Changes
— Է՜հ, պարոն Ֆրոդո,— քրթմնջաց նա,— պետք չէր մեզ խրվել էս գործի մեջ... — Հետո վշտաբեկ գլուխն օրորեց ու նորից նստեց հատակին:
==== Գլուխ երրորդ. Մատանին մեկնում է հարավ ====
— Ինչ արած,— նկատեց Բիլբոն,— չէ՞ որ այստեղ մասամբ Ֆրոդոն է մեղավոր. ինչու՞ էր սպասում մեր ծննդյան օրվան: Էլ չեմ խոսում, թե ինչ տարօրինակ ձևով է այն տոնել: Մի՞թե նա մտածում էր, թե ինձ կուրախացնի, երբ այդ օրը իմ տունը տվեց հիմար Սաքվիլ-Բեգինսներին: Բայց եղածը եղած է, իրավիճակը թույլ չի տալիս մինչև գարուն սպասել, իսկ մեկնել մինչև հետախույզների վերադառնալը՝ անմտություն է:
<poem>
Երբ աշնան պղտոր արցունքների մեջ
Ցուրտն է խտանում և օդն է սառում,
Հետախույզները ոչ մի տեղ Հեծյալներ չէին հայտնաբերել, նույնիսկ ոչինչ չէին լսել նրանց մասին: Հեծյալներին չէին տեսել և Մեծ արծիվները, Ռադագասթ Թուխի հզոր դաշնակիցները: Գոլլումը նույնպես անհետ կորել էր, իսկ հյուսիսում վարգում էին գայլերի ոհմակները: Դիվոտ գետում գետանցումի մոտ գտնվել էին երեք խեղդված սև ձիեր, և ևս հինգը՝ քիչ ներքև, ծանծաղուտներում. նույն տեղում, ջրի մեջ, լողում էին քրքրված թիկնոցներ:
— Համենայն դեպս, Դիվոտը նրանցից ութին հետյոտն հետիոտն է դարձրել,— դատում էր Գենդալֆը: — Կարելի է հույս ունենալ, որ Ուրվական սպասավորներն ինչ-որ ժամանակով իրենց ուժը կորցրել են ու վերադարձել Մորդոր, որպես անձև ուրվականներ, բայց ես լրիվ համոզված չեմ: Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք մեր արշավին չեն խանգարի, որովհետև դեռևս շուտ չեն հայտնվի նորից: Հասկանալի է, Թշնամին սպասավորներ շատ ունի, բայց նրանք, որպեսզի իմանան, թե մենք ուր ենք գնացել, ստիպված կլինեն ծածուկ հասնել Ռիվենդել՝ ծածուկ, որովհետև դունադանները քնած չեն, և այստեղից սկսել փնտրել մեր հետքերը, իսկ մենք կաշխատենք հետքեր չթողնել: Սակայն այլևս դանդաղել չի կարելի, ես գտնում եմ, որ արդեն գործելու ժամանակն է:
Էլրոնդը հոբիթներին կանչեց իր մոտ:
— Ես նույնիսկ խորհուրդ չեմ կարող տալ քեզ,— քիչ լռելուց հետո ասաց Էլրոնդը: — Խավարի Վարագույրը օր օրի ծավալվում է, այն տարածվել է համարյա մինչև Մոխրաջուր գետը, իսկ խավարամած հողերն ինձանից ծածկված են, ես անզոր եմ գուշակելու քո ապագա ուղին և չգիտեմ, թե դու ինչպես պետք է հասնես Մորդոր: Բազում թաքուն ու բացահայտ թշնամիներ կհանդիպեն քեզ ճանապարհին, բայց հիշիր. նույնիսկ Սաուրոնի տիրույթներում Մատանու Պահապանը կարող է բարեկամի հանդիպել: Մենք քո մասին լուր կուղարկենք մեր բոլոր դաշնակիցներին... Բայց վտանգն ամենուր է, և նրանցից ոմանք կարող են տեղ չհասնել, իսկ ոմանք էլ կհասնեն քեզանից ուշ:
Ես քեզ համար մի քանի հուսալի ուղեկից կընտրեմ: նրանք Նրանք կուղեկցեն քեզ այնքան, որքան կցանկանան և որքան ուժները կբավականացնի, բայց նրանց թիվը պետք է շատ փոքր լինի, քանզի քո արշավի հաջողությունը կախված է միայն արագությունից և գաղտնի լինելուց: Եթե ես նույնիսկ Ավագ Օրերի զենք ու զրահով զինված էլֆերի մի մեծ ջոկատ ուղարկեմ, նրանք ոչնչի չեն հասնի՝ Թշնամուն կատաղեցնելուց բացի: Պահապաններն ընդամենը ինը կլինեն, ճիշտ այնքան, որքան Ուրվական-Նազգուլները: Բացի քո հավատարիմ Սեմից, քեզ հետ կուղևորվի Գենդալֆը: Մատանին նրա մեծագույն խնդիրն է և, գուցե, այդ դժվարագույն արշավում կավարտվեն նրա մեծագործությունները:
Մնացած ուղեկիցներին կներկայացնեն ազատ աշխարհի ազատ ժողովուրդները՝ էլֆերը, թզուկները և մարդիկ: Էլֆերից քեզ հետ գնալու ցանկություն է հայտնել Լեգոլասը, թզուկներից՝ Գիմլին, իսկ մարդկանցից՝ Արագորնը. Իսիլդուրի Մատանին նրա հետ անմիջական առնչություն ունի:
— Նա ինքը,— ժպտալով արձագանքեց Արագորնը: — Չէ՞ որ դու իմ ընկերությունից չես հրաժարվի:
— Ես էլ մտածում էի,— որ դու գնում ես գոնդորցիներին օգնելու և չէի համարձակվում խնդրել մեզ հետ ուղևորվել:
— Գնում եմ,— հանգիստ հաստատեց Արագորնը: — Բայց մինչև հարավային հողեր հասնելը մեր ճանապարհը նույնն է, հարյուրավոր լիգեր կհաղթահարենք միասին: Բորոմիրն էլ է ուղևորվում մեզ հետ՝ նա փորձված ճանապարհորդ է և քաջ ռազմիկ:
Նա լռեց, նորից մոտեցավ պատուհանին ու սկսեց երգել.
<poem>
Բուխարու կողքին նստած մտածում եմ
Այն ամենի մասին, ինչ կյանքում տեսել եմ.
Բայց Բիլը ոչինչ չէր պատասխանում հոբիթին...
Սեմն ուղղեց պարկը և սկսեց հիշել, թե ամե՞ն ինչ է վերցրել արդյոք. կաթսայիկներ, որ դադարների ժամանակ ուտելիք պատրաստի (իմաստունները հո այդ մասին չե՞ն մտածելու), աղի տուփիկ, ծխամորճի խոտ (էհ, մեկ է, ամբողջ ճանապարհի համար չի բավականացնի), աբեթ ու կայծքար, մի քանի զույգ բրդե գուլպա և զանազան այլ մանր-մունր բաներ, որ Ֆրոդոն մոռացել է, բայց տեղը տեղին հավաքել է հոգատար Սեմը, որպեսզի երբ դրանք հանկարծ պետք գան, հանդիսավոր հպարտությամբ հանձնի տիրոջը(ո՜նց թե մոռացել եք, հապա Սեմն ինչի՞ համար է): Դեհ, թվում է, ոչինչ չի մոռացել...
— Բա պարա՜նը,— հանկարծ հիշեց նա: — Էհ, ցրված, պարանը չես վերցրել... Ախր չէ՞ որ երեկ ինքս ինձ ասում էի. «Սեմ, անպայման պարան վերցրու, հաստատ ճանապարհին պետք կգա»: Հաստա՛տ: Բա՛յց դե հիմա որտեղի՞ց ճարեմ...
Շուտով պատշգամբում հայտնվեց Գենդալֆը. նրան ուղեկցում էր Ռիվենդելի տիրակալը:
— Այսօր, — ոչ բարձր ասաց Էլրոնդը,— Մատանու Պահապանը ճանապարհ է ընկնում դեպի Ճակատագրի Լեռ: Լսեցեք իմ վերջին մաղթանքը: Նա մենակ է պատասխանատու Մատանու ճակատագրի համար և, կամավոր մտնելով այդ բեռի տակ, չպետք է Մատանին դեն նետի ճանապարհին կամ հանձնի Թշնամու սպասավորներին: Կարող է այն ժամանակավորապես վստահել միայն Խորհրդի կամ Ջոկատի մեկ այլ անդամի, այն էլ սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Մատանու Պահապանի ուղեկիցներն իրեց սեփական կամքով են գնում նրա հետ և երդմամբ չեն կապված: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է կանգ առնել, վերադառնալ կամ ուրիշ ճանապարհ ընտրել՝ դա ձեր իրավունքն է, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ նախապես կռահելու, թե ինչ փորձություններ են սպասում ճանապարհին և ուժ կլինի՞ արդյոք մինչև վերջ գնալու: Հիշեք, որքան մոտենաք Մորդորին, այնքան դժվար կլինի նահանջել, այդ պատճառով...
— Ով որ դժվարություններից վախենալով նահանջում է, անվանվում է դավաճան,— նրան ընդհատեց Գիմլին:
— Իսկ նա, ով երդվում է, առանց իր ուժերը փորձելու և հետո հրաժարվում սեփական երդումից, կոչվում է երդմնազանց,— ասաց Էլրոնդը: — Ավելի լավ է զերծ մնալ թեթևամիտ երդումներից:
— Երգումը Երդումը թույլին կարող է ամրացնել...
— Բայց կարող է և կոտրել,— առարկեց Էլրոնդը: — Հարկավոր չէ գուշակել հեռավոր ապագան: Գնացեք և թող պահպանի ձեզ մեր երախտապարտությունը... Թող աստղերը պայծառ լուսավորեն ձեր ուղին...
