Changes

Միհարկանի Ամերիկան

Ավելացվել է 52 բայտ, 11:31, 2 Փետրվարի 2019
ժամը Ժամը իննին Փարիզից դուրս է գալիս «Նորմանդիայի» ուղևորներին Հավր տանող հատուկ գնացքը։ Այն սլանում է առանց կանգառների և երեք ժամից հետո գլորվելով ներս է ընկնում Հավրի ծովակայանի շենքը։ Ուղևորները դուրս են գալիս փակ կառամատույց, էսկալատորով բարձրանում են կայարանի վերին հարկը, անցնում մի քանի դահլիճով, գնում չորս կողմից փակ կամրջակներով և հայտնվում մեծ նախասրահում։ Այստեղ նրանք լիֆտ են նստում և բարձրանում իրենց հարկերը։ Դա արդեն «Նորմանդիան» է։ Ինչպիսի՞ն է նրա արտաքին տեսքը, ուղևորներին անհայտ է, որովհետև նրանք այդպես էլ շոգենավը չտեսան։
Մենք լիֆտ մտանք, և ոսկեզօծ ճարմանդներով կարմիր բաճկոն հագած մի տղա նրբագեղ շարժումով սեղմեց գեղեցիկ կոճակը։ Նոր, փայլուն լիֆտը մի քիչ վեր բարձրացավ, փոքր ինչ կանգնեց հարկերի արանքում և անսպասելի շարժվեց ներքև, ուշադրություն չդարձնելով տղայի վրա, որը հուսահատ սեղմում էր կոճակները։ Երկու հարկ բարձրանալու փոխարեն, երեք հարկ իջնելուց հետո, մենք լսեցինք տանջալիորեն ծանոթ այն ֆրազը, որն այս անգամ արտասանվեց ֆրանսերեն՝ «լիֆտը չի աշխատում»։
Նավասենյակը նույնպես մի տեսակ ոչ֊շոգենավային էր։ Ընդարձակ սենյակ՝ երկու պատուհաններով, երկու լայն փայտե մահճակալներով, բազկաթոռներով, պատի պահարաններով, սեղաններով, հայելիներով և կոմունալ բոլոր հարմարություններով, ընդհուպ մինչև հեռախոսը։ Եվ ընդհանրապես «Նորմանդիան» նավի է նմանվում միայն փոթորկի պահին, այն ժամանակ նա գոնե մի փոքր օրորվում է։ Իսկ խաղաղ եղանակին ծովի հիանալի տեսարանով մի վիթխարի հյուրանոց է, որը հանկարծակի պոկվել է մոդայիկ կուրորտի ափից և երեսուն մղոն արագությամբ լողում է դեպի Ամերիկա։
Խոր ներքևում, կայարանի բոլոր հարկերի հարթակներից ճանապարհ գնողները դնողները բղավում էին իրենց վերջին ողջերթի խոսքերն ու ցանկությունները։ Բղավում էին ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն։ Բղավում էին նաև ռուսերեն։ Թևքին արծաթե խարիսխ և Դավթի վահան ունեցող ծովայինի համազգեստ հագած, բերետով և տխուր մորուքով տարօրինակ մի մարդ ինչ֊որ բաներ էր բղավում հրեերեն։ Հետագայում պարզվեց, որ դա շոգենավի ռաբբին է, որին Գլխավոր տրանսատլանտիկ ընկերությունը ծառայության է վերցրել ուղևորների որոշ մասի հոգեկան պահանջմունքները բավարարելու համար։ Մյուս մասին պատրաստ են ծառայելու կաթոլիկ և բողոքական քահանաները։ Մուսուլմանները, կրակապաշտներն ու սովետական ինժեներները զրկված են հոգևոր ծառայությունից։ Այս գործը Գլխավոր տրանսատլանտիկ ընկերությունը թողել է իր տնօրինությանը։ «Նորմանդիայի» վրա կա բավական մեծ կաթոլիկական եկեղեցի, որը լուսավորվում է աղոթքի համար անասելի հարմար էլեկտրական կիսալույսով։ Բեմը և կրոնական պատկերները կարող են փակցվել հատուկ վահաններով, և այդ դեպքում եկեղեցին ավտոմատիկ կերպով վերածվում է բողոքական հավաքատեղիի։ Ինչ վերաբերում է տխրամորուս ռաբիին, ապա նրան առանձին շենք չեն հատկացրել և նա իր ժամասացությունը կատարում է մանկական սենյակում։ Այդ նպատակով ընկերությունը տալիս է նրան թալես և հատուկ վարագույր, որով նա միառժամանակ ծածկում է նապաստակների և կատվիկների սին պատկերները։
Շոգենավը դուրս եկավ նավահանգստից։ Ծովափին և ծովապատնեշի վրա խռնվել էր մարդկամց բազմությունը։ «Նորմանդիային» դեռ չէին ընտելացել և տրանսատլանտիկ հսկայի յուրաքանչյուր ռեյսը համընդհանուր ուշադրություն է առաջացնում Հավրում։ Ֆրանսիական ափը թաքնվեց ամպամած օրվա մշուշի մեջ։ Երեկոյան կողմ շողշողացին Սաուտ֊հեմպտոնի կրակները։ «Նորմանդիան», երեք կողմից շրջապատված անծանոթ քաղաքի հեռավոր ու խորհրդավոր լույսով, մեկուկես ժամ կանգնեց նավակայանում, ընդունելով Անգլիայի ուղևորներին։ Իսկ հետո դուրս եկավ օվկիանոս, որտեղ արդեն սկսվում էր փոթորկաբեր քամուց բարձրացած անտեսանելի ալիքների աղմկալից հրմշտուքը։
Նավախելի վրա, ուր մենք տեղավորվել էինք, ամեն բան դողում էր։ Դողդողում էին տախտակամածները, պատերը, լուսանցույցները, շեզլոնգները, լվացարանի վրա դրված բաժակները, ինքը՝ լվացարանը։ Շոգենավի ցնցումները այնքան ուժեղ էին, որ սկսեցին ձայն արձակել նույնիսկ այնպիսի առարկաներ, որոնցից այդ բանը չէր կարելի սպասել։ Կյանքում առաջին անգամ մենք լսեցինք, թե ինչպես հնչում են երեսսրբիչները, օճառը, հատակի գորգը, սեղանի թուղթը, վարագույրները, անկողնու վրա նետած օձիքը։ Հնչում և թնդում էր նավասենյակում եղած ամեն բան։ Բավական էր, որ ուղևորը մի պահ մտասուզվեր և թուլացներ դեմքի մկանները, որ իսկույն սկսեին կափկափել նրա ատամները։ Թվում էր, թե ողջ գիշերը ինչ֊որ մեկը թակում է դուռը, բախում պատուհանը, ծանրումեծ հռհռում է։ Մենք հաշվեցինք հարյուրի չափ հնչույններհնչյուններ, որ արձակում էր մեր նավասենյակը։
«Նորմանդիան» իր տասներորդ ուղևորությունն էր կատարում Եվրոպայի և Ամերիկայի միջև։ Տասնմեկերորդ ուղևորությունից հետո նա գնալու էր նավաշինարան, որտեղ քանդելով նավախելը՝ վերացնելու էին թրթիռ առաջացնող կոնստրուկտիվ թերությունները։
Առավոտյան եկավ մի նավաստի և մետաղյա վահաններով պինդ փակեց լուսանցույցները։ Փոթորիկն ուժեղանում էր։ Մի փոքրիկ բեռնանավ դժվարությամբ լողում էր դեպի ֆրանսիական ափերը։ Երբեմն նա անհետանում էր ալիքների հետևում և երևում էր միայն կայմի ծայրը։
Չգիտես ինչու միշտ թվում էր, թե Հին ու Նոր աշխարհների միջև ընկած օվկիանոսային ճանապարհը շատ բանուկ է, որ մի գլուխ ընդառաջ են գալիս ուրախ շոգենավեր՝ երաժշտությամբ և դրոշակներով։ Մինչդեռ իրականում օվկիանոս ասածդ վեհապանծ և ամայի մի տարածություն է, և Եվրոպայից չորս հարյուր մղոն հեռավորության վրա փոթորկի մեջ լողացող շոգենավիկը միակն էր, որին մենք հանդիպեցինք հնգորյա ճամբորդուցյան ճամբորդության ընթացքում։ «Նորմանդիան» օրորվում էր դանդաղ ու փքված։ Նա ընթանում էր արագությունը գրեթե չպակասեցնելով, վստահ դեն նետելով բարձր ալիքները, որոնք չորս կողմից հարձակվում էին նրա վրա, և միայն երբեմն համաչափ գլուխ էր տալիս օվկիանոսին։ Դա մարդկային ձեռքի ստեղծած չնչինության պայքարը չէր մոլեգնած տարերքի հետ։ Դա գոտեմարտ էր՝ հավասարը հավասարի հետ։
Ծխելու կիսակլոր դահլիճում երեք նշանավոր ըմբիշներ՝ տափակ ականջներով, պիջակները հանած, թուղտ թուղթ էին խաղում։ Նրանց ժիլետների տակից երևում էին վերնաշապիկները։ Ըմբիշները տանջալիորեն մտածում էին։ Նրանց բերաններից կախված էին մեծ սիգարներ։ Մյուս սեղանի շուրջը երկու հոգի շախմատ էին խաղում, ամեն րոպե ուղղելով տախտակի վրայից սահող ֆիգուրները։ Փոթորկալից այս եղանակին սովետական մարդկանցից բացի, է՛լ ով կտարվի թագուհու մերժված գամբիտի խաղով։ Հենց այդպես էլ կար։ Պարզվեց, որ համակրելի բոտվիննիկները սովետական ինժեներներ են։
Հետզհետե ծանոթացան միմյանց հետ, ընկերուցյուններ ընկերություններ ստեղծվեցին։ Բաժանեցին ուղևորների տպագիր ցուցակը, որոնց մեջ մի շատ ծիծաղելի ընտանիք կար․ միստեր Բուտերբրոդը, միսիս Բուտերբրոդը և պատանի միստեր Բուտերբրոդը։ Եթե «Նորմանդիայով» գնալիս լիներ Մարշակը, ապա, անշուշտ, ոտանավոր կգրեր մանուկների համար «Հաստլիկ միստեր Բուտերբրոդը» վերնագրով։
Մտանք Գոլֆշտրեմ։ Տաք անձրև էր գալիս, ջերմոցային ծանր օդում նստում էր նավթի մուրը, որն արտավիժում էր «Նորմանդիայի» ծխնելույզներից մեկը։
Երեկոյան սկսվեց մանրբուրժուական ինքնագործունեությունը։ Ուղևորները հավաքվեցին սալոնում։ Լույսը մարեցին և լուսարձակն ուղղեցին դեպի փոքրիկ բեմահարթակը, ուր ամբողջ մարմնով սարսռելով դուրս եկավ արծաթյա զգեստով մի հյուծված օրիորդ։ Մասնագետ նվագողներից բաղկացած նվագախումբը կարեկցանքով նայում էր նրան։ Հասարակությունը, խրախուսելու համար, ծափահարեց։ Օրիորդը ջղաձգորեն բաց արեց բերանը և անմիջապես փակեց։ Նվագախումբը համբերատարությամբ կրկնեց նախերգանքը։ Հանդիսականներն ինչ֊որ սարսափելի բան գուշակելով, ջանում էին չնայել մեկմեկու։ Հանկարծ օրիորդը ցնցվեց ու սկսեց երգել։ Նա երգում էր «Ասացեք ինձ սիրո մասին» հանրածանոթ երգը, բայց այնքան վատ և կամաց էր երգում, որ ոչ ոք չէր ունկնդրում քնքշագեղ կոչին։ Երգի կեսին օրիորդն անսպասելի կերպով փախավ բեմից, դեմքը ձեռքերով ծածկելով։ Բեմի վրա հայտնվեց մի ուրիշ օրիորդ, է՛լ ավելի հյուծված։ Նա ևս առանց բացվածքի զգեստ ուներ հագին, բայց բոբիկ էր։ Դեմքի վրա սարսափ էր գրված։ Դա մի բոկոտն երգասեր էր։ Հանդիսականներն սկսեցին գաղտագողի ծլկել դահլիճից։ Այդ ամենը բոլորովին նման չէր մեր կենսուրախ, տաղանդավոր և աղմկալից ինքնագործունեությանը։
Ուղևորության հինգերորդ օրը շոգենավի տախտակամածները ծածկվեցին նախասենյակներից դուրս բերված ճամպրուկներով և սնդուկներով։ Ուղևորներն անցան աջ նավակողը և գլխարկները ձեռքներին պահած ագահորեն նայում էին հորիզոնին։ Ափը դեռ չէր երևում, իսկ Նյու֊Յորքի երկրաքերծերն արդեն վեր էին խոյանում ուղղակի ջրից, ինչպես ծխի հանդարտ սյուներ։ Դա ապշեցուցիչ մի կոնտրաստ է․ օվկիզնոսի օվկիանոսի ամայությունից հանկարծ մեկից վեր է բարձրանում աշխարհի ամենամեծ քաղաքը։ Արևաշող ծխի մեջ, աղոտ փայլփլում էին հարյուր երկու հարկանի «Իմպայր Սթեյթ Բիլդինգի» կողերը։ «Նորմանդիայի» նավախելի հետևում ճախրում էին ճայերը։ Չորս ուժեղ, փոքր բուքսիրանավեր սկսեցին շուռ տալ նավի անասելի մեծ իրանը, ձգելով և հրելով նրան դեպի նավահանգիստ։ Նավակողից դեպի ձախ ուրվագծվում էր ազատության ոչ մեծ, կանաչ արձանը։ Հետո, չգիտես ինչու, նա հայտնվեց աջ կողմում։ Մեզ շուռ էին տալիս և քաղաքն էլ պտտվում էր մեր շուրջը, ցույց տալով մերթ մեկ, մերթ մյուս կողմը։ Վերջապես նա կանգնեց իր տեղում, անասելի մեծ, շառաչող, տակավին անհասկանալի։
Ուղևորները փակ կամրջակներով իջան մաքսատան դահլիճը, կատարեցին բոլոր ձևականությունները և դուրս եկան քաղաքի փողոցը, այդպես էլ չտեսնելով այն նավը, որով եկել էին։
Մեծ է «Ֆռենչ Լայն» նավահանգստի մաքսատան դահլիճը։ Առաստաղից կախված են լատինական այբուբենի երկաթյա մեծ տառերը։ Յուրաքանչյուր ուղևոր կանգնում է այն տառի տակ, որով սկսվում է իր ազգանունը։ Շոգենավից այստեղ կբերեն նրա ճամպրուկները, այստեղ նրանք վերջնական զննման կենթարկվեն։
Ժամանողների և դիմավորողների ձայները, ծիծաղն ու համբյուրները համբույրները խուլ տարածվում էին դահլիճով մեկ, որի մերկ կոնստրւկցիաները կոնստրուկցիաները տուրբիններ շինող գործարանային ցեխի տեսք էին տալիս նրան։
Մենք ոչ ոքի չէինք տեղեկացրել մեր ժամանման մասին, ուստի ոչ ոք մեզ չդիմավորեց։ Մենք պտտվում էինք մեր տառերի տակ, սպասելով մաքսատան աստիճանավորին։ Վերջապես նա մոտեցավ։ Դա մի հանգիստ և չշտապող մարդ էր։ Նրան բնավ չէր հուզում այն, որ մենք կտրել ենք օվկիանոսը, որպեսզի ցույց տայինք նրան մեր ճամպրուկները։ Նա քաղաքավարությամբ մատները սահեցրեց իրերի վերին շերտով և այլևս ոչ մի բանի չնայեց։ Ապա դուրս հանեց իր լեզուն, ամենասովորական, խոնավ, տեխնիկապես ոչ մի բանով չհագեցած լեզուն, թրջեց նրանով մեր պիտակները և փակցրեց մեր ճամպրուկներին։
Աստղադիտակն ուղղված էր դեպի երկինք։ Այն տնօրինում էր սովորական, ճիշտ այնպիսի մի մարդ, ինչպիսին կարելի է տեսնել Աթենքում կամ Նեապոլում կամ Օդեսայում աստղադիտակների մոտ։ Եվ նույն տխուր տեսքն ուներ, ինչպես ունենում են փողոցային աստղադիտակ շահագործողները բովանդակ աշխարհում։
Լուսինը երևում էր վաթսուն հարկանի երկու շենքերի արանքից։ Բայց հեռադիտակին կպած հետաքրքրասերը նայում էր ոչ թե լուսնին, այլ շատ ավելի բարձր ― նա նայում էր «Իմպայր Սթեյտ Բիլդինգ» ― հարյուր երկու հարկանի շենքի գագաթին։ «Իմպայրի» պողպատյա գագաթը, լուսնի լույսի տակ, ձյունապատ էր թվում։ Մարդու սիրտը սառչում էր տեսնելով, թե ինչպես այդ ազնիվ, մաքուր շենքը փայլփլում է որպես արհեստական սառցե մի քառատաշ գերան։ Մենք երկար կանգնեցինք այդտեղ՝ գլուխներս լուռ վեր բարձրացրած։ Նյու֊Յորքի երկնաքերծերը հպարտուցյան հպարտության զգացում են հարուցում այս հսկայական շենքերը կառուցող գիտության և աշխատանքի մարդկանց նկատմամբ։
Խռպոտ ձայնով բղավում էին լրագրավաճառները։ Գետինը դողում էր ոտքի տակ, և մայթերին ամրացված վանդակացանցերից հանկարծակի տաքություն էր հորդում, ինչպես մեքենայական բաժանմունքից։ Այդ անցնում էր Նյու֊Յորքի մետրոյի կամ, ինչպես այստեղ են ասում, սոբվեյի ստորերկրյա գնացքը։
Սալահատակին հագցրած և մետաղյա կլոր կափարիչներով ծածկված անցքերից գոլոշի գոլորշի էր բարձրանում։ Մենք երկար ժամանակ չէինք կարողանում հասկանալ, թե որտեղից է այդ գոլոշին։ Ռեկլամների կարմիր կրակներն օպերային լույս էին գցում նրա վրա։ Թվում էր, թե ահա ուր որ է անցքը կբացվի և այնտեղից դուրս կգա Մեֆիստոֆելը և մի թեթև հազալուց հետո թավ ձայնով կերգի՝ «Ֆաւստից»֊ից․ «Ֆաուստից»֊ից․ «Սուսեր ունեմ ես, փետրազարդ գլխարկ, և փող անհամար, թիկնոց թանկարժեք»։
Եվ մենք վերստին սլացանք առաջ, լրագրավաճառների բղավոցներից շշմած։ Նրանք այնպես կատաղի են ոռնում, որ հետո, Լեսկովի արտահայտությամբ, մի ամբողջ շաբաթ է պետք՝ կոկորդը բահով մաքրելու համար։
Չի կարելի ասել, թե 42֊րդ փողոցի լուսավորությունը միջակ էր։ Բայց և այնպես միլիոնավոր, գուցե և միլիարդավոր էլեկտրական լամպերով լուսավորված, կիլոմետրերով ձգվող գույնզգույն գազալուսային խողովակներից շինված պտտվող ու ցատկոտող ռեկլամներով լեցուն Բրոդվեյը ծառացավ մեր առջև նույն անսպասելիությամբ, ինչպես Նյու֊Յորքն է ծառանում Ատլանտիկ օվկիանոսի անսահման ամայությունից։
Մենք կանգնել էինք Միացյալ Նահանգի ամենահանրաճանաչ անկյունում՝ 42֊րդ փողոցի և Բրոդվեյի անկյունում։ «Մեծ սպիտակ ուղին», ինչպես տիտղոսում են Բրոդվեյին ամերիկացիք, փռված էե էր մեր առջև։
Այստեղ էլեկտրականությունը իջեցված է (կամ բարձրացված է, եթե կամենում եք) կրկեսի վարժեցրած կենդանու մակարդակին։ Նրան այստեղ ստիպել են կոտրատվել, ցատկել խոչընդոտների վրայով, աչքով անել, պարել։ Էդիսոնի հանգիստ էլեկտրականությունը վերածել են Դուրովյան ծովառույծի։ Նա քթով գնդակներ է բռնում, ձեռնածություն է անում, մեռնում, կենդանանում, անում է այն ամենը, ինչ նրան հրամայում են։ Էլեկտրական շքահանդեսը երբեք չի դադարում։ Ռեկլամների կրակները բռնկվում են, պտտվում և հանգում, որպեսզի անմիջապես նորից ճառագեն․ մեծ ու փոքր տառեր―սպիտակտառեր ― սպիտակ, կարմիր ու կանաչ, անվերջ փախչում են ինչ֊որ տեղ, որպեսզի մի վարկյան վայրկյան անց վերադառնան և վերսկսեն իրենց մոլեգին վազքը։
