Changes
Տոնախմբությունը տեղի ունեցավ, չնայած անցած «շպիգուլինյան» օրվա բոլոր տարակուսանքներին։ Ես կարծում եմ, որ եթե մեռներ Լեմբկեն այդ իսկ գիշեր, տոնախմբությունն այնուամենայնիվ, կկայանար առավոտյան, այնքան շատ առանձնահատուկ նշանակություն էր դրան տալիս Յուլիա Միխայլովնան։ Ավաղ, մինչև վերջին րոպեն կուրացած վիճակում էր նա ու չէր հասկանում հասարակության տրամադրությունը։ Ոչ ոք վերջում չէր հավատում, որ հանդիսավոր այդ օրն անցնելու է առանց որևէ հսկայական արկածի, առանց «հանգուցալուծման», ինչպես արտահայտվում էին ոմանք՝ նախապես շփելով ձեռքերը։ Ճիշտ է, շատերը ջանում էին ընդունել ամենախոժոռ ու քաղաքական տեսք, բայց ընդհանուր առմամբ, ռուս մարդուն անչափ զվարճացնում է հասարակական որևիցե սկանդալային իրարանցում։ Ճիշտ է, սոսկ սկանդալի ծարավից շատ ավելի լուրջ մի բան կար մեզանում՝ հանընդհանուր ջղայնություն, անհագորեն չարամիտ, թվում էր, ամեն ինչ ահավոր ձանձրացրել է բոլորին։ Իշխում էր մի տեսակ համընդհանուր խառնիխուռն ցինիզմ, ուժից վեր, ասես լարումից առաջացած ցինիզմ։ Միայն կանայք չէին խառնվել, այն էլ մի կետում սոսկ. Յուլիա Միխայլովնայի հանդեպ անողոք ատելությամբ։ Այստեղ համընկել էին կանացի բոլոր ուղղությունները։ Իսկ նա, խեղճը, չէր էլ կասկածում, մինչև վերջին ժամը վստահ էր դեռևս, թե «շրջապատված» է և որ բոլորը դեռևս «նվիրված են ֆանատիկոսի պես»։
Ես արդեն նշել եմ, որ մեզ մոտ հայտնվել էին զանազան մարդուկներ։ Տատանման կամ անցումային խառնակ ժամանակներում միշտ և ամենուր հայտնվում են զանազան մարդուկներ։ Այսպես կոչված այն «առաջավորների» մասին չեմ ասում, որոնք միշտ բոլորից առաջ են շտապում (գլխավոր հոգսը), ու թեև շատ հաճախ հիմարագույն, բայց և այնպես փոքրիշատե որոշակի նպատակով։ Ոչ, ես խոսում եմ սոսկ խաժամուժի մասին։ Անցումային բոլոր ժամանակներում բարձրանում է ամեն մի հասարակության մեջ եղած խաժամուժը, և արդեն ոչ առանց որևիցե նպատակի, այլ նույնիսկ չունենալով մտքի նշույլ իսկ՜ իսկ սոսկ իրենց ամբողջ ուժով արտահայտելով անհանգստություն և անհամբերություն։ Այնինչ, այդ խաժամուժը, ինքն էլ չիմանալով, համարյա միշտ ընկնում է «առաջավորների» այն փոքր խմբակի հրամանի տակ, որոնք գործում են որոշակի նպատակներով, ու սա ուղղում է այդ ամբողջ աղբն իրեն հարկավոր կողմը, եթե միայն ինքն էլ կազմված չէ կատարյալ ապուշներից, ինչ, ի դեպ, նույնպես պատահում է։ Մեզանում հիմա արդեն, երբ ամեն ինչ անցել-գնացել է, խոսում են, թե Պյոտր Ստեպանովիչին ղեկավարում էր Ինտերնացիոնալը, Պյոտր Ստեպանովիչն էլ՝ Յուլիա Միխայլովնային, իսկ վերջինս, նրա հրամանով՝ ամեն կարգի խաժամուժը։ Մեր խելոքներից ամենապատկառելիները հիմա զարմանում են իրենք իրենց վրա. այն ժամանակ ինչպե՞ս հանկարծ սխալվեցին։ Ո՞րն էր մեր խառնակ ժամանակը և ինչից ինչի էինք անցնում՝ ես չգիտեմ, ու կարծում եմ, ոչ ոք էլ չգիտե, թերևս որոշ կողմնակի հյուրեր... Իսկ այդ ընթացքում անպետքագույն մարդուկները հանկարծ գերակշռություն ստացան, սկսեցին բարձրաձայն քննադատել սրբազան ամենայն ինչ, երբ նախկինում բերան բացել իսկ չէին համարձակվի, իսկ առաջնային մարդիկ, որ մինչ այդ այնքան բարեհաջող գլխավորում էին, սկսեցին հանկարծ նրանց լսել, իսկ իրենք լուռ մնալ, ոմանք էլ՝ այնքան խայտառակ կերպով խնդմնդալ։ Ինչ-որ Լյամշիններ, Տեյլատնիկովներ, կալվածատեր Տենտետնիկովներ, տնաբույծ փսլնքոտ ՈադիշչևներՌադիշչևներ, տրտմալի, սակայն գոռոզաբար ժպտացող ջհուդիկներ, եկվոր քրքջացող ճամփորդներ, մայրաքաղաքից ուղարկված բանաստեղծներ և տաղանդի փոխարեն անթև բաճկոններով ու յուղած սապոգներով ուղարկված բանաստեղծներ, մայորներ և գնդապետներ, որոնք ծիծաղում էին իրենց կոչումների անիմաստության վրա և ավելորդ մի ռուբլու համար պատրաստ էին տեղնուտեղը ձգել իրենց թրերն ու որպես գրագիր սողոսկել երկաթուղի, փաստաբանության անցած գեներալներ, զարգացած միջնորդներ, զարգացող առևտրականներ, անհամար ճեմարանականներ, իրենցից կանանց հարց պատկերող կանայք՝ այս բոլորը մեկեն կատարյալ գերազանցություն ստացան մեզանում և ո՞ւմ նկատմամբ։ Ակումբի, հարգարժան բարձրաստիճանների, փայտի պես անթեք ոտքերով գեներալների, խստաբարո և անմատչելիագույն մեր տիկնանց հասարակության նկատմամբ։ Եվ եթե Վարվառա Պետրովնան իսկ, մինչև որդյակի հետ կատարված փորձանքը, համարյա թե կատարում էր այդ ամբողջ սրիկայախմբի մանրմունր հանձնարարությունները, ապա մեր մյուս Միներվաներին մասամբ և ներելի է այն ժամանակվա իրենց թմբիրը։ Հիմա ամեն ինչ վերագրում են, ինչպես ասացի, Ինտերնացիոնալին։ Այս գաղափարն այնքան հիմնավորվեց, որ այդ իմաստով արդեն հայտնում են եկած կողմնակի անձանց։ Դեռ վերջերս խորհրդական Կուբիկովը՝ վաթսուներկուամյա մի մարդ, Ստանիսլավը վզից կախ, եկավ առանց որևէ հրավերի ու ոգեշնչված ձայնով հայտարարեց, թե երեք ամիս ի վեր անկասկած եղել է Ինտերնացիոնալի ազդեցության տակ։ Իսկ երբ, նրա տարիքի ու վաստակի հանդեպ համակ հարգանքով հանդերձ, հրավիրեցին ավելի բավարար բացատրություն տալ, ապա նա թեև չէր էլ կարող որևիցե փաստաթուղթ ներկայացնել, բացի որ «զգացել էր իր բոլոր զգայարաններով», այդուհանդերձ, հաստատ մնաց իր հայտարարության վրա, այնպես որ նրան արդեն այլևս չհարցաքննեցին։
Մի անգամ էլ կրկնեմ։ Մեզանում մնացել էր զգուշավոր, ամենասկզբում առանձնացած և նույնիսկ կողպեքով կողպված անձանց մի փոքրաթիվ խումբ։ Բայց ի՞նչ կողպեք կդիմանա բնական օրենքին։ Ամենազգուշավոր ընտանիքներում էլ հաստատ հասակ են առնում օրիորդներ, ում պարել է պետք։ Եվ ահա, այդ բոլոր անձինք նույնպես ավարտեցին նրանով, որ ցուցակագրվեցին դաստիարակչուհիների օգտին։ Իսկ պարահանդեսը ենթադրվում էր շատ շողշողուն, չտեսնված։ Հրաշքներ էին պատմում, լուրեր էին պտտվում եկվոր, լոռնետակիր իշխանների մասին, տասը կարգադրիչների՝ ձախ ուսին վարդակապ կրող երիտասարդ պարընկերների մասին, պետերբուրգյան ինչ-ինչ շարժիչների մասին, այն մասին, որ Կարմազինովը, գումարը մեծացնելու համար, համաձայնել է իր «Merci»-ն կարդալ մեր նահանգի դաստիարակչուհու հագուստով, որ լինելու է «գրականության կադրիլ», նույնպես լրիվ զգեստավորված, և յուրաքանչյուր զգեստ պատկերելու է որևէ մի ուղղություն։ Վերջապես, նույնպես զգեստավորված, պիտի պարի ինչ-որ «ռուսական ազնիվ միտք», ինչ ինքնըստինքյան ներկայանում էր կատարյալ նորություն։ Ինչպե՞ս կարելի էր չցուցակագրվել։ Բոլորը ցուցակագրվեցին։
=== II ===
Ըստ ծրագրի, տոնական օրը բաժանված էր երկու հատվածի. գրական առավոտի՝ կեսօրից չորսը, հետո պարահանդեսի՝ ժամը իննից ամբողջ գիշեր։Բայց գիշեր։ Բայց այդ տնօրինման իսկ մեջ արդեն թաքնված էին անկարգության սաղմեր։ Նախ, ամենասկզբից հասարակության մեջ կայունացավ նախաճաշի մասին տեղեկությունը, գրական առավոտից անմիջապես հետո կամ նույնիսկ դրա ընթացքում, հատկապես նախաճաշի համար տրվող ընդմիջմանը, հարկավ, ձրի, ծրագրի մեջ մտնող, այն էլ շամպայնով։ Տոմսի շատ մեծ գինը (երեք ռուբլի) նպաստում էր տեղեկության կայունացմանը։ «Թե չէ, դատարկ տեղը ցուցակագրվո՞ղն էի։ Տոնախմբությունը նախատեսված է լրիվ օր, ուրեմն՝ կերակրիր։ ժողովուրդը Ժողովուրդը կսովածանա»,― այսպես էին դատում մեզ մոտ։ Ես պիտի խոստովանեմ, որ հենց Յուլիա Միխայլովնան արմատավորեց այդ կործանարար լուրն իր թեթևամտությամբ։ Մեկ ամիս առաջ, դեռևս մեծ ծրագրման առաջին հմայքի ազդեցության տակ, իր տոնախմբության մասին բլբլացնում էր առաջին պատահած մարդու մոտ, իսկ որ բաժակաճառեր են հնչելու՝ ուղարկել էր նույնիսկ մայրաքաղաքային թերթերից մեկին։ Գլխավորը, որ նրան այն ժամանակ հրապուրում էին այդ բաժակաճառերը, ինքն էր կամենում արտասանել և շարունակ հորինում էր։ Դրանք պիտի պարզաբանեին մեր դրոշը (ո՞րն էր դա, գրազ եմ գալիս՝ խեղճն այդպես էլ ոչինչ չհորինեց), թղթակցությունների տեսքով անցնեին մայրաքաղաքային թերթեր, հուզեին և հմայեին բարձրագույն ղեկավարությանը, իսկ հետո սավառնեին գավառներով մեկ՝ զարմանք ու ընդօրինակում հարուցելով։ Սակայն բաժակա-ճառերի բաժակաճառերի համար շամպայն է պետք, իսկ քանի որ սոված փորին շամպայն խմել չի կարելի, ապա ինքնըստինքյան, անհրաժեշտ դարձավ նախաճաշը նույնպես։ Հետագայում, երբ արդեն նրա ջանքերով կազմվեց կոմիտեն ու գործի անցան ավելի լրջորեն, անմիջապես ու հստակ ապացուցվեց նրան, որ խնջույքների մասին երազելու դեպքում, շատ քիչ բան կմնա դաստիարակուհիներին, անգամ շատ հարուստ դրամահավաքի պարագային։ Այսպիսով, հարցն ունեցավ երկու ելք. բաղտասարյան խրախճանք և բաժակաճառեր, և իննսուն ռուբլու չափ՝ դաստիարակուհիներին, կամ՝ նշանակալի դրամահավաք տոնախմբության ընթացքում, այսպես ասած, սոսկ ձևի համար։ Կոմիտեն, իմիջիայլոց, միայն վախեցնել էր ուզում, ինքը, իհարկե, երրորդ որոշումը հորինեց՝ հաշտեցնող ու ողջամիտ, այն է՝ շատ օրինավոր տոնախմբություն, բոլոր առումներով, միայն թե առանց շամպայնի, այդպիսով բավական կարգին գումար էր մնում, շատ ավելի իննսուն ռուբլուց։ Բայց Յուլիա Միխայլովնան չհամաձայնեց, նրա բնավորությունն արհամարհում էր քաղքենիական միջինը։ Նա իսկույն որոշեց, որ առաջին միտքն անիրականանալի է, ապա անհապաղ ու ամբողջովին նետվել է պետք հակառակ ծայրահեղության, այսինքն, իրականացնել վիթխարի դրամահավաք՝ բոլոր նահանգներին ի նախանձ։ «Հասարակությունն ի վերջո պիտի հասկանա,― եզրափակեց նա կոմիտեական բոցաշունչ ճառը,― որ համամարդկային նպատակների ձեռքբերումը անհամեմատ բարձր է մարմնական րոպեական վայելքներից, որ տոնախմբությունն ըստ էության սոսկ մեծ գաղափարի ազդարարումն է, ուստի և պիտի բավարարվի ամենախնայողական, գերմանական պստիկ պարահանդեսով, միմիայն այլաբանության համար և եթե բոլորովին անհնար է յոլա գնալ առանց այդ անտանելի պարահանդեսի»,― հանկարծ այնքան ատեց նա դա։ Բայց նրան վերջապես հանգստացրին։ Այդ ժամանակ էլ, օրինակ, մոգոնեցին ու առաջարկեցին «գրականության կադրիլը», գեղագիտական այլևայլ բաներ՝ մարմնական վայելքները փոխարինելու համար։ Այդ ժամանակ էլ Կարմազինովը վերջապես համաձայնեց կարդալ «Merci»-ն (իսկ մինչ այդ ձգձգում ու կմկմում էր) ու դրանով ոչնչացնել ուտելիքի գաղափարն իսկ մեր անզուսպ հասարակության ուղեղներում։ Այդպիսով, պարահանդեսը վերստին դառնում էր շատ հոյակապ տոնակատարություն, թեև արդեն ոչ այն ձևով։ Իսկ որպեսզի լրիվ ամպերի մեջ չհայտնվեն, վճռեցին, որ պարահանդեսի սկզբում կարելի կլինի մատուցել չոր թխվածք և կիտրոնով թեյ, հետո զովացուցիչ և լիմոնադ, իսկ վերջում նույնիսկ պաղպաղակ, բայց միայն դա։ Իսկ նրանց համար, ովքեր միշտ և ամենուրեք անպայման քաղց, և գլխավորը՝ ծարավ են զգում, սենեկաշարի ծայրին կարելի է հատուկ բուֆետ բացել, որով և կզբաղվի Պրոխորըյչը (ակումբի գլխավոր խոհարարը) և, իմիջիայլոց, կոմիտեի խստագույն հսկողության տակ, կմատուցի, ինչ հարկավոր է, սակայն առանձին վճարով, իսկ դրա համար էլ դռան վրա մակագրությամբ կհայտարարվի, որ բուֆետը ծրագրից դուրս է։ Սակայն առավոտյան որոշեցին բուֆետ բոլորովին չբացել, որ չխանգարի ընթերցմանը, չնայած որ բուֆետը պիտի լիներ հինգ սենյակ այն կողմ ճերմակ դահլիճից, ուր Կարմազինովը համաձայնել էր կարդալ «Merci»-ն։ Հետաքրքրական է, որ այդ իրադարձությանը, այն է՝ «Merci»-ի ընթերցմանը կարծես թե չափազանց վիթխարի նշանակություն էին տալիս կոմիտեում, նույնիսկ ամենագործնական մարդիկ։ Ինչ վերաբերում է բանաստեղծական անձանց, ապա, օրինակ, ազնվական պարագլխի կինն ազդարարեց Կարմազինովին, որ ընթերցումից անմիջապես հետո ինքը հրամայելու է իր ճերմակ դահլիճի պատին մարմարե ոսկեգիր տախտակ փակցնել, որ այս-այս թվականի այսինչ ամսին, այստեղ՝ սույն դահլիճում ռուսական ու եվրոպական մեծ գրողը, գրիչը ցած դնելով, կարդաց իր «Merci»-ն և այդպիսով, առաջին անգամ հրաժեշտ տվեց ռուս հասարակությանը՝ ի դեմս մեր քաղաքի ներկայացուցիչների, և որ այդ մակագրությունը բոլորն արդեն պարահանդեսին կկարդան, այսինքն, ընդամենը հինգ ժամ անց այն բանից հետո, երբ կկարդացվի «Merci»-ն։ Ես հաստատ գիտեմ, որ գլխավորապես հենց Կարմազինովը պահանջեց, որ առավոտյան ոչ մի ձևով բուֆետ չլինի, քանի դեռ ինքը կկարդա, չնայած որոշ կոմիտեականների դիտողություններին, թե դա բոլորովին չի բռնում մեր բարքերին։
Այս վիճակում էին գործերը, երբ քաղաքում դեռևս հավատում էին բաղտասարյան խնջույքին, այն է՝ կոմիտեի հաշվին գործող բուֆետին, և հավատում էին մինչև վերջին ժամը։ Նույնիսկ օրիորդներն էին երագում բազմազան անուշեղենի և մուրաբաների, ինչ-որ չլսված բաների մասին։ Բոլորը գիտեին, որ հարստագույն դրամահավաք է իրականացել, որ ամբողջ քաղաքը պայթում է, որ գավառներից են գալիս մարդիկ ու տոմսերը չեն բավականացնում։ Հայտնի էր նաև, որ սահմանված գումարից ավելի կատարվել են նաև նշանակալի նվիրատվություններ, օրինակ, Վարվառա Պետրովնան իր տոմսի համար երեք հարյուր ռուբլի է վճարել և իր ջերմոցի բոլոր ծաղիկները՝ սրահը զարդարելու համար։ Պարագլխի կինը (կոմիտեի անդամ) իր տունն է տրամադրել և լուսավորումը, ակումբը՝ երաժշտությունը և սպասավորներին ու ամբողջ օրով զիջել իր Պրոխորըյչին։ Ուրիշ նվիրատվություններ էլ կային, թեև ոչ այդչափ խոշոր, այնպես որ նույնիսկ միտք ծագեց տոմսի նախնական գինը՝ երեք ռուբլի, դարձնել երկու։ Կոմիտեն, իրոք, սկզբից երկյուղում էր, որ երեք ռուբլով չեն գա օրիորդները, և առաջարկեց ընտանեկան տոմսեր սարքել մի կերպ, այսինքն, որ ամեն ընտանիք վճարի միայն մեկ օրիորդի համար, իսկ այդ ընտանիքին պատկանող մնացած բոլոր օրիորդները, թեկուզև տասն առանձին հոգի, անվճար մտնեն։ Սակայն բոլոր երկյուղներն իզուր էին. ընդհակառակը, հենց օրիորդներն էլ ներկայացան։ Նույնիսկ ամենաչքավոր աստիճանավորները բերում էին իրենց դուստրերին, և չափից ավելի հստակ էր, որ եթե դուստրեր չունենային, մտքներով իսկ չէր անցնի ցուցակագրվել։ Ողորմելիագույն մի քարտուղար բերել էր իր բոլոր յոթ դուստրերին, չհաշված, անշուշտ, կնոջը և ազգականուհուն էլ, և այդ անձանցից յուրաքանչյուրն իր ձեռքին ուներ մուտքի երեքռուբլիանոց տոմս։ Թեև կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հեղաշրջում էր քաղաքում։ Վերցնենք թեկուզ մի բան. քանի որ տոնախմբությունը բաժանված էր երկու մասի, ապա տիկնանց զգեստներն էլ երկուսը պիտի լինեին՝ առավոտյան ընթերցման և պարահանղեսային՝ պարերի համար։ Միջին դասից շատերը, ինչպես պարզվեց հետագայում, այդ օրվա համար ամեն ինչ, նույնիսկ տան սպիտակեղենը, անգամ սավանները և համարյա թե ներքնակները գրավ էին դրել մեր ջհուդներին, որոնք ասես դիտավորյալ, ահա արդեն երկու տարի, ահավոր շատ էին հայտնվել մեր քաղաքում և հետզհետե ավելի ու ավելի շատ էին գալիս։ Համարյա բոլոր աստիճանավորները ռոճիկները ստացան սկզբից, որոշ կալվածատերեր էլ վաճառեցին պետքական անասունը, և այդ ամենը միայն մի բանի համար, որ իրենց դուստրերին բերեն մարքիզուհու նման և ոչ մեկից վատ չլինեն։ Զգեստների հոյակապությունն այս անգամ մեր քաղաքի համար չլսված էր։ Արդեն երկու շաբաթ առաջ քաղաքը հագեցած էր ընտանեկան պատմություններով, որոնք տեղնուտեղը Յուլիա Միխայլովնայի նստավայր էին փոխանցում մեր չարախոսները։ Ձեռքից ձեռք անցան ընտանեկան ծաղրանկարներ։ Յուլիա Միխայլովնայի ալբոմում ինքս եմ տեսել նմանօրինակ մի քանի գծանկար։ Այդ ամենի մասին շատ լավ հայտնի դարձավ այնտեղ, որտեղից ելնում էին անեկդոտները, և ահա թե ինչու, թվում է ինձ, ընտանիքներում այդպիսի ատելություն գոյացավ Յուլիա Միխայլովնայի հանդեպ ամենավերջին ժամանակներս։ Հիմա բոլորը հայհոյում են, հիշելիս էլ ատամ կրճտացնում։ Սակայն հստակ էր դեռևս նախապես, որ եթե այն ժամանակ կոմիտեն ինչ-որ սխալ գործեր, մի որևէ բանում չհաջողեր պարահանդեսը, անասելի զայրույթի պոռթկում կլիներ։ Ահա թե ինչու ամեն մեկն իր մտքում սկանդալ էր սպասում, ու եթե այդպես սպասում էին, ինչպե՞ս կարող էր չիրականանալ։
Ի վերջո, տեղավորվեցին, դադարեց նաև երաժշտությունը։ Սկսեցին փռշտալ, շուրջբոլորը նայել։ Սպասում էին արդեն չափից ավելի հանդիսավոր տեսքով՝ ինչ ինքնըստինքյան միշտ վատ կանխանշան է։ Սակայն «Լեմբկեները» դեռևս չկային։ Մետաքսեղեն, թավշեղեն ու ադամանդներ էին շողշողում և վառվում բոլոր կողմերից, անուշ բուրմունք սփռվեց։ Տղամարդիկ կրում էին բոլոր շքանշանները, իսկ ծերուկները նույնիսկ մունդիրներով էին։ Վերջապես հայտնվեց նաև պարագլխի կինը՝ Լիզայի հետ։ Դեռևս երբեք Լիզան այդչափ շլացուցիչ հմայիչ չէր եղել, ինչպես այդ առավոտ, այդչափ ճոխ արդուզարդով։ Մազերը հարդարված էին խոպոպիկաձև, աչքերը փայլում էին, ժպիտ էր շողում դեմքին։ Ըստ երևույթին, նա տպավորություն գործեց, նրան զննում էին, նրա մասին փսփսում։ Ասում էին, թե աչքերով որոնում է Ստավրոգինին, բայց ոչ Ստավրոգինը կար, ոչ Վարվառա Պետրովնան։ Այն ժամանակ ես չհասկացա նրա դեմքի արտահայտությունը, ինչո՞ւ այդքան երջանկություն, բերկրանք, եռանդ և ուժ կար նրա դեմքին։ Հիշեցի երեկվա դեպքն ու դեմ առա փակուղու։ Այնինչ, «Լեմբկեները» դեռևս չկային։ Դա արդեն սխալ էր։ Հետո արդեն իմացա, որ Յուլիա Միխայլովնան մինչև վերջին րոպեն սպասել էր Պյոտր Ստեպանովիչին, առանց որի վերջին ժամանակներս քայլ գցել չէր կարողանում, թեև դա երբեք ինքն իրեն չէր խոստովանում։ Փակագծերում նշեմ, որ նախորդ օրը, կոմիտեի վերջին նիստին, Պյոտր Ստեպանովիչը հրաժարվել էր կարգադրիչի վարդակապից, ինչը շատ էր դառնացրել նահանգապետուհուն, անգամ արտասվելու աստիճան։ Ի զարմանս նրա, ապա և չափազանց շփոթմունքի (ինչ հայտնում եմ կանխավ), Պյոտր Ստեպանովիչն անհետացել էր ամբողջ առավոտ և բոլորովին չերևաց գրական ընթերցմանը, այնպես որ մինչև երեկո նրան ոչ ոք չհանդիպեց։ Հասարակությունը վերջապես սկսեց բացահայտ անհամբերություն դրսևորել։ Բեմահարթակի վրա նույնպես ոչ ոք չէր հայտնվում։ Վերջին շարքերում սկսեցին ծափահարել, ինչպես թատրոնում։ Ծերուկներն ու տարեց տիկնայք խոժոռվել էին. ակնհայտորեն արդեն չափից ավելի էին գոռոզացել «Լեմբկեները»։ Նույնիսկ հասարակության լավագույն մասում փսփսոց սկսվեց, թե տոնախմբությունը թերևս չի կայանա, որ Լեմբկեն անձամբ թերևս այնքան վատառողջ է և այլն, և այլն։ Սակայն փառք Աստծո, ի վերջո, հայտնվեցին Լեմբկեները. ամուսինը թևանցուկ էր արել կնոջը։ Խոստովանեմ, որ ես ահավոր երկյուղում էի նրանց հայտնվելուց։ Բայց խոսք ու զրույցը, ուրեմն, չքացավ, և ճշմարտությունն իր տեղը գտավ։ Հասարակությունը կարծես թե հանգստացավ։ Պարզվեց, որ Լեմբկեն կատարելապես առողջ է, ինչպես հիշում եմ, եզրակացրին բոլորը, քանի որ կարելի է պատկերացնել, թե քանի-քանի հայացք ուղղվեց նրա վրա։ Բնութագրման համար նշեմ, որ մեր բարձրաշխարհիկ հասարակության մեջ քչերն էին ենթադրում, թե Լեմբկեն ինչ-որ հիվանդություն ունի, իսկ նրա արածները համարում էին միանգամայն նորմալ ու նույնիսկ այնպես, որ երեկ առավոտվա պատմությունը հրապարակում ընդունել էին հավանությամբ։ «Այդպես էր պետք հենց սկզբից,― ասում էին բարձրաստիճանները։― Թե չէ գալիս են որպես մարդասերներ ու վերջացնում նույն ձևով, չնկատելով, որ հենց դա է պետք՝ մարդասիրության համար»,― համենայն դեպս, այսպես վճռեցին ակումբում։ Դատապարտում էին սոսկ, որ այդ ընթացքում նա բորբոքվել է։ «Դա պետք էր սառնարյուն անել, բայց դե, նոր մարդ է»,― ասում էին գիտակները։ Նույն անհագությամբ բոլոր հայացքներն ուղղվեցին նաև Յուլիա Միխայլովնայի վրա։ Անշուշտ, ոչ ոք իրավունք չունի պահանջել ինձնից՝ որպես պատմողից, չափից ավելի ստույգ մանրամասները, որոնք վերաբերում են մի կետի՝ այստեղ գաղտնիքն է, այստեղ կինն է, բայց ես մի բան գիտեմ, երեկ երեկոյան դեմ նա մտել է Անդրեյ Անտոնովիչի աշխատասենյակ ու մնացել մինչև կեսգիշերից բավական անց։ Անդրեյ Անտոնովիչը ներվել է ու սփոփվել։ Ամուսինները համաձայնել են ամեն ինչում, ամեն ինչ մոռացվել է, և երբ բացատրության ավարտին ֆոն Լեմբկեն՝ այնուամենայնիվ, ծնկի է իջել՝ սարսափով հիշելով նախանցյալ գիշերվա եզրափակիչ գլխավոր դրվագը, ապա կնոջ սքանչելի ձեռքը, ապա և շուրթերը պատնեշել են ասպետավարի նրբակիրթ, սակայն խանդաղատանքից թուլացած մարդու ապաշխարական ճառերի բոցաշունչ զեղումները։ Բոլորը տիկնոջ դեմքին երջանկություն տեսան։ Նա քայլում էր բացճակատ, հոյակապ զգեստով։ Թվում էր, թե երանության կատարին է. տոնախմբությունը՝ նրա քաղաքականության նպատակն ու պսակը, իրականացել էր։ Մինչև իրենց տեղերը հասնելը՝ ճիշտ բեմի առաջ, Լեմբկեները ողջունում էին խոնարհումներով և պատասխանում ողջույններին։ Նրանք անմիջապես շրջապատվեցին։ Պարագլխի կինը ոտքի ելավ՝ նրանց ընդառաջ... Բայց այստեղ մի գարշելի թյուրիմացություն տեղի ունեցավ, նվագախումբը հենց այնպես տուշ թնդացրեց, ոչ թե որևէ մի քայլերգ, այլ պարզապես սեղանի տուշ, ինչպես մեր ակումբում, երբ պաշտոնական ճաշկերույթին մեկնումեկի կենացն են խմում։ Հիմա ես գիտեմ, որ դա Լյամշինն էր հոգացել, որպես կարգադրիչ, իբր ներս եկած «Լեմբկեների» պատվին։ Անշուշտ, նա միշտ կարող էր պատրվակ բռնել, որ արել է հիմարավարի, կամ էլ անչափ ջանադրությունից... Ավաղ, այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ նրանք պատրվակների համար արդեն մտահոգ չեն և այսօրվա օրով ամեն ինչ ավարտում էին։ Բանը տուշով չվերջացավ․ ցավալի թյուրիմացության և հասարակության ժպիտների հետ դահլիճի ծայրին և վերնասրահներում ''ուռա'' հնչեց, դարձյալ իբր Լեմբկեի պատվին։ Ձայները քիչ էին, բայց խոստովանեմ, որոշ ժամանակ հնչեցին։ Յուլիա Միխայլովնան բռնկվեց, նրա աչքերը փայլատակեցին։ Լեմբկեն կանգ առավ իր տեղի մոտ և շրջվելով բղավողների կողմը՝ ծանրումեծ և խստահայաց գննեց դահլիճը... Նրան շուտափույթ նստեցրին տեղը։ Սարսափով նորից նրա դեմքին նկատեցի այն վտանգավոր ժպիտը, որով երեկ առավոտյան, իր կնոջ հյուրասենյակում կանգնած, նայում էր Ստեպան Տրոֆիմովիչին, նախքան նրան մոտենալը։ Ինձ թվաց, թե հիմա էլ նրա դեմքին չարագույժ մի արտահայտություն կա և ինչը ամենավատն էր՝ փոքր-ինչ ծաղրական, դա արտահայտություն էր մի էակի, որն իրեն զոհաբերում է, ինչ ուզում է լինի, միայն թե կնոջ վերին նպատակներին գոհացում տա... Յուլիա Միխայլովնան փութով ինձ իր մոտ կանչեց ու շշնջաց, որ վազեմ Կարմազինովի մոտ և աղաչեմ նրան սկսել։ Եվ ահա, նոր էի հասցրել շրջվել, կատարվեց մեկ ուրիշ նողկալիություն, միայն թե շատ ավելի գարշելի առաջինից։ Բեմին, դատարկ բեմին, դեպի ուր մինչ այդ պահն ուղղված էին բոլոր հայացքներն ու բոլոր սպասումները և ուր տեսնում էին միայն ոչ մեծ սեղան՝ աթոռով, իսկ սեղանին՝ մի բաժակ ջուր՝ արծաթյա մատուցարանով, դատարկ այդ բեմին հանկարծ հայտնվեց կապիտան Լեբյադկինի աժդահա մարմինը՝ ֆրակով ու ճերմակ փողկապով։ Ես այնքան էի ցնցված, որ աչքերիս չհավատացի։ Կապիտանը կարծես թե շշկլվեց ու կանգ առավ բեմի խորքում։ Հանկարծ մի բղավոց հնչեց հասարակության միջից. «Լեբյադկին, դո՞ւ ես»։ Կապիտանի տխմար ու կարմիր ռեխը (նա կատարելապես հարբած էր) այդ բղավոցի վրա ժպտաց լայն ու բութ։ Նա բարձրացրեց ձեռքը, ափով սրբեց ճակատը, թափ տվեց իր գզուզ գլուխը և, ասես վճռելով ոչինչ հաշվի չառնել, երկու քայլ գցեց առաջ և հանկարծ փռթկաց ոչ բարձրաձայն, բայց կլկլան, տևական, երջանիկ ծիծաղով, որից լխկլխկաց նրա ամբողջ թանձր զանգվածն ու մանրիկ աչքերը կկոցվեցին։ Դրան ի տես, հասարակության համարյա կեսը ծիծաղեց, մի քսան հոգի ծափահարեցին։ Լուրջ հասարակությունը մռայլադեմ հայացքներ փոխանակեց, բայց ամեն ինչ տևեց կես րոպեի չափ։ Հանկարծ բեմ վազեցին Լիպուտինն իր կարգադրիչի վարդակապով և երկու սպասավոր։ Նրանք զգուշությամբ թևանցուկ արեցին կապիտանին, իսկ Լիպուտինն ինչ-որ բան շշնջաց նրան։ Կապիտանը խոժոռվեց, մրթմրթաց. «Թե որ էդպես է», թափ տվեց ձեռքը, հասարակությանը դարձրեց իր վիթխարի մեջքը և հեռացավ ուղեկցողների հետ։ Բայց մի վայրկյան անց Լիպուտինը նորից բեմահարթակ թռավ։ Նրա շրթունքներին խաղում էր մշտական, ամենաքաղցրագույն ժպիտը, որ սովորաբար հիշեցնում էր քացախի և շաքարի խառնուրդ, իսկ ձեռքին՝ նամակի մի թուղթ։ Մանրիկ, բայց փութկոտ քայլերով նա մոտեցավ բեմահարթակի պռնկին։
― Պարոնայք,― դիմեց հասարակությանը,― անուշադրության պատճառով զվարճալի թյուրիմացություն եղավ, որն էլ վերացված է։ Սակայն ես հուսով լի մի հանձնարարություն եմ ստանձնել և այստեղի մեր հորինողներից մեկի խորունկ, ամենահարգալի խնդրանքը... տոգորված մարդասիրական և վերին նպատակով... չնայած իր տեսքին... նույն այն նպատակի համար, որը միավորել է բոլորիս... մեր նահանգի չքավոր ու կրթված աղջիկների արցունքները սրբելու... այս պարոնը, այսինքն, ուզում եմ ասել այստեղացի բանաստեղծը... ինքնությունը չհայտնելու ցանկությամբ... շատ կցանկանար տեսնել իր բանաստեղծությունը՝ այստեղ ընթերցված, պարահանդեսից առաջ, այսինքն, ուզում էի ասել, որ ընթերցվի։ Թեև այս ոտանավորը ծրագրի մեջ չի մտնում... քանի որ կես ժամ առաջ է բերվել... բայց մեզ (ո՞ւմ՝ մեզ։ Ես բառ առ բառ եմ մեջբերում այդ ընդհատ ու շփոթ ճառը) թվաց, որ զգացմունքների իր պարզունակությամբ, միացված նաև հոյակապ զվարթությունը, ոտանավորը կարող է կարդացվել, այսինքն, ոչ որպես լուրջ, այլ տոնախմբությանը հարիր ինչ-որ բան... Մի խոսքով, գաղափարին... Առավել ևս, որ մի քանի տող է... և ամենա-բարեհաճ ամենաբարեհաճ հասարակության թույլտվությունը կխնդրեմ։
― Կարդացեք,― մի ձայն թնդաց դահլիճի ծայրից։
― Կարդացե՜ք, կարդացե՜ք,― բազմաթիվ ձայներ հնչեցին։
― Ես կկարդա՜մ-մ, հասարակության թույլտվությամբ,― վերստին ծռմռվեց Լքքպուտինը՜ Լիպուտինը՜ նույն շաքարած ժպիտով։ Այնուամենայնիվ, նա կարծես սիրտ չէր անում և ինձ թվաց նույնիսկ, թե հուզված է։ Այդ մարդկանց համակ հանդգնությամբ հանդերձ, բայց և այնպես երբեմն սայթաքում են նրանք։ Ի դեպ, ճեմարանականը չէր սայթաքի, իսկ Լիպուտինը, այդուհանդերձ, նախկին հասարակությանն էր պատկանում։
― Ես զգուշացնում եմ, այսինքն, պատիվ ունեմ զգուշացնել, որ սա, այնուամենայնիվ, ոչ թե ձոն է, ինչպես գրում էին նախկինում տոնախմբության համար, այլ համարյա թե, այսպես ասած, կատակ, բայց անտարակույս զգացմունքի առկայությամբ՝ միացված խաղացկուն զվարթությանը և այսպես ասած, ամենաիրականագույն ճշմարտությամբ։
― Այս կողմերի հայրենական դաստիարակչուհուն՝ տոնախմբության եկած բանաստեղծից։
<poem>
::::Ողջույն քեզ, դաստիարակչուհի, ողջույն։
::::Զվարճացիր ու ցնծա,
― Ախր, սա Լեբյադկի՜նն է գրել։ Լեբյադկի՜նն է որ կա,― մի քանի ձայներ հնչեցին։ Ծիծաղ լսվեց ու ծափեր, թեև սակավաթիվ։
<poem>
::::Ուսուցանում ես մանկանց փսլնքոտ
::::Այբուբենը դու ֆրանսերեն
― Ուռա՜, ուռա՜։
<poem>
::::Բայց մեծ ռեֆորմների մեր այս դարում,
::::Քեզ ժամկոչն էլ չի տանի,
― Ճի՜շտ որ, ճի՜շտ որ, այ, սա ռեալիզմ է, առանց «շատի» ոչ մի քայլ։
<poem>
::::Սակայն հիմա, երբ տոնելով
::::Կապիտալ ենք հավաքել,
― Չգիտեմ, այստեղ է, մի տեղ, իսկ ի՞նչ։
― Այն, որ հիմա ամեն ինչ տեսնում եմ ծայրից ծայր։ Աա Սա պարզապես դավադրություն է Յուլիա Միխայլովնայի դեմ՝ օրը խայտառակելու համար...
