Changes
}}
''Ով տեսնում է ներկան, նա տեսել
Մարկոս Ավրելիոս
«Խորհրդաձություններ»
== ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ ==
'''ՍԻՄԵՈՆ'''
''Եվ ուղարկեց կայսրը պավլիկյանների դեմ ոմն պալատականի՝ Սիմեոն անունով։''
Պետրոս Սիկիլիացի
«Օգտակար պատմություն»
Արդեն երրորդ օրն էր, որ Սիմեոնի հինգհազարանոց զորքը Գայլ գետի հովտով շարժվում էր հարավ֊արևելք։ Եվ արդեն երրորդ օրն էր, որ անձրևը չէր դադարում։ Ձիերը երբեմն մինչեւ ծնկները թաղվում էին լպրծուն ցեխի մեջ, և հեծյալները ստիպված ցած էին գալիս՝ օգնելու և ոգևորելու։ Երբ ճանապարհին որևէ բնակավայր կամ հովվակայան էր երևում, առջևից ընթացող զինվորները շրջվում էին Սիմեոնի կողմը։