Բրոդվեյում կենտրոնացված են քաղաքի թատրոնները, կինեմատոգրաֆները և պարասրահները։ Տասնյակ հազարավոր մարդիկ շարժվում են մայթերով։ Նյու֊Յորքը աշխարհի այն սակավաթիվ քաղաքներից մեկն է, որտեղ բնակչությունը զբոսնում է որոշակի փողոցի վրա։ Կինոյի մուտքերն այնպես են լուսավորված, որ թվում է, թե մի հատիկ լամպ ավելացնելու դեպքում ամեն ինչ կպայթի անասելի լույսից, ամեն ինչ գրողի ծոցը կգնա։ Բայց այդ մի լամպը խցկելու տեղ չկա։ Լրագրավաճառներն այնպիսի ոռնոց են բարձրացնում, որ կոկորդը մաքրելու համար ոչ թե մի շաբաթ է պետք, այլ տարիների համառ աշխատանք։ Բարձր երկնքում, «Պարամաունտ» երկնաքերծի անհաշվելի հարկերից մեկում բոցկլտում է էլեկտրական թվատախտակը։ Ոչ աստղերն են երևում, ոչ լուսինը։ Ռեկլամների լույսը մթագնում է ամեն ինչ։ Լուռ հոսանքով սլանում են ավտոմեքենաները։ Ցուցափեղկերում վանդականաշխ փողկապների արանքում պտտվում են և նույիսկ մահացու օղակներ կատարում լուսատու փոքրիկ գնանիշներով պիտակներ։ Դրանք արդեն միկրոօրգանիզմներ են՝ Բրոդվեյի էլեկտրականության տիեզերքում։ Սարսափրլի Սարսափելի ղռվռոցի մեջ, մի հանգիստ մուրացկան նվագում է սաքսոֆոն։ Ցիլինդրավոր մի ջենտլմեն թատրոն է գնում, և կողքին անպայման մի տիկին՝ երեկոյան քղանցքավոր հագուստով։ Մի կույր լուսնոտի պես առաջ է գնում իր ուղեկցող շնիկով։ Երիտասարդներից ոմանք ման են գալիս անգլխարկ։ Դա մոդայիկ է։ Լապտերների տակ պսպղում են հարթ սանրած մազերը։ Անպետք ու թանկարժեք սիգարների հոտ է գալիս։
Հենց այն պահին, երբ մենք մտածում էինք, թե որչափ հեռու ենք գտնվում Մոսկվայից մեր առջև կայծկլտացին «Կամեո» կինեմատոգրաֆի կրակները։ Այնտեղ ցույց էին տալիս սովետական «Նոր Գուլիվեր» ֆիլմը։
Նույնիսկ շատ օրեր անց, երբ մենք արդեն սկսել էինք կողմնորոշվել Նյու֊Յորքի ջրապտույտում, չէինք կարողանում վերհիշել, թե ուր տարավ մեզ ավտոբուսն այն առաջին իրիկունը։ Թվում է, թե դա չինական արվարձան էր։ Բայց հնարավոր է, որ դա իտալականն էր կամ հրեականը։
Մենք քայլում էինք գարշահոտ, նեղ փողոցներով։ Ոչ, այստեղ էլեկտրականությունը վարժեցված չէր, այլ սովորական։ Նա բավականին աղոտ լուսավորում էր և ոչ մի ցատկ չէր անում։ Հսկա մի ոստիկան կանգնել էր տան պատին հենված։ Նրա լայն, հրամայական դեմքի վերևում, գլխարկի վրա փայլում էր Նյու֊Յորք քաղաքի ոսկե զինանշանը։ Նկատելով այն անվստահությունը, որով մենք քայլում էինք փողոցում, նա ընդառաջ եկավ մեզ, բայց հարց չստանալով, կարգ ու կանոնի վեհատեսիլ ու ձգված այդ ներկայացուվիչը ներկայացուցիչը նորից ընդունեց իր նախկին դիրքը։
Մի քոսոտ տնակից անսպասելի տաղտկալի երգ էր լսվում։ Տան մուտքի մոտ կանգնած մի մարդ ասաց, որ դա Փրկության բանակի օթևանն է։
Քսանյոթերորդ հարկում մենք դուրս եկանք լիֆտից և նեղ միջանցքով քայլեցինք դեպի մեր համարը։ Նյու֊Յորքի երկրորդ կարգի վիթխարի հյուրանոցները քաղաքի կենտրոնում կառուցվում են չափազանց խնայողությամբ․ միջանցքները նեղ են, սենյակները թեև թանկ, բայց փոքր են, առաստաղները ստանդարտ բարձրության, այսինքն ցածր։ Պատվիրատուն կառուցողի առաջ խնդիր է դնում՝ երկնաքերծի մեջ որքան հնարավոր է շատ սենյակներ խցկել։ Սակայն այդ փոքր սենյակները շատ մաքուր և բարեհարմար են։ Այնտեղ միշտ կա տաք և սառը ջուր, ցնցուղ, նամակի թուղթ, հեռագրի բլանկներ, հյուրանոցի նկարով բացիկներ, թղթե տոպրակներ՝ կեղտոտ սպիտակեղենի համար և տպագիր բլանկներ, որտեղ մնում է միայն լրացնել այն թվերը, որոնք ցույց են տալիս լվացքատուն տրվող սպիտակեղենի քանակը։ Ամերիկայում լվանում են արագ և անասելի լավ։ Արդուկած վերնաշապիկներն ավելի լավ տեսք ունեն, քան խանութի ցուցափեղկում դրված նոր վերնաշապիկները։ Նրանցից յուրաքանչյուրը դրվում է թղթե գրպանի մեջ, կապվում է լվացքատան դրոշմանիշը կրող ժապավենով և խնամքով ամրացվում քորոցներով։ Բացի այդ, սպիտակեղենը լվացքատնից գալիս է կարկատված, գուլպաների մաշված տեղերը՝ ասեղնալցված։ Կոմֆորտն Ամերիկայում բնավ ճոխության նշան չէ։ Այն ստանդարտ է և մատչելի։
Մտնելով սենյակ մենք սկսեցինք փնտրել միացուցիչը և երկար չէինք կարողանում հասկանալ, թե ինչպես են այստեղ միացնում լույսը։ Մենք թափառում էինք սենյակից սենյակ, նախ՝ խարխափելով, հետո լուցկի էինք վառում, պրպտում պատերը, ուսումնասիրում դռներն ու լուսամուտները, բայց ոչ մի տեղ միացուցիչ չկար։ Մի քանի անգամ հուսահատվեցինք և նստեցինք մթության մեջ հանգստանալու։ Վերջապես գտանք։ Յուրաքանչյուր լամպի կողքից կախված էր բարակ մի շղթա՝ ծայրին փոքրիկ գնդիկ։ Շղթայից քաշելուն պես էլեկտրականությունը վառվում էր։ Նորից քաշես՝ կմարի։ Անկողինները գիշերվա համար պատրաստված չէին և մենք սկսեցինք փնտրել զանգի կոճակը՝ աղախին կանչելու համար։ Կոճակ չկար։ Մենք փնտրեցինք, ամենուրեք, ձգեցինք բոլոր կասկածելի պարանները, բայց այդ չոգնեց։ Այն ժամանակ մենք հասկացանք, որ ծառայողներին պետք է կանչել հեռախոսով։ Զանգահարեցինք դռնապանին և կանչեցինք աղախնուն։ Եկավ մի նեգրուհի։ Նա բավականին վախեցած տեսք ուներ, իսկ երբ մենք խնդրեցինք անկողինը պատրաստել, նրա վախն ավելի սաստկացավ։ Անկողինը այնուհանդերձ նա պատրաստեց, բայց դեմքի արտահայտությունն այնպիսին էր, ասես որոշակի ապօրինի գործով էր զբաղված։ Ընդ որում, նա շարունակ մեզ ասում էր՝ «իես սըր»։ Համարում գտնվելու կարճ ժամանակամիջոցում, նա մի երկու հարյուր անգամ կրկրնեց՝ կրկնեց՝ «իես սըր»։ Հետո մենք իմացանք, որ հյուրանոցներում անկողինը պատրաստում են հենց իրենք՝ ապրողները և մեր գիշերային ազդանշանը աննախընթաց իրադարձություն էր հյուրանոցի պատմության մեջ։
Հյուրանոցում կար այնպիսի կահույք, որպիսին մենք հետագայում տեսանք Ամերիկայի բոլոր հյուրանոցներում առանց բացառության ― Արևելքում, Արևմուտքում կամ Հարավում։ Հյուսիսում մենք չեղանք։ Բայց հիմք կար ենթադրելու, որ այնտեղ էլ մենք կգտնեինք ճիշտ այսպիսի նյույորքյան կահույք․ սրճագույն կոմոդ՝ հայելիով, հմտորեն փայտի գույն տված մետաղյա մահճակալներ, մի քանի փափուկ աթոռ, օրորվող բազկաթոռ և բարալիկ ու երկար ոտքերով, ստվարաթղթե մեծ լուսամփոփներով, շարժական շտեպսելային լամպեր։
Կոմոդի վրա գտանք սև կազմով մի հաստ գիրք։ Գրքի վրա կար հյուրանոցի ոսկե դրոշմանիշը։ Պարզվեց, որ դա ավետարան է։ Այդ հինավուրց աշխատասիրությունը հարմարեցված էր գործնական մարդկանց, որոնց ժամանակը խիստ սահմանափակ է։ Առջին Առաջին էջի վրա ցանկն էր, որ հատկապես կազմել էր հյուրանոցի հոգատար ադմինիստրացիան։
«Հոգեկան տարակուսանքները փարատելու համար ― էջ՝ այսինչ, տեքստ՝ այնինչ։
Մեր սենյակների պատուհանները բացվում էին երեք կողմի վրա։ Ներքևում փռված էր գիշերային Նյու֊Յորքը։
Ի՞նչը կարող է ավելի հրապուրիչ լինել, քան օտար քաղաքի կրակները, որոնք խիտ լցրել են այս ընդարձակ օտար աշխարհը, որը պառկել է քնելու Ատլանտիկ օվկիանոսի ափին։ Այնտեղից, օվկիանոսի կողմից, փչում էր տաք քամի։ Բոլորովին մոտիկ բարձրանում էին մի քանի երկնաքերծեր։ Թվում էր, թե հեշտությամբ կարելի է ձեռքդ հասցնել նրանց։ Նրանց լուսավոր պատուհանները կարելի էր հաշվել։ Գնալով, կրակներն ավելի էին խտանում։ Նրանց մեջ առանձնապես պայծառները կային, որոնք ձգվում էին ուղիղ, երբեմն փոքր֊ինչ կոր շղթայով(հավանորեն փողոցային լապտերներ էին)։ Ավելի հեռվում փայփլում փայլփլում էր մանր կրակների ոսկե, հոծ ծակոտկենը, ապա սկսվում էր մութ, չլուսավորված շերտ (Հուդզո՞նն էր դա, թե միգուցե Արևելյան գետը)։ Ու կրկին արվարձանների ոսկե մշուշը, անծանոթ փողոցների և հրապարակների համաստեղությունը։ Կրակների այս աշխարհում, որն սկզբում անշարժ էր թվում, կարելի էր նկատել որոշ շարժում։ Ահա գետի վրայով դանդաղ անցավ նավակի կարմիր կրակը։ Փողոցով սուրաց շատ փոքրիկ մի ավտոմոբիլ։ Երբեմն հանկարծակի, գետի մյուս ափում, ինչ֊որ տեղ, թարթելով հանգչում էր փոշու հյուլեի նման փոքրիկ մի կրակ։ Հավանորեն Նյու֊Յորքի յոթ միլիոն բնակիչներից մեկը, լույսը մարելով, պառկեց քնելու։ Ո՞վ էր նա։ Գրագի՞ր, թե՞ վերերկրյա երկաթուղու ծառայող։ Կամ միգուցե պառկեց քնելու մի գործակատար միայնակ աղջիկ(նրանք այնքա՜ն շատ են Նյու֊Յորքում)։ Եվ հիմա երկու բարակ վերմակի տակ պառկած, Հուդզոնի շոգենավային շչակներից սրտնեղած, նա իր երազանքներում տեսնում է մի միլիոն դոլար (1.000.000)։
Քնել էր Նյու֊Յորքը, և միլիոնավոր էլեկտրական լամպերը հսկում էին նրա քունը։ Քնել էին Շոտլանդիայից, Իսլանդիայից, Համբուրգից ու Վիեննայից, Կովնոյից ու Բելոստոկից, Նեապոլից և Մադրիդից, Տեխասից, Դակոտայից և Արիզոնից եկածները, քնել էին Լատինական Ամերիկայից, Ավստրալիայից, Աֆրիկայից ու Չինաստանից եկածները։ Քնել էին սև, սպիտակ ու դեղին մարդիկ։ Թեթևակի երերվող կրակներին նայելիս ցանկանում էիր շուտ իմանալ, թե ինչպես են աշխատում այդ մարդիկ, ինչպես են զվարճանում, ինչի մասին են երազում, ինչ հույսեր ունեն, ինչ են ուտում։
Նյու֊Յորքի երկրաչափությունը խախտում է գալարուն Բրոդվեյը, որը քաղաքը հատում է շեղակի և ձգվում մի քանի տասնյակ կիլոմետր։
Հետիոտների և ավտոմոբիլների հիմնական վտառները շարժվում են լայն ավենյուներով։ Նրանց տակ անց է կացված սովբեյի սոբվեյի ածխահորերին նմանվող սև և խոնավ չորսգծանի թունելները։ Նրանց վերևում շառաչում է երկաթաձայն «Էլեվեյթեդը» (վերերկրյա երկաթուղին)։ Այստեղ ամեն տեսակի տրանսպորտ կա՝ և մի քանի հնօրյա, երկհարկանի ավտոբուսներ և տրամվայներ։ Հավանորեմ Կիևում, ուր ոչնչացրել են տրամվայի շարժումը գլխավոր փողոցում, շատ կզարմանան, իմանալով, որ տրամվայ է անցնում նույնիսկ Բրոդվեյով, աշխարհի ամենաբանուկ փողոցով։ Վ՜այ այն մարդուն, որին անհրաժեշտ է քաղաքն անցնել ոչ թե երկարությամբ, այլ լայնքով և որի գլխում ծագել է խելացնոր միտք՝ դրա համար վերցնել տաքսի֊կեբ։ Տաքսին շրջվում է դեպի սթրիթ և անմիջապես ընկնում խրոնիկական խցանի մեջ։ Մինչ ոստիկանները ավտոմոբիլների փնչացող նախիրը քշում են երկարավուն ավենյուներով, կեղտոտ ու նեղլիկ սթրիթներում հավաքվում է զայրացած ձախողակների, խելացնորների խաժամուժը, որը քաղաքը կտրում է ոչ թե երկարությամբ, այլ լայնքով։ Հերթը ձգվում է մի քանի արվարձան, վարորդները շուռումուռ են գալիս իրենց նստատեղերում, ուղևորները գլուխներն անհամբեր դուրս են հանում պատուհաններից և թեք ընկնելով՝ թախծոտ բացում են լրագրերը։
Դժվար է հավատալ, բայց մի ինչ֊որ յոթանասուն տարի առաջ Հինգերորդ ավենյուի և 42֊րդ փողոցի անկյունում, հենց այն տեղում, ուր հինգ րոպեի ընթացքում կուտակվում է այնքան ավտոմեքենա, որչափ որ չկա ամբողջ Լեհաստանում, կանգնած է եղել փայտե իջևանատուն, որն ի գիտություն պարոն ուղևորների, ցուցադրել է երկու բազմանշանակալից պլակատ․
Նրանցից ոչ հեռու, արևկող մայթի վրա, կանգնել էր փրկության բանակից մի հաստլիկ նեգրուհի՝ հնաձև գլխարկով և մաշված կոշիկներով։ Նա հանեց ճամպրուկից մի զանգ և ուժեղ զանգահարեց։ Նա ճամպրուկը դրել էր ուղիղ մայթի վրա, իր ոտքերի մոտ։ Սպասելով այնքան, մինչև որ հանգուցյալ սենատորին հարգողներից մի քանիսը քոչեցին իր մոտ, արևից աչքերը կկոցելով, բիբերը պտտեցնելով և իր հաստ կրծքին խփելով սկսեց ինչ֊որ բաներ բղավել։ Մենք անցանք մի քանի թաղամաս, իսկ նեգրուհու բղավոցը դեռ հստակ լսվում էր անհանգիստ քաղաքի միաձույլ աղմուկի մեջ։
Պատրաստի հագուստեղենի խանութի առջև հանգիստ անցուդարձ էր անում մի մարդ։ Նա կրծքին և մեջքին կրում էր երկու միանման պլակատներ․ «Այստեղ գործադուլ են անում»։ Հետևյալ փողոցում ետ ու առաջ էին քայլում ևս մի քանի պիկետավորներ։ Անկյունի խանութի մեծ ցուցափեղկի վերևում, չնայած արևոտ առավոտին, վառվում էին էլեկտրական կապույտ լույսեր ― «Սրճարան»։ Սրճարանը մեծ էր, շատ լուսավոր ու շատ մաքուր։ Պատերի տակ դրված էին ապակե վաճառասեղաններ, որոնց վրա կային գեղեցիկ, ախորժաբեր ուտելիքներ։ Մուտքից ձախ գտնվում էր դրամարկղը։ Աջում ՝ Աջում՝ մետաղե պահարանիկ, գանձատուփի նման, փոքրիկ լայնակի մի կտրվածքով։ Կտրվածքից ցցված էր ստվարաթղթե տոմսի ծայրը։ Բոլոր մտնողները քաշում էին տոմսի ծայրից։ Մենք էլ քաշեցինք։ Լսվեց զանգակի մելոդիկ հնչյուն։ Ձեռքներումս հայտնվեց տոմսը, իսկ կտրվածքից դուրս ցցվեց կապտավուն նոր ծայր։ Հետո մենք սկսեցինք անել այն, ինչ անում էին նյույորքցիները, որոնք վազել էին սրճարան շտապ նախաճաշելու։ Հատուկ սեղանիկից վերցրինք մեկական թեթև սրճագույն մատուցարան, վրան դրեցինք պատառաքաղ, դանակ և թղթե անձեռոցիկներ և հաստ վերարկուներով և գլխարկներով խիստ անհարմար զգալով, մոտեցանք ապակե վաճառասեղանի աջ եզրին։ Վաճառասեղանի ամբողջ երկարությամբ երեք շարք նիկելե փողրակներ էին անցնում, որոնց վրա հարմար էր դնել մատուցարանը, իսկ հետո, ամաններով լցվելուն պես, առաջ շարժվել։ Վաճառասեղանը, ճիշտն ասած, իրենից ներկայացնում էր թաքնված մի մեծ էլեկտրական սալոջախ։ Այստեղ տաքացվում էին սուպեր, տապակած մսի կտորներ, զանազան հաստության և երկարության նրբերշիկներ, խոզի ազդր, ռուլետներ, կարտոֆիլի պյուրե, տապակած, խաշած և ինչ֊որ գնդիկների ձև տված կարտոֆիլ, բրյուսելյան կաղամբի փոքրիկ գնդիկներ, սպանաղ, գազար և այլն։
Թասակավոր, սպիտակազգեստ խոհարարները խիստ կարմիր քսած ու գանգրահեր, վարդագույն գլխարկներով շատ վայելչատես աղջիկները վաճառասեղանի ապակե մակերեսի վրա էին շարում ուտելիքով ափսեները և ծակիչով տոմսի վրա նշում նրա արժեքը։ Այնուհետև գալիս էին սալաթներ և վինեգրետներ, զանազան խորտիկներ, ձկան մայոնեզներ, վրան սոուս լցրած ձկներ։ Ապա հաց, կաթնահունց, բուլկիներ և ավանդական կարմիր կարկանդակներ՝ խնձորի, մորու, անանասի լցոնով։ Այստեղ տալիս էին սուրճ և կաթ։ Մենք շարժվում էինք վաճառասեղանի երկարությամբ՝ մատուցարանը հրելով։ Ռանդած սառցի հաստ շերտի վրա դրված էին կոմպոտով և պաղպաղակով լի ափսեներ, նարիջներ և կիսած գրեյպֆրուտներ, հյութերով լի մեծ ու փոքր բաժակներ։ Համառ ռեկլամը ամերիկացիներին սովորեցրել է հյութեր խմել առաջին և երկրորդ նախաճաշերից առաջ։ Հյութերի մեջ կա վիտամին, որ խիստ օգտակար է գնորդների համար, իսկ հյութերի վաճառքը՝ մրգավաճառների համար։ Մենք արագ ընտելացանք ամերիկյան այդ սովորությանը։ Սկզբում խմում էինք նարնջի թանձր ու դեղին հյութ, ապա անցանք գրեյպֆրուտի թափանցիկ կանաչ հյութին։ Հետո սկսեցինք ճաշից առաջ ուտել հենց գրեյպֆրուտ (նրա վրա շաքար են ցանում և ուտում գդալով․ իր համով նա մի փոքր հիշեցնում է նարնջին, մի փոքր կիտրոնին, բայց ավելի հյութեղ է նրանցից)։ Եվ, վերջապես, երկչոտությամբ, ոչ միանգամից, սկսեցինք խմել սովորական պոմիդորի հյութ, նախապես պղպեղելով այն։ Պարզվեց, որ դա ամենահամեղ և ամենաթարմացնող հյութն է և ավելի շատ սազեց հարավ֊ռուսական մեր ստամոքսներին։ Միակ բանը, որին մենք այնպես էլ չնտելացանք չընտելացանք Ամերիկայում, դա ճաշից առաջ սեխ ուտելն է, որը պատվավոր տեղ է գրավում ամերիկյան խորտիկների մեջ։