— Ուրեմն մեզ հարկավոր է զգոն լինել,— իսկույն լրջանալով՝ նկատեց Գենդալֆը: — Եթե քեզ հետ ճամփորդում է հետքագետը, այն էլ ոչ թե պարզապես հետքագետը, այլ Արագորնն ինքը, ուրեմն պետք է հավատալ նրա զգացողությանը: Կամաց, բարեկամներ,— ասաց հոբիթներին: — Եվ հենց հիմա ժամապահներ կնշանակենք:
Առաջին ժամապահը Սեմն էր: Բոլորը հանգիստ քնեցին, բայց Արագորնը, ըստ երևույթին, միտք չուներ քնելու: Հենց որ ճամփորդների խոսակցությունները դադարեցին, ծանր, տագնապալի լռություն իջավ, որը նույնիսկ Սեմը զգաց: Պարզ լսվում էր քնածների շնչառությունը, իսկ երբ պոնին ոտքը շարժեց, զարմանալի բարձր թխկոց լսվեց: Բավական էր Սեմը մի քիչ շարժվեր և լսում էր սեփական հոդերի ճտճոցըճտճտոցը: Երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար. արևը դանդաղ լողում էր դեպի վեր. մեռյալ լռությունը խորանում էր ու կայունանում: Հետո հարավում, անամպ երկնքում ինչ-որ մութ կետ հայտնվեց, փոքրիկ սև ամպի նման: Քամի չկար, բայց կետը մոտենում էր:
— Դա ի՞նչ է, կարծես թե ամպի նման չէ,— շշունջով Արագորնին ասաց Սեմը:
Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել: Նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Այս մարտում հաղթեց Քարադհրասը:
==== Գլուխ չորորդ. Ճամփորդություն խավարում ====
— Ամեն լուրի մի հավատա,— ասաց Գենդալֆը: — Մորիայում բոլորովին էլ Թշնամին չէ տեր ու տնօրենը: Ձեզանից միայն ես եմ Սև Տիրակալի գետնահարկերում եղել, այն էլ Դուլ Գուլդուրում, որը համեմատած Մորդորի հետ՝ ուղղակի ոչինչ է: Մորիան Սև ամրոցին բոլորովին նման չէ, և ես ձեզ չէի կանչի այնտեղ, եթե հույս չունենայի, որ դուրս կբերեմ այնտեղից: Ճիշտ է, այնտեղ կարող են օրքեր հանդիպել, սակայն, ես կարծում եմ, այդ չի պատահի. օրքերի հորդաները ջախջախված են Հինգ Զորաց Ճակատամարտում` Մենավոր Լեռան մոտ: Վերջերս լեռնային արծիվներն ինձ հաղորդեցին, որ օրքերը նորից հոսում են դեպի Մշուշապատ, բայց հուսով եմ, որ Մորիա դեռ չեն թափանցել: Դրա փոխարեն հնարավոր է, որ մենք այնտեղ հանդիպենք Բալինին՝ իր փոքրաթիվ, բայց խիզախ ջոկատով, և այն ժամանակ օրքերից վախենալու բան չունենք: Ինչ էլ լինի՝ ճանապարհը Մորիայի միջով միակն է, այլ ճանապարհ չունենք:
— Ես քեզ հետ կգամ, Գենդալֆ,— բացականչեց Գիմլին: — Հին ավանդույթներն ինձ չեն վախեցնում:Կարևոր չէ, թե ինչ է այնտեղ ինձ սպասում, ես ուզում եմ տեսնել Դուրինի պալատները: Բայց սկզբում պետք է փնտրել դարպասը, որը շատ վաղուց փակված է:
— Հիանալի է, սիրելի Գիմլի,— թեթև ժպիտով պատասխանեց Գենդալֆը: — Շնորհակալ եմ աջակցության համար: Ես կգտնեմ դարպասը և կկարողանամ բաց անել: Դե իսկ արդեն թզուկի հետ մենք հաստատ չենք մոլորվի: Բացի այդ, առաջին անգամ չեմ գնում Մորիա: Մի անգամ էլ եմ եղել այնտեղ, երբ որոնում էի կորած Թրեյնին և, ինչպես տեսնում ես, կենդանի եմ դուրս եկել այնտեղից:
Կեսգիշերն անցել էր, լուսաբացը մոտենում էր: Արևմուտքում, համարյա գետնին կպած, մե՛րթ ծվեն-ծվեն ամպերի մեջ սուզվելով հանգչում, մե՛րթ դժգույն փայլում էր լուսինը: Այդ թույլ, ջղաձիգ բռնկումներն անզոր գունատվում էին վաղորդյան աղջամուղջում: Հանկարծ բարձր, բազմաձայն ոռնոցն ընդհատեց Ֆրոդոյի անհանգիստ քունը. բլուրն անձայն շրջապատած վարգերը բոլոր կողմերից գրոհի նետվեցին:
— Ցա՛խ լցրեք խարույկը,— գոռաց Գենդալֆը հոբիթներին: — Սրերը մեկացնե՛լմերկացնե՛լ: Կանգնե՛լ մեջք մեջքի տված:
Թեժացող խարույկի վետվետուն լույսով Ֆրոդոն տեսավ, որ մոխրագույն ստվերները մեկը մյուսի հետևից անցնում են քարե ցածր ցանկապատից: Արագորնը կայծակնային արագությամբ ցատկեց՝ և մի հսկայական գազան խեղդված կաղկանձով տապալվեց գետնին, սառը փայլեց Բորոմիրի թուրը և թռավ երկրորդ վարգի գլուխը, թզուկը տապարով ճեղքեց երրորդին, Լեգոլասի նետը գետին տապալեց չորորդին, սակայն նորանոր մոխրագույն ստվերներ, ալիք առ ալիք հորձանք տալով, լցվում էին պատի վրա:
— Վերջապե՜ս,— ուրախացած բացականչեց Գենդալֆը: — Այստեղ վերջանում է էլֆական ուղին: Փշարմավն Էրեգիոնի խորհրդանիշն է, դրա համար էլ էլֆերն այս հովտում տնկել են փշակաղնիների այս ծառուղին, որպեսզի բոլորին հասկանալի լինի, որ այստեղ նրանց տիրույթները վերջանում են: Թզուկները փորել ու կառուցել, բաց են արել Արևմտյան Դարպասը, որ անարգել առևտուր անեն էլֆերի հետ, և այս ծառուղին խորհրդանշում էր նրանց սերտ բարեկամությունը... Քանզի այն երանելի ժամանակներում Միջերկրի ժողովուրդներն իրար հետ բարեկամություն էին անում, և նույնիսկ էլֆերն ու թզուկները կարողանում էին չկռվել:
— Ես երբեք լսած չկամ,— նկատեց Գիմլին, — որ այդ բարեկամությունը թզուկների պատճառով է ընդհատվել:
— Իսկ ես չեմ լսել,— ասաց Լեգոլասը,— որ այդ բարեկամությունն ընդհատվել է էլֆերի պատճառով:
Վերևում էլֆերեն տառերից հյուսված կամարաձև մակագրություն էր, որի տակ յոթաստղանի թագ էր, իսկ դրա տակ էլ մուրճ ու զնդան: Կամարաձև մակագրությունը հենվում էր ծառերի վրա՝ շատ նման պատի մոտ աճած փշակաղնիներին, իսկ ծառերի միջև փայլում էր ճաճանչափայլ աստղը:
— Դուրինի՜ խորհրդանշանն է,— բացականչեց Գիմլին՝ ցույց տալով մուճմուրճ-զնդանն ու թագը:
— Եվ Էրեգիոնի խորհրդանիշ ծառերը,— ասաց Լեգոլասը:
— Եթե բարեկամ ես, ասա գաղտնաբառը, և դարպասը կբացվի քո առաջ:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Գենդալֆը,— որ այս դարպասը գաղտնաբառին է ենթարկվում: Երբեմն թզուկների սարքած դարպասները բացվում են միայն հատուկ հանգամանքներում, իսկ երբեմն էլ գաղտնաբառից բացի հարկավոր է ունենալ նաև բանալին: Բայց սա, ինձ թվում է, կողպեք չունի: Սա սարքել են բարեկամների համար և գաղտնի չի համարվել: Այս դարպասի դռները սովորաբար բաց են եղել, և պահակները խաղաղ նստած են եղել ծառերի տակ: Իսկ եթե դարպասը երբեմն փակել են, ապա բացել են գաղտնաբառի միջոցով: Այդպես է գրված ժամանակագրություններում: ճի՞շտ Ճի՞շտ եմ, Գիմլի:
— Բացարձակապես ճիշտ,— հաստատեց թզուկը: — Բայց, դժբախտաբար, գաղտնաբառերը մոռացված են: Քանզի Նարվիի տոհմը վաղուց հանգել է:
Գենդալֆը նորից մոտեցավ պատին, գավազանով հպվեց Ֆեանորի աստղին և հրամայեց.
<poem>
''Աննոն էդելեն էդրո դո ամմին,
Ֆէննաս նոգոտրիմ աստո լամմին...''
Առաջարկությունն ուրախությամբ ընդունվեց բոլորի կողմից, և Ճամփորդներն աստիճանների վրա նստած կերան: Ուտելուց հետո Գենդալֆը հանեց տափաշիշը, և բոլորը երրորդ անգամ զվարթեղ խմեցին:
— Զվարթեղ քիչ է մնացել, բայց մեզ բոլորիս անհրաժեշտ է կազդուրվել,— տափաշիշը պահելով՝ նկատեց հրաշագործը: — Վախենում եմ,որ մենք այս շշի վերջին կաթիլը կդատարկենք, մինչև Մորիայից կկարողանանք դուրս գալ: Ջուրը նույնպես ստիպված ենք խնայողությամբ օգտագործել՝ Մորիայում շատ աղբյուրներ ու գետակներ կան, բայց այստեղի ջուրը խմել չի կարելի: Տափաշշերը մեզ կհաջողվի լցնել միայն քարանձավներից դուրս գալուց հետո:
— Իսկ երկա՞ր ենք գնալու,— հարցրեց Ֆրոդոն:
Գենդալֆն ականջ դրեց, ամեն ինչ լուռ էր: Բայց հանկարծ ջրհորի մութ խորքից դուրս թռավ արձագանքից ուժեղացած մի տկտկոց. տըկ-տըկ-տըկ, տըկ-տըկ-տըկ: Չափազանց կասկածելի ու տարօրինակ ձայն էր՝ ասես մեկն ազդանշան էր տալիս: Սակայն շուտով տկտկոցը լռեց, ու պահականոցը սուզվեց մութ լռության մեջ: Գենդալֆի գավազանը հազիվ էր լուսավորում:
— Մենք մուրճի ձայն էինք լսում, — հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:
— Այո, մուրճի ձայն էր,— հաստատեց Գենդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փերեգրինի քարն այստեղ ոչ մի կապ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի Փիփինից, թող քնեն: Փիփինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:
Գիմլին թափով վրայից դեն նետեց վերմակը, ոտքի թռավ ու երգեցիկ արտասանեց՝ քարանձավի թնդուն արձագանքի նվագակցությամբ.
<poem>
Աշխարհը ջահել էր, սարերը՝ կանաչ,
Իսկ լուսնի վրա դեռ բծեր չկային,
— Իրավացի ես,— հանգիստ հաստատեց Գենդալֆը: — Ես ծեր հոբիթին ոչ մի անգամ չեմ ասել, բայց այդ օղազրահն ավելին արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով:
Ֆրոդոն ոչինչ չասաց, բայց չդիմացավ, ձեռքը մտցրեց վերնաշապկի տակ ու շոյեց օղազրահի սառը օղերը: Գենդալֆի խոսքերն ապշեցրին նրան: Ուրեմն իր օղազրահի գինը վճարելու համար չէր բավականացնի Հոբիթստանի ողջ հարստությու՞նը... Բիլբոն գիտե՞ր արդյոք այդ մասին: Երևի գիտեր, այն էլ ոնց գիտեր: Այո, նա իրեն արքայական ընծա է նվիրել: Ֆրոդոն մի պահ մոռացավ, որ գտնվում է մութ Մորիայում և մտքով տեղափոխվեց հեռավոր Հոբիթստան, հիշեց այն օրերը, երբ ինքն ու Բիլբոն իրենց համար ապրում էին Բեգ-Էնդում, ու ինքը ո՛չ գիտեր, ո՛չ տեսել, ո՛չ լսել էր Մորիայի, միթրիլի, իսկ գլխավորը՝ Մատանու մասին: Ինչպե՜ս կուզենար անցյալը հետ բերել, նորից զբոսնել ծաղկազարդ մարգագետիննեում մարգագետիններում ու մոռանալ ամեն ինչ...
Լռություն տիրեց: Հոգնած ճամփորդները մեկը մյուսի հետևից քնեցին, և Ֆրոդոն մեն-մենակ մնաց սև մթության հետ՝ նա ժամապահ էր:
— Սկզբում հետ,— պատասխանեց Գենդալֆը: Մենք իզուր ժամանակ չենք կորցրել, հանգիստ եղեք: Այս դամբարանը նախկինում տարեգրության շքասրահն էր, և այժմ ես գիտեմ, թե մենք որտեղ ենք գտնվում՝ գմբեթավոր դահլիճը հյուսիսային թևի քսանմեկերորդ սրահն է, որի մասին հիշատակվում էր գրքում: Քսանմեկերորդ սրահը յոթերորդ հարկաշարքում է: Իսկ դարպասը գտնվում է առաջին հարկաշարքում, հարավային թևում: Հիմա մենք կվերադառնանք գմբեթավոր դահլիճ, արևելյան միջանցքով կիջնենք ներքև և թեքվելով հարավ, դուրս կգանք դարպասի մոտ: Գնացինք... — Գենդալֆն առաջ անցավ:
Եվ հենց այդ պահին Մորիայի խորքերից նրանց հասավ մի ճարճատուն որոտ՝ ռ՜-ռ՜-ռ՜-ռ՜-ո՜-գ, և նրանք ոտքերի տակ զգացին քարե հատակի դողը: Ճամփորդներն առանց պայմանավորվելու նետվեցին դեպի դուռը: Ռ-ռ-ռ-ռ-ո-գ. դղրդացող որոտի ալիքը նորից գլորվեց Մորիայի քարանձավներում և հետո նորից, ու կրկին նորից՝ ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ռ-ռ-ռ-ո-գ, ռ-ո-ռ-ո-գ, կարծես լայնարձակ Մորիայի ընդերքը ինչ-որ մեկը դարձրել էր մի հսկայական թմբուկ: Եվ ասես ի պատասխան դղրդոցին՝ գմբեթավոր դահլիճում փչեց եղջերափողը, որին անմիջապես պատասխանեցին: ճամփորդները Ճամփորդները խռպոտ ճչոցներ լսեցին և ծանր դոփյուն:
— Նրանք մոտենու՜մ են,— գոռաց Լեգոլասը:
— Գոնդո՜ր,— ահարկու մռնչաց Բորոմիրը և կամրջով սլացավ Արագորնի հետևից:
Իսկ Գենդալֆը բարձրացրեց մոգական գավազանը և, երբ այն փայլատակեց, ինչպես մի փոքրիկ արև, կտրուկ իջեցրեց ցած, ասես գիծ քաշելով ու ջնջելով կամուրջը Բալրոգի առջև: Բռնկվեց արծաթավուն կրակի խուրցխուրձ: Մոգական գավազանը մեջտեղից կիսվեց, իսկ կամուրջը Բալրոգի հետ միասին փլվեց անդունդը: Խռպոտ ոռնոցով ներքև ընկնելով՝ Բալրոգը գլխավերևում թափահարեց խարազանը, և այն երկու տակ փաթաթվեց հրաշագործի ոտքերին: Գենդալֆը ձեռքերով կախվեց կամրջից, սակայն չկարողացավ կառչած մնալ և ճչալով «Փախե՜ք, հիմարներ», անհետացավ մորիական խորխորատի երախում: Բոսոր կրակը հետզհետե մարեց անդունդում: Քանդված կամրջի բեկորը, որը նման էր երախից դուրս ցցված լեզվի, թեթև ցնցվում էր առաջացող մթության մեջ:
Սարսափահար ճամփորդներն անխոս կանգնած չէին կարողանում հայացքները կտրել անդունդից: Առաջինն ուշքի եկան Արագորնն ու Բորոմիրը: Հազիվ էին նրանք հետ եկել սանդուղքի մոտ, երբ կամրջի մնացորդները փլվեցին անդունդը:
Եվ այստեղ, անզոր լինելով հաղթահարել անհուն վիշտը, ճամփորդներն ազատություն տվեցին արցունքներին: Ոմանք կանգնել ու լուռ լաց էին լինում, մյուսները հեկեկալով թավալվում էին գետնին: Մեկ անգամ էլ հազիվ լսելի հառաչեց ընդերքը՝ ռ-ո-գ, և հովտում լռություն տիրեց:
==== Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն ====
[[Պատկեր:Caras Galadhon.jpg|300px|thumb|right]]
— Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: Հետ նայելով՝ նա բարձրացրեց Անդուրիլը և բացականչեց.— Մնաս բարո՜վ, Գենդալֆ... Չէ՞ որ ես ասում էի. «Քեզ մահացու վտանգ է սպառնում»: Դժբախտաբար, ես ճիշտ դուրս եկա, և մեր ճանապարհորդությունն անհուսալի է թվում ինձ... — Դեպի ուղեկիցները շրջվելով՝ Արագորնն ավելացրեց.— Բայց մենք առանց հույսի էլ կգնանք Մորդոր: Գուցե մեզ հաջողվի վրեժ լուծել: Ողբալու ժամանակ չունենք, բարեկամներ. : Մեզ դժվարագույն ճանապարհ է սպասում:
Ճամփորդներն արցունքները սրբեցին ու հետ նայեցին: Մշուշապատի երկու ճյուղերի միջև փռված Սևագետքի հովիտը պատված էր թանձր ստվերով: Մութ, նեղ կիրճից, սանդղավանդից սանդղավանդ թռչելով, հովիտ էր թափվում մոխրասպիտակ փրփրալի ջրվեժը, իսկ քիչ այն կողմ վեր էին խոյանում երեք հսկա գագաթներ՝ Ֆանուիդոլը, Քարադհրասը և Քելեբդիլը:
— Անծանոթ փորձանքները գաղտնի ուղիների վրա միշտ էլ ավելի վտանգավոր են լինում, քան բացահայտ թշնամիները բանուկ ճանապարհներին,— հոնքերը կիտելով՝ բացատրեց Բորոմիրը: — Գենդալֆի խորհրդով մենք մտանք Մորիա և քիչ էր մնում հավիտյան մնայինք այնտեղ... Հիմա էլ դու՞ ես շտապում կործանվել: Այդ կործանարար անտառից դուրս գալը հեշտ բան չէ, իսկ դուրս գալ այնպիսին, ինչպիսին մտել ես՝ անհնարին է, ահա թե ինչ են ասում Լորիենի մասին Գոնդորում...