Լիպուտինը նորից շեղակի նայեց ինձ։
Ասես սառը ջուր լցրին վրաս։ Իմ բոլոր կասկածներն արդարանում էին։ Իսկ ես էլ դեռ հույս ունեի, թե սխալվում եմ։ Ի՞նչ պիտի անեի։ Մեկ մտածեցի խորհրդակցել Ստեպան Տրոֆիմովիչի հետ, բայց նա կանգնած էր հայելու առաջ, զանազան ժպիտներ էր փորձում ու շարունակ նայում թղթին, որի վրա նշումներ էր արել։ Հիմա, Կարմազինովից հետո պիտի բեմ մտներ, ու ինձ հետ խոսել այլևս ի վիճակի չէր։ Վազեմ Յուլիա Միխայլովնայի մո՞տ։ Սակայն վաղ էր նրան դիմել, ավելի սաստիկ դաս էր պետք նրան, որպեսզի ապաքինվեր «շրջապատվածության» և իր հանդեպ «ֆանատիկոսային նվիրվածության» համոզվածությունից։ Նա չէր հավատա և ինձ կհամարեր ոգետես։ Եվ ինչո՞վ կարող էր նա օգնել։ «Է,― մտածեցի ես,― բայց և իրոք, իմ ի՞նչ գործն է, վարդակապս կհանեմ ու տուն կգնամ, երբ կսկսվի»։ Այդպես էլ ասացի մտքումս՝ «երբ կսկսվի», դա հիշում եմ։
Բայց պետք էր գնալ՝ Կարմազինովին լսելու։ Վերջին անգամ նայելով կուլիսների ետևը, նկատեցի, որ, այնուամենայնիվ, բավականաչափ կողմնակի մարդիկ, նույնիսկ կանայք են այդտեղ թրևգալիսթրև գալիս, ներսուդուրս անում։ «Կուլիսների ետև» ասածը բավականին նեղվածք տեղ էր՝ հասարակությունից բաժանված թանձր վարագույրով և ետևից միջանցքով միացած մյուս սենյակներին։ Այստեղ էին սպասում մեր կարդացողներն իրենց հերթին։ Բայց այդ պահին ինձ առանձնապես զարմացրեց Ստեպան Տրոֆիմովիչին հաջորդող դասախոսը։ Նա նույնպես պրոֆեսորի նման մի բան էր (հիմա էլ ստույգ չգիտեմ, թե ով էր)՝ կամավոր հեռացած ինչ-որ հաստատությունից ինչ-որ ուսանողական պատմությունից հետո և չգիտես ինչու, մեր քաղաքում հայտնված ընդամենը մի քանի օր առաջ։ Նրան նույնպես երաշխավորել էին Յուլիա Միխայլովնային, ու նա երկյուղածությամբ էր ընդունել եկվորին։ Հիմա գիտեմ, որ մինչև ընթերցումը Յուլիա Միխայլովնայի միայն մի երեկույթին էր մասնակցել, ամբողջ երեկո լուռ մնացել՝ տանտիրուհուն շրջապատողների կատակների և պահվածքի վրա երկիմաստ ժպտալով, բոլորի վրա տհաճ տպավորություն թողնելով իր գոռոզ ու միաժամանակ երկչոտության աստիճան նեղացկոտ տեսքով։ Յուլիա Միխայլովնան ինքն էր նրան ներգրավել՝ ելույթ ունենալու։ Հիմա նա, ինչպես և Ստեպան Տրոֆիմովիչը, անկյունից անկյուն էր քայլում, ինքն իրեն մրմնջում, բայց նայում էր հատակին և ոչ թե հայելուն։ ժպիտներ Ժպիտներ չէր փորձում, թեև հաճախակի ու ցանկասիրաբար ժպտում էր։ Պարզ էր, որ նրա հետ խոսել նույնպես չէր լինի։ Ցածրահասակ էր, արտաքնապես քառասուն տարեկան, լերկ ու ճաղատ, մոխրագույն մորուքով, վայելուչ հագնված։ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ ամեն շրջվելիս վեր էր տնկում աջ բռունցքը, թափահարում գլխից վեր ու հանկարծ իջեցնում՝ կարծես ջարդուփշուր անելով որևիցե հակառակորդի։ Ես սարսռացի։ Փութով վազեցի՝ Կարմազինովին լսելու։
=== III ===
Դահլիճում նորից մի վատ բան էր կատարվել։ Հայտարարում եմ նախապես, ես խոնարհվում եմ հանճարի մեծության առաջ, բայց ինչի՞ համար են մեր այդ պարոնայք հանճարներն իրենց փառապանծ տարիների ավարտին երբեմն վարվում միանգամայն փոքր տղաների պես։ Լավ, ի՞նչ մի բան կա, որ նա Կարմազինովն է ու հայտնվել է հինգ հին սենեկապետի կեցվածքով։ Մի՞թե կարելի է մի հոդվածով մեկ ամբողջ ժամ ունկնդիր պահել այնպիսի հասարակություն, ինչպիսին մերն է։ Ընդհանրապես, նկատեցի, որ թեկուզ գերհանճար, բայց հասարակական թեթև ընթերցումով չի կարելի իրենով անպատիժ զբաղեցնել հասարակությանը քսան րոպեից ավելի։ Ճիշտ է, մեծն հանճարի մուտքը դիմավորվեց չափազանց հարգալիր։ Անգամ ամենախիստ ծերուկները հավանություն և հետաքրքություն դրսևորեցին, իսկ տիկնայք՝ որոշ առումով նույնիսկ հիացմունք։ Ծափահարությունները, սակայն, կարճ տևեցին ու մի տեսակ անմիաբան էին, խառնիխուռն։ Փոխարենը՝ ետևի շարքերում և ոչ մի արարմունք, մինչև այն պահը, երբ պարոն Կարմագինովը սկսեց խոսել, այստեղ էլ համարյա ոչ մի գեշ բան չեղավ, այլ այնպես, կարծես թե թյուրիմացություն։ Նախապես հիշատակել եմ արղենարդեն, որ նա անչափ ճղճղան ձայն ուներ, նույնիսկ մի քիչ կանացի, ըստ որում, իսկական ազնվականական տոհմիկ սվսվոցով։ Նոր էր մի քանի բառ ասել, հանկարծ ինչ-որ մեկն իրեն թույլ տվեց բարձրաձայն ծիծաղել, հավանորեն, անփորձ մի անխելք, աշխարհիկ և ոչինչ դեռևս չտեսած, նաև ի բնե ծաղրասեր։ Սակայն նվազագույն ցուցադրական բան չկար, հակառակը՝ անխելքի վրա ֆշշացրին ու նա ոչնչացավ։ Բայց ահա պարոն Կարմագինովը ծեքծեքուն ու երգեցիկ հայտարարում է, թե սկզբում հանուն և ոչնչի չէր համաձայնում ելույթ ունենալ (շատ էր պետք հայտարարել)։ «Այնպիսի տողեր կան, որոնք հորդում են սրտից այնպես, որ ասել էլ չի լինի, ուստի և նման սրբազան բաներն ամենևին չի կարելի հասարակությանը հանձնել (իսկ ինչո՞ւ ես հանձնում), բայց քանի որ իրեն հորդորեցին, ինքն արեց դա և քանի որ, բացի դրանից, ինքը ցած է դնում գրիչը և երդվել է այլևս չգրել հանուն և ոչնչի, ապա թող լինի, գրել է այս վերջին գործը և քանի որ երդվել է հանուն և ոչնչի երբեք և ոչինչ չընթերցել հասարակության համար, թող այդպես լինի, կընթերցի այս վերջին հոդվածը հասարակության համար» և այլն, և այլն, և այլն, նման ուրիշ-ուրիշ բաներ։
Անշուշտ, ավարտվեց ոչ այդպես պատշաճ։ Բայց վատն այն է, որ դրանով էլ սկսվեց։ Վաղուց արդեն ծայր էր առել ոտքերի քստքստոց, փռշտոցներ, հազ և այն ամենն, ինչ լինում է, երբ գրական ընթերցմանը գրողը, ով ուզում է լինի, հասարակությանը զբաղեցնում է քսան րոպեից ավելի։ Բայց հանճարեղ գրողը նման բան չէր նկատում։ Շարունակում էր սվսվացնել ու լմլմալ՝ բանի տեղ չդնելով հասարակությանը, այնպես որ բոլորն սկսեցին տարակուսել։ Երբ հանկարծ վերջին շարքերում միայնակ, սակայն բարձր ձայն հնչեց.
Նա նույնիկ ամբողջովին շառագունել էր։
― Պարոնայք,― ճչած Կարմագինովը։― Կարմազինովը։― Ես ավարտեցի։ Բաց եմ թողնում վերջը և հեռանում։ Բայց թույլ տվեք կարդալ միայն ավարտի վեց տողերը։
― «Այո, իմ բարեկամ ընթերցող, մնաս բարով,― սկսեց նա անմիջապես, ձեռագրից կարդալով և արդեն չնստելով բազկաթոռին։― Մնաս բարով, ընթերցող։ Նույնիսկ չեմ էլ պնդում, որ բաժանվենք որպես բարեկամներ, հիրավի, ինչի՞ համար անհանգստացնել քեզ։ Նույնիսկ նախատիր, օ՜, նախատիր ինձ՝ ինչքան կամենաս, եթե դա քեզ փոքր-ինչ հաճույք կպատճառի։ Բայց ամենալավն այն կլինի, եթե մոռանանք միմյանց առհավետ։ Եվ եթե դուք բոլորդ, ընթերցողներ, հանկարծ այնքան բարի գտնվեիք, որ ծնկաչոք սկսեիք հորդորել արտասվելով, թե «Գրիր, օ՜, գրիր մեզ համար, Կարմազինով, վասն հայրենյաց, վասն սերունդների, վասն դափնեպսակների», այնժամ էլ ձեզ կպատասխանեի, անշուշտ, ամենայն հարգանքով շնորհակալություն հայտնելով. «Ոչ, հերիք է, ինչքան զբաղվեցինք միմյանցով, սիրելի հայրենակիցներ, merci։ ժամանակն է, տարբեր ճամփաներով գնանք։ Merci, merci, merci»։
Ես նահանջեցի։ Մեկին մեկ համոզված էի, որ առանց աղետի այնտեղից դուրս չի գա։ Մինչ ես կանգնած էի՝ կատարելապես վհատված, իմ դիմաց նորից հայտնվեց եկվոր պրոֆեսորը, որի հերթը Ստեպան Տրոֆիմովիչից հետո էր և որը քիչ առաջ շարունակ բարձրացնում էր բռունցքը ևթափով իջեցնում։ Նա դեռևս նույն ձևով գնում-գալիս էր ետուառաջ, խորասուզված ու քթի տակ ինչ-որ բան մրմնջալով թունալի, սակայն ցնծացող ժպիտով։ Այստեղ ես մի տեսակ համարյա առանց մտադրվելու (այստեղ էլ սատանան ինձ դրդեց) նրան ևս մոտեցա։
― Գիտեք ինչ,― ասացի,― շատ օրինակներ կան, որ եթե ելույթ ունեցողը հասարակությանը զբաղեցնում էքսան էսքան րոպեից ավելի, հասարակությունն արդեն չի լսում։ Կես ժամ նույնիսկ ոչ մի նշանավոր չի դիմանա...
Նա մեկեն կանգ առավ և ամբողջ մարմնով ասես ցնցվեց վիրավորանքից։ Անհուն գոռոզություն էր արտահայտում նրա դեմքը։
― Մի անհանգստացեք,― մրթմրթաց նա արհամարհանքով և անցավ կողքովս։ Այդ պահին դահլիճից լսվեց Ստեպան Տրոֆիմովիչի ձայնը։
«Էհ, բոլորիդ հերն էլ անծած»անիծած»,― մտածեցի ես ու շտապեցի դահլիճ։
Ստեպան Տրոֆիմովիչը նստեց բազկաթոռին, դեռևս շարունակվող իրարանցման մեջ։ Ըստ երևույթին, առաջին շարքերից նրան դիմավորեցին անբարյացակամ հայացքներ։ (Վերջին ժամանակներս ակումբում մի տեսակ դադարել էին նրան սիրել և նախկինից շատ ավելի պակաս էին հարգում)։ Իմիջիայլոց, արդեն լավ էր այն, որ չէին շվվացնում։ Տարօրինակ մի միտք ունեի դեռ երեկվանից, ինձ շարունակ թվում էր, թե նրան կշվվացնեն անմիջապես, երևալուն պես։ Այնինչ, նրան հիմա նույնիսկ չնկատեցին՝ առկա որոշ իրարանցման մեջ։ Եվ ինչի՞ վրա էր հույսը դրել այդ մարդը, եթե Կարմազինովի հետ այդպես վարվեցին։ Նա գունատ էր. տասը տարի չէր կանգնել հասարակության առաջ։ Հուզմունքից և նրա ներսում ինձ հայտնի շատ բաներից հստակ էր, որ ինքն էլ է բեմում իր հայտնվելը դիտում որպես իր ճակատագրի վճռում կամ նման մի բան։ Ահա թե ինչից էի վախենում։ Թանկ էր ինձ համար այդ մարդը։ Եվ ինչ կատարվեց ինձ հետ, երբ նա բացեց բերանն ու առաջին խոսքերն ասաց։
― Էհե՜, թռուցիկների մասին է,― շշնջացին դահլիճում, ամբողջ սրահն ալիքվեց։
― Պարոնայք, ես պարզել եմ ամբողջ գաղտնիքը։ Թողած էֆեկտի ամբողջ գաղտնիքը դրանց հիմարության մեջ է։ (Նրա աչքերը փայլատակեցին)։ - ։― Այո, պարոնայք, լիներ դա կանխամտածված հիմարություն, հաշվարկով կեղծված հիմարություն՝ օ՜, այդ մեկը նույնիսկ հանճարեղ կլիներ։ Բայց հարկ է կատարյալ արդարությունը հատուցել նրանց, նրանք ոչինչ չեն կեղծել։ Դա ամենամերկացված, ամենապարզամիտ, ամենահակիրճ հիմարությունն է՝ cest la betise dans son essence la plus pure, quelque chose comme un simple chimique<ref>Դա հիմարություն է իր ամենամաքրագույն էությամբ, քիմիական տարրի պես մի բան (ֆրանս.)։</ref>։ Մի կաթիլ անգամ խելացի ասված լիներ, և ասեն ամեն ոք իսկույն կտեսներ այդ համառոտ հիմարության համակ թշվառությունը։ Բայց հիմա բոլորը դեմ են առնում տարակուսած, ոչ ոք չի հավատում, որ դա ի սկզբանե այդքան է հիմար։ «Չի կարող պատահել, որ այստեղ ուրիշ ոչինչ չլինի»,― ինքն իրեն ասում է յուրաքանչյուրը և գաղտնիք է որոնում, խորհուրդ տեսնում, ուզում է կարդալ տողերի արանքը՝ էֆեկտը ձեռք է բերված։ Օ՜, դեռևս երբեք հիմարությունն այսպիսի ցնծալի պարգև չի ստացել, չնայած որ շատ հաճախ է արժանի եղել դրան... քանզի, en parenthese<ref>Իմիջիայլոց (ֆրանս.)։</ref>, հիմարությունը, ինչպես և բարձրագույն հանճարը, միանման օգտակար են մարդկության ճակատագրում...
― Քառասնական թվականների բառախաղեր,― հնչեց ինչ-որ մեկի, ի դեպ, համեստ ձայնը, բայց դրանից հետո ամեն ինչ կարծես պոկվեց տեղից։ Աղմկեցին, ժխոր բարձրացավ։
― Ստեպան Տրոֆիմովիչ,― բերկրանքով ոռնաց ճեմարանականը։― Այստեղ, քաղաքում և արվարձաններում հիմա թափառում է տաժանավայրից փախած Ֆեդկա Կատորժնին։ Նա թալանում է, վերջերս նաև նոր սպանություն կատարեց։ Թույլ տվեք հարցնել, եթե տասնհինգ տարի առաջ դուք նրան ռեկրուտ հանձնած չլինեիք, որպես թղթախաղի պարտքի վճար, այսինքն, ուղղակի չտարվեիք թղթախաղում, տաժանավայր կընկնե՞ր նա, մարդկանց կմորթոտե՞ր հիմա գոյության պայքարում։ Ի՞նչ կասեք, պարոն գեղագետ։
Ես հրաժարվում եմ նկարագրել հաջորդած տեսարանը։ Նախ, մոլեգին ծափեր թնդացին։ Ծափահարում էին ոչ բոլորը, դահլիճի մեկ հինգերորդ մասը, բայց ծափահարում էին կատաղած։ Մնացած ամբողջ հասարակությունը խուժեց դեպի ելքը, բայց քանի որ ծափահարող մասը խռնվում էր առաջ՝ դեպի բեմ, դրանից էլ համընդհանուր իրարանցում առաջացավ։ Տիկնայք ճչում էին, մի քանի օրիորդ լաց եղան և խնդրում էին տուն գնալ։ Իր աթոռի մոտ կանգնած Լեմբկեն վայրենատեսք ու վրա-վրա շուրջն էր նայում։ Յուլիա Միխայլովնան լիովին կորցրել էր իրեն՝ առաջին անգամ մեզ մոտ հաստատվելուց հետո։ Ինչ վերաբերում է Ստեպան Տրոֆիմովիչին, աապա ապա առաջին պահ նա, թվում է, տառացիորեն ճզմված էր ճեմարանականի խոսքերից, բայց հանկարծ բարձրացրեց երկու ձեռքը, կարծես պարզելով հասարակության վրա, և բղավեց.
― Թոթափում եմ ոտքերիս փոշին և նզովում եմ... Վերջ... վերջ...
Նա վեր կացավ և մոտեցավ ուղիղ դռանը։
― Դուք քիչ մնացիք նրանց հետ, բայց վարակվել եք նրանց լեզվից և տոնից։ Die vous pardonne, mon ami, et Dieu vous garde<ref>Թող ների ձեզ Աստված, բարեկամս, և Աստված ձեզ պահապան (ֆրանս.)։</ref>։ Ես միշտ ձեր մեջ նկատել եմ օրինավորության սաղմեր և դուք գուցեև դեռ խելքի գաք՝ après le temps<ref>Ժամանակի ընթացքում (ֆրանս.)։</ref>, անշուշտ, ինչպես և մենք բոլորս՝ ռուսներս։ Իմ անգործնականության վերաբերյալ ձեր դիտողության մասին կհիշեցնեմ վաղուցվա մտքերիցս մեկը, մեզ մոտ՝ Ռուսաստանում, ահռելի քանակությամբ մարդիկ զբաղված են հենց նրանով, որ ամենից կատաղի և մի հատուկ ձանձրացումով, ամռան ճանճերի պես, հարձակվում են ուրիշների անգործունակության վրա, դրա մեջ մեղադրելով յուրաքանչյուրին և բոլորին, բացի միայն իրենցից։ Cher, հիշեցեք, որ հուզմունքի մեջ եմ ու մի տանջեք ինձ։ Մեկ անգամ ևս merci ամեն ինչի համար և բաժանվենք իրարից, ինչպես Կարմազի-նովը Կարմազինովը հասարակությունից, այսինքն՝ մոռանանք միմյանց հնւս-րավորինս հնարավորինս մեծահոգաբար։ Խորամանկում էր նա՝ իր նախկին ընթերցողներին չափից ավելի խնդրելով մոռանալ, quanta moi<ref>Ինչ վերաբերում է ինձ (ֆրանս.)։</ref>, ես այդչափ անձնապաշտ չեմ և ամենից շատ հույս ունեմ ձեր անարատ սրտի ջահելության վրա. ի՞նչ պիտի երկար հիշեք անօգտակար ծերուկին։ «Ավելի երկար ապրեք», բարեկամս, ինչպես ինձ ցանկացավ նախորդ անվանակոչությանը Նաստասիան (ces puvres gens ont quelquefois des mots charmants et pleins de philosophie<ref>Այդ չքավոր մարդիկ երբեմն սքանչելի արտահայտություններ են ունենում՝ լի փիլիսոփայական իմաստով (ֆրանս.)։</ref>)։ Շատ երջանկություն չեմ ցանկանում ձեզ՝ կձանձրացնի, փորձանք էլ չեմ ցանկանում, այլ ժողովրդական փիլիսոփայությանը հետևելով, կկրկնեմ պարզապես. «Ավելի շատ ապրեք» և մի կերպ աշխատեք շատ չձանձրանալ, այս մի ապարդյուն ցանկությունն էլ ավելացնեմ իմ կողմից։ Դե, մնաք բարով և մնաք բարով լրջորեն։ Եվ մի կանգնեք իմ դռան մոտ, բացողը չեմ։
Նա ետ գնաց և ես ուրիշ ոչնչի չհասա։ Չնայած «հուզմունքին», խոսում էր սահուն, անշտապ, ծանրակշիռ և, ըստ երևույթին, ջանալով ներազդել։ Անշուշտ, նա փոքր-ինչ դառնացած էր ինձնից և մասամբ վրեժ էր լուծում, թերևս նաև երեկվա «ծածկասայլերի» և «հատակի ծուռ տախտակների» համար։ Իսկ սույն առավոտի հրապարակավ արցունքները, չնայած որոշ իմաստով հաղթանակին, նրան թողել էին փոքր-ինչ կոմիկական վիճակի մեջ՝ ինքը դա գիտեր, այնինչ, չկար մեկ այլ մարդ, որ այդչափ հոգար բարեկամների հետ փոխհարաբերությունների գեղեցկության և խստաբարո ձևերի մասին, որքան Ստեպան Տրոֆիմովիչը։ Օ՜, ես չեմ մեղադրում նրան։ Բայց չնայած բոլոր ցնցումներին, նրա մեջ մնացած հենց այդ բծախնդրությունը և ծաղրականությունն այն ժամանակ ինձ հանգստացրին, ըստ երևույթին, առօրեականի հանդեպ այդքան քիչ փոխված մարդը, հարկավ, այդ պահին հակված չէ որևիցե ողբերգական կամ անսովոր քայլի։ Այդպես խորհեցի այն ժամանակ և, Աստվա՜ծ իմ, ինչպես սխալվեցի։ Չափից ավելի բան էի աչքաթող արել...
Իրադարձություններից առաջ անցնելով, մի քանի տող մեջբերեմ Դարյա Պավլովնային ուղղված այդ նամակից, որը նա, իսկապես, վաղն ևեթ ստացավ։
«Mon enfant<ref>Զավակս (ֆրանս.)։</ref>, դողում է ձեռքս, բայց ես ամեն ինչ ավարտեցի։ Դուք չկայիք մարդկանց հետ իմ վերջին մենամարտին, դուք չեկաք այդ «ընթերցմանը» և լավ արեցիք։ Սակայն ձեզ կպատմեն, որ անհատականություններից սմքած մեր Ռուսաստանում ոտքի ելավ մի եռանդուն մարդ և չնայած բոլոր կողմերից իր վրա տեղացող մահացու սպառնալիքներին, այդ հիմարիկներին ասաց նրանց իսկ ճշմարտությունը, այն է, որ իրենք հիմարիկներ են։ ՕO, ce sont des pauvres petits vauriens et rien de plus des petits հիմարիկներ - voila le mot!<ref>Դրանք ողորմելի, մանր սրիկաներ են և ուրիշ ոչինչ, ողորմելի հիմարներ, այդպես է որ կա (ֆրանս.)։</ref>։ Վիճակը նետված է, ես գնում եմ այս քաղաքից ընդմիշտ և չգիտեմ՝ ուր։ Բոլորը, ում սիրում էի, երես են դարձրել ինձնից։ Սակայն դուք, դուք, մաքուր և միամիտ արարած, դուք՝ հեզ մի անձնավորություն, ում ճակատագիրը քիչ էր մնացել միանար իմին՝ քմահաճ և ինքնիշխան սրտի կամոք, դուք, որ թերևս արհամարհանքով էիք նայում, երբ ես փոքրոգի արցունքներ էի թափում մեր չկայացած պսակադրության նախօրեին, դուք, ով էլ լինեք, չեք կարող ինձ նայել այլ կերպ, քան որպես զավեշտահարույց մեկին, օ՜, ձեզ, ձեզ եմ հղում իմ սրտի վերջին ճիչը, իմ վերջին պարտքը, միա՛յն ձեզ։ Ես չեմ կարող ձեզ առհավետ թողնել իմ, որպես անշնորհակալ հիմար, անտաշ ու եսամոլ մեկի մասին ձեր մտքերի հետ, ինչպես, հավանաբար, ամեն օր ձեզ պնդում է մի երախտամոռ ու դաժան սիրտ, որը, ավաղ, չեմ կարող մոռանալ...»։
Եվ այսպես շարունակ, շարունակ, խոշոր չափի չորս էջ լրիվ։
Այստեղ ականատեսը դարձա զայրացուցիչ մի տեսարանի. խեղճ կնոջը խաբում էին՝ երեսին նայելով, իսկ ես ոչինչ չէի կարող անել։ Իրականում ի՞նչ կարող էի ասել նրան։ Արդեն հասցրել էի փոքր-ինչ ուշքի գալ և կշռադատել, որ լոկ ինչ-ինչ զգացողություններ ունեմ, կասկածելի կանխազգացումներ, և ոչինչ ավելին։ Ես նրան տեսա արտասվելիս, համարյա հիստերիկ վիճակում, օդըկոլոնի թրջոցներով, ջրի բաժակը ձեռքին։ Նրա դիմաց կանգնած էր Պյոտր Ստեպանովիչը, որը խոսում էր՝ առանց լռելու, և իշխանը, որ լուռ էր, ասես փակի տակ։ Յուլիա Միխայլովնան արտասվախառն ու բղավոցներով կշտամբում էր Պյոտր Ստեպանովիչին՝ «ուխտադրժության» համար։ Ինձ անմիջապես զարմացրեց, որ այս առավոտվա ամբողջ անհաջողությունը, ամբողջ խայտառակությունը, մի խոսքով, ամեն ինչ նա վերագրում էր սոսկ Պյոտր Ստեպանովիչի բացակայությանը։
Իսկ Պյոտր Ստեպանովիչի մեջ նկատեցի կարևոր մի փոփոխություն, կարծես ինչ-որ բանով շատ էր մտահոգ նա, համարյա թե լուրջ։ Սովորաբար, երբեք լուրջ չէր թվում նա, միշտ ծիծաղում էր, նույնիսկ չարանալիս, իսկ չարանում էր հաճախ։ Օ՜, նա հիմա էլ էր չարացած, խոսում էր կոպիտ, անփույթ, զայրույթով ու անհամբերությամբ։ Հավատացնում էր, թե գլխացավ ու սրտխառնուք է ունեցել Գագանովի բնակարանում, ուր շտապ մտել էր պատահաբար վաղ առավոտյան։ Ավաղ, խեղճ կինը շատ էր ուզում նորից խաբված լինել։ Սեղանի շուրջ քննարկվող գլխավոր հարցը հետևյալն էր. լինի՞, թե՝ չլինի պարահանդեսը, այն է՝ տոնախմբության ամբողջ երկրորդ կեսը։ Յուլիա Միխայլովնան հանուն և ոչնչի չէր համաձայնում հայտնվել պարահանդեսին, «քիչ առաջվա վիրավորանքներից» հետո, այլ խոսքով, ամբողջ ուժով ցանկանում էր պարտադրված լինել ու անպայման Պյոտր Ստեպանովիչի կողմից։ Վերջինիս էր նայում, որպես մի գուշակի, և թվում էր, հենց նա հիմա հեռանար, անկողին էր մտնելու։ Սակայն Պյոտր Ստեպանովիչը չէր էլ ուզում հեռանալ, նրան էլ էր հարկավոր ամբողջ ուժով պնդել, որ պարահանդեսը կայանա այսօր և որ Յուլիա Միխայլովնան անպայման ներկա լինի... .
― Դե, ի՞նչ կարիք կա լաց լինելու։ Ձեզ անպայման բե՞մ է հարկավոր։ Չարացածությունը մեկնումեկի վրա թափելո՞ւ։ Ուրեմն, ինձ վրա թափեք, միայն թե շուտ, որովհետև ժամանակն անցնում է, իսկ վճռել պետք է։ Փչացրինք ընթերցմամբ, Կզարդարենք կզարդարենք պարահանդեսով։ Ահա, իշխանն էլ է նույն կարծիքին։ Այ-յո, չլիներ իշխանը, ինչո՞վ էր վերջանալու այնտեղ։
Իշխանը սկզբում դեմ էր պարահանդեսին (այսինքն, Յուլիա Միխայլովնայի հայտնվելուն այնտեղ, իսկ պարահանդեսը, համենայն դեպս, պիտի կայանար), բայց կարծիքը երկու-երեք անգամ այդպես վկայակոչելուց հետո նա կամաց-կամաց սկսեց թնչացնել՝ ի նշան համաձայնության։
― Ես էլ եմ լսել,― հաստատեցի։
― Ո՞վ է ասում,― ամբողջովին բռնկվեց Յուլիա Միխայ-լովնան։Միխայլովնան։
― Այսինքն, առաջի՞նն ով է ասել։ Ի՜նչ իմանամ։ Իսկ այնպես՝ խոսում են։ Զանգվածն է խոսում։ Հատկապես երեկ էին խոսում։ Բոլորը մի տեսակ շատ են լուրջ, թեև ոչինչ չես հասկանա։ Իհարկե, ով ավելի խելամիտ է և իրազեկ, չի խոսում, բայց նրանցից ոմանք էլ են ականջ կախում։
― Ահ, ոսկի ճշմարտություն էր։ Լռում են, փքվում և... չորսբոլորը նայում։
― Իսկ եթե ճշմարտություն է, այդտեղ էլ պիտի ասեք՝ բարձրաձայն, խրոխտ, խիստ։ Ցույց տալու համար հենց, որ ջախջախված չեք։ Հենց այդ ծերուկներին և մայրիկներին։ Օ՜, դուք կարող եք, այդ շնորհքն ունեք, երբ ձեր ուղեղը պարզ է։ Դուք նրանց կխմբավորեք՝ ու բարձրաձայն ու բարձրաձայն։ Իսկ հետո՝ թղթակցություն «Գոլոս»-ին և «Բիրժեվըյե»-ին։ Սպասեք, ես ինքս գործի կանցնեմ, ամեն ինչ կկազմակերպեմ ձեզ համար։ Իհարկե, ավելի շատ ուշադրություն, հետևել բուֆետին, խնդրել իշխանին, խնդրել պարոն... Դուք հո չե՞ք կարող մեզ թողնել, monsier, երբ պետք է հենց նորից սկսել ամեն ինչ։ Է, ի վերջո, դուք՝ Անդրեյ Անտոնովիչին թևանցուկ։ Ինչպե՞ս Է է Անդրեյ Անտոնովիչի առողջությունը։
― Օ՜, ինչքան անարդարացի, ինչքան սխալ, ինչքան վիրավորական եք դատել միշտ այդ հրեշտակ մարդու մասին,― հանկարծ, անսպասելի պոռթկումով ու համարյա լացակումած, գոչեց Յուլիա Միխայլովնան՝ թաշկինակը մոտեցնելով աչքերին։ Պյոտր Ստեպանովիչն առաջին պահ նույնիսկ կարկամեց։
― Երբեք չես հասկանա կնոջը,― ծուռ քմծիծաղով մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։
― Ամենաճշմարտացի, ամենանրբակիրթ, ամենահրեշտակային մարդն Է։ է։ Ամենաբարի մարդը։
― Ողորմած եղեք, բարության վերաբերյալ՝ ես ի՜նչ... ես միշտ արժանին եմ մատուցել բարությանը...
― Երբեք։ Սակայն թողնենք։ Ես չափից ավելի անհարմար խոսեցի։ Երեկ այդ պարագլխի ճիզվիտուհին Էլ էլ մի քանի ծաղրական ակնարկումներ շպրտեց կատարվածի մասին։
― Օ՜, հիմա նա երեկվա ակնարկումների ժամանակ չունի, նրանն այսօրվանն Է։ է։ Եվ ինչի՞ համար եք այդպես անհանգստանում, որ չի գա պարահանդեսին։ Իհարկե, չի գա, թե որ այդպիսի խայտառակության տակ Է է մտել։ Գուցեև մեղավոր չէ, բայց և այնպես՝ վա՜րկը։ Ձեռքերը կեղտոտ են։
― Ինչ ասացիք, չհասկացա՝ ինչո՞ւ են ձեռքերը կեղտոտ,― տարակուսանքով նայեց Յուլիա Միխայլովնան։
― Ահ, միթե չգիտեք։ Փո՛ւհ։ Ախր, այստեղ ողբերգավեպեր են ծավալվել. Լիզավետա Նիկոլաևնան պարագլխի տիկնոջ կառքից ուղղակի բարեհաճել է նստել Ստավրոգինի կառքը և «սույն վերջինիս» հետ ծլկել Սկվորեշնիկի, օրը ցերեկով։ Ընդամենը մեկ ժամ առաջ, ժամ էլ չկա։
Մենք քարացանք։ Անշուշտ, վրա պրծանք՝ հարցուփորձ անելու, թե ինչ եղավ հետո, բայց, ի զարմանս, թեև «ակամա» վկա էր եղել նա, սակայն հանգամանալի ոչինչ չկարողացավ պատմել։ Բանն իբր այսպես էր եղել, երբ պարագլխի տիկինը Լիզային և Մավրիկիյ Նիկոլաևիչին «ընթերցումից» կառքով տարել էր Լիզայի մոր տան մոտ (մայրը շարունակ հիվանդ էր ոտքերից), մուտքից ոչ հեռու, մի քսանհինգ քայլ այն կողմ, կանգնած էր եղել ինչ-որ կառք։ Երբ Լիզան ցած էր թռել՝ մուտքից ներս մտնելու, ուղիղ վազել էր դեպի այդ կառքը։ Դռնակը բացվել էր, փակվել, Լիզան բղավել էր Մավրիկիյ Նիկոլաևիչին՝ «Խնայեք ինձ», և կառքն ամբողջ թափով սուրացել էր Սկվորեշնիկի։ մեր փութկոտ հարցերին՝ «Պայմանավորվածություն եղե՞լ է։ Ո՞վ էր կառքում նստածը», Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց, թե ոչինչ չի իմանում, որ, հարկավ, պայմանավորվածություն եղել է, բայց որ իրեն՝ Ստավրոգինին կառքում չի տեսել, որ կարող էր սենեկապետը՝ ծերուկ Ալեքսեյ Եգորըյչը նստած լինել։ «Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ։ Եվ ինչո՞ւ հաստատ գիտեք, որ Լիզան Ակորեշնիկի Սկվորեշնիկի է գնացել» հարցին նա պատասխանեց, որ հայտնվել է այնտեղ, որովհետև անցնում էր այն կողմերով, իսկ Լիզային տեսնելով, նույնիսկ մոտ էր վազել կառքին (այդուհանդերձ, չէր տեսել, թե ով կա կառքում, այն էլ՝ նրա հետաքրքասիրության դեպքում), որ Մավրիկիյ Նիկոլաևիչը ոչ միայն չի հետապնդել, այլ նույնիսկ չի էլ փորձել կանգնեցնել Լիզային, անգամ ձեռքով զսպել է կոկորդով մեկ բղավող պարագլխի տիկնոջը. «Նա Ստավրոգինի մո՜տ գնաց, Ստավրոգինի մո՜տ»։ Այստեղ ես հանկարծ համբերությունից ելա և կատաղած բղավեցի Պյոտր Ստեպանովիչի վրա.
