Changes

Սամվել

Ավելացվել է 1804 բայտ, 12:51, 20 Փետրվարի 2018
/* Դ. ՄԻ ԱՂՈՏ ՄԻՏՔ ԾԱԳՈՒՄ է ՆՐԱ ՄԵՋ */
միմյանց մեջ և թե՜ դրսի հետ:
==Դ. ՄԻ ԱՂՈՏ ՄԻՏՔ ԾԱԳՈՒՄ Մի աղոտ միտք ծագում է ՆՐԱ ՄԵՋնրա մեջ==
Սամվելը կրկին մտավ յուր ընդունարանը:
 
Այս առավոտ այդ կոկիկ, ընդարձակ սենյակը, կարծես, խեղդում էր նրան: Նա մոտեցավ լուսամուտին, ետ քաշեց ծանր կերպասյա վարագույրը և բաց արեց փեղկերից մեկը, որ փոքր-ինչ թարմ օդ ներս թողնե: Հետո բաց արեց դռները սպասավորի համար: Սպասավորի փոխարեն ներս մտավ նրա գեղեցիկ, ոսկեգույն բարակը: Այդ խելացի անասունը, կարծես, նախասենյակում սպասում էր դռների բացվելուն: Նա այն աստիճան քնքուշ և նրբակազմ էր, որ դրսից կարելի էր բոլոր կողքերը համբարել: Երկար պարանոցի վրա կրում էր արծաթյա օղամանյակ: Սա մոտեցավ և կանգնելով ետևի թաթիկների վրա, առջևի թաթիկները բարձրացրեց, դրեց յուր տիրոջ կուրծքի վրա, և մի առանձին քաղցրությամբ նայում էր նրա երեսին, աշխատելով գուշակել, թե ինչո՞ւ էր նա այնքան տխուր: Երիտասարդը ձեռքով փայփայեց նրա սիրուն գլուխը, երկար ականջները, նուրբ դունչը, և բարակը մխիթարվելով այդ փաղաքշանքից, ցած թողեց թաթիկները, հեռացավ սենյակի մի անկյունում և այնտեղ պառկեց, չդադարելով յուր հեզ աչքերով հետևել, թե ո՜րպես յուր սիրելի տերը` դանդաղ. անհավասար քայլերով շարունակում էր անցուդարձ անել սենյակի մեջ:
Վստահելի
1342
edits