չե՞ք թափել,― հարցրեց նա՝ չպատասխանելով վերջի մասին հարցին։
― Հիմարություն էր, ես ոչ ոքի չսպանեցի, մի անհանգստացեք։ իմիջիայլոցԻմիջիայլոց, ամեն ինչի մասին դուք կլսեք այսօր ևեթ, ամենքից։ Ես մի քիչ վատառողջ եմ։
― Ես կգնամ։ Ամուսնության մասին հայտարարությունն այսօր չի՞ լինի,― ավելացրեց նա անհամբերությամբ։
― Դրանից հետո էլ կգա,― շշնջաց Նիկոլայ Վսեվոլոդովիչը մտածելուց հետո, և դեմքին խորշական արհամարհանք գծագրվեց։― Դայա՜կ։ Հըմ... Իսկ, իմիջիայլոց, ինձ գուցե հենց դա էլ պետք է։
 
== Գլուխ չորրորդ. Բոլորը՝ սպասման մեջ ==
Մեր ամբողջ հասարակության մեջ մենամարտի՝ շատ արագ հայտնի դարձած պատմության թողած տպավորությունն առանձնապես նշանակալի էր այն միակամությամբ, որով բոլորը շտապեցին աներկբայորեն իրենց հայտարարելՆիկոլայ Վսեվոլոդովիչի կողմնակիցը։ Նրա նախկին թշնամիներից շատերը վճռականորեն իրենց հայտարարեցին նրա բարեկամները։ Հասարակական կարծիքի նման անսպասելի հեղաշրջման գլխավոր պատճառը մի քանի բառ էր՝ արտակարգ դիպուկ ու բարձրաձայն արտասանված մի տիկնոջ կողմից, որ մինչ այդ չէր արտահայտվել և դեպքին միանգամից հաղորդել էր նշանակություն, ինչ չափազանց էր հետաքրքիր մեր խոշոր մեծամասնությանը։ Այսպես էր եղել, դեպքի հենց հաջորդ օրը մեր նահանգի ազնվականության պարագլխի տիկնոջ մոտ անվանակոչության օրը հավաքվել էր ամբողջ քաղաքը։ Ներկա էր, կամ ավելի ճիշտ՝ առաջին դերն էր խաղում Յուլիա Միխայլովնան, որ եկել էր գեղեցկությամբ և մի հատուկ ուրախությամբ շողացող Լիզավետա Նիկոլաևնայի հետ, ինչը մեր տիկնանց մեծ մասին այդ անգամ իսկույն առանձնապես կասկածելի էր թվացել։ Տեղին է ասել, որ Մավրիկիյ Նիկոլաևիչի հետ նրա նշանադրության վերաբերյալ արդեն չէր կարող որևէ երկմտանք լինել։ Պաշտոնաթող, սակայն պատկառելի մի գեներալի, ում մասին խոսք կգնա ստորև, ահա, նրա կատակախառը հարցին Լիզավետա Նիկոլաևնան ինքն ուղղակի պատասխանել էր այն երեկո, որ հարսնացու է ինքը։ Եվ ի՞նչ։ Մեր տիկնանցից բացարձակորեն և ոչ մեկն այդ նշանադրությանը հավատալ չէր ուզում։ Բոլորը համառորեն շարունակում էին ենթադրել մի որևէ սիրավեպ, մի որևէ ընտանեկան ճակատագրական գաղտնիք՝ կատարված Շվեյցարիայում և, չգիտես ինչու, Յուլիա Միխայլովնայի անկասկած մասնակցությամբ։ Դժվար է ասել, թե ինչու էին այդպես համառորեն դիմանում բոլոր այդ ասեկոսեները կամ, այսպես ասած, նույնիսկ երազանքները, և ինչու հատկապես այդչափ անպայման դրան էին կապում Յուլիա Միխայլովնային։ Նա նոր էր ներս մտել, բոլորը նրա կողմը դարձրեցին սպասումներով լի, տարօրինակ հայացքները։ Հարկ է նշել, որ դեպքի նոր կատարված լինելու և ուղեկցող որոշ հանգամանքների պատճառով երեկույթին դրա մասին խոսում էին դեռևս որոշ զգուշությամբ, ոչ բարձրաձայն։ Բացի դրանից, դեռևս ոչինչ չգիտեին իշխանության կարգադրությունների մասին։ Երկու մենամարտողներին էլ, որքան հայտնի էր, չէին անհանգստացրել։ Բոլորը գիտեին, օրինակ, որ Արտեմիյ Պավլովիչն առավոտ վաղ գնացել է Դուխովոյի իր կալվածքը՝ առանց որևէ խոչընդոտի։ Այնինչ, բոլորը ծարավի էին, հարկավ, որ մեկնումեկը բարձրաձայն խոսք բացի առաջինը, դրանով իսկ բանալով հասարակական անհամբերության դուռը։ Հատկապես հույս ունեին վերոհիշատակյալ գեներալի վրա, և չսխալվեցին։
Այդ գեներալը՝ մեր ակումբի ամենավեհատեսք անդամներից մեկը, ոչ շատ հարուստ կալվածատեր, սակայն խիստ աննման մտածելակերպով, օրիորդներին հնաոճ սիրահետող, իմիջիայլոց, չափազանց սիրում էր մեծ հավաքույթներին խոսել բարձրաձայն, գեներալական ծանրակշռությամբ, հենց այն մասին, ինչի շուրջ դեռևս խոսում էին զգուշավոր շշնջոցով։ Դա էր նրա, այսպես ասած, առանձնահատուկ դերը մեր հասարակության մեջ։ Ըստ որում, նա առանձնակի ձգում ուքաղցրածոր ու քաղցրածոր էր արտասանում բառերը, հավանաբար փոխ առած այդ սովորությունը արտասահմանում ճամփորդող պարոններից կամ նախկինում հարուստ այն ռուս կալվածատերերից, որոնք բոլորից շատ էին քայքայվել գյուղացիական ռեֆորմից հետո։ Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ մի անգամ նկատեց, որ ինչքան ավելի է կալվածատերը քայքայված, այնքան ավելի քաղցրածոր է սվսվացնում ու ձգում բառերը։ Իմիջիայլոց, ինքն էլ էր քաղցրածոր սվսվացնում ու ձգում բառերը, սակայն չէր նկատում դա։
Գեներալը խոսել սկսեց որպես իրազեկ մարդ։ Բացի նրանից, որ Արտեմիյ Պավլովիչն ինչ-որ հեռավոր ազգական էր գալիս, թեև վեճի և նույնիսկ դատի մեջ էին ներքաշված, ինքը նույնպես ժամանակին երկու մենամարտ է ունեցել և անգամ մեկի պատճառով աքսորվել Կովկաս, որպես շարքային։ Ինչ-որ մեկը հիշատակեց Վարվառա Պետրովնային, որն արդեն երկրորդ օրն է, դուրս է գալիս «հիվանդությունից հետո» և ոչ հատկապես նրա, այլ նրա կառքի սքանչելի, մոխրաթույր քառալուծի մասին՝ ստավրոգինյան սեփական ձիաբուծարանից։ Գեներալը հանկարծ նշեց, որ այսօր հանդիպել է «երիտասարդ Ստավրոգինին» ձիով... Բոլորն իսկույն լռեցին։ Գեներալը ճպպացրեց շրթունքները և մատների արանքում պտտելով ոսկյա, պարգևված ծխախոտատուփը՝ հանկարծ ազդարարեց.
Նիկոլայ Վսեվոլոդովիչը լուռ նայեց նրան ցրված տեսքով, ասես չհասկանալով, թե բանն ինչ է, ու անցավ, առանց կանգ առնելու։ Ակումբի մեծ սրահով բուֆետ էր գնում։
― Շատովի մոտ էլ եք գնացել... ուզում եք Սարյա Մարյա Տիմոֆեևնայի մասին հայտարարել,― վազում էր նրա ետևից ու ցրվածությունից բռնեց նրա ուսը։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը հանկարծ դեն տարավ նրա ձեռքն ու շրջվեց դեպի նա՝ սպառնագին խոժոռվելով։ Պյոտր Ստեպանովիչը նրան նայեց տարօրինակ, ձգված մի ժպիտով։ Ամեն ինչ տևեց մի ակնթարթ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն անցավ գնաց։
Ստեպան Տրոֆիմովիչը նստած էր թախտին՝ ամբողջ մարմնով մեկնված։ Այն հինգշաբթի օրվանից նա նիհարել ու դեղնել էր։ Պյոտր Ստեպանովիչը շատ ընտանեվարի տեսքով նստեց նրա կողքին՝ ոտքերը տակը քաշած աննրբանկատորեն, քան դա պահանջում էր հարգանքը հոր նկատմամբ։ Ստեպան Տրոֆիմովիչը լուռ և արժանապատվությամբ մի կողմ քաշվեց։
Սեղանին գիրք կար։ «Ի՞նչ անել» վեպն էր։ Ավաղ, պիտի խոստովանեմ մեր բարեկամի մի տարօրինակ փոքրոգությունը, երազանքն առ այն, որ իրեն հարկավոր է դուրս գալ մեկուսացումից ու վերջին ճակատամարտը տալ, ավելի ու ավելի էր գերակշռում նրա գայթակղված երևակայության մեջ։ Ես կռահեցի, որ նա վերցրել և ''ուսումնասիրում'' է վեպը սոսկ մի նպատակով, որ «ճղճղացողների» հետ անտարակույս բախման դեպքում նախապես գիտնա գիտենա նրանց հնարներն ու փաստարկումները՝ իրենց իսկ «կատեխիզիսով» և այդպիսով նախապատրաստված, հանդիսավորապես ժխտի բոլորին ''Վարվառա Պետրովնայի աչքում''։ Օ՜, ինչպես էր նրան տանջում այդ գիրքը։ Նա երբեմն դեն էր շպրտում դա և տեղից վեր ցատկելով հուսալքված, քայլում էր սենյակում համարյա մոլեգնած։
― Ես համաձայն եմ, որ հեղինակի հիմնական գաղափարը ճիշտ է,― տենդագին ասում էր նա ինձ,― բայց դրանով էլ ավելի սարսափելի։ Նույն գաղափարը, հենց մերը։ Մենք, մենք ենք առաջինն արմատավորել, աճեցրել, պատրաստել, և ինչ կարող էին իրենք ասել նոր բան, մեզնից հետո։ Բայց Աստվա՜ծ իմ, ինչպես է այդ ամենն արտահայտված, խեղաթյուրված, աղճատված,― բացականչում էր նա՝ մատներով խփելով գրքին։
― Սպասավորական պաշտոնի՞ եմ եղել,― չդիմացավ Ստեպան Տրոֆիմովիչը։
― Ավելի վատ, դու ձրիակյաց ես եղել, այսինքն՜ այսինքն՝ կամավոր սպասավոր։ Ծուլացել ես աշխատել, իսկ փողի ախորժակ եղել է։ Հիմա այդ ամենը նա հասկանում է, համենայն դեպս, սարսափելի է, թե ինչեր պատմեց քո մասին։ Էհ, ինչքան քրքջացի նրան ուղղված քո նամակների վրա՝ ամոթ էր ու գարշելի։ Բայց չէ որ դուք այնքա՜ն եք այլասերված, այնքան այլասերված։ Ողորմության մեջ ընդմիշտ այլասերող ինչ-որ բան կա՝ դու հստակ օրինակն ես։
― Նա քեզ ցո՜ւյց է տվել իմ նամակները։
― Բոլորը։ Այսինքն, իհարկե, էլ որտե՞ղ պիտի դրանք կարդայի։ Փուհ, ինչան ինչքան թուղթ ես գրոտել, կարծում եմ, երկու հազարից ավելի նամակ կա այնտեղ։ Իսկ գիտես, ծերուկ, կարծում եմ, մի պահ է եղել, երբ նա պատրաստ էր քեզ հետ ամուսնանալ։ Հիմարագույն ձևով բաց ես թողել։ Անշուշտ, ես խոսում եմ քո տեսակետից, բայց և այնպես ավելի լավ, քան հիմա, երբ քիչ էր մնացել պսակեին «ուրիշի մեղքերի» հետ, որպես մի ծաղրածուի՝ հանուն զվարճության, փողով։
― Փողո՜վ։ Նա՜, նա ասում է, թե փողո՜վ,― հիվանդագին ճչաց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Լռիր, լռիր,― ամբողջ մարմնով ցնցվեց Ստեպան Տրոֆիմովիչը։
― Գիտես ինչ, դու գոռում ու կռիվ ես անում անցած հինգշաբթվա պես, ուզում էիր փայտդ էլ բարձրացնել, բայց այն ժամանակ ես փաստաթուղթը հո գտա։ Հետաքրքրությունից ամբողջ երեկո ճամպրուկն էի քրքրում։ Ճիշտ է, ստույգ ոչինչ չկա, կարող ես մխիթարվել։ Սիայն Միայն իմ մոր երկտողն է այն լեհուհուն։ Սակայն, դատելով բնույթից...
― Մի խոսք էլ ասես, ապտակ կհասցնեմ։
Իմիջիայլոց, այստեղ ազդել էին նաև կողմնակի առիթներ։ Պյոտր Ստեպանովիչն իսկապես հոր հետ կապված մտադրություններ ուներ, իմ կարծիքով, նա մտադիր էր ծերունուն հասցնել հուսալքության ու դրանով մղել մի որևէ բացահայտ սկանդալի՝ հայտնի իմաստով։ Դա պետք էր նրան հետագա, կողմնակի նպատակների համար, որոնց մասին դեռ խոսք կգնա ստորև։ Այդպիսի զանազան հաշվարկումներ և կանխագծումներ այն ժամանակ չափից ավելի էին կուտակվել նրա գլխում, հարկավ, համարյա բոլորն էլ երևակայական։ Ստեպան Տրոֆիմովիչից բացի, մեկ ուրիշ նահատակ էլ նկատի ուներ։ Ընդհանրապես, քիչ նահատակներ չուներ, ինչպես արդեն պարզ դարձավ հետագայում, սակայն այս մեկի հետ առանձնապես էր հույսեր կապում, և դա ինքը պարոն ֆոն Լեմբկեն էր։
Անդրեյ Անտոնովիչ ֆոն Լեմբկեն պատկանում էր հովանավորյալ (ի բնե) այն ցեղին, որից Ռուսաստանում մի քանի հարյուր հազար կա՝ ըստ օրացույցի տվյալների, և որը թերևս ինքն էլ չգիտե, որ իր համակ զանգվածով գոյացնում է մեկ խստագույնս կազմակերպված միություն։ Եվ, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ կանխամտածված ու չհորինված միություն, այլ ամբողջապես ինքնուրույնաբար առկա, առանց խոսքերի և առանց պայմանավորվածության, որպես բարոյապես պարտադիր մի բան ու այդ ցեղի բոլոր անդամների՝ մեկը մյուսին մշտապես փոխադարձ աջակցություն՝ ամենուր և ցանկացած հանգամանքներում։ Անդրեյ Անտոնովիչը պատիվ էր ունեցել դաստիարակվել ռուսական բարձրագույն ուսումնական այն հաստատություններից մեկում, որոնք համալրվում են կապերով և հարստությամբ առավելապես օժտված ընտանիքներից ելած պատանիներով։ Այդ հաստատության սաները դասընթացն ավարտելուց համարյա անմիջապես հետո նշանակվում էին բավական նշանակալի պաշտոնների՝ պետական ծառայության բաժանմունքներից մեկում։ Անդրեյ Անտոնովիչի մի հորեղբայրը ինժեներ-գնդապետ էր, մյուսը՝ հացթուխ, սակայն բարձրագույն դպրոց սողոսկեց և հանդիպեց այնտեղ իր նման բավականաչափ ցեղակիցների։ Զվարթաբարո ընկեր էր, բավականին բութ սովորող, բայց բոլորը սիրեցին նրան։ Եվ երբ արդեն բարձր դասարաններում պատանիներից շատերը, գերակշռորեն ռուսներ, սովորեցին խոսել-դատել արդիական հույժ բարձր հարցերի մասին, ու այնպիսի տեսքով, որ բավական է սպասել ավարտելուն և իրենք կվճռեն բոլոր հարցերը, Անդրեյ Անտոնովիչը դեռ շարունակում էր զբաղվել ամենաանմեղ դպրոցական բաներով։ Նա ծիծաղեցնում էր բոլորին, ճիշտ է, չափազանց անխարդախ, թերևս լոկ ցինիկ արարմունքներով, սակայն դա նպատակ էր դարձրել։ Մեկ մի տեսակ զարմանալի կփռշտար, երբ դասախոսության ժամանակ դասատուն նրան կդիմեր հարցով, ինչով կծիծաղեցներ թե ընկերներին, թե դասատուին, մեկ ննջասրահում կպատկերեր որևէ կենդանի լկտի տեսարան՝ ընդհանուր ծափահարությունների ներքո, մեկ միմիայն սեփական քթով (շատ էլ վարպետորեն) կնվազեր կնվագեր «Ֆրա-Դիավոլոյի» նախերգանքը։ Աչքի էր ընկնում նաև դիտավորյալ թափթփվածությամբ՝ չգիտես ինչու դա գտնելով սրամիտ։ Ամենավերջին տարում նա սկսեց ռուսական ոտանավորներ գրոտել։ Իր ցեղական լեզուն նա գիտեր շատ ոչ-քերականորեն, ինչպես և նրա շատ ցեղակիցներ Ռուսաստանում։ Այդ հակումը ոտանավորների նկատմամբ նրան մերձեցրեց մռայլադեմ ու կարծես թե ծեծկված մի ընկերոջ հետ՝ ինչ-որ չքավոր գեներալի որդի էր՝ ռուսներից, և որն այդ հաստատությունում համարվում էր ապագա մեծ գրող։ Վերջինս նրան էր վերաբերվում հովանավորությամբ։ Սակայն եղավ այնպես, որ հաստատությունն ավարտելուց հետո, արդեն երեք տարի անց, այդ մռայլ ընկերը, որն իր ծառայողական ասպարեզը թողել էր հանուն ռուս գրականության, ի հետևանք ինչի արդեն շրջում էր պատառոտված սապոգներով և խոր աշնան ցրտին ատամներն իրար զարկում, ամառային թեթև վերարկուով, հանկարծ Անիչկով կամրջի մոտ պատահաբար հանդիպեց իր նախկին protege<ref>Հովանավորյալ (ֆրանս.)։</ref> «Լեմբկային», ինչպես բոլորն էին կոչում նրան ուսումնարանում։ Եվ ի՞նչ։ Նույնիսկ չճանաչեց նրան առաջին հայացքից ու կանգ առավ զարմացած։ Նրա դիմաց կանգնած էր անթերի հագնված մի երիտասարդ՝ շիկավուն երանգի զարմանալի հարդարված այտամորուսներով, քթակնոցով, լաքապատ սապոգներով, նոփ-նոր ձեռնոցներով, շարմերյան լայնափեշ վերարկուով, պայուսակը թևի տակ։ Լեմբկեն սիրալիր գտնվեց ընկերոջ նկատմամբ, ասաց իր հասցեն ու կանչեց իր մոտ մի որևէ երեկո։ Պարզվեց նաև, որ նա արդեն «Լեմբկե» չէ, այլ Ֆոն Լեմբկե։ Ընկերը, այնուամենայնիվ, գնաց նրա մոտ, գուցեև միմիայն չարությունից։ Բավական գեշ և ամենևին ոչ շքամուտքային սանդուղքի վրա, որը սակայն կարմիր մահուդով էր պատված, նրան դիմավորեց և հարցուփորձ արեց բարապանը։ Զրնգուն զնգաց վերև գնացող զանգակը։ Բայց հարստությունների փոխարեն, որոնք սպասում էր տեսնել այցելուն, նա գտավ իր «Լեմբկային» շատ փոքրիկ, մութ ու հնամենի տեսքով կողասենյակում՝ կիսված մուգ կանաչ վարագույրով, կահավորված թեև փափուկ, բայց շատ հնամաշ մուգ կանաչ կարասիով, նեղ ու բարձր պատուհաններին մուգ կանաչ վարագույրներով։ Ֆոն Լեմբկեն տեղավորվել էր շատ հեռավոր մի ազգականի՝ իրեն հովանավորող գեներալի մոտ։ Նա հյուրին դիմավորեց սրտաբաց, լուրջ էր և նրբավար-բարեկիրթ։ Խոսեցին գրականության մասին, բայց պատշաճ սահմաններում։ Ճերմակ փողկապով սպասավորը բացգույն թեյ բերեց՝ փոքր ու կլոր, չոր թխվածքով։ Ընկերը սելթերյան ջուր ուզեց՝ չարությունից։ Բերեցին, բայց որոշ հապաղումով, ըստ որում, Լեմբկեն կարծես շփոթվեց, ավելորդ անգամ կանչելով սպասավորին և կարգադրելով։ Իմիջիայլոց, ինքն առաջարկեց հյուրին՝ որևէ բան չի կամենա ճաշակել և գոհ մնաց, երբ նա հրաժարվեց ու վերջապես գնաց։ Պարզ ու հասարակ, սկսել էր Լեմբկեն իր կարիերան, իսկ ցեղակցի, պատկառելի գեներալի տանը գլուխն էր պահում։
Այն ժամանակ նա տվայտում էր գեներալի հինգերորդ դստեր համար և կարծեմ, փոխադարձությամբ էին պատասխանում նրան։ Սակայն Ամալիային ամուսնացրին, երբ եկավ ժամանակը, մի տարեց գերմանացի-գործարանատիրոջ՝ ծեր գեներալի հին ընկերոջ հետ։ Անդրեյ Անտոնովիչը շատ էլ չտրտմեց, այլ թղթից մի թատրոն սոսնձեց։ Բարձրանում էր վարագույրը, դուրս էին գալիս դերասանները, շարժում ձեռքերը։ Օթյակներում նստած էր հասարակությունը, նվագախումբը մեքենայաշարժ տանում-բերում էր կնտնտոցները ջութակների վրա, նվագավարը փայտիկն էր շարժում, իսկ պարտերում նստած տղամարդիկ և սպաները ծափահարում էին։ Ամեն ինչ սարքված էր թղթից, ամեն ինչ հորինել ու պատրաստել էր անձամբ ֆոն Լեմբկեն. թատրոնի վրա կես տարի տքնել էր։ Գեներալը հատկապես մտերմիկ երեկույթ կազմակերպեց, թատրոնն ի ցույց դրեցին, գեներալական բոլոր հինգ դուստրերը, նորապսակ Ամալիայի հետ, նրա գործարանատերը և մի շարք օրիորդներ ու տիկնայք՝ իրենց գերմանացիներով, ուշադիր նայեցին և գովեցին թատրոնը, հետո պարեցին։ Լեմբկեն շատ գոհ էր և շուտով սփոփվեց։
Անցան տարիներ, և նրա կարիերան դասավորվեց։ Նա շարունակ ծառայում էր երևելի տեղերում, միշտ էլ ցեղակիցների ղեկավարությամբ և վերջապես հասավ իր տարիքի համար նշանակալի պաշտոնի։ Վաղուց արդեն ցանկանում էր ամուսնանալ և վաղուց արդեն զգուշորեն փնտրում էր։ Ղեկավարությունից ծածուկ վիպակ ուղարկեց մի ամսագրի խմբագրություն, սակայն չտպագրեցին։ Փոխարենը մի ամբողջ երկաթուղային գնացք սոսնձեց, ու նորից շատ հաջող բան ստացվեց. մարդիկ ելնում էին կայարանից՝ ճամպրուկներով ու պայուսակներով, երեխաների ու շնիկների հետ, մյուսները մտնում էին վագոնները։ Հսկիչները և ծառայողները գնում-գալիս էին, հնչում էր փոքր զանգը, ազդանշան էր արվում տրվում և գնացքը ճամփա էր ընկնում։ Այդ բարդ խաղալիքի վրա նա վատնեց մի ամբողջ տարի։ Բայց և այնպես, ամուսնանալ էր պետք։ Ծանոթությունների շրջանակը բավական լայն էր, ավելի շատ գերմանական աշխարհում, բայց նա լինում էր նաև ռուսական ոլորտներում, հարկավ, ղեկավարության գիտությամբ։ Ի վերջո, երբ արդեն երեսունութ տարին լրացավ, ժառանգություն էլ ստացավ։ Վախճանվեց հացթուխ հորեղբայրը և կտակով նրան թողեց տասներեք հազար։ Մնաց պաշտոնի խնդիրը։ Պարոն Ֆոն Լեմբկեն, չնայած իր ծառայողական ոլորտի բավական բարձր աստիճանին, շատ համեստ մարդ էր։ Նա շատ կբավարարվեր մի որևէ ինքնուրույն, պետական փոքր տեղով, ասենք, իր կարգադրություններից կախված պետական վառելափայտի ընդունմամբ, կամ նման կարգի մեկ ուրիշ անուշ գործով, և այդպես՝ ամբողջ կյանքում։ Սակայն այստեղ, ակնկալվող որևիցե Միննայի կամ Էռնեստինայի փոխարեն, մեկեն ի հայտ եկավ Յուլիա Միխայլովնան։ Նրա կարիերան միանգամից վեր թռավ մի աստիճանով։ Համեստ և ճշտակատար Ֆոն Լեմբկեն զգաց, որ ինքն էլ կարող է ինքնասեր լինել։
Յուլիա Միխայլովնան, հին հաշվով, երկու հարյուր շունչ ուներ, և բացի դրանից, մեծ հովանավորություն էր ի հայտ գալիս նրա հետ։ Մյուս կողմից, Ֆոն Լեմբկեն գեղեցկատես էր, իսկ նա՝ քառասունն անց արդեն։ Նշանակալի է, որ Ֆոն Լեմբկեն կամաց-կամաց սիրահարվեց նրան իսկապես, իրեն ավելի ու ավելի զգալով որպես փեսացու։ Հարսանիքի օրը՝ առավոտյան Յուլիա Միխայլովնային բանաստեղծություն ուղարկեց։ Այդ ամենը նրան շատ դուր եկավ, անգամ բանաստեղծությունը՝ քառասուն տարին կատակ բան չէ։ Շատ շուտով նա հայտնի աստիճան և հայտնի շքանշան ստացավ, հետո էլ նշանակվեց մեր նահանգում։
― Նրան հո չե՞ս հայտնել նաև կիրխեի մասին,― իրար անցավ նա՝ համարյա թե վախեցած։
Ֆոն Լեմբկեն վճռականորեն սկսեց մտորել, իսկ դա վնասակար էր նրա համար, և բժիշկներն էին արգելել։ Բացի նրանից, որ շատ հոգսեր երևան եկան նահանգում, ինչի մասին խոսք կգնա ստորև, մի առանձնահատուկ բան էլ կար այստեղ, նույնիսկ սիրտն էր տառապում և ոչ միայն պետի ինքնասիրությունը։ Ամուսանանալով, Անդրեյ Անտոնովիչը ոչ մի դեպքում չէր ենթադրում ընտանեկան գժտությունների և բախումների հնարավորությունն ապագայում։ Այդպես էր պատկերացնում կյանքը՝ անրջելով Միննայի և էռնեստինայի Էռնեստինայի մասին։ Նա զգում էր, որ ի վիճակի չէ դիմանալ ընտանեկան ամպրոպներին։ Յուլիա Միխայլովնան բացատրվեց նրա հետ վերջապես բացեիբաց։
― Դրա վրա բարկանալ չես կարող,― ասաց նա,― արդեն մի պատճառով, որ երեք անգամ ավելի ողջամիտ ես նրանից և անչափելի վեր՝ հասարակական աստիճանով։ Այդ տղայի մեջ դեռևս շատ են նախկին ազատամիտ հակումների, իսկ իմ կարծիքով, պարզապես գժության մնացուկները։ Բայց միանգամից չի կարելի, պետք է աստիճանաբար... Պետք է թանկ գնահատել մեր երիտասարդությանը, ես գործում եմ փաղաքշանքներով և պահում եմ նրանց սահմանի վրա։
Դեպքերից առաջ անցնելով, նշեմ, որ եթե Յուլիա Միխայլովնայի մեծամտությունը և պատվասիրությունը չլինեին, ապա մեզ մոտ թերևս չկատարվեր այն ամենը, ինչ հասցրին անել այդ այլանդակ մարդուկները։ Այս խնդրում նա շատ է պատասխանատու։
 
== Գլուխ հինգերորդ. Նախքան տոնախմբությունը ==
Քաղաքում մի շրջիկ գրավաճառ էր հայտնվել, Ավետարան էր վաճառում, պատկառելի կին էր, թեև քաղքենիական դասից։ Նրա մասին սկսեցին առնել-տալ, որովհետև շրջիկ գրավաճառների մասին հետաքրքրական կարծիքներ էին երևացել մայրաքաղաքային թերթերում։ Դարձյալ նույն նենգամիտ Լյամշինը, դպրոցում ուսուցչական տեղի սպասելով և պարապ-սարապ թրև եկող մի ճեմարանականի օգնությամբ, գրավաճառ կնոջից իբր գրքեր գնելով, նրա պայուսակի մեջ ծածուկ խցկել էր արտասահմանից բերված գայթակղիչ, նողկալի լուսանկարների մի ամբողջ տրցակ, որը, ինչպես հայտնի դարձավ հետագայում, այդ դեպքի համար հատկապես զոհել էր շատ պատկառելի, կարևոր շքանշանը վզից կախ մի ծերուկ, ում ազգանունը բաց եմ թողնում, և որը, իր իսկ արտահայտությամբ, սիրում էր «առողջ ծիծաղ և ուրախ կատակ»։ Երբ խեղճ կինը սկսել էր սուրբ գրքերը հանել մեզ մոտ, Գոստինի ռյադում, շաղ էին եկել լուսանկարները։ Ծիծաղ էր բարձրացել, փնթփնթոց։ Ամբոխը խռնվել էր, սկսել էին հայհոյել, բանը ծեծկռտուքի էլ կհանգեր, եթե վրա չհասներ ոստիկանությունը։ Գրավաճառին տարել էին բանտ, և միայն երեկոյան, Մավրիկիյ Նիկոլաևիչի ջանքերով, որը զայրույթով իմացել էր այդ նողկալի պատմության մանրամասերը, ազատեցին և դուրս քշեցին քաղաքից։ Այս անգամ արդեն Յուլիա Միխայլովնան վճռականապես վռնդելու էր Լյամշինին, բայց հենց նույն երեկոյան մերոնք, ամբողջ խմբով, վերջինիս բերեցին նրա մոտ, հայտնելով, որ առանձնահատուկ նոր մի բան է հորինել՝ դաշնամուրով, համոզեցին միմիայն լսել։ Իրոք, զվարճալի էր, «ֆրանս-պրուսական պատերազմ» զվարճալի վերնագրով։ Սկսվում էր «Մարսելյեզի» խրոխտ հնչյուններով.