― Այդ դու ես ամեն ինչ սարքել, սրիկա՛։ Դու ես առավոտը զոհել դրան։ Ստավրոգինին դու ես օգնել, կառքով դո՛ւ ես եկել, դու ես նստեցրել... դու, դու, դու։ Յուլիա Միխայլովնա, ձեր թշնամին է սա, ձեզ էլ կկործանի։ Զգուշացեք։
=== III ===
«Ահա, հենց այդ գիծն էլ ինձ շամփրեց, ու ես հանկարծ սկսեցի կռահել Անդրեյ Անտոնովիչի մասին»,― հետագայում խոստովանել է Յուլիա Միխայլովնան անձամբ ինձ։
Այո, վերստին մեղավոր էր կինը։ Հավանաբար, առավոտյան, երբ իմ փախուստից հետո Պյոտր Ստեպանովիչի հետ վճռել էր, որ պարահանդեսը պիտի լինի և պիտի լինել պարահանդեսին, նա նորից գնացել էր «ընթերցումից» վերջնականապես «ցնցված» Անդրեյ Անտոնովիչի առանձնասենյակը, նորից գործի դրել իր բոլոր հրապուրանքներն ու նրան քարշ տվել իր հետ։ Բայց ինչպես պետք է, որ տանջվեր հիմա։ Եվ, այդուհանդերձ, չէր թոդնումթողնում-գնում։ Հպարտությունն էր նրան տանջում կամ շվարել էր պարզապես՝ չգիտեմ։ Իր համակ գոռոզությամբ հանդերձ, նսեմանալով ու ժպտալով, փորձում էր խոսքի բռնվել որոշ տիկնանց հետ, սակայն վերջիններս տեղնուտեղը շփոթվում էին, գլուխ ազատում միավանկ, կասկածամիտ «այ-յո» ու «ոչ-չ» ասելով և նկատելիորեն խուսափում նրանից։
Մեր քաղաքի անառարկելի բարձրաստիճաններից միայն մեկն էր հայտնվել պարահանդեսին՝ նույն այն ծանրումեծ պաշտոնաթող գեներալը, ում մի անգամ նկարագրել եմ արդեն և որը պարագլխի տիկնոջ տանը Ստավրոգինի և Գագանովի մենամարտից հետո «հասարակության անհամբերության դուռը բացեց»։ Պատկառելի տեսքով նա գնում-գալիս էր դահլիճում, զննում ու ականջ դնում և ջանում երևցնել, որ եկել է ավելի շատ բարքերին հետևելու, քան աներկբա հաճույքի համար։ Ավարտեց նրանով, որ վերջնականապես միացավ Յուլիա Միխայլովնան և ոչ մի քայլ չհեռացավ նրանից, ըստ երևույթին, քաջալերելու և հանգստացնելու համար։ Անկասկած, անչափ բարի և շատ ազնվատոհմ մարդ էր, արդեն այնքան ծեր, որ կարելի էր դիմանալ նույնիսկ նրա խղճահարությանը։ Սակայն ինքն իրեն գիտակցել, որ այդ ծեր շաղակրատն իրեն խղճալ ու համարյա թե հովանավորել է համարձակվում, որ պատիվ է անում իր ներկայությամբ, շատ էր վրդովեցնում։ Իսկ գեներալը չէր հեռանում և շարունակ, առանց դադարի շատախոսում էր։
Ու հանկարծ սկսված այդ համարյա հրմշտոցի մեջ վերստին ռումբ պայթեց, հենց «էլի առավոտվա պես».
― Հրդեհ։ Ամբողջ Զառեչյեն Է է վառվում։
Չեմ հիշում միայն, թե առաջին անգամ որտեղ հնչեց այդ զարհուրելի ճիչը, սրահներում, արդյոք, կամ կարծեմ ինչ-որ մեկը ներս վազեց նախասրահի սանդուղքից, բայց դրանից հետո ծայր առավ այնպիսի մի տագնապ, որ պատմել անգամ չեմ փորձի։ Պարահանդեսի հավաքված հասարակության կեսից ավելին Զառեչյեից Էր՝ էր՝ այնտեղի փայտաշեն տների տերերը կամ կենվորները։ Նետվեցին դեպի պատուհանները, քաշեցին-պոկեցին թանձր շղարշե վարագույրները։ Զառեչյեն բոցավառվում Էր։էր։
Ճիշտ Է, հրդեհը դեռ նոր Էր էր բռնկվել, սակայն բոց Էր էր ելնում միանգամայն տարբեր երեք տեղերից՝ հենց դա Էր էր վախեցնում։
― Հրկիզո՜ւմ Է։ է։ Շպիգուլինցինե՜րն են,― գոռում էին ամբոխի մեջ։
Մտապահել եմ մի քանի շատ բնորոշական բացականչություն.
― Այդպես Էլ էլ կանխազգում Էր էր սիրտս, որ վառելու են, քանի օր է, զգում Էր։էր։
― Շպիգուլինցիներն են, շպիգուլինցիները, ուրիշ Էլ էլ ոչ ոք։
― Մեզ դիտմամբ են հավաքել էստեղ, որ էնտեղ կրակ տան։
Այս վերջին, ամենազարմանալի բղավոցը կանացի Էրէր, հրդեհից տուժած Կոռոբոչկայի ոչ-դիտավորյալ, ակամա բղավոցն Էր։ էր։ Բոլորը դեպի ելք խուժեցին։ Չեմ նկարագրի հրմշտոցը նախասրահում՝ մուշտակները, գլխաշորերը, վերարկուները ջոկջկելիս, վախեցած կանանց ծղրտոցը, օրիորդների լացը։ Հազիվ թե որևէ գողություն լիներ, սակայն զարմանալի չէ, որ նման խառնաշփոթի մեջ մի քանիսն այդպես էլ դուրս եկան-գնացին առանց տաք վերնահագուստի՝ չգտնելով իրենցը, ինչի մասին հետո երկար ժամանակ պատմվում էր քաղաքում՝ առասպելներով ու չափազանցումներով։ Լեմբկեին և Յուլիա Միխայլովնային ամբոխը համարյա թե ճզմել էր դռան մեջ։
― Բոլորին կանգնեցնե՜լ։ Ոչ ոքի դուրս չթողնե՜լ,― գոռում էր Լեմբկեն՝ ձեռքն ահեղատեսք պարզած խռնվածների առաջ։
=== IV ===
Հրդեհը վախեցրեց անդրգետյան մեր հասարակությանը նրանով հենց, որ հրկիզումն ակնհայտ էր։ Նշանակալի է, որ «վառվում ենք» առաջին ճիչի հետ իսկույն հնչեց «վառել են շպիգուլինցիները» բղավոցը։ Հիմա արդեն շատ լավ հայտնի է որ իրականում երեք շպիգուլինցի մասնակցել են հրկիզմանը, բայց և հենց դա։ Մնացած բոլորը ֆաբրիկայից կատարելապես արդարացվել են ընդհանուր կարծիքով, թե պաշտոնապես։ Այդ երեք սրիկաներից բացի (որոնցից մեկը բռնվել ու խոստովանել էր, իսկ երկուսը մինչև հիմա փախած են), հրկիզմանն անկասկած մասնակցել էր նաևՖեդկա նաև Ֆեդկա Կատորժնին։ Ահա և այն ամենը, ինչ առայժմ ստուգապես հայտնի էր հրդեհի ծագման մասին։ Միանգամայն այլ բան են կռահումները։ Ինչո՞վ էին առաջնորդվել այդ երեք սրիկաները, որևէ մեկի կողմից ուղարկվա՞ծ էին, թե՝ ոչ։ Այդ ամենին դժվար է պատասխանել նույնիսկ հիմա։
Ուժեղ քամու, Զառեչյեի համարյա բոլոր շինվածքների փայտաշեն լինելու և վերջապես, երեք ծայրից հրկիզվելու հետևանքով հրդեհը տարածվել էր արագ և բռնել մի ամբողջ տարածք՝ անասելի ուժով (ի դեպ, հրկիզումը պետք է համարել ավելի շուտ երկու ծայրից սկսված, երրորդը կանխվել ու մարվել էր համարյա նույն րոպեին, բռնկվելուն պես, այս մասին՝ ստորև)։ Սակայն մայրաքաղաքային թղթակցությունների մեջ, այնուամենայնիվ, չափազանցրին մեր աղետը, վառվել էր ամբողջ Զառեչյեի մոտավորապես մեկ քառորդից ոչ ավելին (իսկ գուցեև՝ ավելի քիչ)։ Մեր հրշեջ խումբը, թեև տկար՝ քաղաքի տարածքի և բնակչության համեմատ, գործեց սակայն շատ կանոնավոր և անձնազոհ։ Այնինչ, քիչ բան կարող էր անել այդ խումբը, նույնիսկ բնակիչների համերաշխ աջակցությամբ, եթե չլիներ լուսադեմին փոխված քամին, որը կտրվել էր հանկարծակի, այգաբացից անմիջապես առաջ։ Երբ ես, պարահանդեսից փախչելուց ընդամենը մեկ ժամ անց, հասա Զառեչյե, կրակը բորբոքված էր ամբողջ ուժով։ Գետին զուգահեռ մի լրիվ փողոց բոցավառվում էր։ Լուսավոր էր, ցերեկվա պես։ Մանրամասն չեմ նկարագրի հրդեհի պատկերը, ո՞վ չգիտե դա Ռուսիայում։ Կրակվող փողոցին մերձակա նրբանցքներում անչափելի էլ իրարանցումն ու նեղվածքը։ Այստեղ հաստատապես սպասում էին կրակին, և բնակիչները դուրս էին բերում ունեցվածքը, բայց դեռ չէին հեռանում իրենց կացարաններից, այլ սպասումով նստոտում դուրս բերված սնդուկներին ու ներքնակներին՝ յուրաքանչյուրն իր պատուհանների տակ։ Տղամարդկանց մի մասը ծանր գործի մեջ էր, անխնա ջարդոտում էին ցանկապատերը, նույնիսկ ավերում կրակին մոտ ևքամու ուղղությամբ գտնվող խարխուլ խրճիթները։ Լալիս էին սոսկ արթնացած փոքրիկները, մեկ էլ ողբաձայն բղավում կանայք, որոնք հասցրել էին դուրս բերել իրենց հնոտիքը։ Չհասցրածներն առայժմ լուռ ու եռանդուն ներսուդուրս էին անում։ Կայծերն ու խանձողները թռչում էին հեռուն, դրանք հանգցնում էին ըստ հնարավորին։ Բուն հրդեհի մոտ խռնված էին հանդիսականները՝ այստեղ հավաքված քաղաքի բոլոր ծայրերից։ Ոմանք օգնում էին մարել, մյուսները նայում էին որպես սիրողներ։ Սեծ Մեծ կրակը գիշերով միշտ թողնում է բորբոքող և զվարճացնող տպավորություն, դրա վրա են հիմնված հրավառությունները, սակայն հրավառության կրակները տեղաբաշխվում են գեղեցիկ, կանոնավոր ուրվագծերով և իրենց համակ անվտանգությամբ, թողնում են խաղացկուն ու թեթև տպավորություն, ինչպես շամպայնի ըմպանակից հետո։ Ուրիշ է իսկական հրդեհը, սարսափն այստեղ և այնուամենայնիվ, անձնական վտանգի որոշ զգացողությունը գիշերային կրակի որոշակիորեն զվարճացնող տպավորության հետ մեկտեղ, հանդիսականի մեջ (հարկավ, ոչ հրդեհի ճարակ քաղքենու) առաջացնում է ուղեղի որոշ ցնցում և նրա սեփական կործանարար բնազդների մի տեսակ հրահրում, որոնք, ավաղ, թաքնված են ամեն մի, նույնիսկ ամենա-խոնարհ ամենախոնարհ ու ընտանեսեր տիտուլյար խորհրդականի հոգում։ Այդ մռայլ զգացողությունը համարյա միշտ զգլխիչ է։ «Իրավ, ես չգիտեմ, կարելի՞ է արդյոք հրդեհին նայել՝ առանց որոշակի հաճույքի»։ Բառ առ բառ սա ինձ ասել է Ստեպան Տրոֆիմովիչը՝ մի անգամ, վերադառնալով հրդեհի վայրից, ուր հայտնվել էր պատահականորեն և տեսարանի առաջին տպավորության տակ էր։ Անշուշտ, գիշերային կրակի այդ նույն երկրպագուն ինքն էլ կնետվի կրակի մեջ՝ փրկելու վառվող մանկանը կամ պառավին, բայց չէ որ դա արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։
Հետաքրքրասեր ամբոխի ետևից հրմշտվելով, առանց հարցուփորձի, ես հասա գլխավորագույն և վտանգավորագույն կետին, ուր և վերջապես տեսա Լեմբկեին, ում փնտրում էի Յուլիա Միխայլովնայի հանձնարարությամբ։ Նրա վիճակը զարմանալի էր ու արտակարգ։ Կանգնած էր ջարդջրդած ցանկապատի վրա, նրանից ձախ՝ երեսուն քայլի վրա բարձրանում էր արդեն համարյա լրիվ վառված երկհարկանի փայտաշեն տան սև կմախքը՝ երկու հարկերում պատուհանների փոխարեն բացված ծակերով, թափված տանիքով, ածխացած գերանների վրա տեղ-տեղ դեռևս օձի պես գալարվող կրակներով։ Բակի խորքում, վառվող-վերջացող տնից մի քսան քայլի վրա սկսել էր կրակվել նույնպես երկհարկանի մասնաշենքը, ու դրա վրա ամբողջ եռանդով գործում էին հրշեջները։ Աջ կողմում հրշեջները և ժողովուրդը ջանում էին փրկել բավականին խոշոր փայտյա մի շինվածք, որը դեռ չէր վառվում, բայց արդեն մի քանի անգամ վառվել էր և որին անխուսափելիորեն վիճակված էր վառվել։ Լեմբկեն՝ դեմքն արած կողաշենքին, բղավում և ձեռքերն էր թափահարում, հրամաններ արձակում, որոնք ոչ մեկը չէր կատարում։ Ես մտածեցի, որ նրան այստեղ թողել-գնացել են և բոլորովին մի կողմ քաշվել նրանից։ Համենայն դեպս, նրան շրջապատած և արտակարգ խայտաբղետ հոծ ամբոխի մեջ, ուր ամեն կարգի մարդկանց հետ էին պարոններ և նույնիսկ տաճարային ավագերեցը, թեև լսում էին նրան հետաքրքրությամբ ու զարմանքով, սակայն և ոչ մեկը չէր խոսում նրա հետ ու չէր փորձում ետ քաշել նրան։ Գույնը գցած, փայլփլող աչքերով՝ Լեմբկեն ամենազարմանալի բաներ էր ասում, ի լրումն ամեն ինչի, անգլխարկ էր ու վաղուց կորցրել էր դա։
― Ձերդ գերազանցություն,― թաղամասային տեսուչը հայտնվեց նրա կողքին,― եթե բարեհաճեք օգտվել տնային հանգստից... Թե չէ այստեղ կանգնելն էլ է վտանգավոր ձերդ գերազանցության համար։
Այդ տեսուչին, ինչպես հետո իմացա, ոստիկանապետն էր դիտավորյալ թողել Անդրեյ Անտոնովիչի մոտ, որպեսզի հետևի նրան և բոլոր ջանքերը գործադրի՝ նրան տուն տանելու, իսկ վտանգի դեպքում անգամ ուժգործադրի՝ ուժ գործադրի՝ հանձնարարությունն ակնհայտորեն վեր էր կատարողի ուժերից։
― Հրդեհից տուժածների արցունքները կսրբեն, բայց քաղաքը կրակի կտան։ Այս ամենը չորս սրիկա են արել, չորս ու կես։ Ձերբակալե՛լ սրիկային։ Նա այստեղ մենակ է, իսկ չորս ու կեսը զրպարտված են նրա կողմից։ Նա սողոսկում է ընտանիքների պատվի մեջ։ Տների հրդեհման համար օգտագործել են դաստիարակչուհիներին։ Ստորությո՜ւն է, ստորությո՜ւն։ Այ, ինչ է անում,― բղավեց նա՝ հանկարծ, նկատելով կրակվող կողաշենքի տանիքն ելած հրշեջին, որի տակ արդեն վառվել էր տանիքը և կրակը բոցկլտում էր չորսբոլորը։― Ցած քաշեք նրան, ցած քաշեք, նա կընկնի, կվառվի, հանգցրեք նրան... ի՞նչէ անում այնտեղ։
Իսկապես, այրվող կողաշենքի ցածի հարկում բղավում էր մոռացված մի պառավ, վառվող տան տիրոջ՝ վաճառականի ութսունամյա ազգականուհին։ Բայց նրան չէին մոռացել, այլ ինքն էր ետ գնացել վառվող տուն, քանի դեռ կարելի էր, դեռևս անվնաս մնացած անկյունի նեղ սենյակից իր փետրաներքնակը դուրս բերելու խելագար նպատակով։ Ծխից խեղդվելով և շոգից գոռալով, որովհետև բռնկվեց նաև նեղլիկ սենյակը, այնուամենայնիվ, նա ամբողջ ուժով ջանում էր շրջանակի կոտրած ապակու միջից զառամյալ ձեռքերով դուրս խցկել իր ներքնակը։ Լեմբկեն նետվեց՝ նրան օգնության։ Բոլորը տեսան՝ ինչպես նա մոտ վազեց պատուհանին, բռնեց ներքնակի ծայրը և ամբողջ ուժով սկսեց քաշել-հանել պատուհանից։ Փորձանքի պես հենց այդ պահին տանիքից ընկավ ջարդված տախտակը և դիպավ տարաբախտին։ Տախտակը չսպանեց նրան, ընկնելիս միայն սուր ծայրով խփվեց վզին, սակայն Անդրեյ Անտոնովիչի ասպարեզը գոցվեց, ծայրահեղ դեպքում՝ մեզ մոտ։ Հարվածը նրան ցած տապալեց, և նա ընկավ ուշագնաց։
Վերջապես, բացվեց մռայլ ու ժանտ առավոտը։ Հրդեհը նվազեց, քամուց հետո հանկարծ լռություն տիրեց, իսկ հետո մանրահատիկ, դանդաղ անձրև տեղաց, ասես մաղի միջով։ Ես արդեն Զառեչյեի ուրիշ մի հատվածում էի, հեռու այն տեղից, ուր տապալվեց Լեմբկեն, և այստեղ, ամբոխի մեջ շատ տարօրինակ խոսակցություններ լսեցի։ Բացահայտվեց մի տարօրինակ փաստ, թաղամասի ամենածայրին՝ ամայուտում, բանջարանոցների ետևում, մյուս շինություններից հիսուն քայլից ոչ պակաս հեռու, կանգնած էր մեկ հատիկ հենց նոր կառուցված փայտաշեն տուն, և հենց այդ մեկուսի տունը կրակ էր բռնել համարյա բոլորից առաջ, հրդեհի հենց սկզբում։ Եթե մինչև վերջ էլ այրվեր, ապա տարածության պատճառով չէր կարող կրակը փոխանցել քաղաքային շինություններից որևէ մեկին, և հակառակը՝ եթե ամբողջ Զառեչյեն էլ վառվեր, ապա այս մեկ հատիկ տունն անվնաս կմնար, նույնիսկ ինչպիսի քամի էլ լիներ։ Ստացվում էր, որ բոցավառվել է առանձին ու ինքնուրույն, ուրեմն՝ ոչ հենց այնպես։ Բայց գլխավորն այն էր, որ չէր հասցրել վառվել, և տան ներսում, լուսադեմին, զարմանալի բաներ ի հայտ եկան։ Այդ նոր տան տերը՝ մերձակա արվարձանում ապրող մի քաղքենի, իր նոր տանը հրդեհ տեսնելուն պես, նետվել էր այնտեղ և հարևանների օգնությամբ հասցրել էր փրկել այն՝ դեսուդեն շպրտելով կողապատի տակ շարած, կրակ տված ցախերը։ Սակայն տան մեջ կենվորներ կային՝ քաղաքում հայտնի կապիտանը՝ քրոջ հետ, նրանց մոտ էր նաև տարեց աղախինը, և ահա հենց այդ կենվորները՝ կապիտանը, նրա քույրը և աղախինն այդ գիշեր մորթվել էին բոլորով ու հավանորեն կողոպտվել։ (Հենց այստեղ էր ներկայացել ոստիկանապետը հրդեհի վայրից, երբ Լեմբկեն փրկում էր փետրաներքնակը)։ Առավոտվա դեմ լուրը տարածվեց, և ամեն կարգի մարդկանց հսկա ամբոխը և նույնիսկ հրդեհվածները Զառեչյեից խռնվեցին ամայուտում՝ նոր տան մոտ։ Դժվար էր անցնելն անգամ, այնքան էին հավաքվել։ Տեղնուտեղն ինձ պատմեցին, որ կապիտանին գտել էին՝ կոկորդը կտրած, թախտին պառկած, հագնված, և որ նրան մորթել էին հավանորեն մեռելի պես հարբած, այնպես որ նա չէր էլ լսել, իսկ արյուն էր հոսել նրանից, «ինչպես եզից», որ քույրը՝ Մարյա Տիմոֆեևնան, ամբողջովին «ծակծկված» է դանակով, իսկ ընկած է եղել հատակին՝ դռան մոտ, այնպես որ հաստատ կռիվ է տվել մարդասպանի հետ՝ արդեն արթնացած։ Նմանապես արթնացած աղախնի գլուխն էր լրիվ ջնջխված։ Տանտիրոջ պատմածով, կապիտանը դեռևս երեկ առավոտյան իր մոտ էր եկել խմած, պարծեցել ու ահագին փող էր ցույց տվել՝ մի երկու հարյուր ռուբլի։ Կապիտանի հին, քրքրված կանաչ դրամապանակը գտել էին դատարկ, հատակին գցած, բայց Սարյա Մարյա Տիմոֆեևնայի սնդուկին ձեռք չէին տվել, սրբապատկերի արծաթյա մակադիրն էլ ձեռք տված չէր, տեղում էին կապիտանի հագուստները։ Երևում էր, որ գողը շտապել է և՝ կապիտանի գործերին տեղյակ, եկել է սոսկ փողը տանելու և իմացել է տեղը։ Եթե նույն րոպեին վազեվազ չգար տանտերը, ապա ցախերը՝ կրակ բռնելով, հաստատ կհրդեհեին տունը, «իսկ այրված դիակներից դժվար կլիներ իսկությունն իմանալ»։
Այսպես էր պատմվում գործը։ Ավելացվում էր մի տեղեկություն ևս. որ այդ բնակարանը կապիտանի և նրա քրոջ համար վարձել է անձամբ Ստավրոգինը, Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ գեներալ Ստավրոգինի այրու որդյակը, ինքն է եկել՝ վարձելու, շատ է համոզել, որովհետև տանտերը չի ուզել տալ և տունը նախատեսել է պանդոկի համար, բայց Նիկոլայ Վսեվոլոդովիչը գնի առաջ չի կանգնել և կես տարվա վարձն էլ գլխից է տվել։
― Հենց էնպես չեն վառվել,― լսվում էր ամբոխի մեջ։ Սակայն մեծ մասը լուռ էր։ Դեմքերը մռայլ էին, բայց մեծ, ակնհայտ բորբոքվածություն ես չնկատեցի։ Չորսբոլորը սակայն շարունակվում էին պատմությունները Նիկոլայ Վսեվոլոդովիչի և այն մասին, որ սպանվածը նրա կինն է, որ երեկ նա այստեղի առաջին տնից՝ գեներալի կին Դրոզդովայի տնից իր մոտ է քաշել-տարել օրիորդ դստերը, «անազնիվ ձևով», և որ նրա վրա բողոքելու են Պետերբուրգ, իսկ որ կինը մորթված է, ապա հավանաբար նրա համար, որ Դրոզդովայի հետ ամուսնանա։ Սկվորեշնիկին այստեղից հեռու էր ոչ ավելի, քան երկուսուկես վերստ, և, հիշում եմ, մտքովս անցավ՝ իմաց չտա՞լ այնտեղ։ Իմիջիայլոց, ես չնկատեցի, որ մեկնումեկն առանձնապես բորբոքեր ամբոխին, չեմ ուզում հոգուս մեղք անել, թեև աչքովս ընկան «բուֆետականներից» մի երեք-չորս ռեխ, որոնք լուսադեմին հայտնվել էին հրդեհի վայրում և որոնց անմիջապես ճանաչեցի։ Սակայն առանձնապես հիշում եմ մի բարձրահասակ, նիհար երիտասարդի, քաղքենիներից էր, հյուծված, ասես կուպրով ներկված, գանգրամազ փականագործ էր, ինչպես իմացա հետագայում։ Հարբած չէր, սակայն ի հակադրություն մռայլադեմ կանգնած ամբոխի, մի տեսակ կորցրած էր իրեն։ Նա շարունակ դիմում էր մարդկանց, թեև չեմ հիշում նրա խոսքերը։ Այն ամենը, ինչ ասում էր հոդաբաշխ, ավելի երկար չէր, քան «Էս ի՞նչ բան է, ախպերներ։ Ախր, էսպես էլ պիտի լինի՞» և այդ ընթացքում թափահարում էր ձեռքերը։
== Գլուխ երրորդ. Ավարտված սիրավեպ ==
=== I ===
Սկվորեշնիկիի մեծ սրահից (հենց այն, ուր կայացել էր Վարվառա Պետրովնայի և Ստեպան Տրոֆիմովիչի վերջին հանդիպումը), հրդեհը երևում էր, ինչպես ափի մեջ։ Լուսաբացին՝ առավոտյան ժամը վեցին, աջից եզրային պատուհանի մոտ կանգնած էր Լիզան և ակնապիշ նայում էր մարող հրացոլքին։ Սենակ Մենակ էր սենյակում։ Զգեստը երեկվանն էր, տոնական, որով եկել էր ընթերցմանը՝ բաց կանաչ, ճոխ, ժանեկազարդ, բայց արդեն ճմռթված, հագած շտապ ու անփույթ։ Հանկարծակի նկատելով լավ չկոճկված կուրծքը՝ նա կարմրեց, փութով ուղղեց հագուստը, վերցրեց դեռևս երեկ, մտնելիս բազմոցին գցած կարմիր գլխաշորը և ծածկեց պարանոցը։ Քանդված խոպոպիկներով փարթամ մազերը գլխաշորի տակից դուրս էին ընկել աջ ուսին։ Դեմքը հոգնած էր, մտահոգ, բայց աչքերը կրակվում էին կիտած հոնքերի տակից։ Նա նորից մոտեցավ պատուհանին, և վառվող ճակատը հպեց սառն ապակուն։ Դուռը բացվեց, և ներս մտավ Նիկոլայ Վսեվոլոդովիչը։
― Մարդ ուղարկեցի ձիով,― ասաց նա,― տասը րոպե հետո ամեն ինչ կիմանանք, առայժմ մարդիկ ասում են, որ վառվել է Զառեչյեի մի մասը, ավելի մոտ գետափին, կամրջի աջ կողմում։ Վառվել սկսել է ժամը տասներկուսին, հիմա հանդարտվում է։
― Օրացույցները միշտ փչում են,― ասացվածքով նշեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ սիրալիր քմծիծաղով, բայց ամաչելով, շտապեց ավելացնել.― օրացույցով ապրելը ձանձրալի է, Լիզա։
Եվ լռեց վերջնականապես՝ բարկացած իր նոր ասած տափակության վրա։ Լիզան ծոտ ծուռ ժպտաց քթի տակ։
― Դուք այնքան տրտում տրամադրության մեջ եք, որ նույնիսկ բառեր չեք գտնում։ Բայց հանգստացեք, դուք տեղին ասացիք. ես միշտ ապրում եմ օրացույցով, իմ յուրաքանչյուր քայլը հաշվարկված է օրացույցով։ Զարմանո՞ւմ եք։
― Ոչ։
― Այստեղ ոչինչ չկա, ինչը կարող է խոցել ձեր ինքնասիրությունը, և ամեն ինչ կատարյալ ճշմարտություն է։ Սկսվեց գեղեցիկ ակնթարթից, որին ես չդիմացա։ Երեք օր առաջ, երբ ես ձեզ հրապարակավ «վիրավորեցի», իսկ դուք ինձ պատասխանեցիք այնպես ասպետավայել, եկա տուն և անմիջապես կռահեցի, որ ինձնից փախչում եք, որովհետև ամուսնացած եք և ամենևին ոչ իմ հանդեպ արհամարհանքից, ինչից ես, որպես աշխարհիկ օրիորդ, ամենից ավելի էի երկյուղում։ Ես հասկացա, որ հենց ինձ՝ անխոհեմիս խնայեցիք փախչելով։ Տեսնում եք, ինչպես եմ գնահատում ձեր մեծահոգությունը։ Այստեղ մեջ ընկավ Պյոտր Ստեպանովիչը և տեղնուտեղն ամեն ինչ բացատրեց։ Նա ինձ բացահայտեց, որ ձեզ տատանում է մեծ միտքը, որի հանդեպ մենք երկուսս կատարելապես ոչինչ ենք, այդու-հւսնդերձ այդուհանդերձ սակայն, որ ես ձեր ճամփին եմ կանգնած։ Իրեն էլ մեջ գցեց, անպայման ուզում էր երեքով և գերերևակայական բաներ ասում նավակի և թխկենու թիերի մասին՝ ինչ-որ ռուսական երգից։ Ես նրան գովեցի, ասացի, որ պոետ է ու նա դա ընդունեց հալած յուղի տեղ։ Իսկ քանի որ առանց դրա էլ գիտեի, որ միայն մի պահի կբավականացնի ինձ, բռնեցի ու վճռեցի։ Ահա և բոլորը, և բավական է, խնդրեմ, այլևս՝ առանց բացատրությունների։ Մեկ էլ տեսար, նորից գժտվեցինք։ Ոչ մեկից մի վախեցեք, ամեն ինչ ինձ վրա եմ առնում։ Ես վատն եմ, քմահաճ, ես օպերային նավակով հրապուրվեցի, ես օրիորդ եմ... Իսկ գիտեք, այնուամենայնիվ, ես մտածում էի, որ ահավոր սիրում եք ինձ։ Մի արհամարհեք անխելքիս և մի ծիծաղեք այս արցունքի կաթիլի վրա, որ նոր ընկավ։ Ես ահավոր սիրում եմ լաց լինել՝ «անձս խղճալով»։ Դե, բավական է, բավական։ Ես ոչնչի ընդունակ չեմ, դուք էլ ոչնչի ընդունակ չեք, երկու կսմիթ երկու կողմից, դրանով էլ սփոփվենք։ Ծայրահեղ դեպքում, ինքնասիրությունը չի տուժում։
― Երազ է ու զառանցանք,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը՝ ձեռքերը կոտրատելով ու քայլելով սենյակում։― Լիզա, խեղճ աղջիկ, ի՞նչ արեցիր ինքդ քեզ։
― Ես պիտի խոստովանեմ, որ այն ժամանակ, դեռևս Շվեյցարիայում, մի միտք կայունացավ, որ ձեր հոգում սարսափելի, կեղտոտ և արյունալի մի բան կա և... և միևնույն ժամանակ այնպիսի մի բան, որ ձեզ ահավոր ծիծաղելի դրության մեջ է դնում։ Զգուշացեք ինձ բացահայտելուց, եթե ճիշտ է. ես ծիծաղի կտամ։ Ես կքրքջամ ձեզ վրա ձեր ամբողջ կյանքի ընթացքում... Այ, նորից գունատվո՞ւմ եք։ Չեմ անի, չեմ անի, հիմա կգնամ,― նա վեր կացավ աթոռից խորշական ու արհամարհական շարժումով։
― Տանջիր ինձ, սպանիր ինձ, չարությունդ գլխիս թափիր,― բղավեց Նիկոլայ Վսեվոլոդովիչը հուսալքված։― Կատարյալ իրավունք ունես։ Ես գիտեի, որ չեմ սիրում քեզ, և կործանեցի քեզ։ Այո, «ես ինձ թողեցի ակնթարթը», ես հույս ունեի... վաղուց արդեն... մի վերջին... Ես չկարողացա դիմանալ սիրտս պարու-րած պարուրած լույսին, երբ երեկ եկար ինձ մոտ, ինքդ, մենակ, առաջինը։ Եվ հանկարծ հավատացի... Գուցեև հիմա էլ դեռ հավատում եմ։
― Նման ազնիվ անկեղծությանը կհատուցեմ նույն ձևով, չեմ ուզում լինել ձեր սրտացավ քույրը։ Թող որ իսկապես դայակություն անեմ գուցե, եթե, ի դեպ, չկարողանամ այսօր իսկ մեռնել, բայց գոնե կգնամ, բայց ոչ ձեզ մոտ, թեև, իհարկե, ամեն տեսակի անձեռք-անոտքի գին ունեք դուք։ Ինձ միշտ թվացել է, որ դուք ինձ տանելու եք այնպիսի մի տեղ, ուր ապրում է հսկայական, չար ու մարդաբոյ մի սարդ, և մենք ամբողջ կյանքներիս ընթացքում նրան պիտի նայենք ու վախենանք նրանից։ Դրանով էլ կավարտվի մեր փոխադարձ սերը։ Դիմեք Դաշենկային, նա ձեզ հետ կգա, ուր կամենաք։
=== II ===
Սենյակը, որտեղից ներս էր նայել Պյոտր Ստեպանովիչը, մեծ, ձվածիր նախասրահն էր։ Սինչ Մինչ նրա գալն այստեղ նստած էր Ալեքսեյ Եգորըյչը, սակայն Պյոտր Ստեպանովիչը նրան դուրս արեց։ Նիկոլայ Վսեվոլոդովիչն իր ետևից ծածկեց սրահի դուռը և կանգնեց սպասումով։ Պյոտր Ստեպանովիչն արագ ու քննախույզ նրան նայեց։
― Դե՞։
― Ինչի՞ համար եք նրան չարչարում ձեր երևակայական գլխով,― կատաղեց Պյոտր Ստեպանովիչը։― Լիզավետա Նիկոլաևնա, Աստված է վկա, քար մաղեք գլխիս, նա անմեղ է, հակառակը, ինքն է սպանված ու զառանցում է, տեսնում եք։ Ոչնչով, ոչնչով, նույնիսկ մտքով մեղք չունի... Ամեն ինչ միայն ավազակների ձեռքի գործն է, որոնց, հավանաբար, մի շաբաթ անց կգտնեն ու մտրակածեծ կանեն... Ֆեդկա Կատորժնին է և շպիգուլյանները, այդ մասին ամբողջ քաղաքն է գվվում, դրա համար էլ եկա։
― Այդպե՞ս է որ։ Այդպե՞ս է որ,― ամբողջ մարմնով դողա-լով՝ դողալով՝ իր վերջին դատավճռին էր սպասում Լիզան։
― Ես չեմ սպանել և դեմ էի, բայց գիտեի, որ նրանք կսպանվեն և չկանգնեցրի մարդասպաններին։ Հեռացեք ինձնից, Լիզա,― ասաց Ստավրոգինը և գնաց սրահ։
― Օ՜, գոնե մեկնումեկը լիներ,― հուսահատ շուրջն էր նայում Մավրիկիյ Նիկոլաևիչը,― գոնե մի անցորդ լիներ։ Դուք կթրջեք ձեր ոտքերը, դուք... կկորցնեք գիտակցությունը։
― Ոչինչ, ոչինչ,― քաջալերում էր Լիզան նրան,― այ, այսպես, ձեր ներկայությամբ ես ավելի քիչ եմ վախենում, բռնեք ձեռքս, տարեք ինձ... Հիմա ու՞ր ենք գնում, տու՞ն։ Չէ, ես ուզում եմ սկզբից տեսնել սպանվածներին։ Ասում են՝ նրանք մորթել են նրա կնոջը, իսկ նա ասում է, թե ինքն է մորթել, չէ որ դա ճիշտ չէ, ճիշտ չէ, չէ՞։ Ես ինքս եմ ուզում տեսնել մորթվածներին... իմ պատճառով... այս գիշեր նրանց պատճառով նա դադարեց ինձ սիրել... Ես կտեսնեմ ու ամեն ինչ կիմանամ։ Շուտ, շուտ, ես գիտեմ այդ տունը... այնտեղ հրդեհ է...Մավրիկիյ Նիկոլաևիչ, մի ներեք ինձ, անպատվիս։ Ինչի՞ համար ներել ինձ։ Ինչու՞ եք լաց լինում։ Մի ապտակ հասցրեք ինձ և սպանեք այստեղ՝ դաշտում, շան պես։
― Հիմա ոչ ոք դատավոր չէ ձեզ,― հաստատակամ ասաց Մավրիկիյ Նիկոլաևիչը,― թող Աստված ձեզ ների, իսկ ես դատավոր եմ բոլորից քիչ։
Բայց և տարօրինակ կլիներ նկարագրել նրանց խոսակցությունը։ Այնինչ, գնում էին ձեռք-ձեռքի, արագ, շտապելով, կարծես կիսախելագարներ էին։ Նրանք շտապում էին ուղիղ դեպի հրդեհի վայրը։ Մավրիկիյ Նիկոլաևիչը հույսը չէր կորցնում՝ հանդիպել գոնե մի որևիցե սայլի, բայց ոչ ոք չէր երևում։ Մանրահատիկ անձրևը պատել էր շրջակայքն ամբողջովին կլանած ամենայն երանգ, ամեն ինչ վերածած համակ մշուշոտ, կապարե, անհաղորդ զանգվածի։ Վաղուց արդեն ցերեկ էր, այնինչ թվում էր, թե չի լուսացել։ Ու հանկարծ այդծխանմանայդ ծխանման, սառը մշուշի միջից մի կերպարանք գծագրվեց՝ արտառոց ու անհեթեթ, որն ընդառաջ էր գալիս իրենց։ Պատկերացնելով հիմա, կարծում եմ, չէի հավատա աչքերիս, եթե նույնիսկ Լիզավետա Նիկոլաևնայի տեղը լինեի, այնինչ նա բերկրանքով բղավեց ու իսկույն ճանաչեց մոտեցող մարդուն։ Ստեպան Տրոֆիմովիչն էր դա։ Ինչպե՞ս էր նա հեռացել, ի՞նչ եղանակով կարող էր իրականանալ նրա փախուստի ցնորական, գլուխը մտած գաղափարը, այդ մասին՝ հետո։ Հիշատակեմ սոսկ, որ այդ առավոտ արդեն նա դողէրոցքի մեջ էր, սակայն հիվանդությունն էլ չկանգնեցրեց նրան, նա հաստատուն քայլում էր թաց հողի վրայով, երևում էր, որ կանխավ մտմտացել է իր ձեռնարկման շուրջ, ըստ կարելվույն դա ավելի լավ անելու համար՝ մենակ, իր ամբողջ գրասենյակային անփորձությամբ հանդերձ։ Հագնված էր «ճամփորդական», այսինքն՝ թևքերով շինել, լաքապատ լայն, ճարմանդավոր գոտին կապած, դրա հետ մեկտեղ նոր, բարձրաճիտք սապոգներ, շալվարի փողքերը՝ ճտքերի մեջ։ Հավանաբար, վաղուց արդեն իրեն այդպես էր պատկերացնում որպես ճամփորդ, իսկ գոտին և հուսարական փայլուն ճտքերով սապոգները, որոնցով քայլել չէր կարողանում, դեռևս մի քանի օր առաջ էր ձեռք բերել։ Լայնեզր շլյապան, պարանոցին կիպ փաթաթած գարուսե վզնոցը, աջ ձեռքի մահակը, ձախ ձեռքի չափազանց փոքր, բայց չափից ավելի խցկած պայուսակը լրացնում էին նրա հագուստը։ Ավելացրած՝ բաց անձրևանոցը, նույն աջ ձեռքում։ Այդ երեքը՝ անձրևանոցը, մահակը և պայուսակը, շատ անհարմար էր բռնել առաջին վերստը, իսկ երկրորդից՝ արդեն ծանր։