— Ախր ճիշտ էլ ասում են,— համաձայնեց Արագորնը: — Սակայն ցավալի է, Գոնդորում այդ ասույթների իսկական իմաստը մռացվել մոռացվել է, այլապես գոնդորցիները չէին վախենա Լորիենից: Բոլոր դեպքերում մեզ համար այլ ճանապարհ չկա, եթե, իհարկե, չես ուզում վերադառնալ Մորիայի դարպասի մոտ կամ բախտդ փորձել վայրի լեռներում. կարելի է նաև փորձել լողալով անցնել Մեծ Գետն ու տեսնել, թե ինչ կստացվի:
— Այդ դեպքում առաջնորդիր,— համաձայնեց Բորոմիրը: — Սակայն հիշիր. այս անտառը վտանգավոր է:
— Ահա և Նիմրոդելը,— բացականչեց Լեգոլասը: — Այս գետի մասին շատ երգեր են հորինվել, և մենք՝ հյուսիսցիներս, մինչև հիմա էլ երգում ենք նրա ծիածանապատ ջրվեժների, ալիքների մեջ լողացող ոսկե ծաղիկների ու մթին հորձանուտների մասին: Բայց հիմա մութ է, իսկ Նիմրոդելի կամուրջն ավերված է.... Ինչևէ, գնամ ոտքերս թրջեմ. ասում են այս գետը վանում է թախիծն ու թոթափում հոգնածությունը:
— Այստեղ խորը չէ, դուք էլ իջեք... Եկեք անցնենք մյուս ափը: Այնտեղ գիշերելու հարմար բացատ եմ տեսնում: Գուցե ջրվեժի աղմուկն օգնի մեզ քնել ու մոռանալ մեր վշտի մասին:
— Լսու՞մ եք, այդ Նիմրոդելն է երգում,— խոսեց Լեգոլասը: — Ուզու՞մ եք նրա մասին երգ լսել: Նիմրոդելը էլֆ դիցուհու անուն է. նա մի ժամանակ ապրել է այս գետի ափին և անվանվել այնպես, ինչպես գետը: Մեր անտառային բարբառով երգը շատ գեղեցիկ է հնչում, բայց Ռիվենդելում հիմա շատերն այն երգում են արևմուտքի լեզվով: Ահա, լսեք.
<poem>
Հնում մի էլֆ կույս էր ապրում
լուսավոր ու սիրուն,
Վախից Սեմի շունչը կտրվեց:
— Բայց նա ասում է,— շարունակեց Լեգոլասը,— որ մենք բարեկամների մոտ ենք և վախենալու ոչինչ չունենք... Ասում է, որ վաղուց են մեզ հետևում, այն պահից սկսած, երբ լսեցին իմ ձայնը Նիմրոդելի այն ափին: Նրանք ճանաչել են, որ ես իրենց հյուսիսային ազգակիցներից եմ, դրա համար էլ թողել են, որ մենք գետն անցնենք: Պարզվում է, որ նրանց Ֆրոդոյի մասին էլ է հայտնի... Նրանք առաջարկում են ինձ ու Ֆրոդոյին բարձրանալ ծառը ծանոթանալու համար, իսկ մնացածներին խնդրում են սպասել ներքևում:
Ծառից պարանե սանդուղք իջեցրին, որն արծաթավուն էր և մթության մեջ թույլ լուսարձակում էր: Շատ բարակ պարանից լինելով՝ այն, ինչպես շուտով համոզվեցին ճամփորդները, միաժամանակ արտակարգ ամուր էր: Լեգոլասը ճարպկորեն վազեց սանդուղքով վեր: Ֆրոդոն բարձրանում էր զգույշ ու դանդաղ, իսկ տիրոջ հետևից բարձրանում էր հավատարիմ Սեմը՝ աշխատելով շնչել հավասարաչափ ու անձայն:
Ֆրոդոն հետ նայեց: Արծաթավուն բների հետևում ճերմակին էր տալիս ջրվեժի փրփուրը:
— Մնաս բարո՜վ,— կրկնեց կրկնեց նա Լեգոլասի հետևից՝ մտածելով, որ հոսող ջրի այդպիսի կախարդական ու հանգստացնող ձայն էլ երբևէ չի լսի: Իսկ գետը խոխոջում էր, քչքչում, և նրա բազմաձայն աղմուկը, միահյուսվելով, վեր էր ածվում անսահման փոփոխական ու անկրկնելի դյութիչ մեղեդու:
Նրանք վերադարձան Արծաթաջրի ափով ձգվող ճանապարհը: Այժմ Ջոկատն առաջնորդում էին Հալդիրն ու Ռումիլը: Որոշ ժամանակ գնում էին արագընթաց գետի ափով: Ճանապարհի վրա հստակ երևում էին օրքերի հետքերը: Մոտ երեք լիգ անցնելուց հետո Հալդիրը կանգնեց, դեմքով շրջվեց դեպի գետը և երկու անգամ թռչունի նման ցածր սուլեց:
Ռումիլը մնաց հարավային ափին, գետանցումը վերջացնելուց հետո արձակեց պարանները, ձգեց դեպի իրեն ու կծկեց: Հետո կծիկը գցեց ուսին, ճամփորդներին հրաժեշտ տվեց ձեռքը թափահարելով և վերադարձավ Նիմրոդելի ափի իր պահակակետը:
— Եվ այսպես, բարեկամներ, դուք մուտք եք գործում Նաիթ Լորիեն,— հանդիսավոր հայտարարեց Հալդիրը: — Այս ափին քչերին է բախտ վիճակվել լինել: իսկ Իսկ հիմա, ինչպես և պայմանավորվել էինք, մենք թզուկի աչքերը կկապենք: Մնացածները կգնան առանց աչքերը կապելու, քանի դեռ չենք մոտեցել Անտառային ամրոցին:
— Ինձ հետ ոչ ոք ոչինչ չի պայմանավորվել,— խոժոռվելով խոսեց Գիմլին: — Ես գերի չեմ, ոչ էլ Սաուրոնի լրտեսը: Դաինի Սարամիջի թագավորության բնակիչները երբեք Թշնամու հետ գործարքի մեջ չեն մտել: Ինչու՞ ես դու ինձ չարարկու համարում:
Հալդիրը նկատեց, թե ուր է նայում Ֆրոդոն և ասաց.
— Քիչ այն կողմ, այդ բլուրներից հետո սկսվում է Չարքանտառի Հմայաթավուտքը, որտեղ եղևնիներն ու սոճիերը սոճիները դեպի լույսը ձգվելով, անողոքաբար խեղդում են իրենց ազգակիցներին, իսկ ներքևում, հեղձուկ ու խոնավ կիսամութի մեջ, գետնին կպած, կանաչ-կանաչ փտում են դրանց ստորին ճյուղերը: Այնտեղ կանգնած է Դուլ Գուլդուրի անառիկ ամրոցը, որտեղ մի ժամանակ թաքնվում էր Թշնամին, իսկ այժմ ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում: Մենք վախենում ենք, որ ամրոցը նորից բնակելի է դարձել: Ամրոցի գլխին վերջերս հաճախ սև ամպեր են կուտակվում և կայծակներ են փայլատակում: Այստեղից՝ վերևից, լավ երևում է երկու ուժերի պայքարը: Բայց թե ինչ ուժեր են հակամարտում այնտեղ՝ առայժմ հայտնի չէ նույնիսկ մեր տիրուհուն: — Հալդիրը լռեց և ցած իջավ. Ֆրոդոն ու Սեմը հետևեցին էլֆին:
Դամբանաբլուրի ստորոտում նրանք տեսան Արագորնին. վերջինս կանգնած էր անշարժ ու լուռ, ասես ինքն էլ վերածված լիներ ծառի: Ձեռքին փոքրիկ, կապույտ էլանոր էր, իսկ աչքերում՝ երջանկության հուշերի ցոլքեր: Ֆրոդոն հասկացավ, որ իրենց ուղեկցորդն այստեղ տեղի ունեցած մի լուսավոր պահ է վերապրում՝ վաղուց անցած և անվերադարձ մի պահ: Թվում էր, թե նա հիմա տեղափոխվել է այնտեղ, այդ ակնթարթը՝ Արագորնի խիստ դեմքն այժմ երիտասարդ էր ու գեղեցիկ, իսկ նրա ճամփորդական խունացած թիկնոցը արևի շողերից ոսկեգույն էր երևում: Ֆրոդոյի առջև նումենորցի դյուցազն էր կանգնած: «Արքայի որդի»,— ակամայից մտածեց հոբիթը: Եվ հանկարծ Արագորնի շուրթերը շարժվեցին:
Արագորնը բռնեց հոբիթների ձեռքերը և միացավ մյուսներին: Այս կյանքում նա այևս երբեք այստեղ չեղավ:
==== Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին ====
— Առաջինը ես կբարձրանամ,— ասաց Հալդիրը: — Իմ հետևից թող բարձրանան Ֆրոդոն ու Լեգոլասը, ապա՝ մյուսները: Տիրակալների բնակարանը բարձրում է, եթե հոգնեք՝ կարող եք հանգստանալ:
Տիրակալների բնակարանը բարձրանալիս Ֆրոդոն շատ թալանններ թալաններ անցավ: Դրանք հայտնվում էին մեկ աջից, մեկ՝ ձախից, երրորդներն էլ այնպես էին ամրացված ծառի բնին, որ սանդուղքն անցնում էր դրանց միջով: Վերջապես, բնի ճյուղավորման կոնքում, գլխապտույտ բարձրության վրա մի հսկայական սպիտակ թալան երևաց, որի վրա տուն էր կառուցված: Այդ տունը նույնիսկ գետնին ապրողներին դղյակ կթվար: Հալդիրը բացեց երկփեղկանի դուռը և հոբիթին մտնելու նշան արեց:
Նրանք հայտնվեցին օվալաձև դահլիճում. մելորնի բունը, որը վերևում բավական նեղացել էր, հզոր սյան պես վեր էր բարձրանում դահլիճի կենտրոնում: Դահլիճը ողողված էր մեղմ, արծաթավուն լույսով: Ձվաձև, զմրուխտե հատակով, ոսկեգույն առաստաղով և փիրուզագույն պատերով այդ դահլիճն ասես թանկագին քար լիներ, որի ներսում քարացել էր հավերժական կախարդական կյանքի մի պահը: Կենտրոնում՝ բնի մոտ, կենդանի ճյուղերի հովանու տակ դրված գահերի վրա նստած էին Սելեբորնը և Գալադրիելը:
Ֆրոդոն առաջինը փորձեց իր վիշտը ներդնել բառերի մեջ: Նա հազվադեպ էր համարձակվում երգ կամ բանաստեղծություն երգել, բայց այստեղ, լսելով Լորիենի էլֆերի երգերը, իր համար անսպասելի Գենդալֆի մասին մի երգ հորինեց: Սակայն երբ փորձեց երգել Սեմի համար, երգի գեղեցկությունից քիչ բան մնաց՝ չորացած տերևների մի փունջ, ուրիշ ոչինչ:
<poem>
Երբեմն հայտնվում էր նա երոկոյաներեկոյան
Զառիթափի Բեգ-Էնդում,
Իսկ առավոտյան անհետանում էր,
— Գիտեք ինչ, պարոն Ֆրոդո, լավ կլիներ հրավառությունների մասին էլ երկու տող ավելացնել, օրինակ՝ այսպես.
