Changes
/* Տատիկի տունը */
==Տատիկի տունը==
ամէն առաւօտ միեկոն Միեկոն հագնում էր տատի հին ամառային բամբակեայ կիմոնոյից կարած զգեստը։ այն չունէր կոճակներ կամ գօտի, որը միեկոն Միեկոն կարող էր հեշտօրէն սահեցնել իր գլխով։ Տատը վերցրել էր երկարաթեւ բլուզները եւ լայն շալուարները, որը Միեկոն էր բերել եւ դրել էր դրանք տոպրակի մէջ։
ես չեմ հասկանում, ինչու է կառավարութիւնը աղջիկներին տուել այս շոգ, ծակծկող շորերը,֊ ասում էր նա,֊շնորհակալութիւն փառք տիրոջը, որ պատերազմն արդէն աւարտուել է եւ մենք կրկին մարդավարի շորեր կարող ենք հագնել։
Տատը մաքրեց ձուկը հատակից․
֊Մի մտածիր միկեո։ Միեկո։ դա փոքր բան էր։ անցեալ շաբաթ, երբ բժիշկը եկաւ, նա ասաց, որ քո ձեռքը կրկին կը լաւանայ։ Յետոյ, այսպիսի բաներ չեն լինի։
Միեկոն լուռ էր։ նա գիտէր, որ այն այլեւս երբեք առաջուանը չի լինի։
Միեկոն ցած դրեց գդալը, որը նա պատրաստուում էր բերանը տանել․ Նա այլեւս քաղցած չէր։
Մի քանի րոպէ այնտեղ միայն ֆերմայի առաւօտեան ձայնն էր՝ հաւերի կչկչոցն ու թռչունների ձայնն այգում։
Տատիկն ու պապիկը անհանգիստ հայեացքներ էին փոխանակում։
֊Դու պէտք է դպրոց գնաս,֊ասաց պապիկը,֊կարեւոր է, որ դու շարունակես ուսումդ։
Միեկոն գիտէր այդ ամէնը։ Բայց օտար դպրո՞ց։ Երեխաների հետ, ովքեր քեզ չե՞ն ճանաչում։ Եւ այդ զզուելի հիւանդ ձեռքո՞վ։
֊Գուցէ նրանց դուրը չգամ,֊ցածր ձայնով ասաց նա։
֊Չհաւանեն քե՞զ,֊տատի աչքերից կայծեր թռան,֊ինչո՞ւ ուրիշները չպիտի հաւանեն քեզ։ Դու հիանալի աղջիկ ես, քաղաքավարի ու նոր հագուստով։
Նա բերեց նրբօրէն կարուած դպրոցի համազգեստը եւ ցոյց տուեց․
֊Նայի՛ր,֊տուեց Միեկոյի ձեռքը,֊սա անակնկալի համար էի պահել։ Փորձիր։
Միեկոն չէր սիրում նման անակնկալներ։ Վախվխելով նա հանեց իր մուգ կապոյտ շրջազգեստն ու սպիտակ անուշաբոյր բլուզը։
֊Այս հագուստ կտորները պատերազմի միջով են անցել,֊ասաց տատն ուղղելով շրջազգեստը: Նա երջանկացած էր,֊իսկը հագովդ է։
Միեկոն աչքերը ցած էր խոնարհել․
֊Շնորհակալութիւն տատիկ,֊մրմնջաց նա։
Եկաւ դպրոցի առաջին օրը։ Այդ առաւօտ, միեկոն գնաց խոհանոց, գունատ էր երեւում։
֊Ինձ թուում է հարբուխ ունեմ,֊ասաց նա հազալով,֊կոկորդս ցաւում է։ Ու երեւի խոզուկ ունեմ։
-Բացիր բերանդ եւ ասա աահհհ,֊ասաց տատն իր զգայուն ձայնով։
Նա գդալը դրեց Միեկոյի լեզուին ու նայեց։ Ապա՝ ստուգեց Միեկոյի կոկորդը։
֊Քո կոկորդն առողջ է, գլանդներդ մի փոքր անգամ այտուցուած չեն։
- Ես այսօր գնալո՞ւ եմ,֊ասաց նա աղաչելով,-գնալո՞ւ եմ տատիկ։
Տատն ուշադրութիւն չդարձրեց։ Նա շարունակեց ձաւարը լցնել առագաստի նմանուող տոպրակի մէջ։ Յետոյ նա դա նրբօրէն դրեց տուփի մէջ։
֊Շատ տաք է,֊ասաց նա փորձելով ճաշը.-Միեկո, առաւօտեան արագ չքայլես։
֊Ես նոյնիսկ չգիտեմ թէ որտեղ է դպրոցը,֊ասաց Միեկոն,֊բա որ կորե՞մ։
֊ես քեզ կը տանեմ դաշտի ճանապարհով,֊միջամտեց պապիկը,֊հիմա վեր կաց, գնա աստիճանների մօտ եւ պատրաստուիր։
֊չմոռանաս նկարչութեան պարագաները,-յիշեցրեց տատը, ձկան կտօրը տուփի մէջ դնելով։
մտածեց, որ դա անհեթեթութիւն է, տանել 4գանձերը, երբ նա չէր կարող օգտագործել դրանք։ բայց տատին չնեղացնելու համար նա դրանք դրեց իր սեւ կաշուէ դպրոցական պայուսակը։
Նա երկար ժամանակ էր ծախսում պատրաստուելու համար, իսկ պապն արդէն կանգնած էր աստիճաններին։ Միեկոն սանրում էր մազերը, իսկ համազգեստը չէր հաւանում։
֊արի,֊խիստ տոնով ասաց պապը,֊դու առաջին օրով չես ցանկանում ուշանալ, չէ՞։
֊սա առաջին օրն է, եւ ես վախեցած եմ-ցնցուեց Միեկոն,-ես կը նստեմ սխալ նստարանի․․․կասեմ սխալ բաներ․․․եւ բոլորը կը նայեն ձեռքիս։
Միեկոն մտածում էր, որ կնճռոտ կարմիր մաշկն աւելի տգեղ էր, քան մաշկի թեփոտած մասը։
Բայց կար ազատում։ Պապի կողքով քայլում էր դանդաղ, ծանր քայլերով, ամուր կառչելով իր որոշմանը։ Երբ նրանք հասնեն, նա ոտքը կախ կը գցի։
֊գնա,֊ասաց պապը, նրան թեթեւակի առաջ բրդելով-դու ամէն ինչ ճիշտ կանես։
Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։