― Միթե՞ իսկապես, դուք եք,― բղավեց Լիզան՝ զննելով նրան վշտալի զարմանքով, որ փոխարինել էր չգիտակցված բերկրանքի առաջին պոռթկմանը։
― Բայց ինչո՞ւ եք ծնկի գալիս։
― Նրա համար, որ հրաժեշտ տալով աշխարհին, ուզում եմ, ի դեմս ձեր կերպարի, հրաժեշտ տալ իմ ամբողջ անցյալին։ Ծունկ եմ չոքում այն ամենի առաջ, ինչ գեղեցիկ է իմ կյանքում, համբուրում եմ և շնորհակալությունս հայտնում։ Հիմա ես ինձ երկու կես եմ արել, այնտեղ երկինք ճախրել երազող խելագարն է, vings deux ans!<ref>Քսաներկու տարի (ֆրանս)։</ref>։ Այստեղ՝ սպանված և սառած ծերունի-դաստիարակը... chez ce marchand, s’il existe pourtant ce marchand<ref>Այդ վաճառականի մոտ, եթեմիայն եթե միայն գոյություն ունի նա, այդ վաճառականը (ֆրանս)։</ref>... Բայց ինչպե՜ս եք թրջվել, Lise,― գոչեց նա՝ ոտքի ցատկելով, զգալով, որ իր ծնկներն էլ թրջվեցին թաց հողի վրա,― և ինչպես կարելի է, դուք այդ զգեստո՞վ... և ոտքով, այսպիսի դաշտո՞ւմ... Դուք լալի՞ս եք։ VousetesmahleureuseVous etes mahleureuse?<ref>Դուք դժբա՞խտ եք (ֆրանս)։</ref>։ Բա՜, ես ինչ-որ բան լսել եմ... Բայց որտեղի՞ց եք գալիս հիմա,― երկչոտ տեսքով նա արագացնում էր իր հարցերը՝ խորին տարակուսանքով նայելով Մավրիկիյ Նիկոլաևիչին,― mais savez-vous l’heure qu’il est!<ref>Բայց գիտե՞ք, արդյոք, ժամը քանիսն է հիմա (ֆրանս)։</ref>։
― Ստեպան Տրոֆիմովիչ, այնտեղ ինչ-որ բան լսե՞լ եք սպանված մարդկանց մասին... Դա ճի՞շտ է։ ճի՞շտ է։
― Այդ մարդի՜կ։ Ես նրանց գործերի հրացոլքն եմ տեսել ամբողջ գիշեր։ Նրանք չէին կարող ավարտել ուրիշ կերպ... (Աչքերը նորից փայլատակեցին)։ Փախչում եմ զառանցանքից, ջերմախտի երազից, փախչում եմ՝ որոնելու Ռուսաստանը, existe-elle ia Russie? Bah, c’est vous, cher capitaine!<ref>Գոյություն ունի՞, արդյոք, Ռուսաստանը։ Բա՜, այդ դուք եք, թանկագին կապիտան (ֆրանս.)։</ref> երբեք չեմ տարակուսել, որ ձեզ կհանդիպեմ որևէ տեղ՝ վսեմ սխրանք կատարելիս... Բայց վերցրեք իմ անձրևանոցը և՝ ինչու՞ անպայման ոտքով։ Ի սեր Աստծո, գոնե անձրևանոցը վերցրեք, իսկ ես, մեկ է, ինչ-որ տեղ կառք կվարձեմ։ Ես ոտքով եմ, որովհետև Stasie-ն (այն է՝ Նաստասյան) փողոցով մեկ աղմուկ կբարձրացներ, եթե իմանար, որ մեկնում եմ, իսկ ես դուրս սողոսկեցի հնարավորինս incognito։ Ես չգիտեմ, այնտեղ՝ «Գոլոսում», գրում են ամենուրեք կատարված կողոպուտների մասին, բայց կարծում եմ, հո չի՞ կարող պատահել, որ հիմա, հենց հայտնվեցիր ճանապարհին, ավազակի կհանդիպես։ Chere Lise<ref>Թանկագին Լիզա (ֆրանս.)։</ref>, կարծեմ ասացիք, թե ինչ-որ մեկն ինչ-որ մեկին սպանե՞լ է։ ՕO, mon Dieu<ref>Օ, Աստված իմ (ֆրանս.)։</ref>, ձեզ վա՜տ եք զգում։
― Գնանք, գնանք,― կարծես հիստերիայի մեջ ճչաց Լիզան՝ կրկին իր ետևից քաշելով Մավրիկիյ Նիկոլաևիչին։― Ստեպան Տրոֆիմովիչ, սպասեք,― հանկարծ ետ եկավ դեպի նա,― սպասեք, խեղճ մարդ, թողեք խաչակնքեմ։ Դուք էլ աղոթեք «թշվառ» Լիզայի համար, այնպես, թեթևակի, շատ նեղություն մի կրեք։ Սավրիկիյ Մավրիկիյ Նիկոլաևիչ, վերադարձրեք այդ մանկանն իր անձրևանոցը, անպայման տվեք իրեն։ Այ, այդպես... Ուրեմն, գնացինք։ Գնացինք։ Չարաբաստիկ տանը նրանց մոտենալը համընկավ հենց այն պահին, երբ տան առաջ խռնված բավականին հոծ ամբոխն արդեն բավականաչափ լսել էր Ստավրոգինի և այն մասին, թե ինչքան էր նրան ձեռնտու՝ սպանել կնոջը։ Բայց և այնպես, կրկնում եմ, հսկայական մեծամասնությունը շարունակում էր լսել լուռ ու անշարժ։ Հունից դուրս էին գալիս միայն հարբած կոկորդ պատռողները, մեկ էլ՝ «իրենց կորցնող» մարդիկ, ձեռքերը թափահարող այն քաղքենու նման։ Բոլորը նրան ճանաչում էին որպես նույնիսկ հանդարտաբարո մարդու, բայց նա հանկարծ իրեն կորցնում ու ինչ-որ տեղ էր սուրում, եթե որևիցե բան հայտնի եղանակով ապշեցնում էր նրան։ Ես չտեսա, ինչպես տեղ հասան Լիզան և Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Առաջինը նկատեցի Լիզային՝ զարմանքից քարացած, արդեն հեռու ինձնից, ամբոխի մեջ, իսկ Մավրիկիյ Նիկոլաևիչին սկզբում անգամ չնկատեցի։ Կարծեմ, այնպիսի պահ եղավ, երբ նա Լիզայից մի երկու քայլ ետ մնաց՝ նեղվածքի պատճառով կամ էլ ետ մղեցին։ Ամբոխը ճեղքելով-անցնելով, շուրջը ոչինչ չնկատելով, ասես ջերմի մեջ, ասես հիվանդանոցից փախած՝ Լիզան, հարկավ, շատ շուտով ուշադրություն գրավեց, բարձրաձայն խոսեցին ու հանկարծ բղավեցին։ Ինչ-որ մեկը ճչաց. «Ստավրոգինների՜ց է»։ Ու՝ մյուս կողմից. «Հերիք չէ՝ կսպանեն, հետո էլ կգան նայելու»։ Մեկ էլ տեսա, որ նրա գլխից վեր՝ ետևից, բարձրացավ ու իջավ ինչ-որ մեկի ձեռքը։ Լիզան ընկավ։ Լսվեց Մավրիկիյ Նիկոլաևիչի ահավոր բղավոցը, որն օգնության նետվեց և ամբողջ ուժով խփեց Լիզայից իրեն պատնեշած մարդուն։ Բայց հենց նույն պահին էլ ետևից երկու ձեռքով նրան բռնեց այն քաղքենին։ Որոշ ժամանակ ոչինչ տեսնել չէր լինի ծայր առած տուրուդմբոցի մեջ։ Կարծեմ թե Լիզան ոտքի ելավ, բայց նորից ընկավ՝ երկրորդ հարվածից։ Ամբոխը հանկարծ ետ քաշվեց, և ոչ մեծ դատարկ շրջան գոյացավ պառկած Լիզայի շուրջ, իսկ արնաշաղախ, ցնորված Մավրիկիյ Նիկոլաևիչը կանգնած էր նրա գլխավերևում՝ գոռալով, լաց լինելով և ձեռքերը կոտրատելով։ Ամենայն ճշգրտությամբ չեմ հիշում, թե ինչ եղավ հետո, հիշում եմ միայն, որ Լիզային հանկարծ տարան, ձեռքերի վրա։ Ես վազում էի նրա ետևից, նա դեռևս կենդանի էր, դեռևս ուշքը գլխին։ Ամբոխի միջից բռնեցին քաղքենուն ու ևս երեք հոգու։ Այդ երեքը մինչև հիմա էլ ժխտում են իրենց մասնակցությունը չարագործությանը՝ համառորեն հավատացնելով, որ իրենց սխալմամբ են բռնել։ Թերևս իրավացի են։ Քաղքենին, թեպետ հաստատապես բռնված հանցանքի մեջ, բայց որպես անհասկացող մեկը, մինչև հիմա դեռ չի կարողանում հանգամանորեն բացատրել կատարվածը։ Ես նույնպես, որպես ականատես, թեև հեռվում գտնվող, պետք է հետաքննությանը տայի իմ ցուցմունքները, հայտարարեցի, որ ամեն ինչ կատարվեց ծայրաստիճան պատահականորեն, թեև լարված, բայց սակավ գիտակցող, գինովցած և հավասարակշռությունը կորցրած մարդկանց կողմից։ Այդ կարծիքին եմ և հիմա։
== Գլուխ չորրորդ. Վերջին որոշումը ==
Ընդհանրապես, տպավորությունը նրա օգտին մնաց։ «Թող որ մի քիչ անհեթեթ ու, անշուշտ, փուչ մարդ է, բայց դե ինչո՞վ է մեղավոր Յուլիա Միխայլովնայի հիմարությունների հարցում։ Հակառակը, ստացվում է, որ հենց ինքն էլ նրան կանգնեցրել է...»։
Մթնշաղին նա հնարավորություն գտավ թափանցել նաև Յուլիա Միխայլովնայի մոտ, թեև մեծագույն դժվարությամբ, քանի որ տանտիրուհին վճռականապես չէր ուզում ընդունել նրան։ Միայն երեք շաբաթ անց իմացա այդ հանգամանքի մասին հենց Յուլիա Միխայլովնայից, նրա՝ Պետերբուրգ մեկնելուց առաջ։ Մանրամասեր չհայտնեց, բայց սարսուռով նշեց, որ «այն ժամանակ նա զարմացրեց իրեն վերին աստիճանի»։ Ենթադրում եմ, որ նա ուղղակի վախեցրել է մեղսակցության սպառնալիքով այն դեպքում, եթե մտքովն անցնի «խոսել»։ Իսկ վախեցնելու անհրաժեշտությունը առնչվում էր այն ժամանակվա նրա մտադրություններին, որոնք, հարկավ, հայտնի չէին Յուլիա Միխայլովնային, և միայն հետո՝ հինգ օր անց կռահեց վերջինս, թե ինչու էր նա այդչափ անվստահ իր լռությանը և այնքան երկյուղում էր իր զայրույթի նոր պոռթկումներից...
Երեկոյան ժամը ութին մոտ, երբ արդեն լրիվ մթնել էր, քաղաքի ծայրամասում՝ Ֆոմին նրբանցքում, թեք ընկած փոքր տնակում, պրապորշչիկ Էրկելի բնակարանում հավաքվեցին ''մերոնք'' լրիվ կազմով, հինգ հոգով։ Ընդհանուր ժողովն այստեղ նշանակել էր անձամբ Պյոտր Ստեպանովիչը, բայց նա աններելիորեն ուշանում էր, և անդամներն արդեն մի ժամ սպասում էին։ Այդ պրապորշչիկ Էրկելը հենց այն եկվոր սպայիկն Էրէր, որը Վիրգինսկու տան ամբողջ երեկույթին նստած Էր՝ էր՝ մատիտը ձեռքին, նոթատետրն առաջին։ Նա քաղաք էր եկել վերջերս, մեկուսացված կացարան վարձել քաղքենուհի երկու պառավ քույրերի պատկանող տանը, և շուտով պիտի մեկներ։ Նրա մոտ հավաքվելն ամենաանկատելի տեղն Էր։ էր։ Այդ տարօրինակ տղան աչքի Էր էր ընկնում անսովոր լռակյացությամբ, նա կարող Էր էր տասը երեկո շարունակ նստել աղմկոտ խմբերի մեջ և ամենաանսովոր խոսակցությունները լսել՝ ոչ մի բառ չասելով, այլ հակառակը՝ իր մանկական աչքերով արտակարգ ուշադրությամբ հետևելով խոսողներին և լսելով։ Դեմքը շատ դուրեկան Էր էր և նույնիսկ կարծես խելացի։ Հնգյակին չէր պատկանում, մերոնք ենթադրում էին, թե նա ինչ-որ տեղից ինչ-ինչ հատուկ հանձնարարություններ ունի, զուտ կատարողական առումով։ Հիմա հայտնի է, որ ոչ մի հանձնարարություն էլ չուներ ու հազիվ թե հասկանում էր իր դրությունը։ Նա սոսկ-խոնարհվում էր Պյոտր Ստեպանովիչի առաջ՝ հանդիպելով նրան վերջերս։ Եթե հանդիպեր վաղաժամ այլասերված որևէ մի հրեշի և սա որևիցե սոցիալ-վիպական պատրվակով նրան սադրեր ավազակախումբ հիմնել ու փորձելու համար հրամայեր սպանել ու կողոպտել առաջին հանդիպած մուժիկին, ապա անպայման կգնար, կհնազանդվեր։ Ինչ-որ տեղ հիվանդ մայր ուներ, ում ուղարկում էր իր աղքատիկ ռոճիկի կեսը, և մայրն ինչպե՜ս պիտի համբուրեր այդ շիկամազ խեղճ գլուխը, ինչպե՜ս պիտի դողար ու աղոթեր նրա համար։ Այսքան երկար պատմեցի, որովհետև շատ եմ խղճում նրան։
''Մերոնք'' բորբոքված էին։ Նախորդ գիշերվա դեպքերը նրանց ապշեցրել էին, և կարծես թե լավ վախեցած էին։ Հասարակ, թեև պարբերական խայտառակությունը, որին այնքան ջանադրաբար մասնակցում էին մինչև հիմա, նրանց համար հանգուցալուծվել էր անսպասելիորեն։ Գիշերային հրդեհը, Լեբյադկինների սպանությունը, ամբոխի վայրենությունը Լիզայի հանդեպ՝ այդ ամենն այնպիսի անակնկալներ էին, որոնք չէին ենթադրում իրենց ծրագրում։ Նրանք տաքացած մեղադրում էին իրենց ուղղորդող ձեռքը՝ բռնակալության և ոչ-անկեղծության մեջ։ Մի խոսքով, մինչ սպասում էին Պյոտր Ստեպանովիչին, փոխադարձաբար այնպես լարեցին իրենց, որ կրկին որոշեցին նրանից վերջնականապես կտրական բացատրություն պահանջել, իսկ եթե նա մի անգամ էլ, ինչպես արդեն եղել էր, խուսափի, ապա նույնիսկ լուծարել հնգյակը, սակայն պայմանով, որ դրա փոխարեն հիմնեն «գաղափարների քարոզչության» նոր գաղտնի ընկերություն, արդեն իրենց կողմից, իրավահավասար և ժողովրդավարական հիմունքներով։ Լիպուտինը, Շիգալյովը և ժողովրդի գիտակն առանձնապես պաշտպանեցին այդ միտքը, Լյամշինը լուռ մնաց, թեև համաձայն տեսքով։ Վիրգինսկին տատանվում էր ու ցանկանում սկզբից լսել Պյոտր Ստեպանովիչին։ Վճռեցին լսել Պյոտր Ստեպանովիչին, սակայն վերջինս դեռ չէր երևում, նման անփութությունն ավելի էր շատացնում թույնը։ Էրկելը կատարելապես լուռ էր ու կարգադրեց միայն թեյ մատուցել, որը տանտիրուհիների մոտից ինքը բերեց՝ մատուցարանին դրված բաժակներով, առանց ինքնաեռի, ներս չթողնելով աղախնին։
― Նախքան բերանս բացելը, ձեր ասելիքն ասեք, մի տեսակ ձգված եք,― ասաց նա՝ չարախնդությամբ աչք ածելով դեմքներին։
Լիպուտինը սկսեց «բոլորի անունից» և վիրավորանքից բեկվող ձայնով հայտարարեց, որ «եթե այսպես շարունակեն, ապա կարելի է սեփական գլուխները կոտրել-լ»։ Օ՜, իրենք ամենևին չեն վախենում գլուխ կոտրելուց, բայց միայն ընդհանուր գործի համար։ (Ընդհանուր իրարանցում և հավանություն)։ Ուստիև թող իրենց հանդեպ էլ անկեղծ գտնվեն, որպեսզի իրենք միշտ իմանան նախապես, «այլապես ի՞նչ կլինի»։ (Նորից՝ իրարանցում, մի քանի կոկորդային հնչյուն)։ Այդպես գործելը նվաստացուցիչ է ու վտանգավոր... Պատճառը բոլորովին այն չէ, որ վախենում ենք, այլ եթե գործում է մեկը, իսկ մյուսները սոսկ աննշան խազաքարեր խաղաքարեր են, ապա մեկը սխալվեց՝ բոլորը կրակը կընկնեն։ (Բացականչություններ՜ այո՜, այո՜։ Ընդհանուր պաշտպանություն)։
― Գրողը տանի, իսկ ձեզ ինչ՞ է պետք։
― Ովքե՞ր՝ երեք հոգի։ Մեզնից ո՞ր երեքը։
― Երեք օր առաջ, գիշերվա ժամը չորսին, դուք՝ Տոլկաչենկո, սադրել եք Ֆոմկւս Ֆոմկա Զավյալովին «Նեզաբուդկայում»։
― Ներող կլինեք,― ոտքի թռավ նա,― հազիվ մի խոսք եմ ասել, այն էլ առանց դիտավորության, այլ էնպես, որովհետև առավոտյան նրան ծեծել էին, և իսկույն վերջացրի, տեսա, որ հարբած Է։ է։ Եթե դուք չհիշեիք, ես բոլորովին չէի հիշի։ Խոսքից կրակ բռնել չէր կարող։
― Դուք նման եք նրան, ով կզարմանար, եթե փոքրիկ կայծից վառոդի գործարանը լրիվ հօդս ցնդեր։
Շիգալյովը նստեց ու շտկվեց.
― Որքան ես հասկացա և չի կարելի չհասկանալ, ինքներդ սկզբում և հետո մի անգամ էլ, շատ պերճախոս, թեև չափազանց տեսականորեն, զարգացրիք Ոուսաստանի Ռուսաստանի պատկերը՝ ծածկված հանգույցների անվերջանալի ցանցով։ Իրենց կողմից, գործող խմբակներից յուրաքանչյուրը, հավատափոխներ սարքելով և կողմնական բաժանմունքներով տարածվելով անսահմանորեն, խնդիր ունի պարբերական մերկացնող քարոզչությամբ շարունակապես գցել տեղական իշխանության նշանակությունը, տարակուսանք հարուցել գյուղերում, սերմանել ցինիզմ և սկանդալներ, հավատի կատարյալ կորուստ ամեն ինչի հանդեպ, լավագույնի ծարավ, վերջապես, գործելով առավելապես հրդեհներով, որպես ժողովրդական միջոց՝ պատվիրագրված պահին երկիրը գցելով, եթե պետք է, նույնիսկ հուսալքման մեջ։ Ձե՞րն են, արդյոք, այս խոսքերը, որոնք աշխատել եմ հիշել բառ առ բառ։ Ձե՞րն է, արդյոք, գործողությունների այդ ծրագիրը, որ հայտնել եք իբրև կենտրոնական, սակայն մինչևհիմա բացարձակորեն անհայտ ու մեզ համարյա թե երևակայական թվացող կոմիտեի լիազորված անձ։
― Ճիշտ է, միայն թե երկար եք ձգում։
― Իրեն կյանքից զրկելու նրա հաստատ մտադրությունը փիլիսոփայական է, իսկ իմ կարծիքով, խելագար՝ հայտնի է դարձել այնտեղ (Պյոտր Ստեպանովիչը շարունակում էր բացատրել)։ Այնտեղ չեն կորցնում ոչ մի թելիկ, ոչ մի հատիկ, ամեն ինչ գնում է ընդհանուր գործի օգտին։ Կանխատեսելով օգուտ և համոզվելով, որ նրա մտադրությունը միանգամայն լուրջ է, նրան միջոցներ են առաջարկվել՝ հասնելու Ռուսաստան (չգիտես ինչի համար, նա անպայման ուզել է մեռնել Ռուսաստանում), հանձնարարություն են տվել, որ նա պարտավորվել է կատարել (և կատարել է) և ավելին, պարտավորեցրել են նրան ձեզ արդեն հայտնի խոստմամբ՝ ինքնասպան լինել սոսկ այն ժամանակ, երբ իրեն կասեն։ Նա ամեն ինչ խոստացել է։ Նկատի առեք, որ նա պատկանում է գործին՝ հատուկ հիմունքներով և ցանկանում է օգտակար լինել, ավելին ձեզ բացահայտել չեմ կարող։ Վաղը, Շատովից հետո, ես նրան կթելադրեմ երկտողը, որ ինքն է Շատովի մահվան պատճառը։ Դա շատ հավանական կլինի, նրանք ընկերներ էին ու միասին էին գնացել Ամերիկա, այնտեղ գժտվել են, և այդ ամենը երկտողում կբացատրվի... և... և նույնիսկ, դատելով հանգամանքներից, կարելի կլինի ինչ-ինչ բաներ էլ թելադրել Կիրիլլովին, օրինակ, թռուցիկների մասին և գուցե նաև, մասամբ հրդեհը։ Իմիջիայլոց, այդ մասին ես կմտածեմ։ Մի անհանգստացեք, նախապաշարումներ չունի, ամեն բան կստորագրի։
Երկմտություններ եղան։ Պատմությունը երևակայական թվաց։ Իմիջիայլոց, Կիրիլլովի մասին բոլորն էլքիչ էլ քիչ թե շատ լսել էին, իսկ Լիպուտինը՝ բոլորից շատ։
― Հանկարծ նա միտքը փոխեց ու չուզեց,― ասաց Շիգալյովը,― էսպես թե էնպես, ամեն դեպքում, խելագար մարդ է, ուրեմն, հույս դնելը ճիշտ չի։
― Բա՞յց,― հարցրեց Պյոտոր Ստեպանովիչը։
― Ինչ՞ Ի՞նչ բայց։
― Դուք ասացիք բայց... և ես սպասում եմ։
Սակայն Պյոտր Ստեպանովիչը ժամանակ չուներ իրար տալ հռոմեացիներին, ինքն էր հունից ելած։ Ստավրոգինի փախուստը շշմեցրել ու ճզմել էր նրան։ Նա ստեց, թե Ստավրոգինը հանդիպել է փոխնահանգապետին, բանն էլ այն էր հենց, որ նա գնացել էր, առանց մեկնումեկի, անգամ մոր հետ հանդիպելու և, իրոք, տարօրինակ էր, որ նրան նույնիսկ չէին անհանգստացրել։ (Հետագայում ղեկավարությունը հարկադրված էր հատուկ պատասխան տալ դրան)։ Պյոտր Ստեպանովիչը տեղեկանում էր ամբողջ օրը, բայց առայժմ ոչինչ չէր իմացել, և երբեք այսպես չէր տագնապել նա։ Եվ կարո՞ղ էր, կարո՞ղ էր միթե այդպես միանգամից հրաժարվել Ստավրոգինից։ Ահա թե ինչու նա չէր էլ կարող չափազանց մեղմ լինել մերոնց հետ։ Բացի դրանից, նրանք իր ձեռքերն էին կապում, արդեն որոշել էր անհապաղ սլանալ Ստավրոգինի ետևից, այնինչ, հապաղել էր տալիս Շատովը, հարկ էր վերջնականորեն միաձուլել հնգյակը՝ համենայն դեպս։ «Հո հենց էնպես չեմ շպրտելու, կարող է և պետք գա»։ Ենթադրում եմ՝ այդպես էր մտածում նա։
Ինչ վերաբերում է Շատովին, ապա կատարելապես վստահ էր, որ մատնելու է։ Նա ստեց այն ամենը, ինչ ասաց մերոնց՝ մատնության մասին, երբեք չէր տեսել այդ մատնագիրը ու չէր լսել դրա մասին, սակայն հավատում էր, որ դա կա, ինչպես երկու անգամ երկու։ Նրան հենց թվում էր, որ Շատովը ոչ մի դեպքում չի դիմանա ներկա րոպեին՝ Լիզայի մահը, Մարյա Տիմոֆեևնայի մահը, և հիմա հատկապես, ի վերջո, կվճռի։ Ով գիտե, գուցեև այդպես ենթադրելու ինչ-ինչ տվյալներ ուներ։ Հայտնի էր նաև, որ նա ատում էր Շատովին անձամբ։ ժամանակին Ժամանակին վեճ էին ունեցել իրար հետ, իսկ Պյոտր Ստեպանովիչը երբեք չէր ներում վիրավորանքը։ Համոզված եմ նաև, որ հենց դա էր գլխավորագույն պատճառը։
Մեր քաղաքի մայթերը նեղլիկ են, աղյուսաշար, երբեմն էլ՝ կամրջակների պես։ Պյոտր Ստեպանովիչը քայլում էր մայթի մեջտեղով՝ զբաղեցնելով լրիվ և նվազագույն իսկ ուշադրություն չդարձնելով Լիպուտինի վրա, որին տեղ չէր մնում կողքին, այնպես որ սա պիտի հասներ կամ մի քայլ ետ մնացած, կամ էլ կողքից խոսելով քայլելու համար փողոցով պիտի վազեր, ցեխի միջով։ Պյոտր Ստեպանովիչը հանկարծ հիշեց, թե ինչպես վերջերս ինքն էր քայլում ցեխերի միջով, հասնելու համար Ստավրոգինին, որը, ինչպեսև ինքը հիմա, քայլում Էր էր մեջտեղով, ամբողջ մայթը զբաղեցրած։ Նա վերհիշեց ամբողջ տեսարանը, և կատաղությունից շունչը կտրվեց։
Սակայն Լիպուտինի շունչն էլ էր կտրվում վիրավորանքից։ Թող Պյոտր Ստեպանովիչը մերոնց հետ վարվի, ինչպես ուզում Էէ, բայց իր հե՞տ։ ՉԷ որ ինքը բոլոր մերոնցից ավելին գիտե, բոլորից ավելի մոտ Է է կանգնած գործին, բոլորից ավելի սերտորեն Է է առնչված դրան ու մինչև հիմա, թեկուզև կողմնակիորեն, բայց անընդմեջ մասնակցել Է է գործին։ Օ՜, նա գիտեր, որ Պյոտր Ստեպանովիչը նույնիսկ հիմա կարող Է է կործանել իրեն՝ ծայրահեղ դեպքում. Սակայն Պյոտր Ստեպանովիչին վաղուց Էր էր արդեն ատում, և ոչ թե վտանգավորության, այլ նրա ներողամիտ վերաբերմունքի համար։ Հիմա, երբ հարկադրված Էր էր գնալ նման գործի, նա չարանում Էր էր ավելի շատ, քան մերոնք բոլորը՝ միասին վերցրած։ Ավաղ, նա գիտեր, որ վաղն անպայման «ճորտի պես» առաջինը կլինի տեղում, նաև մյուս բոլորին կբերի, ու եթե կարողանար հիմա, մինչև վաղը, որևէ կերպ սպանել Պյոտր Ստեպանովիչին, հարկավ, իրեն չկործանելով, անկասկած կսպաներ։
Խորասուզված իր զգացումների մեջ՝ նա լսում ու մանրաքայլ վազում էր իրեն տանջողի ետևից։ Երբեմն միայն անզգուշաբար և անքաղաքավարի բոթում էր նրան արմունկով։ Հանկարծ Պյոտր Ստեպանովիչը մեր ամենաերևելի փողոցում կանգ առավ ու մտավ պանդոկ։
― Թող լինեն։
― Բայց... մենք կուշանանք։ ժամը Ժամը տասն է արդեն։
― Այնտեղից չի կարելի ուշանալ։
Պյոտր Ստեպանովիչն առանձին սենյակ վերցրեց։ Լիպուտինը՝ զայրացած ու նեղացած, նստեց բազմոցին՝ մի կողմի վրա և նայում էր, ինչպես է նա ուտում։ Անցավ կես ժամ ու ավելի։ Պյոտր Ստեպանովիչը չէր շտապում, ուտում էր՝ վայելումով, զանգ էր խփում, ուրիշ մանանեխ պահանջում, հետո՝ գարեջուր, ոչ մի բառ չէր արտասանում։ Խորունկ մտազբաղության մեջ էր։ Նա կարող էր երկու գործ անել՝ ուտել վայելումով և խորունկ մտազբաղ լինել։ Ի վերջո, Լիպուտինն այն աստիճան ատեց նրան, որ ուժ չուներ հայացքը կտրել նրանից։ Նյարդային նոպայի պես մի բան էր։ Հաշվում էր բիֆշտեքսի ամեն մի կտոր, որ Պյոտր Ստեպանովիչը բերանն էր դնում, ատում այն բանի համար, թե ինչպես է բացում բերանը, ինչպես է ծամում, վայելումով ինչպես է ծծում ավելի յուղոտ կտորը, ատում էր բիֆշտեքսն ինքնին։ Վերջապես, կարծես աչքերի առաջ խառնվեց ամեն ինչ, գլուխը թեթևակի պտտվեց, տաք ու պաղ էր անցնում ողնաշարով՝ հաջորդաբար։
― Դուք ոչինչ չեք անում, կարդացեք,― հանկարծ թղթի մի կտոր շպրտեց Պյոտր Ստեպանովիչը։ Լիպուտինը մոտեցավ մոմին։ Թղթի կտորը մանրատառ գրոտած էր, վատ ձեռագրով, ամեն տողի վրա ջնջումներով։ Երբ հաղթահարեց, Պյոտր Ստեպանովիչն արդեն վճարել և դուրս էր գալիս։ Սայթի Մայթի վրա Լիպուտինը նրան պարզեց թուղթը։
― Թողեք ձեզ մոտ, հետո կասեմ։ Ի դեպ, իսկ ի՞նչ կասեք։
Լիպուտինը նույնիսկ կոճակներն արձակեց՝ այնքան էր շոգում։
― Լավ, բավական է, իսկ հիմա, որ չմոռանաք, ― ահավոր սառնասրտությամբ խոսակցությունը դարձրեց Պյոտր Ստեպանովիչը,― այս թռուցիկը պետք է ձեր ձեռքով շարեք և տպագրեք։ Շատովի տպարանը կփորենք-կհանենք, ու վաղն ևեթ դուք կընդունեք տպարանը։ Հնարավորին չափ շուտ կշարեք ու կդաջեք ինչքան կարելի է շատ օրինակներ, իսկ հետո ամբողջ ձմեռ տարածել է պետք։ Միջոցները կհայտնվեն։ Պետք է հնարավորին չափ շատ օրինակներ, քանի որ ձեզնից կպահանջեն ուրիշ տեղերից։
― Ոչ-չ, այդ մեկը կներեք, ես չեմ կարող ինձ վրա վերցնել այդպիսի... Հրաժարվում եմ։
― Բայց և այնպես, կվերցնեք։ Ես գործում եմ կենտրոնական կոմիտեի հրահանգով, դուք պարտավոր եք ենթարկվել։
― Իսկ ես գտնում եմ, որ արտասահմանյան մեր կենտրոնները մոռացել են ռուսական իրականությունը և խախտել ամենայն կապ, ուստի և միայն զառանցում են... Ես նույնիսկ մտածում եմ, որ Ոուսաստանում Ռուսաստանում բազում հարյուրավոր հնգյակների փոխարեն մենք ենք միայն, որ կանք, իսկ որևիցե ցանց ամենևին չկա,― վերջնականապես շնչասպառ եղավ Լիպուտինը։
― Առավել արհամարհանք ձեր հանդեպ, որ չհավատալով գործին, վազել եք դրա ետևից... ու հիմա էլ վազում եք իմ ետևից, ինչպես քնձռոտ մի շնիկ։
― Ահա, տեսնում եք,― շարունակեց Պյոտր Ստեպանովիչը՝ բարկանալով, անհանգստանալով ու չգտնելով հարկավոր տոնը,― դուք ուզում եք, որ ես գնամ՝ մենակ մնալու համար, որպեսզի կենտրոնանաք, բայց այդ ամենը վտանգավոր նախանշաններ են հենց ձեզ համար, առաջինը՝ ձեզ համար։ Դուք ուզում եք շատ մտածել։ Իմ կարծիքով, ավելի լավ կլինի չմտածել, այլ էնպես։ Եվ դուք, իրավ, ինձ անհանգստացնում եք։
― Ինձ համար միայն մի բան Է է շատ գարշելի, որ այն պահին ինձ մոտ ձեզ նման սողուն Է է լինելու։
― Դե, այդ մեկը միևնույնն է։ Ես թերևս այն պահին դուրս գամ և սպասեմ առմուտքին։ Եթե դուք մեռնում եք և այդպես անտարբեր չեք, ապա... այդ ամենը շատ Է է վտանգավոր։ Ես կելնեմ առմուտք, ու դուք կենթադրեք, թե ես ոչինչ չեմ հասկանում ու ձեզնից անչափ ցածր մեկն եմ։
― Չէ, դուք ոչ անչափ, բայց ընդունակություններ ունեք, թեև շատ բան չեք հասկանում, քանի որ ստոր մարդ եք։
― Համբերի, Պյոտր Ստեպանովիչ, համբերի,― ձևեր թափելով՝ ամեն բառն ընդգծելով սկսեց նա,― առաջին հերթին էստեղ պիտի հասկանաս, որ պատվական այցելություն ես արել պարոն Կիրիլլովին, Ալեքսեյ Նիլըյչին, որի սապոգները միշտ կարող ես մաքրել, քանի որ քո առաջ նա խելքի ծով է, իսկ դու, եղած-չեղածը՝ թյուհ։
Եվ նա, էլի ձևեր թափելով, չոր-չոր թքեց մի կողմի վրա։ Երևում էր նրա հանդգնությունը, վճռականությունը և որոշ առումով խիստ վտանգավոր շինծու հանգիստ խրատամոլությունը՝ մինչև առաջին պոռթկում։ Սակայն Պյոտր Ստեպանովիչն այլևս ժամանակ չուներ նկատելու վտանգները, նաև դրանք չէին բռնում իրերի հանդեպ նրա տեսսսկետներին։ տեսակետներին։ Օրվա դեպքերն ու անհաջողությունները հունից լրիվ հանել էին նրան... Լիպուտինը հետաքրքրությամբ նայում էր ցած, երեք աստիճաններից վար, մթին խցիկից։
― Ուզո՞ւմ ես, թե չես ուզում իսկական անձնագիր ու կարգին փող, որ հասնես, ուր ասված է։ Հա՞, թե՝ չէ։
Վազեվազ հասնելով տուն, սկսեց նրանից, որ փակվեց, հանեց ճամփորդական պայուսակը և սկսեց դասավորվել։ Նրա գլխավոր մտահոգությունը փողերն էին և թե ինչքան ու ինչպես կարող էր փրկել։ Հենց փրկել, քանզի, նրա ըմբռնումներով, արդեն ժամ իսկ չէր կարելի հապաղել և լուսամութով պետք է գտնվեր մեծ ճանապարհի վրա։ Չգիտեր նմանապես, թե ինչպես է վագոն նստելու։ Անհստակ վճռեց, որ կնստի քաղաքից երկրորդ կամ երրորդ խոշոր կայարանում, մինչև այդտեղ թեկուզ ոտքով կհասնի։ Այդպիսով, բնազդաբար ու մեքենայաբար, մտքերի պարսը գլխում, բնբնում էր պայուսակի վրա և հանկարծ կանգ առավ, թողեց ամեն ինչ և խուլ տնքոցով մեկնվեց բազմոցին։
Նա հստակ զգաց և հանկարծակի գիտակցեց, որ փախչելը փախչում է թերևս, սակայն հարցը՝ ստիպված է լինելու փախչել ''նախքան'' Շատովը, թե Շատովից ''հետո'', բացարձակորեն ի զորու չէ վճռել, որ հիմա ինքը լոկ մի կոպիտ, անզգա մարմին է, իներցիայով շարժվող զանգված, բայց որ իրեն շարժում է կողմնակի ահավոր մի ուժ, որ թեև արտասահմանի անձնագիր ունի, թեև կարող է փախչել Շատովից (այլապես, ինչո՞ւ պիտի այդքան շտապեր), բայց որ փախչում է ոչ թե նախքան Շատովը, ոչ թե Շատովից, այլ հենց Շատովից հետո, և որ արդեն դա վճռված է, ստորագրված ու կնքված։ Անտանելի անձկությամբ, ամեն րոպե դողալով և ինքն իր վրա զարմանալով, տնքտնքալով և մեկումեջ նվաղելով, մի կերպ քարշ եկավ՝ փակված ու բազմոցին պառկած, մինչև հաջորդ առավոտյան ժամը տասնմեկը, և ահա հենց այդտեղ էլ հանկարծ հետևեց սպասվող դրդումը, որ միանգամից գործի դրեց նրա վճռականությունը։ ժամը Ժամը տասնմեկին, հենց ելավ փակվածությունից ու մտավ տնեցիների մոտ, նրանցից էլ հանկարծ իմացավ, որ ավազակ, փախած տաժանապարտ, բոլորի վրա սարսափ տարածող, եկեղեցիներ կողոպտող, ոչ ուշ անցյալի մարդասպան և հրկիզող Ֆեդկան, ում հետևում և ոչ մի կերպ չէր կարողանում բռնել մեր ոստիկանությունը, լուսածեգին գտնվել է սպանված՝ քաղաքից յոթը վերստ հեռու՝ մեծ ճանապարհից Զախարյինո տանող գյուղամիջյան ճանապարհի ոլորանին, և որ այդ մասին արդեն ամբողջ քաղաքն է խոսում։ Տեղնուտեղը գլխապատառ դուրս նետվեց տնից՝ մանրամասներն իմանալու և իմացավ, նախ, որ ջարդված գլխով Ֆեդկան, բոլոր նշաններից ելնելով, կողոպտված է և երկրորդը, որ ոստիկանությունն արդեն ուժեղ կասկածներ և նույնիսկ որոշ հաստատուն տվյալներ ունի եզրակացնելու, որ նրան սպանողը շպիգուլինյան Ֆոմկան է, հենց նա, ում հետ աներկբայորեն մորթել էր Լեբյադկիններին ու կրակ տվել և որ վեճը նրանց միջև տեղի էր ունեցել ետ դառնալու ճանապարհին արդեն, իբր Ֆեդկայի թաքցրած, Լեբյադկինից թալանած մեծ փողերի պատճառով... Լիպուտինը վազեվազ հասավ նաև Պյոտր Ստեպանովիչի բնակարանը և ետևի առմուտքին հասցրեց իմանալ, որ Պյոտր Ստեպանովիչը թեև տուն է վերադարձել գիշերվա ժամը մեկին մոտ, բայց ամբողջ գիշեր հանգիստ քնել է իր տանը, մինչև առավոտվա ժամը ութը։ Անշուշտ, կասկած լինել չէր կարող, որ ավազակ Ֆեդկայի մահվան մեջ անսովոր ոչինչ չկար և որ այդպիսի վախճաններ ամենից հաճախակի լինում են հենց նման դեպքերում, սակայն ճակատագրական բառերի զուգորդումը, թե «Ֆեդկան այս երեկո վերջին անգամ էր օղի խմում», մարգարեության անհապաղ արդարացմամբ, այն աստիճան էր նշանակալի, որ Լիպուտինը մեկեն դադարեց տատանվել։ Դրդումը տրված էր, ճիշտ կարծես քար ընկավ վրան և ճզմեց ընդմիշտ։ Դառնալով տուն, նա լուռ, ոտքով հրեց պայուսակը մահճակալի տակ, իսկ երեկոյան նշված ժամին, բոլորից շուտ ներկայացավ պայմանավորված տեղը՝ Շատովին հանդիպելու համար, ճիշտ է, դեռևս իր անձնագիրը գրպանում...