Qu’un sanq sang impur abreuve nos sillons!<ref>Թող պիղծ արյունը ոռոգի մեր արտերը (ֆրանս.)։</ref>
Լսվում էր փքուն մարտակոչ, արբեցում ապագա հաղթանակներով։ Բայց հանկարծ, հիմնի՝ վարպետորեն ձևափոխված տակտերի հետ միասին, մի տեսակ, կողքանց, տակերից, անկյուններում, սակայն շատ մերձ, լսվում էին «Mein lieber Augustin»-ի<ref>«Իմ սիրելի Ավգուստին» (գերմ.)։</ref> անճոռնի հնչյունները։ «Մարսելյեզը» չէր նկատում դրանք, «Մարսելյեզն» իր վեհությամբ արբեցման բարձրագույն կետին էր, բայց «Augustin»-ը ամրանում էր, ավելի ու ավելի լկտիանում, և ահա դրա տակտերը մի տեսակ անսպասելի սկսում են համընկնել «Մարսելյեզի» տակտերին։ Վերջինս ասես սկսում էր զայրանալ, վերջապես նկատում էր «Augustin»-ը, ուզում էր դեն շպրտել, քշել դա աներես ու աննշմար ճանճի պես, բայց «Mein lieber Augustin»-ը ամուր կառչած է, ուրախ և ինքնավստահ, բերկրալի և հանդուգն։ Եվ «Մարսելյեզ»-ը մի տեսակ հանկարծակի ահավոր հիմարանում է, այլևս չի թաքցնում, որ բորբոքված ու դառնացած է։ Զայրույթի ճիչեր են դրանք, արցունք ու երդումներ՝ նախախնամությանը պարզած ձեռքերով.
Pas un pouce de notre terrain, pas une pierre de nos forteresses!<ref>Ոչ մի թիզ մեր հողից, ոչ մի քար մեր ամրոցներից... (ֆրանս.)։</ref>
Բայց արդեն ստիպված է «Mien «Mein lieber Augustin»-ի հետ երգել համատակտ։ «Մարսելյեզի» հնչյունները տխմարագույն մի ձևով փոխակերպվում են «Augustin»-ի, դա բեկվում է, մարում։ Երբեմն սոսկ, ճեղքելով, նորից կլսվի «qu’unsang «qu’un sang impur...», բայց և իսկույն շատ ցավալիորեն կդառնա նողկալի վալս։ Կհամակերպվի ամբողջովին, դա ժյուլ Ֆավրն է, որ հեկեկում է Բիսմարկի կրծքին ու տալիս ամեն, ամեն ինչ... Բայց այստեղ կատաղում է նաև «Augustin»-ը, լսվում են խռպոտ հնչյուններ, զգացվում է չափից ավելի խմված գարեջուրը, ինքնագովության մոլեգնումը, միլիարդների, նուրբ սիգարների, շամպայնի և պատանդների պահանջները։ «Augustin»-ը դառնում է ամեհի ոռնոց... Ֆրանս-պրուսական պատերազմն ավարտվեց։ Մերոնք ծափահարեցին, Յուլիա Միխայլովնան ժպտաց ու ասաց. «Լավ, ինչպե՞ս վռնդեմ նրան»։ Հաշտություն կնքվեց։ Սրիկան, իսկապես, տաղանդի նշույլ ուներ։ Ստեպան Տրոֆիմովիչը մի անգամ ինձ հավատացնում էր, որ գեղարվեստական ամենաբարձր տաղանդները կարող են ամենաահավոր սրիկաներ լինել և որ մեկը մյուսին չի խանգարում։ Հետո լուր տարածվեց, որ Լյամշինն այդ պիեսը թռցրել է իր ծանոթ եկվորից, տաղանդավոր և համեստ մի երիտասարդից, որն այդպես էլ անհայտ մնաց, բայց սա՝ մի կողմ։ Այդ ստահակը, որը մի քանի տարի պտույտ էր գալիս Ստեպան Տրոֆիմովիչի առաջ, նրա երեկույթներին, հյուրերի պահանջով պատկերելով զանազան ջհուդների, խուլ կնկա ապաշխարանքը կամ մանկան լույս աշխարհ գալը, հիմա երբեմն շատ ծիծաղելի ծաղրանկարներ էր անում Յուլիա Միխայլովնայի տանը, իմիջիայլոց, պատկերելով նաև, հենց Ստեպան Տրոֆիմովիչին՝ «Քառասնական թվականների ազատականը» վերնագրով։ Բոլորը կոտորվում էին ծիծաղից, այնպես որ վերջում նրան այլևս վռնդել չէր լինի, չափից ավելի էր հարկավոր դարձել։ Բացի դրանից, նա ստրկամտորեն հաճոյանում էր Պյոտր Ստեպանովիչին, որն իր հերթին, այդ ժամանակ արդեն տարօրինակության աստիճան ուժեղ ազդեցություն էր ձեռք բերել Յուլիա Միխայլովնայի վրա...
Այդ սրիկայի մասին ես հատկապես չէի խոսի ու չարժեր էլ կանգ առնել նրա վրա, բայց կատարվեց մի զայրացուցիչ պատմություն, որին, ինչպես հավատացնում են, նույնպես մասնակցել էր նա, իսկ այդ պատմությունը չեմ կարող շրջանցել իմ ժամանակագրության մեջ։
Մի առավոտ ամբողջ քաղաքում լուր տարածվեց այլանդակ ու զայրացուցիչ սրբապղծության մասին։ Մեր շուկայի վիթխարի հրապարակի մուտքին կից գտնվում է Աստվածամոր ծննդյան հնամենի եկեղեցին, մեր հինավուրց քաղաքի նշանավոր հնությունը։ Ցանկապատի մուտքի մոտ վաղուց ի վեր տեղադրված էր Աստվածածնի մեծ սրբապատկերը՝ պատի մեջ, ճաղաշարի ետևում։ Եվ ահա, սրբապատկերը գիշերով կողոպտված էր, տապանակի ապակին կոտրված, ճաղաշարը ջարդված, և լուսապսակից ու մակադրվագից պոկված էին մի քանի քարեր ու մարգարիտներ, չգիտեմ, արդյո՞ք, շատ թանկարժեք։ Սակայն գլխավորն այն էր, որ գողությունից բացի, կատարված էր անմիտ, ծաղրական սրբապղծություն, սրբապատկերի կոտրած ապակու ետևում, ասում են, առավոտյան գտել էին կենդանի մուկ։ Հիմա, չորս ամիս անց, հաստատապես հայտնի է, որ հանցանքը կատարել էր տաժանապարտ Ֆեդկան, բայց չգիտես ինչու, ավելացնում էին նաև Լյամշինի մասնակցությունը։ Այն ժամանակ ոչ ոք չէր խոսում Լյամշինի մասին և բոլորովին չէին կասկածում նրան, իսկ հիմա բոլորը պնդում են, որ հենց նա է մուկը գցել այնտեղ։ Հիշում եմ, մեր ամբողջ ղեկավարությունը թեթևակի կորցրեց իրեն։ ժողովուրդը Ժողովուրդը խռնվել էր հանցանքի վայրում առավոտից։ Մշտապես կանգնած էր ամբոխը, թեև ոչ այնքան մեծ, այնուամենայնիվ, մի հարյուր հոգի կլինեին։ Ոմանք գալիս էին, մյուսները գնում։ Եկողները խաչակնքվում էին, համբուրում սրբապատկերը, սկսեցին փող գցել, ու հայտնվեց եկեղեցու մատուցարանը, մատուցարանի հետ՝ վանականը, և միայն կեսօրվա ժամը երեքին ղեկավարությունը կռահեց, որ կարելի է ժողովրդին հրամայել չխռնվել, այլ աղոթելով, համբուրելով և ընծայաբերելով, անցնել-գնալ։ Այդ դժբախտ պատահարը Ֆոն Լեմբկեի վրա ամենամռայլ տպավորությունը թողեց։ Ինչպես ինձ հայտնեցին, Յուլիա Միխայլովնան ասել էր, որ այդ չարագույժ առավոտից հետո ամուսնու մեջ նա սկսել էր նկատել արտառոց այն վհատությունը, որը չէր դադարել հետագայում, ընդհուպ մինչև երկու ամիս առաջ հիվանդության պատճառով մեկնումը մեր քաղաքից, և կարծեմ, հիմա էլ ուղեկցում է նրան Շվեյցարիայում, ուր նա շարունակում է իր հանգիստը՝ մեր նահանգում իր կարճատև գործունեությունից հետո։
Հիշում եմ, ցերեկվա ժամը մեկին ես գնացի հրապարակ։ Ամբոխը լուռ էր, դեմքները՝ սևեռ ու խոժոռ։ Քառանիվ թեթև կառքով մի վաճառական եկավ՝ ճարպոտ ու դեղնամորթ, իջավ կառքից, գետնահաս խոնարհվեց, համբուրեց, մի ռուբլի նվիրեց, տնքալով նստեց տեղն ու հեռացավ։ Մի ուրիշ կառք մոտեցավ՝ երկու տիկնանցով, մեր չարաճճիներից երկուսի ուղեկցությամբ։ Այդ երիտասարդները (որոնցից մեկն ամենևին արդեն երիտասարդ չէր) նույնպես իջան կառքից և խցկվեցին սրբապատկերի մոտ՝ բավական անփութորեն դեսուդեն հրելով մարդկանց։ Երկուսն էլ չհանեցին շլյապաները, իսկ մեկը քթակնոցը հարմարեցրեց աչքերին։ Քրթմնջոց տարածվեց, ճիշտ է, խուլ, բայց անբարյացակամ։ Քթակնոցով երիտասարդը թղթադրամներից տռզած դրամապանակից պղնձե մի կոպեկ հանեց և շպրտեց մատուցարանի վրա։ Երկուսն էլ, ծիծաղելով ու բարձրաձայն խոսելով, շրջվեցին դեպի իրենց կառքը։ Այդ պահին մոտեցավ Լիզավետա Նիկոլաևնան, Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։ Նա ցած թռավ ձիուց, սանձը տվեց իր հրամանով ձիուն նստած մնացած ուղեկցին և մոտեցավ սրբապատկերին հենց այն պահին, երբ կոպեկանոցը շպրտվեց։ Զայրույթի շառագույնը պատեց նրա այտերը։ Նա հանեց իր կլոր գլխարկը, ձեռնոցները, ծնկի իջավ սրբապատկերի առաջ՝ ուղիղ կեղտոտ մայթի վրա, և երկյուղածությամբ գետնահաս երեք խոնարհում արեց։ Հետո հանեց դրամապանակը, բայց քանի որ մեջը մի քանի տասը կոպեկանոց կար ընդամենը, ակնթարթորեն հանեց իր ադամանդե ականջօղերը և դրեց մատուցարանին։
― Թույլատրելի է,― պատասխանեց վերջինս,― ամենայն ընծա շնորհ է։
ժողովուրդը Ժողովուրդը լուռ էր՝ չդրսևորելով ոչ կշտամբանք, ոչ հավանություն։ Լիզավետա Նիկոլաևնան՝ հագուստը կեղտոտած, նստեց իր ձին ու ետ արշավեց։
=== II ===
Նոր նկարագրված դեպքից երկու օր անց, հանդիպեցի նրան՝ մեծաքանակ խմբով, երեք կառքով, ձիավորներով շրջապատված ինչ-որ տեղ գնալիս։ Նա ձեռքով կանչեց ինձ, կառքը կանգնեցրեց և համառորեն պահանջեց միանալ իրենց հասարակությանը։ Ինձ համար տեղ գտնվեց կառքում, և նա ուղեկցող փարթամ տիկնանց ներկայացրեց ինձ, ծիծաղելով, իսկ ինձ բացատրեց, որ բոլորով գնում են արտակարգ հետաքրքիր ուղևորության։ Նա քրքջում էր և թվում էր մի տեսակ արդեն չափից ավելի երջանիկ։ Ամենավերջին ժամանակներս նա դարձել էր ուրախ, մինչև իսկ կայտառության աստիճան։ Իրոք, ձեռնարկն արտառոց էր. բոլորն ուղևորվում էին գետի մյուս ափը, վաճառական Սևոստյանովի տուն, ում մոտ, կողաշենքում արդեն շուրջ տասը տարի հանգստի, լիության և խնամքի մեջ ապրում էր ոչ միայն մեզանում, այլև մերձակա գավառներում և նույնիսկ մայրաքաղաքներում հայտնի Սեմյոն Յակովլևիչը, մեր խևն ու մարգարեություններ անողը։ Բոլորն այցելում էին նրան, հատկապես եկվորները, ստանում խևական խոսքը, խոնարհվում և դրամ շնորհում։ Նվիրատվությունները, երբեմն՝ նշանակալի, եթե տեղնուտեղը չէր տնօրինում ինքը՝ Սեմյոն Յակովլևիչը, բարեպաշտորեն ուղարկվում էին Աստծո տուն, գերազանցապես մեր Տիրամոր մենաստան, այդ նպատակով մենաստանից մի վանական մշտապես հերթապահում էր Սեմյոն Յակովլևիչի մոտ։ Բոլորը մեծ զվարճություն էին ակնկալում։ Հասարակությունից և ոչ ոք դեռ չէր տեսել Սեմյոն Յակովլևիչին։ Նախկինում միայն Լյամշինն էր եղել և հիմա հավատացնում էր, որ նա կարգադրեց ցախավելով քշել իրեն և երկու խոշոր խաշած կարտոֆիլ շպրտեց իր վրա։ Հեծյալների մեջ նկատեցի նաև Պյոտր Ստեպանովիչին՝ դարձյալ վարձովի կազակական ձին հեծած, թամբի վրա իրեն բավական անվարժ պահելով, և Նիկոլայ Վսեվոլոդովիչին՝ նույնպես հեծյալ։ Վերջինս երբեմն խույս չէր տալիս ընդհանուր զվարճանքներից և նման դեպքերում միշտ պատշաճ զվարթ տեսք ուներ, թեև խոսում էր նախկինի պես քիչ և հազվադեպ։ Երբ խումբը, դեպի կամուրջ անցնելիս, հավասարվեց քաղաքային հյուրանոցին, ինչ-որ մեկը հանկարծ հայտարարեց, որ այնտեղ, համարներից մեկում հենց նոր զտել են ինքնասպան եղած եկվորի և սպասում են ոստիկանությանը։ Իսկույն ևեթ միտք ծագեց՝ նայել ինքնասպանին։ Միտքը պաշտպանեցին մեր տիկնայք՝ երբեք չէին տեսել ինքնասպանների։ Հիշում եմ, նրանցից մեկը տեղնուտեղն ասաց, թե «ամեն ինչ այնպես է ձանձրացրել, որ պետք չէ ձևեր թափել զվարճանալիս, միայն թե հետաքրքիր լինի»։ Միայն քչերը մնացին՝ սպասելու առմուտքի մոտ, իսկ մյուսները խմբով մտան կեղտոտ միջանցքը, և իմիջիայլոց, զարմանքով տեսա նաև Լիզավետա Նիկոլաևնային։ Ինքնասպանի համարի դուռը բաց էր և, հարկավ, սիրտ չարեցին մեզ ներս չթողնել։ Դեռևս ջահել տղա էր, տասնինը տարեկան՝ ոչ ավելի, պետք է որ շատ սիրունատես լիներ, խիտ ու շեկ մազերով, ուղիղ, ձվածիր դեմքով, բաց ու պայծառ ճակատով։ Նա արդեն փայտացել էր, և ճերմակավուն դեմքը թվում էր մարմարյա։ Սեղանին նրա ձեռքով գրված երկտողն էր, որ իր մահվան համար չմեղադրեն ոչ ոքի և որ ինքնասպան է եղել, որովհետև չորս հարյուր ռուբլին «քեֆի է տվել»։ Վերջին բառերն այդպես էլ գրված էին երկտողում, դրա չորս տողերի մեջ քերականական երեք սխալ կար։ Հատկապես ախուվախ էր անում մեկը, ըստ երևույթին, նրա հարևանը, հաստլիկ կալվածատեր էր՝ իր գործերով կանգ առած մյուս համարում։ Նրա ասածներից պարզվեց, որ տղային գյուղից քաղաք ուղարկել է ընտանիքը՝ այրի մայրը, քույրերը, հորաքույր-մորաքույրները, որպեսզի այստեղ ապրող ազգականուհու ղեկավարությամբ զանազան գնումներ անի ամուսնացող ավագ քրոջ օժիտի համար և հասցնի դրանք տուն։ Նրան էին վստահել տարիների ընթացքում կուտակած այդ չորս հարյուր ռուբլին՝ վախից տնքալով և անվերջանալի խրատներով, աղոթքներով ու խաչակնքումներով ճամփու դնելով։ Տղան մինչ այդ համեստ էր եղել և բարեհույս։ Երեք օր առաջ գալով քաղաք, ազգականուհու մոտ չէր երևացել, կանգ էր առել հյուրանոցում և գնացել ուղիղ ակումբ, հուսալով, որ ետևի սենյակում, մի տեղ կգտնի որևէ եկվոր բանկ բռնողի կամ ծայրահեղ դեպքում՝ ստուկոլկա խաղը։ Բայց այդ երեկո ստուկոլկա չէր եղել, բանկ բռնող՝ նույնպես։ Արդեն կեսգիշերին մոտ վերադառնալով համար, պատվիրել էր շամպայն, հավայան սիգարներ ու ընթրիք՝ վեց, թե յոթ ճաշատեսակից։ Բայց շամպայնից հարբել էր, սիգարից սիրտը խառնել, այնպես որ բերած ուտեստեղենին չէր էլ դիպել, այլ պառկել էր քնելու համարյա անգիտակից վիճակում։ Հաջորդ օրն արթնանալով բողկի պես թարմ, անմիջապես ճամփա էր ընկել դեպի գնչուների թափառախումբ, գետի մյուս ափի ավանը, որի մասին ականջին էր հասել երեկ ակումբում, և հյուրանոց չէր վերադարձել երկու օր։ Վերջապես, երեկ, ցերեկվա ժամը հինգին եկել էր հարբած, պառկել քնելու և քնել մինչև երեկոյան ժամը տասը։ Արթնանալով, խնդրել էր կոտլետ բերել, մի շիշ շատո-դ՚իքեմ և խաղող, թուղթ, թանաք և հաշիվը։ Ոչ ոք առանձնահատուկ ոչինչ չէր նկատել՝ նա հանգիստ էր, սուսուփուս և սիրալիր։ Պետք է որ ինքնասպան եղած լիներ կեսգիշերին մոտ, թեև տարօրինակ է, որ կրակոց ոչ ոք չէր լսել, իսկ իրար էին անցել այսօր միայն, ցերեկվա ժամը մեկին և, երկար թակելուց հետո, կոտրել էին դուռը։ Գինու շիշը կիսով դատարկված էր, խաղող նույնպես մնացել էր կես ափսեի չափ։ Կրակել էր եռափող փոքր ատրճանակից, ուղիղ սրտին։ Քիչ արյուն էր հոսել, ատրճանակը ձեռքից ընկել էր գորգին։ Ինքը՝ պատանին, կիսապառկած էր բազմոցի անկյունում։ Պետք է որ մահացած լիներ ակնթարթորեն։ Մահվան տանջանքի նշույլ չկար դեմքին, արտահայտությունը հանգիստ էր, համարյա երջանիկ, միայն ապրեր ու ապրեր։ Մերոնք բոլորը զննում էին անհոգ հետաքրքրությամբ։ Ընդհանրապես, մերձավորի ամեն մի դժբախտության մեջ միշտ կողմնակի, աչքը զվարճացնող ինչ-որ բան կա՝ նույնիսկ ով ուզում է լինեք դուք։ Մեր տիկնայք նայում էին լուռ, իսկ ուղեկցողներն աչքի ընկան մտքի սրությամբ և վերին տոկունությամբ։ Մեկը նկատեց, որ սա լավագույն ելքն էր և որ տղան ավելի խելացի ոչինչ չէր կարող հորինել, մյուսը եզրակացրեց, որ թեկուզ մի ակնթարթ, բայց լավ կյանք է արել։ Երրորդը հանկարծ բերանից թռցրեց, ինչո՞ւ են մեզանում սկսել այդքան հաճախակի կախվել ու ինքնասպան լինել՝ ճիշտ կարծես արմատահան են եղել, ճիշտ կարծես հատակը բոլորի ոտքերի տակ փախչո՞ւմ է։ Բարոյաբանին նայեցին դժկամությամբ։ Փոխարենը, Լյամշինը, պատիվ համարելով ստանձնել խեղկատակի դերը, մի ողկույզ խաղող պոկեց, նրա ետևից՝ ծիծաղելով, մյուսը, իսկ երրորդը ձեռքը մեկնեց շատո-դ’իքեմի շշին։ Բայց կանգնեցրեց տեղ հասած ոստիկանապետը և նույնիսկ խնդրեց «մաքրել սենյակը»։ Քանի որ բոլորն էլ կուշտ նայել էին, ապա իսկույն, առանց վիճելու, դուրս եկան, թեև Լյամշինն ինչ-որ խնդրով կպավ ոստիկանապետից։ Համընդհանուր ուրախությունը, ծիծաղը և զվարթ խոսակցությունը ճանապարհի մնացած կեսին էլ ավելի աշխուժացան։Նոր նկարագրված դեպքից երկու օր անց, հանդիպեցի նրան՝ մեծաքանակ խմբով, երեք կառքով, ձիավորներով շրջապատված ինչ-որ տեղ գնալիս։ Նա ձեռքով կանչեց ինձ, կառքը կանգնեցրեց և համառորեն պահանջեց միանալ իրենց հասարակությանը։ Ինձ համար տեղ գտնվեց կառքում, և նա ուղեկցող փարթամ տիկնանց ներկայացրեց ինձ, ծիծաղելով, իսկ ինձ բացատրեց, որ բոլորով գնում են արտակարգ հետաքրքիր ուղևորության։ Նա քրքջում էր և թվում էր մի տեսակ արդեն չափից ավելի երջանիկ։ Ամենավերջին ժամանակներս նա դարձել էր ուրախ, մինչև իսկ կայտառության աստիճան։ Իրոք, ձեռնարկն արտառոց էր. բոլորն ուղևորվում էին գետի մյուս ափը, վաճառական Սևոստյանովի տուն, ում մոտ, կողաշենքում արդեն շուրջ տասը տարի հանգստի, լիության և խնամքի մեջ ապրում էր ոչ միայն մեզանում, այլև մերձակա գավառներում և նույնիսկ մայրաքաղաքներում հայտնի Սեմյոն Յակովլևիչը, մեր խևն ու մարգարեություններ անողը։ Բոլորն այցելում էին նրան, հատկապես եկվորները, ստանում խևական խոսքը, խոնարհվում և դրամ շնորհում։ Նվիրատվությունները, երբեմն՝ նշանակալի, եթե տեղնուտեղը չէր տնօրինում ինքը՝ Սեմյոն Յակովլևիչը, բարեպաշտորեն ուղարկվում էին Աստծո տուն, գերազանցապես մեր Տիրամոր մենաստան, այդ նպատակով մենաստանից մի վանական մշտապես հերթապահում էր Սեմյոն Յակովլևիչի մոտ։ Բոլորը մեծ զվարճություն էին ակնկալում։ Հասարակությունից և ոչ ոք դեռ չէր տեսել Սեմյոն Յակովլևիչին։ Նախկինում միայն Լյամշինն էր եղել և հիմա հավատացնում էր, որ նա կարգադրեց ցախավելով քշել իրեն և երկու խոշոր խաշած կարտոֆիլ շպրտեց իր վրա։ Հեծյալների մեջ նկատեցի նաև Պյոտր Ստեպանովիչին՝ դարձյալ վարձովի կազակական ձին հեծած, թամբի վրա իրեն բավական անվարժ պահելով, և Նիկոլայ Վսեվոլոդովիչին՝ նույնպես հեծյալ։ Վերջինս երբեմն խույս չէր տալիս ընդհանուր զվարճանքներից և նման դեպքերում միշտ պատշաճ զվարթ տեսք ուներ, թեև խոսում էր նախկինի պես քիչ և հազվադեպ։ Երբ խումբը, դեպի կամուրջ անցնելիս, հավասարվեց քաղաքային հյուրանոցին, ինչ-որ մեկը հանկարծ հայտարարեց, որ այնտեղ, համարներից մեկում հենց նոր գտել են ինքնասպան եղած եկվորի և սպասում են ոստիկանությանը։ Իսկույն ևեթ միտք ծագեց՝ նայել ինքնասպանին։ Միտքը պաշտպանեցին մեր տիկնայք՝ երբեք չէին տեսել ինքնասպանների։ Հիշում եմ, նրանցից մեկը տեղնուտեղն ասաց, թե «ամեն ինչ այնպես է ձանձրացրել, որ պետք չէ ձևեր թափել զվարճանալիս, միայն թե հետաքրքիր լինի»։ Միայն քչերը մնացին՝ սպասելու առմուտքի մոտ, իսկ մյուսները խմբով մտան կեղտոտ միջանցքը, և իմիջիայլոց, զարմանքով տեսա նաև Լիզավետա Նիկոլաևնային։ Ինքնասպանի համարի դուռը բաց էր և, հարկավ, սիրտ չարեցին մեզ ներս չթողնել։ Դեռևս ջահել տղա էր, տասնինը տարեկան՝ ոչ ավելի, պետք է որ շատ սիրունատես լիներ, խիտ ու շեկ մազերով, ուղիղ, ձվածիր դեմքով, բաց ու պայծառ ճակատով։ Նա արդեն փայտացել էր, և ճերմակավուն դեմքը թվում էր մարմարյա։ Սեղանին նրա ձեռքով գրված երկտողն էր, որ իր մահվան համար չմեղադրեն ոչ ոքի և որ ինքնասպան է եղել, որովհետև չորս հարյուր ռուբլին «քեֆի է տվել»։ Վերջին բառերն այդպես էլ գրված էին երկտողում, դրա չորս տողերի մեջ քերականական երեք սխալ կար։ Հատկապես ախուվախ էր անում մեկը, ըստ երևույթին, նրա հարևանը, հաստլիկ կալվածատեր էր՝ իր գործերով կանգ առած մյուս համարում։ Նրա ասածներից պարզվեց, որ տղային գյուղից քաղաք ուղարկել է ընտանիքը՝ այրի մայրը, քույրերը, հորաքույր-մորաքույրները, որպեսզի այստեղ ապրող ազգականուհու ղեկավարությամբ զանազան գնումներ անի ամուսնացող ավագ քրոջ օժիտի համար և հասցնի դրանք տուն։ Նրան էին վստահել տարիների ընթացքում կուտակած այդ չորս հարյուր ռուբլին՝ վախից տնքալով և անվերջանալի խրատներով, աղոթքներով ու խաչակնքումներով ճամփու դնելով։ Տղան մինչ այդ համեստ էր եղել և բարեհույս։ Երեք օր առաջ գալով քաղաք, ազգականուհու մոտ չէր երևացել, կանգ էր առել հյուրանոցում և գնացել ուղիղ ակումբ, հուսալով, որ ետևի սենյակում, մի տեղ կգտնի որևէ եկվոր բանկ բռնողի կամ ծայրահեղ դեպքում՝ ստուկոլկա խաղը։ Բայց այդ երեկո ստուկոլկա չէր եղել, բանկ բռնող՝ նույնպես։ Արդեն կեսգիշերին մոտ վերադառնալով համար, պատվիրել էր շամպայն, հավայան սիգարներ ու ընթրիք՝ վեց, թե յոթ ճաշատեսակից։ Բայց շամպայնից հարբել էր, սիգարից սիրտը խառնել, այնպես որ բերած ուտեստեղենին չէր էլ դիպել, այլ պառկել էր քնելու համարյա անգիտակից վիճակում։ Հաջորդ օրն արթնանալով բողկի պես թարմ, անմիջապես ճամփա էր ընկել դեպի գնչուների թափառախումբ, գետի մյուս ափի ավանը, որի մասին ականջին էր հասել երեկ ակումբում, և հյուրանոց չէր վերադարձել երկու օր։ Վերջապես, երեկ, ցերեկվա ժամը հինգին եկել էր հարբած, պառկել քնելու և քնել մինչև երեկոյան ժամը տասը։ Արթնանալով, խնդրել էր կոտլետ բերել, մի շիշ շատո-դ՚իքեմ և խաղող, թուղթ, թանաք և հաշիվը։ Ոչ ոք առանձնահատուկ ոչինչ չէր նկատել՝ նա հանգիստ էր, սուսուփուս և սիրալիր։ Պետք է որ ինքնասպան եղած լիներ կեսգիշերին մոտ, թեև տարօրինակ է, որ կրակոց ոչ ոք չէր լսել, իսկ իրար էին անցել այսօր միայն, ցերեկվա ժամը մեկին և, երկար թակելուց հետո, կոտրել էին դուռը։ Գինու շիշը կիսով դատարկված էր, խաղող նույնպես մնացել էր կես ափսեի չափ։ Կրակել էր եռափող փոքր ատրճանակից, ուղիղ սրտին։ Քիչ արյուն էր հոսել, ատրճանակը ձեռքից ընկել էր գորգին։ Ինքը՝ պատանին, կիսապառկած էր բազմոցի անկյունում։ Պետք է որ մահացած լիներ ակնթարթորեն։ Մահվան տանջանքի նշույլ չկար դեմքին, արտահայտությունը հանգիստ էր, համարյա երջանիկ, միայն ապրեր ու ապրեր։ Մերոնք բոլորը զննում էին անհոգ հետաքրքրությամբ։ Ընդհանրապես, մերձավորի ամեն մի դժբախտության մեջ միշտ կողմնակի, աչքը զվարճացնող ինչ-որ բան կա՝ նույնիսկ ով ուզում է լինեք դուք։ Մեր տիկնայք նայում էին լուռ, իսկ ուղեկցողներն աչքի ընկան մտքի սրությամբ և վերին տոկունությամբ։ Մեկը նկատեց, որ սա լավագույն ելքն էր և որ տղան ավելի խելացի ոչինչ չէր կարող հորինել, մյուսը եզրակացրեց, որ թեկուզ մի ակնթարթ, բայց լավ կյանք է արել։ Երրորդը հանկարծ բերանից թռցրեց, ինչո՞ւ են մեզանում սկսել այդքան հաճախակի կախվել ու ինքնասպան լինել՝ ճիշտ կարծես արմատահան են եղել, ճիշտ կարծես հատակը բոլորի ոտքերի տակ փախչո՞ւմ է։ Բարոյաբանին նայեցին դժկամությամբ։ Փոխարենը, Լյամշինը, պատիվ համարելով ստանձնել խեղկատակի դերը, մի ողկույզ խաղող պոկեց, նրա ետևից՝ ծիծաղելով, մյուսը, իսկ երրորդը ձեռքը մեկնեց շատո-դ’իքեմի շշին։ Բայց կանգնեցրեց տեղ հասած ոստիկանապետը և նույնիսկ խնդրեց «մաքրել սենյակը»։ Քանի որ բոլորն էլ կուշտ նայել էին, ապա իսկույն, առանց վիճելու, դուրս եկան, թեև Լյամշինն ինչ-որ խնդրով կպավ ոստիկանապետից։ Համընդհանուր ուրախությունը, ծիծաղը և զվարթ խոսակցությունը ճանապարհի մնացած կեսին էլ ավելի աշխուժացան։
Սեմյոն Յակովլևիչի մոտ հասանք ցերեկվա ճիշտ ժամը մեկին։ Վաճառականական բավական մեծ տան դարպասը կրնկի վրա բաց էր, կողաշենք տանող ճամփան՝ նույնպես։ Անմիջապես իմացանք, որ Սեմյոն Յակովլևիչը բարեհաճում է ճաշել, բայց ընդունում է։ Մեր ամբողջ խումբը ներս մտավ միանգամից։ Սենյակը, ուր ընդունում և ճաշում էր խևը, բավականաչափ ընդարձակ էր, եռապատուհան և լայնակի երկու հավասար մասերի էր բաժանված պատից պատ ձգվող փայտյա, գոտկահաս բարձրության միջնորմով։ Սովորական այցելուները մնում էին ցանկապատի մյուս կողմում, բախտավորներին, խևի ցուցումով, թույլատրում էին անցնել դռնակով՝ նրա մոտ, և նա, եթե ուզում, մարդկանց նստեցնում էր իր հին, կաշեպատ բազկաթոռներին և բազմոցին, իսկ ինքն անփոփոխ բազմած էր լինում հնամենի, վոլտերյան մաշված բազկաթոռին։ Բավական խոշորամարմին, ուռած, դեղնադեմ մարդ էր, հիսունհինգ տարեկան, շիկամազ ու ճաղատ, ցանցառ մազերով, սափրված, աջ այտն ուռած և փոքր-ինչ ծռված բերանով, ձախ ռունգի մոտ խոշոր կոծիծով, նեղ-նեղ աչքերով, դեմքի հանգիստ, պատկառազդու, քնեած քնած արտահայտությամբ։ Հագնված էր գերմանացու պես՝ սև սերթուկ, բայց առանց ժիլետի և փողկապի։ Սերթուկի տակից երևում էր նկատելի հաստ, սակայն ճերմակ շապիկը, ըստ երևույթին, հիվանդ ոտքերին՝ ոտնամաններ։ Ես լսել էի, որ ժամանակին նա պաշտոնավոր է եղել և աստիճան էլ ունի։ Նա հենց նոր էր կերել ձկնապուրը և անցել երկրորդ ճաշատեսակին՝ կճեպով խորոված կարտոֆիլ, աղով։ Ուրիշ ոչինչ և երբեք չէր ուտում, խմում էր միայն շատ թեյ՝ սիրահար էր։ Նրա շուրջ պտտվում էին երեք սպասավոր, որոնց վաճառականն էր պահում։ Ծառաներից մեկը ֆրակով էր, մյուսը նման էր արտելականի, երրորդը՝ դպիրի։ Տասնվեցամյա մի պատանի էլ կար, շատ արագաշարժ։ Ծառաներից բացի, այդտեղ էր նաև ալեհեր ու պատկառելի մի վանական՝ բավականին լիքը սկահակով։ Սեղաններից մեկի վրա եռում էր ինքնաեռը և մատուցարան էր դրված՝ համարյա երկու երկտասնյակ բաժակներով։ Մյուս՝ հակադիր սեղանին, դարսված էին նվերները, մի քանի գլուխ և ֆունտ շաքար, երկու ֆունտի չափ թեյ, մի զույգ ասեղնավոր ոտնաման, ֆուլյարե թաշկինակ, մի կտոր մահուդ, մի թոփ քաթան և այլն։ Դրամական ընծաները համարյա բոլորը լցվում էին վանականի սկահակը։ Սենյակում շատ մարդ կար՝ միայն այցելուները մեկ երկտասնյակ կլինեին, որոնցից երկուսը նստած էին ցանկապատի մյուս կողմում, ալեհեր մի ծերուկ էր, ուխտավոր, «հասարակներից» և փոքրամարմին, նիհարիկ եկվոր մի վանական՝ նստած պատշաճաբար, աչքերը ցած հառած։ Մյուս բոլոր այցելուները կանգնած էին այս կողմում, մեծ մասը նույնպես հասարակներից, բացի հաստամարմին մի վաճառականից, որը եկել էր գավառական քաղաքից, մորուքավոր էր, հագնված ռուսավարի, բայց նրան գիտեին որպես հարյուրհազարատիրոջ, ևս մի տարեց ու չունևոր ազնվականուհի, մեկ ուրիշ կալվածատեր։ Բոլորն իրենց բախտին էին սպասում՝ չհամարձակվելով խոսք բացել։ Չորս հոգի ծնկաչոք էին, բայց բոլորից ավելի ուշադրություն էր գրավում կալվածատերը՝ գիրուկ, քառասնհինգամյա մարդ էր՝ ծնկի իջած հենց միջնորմի մոտ, բոլորից մերձ էր երևում ու երկյուղածությամբ սպասում Սեմյոն Յակովլևիչի բարեհաճ հայացքին կամ խոսքին։ Արդեն մի ժամի չափ ծնկաչոք էր, իսկ տանտերը շարունակ չէր նկատում։
Մեր տիկնայք սեղմվեցին հենց միջնորմի մոտ՝ ուրախ և ծիծաղկոտ փսփսալով։ Ծնկի եկածներին և մյուս բոլոր այցելուներին մի կողմ հրեցին կամ ծածկեցին, բացի կալվածատիրոջից, որը համառորեն տեսանելի էր մնում, նունիսկ ձեռքերով կառչած ցանկապատից։ Զվարթ և անհոգ-հետաքրքրասեր հայացքներ հառվեցին Սեմյոն Յակովլևիչի վրա, ինչպես նաև լոռնետներ, քթակնոցներ և նույնիսկ հեռադիտակներ։ Համենայն դեպս, Լյամշինը հեռադիտակով էր նայում։ Սեմյոն Յակովլևիչը հանգիստ ու ալարկոտ բոլորին էր նայում իր նեղ-նեղ աչքերով։
― Հետայսու քաղցրացրեք ձեր սիրտը բարությամբ և գթությամբ և հետո միայն եկեք բողոք անելու հարազատ զավակներից, ձեր միս ու ոսկորից՝ ահա թե ինչ էր նշանակում սույն նշանը, պիտի ենթադրել,― ցածրաձայն, բայց ինքնագոհ խոսեց գիրուկ, սակայն թեյ չստացած վանականը՝ մենաստանից, բորբոքված ինքնասիրությունից ստանձնելով մեկնումը։
― Ինչ ես ասում, հայր սուրբ,― հանկարծ բարկացավ այրին,― ախր, նրանք ինձ պարանովքարշ պարանով քարշ էին տալիս կրակի մեջ, երբ Վերխիշինների տունը վառվեց։ Նրանք ինձ ու սատկած կատվին մի սնդուկի մեջ փակեցին, ինչ փչեց գլխներին, պատրաստ են...