<poem>
Իսկ երկինքը գլխավերևում
Հետո ծաղկազարդ անձրև էր թափվում
Ու վերջանում էր հրաշքն ընտիր:
— Գնանք: Վաղը դուք մեկնելու եք Լորիենից, քանզի ընտրությունը կատարված է և ժամանակն անցնում է:
— Բայց քանի դեռ չենք հեռացել, ես ուզում եմ մի հարց տալ, որը չեմ տվել Գենդալֆին,— ասաց նրան Ֆրոդոն: — Միշտ ուզում էի հարցնել, բայց չէի համարձակվում, իսկ հետո նա զոհվեց Մորիայի քարանձավներում: Ինձ վստահված է Մեծ Մատանին. հապա ինչու ես չեմ տեսնում մյուս Մատանիների Պահապաններին: Ինչու՞ չեմ կարդում նրանց գաղտնի մտքերը:
— Դու ուղղակի չես փորձել տեսնել և իմանալ,— պատասխանեց տիրուհին,— և միայն երեք անգամ ես Մատանին հագել մատիդ: Բայց և չփորձես... Դա անխուսափելիորեն քեզ կկործանի: Մի՞թե Գենդալֆը չի ասել քեզ, որ ցանկացած Մատանու ուժը կախված է նրա Պահապանի հզորությունից: Եթե դու տնօրինես Մատանին, չդառնալով իսկապես հզոր և իմաստուն, ապա վաղ թե ուշ համընդհանուր Թշնամին քեզ կենթարկի իր կամքին, և դու, ինքդ էլ չնկատելով, կսկսես կատարել նրա բոլոր հրամանները: Հիշիր, դու ընդամենը Պահապան ես, այլ ոչ թե տեր: Քեզ Մատանին վստահված է ոչ թե տիրելու, այլ պահպանելու համար: Երեք անգամ Մատանին հագել ես մատիդ... Ասա, արդյոք քո՞ կամքով... Եվ այնուամենայնիվ շատ խորաթափանց ես դարձել... Դու կարողացար կարդալ իմ մտքերը, իսկ իմաստուններից քչերը կարող են դրանով պարծենալ: Դու տեսար Աչքը նրա, ով պահում է Յոթն ու Ինը: Դու ճանաչեցիր Նենիան իմ մատին... Ասա, նկատե՞լ էիր իմ Մատանին,— հարցրեց տիրուհին Սեմին:
— Այո,— պատասխան կտային,— մտածկոտ հաստատեց Գալադրիելը: — Բայց հետո... Լավ, այդ մասին չխոսենք. Մատանին մնում է Ֆրոդոյի մոտ: Գնանք, ձեզ սպասում է Լորիենի տերը:
==== Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին ====
Գետը կտրուկ շրջադարձ կատարեց, և հեռվում երևաց հոսանքի ուղղությամբ լողացող մի հսկայական կարապ՝ հպարտ, ձյունաճերմակ պարանոցով, սաթե աչքերով, ոսկեզօծ կտուցով և թեթևակիորեն բացված թևերով: Լսվեց ցածր, քնքուշ երաժշտություն: Երբ զարմանալի թռչունը մոտեցավ, ճամփորդները հասկացան, որ դա նավակ է, էլֆերի զարմանալի վարպետության արդյունքը: Հեռվից կարապը կենդանի էր թվում, թեև անբնական մեծ էր: Ճերմակ հագուստներով երկու էլֆ վարժ աշխատում էին մեծ սև թիերով: Նավակում նստած էր Լորիենի տիրակալը, իսկ նրա հետևում կանգնած էր Գալադրիելը: Տիրուհին քնարով ինքն իրեն ցածր նվագակցելով էլֆական թախծալուր երգ էր երգում: Նրա տխուր, բայց գեղեցիկ ձայնը մեղմորեն տարածվում էր ձմեռային սառը, մաքուր օդում:
<poem>
Երգում եմ ոսկե տերևների մասին՝ և սոսափում է սաղարթը,
Երգում եմ հինավուրց քամու մասին՝ աղմկում է խոտը:
Երգը հնագույն էլֆերենով էր, որով խոսում էին ծովի այն կողմում ապրող էլֆերը, և Ֆրոդոն բառերը չէր հասկանում. հասկանում էր միայն, որ մեղեդին սփոփանք չի բերում: Դա էլֆերեն երգ էր, և Միջերկրի բնակչի համար դժվար էր հասկանալ, թե ինչի մասին է այնտեղ երգվում:
<poem>
Ա՛յ, լաուրիէ լենտար լասսի սուրինեն,
Յենի ունոտիմէ վէ լամար ալդերոն,
Խավարած արևը մտավ անտառի հետևը, և գետի վրա իջավ սառնամած աղջամուղջ, որը շուտով փոխվեց անաստղ գիշերվա: Մերկ ծառերը գորշ ուրվականների պես խթավոր արմատներն ագահորեն մեկնում էին դեպի սև, խուլ ճողփացող ջուրը: Ֆրոդոն երկար ժամանակ ականջ էր դնում ջրի ճողփյունին ու բլթբլթոցին, բայց հետո նրա գլուխը կախվեց կրծքին, աչքերը փակվեցին, և հոբիթին անհանգիստ նինջ պարուրեց:
==== Գլուխ իներորդ. Մեծ Գետը ====
Ֆրոդոն նստեց ու փաթաթվեց վերմակի մեջ:
Բոլորը քնած էին: Ամեն ինչ խաղաղ էր, ժամանակը քնկոտ ու դանդաղ էր ընթանում: Հոբիթի աչքն արդեն կպչում էր... Հանկարծ նավակի մոտ ճղոփյուն լսվեց, և ինչ-որ մեկը զգուշությամբ դուրս եկավ ջրից: նավակի Նավակի կողքը բռնեց մի գունաթափ ձեռք, լողորդը ձգվեց, նայեց նավակի ներսը և դանդաղ գլուխը շրջեց դեպի կղզյակը: Ֆրոդոն նստած էր ափին, ջրին շատ մոտ: Նա պարզ տեսավ փայլուն աչքերը և նույնիսկ եկվորի շունչը լսեց: Վեր թռավ, պատյանից հանեց Խայթը... Բայց փայլուն աչքերը վայրկենապես հանգան, ճողփյուն լսվեց, ու լողորդն անհետացավ: Իսկ Ֆրոդոյի կողքին արդեն կանգնած էր Արագորնը:
— Ի՞նչ է պատահել,— շշնջոցով հարցրեց հոբիթին:
Սեմին նշանակեցին առաջ նայող: Մառախուղը ցրվեց, և վառ աստղերը կայծկլտացին գետի ջրում: Ծփացող ալիքների շողքն աչք էր շլացնում: Սեմն ուշադիր նայում էր մթության մեջ: Կեսգիշերն անց էր: Նավակները լողում էին հոսանքի կամքին մատնված՝ ճամփորդները չէին թիավարում: Անտեսանելի ափերի մոտ, ժայռերի մեջ, խուլ աղմկում էր ջուրը: Հանկարծ Սեմը ճչաց: Առջևում, մթության մեջ ինչ-որ սևություն երևաց. լսվեց սրընթաց հոսող ջրի քլթքլթոց:
— Գիշերն այստեղով չենք անցնի,— գոռաց Բորոմիրը՝ փորձելով շրջվել: — Իսկ եթե սրանից հետո սահանքն է սկսվում, ապա ցերեկն էլ չենք անցնի՝ Սարն Գեբիրը ոչ մի նավակ չի հաղթահարի:
Քարե Հսկաներն արդեն մոտ էին: Դրանք հարյուրամյակների փոթորիկների ընթացքում պահպանել էին իրենց արարիչներից ստացած վեհաշուք տեսքը: Համր, բայց ահազդու, հին, բայց հզոր, ժամանակի ընթացքում ճաքճքած սաղավարտներով, քիչ կկոցած աչքերով նրանք նայում էին հյուսիս՝ նախազգուշաբար ձախ ձեռքը բարձրացրած վերև և աջ ձեռքում մարտական տապարը սեղմած: Վաղուց անհետացած թագավորության վեհանիստ ժամապահները Ֆրոդոյին ակնածալի ահ էին ներշնչում: Նա ընկավ նավակի հատակին և ձեռքերով ծածկեց դեմքը, երբ դրանց ստվերը ծածկեց ճամփորդներին: Նույնիսկ Բորոմիրը գլուխն իջեցրեց անցյալի հսկա պահակների արանքում կատաղորեն պարող նավակում:
Ուղղաձիգ, երկինք խոյացող ժայռերը սրընթաց անցնում էին ճամփորդների կողքով. սև, ալիքավոր հայելու նման ջուրը խլացուցիչ թնդում էր: Ինչ-որ տեղ վերևում լույսի նեղ շերտ էր առկայծում, բայց ներքևում մութ էր, ու սարսռալի պաղ քամին թափանցում էր մինչև ոսկորները: Ֆրոդոն սեղմվեց դողդողացող Սեմին՝ ականջ դնելով նրա կերկերուն քրթմնջոցին. « Եթե «Եթե կենդանի մնացի... Էլ երբեք... ոչ մի գնով... մոտ էլ չեմ գա... հեռվից էլ չեմ նայի...»:
— Մի՛ վախեցեք...— հանկարծ հնչեց մի տարօրինակ ձայն:
Վերջանում էր Մեծ Գետով նրանց ճանապարհորդության տասներորդ օրը: Խլուտի հողերը մնացին հետևում: Ճանապարհը շարունակելու համար հարկավոր էր որոշել՝ ուր գնալ՝ արևմու՞տք, թե արևելք:
==== Գլուխ տասը․ Ջոկատը պառակտվում է ====
Անտառում աննպատակ թափառելով՝ Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Կտրուկ վայրերում դեռևս երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն բարձրանում էր՝ չանհանգստանալով, թե ուր կհասցնի իրեն արահետը, մինչև որ հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած: Լեռնային մարգագետինն արևելքից բաց էր վաղորդյան արևի ճառագայթների համար: Ֆրոդոն նայեց ներքևում փայլող գետին, ապա Թոլ Բրանդիրին, որի գագաթի շուրջը պտտվում էին թռչունները: Հեռվում ահարկու մռնչում էր Ռաուրոսը:
Հոբիթը նստեց քարին և, կզակը ափերին հենած, խոր մտքերի մեջ ընկած, անշարժացավ: Մտովի նրա աչքերի առջևով սրընթաց անցան Բեգ-Էնդից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա Նա հիշեց Գենդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խորհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց՝ տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Էլրոնդը նախազգուշացրեց Խորհրդի ժամանակ, որ Մատանին կարող է միայն Չարին ծառայել,— գոնդորցուն հիշեցրեց Ֆրոդոն:
— Ուրեմն դու գնում ես արևելք: Իմիջիայլոց, գուցեև նրանք իրավացի են՝ Գենդալֆը, Էլրոնդը, բոլոր այդ էլֆերն ու հրաշագործները, իրենք իրենց համար: Գուցե նրանք իսկապես չարագործ դառնան, եթե Մատանին նրանց ձեռքն ընկնի: Չնայած ես մինչև հիմա մի կարգին չգիտեմ, նրանք իսկապե՞ս իմաստուն են, թե պարզապես երկչոտ են... Բայց մեզ, Մինաս Թիրիթի մարդկանց, որոնք արդեն բազում տարիներ Միջերկիրը պաշտպանում են Սև Տիրակալից, չարագործ չես դարձնի... Մեզ պետք չէ տիրել աշխարհին և հրաշքներ գործել: Մենք ցանկանում ենք ջախջախել համընդհանուր թշնամուն, որպեսզի պահպանենք մեր ազատությունը: Բայց նկատի ունեցիր, ինչ զարմանալի զուգադիպություն. հիմա, երբ մեր ուժերը սպառվելու մոտ են, նորից գտնվեց Մեծ Մատանին: Ճակատագրի նվեր է, ուրիշ կերպ չես ասի... Միայն վճռականությունն ու անվախությունն են հասցնում հաղթանակի: Արդարացի մարտում հաղթելու համար խիզախ մարտիկը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Ինչ ասես չի անի մարտիկը հաղթանակի համար, իսկական մարտիկը... Մի՞թե Արագորնը կնահանջեր: Իսկ եթե նա հրաժարվում է՝ ինչու՞ ոչ Բորոմիրը... Համիշխանության Մատանին ինձ մեծամեծ հզորություն կհաղորդեր: Իմ դրոշի տակ կհավաքվեին բոլոր ազատ հողերի քաջ դյուցազունները, և մենք առավել հիմնովին կջախջախենք Թշնամու զորագնդերը...
— Այս ի՞նչ էի դուրս տալիս... Ինչե՞ր եմ արել... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... — սարսափահար գոռաց նա,— Ֆրոդո՛, վերադարձիր... Միտքս մթագնել էր, բայց անցավ... Ֆրոդո...