Սրճարանի մեջտեղում դրված էին փայտե ողորկ սեղաններ՝ առանց սփռոցի և հագուստի կախարանի։ Ցանկացողները կարող էին գլխարկները նույնպես դնել աթոռի տակ՝ հատուկ ձողիկի վրա։ Սեղանների վրա շարված էին յուղով, քացախով, պոմիդորի հյութով և զանազան կծու համեմունքներով լեցուն շշեր։ Կար նաև շաքարավազ՝ լցրած տաքդեղամանի նման ծակոտենծակոտկեն, մետաղե խցան ունեցող ապակե սրվակի մեջ։
Հաճախորդների հետ հաշիվը փակում էին հասարակ ձևով։ Սրճատունը լքող յուրաքանչյոր մարդ վաղ թե ուշ անցնելու է դրամարկղի մոտով և ներկայացնելու տոմսը, որի վրա նշված է արժեքը։ Հենց այդտեղ դրամարկղում էլ վաճառում են ծխախոտ և կարելի է գնել ատամմաքրիչ։
Այդ գծով սրճարաններից ավելի հեռու են գնացել ավտոմատները։ Գրեթե սրճարանների նույն արտաքինն ունենալով հանդերձ, նրանք ուտելեղենը դեպի ամերիկյան ստամոքսները մղելու պրոցեսը հասցրել են վիրտուոզության։ Ավտոմատի պատերն ամբողջովին զբաղված են ապակե պահարաններով։ Դրանցից յուրաքանչյուրի մոտ կա անցք՝ «նիկելը» (հինգ ցենտանոց դրամը) գցելու համար։ Ապակու հետևը տխուր դրված է սուպով կամ մսով ափսե, կամ մի բաժակ հյութ, կամ կարկանդակ։ Չնայած ապակու և մետաղի փայլին, ազատազուրկ նրբերշիկներն ու կոտլետները մի տեսակ տարօրինակ տպավորություն են գործում։ Նրանց խղճում ես, ինչպես ցուցահանդեսի կատվին։ Մարդը գցում է նիկելը, ստանում է դռնակը բացելու հնարավորություն, հանում է սուպը, տանում իր սեղանը և ուտում՝ դարձյալ գլխարկը աթոռի տակ հատուկ ձողիկի վրա դնելով։ Ապա մարդը մոտենում է ծորակին, գցում է նիկելը, և ծորակից բաժակի մեջ է հոսում ճիշտ այնքան կաթ և սուրճ, որքան հասնում է։ Դրանում ինչ֊որ վիրավորական, անարգական բան է զգացվում մարդու համար։ Սկսում են տարակուսել, որ ավտոմատի տերն իր հարստությունը սարքավորել է ո՛չ նրա համար, որ հաճելի սյուրպրիզ անի հասարակությանը, այլ որպեսզի աշխատանքից հեռացնի վարդագույն գլխազարդ կրող խեղճ, գանգրահեր աղջիկներին և ավելի շատ դոլարներ վաստակի։
Բայց ավտոմատներն այնքան էլ ժողովրդականություն չեն վայելում Ամերիկայում։ Ըստ երևույթին, իրենց տերերն էլ զգում են, որ ռացիոնալիզացիան ևս ինչ֊որ մի սահման պետք է ունենա։ Ուստի և ոչ հարուստ մարդկանց համար նախատեսված ուժեղ տրեստներին պատկանող նորմալ ռեստորանները միշտ էլ լեփ֊լեցուն են լինում։ Նրանցից ամենաժողովրդականը՝ «Չայլդզը», էժան և բարձրորակ ուտելիքի վերացական հասկացողություն է դարձել Ամերիկայում։ «Նա ճաշում է Չայլդզի մոտ» մոտ»։ Դա նշանակում է՝ նա շաբաթական վաստակում է երեսուն դոլար։ Կարելի է Նյու֊Յորքի ուզածդ մասում գտնվելիս ասել՝ «Գնանք ճաշելու Չայլդզի մոտ», տասը րոպե չի տևի այնտեղ հասնելը։ Չայլդզի մոտ նույն մաքուր, գեղեցիկ սնունդն են տալիս, ինչ սրճարանում կամ ավտոմատում։ Միայն թե այնտեղ մարդուց չեն խլում ճաշացուցակին նայելու «հը՜մ» ասելու, մատուցողին հարցնելու՝ լա՞վն է, թե չէ հորթի միսը, և «իես, սըր» պատասխանն ստանալու փոքրիկ բավականությունը։
Ընդհանրապես, Նյու֊Յորքը նշանավոր է նրանով, որ այնտեղ ամեն ինչ կա։ Այնտեղ կարելի է գտնել ուզածդ ազգության ներկայացուցչին, կարելի է ճարել ուզածդ ճաշը, ուզածդ առարկան՝ ուկրաինանկան ուկրաինական ասեղնագործ վերնաշապկից սկսած մինչև ձեռքի ձև ունեցող ոսկրե ծայրապանակով չինական փայտիկը, որով մեջք են քորում, ռուսական խավիարից ու օղիից մինչև չիլիական սուպը կամ չինական մակարոնը։ Չկա աշխարհի այնպիսի նուրբ խորտիկ, որը Նյու֊Յորքը չկարողանա առաջարկել։ Բայց այդ ամենի դիմաց դոլար պետք է վճարել։ Իսկ մենք ուզում ենք խոսել ամերիկացիների այն ճնշող մեծամասնության մասին, որոնք միայն կարող են ցենտեր վճարել և որոնց համար գոյություն ունեն Չայլդզը, սրճարանը և ավտոմատը։ Նկարագրելով այդ հաստատությունները, մենք համարձակ կարող ենք ասել, որ այդպես է սնվում միջին ամերիկացին։ Այդ միջին ամերիկացու հասկացողության տակ ենթադրվում է մի մարդ, որն ունի կարգին աշխատանք և կարգին ռոճիկ, և որը կապիտալիզմի տեսակետով իրենից ներկայացնում է առողջ, բարգավաճող ամերիկացու, երջանիկ ու լավատես մարդու օրինակ, որը համեմատաբար ոչ թանկ գներով ստանում է կյանքի բոլոր բարիքները։
Ռեստորանային գործի փայլուն կազմակերպումը ասես հաստատում է այդ։ Իդեալական մաքրություն, բարձրորակ մթերքներ, ճաշերի մեծ ընտրություն, ճաշի վրա ծախսած նվազագույն ժամանակ՝ այս ամենն այդպես է։ Բայց ահա դժբախտություն․ այդ գեղեցիկ պատրաստած բոլոր ուտելեղենը բավական անհամ է, համի տեսակետից, մի տեսակ, գունազրկվել է։ Ստամոքսի համար նա վտանգավոր չէ, գուցե և օգտակար է, բայց ոչ մի բավականություն չի պատճառում մարդուն։ Երբ ավտոմատի պահարանից կամ սրճարանի վաճառասեղանից քեզ համար ընտրում ես տապակածի ախորժատես մի պատառ և հետո քո սեղանի մոտ, գլխարկդ աթոռի տակ խցկելով ուտում, քեզ զգում ես այն վիճակում, ինչ ունենում է կոշիկներ գնողը, երբ պարզվում է, որ դրանք ավելի շատ գեղեցիկ են, քան դիմացկուն։ Ամերիկացիները ընտելացել են դրան։ Նրանք ուտում են շատ արագ, սեղանի մոտ ոչ մի ավելորդ րոպե չմնալով։ Նրանք չեն ուտում, այլ լիցքավորվում են ուտելիքով, ինչպես մոտորը բենզինով։ Ֆրանսիացի որկրամոլը, որը չորս ժամ կարող է նստել ճաշասեղանի մոտ, հիացմունքով ծամել մսի յուրաքանչյուր պատառը, վրայից խմել գինին և երկար համտեսել կոնյակով սուրճի յուրաքանչյուր կումը, իհարկե մարդու իդեալը չէ։ Բայց ամերիկյան սառնարյուն ուտողը, որը զրկված է ուտելիքից որևէ հաճույք ստանալու մարդկային բնական ձգտումից, զարմանք է հարուցում։
Մենք երկար ժամանակ չէինք կարողանում հասկանալ, թե ինչու արտաքուստ այդպիսի գեղեցիկ ամերիկյան ճաշերը այնքան էլ չեն գրավում իրենց համով։ Սկզբում մենք կարծում էինք, թե պարզապես պատրաստել չեն կարողանում, բայց հետո իմացանք, որ բանը միայն դրանում չէ, որ բանը ամերիկյան տնտեսության բուն կազմակերպման, բուն էության մեջ է։ Ամերիկացիներն ուտում են շլացուոիչ շլացուցիչ ճերմակություն ունեցող, բայց միանգամայն անհամ հաց, սառեցրած միս, աղի կարագ, պահածոներ և խակ պօմիդոր։պոմիդոր։
Ինչպե՞ս է ստացվել, որ աշխարհի ամենահարուստ երկիրը, հողագործության և խաշնարածության, ոսկու և զարմանալի ինդուստրիայի երկիրը, որի միջոցները բավական են իր երկրեւմ դրախտ ստեղծելու համար, չի կարողանում ժովորդին տալ համեղ հաց, թարմ միս, կարագ և հասուն պոմիդոր։
Ժամանակն անցնում էր։ Մենք դեռևս գտնվում էինք Նյու֊Յորքում և չգիտեյինքչգիտեինք, թե երբ և ուր ենք գնալու հետագայում։ Մինչդեռ մեր պլանով նախատոսված նախատեսված էր ճանապարհորդություն բովանդակ ցամաքով՝ «օվկիանոսից օվկիանոս։օվկիանոս»։
Դա շատ գեղեցիկ, բայց ըստ էության շատ անորոշ պլան էր։ Մենք այն կազմել էինք դեռ Մոսկվայում և տաք֊տաք քննարկում էինք ողջ ճանապարհին։
Կլոր ամբիոնի մոտ ոռնոցը դարձավ սրտակեղեք, և ստադիոնի բարձր պատերի հետևից մեր վրա տեղացին մանր քարեր և տաք ավազ, որ նետում էին մեքենաները կտրուկ շրջադարձերին։ Աչք կամ ատամ կորցնելը դատարկ բան էր։ Արագացրինք մեր քայլերը և ծածկվեցինք ձեռքերով, ինչպես այդ անում էին պոմպեյցիները, երբ նրանց քաղաքը կործանվում էր հրաբուխի ժայթքումից։
Տոմսի համար ստիպված էինք մի փոքր հերթ կանգնել։ Շուրջը որոտում էր գավառական ուրախ տոնավաճառը։ Օ․ Հենրիի բազմիցս նկարագրած վաճառողները բարձրաձայն գովում էին իրենց ապրանքը․ ալյումինե ինչ֊որ ծվծվաններ, ձեռնափայտեր՝ փորագրություններով, ձեռնափայտեր՝ տիկնիկ ներկայացնող գլխազարդով, տոնավաճառային ամեն տեսակի հիմար բաներ։ Ինչ֊որ տեղ մի կով էին քշում՝ գեղեցիկ աչքերով և երկար թերթերունքներով։ Գեղեցկուհին ցուցադրաբար օրորում էր կուրծքը։ Մեխանիկական երգեհոնի տերը պարում էր իր գործիքի խլացուցիչ երաժշտության տակ։ Փայլուն մետաղաձողից ամրացված նավականման ճոճերը լրիվ շրջան էին գործում։ Եթե ճոճվողները գլխիվայր բարձրանում էին երկինք, , լսվում էր կանացի հիստերիկ և ոչ շինծու ճիչ, որ մեզ Կոնեկտիկուտ նահանգից տեղափոխում էր Մոսկվա նահանգը, Կուլտուրայի և հանգստի զբոսայգին։ Աղի կաղին և պանրով կարկանդակ վաճառողները ձայները գլուխներն էին գցել ամենուրեք։
Ավտոմոբիլային մրցարշավները իրենից ներկայացնում է դատարկ, մռայլ, սիրտ ու հոգի չորացնող տեսարան։ Չռած անիվներով ու կողքերին նախշած համարներով, կարմիր, սպիտակ և դեղին փոքրիկ վազքամեքենաները, հրթիռային շարժիչների պես կրակելով, սլանում էին մեր կողքով։ Մրցելույթը փոխարինվում էր մրցելույթով։ Միաժամանակ մրցում էին հինգ, վեց, երբեմն տասը մեքենա։ Հանդիսատեսները մռնչում էին։ Սարսափելի տաղտուկ էր։ Հասարակությանը կարող էր, իհարկե, զվարճացնել ավտոմոբիլային որևէ աղետ միայն։ Ճիշտն ասած, հենց դրա համար էլ գալիս են այստեղ։ Վերջապես այն տեղի ունեցավ։ Հանկարծ լսվեցին տագնապալից ազդանշաններ։ Բոլորը միանգամից բարձրացան իրենց տեղերից։ Մենք դեռ ճեղքելով անցնում էինք ստադիոնը շրջապատաց բազմության միջով, երբ լսվեց սանիտարական ավտոմոբիլի ահարկիչ ոռնոցը։ Մենք կարողացանք ապակու միջով տեսնել տուժած քշողին։ Նրա գլխին արդեն չկար կաշվե սաղավարտը։ Նա նստել էր՝ ձեռքով կապույտ այտոսկրը բռնած։ Բարկացած տեսք ուներ։ Նա կորցրել էր իր մրցանակը, որի համար կյանքը վտանգի էր ենթարկել։
Մրցելույթների ընդմիջումների պահին, շրջանի ներսում, փայտե հարթակի վրա, կրկեսային ծաղրածուները ներկայացում էին տալիս այն մասին, թե ինչպես չորս ձախորդներ տուն են կառուցում։ Իհարկե, չորս հիմարների գլխներին աղյուսներ էին ընկնում, հիմարները միմյանց երեսին գաջի շաղախ էին քսում, սխալմամբ խփում էին միմյանց մուրճերով և նույնիսկ ինքնամոռացության մեջ ընկած՝ սղոցում էին սեփական ոտքերը։ Դենբերիի տոնավաճառային կոմիկները հիանալի էին կատարում բոլոր այդ տրյուկները, որոնք իրենց սկիզբն են առնում հունական և հռոմեական շատ հեռավոր անցյալից և հիմա է՛լ ավելի փայլուն կերպով պահպանվում է այնպիսի մեծ ծաղրածուների վարպետությամբ, ինչպիսին է Ֆրատելլինին։Միշտ Ֆրատելլինին։ Միշտ հաճելի է նայել կրկեսային լավ աշխատանքին, երբեք չեն ձանձրացնում դարերով հղկվախ հղկված նրա պրիոմները։
Տոնավաճառը վերջացավ։ Արդեն քիչ այցելուներ կային փայտաշեն տաղավարներում, ուր երկար սեղանների վրա դրված էր խոշոր, ուտելու համար արտաքուստ ոչ պիտանի, ասես լաքած բանջարեղեն։ Նվագախմբերը հրաժեշտի քայլերգներ էին նվագում, և այցելուների բովանդակ մասսան, մաքուր մուգ դեղին ավազի վրա փոշի հանելով, ճամփա էր բացում դեպի իրենց ավտոմեքենաները։ Այստեղ ցուցադրում (և, իհարկե վաճառում էին) ավտոմոբիլների համար կցովի վագոնիկներ։
Տարբերությունն այն էր, որ նրանցից մի քանիսը թխահեր էին (սրանք քիչ էին), իսկ մի քանիսը՝ բաց շիկամազ ոչխարներ (սրանք շատ էին)։
Զուլուսական խրախճանքը տևեց մի քանի ժամ։ Այդ պոռնոգրաֆիան այնքան է մեքենայացված, որ մի տեսակ արթյունաբերական֊ գործարանային արդյունաբերական֊գործարանային բնութ է կրում։ Այդ տեսարանի մեջ զգայականությունն այնքան քիչ է, որքան փոշեծծիչների կամ հաշվիչ մեքենաների մասսայական արտադրության մեջ։
Փողոցում մանր, անլսելի անձրև էր մաղում։ Բայց եթե նույնիսկ ամպրոպ լիներ՝ շանթ ու կայծակով, ապա միևնույն է, ոչինչ չէր լսվի։ Նյու֊Յորքն ինքն է որոտում և փայլատակում ամեն տեսակ փոթորկից ուժգին։ Սա տանջալից քաղաք է։ Նա ստիպում է շարունակել իրեն նայել։ Այդ քաղաքից մարդու աչքերը ցավում են։
― Ձեզ մի վտանգ է սպառնում Ամերիկայում, ― ասաց նա, ― անմիջապես ընկնել ռադիկալ ինտելիգենցիայի շրջանը, պտտվել նրանց մեջ և ոչինչ չտեսած վերադառնալ տուն այն համոզմունքով, թե բոլոր ամերիկացիները շատ առաջադեմ և ինտելիգենտ մարդիկ են։ Բայց դա բնավ էլ այդպես չէ։ Դուք որքան հնարավոր է, պետք է շատ տեսնեք տարբեր մարդկանց։ Աշխատեցեք տեսնել հարուստների, գործազուրկների, աստիճանավորների, ֆերմերների, փնտրեցեք միջին մարդկանց, քանզի հենց նրանք են, որ կազմում են Ամերիկան։
Նա նայեց մեզ իր շատ սև, շատ բարի աչքերով և երջանիկ ու արդյունավետ ճամփորդուցյուն ճամփորդություն ցանկացավ։
Մեզ համակել էր ագահությունը։ Թեև ճամպրուկներն արդեն ուռչում էին նամակներից, բայց մեզ դեռ թվում էր, թե քիչ է։ Հիշեցինք, որ Էզենշտեյնը մի ժամանակ եղել է Ամերիկայում, և գնացինք նրա մոտ՝ Պոտիլիխա։
Հյուրերը բարևում էին մեզ, մի երկու խոսք փոխանակում և անցնում սրահները, որտեղ սեղանների վրա դրված էին կրյուշոնով լի վազեր և մանր, դիվանագիտական սանդվիչներ։
Մենք միամտաբար կարծում էինք, թե երբ որ բոլորը հավաքվեն, մենք, այսպես ասած,հանդեսի մեղավորներս էլ կմտնենք դահլիճ և նույնպես բաժակ կբարձրացնենք և կուտենք դիվանագիտական փոքրիկ բուտերբրոտները։ Բայց որտեղի՞ց։ Պարզվեց, որ մենք պարտավոր ենք կանգնած մնալ հարթակում այնքան ժամանակ, մինչև կգնա վերջին հյուրը։
Դահլիճից լսվում էին աղմկալի բացականչություններ և ուրախ ծիծաղ, իսկ մենք շարունակում էինք կանգնած մնալ, դիմավորելով ուշացածներին, ճամփու դնելով գնացողներին և ընդհանրապես կատարելով տանտիրոջ պարտականությունները։ Հավաքվել էին հարյուր հիսունից ավելի հյուրեր, և իմանալ, թե նրանցից ո՛րն է նահանգապետը և ով Պրոսկուրովից գաղթածը, այնպես էլ չկարողացանք։ Դա մի աղմկոտ հասարակություն էր, որտեղ շատ կային ակնոցավոր, ալեհեր կանայք, կարմրադեմ ջենտլմեններ, թիկնեղ երիտասարդներ և բարձրահասակ, նրբիրան օրիորդներ։ Այդ ոգիներից յուրաքանչյուրը, որ դուրս էր եկել մեր բերած ծրարներից, անասելի հետաքրքրություն էր ներկայացնում, և մենք շատ տուժեցինք ամեն մեկի հետ առանձին խոսելու հնարավորություն չունենալով։
― Միստերնե՛ր, ― ասաց նա առանց դեսուդեն ընկնելու։ ― Ես ուզում եմ ձեզ օգնել։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դուք չեք հասկանում։ Ես իմ պարտքն եմ համարում օգնել յուրաքանչյուր սովետական մարդու, որն ընկնում է Ամերիկա։
Մեմք Մենք հրավիրեցինք նրան նստել, բայց նա հրաժարվեց։ Նա վազվզում էր մեր փոքրիկ համարում, երբեմն հրելով մեզ իր ցցուն ու պինդ փորով։ Նրա ժիլետի ներքևի երեք կոճակներն արձակված էին և փողկապի պոչը դուրս էր պրծել։ Հանկարծ մեր հյուրը բղավեց․