― Քշի՜ր, քշի՜ր,― մեկեն ձեռքերը թափահարեց Սեմյոն Յակովլևիչը։
― Մեկը ետ վերցնել, ետ վերցրու,― հրամայեց Սեմյոն Յակովլևիչն իր մոտ մնացած արտելականին։ Սա նետվեց հեռացողների ետևից, և երեք սպասավորները որոշ ժամանակ անց ետ եկան միասին, բերելով մի անգամ նվիրված, հիմա ետ խլված գլուխ շաքարը։ Այնուամենայնիվ, այրին երեքը տարավ իր հետ։
― Սեմյոն Յակովլևիչ,― ետևներից, հենց դռան մոտից հնչեց ինչ-որ մեկի ձայնը,― երազիս մի թռչուն եմ տեսել, սերմնագռավ էր, դուրս թռավ ջրի միջից ու մտավկրակի մտավ կրակի մեջ։ Ի՞նչ է նշանակում սույն երազը։
― Սառնամանիք կլինի,― ասաց Սեմյոն Յակովլևիչը։
― Խնդրում եմ ձեզ, ինձ մեծ հաճույք կպատճառեք։ Լսեք, Մավրիկիյ Նիկոլաևիչ,― մեկեն սկսեց Լիզան հաստատակամ, համառ, ջերմագին շուտասելուկով,― անպայման ծունկ չոքեք, ես ուզում եմ անպայման տեսնել, ինչպես եք չոքելու։ Եթե ծնկի չգաք, էլ ինձ մոտ չեք գա։ Անպայման ուզում եմ, անպայման ուզում եմ...
Ես չգիտեմ, դրանով ինչ էր ուզում ասել Լիզան, բայց նա պահանջում էր հաստատակամորեն, անհողդողդ, ճիշտ կարծես նոպայի մեջ էր։ Մավրիկիյ Նիկոլաևիչը, ինչպես կտեսնենք հետագայում, բացատրում էր նրա այդպիսի, վերջերս առանձնապես հաճախակի դարձած քմհաճությունները՝ քմահաճությունները՝ իր հանդեպ կույր ատելության պոռթկումներով, այն էլ, ոչ թե չարությունից, հակառակը, Լիզան գնահատում, սիրում և հարգում էր նրան, Մավրիկիյ Նիկոլաևիչն էլ գիտեր, այլ մի տեսակ առանձնահատուկ, չգիտակցված ատելությունից, որ մեկ-մեկ չէր կարողանում հաղթահարել Լիզան և ոչ մի կերպ։
Նա լուռ տվեց բաժակը ետևում կանգնած ինչ-որ պառավի, բացեց միջնորմի դռնակը և առանց հրավերի մտավ Սեմյոն Յակովլևիչի մտերմիկ բաժինը, և սենյակի մեջտեղում ծնկի իջավ, բոլորին ի տես։ Կարծում եմ, իր նրբազգաց և պարզ հոգով նա ցնցված էր Լիզայի կոպիտ, ծաղրական արարմունքից՝ ամբողջ հասարակության աչքի առաջ։ Գուցեև նա մտածեց, թե Լիզան կամաչի իր արածից՝ տեսնելով նրա նսեմացումը, որն այնպես ստիպում էր անել ինքը։ Հարկավ, ոչ ոք սիրտ չէր անի այդպիսի միամիտ և վտանգավոր եղանակով ուղղել կնոջը, նրանից բացի։ Նա ծնկի էր իջել դեմքի իր անդրդվելի պատկառանքով՝ երկարահասակ, անդյուրաթեք, ծիծաղելի։ Բայց մերոնք չէին ծիծաղում։ Արարքի անսպասելիությունը հիվանդագին տպավորություն հարուցեց։ Բոլորը Լիզային էին նայում։
Ստեպան Տրոֆիմովիչն այլայլվեց։ Վարվառա Պետրովնան խիստ էր շտապում դրսևորել իր տոնը, իսկ ի՞նչ էր լինելու հետագայում։
― Սպասեք, լռեք, թողեք ես ասեմ, հետո՝ դուք, թեև ճիշտն ասած, չգիտեմ, ի՞նչ կարող էիք ինձ պատասխանել,― շարունակեց նա շուտասելուկով։― Ձեր հազար երկու հարյուր ռուբլի թոշակը ես համարում եմ իմ սրբազան պարտականությունը մինչև ձեր կյանքի վերջը։ Այսինքն, ինչո՞ւ սրբազան պարտականությունը, պարզապես պայմանագրով, դա շատ ավելի հավաստի կլինի, այդպես չէ՞։ Եթե ուզում եք, մենք կգրենք։ Իմ մահվան դեպում դեպքում արվել են հատուկ կարգադրություններ։ Բայց դուք հիմա ինձնից ստանում եք, դրանից ավելի, բնակարան և սպասավորներ և ամբողջ ապրուստը։ Փոխանցենք փողի, կլինի հազար հինգ հարյուր, այդպես չէ՞։ Դնում եմ ևս հավելյալ երեք հարյուր ռուբլի, ընդամենը կդառնա լրիվ երեք հազար։ Բավակա՞ն է ձեզ մեկ տարվա համար։ Կարծում եմ, քիչ չէ։ Ամենաարտակարգ դեպքերում, ի դեպ, ես կավելացնեմ։ Այսպիսով, վերցրեք փողը, իմ մարդկանց ուղարկեք ինձ մոտ և ապրեք ինքներդ, ուր ուզում եք՝ Պետերբուրգում, Մոսկվայում, արտասահմանում կամ այստեղ, միայն ոչ ինձ մոտ։ Լսո՞ւմ եք։
― Վերջերս ճիշտ նույնպես հաստատակամ և նույնպես փութով ինձ նույն շուրթերից մեկ ուրիշ պահանջ հայտնվեց,― դանդաղ և տխրամած հստակությամբ խոսեց Ստեպան Տրոֆիմովիչը։― Ես հնազանդվեցի և կազաչոկ պարեցի՝ ձեզ հաճույք պատճառելու համար։ Oui, la compacaison comparaison peut etre permise. C՝etait comme tin petit cozak du Don, qui sautait sur sa propre tombe<ref>Այո, նման համեմատություն ընդունելի է։ Ինչպես դոնցի փոքրիկ մի կազակ, որը պարում է սեփական գերեզմանի վրա (ֆրանս.)։</ref>. Հիմա...
― Կանգ առեք, Ստեպան Տրոֆիմովիչ։ Դուք ահավոր շատախոս եք։ Դուք չպարեցիք, այլ հայտնվեցիք ինձ նոր փողկապով, սպիտակեղենով, ձեռնոցով, յուղված և ցողված։ Հավատացնում եմ ձեզ, որ ինքներդ էիք ուզում ամուսնանալ։ Դա գրված էր ձեր դեմքին և հավատացեք, ամենագեշ արտահայտությունն էր։ Եթե ես չնշեցի այն ժամանակ դա ձեզ՝ միայն նրբանկատությունից։ Բայց դուք ցանկանում էիք ամուսնանալ, չնայած այն նողկալիություններին, որոնք գրում էիք իմ մասին և ձեր հարսնացուի մասին։ Հիմա ամենևին էլ դա չէ։ Եվ ի՞նչ կապ ունի այստեղ cozak du Don-ը ձեր ինչ-որ գերեզմանի վրա։ Չեմ հասկանում, թե ինչ համեմատություն էր։ Ընդհակառակն, մի մեռեք, այլ ապրեք, ապրեք հնարավորին չափ երկար, ես շատ ուրախ կլինեմ։
― Դա սոսկ փոքրոգության մի րոպե էր, դեմառդեմ մեկ րոպե,― դառնագին բացականչեց նա,― բայց մի՞թե, մի՞թե ամեն ինչ խզվելու է նման մանրիկ տպավորություններից։ Մի՞թե էլ ոչինչ չի մնացել մեր միջև, այսքան երկար տարիների ընթացքում։
― Դուք ահավոր հաշվենկատ եք։ Ամեն ինչ ուզում եք այնպես անել, որ ես դեռ պարտք մնամ։ Երբ արտասահմանից վերադարձաք, ինձ վերևից էիք նայում և չէիք թողնում մի բառ ասել, իսկ երբ ինքս գնացի և հետո ձեզ հետ խոսեցի Տիրամորից ստացած տպավորության մասին, դուք մինչև վերջ չլսեցիք և գոռոզաբար սկսեցիք ժպտալ քթի տակ։ ճիշտ Ճիշտ կարծես՝ չէի կարող ես էլ ունենալ նույնպիսի զգացմունքներ, ինչ և դուք։
― Դա այն չէր, հավանորեն, այն չէր... Fai J'ai oublie<ref>Ես մոռացել եմ (ֆրանս.)։</ref>։
― Ոչ, հենց այն էր որ կա, նաև առանձնապես պարծենալու բան էլ չկար իմ առաջ, որովհետև այդ ամենը դատարկ բան է և միայն ձեր հորինվածքը։ Ներկայումս ոչ ոք, ոչ ոք Աստվածամորով չի սքանչանում և ժամանակ չի կորցնում դրա վրա, բացառությամբ անուղղելի ծերուկների։ Ապացուցված բան է։
― Այսպես, այսպես։
― Դուք հեգնաբար ծիծաղում եք քթի տակ։ Իսկ, օրինակի համար, ի՞նչ էիք ինձ ասում ողորմության մասին։ Այն է, թե բավականությունը ողորմությունից ամբարտավան և անբարո բավականություն է, հարուստի բավականությունն իր հարստությամբ, իշխանությամբ և իր նշանակության համեմատությամբ՝ մուրացկանի նշանակության հետ։; Ողորմությունն այլասերում է թե տվողին, թե վերցնողին և, ավելին, չի հասնում նպատակին, քանզի սոսկ սաստկացնում է մուրացկանությունը։ Աշխատել չցանկացող ծույլերը խռնվում են տվողների մոտ, ինչպես խաղամոլները խաղասեղանի շուրջ՝ շահելու հույսով։ Իսկ այն խղճուկ գրոշները, որ շպրտում են նրանց, մեկ հարյուրերորդական չափով էլ չեն բավականացնի։ Շա՞տ եք, արդյոք, բաժանել ձեր կյանքի ընթացքում։ Ոչ ավելի, քան ութը տասկոպեկանոց, հիշեք հապա։ Աշխատեք հիշել, վերջին անգամ ե՞րբ եք ողորմություն տվել։ Երկու տարի առաջ, թերևս, չորս էլ լինի։ Դուք բղավում եք և միայն գործին խանգարում։ Ողորմությունն այժմվա հասարակության մեջ էլ պետք է արգելվի օրենքով։ Նոր հասարակարգում չքավորներ չեն լինի ամենևին։
― Օ՜, ուրիշի խոսքերի ինչպիսի ժայթքում։ Բանն արդեն նոր հասարակարգի՞ն է հասել։ Դժբախտի մեկը, Աստված ձեզ օգնական։
― Գժանո՞ց։
― Կարող է պատահել։ Բայց, համենայն դեպս, կմնամ ես պարտված, թե հաղթած, այդ նույն երեկո ես կառնեմ իմ տոպրակը, մուրացկանի տոպրակն իմ, կթողնեմ իմ ունեցած-չունեցածը, ձեր բոլոր ընծաները, բոլոր թոշակները և ապագա բարիքների խոստումները և կհեռանամ ոտքով, որպեսզի կյանքս ավարտեմ որևէ վաճառականի մոտ, որպես դաստիարակ, կամ մեռնեմ ինչ-որ մի տեղ սովից, ցանկապատի տակ։ Ես ասացի։ Aleajacta Alea jacta est!<ref>Վիճակը նետված է (լատ.)։</ref>։
Նա վեր կացավ նորից։
― Դուք միշտ էլ չեք հարգել ինձ։ Ես կարող եմ ունենալ անհաշիվ թուլություններ։ Այո, ես ձեր հացն եմ կերել, խոսում եմ նիհիլիզմի լեզվով, բայց այդ ուտելը երբեք չի եղել իմ վարմունքի վերին սկզբունքը։ Դա եղել է այդպես, ինքնըստինքյան, ես չգիտեմ ինչպես... Ես միշտ մտածել եմ, որ մեր միջև ուտելիքից վեր մի բան կա, և երբեք, երբեք չեմ եղել սրիկա։ Այսպիսով, ճամփա ելնեմ՝ գործը շտկելու համար։ Ուշացած ճանապարհ է, դրսում ուշ աշունն է, մշուշն է պատել դաշտերը ցրտահար, ծերունական եղյամն է ծածկում գալիք ճանապարհն իմ, իսկ քամին գուժում է մոտ գերեզման... Սակայն ճամփա ընկնենք, ճամփա, նոր ճանապարհ.
 
<poem>
 
::::Լի անապական սիրով,
::::Հավատարիմ քաղցր անուրջին....
</poem>
Օ՜, մնաք բարով, իմ անուրջներ։ Քսա՜ն տարի։ Aleajacta Alea jacta est։
Նրա դեմքը ողողված էր հանկարծ հորդած արցունքներով։ Նա վերցրեց շլյապան։
― Alea jacta est,― խորը գլուխ խոնարհեց նա Վարվառա Պետրովնային և տուն դարձավ հուզմունքից կիսակենդան։
 
== Գլուխ վեցերորդ. Պյոտր Ստեպանովիչը հոգսերի մեջ ==
Հարկ չէ, ոչ էլ կկարողանամ պատմել որոշ բաների մասին։ Վարչական սխալների վերաբերյալ դատողություններ անելն էլ իմ գործը չէ, նաև վարչական այդ կողմն էլ ես բացառում եմ լիովին։ Սկսելով ժամանակագրությունը, ուրիշ խնդիրներ եմ առաջադրել։ Բացի դրանից, շատ բան կբացահայտվի ներկայումս մեր նահանգում նշանակված հետաքննությամբ, բավական է լոկ սպասել մի քիչ։ Սակայն, այդուհանդերձ, չի կարելի շրջանցել որոշ բացատրություններ։
Բայց շարունակեմ Յուլիա Միխայլովնայի մասին։ Խեղճ կինը (ես շատ եմ ափսոսում նրան) կարող էր ձեռք բերել այն ամենը, ինչ այնպես գրավում ու ձգում էր նրան (փառք և այլն), բոլորովին էլ առանց կտրուկ և արտառոց այն շարժումների, որոնցով մեզ մոտ սկսեց նա՝ հենց առաջին քայլից։ Սակայն գուցե թե պոեզիան չափազանցելուց կամ առաջին երիտասարդության տևական և անուրախ անհաջողություններից նա հանկարծ, ճակատագրի փոփոխությամբ, իրեն զգաց մի տեսակ չափից ավելի առանձնահատուկ ընտրյալ, համարյա թե օծյալ, «ում գլխին սույն բոցը բռնկվեց», իսկ փորձանքը հենց այդ բոցի մեջ էր ի վերջո, դա հո վարսադիր չէ, որ կարող է ծածկել ամեն կանացի գլուխ։ Սակայն այդ ճշմարտությունն ամենադժվարն է հավատացնել կնոջը։ Ընդհակառակն, ով կամեցավ հավանություն տալ, նա էլ կհաջողի, իսկ նրան հավանություն էին տալիս՝ միմյանց առաջ կտրելով։ Խեղճը միանգամից խաղալիք դարձավ ամենատարբեր ազդեցությունների ձեռքին, միաժամանակ լիովին երևակայելով իրեն որպես ինքնօրինակ։ Շատ վարպետներ ձեռքեր տաքացրին նրա կողքին՝ նահանգապետության կարճ ընթացքում օգտվելով նրա պարզահոգությունից։ Եվ ինչ շիլաշփոթ առաջացավ այստեղ՝ ինքնուրույնության քողի տակ։ Նրան դուր էր գալիս թե՛ խոշոր հողատիրությունը, թե՛ արիստոկրատական տարրը, թե՛ նահանգապետական իշխանության ուժեղացումը, թե՛ ժողովրդավարական տարրը, թե՛ նոր հաստատությունները, թե՛ կարգուկանոնը, թե՛ ազատամտությունը, թե՛ սոցիալական մանրիկ գաղափարները, թե՛ արիստոկրատական սալոնի խիստ տոնը, թե՛ իրեն շրջապատած երիտասարդության համարյա պանդոկային սանձազերծությունը։ Նա երազում էր ''երջանկություն պարգևել'' և հաշտեցնել անհաշտելին, իսկ ավելի ստույգ՝ բոլորին և ամեն ինչ միացնել՝ իր սեփական անձը երկրպագելու համար։ Ուներ նաև սիրելիներ։ Պյոտր Ստեպանովիչը, որ ի դեպ, գործում էր ամենակոպիտ քծնանքով, շատ էր դուր գալիս նրան։ Սակայն նա դուր էր գալիս նաև մի ուրիշ ամենաարտառոց պատճառով՝ խեղճ կնոջն ամենաբնորոշական նկարագրելու պատճառով. Յուլիա Սիխայլովնան Միխայլովնան շարունակ հուսադրվում էր, որ Պյոտր Ստեպանովիչն իրեն է ներկայացնելու մի ամբողջ պետական դավադրություն։ Վերջինս որոշ դեպքերում իր լռությամբ, այլ հանգամանքներում էլ ակնարկումներով նպաստում էր նրա արտասովոր գաղափարի արմատավորմանը։ Իսկ Յուլիա Միխայլովնան պատկերացնում էր նրան կապերի մեջ այն ամենի հետ, ինչ հեղափոխական էր ՈուսաստանումՌուսաստանում, բայց միաժամանակ նաև իրեն նվիրված՝ աստվածացման աստիճան։ Դավադրության բացահայտումը, շնորհակալությունը Պետերբուրգից, կարիերան առջևում էին, երիտասարդության վրա «քնքշությամբ» ներազդելը, նրան եզրին պահելու նպատակով՝ այս ամենը լիովին համատեղվում էր նրա ֆանտաստիկ գլխում։ Չէ որ ինքն է փրկել, ինքն է նվաճել Պյոտր Ստեպանովիչին (այս հարցում, չգիտես ինչու, վստահ էր աներկբա), կփրկի նաև մյուսներին։ Ոչ ոք, ոչ ոք չի զոհվի նրանցից, ինքը կփրկի բոլորին։ Նա կտեսակավորի նրանց, այդպես կզեկուցի նրանց մասին, հանդես կգա վերին արդարության նկատառումներով և գուցե նույնիսկ պատմությունը և համայն ռուսական ազատականությունը կօրհնեն նրա անունը, իսկ դավադրությունը, այնուամենայնիվ, կբացվի։ Բոլոր օգուտները՝ միանգամից։
Բայց և այնպես պահանջվում էր, որ գոնե տոնախմբությանն Անդրեյ Անտոնովիչն ավելի պայծառանա։ Հարկ էր անպայման զվարճացնել նրան և հանգստացնել։ Այդ նպատակով նա ամուսնու մոտ ուղարկեց Պյոտր Ստեպանովիչին՝ հուսալով ներազդել նրան՝ հայտնի հանգստացուցիչ եղանակով։ Թերևս նույնիսկ մի որևէ լուրով, այսպես ասած, առաջին բերանից։ Պյոտր Ստեպանովիչի ճարպկության վրա միանգամայն վստահ էր։ Պյոտր Ստեպանովիչը վաղուց արդեն չէր եղել պարոն ֆոն Լեմբկեի աշխատասենյակում։ Թևին տալով նրա սենյակը մտավ հենց այն պահին, երբ խնամարկյալն առանձնապես ծանր տրամադրության մեջ էր։
― Ինչո՞ւ այդպես։ Կարծես թե, դուք բարկանո՞ւմ եք։
― Թույլ տվեք նկատել, ողորմած պարոն, որ ես ամենևին մտադիր չեմ հետայսու հանդուրժելձեր հանդուրժել ձեր sans fason<ref>Անպատշաճություն (ֆրանս.)։</ref>-ը, և խնդրում եմ հիշել...
― Փո՛ւհ, գրողը տանի, նա իսկապես էլ...
― Լռեցեք, դե, լռեք,― ոտքերը գորգին խփեց ֆոն Լեմբկեն,― և չհամարձակվեք...
Աստված գիտե, թե ուր կհասներ։ Ավաղ, ամեն ինչից զատ, մի հանգամանք էլ կար, բոլորովին անհայտ թե Պյոտր Ստեպանովիչին, թե նույնիսկ Յուլիա Սիխայլովնային։ Միխայլովնային։ Դժբախտ Անդրեյ Անտոնովիչը հասել էր այնպիսի վրդովմունքի, որ վերջին օրերս ինքն իրեն սկսել էր խանդել կնոջը՝ Պյոտր Ստեպանովիչի հանդեպ։ Միայնության մեջ, հատկապես գիշերները, նա տհաճագույն րոպեներ էր ապրում։
― Իսկ ես կարծում էի, եթե մեկը երկու օրուգիշեր մենակ կարդում է իր վեպը և ուզում ձեր կարծիքն իմանալ, ապա և ինքը համենայն դեպս դուրս է այդ պաշտոնականություններից... Յուլիա Սիխայլովնան Միխայլովնան ինձ ընդունում է մտերմաբար, ինչպե՞ս այստեղ ըմբռնել ձեզ,― նույնիսկ որոշ արժանապատվությամբ արտասանեց Պյոտր Ստեպանովիչը։― Ի դեպ, ահա և ձեր վեպը,― նա սեղանին դրեց խոշոր, ծանր, գլանաձև ոլորած տետրը՝ փաթաթված կապույտ թղթով։
Լեմբկեն կարմրեց ու կարկամեց։
Լեմբկեն խստորեն իջեցրեց աչքերը։
― Երկու գիշեր չեմ քնել ձեր պատճառով։ Երեք օր է, գտել են, իսկ ես պահեցի, շարունակ կարդում էի, ցերեկը ժամանակ չկա, ուրեմն՝ գիշերները։ Է՛հ, և՝ դժգոհ եմ. միտքն իմը չէ։ Ասենք, թքած, քննադատ երբեք չեմ եղել, բայց կտրվել չկարողացա, հարգելիս, թեև դժգոհ եմ։ Չորրորդ և հինգերորդ գլուխները, դա... դա... դա... սատանան գիտե, թե ինչ է։ Եվ ինչքան հումոր եք խցկել, քրքջում էի։ Այնուամենայնիվ, ինպես եք կարողանում ծաղրուծանակել, sans que cela para isse<ref>Առանց երևցնելու (ֆրանս.)։</ref>։ Է, հետո, իններորդ, տասներորդ գլուխներում ամեն ինչ սիրո մասին է, իմ գործը չէ, բայց տպավորիչ է։ Իգրենյովի նամակի վրա համարյա արտասվում էի, թեև նրան այնքան նրբորեն եք ներկայացրել... Գիտեք, նամակը զգայական է, միաժամանակ դուք ուզում եք դա մի տեսակ կեղծ կողմով ներկայացնել, այդպես չէ՞։ Կռահե՞լ եմ, թե՝ ոչ։ էԷ, իսկ ավարտի համար պարզապես կծեծեի ձեզ։ Այդ ի՞նչ միտք եք անցկացնում։ Չէ որ դա այն նույն նախկին աստվածացումն է ընտանեկան երջանկության, զավակների, կապիտալի ավելացման, և սկսեցին իրենց համար ապրել գոհ ու երջանիկ, ողորմացեք։ Ընթերցողին կհմայեք, որովհետև նույնիսկ ես կտրվել չէի կարողանում, ուստի շատ ավելի վատ։ Ընթերցողն անխելք է առաջվա պես, ուրեմն պետք է, որ խելոք մարդիկ նրան ցնցեն, իսկ դուք... Լավ, բավական է, և մնաք բարով։ Մյուս անգամ չբարկանաք, ես եկել էի ձեզ հարկավոր մի երկու բան ասելու, բայց դուք մի տեսակ այն չեք...
Այդ ընթացքում Անդրեյ Անտոնովիչը վերցրեց իր վեպը և դրեց կաղնեփայտե գրապահարանը, բանալիով կողպեց, իմիջիայլոց, հասցնելով աչքով անել Բլյումին, որ վերջինս չքվի։ Բլյումն անհետացավ՝ ձգված և տրտում դեմքով։
― Բայց և ինչքան շատ բան եք տեսել արտասահմանում,― նրբորեն նայեց ֆոն Լեմբկեն։ Պյոտր Ստեպանովիչը, նրան լսելով, բացեց թերթիկը և բարձրաձայն կարդաց ոտանավորը.
 
<poem>
 
::::ԼՈՒՍԱՎՈՐ ԱՆՀԱՏԸ
::::Քշված ցարի վրեժ-բոցից,
::::Բոյարական չար նախանձից,
::::Մատնեg Մատնեց իրեն տառապանքի,
::::Մահապատժի ու կտտանքի
::::Եվ տարփողեց ամենեցուն
::::Գրոհ տալու միահամուռ,
::::Բոյարության վերջը տալու,
::::Ցարի զահր գահը տապալելու,
::::Դարձնելու ողջն ընդհանուր,
::::Հար հանձնելու վրեժին հուր
― Բայց ներեցեք, եթե դուք այդ ոտանավորը տեսել եք արտասահմանում և հետո, պարզվում է, այստեղ, այդ սպայի մոտ...