Սակայն ֆրոդոն արդեն հեռու էր. չլսելով Բորոմիրի վերջին ճիչերը՝ նա առանց ճանապարհը տեսնելու վազում էր դեպի վեր: Ափսոսանքն ու սարսափը տանջում էին հոբիթին, երբ հիշում էր գազանացած գոնդորցու աղավաղված դեմքն ու վառվող աչքերը, որոնց մեջ փայլում էր խելացնոր ընչաքաղությունըընչաքաղցությունը:
Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում, նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որը եզերված էր կիսաքանդված քարե պատով: Կենտրոնում բարձր նստարան կար՝ տեղադրված չորս փորագրանախշ սյուների վրա, և սանդուղք, որ տանում էր դեպի նստարանը: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն Հենն է՝ նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, նստեց հսկիչ-նստարանին ու սկսեց նայել շուրջը:
Մնացած Պահապանները խմբված նստել էին ափին: Սկզբում բոլորը լուռ էին, միայն երբեմն ինչ-որ մեկը վեր էր կենում ու անհանգիստ քայլում ափի երկայնքով: Հետո սկսեցին զրուցել: Փորձում էին խոսել կողմնակի բաների մասին՝ անցած ճանապարհի մասին, վերապրած արկածների մասին. Արագորնին հարցուփորձ էին անում Գոնդորի մասին, նրա հինավուրց պատմության և այն մասին, թե հին վարպետների մեծագույն աշխատանքներից ինչ է պահպանվել Էմին Մուիլի բարձրավանդակի սահմանային այս վայրում՝ Քարե Հսկաները, Ամոն Հենը, Ամոն Լաուն: Հարցնում էին Ռաուրոսի կողքով իջնող աստիճանների մասին: Սակայն, թեև նրանցից յուրաքանչյուրն իրեն խոսք էր տվել հանգիստ սպասել, խոսակցությունը մշտապես վերադառնում էր Ֆրոդոյի վճռին: Ի՞նչ ընտրություն կկատարի Պահապանը: Ինչու՞ է նա դանդաղում:
— Հավանաբար մտորում է, թե երկու անհուսալի ուղիներից որն է առավել անհուսալի,— եզրակացրեց Արագորնը: — Ծանր ընտրություն է սպասում նրան: Այժմ, երբ մեզ հետևում է Գոլլումը, իսկ գետի այն ափին օրքերն են, արևելքի ճանապարհն առաջվանից ավելի անհուսալի է: Բացառված չէ, որ մեր գաղտնիքն արդեն բոլորին հայտնի է: Բայց Մինաս Թիրիթ գնալը նույնպես խնդրի լուծում չէ՝ մեր նպատակը Մատանին ոչնչացնելն է: Մենք կարող ենք այնտեղ որոշ ժամանակ մնալ և ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ, : Սակայն ո՛չ փոխարքա Դենեթորը, ո՛չ էլ նրա ժողովուրդն ի վիճակի չեն անել այն, ինչը վեր է նույնիսկ Էլրոնդի ուժերից՝ թաքցնել Մատանին և դիմանալ ճնշմանը, եթե Թշնամին իր ողջ ուժերը հանի Գոնդորի դեմ: Իսկ դա անկասկած տեղի կունենա, եթե Սաուրոնը հայտնաբերի, թե որտեղ է պահվում Մատանին: Ի՞նչ անել... Ո՞ր ճանապարհը կընտրեիք դուք, եթե լինեիք Ֆրոդոյի փոխարեն... Վախենում եմ, որ միայն Գենդալֆը կարող էր այս կործանարար հանելուկը լուծել: Իսկ Գենդալֆը չկա...
— Ուրեմն, ստիպված ենք մենք լուծել,— Արագորնի փոխարեն շարունակեց Լեգոլասը: — Մենք պետք է օգնենք Ֆրոդոյին: Եկեք կանչենք նրան ու քվեարկենք, թե ուր ենք գնում: Ինձ թվում է, քանի արևելյան ճանապարհը փակ է, հարկավոր է հասնել Գոնդոր և մի քիչ սպասել:
— Իհարկե՛, պետք է... — բարեկամի խոսքը հաստատեց Փիփինը: — Բայց իմաստ ունի՞ արդյոք հիմա խցկվել այնտեղ: Ա՛յ նա էլ չի կարողանում վճռել... Հասկանում է, որ մենակ գնալ չենք թողնի, իսկ խնդրել, որ իր հետ Մորդոր գնանք՝ չի ուզում... Խեղճ Ֆրոդո... Մի՞թե չի կռահում, որ առանց խնդրանքի էլ կգնանք, եթե չկարողանանք հետ պահել:
— Է՜հ, դուք տիրոջը չգիտեք,— միջամտեց Սեմը: — Էդ նա՞ չի կարող վճռել... Թե չէ Լորիենում արդեն չէր վճռել... Ինքներդ ասեք, նրա ինչի՞ն է պետք այդ Մինաս Թիրիթը... Դե դու չնեղանաս,— աչքերով գոնդորցուն փնտրելով՝ ավելացրեց Սեմը: Եվ հանկարծ անհանգստացած բացականչեց. — Իսկ Բորոմիրն ու՞ր է... Նա ախր երեկվանից ինքն իրենը չի... Ասենք, դե լավ, նրա տունը քթի տակ է, նրա հոգսը մենք չենք... Իսկ տերը, նա վաղուց է վճռել, որ կգնա Մորդոր: Վճռելը՝ վճռել է, բայց վախենում է, ահա և ամենը: նաՆա, իհարկե, շատ բաներ տեսավ, ինչ Բեգ-Էնդից դուրս եկավ՝ քանի որ երիցս անիծված Մատանին չգցեց գետն ու չփախավ, ուր աչքը կտրում էր... Դե, այնուամենայնիվ, վախը նրան կրծում է: Դե էստեղ ո՜վ չի վախենա, կուզեք իմանալ... Իսկ մեր բոլորի մասին նա հասկանում է, որ իրեն չենք լքի, հենց էդ էլ գլխավոր խանգարիչն է: Որովհետև նրա վճիռը մենակ գնալն է եղել: Այ հիմա նա կվերադառնա ու մեզ դեռ ցավի մեջ կգցի, հիշեք իմ խոսքերը, ոչ ոքի Մորդոր տանել չի ուզենա...
— Երևակայեք, Սեմն իրավացի է,— մտախոհ ասաց Արագորնը: — Ուրեմն ի՞նչ ենք անելու...
— Իսկ դու մի լա, այլ մտածիր,— խթանեց նա ինքն իրեն: — Տերը թռչել առայժմ չի կարողանում: Իսկ արևելքը գետի մյուս կողմում է: Ուրեմն, ինչ էլ որոշի, ստիպված է վերադառնալ նավակների մոտ: Նավակների մո՞տ: Դե՛, Սե՛մ, քեզ տեսնեմ, երկու ոտք էլ փոխ առ ու թռի ափ, գուցե հասնես...
Հոբիթը լռեց ու ցած սուրաց: Ընկավ, արյունոտելու աստիճան ծնկները քերծեց, շտապով վեր թռավ ու շարունակեց վազել: Ահա և ափը: ՍԵմը Սեմը շուրջը նայեց: Եվ մի ակնթարթ աչքերը չռած քարացավ: Ափից դանդաղ դեպի ջուրն էր սահում մի նավակ: Դատարկ:
Եվ շուրջն էլ ոչ ոք չկար: Ճչալով՝ հոբիթը նետվեց դեպի գետը: Դատարկ նավակը մտավ ջուրը:
— Փրկե՜ք,— պաղատագին բացականչեց Սեմը,— ձեռքը չեմ տեսնում... Խեղդվու՜մ եմ... փրկե՜ք...
— Հրե՛ս, ձեռքս, հրե՛ս,— պատասխանեց Ֆրոդոն: նա Նա ձեռքով թփթփացրեց Սեմի ուսին, և նա անմիջապես կառչեց: — Նավակողից բռնիր,— ասաց Ֆրոդոն,— ես պետք է թիավարեմ:
Սեմը կախվեց կողից:
— Թե չէ էլ ու՞ր,— պատասխանեց Սեմը: — Իհարկե, Մորդոր, միասին էլ կգնանք:
— Լսիր, Սեմ,— ասաց Ֆրոդոն: — Հիմա կվերադառնան մեր բոլոր ուղեկիցները, և նորից անվերջանալի վեճեր կսկսվեն: իսկ Իսկ ինձ հարկավոր է անպայման մեկնել: Միակ փրկությունը դրանում է, հասկացիր...
— Մենակ գնալը կործանում է, ոչ թե փրկություն,— առարկեց Սեմը: — Ես էլ կգամ: Կամ էլ մեզանից ոչ ոք ոչ մի տեղ չի գնա: Դե ես հիմա բոլոր նավակները կծակեմ, բայց ձեզ մենակ չեմ թողնի Մորդոր...
Եվ նա սկսեց դանդաղ երգել.
<poem>
Անծայրածիր տափաստանում քշում է խոտերը քամին,
Ոռնում է արևմտյան քամին աշխարհի ծայրին:
Արագորնին փոխարինելով՝ երգեց Լեգոլասը.
<poem>
Առած իր մեջ աղ ու ավազ Կեսօրի քամին է սուրում,
Կանգնում է դարպասի մոտ ու ձայնն է նրա զրնգուն:
Նորից երգեց Արագորնը.
<poem>
Հյուսիսային քամին թակում է դարպասն արքայական,
Ձայնն է որոտում նրա՝ աղմկոտ ջրվեժի նման:
Նա առաջ սուրաց ինչպես եղջերուն: Կասկածները մի կողմ դնելով նա առաջնորդում էր իր փոքրիկ ջոկատը առաջ ու առաջ: Անտառն ու լիճը մնացին հետևում: Կարմիր մայրամուտով ողողված հորիզոնում կամաց-կամաց սկսեցին երևալ լեռների ուրվագծերը և դեպի գետը ձգվեցին դրանց լանջերը: Մթնում էր: Երեք մոխրագույն ստվերներն անհետացան քարերի հետևում:
==== Գլուխ երկրորդ. Ռոհանցի հեծյալները ====
Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր:
<poem>
Դու լայնարձակ ես՝ լեռներից մինչև ծով,
Օրհնյալ են հողերդ՝ լեռներից մինչև ծով:
— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ, թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում, այդպես չէ՞:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն հետիոտն ջոկատ է, բայց թե ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Բավական հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
— Ինձ թվում է, այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,— առույգացավ Գիմլին: — Եկեք արագ գտնենք վայրեջքի ամենակարճ ճանապարհը:
Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին դեն նետված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տարավ ճամփորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված մի խորը իջվածք: Առվի կողքով կոպիտ ու հինավուրց արահետ էր իջնում, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:
Վերջին աստիճանը հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ստորոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե ինչպես է այն խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:
Ճամփորդներին թվաց, թե ձմեռը մնաց հետևում, ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները: Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել է ջրի ափին:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է կամ ինչ-որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է, երկինքն անպամած է,– — փնթփնթաց Գիմլին: — Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի էր պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է Մատանու Պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր Դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակ գրեթե չունենք. թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:
Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե, նա առհասարակ քնել էր:
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցրեց նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Դե, Արթնացե՛քարթնացե՛ք:
Արագորնն ու Գիմլին արագ վեր կացան, և ջոկատն առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճամփորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:
— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բացականչեց Արագորնը: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
— Ճիշտ է,– — հաստատեց Լեգոլասը: — Հարյուր և հինգ հոգի են: Խարտյաշ մազեր ունեն, իսկ զրահները կայծկլտում են արևի տակ: Նրանց առաջնորդը բարձրահասակ մարդ է:
— Սուր են էլֆերի աչքերը,— ժպտաց Արագորնը:
— Ինձ թամբ պետք չէ,— ասաց նա և մեծ թեթևությամբ թռավ ձիու մեջքին:
Չնայած բոլորի զարմանքին՝ Արոդը հանգիստ հնազանդվեց: Թվում էր, թե նա առանց բառերի հասկանում է իր նոր հեծյալին: էլֆերը Էլֆերը հեշտությամբ են ընդհանուր լեզու գտնում կենդանիների հետ: Երբ Գիմլիին նստեցրին Լեգոլասի հետևում, նա այպես այնպես ամուր կառչեց էլֆից, ասես նրա համար ձի հեծնելը նույնքան տհաճ լիներ, որքան Սեմի համար նավակ նստելը:
— Բարի ճանապա՜րհ, ցանկանում եմ գտնեք այն, ինչ փնտրում եք,— բարեմաղթեց Էոմերը: — Ինչքան հնարավոր է շուտ վերադարձեք, և թող մեր թրերը փայլատակեն միասին:
— Կտեսնենք, թե ով ում կսովորեցնի,— ասաց Էոմերը: — Թեպետ, այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես էլ չեմ զարմանա, եթե թզուկի տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Գիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ: Նա ուշադիր զննում էր հետքը և այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով ճամփորդները հասան էնտուոշինԷնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի, և մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր էր Էոմերը: Արագորնն իջավ ձիուց, արագ զննեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:
— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝ Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:
Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին՝ Գիմլին, իսկ հետո էլ լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
==== Գլուխ երրորդ. Ուրուք Հայ ====
Վախեցած Փիփինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում, և թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փիփինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում. ըստ երևույթին ոհմակում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:
— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սատկացնելու,— բողոքեց ինչ-որ մեկը,– — զվարճանալու համար չենք էստեղ:
— Բայց արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ հո կարելի՞ է,— ասաց մյուսը: — Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, բայց դեռ ոչինչ չենք որոշել:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փիփինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին հոբիթի ուսը: Նրան բարձրացրին ու պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշե՞ր է, թե՞ իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փիփինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փիփինը փլվեց խոտերին ու ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարն սկսեց նահանջել, և Փիփինը, ուշքի գալով, հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, աչքերի առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած բորբոսնած հացը, բայց մսին ձեռք չտվեց. սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փիփինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:
Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:
— Ա՛յ քեզ ճիճուներ,— ծաղրում էին նրանց իզենգարդցիները,— ի՞նչ է կակղել եք: Այ,թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:
Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց՝ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով, սրնըթաց սրընթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացածներին:
Ի զարմանս Փիփինի, իզենգարդցիներն սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է Մառախլապատ Լեռների հետևն ու հարթավայրն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույնպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու՝ անտառին հասնելու համար:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
— Գնացի՛նք,— ասաց Փիփինը պարանները կտրատելուց հետո: — Հանգստացանք, սնվեցինք, հուսով եմ ոտքներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սկզբում սողալով գնալ:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց, միևնույնն է, նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավական հեռացան խարույներից և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր ջոկատի հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վերջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:
— Հարկավոր է ինչ-որ տեղ թաքնվել,— ասաց Փիփինը,— թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: — Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին : — Հո պարաններ չեն, իսկակա՛ն պողպատալար: Բայց ոտքերս քիչ-քիչ շարժունակ են դառնում: Իսկ դու ինչպե՞ս ես:
Մերին ոտքի կանգնեց:
Հոբիթները շրջվեցին և սլացան մութ ու ստվերոտ անտառի խորքը: Նրանք այդպես էլ չտեսան, թե ինչպես ավարտվեց կռիվը, ինչպես Ուգլուկին ու նրա ոհմակին շրջապատեցին անտառի եզրին, ինչպես Էոմերը՝ ռոհանի երրորդ հրամանատարը, թուրը ձեռքին իջավ ձիուց և մենամարտելով Ուգլուկի հետ՝ խողխողեց նրան: Իսկ հարթավայրում սրատես հեծյալները հետապնդեցին ու ոչնչացրին վերջին փախստականներին: Հետո նրանք թաղեցին իրենց զոհված ընկերներին և շիրիմի վրա նրանց քաջության մասին երգ երգեցին: Իսկ վերջում, թշնամիների դիակները հավաքելով իրար վրա, հսկայական խարույկ վառեցին և նրանց մոխիրը քամուն տվեցին: Ահա այդպես էլ վերջացավ Ուրուք Հայ օրքերի արշավանքը: Ո՛չ Մորդորում, ո՛չ Իզենգարդում այդպես էլ երբևէ չիմացան, թե ինչ կատարվեց նրանց հետ: Բայց, միևնույնն է, խարույկի ծուխը, բարձրանալով երկինք, շատերի ուշադիր աչքերից չվրիպեց:
==== Գլուխ չորորդ. Ծառմորուսը ====
— Հում,— ասաց Ծառմորուսը,— Տես, թե ինչքան բան են ուզում միանգամից իմանալ: Շատ բան իմանաք՝ շուտ կծերանաք: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեր: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, որ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Հապա մի սպասեք, եկեք վերհիշենք...