― Ես շատ բանով եմ պարտական Սովետական Միությանը։ Այո՛, այո՛, սըրեր։ Շատ բանով։ Չէ՜, մի ասեք, դուք նույնիսկ չեք հասկանում, թե ինչ եք անում դուք այնտեղ, ձեզ մոտ։
Մենք երկար քննում էինք այն հարցը, մտնե՞նք, թե ոչ արդյոք Միլվոկի, Վիսկոնսիայի նահանգը։ Այնտեղ միանգամից երկու լաֆոլետ կա, մեկը՝ նահանգապետը, իսկ մյուսը՝ սենատոր։ Երկուսի համար էլ կարելի էր ձեռք բերել հանձնարարական նամակներ։ Նախանձելի դրություն։ Երկու մոսկվացիներ նստել են Նյու֊Յորքում և լուծում են Միլվոկի գնալու հարցը։ Կուզենան, կգնան, չուզենան չեն գնա։
Ծերուկ Ադամսը նստել էր հանգիստ, մաքուր, կոռեկտ։ Ո՛չ, նա մեզ խորհուրդ չէր տալիս դեպի Խաղաղ օվկիանոսը գնալ հյուսիսային ճանապարհով, Սոուլտ֊Լեյկ֊սիթի, Աղի լճի քաղաքի միջսվ։ միջով։ Այնտեղ մեր գնալու պահին լեռնացքները կարող են ձյունով պատած լինել։
― Սըրե՜ր, ― բացականչում է միստեր Ադամսը, ― դա շա՛տ, շա՛տ վտանգավոր է։ Հիմարություն կլիներ կյանքը վտանգի ենթարկել։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դուք չեք պատկերացնում, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհորդությունը։
Մենք վախեցանք։
Միստեր Ադամսը, առանց աչքերը բանալու, սկսեց ձեռքերի մեջ ճխլտել գկխարկը գլխարկը և քրթմնջալ․
― Սըրե՜ր, ամեն ինչ կորավ։ Դուք ոչինչ չեք հասկանում, սըրե՜ր։
― Իսկ ու՞ր է հովանոցը, ― հարցրեց տիկինը թեթև ժպտալով։
Արևը մարեց միստեր Ադամսի գլխին։ Նա հովանոցը մոռացել էր մեր համարում․ կնոջը մոռացել էր նեքևումներքևում, իսկ հովանոցը՝ վերևում։ Նման պարագաներում տեղի ունեցավ մեր ծանոթությունը միսիս Ռեբեկա Ադամսի հետ։
Մենք դառնությամբ տեսանք, որ ղեկի մոտ նստեց միստեր Ադամսի կինը։ Մենք նորից իրար երես նայեցինք։
Պարզվեց, որ ամերիկյա ամերիկյան գրող Էռնեստ Հեմինգուեյը, որի «Ֆիեստա» գիրքը վերջերս տպագրվեց Սովետական Միությունում և մեծ խոսակցություն առաջացրեց սովետական գրական շրջաններում, Նյու֊Յորքում է գտնվում հենց մեր այնտեղ եղած օրերին։
Հեմինգուեյը Նյու֊Յորք էր ժամանել մի շաբաթով։ Պարզվեց, որ նա մի վիթխարի, բեղավոր մարդ է՝ արևից պլոկված քթով։ Նա հագին ուներ ֆլանելե շալվար, բրդե ժիլետ, որը չէր կոճկվում հուժկու կրծքի վրա, և բոբիկ ոտքերին՝ տնային մաշիկներ։
Բոլորս միասին կանգնել էինք հյուրանոցային համարում, ուր ապրում էր Հեմինգուեյը, և զբաղված էինք սովորական ամերիկյան գործով․ ձեռքներս բռնել էինք «գայ֊բոլով» սառցախարն վիսկիյով վիսկիով բարձր ու լայն ըմպանակներ։ Ըստ մեր սովորության, ամեն մի գործ Ամերիկայում դրանով էր սկսվում։ Նույնիսկ, երբ մեր գրական գործերով գնում էինք « Ֆերրար «Ֆերրար էնդ Ռեյնգարտդ» հրատարակչությունը, որի հետ կապված էինք, ապա ուրախ, շիկահեր միստեր Ֆերրարը, հրատարակիչն ու բանաստեղծը, անմիջապես քարշ էր տալիս մեզ հրատարակչության գրադարանը։ Գրքեր այնտեղ շատ կային, սակայն, բացի այդ, դրված էր մի մեծ սառցապահարան։ Հրատարակիչն այդ պահարանից հանում էր զանազան շշեր և սառցի խորանարդիկներ, ապա հարցնում, թե ո՞ր կոկտեյլին ենք նախապատվություն տալիս։ ― «Մանհետտենին», «Բակարդիին», «Մարտինիին», և անմիջապես սկսում էր կոկտեյլ հարել այնպիսի հմտությամբ, ասես կյանքում երբեք գիրք չէր հրատարակել, բանաստեղծություն չէր գրել, այլ միշտ աշխատել էր իբրև բարմեն։ Ամերիկացիները սիրում են կոկտեյլ հարել։
Խոսք բացվեց Ֆլորիդայի մասին, և Հեմինգուեյն անմիջապես անցավ, ըստ երևույթին, իր սիրած թեմային։
Նյու֊Յորքի մեր նոր բարեկամներից մեկը մի անգամ մեզ առաջարկեց մրգային ընկերության շոգենավով մեկնել Կուբա, Յամայկա և Կոլումբիա։ Նա ասաց, որ կարելի է գնալ անվճար, դեռ նավապետի հետ էլ սեղան կնստենք։ Ծովում դրանից ավելի մեծ պատիվ չի կարող լինել։ Մենք, իհարկե, համաձայնվեցինք։
― Շատ լավ, ― ասաց մեր բարեկամը։ Կատարեցեք դուք ձեր ավտոմոբիլային ճամբորդուցյունըճամբորդությունը, իսկ վերադառնալուց հետո զանգահարեք ինձ։ Ամեն ինչ կարվի։
Կալիֆոռնիայից Նյու֊Յորք վերադարձի ճամփին, գրեթե ամեն օր հիշում էինք այդ խոստումը։ Վերջ ի վերջո նա էլ տրված էր կոկտեյլ խմելու պահին։ Այս անգամվա կոկտեյլը ինչ֊որ բարդ խառնուրդ էր կանաչ, մեծ տերևների, շաքարի և գավաթի տակ նստած բալի։ Վերջապես Տեխասի Սան֊Անտոնիո քաղաքից մենք հիշեցնող հեռագիր ուղարկեցինք։ Եվ արագ պատասխան ստացանք։ Այն նույնիսկ մի փոքր վիրավորական էր։
― Շտապում եք էլեկտրական աթոռի՞ն։ Հաջողություն եմ ցանկանում։
Հետո էլի երկու անգամ, ավելի շուտ խղճներիս հանգստության համրհամար, ստուգեցինք ճանապարհը, և երկու դեպքում էլ միստեր Ադամսը չէր մոռանում ավելացնել, որ շտապում ենք էլեկտրական աթոռի։ Ի պատասխան, ծիծաղ էր հնչում։
Բանտը գտնվում էր Օսենինգ փոքրիկ քաղաքի ծայրին։ Բանտի դարպասների մոտ երկու շարք ավտոմոբիլներ էին կանգնած։ Սիրտներս իսկույն ճմլվեց, երբ տեսանք, որ մեզ հետ միաժամանակ տեղ հասած մեքենայից դուրս եկավ կորացած, հաճելի մի ծերուկ՝ ձեռքին երկու մեծ տոպրակ։ Տոպրակի մեջ ուտելեղենի փաթեթներ և նարինջներ կային։ Ծերուկը դողդոջուն մոտեցավ գլխավոր մուտքին, տարավ «հանձնելիքը»։ Ո՞վ ունի այնտեղ նստած։ Հավանորեն տղան է։ Եվ հավանորեն ծերուկը կարծում էր, որ իր տղան խաղաղ, հրաշալի տղա է, մինչդեռ պարզվում է, որ բանդիտ է, գուցե և մարդասպան։ Դժվար է ծերուկների գործը։
Այսօր տեսակցության օր էր։ Յուրաքանչյուր բանտարկյալի, եթե, իհարկե, նա ոչ մի բանում չէր մեղանչել, կարող են այցելել երեք հոգի։ Մեծ սենյակը ողորկած բազրիքներով բաժանված է փոքրիկ քառակուսիների։ Յուրաքանչյուր քառակուսիում դեմառդեմ դրված են երկու կարճ նստարան, ինչպիսին լինում են տրամվայներում։ Այդ նստարանների վրա նստում են բանտարկյալները և նրանց հյուրերը։ Տեսակցությունը տևում է մեկ ժամ։ Ելքի դռների մոտ կանգնած է մի բանտապահ։ Բանտարկյալներին հասնում է բանտային գորշ հագուստ, բայց կարելի է հագնել ոչ ամբողջ կոստյումը։ Պետական պետք է լինի նրա որևէ մասը՝ կամ շալվարը, կամ մոխրագույն սվիտերը։ Սենյակում մեղմ խոսակցության ձայն էր լսվում, ինչպես կինեմատոգրաֆի ճեմասրահում։ Հայրերին տեսակցության եկած երեխաները վազում էին ծորակից ջուր խմելու։ Մեզ ծանոթ ծերուկն աչքը չէր հեռացնում իր սիրասուն զավակից։ Կամացուկ լաց էր լինում մի կին, իսկ նրա բանտարկյալ ամուսինը գլխիկոր զննում էր իր ձեռքերը։
Տեսակցության իրադրությունն այնպիսին է, որ հյուրերն անպայման ի վիճակի են բանտարկյալին որևէ արգելված իր տալու։ Բայց դա անօգուտ բան է։ Բանտարկյալին, խցիկ վերադառնալիս, տեսակցուցյան տեսակցության սրահի դռան հետևում անմիջապես խուզարկում են։
Ընտրությունների առիթով բանտում ազատ օր էր։ Բակերի միջով անցնելիս մենք տեսանք կալանավորների փոքրիկ խմբեր, որոնք տաքանում էին աշնանային արևի տակ կամ թե մեզ անծանոթ գնդակախաղով էին տարված (մեր ուղեկիցն ասաց, որ դա իտալական խաղ է և որ Սինգ֊Սինգում շատ իտալացիներ կան նստած)։ Սակայն քիչ մարդ կար։ Բանտարկյալների մեծամասնությունն այդ պահին գտնվում էր բանտի կինոյի դահլիճում։
― Այժմ բանտում երկու հազար երկու հարյուր իննսուն մարդ է նստած, ― ասաց միստեր Լյուիսի օգնականը։ ― Նրանցից ութսունհինգը դատապարտված է ցմահ բանտարկության, իսկ տասնվեցը՝ էլեկտրական աթոռի։ Եվ բոլոր այդ տասնվեցը, անտարակույս, մահվան կենթարկվեն, չնայած որ ներման հույս ունեն։
Սինգ֊Սինգի նոր կորպուսները շատ հետաքրքիր են։ Կասկածից վեր է, որ նրանց շինարարության վրա ազդել է շենքեր կառուցելու ամերիկյան տեխնիկայի ընդհանուր մակարդակը և մանավանդ ամերիկյան կայնքի կյանքի մակարդակը, այն, ինչ Ամերիկայում անվանում են «ստանդարտ ոֆ լայֆ»։
Ամերիկյան բանտի մասին ամենալավ պատկերացում կտար լուսանկարը, բայց, դժբախտաբար, չի թույլատրվում լուսանկարել Սինգ֊Սինգի ներսը։
Աթոռը մենք իսկույն տեսանք։
Այն դրված էր անպատուհան ընդարձակ սենյակում, որի մեջ լույս էր թափանցում առաստաղի ապակյա լապտերի միջով։ Մարմարե սպիտակ հատակի վրա մենք երկու քայլ արինք և կանգ առանք։ Աթոռի հետևում, դռան վրա, որը մեր մտած դռան դիմացն էր գտնվում, մեծ, սև տառերով գրված էր՝ «Սայլես» «Սայլենս» ― «Լռություն»։
Այդ դռնով ներս եմ բերում դատապարտյալներին։
Դա մի փայտե դեղին աթոռ էր՝ բարձր մեջքով և արմնկակալներով։ Առաջին հայացքից բավականին խաղաղ տեսք ուներ, և եթե չլիներ կաշվե ապարանջանները, որով կապում են դատապարտվածի ձեռքերն ու ոտքերը, հեշտ ու հանգիստ կարող էր դրված լինել որևէ բարձրաբարո ընտանիքում։ Նրա վրա կնստեր ծանրալուր պապիկը ու իր համար թերթ կկարդար։
Բայց մի վարկյան վայրկյան անց, աթոռը շատ անախորժ թվաց մեզ։ Առանձնապես ճնշում էին ողորկուն արմնկակալները։ Ավելի լավ էր չմտածել նրանց մասին, ովքեր ողորկել էին այն իրենց արմունկներով։
Աթոռից մի քանի մետր հեռավորության վրա դրված էին չորս դիմացկուն կայարանային նստարաններ։ Դրանք վկաների համար են։ Մի փոքրիկ սեղան էլ կար։ Պատի մեջ ամրացված էր լվացարան։ Ահա և ամենը, բոլոր այն կահավորանքը, որոնց մեջ կատարվում է անցումը վատից դեպի լավագույն աշխարհը։ Պատանի Թոմաս Ալվա Էդիսոնը, հավանորեն, չէր ենթադրում, որ էլեկտրականությունը նման մռայլ պարտականություններ էլ է կատարելու։
Այնուհետև խոսքը տրվեց բարձրահասակ մի մարդու, որին նախագահը հորջորջեց գնդապետ։ Գնդապետն անմիջապես սկսեց բղբղալ, հեգնանքով նայելով հավաքվածներին։
― Իմ բիզնեսն այն է, ― ասաց նա, ― որ ես «Մեդիսոն֊սկվեր֊գարդեն» շենքը վարձով եմ տալիս բոլոր ցանկացողներին։ Եվ այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում, ինձ ձեռնտու է։ Կոմունիստները միտինգ են կազմակերպում Հիտլերի դեմ՝ իմ դահլիճը վարձով եմ տալիս կոմունիստներին։ Հիտլերականները միտինգ են կազմակերպում կոմունիստների դեմ՝ դահլիճը տալիս եմ հիտլերականներին։ Իմ շենքում այսօր դեմոկրատները նզովում են հանրապետականներին, իսկ վաղը հանրապետականները հենց նույն ամբիոնից ապացուցում են, որ միստեր Ռուզվելտը բոլշևիկ է և Ամերիկան տանում է դեպի անարխիա։ Ւմ Իմ դահլիճը բոլորի համար է։ Ես իմ բիզնեսն եմ անում։ Բայց և այնպես ես իմ համոզմունքներն ունեմ։ Վերջերս Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի պաշտպանները ուզում էին իմ դահլիճը վարձել՝ Հաուպտմանի օգտին ագիտացիա մղելու համար։ Եվ ահա այդ մարդկանց ես իմ դահլիճը չտվեցի։ Իսկ ուրիշներին՝ խնդրեմ, համեցեք։ Փող վճարեք և տեղերը գրավեք, ով էլ որ լինեք :― բոլշևիկ, անարխիստ, ինձ համար միևնույն է։
Այդ բղբղոցից հետո քաջարի գնդապետը նստեց իր տեղը և շարունակեց սուրճ խմել։
«Մեդիսոն֊սկվեր֊գարդենի» մրցասպարեզն իրենից ոչ թե շրջան է ներկայացնում, ինչպես լինում է կրկեսում, այլ երկարավուն ուղղանկյունի։ Ուղղանկյան շուրջը բավականին թեք բարձրանում են աթոռների շարքերը։ Դեռ մինչև մրցումը, հանդիսատեսի աչքերի առջև հառնում է ազդեցիկ մի տեսարան․ նա միանգամից տեսնում է քսանհինգ հազար աթոռ․ թատրոնում քսանհինգ հազար տեղ կա։ Բռնցքամարտի առթիվ աթոռներ էին դրվել նաև մրցասպարեզում՝ ընդհուպ շրջապատելով բարձրադիր ռինգը։
Ուժեղ, սպիտակ լույսը ընկնում էր ռինգի հարթակի վրա։ Կրկեսի մնացած մասը ընկղմված էր կիսխավարի կիսախավարի մեջ։ Սպիտակ, երկեղջյուր գլխազարդերով վաճառողների սուր ճիչերը տարածվում էին վիթխարի շենքով մեկ։ Վաճառողները շարքերի միջով անցնելով, առաջարկում էին աղի կաղին, աղի բլիթներ, ռետինե ծամոն և փոքր շշերով վիսկի։ Սմերիկացիներն Ամերիկացիներն իրենց բնույթով ծամող ժողովուրդ են։ Նրանք ծամում են ռետին, կոնֆետ, սիգարի ծայրը, նրանց ծնոտները շարունակ շարժվում են, կափկափում, շրխկում։
Կառներան հանդես եկավ նախավերջին զույգի հետ։ Խլացուցիչ ողջյունների ողջույնների տակ նա դուրս եկավ ռինգ և շուրջը նայեց այն մռայլ ու շփոթ հահայցքով հայացքով որով սովորաբար օժտված են չափից դուրս բարձրահասակ և ուժեղ մարդիկ։ Դա մի մարդու հայացք է, որը շարունակ վախենում է, թե ինչ֊որ մեկին կամ ինչ֊որ բան կջնջխի, կջարդի, կայլանդակի։
Կառներային իր հայրենիքում՝ Իտալիայում, նույնիսկ անունով էլ չեն ճանաչում։ Նա ունի մականուն «Իլ գիգանտե»։ «Իլ գիգանտեն» անասելի երկարահասակ և երկարաբազուկ մարդ է։ Եթե նա լիներ մոսկովյան տրամվայի կոնդուկտոր, ապա ազատ կարող էր տասկոպեկանոցներ վերցնել առջևի հարթակում կանգնած մարդկանցից։ «Իլ գիգանտեն» նետեց վառ խալաթը և երևաց իր ամբողջ գեղեցկությամբ, բարձրահասակ, ոսկրոտ, գոթական կիսաշեն տաճարի նման։
Նրա հակառակորդը պնդակազն, շիկահեր ու միջահասակ գերմանացի էր։
Տրվեց ազդանշան, մենեջերները թափվեցին ռինգից, և Կառներան սկսեց հանգիստ քոթակել գերմանացուն։ Նույնիսկ ոչ թե քոթակել, այլ կալսել։ Գյուղացի Կառներան ասես իր համար սովորական գյուղատնտեսական աշխատանք էր կատարում։ Նրա երկու մետրանոց ձեռքերը համաչափ բարձրանում և իջնում էին։ Սվելի Ավելի հաճախ նրանք օդին էին առնում, բայց այն սակավ դեպքերում, երբ իջնում էին գերմանացու վրա, նյույորքյան հասարակությունը բղավում էր՝ «Կառներա։ Բուբո՜ւ»։ Հակառակորդների ուժերի անհավասար լինելը շատ ակնբախ էր։ Կառներան անհամեմատ բարձրահասակ և ծանր էր գերմանացուց։
Այնուհանդերձ հանդիսատեսները բղավում և հուզվում էին, ասես պայքարի ելքը նախապես կանխորոշված չէր։ Ամերիկացիները շատ աղմկարար հանդիսատեսներ են։ Երբեմն նույնիսկ թվում է, որ նրանք բռնցքամարտ կամ ֆուտբոլ են գնում ոչ թե նայելու, այլ բղավելու։ Մրցման ամբողջ ընթացքում ոռնոց էր կանգնած։ Եթե հանդիսականներին որևէ բան դուր չէր գալիս կամ նրանք գտնում էին, որ բռնցամարտիկներից մեկը ճիշտ չի կռվում, երկչոտում կամ խարդախում է, ապա բոլոր խմբով սկսում էին գոռալ՝ «Բուո՜ւ, բուո՜ւ», և աուդիտորիան վերածվում էր փափուկ գլխարկներ կրող համակրելի վայրի ցուլերի ժողովի։ Բացի այդ, հանդիսականներն իրենց բղավոցով օգնում էին կռվողներին։ Կառներայի և գերմանացու պայքարի երեքևկես ռաունդի ընթացքում հանդիսականներն այնքան ուժ կորցրին, այնքան շարժումներ արեցին, որ այդ էներգիայի ճիշտ օգտագործման դեպքում կարելի էր կառուցել վեց հարկանի շենք՝ լիֆտով, տափակ կտուրով և առաջին հարկում ունենալիք սրճարանով։
Մենք այդպիսի ըմբշամարտ տեսանք «Մեդիսոն֊սկվեր֊գարդենում»։
Ամերիկյան ըմբշամարտի կանոններով․․․ Ասենք, ինչ հարկ կա խոսելու կանոնների մասին, երբ այդ ըմբշամարտի առանձնահատկությունը հենց այն է, որ ոչ մի կանոն չկա։ Կարելի է անել ինչ ուզում ես․ Կոտրատել կոտրատել հակառակորդի ձեռքերը, մատները խոթել նրա բերանը, ջանալով պատռել այն պահին, երբ հակառակորդը փորձում է կծել նրա մատները, քաշքշել մազերից, պարզապես ծեծել, եղունգներով չանգռել դեմքը, քաշել ականջները, խեղդել կոկորդը․ ամեն ինչ կարելի է անել։ Այդ ըմբշամարտը կոչվում է «ռեսլինգ» և անկեղծ հետաքրքրություն է առաջացնում հանդիսականների մեջ։