― Ի՞նչ է, խրթի՞ն բան է։ Անդրեյ Անտոնովիչ, ինչպես տեսնում եմ, դուք ինձ քննո՞ւմ եք։ Գիտեք ինչ,― սկսեց նա հանկարծ անսովոր ծանրակշռությամբ,― այն մասին, թե ինչ եմ տեսել արտասահմանում, վերադառնալուց հետո արդեն ինչ-որ մարդկանց բացատրել եմ և իմ բացատրությունները բավարար են գտնվել, այլապես իմ ներկայությամբ չէի երջանկացնի տեղիս քաղաքը։ Գտնում եմ, որ իմ գործերն այդ իմաստով ավարտված են, ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետու լինել։ Եվ ավարտված են ոչ այն պատճառով, որ ես մատնիչ եմ, այլ որովհետև չէի կարող այլ կերպ վարվել։ Նրանք, ովքեր գրել են Յուլիա Միխայլովնային, իմանալով գործը, իմ մասին գրել են որպես ազնիվ մարդու... Այդամենը Այդ ամենը սակայն գրողի ծոցը, իսկ ես եկել եմ ձեզ մի լուրջ բան ասելու և լավ է, որ ձեր այդ ծխնելույզ մաքրողին դուրս արեցիք։ Գործն ինձ համար կարևոր է, Անդրեյ Անտոնովիչ, մի արտակարզ խնդիրք ունեմ ձեզ։
― Խնդիրք։ Հը՛մ, պատիվ արեք, ես սպասում եմ, խոստովանեմ, որ հետաքրքրությամբ։ Եվ ընդհանրապես ավելացնեմ, որ դուք ինձ բավականին զարմացնում եք, Պյոտր Ստեպանովիչ։
― Նրա՞ն։ Աստված մի արասցե։ Է-է՜խ, Անդրեյ Անտոնովիչ։ Գիտեք ինչ. ես չափազանց գնահատում եմ նրա բարեկամությունը և շատ, շատ եմ հարգում... ու նման բաներ... բայց ես չեմ վրիպի։ Ես նրան չեմ հակաճառում, որովհետև նրան հակաճառելը, ինքներդ գիտեք, վտանգավոր է։ Գուցեև նրա համար մի երկու բան թռցրել եմ բերանիցս, որովհետև նա դա սիրում է, բայց որ հայտնեի նրան, ինչպես հիմա ձեզ, անուններ կամ ուրիշ-ուրիշ բաներ, է-է՜խ, հարգելիս։ Եվ ինչի՞ համար եմ հիմա ձեզ դիմում։ Որովհետև բոլոր դեպքերում տղամարդ եք, լուրջ մարդ, ծառայողական հնամենի կայուն փորձառությամբ։ Ձեր գլխով շատ բան է անցել։ Նման գործերում, կարծում եմ, յուրաքանչյուր քայլ ձեզ անգիր հայտնի է դեռևս պետերբուրգյան օրինակներից։ Իսկ եթե ես այդ երկու անունները նրան հայտնեի, օրինակ, այնպես կթմբկահարեր որ... Չէ որ նա այստեղից կամենում է Պետերբուրգը զարմացնել։ Չէ, չափից ավելի է տաքարյուն, ահա թե ինչ։
― Այո, այդ մի բանից ունի մի քիչ,― ոչ առանց հաճույքի մրթմրթաց Անդրեյ Անտոնովիչը՝ միաժամանակ խիստ ափսոսելով, որ այս թերուսը կարծես թե համարձակվում է փոքր-ինչ ազատ արտահայտվել Յուլիա Միխայլովնայի մասին։ իսկ Իսկ Պյոտր Ստեպանովիչին, հավանաբար, թվաց, թե դա դեռ քիչ է ու էլի պիտի հուպ տալ «Լեմբկային» հաճոյանալու և լիովին ձեռնասուն դարձնելու համար։
― Այո, հենց դրանից,― հարեց նա,― թող որ նա գուցեև հանճարեղ կին է, գրական, բայց կվախեցնի ճնճղուկներին։ Վեց ժամ չի դիմանա, ուր մնաց վեց օր։ Է֊էխ, Անդրեյ Անտոնովիչ, վեց օր ժամկետով հույս մի դրեք կնոջ վրա։ Չէ որ իմ որոշ փորձառությունն ընդունում եք, այսինքն այս գործերում, չէ որ ինչ-որ բաներ գիտեմ և ինքներդ էլ եք իմանում, որ կարող եմ իմանալ ինչ-որ բաներ։ Ես խաղուպարի համար չեմ վեց օր խնդրում ձեզնից, այլ գործի համար։
― Անշուշտ, ես ձեր ձեռքերը չեմ կապում, չեմ էլ համարձակվի։ Հո չեք կարող չհետևել, միայն թե բույնը չվախեցնեք ժամանակից շուտ, ձեր խելքի և փորձառության վրա հույս ունեմ ահա այստեղ։ Իսկ պետք է, որ ձեր որսաշներից ու զանազան լրտեսներից շատ լինեն, հե՛-հե՛,― ուրախ և թեթևամտորեն (երիտասարդի պես) դուրս տվեց Պյոտր Ստեպանովիչը։
― Այնքան էլ այդպես չէ,― հաճելիությամբ խույս տվեց Լեմբկեն։― Դա երիտասարդության նախապաշարմունքն է, թե չափազանց շատ են հավաքել... Բայց, ի դեպ, թույլ տվեք մի բան էլ. բայց եթե այդ Կիրիլլովը Ստավրոգինի մարտավկան է եղել, ապա պարոն Ատավրոգինն Ստավրոգինն էլ այդ դեպքում...
― Ստավրոգինը ի՞նչ։
«Ձերդ գերազանցություն։
Քանզի ձեր աստիճանով եք այդպես։ Սույնով հայտարարում եմ գեներալ անձանց կյանքի և հայրենիքի վրա մահափորձի մասին, քանի որ ուղղակի դրան է հանգում։ Ինքս եմ տարածել անընդմեջ շատ ու շատ տարիներ։ Նմանապես և անաստվածություն։ Նախապատրաստվում է խռովություն, իսկ թռուցիկ մի քանի հազար հատ կա, և ամեն մեկի ետևից հարյուր հոգի կվազի լեզուները հանած, եթե վաղօրոք չխլի ղեկավարությունը, քանզի շատ բան է խոստացված որպես պարգև, իսկ հասարակ ժողովուրդն անխելք է, գումարած և օղին։ ժողովուրդըԺողովուրդը, համարելով մեղավոր, կկործանի մեկին էլ, մյուսին էլ, և վախենալով երկու կողմերից, զղջացել եմ, ինչի չեմ մասնակցել, քանզի իմ հանգամանքներն են այդպիսին։ Եթե ուզում եք, որպեսզի մատնությունը հայրենիքի, ինչպես նաև եկեղեցիների և սրբապատկերների փրկության համար լինի, ապա միայն ես կարող եմ։ Բայց պայմանով, որ ինձ ներում լինի Երրորդ բաժանմունքից հեռագրով, անհապաղ, բոլորից մենակ ինձ, իսկ մյուսները թող պատասխան տան։ Բարապանի պատուհանին ազդանշանի համար ամեն երեկո, ժամը յոթին մոմ դրեք։ Տեսնելով, կհավատամ ու կգամ համբուրելու մայրաքաղաքից եկած բարեսիրտ աջը, բայց պայմանով, որ թոշակը լինի, թե չէ ինչո՞վ եմ ապրելու։ Իսկ դուք չեք զղջա, որովհետև ձեզ աստղ կհասնի։ Պետք է անաղմուկ, թե չէ գլուխս կպոկեն։
Ձերդ գերազանցության անվախ մի մարդ։<br/>
Գուցեև անխելք մարդ չէր Պյոտր Ստեպանովիչը, բայց Տաժանապարտ Ֆեդկան ճիշտ էր արտահայտվել նրա մասին, թե նա «մարդուն ինքը հորինում, ինքն էլ դրա հետ ապրում է»։ Ֆոն Լեմբկեի մոտից նա հեռացավ լիովին համոզված, որ ծայրահեղ դեպքում վեց օրով նրան հանգստացրել է, իսկ այդ ժամկետն անչափ հարկավոր էր նրան։ Սակայն գաղափարը շինծու էր, և ամեն ինչ հիմնված էր սոսկ Անդրեյ Անտոնովիչի մասին սկզբից և մեկընդմիշտ հորինած կարծիքի վրա, թե նա ամենակատարյալ պարզամիտի մեկն է։
Ինչպեսև յուրաքանչյուր տառապագին կասկածամիտ մարդ, Անդրեյ Անտոնովիչն ամեն անգամ արտակարգ և բերկրալի վստահող էր լինում անհայտությունից ելնելու առաջին պահերին։ Իրերի նոր դրվածքը սկզբից նրան էր ներկայանում անչափ հաճելի ձևով, չնայած կրկին վրա հասած հոգսաշատ որոշ բարդություններին։ Ծայրահեղ դեպքում, հին կասկածներն ի դերև էին ելնում։ Բացի դրանից, վերջին օրերին նա այնպես էր հոգնել, այնքան տանջահար և անօգնական էր զգում իրեն, որ հոգին ակամա ծարավի էր անդորրի։ Բայց ավաղ, նա արդեն վերստին անհանգիստ էր։ Պետերբուրգում ապրած երկար տարիները նրա հոգում անջնջելի հետքեր էին թողել, «Նոր սերնդի» պաշտոնական և անգամ գաղտնի պատմությունը բավականաչափ հայտնի էր նրան , քննախույզ մարդ էր ու թռուցիկներ էր հավաքում, սակայն երբեք չէր հասկացել դա, առաջին իսկ բառից։ Իսկ հիմա կարծես անտառում լիներ, իր բոլոր բնազդներով նա կանխազգում էր, որ Պյոտր Ստեպանովիչի ասածները մի տեսակ լիովին անհարիր, ամեն կարգի ձև ու պայմանից դուրս բան են բովանդակում, թեև «սատանան գիտե, ինչ կարող է կատարվել այդ «նոր սերնդի» մեջ և սատանան գիտե, թե ինչպես է դա կատարվում»,― մտորում էր նա կռահումների մեջ մոլորված։
Այդ պահին, կարծես դիտավորյալ, նորից գլուխը ներս մտցրեց Բլյումը։ Պյոտր Ստեպանովիչի ամբողջ այցելության ընթացքում նա սպասում էր մոտերքում։ Այս Բլյումը նույնիսկ ազգական էր գալիս Անդրեյ Անտոնովիչին, հեռավոր, սակայն ամբողջ կյանքում վեհերոտ ու բծախնդրորեն թաքցվող։ Ընթերցողից ներողություն եմ խնդրում, որ այդ աննշան անձին այստեղ թեկուզ մի քանի բառ եմ հատկացնելու։ Բլյումը «տարաբախտ» գերմանցիների գերմանացիների տարօրինակ ցեղից էր, ամենևին էլ ոչ իր ծայրաստիճան անշնորհքությունից, այլ հենց հայտնի չէ, ինչու։ «Տարաբախտ» գերմանացիներն առասպել չեն, այլ իսկապես գոյություն ունեն, անգամ Ռուսաստանում, և ունեն իրենց ուրույն կերպը։ Անդրեյ Անտոնովիչն ամբողջ կյանքում նրա հանդեպ տածում էր ամենահուզիչ կարեկցանք և ամենուր, ըստ կարելվույն, ծառայության մեջ իր հաջողություններին համապատասխան, իրեն ենթակա, ստորադաս տեղ էր նշանակում։ Սակայն Բլյումի բախտը ոչ մի տեղչէր տեղ չէր բերում։ Կամ տեղն էր դուրս մնում հաստիքացուցակից, կամ ղեկավարությունն էր փոխվում, մի անգամ էլ քիչ էր մնացել դատի տային նրան, ուրիշների հետ։ Նա ճշտակատար էր, բայց մի տեսակ չափազանց, անհարկի և ի վնաս իրեն, մռայլադեմ։ Շիկամազ էր, բարձրահասակ, կորամեջք, թախծոտ, նույնիսկ դյուրազգաց, ու իր համակ նվաստացածությամբ հանդերձ, համառ ու հետևողական՝ եզան պես, թեև մշտապես անպատեհ։ Անդրեյ Անտոնովիչի նկատմամբ, կնոջ և բազմաթիվ երեխաների հետ, բազմամյա և երկյուղած կապվածություն ուներ։ Անդրեյ Անտոնովիչից բացի, ոչ ոք ու երբեք չէր սիրել նրան։ Յուլիա Միխայլովնան միանգամից խոտանել էր նրան, բայց ամուսնու համառությունը չէր կարողացել կոտրել։ Դա նրանց ամուսնական առաջին վեճն էր, ու կատարվեց հարսանիքից անմիջապես հետո, մեղրամսի հենց առաջին օրերին, երբ նրա առաջ հանկարծակի հայտնվեց մինչ այդ նրանից խնամքով թաքցվող Բլյումը՝ իր հետ ունեցած ազգականության վիրավորական գաղտնիքով։ Անդրեյ Անտոնովիչն աղաչում էր ձեռքերը խաչած, զգայացունց պատմեց Բլյումի և մանկուց իրենց բարեկամության ամբողջ պատմությունը, բայց Յուլիա Միխայլովնան իրեն համարում էր հավերժ խայտառակված և անգամ ուշագնացություններ գործի դրեց։ Ֆոն Լեմբկեն ոչ մի քայլ չզիջեց նրան և հայտարարեց, որ չի լքելու Բլյումին՝ հանուն և ոչնչի աշխարհում ու չի հեռացնելու իրենից, այնպես որ Յուլիա Միխայլովնան ի վերջո զարմացավ ու հարկադրված էր թույլատրել Բլյումին։ Վճռվեց միայն, որ ազգականությունը պիտի թաքցվի առավել բծախնդրորեն, քան մինչև հիմա, եթե միայն հնարավոր է դա և որ Բլյումի անուն հայրանունը պիտի փոխվեն, որովհետև նրան նույնպես, չգիտես ինչու, կոչում էին Անդրեյ Անտոնովիչ։ Մեզ մոտ նա ոչ մեկի հետ չծանոթացավ, բացի միայն գերմանացի-դեդագործիցդեղագործից, ոչ մեկի տուն չէր գնում և իր սովորության համաձայն՝ ապրում էր ժլատ ու մեկուսի։ Վաղուց արդեն նրան հայտնի էին նաև Անդրեյ Անտոնովիչի գրական մանրիկ մեղքերը։ Նա գերազանցապես հանձն էր առնում ունկնդրել նրա վեպը՝ համատեղ գաղտնի ընթերցումներին, հինգ-վեց ժամ շարունակ նստում գերանի պես, քրտնում, ամբողջ ուժերն էր լարում, որ չքնի և չժպտա։ Տուն գալով, հառաչում էր երկարոտն ու չորչորուկ կնոջ հետ՝ ռուս գրականության հանդեպ իրենց բարերարի դժբախտ թուլությունից։
Անդրեյ Անտոնովիչը տառապանքով նայեց ներս եկած Բլյումին։
― Նա ընդամենը դոցենտ է եղել, աստիճանով էլ սոսկ կոլեգիական ասեսոր է, պաշտոնաթող,― ձեռքը խփում էր կրծքին Բլյումը,― շքանշաններ չունի, ծառայությունից ազատված է կառավարության դեմ ունեցած մտադրությունների կասկածով։ Նա գաղտնի հսկողության տակ է եղել և, անկասկած, դեռևս հսկվում է։ Եվ հիմա, բացահայտված անկարգությունների բերումով դուք, անշուշտ, պարտավոր եք ի պաշտոնե։ Իսկ դուք հակառակը, բաց եք թողնում ձեր առավելությունը՝ ներողամիտ գտնվելով իսկական մեղավորի նկատմամբ։
― Յուլիա Միխայլովնա՜ն։ Չըք-քվի րքվի՛ր, Բլյում,― հանկարծ բղավեց Ֆոն Լեմբկեն՝ լսելով իր կնոջ ձայնը հարևան սենյակից։
Բլյումը ցնցվեց, բայց չենթարկվեց։
― Իսկ ռուսական արձակի տեսակետից՝ ոչի՞նչ։
― Ոուսական արձակի տեսակետի՞ց։ Ներեցեք, ինչ-որ բան կարդացել եմ... «Ճանապարհին»... կամ՝ «Ճանապարհ»... կամ «Ճամփաբաժա՞ն» էր, ինչ էր, չեմ հիշում։ Վաղուց եմ կարդացել, հինգ տարի կլինի։ ժամանակ Ժամանակ չկա։
Որոշ լռություն տիրեց։
― Իսկ եվրոպականի՞ն։
― Ոչ մեկին էլ չեմ հավատում։ Ինձ զրպարտել են ռուս երիտասարդության առաջ։ Ես միշտ կարեկցել եմ նրա յուրաքանչյուր շարժումին։ Ինձ ցույց են տվել այստեղի թռուցիկները։ Դրանց նայում են տարակուսանքով, որովհետև բոլորին վախեցնում է ձևը, բայց և այնպես, բոլորը հավատացած են դրանց զորությանը, թեև չգիտակցելով դա։ Բոլորը վաղուց անկում են ապրում, և բոլորը վաղուց գիտեն, որ բռնելու տեղ չունեն։ Ես այլևս այն պատճառով եմ համոզված այդ խորհրդավոր քարոզչության հաջողության մեջ, որ Ռուսաստանը գերազանցապես հիմա այն տեղն է ամբողջ աշխարհում, ուր ինչ ասես կարող է կատարվել, առանց նվազագույն դիմադրության։ Ես անչափ լավ եմ հասկանում, թե ինչու բոլոր ունևոր ռուսները խուժեցին արտասահման, և ամեն տարի ավելի ու ավելի։ Դա պարզապես բնազդն է։ Եթե նավը պիտի խորտակվի, առնետներն առաջինն են նավից ծլկում։ Սրբազան Ոուսիան Ռուսիան փայտաշեն երկիր է, աղքատ և... վտանգավոր, իր վերին շերտերում սնափառ մուրացկաններով երկիր է, իսկ վիթխարի մեծամասնությունն ապրում է փայտյա պստիկ խրճիթներում։ Յուրաքանչյուր ելք նրան կուրախացնի, արժե միայն գլուխը մտցնել։ Միայն կառավարությունն է դեռևս ուզում դիմադրել, բայց մահակն է ճոճում մթության մեջ ու խփում յուրայիններին։ Այստեղ ամեն ինչ դատապարտված է ու վճռված։ Ոուսաստանը, ինչպես որ կա, ապագա չունի։ Ես գերմանացի դարձա և դա պատիվ եմ համարում ինձ համար։
― Ոչ, դուք սկսեցիք թռուցիկներից, ասեք ամեն ինչ, դրանք ինչպե՞ս եք դիտում։
― Բոլորը վախենում են դրանցից, նշանակում է, դրանք զորեղ են։ Բացեիբաց մերկացնում են խաբեությունը և ապացուցում, որ մեզանում բռնելու տեղ չկա և ոչ մի հենարան չկա։ Նրանք ասում են բարձրաձայն, երբ բոլորը լռում են։ Նրանց ամենահաղթականը (չնայած ձևին) ճշմարտության ուղիղ աչքերին նայելու՝ մինչ այժմ չլսված համարձակությունն է։ Ճշմարտության ուղիղ աչքերին նայելու այդ ընդունակությունը միայն ու միայն ռուսական սերնդինն է։ Ոչ, Եվրոպայում դեռևս այդքան համարձակ չեն. այնտեղ քարեղեն թագավորություն է, այնտեղ դեռևս հենվելու բան կա։ Ինչքան տեսնում եմ և ինչքան կարող եմ դատել, ռուսական հեղափոխական գաղափարի համակ էությունը պատվի ժխտման մեջ է։ Ինձ դուր է գալիս, որ դա այդպես համարձակ ու անվախ է արտահայտված։ Ոչ, Եվրոպայում դա դեռ չեն հասկանա, իսկ մեզանում հենց դրան էլ վրա կպրծնեն։ Ոուս Ռուս մարդու համար պատիվը սոսկ ավելորդ բեռ է։ Ու միշտ էլ բեռ է եղել, նրա ամբողջ պատմության ընթացքում։ Բացահայտ «անպատվության իրավունքով» նրան ամենից շուտ կարելի է հրապուրել։ Ես հին սերնդի մարդ եմ և, խոստովանում եմ, դեռևս պաշտպան եմ պատվին, բայց չէ որ դա լոկ սովորությունից է։ Ինձ սոսկ դուր են գալիս հին ձևերը, ասենք, փոքրոգության առումով։ Պետք է, չէ՞, կյանքը մի կերպ ապրել։
Նա հանկարծակի կանգ առավ։
― Ասում է, թե գիշերելու տեղ շատ ունի։
Ատում Ստում է, նրան որոնում են, իսկ այստեղ առայժմ աննկատ է։ Մի՞թե նրա հետ խոսքի եք բռնվում։
― Այո, ամբողջ գիշեր։ Նա ձեզ շատ է հայհոյում։ Գիշերը նրան Հայտնություն էի կարդում, ու՝ թեյ։ Ուշադիր էր լսում, նույնիսկ շատ, ամբողջ գիշեր։
― Ահ, գրողը տանի, դուք նրան քրիստոնեական հավատքին կդարձնեք։
― Առանց այդ էլ, քրիստոնեական հավատքի է։ Մի անհանգստացեք, կսպանի։ Ո՞ւմ եք ուզում սպանել։
― Չէ, նա դրա համար չէ ինձ մոտ, ուրիշ բանի համար է... Իսկ Շատովը Ֆեդկայի մասին գիտե՞։
― Ձեզ նկատի կառնեին և հեղափոխության առաջին հաջողության դեպքում կկախեին։
― Երբ դուք գրավեք բարձրագույն իշխանությունը և հպատակեցնեք Ոուսաստա՞նը։Ռուսաստա՞նը։
― Դուք մի ծիծաղեք։ Կրկնում եմ, ես ձեզ պաշտպանել եմ։ Այսպես, թե այնպես, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս այսօր ներկայանալ։ Ի՞նչ պետք են անտեղի խոսքերը՝ ինչ-որ կեղծ հպարտության պատճառով։ Ավելի լավ չէ՞ բաժանվել բարեկամաբար։ Չէ որ բոլոր դեպքերում ստիպված եք լինելու հանձնել հաստոցը, տառերն ու հին թղթերը, ահա հենց այդ մասին էլ կխոսենք։
― Իսկ ի՞նչ, գործը դժվա՞ր է գնում։ Խցանվե՞լ է։
― Գնո՞ւմ։ Հարկ եղածից ավելի հեշտ։ Ծիծաղեցնեմ ձեզ. առաջինը, ինչ ահավոր ազդում է, մունդիրն է։ Մունդիրից ուժեղ ոչինչ չկա։ Ես դիտավորյալ հորինում եմ աստիճաններ ու պաշտոններ, քարտուղարներ ունեմ, գաղտնի հետևողներ, գանձապահներ, նախագահներ, մատենավարներ, նրանց օգնականներ՝ շատ է դուր գալիս ու գերազանց ընդունվեց։ Գիտեք, սոցիալիզմը մեզանում տարածվում է գերակշռորեն սենտիմենտալիզմից։ Մի փորձանք կա, այդ կծան փոխպորուչիկներն են, մեկ էլ տեսար՝ դեմ առար։ Ապա գալիս են զուտ խաբեբաները, սրանք թերևս լավ ժողովուրդ են, երբեմն շատ են օգտակար, սակայն նրանց վրա շատ ժամանակ է կորչում, անդադար հսկողություն է պահանջվում, պահանջվում։ Դե, և վերջապես, ամենագլխավոր ուժը, ամեն ինչ շաղախող ցեմենտը՝ սեփական կարծիքի ամոթն է։ Ա՜յ թե ուժ եմ ասել։ Եվ այդ ով է աշխատել, այդ որ «սիրելին» է ջանացել, որ ոչ մի հատիկ սեփական գաղափար չի մնացել և ոչ մի գլխում։ Ամոթից հարգում են։
― Իսկ թե որ էդպես է, ինչի՞ վրա եք ջանք թափում։
― Հասկանում եմ, բայց մենք ու մերոնք ենք։
― Ոչ, առայժմ բարձրագույն ոստիկանությունից չեմ։ Բավական է, հասանք։ Սի Մի արտաքին հորինեք, Ստավրոգին, ես միշտ հորինում եմ, երբ մտնում եմ նրանց մոտ։ Ավելի շատ մռայլություն, ուրիշ ոչինչ պետք չէ, վերջ։ Շատ հասարակ մի բան։ 
== Գլուխ յոթերորդ. Մերոնց մոտ ==
=== I ===
Վիրգինսկին ապրում էր սեփական տանը, այն է՝ իր կնոջ տանը, Մուրավյինայա փողոցում։ Փայտաշեն տուն էր, միհարկանի, և կողմնակի կենվորներ չկային։ Տանտիրոջ ծննդյան օրվա պատրվակով մի տասնհինգ հոգի հյուրեր էին հավաքվել, սակայն երեկույթն ամենևին նման չէր գավառական սովորական անվանակոչության երեկույթի։ Իրենց համատեղ կյանքի ամենասկզբից Վիրգինսկի ամուսինները փոխադարձաբար սահմանել էին մեկընդմիշտ, որ անվանակոչությանը հյուրեր հավաքելը միանգամայն հիմար բան է և որ «ուրախանալու առանձին ոչինչ չկա»։ Մի քանի տարվա մեջ նրանք կարողացել էին մի եղանակով իրենց բոլորովին հեռացնել հասարակությունից։ Տանտերը, թեև ընդունակությունների տեր մարդ էր և ամենևին էլ ոչ «ինչ-որ մի չքավոր», չգիտես ինչու, բոլորին թվում էր խենթ, որը սիրում էր մեկուսացում ու դրանից բացի, խոսում «ամբարտավան»։ Իսկ madame Վիրգինսկայան, որը զբաղվում էր մանկաբարձական մասնագիտությամբ, դրանով իսկ արդեն բոլորից ցած էր կանգնած հասարակական սանդուղքին, անգամ ավելի ցածր տերտերակնոջից, չնայած ամուսնու սպայական աստիճանին։ Կոչմանը համապատասխան խոնարհություն կնոջ մեջ չէր նկատվում բոլորովին։ Իսկ լոկ սկզբունքից ելնելով ինչ-որ մի ստահակի՝ կապիտան Լեբյադկինի հետ նրա հիմարագույն և աններելիորեն բացահայտ կապից հետո մեր տիկնանցից ամենաներողամիտներն անգամ երես թեքեցին նրանից ակներև արհամարհանքով։ Բայց madame Վիրգինսկայան ամեն ինչ ընդունեց այնպես, ասես իրեն հենց դա էր պետք։ Նշանակալի է, որ հենց նույն խստաբարո տիկնայք, իրենց հետաքրքիր վիճակի դեպքերում, ըստ հնարավորին դիմում էին Արինա Պրոխորովնային (այն է՝ ՎիրգինսկայւսյինՎիրգինսկայային)՝ շրջանցելով մեր քաղաքի մյուս երեք մանկաբարձուհիներին։ Նույնիսկ գավառից էին մարդ ուղարկում՝ նրան տանելու կալվածատիրուհիների մոտ, այնքան էին հավատում նրա գիտելիքներին, հաջողակությանը և հմտությանը վճռական դեպքերում։ Բանն ավարտվեց նրանով, որ սկսեց գործել միայն ու միայն ամենահարուստ տներում, իսկ փող սիրում էր ագահության աստիճան։ Լիուլի զգալով իր ուժը, վերջում ամենևին չէր զսպում բնավորությունը։ Գուցեև նույնիսկ դիտավորյալ, ամենահայտնի տներում գործելիս, թուլանյարդ ծննդկաններին վախեցնում էր բարեպատշաճության այս կամ այն նիհիլիստական չլսված մոռացումով կամ, ի վերջո, «ամենայն սրբություն» ծաղրելով ու հատկապես այն րոպեներին, երբ «սրբությունն» առավելապես կարող էր հարկավոր լինել։ Մեր շտաբ-բժիշկ Ռոզանովը, որ նաև մանկաբարձ էր, հաստատապես վկայում էր, որ մի անգամ, երբ ծննդկանը բղավում էր տանջահար և ամենակարող Աստծո անունն էր տալիս, Արինա Պրոխորովնայի հենց նման մի ազատամտություն հանկարծակի, «հրացանի կրակոցի պես», հիվանդի վրա ներազդեց վախով, ինչը և նպաստեց նրա շատ արագ ազատվելուն։ Սակայն թեև նիհիլիստ, հարկավոր դեպքերում Արինա Պրոխորովնան չէր խորշում ամենևին ոչ միայն աշխարհիկ, այլ նաև վաղնջական, ամենասնոտիապաշտական սովորույթներից, եթե դրանք կարող էին օգտաբեր լինել իրեն։ Հանուն և ոչնչի, բաց չէր թողնի, օրինակ, իր բարուրած մանկան մկրտությունը, ըստ որում, կհայտնվեր կանաչ մետաքսյա, քղանցքատուտով զգեստով, իսկ վրավարսը գանգուրներով ու խոպոպիկներով կսանրեր, երբ մնացած ամբողջ ժամանակ ինքնասքանչացումի էր հասնում իր թափթփվածությամբ։ Ու չնայած ծիսակատարության ժամանակ միշտ «ամենալկտի տեսք» էր պահպանում, այնպես որ շփոթեցնում էր եկեղեցու սպասավորներին, սակայն տոնն ավարտվելիս, շամպայնն ինքն էր մատուցում (դրա համար էլ հայտնվում էր, հագած-կապած), և փորձեիք հապա, գավաթը վերցնելով, «աչքալուսանք» չդնել մատուցարանին։
Այս անգամ Վերգինսկիների տանը հավաքված հյուրերը (համարյա բոլորը՝ տղամարդիկ) մի տեսակ պատահական ու արտակարգ տեսք ունեին։ Ոչ ուտեստեղեն կար, ոչ խաղաթուղթ։ Բավականին հին, երկնագույն պաստառով խնամքով պատված ընդարձակ հյուրասենյակի մեջտեղում երկու սեղան էին միացված ու ծածկված մեծ, ի դեպ, ոչ շատ մաքուր սփռոցով, որոնց վրա երկու ինքնաեռ էր եռում։ Քսանհինգ բաժակներով վիթխարի մատուցարանը և սովորական ֆրանսիական սպիտակ, բարակ շերտերով կտրտած հացի զամբյուղը, ինչպես արական և իգական ազնվատոհմ պանսիոններում, գրավել էին սեղանի ծայրը։ Թեյը լցնում էր տանտիրուհու քույրը՝ երեսնամյա մի կույս, անհոնք ու ճեփ-ճերմակ, լռակյաց ու թունոտ արարած, որը սակայն ընդունում էր նոր հայացքները և որից ահավոր վախենում էր ինքը՝ Վիրգինսկին տնային կենցաղում։ Կանայք երեքն էին սենյակում, տանտիրուհին ինքը, նրա հոնքազուրկ քույրիկը և Վիրգինսկու հարազատ քույրիկը, օրիորդ Վիրգինսկայան, որը հենց նոր էր տեղ հասել Պետերբուրգից։ Արինա Պրոխորովնան՝ քսանյոթնամյա, աչքի ընկնող, հաճելի արտաքինով այդ տիկինը՝ կանաչավուն երանգի սովորական բրդյա հագուստով, գզգզված մազերով, նստել էր, համարձակ աչքերը սահեցնելով հյուրերի վրայով ու կարծես շտապելով հայտնել իր հայացքով. «Տեսնում եք, ինչպես ամենևին չեմ վախենում ոչնչից»։ Հյուր եկած օրիորդ Վիրգինսկայան, նույնպես սիրունիկ, ուսանողուհի և նիհիլիստուհի, գնդիկի պես տռուզ ու կուշտ, շատ կարմիր այտերով ու կարճահասակ, տեղավորվել էր Արինա Պրոխորովնայի կողքին, դեռևս համարյա ճամփորդական զգեստով, թղթերի ինչ-որ տրցակ ձեռքին ու զննում էր հյուրերին անհամբեր, թրթռացող աչքերով։ Վիրգինսկին այդ երեկո մի քիչ վատառողջ էր, բայց իր սենյակից ելել էր՝ նստելու բազկաթոռին, թեյասեղանի մոտ։ Բոլոր հյուրերը նույնպես նստած էին, և սեղանի շուրջ դրված աթոռներին այդ բարեպատշաճ տեղավորվածության մեջ նիստ էր ենթադրվում։ Ըստ երևույթին, բոլորն ինչ-որ բանի էին սպասում ու այդ ընթացքում թեև բարձրաձայն, բայց և կողմնակի բաներից խոսում։ Երբ հայտնվեցին Ստավրոգինը և Վերխովենսկին, ամեն ինչ հանկարծ սսկվեց։