<poem>
Ականջ դրեք ու սովորեք ապրողների ցուցակը:
Սկզբում անվանենք չորս ազատ ժողովուրդներին:
Հըմ, հըմ, հըմ:
<poem>
Կուղբերը շինարար, թռչկոտան այծերը,
Կռվարար վարազները, մեղվաբույծ արջերը,
Հըմ, հըմ, հըմ:
<poem>
Արծիվները բարձունքների, տափաստանների գոմեշները,
Բազեներն արագաթև, անտառների եղջերուները,
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փիփին:
— Հըմ, հըմ... Բայց դուք, ինչպես տեսնում եմ, կարգին հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Որ ինձ վստահում եք, դրա համար շնորհակալ եմ, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Էնտերը, գիտեք, տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, կան արարածներ, որոնք նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Ուրեմն, ես կարող եմ ձեզ Մերի և Փիփին անվանել, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի: Ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Նախ՝ դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան անյքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա,— հիմա ասացեք ինձ, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...Ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ, թե ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, այստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան, պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչ այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Եվ այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա՜, առանց շտապելու:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի: Եվ արժե՞ արդյոք միանգամից քեզ ամեն ինչ պատմել: Չէ՞ որ ինքդ ես խորհուրդ տալիս չշտապել: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել և ում կողմից ես կռվում: Դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ՝ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթներն սկսեցին զանազանել երգի բառերը:
<poem>
Թասարինենի մարգագետիններում թափառում էի ես գարնանը,
Ա՜խ, ինչ բուրավետ էր արթնացող Նան-Թասարիոնը:
Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա հոբիթները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին՝ նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Էնտը մի րոպեաչափ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը գետնից երկու մեծ անոթ բարձրացրեց ու դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե դրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձեռքերը պահեց անոթների վրա, ջուրն սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց, և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, իսկ փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փիփինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ քարացած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ՝ սկսզբում սկզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձակարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
— Դեհ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Բայց դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանաք:
Բայց մյուս հարցերում նա ահավոր մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում. հարցնում էր Սև Հեծյալներից, Էլրոնդից, Ռիվենդելից, Զառամյալ Անտառից, Թոմ Բոմբադիլից, Մորիայի քարանձավներից, Լոթլորիենից ու Գալադրիելից: Ծառմորուսն ստիպեց ավելի մանրամասն նկարագրել Հոբիթստանը և նրա հարևան երկրները և հանկարծ մի տարօրինակ հարց տվեց.
— Իսկ այնտեղ, ձեր կողմերում Էնտերի էնտերի չե՞ք հանդիպել: Դե... հում... ոչ թե էնտերի այլ... հըմ... Էնտերի էնտերի կանանց:
— Կանա՞նց,— զարմացավ Փիփինը: — Իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք, երևի քեզ նմա՞ն են:
— Հըմ... երևի ոչ այնքան... Թերևս, արդեն ես էլ չեմ հիշում, թե ինչ տեսք ունեին նրանք,— մի քիչ մտածելուց հետո խոստովանեց Ծառմորուսը: — Բայց, ինձ թվում է, ձեր երկիրը նրանց դուր կգար, դրա համար էլ հարցրեցի:
Ծեր էնտին առանձնապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն Սարումանն ու նրա գործերը: Հոբիթներն սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է, Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի Խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին էլ նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթներն սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք, ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց, երևում է, Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Էնտեղ, ձեզ մոտ, տեսնում եմ, մեծ փոփոխություններ են սպասվում, բայց վատ կվերջանան դրանք, թե լավ՝ կիմացվի իր ժամանակին: Ահ, զարմանալի գործ է, արմատ ու ոստիկ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, իսկ վաղուց մոռացված Իննյակը նորից լույս աշխարհ է եկել ու հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, վերցնում է փոքրիկներին իր հետ հեռավոր ճամփորդության, Գալադրիելն ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
Ես, իհարկե, անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, ու ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, ստվերն այստեղ չի հասնի: Բայց հիմա քամին փոխվել ու արևելքից է փչում. մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ-որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվեմ Սարումանի հետ:
— Իսկ ինչացու՞ է Էդ էդ Սարումանը,— մեջ ընկավ Փիփինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:
— Սարումանը հրաշագործ է, դրանից ավելին ես չգիտեմ: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին Ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով էին եկել, թե ուրիշ տեղից էին եկել՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Սկզբում թափառում էր այստեղ-այնտեղ, խառնվում էլֆերի ու մարդկանց գործերին, բայց որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) թողեց թափառականի կյանքը ու բնակություն հաստատեց Անգրենոսթում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում սուսիկ-փուսիկ էր իրեն պահում, բայց նրա փառքն օրեցոր աճում էր: Նրան ընտրեցին որպես Սպիտակ Խորհրդի գերագույն, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ: Հնարավոր է, նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չարը: Սակայն իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Կար ժամանակ, երբ նա հաճախակի էր երևում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրքրությամբ էր լսում իմ զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով երբեք գլխի չէր ընկնի: Սակայն անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում, ոչ: Չեմ հիշում, որ նա երբևէ ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Տարիներն անցնում էին, և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել. ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ՝ ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում, թե ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, ահա թե ինչ, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչ աճում է ու շնչում, նրան հետաքրքիր չէ, եթե, իհարկե, ինչ-որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ նա սև դավաճան է: Գարշելի օրքերի հետ է կապվել: Բռում հու՛մ: Եվ դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ վտանգավոր բան: Այդ իզենգարդցիների մեջ մարդկանցից ավելի շատ բան կա, քան օրքերից: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերն արևից չեն վախենում, թեև ատում են: Կուզենայի իմանալ՝ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե ինչ-որ կերպ խաչասերել է դրանց մարդկանց հե՞տ: Եթե այդպես է՝ դա մեծ չարագործություն է:
— Ա՛յ քեզ փորձանք,— մռայլվեց Փիփինը: — Իսկ ի՞նչ է պատահել նրանց, բոլորը մահացե՞լ են:
— Չեն մահացել,— նեղացավ Ծառմորուսը: — Ես չասացի մահացել են, ասացի կորցել ենք նրանց: կորցրել Կորցրել ենք ու չենք գտնում: — Նա տխուր հոգոց հանեց: — Ես էլ կարծում էի, թե այդ մասին բոլորը գիտեն: Մի ժամանակ Գոնդորից մինչև Չարքանտառ բոլորն այդ մասին էին երգում, թե՛ էլֆերը, թե՛ մարդիկ: Երգում էին ողջ Միջերկիրը ոտքի տակ տված էնտերի մասին, որոնք փնտրում էին իրենց կանանց: Այ քեզ բան, մի՞թե այդ երգերն այլևս չեն հնչում:
— Երևի այդ երգերը միայն Մշուշապատ Լեռների այս կողմում են երգում, որովհետև դրանցից ոչ մեկը Հոբիթստան չի հասել,— ասաց Մերին: — Դե դու էլ վերցրու ու պատմիր այդ մասին կամ էլ մի երգ երգիր:
— Դե լավ, թող այդպես լինի, ես կպատմեմ ձեզ այդ մասին,— համաձայնեց Էնտը՝ ակնհայտորեն շոյված խնդրանքից: — Իհարկե, մանրամասն պատմելու ժամանակ չկա, քնելու ժամանակն է, բայց համառոտ պատմել կփորձեմ: Վաղը մենք խորհուրդ ենք հրավիրելու, բավականին խոսելիք ունենք, և, հնարավոր է, այնպես ստացվի, որ երեկոյան էնտերն արշավի դուրս գան:
— Ուրեմն, այսպես, դա մի տարօրինակ և տխուր պատմություն է,— քիչ լռելուց հետո սկսեց նա: — Երբ աշխարհը դեռ պատանի էր, իսկ անտառները լայնարձակ ու վայրի, էնտերը, էնտերի կանայք և էնտ աղջիկները միասին էին ապրում: Օ՜, ինչ հրաշագեղ էր Ֆիմբրեթիլը, իմ թեթևոտն կեչուհին, օ՜հ, ինչ երանելի էին պատանեկության տարիները... Մենք միասին էինք ապրում և միասին էլ թափառում: Բայց մեր սրտերը տարբեր կերպ էին զարգանում: Էնտերը սիրում էին այն ամենը՝ ինչ տեսնում էին, իսկ էնտուհիները՝ ինչին տիրապետում էին: Էնտերին դուր էին գալիս վիթխարի ծառերը, նախասկզբնական անտառները, բարձր լեռները: Նրանք հագեցնում էին իրենց ծարավը լեռնային գետերից և ուտում միայն ծառերից թափված պտուղները: Էլֆերն էնտերին խոսել սովորեցրին, և մենք երկար զրուցում էինք մեր ծառերի հետ: Իսկ մեր կանանց դուր էին գալիս միայն արևոտ բացատները և անտառեզրին աճող մատղաշ ծառերը: Նրանք անմիջապես թփերի մեջ նկատում էին հասած հատապտուղները, իսկ ճյուղերի մեջ՝ վայրի խնձորները: Գարնանը նրանք թափառում էին ծաղկած բալենիների մեջ, ամռանը՝ ջրային մարգագետինների կանաչ խոտերում, իսկ աշնանը՝ դաշտերում, որտեղ թափվում էին հասած սերմերը: Բայց մեր կանայք նույնիսկ չէին էլ փորձում խոսել ծառերի հետ: Նրանք միայն ուզում էին, որ դրանք լսեն ու ենթարկվեն իրենց: Էնտուհիները հրամայում էին ծառերին աճել՝ ինչպես իրենք են ուզում, ծաղկել՝ ինչպես իրենք են ուզում, և տերևներն էլ պիտի կանաչեին նրանց հրամանով, պտուրներն պտուղներն էլ հասնեին միայն այն ժամանակ, երբ նրանք ցանկանային: Նրանք կարգ ու կանոն էին պահանջում, առատություն ու խաղաղություն, այսինքն ամեն ինչ իր տեղում պիտի դրած լիներ, իսկ եթե պետք լիներ՝ իրենք էլ կարող էին տեղը փոխել: կամացԿամաց-կամաց Էնտուհիներն էնտուհիներն այգիներ տնկեցին և տեղափոխվեցին այնտեղ: Իսկ մենք՝ էնտերս, շարունակում էինք առաջվա պես շրջել անտառներում և հազվադեպ էինք հյուրընկալվում նրանց այգիներում: Երբ հյուսիսային երկրներում իջավ Մեծ Խավարի ստվերը, էնտերի կանայք տեղափոխվեցին Մեծ Գետի այն կողմը և նոր այգիներ տնկեցին, և մենք սկսեցինք ավելի հազվադեպ տեսնվել: Իսկ երբ Խավարը նահանջեց, մեր կանանց այգիները ծաղկունք ապրեցին՝ ծառերը կռացել էին առատ բերքի ծանրության տակ: Մարդիկ կամաց-կամաց սովորեցին նրանց արվեստը, ու մեր կանայք մեծ հարգանք էին վայելում մարդկանց շրջանում: Իսկ մենք մարդկանց համար այդպես էլ մնացինք առասպել, անտառային թավուտների առեղծված... Սակայն մենք մինչև հիմա էլ ապրում ենք այստեղ, նույն վայրերում, իսկ մեր կանանց այգիները վաղուց չորացել ու մոռացության են մատնվել: Մարդիկ հիմա այդ տարածքն անվանում են Շագանակագույն հարթավայր:
Հիշում եմ այսօրվա պես՝ իսկ դա շատ վաղուց էր, երբ Սաուրոնը պատերազմ էր մղում Արևմուտքի մարդկանց դեմ, ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ կրկին այցելել Ֆիմբրեթիլին: Մեր վերջին հանդիպման ժամանակ նա ինձ առաջվա պես գեղեցիկ էր թվում, թեև շատ քիչ բան էր մնացել այն երիտասարդ էնտուհուց, որի հետ ես թափառում էի նախասկզբնական անտառներում: Ծանր աշխատանքը կորացրել էր մեր կանանց բարեկազմ թիկունքները, նրանց մազերը գունազրկվել էին կիզիչ արևից, իսկ այտերը՝ խնձորի պես կարմրել: Բայց նրանց աչքերը չէին փոխվել և առաջվա պես փայլում էին կանաչ կրակով: Ուրեմն, մենք հատեցինք Անդուինը և, հասնելով մեր կանանց հողերին, ավերածությունից ու հրդեհներից բացի ոչինչ չտեսանք, քանի որ պատերազմն ամայացրել էր այդ տարածքը: Մեր կանանց էլ այնտեղ չգտանք: Մենք կանչում էինք նրանց, փնտրում ամենուր, հարց ու փորձ անում յուրաքանչյուր հանդիպողի: Ոմանք ուսերն էին թոթվում, ասելով, որ երբեք չեն հանդիպել նրանց, մյուսները հավատացնում էին, որ տեսել են, թե ինչպես են նրանք գնում դեպի արևելք, երրորդներն արևմուտք էին մատնացույց անում, չորորդները՝ հարավ: Ցավոք, մեր որոնումներն ապարդյուն էին:
Մեծ էր մեր վիշտը, սակայն վայրի անտառը կանչում էր մեզ, և մենք վերադարձանք: Երկար տարիներ չէինք կարողանում հարմարվել կորստյան հետ, դուրս էինք գալիս մեծ աշխարհ, թափառում էինք հեռավոր երկրներում, փնտրում նրանց, հանդիպողներին տալիս էինք նրանց գեղեցիկ անունները... Բայց ժամանակն անցնում էր և մենք աստճանաբար ավելի հազվադեպ էինք լքում անտառն ու շատ չէինք հեռանում: Այժմ հիշողություններից բացի ոչինչ չի մնացել, իսկ մեր մորուքները երկարել ու գորշացել են... Էլֆերը շատ երգեր են գրել մեր որոնումների մասին, և այդ երգերից մի քանիսը նույնիսկ մարդիկ էին երգում: Սակայն մենք՝ էնտերս, մեր կանանց մասին երգեր չենք գրում, մենք միայն նրանց անուններն ենք երգում, և դա մեզ բավարարում է: Մենք հավատում ենք, որ դեռ կհանդիպենք նրանց, և այդ ժամանակ գուցե մեզ կհաջողվի գտնել այնպիսի երկիր, որտեղ մենք կապրենք միասին, որտեղ հաճելի կլինի և՛ նրանց, և՛ մեզ: Մի հին գուշակություն կա, որտեղ ասվում է, որ մենք կհանդիպենք մեր կանանց միայն այն ժամանակ, երբ թե՛ նրանք, և թե՛ մենք կկորցնենք այն ամենը՝ ինչ հիմա ունենք: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակն արդեն մոտենում է: Դարեր առաջ Սաուրոնն ավերեց մեր կանանց այգիները, հիմա էլ երևի արմատախիլ կանի մեր անտառները: Էլֆերն այդ մասին մի երգ ունեն գրած: Մի ժամանակ այդ երգը Մեծ Գետի ափերին ամեն տեղ երգում էին: Ճիշտ է, մենք այդպես չէինք երգի, մեր երգը, թերևս, շա՜տ-շա՜տ երկար կստացվեր, սակայն էֆականն էլֆականն անգիր սովորել ենք և հաճախ երգում ենք քթներիս տակ: Ահա այսպես է այն հնչում համընդհանուր լեզվով.
<poem>
— Հոբիթները սովորաբար պառկած են քնում,— ասաց Մերին: — Մենք, եթե կարելի է, այս մահճին կքնենք:
— Պառկա՞ծ,— զարմացավ էնտը: — Ա՜խ հա, դե իհա՛րկե, հըմ հում: Երգի ազդեցության տակ ընկա, մի պահ ինձ թվաց, թե այն հեռավո՜ր ժամանակներում եմ գնտվում գտնվում ու խոսում եմ էնտիկների հետ: Դե լավ, որ այդպես է պառկեք ու քնեք, իսկ ես գնամ կանգնեմ ջրի շիթերի տակ: Բարի գիշեր:
Հոբիթները բարձրացան փափուկ մահճի վրա, պառկեցին ու ծածկվեցին պտերի տերևներով: Անկողինը փափուկ էր, անուշահոտ ու ջերմ: Անոթների լույսն աստիճանաբար մարեց, ծառերը նույնպես դադարեցին շողշողալ: Մուտքի մոտ աղոտ երևում էր անշարժ կանգնած ու ձեռքերը վեր բարձրացրած էնտի ուրվագիծը: Երկինքն աստղազարդ էր, և արծաթափայլ ջրվեժը, թափվելով էնտի գլխին ու ուսերին, կայծկլտում էր երփներանգ գույներով: Այդ ջրային մեղեդու օրորի տակ էլ հոբիթները քնեցին:
— Հըմ, հում: Բարի լույս Մերի, բարի առավոտ Փիփին: Ինչքա՜ն երկար եք դուք քնում, ես արդեն հասցրել եմ մի հազար քայլ քայլել: Հիմա ջուր կխմենք ու կգնանք էնտմութ:
Նա հոբիթներին երկու լիքը գավաթ էնտային ըմպելիք լցրեց, բայց այս անգամ ուրիշ սափորից: Ընպելիքի համը նույնպես այլ էր, ավելի խիտ էր և ավելի սնուցող: Մինչ հոբիթները ոտքները թափահարելով խմում էին ըմպելիքը և ուտում էլֆական բլիթները(ուտում էին ոչ թե այն պատճառով, որ սոված էին, ուղղակի էլ ի՞նչ նախաճաշ առանց ուտելու), Ծառմորուսը նրանց կողքին կանգնած ինչ-որ երգ էր քթի տակ երգում անհասկանալի լեզվով՝ նայելով երկնքին: Երևի էնտերեն էր կամ էլֆերեն:
— Իսկ որտե՞ղ է այդ ձեր էնտմութը,— վերջապես համարձակվեց հարցնել Փիփինը:
Խորհրդի մի քանի մասնակիցներ ժամանակից շուտ էին եկել. մյուս երկու կածաններով իջնում էին նորերը: Երկու-երեք էնտ գալիս էին Ծառմորուսի հետևից: Հոբիթները զարմացած նայում էին հավաքույթի մասնակիցներին: Նրանք սպասում էին, որ էնտերը նման կլինեն Ծառմորուսին, ինչպես հոբիթը՝ հոբիթին, սակայն դա այդպես չէր: Նրանք տարբեր էին, ինչպես նույն ծառատեսակի ծառերը, բայց աճած ամեն մեկն իր ձևով: Կային նաև իրարից կատարելապես տարբեր էնտեր, ինչպես ասենք կեչին ու հաճարենին, կաղնին ու եղևնին: Հավաքույթին եկել էին նաև մի քանի սապատավոր, երկար մորուքներով հինավուրց էնտեր, բայց, միևնույնն է, զգացվում էր, որ նրանցից ամենատարիքովը Ծառմորուսն է: Ամենաերիտասարդ ներկայացուցիչները բարձրահասակ, հզոր, հարթ կեղևով գեղեցիկ էնտեր էին, որոնք հիշեցնում էին հասուն տարիքի ծառերի, սակայն ոչ պատանիներ, ոչ էլ առավել ևս երեխաներ նրանց մեջ չկային: Հովտի հատակին արդեն քսանից ավելի Ֆենգորնի բնակիչներ էին հավաքվել և նույնքան էլ իջնում էին կածաններով:
Սկզբում հոբիթները շշմած էին էնտերի բազմազանությունից: Նրանցից ամեն մեկի կեղևն իր անհատական գույնն ուներ, ձեռքերի ու ոտքերի երկարությունը տարբեր էին, տարբերվում էին հասակով և նույնիսկ ձեռքերի մատների քանակով(երեքից մինչև իննը): Միայն երկուսն էին, որ ինչ-որ չափով նման էին Ծառմորուսին և, ըստ երևույթին, պատկանում էին կա՛մ կաղնու ծառատեսակին, կա՛մ՝ հաճարենու: Մյուսները հիշեցնում էին այլ ծառերի: Ոմանք նման էին շագանակենու(մուգ կեղևով և կարճ, հզոր ոտքերով), մյուսները՝ հացենու(բարձրահասակ, մոխրագույն, երկար ոտքերով), երրորդները՝ եղևնու(սրանք ամենաբարձրահասակն էին), իսկ կեչիների, արոսենիների և լորենիների մասին էլ չխոսենք: Բայց երբ էնտերը, շրջապատելով Ծառմորուսին, գլուխները կախած սկսեցին ուշադիր զննել օտար հյուրերին ու ցածր, մեղեդային ձայնով դնդնալ, անմիջապես զգացվեց, որ նրանք նման են իրար և բոլորն էլ միևնույն աչքերն ունեն: Ճիշտ է, ոչ այնքան խորունկ, որքան Ծառմորուսինը, բայց հավասարապես խոհուն, անշտապողական, հանգիստ, և իհարկե, խորքում առկայծող կանաչ կրակով:
Վերջապես բոլորը տեղում էին: Էնտերը լայն շրջանակով հավաքվեցին Ծառմորուսի շուրջը և սկսեցին իրենց տարօրինակ ու անհասկանալի զրույցը: Մեկը սկսում էր դնդնալ, երկրորդը շարունակում էր, մյուսները հավանություն տալով գլխով էին անում, և շուտով մի ամբողջ երգչախմբի որոտ տարածվեց հովտում: Ձայները մե՛կ աստիճանաբար բարձրանում էին, մե՛կ իջնում՝ միևնույն միապաղաղ ռիթմով: Չնայած Փիփինը ոչ մի բառ չէր հասկանում (էնտերն ամենայն հավանականությամբ իրենց լեզվով էին խոսում), բայց սկզբում նրան դուր էր գալիս այդ հանդիսավոր երգ-զրույցը: Սակայն որոշ ժամանակ անց այդ ամենը նրան ձանձրացրեց, և նա սկսեց լրջորեն անհանգստանալ, որ էնտերը դեռ նույնիսկ չեն հասցրել բարի լույս մաղթել միմյանց: Չէ՞ որ նրանք չեն սիրում շտապել: Ժամանակն անցնում էր, բայց երգը չէր ավարտվում... Իսկ ի՞նչ կլինի, եթե Ծառմորուսը որոշի հաշվառում անցկացնել, հետաքրքիր է, քանի՞ օր դրա համար կպահանջվի:
— Իմ պուրակում այնքան շատ արոսենիներ կային,— տխուր շշնջում էր Բրեգալադը: — Նրանք աճում էին այնտեղ ինձ հետ միասին անհիշելի ժամանակներից: Դա շատ տարիներ առաջ էր, երբ ամենուր խաղաղություն ու անդորր էր տիրում: Այդ ծառերից ամենաառաջիններին տնկել էին էնտերը, որ հաճոյանան իրենց կանանց, բայց կանայք միայն ժպտացել էին ու ասել, որ ավելի լավ վայրեր գիտեն, որտեղ և՛ ծառերն են ավելի սպիտակ ծաղկում, և՛ պտուղներն են ավելի քաղցր: Բայց ինձ համար արոսենին ավելի գեղեղիկ է, քան աշխարհի բոլոր ծառերը: Իմ արոսենիների սաղարթներն ասես կանաչ գմբեթներ լինեին, և երբ գալիս էր աշունը, նրանց ճյուղերը կռանում էին կարմիր պտուղների ծանրության տակ: Միայն կանգնեիր ու դիտեիր... Թռչունները երամներով հավաքվում էին ծառերի շուրջը: Ես սիրում եմ թռչուններին, նույնիսկ ամենածղրտաններին, և ի՜նչ-ինչ, բայց հյուրասիրությունից օգտվում էին բոլորը, ու մի բան էլ ավելանում էր: Բայց եկավ մի օր, և թռչունների հետ ինչ-որ բան կատարվեց. նրանք դարձան չար ու ագահ, սկսեցին ջարդել ճյուղերը, իսկ պտուղները թափել գետնին: Թռչունների հետևից հայտնվեցին օրքերը՝ կացինները ձեռքներին, և կտրեցին իմ ծառերը... Այդ դեպքից հետո ես հաճախ էի գնում այնտեղ, կանչում իմ ընկերներին, երգում նրանց երկար անունները, բայց նրանք նույնիսկ չէին շրշում ի պատասխան: Նրանք այևս չէին լսում, չէին պատասխանում...