Ըմբշամարտիկները թավալվում են ռինգի վրա՝ իրար ճխլելով, այդպես պառկում են տասը րոպե, լացում են ցավից ու զայրույթից, փնչացնում, թքոտում, ճղճղում են և ընդհանրապես պահում են իրենց զզվելի և անպատկառ, ինչպես մեղապարտները դժոխքում։
Հանդիսավոր մասն ավարտվեց, սկսվեց գեղարվեստականը։
Կովբոյները հերթով դուրս էին գալիս դարպասներից՝ ցածրահասակ և կատաղիորեն ցատկող ցուլերին հեծած։ Ամենայն հավանականությամբ, մրցասպարեզ մտնելուց առաջ, այդ ցուլերին ինչ֊որ բանով ցավ էին պատճառել, որովհետև անասելի քացահարում էին։ Հեծյալի խնդիրն այն էր, որ նա պետք է որքան հնավավոր է երկար մնար անասունի մեջքին, նրանից չբռնելով և գլխարկը պահելով աջ ձեռքին։ Առաստաղից կախված էր մի վիթխարի վայրկայանացույցվայրկյանացույց, որին կարող էր հետևել ամբողջ դահլիճը։ Մի կովբոյ դիվահար ցուլի վրա մնաց տասնյոթ վայրկյան, մյուսը՝ քսանհինգ։ Հեծյալներից մի քանիսին ցուլերը գետին էին շպրտում արդեն երկրորդ կամ երրորդ վայրկյանին։ Հաղթողին հաջողվեց ցուլի վրա մնալ մոտ քառասուն րոպե։ Կովբոյները գյուղական տղաների լարված և ամոթխած դեմք ունեին, որոնք չեն ուզում խայտառակվել հյուրերի առջև։
Հետո կովբոյները մեկը մյուսի հետևից, ձիերի վրա նստած, սլանում֊գալիս էին, փաթաթաց օղապարանները թափահարելով։ Ձիու առջևից պոչը ցցած, խանդավառ արշավով սլանում էր մի հորթուկ։ Վայրկյանացույցը նորից բաց էին թողնում։ Օղապարանն անսպասելիորեն դուրս էր թռչում կովբոյի ձեռքից։ Օղակն օդի մեջ այնպես էր պահում իրեն, ասես կենդանի լիներ։ Մի վայրկյան նա կախվել էր հորթուկի գլխավերևում, իսկ հետևյալ վայրկյանին հորթն արդեն փռված էր գետնին, և ձիուց իջաց կովբոյը վազում էր դեպի նա, որպեսզի հնարավոր արագությամբ տեխասյան գիտության բոլոր կանոններով կապի հորթուկին և դարձնի նրան խնամքով փաթաթված, թեև հուսահատ մռնչացող մի իր։
«Ռոդեոյի» սիրահարներն աղաղկում աղաղակում էին և հուշատետրում գրի առնում վայրկյաններն ու վայրկյանի տասնորդականները։
Ամենադժվարը թողնված էր վերջում։ Այստեղ արդեն կովբոյներն աշխատանք շատ ունեին։ Դարպասներից բաց թողեցին պոզահարող, չար մի կով։ Նա մրցարանով սլանում էր այնպիսի արագությամբ, որպիսին չէր կարելի սպասել այդ, ընդհանուր առմամբ, խաղաղ կենդանուց։ Կովբոյը ձիով ընկել էր նրա հետևից, հետո ամբողջ թափով թռավ կովի վզին և, պոզերից բռնելով, կռացրեց գետնին։ Ամենա կարևորը և ամենադժվարը կովին տապալելն էր։ Շատերին այդպես էլ չհաջողվեց այդ անել։ Կովին տապալելուց հետո պետք էր կապել նրա չորս ոտքերը և գոնե մի քիչ կաթ կթել շշի մեջ, որը կովբոյը շտապ հանում էր գրպանից։ Այդ ամենի համար միայն մեկ րոպե էր տրվում։ Կովը կթելուց հետո կովբոյը հանդիսավոր կերպով շիշը բարձրացնում էր գլխից վեր և ուրախ֊ուրախ վազում ցանկապատի հետևվը։հետևը։
Հովիվների փայլուն մարզանքները, նրանց մեղմ երգերն ու սև կիթառները ստիպեցին մեզ մոռանալ բռնցքամարտի ձեռնոցների ծանր շրխոցներըշրխկոցները, ամերիկյան «ռեսլինգ» ըմբշամարտի մասնակիցների լորձունքոտ, բաց երախներն ու լացակումած դեմքերը։
Գնդապետն իրավացի էր։ Նրա մրցարանում կարելի էր և՛ լավը տեսնել և՛ վատը։
Միսիս Ադամսի հայացքում կարելի էր կարդալ․
«Ես գիտեմ, որ դու շատ ես ուզում մեկնել։ Դու պարզապես հազիվ ես քեզ զսպում, որպեսզի ճամփա ընկնես առաջին պատահած մարդկանց հետ։ Այդպիսին է քո բնավորությունը։ Քեզ համար ոչինչ չարժե լքել ինձ և Բեբիին։ Դու հետաքրքասեր էս ես նեգր երեխայի նման, թեև արդեն վաթսուներեք տարեկան ես։ Մի մտածիր, թե քանի անգամ ես կտրել֊անցել Ամերիկան և՛ ավտոմոբիլով, և՛ գնացքով։ Դու այն գիտես քո բնակարանի պես։ Բայց եթե ուզում ես մի անգամ էլ նայել՝ մեկնիր։ Ես ամեն բանի պատրաստ եմ քեզ համար։ Միայն մի բան է ինձ անհասկանալի, ո՞վ է վարելու ձեր մեքենան։ Ասենք, արեք ինչպես գիտեք։ Իսկ իմ մասին լավ է բնավ չմտածեք»։
«Նո՛, նո՛, Բեկկի, ― կարդացվում էր միստեր Ադամսի պատասխան հայցքում։ հայացքում։ ― Դա սխալ կլինի և վաղաժամ է այդպես մռայլորեն մտածել իմ մասին։ Ես ոչ մի տեղ չեմ ուզում գնալ։ Պարզապես ուզում եմ օգնել մարդկանց։ Եվ հետո, ես կկորչեմ առանց քեզ։ Ո՞վ է իմ գլուխը սափրելու։ Ավելի լավ է՝ եկ մեզ հետ։ Դու ավելի հետաքրքրասեր ես, քան ես։ Այդ ամենքը գիտեն։ Գնանք։ Ի դեպ, դու կվարես մեքենան։
«Իսկ բեբի՞ն, ― պատասխանում է միսիս Ադամսի հայացքը։
Բեբիի հայտնվելը ետ շպրտեց մեզ գրեթե ելման դիրքերը։ Ամեն բան պետք է նորից սկսել։ Եվ մենք նոր գրոհների անցանք։
Ի՜ նչ Ի՜նչ հիանալի երեխա է։ Քանի՞ տարեկան է։ Մի՞թե միայն երկու։ Տեսքից կարելի է ութ տալ։ Զարմանալի ինքնուրույն երեխա է։ Դուք նրան ավելի շատ ազատություն պետք է տաք։ Արդո՞ք ձեզ չի թվում, որ ծնողների մշտական խնամակալությունը դանդաղեցնում է երեխայի զարգացումը։
― Այո՛, այո՛, այո՛, միստերներ, ― ասում էր երջանիկ հայրը, երեխային փորին սեղմելով։ ― Դա պարզապես կատակ է ձեր կողմից։
― Սըրեր։ Մեզ երկու օր է պետք, որպեսզի լուծենք այդ հարցը։
Երկու օր մենք թրև էինք գալիս Նյու֊Յորքում, ձանձրացնելով միմյանց հարցերով, թե ի՞նչ կլինի, եթե Ադամսները հրաժարվեն մեզ հետ գալ։ Այդ դեպքում որտեղի՞ց կգտնենք այն իդեալական էակին։ Եվ մենք երկար կանգ էինք առնում ճամբորդական իրերի խանութների ցուցափեղկերի առջև։ Շոտլանդական կտորից կայծակ֊օղլակներով պայուսակները, նավային պարուսինից կարած մեջքակապերը, կաշվե փափուկ ճամպրուկները, պլեդները և թերմոսները ― ամեն ինչ հիշեցնում էր ճամբորդուցյան ճամբորդության մասին ու հրապուրում։
Ճիշտ նշանակված ժամկետին մեր համարում հայտնվեց միստեր Ադամսը։ Նա անճանաչելի էր դարձել։ Նա դանդաղկոտ էր և հանդիսավոր։ Ժիլետի բոլոր կոճակները կոճկված էին։ Այդպես գալիս է հարևան բարյացակամ տերության դեսպանը արտաքին գործերի մինիստրի մոտ և տեղեկացնում, որ իր նորին մեծության կառավարությունը իրեն համարում է պատերազմական դրության մեջ այն տերության հետ, որի ներկայացուցիչը հենց համարվում է նշված արտաքին գործերի մինիդտրը։մինիստրը։
― Միստեր Իլֆ և միստեր Պետրով, ― ասաց փոքրիկ հաստլիկը փնչացնելով և ճաղատի սառը քրտինքը սրբելով, ― մենք որոշեցինք ընդունել ձեր առաջարկությունը։
Չնայած նախորոք հայտնի էր, որ գնվելու է ամենաէժան ավտոմոբիլը, որպիսին կգտնվի Միացյալ Նահանգների տերիտորիայում, բայց մենք որոշեցինք այցելել հազար ինը հարյուր երեսունվեց թվականի ավտոմոբիլային սալոնը։ Հազար ինը հարյուր երեսունհինգ թվականի նոյեմբեր ամիսն էր, և սալոնը նոր էր բացվել։
Ցուցահանդեսային շենքի երկու հարկում, ինչպես կիզակետի մեջ, հավաքվել էր ավտոմոբիլային Ամերիկայի հեքիաթային ողջ փայլը։ Ոչ նվագախումբ կար, ոչ արմավենիներ, ոչ բուֆետ, մի խոաքովխոսքով, լրացուցիչ ո՛չ մի զարդարանք։ Ավտոմոբիլներն ինքնին այնքան գեղեցիկ էին, որ ոչ մի բանի կարիք չէին զգում։ Ամերիկյան տեխնիկայի ազնիվ ոճն այն է, որ գործի էությունը ոչ մի կողմնակի բանով խաթարված չէ։ Ավտոմոբիլն այն առարկան է, որի համար եկել են այստեղ։ Եվ այստեղ միայն նա գոյություն ունի։ Նրան կարելի է ձեռք տալ, մեջը նստել, ղեկը պտտեցնել, ֆառերը վառել, մոտորը քչփորել։
Թանկարժեք «պակկարդների», «կադիլակների», «ռոլս֊րոյսեի»«ռոլս֊րոյսերի», երկարավուն մարմինները դրված էին հայելապատ ստենդների վրա։ Առանձին հրապարակներում պտույտներ էին գործում հատկապես ողորկված շասսիներ և մոտորներ։ Պտտվում ու վեր֊վեր էին ցատկում նիկելե անիվները, ցույց տալով ռեսորների և ամորտիզատորների ճկունությունը։
Յուրաքանչյուր ֆիրմա ցուցադրում էր սեփական տեխնիկական տրյուկ, որևէ կատարելագործում, արված հենց նրա համար, որ վերջնականապես գայթակղեցնի գնորդին և դուրս բերի նրան (և գլխավորապես նրա կնոջը) հոգեկան հավասարակշիռ վիճակից։
Եվ այդ գիշեր ամուսնական մահճակալը ամուսնու համար դառնալու է հնդկական դերվիշի մեխապատ առագաստ։
Բայց ավելի լավ շրջահոսության համար թևերի մեջ թաքցրած բյրեղապակյա լապտերներով, հզոր, ցածլիկ «կորդերը» ստիպում են մոռանալ ոսկե բզեզներին։ Ամերիկուհիները բարձրանում են այդ մեքենաները և ժամերով նստում այնտեղ, դուրս գալու ամզոր։ Տրամադրությունները լրիվ փչացած՝ նրանք սեղմում են կոճակը, և լապտերները հանդիսավոր կերպով դուրս են սողում թևերից։ Նորից են սեղմում կոճակը, լապտերները թաքնվում են իրենց բներում։ Եվ դարձյակ դարձյալ արտաքինից ոչինչ չի երևում․ փայփլող լերկ թև։
Բայց ամեն ինչ խունանում է՝ և՛ ոսկին, և՛ բյուրեղապակին, տեսքով հնացած, բայց ազնվատեսք հսկա «ռոլս֊ռոյսերի «ռոլս֊ռոյսերի» առջև։ Սկզբում ուզում ես անցնել այդ մեքենաների կողքով։ Սկզբում նույնիսկ զարմանում ես, թե ինչու այս ֆառերը թաքցնող և ոսկերանգ սլացիկ մոդելների կողքին դրված են այս սև ու հասարակ մեքենաները։ Բայց բավական է մոտիկից տնտղես, և պարզ է դառնում, որ հենց սա է գլխավորը։ Այդ մեքենան ամբողջ կյանքի համար է, չափից դուրս հարուստ պառավների, արքայազների համար է։ Այս դեպքում Միսսին նկատում է, որ երբեք լիակատար երջանկության չի հասնի, որ երբեք արքայադուստր չի լինի։ Դրա համար Ֆրենկը իր Օֆիսում շատ քիչ փող է վաստակում։
Այս մեքենան երբեք դուրս չի գա մոդայից, չի հնանա, ինչպես չեն հնանաում հնանում ադամանդը և սամույրի մորթին։ Օ՜հ, նույնիսկ սարսափելի է նրա մեջ նստել։ Քեզ զգում ես կնիքապահ լորդի պես, որը կորցրել է կնիքը և հիմա վտարվելու է։
Մենք նստեցինք «ռոլս֊ռոյսը» և որոշեցինք չգնել այն։ Այդ մեծ շռայլություն կլիներ մեզ համար։ Այն հազիվ թե մեզ պիտանի լիներ մեր կատարելիք դաժան ճանապարհորդության համար։ Ի դեպ, բազում հազար դոլարներ արժեր։
― Այս մեքենաները շատ հարուստ մարդկանց համար են, ― անսպասելիորեն ասաց միստեր Ադամսը։ ― Ես խորհուրդ եմ տալիս նոր ֆորդ գնել։ Բանեցրած մեքենան էժան է, բայց դուք բնավ չգիտեք, թե ճանապարհին քանի֊քանի անգամ եք նորոգելու և թե որքան բենզին ու յուղ է խժռելու։ Ո՛չ, ո՛չ, միստերներ, հնոտի գնելը հիմարություն կլիներ։
Ու թեև յուրաքանչյուր այդպիսի շուկայում հատուկ հովանու տակ կանգնած էր լինում մի ավտոմոբիլ, զարդարված «Այսորվա «Այսօրվա սենսացիա» հրապուրիչ պլակատով, և մենք խենթորեն ցանկանում էինք ձեռք բերել այդ սենսացիան (վաճառվում էր շատ էժան և ուղղակի հիանալի տեսք ուներ) Ադամսը անհողդողդ էր և մեզ ետ պահեց վտանգավոր գնումից։
Մենք գնեցինք նոր ֆորդ։
Նյու֊Յոր քի Նյու֊Յորքի հպարտ աշտարակները մնացին հետևում։ «Իմպայրի» չժանգոտվող պողպատ հագած նիստերը աղոտ լույս էին սփռում հսկա քաղաքի վրա կախված վաղորդյան մշուշի մեջ։ Բարակ մառախուղը պարուրել էր «Ռադիո֊սիթիի», «Կրայսլերի», «Վուլվորդի» և ուրիշ անունավոր և անանուն երկրաքերծերը։ Այժմ մենք ընթանում էինք աշխույժ և անբարետես ծայրամասով։
Գերանակապ ճանապարհով պղտոր ջուր էր վազում։ Վերերկրյա ուղու երկաթյա կանաչ կամուրջը փողոցը հատում էր հինգերորդ հարկերի բարձրության վրա։ Նյու֊Յորքի տաքարյուն մարդիկ ավտոմոբիլներով կտրիճաբար սլանում էին իրենց գործերով։ Առկայծում էր վարսավիրի շերտավոր պտուտանը, ապակյա պտտվող մի գլան՝ սպիտակ, կարմիր և կապույտ շերտերով։ Աղյուսաշեն կարմիր մի տան մեջ տապակած սանդվիչի առևտուր էր գնում։ Ասենք, այստեղ բոլոր տներն էլ աղյուսաշեն են և կարմիր։ Ի՞նչ կարող է այստեղ դուր գալ, ի՞նչ կարելի է սիրել այստեղ։
Ժամանակն է արդեն կատարելու և մի առանձին գլուխ գրելու ամերիկյան ճանապարհների մասին։ Նրանք արժանի են դրան։ Գուցե և ավելին, մի ամբողջ ոգեշնչված գիրք։
Մենք առաջին անգամը չէինք լինում ավտոմոբիլային ճանապարհում։ Այժմ մենք ընտելացել, վարժվել էինք ճանապարհին՝ այդ փայլուն կառուցվածքին, բայց առաջին տպավորությունն անմոռանալի էր։ Մենք ընթանում էինք տասնմեկ դյույմ հաստություն ունեցող երկաթբետոնե սպիտակ սալերի վրայով։ Այդ իդեալական հարթ մակերեսը փոքր֊ինչ խորդուբորդ էր և լպրծուն չդառնալու մեծ գործակից ուներ։ Անձրևը նրան սահուն չէր դարձնում։ Մենք սուրում էինք նրա վրայով այնպիսի թեթևությամբ և այնպես անաղմուկ, որով անձրևի կաթիլն է սահում֊անցնում ապակու վրայով։ Ճանապարհն ամբողջ երկարությամբ գծված էր սպիտակ հաստ շերտերով ։ շերտերով։ Նրա վրայով երկու ուղղությամբ էլ կարող էին միանգամից երթևեկել չորս մեքենա։ Գործնականորեն այդ ճանապարհները, հին Հռոմի ճանապարհների նման կառուցված են մշտնջենական։
Միսիս Ադամսը երբեմն աղիողորմ նայում էր մեզ, բայց մենք ձևացնում էինք, թե չենք հասկանում նրա հայացքները, թեև ամեն ինչ հասկանալի էր։ Միսիս Ադամսն ուզում էր գազն ավելացնել, բայց դիլերը մեքենան ծախելիս խորհուրդ տվեց առաջին մի քանի օրը գնալ ժամում քառասուն մղոնից ոչ արագ։ Այդ անհրաժեշտ է, որպեսզի չփչանա դեռ լավ չաշխատած մոտորը։ Միստեր Ադամսը նայեց արագաչափին և տեսնելով, որ բարակ, կարմիր սլաքն արդեն տարուբերվում է «50» թվի մոտերքը, իսկույն խառնվեց իրար։
Մեր մեքենան սլանում էր գազոլինի կայանների շարքի միջով, որոնցից յուրաքանչյուրում կար վեց, ութ և նույնիսկ տասը կարմիր ու դեղին կոլոնկաներ։ Դրանցից մեկի մոտ մենք կանգ առանք, բաքը լցնելու։
Վայելչատես մի շենքից, որի ապակե մեծ ցուցափեղկում երևում էին ավտոմոբիլային ամեն տեսակ քսուկներ և փոշիներ, դուրս եկավ մի մարդ, զոլավոր գլխարկով և զոլավոր կոմբինեզոնով։ Արձակված շապիկը բացահայտում էր զոլավոր օձիքը և կաշվե սև թիթեռ֊փողկապը։ Դա մի տեսակ տեխնիկական շիկ է՝ կաշվե բանտիկներ կրելը։ Բաքի անցքի մեջ նա ռետինե թևք մտցրեց, և կոլոնկան սկսեց ավտոմատ կերպով հաշվել ավտոմոբիլի կլանած բենզինի գալոնները։ Դրա հետ միաժամանակ, կոլոնկայի հաշվիչի վրա թվեր էին դուրս ցատկում, որոնք ցույց են տալիս բենզինի արժեքը։ Յուրաքանչյուր նոր գալոնի հետ ապարատը մելոդիկ զանգ էր տալիս։ Զանգերը նույնպես տեխնիկական շիկ են։ Կարելի է և առանց զանգերի։
Այստեղ մենք լսեցինք «սերվիս» բառը, որ նշանակում է սպասարկում։
Ապա ստուգում է օդի ճնշումը անվադողերում։ Մենք առաջին անվադողում պահում էինք երեսուն վեց անգլիական ֆունտ ճնշում, իսկ հետևի անվադողերում՝ երեսուն։ Ավելորդ օդը բաց կթողնեն, պակասի դեպքում՝ կավելացնեն։
Այնուհտև Այնուհետև զոլավոր ջենտլմենը ուշադրություն է դարձնում քամու ապակու վրա։ Նա սրբում է ապակին մաքուր և փափուկ փալասվ։ փալասով։ Եթե ապակին շատ է կեղտոտվել, այն սրբվում է հատուկ փոշիով։
Այդ ամենը արվում է արագ, բայց առանց իրարանցման։ Այդ աշխատանքի ընթացքում, որը ոչ մի ցենտ չի նստում ուղևորի վրա, գազոլին կայանի մարդը ձեզ պատմում է ձեր մարշրուտի ճանապարհի և եղանակի մասին։