Սակայն ինձ թույլ կտամ ինչ-որ բացատրություն տալ՝ որոշակիության համար։
Ես կարծում եմ, որ բոլոր այդ պարոնայք այն օրը, իրոք, հավաքվել էին իսկապես մի որևէ բացառիկ հետաքրքիր բան լսելու հաճելի հույսով, և հավաքվել էին՝ նախապես տեղեկացված։ Նրանք ներկայացնում էին մեր հինավուրց քաղաքի ամենավառ կարմիր ազատականության ընտրանին ու շատ բծախնդրորեն էին ընտրված Վիրգինսկու կողմից, այդ «նիստի» համար։ Նշեմ նաև, որ մի քանիսը նրանցից (ի դեպ, շատ քչերը) նախկինում երբեք ներկա չէին եղել։ Իհարկե, հյուրերի մեծամասնությունը հստակ պատկերացում չուներ, թե ինչի համար են իրենց նախապես տեղեկացրել։ ճիշտ Ճիշտ է, այն ժամանակ բոլորն ընդունում էին Պյոտր Ստեպանովիչին՝ արտասահմանից եկած, լիազորություններ ունեցող էմիսարի տեղ։ Այդ գաղափարը մի տեսակ միանգամից արմատացավ և բնականաբար, շոյիչ էր։ Մինչ այդ, անվանակոչություն տոնելու պատրվակով հավաքված քաղաքացիների այդ խմբակի մեջ արդեն կային ոմանք, ում որոշակի առաջարկություններ արվել էին նաև։ Պյոտր Վերխովենսկին հասցրել էր մեզ մոտ «հնգյակ» խմբել, նման այն հնգյակին, որ հիմնել էր Մոսկվայում, ինչպես պարզվեց հիմա, մեր գավառում, սպաների մեջ։ Ասում են, մեկն էլ ուներ Խ. նահանգում։ Այդ հինգ ընտրվածները հիմա նստած էին ընդհանուր սեղանի շուրջ և չափազանց վարպետորեն կարողացել էին ընդունել ամենասովորական մարդու տեսք, այնպես որ ոչ ոք չէր կարող ճանաչել նրանց։ Քանի որ հիմա սա գաղտնիք չէ, նրանք էին, առաջին հերթին, Լիպուտինը, ապա ինքը՝ Վիրգինսկին, երկարականջ Շիգալյովը՝ տիկին Վիր-գինսկայայի Վիրգինսկայայի եղբայրը, Լյամշինը և վերջապես, ոմն Տոլկաչենկո՝ տարօրինակ անձնավորություն էր, արդեն քառասնամյա, հռչակված ժողովրդի, գերազանցապես խաբեբաների և ավազակների վիթխարի ուսումնասիրությամբ, որը դիտավորյալ շրջում էր պանդոկներում (ի դեպ, ոչ միայն ժողովուրդ ուսումնասիրելու համար)՝ մեր մեջ պարծենալով իր անճոռնի հագուստով, յուղած սապոգներով, աչքերը կկոցած ու խորամանկ տեսքով ու ժողովրդական խուճուճ-մուճուճ դարձվածքներով։ Մեկ թե երկու անգամ դրանից առաջ Լյամշինը նրան բերել էր Ստեպան Տրոֆիմովիչի երեկույթներին, ուր, ի դեպ, առանձին տպավորություն չէր գործել։ Քաղաքում հայտնվում էր ժամանակ առ ժամանակ, գերազանցապես, երբ մնում էր առանց աշխատանքի, իսկ ծառայում էր նա երկաթուղում։ Բոլոր այդ հինգ գործիչները կազմել էին իրենց առաջին խմբակը, ջերմագին հավատով, որ դա սոսկ միավոր է Ռուսաստանով մեկ իրենց պես սփռված հարյուրավոր և հազարավոր նույնանման հնգյակների մեջ և որ բոլորը կախված էին ինչ-որ մի կենտրոնական, վիթխարի, սակայն գաղտնի տեղից, որն իր հերթին օրգանապես կապված է եվրոպական համաշխարհային հեղափոխության հետ։ Բայց, ցավոք, պիտի ընդունեմ, որ նույնիսկ արդեն այն ժամանակ նրանց միջև սկսել էր պառակտում երևալ։ Բանն այն է, որ թեև դեռ գարնանից սպասում էին Պյոտր Վերխովենսկուն, ում մասին առաջինը Տոլկաչենկոն էր հայտարարել, հետո՝ քաղաք եկած Շիգալյովը, թեև նրանից արտակարգ հրաշքներ էին սպասում ու թեև բոլորն անմիջապես, առանց նվազագույն քննադատության և նրա առաջին կանչով մտան խմբակի մեջ, բայց հենց հնգյակը կազմեցին, բոլորը կարծես մեկեն նեղացան, և կարծում եմ, հենց իրենց արագ համաձայնության պատճառով։ Հարկավ, նրանք գնացին մեծահոգի ամոթից մղված, որ հետո չասեն, թե սիրտ չարեցին գնալ։ Բայց և այնպես, Պյոտր Վերխովենսկին պետք է որ գնահատեր նրանց ազնիվ սխրանքը և ծայրահեղ դեպքում, որպես պարգև, մի որևէ ամենագլխավոր պատմությունն աներ նրանց։ Սակայն Վերխովենսկին ամենևին չուզեց բավարարել նրանց օրինական հետաքրքասիրությունը և ավելորդ բաներ չպատմեց։ Ընդհանրապես, քամահրում էր նրանց հոյակապ խստությամբ ու նույնիսկ անփութությամբ։ Դա վճռականապես բորբոքում էր, և անդամ անգամ Շիգալյովն արդեն հորդորում էր մյուսներին՝ «հաշվետվություն պահանջել», բայց հարկավ ոչ հիմա, Վիրգինսկու տանը, ուր այդքան կողմնակի մարդիկ էին հավաքվել։
Կողմնակիների վերաբերյալ նույնպես մի միտք ունեմ, որ առաջին հնգյակի վերոհիշյալ անդամներն այդ երեկո Վիրգինսկու հյուրերի մեջ հակված էին կասկածել իրենց անհայտ ինչ-ինչ խմբակների անդամների, որոնք հայտնվել էին նույնպես քաղաքում նույն գաղտնի կազմակերպության և հենց նույն Վերխովենսկու կողմից, այնպես որ ի վերջո բոլոր հավաքվածները կասկածում էին մեկը մյուսին ու զանազան կեցվածքներ ընդունում միմյանց առաջ, ինչը և ամբողջ հավաքին հաղորդում էր բավականին ձախուծուռ և մասամբ նույնիսկ վիպական տեսք։ Իմիջիայլոց, այստեղ էին նաև որևէ կասկածից դուրս մարդիկ։ Այսպես օրինակ, մի ծառայող մայոր, Վիրգինսկու մոտիկ ազգականը, միանգամայն անմեղ մեկը, ում չէին էլ հրավիրել, բայց որն ինքն էր եկել անվանակոչիկի մոտ, այնպես որ ոչ մի կերպ չէր լինի նրան չընդունել։ Բայց անվանակոչիկը, այնուամենայնիվ, հանգիստ էր, որովհետև մայորը «ոչ մի կերպ չէր կարող մատնել», որովհետև, չնայած իր համակ հիմարությանը, ամբողջ կյանքում սիրել էր թափառել բոլոր այն տեղերում, ուր ծայրահեղ ազատականներ կային։ Ինքը համակիր չէր, բայց լսել շատ էր սիրում։ Բացի դրանից, նույնիսկ վարկաբեկված էլ էր. պատահել էր այնպես, որ երիտասարդ ժամանակ նրա ձեռքի տակով անցել էին «Կոլոկոլի» և թռուցիկների ամբողջ պահեստներ, ու թեև վախեցել էր նույնիսկ բաց անել դրանք, սակայն տարածելուց հրաժարվելը կհամարեր թույլ տված ստորություն՝ և այսպիսին են ռուս մարդկանցից ոմանք, նույնիսկ մինչև օրս։ Մնացած հյուրերն իրենցից ներկայացնում էին կամ ազնիվ ինքնասիրությունը մաղձոտության չափ ճնշվածների տեսակ, կամ փոթորկուն երիտասարդության ազնվագույն անդրանիկ պոռթկման տեսակ։ Նրանք էին երկու թե երեք ուսուցիչ, որոնցից մեկը կաղ էր, արդեն քառասունհինգ տարեկան, գիմնազիայի դասատու, շատ թունալի և անչափ սնափառ մի մարդ և երկու թե երեք սպա։ Վերջիններից մեկը շատ երիտասարդ հրետանավոր էր*, որ ընդամենն օրերս էր եկել զինվորական ուսումնական հաստատությունից, լռակյաց ու դեռևս ծանոթություններ հաստատել չհասցրած մի տղա, հիմա հանկարծ հայտնվել էր Վիրգինսկու մոտ, մատիտը ձեռքին և, համարյա չմասնակցելով խոսակցությանը, րոպեն մեկ ինչ-որ նշումներ էր անում իր նոթատետրում։ Բոլորը տեսնում էին դա, սակայն չգիտես ինչու, բոլորը ջանում էին ձևացնել, թե չեն նկատում։ Այստեղ էր նաև դատարկապորտ այն ճեմարանականը, որը Լյամշինի հետ գրավաճառ կնոջ պայուսակն էր խցկել գարշելի լուսանկարները, խոշորամարմին պատանի էր՝ սանձարձակ, բայց միաժամանակ կասկածոտ շարժուձևով, անիմաստ մերկացուցիչ ժպիտով, դրա հետ մեկտեղ նաև իր իսկ մեջ ամփոփված ցնծացող կատարելության անվրդով տեսքով։ Չգիտեմ ինչի համար, այստեղ էր նաև մեր քաղաքագլխի որդին, տարիքին անհամապատասխան քարշ եկած հենց այն պիղծ տղան, որի մասին հիշատւսկել հիշատակել եմ, անելով պորուչիկի փոքրամարմին կնոջ պատմությունը։ Սա լուռ էր ամբողջ երեկոն։ Եվ վերջապես, ի եզրափակումն, մի գիմնազիստ, շատ տաքարյուն և կատարը ցից, տասնութամյա տղա, նստած էր սեփական արժանապատվությունը վիրավորված երիտասարդի մռայլ տեսքով, ըստ երևույթին, տառապելով իր տասնութամյա տարիքից։ Այդ ջահելն արդեն դավադիրների ինքնուրույն խմբակի պետ էր, կազմակերպված գիմնազիայի ամենաբարձր դասարանում, ինչը բացահայտվեց հետագայում, ի զարմանս բոլորի։ Ես չհիշատակեցի Շատովին. նա տեղավորվել էր սեղանի ծայրի անկյունում, շարքից փոքր-ինչ առաջ բերած իր աթոռը, նայում էր ցած, լուռ էր ու մռայլված, հաց ու թեյից հրաժարվեց և ամբողջ ժամանակ ձեռքին էր պահում գլխարկը, ասես դրանով կամենալով հայտարարել, որ ինքը հյուր չէ, եկել է գործով և երբ ուզենա, վեր կկենա ու կգնա։ Նրանից ոչ հեռու տեղավորվել էր նաև Կիրիլլովը, նույնպես շատ լուռումունջ, բայց ցած չէր նայում, այլ ընդհակառակը, ուղղակի զննում էր ամեն խոսողի իր անշարժ, անփայլ հայացքով ու ամեն ինչ ունկնդրում՝ առանց նվազագույն հուզմունքի կամ զարմանքի։ Հյուրերից մի քանիսը, որ նախկինում երբեք չէին տեսել նրան, զննում էին Կիրիլլովին մտազբաղ և գողունի։ Հայտնի չէ, որևիցե բան գիտե՞ր madame Վիրգինսկայան գոյություն ունեցող հնգյակի մասին։ Ենթադրում եմ, որ գիտեր ամեն ինչ ու հենց իր ամուսնուց։ Իսկ ուսանողուհին, հարկավ, ոչնչի չէր մասնակցում, բայց և իր հոգսն ուներ, նա մտադիր էր հյուր մնալ ընդամենը մեկ կամ երկու օր, իսկ հետո գնալ ավելի ու ավելի հեռուները, համալսարանական բոլոր քաղաքներով, որպեսզի «մասնակից լիներ խեղճ ուսանողների տառապանքներին և արթնացներ նրանց բողոքի»։ Իր հետ ուներ մի քանի հարյուր օրինակ վիմատիպ կոչ, կարծեմ թե սեփական հորինվածքն էր։ Զարմանալի էր, որ գիմնազիստն ատեց նրան առաջին հայացքից, համարյա թե արյամբ վրեժ-խնդիր վրեժխնդիր լինելու չափ, թեև կյանքում առաջին անգամ էր տեսնում, իսկ ուսանողուհին՝ հավասարաչափ նրան։ Մայորն աղջկա հարազատ քեռին էր ու դիմավորել էր նրան այսօր առաջին անգամ, տասը տարի անց։ Երբ ներս մտան Ստավրոգինն ու Վերխովենսկին, նրա այտերը կարմրած էին հապալասի պես. հենց նոր քեռու հետ կռվել էր կանանց հարցում իր համոզմունքների համար։
=== II ===
― Ինչպե՞ս թե որտեղից կարող էին մեջտեղ գալ,― հարցը կրկնեց Ստավրոգինը։
― Այսինքն, մենք գիտենք, օրինակ, որ նախապաշարմունքն Աստծո մասին առաջացել է ամպրոպ ու կայծակից,― հանկարծ նորից պոռթկաց ուսանողուհին՝ համարյա թե աչքերով մագլցելով Ատավրոգինի Ստավրոգինի վրա,― շատ լավ հայտնի է, որ նախասկզբնական մարդկությունը, վախենալով ամպրոպ ու կայծակից, աստվածացրել է անտեսանելի թշնամուն, նրա հանդեպ զգալով իր թուլությունը։ Բայց որտեղից է առաջացել ընտանիքի՞ նախապաշարմունքը։ Որտեղի՞ց կարող էր գոյանալ ընտանիքն ինքնին։
― Դա այնքան էլ միևնույն բանը չէ...― ուզում էր ընդհատել տանտիրուհին։
― Դուք միայն խանգարում եք մյուսներին, իսկ ինքներդ ոչինչ չեք կարողանում ասել,― բարկացած մրթմրթաց տանտիրուհին։
― Չէ, պիտի խոսեմ,― տաքացավ մայորը՝ դիմելով Ստավրոգինին։― Պարոն Ստավրոգին, որպես նոր ներս եկած մարդու, ես հույս ունեմ ձեզ վրա, թեև ձեզ ճանաչելու պատիվը չունեմ։ Առանց տղամարդկանց նրանք կկոտորվեն ճանճերի պես՝ սա է իմ կարծիքը։ Նրանց՝ ամբողջ կանանց հարցը միմիայն ինքնօրինակության պակասից է։ Հավատացնում եմ ձեզ, որ այդ կանանց հարցը նրանց համար տղամարդիկ են հորինել, հիմարավարի, իրենց գլխին փորձանք, փորձանք, փաոք փառք Աստծուն, որ ես ամուսնացած չեմ։ Նվազագույն բազմազանություն, մի հասարակ նախշ անգամ չեն կարող հորինել, նրանց փոխարեն նախշերն էլ են տղամարդիկ մոգոնում։ Ահավասիկ, ես նրան գրկում եմ ման ածել, տասը տարեկան էր, հետը մազուրկա եմ պարել, այսօր որ եկավ, իսկականից թռա գրկելու, իսկ նա երկրորդ խոսքից հայտարարեց, թե Աստված չկա։ Գոնե երրորդ, ոչ թե երկրորդ խոսքից, բայց դե, շտապում է։ Լավ, ընդունենք, թե խելացի մարդիկ չեն հավատում, բայց չէ որ դա խելքից է գալիս, իսկ դու, ասում եմ, այ փուչիկ, դո՞ւ ինչ ես հասկանում Աստծուց։ Չէ որ քեզ ուսանողի մեկն է սովորեցրել, իսկ եթե սովորեցներ կանթեղներ վառել, կվառեիր։
― Չէ որ ստում եք ամեն ինչ, դուք շատ չար մարդ եք, իսկ ես նոր ապացուցեցի ու արտահայտեցի ձեր սնանկությունը,― պատասխանեց ուսանողուհին արհամարհանքով և կարծես արժանի չհամարելով շատ բացատրվելն այդպիսի մարդու հետ։― Ես նոր հատկապես ասում էի, որ բոլորիս սովորեցրել են կատեխիզիսով. «Եթե պատվես հորդ ու ծնողներիդ, երկարակյաց կլինես ու քեզ կտրվեն հարստություններ»։ Տասը պատվիրաններից էր։ Եթե Աստված անհրաժեշտ է գտել սիրո դիմաց վարձատրություն առւսջարկելառաջարկել, նշանակում է, ձեր Աստված անբարո է։ Այս բառերով ես ձեզ քիչ առաջ ապացուցեցի և ոչ թե երկրորդ խոսքից, և որովհետև դուք ձեր իրավունքները հայտարարեցիք։ Ով է մեղավոր, որ բթամիտ եք ու մինչև հիմա չեք հասկանում։ Ձեզ համար վիրավորական է ու դուք բարկանում եք՝ ահա ձեր սերնդի ամբողջ ըմբռնումը։
― Տխմա՜ր,― ատամների արանքից ասաց մայորը։
― Ես դա գիտեի, պարոն գիմնազիստ, շատ ավելի վաղ, քան ձեզ սովորեցրել էին։
― Ես էլ պնդում եմ,― փրփրեց գիմնազիստը,― որ դուք Պետերբուրգից եկած երեխա եք՝ մեզ լուսավորելու համար, ինչ ինքներս էլ գիտենք։ «Պատվիր քո հորը և մորը» պատվիրանի մասին, որը չկարողացաք ճիշտ ասել, և որ դա անբարո է, արդեն Բելինսկուց է հայտնի բոլորին Ոուսաստանում։Ռուսաստանում։
― Սա երբևիցե վերջ կունենա՞,― վճռական ասաց madame Վիրգինսկայան ամուսնուն։ Որպես տանտիրուհի, նա կարմրում էր խոսակցությունների ողորմելիությունից՝ հատկապես նկատելով նոր հրավիրված հյուրերից մի քանիսի ժպիտներն ու տարակուսանքը։
― Խոսք տրվում է,― թույլ տվեց Վիրգինսկին։
Հռետորը նստեց, մի կես րոպե լուռ էր, ապա ծանրումեծ արտասանեց.
― Պարոնայք...
Արինա Պրոխորովնան բռնկվեց, բայց օրիորդ Վիրգինսկայային կարծես դուր եկավ ինչ-որ բան։
― Կարծեմ, քիչ առաջ լուսամտագոգին եմ տեսել,― վեր ելավ սեղանի մոտից, գնաց, գտավ ու իսկույն բերեց։ Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ չնայեց նրան, առավ մկրատն ու զբաղվեց դրանով։ Արինա Պրոխորովնան հասկացավ, որ դա իրական հնար էր, և ամաչեց իր նեղացկոտությունից։ ժողովը Ժողովը լուռ հայացքներ փոխանակեց։ Կաղ ուսուցիչը չարությամբ և նախանձով հետևում էր Վերխովենսկուն։ Շիգալյովը շարունակեց։
― Եռանդս նվիրելով ապագա հասարակության սոցիալական կառուցվածքի մասին հարցի ուսումնասիրմանը, որով փոխարինվելու է ներկան, եկել եմ այն համոզման, որ սոցիալական համակարգերի բոլոր ստեղծողները, հնագույն ժամանակներից մինչև մեր 187... թվականը, եղել են երազողներ, հեքիաթասացներ, իրենք իրենց հակասող անմիտներ, բացարձակապես ոչինչ չեն հասկացել բնական գիտությունից և այն տարօրինակ կենդանուց, որը կոչվում է մարդ։ Պլատոնը, Ռուսսոն, Ֆուրյեն՝ ալյումինե հուշասյուներ, այդ ամենը թերևս ճնճղուկների համար է և ոչ մարդկային հասարակության։ Բայց քանի որ ապագա հասարակական ձևն անհրաժեշտ է հատկապես հիմա, երբ մենք բոլորս վերջապես պատրաստվում ենք գործել, որպեսզի այլևս արդեն չմտորենք, ուստի առաջարկում եմ աշխարհի կառուցման իմ սեփական համակարգը։ Ահա այն,― խփեց նա տետրակին։― Ես ուզում էի ժողովին շարադրել իմ գիրքը՝ հնարավորին չափ կրճատված տեսքով, բայց տեսնում եմ, որ կպահանջվի ավելացնել նաև բազմաթիվ բանավոր բացատրություններ, այդ պատճառով ամբողջ շարադրումը կպահանջի ծայրահեղ դեպքում տասը երեկո, համաձայն գրքիս գլուխների (ծիծաղ լսվեց)։ Բացի դրանից, նախապես հայտարարում եմ, որ իմ համակարգն ավարտված չէ (նորից՝ ծիծաղ)։ Ես խճճվել եմ սեփական տվյալների մեջ, և իմ եզրահանգումն ուղղակի հակասում է նախասկզբնական գաղափարին, որից ելնում եմ։ Ելնելով անսահման ազատությունից, ես եզրափակում եմ անսահման բռնակալությամբ։ Ավելացնեմ սակայն, որ հասարակական բանաձևի իմ լուծումից բացի, ուրիշ որևէ բան չի կարող լինել։
― Եթե ինքներդ չեք կարողացել ստեղծել ձեր համակարգը և հանգել եք հուսալքության, ապա մե՞նք ինչ պիտի անենք այստեղ,― զգուշությամբ նշեց մի սպա։
― Դուք իրավացի եք, պարոն ծառայող սպա,― կտրուկ նրան դարձավ Շիգալյովը,― և առավելապես նրանով, որ օգտագործեցիք «հուսալքություն» բառը։ Այո, ես հանգել եմ հուսալքության, այդուհանդերձ, այն ամենը, ինչ շարադրված է իմ գրքում, անփոխարինելի է, և ուրիշ ելք չկա, ոչ ոք և ոչինչ չի հորինի։ Ու դրա համար էլ շտապում եմ, ժամանակ չկորցնելով, հրավիրել ամբողջ հասարակությանը, տասը երեկոյի ընթացքում իմ գիրքն ունկնդրելուց հետո, հայտնել իրենց կարծիքը։ Իսկ եթե անդամները չկամենան ինձ լսել, ապա կբաժանվենք հենց սկզբից՝ տղամարդիկ, որ զբաղվեն պետական ծառայությամբ, կանայք իրենց խոհանոցներում, քանի որ, մերժելով իմ գիրքը, ուրիշ ելք նրանք չեն գտնի։ Եվ-ո՛չ-մի ։ մի։ Իսկ բաց թողնելով ժամանակը, կվնասեն իրենց, քանի որ հետո անխուսափելիորեն կվերադառնան դրան։
Մարդիկ շարժվեցին տեղներից։ «Խանգարվա՞ծ է նա, ինչ է»,― ձայներ լսվեցին։
― Ես առաջարկում եմ քվեարկել, թե Շիգալյովի հուսալքությունը որքանով է առնչվում ընդհանուր գործին, դրա հետ մեկտեղ, արժե՞ արդյոք, նրան լսել, թե՝ ոչ,― ուրախ-ուրախ վճռեց սպան։
― Բանն այստեղ դա չէ,― վերջապես միջամտեց կաղը։ Ընդհանրապես, նա խոսում էր կարծես որոշ ծաղրական ժպիտով, այնպես որ դժվար էր նաև կռահելը՝ անկե՞ղծ է խոսում, թե կատակում է։― Բանն այստեղ ուրիշ է, պարոնայք։ Պարոն Շիգալյովը չափազանց լրջորեն է նվիրված իր խնդրին, ըստ որում չափից ավելի է համեստ։ Նրա գիրքն ինձ հայտնի է։ Նա առաջարկում է, որպես հարցի վերջնական լուծում, մարդկության բաժանումը երկու անհավասար մասերի։ Մեկ տասներորդ մասը ստանում է անձի ազատություն և անսահման իրավունք՝ մնացյալ ինը տասներորդի վրա*։ վրա։ Իսկ սրանք պիտի կորցնեն անձնավորությունը և վերածվեն մի տեսակ նախրի և անսահման ենթարկվածությամբ ձեռք բերեն կողմնակիորեն նախնադարյան անմեղության վերածնումը, նախնադարյան դրախտի պես մի բան, թեև, իմիջիայլոց, պիտի աշխատեն էլ։ Մարդկության ինը տասներորդից ազատությունը վերցնելու և նրանց նախրի վերածելու՝ հեղինակի առաջարկած միջոցները, ամբողջական սերունդների վերադաստիարակման եղանակով, շատ հոյակապ են, հիմնված բնական տվյալների վրա և շատ տրամաբանական։ Կարելի է չհամաձայնել որոշ հետևությունների, բայց հեղինակի խելքը և գիտելիքները դժվար է կասկածի ենթարկել։ Ափսոս, որ տասը երեկոների պայմանը միանգամայն անհամատեղելի է հանգամանքներին, այլապես մենք ահագին հետաքրքրական բաներ կլսեինք։
― Մի՞թե լուրջ եք ասում,― կաղին դիմեց madame Վիրգինսկայան, փոքր-ինչ նույնիսկ տագնապած։― Եթե այս մարդը, չիմանալով ինչ անել մարդկանց հետ, նրանց ինը տասներորդը դարձնում է ստրո՞ւկ։ Ես վաղուց էի կասկածում նրան։
― Համենայն դեպս, գոնե ինչ-որ բանի շուրջ համաձայնել կարելի է, փոխանակ նստելու և լռելու, որպես դիկտատորներ,― թշշացրեց Լիպուտինը, կարծես համարձակվելով վերջապես սկսել հարձակումը։
― Ես Շիգալյովի մասին չասացի, թե ցնդաբանություն է,― ծամծմեց Վերխովենսկին։― Գիտեք ինչ, պարոնայք,― աչքերը մի քիչ բարձրացրեց,― իմ կարծիքով, բոլոր այդ գրքերը, ֆուրյե-ներըֆուրյեները, Կաբետները, բոլոր այդ «աշխատանքի իրավունքները», շիգալյովշչինան՝ այդ ամենը նման են վեպերի, որոնցից կարելի է հարյուր հազարներով գրել։ ժամանակի Ժամանակի գեղագիտական անցկացում։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար այստեղ՝ փոքր քաղաքում, ձանձրալի է, դուք էլ վրա եք պրծնում գրոտած թղթերին։
― Կներե-ե՜ք,― աթոռի վրա ցնցվեց կաղ ուսուցիչը,― մենք թեև գավառացիներ ենք և, իհարկե, դրանով իսկ խղճահարության արժանի, բայց և այնպես գիտենք, որ աշխարհում առայժմ որևիցե նոր բան չի պատահել, որի վրա լաց լինեինք, թե աչքաթող ենք արել։ Ահա՛, արտասահմանյան տեսակի զանազան գաղտնի թերթիկների միջոցով մեզ առաջարկում են խմբվել ու խմբեր կազմել, համընհանուր կործանման միակ նպատակով, այն պատրվակով, որ աշխարհն ինչքան էլ բուժես, ամեն ինչ չես բուժի, իսկ արմատականորեն հարյուր միլիոն գլուխ թռցնելով ու դրանով թեթևացնելով իրեն, կարելի է ավելի հեշտ թռչել առվի վրայով։ Սքանչելի միտք է, անկասկած,բայց ծայրահեղ դեպքում, նույնքան անհամատեղելի իրականությանը, որքան և «շիգալյովականությունը», որին դուք նոր վերաբերվեցիք այդպես արհամարհաբար։
― Է՛, բայց ես քննարկումների համար չեմ եկել,― նշանակալի բառով վրիպեց Վերխովենսկին և, կարծես ամենևին չնկատելով իր վրիպումը, իրեն մոտեցրեց մոմը, որ ավելի լուսավոր լինի։
Նա վերջացրեց, ակնհայտորեն ցնծալով։ Գավառական ուժեղ գլուխ էր դա։ Լիպուտինը նենգաբար ժպտում էր, Վիրգինսկին լսում էր փոքր-ինչ վհատված, մնացած բոլորն արտակարգ ուշադրությամբ հետևում էին վեճին, հատկապես կանայք և սպաները։ Բոլորը հասկանում էին, որ հարյուր միլիոն գլուխների գործակալին դեմ են արել պատին ու սպասում էին, թե դրանից ինչ է լինելու։
― Իմիջիայլոց, դա լավ ասացիք,― նախկինից էլ ավելի անտարբեր, նույնիսկ մի տեսակ ձանձրույթով ծամծմեց Վերխովենսկին։― Տարագրվելը լավ միտք է։ Բայց և այնպես եթե, չնայած բոլոր հստակ վնասների, որոնք կանխազգում եք, ընդհանուր գործին զինվորագրվում են ավելի ու ավելի մարդիկ, օրը օրին, ապա առանց ձեզ էլ գործը կգնա։ Հարգելիս, այստեղ նոր կրոն է գալիս փոխարինելու հնին, դա է պատճառը, որ շատ են զինվորագրվողները, և սա խոշոր գործ է։ Իսկ դուք տարագրվեք։ Եվ գիտեք, ես ձեզ խորհուրդ կտւսմ կտամ Դրեզդենը, և ոչ թե խաղաղ կղզիներ։ Նախ և առաջ, դա քաղաք է, որը երբեք ոչ մի համաճարակ չի տեսել, իսկ քանի որ դուք զարգացած մարդ եք, ապա հաստատ վախենում եք մահից։ Երկրորդը, մոտ է ռուսական սահմանին, այնպես որ ավելի շուտ կարելի է ստանալ եկամուտները սիրեցյալ հայրենիքից, երրորդը, ամփոփում է այսպես կոչված արվեստի գանձեր, իսկ դուք գեղագիտական մարդ եք, լեզվի և գրականության նախկին ուսուցիչ, կարծեմ։ Դե, ե և վերջապես, իր մեջ է ներառնում սեփական, գրպանային Շվեյցարիա՝ սա արդեն բանաստեղծական ոգեշնչումների համար է, քանի որ հավանորեն, ոտանավոր-մոտանավոր եք հորինում։ Մի խոսքով, գանձը տուփի մեջ։
Շարժում առաջացավ, հատկապես սպաներն իրար եկան։ Եվս մի ակնթարթ, ու բոլորը միանգամից խոսելու էին։ Բայց կաղ ուսուցիչը բորբոքված վրա պրծավ խայծին.