== Գլուխ հինգերորդ․ Ճամփորդուհին ==
Շատովը ձեռքերը ծալեց պաղատագին։
― Դե, եթե կարելի է յոլա գնալ առանց հյուրանոցի, այնուամենայնիվ անհրաժեշտ է գործի մեջ պարզություն մտցնել։ Հիշեցեք, Շատով, որ ես ու դուք ժնևում Ժնևում ամուսնացած ապրել ենք երկու շաբաթ ու մի քանի օր, ահա արդեն երեք տարի բաժանվել ենք, իմիջիայլոց, առանց մի հատուկ վեճի։ Սակայն մի կարծեք, թե ես վերադարձել եմ՝ վերսկսելու ինչ-որ բան նախկին հիմարություններից։ Ես վերադարձել եմ աշխատանք որոնելու, և եթե ուղիղ այս քաղաքը, որովհետև ինձ համար մեկ է։ Ես չեմ եկել՝ ինչ-որ բանի համար զղջալու, բարի եղեք, մտքներովդ չանցնի նաև այդ հիմարությունը։
― Օ՜, Marie։ Դա իզուր էր, միանգամայն իզուր,― անորոշ մրթմրթաց Շատովը։
― Բավական է, խնդրում եմ, մի ուրիշ բանից։ Համոզմունքներով դուք սլավոնապա՞շտ եք։
― Ես... ոչ թե որ... Դուս Ռուս լինելու անհնարինությունից դարձա սլավոնապաշտ,― քթի տակ ծուռ ժպտաց նա՝ անհարկի և ուժից վեր սրամտած մարդու լարումով։
― Իսկ դուք ռո՞ւս չեք։
― Երկուսը... ներքևում...
― Ու բոլորն Էլ՝ էլ՝ այդքան խելոք։ Ներքևում՝ ի՞նչ։ Դուք ասացիք՝ ներքևո՞ւմ։
― ՉԷՉէ, ոչինչ։
― Ի՞նչ ոչինչ։ Ես ուզում եմ իմանալ։
― Միայն ուզում Էի էի ասել, որ հիմա այստեղ երկուսով ենք բակում, իսկ ներքևում առաջ ապրում Էին էին Լեբյադկինները...
― Այն կի՞նը, ում այս գիշեր մորթել են,― մեկեն վեր թռավ նա։― Լսել եմ։ Հենց եկա, լսեցի։ Ձեզ մոտ հրդե՞հ Է է եղել։
― Այո, Marie, այո, և գուցե ահավոր սրիկայություն եմ անում այս րոպեիս, որ ներում եմ սրիկաներին...― հանկարծակի վեր կացավ նա ու սկսեց ետուառաջ քայլել սենյակում՝ ձեռքերը վեր պարզելով, ասես մոլեգնության մեջ։
Բայց Marie-ն այնքան Էլ էլ չհասկացավ նրան։ Մարյան պատասխանները ցրված Էր էր լսում, նա հարցնում Էր էր ու ոչ թե լսում։
― Փառավո՜ր գործեր են կատարվում ձեզ մոտ։ Օ՜հ, ինչ ստոր է ամեն բան։ Ի՜նչ սրիկա են բոլորը։ Վերջապես նստեք, խնդրում եմ, օ՜, ինչպես եք ինձ ջղայնացնում,― և գլուխն ուժասպառ դրեց բարձին։
― Marie, էլ չեմ անի... Գուցե անկողի՞ն մտնես, Marie։
Նա չպատասխանեց և անուժ՝ փակեց աչքերը։ Նրա դալուկ դեմքը ճիշտ կարծես մեռելի դեմք դարձավ։ Համարյա ակնթարթորեն քուն մտավ։ Շատովը շուրջը նայեց, հարմարեցրեց մոմը, մի անգամ Էլ էլ անհանգստությամբ նայեց Մարյայի դեմքին, ամուր սեղմեց առաջ պահած ձեռքերը և ոտնաթաթերի վրա գնաց նախասենյակ։ Սանդուղքի գլխին դեմքով հպվեց անկյանը և այդպես կանգնած Էր էր մի տասը րոպե՝ անձայն ու անշարժ։ Ավելի երկար կկանգներ, բայց հանկարծ ներքևից կամացուկ, զգուշավոր ոտնաձայն լսվեց։ Ինչ-որ մեկը բարձրանում Էր։ էր։ Շատովը հիշեց, որ մոռացել է կողպել դռնակը։
― Ո՞վ կա այդտեղ,― շշնջաձայն հարցրեց նա։
― Էրկել,― ներկայացավ նա,― ինձ տեսել եք Վիրգինսկու մոտ։
― Հիշում եմ, նստած գրում Էիքէիք,― մեկեն բռնկվեց Շատովը՝ մոլեգնած մոտենալով նրան, բայց առաջվա պես խոսելով շշնջաձայն,― նոր դուք ինձ նշան արեցիք ձեռքով, երբ բռնեցիք իմ ձեռքը։ Բայց իմացեք, ես կարող եմ թքել այդ բոլոր նշանների վրա։ Ես չեմ ճանաչում... չեմ ուզում... Ես կարող եմ հիմա ցած գլորել ձեզ սանդուղքից... գիտե՞ք դա։
― Չէ, ես ոչինչ չգիտեմ ու բոլորովին չգիտեմ, թե ինչի համար այդպես զայրացաք,― անչարակամ ու համարյա բարեհոգաբար պատասխանեց հյուրը։― Միայն մի բան պիտի հայտնեմ ձեզ ու դրա համար եմ եկել, գլխավորը՝ ժամանակ կորցնելու ցանկություն չունեմ։ Ձեզ մոտ Է է սարքը, որը ձեզ չի պատկանում և որի համար հաշվետու եք, ինչպես ինքներդ գիտեք։ Ինձ կարգադրված Է՝ է՝ պահանջել ձեզնից, որ վաղն ևեթ, կեսօրից հետո, ճիշտ ժամը յոթին, դա հանձնեք Լիպուտինին։ Բացի դրանից, կարգադրված Է է հայտնել, որ այլևս երբեք ձեզնից ոչինչ չի պահանջվի։
― Ոչի՞նչ։
Էրկելը նայում էր վճիտ հայացքով ու հանգիստ, բայց կարծես չէր հասկանում։
― Վերխովենսկին փախա՜վ, Վերխովենսկի՜ն ,― մոլեգնած ատամները կրճտացրեց Շատովը։
― Բայց չէ որ նա դեռ այստեղ է, չի գնացել։ Վաղը նոր կգնա,― մեղմ ու համոզիչ նշեց Էրկելը։― Ես նրան հատկապես հրավիրեցի ներկա լինել, որպես վկա, նրան էր ուղղված իմ ամբողջ հրահանգը (սրտաբաց խոսեց նա, որպես ջահել, անփորձ տղա)։ Բայց նա, ցավոք սրտի, չհամաձայնեց, մեկնելու պատրվակով։ Եվ իսկապես էլ, շտապում է մի տեսակ։
=== II ===
Էրկելն այնպիսի «տխմարիկ» էր, ում գլխավոր խելքը միայն գլուխը չէր, բայց փոքր, ենթարկված խելքը բավականաչափ էր, անգամ խորամանկության աստիճան։ Ֆանատիկոսի պես, մանկան պես նվիրված «ընդհանուր գործին», իսկ ըստ էության՝ Պյոտր Վերխովենսկուն, նա գործում էր վերջինիս հրահանգներով, իրեն տրված այն ժամանակ, երբ ''մերոնց'' մոտ նիստին պայմանավորվում էին ու վաղվա դերերը բաշխում։ Պատգամաբերի դեր տալով նրան, Պյոտր Ստեպանովիչը հասցրեց տասը րոպեի չափ խոսել նրա հետ մեկուսի։ Կատարողական մասն այդ մանրախնդիր, սակավախոհ, ուրիշի կամքին ենթարկվելու ծարավի այդ բնավորության պահանջմունքն էր՝ օ՜, հարկավ, ոչ այլ կերպ, քան հանուն «ընդհանուր» կամ «մեծ» գործի։ Սակայն դա էլ էր միևնույնը, քանզի Էրկելի նման մանր ֆանատիկոսները ոչ մի կերպ չեն կարող պատկերացնել ծառայումը գաղափարին, քան դեմքն իսկ թաթախելով դրա մեջ, ինչ նրանց ըմբռնմամբ, արտահայտում է այդ գաղափարը։ Զգայուն, սիրալիր, բարեմիտ Էրկելը գուցեև ամենաանգգան ամենաանզգան էր Շատովի գլխին խմբված մարդասպաններից և, առանց որևէ անձնական ատելության, աչքն իսկ չթարթելով, ներկա կլիներ նրա սպանությանը։ Օրինակ, նրան հրամայված էր մի լավ, իմիջիայլոց զննել Շատովի հանգամանքները՝ իր հանձնարարությունը կատարելու ժամանակ, և երբ Շատովը, սանդուղքի վրա ընդունելով նրան, բերանից թռցրեց տաքացած, շատ հավանական է՝ չնկատելով դա, որ կինն է վերադարձել իր մոտ, Էրկելի բնազդական խորամանկությունն իսկույն հերիքեց՝ հետագա նվազագույն հետաքրքրություն չդրսևորել, չնայած մտքում ցոլացած կռահմանը, որ վերադարձած կնոջ փաստը մեծ նշանակություն ունի իրենց ձեռնարկման հաջողության համար...
Ըստ էության, այդպես էլ եղավ, միևնույն այդ փաստը փրկեց «սրիկաներին» Շատովի մտադրությունից, դրա հետ մեկտեղ էլ օգնեց նրանց՝ «ազատվել» Շատովից... նախ և առաջ, փաստը հուզեց վերջինիս, հանեց նրան հունից, խլեց նրանից իր սովորական խորաթափանցությունը և զգուշավորությունը։ Սեփական անվտանգության շուրջ որևիցե միտք ամենից ավելի քիչ կարող էր հիմա միանգամայն ուրիշ բաներով զբաղված նրա գլուխը մտնել։ Հակառակը, նա հափշտակված հավատաց, որ Պյոտր Վերխովենսկին վաղը փախչում է՝ այնպե՜ս էր համընկնում դա իր կասկածներին։ Ետ գալով սենյակ, նորից նստեց անկյունում, արմունկները հենեց ծնկներին ու դեմքը ծածկեց ձեռքերով։ Դառնագին մտքեր էին տանջում նրան...
― Marie, այդքան աթոռ չկա, հետո էլ՝ անկողին չկա։
― Դե, ուրեմն՝ հատակին հենց։ Չէ որ ինքներդեք ինքներդ եք ստիպված լինելու քնել հատակին։ Ես ուզում եմ հատակին, հիմա, հիմա՛։
Նա վեր կացավ, ուզում էր քայլ գցել, բայց հանկարծ ասես շատ ուժեղ, ջղաձիգ մի ցավ միանգամից խլեց նրա բոլոր ուժերն ու ամբողջ վճռականությունը, և նա բարձրաձայն տնքոցով կրկին ընկավ անկողնուն։ Շատովը մոտ վազեց, բայց Marie-ն, դեմքը թաղելով բարձի մեջ, բռնեց նրա ձեռքը ու սկսեց ամբողջ ուժով սեղմել ու կոտրել իր ձեռքերով։ Այդպես շարունակվեց մի րոպեի չափ։
― Եթե ուզում եք, ես...
― Չէ, չէ, իսկ առայժմ, մինչև կվազվզեմ (օ՜, ես կտանեմ Վիրգինսկիների պառավին), մեկ-մեկ մոտեցեք իմ սանդուղքին ու ականջ դրեք, բայց չհամարձակվեք ներս գնալ, դուք նրան կվախեցնեք, ոչ մի դեպքում չմտնեք, մենակ ականջ դրեք... բոլոր ահավոր դեպքերի համար։ էԷ, եթե ծայրահեղ բան կատարվեց, ուրեմն, մտեք։
― Հասկանում եմ։ Մի ռուբլի էլ ունեմ։ Ահա։ Ուզում էի վաղը հավ առնել, հիմա չեմ ուզում։ Շուտ վազեք, ինչքան ուժ ունեք։ Ինքնաեռը՝ ամբողջ գիշեր։
«Այս մարդկանց մեջ էլ ոնց որ մեծահոգություն կա,― մտածում էր Շատովը՝ գնալով Լյամշինի մոտ։― Համոզմունքները և մարդը՝ կարծեմ, շատ տարբերվող երկու բան են։ Ես գուցեև շատ եմ մեղավոր նրանց առաջ... Բոլորն են մեղավոր, բոլորն են մեղավոր և... եթե դրանում բոլորը համոզվեին...»։
Լյամշինի պատուհանը երկար թակելու հարկ չեղավ։ Ի զարմանք, նա անմիջապես բացեց օդանցքը, անկողնուց վեր թռած՝ ոտաբոբիկ, ներքնաշորերով, իրեն վտանգելով հարբուխով, իսկ նա շատ էր կասկածամիտ և մշտապես անհանգստանում էր իր առողջությամբ։ Սակայն նման նրբազգացության և շտապողականության համար առանձին պատճառ կար. Լյամշինն ամբողջ երեկո դողում էր և մինչև հիմա չէր կարողացելքնել՝ կարողացել քնել՝ մերոնց մոտ նիստի պատճառած հուզմունքից։ Աչքին շարունակ երևում էր անկոչ և արդեն միանգամայն անցանկալի ինչ-ինչ հյուրերի այցելություն։ Շատովի մատնության լուրն ամենից շատ էր նրան տանջում... Եվ ահա, հանկարծ, ասես դիտավորյալ, ահավոր ուժեղ սկսեցին թակել պատուհանը...
Շատովին տեսնելով՝ այնքան վախեցավ, որ իսկույն փակեց օդանցքն ու ետ վազեց, անկողին մտավ։ Շատովն սկսեց կատաղած թակել ու բղավել։
― Ահա, էլի վերցրեք, վերցրեք, տեսնում եք՝ էլի, իսկ ավելին չեմ տա։ Թեկուզ ամբողջ ուժով գոռաք, չեմ տա, թեկուզ ինչ էլ լինի, չեմ տա։ Չեմ տա ու չեմ տա։
Նա կատաղած էր, սրտոտւսծսրտոտած, քրտնած։ Երկու թղթադրամները, որ տվեց, ռուբլիանոցներ էին։ Շատովի ձեռքին ընդամենը յոթ ռուբլի հավաքվեց։
― Էհ, սատանան քեզ հետ, վաղը կգամ։ Ծեծելու եմ քեզ, Լյամշին, եթե ութ ռուբլին չպատրաստես։
Որոշ իրերի համար հարկ եղավ վազել Կիրիլլովի մոտ։ Հենց Շատովը շրջվում էր՝ գնալու, Marie-ն սկսում էր մոլեգնած ետ կանչել նրան ու հանգստանում սոսկ այն ժամանակ, երբ սանդուղքի վրայից գլխապատառ ետ վազած Շատովը բացատրում էր, թե ընդամենը մի րոպեով է գնում՝ ամենաանհրաժեշտը բերելու և իսկույն կվերադառնա։
― Է՜, տիկին, ձեզ դժվար է գոհացնել,― ծիծաղեց Արինա Պրոխորովնան,― մեկ՜ մե՜կ կանգնիր դեմքով դեպի պատն ու չհամարձակվես ինձ նայել, մեկ էլ՝ չհամարձակվես մի րոպե անգամ բացակայել, լաց կլինեք։ Չէ՞ որ այդպես նա ուրիշ-ուրիշ բաներ էլ կմտածի։ Լավ, խելառություններ մի արեք, ես ծիծաղում եմ։
― Նա չի համարձակվի ոչինչ մտածել։
=== V ===
Շատովը Կիրիլլովին տեսավ սենյակում դեռևս անկյունից անկյուն քայլելիս, այնքան ցրված, որ մոռացել էր նույնիսկ Մարյայի գալստյան մասին,լսում ու չէր հասկանում։
― Ախ, հա՜,― հիշեց նա հանկարծ, ասես ճիգով և լոկ մի ակնթարթով կտրվելով իրեն կլանած ինչ-որ մտքից,― հա... պառավ կին... Կինը կամ պառավը։ Սպասեք, թե կինը, թե պառավը, չէ՞։ Հիշում եմ, գնացել էիր, պառավը կգա, բայց ոչ հիմա։ Վերցրեք բարձը։ Է՞լ ինչ։ Հա... Սպասեք, Շատով, դուք ունենո՞ւմ եք հավերժական ներդաշնակության րոպեներ։
=== VI ===
Գիշերն անցնում էր։ Շատովին վռնդում էին, նախատում, ետ կանչում։ Marie-ն հասել էր իր կյանքի համար վախի վերջին աստիճանին։ Նա բղավում էր, թե ուզում է ապրել, «անպայման, անպայման» և վախենում է մեռնել։ «Պետք չէ՜, պետք չէ»,― կրկնում էր նա։ Եթե չլիներ Արինա Պրոխորովնան, շատ վատ էր լինելու։ Կամաց-կամաց նա կատարելապես տիրապետեց իր հիվանդին։ Վերջինս սկսեց լսել նրա յուրաքանչյուր բառը, ամեն մի բղավոցը՝ երեխայի պես։ Արինա Պրոխորովնան դրան հասավ խստությամբ և ոչ փաղաքշանքով, փոխարենը՝ գործում էր վարպետորեն։ Լույսն սկսեց բացվել։ Արինա Պրոխորովնան հանկարծ մոգոնեց, թե Շատովը նոր դուրս էր վազել սանդուղքի վրա և Աստծուն էր աղոթում ու սկսեց ծիծաղել։ Marie-ն նույնպես ծիծաղեց չարացած, թունալի, ճիշտ կարծես ավելի թեթևացավ այդ ծիծաղից։ Ի վերջո, Շատովին դուրս արեցին վերջնականապես։ Բացվեց խոնավ, ցուրտ առավոտը։ Շատովը դեմքով սեղմվեց պատին՝ անկյունում,ճիշտ և ճիշտ երեկվա պես, երբ ներս մտավ Էրկելը։ Նա դողում Էր էր տերևի պես, վախենում Էր էր մտածել, բայց ուղեղը կառչում էր մտքում պատկերվող ամեն ինչից՝ այդպես երազում Է է լինում։ Անուրջներն անդադար տանում Էին էին նրան և անդադար կտրատվում, փտած թելերի պես։ Ի վերջո, սենյակից լսվեցին այլևս ոչ տնքոցներ, այլ զարհուրելի, զուտ կենդանական բղավոցներ՝ անտանելի, անդիմանալի։ Նա ուզում Էր խցել ականջները, բայց չէր կարողանում, ընկնում էր ծնկներին, անգիտակցաբար կրկնելով. «Marie! Marie!»։ Եվ ահա, վերջապես ճիչ լսվեց, նոր ճիչ էր, որից Շատովը ցնցվեց ու վեր թռավ ծնկած տեղից, փոքրիկի ճիչն էր՝ թույլ, խզված։ Նա խաչակնքվեց ու իրեն գցեց սենյակ։ Արինա Պրոխորովնայի ձեռքերի մեջ ճչում, ճստիկ թաթիկներն ու տոտիկներն էր թափահարում փոքրիկ, կարմիր, կնճռապատ էակը՝ ահավոր անպաշտպան ևքամու թեթևշնչից և քամու թեթև շնչից փոշեհատիկի պես կախված, սակայն ճչացող ու իր մասին ազդարարող, որ իբր նույնպես ամենակատարյալ իրավունքն ունի ապրելու... Marie-ն պառկած էր ասես անզգա, բայց մի րոպե անց բացեց աչքերը և տարօրինակ նայեց Շատովին, բոլորովին կարծես նոր էր այդ հայացքը, հատկապես ինչպիսի՝ նա դեռ ի զորու չէր հասկանալ, բայց նախկինում երբեք չէր տեսել ու չէր հիշում կնոջ այդ հայացքը։
― Տղա՞ է։ Տղա՞,― հիվանդ ձայնով հարցրեց կինը Արինա Պրոխորովնային։
Կիրիլլովը պառավին ուղարկեց՝ «շնորհավորելու», և բացի դրանից, տաք թեյ էլ էր ուղարկել, հենց նոր տապակած կոտլետներ և մսաջուր սպիտակ հացով՝ «Մարյա Իգնատևնայի» համար։ Հիվանդը մսաջուրը խմեց ագահությամբ, պառավը նորից բարուրեց փոքրիկին, Marie-ն Շատովին էլ ստիպեց կոտլետ ուտել։
Արդեն լրիվ մութ էր, երբ Շատովն արթնացավ։ Շտապ վառեց մոմն ու վազեց՝ պառավին կանչելու, բայց հազիվ էր իջել սանդուղքից, երբ ինչ-որ մեկի կամացուկ, անշտապ, դրսից իրեն ընդառաջ ելնող ոտնաձայնը զարմացրեց նրան։ Էրկելն էր։
Մի կերպ համոզեց կնոջը և խոստացավ վերադառնալ ճիշտ ժամը իննին։ Պինդ համբուրեց նրան, համբուրեց մանկանը և արագ վազեց Էրկելի մոտ։
Երկուսով ճամփա ելան դեպի ստավրոգինյան պուրակը Սկվորեշնիկիում, ուր մեկուկես տարի առաջ, մեկուսի տեղում, պուրակի ամենածայրին, այնտեղ, որտեղից արդեն սոճու անտառն Էր էր սկսվում, թաղված Էր էր իրեն վստահված տպարանը։ Վայրի ու ամայի տեղ էր, միանգամայն աննկատ՝ սկվորեշնիկովյան տնից բավական հեռու ընկած։ Ֆիլիպպովի տնից պիտի գնային երեքուկես, գուցեև չորս վերստ։
― Կարո՞ղ է լրիվ ոտքով ենք գնալու։ Ես կառք կվերցնեմ։
― Շատ եմ խնդրում ձեզ՝ չվերցնել,― առարկեց Էրկելը,― նրանք հենց դա էին պնդում։ Կառապանը նույնպես վկա Է։է։
― Է՛... գրողը տանի։ Միևնույն Էէ, միայն թե վերջացնել, վերջացնել։
Քայլեցին շատ արագ։
― Իսկ դուք հիմա կարծես թե շատ եք երջանիկ,― հետաքրքրությամբ նշեց Էրկելը։
== Գլուխ վեցերորդ. Բազում դժվարությունների գիշեր ==
Վիրգինսկին տուն վերադարձավ ընկճված և սաստիկ տագնապած, նրա համար ծանր էր և այն, որ պիտի թաքցներ ընտանիքից։ Նա սովոր էր ամեն ինչ հայտնել կնոջը, և եթե նրա բորբոքված ուղեղում այդ րոպեին մի նոր միտք չառկայծեր, հետագա գործողությունների մի նոր, հաշտեցնող պլան, ապա կարող է պատահել, պառկեր անկողնում, ինչպես Լյամշինը։ Սակայն նոր միտքը նրան գոտեպնդեց ու դա քիչ է, նույնիսկ անհամբերությամբ սկսեց սպասել ժամին և նույնիսկ հարկ եղածից ավելի շուտ ճամփա ընկավ հավաքատեղի։
Շատ մռայլ մի տեղ էր դա՝ ստավրոգինյան հսկայական պուրակի ծայրին։ Ես հետո դիտավորյալ գնացի այդ տեղը՝ նայելու, թե ինչքան մռայլ պիտի թվար դա աշնանային այն խստաշունչ երեկո։ Այդտեղից ծայր էր առնում հին, տնկովի անտառը։ Վիթխարի, դարավոր սոճիները խոժոռ ու տրտում բծերով առանձնանում էին խավարի մեջ։ Այնպիսի խավար, որ երկուքայլի երկու քայլի վրա համարյա չէր կարելի տեսնել միմյանց, սակայն Պյոտր Ստեպանովիչը, Լիպուտինը, իսկ հետո Էրկելն իրենց հետ լապտերներ բերեցին։ Հայտնի չէ, թե ինչի համար և երբ, անհիշելի ժամանակներում, կոպիտ ու անտաշ քարերով այստեղ բավական ծիծաղելի մի քարանձավ էր սարքվել։ Անձավի ներսում սեղանը, նստարանները վաղուց արդեն փտել ու կոտրատվել էին։ Սի Մի երկու հարյուր քայլ դեպի աջ վերջանում էր պուրակի երրորդ լճակը։ Հենց տան մոտից սկսվող այդ երեք լճակները սփռված էին մեկը մյուսի ետևից, մի վերստ ու ավելի, մինչև պուրակի ամենածայրը։ Դժվար էր ենթադրել, թե որևէ աղմուկ, բղավոց կամ նույնիսկ կրակոց կարող էր հասնել ստավրոգինյան լքյալ տան բնակիչներին։ Նիկոլայ Վսեվոլոդովիչի երեկվա մեկնելուց և Ալեքսեյ Եգորըյչի գնալուց հետո, տան մեջ ոչ ավելի, քան հինգ, թե վեց հոգի էին մնացել, այսպես ասած, հաշմանդամային բնույթի մարդիկ։ Համենայն դեպս, համարյա կատարյալ հավանականությամբ կարելի էր ենթադրել, որ եթե այդ մեկուսացված բնակիչներից մեկնումեկը լսեր էլ բղավոցներ կամ օգնության ճիչեր, ապա սոսկ վախ կհարուցեին դրանք, բայց և ոչ ոք տաք վառարանների և տաքացրած թախտերի վրայից չէր շարժվի օգնության։
Վեցն անց քսան, համարյա արդեն բոլորը, բացի Շատովի ետևից ուղարկված Էրկելից, հավաքվել էին։ Պյոտր Ստեպանովիչն այս անգամ չուշացավ, նա եկել էր Տոլկաչենկոյի հետ։ Տոլկաչենկոն խոժոռված էր ու մտահոգ, նրա շինծու և հանդուգն-պարծենկոտ ամբողջ վճռականությունը չքացել էր։ Նա համարյա չէր հեռանում Պյոտր Ստեպանովիչից և թվում էր, հանկարծակի դարձել էր անսահմանորեն նվիրված նրան, հաճախակի և իրար անցած սկսում էր փսփսալ նրա հետ, բայց սա համարյա չէր պատասխանում նրան, կամ էլ փնթփնթում ինչ-որ բան՝ օձիքն ազատելու համար։
― Եթե դուք, պարոն Վիրգինսկի, հանկարծ երջանկանայիք,― քայլ գցեց նրա կողմը Պյոտր Ստեպանովիչը,― ապա կհետաձգեի՞ք, արդյոք, ոչ թե մատնությունը, խոսքը դրա մասին չէ, այլ որևէ քաղաքացիական սրտոտ սխրանք, որը մտադրվել էիք նախքան երջանկությունը, որը կհամարեիք ձեր պարտքն ու պարտականությունը, չնայած վտանգին ու երջանկության կորստին։
― Ոչ, չէի հետաձգի։ Ոչ մի դեպքում չէի հետաձգի,―սոսկալի ― սոսկալի անհեթեթ մի եռանդով արտաբերեց Վիրգինսկին՝ ամբողջովին իրար անցած։
― Ավելի շուտ կկամենայիք նորից դժբախտ լինել, քան՝ սրիկա՞։
― Այո, այո... Ես նույնիսկ միանգամայն հակառակը... կուզեի լինել կատարյալ սրիկա... այսինքն՝ չէ... թեև ամենևին ոչ սրիկա, այլ հակառակը, բոլորովին դժբախտ, քան սրիկա։
― Դե, ուրեմն, իմացեք, որ Շատովն այդ մատնությունը համարում է իր քաղաքացիական սխրանքը, իր ամենաբարձրագույն համոզմունքը, իսկ ապացույցն այն է, որ ինքն էլ մասամբ վտանգում է իրեն կառավարության առաջ, թեև, ինչ խոսք, իրեն շատ բան կներեն՝ մատնության համար։ էդպիսի Էդպիսի մեկն արդեն ոչ մի դեպքում չի հրաժարվի։ Ոչ մի երջանկություն չի հաղթի, մեկ օր անց խելքը գլուխը կգա, ինքն իրեն նախատելով կգնա ու կանի։ Բացի դրանից, ոչ մի երջանկություն էլ չեմ տեսնում, որ կինը երեք տարի անց եկել է նրա մոտ՝ ծնելու Ստավրոգինի երեխային։
― Բայց չէ որ ոչ ոք չի տեսել մատնագիրը,― հանկարծակի ու հաստատակամ ասաց Շիգալյովը։
― Ես բողոքում եմ, ես բողոքում եմ,― լարել էր Վիրգինսկին։
― Ծայրահեղ դեպքում, մի բղավեք, ազդանշանը չենք լսի։ Շատովը, պարոնայք... (Գրողը տանի, ի՜նչ հիմարություն է սա հիմա)։ Ես արդեն ասել եմ ձեզ, որ Շատովը սլավոնապաշտ է, այսինքն, ամենահիմար մարդկանցից մեկը... Իսկ իմիջիայլոց, գրողը տանի, դա միևնույն է և թքած դրա վրա։ Դուք ինձ միայն շփոթեցնում եք... Շատովը, պարոնայք, չարացած մարդ է եղել և քանի որ, այդուհանդերձ, պատկանել է միությանը, ուզեի թե չուզեի, բայց մինչև վերջին րոպեն հույս եմ ունեցել, որ նրան կարելի է օգտագործել ընդհանուր գործի համար և օգտագործել որպես չարացած մարդու։ Ես նրան պահպանել եմ ու խնայել, չնայած հստակագույն հրահանգներին... Ես նրան խնայել եմ հարյուր անգամ ավելի, քան արժեր։ Բայց նա ավարտեց նրանով, որ մատնեց։ էԷ, գրողը տանի, թքած... Իսկ ահա, մեկնումեկդ փորձեք ճողոպրել հիմա։ Ձեզնից ոչ մեկն իրավունք չունի լքել գործը։ Դուք կարող եք նրա հետ համբուրվել թեկուզ, եթե ուզում եք, սակայն ընդհանուր գործին դավաճանել ազնիվ խոսքով, իրավունք չունեք։ Այդպես վարվում են խոզերը և կառավարության կողմից կաշառվածները։
― Իսկ ո՞վ է այստեղ կառավարությունից կաշառվածը,― նորից քամիչով անցկացրեց Լիպուտինը։
Ըստ երևույթին, ապշած էր։
― Ես նրա մասին միանգամայն ուրիշ բան էի մտածում,―ավելացրեց ― ավելացրեց նա մտախոհ։
Առայժմ նրա մոտ թողեցին Էրկելին։ Հարկ էր շտապել մեռյալի խնդրում, բղավոցներն այնքան էին, որ կարող էին մոտերքից լսել նաև։ Տոլկաչենկոն և Պյոտր Ստեպանովիչը վերցրին լապտերները, դիակը բռնեցին գլխի կողմից։ Լիպուտինը և Վիրգինսկին բռնեցին ոտքերից ու տարան։ Երկուքարը հետը՝ բեռը ծանր էր, իսկ տարածությունն ավելի քան երկու հարյուր քայլ կլիներ։ Բոլորից ուժեղը Տոլկաչենկոն էր։ Նա խորհուրդ տվեց համաքայլ գնալ, բայց ոչ ոք չպատասխանեց նրան, ու քայլեցին խառնիխուռն։ Պյոտր Ստեպանովիչը գնում էր առջևից և լրիվ կռացած, իր ուսին էր տանում մեռյալի գլուխը՝ ձախ ձեռքով ներքևից բռնած քարը։ Քանի որ Տոլկաչենկոն ճամփի լրիվ կեսը չկռահեց, որ օգնի նրան՝ քարը բռնելուն, Պյոտր Ստեպանովիչը, ի վերջո հայհոյանքով գոռաց վրան։ Գոռոցը հանկարծակի էր և միայնակ։ Բոլորը շարունակում էին տանել լուռ, և միայն հենց լճի մոտ Վիրգինսկին՝ բեռան տակ կռացած և ասես հոգնած այդ ծանրությունից, հանկարծ բացականչեց նորից նույնպիսի բարձր ու լալկան ձայնով.