Հրաժեշտ տալիս գազոլինկայանի մարդն ասաց, որ ինքն անձամբ նոր մեքենան կքշեր ոչ թե ժամում քառասուն մղոն արագությամբ, այլ երեսուն, և ոչ միայն առաջին հինգ հարյուր մղոնը, այլ ամբողջ առաջին հազարը։ Փոխարենը մոտորը հետագայում կաշխատի իդեալական։ Դրանով միսիս Ադամսը բոլորովին ջարդված էր և տխուր ժպիտով պահպանում էր քսանյոթ֊քսանինը մղոն արագություն։
Իսկ մենք՝ տղամարդիկս, զբաղվում էինք հաշվարկումներով։ Ի՛նչ հաճելի է գործարար լինել, երբ ոչ մի գործ չկա։ Մեր ազնիվ մկնագույն ֆորդը ցույց տվեց, որ յուրաքանչյուր տասնվեց մղոնին ծաղսում ծախսում է մի գալոն բենզին։ Նյու֊Յորքի նահանգում բենզինի գալոնն արժե տասնվեց ցենտ։ Նշանակում է, տասնչորս գալոնով լիքը բակը՝ երկու դոլար քսանչորս ցենտ արժողությամբ, մեզ հնարավորություն էր տալիս անել երկու հարյուր քսանչորս մղոն։ Մղոնը մենք վերածում էինք կիլոմետրերի և դուրս էր գալիս, որ ավտոմոբիլային ճանապարհորդության արժեքը Նահանգներում անհամեմատ ցածր է, քան Եվրոպայում։
Այդ մխիթարական թվաբանությունն օգնում էր տանելու այն վիրավորանքները, որ մեզ հասցնում էին մեզանից առաջ անցնող ավտոմոբիլները։ Ինչ֊որ վիրավորական բան կա, երբ ձեզանից առաջ են անցնում։ Իսկ Ամերիկայում առաջ անցնելու կիրքն անասելի ուժեղ է զարգացած և հանգեցնում է այն բանին, որ խիստ ավելանում է աղետների, վթարների և ճանապարհային այն պատահարների թիվը, որոնց Ամերիկայում «էքսիդենտ» անունն են տալիս։ Ամերիկացիներն արագ են քշում։ Տարեցտարի նրանք արագությունն ավելացնում են, ճանապարհները տարեցտարի բարելավվում են, իսկ ավտոմոբիլի մոտորները ուժեղանում։ Քշում են արագ, համարձակ և, ընդհանուր առմամբ, անզգույշ։ Համենայն դեպս, շներն Ամերիկայում ավելի լավ են հասկանում, թե ինչ բան է ավտոմոբիլային ճանապարհը, քան ավտոմոբիլ քշողները։ Ամերիկյան խելացի շները երբեք դուրս չեն վազում խճուղու վրա, լավատեսական հաչոցով չեն սլանում մեքենաների հետևից։ Նրանք գիտեն, թե դա ինչով կվերջանա։ Կճխլեն, և վերջ։ Մարդիկ այդ տեսակետից ավելի անհոգ են։
Մենք կանգ առանք նախաճաշելու ճանապարհամերձ՝ «Ճաշիր և պարիր» ցուցանակով ռեստորանում։ Մենք մենակ էինք՝ մեջտեղում պարի հրապարակ ունեցող մեծ ու մութ սենյակում։
Փոքրիկ թասերով մենք ուտում էինք դարչնագույն ապուր, վրայից՝ «կրեկերներ»՝ մանր, աղի պաքսիմատներ, որոնք իրենց անունն արդարացնում էին ատամների տակ անասելի խրթխրթոցով։ Երբ մենք սկսեցինք ուտել մեծ֊մեծ «թի֊ բոուն «թի֊բոուն սթեյկներ» ― T տառի նման ոսկոր ունեցող սառեցրած մսից բիֆշտեքսներ, մի հին ֆորդով մոտեցավ ինքը՝ «Ճաշիր և պարիր» ռեստորան֊զվարճավայրի տերը։ Նա սկսեց մեքենայից դահլիճ քարշ տալ եգիպտացորենի չոր ցողունների խրձեր և նրանցով զարդարել սենյակը։ Այսօր երեկոյան հավաքվելու է շրջակայքի երիտասարդությունը, պարեր են լինելու։ Այդ ամենը շատ հաճելի, խաղաղ, նույնիսկ նահապետական տեսք ուներ։ Մինչդեռ մենք Նյու֊Յորքից հեռացել էինք ընդամենը հարյուր մղոնով։ Ընդամենը հարյուր մղոն այն կողմ գտնվում էր աշխարհի ամենաբազմաշառաչ բնակավայրը, իսկ այստեղ արդեն անդորրություն էր, գավառական հոգեպարար ֆլիրտ՝ պարերի ժամանակ, ինչ֊որ ցողուններ, նույնիսկ ծաղիկներ։
Խաղաղ ռեստորանի հենց դռների մոտ փռված էր առաջնակարգ ճանապարհի անփայլ բետոնը։ Միսիս Ադամսի վերքը նորից զգացնել տվեց, երբ նա նստեց ղեկի մոտ։ Ժամում երեսուն մղոն և ոչ ավելի։
Նույնիսկ անգլերեն լեզվին չտիրապետող օտարերկրացին էլ կարող է այստեղ հանգիստ սրտով ճանապարհ գնալ։ Նա, այստեղ, օտար երկրում, չի մոլորվի։ Այս ճանապարհներից գլուխ կհանի նույնիսկ երեխան, նույնիսկ խուլն ու համրը։ Ճանապարհները խնամքով համարակալված են, և համարներն այնքան հաճախ են պատահում, որ սխալվելն անհնարին է։ Երբեմն երկու ճանապարհներ ժամանակավորապես միանում են։ Այդ դեպքում ճանապարհամերձ սյան վրա տեղավորված են երկու համար։ Ֆեդերալ ճանապարհի համարը՝ վերևում, նահանգի ճանապարհի համարը՝ տակը։ Երբեմն իրար են միանում հինգ, յոթ, նույնիսկ տասը ճանապարհ։ Այդ դեպքում համարների քանակն աճում է և այն սյան հետ միասին, որի վրա նրանք փակցված են, և ցուցիչը նմանվում է հնդիկի հինավուրց տոտեմի։
Ճանապարհներին բազում տարբերանշաններ կան։ Բայց մի հիանալի առանձնահատկություն―նրանց առանձնահատկություն ― նրանց մեջ չկա ոչ մի ավելորդ նշան, որը շեղեր վարորդի ուշադրությունը։ Նշանները դրված են գետնից քիչ բարձր, աջ կողմում, որպեսզի վարորդը դրանք տեսնի առանց աչքը ճանապարհից հեռացնելու։ Նրանք երբեք պայմանական չեն լինում և ոչ մի վերծանման կարիք չեն զգում։ Ամերիկայում երբեք չես պատահի կարմիր քառակուսու մեջ՝ խորհրդավոր, կապույտ եռանկյան, մի նշան, որը հասկանալու համար ժամերով պետք է գլուխ տրաքացնել։
Ճանապարհային նիշերի մեծամասնությունը պատված է հայելու կլոր ապակիներով, որոնք գիշերը անդրադարձնում են ավտոմոբիլային լապտերների լույսը։ Այդպիսով նշանն ինքնըստինքյան լույս է տալիս։ Դեղին ֆոնի վրա սև մակագրությունները ( դրանք ամենանկատելի գույներն են) նախազգուշացնում են․ «Դանդաղ», «Դպրոցական գոտի», «Կանգ առ», «Վտանգավոր է», «Նեղ կամուրջ», «Արագության սահմանը 30 մղոն»։ «Ճամփահատում» կամ՝ «Երեսուն ֆուտ անց, փոս կլինի»։ Եվ իրոք, ուղիղ երեսուն ֆուտից հետո, կլինի փոս։ Ասենք, նման մակագրությունն այնքան հազվադեպ է պատահում, որքան և ինքը՝ փոսը։
Ճանապարհի խաչմերուկում կանգնած են փայտե հաստ սլաքներով սյուներ։ Սլաքների վրա քաղաքների անուններ են և մինչև այդ քաղաքները մնացած մղոնների քանակը։
Ավելի վեհապանծ են երևում հատուկ կցասայլակներ ունեցող բեռնատար մեքենաները, որոնք միանգամից տեղափոխում են երեք կամ չորս նոր ավտոմոբիլներ։ Մոտավորապես հազար մղոն տարածության վրա բեռնատարներով կատարվող փոխադրումներն ավելի էժան են նստում, քան երկաթուղով։ Ու նորից մեզ վրա գրոհում է փոթորիկը, այս անգամ լաքի և նիկելի փայլով։ Մենք մի պահ փակում ենք աչքներս անտանելի փայլից և առաջ ենք շարժվում։
Ճանապարհներն ամերիկայն ամերիկյան կյանքի ամենանշանավոր երևույթներից մեկն է։ Հենց կյանքի և ոչ միայն տեխնիկայի։ Միացյալ նահանգներն ունեն հարյուր հազարավոր մղոն, այսպես կոչված, high woys―բարեկարգ ways ― բարեկարգ ճանապարհներ, որոնցով ավտոբուսային կանոնավոր հաղորդակցություն է գնում։ Ավտոբուսները սլանում են չվացուցակով՝ վաթսուն մղոն արագությամբ, և նրանցով ուղևորվելը կրկնակի էժան է, քան երկաթուղով։
Օրվա ուզածդ պահին, տարվա ուզածդ ժամանակ, ամենավատ եղանակին, Ամերիկայով մեկ կատաղորեն սլանում են մարդատար ավտոբուսներ։ Երբ գիշերը տեսնում ես անապատով թռչող ծանր ու ահեղ մեքենան, ակամայից հիշում ես բրետհարտյան փոստային դիլիժանսները, որոնք վարում էին հանդուգն կառապանները։
Այդ ուրախ ձեռնարկության ամենահեռավոր անկյունում տեղավորված է բանկաներով, տուփերով և սրվակներով լի ապակե մի պահարան։ Դեղատանը մի կես ժամ պետք է անցկացնել, այդ պահարանը վերջապես նկատելու համար։ Այնտեղ պահվում է դեղորայքը։
Նյու֊Յորքում անվնաս է մնացել մի դեղատուն, ուր դեղագործն անձամբ դեղորայք է պատրաստում։ Օ՜, դա մի հիանալի հաստատուցյուն հաստատություն է՝ բժշկական գաղտնիքի լուսապսակով պատած։ Ի ապացույց այն բանի, որ այստեղ, իրոք, դեղորայքը ձեռքով են պատրաստում, դեղատան տերը պատուհանում ցուցադրել է հին ու դեղնած դեղատոմսերի մի կույտ։ Այդ ամենը միջնադարյան ալքիմիկի որջի տեսք ունի։ Նույնիսկ մտնելը սարսափելի է։ Այլ բան է սովորական դեղատունը։ Այնտեղ կարելի է ուտել, գնել գրպանի ժամացույց կամ զարթուցիչ, կաթսա կամ խաղալիք, կարելի է գնել կամ վարձով վերցնել մի որևէ գիրք։
Մենք տխրությամբ աչքի անցկացրինք ճաշացուցակը։ Ճաշ համար 1, ճաշ համար 2, ճաշ համար 3, ճաշ համար 4։ Դիներ նաբր ուան, դիներ նաբր թու, դիներ նաբր թրի, դիներ նաբր ֆոր։ Համար չորս ճաշը կրկնակի թանկ արժե համար երկու ճաշից։ Բայց դա չի նշանակում, որ նա կրկնակի լավն է․ ոչ, պարզապես երկու անգամ ավելի է։ Եթե համար2֊ի համար 2֊ի «քանտրի սոսիջ» անվան տակ հրամցվող ճաշը բաղկացած է կտրատված երեք նրբերշիկներից, ապա համար 4 ճաշի մեջ «սոսիջ» կլինեն վեց հատ, համը նույնը կմնա։
Ճաշից հետո մենք հետաքրքրվեցինք հոգևոր սնունդով, որից նույնպես վաճառում էին դեղատանը։ Այստեղ կային վայրենաբարո նախշած լուսանկարչական բացիկներ՝ տեղական հիշարժան վայրերի տեսարաններով շատ էժան երկու նկար՝ հինգ ցենտի դիմաց։ Սև նկարների հատն արժե հինգ ցենտ։ Ճիշտ էր նշանակված․ սև բացիկները հիանալի էին, իսկ գունավորները՝ անպետք բան։ Մենք աչքի անցկացրինք գրքերի դարակը։ Դրանք բոլորը վեպեր էին։ «Մեղավոր լինելը տղամարդու գործ է», «Մարած սիրո բոցը», «Առաջին գիշերը», «Ամուսնացածների ֆլիրտը»։
Ամերիկյան բնակչության մեծամասնությունը ապրում է փոքրիկ քաղաքներում, ուր բնակիչների թիվը հասնում է երեք, հինգ, տասը, տասնհինգ հազարի։
Ո՞ր ճանապարհորդին հայտնի չէ հուզումնալից սպասումի առաջին անկրկնելի զգացումը, որը համակում է մարդու էությունը այն քաղաքը մտնելիս, ուր նա երբեք չի եղել։ Յուրաքանչյուր փողոց, յուրաաքանչյուր յուրաքանչյուր նրբանցք նորանոր գաղտնիքներ են բացում ճանապարհորդի ծարավ աչքերի առջև․ երեկոյան կողմ նրան սկսում է թվալ, թե ինքն արդեն հասցրել է սիրել այդ քաղաքը։ Փողոցի բազմության տեսքից, շենքերի ճարտարապետությունից, շուկայի հոտից, վերջապես միայն այդ քաղաքին հատուկ գույնից են գոյանում ճանապարհորդի առաջին, ամենաճիշտ տպավորությունները։ Նա կարող է մի տարի ապրել քաղաքում, ուսումնասիրել բոլոր անկյունները, բարեկամներ ձեռք բերել, ապա մոռանալ այդ բարեկամների ազգանունները, մոռանալ բարեխղճորեն ուսումնասիրված ամեն բան, բայց առաջին տպավորությունները երբեք չի մոռանա։
Այդ բանը չի կարելի ասել ամերիկյան քաղաքների մասին։ Ամերիկայում, իհարկե, կան մի քանի քաղաքներ, որոնք ունեն իրենց անկրկնելի դեմքը․ Սան֊Ֆրանցիսկո, Նյու֊Յորք, Նյու֊Օռլեան կամ Սանտա֊Ֆե։ Նրանցով կարելի է հիանալ, նրանց կարելի է սիրել կամ ատել։ Համենայն դեպս նրանք ինչ֊որ զգացում հարուցում են։ Բայց մնացած գրեթե բոլոր քաղաքները իրար նման են, ինչպես Կանադայի հինգ երկվորյակները, որոնց նույնիսկ շփոթում է իրենց քնքուշ մայրիկը։ Այդ աղյուսի, ասֆալտի, ավտոմոբիլների և ռեկլամային պլակատների գունազրկված և դիմազրկված կուտակումը, ճանապարհորդի մեջ հարուցում է սոսկ վրդովմունք և հիասթափության զգացում։
«Ռեզիդենշել֊պարտ» քաղաքի բնակելի մասը արդեն բոլորովին ամայի է։ Լռությունը խախտվում է միայն անցնող ավտոմոբիլների անվադողերի խշշոցով։ Տղամարդիկ աշխատում են իրենց «բիզնես֊սենտերում», տնային տնտեսուհիները զբաղված են տունը մաքրելով։ Միհարկանի կամ երկհարկանի տնակներում ֆշշում են փոշեծծիչները, տեղաշարժվում են կահ֊կարասիները, սրբվում են լուսանկարների ոսկե շրջանակները։ Աշխատանք շատ կա, տնակում վեց կամ յոթ սենյակ է։ Բավական է լինել մեկում, որպեսզի իմանալ, թե ինչպիսի կահույք կա դրված միլիոնավոր ուրիշ տնակներում, իմանալ նույնիսկ, թե ինչպես է դասավորված։ Սենյակների տեղադրման, կահույքի դասավորման մեջ, այդ ամեն բանում գոյություն ունի ապշեցուցիչ նմանություն։
Բակերով տները, որտեղ անպայման կա փայտե թեթև, փականքից զուրկ գարաժ, երբեք իրարից բաժանված չեն լինում ցանկապատերով։ Ցեմենտի մի շերտ տան դռներից տանում է դրպի դեպի մայթ։ Թափված տերևների հաստ շերտ է պառկած գազոնների քառակուսիների վրա։ Մաքուր տնակները շողշողում են աշնանային արևի լույսի տակ։
Երբեմն «ռեզիդենշել֊պարտ»֊ի այն մասը, ուր ապրում են ապահովված մարդիկ, շշմեցնող տպավորություն է գործում։ Այստեղ հարստության այնպիսի իդիլիա է, , որ թվում է, թե դա միայն հեքիաթում կարող է լինել։ Սպիտակ գոգնոցներով և չեպչիկավոր սևամորթ դայակները այստեղ ման են ածում փոքրիկ ջենտլմեններին։ Կապուտաշիկահեր աղջիկները գլորում են դեղին, թեթև օղակները։ Հիանալի «տուրինգ֊կառերը» կանգնած են հարուստ առանձնատների առջև։
Իսկ այս բարձր աշխարհի կողքին, բոլորովին մոտիկ, տեղավորված է դաժան, երկաթե և աղյուսե «բիզնես֊սենտերը»՝ միշտ մի փոքր ահաբեկիչ ամերիկյան գործարար կենտրոնը, որտեղ բոլոր տները հիշեցնում են հրշեջասրահներ, և որտեղ փող են վաստակում հենց նոր նկարագրած իդիլիայի համար։ Այդ երկու մասերի միջև այնպիսի խիստ տարբերություն կա, որ սկզբում չես հավատում, թե իսկապես նրանք գտնվում են միևնույն քաղաքում։ Ավա՜ղ, նրանք միշտ միասին են։ Հենց նրա համար է գործարար կենտրոնը այդպես զարհուրելի, որովհետև նրա բոլոր ուժերը ծախսվում են հարուստ մարդկանց համար իդիլիա ստեղծելուն։ Եվ շատ բան կարելի է հասկանալ փոքրիկ քաղաքում լինելով։ Միևնույն է, թե որտեղ տեսնես այդ քաղաքը՝ Արևելքում, Արևմուտքում, թե Հարավում։ Դա միևնույն բանը կլինի։
Ավտոմոբիլային ուղևորությունը Ամերիկայով նման է միապաղաղ և վեհատեսիլ օվկիանոսով ճամբորդելուն։ Երբ էլ դուրս գաս տախտակամած՝ առավոտյան, երեկոյան, փոթորկին, թե հանդարտ պահին, երկուշաբթի, թե հինգշաբթի, միշտ էլ շուրջդ ջուր կլինի, որը ոչ վերջ ունի, ոչ ծայր։ Երբ էլ նայելու լինես ավտոմոբիլի պատուհանից, միշտ էլ հիանալի հարթ ճանապարհ կլինի՝ գազոլին կայաններով, տուրիստական տնակներով և ճանապարհի երկու կողերին ռեկլամային պլակատներով։ Այդ ամենը արդեն տեսել ես երեկ և առաջին օրը և գիտես, որ նույն բանը տեսնելու ես վաղը և մյուս օրը։ Եվ Օհայո նահանգում ճաշն էլ է նույնը լինելու, ինչպիսին երեկ էր, երբ անցնում էինք Նյու֊Յորկ Նյու֊Յորք նահանգով։ Ճիշտ ինչպես շոգենավի վրա, ուր լայնության և երկարության փոփոխությունը նորություն չի մտցնում ճաշացուցակի և ուղևորների օրվա կարգ ու կանոնի մեջ։ Այս հետևողական միօրինակության մեջ է Միացյալ Նահանգների վիթխարի թափն ու անհաշիվ հարստությունը։ Նախաքան Նախքան Ամերիկայի Արևելքի մասին խոսելը՝ թե դա լեռնոտ, անապատային, թե անտառապատ երկիր է, ուզում ես ասել ամենագլխավորը, ամենակարևորը, որ դա ավտոմոբիլային և էլեկտրականության երկիր է։
Ուղևորությունը դեռ նոր է սկսվել, իսկ մենք արդեն հասցրել ենք խախտել միստեր Ադամսի մշակած կարգուկանոնի կարևորագույն կետը։
Միստեր Ադամսը շուռումուռ էր գալիս տեղում, կնոջ կողքին, որն իսկական ամերիկյան վստահությամբ մտել էր գիշերային այդ վազքի տեմպի մեջ։
―Դե՛, Բեկկի, Բեկկի, ― փնթփնթում էր նա հաուսահատ։ հուսահատ։ ― what are you doing... Ի՞նչ ես անում, Lt"It's impwssibleimpossible!