― Այնպիսի, որ նման հարցերն այդպես չեն արվում։
― Սովորեցրեք, խնդրեմ։ իսկ Իսկ գիտեք, ես վստահ էի, որ հենց դուք եք առաջինը նեղանալու։
― Դուք մեզնից կորզեցիք անհապաղ գործելու պատրաստության պատասխանը, սակայն այդպես վարվելու ի՞նչ իրավունքներ ունեիք։ Ի՞նչ լիազորություններ՝ նման հարցեր տալու համար։
― Հա՛րցը, հա՛րցը։
― Եթե մեզնից յուրաքանչյուրն իմանար մտադրված քաղաքական սպանության մասին, ապա կգնա՞ր մատնելու, նախատեսելով բոլոր հետևանքները, թե՞՝ կմնար տանը, սպասելով դեպքերի ընթացքին*։ ընթացքին։ Այստեղ կարող են լինել տարբեր տեսակետներ։ Հարցի պատասխանը հստակ կասի՝ ցրվենք, թե մնանք միասին, արդեն հարկավ ոչ այս երեկո։ Թույլ տվեք առաջինը ձեզ դիմել,― դարձավ նա կաղ ուսուցչին։
― Իսկ ինչո՞ւ՝ առաջինն ինձ։
― Ահա, Ստավրոգինն էլ է կանգնել, Ստավրոգինն էլ չի պատասխանել հարցին,― ճչաց ուսանողուհին։
ԱտավրոգինըՍտավրոգինը, իրոք, կանգնել էր, սեղանի մյուս ծայրին ոտքի ելավ նաև Կիրիլլովը։
― Ներեցեք, պարոն Ստավրոգին,― կտրուկ նրան դիմեց տանտիրուհին,― մենք բոլորս այստեղ պատասխանեցինք հարցին, այնինչ, դուք լուռ հեռանո՞ւմ եք։
Նրանք դուրս եկան։
 
== Գլուխ ութերորդ. Արքայազն Իվանը ==
― Ձեզ մոտ Ֆեդկան ի՞նքն էր եկել,― շունչը պահած հարցրեց Վերխովենսկին։
― Այո, եկել էր, նրա գինն էլ է մեկուկես հազար... Ահա, ինքը կհաստատի, ահա, կանգնած է...― ձեռքը պարզեց Ստավ-րոգինը։Ստավրոգինը։
Պյոտր Ստեպանովիչն արագ շրջվեց։ Շեմին, մթության միջից մի նոր մարդ հայտնվեց՝ Ֆեդկան էր, կիսամուշտակով, բայց անգլխարկ, ինչպես տանը։ Նա կանգնել ու խնդմնդում էր՝ բացած իր ճերմակ ու հավասար ատամները։ Դեղին երանգով սև աչքերը զգուշորեն թափառում էին սենյակում՝ զննելով պարոններին։ Ինչ-որ բան չէր հասկանում։ Հավանաբար, նրան հիմա Կիրիլլովն էր բերել, ու վերջինիս էր ուղղված նրա հարցական հայացքը։ Կանգնած էր շեմին, սենյակ մտնել չէր ուզում։
«Նա դողէրոցքի մեջ է և զառանցում է, նրա հետ առանձնահատուկ մի բան է կատարվել»,― մի անգամ էլ նրան նայեց Ստավրոգինը։ Երկուսն էլ քայլում էին՝ կանգ չառնելով։
― Նրա գրվածքը լավ է,― շարունակեց Վերխովենսկին,― լրտեսություն ունի։ Ընկերության յուրաքանչյուր անդամ հետևում է մյուսին և պարտավոր է մատնություն տալ։ Յուրաքանչյուրը պատկանում է բոլորին, իսկ բոլորը՝ յուրաքանչյուրին։ Բոլորը ստրուկ են և ստրկության մեջ հավասար։ Ծայրահեղ դեպքերում՝ զրպարտանք և սպանություն, իսկ գլխավորը՝ հավասարություն։ Առաջին հերթին իջեցվում է կրթության, գիտությունների և տաղանդների մակարդակը։ Գիտությունների և տաղանդների բարձր մակարդակը մատչելի է սոսկ վերին ընդունակություններին, պետք չեն վերին ընդունակություններ։ Վերին ընդունակությունները միշտ զավթել են իշխանությունը և բռնակալներ եղել։ Վերին ընդունակությունները չեն կարող բռնակալներ չլինել և միշտ այլասերել են ավելի, քան օգուտ բերել, նրանց վռնդում են կամ մահապատժի ենթարկում։ Ցիցերոնի լեզուն են կտրում, Կոպեռնիկոսի աչքերը հանում, Շեքսպիրը քարկոծվում է՝ ահա շիգալյովականությունը։ Ստրուկները պիտի հավասար լինեն, առանց բռնակալության դեռևս չի եղել ոչ ազատություն, ո՜չ հավասարություն, սակայն նախրի մեջ հավասարությո ւն հավասարությո՜ւն պիտի լինի, ահա շիգալյովակա-նությունը։ շիգալյովականությունը։ Հա-հա-հա, ձեզ համար տարօրինա՞կ է։ Ես կողմնակից եմ շիգալյովականությանը։
Ստավրոգինն աշխատում էր արագացնել քայլերը և շուտով տուն հասնել։ «Եթե այս մարդը հարբած է, հապա որտե՞ղ հասցրեց խմել այդքան,― անցավ մտքով։― Չլինի՞ կոնյակն էր»։
― Լսեք, Ստավրոգին, սարեր հարթեցնելը լավ միտք է, ծիծաղելի չէ։ Ես Շիգալյովի կողմն եմ։ Պետք չէ կրթությունը, վերջ գիտությանը։ Առանց գիտության էլ նյութը բավական է հազար տարով, բայց պիտի կայանա հնազանդությունը։ Աշխարհում մի բան չի բավականացնում սոսկ՝ հնազանդությունը։ Ուսման ծարավն արդեն արիստոկրատական ծարավ է։ Հենց քիչ-քիչ ընտանիք եղավ կամ սեր, տեղնուտեղը՝ սեփականության ցանկություն։ Մենք կմեռցնենք ցանկությունը, մենք արձակ կթողնենք հարբեցողությունը, բամբասանքը, մատնությունը, մենք արձակ կթողնենք չլսված այլասերություն, ամեն տեսակ հանճար կմարենք վաղ հասակում։ Ամեն ինչ՝ մեկ հայտարարի, կատարյալ հավասարություն։ «Մենք արհեստ ենք սովորել, մենք ազնիվ մարդիկ ենք, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ»՝ ահա անգլիական բանվորների վերջին պատասխանը։ Անհրաժեշտ է միայն անհրաժեշտը՝ սա է երկրագնդի նշանաբանը սրանից հետո։ Սակայն մի ջղաձգություն էլ է պետք, դա կհոգանք մենք՝ կառավարողներս։ Ստրուկները պիտի կառավարողներ ունենան։ Կատարյալ հնազանդություն, կատարյալ անդեմություն, բայց երեսուն տարին մեկ Շիգալյովը ջղաձգություն է արձակում նաև. բոլորը հանկարծ սկսում են իրար ուտել, մինչև որոշակի սահման, միմիայն, որ ձանձրալի չլինի։ Ձանձրույթն արիստոկրատական զգացողություն է, շիգալյովա-կանության շիգալյովականության մեջ ցանկություններ չեն լինի։ Ցանկությունը և տառապանքը՝ մեզ համար, իսկ ստրուկների համար՝ շիգալյովականություն։
― Ձեզ դուք բացառո՞ւմ եք,― նորից թռավ Ատավրոգինի Ստավրոգինի բերանից։
― Ձեզ էլ։ Գիտեք ինչ, ես մտածում էի հայրիկին տալ աշխարհը։ Թող դուրս գա ոտաբաց, իր քայլով ու հայտնվի խաժամուժին. «Ահա, իբր, ինչ օրի են հասցրել ինձ», ու ամեն ինչ բարդի նրանց վրա, նույնիսկ զորքը։ Հայրիկը՝ վերևում, մենք՝ շուրջը, իսկ մեր տակ՝ շիգալյովականությունը։ Հարկ է միայն, որ Internationale-ը համաձայնի, այդպես էլ կլինի։ Իսկ ծերուկը կհամաձայնի վայրկենապես։ Ասենք, ուրիշ ելք էլ չունի, այ, կհիշեք իմ խոսքը, հա-հա-հա, հիմարությո՞ւն է։ Ասեք, հիմարությո՞ւն է, թե՝ ոչ։
― Ցնդա՜ծ,― շշնջաց Ստավրոգինը։
― Գուցեև զառանցում եմ, գուցեև զառանցում եմ,― ընդմիջեց նա շուտասելուկով,― բայց ես եմ հորինել առաջին քայլը։ Շիգալյովը երբեք չի հորինի առաջին քայլը։ Շիգալյովներ շատ կան։ Բայց մի հոգի, Ոուսաստանում Ռուսաստանում միայն մի մարդ է հորինել առաջին քայլը և գիտե, ինչպես է պետք անել։ Այդ մարդը ես եմ։ Ի՞նչ եք նայում վրաս։ Ինձ դո՜ւք, դուք եք պետք, առանց ձեզ ես զրո եմ։ Առանց ձեզ ես ճանճ եմ, գաղափար՝ սրվակի մեջ, Կոլումբոս առանց Ամերիկայի։
Ստավրոգինը կանգնել և նայում էր նրա խելացնոր աչքերին։
― Լսեք, մենք սկզբից ծայր կտանք խռովությանը,― ահավոր շտապում էր Վերխովենսկին՝ րոպեն մեկ բռնելով Ստավրոգինի ձախ թևքը։― Ես ձեզ արդեն ասել եմ. մենք կթափանցենք բուն ժողովրդի մեջ։ Գիտե՞ք, արդյոք, որ արդեն հիմա մենք ահավոր ուժեղ ենք։ Մերոնք միայն նրանք չեն, ովքեր սպանում և կրակ են տալիս, դասական կրակոցներ են արձակում կամ կծոտում։ Այդպիսիք միայն խանգարում են։ Առանց կարգապահության ես ոչինչ չեմ հասկանում։ Չէ որ ես խարդախ եմ, ոչ թե սոցիալիստ, հա-հա-հա։ Լսեք, նրանց բոլորին ես հաշվել եմ. ուսուցիչը, որը երեխաների հետ մեկտեղ ծիծաղում է նրանց Աստծո և նրանց օրորոցի վրա, արդեն մերն է։ Փաստաբանը, որը պաշտպանում է ուսյալ մարդասպանին նրանով, որ սա ավելի զարգացած է իր զոհերից ու փող հայթայթելու համար չէր կարող չսպանել, արդեն մերն է։ Զգացողությունն ապրելու համար մուժիկին սպանող դպրոցականները մերն են։ Հանցագործներին անխտիր արդարացնող երդվյալները մերն են։ Դատախազը, որը սարսռում է դատարանում, որ բավականաչափ ազատական չէ, մերն է, մերը։ Կառավարիչները, գրողները, օ՜, մերոնք շատ են, ահավոր շատ, ու իրենք չգիտեն դա։ Մյուս կողմից, դպրոցականների և տխմարիկների հնազանդությունը բարձրագույն կետին է հասել, դաստիարակների լեղապարկը ճզմված է, ամենուրեք անասելի չափերի սնափառություն է, գազանային, չլսված ախորժակ... Գիտե՞ք, գիտե՞ք, թե քանի-քանիսին կհավաքենք միմիայն պատրաստի գաղափարներով։ Ես գնացի՝ մոլեգնում էր Littre-ի թեզիսը, թե հանցագործությունը խելագարություն է, վերադարձա՝ և արդեն հանցագործությունը խելագարություն չէ, այլ հենց ողջամտություն է, որ կա, համարյա թե պարտք, ծայրահեղ դեպքում՝ վսեմ բողոք։ «Է՜, զարգացած մարդասպանն ինչպե՞ս կարող է չսպանել, եթե նրան փող է պետք»։ Բայց սա լոկ մանրուք է։ Ռուսական Աստված արդեն ընկրկել է «էժանագինի» առաջ։ ժողովուրդը Ժողովուրդը հարբած է, մայրերը՝ հարբած, զավակները՝ հարբած, եկեղեցիները՝ դատարկ, իսկ դատարաններում «երկու հարյուր մտրակ կամ քարշ տուր դույլը»։ Օ՜, թողեք աճի սերունդը։ Ափսոս միայն, որ սպասելու ժամանակ չկա, թե չէ թող որ ավելի հարբած լինեին։ Ահ, ինչքան ափսոս, որ չկան պրոլետարներ։ Բայց կլինեն, կլինեն, գործը դրան է հասնում...
― Ափսոս նաև, որ մենք ենք տխմարացել,― մրթմրթաց Ստավրոգինը և շարունակեց ճամփան։
― Ուրեմն, դուք լրջորե՞ն եք հույսներդ ինձ վրա դրել,― չարությամբ քմծիծաղեց Ստավրոգինը։
― Ինչի՞ համար եք ծիծաղում, ու այդպես չարությամբ։ Մի վախեցրեք ինձ։ Ես հիմա երեխայի պես եմ, կարելի է ինձ մահու չափ վախեցնել այդպիսի մի ժպիտով։ Լսեք, ես ձեզ ոչ ոքի ցույց չեմ տա, ոչ ոքի՝ այդպես է պետք։ Նա կա, բայց ոչ ոք նրան չի տեսել, նա թաքնվում է։ Իսկ գիտեք, որ կարելի է նույնիսկ հարյուր հազարից մեկին, օրինակ։ Ու երկրով մեկ կտարածվի. «Տեսե՜լ են, տեսե՜լ են»։ Իվան Ֆիլիպովիչի Սավուղ աստծուն էլ էին տեսել, թե ինչպես նա կառքով երկինք սլացավ մարդկանց աչքերի առաջ, տեսել էին «սեփական» աչքերով։ իսկ Իսկ դուք Իվան Ֆիլիպովիչը չեք, դուք պատկերք եք, Աստծո պես հպարտ, ձեզ համար ոչինչ չփնտրող, զոհի լուսապսակով, «թաքնվող»։ Գլխավորը՝ առասպե՜լը։ Դուք նրանց կհաղթեք, կնայեք ու կհաղթեք։ Նոր ճշմարտությունն է բերում և «թաքնվում է»։ Իսկ մենք այստեղ երկու-երեք սողոմոնյան վճիռ մեջտեղ կբերենք։ Խմբակներն ու հնգյակները՝ կան, թերթեր պետք չեն։ Եթե տասը հազարից միայն մի խնդիրք բավարարենք, ապա բոլորը կդիմեն խնդիրքներով։ Յուրաքանչյուր վոլոստում ամեն մուժիկ իմանա, որ ինչ-որ տեղ իբր այդպիսի մի փչակ կա, որի մեջ խնդիրքները պիտի գցել։ Եվ խորը կտնքա հողը. «Նոր արդար օրենքն է գալիս», և կալեկոծվի ծովը, ու կփլչի բալագանը, և այնժամ կմտածենք, ինչպես կանգնեցնենք քարեղեն շինությունը։ Առաջին անգամ։ Կառուցողը ''մենք'' կլինենք, մե՛նք, միայն մե՛նք։
― Խելացնորություն է,― ասաց Ստավրոգինը։
― Ստավրոգին,― ետևից բղավեց Վերխովենսկին,― ձեզ տալիս եմ մեկ օր... լավ, երկու... լավ, երեք, երեք, երեք օրից ավելի չեմ կարող, ու հետո՝ ձեր պատասխանը։
 
== Գլուխ իններորդ. Ստեպան Տրոֆիմովիչի գույքը վերգրեցին ==
― Արդյո՞ք, Բլյումը։
― Բլյումը։ Հենց այդպես էլ ասաց։ Vous le connaissez? Quelque chose d’hebete et la très content dans la figure, pourtant très severe, roide et seriauh<ref>Դուք նրան ճանաչո՞ւմ եք։ Սի Մի բութ ու շատ ինքնահավան բան կա արտաքինի մեջ, միաժամանակ շատ խիստ, անմատչելի և կարևոր (ֆրանս.)։</ref>. Ոստիկանությունից էր, ենթարկվողներից, ji my connais<ref>Դրանից ինչ-որ բան հասկանում եմ (ֆրանս.)։</ref>։ Ես դեռ քնած էի, և պատկերացրեք, նա ինձ խնդրեց «նայել» իմ գրքերն ու ձեռագրերը, oui, je men souviens, il a employé ce mot<ref>Այո, հիշում եմ, նա օգտագործեց այդ բառը (ֆրանս.)։</ref>։ Նա ինձ չձերբակալեց, այլ միայն գրքերը... Il se tenait a distance<ref>Նա իրեն պահում էր տարածության վրա (ֆրանս.)։</ref>, և երբ սկսեց ինձ բացատրել իր գալստյան հանգամանքը, այնպիսի տեսք ուներ, որ ես...enfin, il avait l’air de croire que je tomberai sur lui immédiatement et que ji commencerai a le batree comme plâtre. Tous ces gens du bas etage sont comme ca<ref>Կարճ ասած, նա կարծում էր, թե անմիջապես կհարձակվեմ վրան ու կսկսեմ անխնա խփել։ Ցածր դիրքի բոլոր այդ մարդիկ այդպիսին են (ֆրանս.)։</ref>, երբ գործ ունեն օրինավոր մարդու հետ։ Ինքնըստինքյան, իսկույն ամեն ինչ հասկացա։ Voila vingt ans que ji my préparé<ref>Ահա արդեն քսան տարի ես ինձ նախապատրաստում են դրան (ֆրանս.)։</ref>։ Ես նրա համար բացեցի բոլոր դարակները Ատվեցի , տվեցի բոլոր բանալիները, ինքս էլ տվեցի, ինքս ամեն ինչ տվեցի։ J’etais digne etcalme<ref>ես Ես ինձ հանգիստ և արժանապատիվ պահեցի (ֆրանս.)։</ref>։ Գրքերից նա վերցրեց Գերցենի արտասահմանյան հրատարակությունները, «Կոլոկոլի» կազմած օրինակը, իմ պոեմի չորս սրբագրությունները, et, enfin, toutca<ref>Մի խոսքով, այդ ամենը (ֆրանս.)։</ref>։ Ապա՝ թղթեր, նամակներ et quelques une mes ébauchés historiés, critiques et politiques<ref>Ու ինչ-որ բաներ իմ պատմական, քննադատական և քաղաքական սևագրություններից (ֆրանս.)։</ref>։ Այդ ամենը նրանք տարան։ Նաստյան ասում է, թե զինվորը սայլակով տարավ ու գոգնոցով էին ծածկել, oui, cest ceia<ref>Այո, ճիշտ այդպես (ֆրանս.)։</ref> գոգնոցով։
Զառանցանք էր դա։ Ո՞վ կարող էր որևէ բան հասկանալ։ Նորից հարցեր տեղացի վրան. Բլյումը մենա՞կ էր եկել, թե՝ ոչ, ո՞ւմ անունից, ի՞նչ իրավունքով, ինչպե՞ս համարձակվեց, ինչո՞վ բացատրեց։
― Il était seub, bien seul<ref>Նա մենակ էր, բոլորովին մենակ (ֆրանս.)։</ref>, ի դեպ, կարծեմ, մեկ ուրիշն էլ կար dans l’antichambre, oui ji men souviens, etpuis<ref>Միջանցքում, այո, հիշեցի ու հետո... (ֆրանս.)։</ref>... Ի դեպ, կարծեմ, մեկ ուրիշն էլ կար, հաշտում էր պահակ կանգնած։ Պետք է հարցնել Նաստասյային, նա այդ ամենն ավելի լավ գիտե։ Jetais surexcite, voyes-vous. Il parlait, ib parlait... un tas de choses<ref>Գիտեք, ես չափազանց բորբոքված էի։ Նա խոսում էր, խոսում էր... ինչից ասես (ֆրանս.)։</ref>, իմիջիայլոց, նա շատ քիչ էր խոսում, ես էի շարունակ խոսում... Պատմեցի իմ կյանքը, անշուշտ, միայն այդ տեսակետից... Jetais surexcite, mais digne, je vous l’assure<ref>Ես չափազանց բորբոքված էի, բայց հավատացնում եմ ձեզ, ինձ արժանապատիվ էի պահում (ֆրանս.)։</ref>. Իմիջիայլոց, վախենամ, թե լաց եմ եղել, կարծեմ։ Սայլակը նրանք վերցրել էին կողքի կրպակավաճառից։
Օ՜, Աստված, ինչպե՞ս կարող էր դա կատարվել։ Բայց ի սեր Աստծո, ավելի ճշգրիտ ասեք, Ստեպան Տրոֆիմովիչ, չէ որ սա երազ է, ինչ դուք եք ասում։
― Ես ինքս էլ եմ երազի մեջ... Savez-vous, ila prononce le nom de Teliantikoff<ref>Գիտեք, նա հիշատակեց Տելյատնիկովի անունը (ֆրանս.)։</ref>, ու կարծում եմ, որ հենց նա էլ թաքնված էր հաշտում։ Այո, հիշեցի, նա դատախազ էր առաջարկում, ու, կարծեմ, Դմիտրի ՍիտրիչինՄիտրիչին... que me doit encore quinze robles de երալաշով soit dit en passant. Enfin, ji n’ai pas trop compris<ref>Որն ինձ, իմիջիայլոց, տասնհինգ ռուբլի է պարտք երալաշով, մի խոսքով ես լրիվ չհասկացա (ֆրանս.)։</ref>։ Բայց ես խորամանկեցի նրանց, և ինչ գործ ունեմ Դմիտրի Միտրիչի հետ։ Կարծեմ, շատ սկսեցի խնդրել նրան թաքցնել, շատ խնդրեցի, շատ, վախենամ նույնիսկ, որ ստորացա, comment croyes-vous? Enfin ilaconsenti<ref>Ի՞նչ եք կարծում։ Վերջապես, նա համաձայնեց (ֆրանս.)։</ref>. Այո, հիշեցի, ինքը խնդրեց, որ ավելի լավ կլինի թաքցնենք, որովհետև նա եկել էր միայն «նայելու», et rien de plus<ref>Եվ ուրիշ ոչինչ (ֆրանս.)։</ref>, և ուրիշ ոչինչ, ոչինչ... և եթե ոչինչ չգտան, ապա ոչինչ էլ չի լինի։ Այնպես որ վերջացրինք ամեն ինչ en amis, je suis toit-a-fait content<ref>Բարեկամաբար, ես միանգամայն գոհ եմ (ֆրանս.)։</ref>։
― Ներեցեք, բայց նա ձեզ առաջարկել է նման դեպքերում հայտնի կարգ ու երաշխիքներ, իսկ դուք ինքներդ եք մերժել,― բղավեցի ես մտերմական զայրույթով։
Բայց Նաստասյան ինքը գնաց։ Նկատեցի, որ Ստեպան Տրոֆիմովիչը շարունակ հայացքը դարձնում է դռանն ու ականջ դնում միջանցքի ձայներին։
JI Il faut etre prêt, voyez-vous<ref>Գիտեք, պիտի պատրաստ լինել (ֆրանս.)։</ref>,― նա նշանակալի նայեց ինձ,― chague moment<ref>Ամեն վայրկյան (ֆրանս.)։</ref>... կգան, կտանեն, և թը՜ռռ՝ մարդն անհետացավ։
― Տեր Աստված։ Ո՞վ կգա։ Ո՞վ կտանի ձեզ։
Եվ հանկարծ նա շառագունեց բարկությունից։
― Vous me mettez avec ces gens-la<ref>Դուք ինձ նույն տեղն եք դնում, այդ մարդկանց հավասար (ֆրանս.)։</ref>։ Չլինի՞ ենթադրում եք, որ ես կարող եմ լինել այդ ստորների, այդ թռուցիկ գցողների, իմ որդյակ Պյոտր Ստեպանովիչի հետ, avec ces esprits-forts de la lachete<ref>Ստորության այդ ազատամիտների հետ (ֆրանս.)։</ref>։ Օ՜, Աստված։
― Օհո, իսկ ձեզ ինչ-որ կերպ չե՞ն խառնել... Իմիջիայլոց, դատարկ բան է, չի կարող պատահել,― նշեցի ես։
― Savex-vous<ref>Գիտեք արդյոք (ֆրանս.)։</ref>,― հանկարծ թռավ բերանից,― պահեր են լինում, որ զգում եմ, que ji ferai la-bas quelque esclandre<ref>Որ այնտեղ մի որևէ վիճաբանություն կսարքեմ (ֆրանս.)։</ref>։ Օ՜, մի գնացեք, մենակ մի թողեք ինձ։ Ma carrière est flinie anjord՝hui, je le sens<ref>Իմ կյանքի ճանապարհն այսօր ավարտվեց, ես դա զգում եմ (ֆրանս.)։</ref>։ Գիտեք, ես կարող է հարձակվեմ ու կծեմ ինչ-որ մեկին, այն փոխպորուչիկի նման...
Նա ինձ նայեց տարօրինակ՝ վախեցած ու դրա հետ մեկտեղ կարծես նաև վախեցնել ցանկացող հայացքով։ Իսկապես, ավելի ու ավելի էր բորբոքվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի վրա, քանի անցնում էր ժամանակը ու չէին երևում «սայլակները»։ Նույնիսկ չարանում էր։ Հանկարծ Նաստասյան, չգիտես ինչի համար խոհանոցից նախասենյակ մտնելիս, դիպավ ու գցեց կախիչն այնտեղ։ Ստեպան Տրոֆիմովիչը դողդողաց ու անկենդան դարձավ՝ տեղում նստած, բայց երբ եղածը պարզվեց, համարյա ծղրտաց Նաստասյայի վրա և, ոտքերը դոփելով, ետ քշեց նրան խոհանոց։ Սի րոպե անց խոսեց՝ ինձ նայելով հուսալքված.
― Իսկ ի՞նչ ասել է՝ «կներեն»։ Ինչպիսի՜ բառեր։ Ի՞նչ մի բան եք արել որ։ Հավատացնում եմ ձեզ, որ դուք ոչինչ չեք արել։
― Quen savez-vous<ref>Ինչ գիտեք այղ այդ մասին (ֆրանս.)։</ref>, իմ ամբողջ կյանքը եղել է ... cher... նրանք ամեն ինչ կհիշեցնեն... Իսկ եթե ոչինչ չգտան, ապա ավելի վատ,― ավելացրեց նա հանկարծ անսպասելիորեն։
― Ինչպե՞ս թե՝ ավելի վատ։
― Չեմ հասկանում։
― Բարեկամս, բարեկամս, թող Սրբիր Սիբիր լինի, Արխանգելսկ, իրավազրկում՝ կործանումը կործանում է։ Բայց... ես ուրիշ բանից եմ վախենում (վերստին՝ շշնջաց, վախեցած տեսք և խորհրդավորություն)։
֊Իսկ ― Իսկ ինչի՜ց, ինչի՞ց։
― Ճիպոտածեծ կանեն,― արտաբերեց նա և մոլոր տեսքով ինձ նայեց։
― Իսկ որտե՞ղ են դա անում։
― Է, cher,― շշնջաց նա համարյա ականջիս,― հատակը հանկարծ գնում Է է ձեր տակից, դուք իջնում եք կիսով չափ... Դա ձեզ հայտնի Է։է։
― Հեքիաթներ են,― բղավեցի ես՝ գլխի ընկնելով,― հին հեքիաթներ, մի՞թե հավատացել եք մինչև հիմա։― Ես քրքջացի։
Նա բացականչում էր՝ ճիչեր արձակելով ու դոփում ոտքերը։
― Ես հավանություն եմ տալիս,― ասացի ես՝ հնարավորինս դիտավորյալ հանգիստ, թեև շատ էի վախենում նրա համար,― իրոք, դա ավելի լավ է, քան նստելն այսպիսի անձկության մեջ, բայց հավանություն չեմ տալիս ձեր տրամադրությանը։ Նայեք հապա, թե ում եք նման և ինչպես եք գնալու այնտեղ։ II faut etre digne et calme avec Lembke[^44]<ref>Լեմբկեի հետ պետք է արժանապատիվ ու հանգիստ պահեք ձեզ (ֆրանս.)։</ref>։ Իսկապես, հիմա դուք կարող եք հարձակվել և մեկնումեկին կծոտել այնտեղ։
― Ես մատնում եմ ինքս ինձ։ Ես գնում եմ ուղիղ առյուծի երախը...