Տեղը, ուր վերջանում էր այդ երրորդ, սկվորեշնիկյան բավական խոշոր լիճը, ուր հասցրին սպանվածին, պուրակի ամենաամայի և չհաճախվող անկյուններից էր, հատկապես տարվա այդ ուշ եղանակին։ Այդ ծայրին լճափը խոտածածկ էր։ Լապտերը ցած դրեցին, դիակը ճոճեցին ու գցեցին ջուրը։ Խուլ ու տևական շրմփոց լսվեց։ Պյոտոր Ստեպանովիչը բարձրացրեց լապտերը, նրա ետևում տնկվեցին բոլորը՝ հետաքրքրությամբ հետևելով, թե ինչպես է սուզվում դիակը։ Բայց արդեն ոչինչ չէր երևում՝ քարեր կապած մարմինը տեղնուտեղը չքացավ։ Ջրի մակերեսին հայտնված ջրի խոշոր շիթերն արագ մարեցին։ Գործն ավարտված էր։
― Պարոնայք,― բոլորին դիմեց Պյոտր Ստեպանովիչը,― հիմա մենք կցրվենք։ Անկասկած, դուք պիտի զգաք այն ազատ հպարտությունը, որը շաղկապված է ազատ պարտքի կատարմանը։ Իսկ եթե հիմա, ցավոք սրտի, անհանգստացած եք նման զգացումների համար, ապա անկասկած, կզգաք դա վաղը, երբ արդեն ամոթ կլինի չզգալ։ Լյամշինի չափազանց ամոթալի հուզմունքը ես համաձայն եմ դիտել որպես զառանցանք, առավել ևս, որ նա, ասում են, իսկապես վատառողջ էր առավոտից։ Իսկ ձեզ, Վիրգինսկի, ազատ խորհրդածության մի վայրկյանը ցույց կտա, որ ընդհանուր գործի շահերից ելնելով, չէր կարելի առաջնորդվել ազնիվ խոսքով, այլ պետք էր հենց այնպես, ինչպես մենք արեցինք։ Հետևանքները ձեզ ցույց կտան, որ եղել է մատնություն։ Ես համաձայն եմ մոռանալ ձեր բացականչությունները։ Ինչ վերաբերում է վտանգին, ապա ոչինչ չի կանխատեսվում։ Ոչ մեկի մտքով չի անցնի կասկածել մեզնից որևէ մեկին, հատկապես եթե կարողանաք ինքներդ ձեզ պահել, այնպես որ գլխավորը, այնուամենայնիվ, հենց ձեզնից է կախված և կատարյալ համոզմունքից, ինչում, հուսով եմ, վաղն ևեթ կհաստատվեք։ Իմիջիայլոց, հենց դրա համար էլ համախմբվել եք համախոհների ազատ միասնության առանձին կազմակերպության մեջ, որպեսզի ընդհանուր գործում միմյանց միջև կիսեք եռանդը՝ տվյալ պահին, ու եթե պետք է, հետևեք և նկատեք մեկդ մյուսին։ Մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է վերին հաշվետվությամբ։ Դուք կոչված եք նորացնել լճացումից խարխլվող ու նեխող գործը, միշտ աչքի առաջ ունեցեք դա՝ առույգության համար։ Ձեր համակ քայլն առայժմ այն է, որ ամեն ինչ խորտակվի, թե պետությունը, թե նրա բարոյականությունը։ Կմնանք սոսկ մենք, որ նախապես նշել ենք մեզ իշխանության բերելու համար, խելացիներին կմիացնենք մեզ, իսկ անխելքներին կհեծնենք-կքշենք։ Դրանից դուք չպետք է նեղվեք։ Հարկ է վերադաստիարակել սերունդը՝ ազատությանն արժանի դարձնելու համար։ Դեռևս բազում հազարավոր Շատովներ են սպասվում։ Մենք կազմակերպվում ենք, ուղղությունը գրավելու համար, ինչ պարապ ընկած է ու բերանը բաց մեզ է սպասում, ամոթ էլ է ձեռքը չառնել։ Հիմա ես կգնամ Կիրիլլովի մոտ և առավոտյան կլինի այն փաստաթուղթը, որով նա, մեռնելիս, կառավարության հետ բացատրվելու ձևով, ամեն ինչ կվերցնի իր վրա։ Նման զուգորդումից ավելի հավանական ոչինչ չի կարող լինել։ Նախ և առաջ, նա թշնամություն ուներ Շատովի հետ, միասին ապրել են Ամերիկայում, նշանակում է՝ գժտվելու ժամանակ ունեցել են։ Հայտնի է, որ Շատովը փոխել է համոզմունքները, նշանակում է, նրանց թշնամությունը համոզմունքներից է և մատնության վախից, այսինքն՝ ամենաչներվողը։ Ամեն ինչ այդպես էլ կգրվի։ Վերջապես, կհիշատակվի, որ նրա մոտ, Ֆիլիպպովի տանը, բնակվել է Ֆեդկան։ Այդպիսով, այս ամենը կատարելապես կհեռացնի մեզնից ամենայն կասկած, որովհետև բոլոր այդ ոչխարի գլուխները կկորցնեն իրենց։ Պարոնայք, վաղն արդեն մենք չենք հանդիպի, շատ կարճ ժամանակով ես կբացակայեմ, գավառ եմ գնալու։ Բայց վաղը չէ մյուս օրն իմ տեղեկությունները կստանաք։ Ես ձեզ խորհուրդ կտայի հենց վաղվա օրը տներում մնալ։ Հիմա բոլորս զույգ-զույգ կգնանք տարբեր ճանապարհներով։ Տոլկաչենկո, ձեզ կխնդրեմ զբաղվել Լյամշինով և տուն հասցնել նրան։ Դուք կարող եք ներգործել նրա վրա և գլխավորը՝ բացատրել, թե ինչ աստիճան կարող է հենց իրեն վնասել իր փոքրոգությամբ։ Պարոն Վիրգինսկի, ձեր ազգական Շիգալյովին, ինչպես և ձեզ, չես չեմ ուզում կասկածել՝ նա չի մատնի։ Կմնա ափսոսել՝ նրա արարքի համար, բայց և այնպես, նա դեռևս չի դիմել, որ թողնում է միությունը, ուստի և դեռ վաղ է նրան թաղել։ Դե, պարոնայք, շուտ անենք, թեև ոչխարի գլուխներ են այնտեղ, բայց զգուշությունը, այնուամենայնիվ, չի խանգարի...
Վիրգինսկին ճամփա ընկավ Էրկելի հետ։ Էրկելը, Լյամշինին հանձնելով Տոլկաչենկոյին, հասցրեց նրան մոտեցնել Պյոտր Ստեպանովիչին և հայտնել, որ սա ուշքի է եկել, զղջում ու ներողություն է խնդրում և նույնիսկ չի հիշում, թե ինչ կատարվեց իր հետ։ Պյոտր Ստեպանովիչը գնաց մենակ, լճերի դիմացի կողմով, պուրակի մոտով։ Դա ամենահեռու ճանապարհն էր։ Ի զարմանս նրա, համարյա ճամփի կեսին, նրան հասավ Լիպուտինը։
― Դա՞ որտեղից գտաք։
― Սիայն Միայն մի բան ասեք ինձ։
― Իսկ ի՞նչ։ Ի դեպ, ես ուզում եմ, որ դուք չքվեք։
Սկզբում նա մտավ իր տուն և խնամքով, առանց շտապելու, դարսեց ճամպրուկը։ Առավոտյան ժամը վեցին շարժվում էր ճեպընթաց գնացքը։ Վաղ ժամի այդ ճեպընթացը շաբաթական մեկ անգամ էր լինում ու սահմանված էր բոլորովին վերջերս, առայժմ սոսկ որպես փորձ։ Պյոտր Ստեպանովիչը թեև նախազգուշացրեց մերոնց, որ ժամանակավորապես հեռանում է իբր թե գավառ, բայց, ինչպես պարզվեց հետագայում, նրա մտադրությունները միանգամայն ուրիշ էին։― Ճամպրուկը կողպելով՝ նա վճարեց տանտիրուհուն, ում նախապես տեղյակ էր պահել և կառքով գնաց Էրկելի տուն, որն ապրում էր կայարանին մոտ։ Իսկ հետո արդեն, գիշերվա ժամը համարյա մեկին, գնաց Կիրիլլովի մոտ, ում տուն մտավ դարձյալ Ֆեդկայի գաղտնի անցքով։
Պյոտր Ստեպանովիչի հոգեվիճակն ահավոր էր։ Իր համար չափազանց կարևոր ուրիշ-ուրիշ տհաճություններից բացի (դեռևս ոչինչ չէր կարողացել իմանալ Ստավրոգինի մասին), ինչպես թվում է, քանզի չեմ կարող հաստատ պնդել, օրվա ընթացքում ինչ-որ տեղից (ամենահավանականը՝ Պետերբուրգից) գաղտնի մի ծանուցում էր ստացել մոտ ժամանակներս իրեն սպասող ինչ-որ վտանգի մասին։ Հարկավ, այդ ժամանակի շուրջ հիմա մեր քաղաքում շատ առասպելներ են շրջում։ Բայց եթե որևիցե բան հաստատ հայտնի է, ապա սոսկ նրանց, ովքեր պարտավոր են դա իմանալ։ Ես միայն ենթադրում եմ անձնական կարծիքով, որ Պյոտր Ստեպանովիչը կարող էր ինչ-ինչ գործեր ունենալ նաև բացի մեր քաղաքից, այնպես որ իսկապես կարող էր ծանուցում ստացած լինել։ Նույնիսկ համոզված եմ, հակառակ Լիպուտինի ցինիկ և հուսաբեկ երկմտության, որ նա իսկապես էլ կարող էր երկու-երեք հնգյակ ունենալ, մերից բացի, ասենք, մայրաքաղաքներում։ Իսկ եթե ոչ հնգյակներ, ապա կապեր և հարաբերություններ՝ գուցեև, նույնիսկ շատ արտառոց։ Նրա մեկնելուց ոչ ավելի, քան Երեք երեք օր անց մեզ մոտ մայրաքաղաքից հրաման ստացվեց անհապաղ ձերբակալել նրան՝ թե հատկապես ինչ գործի համար, մեր թե ուրիշ, չգիտեմ։ Հրամանը տեղ հասավ այն ժամանակ հենց, որ սաստկացնի մեր ղեկավարությանը և մինչ այդ համառորեն թեթևամիտ հասարակությանը հանկարծ համակած սարսափի ցնցող, համարյա թե միստիկ տպավորությունը ուսանող Շատովի խորհրդավոր և բազմանշանակալի սպանության հայտնաբերման, մեր անհեթեթությունների չափը լրացրած սպանության և այդ դեպքն ուղեկցող արտակարգ հանելուկային հանգամանքների կապակցությամբ։ Սակայն հրամանն ուշացել էր. Պյոտր Ստեպանովիչն այդ ժամանակ արդեն Պետերբուրգում էր գտնվում, ուրիշի անվան տակ, որտեղից, հոտն առնելով, թե բանն ինչ է, վայրկենապես ճողոպրեց արտասահման... Իմիջիայլոց, չափից ավելի շատ առաջ անցա։
Նա մտավ Կիրիլլովի մոտ՝ չարացած ու կրակոտ տեսքով։ Գլխավոր գործից բացի, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան պոկել Կիրիլլովից, ինչ-որ բան թափել նրա վրա։ Կիրիլլովը մի տեսակ ուրախացավ նրա գալստյամբ, երևում էր, որ ահավոր երկար ու հիվանդագին անհամբերությամբ էր սպասել։ Դեմքը սովորականից գունատ էր, սև աչքերի հայացքը՝ ծանր ու անթեք։
― Չկանխատեսելու բան չկար։ Այ, այս ատրճանակով (նա հանեց ատրճանակը, ըստ երևույթին, ցույց տալու, բայց էլ չպահեց, աջ ձեռքում բռնել էր, ասես պատրաստ)։― Բայց դուք տարօրինակ մարդ եք, Կիրիլլով, չէ որ ինքներդ գիտեիք, որ դրանով էլ կվերջանա այդ տխմար մարդու գործը։ Էլ ի՞նչ կար կանխատեսելու։ Մի քանի անգամ ծամել ու ձեր բերանն եմ դրել։ Շատովը մատնագիր էր պատրաստում՝ ես հետևում էի, ոչ մի կերպ թողնել չի կարելի։ Ձեզ էլ էր հրահանգված հետևել, հենց ինքներդ ինձ հայտնեցիք երկու շաբաթ առաջ...
― Լռիր։ Այդ բանն արել ես, որովհետև ժնևում Ժնևում նա թքել է երեսիդ։
― Դրա համար էլ, ուրիշ բաների համար էլ։ Շատ ուրիշ բաների, իմիջիայլոց, առանց որևէ չարության։ Ի՞նչ կա՝ վեր թռչելու։ Ի՞նչ կարիք կա՝ ձևեր թափելու։ Օհո՜։ Ուրեմն, ահա, թե ինչ...
― Չի լինի։
― Ի՜նչ ստորություն և ի՜նչ հիմարություն,― չարացածությունից կանաչ կտրեց Պյոտր Ստեպանովիչը։― Իմիջիայլոց, ես դա կանխազգում էի։ Իմացեք, որ ինձ նեղը չեք լծում։ գցում։ Թեև՝ ինչպես կուզեք։ Եթե կարողանայի ձեզ ստիպել ուժով, կստիպեի։ Ի դեպ, դուք սրիկա եք,― ավելի ու ավելի չէր կարողանում իրեն զսպել Պյոտր Ստեպանովիչը։― Այն ժամանակ դուք մեզնից փող խնդրեցիք և սարեր խոստացաք... Միայն թե ես առանց արդյունքի չեմ գնա, այնուամենայնիվ, ծայրահեղ դեպքում կտեսնեմ, թե ինչպես եք ինքներդ ձեր գանգը փշրում։
― Ես ուզում եմ, որ հիմա դուրս գաս,― նրա դիմաց հաստատուն կանգ առավ Կիրիլլովը։
― Չէ՜, այդ մեկն արդեն՝ ոչ մի կերպ,― ատրճանակը նորից ձեռքն առավ Պյոտր Ստեպանովիչը,― հիմա թերևս չարության ու վախկոտության դրդմամբ ձեր գլուխը կմտնի հետաձգել ամեն ինչ ու վաղը գնալ՝ մատնելու, նորից մի քիչ փող ստանալու համար, չէ որ դրա համար կվճարեն։ Գրողը տանի ձեզ նման մարդկանց, ամեն ինչի պատրաստ եք։ Սիայն Միայն թե մի անհանգստացեք, ես ամեն բան կանխատեսել եմ. ես չեմ գնա, մինչև այս ատրճանակով չփշրեմ ձեր գանգը, ինչպես ստոր Շատովինը, եթե վախենաք ու մտադրությունը հետաձգեք, գրողը տանի ձեզ։
― Անպայման ուզում ես իմ արյո՞ւնն էլ տեսնել։
― Հասկացեք, չարությունից չեմ անում դա, ինձ համար միևնույն է։ Պատճառն այն է, որ հանգիստ լինեմ մեր գործի համար։ Մարդուս վրա հույս դնել չի կարելի, ինքներդ եք տեսնում։ Ես ոչինչ չեմ հասկանում, թե որն է ինքն իրեն մեռցնելու ձեր այդ երևակայությունը։ Ես չեմ հորինել ձեզ համար, այլ ինքներդ՝ ինձնից առաջ ու այդ մասին հայտնել եք նախապես ոչ ինձ, այլ անդամներին՝ արտասահմանում։ Եվ նկատի ունեցեք, նրանցից ոչ ոք չի ստիպել խոստովանել, նրանցից ոչ մեկը ձեզ չի ճանաչել բոլորովին, այլ ինքներդ եք եկել՝ անկեղծանալու, զգացմունքայնությունից։ Է՛, ինչ արած, եթե այն ժամանակ դրա վրա հիմնվեց, ձեր իսկ համաձայնությամբ և առաջարկությամբ (նկատի առեք ձեզ համար՝ առաջարկությամբ), այստեղի գործողությունների մի պլան, որը հիմա արդեն ոչ մի կերպ փոխելչի փոխել չի կարելի։ Հիմա դուք ձեզ այնպես եք պահել, որ արդեն չափից ավելի գիտեք ավելորդ բաներ։ Եթե ցնորվեք ու վաղը գնաք՝ մատնելու, չէ որ դա էլ ձեռնտու չի լինի ձեզ, ի՞նչ եք մտածում այդ մասին։ Չէ-է՛, դուք պարտավորվել եք, դուք խոսք եք տվել, դուք փող եք վերցրել։ Այդ մեկը ոչ մի կերպ չեք կարող ժխտել...
Պյոտր Ստեպանովիչը սաստիկ բորբոքված էր, բայց Կիրիլլովը վաղուց արդեն չէր լսում։ Նորից մտազբաղ գնում-գալիս էր սենյակում։
Պյոտր Ստեպանովիչը պատասխանեց համարյա բնական պարզամտությամբ.
― էհԷհ, թող որ այդպիսի ստոր լինեմ, միայն թե վերջին րոպեներին ձեզ համար միևնո՞ւյնը չէ, Կիրիլլով։ Լավ, ինչի՞ համար ենք վիճում, ասացեք խնդրեմ, դուք այդպիսի մարդ եք, ես՝ այսպիսի, դրանից ի՞նչ։ Գումարած, որ երկուսս էլ...
― Ստորներ ենք։
― Մի՞թե չես հասկանում, որ միմիայն այդ պատճառով կարելի է ինքնասպան լինել։ Դու չես հասկանում, որ կարող է այդպիսի մի մարդ լինել, մի հոգի ձեր հազարավոր միլիոններից, մեկը, որը չի ուզենա և չի դիմանա։
― Ես հասկանում եմ միայն, որ դուք, կարծես թե տատանվում եք, եք։ Դա շատ վատ է։
― Ստավրոգինին նույնպես գաղափարը խժռեց,― դիտողությունը չնկատեց Կիրիլլովը՝ մռայլված քայլելով սենյակում։
― Այ, ձեր այդ մի կետը երբեք չեմ կարողացել հասկանալ, ինչի՞ համար եք դուք Աստված։
― Եթե կա Աստված, ապա կամքը նրանն է ամբողջ, և նրա կամքից դուրս ես չեմ կարող։ Եթե չկա,ապա ամբողջ կամքն իմն է, և ես պարտավոր եմ ինքնակամությունս հայտարարել։
― Ինքնակամությո՞ւն։ Իսկ ինչո՞ւ եք պարտավոր։
Կիրիլլովը լուռ մնաց։
― Գիտեք ինչ, իմ կարծիքով, դուք տերտերից էլ շատ եք հավատում։― Ո՞ւմ։ ''Նրա՞ն''։ Լսիր,― կանգ առավ Կիրիլլովն անշարժ՝ կատաղած հայացքով նայելով իր դիմաց։― Մեծ գաղափար լսիր, եղել է մեկ օր երկրիս երեսին, ու երկրի մեջտեղում երեք խաչ է եղել։ Մեկը խաչի վրա այնքան է հավատացել, որ ասել է մյուսին. «Այսօր ինձ հետ կլինես դրախտում»։ Օրն ավարտվել է, երկուսն էլ մահացել են, գնացել ու չեն գտել ոչ դրախտ, ոչ հարություն։ Ասվածը չի արդարացել։ Լսիր, այդ մարդը բարձրագույնն էր ամբողջ երկրի վրա, այն ամենն էր, ինչի համար պիտի ապրեր երկիրը։ Ամբողջ մոլորակը, իր վրա եղած ամեն ինչով, առանց այդ մարդու՝ զուտ խելագարություն է։ Չի եղել ոչ նախքան, ոչ հետո ''նրան'' այդպիսի մի բան, նույնիսկ մինչև հրաշքը։ Հրաշքն էլ այն է հենց, որ չի եղել ու չի լինելու նման բան երբեք։ Իսկ եթե այդպես է, եթե բնության օրենքները չեն ափսոսել և ''դա'', նույնիսկ իրենց հրաշքն էլ չեն ափսոսել, այլ ստիպել են ''նրան'' նաև ապրել ստի մեջ ու մեռնել հանուն ստի, նշանակում է, ամբողջ մոլորակը սուտ է որ կա և հիմնված է ստի ու հիմար քմծիծաղի վրա։ Նշանակում է, մոլորակի բուն օրենքներն են սուտ ու սատանայական վոդևիլ։ Իսկ ինչի՞ համար ապրել, պատասխանիր, եթե դու մարդ ես։հավատում։
― Դա գործի Ո՞ւմ։ ''Նրա՞ն''։ Լսիր,― կանգ առավ Կիրիլլովն անշարժ՝ կատաղած հայացքով նայելով իր դիմաց։― Մեծ գաղափար լսիր, եղել է մեկ ուրիշ կողմն է։ Ինձ թվում օր երկրիս երեսին, ու երկրի մեջտեղում երեք խաչ էեղել։ Մեկը խաչի վրա այնքան է հավատացել, դուք երկու տարբեր պատճառներ եք խառնել, իսկ դա շատ որ ասել է մյուսին. «Այսօր ինձ հետ կլինես դրախտում»։ Օրն ավարտվել է անբարեհույս։ Բայց ներեցեք, լավերկուսն էլ մահացել են, իսկ գնացել ու չեն գտել ոչ դրախտ, ոչ հարություն։ Ասվածը չի արդարացել։ Լսիր, այդ մարդը բարձրագույնն էր ամբողջ երկրի վրա, այն ամենն էր, ինչի համար պիտի ապրեր երկիրը։ Ամբողջ մոլորակը, իր վրա եղած ամեն ինչով, առանց այդ մարդու՝ զուտ խելագարություն է։ Չի եղել ոչ նախքան, ոչ հետո ''նրան'' այդպիսի մի բան, նույնիսկ մինչև հրաշքը։ Հրաշքն էլ այն է հենց, որ չի եղել ու չի լինելու նման բան երբեք։ Իսկ եթե դո՞ւք եք աստված։ Եթե վերջացել այդպես է սուտը , եթե բնության օրենքները չեն ափսոսել և դուք կռահել եք''դա'', որ ամբողջ սուտը նրանից նույնիսկ իրենց հրաշքն էլ չեն ափսոսել, այլ ստիպել են ''նրան'' նաև ապրել ստի մեջ ու մեռնել հանուն ստի, նշանակում է, ամբողջ մոլորակը սուտ է որ եղել կա և հիմնված է նախկին Աստված։ստի ու հիմար քմծիծաղի վրա։ Նշանակում է, մոլորակի բուն օրենքներն են սուտ ու սատանայական վոդևիլ։ Իսկ ինչի՞ համար ապրել, պատասխանիր, եթե դու մարդ ես։
― Վերջապես հասկացարԴա գործի մեկ ուրիշ կողմն է։ Ինձ թվում է,― ցնծագին բղավեց Կիրիլլովը։դուք երկու տարբեր պատճառներ եք խառնել, իսկ դա շատ է անբարեհույս։ Բայց ներեցեք, լավ, իսկ եթե դո՞ւք եք աստված։ Եթե վերջացել է սուտը և դուք կռահել եք, որ ամբողջ սուտը նրանից է, որ եղել է նախկին Աստված։
― Վերջապես հասկացար,― ցնծագին բղավեց Կիրիլլովը։― Նշանակում է, կարելի է հասկանալ, եթե նույնիսկ քեզ պես մեկը հասկացավ։ Հիմա հասկանում ես, որ բոլորի համար լրիվ փրկությունն այդ միտքը բոլորին ապացուցելն է։ Ո՞վ է ապացուցելու։ Ես։ Ես չեմ հասկանում, ինչպես կարող էր մինչև հիմա անաստվածն իմանալ, որ Աստված չկա և չսպանել իրեն հենց նույն պահին։ Գիտնալ, որ չկա Աստված և չգիտնալ միանգամից, որ ինքդ ես դարձել Աստված՝ անհեթեթություն է, այլապես անպայման կսպանես ինքդ քեզ։ Եթե գիտնաս, որ թագավոր ես, արդեն չես սպանի քեզ, այլ կապրես փառքի ամենագագաթնակետին։ Սակայն մեկը, նա, որ առաջինն է, պիտի իրեն սպանի անպայման, այլապես էլ ո՞վ կսկսի և կապացուցի։ Ես կսպանեմ ինձ անպայման, որպեսզի սկսեմ և ապացուցեմ։ Ես դեռևս սոսկ Աստված եմ ակամա և դժբախտ եմ ես, քանզի ''պարտավոր եմ'' ինքնակամություն հայտարարել։ Բոլորը դժբախտ են այն պատճառով, որ վախենում են ինքնակամություն հայտարարել։ Մինչև հիմա մարդն այն պատճառով է այնքան դժբախտ ու թշվառ, որ վախեցել է հայտարարել ինքնակամության ամենագլխավոր կետը և ինքնակամություն է արել գողունի, դպրոցականի պես։ Ես ահավոր դժբախտ եմ, քանզի ահավոր վախենում եմ։ Վախը նզովքն է մարդու... Սակայն ես հայտարարում եմ ինքնակամություն, ես պարտավոր եմ հավատալ, որ չեմ հավատում։ Ես կսկսեմ ու կավարտեմ, և դուռը կբացեմ։ Ու կփրկեմ։ Սիմիայն սա կփրկի բոլոր մարդկանց և հենց հաջորդ սերունդը կվերածնի ֆիզիկապես, քանզի ներկայիս ֆիզիկական տեսքով, ինչքան մտածել եմ, մարդը չի կարող ոչ մի կերպ մնալ առանց նախկին Աստծո։ Ես երեք տարի որոնել եմ իմ աստվածության հատկանիշը և գտել եմ. հատկանիշն իմ աստվածության՝ ինքնակամությունն է։ Դա ամենն է, ինչով կարող եմ գլխավոր կետում ըմբոստություն ցույց տալ և նոր ու ահավոր ազատությունն իմ։ Քանզի դա շատ է ահավոր։ Ես ինձ սպանում եմ՝ ցույց տալու համար ըմբոստություն և նոր ու ահավոր ազատությունն իմ։
Նրա դեմքն անբնական գունատ էր, հայացքը՝ անտանելի ծանր։ Տենդի մեջ էր կարծես։ Պյոտր Ստեպանովիչի մտքով անցավ, որ հիմա նա կընկնի։
― Տուր գրիչը,― հանկարծ միանգամայն անսպասելի բղավեց Կիրիլլովը՝ վճռական ոգեշնչմամբ։― Թելադրիր, ամեն ինչ կստորագրեմ։ Եվ որ Շատովին եմ սպանել, կստորագրեմ։ Թելադրիր, քանի դեռ ծիծաղելի է ինձ համար։ Չեմ վախենում գոռոզամիտ ստրուկների մտքերից։ Ինքդ կտեսնես, որ ամենայն գաղտնիք հայտնի է դառնում։ իսկ Իսկ դու կտրորվես... Հավատո՜ւմ եմ։ Հավատո՜ւմ եմ։
Պյոտր Ստեպանովիչը պոկվեց տեղից և ակնթարթորեն մոտ բերեց թանաքամանը, թուղթը և սկսեց թելադրել՝ որսալով պահը և սրսփալով հաջողության համար։
― Սպասիր,― ձեռքն ամուր թղթի վրա դրեց Կիրիլլովը,― սպասիր, ցնդաբանություն է։ Ես ուզում եմ գրել, թե ում հետ եմ սպանել։ Ֆեդկա՞ն ինչի համար։ Հապա հրդե՞հը։ Ես ամեն ինչն եմ ուզում և հայհոյել եմ ուզում, երանգո՜վ, երանգո՜վ։
― Բավական է, Կիրիլլով, հավատացնում եմ ձեզ, որ բավական է...― համարյա աղաչում էր Պյոտր Ստեպանովիչը, դողալով, որ նա չպատառոտի թուղթը։― Որպեսզի հավատան, պետք է ինչքան կարելի է, մշուշոտ լինի, հենց այդպես, հենց միայն ակնարկումներով։ Պետք է ցույց տալ ճշմարտության միայն մի փոքր անկյունը, միայն այնքան, որ բարկացնես նրանց։ Սիշտ Միշտ էլ իրենք իրենց ավելի ստեր կասեն, քան մենք, իսկ չէ որ դա ամենալավն է, ամենալավը։ Տվեք, հոյակապ է և այդպես, տվեք, տվեք։
Եվ նա անընդհատ ջանում էր խլել թուղթը։ Կիրիլլովը, աչքերը չռած, լսում ու կարծես աշխատում էր գլխի ընկնել, բայց կարծես դադարել էր հասկանալ։
― Հերիք է, հերիք,― շարունակ կրկնում էր Պյոտր Ստեպանովիչը։
― Սպասիր, մի քիչ էլ... Գիտես, մի հատ էլ ֆրանսերեն կստորագրեմ՝ «de KiriioffKiriloff, gentilhomme russe et citoyen du monde»<ref>Կիրիլլով՝ ռուս ազնվական և աշխարհի քաղաքացի (ֆրանս.)։</ref>։ Հա-հա-հա,― քրքջաց նա։― Չէ, չէ, սպասիր, ամենից լավը գտա. gentilhomme-seminariste russe et citoye du monde civilise!<ref>Ռուս ազնվական-ճեմարանական և քաղաքակիրթ աշխարհի քաղաքացի (ֆրանս.)։</ref> ահա թե որն է լավը ամեն տեսակ...― վեր թռավ բազմոցից և հանկարծ արագ շարժումով լուսամուտագոգից վերցրեց ատրճանակը, ձեռքում բռնած վազեց մյուս սենյակ և դուռը պինդ կոդպեց կողպեց իր վրա։ Պյոտր Ստեպանովիչը մի րոպե կանգնած էր՝ մտորումների մեջ, նայում էր դռանը։
«Եթե հիմա, այսպես, ուրեմն, կկրակի, իսկ որ սկսեց մտածել՝ ոչինչ էլ չի լինի»։
Առայժմ վերցրեց թուղթը, նստեց և նորից աչքի անցկացրեց։ Հայտարարության տարբերակը նորից դուր եկավ նրան.