Միստեր Ադամսը շուռ եկավ դեպի մեզ։ Նրա ակնոցը տագնապալից բռնկվեց։
Այդ քաղաքում, ուր առավելագույն հմտությամբ պատրաստում են աշխարհում երբեք գոյություն չունեցող ամենափոքր և ամենամեծ էլեկտրական մեքենաները, ձու հարող մեքենայից սկսած մինչև Կոլորադո գետի վրա Բուլդեր֊դամի հիդրոկայանի համար շինված էլեկտրական գեներատորները, տեղի էր ունեցել այսպիսի մի պատմություն։
Մի ինժեներ սիրել է մյուս ինժեների կնոջը։ Բանը վերջանում է նրանով, որ կինը, բաժանվելով ամուսնուց, միացել է սիրած մարդու հետ։ Բովանդակ փոքրիկ մեծ քաղաքը գիտեր, որ դա իդեալական մաքուր սիրավեպ էր, որ կինը չի դավաճանել ամուսնուն, որ կինը համբերությամբ սպասում էր ապահարզանին։ Սկսնակ դատախազի պես բծախնդիր ամերիկյան աստվածն անգամ կշտամբանքի առիթ չէր գտնի։ Նորապսակներն ապրեցին նոր կյանքով, երջանիկ այն բանով, որ իրենց տառապանքները վերջացան։ Բայց իրականում նրանց տառապանքները նոր էին սկսվում։ Դադարեցին նրանց մոտ այցելելուց, դադարեցին հյուրընկալելուց։ Բոլորը երես դարձրին նրանցից։ Դա մի իսկական բոյկոտ էր և հատկապես սարսափելի էր նրանով, որ տեղի էր ունենում մեծ փոքրիկ քաղաքում, ուր հիմնական հոգևոր պահանջները եզրափակվում են այցելություններով և բրիջ կամ պոկեր խաղալու համար ծանոթներին տուն հրավիրելով։ Վերջի վերջո բոլոր այդ մարդիկ, որոնք երիտասարդ զույգին արտակսել արտաքսել էին իրենց շրջանից, ծայր աստիճան անտարբեր էին․ թքած այն բանի վրա, թե ով ում հետ է ապրում, բայց օրինավոր ամերիկացին չպետք է բաժանվի։ Անվայել բան է դա։ Հետևանքն եղավ այն, որ այն մարդը, որ իրեն թույլ էր տվել ուրիշի կնոջը սիրել և նրա հետ ամուսնանալ, տեղափոխվեց այլ քաղաք։ Դեռ լավ էր, որ այդ օրերին ճգնաժամ չկար և հեշտությամբ կարելի էր աշխատանք գտնել։
Արդյունաբերական մեծ ձեռնարկության շուրջն աճած քաղաքի հասարակությունը, որն ամբողջովին կապված է նրա շահերով, ավելի ճիշտ, այդ ձեռնարկության տերերի շահերով, օժտված է ահավոր ուժով։ Պաշտոնապես մարդուն չեն վռնդում իր համոզմունքների համար։ Ամերիկայում նա ազատ է դավանելու ուզածդ տեսակետին։ Նա ազատ քաղաքացի է։ Սակայն թող փորձի նա եկեղեցի չգնալ, ընդ որում թող փորձի գովաբանել կոմունիզմը, և կստացվի այնպես, որ նա այլևս չի աշխատի մեծ փոքրիկ քաղաքում։ Նա անգամ չի էլ նկատի, թե այդ ինչպես պատահեց։ Մարդիկ, որոնք նրան կվռնդեն, այնքան էլ չեն հավատում աստծուն, բայց եկեղեցի գնում են։ Անվայելուչ բան է եկեղեցի չգնալը։ Ինչ վերաբերում է կոմունիզմին, ապա թող դրանով զբաղվեն կեղտոտ մեքսիկացիները, սլավոնները և նեգրերը։ Դա ամերիկյան գործ չէ։
Վարչության դեմ֊դիմաց, կանգնած էր անիվավոր փոքրիկ ապակե մի կրպակ, որը կցված էր մի խարխուլ կիսաբեռնատարի։ Նրա մեջ նստել էր տարիքն առած բեղավոր մի մարդ։ Նա վաճառում էր «պապ֊կորն» ― խորոված, սպիտակ կոկոնիկների պես բացված եգիպտացորեն։ Վաճառասեղանի վրա երեք վառ ճանկերի պես վառվում էր բենզինի ջահը։ Մենք սկսեցինք գուշակել, թե ինչի՞ց են պատրաստում պապ֊կորնը։
― Ախր սա եգիպտացորեն է, անակնկալ կերպով ասաց վաճառղը ուկրաինա֊ռուսերեն լեզվով։ ― Բա ո՞նց չեք տեսնում, որ պարզապես եգիպտացորեն է։ Իսկ դուք որտեղի՞ եք եկել, որ ռսեվար եք խոսում։
― Մոսկվայից։
―Իսկ ― Իսկ դուք չե՞ք փչում։
― Չենք փչում։
Նայելով վաճառողին, ակամայից հիշեցինք Նյու֊Յորքի Լեքսինգտոն ավենյուի սրճարանը, ուր ամեն օր գնում էինք նախաճաշելու։ Այնտեղ, մուտքի մոտ կանգնած էր սիրունիկ մի աղջիկ, նարնջագույն քաթանե գոգնոց կապած, գանգրացրած մազերով և քսված (հավանորեն նա ստիպված էր վեր կենալ առավոտյան ժամը վեցին, որպեսզի հասցնի մազերը գանգրացնել) և տալոններ էր բաժանում։ Իսկ վեցերորդ օրը մենք հենց այդտեղ տեսանք մետաղե մեքենա, որը ավտոմատ կատարում էր աղջկա աշխատանքը, ընդ որում ախորժալուր զանգ էր տալիս, մի բան, որ, իհարկե, անհնարին էր սպասել աղջկանից։ Հիշեցինք նաև Նյու֊Յորքում լսած նեգրի պատմությունը․ նեգրը ծառայելիս է եղել նավահանգստում որպես վերահսկիչ և հաշվելիս է եղել բամբակի հակերը։ Աշխատանքը նրա մեջ միտք է հղացրել հակեր հաշվել կարողացող մեքենայի մասին։ Նա հնարել է այդ մեքենան։ Տերերը հաճույքով օգտվել են գյուտից, իսկ նեգրին հեռացրել են։ Եվ նա մնացել է առանց աշխատանքի։ Հետևյալ օրը մենք եղանք «Ջեներալ Էլեկտրիկի» գործարաններում։ Մենք մասնագետ չենք, ուստի և չենք կարող գործարանները նկարագրել այնպես, ինչպես նրանք արժանի են։ Չենք ուզում գործի փոխարեն ընթերցողին հրամցնել միայն գեղարվեստական զարդաքանդակներ։ Մենք ինքներս հաճույքով կկարդայինք այդ գործարանների նկարագրությունը, որը արված լիներ սովետական որևէ ինժեներ֊էլեկտրիկի կողմից։ Բայց մենք այնտեղից տպավորություններ ստացանք տեխնիկական բարձր բանականության և հիանալի բարձր կազմակերպվածության մասին։
Լաբորատորիայում մենք տեսանք աշխարհի մի քանի լավագույն ֆիզիկոսների, որոնք անպիջակ նստել էին աշխատանքի։ Նրանք ծառայության մեջ են «Ջեներալ Էլեկտրիկում»։ Ընկերությունն այնքան էլ շատ փող չի տալիս նրանց։ Ինչ վերաբերում է փորձեր և հետազոտություններ կատարելու միջոցներին, ապա դրանք ոչ մի բանով սահմանափակված չեն։ Եթե միլիոն է պետք, կտան միլիոն։ Դրանով է բացատրվում, որ Ընկերուցյանը Ընկերությանը հաջողվել է իր կողմը քաշել համաշխարհային լավագույն ֆիզիկոսներին։ Ամերիկայում ոչ մի համալսարան չի կարող տալ նրանց աշխատանքի այն ազատությունը, որից նրանք օգտվում են այստեղ, գործարանային լաբորատորիայում։
Դրա փոխարեն այն բոլոր գյուտերը, որ անում են այդ իդեալիստները, դառնում են ընկերության լիակատար սեփականությունը։ Գիտնականներն առաջ են մղում գիտությունը, իսկ ընկերուցյունը ընկերությունը փող է վաստակում։
Ինժեներների հարմարավետ և գեղեցիկ ակումբում նախաճաշի պահին, ի մեծ զարմանս մեր, մի քանի ինժեներներ արտահայտեցին մտքեր, որոնք շատ հիշեցնում էին այն, ինչի մասին մեզ ասում էր պապ֊կորնի գործազուրկ վաճառողը։ Հասկանալի է, դրանք ասված են ոչ այնպես պրիմիտիվ ձևով, բայց էությունը մնում է նույնը։
Նախաճաշի վերջում մեզ ծանոթացրին մի նիհար ու բարձրահասակ ալեհեր ջենտլմենի հետ, որի այտերի վրա խաղում էր պոմիդորի առողջ կարմրությունը։ Ջենտլմենը միստեր Ադամսի հին բարեկամը դուրս եկավ։ Փոքրահասակ, հաստլիկ Ադամսը և իր բարեկամը երկար թփթփացնում էին իրար մեջքի, ասես որոշել էին փոշին թափ տալ պիջակներից։
― Պարոնա՛յք, ― ասաց մեզ ուրախությունից փայլող Ադամսը, ― ես ձեզ հանձնարարում եմ միստեր Ռիպլիին։ Դուք կարող եք մեծ օգուտ քաղել այս միստերից, եթե ուզում եք իմանալ, թե ինչ բան է ամերիկյան էլեկտրական արթյունաբերությունը։ արդյունաբերությունը։ Նո՛, նո՛, դուք պետք է խնդրեք միստեր Ռիպլիին ցույց տալու իր էլեկտրական տնակը։
Մենք խնդրեցինք։
― Բայց ահա մեկ ուրիշ դժբախտություն։ Եփել թափելուց հետո մնում է շատ ոսկոր, կարտոֆիլի կճեպ և ուրիշ աղբ։
Միստեր Ռիպլիի դեմքը տառապանք էր արտահայտում։ Բայց արդեն մեկ վարկյանից վայրկյանից նրա դեմքին նորից շողաց լավատես ժպիտը։ Միստեր Ռիպլին մոտեցավ պլիտայի կողքին դրաված քառակուսի մետաղյա բաքին և վեր առավ կափարիչը։
― Այստեղ կարող եք գցել ամեն տեսակ մնացորդներ, ամեն տեսակ աղբ և կափարիչը նորից փակելով, միացնել հոսանքը։ Մի քանի րոպեից հետո բաքը կլինի դատարկ և մաքուր։ Մնացորդները փոշիանում են և գնում են կոյուղի։
Թվում էր, թե միջին, այլ կերպ ասած՝ աշխատանք ունեցող ամերիկացու կյանքում վրա է հասնելու մի պահ, երբ նա վճարում է իր բոլոր պարտքերը և իսկականից դառնում է սեփականատեր։ Բայց դա այնքան էլ հեշտ բան չէ։ Նրա ավտոմոբիլը հնացել է։ Ֆիրման առաջարկում է մի նոր՝ հիանալի մոդել։ Հին մեքենան ֆիրման վերցնում է հարյուր դոլարով, իսկ մնացած հինգ հարյուրի համար տրվում են հրաշալի արտոնյալ պայմաններ․ առաջին ամիսը՝ այսքան դոլար, իսկ հետո․․․
Հետո երջանիկ սեփականատերը մի տեսակ աննկատելի կերպով կորցնում է աշխատանքը (Ամերիկայում դա կոչվում է կորցնել «ջաբը»), և նրա նոր ավտոմոբիլն իր երկու ազդանշաններով, էլեկտրական վառիչով և ռադիո ապարատով վերադարձվում է իսկական տիրոջը՝ բանկին, որը տարաժամկետ է տվել։ Ա՜յ քեզ դժբախտություն։ Ոչ թե ինչ֊որ քնձռոտ, այլ, իրոք, հիանալի ապրանքներ են վաճառվում։ Վերջին տարիների ընթացքում Ամերիկայում կատարելուցյան կատարելության է հասել մասսայական սպառման առարկաների արտադրությունը։ Բա կարելի՞ է դիմանալ ու չգնել նոր փոշեծծիչ, թեև հինը լավն է և մի տասը տարի էլ կարող է աշխատել։
Վերջերս Նյու֊Յորքում սկսել է գործադրվել ռեկլամի մի նոր եղանակ։
Երբ մենք երեսուն մղոն հեռացել էինք Սկենեկտեդիից, միսիս Ադամսը ամաուսնուն ամուսնուն ասաց․
― Ցրտեց։ Գլխարկդ դիր։
Պարզվում է, որ վերջին անգամ գլխարկը տեսել են այսօր առավոտյան, հյուրանոցի ռեստորանում։ Այն դրված էր եղել աթոռին, միստեր Ադամսի կողքին։ Նախաճաշի ժամանակ մեծ վիճաբանություն էր գնում իտալո֊հաբեշական պատերազմի մասին։
― Անշուշտ, հենց այդ ժամանակ էլ թաշկինակի փոխարեն անձեռոցիկն ես խրել գրպանդ, ― իր ենթադրուցյունն ենթադրությունն արեց միսիս Ադամսը։
― Ա՜խ, Բեկկի, դու այդպես չպետք է խոսես, ― անձեռոցիկը խրել ես գրպանդ։ Ո՛չ, ո՛չ, ո՛չ, դաժանություն է քո կողմից այդպես խոսելը։
― Ամերիկացիները կեղծ բարեպաշտներ են։
― Ամերիկացիները մեծ աղգ ազգ են։
― Ամերիկացիները ժլատ են։
Ո՛չ, ռեկլամով զգալիորեն հեշտ է։ Ամերիկացին ոչ մի բանի մասին մտածելու պետք չունի։ Նրա փոխարեն մտածում են առևտրական մեծ ընկերությունները։
Զովաղուցիչ Զովացուցիչ ջուր ընտրելիս այլևս գլուխ տրաքացնելու հարկ չկա։
Դրինկ «Կոկա֊կոլա»։ Խմի՛ր «Կոկա֊կոլա»։
Եվ ահա ռեկլամը հետամտում է ձեզ ամենուրեք․ տանը և հյուր եղած ժամանակ, փողոցում և ճանապարհին, տաքսիում, մետրոյում, գնացքում, ինքնաթիռում, բուժօգնության կառեթում ― ամենուր։
Մենք դեռևս «Նորմանդիա» նավի վրա էինք, և բուքսիրները հենց նոր էին սկսել շոգենավը քաշել Նյու֊Յորքի նավահանգիստը, երբ երկու առարկա գրավեցին մեր ուշադրությունը։ Մեկը փոքր էր, կանաչավուն՝ Ազատության արձանը, իսկ մյուսը՝ հսկա և անպատկառ, հսսկայական հսկայական մի վահան էր, որ պրոպագանդում էր «Չուինգամ Ռիգլի»՝ ռետինե ծամոն։ Այդ օրվանից պլակատի վրա նկարված կանաչ տափակ մռութիկը հսկա ձայնափողով հետևում էր մեզ բովանդակ Ամերիկայում, համոզելով, աղերսելով, հորդորելով, պահանջելով, որպեսզի մենք ծամենք «Ռիգլի» հոտավետ, աննման, առաջնակարգ ռետինը։
Առաջին ամսին մենք մեզ պինդ էինք պահում։ «Կոկա֊կոլա» չէինք խմում։ Մենք դիմացանք գրեթե մինչև ուղևորության վերջը։ Եվս մի քանի օր, և մենք արդեն օվկիանոսումն էինք, վտանգից դուրս։ Բայց և այնպես ռեկլամն իր գործը տեսավ։ Մենք չդիմացանք և ճաշակեցինք այդ ըմպելիքը։ Կարող ենք միանգամայն անկեղծորեն ասել․ այո՛, «Կոկա֊կոլան», իրոք, թարմացնում է կոկորդը, գրգռում նյարդերը, բուժիչ է առողջությունը խախտած մարդու համար, մեղմացնում է հոգեկան տառապանքները և մարդուն դարձնում է հանճարեղ՝ Լև Տոլստոյի պես։ Հապա մի փորձեինք չասել այդ, եթե երեք ամիս շարունակ այդ բանը մեր գլուխն էին մտցնում ամե՛ն օր, ամե՛ն ժամ և ամե՛ն րոպե։
Տեխնիկայի և կոմֆորտի հիանալի և օգտակար առարկաների, որոնցով այնքան հարուստ է Ամերիկան, գործարանատերերը չեն կարող իրենց ապրանքը ռեկլամել այնպիսի մոլեգնությամբ, ինչպես ռեկլամում է ռետինե անհեթեթ ծամոնը կամ դեղատնային ուժեղ հոտ և բավական զզվելի համ ունեցող շագանակագույն վիսկին։
Մի անգամ, երբ անցնում էինք ինչ֊որ մի փոքրիկ քաղաքով, փշալարի հետևում տեսանք մի գիպսե ձի, որը կանգնած էր կանաչ խոտերի մեջ, ծառերի արանքում։ Սկզբում կարծեցինք, թե դա հուշարձանն է անհայտ մի ձիու, որը հերոսաբար ընկել է նեգրերի ազատգրության ազատագրության համար մղվող Հյուսիսի և Հարավի կռվում։ Ավա՜ղ, ոչ։ Ներշնչված աչքերով այդ ձիուկը, լռելյայն հիշեցնում էր անցորդներին «Սպիտակ ձի» չգերազանցված վիսկիի գոյության մասին, որն ամրապնդում է հոգին, թարմացնում ուղեղը, գիտությամբ սնում պատանիներին և բերկրանք պատճառում ծերերին։ Սպառողն այդ հիրավի կախարդական ըմպելիքի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է գտնել «Սպիտակ» պանդոկում, որը տեղավորված էր հենց այստեղ՝ այգում։ Այստեղ նա կարող էր իմանալ, որ հինգ րոպեի ընթացքում այդ վիսկին կարելի է խմել հարբելու աստիճան, որ այն խմողի կինը երբեք չի դավաճանի իրեն, իսկ երեխաները բարեհաջող կմեծանան և նույնիսկ լավ «ջաբ» կգտնեն։
Այդ բնույթի ռեկլամի առանձնահատկությունը կայանում է գրոտեսկային չափազանցությունների մեջ, որոնք նկատի ունեն ժպիտ առաջացնել գնորդի մոտ։ Կարևորն այն է, որ նա կարդա ռեկլամը։ Դա արդեն բավական է։ Ժամանակին այն կներգործի ինչպես արևելյան դանդաղ թույն։
Ռեկլամը փոքր ինչ փչացնում է ուղևորությունը։ Ճանապարհորդը ուր էլ որ հայացքը նետելու լինի, անպայման դեմ կառնի որևէ խնդրանքի, պահանջի, ձանձրացնող հիշեցման։
«Եթե ուզում եք, որ ձեր խոսքերին հավատան, որքան կարելի է հաճախ կրկնեցեք»։ Արևելյան փոքրիկ քաղաքում, որով մենք անցանք, Մեյն֊սթրիթի բոլոր հեռագրասյուներին փակցված էին բոլորովին միանման պլակատներ՝ կոնգրեսի ռեսպւբլիկական ռեսպուբլիկական փոքրիկ թեկնածու միստեր Ջոզեֆ Ա․ Բոլդուինի դիմանկարով։
Ռեկլամվում են ոչ միայն կոստյումները, թեկնածուները, խմիչքները կամ բենզինը։ Ռեկլամվում են ամբողջ քաղաքներ։ Ճանապարհին ցցված է վիթխարի մի պլակատ, որը քսան անգամ մեծ է ավտոմոբիլից։ Նյու֊Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքը տեղեկացնում է իր մասին․