― Ես էլ կգամ ձեզ հետ։
― Ձեզնից պակաս բան ես չէի սպասում, ընդունում եմ ձեր զոհաբերությունը, իսկական բարեկամի զոհաբերությունը, բայց մինչև տուն, միայն մինչև տուն, դուք չպետք է, դուք իրավունք չունեք հետայսու վարկաբեկել ձեզ իմ ընկերակցությամբ։ O, croyez-moi, je serai calme!<ref>Լեմբկեի հետ պետք է արժանապատիվ ու Օ, հավատացեք ինձ, ես հանգիստ պահեք ձեզ կլինեմ (ֆրանս.)։</ref> Այս պահին ինքս ինձ խոստովանում եմ a la hauteur de tout ce quilva de plus sacre...<ref>ՕԱմեն ինչից վեր, հավատացեք ինձ, ես հանգիստ կլինեմ ինչ կա ամենասրբազան (ֆրանս.)։</ref>։
― Ես գուցե ձեզ հետ տուն էլ մտնեմ,― ընդհատեցի նրան։― Երեկ ինձ տեղեկացրել են նրանց տխմար կոմիտեից, Վըյսոցկու միջոցով, որ ինձ նկատի ունեն ու հրավիրում են վաղվա այդ տոնախմբությանը, ի թիվս կարգադրիչների կամ ինչ են ասում դրանց... ի թիվս այն վեց երիտասարդների, որոնք նշանակված են հետևել մատուցարաններին, հոգ տանել տիկնանց, տեղերը ցույց տալ հյուրերին և ճերմակ ու ալ կարմիր ժապավեններից վարդակապ կրել ձախ ուսին։ Ուզում էի հրաժարվել, բայց հիմա ինչու չմտնեմ տուն, անձամբ Յուլիա Միխայլովնայի հետ բացատրվելու պատրվակով... Ահա, այդպես էլ կմտնենք իրար հետ։
Նա լսում էր՝ գլուխը տմբացնելով, բայց կարծեմ թե ոչինչ չհասկացավ։ Մենք կանգնած էինք շեմին։
― Cher,― նա ձեռքը պարզեց դեպի անկյունը՝ կանթեղին,― cher, ես երբեք չեմ հավատացել դրան, բայց... թող այդպես լինի, թող։ (Նա խաչակնքվեց)։ Allons!<ref>Ամեն ինչից վեր, ինչ կա ամենասրբազան Գնանք (ֆրանս.)։</ref>
«Էհ, այսպես ավելի լավ է,― մտածեցի ես, նրա հետ առմուտք ելնելով,― ճանապարհին թարմ օդը կօգնի, կհանդարտվի, ետ կգանք տուն ու նա կպառկի քնելու...»։
Սակայն ես հաշվարկում էի՝ ինքս ինձ։ Հենց ճանապարհին էլ մի դիպված եղավ, որն ավելի ցնցեց ու վերջնականապես ուղղորդեց Ստեպան Տրոֆիմովիչին... այնպես որ, խոստովանեմ, նույնիսկ չէի սպասում մեր բարեկամից այդպիսի թափ, որպիսին հանկարծ նա ցուցաբերեց այդ առավոտ։ Խե՜ղճ իմ բարեկամ, բարեսի՜րտ բարեկամ։
 
== Գլուխ տասներորդ. Ֆլիբուստյերներ: Ճակատագրական առավոտը ==
=== I ===
Ճանապարհին մեզ հետ կատարվածը զարմանալիների շարքից էր։ Բայց հարկ է ամեն ինչ հերթով պատմել։ Ստեպան Տրոֆիմովիչի հետ մեր փողոց դուրս գալուց մեկ ժամ առաջ քաղաքով անցել և շատերի հետաքրքրությունն էր հարուցել մարդկանց մի խումբ՝ Շպիգուլինյան ֆաբրիկայի բանվորներից՝ յոթանասուն հոգի, թերևս քիչ ավելի։ Նրանք անցել էին հանդիսավորապես, համարյա լուռ, նախապես կազմված շարքերով։ Հետո պնդում էին, որ այդ յոթանասունը եղել են ամբողջ ֆաբրիկայից ընտրվածները, իսկ Շպիգուլինը շուրջ իննը հարյուր աշխատող ուներ, որպեսզի գնան նահանգապետի մոտ և, տիրոջ բացակայության պայմաններում, նրանից դատաստան գտնեն կառավարչի նկատմամբ, որը, փակելով գործարանը և արձակելով բանվորներին, լկտիաբար խաբել էր բոլորին վերջնահաշվի մեջ՝ փաստ, որ հիմա ոչ մի կասկածի ենթակա չէր։ Ոմանք մինչև հիմա մեզանում ժխտում են ընտրության ձևը՝ պնդելով, որ յոթանասուն հոգին չափից ավելի շատ է ներկայացուցիչների համար և որ այդ ամբոխը պարզապես բաղկացած էր առավել նեղվածներից, ու եկել էին խնդրելու սոսկ իրենց համար, այնպես որ ֆաբրիկայի ընդհանուր «խռովություն», ինչ հետո այնքան թմբկահարեցին, ամենևին էլ չի եղել։ Մյուսները ոգևորված հավատացնում են, թե այդ յոթանասուն հոգին պարզապես խռովարար չեն եղել, այլ վճռականապես քաղաքականներ, այն է՝ լինելով ամենամոլեգինները, եղածից բացի, գրգռվել էին նաև հենց գաղտնի գցած թռուցիկներից։ Մի խոսքով, մեկնումեկի ազդեցությունը կամ հրահրումն առկա էր, թե՝ ոչ, մինչև հիմա ստույգ հայտնի չէ։ Իսկ իմ անձնական կարծիքն այն է, որ բանվորները գաղտնի թռուցիկներ ամենևին չէին կարդացել, իսկ եթե կարդային Էլէլ, ապա ոչ մի բառ չէին հասկանալու, միակ պատճառով, որ դրանք գրողները, ոճի համակ մերկացածությամբ հանդերձ, գրում են ծայրաստիճան անհստակ։ Բայց քանի որ ֆաբրիկայի աշխատողներն իսկապես ծանր վիճակի մեջ էին, իսկ ոստիկանությունը, ում դիմել էին նրանք, չէր ուզել հասկանալ նրանց դրությունը, ուստի ի՞նչ կար ավելի բնական նրանց մտադրությունից՝ խմբով գնալ «հենց գեներալի» մոտ, եթե կարելի է, ապա նույնիսկ թուղթ պահած գլխամասում, ծանրումեծ շարվել նրա առմուտքի առաջ ու հենց երևար, բոլորը ծնկի գային ու աղաղակեին կարծես հենց նախախնամությանը։ Իմ կարծիքով, այստեղ ոչ խռովություն էր պետք, ոչ նույնիսկ պատվիրակներ, քանզի դա հին, պատմական եղանակ է։ Ռուս ժողովուրդն ի սկզբանե սիրել է խոսակցությունը «հենց գեներալի» հետ, ճիշտն ասած, միմիայն հաճույքից, անգամ անկախ նրանից, թե ինչով կվերջանար սույն խոսակցությունը։
Ուստիև, կատարելապես համոզված եմ, որ թեև Պյոտր Ստեպանովիչը, Լիպուտինը, գուցե թե էլի ինչ-որ մեկը, նույնիսկ ասենք նաև Ֆեդկան, նախապես ելումուտ էին արել ֆաբրիկայի աշխատողների մեջ (քանի որ տվյալ հանգամանքը հաստատող բավական կայուն ցուցմունքներ իսկապես գոյություն ունեն), խոսել նրանց հետ, բայց հավանորեն երկու-երեք, լավ՝ հինգ հոգու հետ, ոչ ավելի, լոկ փորձելու համար, և որ այդ խոսակցությունից ոչինչ չէր ստացվել։ Իսկ ինչ վերաբերում է խռովությանը, ապա եթե նրանց քարոզչությունից որևէ բան էլ հասկացել էին ֆաբրիկայի աշխատողները, ապա հավանաբար տեղնուտեղը դադարել էին լսել, որպես հիմար ու ամենևին հարմար չեկող գործ։ Ուրիշ բան Ֆեդկան՝ սրա բախտը կարծես ավելի էր բերել, քան Պյոտր Ստեպանովիչինը։ Քաղաքային հրդեհին հետևած երեք օրվա ընթացքում, ինչպես անկասկած պարզվել էր հիմա, Ֆեդկայի հետ իրոք մասնակցել էին ֆաբրիկայի երկու աշխատող, ու հետագայում, մեկ ամիս անց, գավառում բռնվել էին ևս երեքը նախկին աշխատողներից, դարձյալ հրկիզման ու կողոպուտի համար։ Բայց եթե Ֆեդկան հասցրել էլ էր նրանց ներքաշել ուղղակի, անմիջական գործունեության մեջ, բայց նորից ու նորից սոսկ այդ հինգին, քանզի ուրիշների մասին նման ոչինչ չէր լսվել։
Սակայն ես համոզված եմ, որ խեղճ Անդրեյ Անտոնովիչը խռովություն չէր կամենա, նույնիսկ՝ իր աչքի ընկնելու համար։ Նա ծայրաստիճան ճշտակատար աստիճանավոր էր՝ անարատ մնացած մինչև իր ամուսնությունը։ Եվ ի՞նքն էր արդյոք մեղավոր, որ պետական անմեղ վառելափայտի և նույնքան անմեղ Մինխենի փոխարեն քառասնամյա իշխանուհին բարձրացրեց-հասցրեց նրան իր կողքը։ Ես համարյա հաստատապես գիտեմ, որ հենց այդ ճակատագրական առավոտից են ծայր առել այն վիճակի առաջին ակնհայտ հետքերը, որն էլ, ասում են, խեղճ Անդրեյ Անտոնովիչին հասցրել է Շվեյցարիայի այն հատուկ հայտնի հաստատությունը, ուր իբր նա հիմա պատրաստվում էր գնալ նոր ուժերով։ Բայց եթե միայն ընդունել, որ հենց այդ առավոտից էին ի հայտ եկել ինչ-որ բանի ակնհայտ փաստերը, ապա իմ կարծիքով, հնարավոր է ընդունել, որ նախորդ օրն էլ կարող էին նույնպիսի փաստերի դրսևորումներ լինել, թեկուզև ոչ այդքան ակնհայտ։ Ինձ հայտնի է ըստ ամենամտերմիկ լուրերի (է, ենթադրենք, թե ինքը՝ Յուլիա Միխայլովնան է հետագայում ինձ հայտնել այդ պատմության մի փոքր մասը, և արդեն ոչ ցնծագին, այլ համարյա զղջալով, քանզի կինը երբեք լիովին չի զղջում), ինձ հայտնի է, որ Անդրեյ Անտոնովիչը նախորդ օրը եկել է իր կնոջ մոտ, արդեն կեսգիշերն անց, ժամը երեքին, արթնացրել նրան և պահանջել լսել «իր վերջնագիրը»։ Պահանջն այնքան հաստատակամ է եղել, որ կինը ստիպված ելել է անկողնուց՝ զայրույթով համակված և խոպոպաթղթերը մազերին, ու նստելով թախտին, թեև կծու-հեգնական արհամարհանքով, այնուամենայնիվ լսել մինչև վերջ։
Այստեղ միայն առաջին անգամ հասկացել է նա, թե ինչ խորությամբ է նրան բռնել Անդրեյ Անտոնովիչը և ներքնապես սարսափել։ Պետք է, որ վերջապես խելքի գա և փափկի, բայց նա կոծկել էր իր սարսափը և համառել նախկինից ավելի։ Նա (ինչպես յուրաքանչյուր կին, կարծում եմ) Անդրեյ Անտոնովիչի հետ ուներ արդեն ոչ մեկ անգամ ստուգված և ոչ մեկ անգամ ամուսնուն մոլեգնության հասցրած իր եղանակը։ Յուլիա Միխայլովնայի եղանակն արհամարհական լռությունն էր՝ մեկ ժամով, երկու ժամով, մեկ օրուգիշեր, համարյա թե երեք օրուգիշեր։ Լռություն՝ ինչ ուզում է լիներ, ամուսինն ինչ էլ ասեր, ինչ էլ աներ, նույնիսկ եթե բարձրանար լուսամուտին՝ երրորդ հարկից ցած նետվելու, անտանելի մի եղանակ զգայուն մարդու համար։ Պատժո՞ւմ էր, արդյոք, Յուլիա Միխայլովնան իր ամուսնուն՝ վերջին օրերի նրա վրիպումների համար, որպես քաղաքապետ՝ կնոջ կառավարչական ընդունակություններին նախանձելու համար, զայրացա՞ծ էր, արդյոք, երիտասարդության և մեր ամբողջ հասարակության հետ իր վարքի քննադատությունից, կինը բարկացե՞լ էր, արդյոք, ամուսնու՝ Պյոտր Ստեպանովիչի հանդեպ բութ ու անիմաստ խանդից, առանց հասկանալու կնոջ նուրբ և հեռատես քաղաքական նպատակները՝ ինչ էլ եղած լիներ, բայց Յուլիա Միխայլովնան վճռել էր հիմա էլ չմեղմվել, անգամ անտեսելով գիշերվա ժամը երեքը և Անդրեյ Անտոնովիչի՝ իր դեռևս չտեսած հուզմունքը։ Իրեն կորցրած, ետուառաջ և բոլոր կողմերը չափչփելով կնոջ զարդասենյակի գորգերի վրա՝ ամուսինն ամեն, ամեն ինչ ասել էր կնոջը, ճիշտ է, առանց որևիցե կապի, բայց փոխարենը՝ կուտակված ամեն ինչ, քանզի ամեն ինչ «անցել էր սահմանը»։ Սկսել էր նրանից, որ բոլորը ծիծաղում են իր վրա և «քթից բռնած ման ածում»։ «Թքած արտահայտության վրա,― ճչացել էր նա իսկույն՝ որսալով կնոջ ժպիտը,― թող «քթից բռնած» լինի, բայց չէ որ դա ճիշտ է...»։ «Ոչ, տիկին, պահն եկել է, գիտցեք, որ հիմա ոչ ծիծաղի ժամանակ է, ոչ կանացի սեթևեթանքներով հնարների։ Մենք կոտրատվող տիկնոջ զարդասենյակում չենք, այլ մի տեսակ երկու վերացական էակ՝ օդապարիկի վրա, որոնք հանդիպել են ճշմարտությունն ասելու»։ (Իհարկե, նա շփոթվում էր և, ի դեպ, իր ճշմարիտ մտքերի համար ճիշտ ձևեր չէր գտնում)։ «Տիկին, այդ դո՛ւք, դո՛ւք եք ինձ հանել իմ նախկին վիճակից, ես այս տեղն ընդունել եմ միայն ձեզ համար, ձեր պատվասիրության համար... Դուք ժպտո՞ւմ եք կծու ծաղրանքով։ Մի ցնծացեք, մի շտապեք։ Գիտցեք, տիկին, գիտցեք, որ ես կկարողանայի, ուժս կպատեր գլուխ հանել այս տեղից, և ոչ միայն այս տեղից, այլ տասն այսպիսի տեղից, որովհետև ընդունակություններ ունեմ։ Սակայն ձեզ հետ, տիկին, ձեր ներկայությամբ չի կարելի գլուխ հանել, քանզի ձեր կողքին ես ընդունակություններ չունեմ։ Երկու կենտրոն գոյություն ունենալ չեն կարող, իսկ դուք սարքել եք երկուսը՝ մեկն ինձ մոտ, մյուսը ձեր զարդասենյակում։ Իշխանության երկու կենտրոն, տիկին, բայց ես դա թույլ չեմ տա, թույլ չեմ տա՜։ Ծառայության, ինչպես և ամուսնության մեջ մի կենտրոն է լինում, երկուսն անհնարին է... Ինչո՞վ եք վարձահատույց եղել ինձ,― բղավել էր հետո։― Մեր ամուսնությունը եղել է սոսկ այն, որ դուք ամբողջ ժամանակ, ժամ առ ժամ ապացուցել եք ինձ, որ ես ոչնչություն եմ, հիմար և անգամ ստոր, իսկ ես ամբողջ ժամանակ, ամեն ժամ ստորացված, հարկադրված եմ եղել ապացուցել ձեզ, որ ես ոչնչություն չեմ, ամենևին էլ հիմար չեմ ու զարմացնում եմ բոլորին իմ ազնվաբարոյությամբ, դե, ստորացուցիչ չէ՞ սա երկու կողմից էլ»։ Այստեղ սկսել էր արագ ու հաճախակի երկու ոտքով դոփդոփել հատակին, այնպես որ Յուլիա Միխայլովնան ստիպված էր եղել ելնել տեղից խստադեմ արժանապատվությամբ։ Շուտով հանդարտվել էր, բայց փոխարենն անցել զգայականության ու սկսել էր հեկեկալ (այո՛, հեկեկալ)՝ խփելով կրծքին, հինգ րոպե լրիվ, ավելի ու ավելի ելնելով ափերից՝ խոցված Յուլիա Միխայլովնայի խորունկ լռությունից։ Ի վերջո, կատարելապես վրիպել էր, հասել նրան, որ խանդում է կնոջը Պյոտր Ստեպանովիչին։ Կռահելով, որ չափից ավելի է հիմարացել, կատաղել էր մոլեգնության աստիճան և բղավել, որ «թույլ չի տա ժխտել Աստծուն», որ ցրիվ կտա նրա «անհավատ ու անպատկառ սալոնը», որ քաղաքապետը նույնիսկ պարտավոր է հավատալ Աստծուն, «նշանակում է, նաև նրա կինը», որ չի հանդուրժելու երիտասարդներին, որ «ձեզ, տիկին, ձեզ հարկ էր սեփական արժանապատվությունից ելնելով, հոգալ ամուսնու մասին և պաշտպան կանգնել նրա խելքին, նույնիսկ եթե վատ ընդունակություններ ունենար (իսկ ես ամենևին էլ վատ ընդունակություններ չունեմ), այնինչ, հենց դուք եք պատճառը, որ այստեղ բոլորն ինձ արհամարհում են, դուք էլ հենց տրամադրել եք բոլորին...»։ Նա բղավում էր, թե կոչնչացնի կանանց հարցը, թե այդ գարշահոտությունը քամուն կտա, որ դաստիարակչուհիների համար հանգանակության այդ անհեթեթ տոնախմբությունը (սատանան տանի դրանց) վաղն ևեթ կարգելի ու ցրիվ կտա, որ առաջին հանդիպած դաստիարակչուհուն վաղն առավոտյան իսկ դուրս կշպրտի նահանգից «կազակի-ի՜ ուղեկցությա՜մբ, այո»։ «Դիտավորյա՛լ, դիտավորյալ»,― ճղճղում էր նա։ «Գիտե՞ք արդյոք, գիտե՞ք արդյոք,― գոռում էր նա,― որ ֆաբրիկայում մարդկանց հրահրում են ձեր սրիկաները, և որ դա ինձ հայտնի է։ Գիտեք արդյոք, որ դիտավորյալ են ցրում թռուցիկները, դի-տա-վոր-յա՜ալ։ Գիտեք արդյոք, որ ինձ հայտնի են չորս սրիկաների անուններ և որ ես խելագարվում եմ, վերջնականապես եմ խելագարվում, վերջնականապե՜ս...»։ Բայց այստեղ Յուլիա Միխայլովնան հանկարծ ընդհատել էր լռությունը և խստադեմ հայտարարել, թե ինքը վաղուց գիտե հանցավոր մտադրությունների մասին և որ այդ ամենը հիմարություն է, որ ամուսինը չափից ավելի լրջությամբ է ընդունել, իսկ ինչ վերաբերում է չարություն անողներին, ապա ինքը ոչ միայն այդ չորսին գիտե, այլ նաև բոլորին (կինը ստել էր), բայց որ դրանից ամենևին մտադիր չէ խելագարվել, այլ ընդհակառակը, էլ ավելի է հավատացած իր խելքին և հույս ունի ամեն ինչ հանգեցնել ներդաշնակ ավարտի, քաջալերել երիտասարդությանը, խելքի բերել նրանց, հանկւսրծւսկի ու անսպասելի ապացուցել նրանց, որ իրենց մտադրությունները հայտնի են, և հետո ցույց տալ նրանց նոր նպատակներ՝ խելամիտ և առավել լուսավոր գործունեության համար։ Օ՜, ինչ կատարվեց այդ րոպեին Անդրեյ Անտոնովիչի հետ։ Իմանալով, որ Պյոտր Ստեպանովիչը նորից խաբել է իրեն և այդչափ կոպտաբար ծիծաղել վրան, որ կնոջը շատ ավելին է հայտնել ու ավելի վաղ, քան իրեն և որ, ի վերջո, գուցեև հենց ինքը՝ Պյոտր Ստեպանովիչն է հանցավոր բոլոր մտադրությունների գլխավոր պարագլուխը, նա մոլեգնեց։ «Գիտցիր դու, անխելք, սակայն թունալի կին,― բացականչեց նա՝ միանգամից փշրելով բոլոր շղթաները,― գիտցիր, որ ես հիմա ևեթ կձերբակալեմ քո անարժան սիրեկանին, կալանդներ կդնեմ ոտքերին ու կքշեմ զնդան, կամ... կամ էլ հիմա քո աչքի առաջ ինձ կգցեմ պատուհանից»։ Այդ ճառի վրա չարությունից կանաչած Յուլիա Միխայլովնան անմիջապես սկսել էր քրքջալ՝ երկարատև, զրնգուն, ելևէջումներով ու երանգներով, ճիշտ և ճիշտ ինչպես ֆրանսիական թատրոնում, երբ հարյուր հազարով հրավիրված և պչրուհիներ խաղացող փարիզյան դերասանուհին ծիծաղում է ամուսնու երեսին, որը համարձակվել էր խանդել իրեն։ Ֆոն Լեմբկեն նետվում էր դեպի լուսամուտը, բայց հանկարծ կանգ առավ մեխվածի պես, ձեռքերը ծալեց կրծքին և դիակի պես գունատված՝ չարագույժ հայացքով նայեց խնդացող կնոջը։ «Գիտես, գիտե՞ս արդյոք, Յուլիա...― խոսեց նա շնչակտուր, աղերսող ձայնով,― գիտես, որ կարող եմ ես էլ մի բան անե՞լ»։ Սակայն վերջին խոսքերին հետևած քրքիջի նոր, ավելի ուժեղ պոռթկման հետ, նա սեղմեց ատամները, տնքաց ու հանկարծ նետվեց, ոչ դեպի լուսամուտը, այլ իր կնոջ վրա՝ բռունցքը վեր պարգած։ Նա չիջեցրեց բռունցքը, ոչ, երիցս ոչ, բայց փոխարենը ոչնչացավ տեղնուտեղը։ Չզգալով ոտքերը՝ վազեց աշխատասենյակ, ինչպես կար, հագնված, բերանքսիվայր ընկավ բացած անկողնու վրա, ջղաձգված, գլխով մարմնով փաթաթվեց սավանով ու այդպես պառկած մնաց երկու ժամ՝ առանց քուն, առանց մտորում, բութ ու անշարժ հուսալքությամբ, սրտին՝ մի մեծ քար։ Մեկ-մեկ ցնցվում էր ամբողջ մարմնով տենդային տանջալի դողով։ Սիտքն էին գալիս ինչ-ինչ անկապակցված բաներ, ոչնչի չբռնող, մեկ մտածում էր, օրինակ, պատի հին ժամացույցի մասին, որ ուներ տասնհինգ տարի առաջ Պետերբուրգում և որի րոպեացույց սլաքն ընկած էր, մեկ հիշում էր ուրախ-զվարթ աստիճանավոր Միլբուային և թե ինչպես երկուսով Ալեքսանդրովսկի զբոսայգում ճնճղուկ բռնեցին, բռնելուց հետո էլ, զբոսայգով մեկ քրքջալով, անդրադարձան, որ իրենցից մեկն արդեն կոլեգիական ասեսոր է։ Ես կարծում եմ, նա քուն մտավ առավոտյան ժամը յոթի կողմ, չնկատելով դա, քնեց հաճույքով, սքանչելի երազներով։ Արթնանալով ժամը տասին, նա հանկարծ վայրենահայաց վեր թռավ անկողնուց, մեկեն հիշեց ամեն ինչ ու ձեռքի ափով ամուր խփեց ճակատին, չնախաճաշեց, չընդունեց ոչ ոստիկանապետին, ոչ աստիճանավորներին, ոչ Բլյումին, որը եկել էր հիշեցնելու, թե այսինչ ժողովի անդամները սպասում են իր նախագահելուն այդ առավոտ, ոչինչ չէր լսում ու չէր ուզում հասկանալ, այլ գժի պես վազեց դեպի Յուլիա Միխայլովնայի սենյակները։ Այնտեղ Սոֆյա Անտրոպովնան՝ վաղուց արդեն Յուլիա Միխայլովնայի մոտ ապրող ազնվատոհմ պառավը, բացատրեց նրան, որ կինը դեռևս ժամը տասին, մեծ խմբով, երեք կառքերով բարեհաճել է գնալ Սկորեշնիկի՝ Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի մոտ՝ նայելու համար տեղը գալիք, արդեն երկրորդ տոնախմբության համար և որ երեք օր առաջ այդպես պայմանավորված էր անձամբ Վարվառա Պետրովնայի հետ։ Լուրից ապշահար՝ Անդրեյ Անտոնովիչը ետ էր եկել աշխատասենյակ և փութով հրամայել ձիերը լծել կառքին։ Նույնիսկ հազիվ էր կարողացել սպասել։ Հոգին տենչում էր Յուլիա Միխայլովնային՝ միայն թե նայեր նրան, մի հինգ րոպե մոտը մնար, գուցեև նա կնայի իրեն, կնկատի, կժպտա նախկինի պես, կների՝ օ-օ՜-օ՜։ «Ի՞նչ եղան է, էս ձիերը»։ Մեքենայաբար բացեց սեղանին դրված հաստ գիրքը (երբեմն նա այդպես գուշակում էր գրքով՝ պատահած էջը բացելով և աջ կողմի վերին երեք տողը կարդալով)։ Դուրս եկավ. «Tout est pour le mieux dans le meilleur des mondes possibles». Voltaire, «Candide»<ref>«Ամեն ինչ դեպի լավագույնն է գնում հնարավոր աշխարհներից այս լավագույնում»։ Վոլտեր, «Կանդիդ» (ֆրանս.)։</ref>։ Նա թքեց ու վազեց կառք նստելու. «Սկվորեշնիկի՜»։ Կառապանը պատմում էր, որ պարոնն ամբողջ ճանապարհը շտապեցնում էր, բայց հենց մոտենում էին կալվածատանը, հանկարծ հրամայել էր շրջվել ու նորից գնալ քաղաք. «Շուտ արա, խնդրեմ, շուտ»։ Չհասած քաղաքի հողապատնեշին, «ինձ հրամայեցին նորից կանգնել, կառքից իջան ու ճամփեն կտրելով, դաշտ իջան։ Կարծեցի, թե մի պետք կունենան, բայց նրանք կանգնեցին ու սկսեցին ծաղիկներին նայել ու երկար կանգնած էին, լրիվ զարմանալի էր, ես արդեն լրիվ կասկածեցի»։ Այսպես էր պատմել կառապանը։ Հիշում եմ այն առավոտվա եղանակը՝ ցուրտ ու պարզ, բայց քամոտ սեպտեմբերյան օր էր, ճանապարհից ելած Անդրեյ Անտոնովիչի առաջ սփռվել էր վաղուց արդեն հնձած ցորենի մերկացած արտի բնապատկերը, վնգացող քամին տարուբերում էր մեռնող դեղին ծաղիկների խղճուկ մնացուկները... Ուզո՞ւմ էր նա, արդյոք, իրեն ու իր ճակատագիրը համեմատել այդ ազազուն, աշնան ու ցրտի բերան ընկած ծաղիկների հետ։ Չեմ կարծում։ Նույնիսկ մտածում եմ հաստատ, որ՝ ոչ և որ նա ամենևին ոչինչ չէր հիշում ծաղիկների մասին, չնայած կառապանի և այդ պահին ոստիկանապետի կառքով տեղ հասած առաջին տեղամասի պրիստավի պատմածների, որը հետագայում հաստատում էր, թե իսկապես, ղեկավարությանը տեսել է դեղին ծաղիկների փունջը ձեռքին։ Այդ պրիստավը զմայլված-վարչական անձնավորություն էր, Վասիլիյ Իվանովիչ Ֆլիբուստյերովը, վերջերս էր հյուրընկալվել մեր քաղաքում, բայց արդեն աչքի էր ընկել ու հռչակվել իր անչափելի եռանդով, կատարողական կողմի բոլոր հնարների իր մի տեսակ հախուռնությամբ և բնածին անսթափ վիճակով։ Ցած թռչելով կառքից և ամենևին չզարմացած ղեկավարի զբաղումից՝ խելացնոր, սակայն համոզված տեսքով նա կրակահերթի պես զեկուցել էր, որ «քաղաքում անհանգիստ է»։Այստեղ միայն առաջին անգամ հասկացել է նա, թե ինչ խորությամբ է նրան բռնել Անդրեյ Անտոնովիչը և ներքնապես սարսափել։ Պետք է, որ վերջապես խելքի գա և փափկի, բայց նա կոծկել էր իր սարսափը և համառել նախկինից ավելի։ Նա (ինչպես յուրաքանչյուր կին, կարծում եմ) Անդրեյ Անտոնովիչի հետ ուներ արդեն ոչ մեկ անգամ ստուգված և ոչ մեկ անգամ ամուսնուն մոլեգնության հասցրած իր եղանակը։ Յուլիա Միխայլովնայի եղանակն արհամարհական լռությունն էր՝ մեկ ժամով, երկու ժամով, մեկ օրուգիշեր, համարյա թե երեք օրուգիշեր։ Լռություն՝ ինչ ուզում է լիներ, ամուսինն ինչ էլ ասեր, ինչ էլ աներ, նույնիսկ եթե բարձրանար լուսամուտին՝ երրորդ հարկից ցած նետվելու, անտանելի մի եղանակ զգայուն մարդու համար։ Պատժո՞ւմ էր, արդյոք, Յուլիա Միխայլովնան իր ամուսնուն՝ վերջին օրերի նրա վրիպումների համար, որպես քաղաքապետ՝ կնոջ կառավարչական ընդունակություններին նախանձելու համար, զայրացա՞ծ էր, արդյոք, երիտասարդության և մեր ամբողջ հասարակության հետ իր վարքի քննադատությունից, կինը բարկացե՞լ էր, արդյոք, ամուսնու՝ Պյոտր Ստեպանովիչի հանդեպ բութ ու անիմաստ խանդից, առանց հասկանալու կնոջ նուրբ և հեռատես քաղաքական նպատակները՝ ինչ էլ եղած լիներ, բայց Յուլիա Միխայլովնան վճռել էր հիմա էլ չմեղմվել, անգամ անտեսելով գիշերվա ժամը երեքը և Անդրեյ Անտոնովիչի՝ իր դեռևս չտեսած հուզմունքը։ Իրեն կորցրած, ետուառաջ և բոլոր կողմերը չափչփելով կնոջ զարդասենյակի գորգերի վրա՝ ամուսինն ամեն, ամեն ինչ ասել էր կնոջը, ճիշտ է, առանց որևիցե կապի, բայց փոխարենը՝ կուտակված ամեն ինչ, քանզի ամեն ինչ «անցել էր սահմանը»։ Սկսել էր նրանից, որ բոլորը ծիծաղում են իր վրա և «քթից բռնած ման ածում»։ «Թքած արտահայտության վրա,― ճչացել էր նա իսկույն՝ որսալով կնոջ ժպիտը,― թող «քթից բռնած» լինի, բայց չէ որ դա ճիշտ է...»