«Իսկ ի՞նչ է պետք հիմա։ Պետք է ժամանակավորապես բոլորովին շշկլացնել նրանց և դրանով զբաղեցնել։ Պուրա՞կ։ Քաղաքում պուրակ չկա, ուրեմն իրենց խելքով կիմանան, որ Սկվորեշնիկիում է։ Սինչև Մինչև հասկանան, ժամանակ կանցնի, մինչև փնտրեն՝ էլի կանցնի, իսկ որ դիակը գտնեն՝ ուրեմն, ճիշտ է գրված, ուրեմն, ամեն ինչ է ճիշտ, Ֆեդկայի մասին էլ. է ճիշտ։ Իսկ ի՞նչ ասել է Ֆեդկա։ Ֆեդկան դա հրդեհն է, Լեբյադկինները, ամեն ինչ այստեղից, Ֆիլիպպովների տնից է դուրս եկել, իսկ իրենք ոչինչ չեն տեսել, իսկ իրենք ամեն բան աչքաթող են արել, այս մեկը նրանց լրիվ թափ կտա։ Մերոնց մասին մտքներով էլ չի անցնի։ Շատովը, Կիրիլլովը, Ֆեդկան ու Լեբյադկինը, և թե ինչի համար են նրանք իրար սպանել՝ ահա ևս մի պստիկ հարց նրանց համար։ Է, գրողը տանի, իսկ կրակոցը չի լսվում...»։
Նա թեև կարդում ու հիանում էր տարբերակով, բայց ամեն վայրկյան տանջալի անհանգստությամբ ականջը ձայնի էր պահել ու մեկեն ջղայնացավ։ Տագնապով նայեց ժամացույցին, ուշ էր, և տասը րոպե կլիներ, ինչ Կիրիլլովը գնացել էր... Մոմն առած՝ նա շարժվեց Կիրիլլովի կողպած դռան կողմը։ Հենց դռան մոտ մտքով անցավ, որ ահա, մոմն էլ է կարճանում և մի քսան րոպե անց լրիվ կմարի, իսկ ուրիշ մոմ չկա։ Նա բռնեց դռան փակն ու զգուշությամբ ականջ դրեց՝ թեթև հնչյուն իսկ չէր լսվում։ Նա հանկարծակի բացեց դուռն ու պարզեց մոմը, ինչ-որ բան ոռնաց ու նետվեց վրան։ Ամբողջ ուժով փակեց դուռն ու նորից դեմ ընկավ դրան, բայց արդեն ամեն ինչ խաղաղվեց՝ նորից մեռյալ լռություն էր։
― Դուք այնքան բացեիբաց եք նայում բոլորին,― որոշ վախվորածությամբ նշեց նա՝ կարծես կամենալով զգուշացնել։
― Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինձ դեռևս չի կարելի թաքնվել։ Վաղ է։ Մի անհանգստացեք։ Սիայն Միայն վախենում եմ ահա, որ սատանան Լիպուտինին չբերի։ Հոտն առած՝ կգա վազեվազ։
― Պյոտր Ստեպանովիչ, նրանք անհուսալի են,― վճռական արտահայտվեց Էրկելը։
Երիտասարդն օղակիր մատով հանդիմանեց նրան։
― Դե լավ, կռահեցիք,― խորհրդավոր շշնջաց Պյոտր Ստեպանովիչը,― Յուլիա Սիխայլովնայի Միխայլովնայի նամակներն եմ տանում և այնտեղ պիտի վազվզեմ երեք-չորս գիտեք ինչ անձանց մոտ, գրողը դրանց տանի, անկեղծ ասած։ Անիծված գործ է։
― Ասացեք, իսկ ի՞նչից է նա այդպես վախեցել,― շշնջաց նաևերիտասարդը։― նաև երիտասարդը։― Երեկ նույնիսկ ինձ իր մոտ չթողեց, իմ կարծիքով, ամուսնու համար վախենալու ոչինչ չունի, ընդհակառակը, նա այնքան տպավորիչ ընկավ հրդեհի ժամանակ, այսպես ասած, նույնիսկ կյանքը զոհելով։
― Ահավասիկ,― ծիծաղեց Պյոտր Ստեպանովիչը,― գիտեք, նա վախենում է, որ այստեղից արդեն գրել են... այսինքն, որոշ պարոններ... Մի խոսքով, այստեղ գլխավորը Ստավրոգինն է, այսինքն, իշխան Կ.-ը... Էհ, մի ամբողջ պատմություն է, գուցեև ինչ-որ բաներ ձեզ հայտնեմ ճանապարհին, ինչքան, ի դեպ, ասպետությունն է թույլ տալիս... Սա իմ ազգականն է՝ փոխ-պորուչիկ Էրկելը՝ գավառից։
Վերջինն էլ հենց գլխավորն էր։ Մեկ ուրիշ բան էր սկսել ծվատել նրա խեղճ սիրտը, թե ինչ, դեռ ինքն էլ չէր հասկանում, երեկվա երեկոյի հետ կապված ինչ-որ բան։
== Գլուխ յոթերորդ. Ստեպան Տրոֆիմովիչի վերջին ուղևորությունը ==
Քանիցս ինձ է պատկերվել ևս մի հարց․ ինչու էր նա հենց փախչում, այսինքն՝ փախչում էր ոտքերով, տառացիորեն, այլ պարզապես չմեկնեց կառքով։ Սկզբում բացատրում էի դա հիսուն տարվա անգործնականությամբ և ուժեղ զգացման ազդեցության տակ գաղափարների աներևակայելի շեղումով։ Ինձ թվում էր, որ ճամփորդական վկայականի և ձիերի (թեկուզև զանգակներով) միտքը պետք է որ նրան ներկայանար չափից ավելի հասարակ և առօրեական։ Ընդհակառակն, ուխտագնացությունը, թեկուզև անձրևանոցով, շատ ավելի գեղեցիկ և վրեժխնդրական-սիրային պիտի թվար։ Սակայն հիմա, երբ ամեն ինչ վերջացել է, ենթադրում եմ, որ այն ժամանակ ամեն ինչ տեղի էր ունեցել շատ ավելի պարզ... Նախ, նա վախեցել էր ձիեր վերցնել, որովհետև Վարվառա Պետրովնան կարող էր տեղեկանալ և նրան ուժով պահել, ինչը հաստատ կաներ, և նա հաստատ կենթարկվեր, և այդժամ մնաս բարով, մեծ գաղափար, հավերժորեն։ Երկրորդը, վկայական վերցնելու համար պետք էր ծայրահեղ դեպքում իմանալ, թե ուր ես գնում։ Բայց հենց դա իմանալն էլ նրա ամենագլխավոր տառապանքն էր այն պահին, անվանել ու նշել տեղը ոչ մի կերպ չէր կարող։ Քանզի, որևիցե քաղաք որոշելիս, մի ակնթարթում նրա ձեռնարկումը սեփական աչքում կդառնար թե անհեթեթ, թե անհնար, նա շատ էր կանխազգում դա։ Լավ, ի՞նչ է անելու նա հենց այդ քաղաքում, և ոչ մեկ ուրիշում։ Փնտրելո՞ւ է ce marchand<ref>Այդ վաճառականին (ֆրանս.)։</ref>։ Բայց ինչպիսի՞ marchand։ Այստեղ նորից ցցվում էր այդ երկրորդ և արդեն ամենասարսափելի հարցը։ Ըստ էության, նրա համար ավելի սարսափելի բան չկար, քան այդ marchand-ը, ում այդպես գլխապատառ ելավ որոնելու և ում, անշուշտ, ամենից շատ վախենում էր գտնել իրականում։ Չէ, ավելի լավ է պարզապես մեծ ճանապարհը, այնպես դյուրին է ելնել ու գնալ և ոչնչի մասին չմտածել, քանի դեռ կարելի է չմտածել։ Մեծ ճանապարհն ինքնին մի երկար-երկար բան է, որի ծայրը չի երևում, ճիշտ ինչպես կյանքը մարդկային, ճիշտ ինչպես երազանքը մարդկային։ Մեծ ճանապարհի մեջ է ամփոփվում գաղափարը, իսկ ճամփորդական վկայականի մեջ էլ ի՞նչ գաղափար։ Դրա մեջ գաղափարի վախճանն է... Vive la grande route<ref>Կեցցե մեծ ճանապարհը (ֆրանս.)։</ref>, իսկ հետո՝ ինչ կտա Աստված։
Լիզայի հետ հանկարծակի և անսպասելի հանդիպելուց հետո, ինչ արդեն նկարագրել եմ, ճամփան շարունակեց էլ ավելի մեծ ինքնամոռացությամբ։ Ճանապարհն անցնում էր Սկվորեշնիկիից կես վերստ հեռու, և տարօրինակ բան. սկզբում նա չնկատեց էլ՝ ինչպես մտավ ճանապարհ։ Նրա համար այդ պահին հիմնավորապես կշռադատելը կամ գոնե հստակ գիտակցելն անտանելի էր։ Մանրակաթիլ անձրևը մեկ սկսվում էր, մեկ կտրվում, բայց նա անձրևն էլ չէր նկատում։ Չնկատեց նաև, ինչպես պայուսակն առավ մեջքին և ինչպես դրանից հեշտացավ քայլելը։ Պետք է որ մեկ կամ մեկուկես վերստ անցած լիներ, երբ հանկարծ կանգ առավ ու շուրջը նայեց։ Հինավուրց, սև, անիվներով փորփրված ճանապարհը ձգվում էր նրա դեմ անվերջանալի թելի պես եզերված ուռենիներով։ Աջ կողմը մերկ տեղ էր՝ վաղուց հնձված արտեր, դեպի ձախ՝ թփուտներ, իսկ դրանցից դենը՝ անտառակ։ Իսկ հեռվում, հազիվ նկատելի, շեղակի հեռացող երկաթուղագիծն էր, որի վրա՝ ինչ-որ գնացքի թողած ծխի պատառիկը։ Ստեպան Տրոֆիմովիչը թեթևակի երկյուղեց, բայց սոսկ մի վայրկյան։ Անիմաստ մի հոգոց հանեց նա, պայուսակը դրեց ուռենու տակ և նստեց՝ հանգստանալու։ Նստելու շարժումն անելիս, ներքին դող զգաց և փաթաթվեց ծածկոցով։ Նկատեց նաև անձրևը, բացեց անձրևանոցը գլխավերևում։ Բավական երկար նստեց նա այդպես՝ հազվադեպ ճպճպացնելով շրթունքները և ձեռքում ամուր սեղմելով անձրևանոցի կոթը։ Տենդի շարանով զանազան կերպարներ էին սուրում նրա դիմաց՝ արագ-արագ փոփոխվելով։ «Lise, Lise,― մտածում էր նա,― իսկ նրա հետ՝ ce Maurise...<ref>Այդ Սավրիկիյն Մավրիկիյն (ֆրանս.)։</ref>։ Տարօրինակ մարդիկ են... Բայց այդ ի՞նչ տարօրինակ հրդեհ է այնտեղ, ու ինչի մասին էին նրանք խոսում, և ի՞նչ սպանվածներ... Ինձ թվում է, Stasie-ն դեռ ոչինչ չէր հասցրել իմանալ, և դեռ սպասում է ինձ՝ սուրճ տալու... Թղթախաղո՞վ։ Մի՞թե ես թղթախաղով մարդ եմ տարվել։ Հը՜մ... մեզ մոտ՝ Ռուսաստանում, այսպես կոչված ճորտատիրական իրավունքի ժամանակ... Ա՜խ, Աստված իմ, հապա Ֆեդկա՞ն»։
Նա ամբողջ մարմնով սարսռաց վախից և շուրջը զննեց. «Է, ի՞նչ, եթե այստեղ մի որևէ թփի տակ նստած է այդ Ֆեդկան։ Չէ՞ որ ասում են. այստեղ մեծ ավազակախումբ ունի մեծ ճանապարհի վրա... Օ՜, Աստված, այդ ժամանակ ես... Այդ դեպքում ես նրան կասեմ ամբողջ ճշմարտությունը, որ մեղավոր եմ, և որ ես տասը տարի տառապել եմ նրա համար, շատ ավելի, քան ինքը զինվորության մեջ և... ես նրան կտամ դրամապանակս։ Հըմ, J’ai en tout quarante roubles; il prendra les roubles et il me tuera tout de meme<ref>Մոտս ընդամենը քսան ռուբլի կա, նա կվերցնի այդ ռուբլիները և այնուամենայնիվ, ինձ կսպանի (ֆրանս.)։</ref>»։
― Ոնց որ թե վաճառական պիտի լինեք,― ինքնավստահ ասաց մուժիկը։ Դա մի թիկնեղ ու խոշոր տղամարդ էր՝ քառասունին մոտ, լայն ու ոչ-անխելք դեմքով, շեկ, լայն ու թավ մորուքով։
― Ոչ, ոչ թե վաճառական եմ, ես... ես... moi c’est autre chose<ref>Ես՝ Միանգամայն միանգամայն ուրիշ եմ (ֆրանս.)։</ref>,― մի կերպ առարկեց Ստեպան Տրոֆիմովիչը և, համենայն դեպս, մի քիչ ետ մնաց սայլից, այնպես որ քայլում էր արդեն կովի կողքով։
― Ուրեմըս, կալվածատերերից կլինի,― վճռեց մուժիկը՝ ոչ-ռուսերեն բառեր լսելով ու քաշեց երասանները։
― Չէ, չէ թե զինվորական եմ, ես...
«Ինչ հետաքրքրասեր կնիկ է,― ինքն իրեն բարկանում էր Ստեպան Տրոֆիմովիչը,― ու ինչպես են ինձ զննում...maisenfin<ref>Բայց վերջապես (ֆրանս.)։</ref>... Սի Մի խոսքով, տարօրինակ է, որ կարծես մեղավոր եմ նրանց առաջ, իսկ ես ոչնչով մեղավոր չեմ նրանց առաջ»։
Կնիկը փսփսում էր մուժիկի հետ։
― Հիսուն կոպե՞կ։ Լավ, լավ, հիսուն կոպեկ։ C’est encore mieux, J’ai en tout quarande roubles, mais...<ref>Դա՝ ավելի լավ, ես ընդամենը քառասուն ռուբլի ունեմ, բայց... (ֆրանս.)։</ref>
Մուժիկը կանգնեցրեց սայլը, և ընդհանուր ջանքերով Ստեպան Տրոֆիմովիչին բարձրացրեցին ու նստեցրին սայլը, կնկա կողքին, պարկի վրա։ Ստքերի Մտքերի փոթորիկը չէր դադարում։ Մեկ-մեկ ինքն էր զգում իր համար, որ ահավոր ցրված է և մտածում է ամենևին ոչ այն մասին, ինչ պետք է ու զարմանում դրանից։ Մտքի հիվանդագին տկարության այդ գիտակցումն առանձին պահերի դառնում էր շատ ծանր և նույնիսկ վիրավորական նրա համար։
― Սա... կարծես կո՞վ է ետևից,― հանկարծակի ինքը հարցրեց կնկանից։
Կապույտ, խոշոր նախշերով մեծ ափսեով բերեցին բլիթները՝ հայտնի գեղջկական, բարակ, կեսը ցորենի ալյուրով, թարմ ու տաք յուղով ցողված, շատ համեղ բլիթներ։ Ստեպան Տրոֆիմովիչը վայելումով փորձեց։
― Ինչ յուղալի է ու ինչքան է համեղ։ Ու եթե հնարավոր է միայն, un doigt d’eau deviede vie<ref>Մի փոքր օղի (ֆրանս.)։</ref>։
― Չլինի՞ արաղ ուզեցիք, պարոն։
― Մեծագույն հաճույքով։ Je n’ai rien contre PEvangile, et<ref>Ես ոչինչ դեմ չունեմ Ավետարանին, և... (ֆրանս.)։</ref>... Վաղուց արդեն ուզում էի վերընթեռնել...
Այդ րոպեին մտքով անցավ, որ Ավետարան չի կարդացել համենայն դեպս մի երեսուն տարի ու թերևս յոթը տարի առաջ դրանից մի պատառիկ հիշեց սոսկ Ռենանի «Vie de Jesus»<ref>«Հիunւսի «Հիսուսի կյանքը» (ֆրանս.)։</ref> գրքից։ Քանի որ մանր չուներ, ապա հանեց իր չորս տասը ռուբլիանոցները՝ ամբողջ ունեցածը։ Տանտիրուհին հանձն առավ մանրել և այստեղ միայն, շուրջը նայելով, Ստեպան Տրոֆիմովիչը նկատեց, որ ահագին ժողովուրդ է հավաքվել խրճիթում, և որ բոլորը վաղուց զննում են իրեն և, կարծես, իր մասին են խոսում։ Առնում-տալիս էին նաև քաղաքի հրդեհի մասին, ու բոլորից շատ՝ սայլ ու կովի տերը, քանի որ նոր էր վերադարձել քաղաքից։ Խոսում էին շպիգուլյանների մասին, հրկիզման մասին։
«Չէ որ նա ինձ հետ ոչինչ չխոսեց հրդեհի մասին, երբ բերում էր, իսկ ամեն ինչից խոսում էր»,― մի ուրիշ տեսակ անցավ Ստեպան Տրոֆիմովիչի մտքով։
=== II ===
― Գիտեք ինչ, բարեկամս, թույլ կտա՞ք ինձ ձեր բարեկամը կոչել, n’est-ce-pas?<ref>Ճիշտ չէ՞ արդյոք (ֆրանս.)։</ref>― փութով սկսեց Ստեպան Տրոֆիմովիչը՝ կառքը շարժվելուն պես։― Գիտեք ինչ, ես... J’aime le peuple, c’est indispensable, mais il me semble qui je ne l’avais jamais vu de pries. Stasie... Cela va sans dire qu’elle est aussi de peuple... mais de vrai peuple...<ref>ես Ես սիրում եմ ժողովրդին, դա անհրաժեշտ է, բայց ինձ թվում է, թե ես երբեք չեմ տեսել մոտիկից։ Նաստասյան... ինչ ասեմ, նա էլ է ժողովրդից... բայց իսկական ժողովուրդը... (ֆրանս.)։</ref> այսինքն, իսկական, որը մեծ ճանապարհի վրա է, ինձ թվում է, նրանց միակ գործն է, թե ես հատկապես ուր եմ գնում... Բայց թողնենք դառնությունները։ Սի Մի քիչ կարծես խոսքով տարվեցի, բայց սա, կարծում եմ, շտապողականությունից է։
― Կարծես թե դուք վատառողջ եք-ք,― զգաստությամբ, սակայն հարգալիր նրան էր զննում Սոֆյա Մատվեևնան։
― Է ի՜նչ, չէ որ դա շատ լավ է։
― Ոչ միշտ, chere imocente. L’Evangile... Voyez-vous, désormais pous le prêcherons ensemble<ref>Թանկագին միամիտ... Ավետարանը.... Գիտեք ինչ, այսուհետև մենք դա կքարոզենք միասին (ֆրանս.)։</ref>, և ես հաճույքով կվաճառեմ ձեր գեղեցիկ գրքերը։ Այո, ես զգում եմ, որ դա թերևս գաղափար է, quelque chose de très nouveau dans ce genre<ref>Բացարձակապես մի նոր բան է այդ տեսակի մեջ (ֆրանս.)։</ref>։ ժողովուրդը Ժողովուրդը կրոնապաշտ է, c’est admis<ref>Դա հաստատված է (ֆրանս.)։</ref>, բայց նա դեռևս չգիտե Ավետարանը։ Ես նրան կշարադրեմ դա... Բանավոր շարադրանքով կարելի է շտկել այդ հոյակապ գրքի սխալները, որին, անշուշտ, պատրաստ եմ վերաբերվել արտակարգ հարգանքով։ Ես օգտակար կլինեմ մեծ ճանապարհի վրա։ Ես միշտ եմ օգտակար եղել, ես միշտ ասել եմ նրանց դա eta cette chere ingrate...<ref>Եվ այն թանկագին երախտամոռ կնոջը (ֆրանս.)։</ref> O՜, ներենք, ներենք, ամենից առաջ ներենք բոլորին և միշտ։ Հուսանք, որ մեզ էլ կներեն։ Այո, որովհետև բոլորը և յուրաքանչյուրը մեկը մյուսի առաջ մեղավոր են։ Բոլորն են մեղավոր...
― Այ, այդ մեկը, կարծում եմ, շատ լավ հաճեցիք ասել։
― Դուք հաստատ որ իսկական դողէրոց֊ցքի մեջ եք, և ես իմ ծածկոցով ձեզ ծածկեցի, միայն թե փողի մասին ես-ս...
― Օ՜, ի սեր Աստծո, n’en parlons plus, parce que cela méfait mal<ref>Այլևս չխոսենք այդ մասին, որովհետև դա ինձ դառնացնում է (ֆրանս.)։</ref>, o՜օ՜, ինչքան եք բարի։
Նա մի տեսակ արագ կտրեց խոսքը և չափազանց շուտ քնեց տենդային, դողացող քնով։ Միջգյուղյա ճանապարհը, որով գնում էին այդ տասնյոթ վերստը, այնքան էլ հարթ չէր, և կառքը սաստիկ էր ցնցվում։ Ստեպան Տրոֆիմովիչը հաճախ էր արթնանում, արագ-արագ գլուխը բարձրացնում փոքրիկ բարձից, որ նրա գլխի տակ էր դրել Սոֆյա Մատվեևնան, բռնում էր ձեռքն ու տեղեկանում. «Դուք այստե՞ղ եք», ճիշտ կարծես երկյուղում էր, որ նա չհեռանա իրենից։ Հավատացնում էր նաև, որ երազին ինչ-որ բաց երախ է տեսնում՝ ժանիքներով և որ դա նողկալի է իր համար։ Սոֆյա Մատվեևնան չափազանց անհանգիստ էր նրա համար։
Նա անմիջապես սկսեց շարադրել ամբողջ պատմությունը, այն աստիճան շտապելով, որ սկզբից նույնիսկ հասկանալն էր դժվար։ Շատ երկար շարունակվեց դա։ Բերեցին ձկնապուրը, մատուցեցին հավը, վերջապես ինքնաեռը բերեցին, իսկ նա շարունակ խոսում էր... Փոքր-ինչ տարօրինակ և հիվանդագին էր ստացվում, բայց չէ որ հիվանդ էր նա։ Մտավոր ուժերի հանկարծական լարում էր դա, ինչ իհարկե, և դա տրտմությամբ կանխատեսում էր Սոֆյա Մատվեևնան, նրա պատմության ամբողջ ընթացքում, անմիջապես հետո պիտի վերածվեր արտակարգ ուժասպառության՝ նրա արդեն խանգարված օրգանիզմում։ Սկսեց նա համարյա թե մանկությունից, երբ «անապակ կրծքով վազվզում էր դաշտերում», միայն մեկ ժամ անց հասավ իր երկու ամուսնություններին և բեռլինյան կյանքին։ Իմիջիայլոց, ես չեմ համարձակվի ծիծաղել։ Այստեղ նրա համար հիրավի բարձրագույն մի բան կար և, նորագույն լեզվով ասած, համարյա թե գոյության պայքար։ Իր դիմաց նա տեսնում էր մեկին, ում արդեն նախընտրել էր իր համար՝ ապագա ճանապարհին և շտապում էր, այսպես ասած, հաղորդակից դարձնել։ Իր հանճարեղությունն այլևս չպիտի գաղտնիք մնար Սոֆյա Մատվեևնայի համար։ Գուցեև նա սաստիկ չափազանցնում էր՝ վերջինիս կապակցությամբ, բայց արդեն ընտրել էր նրան։ Նա չէր կարող՝ առանց կնոջ։ Հստակ տեսնում էր կնոջ դեմքից, որ նա համարյա ամենևին չի հասկանում իրեն, նույնիսկ ամենակարևորագույնը։ «Ce n’est rien, nous attendrons<ref>Դա՝ ոչինչ, մենք կսպասենք (ֆրանս.)։</ref>, իսկ առայժմ նա կարող է հասկանալ կանխազգացումով...»։
― Բարեկամս, ինձ ընդամենը պետք է լոկ ձեր սիրտը,― բացականչում էր նա՝ ընդհատելով պատմությունը,― և ահա հիմիկվա այդ սիրելի հմայիչ հայացքը, որով ինձ եք նայում։ O՜Օ՜, մի կարմրեք։ Ես ձեզ ասել եմ արդեն...
Խեղճ Սոֆյա Մատվեևնայի համար հատկապես շատ էր մշուշապատ, երբ պատմությունը դարձավ համարյա մի ամբողջ դիսերտացիա առ այն, թե ինչպես ոչ ոք ու երբեք չի կարողացել հասկանալ Ստեպան Տրոֆիմովիչին և թե ինչպես են «կործանվում տաղանդները մեզ մոտ՝ Ռուսաստանում»։ Մի տեսակ շատ էին «ախր ամեն տեսակ խելոք բաները», հայտնում էր նա հետագայում վհատությամբ։ Լսում էր ակներև տառապանքով, աչքերը մի քիչ չռած։ Իսկ երբ Ստեպան Տրոֆիմովիչը նետվեց հումորի և սրամտագույն խայթոցների գիրկը՝ մեր «առաջավորների և իշխողների» վերաբերյալ, ապա փորձեց մի երկու անգամ քմծիծաղել, ի պատասխան Ստեպան Տրոֆիմովիչի ծիծաղին, սակայն արտասվելուց էլ վատ ստացվեց, այնպես որ Ստեպան Տրոֆիմովիչը վերջապես շշկլվեց և ավելի մեծ ոգևորությամբ ու չարությամբ խփեց նիհիլիստներին և «նոր մարդկանց»։ Այստեղ նա պարզապես վախեցրեց կնոջը, որը հանգստացավ սոսկ մի քիչ, ի դեպ, ամենախաբուսիկ հանգստով, երբ ծայր առավ բուն վեպը։ Կինը միշտ կին է մնում, թեկուզև միանձնուհի լինի։ Նա ժպտում էր, գլուխը ճոճում և իսկույն էլ կարգին կարմրում էր ու խոնարհում աչքերը՝ դրանով իսկ կատարյալ հիացում ու ոգեշնչում պատճառելով Ստեպան Տրոֆիմովիչին, այնպես որ նա շատ բան էլ մոգոնեց նույնիսկ։ Վարվառա Պետրովնան ստացվեց որպես սքանչելիագույն մի սևահեր («սքանչացրած Պետերբուրգն ու Եվրոպայի անչափ շատ մայրաքաղաքներ»), իսկ նրա ամուսինը զոհվեց «Սևաստոպոլում՝ գնդակից խոցված», լոկ մի պատճառով, որ կնոջ սիրուն անարժան էր զգում իրեն և զիջեց ախոյանին, այն է, նույն իրեն՝ Ստեպան Տրոֆիմովիչին... «Մի ամաչեք, իմ հեզ, իմ քրիստոնեուհի,― բացականչեց նա Սոֆյա Մատվեևնային՝ համարյա թե ինքն էլ հավատալով իր պատմածին։― Դա մի վսեմ բան էր, այն աստիճան նուրբ, որ երկուսս էլ ոչ մի անգամ չբացատրվեցինք մեր ամբողջ կյանքում»։ Իրերի նման վիճակի պատճառը հետագա պատմության մեջ դարձավ արդեն շիկահերը (եթե ոչ Դարյա Պավլովնան, ապա արդեն չգիտեմ՝ ում է նկատի ունեցել Ստեպան Տրոֆիմովիչը)։ Այդ շիկահերն ամեն ինչով պարտական էր սևահերին և, որպես հեռավոր ազգականուհի, հասակ էր առել նրա տանը։ Սևահերը, ի վերջո նկատելով շիկահերի սերը Ստեպան Տրոֆիմովիչի հանդեպ, դարձավ ինքնամփոփ։ Շիկահերը, իր կողմից, նկատելով սևահերի սերը Ստեպան Տրոֆիմովիչի նկատմամբ, նույնպես ինքնամփոփ դարձավ։ Եվ երեքը մեկտեղ, փոխադարձ մեծահոգությունից ուժասպառ, այդպես լուռ մնացին քսան տարի՝ ներամփոփված վիճակում։ «Օ՜, ինչ կիրք էր դա, այդ ի՜նչ կիրք էր,― բացականչում էր նա՝ ամենաանկեղծ զմայլանքով հեծկլտալով։― Ես տեսնում էի կատարյալ փթթումը նրա գեղեցկության (սևահերի), տեսնում էի «սրտիս մեջ բացված վերքով» ամեն օր, ինչպես էր անցնում իմ կողքով, ասես ամաչելով իր գեղեցկությունից»։ (Մի անգամ ասել էր. «ամաչելով իր գիրությունից»)։ Վերջապես, ինքը փախավ՝ թողնելով այդ ամբողջ քսանամյա զառանցագին երազը։ «Vingt ans!»<ref>Քսան տարի (ֆրանս.)։</ref>։ Եվ ահա, հիմա մեծ ճանապարհի վրա... Հետո, ուղեղի մի տեսակ բորբոքուն վիճակում, սկսեց բացատրել Սոֆյա Մատվեևնային, թե ինչ պիտի նշանակեր այսօրվա «իրենց այդչափ պատահական և այդքան ճակատագրական հանդիպումը՝ հուր հավիտենական»։ Սոֆյա Մատվեևնան, սաստիկ շփոթված, ի վերջո, ելավ բազմոցից, Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ փորձ արեց ծունկ չոքել նրա առաջ, այնպես որ կինը լաց եղավ։ Մթնշաղը թանձրանում էր, երկուսով փակ սենյակում էին մի քանի ժամ...
― Քիչ առաջ ես ձեզ ամեն ինչ ստեցի՝ փառքի համար, ճոխության համար, պարապությունից՝ ամեն ինչ, մինչև վերջին բառը, օ՜, ապիկար, ապիկար։
Խոլերինան, այսպիսով, փոխարինվեց մեկ այլ նոպայով՝ հիստերիկ ինքնադատապարտմամբ։ Ես արդեն հիշատակել եմ այդ նոպաները՝ խոսելով Վարվառա Պետրովնային ուղղված նրա նամակների մասին։ Հանկարծ նա հիշեց Lise-ի մասին, երեկ առավոտյան հանդիպման մասին։ «Դա այնքան ահավոր էր և անկասկած, դժբախտություն կար, իսկ ես չհարցրի, չիմացա։ Ստածում Մտածում էի միայն իմ մասին։ Օ՜, ի՞նչ եղավ նրան, չգիտե՞ք, արդյոք, ինչ եղավ նրան»,― աղաչում էր նա Սոֆյա Մատվեևնային։
Հետո երդվում էր, որ «չի դավաճանի», որ կվերադառնա նրա (այն է՝ Վարվառա Պետրովնայի) մոտ։ Սենք Մենք կմոտենանք նրա առմուտքին (այն է՝ շարունակ Սոֆյա Մատվևնայի հետ) ամեն օր, երբ նա կառք է նստում՝ առավոտյան զբոսանքի համար, և թաքուն կնայենք... Օ՜, ես ուզում եմ, որ նա խփի մյուս երեսիս, հաճույքով եմ ուզում։ Ես նրան դեմ կանեմ իմ մյուս երեսը, comme dans votre livre<ref>Ինչպես ձեր գրքում (ֆրանս.)։</ref>։ Ես հիմա, հիմա միայն հասկացա, թե ինչ է նշանակում դեմ անել մյուս... «այտը»։ Նախկինում երբեք չեմ հասկացել»։
Սոֆյա Մատվեենայի համար եկան նրա կյանքի երկու սարսափելի օրերը, որոնք հիմա էլ է հիշում սարսուռով։ Ստեպան Տրոֆիմովիչն այնքան լրջորեն էր հիվանդացել, որ չէր կարող ուղևորվել նավով, որն այս անգամ հայտնվեց ճիշտ և ճիշտ կեսօրվա ժամը երկուսին։ Իսկ Սոֆյա Մատվեևնան ի զորու չէր նրան մենակ թողնել և նույնպես չգնաց Սպասով։ Նրա պատմածով, Ստեպան Տրոֆիմովիչը նույնիսկ ուրախացավ, որ նավը գնաց։
― Դե, փառավոր է, հիանալի է,― մրմնջաց հիվանդն անկողնուց,― թե չէ շարունակ վախենում էի, որ կգնանք։ Այստեղ այնքան լավ է, այստեղ ամենալավն է... Դուք ինձ չե՞ք թողնի։ Օ՜, դուք ինձ չեք թողնի։
Այնինչ, «այստեղ» ամենևին էլ այդքան լավ չէր։ Ստեպան Տրոֆիմովիչը ոչինչ չէր ուզում իմանալ նրա դժվարություններից, գլուխը լցված էր միմիայն երևակայություններով։ Իսկ իր հիվանդությունը համարում էր անցողիկ, դատարկ ու փուչ մի բան ևչէր և չէր մտածում կնոջ մասին ամենևին, մտածում էր միայն, թե ինչպես են գնալու և սկսելու վաճառել «այդ գրքերը»։ Նա խնդրեց Սոֆյա Մատվեևնային իր համար Ավետարան կարդալ։
― Վաղուց արդեն չեմ կարդացել... բնագրով։ Թե չէ մեկնումեկը կհարցնի, և ես կսխալվեմ, պետք է նաև նախապատրաստվել այնուամենայնիվ։
― Assez, assez, mon enfant<ref>Բավական է, բավական, զավակս (ֆրանս.)։</ref>, բավական է... Մի՞թե մտածում եք, որ դա բավական չէ։
Եվ նա՝ ուժասպառ, փակեց աչքերը։ Նա շատ թույլ էր, բայց դեռ գիտակցությունը չէր կորցնում։ Աոֆյա Սոֆյա Մատվեևնան ուզում էր ելնել տեղից՝ ենթադրելով, թե հիվանդը քնել է ուզում։ Բայց նա կանգնեցրեց.
― Բարեկամս, ամբողջ իմ կյանքում ես ստել եմ։ Նույնիսկ, երբ ճիշտն եմ ասել։ Ես երբեք չեմ խոսել հանուն ճշմարտության, այլ սոսկ ինձ համար, նախկինում էլ դա գիտեի, բայց տեսնում եմ միայն հիմա... O՜Օ՜, ո՞ւր են այն բարեկամները, ում ես վիրավորել եմ իմ բարեկամությամբ ամբողջ կյանքիս ընթացքում։ Եվ բոլորը, բոլորը։ Savez-vous<ref>Գիտեք ինչ (ֆրանս.)։</ref>, ես գուցեև ստում եմ նաև հիմա, հավանորեն ստում եմ նաև հիմա։ Գլխավորն այն է, որ ինքս ինձ հավատում եմ, երբ ստում եմ։ Ամենադժվարը կյանքում՝ ապրել ու չստելն է... և... և սեփական ստին չհավատալը, այո, այո, հենց դա է որ կա։ Բայց սպասեք, այդ ամենը՝ հետո... Մենք միասին ենք, միասին,― ավելացրեց նա խանդավառված։
― Ստեպան Տրոֆիմովիչ,― երկչոտ խնդրեց Սոֆյա Մատվեևնան,― մարդ չուղարկե՞նք «նահանգ»՝ բժիշկ բերելու։
― Chere,― իրեն կորցրած՝ մրմնջաց հիվանդը,― ես ճանաչեցի ռուսական իրական կյանքը... Et je precherai l’Evangile...<ref>Եվ ես պիտի Ավետարան քարոզեմ... (ֆրանս.)։</ref>
― O՜Օ՜, անամոթ, երախտամոռ մարդ,― ճչաց նա հանկարծ՝ ձեռքերն իրար զարկելով։― Ձեզ բավական չէր ինձ խայտառակելը, կապվել եք... Օ՜ ծեր անպատկառ, անառակ։
― Chere...
― Սպասեք, մի խոսեք, Ստեպան Տրոֆիմովիչ, մի քիչ սպասեք, հանգստացեք։ Ահա ձեզ՝ ջուր։ Դե ըս-պա-սե-ցեք։
Վարվառա Պետրովնան նորից նստեց աթոռին։ Ստեպան Տրոֆիմովիչը պինդ բռնել էր նրա ձեռքը։ Երկար ժամանակ կինը թույլչէր թույլ չէր տալիս նրան խոսել։ Ստեպան Տրոֆիմովիչը նրա ձեռքը մոտեցրեց շրթունքներին և սկսեց համբուրել։ Վարվառա Պետրովնան սեղմել էր շուրթերը՝ նայելով անկյունին։
― Je vous aimais<ref>Ես ձեզ սիրում էի (ֆրանս.)։</ref>,― ի վերջո, դուրս պրծավ բերանից։ Վարվառա Պետրովնան երբեք ասվածի պես խոսք չէր լսել նրանից։
― Պատմիր կյանքի մասին։
― Ոչինչ-չ էլ չեմ կարողանա պատմել,― արտաբերեց նա՝ համարյա լաց լինելով,― ու չեմ էլ հասկացել համարյա ոչինչ։
― Սուտ ես ասում, չէիր կարող լրիվ ոչինչ չհասկանալ։
― Մի սևամազ ազնվական կնոջ մասին էր երկար պատ-տմում,― սաստիկ շառագունեց Աոֆյա Սոֆյա Մատվեևնան՝ իմիջիայլոց, նկատելով Վարվառա Պետրովնայի շեկ մազերը և կատարելապես նման չլինելը «սևահերին»։
― Սևամա՞զ։ Հատկապես ի՞նչ։ Դե, խոսիր։
Նա մտազբաղ համաձայնեց։ Եվ ընդհանրապես, հետագայում խորին զարմանքով իմացա Վարվառա Պետրովնայից, որ նա նվազագույնս իսկ չի վախեցել մահից։ Գուցեև պարզապես չէր հավատացել ու շարունակել էր հիվանդությունը դատարկ բան համարել։
Նա խոստովանեց և հաղորդություն ընդունեց շատ հաճույքով։ Բոլորը, և Սոֆյա Մատվեևնան, նույնիսկ ծառաները եկան շնորհավորելու նրան՝ սրբազան գաղտնիքներին հաղորդակցվելու կապակցությամբ։ Բոլորն անխտիր զուսպ լալիս էին՝ նայելով նրա սմքած ու տանջահւսր տանջահար դեմքին և սպիտակած, դողացող շրթունքներին։
― Oui, mes amis<ref>Այո, բարեկամներս (ֆրանս.)։</ref>, ու ես զարմանում եմ սոսկ, որ այդպես... իրար եք անցել։ Հավանաբար, ես վաղը վեր կկենամ ու մենք... ճամփա կընկնենք... Tout cette seremonie...<ref>Այս ամբողջ ծիսակատարությունը (ֆրանս.)։</ref> որին ես, իհարկե, արժանին եմ մատուցում... միայն թե...