<poem>
Օ՜ Օրոֆարնե, Լեսսեմիստա, Կարնեմիրիե,
Օ՜ արոսենի, մազերդ ճերմակ ծաղիկներով զարդարված,
Սկսվեց երրորդ առավոտը՝ գունատ ու քամոտ: Էնտերի երգը հանկարծակի փոխվեց հավանության խլացուցիչ գվվոցի ու նորից հանգստացավ: Օրը բացվեց, քամին թեթևացավ, և օդում կախվեց ծանր, լարված սպասումը: Փիփինն ու Մերին նկատեցին, որ Բրեգալադը քարացած ականջ է դնում, թեև ձայները խուլ էին և ոչինչ հնարավոր չէր հասկանալ:
Կեսօրին ամպերի միջև ընկած ճեղքերը ոսկեզօծվեցին, և հովիտը լուսավորվեց արևի ճառագայթներով: Անսովոր լռություն տիրեց, նույնիսկ Էնտերի էնտերի գվվոցն էր կտրվել: Ամբողջ անտառը քարացել էր լարված լռությամբ, ասես ականջ էր դնում: Բրեգալադը ձգվել էր ամբողջ հասակով և նայում էր Հմայահովտի կողմը: Եվ հանկարծ լռությունը խախտեց բարձր ու հզոր կանչը. «Ռա՛-հու՛մ-ռա՛»: Ծառերն այնպես տատանվեցին, ասես փոթորիկ սկսվեց: Մի վայրկյան լռությունից հետո լսվեց հնչեղ, հանդիսավոր դոփյուն, որին հաջորդեց հզոր քայլերգը.
<poem>
Քայլում ենք թմբուկի հարվածների տակ
Տարամ-դարամ դարան-դա-տա՛մ:
Էնտերի մոտենալուն զուգընթաց երգի ձայնը բարձրանում էր.
<poem>
Գնում ենք մենք, որ կռիվ տանք
Տարամ-դարամ-դարամ:
— Դեպի Իզենգա՛րդ,— միաձայն գոչեցին քայերթի մասնակիցները: — Դեպի Իզենգա՛րդ:
<poem>
Դեպի Իզենգա՛րդ, առա՛ջ, առա՛ջ,
Թեկուզ քա՛րից է այն, դարպասն էլ փա՛կ,
— Բայց էնտերը բավական արագ որոշում ընդունեցին, չէ՞,— համարձակություն հավաքելով հարցրեց Փիփինը, երբ երգն ավարտվեց, ու միայն ոտքերի դոփյունի ձայն էր լսվում:
— Ասում ես արա՞գ,— արձագանքեց Ծառմորուսը: — Հում, թերևս դու ճիշտ ես, ավելի արագ, քան ես սպասում էի: Այսպես զայրացած չէի տեսել նրանց արդեն շատ դարեր: Մենք՝ էնտերս չենք սիրում զայրանալ ու շատ հազվադեպ ենք զայրանում, և միայն այն դեպքում, երբ զգում ենք, որ մեր ծառերին ու մեզ վտանգ է սպառնում: Բայց վաղուց արդեն մեզ ոչ ոք ու ոչինչ չի սպառնացել՝ համենայն դեպս Սաուրոնի և Արևմուտքի մարդկանց պատերազմի ժամանակներից ի վեր: Եվ ահա հայտնվել են օրքերը, աջ ու ձախ ծառեր են տապալում՝ ռառու՛մվառու՛մ, ու վառելիք պատրաստում: Լավ, ասենք թե վառելիք են պատրաստում, չնայած՝ դա էլ է հանցագործություն, բայց ախր ամեն ինչ չափ ունի... Ահա թե ինչն է մեզ այսպես զայրացրել: Բացի դրանից, Սարումանը մեր հարևանն է, հարևանը պիտի օգնի քեզ, բայց ահա խնդրեմ՝ նրանց համախոհն է: Հրաշագործներից մենք այլ բան ենք սպասում, նրանք կոչված են պահպանելու և ոչ թե քանդելու: Այդպիսի դավաճանության համար ո՛չ էլֆերը, ո՛չ մարդիկ, ո՛չ էլ էնտերը համապատասխան անեծք չունեն: Մա՛հ Սարումանին:
— Իսկ դուք իսկապե՞ս կարող եք ջարդուփշուր անել Իզենգարդի դարպասը,— կասկածանքով հարցրեց Մերին:
— Գիշեր է տիրում Իզենգարդում,— ասաց Ծառմորուսը:
==== Գլուխ հինգերորդ. Ճերմակ Ձիավորը ====
Նա կանգ առավ ընկերներից երկու քայլի վրա, հենվեց գավազանին, թեքվեց առաջ ու գլխանոցի տակից սևեռուն նայեց նրանց:
— Ի՞նչ եք անում այս կողմերում: Տարօրինակ ընկերակցություն է. Էլֆէլֆ, թզուկ ու մարդ, երեքն էլ հագնված էլֆերի պես: Անտարակույս շատ բան կարող էիք պատմել. այսպիսի հյուրեր այստեղ հաճախ չեն լինում:
— Այնպես ես խոսում, ասես բավական լավ ծանոթ ես այս անտառին,— ասաց Արագորնը:
Վերջապես Արագորնը ուշքի եկավ:
— Գե՛նդալֆ,– — բացականչեց նա,— այդ դու՞ ես իսկապես վերադարձել մեզ մոտ այս օրհասական ժամին: Այս ի՞նչ վարագույր է իմ աչքերը ստվերում... Գե՛նդալֆ:
Գիմլին լուռ ծնկի իջավ ու ձեռքերով փակեց աչքերը:
— Նա մենակ չի գնացել,— ասաց Լեգոլասը: — Մենք կարծում ենք, որ Սեմը գնացել է նրա հետ:
— Իսկապե՞ս,— բացականչեց Գենդալֆը: Հրաշագործի աչքերը փայլեցին, և Նա նա թեթևացած ժպտաց: — Ահա՜ թե ինչ: Դա ինձ համար իսկապես նորություն էր: Թեպետ երևի այդ էլ պետք էր սպասել: Դե ինչ, լավ է, շա՛տ լավ է: Սիրտս բավականին թեթևացավ: Նստեք վերջապես ու պատմեք ինձ ամեն ինչ ձեր ճամփորդության մասին:
Բարեկամները նստեցին Գենդալֆի ոտքերի մոտ, և Արագորնն սկսեց պատմել: Հրաշագործը երկար ժամանակ չէր ընդհատում նրան ու հարցեր չէր տալիս: Նա ձեռքերը դրել էր ծնկներին ու փակ աչքերով լսում էր: Վերջապես, երբ Արագորնն սկսեց պատմել Բորոմիրի մահվան և Մեծ Գետով նրա վերջին ճամփորդության մասին, Գենդալֆը տխուր հոգոց հանեց:
— Ռոհանցիների հնարա՜նք,— բացականչեց Լեգոլասը: — Չարքանտառի յուրաքանչյուր էլֆ տասից ավելի երգ կերգի քեզ համար Օնոդրիմների հնագույն ցեղի դարավոր վշտի մասին: Թեև մեզ համար էլ են նրանք անցյալի հիշողություն: Ա՜խ, եթե ես հանդիպեի գոնե մեկ էնտի, նորից ինձ երիտասարդ կզգայի: Բայց Գենդալֆ, Ծառմորուսը դա հենց Ֆենգորնն է՝ թարգմանված համընդհանուր լեզվով, իսկ դու նրա մասին այնպես ես խոսում, ասես նա ինչ-որ կենդանի արարած լինի: Ո՞վ է այդ Ծառմորուսը:
— Դժվար հարց տվեցիր,— ասաց Գենդալֆը: — Ես նրա մասին շատ քիչ բան գիտեմ, բայց եթե նույնիսկ այդ քիչը սկսեմ պատմել, բավական երկար պատմություն կստացվի, իսկ մենք ժամանակ չունենք: Ծառմորուսն այս անտառի խնամակալն է, Էնտերից էնտերից ամենածերը, և ոչ միայն էնտերից: Նա ներկայումս Միջերկրի այդ հատվածում ապրող բոլոր կենդանի արարածներից ամենածերն է: Հույս ունենանք, որ դու կհանդիպես նրան, Լեգոլա՛ս: Մերիի ու Փիփինի բախտը կարգին բերել է. նրանք հանդիպել են ծեր էնտին հենց այստեղ, որտեղ մենք հիմա նստած ենք: Դա երկու օր առաջ է տեղի ունեցել: Ծառմորուսը տարել է նրանց անտառի մյուս ծայրը՝ լեռնաստորոտում գտնվող իր կացարանը: Նա այստեղ հաճախ է գալիս, հատկապես երբ անհանգիստ է լինում և արտաքին աշխարհից լուրեր է ուզում իմանալ: Ես հանդիպել եմ նրան չորս օր առաջ: Թափառում էր անտառում և, ըստ երևույթին, նկատեց ինձ, որովհետև կանգ առավ: Բայց ես չխոսեցի հետը, որովհետև ինձ տանջում էին մռայլ մտքերը և ուժասպառ էի եղել թշնամու Աչքի դեմ պայքարում: Նա ևս ոչինչ չխոսեց և ձայն չտվեց:
— Գուցե նա է՞լ է քեզ Սարումանի տեղը դրել,— ենթադրեց Գիմլին: — Բայց դու նրա մասին այնպես ես խոսում, ասես հին ընկերոջ մասին խոսես, իսկ ես կարծում էի, թե Ֆենգորնը վտանգավոր է ու ավելի լավ է հեռու մնալ նրանից:
Այդպես էլ ես հասա Քարաս Գալաթհոն: Պարզվեց, որ դուք վերջերս եք այնտեղից հեռացել: Եվ ես մնացի այնտեղ, այդ հավերժ երիտասարդ երկրում, որտեղ ժամանակը բուժում է և չի ծերացնում: Կամաց-կամաց կազդուրվեցի ու զգեստավորվեցի սպիտակ հագուստով: Մինչ այնտեղից հեռանալը շատ խորհուրդներ տվեցի, ինքս էլ շատ խորհուրդներ առա և եկա այստեղ գաղտնի ու անհայտ արահետներով: Ես ձեզ ուղերձ եմ բերել: Ահա թե ինչ են ինձ խնդրել փոխանցել Արագորնին.
<poem>
Որտե՞ղ են հիմա Դունադանները, Էլեսա՛ր,
Ինչո՞ւ են թափառում քո ազգակիցները հեռուներում անհյուրընկալ:
Իսկ Լեգոլասին տիրուհին փոխանցել է ահա թե ինչ.
<poem>
Լեգոլա՛ս, Կանա՛չ Տերև անտառում ծնված,
Ապրել ես երկար, բայց զգուշացիր, եթե հանկարծ
— Հաջորդ անգամին քիչ է մնացել,— խոստացավ Գենդալֆը և վեր կացավ: — Խոսակցությունների ժամանակն ավարտվեց բարեկամներս: Ճանապարհ ընկնելու ժամանակն է:
Նա կրկին ուսերին գցեց մոխրագույն թիկնոցը և աստիճաններով իջավ ներքև: Մյուսները հետևեցին նրան: Նրանք իջան ժայռի գլխից, արագորեն հասան էնտուոշի Էնտուոշի ափը և ափի երկայնքով դուրս եկան անտառեզր: Մինչև հարթավայր ոչ ոք ոչինչ չխոսեց: Ձիերն առաջվա պես չէին երևում:
— Մեր ձիերն այդպես էլ չվերադարձան,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ստիպված ենք ոտքով գնալ:
— Պատերազմ,— կտրուկ պատասխանեց Գենդալֆը: — Առա՛ջ:
==== Գլուխ վեցերորդ. Թագավորը Ոսկեզօծ դահլիճում ====