։ «Ոչ, տիկին, պահն եկել է, գիտցեք, որ հիմա ոչ ծիծաղի ժամանակ է, ոչ կանացի սեթևեթանքներով հնարների։ Մենք կոտրատվող տիկնոջ զարդասենյակում չենք, այլ մի տեսակ երկու վերացական էակ՝ օդապարիկի վրա, որոնք հանդիպել են ճշմարտությունն ասելու»։ (Իհարկե, նա շփոթվում էր և, ի դեպ, իր ճշմարիտ մտքերի համար ճիշտ ձևեր չէր գտնում)։ «Տիկին, այդ դո՛ւք, դո՛ւք եք ինձ հանել իմ նախկին վիճակից, ես այս տեղն ընդունել եմ միայն ձեզ համար, ձեր պատվասիրության համար... Դուք ժպտո՞ւմ եք կծու ծաղրանքով։ Մի ցնծացեք, մի շտապեք։ Գիտցեք, տիկին, գիտցեք, որ ես կկարողանայի, ուժս կպատեր գլուխ հանել այս տեղից, և ոչ միայն այս տեղից, այլ տասն այսպիսի տեղից, որովհետև ընդունակություններ ունեմ։ Սակայն ձեզ հետ, տիկին, ձեր ներկայությամբ չի կարելի գլուխ հանել, քանզի ձեր կողքին ես ընդունակություններ չունեմ։ Երկու կենտրոն գոյություն ունենալ չեն կարող, իսկ դուք սարքել եք երկուսը՝ մեկն ինձ մոտ, մյուսը ձեր զարդասենյակում։ Իշխանության երկու կենտրոն, տիկին, բայց ես դա թույլ չեմ տա, թույլ չեմ տա՜։ Ծառայության, ինչպես և ամուսնության մեջ մի կենտրոն է լինում, երկուսն անհնարին է... Ինչո՞վ եք վարձահատույց եղել ինձ,― բղավել էր հետո։― Մեր ամուսնությունը եղել է սոսկ այն, որ դուք ամբողջ ժամանակ, ժամ առ ժամ ապացուցել եք ինձ, որ ես ոչնչություն եմ, հիմար և անգամ ստոր, իսկ ես ամբողջ ժամանակ, ամեն ժամ ստորացված, հարկադրված եմ եղել ապացուցել ձեզ, որ ես ոչնչություն չեմ, ամենևին էլ հիմար չեմ ու զարմացնում եմ բոլորին իմ ազնվաբարոյությամբ, դե, ստորացուցիչ չէ՞ սա երկու կողմից էլ»։ Այստեղ սկսել էր արագ ու հաճախակի երկու ոտքով դոփդոփել հատակին, այնպես որ Յուլիա Միխայլովնան ստիպված էր եղել ելնել տեղից խստադեմ արժանապատվությամբ։ Շուտով հանդարտվել էր, բայց փոխարենն անցել զգայականության ու սկսել էր հեկեկալ (այո՛, հեկեկալ)՝ խփելով կրծքին, հինգ րոպե լրիվ, ավելի ու ավելի ելնելով ափերից՝ խոցված Յուլիա Միխայլովնայի խորունկ լռությունից։ Ի վերջո, կատարելապես վրիպել էր, հասել նրան, որ խանդում է կնոջը Պյոտր Ստեպանովիչին։ Կռահելով, որ չափից ավելի է հիմարացել, կատաղել էր մոլեգնության աստիճան և բղավել, որ «թույլ չի տա ժխտել Աստծուն», որ ցրիվ կտա նրա «անհավատ ու անպատկառ սալոնը», որ քաղաքապետը նույնիսկ պարտավոր է հավատալ Աստծուն, «նշանակում է, նաև նրա կինը», որ չի հանդուրժելու երիտասարդներին, որ «ձեզ, տիկին, ձեզ հարկ էր սեփական արժանապատվությունից ելնելով, հոգալ ամուսնու մասին և պաշտպան կանգնել նրա խելքին, նույնիսկ եթե վատ ընդունակություններ ունենար (իսկ ես ամենևին էլ վատ ընդունակություններ չունեմ), այնինչ, հենց դուք եք պատճառը, որ այստեղ բոլորն ինձ արհամարհում են, դուք էլ հենց տրամադրել եք բոլորին...»։ Նա բղավում էր, թե կոչնչացնի կանանց հարցը, թե այդ գարշահոտությունը քամուն կտա, որ դաստիարակչուհիների համար հանգանակության այդ անհեթեթ տոնախմբությունը (սատանան տանի դրանց) վաղն ևեթ կարգելի ու ցրիվ կտա, որ առաջին հանդիպած դաստիարակչուհուն վաղն առավոտյան իսկ դուրս կշպրտի նահանգից «կազակի-ի՜ ուղեկցությա՜մբ, այո»։ «Դիտավորյա՛լ, դիտավորյալ»,― ճղճղում էր նա։ «Գիտե՞ք արդյոք, գիտե՞ք արդյոք,― գոռում էր նա,― որ ֆաբրիկայում մարդկանց հրահրում են ձեր սրիկաները, և որ դա ինձ հայտնի է։ Գիտեք արդյոք, որ դիտավորյալ են ցրում թռուցիկները, դի-տա-վոր-յա՜ալ։ Գիտեք արդյոք, որ ինձ հայտնի են չորս սրիկաների անուններ և որ ես խելագարվում եմ, վերջնականապես եմ խելագարվում, վերջնականապե՜ս...»։ Բայց այստեղ Յուլիա Միխայլովնան հանկարծ ընդհատել էր լռությունը և խստադեմ հայտարարել, թե ինքը վաղուց գիտե հանցավոր մտադրությունների մասին և որ այդ ամենը հիմարություն է, որ ամուսինը չափից ավելի լրջությամբ է ընդունել, իսկ ինչ վերաբերում է չարություն անողներին, ապա ինքը ոչ միայն այդ չորսին գիտե, այլ նաև բոլորին (կինը ստել էր), բայց որ դրանից ամենևին մտադիր չէ խելագարվել, այլ ընդհակառակը, էլ ավելի է հավատացած իր խելքին և հույս ունի ամեն ինչ հանգեցնել ներդաշնակ ավարտի, քաջալերել երիտասարդությանը, խելքի բերել նրանց, հանկարծակի ու անսպասելի ապացուցել նրանց, որ իրենց մտադրությունները հայտնի են, և հետո ցույց տալ նրանց նոր նպատակներ՝ խելամիտ և առավել լուսավոր գործունեության համար։ Օ՜, ինչ կատարվեց այդ րոպեին Անդրեյ Անտոնովիչի հետ։ Իմանալով, որ Պյոտր Ստեպանովիչը նորից խաբել է իրեն և այդչափ կոպտաբար ծիծաղել վրան, որ կնոջը շատ ավելին է հայտնել ու ավելի վաղ, քան իրեն և որ, ի վերջո, գուցեև հենց ինքը՝ Պյոտր Ստեպանովիչն է հանցավոր բոլոր մտադրությունների գլխավոր պարագլուխը, նա մոլեգնեց։ «Գիտցիր դու, անխելք, սակայն թունալի կին,― բացականչեց նա՝ միանգամից փշրելով բոլոր շղթաները,― գիտցիր, որ ես հիմա ևեթ կձերբակալեմ քո անարժան սիրեկանին, կալանդներ կդնեմ ոտքերին ու կքշեմ զնդան, կամ... կամ էլ հիմա քո աչքի առաջ ինձ կգցեմ պատուհանից»։ Այդ ճառի վրա չարությունից կանաչած Յուլիա Միխայլովնան անմիջապես սկսել էր քրքջալ՝ երկարատև, զրնգուն, ելևէջումներով ու երանգներով, ճիշտ և ճիշտ ինչպես ֆրանսիական թատրոնում, երբ հարյուր հազարով հրավիրված և պչրուհիներ խաղացող փարիզյան դերասանուհին ծիծաղում է ամուսնու երեսին, որը համարձակվել էր խանդել իրեն։ Ֆոն Լեմբկեն նետվում էր դեպի լուսամուտը, բայց հանկարծ կանգ առավ մեխվածի պես, ձեռքերը ծալեց կրծքին և դիակի պես գունատված՝ չարագույժ հայացքով նայեց խնդացող կնոջը։ «Գիտես, գիտե՞ս արդյոք, Յուլիա...― խոսեց նա շնչակտուր, աղերսող ձայնով,― գիտես, որ կարող եմ ես էլ մի բան անե՞լ»։ Սակայն վերջին խոսքերին հետևած քրքիջի նոր, ավելի ուժեղ պոռթկման հետ, նա սեղմեց ատամները, տնքաց ու հանկարծ նետվեց, ոչ դեպի լուսամուտը, այլ իր կնոջ վրա՝ բռունցքը վեր պարգած։ Նա չիջեցրեց բռունցքը, ոչ, երիցս ոչ, բայց փոխարենը ոչնչացավ տեղնուտեղը։ Չզգալով ոտքերը՝ վազեց աշխատասենյակ, ինչպես կար, հագնված, բերանքսիվայր ընկավ բացած անկողնու վրա, ջղաձգված, գլխով մարմնով փաթաթվեց սավանով ու այդպես պառկած մնաց երկու ժամ՝ առանց քուն, առանց մտորում, բութ ու անշարժ հուսալքությամբ, սրտին՝ մի մեծ քար։ Մեկ-մեկ ցնցվում էր ամբողջ մարմնով տենդային տանջալի դողով։ Միտքն էին գալիս ինչ-ինչ անկապակցված բաներ, ոչնչի չբռնող, մեկ մտածում էր, օրինակ, պատի հին ժամացույցի մասին, որ ուներ տասնհինգ տարի առաջ Պետերբուրգում և որի րոպեացույց սլաքն ընկած էր, մեկ հիշում էր ուրախ-զվարթ աստիճանավոր Միլբուային և թե ինչպես երկուսով Ալեքսանդրովսկի զբոսայգում ճնճղուկ բռնեցին, բռնելուց հետո էլ, զբոսայգով մեկ քրքջալով, անդրադարձան, որ իրենցից մեկն արդեն կոլեգիական ասեսոր է։ Ես կարծում եմ, նա քուն մտավ առավոտյան ժամը յոթի կողմ, չնկատելով դա, քնեց հաճույքով, սքանչելի երազներով։ Արթնանալով ժամը տասին, նա հանկարծ վայրենահայաց վեր թռավ անկողնուց, մեկեն հիշեց ամեն ինչ ու ձեռքի ափով ամուր խփեց ճակատին, չնախաճաշեց, չընդունեց ոչ ոստիկանապետին, ոչ աստիճանավորներին, ոչ Բլյումին, որը եկել էր հիշեցնելու, թե այսինչ ժողովի անդամները սպասում են իր նախագահելուն այդ առավոտ, ոչինչ չէր լսում ու չէր ուզում հասկանալ, այլ գժի պես վազեց դեպի Յուլիա Միխայլովնայի սենյակները։ Այնտեղ Սոֆյա Անտրոպովնան՝ վաղուց արդեն Յուլիա Միխայլովնայի մոտ ապրող ազնվատոհմ պառավը, բացատրեց նրան, որ կինը դեռևս ժամը տասին, մեծ խմբով, երեք կառքերով բարեհաճել է գնալ Սկորեշնիկի՝ Վարվառա Պետրովնա Ստավրոգինայի մոտ՝ նայելու համար տեղը գալիք, արդեն երկրորդ տոնախմբության համար և որ երեք օր առաջ այդպես պայմանավորված էր անձամբ Վարվառա Պետրովնայի հետ։ Լուրից ապշահար՝ Անդրեյ Անտոնովիչը ետ էր եկել աշխատասենյակ և փութով հրամայել ձիերը լծել կառքին։ Նույնիսկ հազիվ էր կարողացել սպասել։ Հոգին տենչում էր Յուլիա Միխայլովնային՝ միայն թե նայեր նրան, մի հինգ րոպե մոտը մնար, գուցեև նա կնայի իրեն, կնկատի, կժպտա նախկինի պես, կների՝ օ-օ՜-օ՜։ «Ի՞նչ եղան է, էս ձիերը»։ Մեքենայաբար բացեց սեղանին դրված հաստ գիրքը (երբեմն նա այդպես գուշակում էր գրքով՝ պատահած էջը բացելով և աջ կողմի վերին երեք տողը կարդալով)։ Դուրս եկավ. «Tout est pour le mieux dans le meilleur des mondes possibles». Voltaire, «Candide»<ref>«Ամեն ինչ դեպի լավագույնն է գնում հնարավոր աշխարհներից այս լավագույնում»։ Վոլտեր, «Կանդիդ» (ֆրանս.)։</ref>։ Նա թքեց ու վազեց կառք նստելու. «Սկվորեշնիկի՜»։ Կառապանը պատմում էր, որ պարոնն ամբողջ ճանապարհը շտապեցնում էր, բայց հենց մոտենում էին կալվածատանը, հանկարծ հրամայել էր շրջվել ու նորից գնալ քաղաք. «Շուտ արա, խնդրեմ, շուտ»։ Չհասած քաղաքի հողապատնեշին, «ինձ հրամայեցին նորից կանգնել, կառքից իջան ու ճամփեն կտրելով, դաշտ իջան։ Կարծեցի, թե մի պետք կունենան, բայց նրանք կանգնեցին ու սկսեցին ծաղիկներին նայել ու երկար կանգնած էին, լրիվ զարմանալի էր, ես արդեն լրիվ կասկածեցի»։ Այսպես էր պատմել կառապանը։ Հիշում եմ այն առավոտվա եղանակը՝ ցուրտ ու պարզ, բայց քամոտ սեպտեմբերյան օր էր, ճանապարհից ելած Անդրեյ Անտոնովիչի առաջ սփռվել էր վաղուց արդեն հնձած ցորենի մերկացած արտի բնապատկերը, վնգացող քամին տարուբերում էր մեռնող դեղին ծաղիկների խղճուկ մնացուկները... Ուզո՞ւմ էր նա, արդյոք, իրեն ու իր ճակատագիրը համեմատել այդ ազազուն, աշնան ու ցրտի բերան ընկած ծաղիկների հետ։ Չեմ կարծում։ Նույնիսկ մտածում եմ հաստատ, որ՝ ոչ և որ նա ամենևին ոչինչ չէր հիշում ծաղիկների մասին, չնայած կառապանի և այդ պահին ոստիկանապետի կառքով տեղ հասած առաջին տեղամասի պրիստավի պատմածների, որը հետագայում հաստատում էր, թե իսկապես, ղեկավարությանը տեսել է դեղին ծաղիկների փունջը ձեռքին։ Այդ պրիստավը զմայլված-վարչական անձնավորություն էր, Վասիլիյ Իվանովիչ Ֆլիբուստյերովը, վերջերս էր հյուրընկալվել մեր քաղաքում, բայց արդեն աչքի էր ընկել ու հռչակվել իր անչափելի եռանդով, կատարողական կողմի բոլոր հնարների իր մի տեսակ հախուռնությամբ և բնածին անսթափ վիճակով։ Ցած թռչելով կառքից և ամենևին չզարմացած ղեկավարի զբաղումից՝ խելացնոր, սակայն համոզված տեսքով նա կրակահերթի պես զեկուցել էր, որ «քաղաքում անհանգիստ է»։
― Հը՞, ի՞նչ,― նրան էր դարձել Անդրեյ Անտոնովիչը՝ խիստ դեմքով, սակայն առանց նվազագույն զարմանքի կամ որևէ հիշողության կառքի ու կառապանի մասին, կարծես թե իր աշխատասենյակում։
=== III ===
Նախ և առաջ, բոլորը միանգամից, երեք կառքերից, խմբով մտան ընդունարան։ Յուլիա Միխայլովնայի սենյակները տանող մուտքն առանձին էր, ուղղակի առմուտքից, դեպի ձախ, բայց այս անգամ բոլորն անցան սրահի միջով և, ես գտնում եմ, հատկապես այն պատճառով, որ այդտեղ էր գտնվում Ստեպան Տրոֆիմովիչը և որ նրա հետ կատարվածը, ինչպես նաև շպիգուլյանների մասին ամեն ինչ արդեն հայտնված էր Յուլիա Միխայլովնային՝ քաղաք մտնելիս։ Հասցրել էր տեղեկացնել ինչ-որ զանցառության համար տանը թողնված և ուղևորությանը չմասնակցած Լյամշինը, որն այդպիսով բոլորից շուտ էր իմացել կատարվածը։ Չարախինդ ուրախությամբ նետվել էր նա կազակական վարձովի կառքով, Սկվորեշնիկի տանող ճանապարհով, վերադարձող հեծյալ խմբին ընդառաջ, ուրախառիթ լուրերով։ Ես կարծում եմ, Յուլիա ՍիխայլովնանՄիխայլովնան, չնայած իր համակ վճռականությանը, այդուհանդերձ, մի քիչ շփոթվել էր՝ լսելով այդ զարմանալի նորությունները։ Ի դեպ, հավանորեն, ընդամենը մի ակնթարթ։ Հարցի քաղաքական կողմը, օրինակ, չէր կարող նրան մտահոգել. Պյոտր Ստեպանովիչն արդեն մի չորս անգամ նրան համոզել էր, որ շպիգուլինյան բոլոր աղմկարարներին պիտի ճիպոտահարել, իսկ Պյոտր Ստեպանովիչը, որոշ ժամանակից ի վեր, իսկապես արտակարգ հեղինակություն էր դարձել նրա համար։ «Բայց և այնպես... սրա համար նա ինձ պատասխան կտա»,― հավանորեն մտածել էր ինքն իրեն, ըստ որում ''նա''֊ն, հարկավ, վերաբերում էր ամուսնուն։ Հպանցիկ նշեմ, որ Պյոտր Ստեպանովիչն այս անգամ, ասես դիտավորյալ, չէր մասնակցում ընդհանուր ուղևորությանը, և առավոտից ոչ ոք նրան չէր տեսել ոչ մի տեղ։ Հիշատակեմ նաև, որ Վարվառա Պետրովնան, իր տանն ընդունելով հյուրերին, նրանց հետ քաղաք էր վերադարձել (Յուլիա Միխայլովնայի հետ նույն կառքով) վաղվա տոնախմբության կապակցությամբ կոմիտեի վերջին նիստին անպայման մասնակցելու նպատակով։ Անշուշտ, նրան նույնպես պիտի հետաքրքրեին Ստեպան Տրոֆիմովիչի մասին Լյամշինի հայտնած լուրերը, գուցեև նույնիսկ հուզեին։
Անդրեյ Անտոնովիչի հանդեպ հատուցումը սկսվեց անհապաղ։ Ավաղ, նա զգաց դա իր սքանչելի տիկնոջ վրա գցած առաջին հայացքից։ Բացեիբաց, զմայլիչ ժպիտով, արագ-արագ նա մոտեցավ Ստեպան Տրոֆիմովիչին, նրան ուղղեց սքանչելի ձեռնոցով ձեռքը և ամենաշոյիչ ողջույններ տեղաց վրան, կարծես ամբողջ այդ առավոտ իր միակ հոգսն էր շուտափույթ տեղ հասնել և գուրգուրել Ստեպան Տրոֆիմովիչին՝ վերջապես իր տանը տեսնելու համար։ Ոչ մի ակնարկում առավոտյան խուզարկության մասին, իբր դեռևս ոչինչ չգիտեր նա։ Ամուսնուն ուղղված և ոչ մի բառ, ոչ մի հայացք նրա կողմը՝ կարծես սրահում չլիներ նա։ Դա քիչ էր, իսկույն ևեթ Ստեպան Տրոֆիմովիչին տիրաբար բռնագրավեց ու տարավ հյուրասենյակ, կարծես վերջինս որևէ բացատրություն չուներ Լեմբկեի հետ, իսկ եթե լիներ էլ, չարժեր շարունակել։ Նորից կրկնեմ, ինձ թվում է, որ չնայած իր համակ բարձրագույն տոնայնությանը, Յուլիա Միխայլովնան այս դեպքում վերստին մեծ վրիպում թույլ տվեց։ Այստեղ նրան առանձնապես օգնեց Կարմազինովը (որն ուղևորությանն էր մասնակցել Յուլիա Միխայլովնայի հատուկ խնդրանքով և այդպիսով, թեկուզ անուղղակիորեն, վերջապես այցելել Վարվառա Պետրովնային, ինչից վերջինս, իր փոքրոգությամբ, միանգամայն զմայլված էր)։ Դեռ դռան միջից (նա ներս մտավ բոլորից ուշ) նա բղավեց՝ տեսնելով Ստեպան Տրոֆիմովիչին, նրան մոտենալով գրկաբաց, ընդհատելով նույնիսկ Յուլիա Սիխայլովնային։Միխայլովնային։
― Ինչքա՜ն ժամանակ է՝ չենք տեսնվել։ Վերջապե՜ս... Excellent ami!<ref>Իմ անչափ բարի բարեկամ (ֆրանս.)։</ref>։
― Հիշեք, որ վերջին անգամ ձեզ հետ հանդիպել ենք Մոսկվայում՝ Գրանովսկու պատվին տրված ճաշկերույթին և որ այն ժամանակից անցել է քսանչորս տարի...― սկսեց շատ հիմնավոր (ասել է, թե շատ ոչ ըստ բարձրաշխարհիկ տոնի) Ստեպան Տրոֆիմովիչը։
Le sher Ce cher homme<ref>Շատ թանկագին (ֆրանս.)։</ref>,― ճղճղան ու ընտանեվարի ընդհատեց Կարմազինովը՝ չափից ավելի բարեկամաբար սեղմելով նրա ուսը ձեռքով,― դե, շուտ արեք, մեզ տարեք ձեզ մոտ, Յուլիա Միխայլովնա, այնտեղ նա կնստի ու ամեն ինչ կպատմի։
― Այնինչ, ես այդ դյուրագրգիռ կնկա հետ երբեք էլ մտերիմ չեմ եղել,― զայրույթից ցնցվելով, այդ նույն երեկոյան, շարունակում էր ինձ բողոքել Ստեպան Տրոֆիմովիչը։― Մենք դեռևս համարյա պատանի էինք և այն ժամանակ արդեն ես սկսեցի նրան ատել... նույնքան էլ նա ինձ, իհարկե...
Բժիշկը որոտնաձայն քրքջաց։ Նրան հետևեցին շատերը, արդեն այս անգամ բժշկի երեսին, որը դա չնկատեց ու անչափ ուրախ էր, որ բոլորը ծիծաղում են։
― Թույլ տվեք չհամաձայնել ձեզ, Կարմազինով,― շտապեց ընդմիջել Յուլիա Սիխայլովնան։― Միխայլովնան։― Կառլսռուէն՝ իր հերթին, բայց դուք սիրում եք մոլորեցնել, և այս անգամ մենք ձեզ չենք հավատա։ Ռուս մարդկանցից, գրողներից ո՞ր մեկն է ներկայացրել այդչափ ժամանակակից կերպարներ, կռահել այդքան ամենաարդիական հարցեր, մատնացույց արել հենց այն գլխավոր արդի կետերը, որոնցից գոյանում է ժամանկակից գործչի տիպարը։ Դուք, միայն դուք, և ուրիշ ոչ ոք։ Որից հետո հավատացնում եք հայրենիքի հանդեպ ձեր անտարբերության և Կառլսռուէի ջրատար խողովակով ձեր ահավոր հետաքրքրության մեջ։ Հա՜-հա՜։
― Այո, ես, իհարկե,― սկսեց սվսվացնել Կարմազինովը,― ի դեմս Պոգոժևի, ներկայացրել եմ սլավոնապաշտների բոլոր թերությունները, իսկ ի դեմս Նիկիդիմովի՝ արևմտապաշտների բոլոր թերությունները...
― Բայց ես դա անում եմ անցողակի, միայն թե մի կերպ սպանեմ ձանձրալի ժամանակը և... բավարարեմ հայրենակիցների այդ ամեն տեսակի մտատանջող պահանջմունքները։
― Ստեպան Տրոֆիմովիչ, հավանաբար ձեզ հայտնի է,― ցնծագին շարունակեց Յուլիա Միխայլովնան,― որ վաղը մենք կվայելենք, սքանչելի տողեր ունկնդրելով... Սեմյոն Եգորովիչի բելետրիստական նրբագեղագույն վերջին ոգեշնչումներից մեկը, որը կոչվում է «Merci»։ Այդ գործում նա հայտարարում է, որ այլևս չի գրելու, հանուն և ոչնչի աշխարհում, եթե նույնիսկ երկնքից հրեշտակ իջնի կամ ավելի լավ է ասել, ամբողջ աշխարհիկ հասարակությունը եթե խնդրի փոխել որոշումը։ Սի Մի խոսքով, ցած է դնում գրիչն ամբողջ կյանքում, և այդ վայելչագեղ «Merci»-ն ուղղված է հասարակությանը՝ ի նշան երախտագիտության այն կայուն հիացմունքի, որով քանի-քանի տարի ուղեկցվել է նրա մշտական ծառայությունը ռուսական ազնիվ մտքին։
Յուլիա Սիխայլովնան երանության կատարին էր։
― Դուք նրան շփացնում եք,― բղավեց Պյոտր Ստեպանովիչը՝ արագ-արագ սենյակ խուժելով։― Ես նոր էի միայն նրան բուռս հավաքել, ու հանկարծ, մի առավոտվա ընթացքում՝ խուզարկություն, ձերբակալություն, ոստիկանը բռնում է նրա շլինքից, հիմա էլ նրան գուրգուրում են տիկնայք՝ քաղաքագլխի սալոնում։ Հիմա նրա յուրաքանչյուր մանր ոսկորը նվվում է հիացմունքից, այսպիսի բենեֆիս նա երազել անգամ չէր կարող։ Հենց դա է որ կա, հիմա կսկսի մատնել սոցիալիստներին։
― Չի՜ կարող պատահել, Պյոտր Ստեպանովիչ։ Սոցիալիզմը չափազանց մեծ միտք է, որպեսզի Ստեպան Տրոֆիմովիչը չգիտակցի դա,― եռանդագին պաշտպան կանգնեց Յուլիա Սիխայլովնան։Միխայլովնան։
― Միտքը մեծ է, սակայն միշտ չէ, որ հետևորդներն են հսկաներ, et brisons-la, mon cher<ref>Եվ դրանով վերջացնենք, սիրելիս (ֆրանս.)։</ref>,― եզրակացրեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ դիմելով որդուն և վայելչագեղ ելնելով տեղից։
Բայց այստեղ ամենաանսպասելի մի հանգամանք եղավ։ Ֆոն Լեմբկեն արդեն որոշ ժամանակ սալոնում էր, բայց կարծես ոչ մեկից չնկատված, թեև բոլորը տեսել էին՝ ինչպես է ներս եկել։ Նախկին մտադրությանը հակված՝ Յուլիա Սիխայլովնան Միխայլովնան շարունակում էր քամահրել նրան։ Ամուսինը տեղավորվել էր դռան մոտ և մռայլ ու խստադեմ ունկնդրում էր խոսակցությունը։ Ակնարկումներ լսելով առավոտյան դեպքերի մասին, նա սկսեց մի տեսակ անհանգիստ շուռումուռ գալ, հայացքը հառեց իշխանին, ըստ երևույթին, զարմացած նրա առատորեն օսլայած, առաջ տնկված օձիքներից, հետո ասես հանկարծ ցնցվեց՝ լսելով ձայնն ու տեսնելով ներս խուժած Պյոտր Ստեպանովիչին, և հենց նոր էր հասցրել սոցիալիստների մասին իր իմաստնությունը հայտնել Ստեպան Տրոֆիմովիչը, հանկարծ մոտեցավ նրան՝ ճանապարհին բոթելով Լյամշինին, որն իսկույն ևեթ ետ ցատկեց շինծու շարժումով ու տարակուսանքով՝ ուսը շփելով ու ներկայացնելով, թե իրեն շատ ցավոտ են բոթել։
― Բավական է,― ասաց Ֆոն Լեմբկեն՝ փութով բռնելով վախեցած Ստեպան Տրոֆիմովիչի ձեռքն ու ամուր սեղմելով։― Բավական է, մեր ժամանակի ֆլիբուստյերները պարզված են։ Այլևս ոչ մի խոսք։ Միջոցները ձեռնարկված են...
Նա խոսեց բարձրաձայն՝ սենյակով մեկ, եզրափակեց եռանդաշատ։ Թողած տպավորությունը հիվանդագին էր։ Բոլորն անբարեհաջող մի բան զգացին։ Ես տեսա, թե ինչպես գունատվեց Յուլիա Միխայլովնան։ Էֆեկտն ավարտվեց հիմար մի դիպվածով։ Հայտարարելով, թե միջոցները ձեռնարկված են, Լեմբկեն շրջվեց ու արագ քայլեց սենյակից դուրս, սակայն երկու քայլ գցելով՝ գայթեց գորգի վրա, առաջ մղվեց ու քիչ էր մնացել, ընկներ։ Մի պահ կանգ առավ, նայեց գայթած տեղին և բարձրաձայն ասելով՝ «Փոխել», դուրս ելավ դռնից։ Յուլիա Միխայլովնան վազեց նրա ետևից։ Նրա հեռանալուց հետո ժխոր բարձրացավ, որի մեջ դժվար Էր էր որևէ բան զանազանել։ Ասում էին, թե «վրդովված է», ոմանք էլ, թե՝ «հեռացված»։ Մյուսները մատով ցույց էին տալիս ճակատի մոտ։ Անկյունում նստած Լյամշինը երկու մատները չռեց ճակատից վեր։ Ակնարկում էին ինչ-ինչ տնային իրադարձություններ, բոլորն էլ, հարկավ, շշուկով։ Ոչ ոք ձեռքը չտարավ գլխարկին, բոլորն էլ սպասում էին։ Ես չգիտեմ՝ ինչ հասցրեց անել Յուլիա Միխայլովնան, բայց մի հինգ րոպե անց ետ եկավ՝ ամբողջ ուժով ջանալով հանգիստ երևալ։ Պատասխանում էր խուսափողաբար, թե Անդրեյ Անտոնովիչը թեթևակի հուզված է, բայց որ դա ոչինչ, որ դեռ մանկուց այդպես էր, որ ինքը «շատ ավելի լավ գիտե» և որ վաղվա տոնախմբությունը, անշուշտ, կուրախացնի նրան։ Ապա՝ շոյիչ, բայց միայն բարեկրթության համար, մի քանի խոսք ևս Ստեպան Տրոֆիմովիչին, և բարձրաձայն հրավեր կոմիտեի անդամներին՝ հենց հիմա բացել նիստը։ Այստեղ միայն կոմիտեին չմասնակցողները սկսեցին պատրաստվել տուն գնալ, սակայն այդ ճակատագրական օրվա հիվանդագին արկածները դեռևս չէին վերջացել...
Դեռևս այն պահին հենց, երբ ներս մտավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը, ես նկատեցի, որ Լիզան արագ ու անքթիթ նրան նայեց և երկար ժամանակ աչքերը չէր կտրում նրանից, այնքան երկար, որ ի վերջո, դա ուշադրություն հարուցեց։ Տեսա, որ Մավրիկիյ Նիկոլաևիչը ետևից կռացավ նրա ականջին և կարծես ինչ-որ բան էր ուզում շշնջալ, բայց երևում է, մտադրությունը փոխեց ու արագ ուղղվեց՝ շուրջը նայելով մեղավորի պես։ Հետաքրքրություն արթնացրեց և Նիկոլայ Վսեվոլոդովիչը. նրա դեմքը սովորականից ավելի սփրթնած էր, իսկ հայացքը՝ անսովոր ցրված։ Մտնելիս իր հարցը նետելով Ստեպան Տրոֆիմովիչին, նա կարծես տեղնուտեղը մոռացավ նրա մասին և, իրոք, կարծում եմ, մոռացավ նաև մոտենալ տանտիրուհուն։ Լիզային չնայեց և ոչ մի անգամ, ոչ որովհետև չէր ուզում, այլ որովհետև, պնդում եմ սա, նրան նույնպես ամենևին չէր նկատում։ Ու հանկարծ, որոշ լռությունից հետո, որ հետևեց Յուլիա Միխայլովնայի՝ առանց ժամանակ կորցնելու վերջին նիստը սկսելու հրավերին, հանկարծակի հնչեց Լիզայի զրնգուն, դիտավորյալ բարձր ձայնը։ Նա կանչեց Նիկոլայ Վսեվոլոդովիչին։
― Այո, ես դժբախտությունն ունեմ այդ մարդու ազգականը լինել։ Ես նրա քրոջ, ծնյալ Լեբյադկինայի ամուսինն եմ, շուտով արդեն հինգերորդ տարին։ Վստահ եղեք, որ նրան կփոխանցեմ ձեր պահանջներն ամենամոտ ժամանակներս և պատասխանում եմ, որ այլևս նա ձեզ չի անհանգստացնի։
Երբեք չեմ մոռանա Վարվառա Պետրովնայի դեմքին գծագրված սարսափը։ Խելացնոր տեսքով նա ելավ աթոռից՝ առաջ պարզած աջ ձեռքը, ասես պաշտպանվելու համար։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը նայեց նրան, Լիզային, հանդիսականներին ու հանկարծ ժպտաց անսահման գոռոզամտությամբ և անշտապ դուրս եկավ սենյակից։ Բոլորը տեսան, թե Լիզան ինչպես վեր թռավ բազմոցից, հենց Նիկոլայ Վսեվոլոդովիչը շրջվեց՝ դուրս գնալու, ե և ակնհայտորեն նրան հետևելու շարժում արեց, բայց ուշքի եկավ ու չվազեց, այլ կամաց դուրս եկավ՝ նույնպես ոչ մեկին ոչինչ չասելով և ոչ մեկին չնայելով, հասկանալի է, նրա ետևից պոկված Մավրիկիյ Նիկոլաևիչի ուղեկցությամբ։
Այդ երեկո քաղաքում աղմուկի և խոսքուզրույցի մասին չեմ հիշատակում։ Վարվառա Պետրովնան փակվեց իր քաղաքային տանը, իսկ Նիկոլայ Ստավրոգինը, ասում էին, ուղղակի գնացել էր Սկվորեշնիկի՝ չտեսնվելով մոր հետ։ Ստեպան Տրոֆիմովիչն ինձ երեկոյան ուղարկեց «cette chere amie»-ի մոտ՝ նրան ներկայանալու թույլտվություն աղերսելու, բայց ինձ չընդունեցին։ Նա ահավոր ցնցված էր, լաց էր լինում։ «Այդպիսի՜ ամուսնություն։ Այդպիսի ամուսնությո՜ւն։ Այդպիսի սոսկալի բան ընտանիքո՜ւմ»,― կրկնում էր նա րոպեն մեկ։ Սակայն հիշում էր նաև Կարմազինովի մասին և սաստիկ հայհոյում նրան։ Եռանդով նախապատրաստվում էր նաև վաղվա ընթերցմանը և, ո՜վ գեղարվեստական խառնվածք՝ նախապատրաստվում էր հայելու առաջ ու վերհիշում ամբողջ կյանքում ունեցած սուր-սուր բոլոր խոսքերն ու մանր-մունր բառախաղերը՝ առանձին գրառված տետրակի մեջ՝ որ ներդնի վաղվա ելույթում։
Վստահելի
1396
edits