Changes
Միեկոն իրեն ճանճից էլ փոքր էր զգում։ Նրանք չպէտք է յիմար լինէին այն պատճառով, որ ճապոնիայի այս մասում ռումբ չի ընկել։ Նա ուզում էր բոլորի երեսին գոռալ «յիմար»։ Բայց զսպես իրեն։ Մայրն յաճախ էր աղջկան զգուշացնում, որ չար բառը նման է թռչունի՝ մի անգամ այն դուրս է թռչում քո բերանից, եւ այլեւս երբեք չի թռչում յետ չի վերադառնում։ միեկոն սեղմեց իր շուրթերն իրար, որ բառը դուրս չպրծնի։
Առաւօտեան Միեկոն դժուարօրէն փորձում էր կենտրոնանալ, բայց Աքիրան դա անհնար էր դարձնում։ Նա նիհար տղայ էր կարճ վեր ցցուած մազերով, եւ սեւ շրջանակով անկոց էր կրում։
Երբ միսս Սուզուկին չէր նայում, Աքիրան պտտուում էր եւ դէմքով ինչ֊որ բան էր ցոյց տալիս Միեկոյին. Նա խաչում էր աչքերը, ծռմռում էր բերանը տարօրինակ կերպով։ Նա յիմար տեսք ունէր եւ Միեկոն չէր կարողանում ծիծաղը զսպել։ Բայց երբ նա ասաց «Հրեշ֊ձեռք» Միեկոն կատաղեց։
Միեկոն մօր խօսքերն էր յիշում․
֊Միշտ տես գեղեցիկը, անտեսիր տգեղութիւնը։ Ինչպէ՞ս կարող էր որեւէ մեկը գեղեցկութիւն տեսնել Աքիրայի մէջ։
==Պապիկը==