Իրականում էր նա հավատի եկել, թե՞ կատարված խորհրդի փառահեղ ծիսակատարությունն էր բորբոքել նրա խառնվածքի գեղարվեստական ընդունակությունը, սակայն նա հաստատուն և, ասում են, մեծ զգացումով արտասանեց խոսքեր՝ ուղղակի հակասող իր նախկին շատ համոզմունքներին։
― Իմ անմահությունն արդեն անհրաժեշտ է, որովհետև Աստված չի կամենա անճիշտ բան անել և լրիվ հանգցնել իմ սրտում իր հանդեպ մի անգամ բորբոքված կրակը։ Եվ ի՞նչ կա՝ սիրուց ավելի թանկ։ Սերը վեր է կեցությունից, սերը պսակն է կեցության և ինչպե՞ս կարելի է, որ կեցությունն անենթակա լինի նրան։ Եթե ես սիրեցի նրան և բերկրացի իմ սիրով, հնարավո՞ր է արդյոք, որ նա մարել տա թե ինձ, թե իմ բերկրանքը և մեզ վերածի զրոյի։ Եթե կա Աստված, ապա ես ևս անմահ եմ։ Voila ma profession de foi<ref>Ահա իմ հավատի խորհրդաՕիշը խորհրդանիշը (ֆրանս.)։</ref>։
― Աստված կա, Ստեպան Տրոֆիմովիչ, հավատացնում եմ ձեզ, որ կա,― թախանձում էր Վարվառա Պետրովնան,― հրաժարվեք, դեն նետեք ձեր անմտությունները գեթ մի անգամ կյանքում (կարծում եմ, նա այնքան էլ չէր հասկացել նրա profession de foi-ը)։
Վարվառա Պետրովնան արտասվեց։ Ստեպան Տրոֆիմովիչն ինչ-որ մեկին էր փնտրում հայացքով։
― Ահա նա, այստեղ է։― ՎարվառաՊետրովնան Վարվառա Պետրովնան բռնեց Սոֆյա Մատվեևնայի ձեռքից ու մոտեցրեց նրան։ Հիվանդը գորովալի ժպտաց։
― Օ՜, ես շատ կկամենայի նորից ապրել,― բացականչեց նա ավյունի արտակարգ հորձանքով։― Կյանքի ամեն մի րոպեն, յուրաքանչյուր ակնթարթը պիտի երանություն լինեն մարդուս հասարհամար... պետք է, անպայման է պետք։ Դա իր իսկ՝ մարդու պարտականությունն է այդպես դասավորել, դա նրա օրենքն է՝ գաղտնի, բայց անպայման գոյություն ունեցող... Օ՜, ես կուզեի տեսնել Պետրուշային... ու նրանց բոլորին... ու Շատովին։
Նշեմ, որ Շատովի մասին դեռևս ոչինչ չգիտեին ո՛չ Դարյա Պավլովնան, ո՛չ Վարվառա Պետրովնան, ո՛չ նույնիսկ քաղաքից վերջինը եկած Զալցֆիշը։
― Ես որդի չունեմ,― կտրեց Վարվառա Պետրովնան՝ ասես մարգարեաբար։
== Գլուխ ութերորդ. Եզրափակում ==
Կատարված բոլոր վայրագությունները և հանցագործություններն ի հայտ եկան արտակարգ արագությամբ, շատ ավելի արագ, քան ենթադրում էր Պյոտր Ստեպանովիչը։ Սկսվեց նրանից, որ տարաբախտ Մարյա Իգնատևնան ամուսնու սպանության գիշերն արթնացավ լուսամութով, տեսավ բացակայությունը և աննկարագրելի հուզմունք ապրեց՝ իր կողքին չտեսնելով ամուսնուն։ Նրա հետ էր գիշերում Արինա Պրոխորովնայի՝ այն ժամանակ վարձած աղախինը։ Վերջինս ոչ մի կերպ չկարողացավ հանգստացնել նրան և հենց սկսեց լուսանալ, վազ տվեց Արինա Պրոխորովնային բերելու, հիվանդին հավատացնելով, թե նա գիտե՝ ուր է ամուսինը և երբ է վերադառնալու։ Այնինչ, Արինա Պրոխորովնան նույնպես որոշակի հոգսերի մեջ էր. ամուսնուց արդեն իմացել էր Սկորեշնիկիում գիշերային քաջագործության մասին։ Ամուսինը տուն էր եկել գիշերվա ժամը տասնմեկին ահավոր վիճակում, սարսափելի տեսքով։ Ձեռքերը կոտրատելով բերանքսիվայր ընկել էր մահճակալին ու շարունակ կրկնել՝ ջղաձիգ հեծկլտոցներից ցնցվելով. «Դա ա՜յն չէ, ա՜յն չէ, բոլորովի՜ն այն չէ»։ Հարկավ, ավարտել էր նրանով, որ խոստովանել էր ամեն ինչ իրենից ձեռ չքաշող Արինա Պրոխորովնային՝ իմիջիայլոց, ամբողջ տան մեջ միայն նրան։ Վերջինս թողել էր նրան անկողնում, խստորեն հանդիմանելով, որ «եթե ուզում է նվնվալ, ապա թող վնգա բարձի մեջ, որ մարդ չլսի, և որ հիմար կլինի, եթե վաղն ինչ-որ բան ցուցաբերի»։ Բայց և այնպես, մտքերի մեջ էր ընկել ու սկսել համենայն դեպս մաքրել ավելորդ թղթեր, գրքեր, նույնիսկ գուցեև թռուցիկներ, հասցրել էր թաքցնել կամ իսպառ ոչնչացնել։ Այդ ամենի հետ մեկտեղ կշռադատել էր, որ անձամբ ինքը, իր քույրը, մորաքույրը, ուսանողուհին, իսկ գուցեև կախականջ եղբայրիկն այնքան էլ վախենալու բան չունեն։ Երբ առավոտյան վազեվազ եկավ հիվանդապահը, նա գնաց Մարյա Իգնատևնայի մոտ, առանց երկար-բարակ մտածելու։ Իմիջիայլոց, նա անչափ ուզում էր ստուգել, թե ճի՞շտ է արդյոք այն, ինչ երեկ վախեցած ու զառանցանքի նման ցնորված շշնջոցով ամուսինն իրեն հայտնեց Կիրիլլովի հետ կապված Պյոտր Ստեպանովիչի հաշվարկների մասին՝ ի շահ ընդհանուր գործի։ Սակայն Մարյա Իգնատևնայի մոտ հասավ արդեն ուշացած. ուղարկելով աղախնին և մենակ մնալով, նա չէր համբերել, ելել անկողնուց և ձեռքն ընկածը հագնելով՝ կարծեմ շատ թեթև ու եղանակին անհամապատասխան ինչ-որ զգեստ, ինքն էր գնացել կողաշենք՝ Կիրիլլովի մոտ, հասկանալով, որ գուցե թե բոլորից ճիշտ նա կհայտնի ամուսնու մասին։ Կարելի է պատկերացնել, թե ինչպես ազդեց նոր ծննդաբերած կնոջ վրա այն, ինչ տեսավ այնտեղ։ Շատ լավ է, որ չկարդաց Կիրիլլովի՝ սեղանին, երևացող տեղ դրված մինչմահու երկտողը, իհարկե, վախից չնկատելով ամենևին։ Նա ետ վազեց իր վերնասենյակը, գրկեց մանկանը և հեռացավ տնից փողոցով։ Խոնավ առավոտ էր, մշուշ էր կանգնած։ Նման խուլ փողոցում անցորդներ չհանդիպեցին։ Նա վազում էր շարունակ, շնչակտուր, սառը և խրուտ ցեխերի միջով և վերջապես սկսեց դռներ թակել։ Մի տեղ դուռը չբացեցին, մյուսում երկար չէին բացում, անհամբերությամբ նետվեց և սկսեց երրորդ դուռը թակել։ Մեր վաճառականներից մեկի՝ Տիտովի տունն էր դա։ Այստեղ մեծ իրարանցում գցեց նա, բղավում ու անկապ հավատացնում էր, որ «իր ամուսնուն սպանել են»։ Շատովին ու նրա պատմությունը մասամբ գիտեին Տիտովների տանը, սարսափահար էին, որ նա, իր ասածով ընդամենը մեկ օրուգիշեր ծննդաբերած, այդ հագուստով ու ցրտին վազվզում է փողոցներով, հազիվ փաթաթված մանկանը գրկած։ Սկզբում մտածեցին, թե զառանցում է սոսկ, առավել ևս, որ ոչ մի կերպ չէին կարողանում պարզել, թե ով է սպանված. Կիրիլլո՞վը, թե իր ամուսինը։ Կռահելով, որ իրեն չեն հասկանում, նա պոկվեց՝ շարունակելու իր վազքը, սակայն նրան կանգնեցրին ուժով և, ասում են, նա սարսափելի բղավում էր ու կռիվ տալիս։ Գնացին Ֆիլիպպովի տուն, և երկու ժամ անց Կիրիլլովի ինքնասպանությունն ու մինչմահու երկտողը հայտնի դարձան ամբողջ քաղաքին։ Ոստիկանությունը սկսեց ծննդկանից, որի ուշքը դեռ գլխին էր։ Այդտեղ էլ պարզվեց, որ նա Կիրիլլովի երկտողը չի կարդացել, ու թե ինչու է եզրակացրել, որ ամուսինն էլ է սպանված, չկարողացան իմանւսլ։Նա իմանալ։ Նա սոսկ բղավում էր, որ «թե որ նա սպանված է, ուրեմն, ամուսինն էլ է սպանված, նրանք միասին են եղել»։ Կեսօրին նա ընկավ ինքնամոռացության մեջ, որից այլևս դուրս չեկավ ու վախճանվեց երեք օր անց։ Մրսած երեխան նրանից էլ շուտ մահացավ։ Արինա Պրոխորովնան, տեղում չգտնելով Մարյա Իգնատևնային ու փոքրիկին և կռահելով, որ դա վատ է, ուզեց տուն շտապել, բայց կանգ առավ դարպասի մոտ և դայակին ուղարկեց՝ «հարցնելու կողաշենքում, այն պարոնից, թե նրա մոտ չէ՞ Մարյա Իգնատևնան ու չգիտե՞ ինչ եղավ նրան»։ Դայակը ետ եկավ՝ գազազած բղավելով փողոցով մեկ։ Համոզելով նրան չբղավել և ոչ մեկին չհայտնել՝ նշանավոր «կդատեն» փաստարկով, նա ծլկեց բակից։
Ինքնըստինքյան, հենց նույն առավոտյան նրան անհանգստացրել էին, որպես ծննդկանի տատմոր, բայց քիչ բան էին ձեռք բերել, նա շատ գործնական և սառնարյուն պատմեց այն ամենը, ինչ տեսել ու լսել էր Շատովի մոտ, բայց կատարված պատմության մասին պատասխանեց, որ չգիտե ոչինչ ու չի հասկանում։
Կարելի է պատկերացնել, թե ինչ իրարանցում ծայր առավ քաղաքում։ Նոր «պատմություն», նոր սպանություն։ Սակայն մի ուրիշ բան էլ կար. հստակ էր դառնում, որ կա, իսկապես կա մարդասպանների, հրահրիչ-հեղափոխականների գաղտնի ընկերություն։ Լիզայի զարհուրելի մահը, Ստավրոգինի կնոջ սպանությունը, ինքը՝ Ստավրոգինը, հրկիզումը, պարահանդեսը դաստիարակչուհիների համար, սանձարձակությունը Յուլիա Միխայլովնայի շուրջը... Նույնիսկ Ստեպան Տրոֆիմովիչի անհետացման մեջ ցանկանում էին անպայման հանելուկ տեսնել։ Շատ, շատ էին փսփսում Նիկոլայ Վսեվոլոդովիչի մասին։ Օրվա վերջին իմացան նաև Պյոտր Ստեպանովիչի բացակայության մասին և, տարօրինակ է, նրա վերաբերյալ բոլորից քիչ էին խոսում։ Այդ օրը սակայն ամենից շատ խոսում էին «սենատորի մասին»։ Ֆիլիպպովի տան մոտ համարյա ամբողջ առավոտ ամբոխ էր կանգնած։ Իսկապես, ղեկավարությունը մոլորության մեջ էր դրված Կիրիլլովի երկտողով։ Հավատացին նաև, որ Կիրիլլովն է սպանել Շատովին, «մարդասպանի» ինքնասպանությանն էլ հավատացին։ Իմիջիայլոց, ղեկավարությունը, թեև շշկլված էր, բայց ոչ բոլորովին։ Օրինակ, «պուրակ» բառը՝ այնքան անորոշ զետեղված Կիրիլլովի երկտողում, ոչ մեկին չշփոթեցրեց, ինչպես հաշվարկում էր Պյոտր Ստեպանովիչը։ Ոստիկանությունն անմիջապես նետվեց Սկվորեշնիկի, և ոչ սոսկ մի պատճառով, որ այնտեղ պուրակ կար, որպիսին մեզանում ուրիշ ոչ մի տեղ չկար, այլ նույնիսկ որոշ բնազդականությամբ, քանզի վերջին օրերի բոլոր սարսափները կամ ուղղակիորեն, կամ մասամբ կապված էին Սկվորեշնիկիի հետ։ Համենայն դեպս, ես այդպես եմ կռահում։ (Նշեմ, որ Վարվառա Պետրովնան, վաղ առավոտյան և ոչնչի մասին չիմանալով, մեկնել էր՝ Ստեպան Տրոֆիմովիչին բռնելու)։ Մարմինը գտան լճակում, նույն օրը, իրիկնադեմին, որոշ հետքերով, սպանության բուն տեղում գտնվել էր Շատովի գլխարկը՝ արտակարգ թեթևամտությամբ մոռացված մարդասպանների կողմից։ Դիակի դիտողական և բժշկական զննումները և որոշ կռահումներ առաջին քայլից կասկած հարուցեցին, որ Կիրիլլովը չէր կարող չունենալ ընկերներ։ Հստակվեց շատով-կիրիլլովյան գաղտնի ընկերության գոյությունը՝ կապված թռուցիկների հետ։ Ովքե՞ր էին այդ ընկերները։ Մերոնցից ոչ մեկի մասին այդ օրը մտքներով իսկ չէր անցնում։ Իմացան, որ Կիրիլլովն ապրում էր մենակյացի կյանքով և այնքան մեկուսի, որ նրա հետ, ինչպես հայտնված էր երկտողում, կարող էր մի քանի օր մնալ Ֆեդկան, ում ամենուրեք փնտրում էին այդպես... Գլխավորապես, բոլորին տանջում էր այն միտքը, որ ներկայացված ամբողջ խառնաշփոթից կարելի չէր ընդհանուր և կապակցող ոչինչ կորզել։ Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի՜ եզրակացությունների և մտքի ի՜նչ անկարգության կհասներ ի վերջո խուճապահարության աստիճան վախեցած մեր հասարակությունը, եթե մեկեն չպարզաբանվեր ամեն ինչ միանգամից, հաջորդ իսկ օրը, շնորհիվ Լյամշինի։
Նա չդիմացավ։ Նրա հետ կատարվեց այն, ինչ նույնիսկ Պյոտր Ստեպանովիչը վերջում սկսել էր կանխազգալ։ Տոլկաչենկոյի, իսկ հետո Էրկելի հսկողությանը հանձնարարված՝ նա հաջորդ ամբողջ օրը պառկած մնաց անկողնում, ըստ երևույթին, հնազանդ, երեսը դարձրած պատին, ոչ մի բառ չարտասանելով, համարյա չպատասխանելով, եթե խոսում էին իր հետ։ Այդպիսով, նա ոչինչ չիմացավ ամբողջ օրը քաղաքում կատարվածից։ Սակայն իրիկնադեմին, կատարվածից շատ լավ տեղյակ Տոլկաչենկոյի մտքով անցավ թողնել Պյոտր Ստեպանովիչի՝ իր վրա դրած դերը Լյամշինի կապակցությամբ և քաղաքից նահանգ գնալ, այսինքն, պարզապես փախչել, հիրավի, խելքները թռցրել էին, ինչպես նրանց բոլորի մասին գուշակել էր Էրկելը։ Ի դեպ, նշեմ, որ հենց նույն օրը Լիպուտինն Էլ էլ չքվեց քաղաքից, դեռևս կեսօրից առաջ։ Բայց այս դեպքում այնպես ստացվեց, որ նրա անհետացման մասին ղեկավարությունն իմացավ միայն հաջորդ օրը, իրիկնադեմին, երբ ուղղակի անցան նրա բացակայությունից վախեցած, բայց սարսափից լուռ մնացած ընտանիքը հարցաքննելուն։ Սակայն շարունակեմ՝ Լյամշինի մասին։ Հենց մնաց մենակ (Էրկելը՝ հույսը դրած Տոլկաչենկոյի վրա, ավելի շուտ Էր էր գնացել իր տուն), իսկույն ևեթ դուրս վազեց տնից և, անշուշտ, շատ շուտով իմացավ իրերի դրությունը։ Անգամ տուն չմտնելով, նա նույնպես նետվեց՝ փախչելու, ուր աչքը կկտրեր։ Բայց գիշերն այնքան խավար Էրէր, իսկ ձեռնարկածն այնքան ահավոր և դժվարագույն, որ երկու-երեք փողոց անցնելուց հետո վերադարձավ տուն ու փակվեց ամբողջ գիշեր։ Կարծեմ թե, լուսադեմին ինքնասպանության փորձ Էր էր արել, բայց անհաջող։ Այնինչ, փակված նստեց համարյա մինչև կեսօր և հանկարծակի վազ տվեց ղեկավարության մոտ։ Ասում են, նա սողացել Է է ծնկաչոք, հեծկլտոցով ու ճղճղոցով, համբուրել Է է հատակը՝ բղավելով, թե արժանի չէ համբուրել իր դիմաց կանգնած աստիճանավորների սապոգները նույնիսկ։ Նրան հանգստացրել էին, նույնիսկ խնամել։ Ասում են, հարցաքննությունը տևել է երեք ժամ։ Նա հայտնել էր բոլոր գաղտնիքները, ամեն, ամեն ինչ՝ գիտցածը, բոլոր մանրուքները։ Առաջ էր ընկել, շտապել խոստովանել, հայտնել նույնիսկ անհարկավորը և առանց հարցերի։ Պարզվել էր, որ նա բավականաչափ գիտե և բավականին լավ էր ներկայացրել գործը. Շատովի և Կիրիլլովի ողբերգությունը, հրդեհը, Լեբյադկինների մահը և նման բաներ երկրորդական պլան մղվեցին։ Առաջին պլան եկան Պյոտր Ստեպանովիչը, գաղտնի ընկերությունը, կազմակերպությունը, ցանցը։ Այն հարցին, թե ինչի՞ համար են կատարված այսքան սպանություններ, խայտառակություններ և գարշելիություններ, նա ջերմեռանդ շտապողականությամբ պատասխանեց, «հիմքերի պարբերական սասանման համար, հասարակության և բոլոր հիմունքների պարբերական քայքայման համար, որպեսզի բոլորին վհատեցնեն և ամեն ինչ շիլաշփոթի վերածեն և այդպիսով երերված, հիվանդ ու զառամած, ցինիկ ու հավատազուրկ, սակայն որևիցե ղեկավարող մտքի և ինքնապահպանման ծարավի հասարակությունը հանկարծակի վերցնեն իրենց ձեռքը՝ բարձրացնելով խռովության դրոշը և հիմնվելով հնգյակների մի ամբողջ ցանցի վրա, որոնք այդ ընթացքում գործում էին, հավաքագրում և գործնականորեն բոլոր հնարներն ու բոլոր թույլ տեղերն օգտագործում, ինչից կարելի էր կառչել»։ Ավարտեց ասելով, որ այստեղ, մեր քաղաքում, Պյոտր Ստեպանովիչի կողմից կազմակերպվել է նման պարբերական անկարգությունների սոսկ առաջին փորձը, այսպես ասած, հետագա գործողությունների ծրագիրը՝ նույնիսկ բոլոր հնգյակների համար, և որ դա արդեն իր իսկ (Լյամշինի) միտքն է, իր կռահումը և «որ անպայման հիշեն ու այդ ամենն ի ցույց դնեն, թե ինչ աստիճանի անկեղծ և բարեմիտ է ինքը բացատրում գործը և նշանակում է, շատ կարող է պետք գալ առաջիկայում նույնիսկ՝ ղեկավարությանը ծառայելու համար»։ Հաստատական հարցին, թե շա՞տ են, արդյոք, հնգյակները, պատասխանեց, թե անհամար քանակությամբ, որ ամբողջ Ռուսաստանը պատված է ցանցով, ու թեև ապացույցներ չներկայացրեց, բայց կարծում եմ, միանգամայն անկեղծորեն պատասխանեց։ Ներկայացրեց միայն ընկերության տպագիր ծրագիրը՝ տպված արտասահմանում, և հետագա գործողությունների ծավալման համակարգի նախագիծը, թեև ձեռագիր, բայցև Պյոտր Ստեպանովիչի ձեռքով գրված։ Պարզվեց, որ «հիմքերի սասանման» մասին Լյամշինը տառացիորեն մեջբերում է այդ թղթից, չմոռանալով նույնիսկ ստորակետ ու վերջակետերը, թեև հավատացնում էր, որ դա սոսկ սեփական նկատառումն է։ Յուլիա Միխայլովնայի մասին նա զարմանալի ծիծաղելիորեն և նույնիսկ առանց հարցնելու, այլ առաջ վազելով, արտահայտվեց, թե «նա անմեղ է և որ նրան միայն հիմարացրել են»։ Սակայն նշանակալի է, որ Նիկոլայ Ստավրոգինին նա բացարձակապես պատնեշեց գաղտնի ընկերությանն ամենայն մասնակցությունից, Պյոտր Ստեպանովիչի հետ ամենայն համաձայնությունից։ (Ստավրոգինի վրա Պյոտր Ստեպանովիչի ունեցած նվիրական ու անչափ ծիծաղելի հույսերից Լյամշինը գաղափար անգամ չուներ)։ Նրա խոսքերով, Լեբյադկինների մահը կազմակերպված էր միմիայն Պյոտր Ստեպանովիչի կողմից, առանց Նիկոլայ Վսեվոլոդովիչի որևէ մասնակցության՝ նրան հանցանքի մեջ ներքաշելու և այդպիսով Պյոտր Ստեպանովիչից կախվածության մեջ մնալու խորամանկ նպատակով, սակայն երախտագիտության փոխարեն, ինչ անպայմանորեն ու թեթևամտորեն հաշվարկել էր, Պյոտր Ստեպանովիչը հարուցեց սոսկ «ազնվասիրտ» Նիկոլայ Վսեվոլոդովիչի կատարյալ զայրույթը և անգամ վհատությունը։ Ստավրոգինի մասին ավարտեց՝ դարձյալ շտապելով և առանց հարցնելու, ըստ երևույթին, դիտավորյալ ակնարկումներով, թե նա չափազանց կարևոր մեկն է, սակայն դրա մեջ ինչ-որ գաղտնիք կա, որ նա մեզ մոտ ապրել է, այսպես ասած, incognito, որ հանձնարարություններ ունի և որ շատ հնարավոր է, նորից մեզ մոտ կգա Պետերբուրգից (Լյամշինը վստահ էր, որ Ստավրոգինը Պետերբուրգում է), միայն թե միանգամայն ուրիշ տեսքով և ուրիշ հանգամանքներով և այնպիսի անձանց շքախմբով, որոնց մասին գուցեև շուտով մեզ մոտ էլ կլսեն և որ ինքն այդ ամենն իմացել է Պյոտր Ստեպանովիչից՝ «Նիկոլայ Վսեվոլոդովիչի գաղտնի թշնամուց»։
Ուշադրություն հրավիրեմ։ Երկու ամիս անց Լյամշինը խոստովանեց, որ այն ժամանակ Ստավրոգինին պատնեշել է դիտմամբ, հույս ունենալով վերջինիս հովանավորության վրա, որ Պետերբուրգում նա թեթևացում կտա իրեն՝ երկու աստիճան ձեռք բերելով, իսկ աքսորվելիս փող կտրամադրի և հանձնարարական նամակներ։ Այս խոստովանությունից երևում է, որ նա, իսկապես, խիստ չափազանցված պատկերացում ուներ Նիկոլայ Ատավրոգինի մասին։
Նույն օրը, անշուշտ, ձերբակալեցին նաև Վիրգինսկուն, տաք ձեռի տակ՝ ամբողջ տունը նույնպես։ (Արինա Պետրովնան, նրա քույրը, մորաքույրը և նույնիսկ ուսանողուհին հիմա վաղուց արդեն ազատ են արձակված, ասում են նույնիսկ, որ Շիգալյովն էլ իբր անպայման կազատվի ամենամոտ ժամանակներս, քանի որ մեղադրյալների ոչ մի կարգին չի բռնում, ի դեպ, այդ ամենն առայժմ լոկ խոսակցություն է)։ Վիրգինսկին միանգամից և ամեն ինչ խոստովանեց։ Նա հիվանդ էր և տաքության մեջ, երբ ձերբակալեցին։ Ասում են, նա համարյա ուրախացել էր. «Սրտիցս քար ընկավ»,― իբր ասել էր նա։ Ասում են նրա մասին, թե հիմա ցուցմունքներ է տալիս շիտակությամբ, բայց նույնիսկ որոշ արժանապատվությամբ և չի հրաժարվում իր և ոչ մի «լուսավոր հույսերից», միևնույն ժամանակ նզովելով քաղաքական ճանապարհը (ի հակադրություն սոցիալականի), որով հրապուրվեց այնքան ակամա ե թեթևամտորեն՝ «համընկած հանգամանքների հողմի» պատճառով։ Սպանության կատարման ժամանակ նրա վարմունքը բացատրվում է նրա համար մեղմացուցիչ իմաստով, կարծում եմ, թե նա նույնպես կարող է հուսալ իր ճակատագրի որոշ մեղմացման խնդրում։ Համենայն դեպս, այդպես են մեզանում հաստատում։
Բայց հազիվ թե մեղմել լինի էրկելին Էրկելին վիճակվածը։ Վերջինս իր ձերբակալման պահից սկսած շարունակում է լռել կամ ըստ հնարավորին նենգափոխել ճշմարտությունը։ Մինչև հիմա զղջման ոչ մի բառ չեն կորզել նրանից։ Այնինչ, նույնիսկ ամենախիստ դատավորների որոշ համակրանքն է հարուցել՝ իր երիտասարդությամբ, իր անպաշտպանությամբ, հստակ վկայությամբ, որ ինքը քաղաքական գայթակղիչի սոսկ ճակատագրապաշտ զոհն է, իսկ ամենից շատ՝ մոր հանդեպ ունեցած և ի հայտ եկած վերաբերմունքով, ում նա ուղարկում է իր աննշան ռոճիկի համարյա թե կեսը։ Մայրը հիմա մեզ մոտ է՝ թուլակազմ ու տկար մի կին, տարիքին անհամապատասխան ծերացած, նա լալիս է և տառացիորեն ընկնում մարդկանց ոտքերը՝ աղաչելով որդու համար։ Ինչ-որ բան կլինի, բայց էրկելին Էրկելին մեզանում շատերն են խղճում։
Լիպուտինին ձերբակալեցին արդեն Պետերբուրգում, ուր նա ապրել էր լրիվ երկու շաբաթ։ Նրա հետ համարյա թե անհավանական բան կատարվեց, ինչ դժվար է անգամ բացատրել։ Ասում են, որ նա ուրիշ ազգանունով անձնագիր էլ ուներ, արտասահման ծլկելու կատարյալ հնարավորություն և մոտը բավական խոշոր գումար, այնինչ, մնաց Պետերբուրգում և ոչ մի տեղ չմեկնեց։ Որոշ ժամանակ փնտրել էր Պյոտր Ստեպանովիչին և Ստավրոգինին, հետո հանկարծ սկսել խմել ու անառակություններ անել՝ չափից դուրս, որպես ամենայն ողջամտություն և իր վիճակի մասին ըմբռնումը կորցրած մեկը։ Նրան հենց ձերբակալել էին Պետերբուրգի հասարակաց տներից մեկում՝ հարբած։ Լուրեր են պտտվում, որ հիմա նա ամենևին չի կորցրել ոգու կորովը, իր ցուցմունքներում ստում է և նախապատրաստվում առաջիկա դատին որոշ հանդիսավորությամբ և հույսով (՞)։ Նա մտադիր է նույնիսկ խոսել դատարանում։ Տոլկաչենկոն, ձերբակալված ինչ-որ տեղ՝ գավառում, փախուստից տասն օր հետո, իրեն անհամեմատ կիրթ է պահում, չի ստում, պոչ չի խաղացնում, ասում է գիտցած ամեն ինչ, չի արդարացնում իրեն, այլ մեղադրում՝ համակ համեստությամբ, բայց նույնպես հակված է ճոռոմախոսության։ Խոսում է շատ և հաճույքով, իսկ երբ բանը հասնում է ժողովրդին և նրա հեղափոխական (՞) տարրերն իմանալուն, ապա նույնիսկ կեցվածք է ընդունում և ծարավի է տպավորություն գործելու։ Ասում են՝ նա նույնպես մտադիր է հանդես գալ դատարանում։ Ընդհանրապես, նա և Լիպուտինն այնքան էլ վախեցած չեն, ու դա անգամ տարօրինակ է։
«Սիրելի Դարյա Պավլովնա,
Դուք մի ժամանակ ուզել էիք, որ ինձ «դայակություն» անեք և խոստում առաք ուղարկել ձեր ետևից, երբ պետք եղավ։ Ես գնում եմ երկու օրից հետո և չեմ գալու։ Ուզո՞ւմ եք ինձ հետ։ Անցյալ տարի ես, ինչպես Գերցենը, գրանցվեցի որպես քաղաքացի Ուրի կանտոնում, և դա ոչ ոք չգիտի։ Այնտեղ ես արդեն գնել եմ փոքր տուն։ էլի Էլի դեռ ունեմ տասներկու հազար ռուբլի։ Մենք կգնանք և այնտեղ կապրենք ընդմիշտ։ Ես չեմ ուզում երբեք ոչ մի տեղ մեկնել։
Տեղը շատ տխուր Էէ, կիրճ։ Սարերը նեղացնում են տեսողությունը և միտքը։ Շատ մռայլ Է։ է։ Ես՝ նրա համար, որ փոքր տուն էր վաճառվում։ Եթե ձեզ դուր չեկավ, կվաճառեմ և ուրիշը կգնեմ, ուրիշ տեղ։
Ես վատառողջ եմ, բայց զգացախաբություններից հույս ունեմ ազատվել այնտեղի օդից։ Սա՝ ֆիզիկականը, իսկ բարոյականը՝ ամեն ինչ գիտեք, բայց արդյո՞ք ամեն ինչ։
Ես ուզում եմ շատ բան պատմեմ ձեզ իմ կյանքից։ Բայց ոչ ամեն ինչ։ Նույնիսկ ձեզ՝ ոչ ամեն ինչ։ Իմիջիայլոց, հաստատում եմ, որ խղճով մեղավոր եմ իմ կնոջս մահվան մեջ։ Ես ձեզ չեմ տեսնվել դրանից հետո, այդ պատճառով եմ հաստատում։ Մեղավոր եմ նմանապես Լիզավետա Նիկոլաևնայի առաջ, բայց այդտեղ դուք գիտեք, այդտեղ դուք համարյա ամեն ինչ կանխագուշակել Էիք։էիք։
Ավելի լավ Էէ, չգաք։ Այն, որ ձեզ կանչում եմ ինձ մոտ, ահավոր ստորություն կա։ Եվ ինչի՞ համար պիտի ինձ հետ թաղեք ձեր ամբողջ կյանքը։ Ինձ դուք սիրելի եք, ու ինձ տխրության մեջ լավ Էր էր ձեր կողքին լինել, ձեր ներկայությամբ միայն ես կարող Էի էի բարձրաձայն խոսել իմ մասին։ Սրանից ոչինչ չի հետևում։ Դուք ինքներդ բնորոշեցիք «դայակությունը»՝ սա ձեր արտահայտությունն Էէ, ինչի՞ համար այդչափ զոհաբերել։ Ուշադրություն դարձրեք նմանապես, որ ես ձեզ չեմ խղճում, թե որ կանչում եմ ու չեմ հարգում, թե որ սպասում եմ։ Միաժամանակ Էլ էլ և կանչում եմ, և սպասում եմ։ Համենայն դեպս, ձեր պատասխանի կարիքն ունեմ, որովհետև պետք է գնալ շատ շուտով։ Այդ դեպքում գնում եմ մենակ։
Ուրիից ոչ մի հույս չունեմ, ես ուղղակի գնում եմ։ Ես դիտավորյալ չեմ ջոկել մռայլ տեղ։ Ոուսաստանում Ռուսաստանում ես ոչնչով կապված չեմ՝ այստեղ ինձ ամեն ինչ նմանապես խորթ է, ինչպես ամեն տեղ։ Ճիշտ է, ես ուրիշ տեղ այնտեղ ավելի շատ, քան չեմ սիրել ապրելը, բայց նույնիսկ այստեղ չեմ կարողացել ոչինչ ատել։
Ես ամեն տեղ փորձել եմ իմ ուժը։ Դուք ինձ խորհուրդ եք տվել դա՝ «որպեսզի ճանաչեմ ինձ»։ Ինձ համար փորձերին և ցույց տալու առումով, ինչպես նախկինում ամբողջ իմ կյանքում, պարզվեց, որ անսահման է դա։ Ձեր աչքի առաջ ես դիմացա ձեր եղբորից ստացած ապտակին, խոստովանեցի ամուսնությունս բոլորին։ Սակայն ինչին ծառայեցնեմ այդ ուժը՝ ահա թե ինչ չեմ տեսել երբեք, հիմա էլ չեմ տեսնում, չնայած ձեր քաջալերանքներին Շվեյցարիայում, որոնց հավատացի։ Ես դարձյալ նույնպես, ինչպես նաև առաջներում, կարող եմ ցանկանալ բարի գործ անել և դրանից բավարարություն եմ զգում, դրա կողքին չարն էլ եմ ուզում և էլի բավարարություն եմ զգում։ Բայց մեկն ու մյուս զգացումն էլ առաջվա պես միշտ շատ մանր է, իսկ շատ երբեք չի լինում։ Իմ ցանկությունները չափից դուրս անուժ են, ղեկավարել չեմ կարող։ Գերանով կարելի է գետն անցնել, իսկ տաշեղով չէ։ Սա, որպեսզի չմտածեք, թե Ուրի եմ գնում ինչ-որ հույսերով։
''Նիկոլայ Ստավրոգին''»։
Դարյա Պավլովնան տեղնուտեղը գնաց և նամակը ցույց տվեց Վարվառա Պետրովնային։ Վերջինս կարդաց և Դաշային խնդրեց հեռանալ, որ մի անգամ էլ կարդա առանձին, բայց մի տեսակ շատ շուտով ետ կանչեց նրան։
― Գնալո՞ւ ես,― հարցրեց համարյա երկչոտ։
― Նրանց հրամաններին հակառակ, որոշեցի գալ ու զեկուցել,― ավելացրեց Ալեքսեյ Եգորյըչը շատ պատկառազդու տեսքով։
Վարվառա Պետրովնան խորաթափանց նայեց նրան ու հարցուփորձ չարեց։ Վայրկենապես կառքը մատուցեցին։ Նա գնաց Դաշայի հետ։ ճանապարհինՃանապարհին, ասում են, հաճախակի խաչակնքվում էր։
«Իրենց կողմում» բոլոր դռները բաց էին, և ոչ մի տեղ Նիկոլայ Վսեվոլոդովիչը չերևաց։