Մեր մոխրագույն կառը առաջ ու առաջ էր ընթանում Նյու֊Յորք նահանգով։
Կ՛ացԿա՛ց, ― բղավեց հանկարծ միստեր Ադամսը։ ― Ո՛չ, ո՛չ։ Դուք այս պետք է տեսնեք և գրի առնեք ձեր հուշատետրերում։
Մեքենան կանգ առավ։
Երեկոյան կողմ մենք մոտոցանք Նիագարայի ջրվեժին։
Ջրափոշիով ցողված մենք երկար նայում էինք ջրվեժին, որը երկնաքերծի բարձրունքից գահավեժ թափվում էր հազարավոր տոննաներով ջուր, որին դեռ չէին հաջողացրել լցնել շշերի մեջ և վաճառել իբրև ամենաթարմացնող, ամենաբուժիչ ըմպելիք, որը բարերար ներգործություն է ունենում վահանաձև գեղձերի վրա, օգնում է մատեմատիկայի մաթեմատիկայի ուսումնասիրմանը և նպաստում բորսայական հաջող գործարքներ կատարելուն։
Միստեր Ադամսը ինչ֊որ բան էր բղավում, բայց ջրվեժի աղմուկը խլացնում էր ձայնը։
― Այսպիսի մի օր, ― ասաց միստեր Ադամսը, դեպի մեզ շուռ գալով, ― մի ջենտլմեն, ինչպես Դիկկենսն է պատմում, սովորականի պես ցիլինդրը դրեց գլխին և գնաց իր գրասենյակը։ Պետք է ձեզ ասեմ, որ այդ ջենտլմենի գործերը լավ էին գնում։ Նա ուներ կապուտաչ երեխաներ, գեղեցիկ կին և շատ փող էր վաստակում։ Դա երևում էր թեկուզ հենց նրանից, որ նա ցիլինդր էր կրում։
Անգլիայում ո՛չ բոլորն են աշխատանքի գնում մետաքսյա շլյապայով։ Եվ հանկարծ, Թեմզայի վրայով կամուրջն անցնելիս, ջենտլմենը լռելյայն ցատկեց ջուրը և խեղդվեց։ Նո՜, նո՜, պարոնայք։ Դուք պետք է հասկանաք։ Եեջանիկ Երջանիկ մարդը իր գրասենյակը գնալիս ճանապարհին նետվում է Թեմզան։ Ձեզ չի՞ թվում, որ Դիրբորնում ևս մարդ ուզում է ցիլինդր դնել։
Փողոցը վերջացավ։ Էստակադայի բարձրությունից բացվում էր ինդուստրիալ խստաշունչ մի տեսարան։ Ղողանջում էին գործարանի ցեխերի միջև երթևեկող գնացքների ազդանշանային զանգերը։ Մի մեծ շոգենավ սուլելով, ջրանցքով գնում էր ուղիղ դեպի գործարանի մեջտեղը։ Մի խոսքով, այստեղ կար այն ամենը, ինչ տարբերում էր արդյունաբերական շրջանը մանկապարտեզից․ շատ ծուխ, գոլոշի, կճռտոց, շատ քիչ ժպիտ և ուրախալի թոթովանք։ Այստեղ մի տեսակ առանձնահատուկ լրջություն էր զգացվում, ինչպես պատերազմական գործողությունների թատերավայրում, ճակատամերձ շերտում։ Մոտերքում, մի ինչ֊որ տեղում, մարդիկ մասնակցում էին ինչ֊որ խիստ նշանակալից մի գործի ֊ ավտոմոբիլ էին շինում։
Մինչ միստեր Ադամսը և միստեր Գրոզնին, որը ամենևին միստեր չէր, այլ ընկեր Գրոզնի, «Ավտոստրոյի» մեր ներկայացուցիչը Դիրբորնում, մեզ համար թույլտվություն էին ստանում գործարանը դիտելու համար, մենք կանգնել էինք ինֆորմացիոն բյուրոյի հոլլում և զննում էինք պարկետին դրված նոր թողարկվող ֆորդը։Դահլիճում ֆորդը։ Դահլիճում այն ավելի մեծ էր երևում, քան փողոցում։ Անհավանական էր թվում, որ ֆորդի գործարանները յուրաքանչյուր օր յոթ հազար այդպիսի բարդ ու գեղեցիկ մեքենաներ են թողարկում։
Թեև երեսունհինգ թվականի վերջն էր, Դիրբորնը և Դետրոյթը լեփ֊լեցուն էին երեսունվեց թվականի մոդելների ռեկլամային նմուշներով։ Ավտոմոբիլների նմուշները դրված էին հյուրանոցների նախասրահներում, , դիլերների խանութներում։ Նույնիսկ դեղատների և հրուշակարանների ցուցափեղկերում կարկանդակների, հոգնաների և սիգարատուփերի արանքներում պտտվում էին ֆայստոնյան հաստ անվադողեր հագցրած ավտոմսբիլների անիվները։ Միստեր Հենրի Ֆորդը գաղտնիք չէր սարքում իր արտադրությունից։ Նա այդ ցուցադրում էր, ուր միայն հնարավոր էր։ Բայց իր լաբորատորիայում դրված էր նվիրական մի առարկա՝ 1938 թվականի մոդելը, որի մասին ամենահակասական լուրեր էին պտտվում։ Իբր նրա մոտորը տեղավորված է հետևում, ռադիատոր, իբր, բոլորովին չկա, կուպեն, իբր, երկու անգամ մեծ է, և, ընդհանրապես, ավտոմոբիլային հազար ու մեկ գիշերներ։ Այդ ամենը առ ժամանակ ոչ ոք չի տեսնի, մանավանդ «Ջեներալ Մոտորսի» մարդիկ, որոնք Ֆորդից մի քանի մղոն հեռավորության վրա պատրաստում են, ֆորդովյան մակարդակի «շևրոլե» և «պլիմուտ» մեքենաներ։
Թույլտվությունը շատ արագ ստացվեց։ Ադմինիստրացիան մեզ տրամադրեց հյուրերի «Լինկոլնը», որի մեջ նույնիսկ առջամորթուց արջամորթուց ոտների ծածկոց կար, հավանորեն հեռավոր հյուսիսից եկած հյուրերի համար հնարավորին չափ մոտ և հարազատ իրադրություն ստեղծելու ցանկությունից։ «Լինկոլնի» հետ միասին առանձնացվեցին շոֆեր և գիդ։ Մենք մտանք գործարանային բակերը։
Երկու կորպուսները միացնող ապակեպատ սրահում, ցերեկվա դեղնավուն լույսի տակ, դանդաղ լողում էին կոնվեյերի շխթաներից կախված ավտոմոբիլների մասերը։ Այդ դանդաղընթաց, համառ, անխափանելի շարժումը կարելի էր տեսնել ամեն տեղ։ Ամենուրեք՝ գլխավերևով, ուսերիդ բարձրությամբ կամ գրեթե հատակի մոտով, գնում էին ավտոմոբիլային մասեր․ թափքերի դրոշմատիպ կոդեր, ռադիատորներ, անիվներ, մոտորների ճախարակներ, ճամփորդում էին ավազակաղապարներ, որոնց մեջ դեռ լուսացայտում էր հեղուկ մետաղը, անցնում էին մետաղե խողովակներ, լապտերներ, կափարիչներ, ղեկի սյունիկներ՝ նրանցից դուրս ցցված ճոպաններով։ Նրանք մերթ վեր էին բարձրանում, մերթ իջնում, մերթ շուռ էին գալիս դեպի անկյունը։ Երբեմն նրանք դուրս էին գալիս թարմ օդ և շարժվում պատի երկարությամբ, կեռերի վրա օրորվելով, ինչպես ոչխարի մսեղիք։ Միլիոնավոր առարկաներ հոսում էին միաժամանակ։ Այդ տեսարանից մարդու շունչ էր կտրվում։
Աշխատանքն այնպես է մասնատված, որ կոնվեյերի մարդիկ ոչինչ անել չգիտեն, նրանք պրոֆեսիա չունեն։ Բանվորներն այստեղ ոչ թե կառավարում են մեքենան, այլ սպասարկում են նրան։ Ուստի նրանց մոտ չի երևում այն սեփական արժանապատվությունը, որ ունեն ամերիկյան որակյալ բանվորները։ Ֆորդի բանվորը լավ աշխատավարձ է ստանում, բայց իրենից տեխնիկական արժեք չի ներկայացնում։ Ուզածդ րոպեին նրան կարող են վռնդել և վերցնել մեկ ուրիշին։ Եվ այդ ուրիշը քսաներկու րոպեի ընթացքում կսովորի ավտոմոբիլ շինել։ Ֆորդի մոտ աշխատանքը վաստակ տալիս է, բայց չի բարձրացնում որակավորումը և չի ապահովում ապագան։ Այդ իսկ պատճառով ամերիկացիները ջանում են չգնալ Ֆորդի մոտ, իսկ եթե գնում են, ապա որպես վարպետներ, ծառայողներ։ Ֆորդի մոտ աշխատում են մեքսիկացիներ, լեհեր, չեխեր, իտալացիներ, նեգրեր։
Կոնվեյերը շարժվում է, և մեկը մյուսի հետևից իջնում են հիանալի և էժան մեքենաները, որոնք լայն դարպասներով դուրս են գալիս աշխարհ, ընդարձակ տափաստան, ազատություն։ Դրանք շինող մարդիկ մնում են բանտարկության մեջ։Դա մեջ։ Դա տեխնիկայի հաղթանակի և մարդկային դժբախտությունների մի զարմանալի պատկեր է։
Կոնվեյերով անցնում էին ամեն գույնի ավտոմոբիլներ․ սև, վաշինգտոնյան երկնագույն, կանաչ, թնդանոթային մետաղի գույնի (այդպես էլ պաշտոնապես կոչվում է) մեքենաներ, նույնիսկ, օ՜խ, օխ, ազնիվ մկնագույն։ Կար մի թափք՝ վառ նարնջագույն, ըստ երևույթին ապագա տաքսոմոտոր էր։
Միգուցե Ֆորդն ինքն էլ դեռ չգիտե, թե ինչ տեսք կունենա իր թանգարանը։ Այստեղ ղեկավար սկզբունք չի զգացվում բաժինների կազմակերպման և ցուցանմուշների դասավորման գործում։ Ֆորդը շտապում է։ Շարունակ թանգարան են բերում նորանոր նմուշներ։ Այստեղ կան փայտե արորներ, տափաններ, փայտե ջուլհակահաստոցներ, կարի առաջին մեքենաները, առաջին գրամեքենաները, հին գրամաֆոններ, շոգեքարշեր և գնացքներ։
Մաքուր պարկետի մեջ հագցրած ռելսերի վրա կանգնած է հնօրյա մի գնացք՝ տամբուրների վրա չուգունե ձևավոր ձողեր։ Վագոնների դրսի պատերը նախշված են վարդերով և տերևներով, իսկ պատուհանների տակ, մեդալիոնների մեջ, նկարված են գյուղական տեսարաններ։ Վագոնները կցված են պղնձյա լապտերներ, բռնատեղեր և զինանիշեր ունեցող արագաշարժ, փոքրիկ շոգեքարշին։ Հիսուն տարի սրանից առաջ ճիշտ այդպիսի մի գնացքում Էդիսոն ազգանունով մի տղա, ուղևորներին թերթ է վաճառել։ Ճիշտ այդպիսի մի գնացքում, նա կոնդուկտորից ականջին ստացել է պատմական ապտակը, որից զրկվել է լսողությունից։ Եվ հազար ինը հարյուր քսանյոթ թվականին, Էդիսոնի ութսունամյակի տոնակատարության օրերին, Դետրոյթի և Դիրբորնի միջև վերականգնել են հնօրյա երկաթուղային ճյուղը, և հենց նույն ծաղիկներով ու բնանկարներով գնացքը , որը մենք տեսանք թանգարանում, տարել է մեծ գյուտարարին։ Եվ ինչպես յոթանասունհինգ տարի աւաջ առաջ Էդիսոնը թերթ է վաճառել գնացքում նստած հյուրերին։ Չի եղել միայն տղային գնացքից նետած կոպիտ կոնդուկտորը։ Եվ երբ Էդիսոնին հարցնում էին, թե խլությունը չի՞ ազդել արդյոք իր աշխատանքին, նա պատասխանել է․
― Ամենևին։ Ես նույնիսկ ազատվեցի բազում հիմարություններ լսելու անհրաժեշտությունից, որոնցով այնքան առատաձեռն են մարդիկ։
Ծիծաղելի գնացքը ծնգծնգացնելով, արագ շարժվում էր Դիրբորն։ Իսկ շուրջը, բովանդակ աշխարհում, բոցկլտում էր էլեկտրականությունը, զրնգում էին հեռախոսները, հնչում պատեֆոնի սկավառակնրըսկավառակները, էլեկտրական ալիքները գոտևորել էին աշխարհը։ Եվ այդ ամենին կյանքի էր կոչել զորավարի դեմքով խուլ ծերուկը, որը դանդաղաքայլ անցնում էր վագոնից վագոն և թերթ վաճառում։
Հեռանալով թանգարանից, մենք նախասրահում տեսանք հատակին հագցված բետոնե մի սալաքար։ Նրա վրա երևում էին Էդիսոնի ոտքի հետքերը և նրա ինքնագիր ստորագրությունը։
Գիտնականը խոսելով իր մեծ ընկերոջ մասին, գնալով ավելի ու ավելի էր ոգևորվում։ Մենք ուշադիր ունկնդիրներ էինք, և դրա համար վարձահատույց եղանք։ Ծերուկը մեզ ցույց տվեց աշխարհում առաջին անգամ վառված լամպը։ Նա նույնիսկ դիմախաղով ներկայացրեց, թե այդ ինչպես է տեղի ունեցել, ինչպես են իրենք նստել լամպի շուրջը՝ սպասելով արդյունքին։ Բոլոր մետաղալարերը վառվում էին մի պահ և իսկույն փչանում։ Եվ, վերջապես, գտնվեց այն լարը, որն այրվեց և չհանգավ։ Նստեցին մի ժամ՝ լամպը վառվում էր։ Նստեցին անշարժ երկու ժամ՝ լամպը վառվում էր։ Նստեցին ամբողջ գիշեր։ Դա հաղթանակ էր։
― Գիտությունը Էդիսոնից պրծում չունի, ― գոչեծ գոչեց ծերուկը։ ― Նույնիսկ ժամանակակից ռադիո֊լամպերը ծնվել են այս շիկացման էլեկտրալամպի լույսի հետ։
Ծերուկը դողդոջուն, բայց ճարպիկ ձեռքերով էդիսոնյան առաջին լամպը հարմարեցրեց ռադիոընդունիչին և բռնեց մի քանի կայան։ Ուժեղացումը այնքան էլ մեծ չէր, բայց պարզորոշ էր։ Հետո ծեր գիտնականը վերցրեց անագաթղթի մի թերթ և դրեց ֆոնոգրաֆի՝ այդ առաջին մեքենայի մեջ, որը խոսել էր սկսել մարդկային ձայնով։ Մինչ այդ, մեքենաները կարող էին միայն գվվալ, կրճտալ կամ սուլել։ Ֆոնոգրաֆը գործի դրվեց, և ծերուկը ձայնափողի մեջ արտասանեց այն բառերը, որոնք իր ժամանակին, իր ներկայությամբ այդ ձայնափողի մեջ ասել էր Էդիսոնը։ Դրանք մանկական հին երգի խոսքեր էին Մերիի և գառնուկի մասին։ Երգը վերջանում էր ծիծաղով՝ հա՛֊հա՛֊հա՛։
― Պատկերացրեք, ― ասացին մեզ, ― անտառ, դաշտ, հանդարտ, նույնիսկ շատ փոքր մի գետակ։ Այստեղ կանգնած է մի պստիկ գործարան։ Շուրջը ապրում են ֆերմերներ։ Նրանք մշակում են իրենց հողամասերը և հենց նրանք էլ աշխատում են մեր գործարանում։ Հիանալի օդ, լավ տնակներ, կովեր, սագեր։ Եթե ճքնաժամ սկսվի, և մենք կրճատենք արտադրությունը, բանվորը սովից չի մեռնի, նա ունի հող, հաց, կաթ։ Դուք հո գիտեք, որ մենք բարերարներ չենք, մենք ուրիշ գործով ենք զբաղված, մենք շինում ենք լավ ու էժան ավտոմոբիլներ։ Եվ եթե գաճաճ գործարանները տեխնիկական մեծ էֆեկտ չտային, միստեր Հենրի Ֆորդը չէր դիմի այդ գաղափարին։ Բայց մենք ճշտորեն պարզել ենք, որ գաճաճ գործարաններում, որտեղ մեքենաների ու բանվորության հսկայական կուտակում չկա, աշխատանքի արտադրողականությունը շատ ավելի բարձր է, քան մեծ գործարանում։ Այդպիսով, բանվորն ապրում է գյուղական էժան և առողջ կյանքով, իսկ նրա վաստակը քաղաքային է։ Բացի այդ, մենք նրան ազատում ենք առևտրականների բռնակալությունից։ Մենք նկատել ենք, որ բավական է թեկուզ մի փոքր բարձրացնենք աշխատավարձը, որ Դիրբորնում անմիջապես հարաբերականորեն բարձրանան բոլոր գները։ Այդ չի լինի, եթե վերանա տասնյակ ու հարյուր հազարավոր բանվորների կուտակումը նույն տեղում։
Այդ միտքը Ֆորդի գլխում ծագել է, ինչպես ինքը հետագայում ասաց մեզ, քսան տարի սրանից առաջ: առաջ։ Ինչպես ամերիկյան ամեն մի նախաձեռնություն, երկար ստուգում են, նախքան լայն մասշտաբով կիրառելը։ Այժմ արդեն կան մոտ քսան գաճաճ գործարաններ, և Ֆորդը տարեց֊տարի ավելացնում է դրանց թիվը։ Գործարանների միջև ընկած տասը, քսան, և նույնիսկ հիսուն մղոն տարածությունը չի հուզում Ֆորդին։ Ամերիկյան ճանապարհների իդեալական վիճակի դեպքում դա պրոբլեմ չէ։
Եվ այսպես, ողջ գաղափարը հանգեցնում է ընդհանուր բարելավմանը։ Գյուղական կյանք, քաղաքային վաստակ, ճգնաժամը սարսափելի չէ, տեխնիկական կատարելագործության հասել են։ Միայն թե մեզ չասացին, որ այդ գաղափարի մեջ կա մեծ քաղաքականություն․ պրոլետարներին ոգով վերածել մանր սեփականատերերի և միաժամանակ ազատվել ինդուստրիալ կենտրոններում բանվորության վտանգավոր կուտակումներից։ Ի դեպ, Ֆորդի հատուկ ոստիկանության համար է՛լ անելիք չի լինի։ Գուցե կարելի է նրանց էլ, համենայն դեպս, մեկական կով տալ։ Թող մեծ նեգր Ջո Լուիսը հովվերգորեն կով կթի իր համար։ Թող Դետրոյթի ոստիկանության նախկին շեֆն էլ Օֆելիայի պես պսակ դնի գլխին և շրջի դաշտերում ու փնթփնթա․ «Աշխատանք չկա, տխուր է, ջենտլմեններ, տխու՜ր»։
Ամերիկացիների խոսքը գործից չի տարբերվում։ Բլրակը բարձրանալով, տեսանք այն պատկերը, որ այնպես վառ նկարագրում էին մեզ համար։ Ֆառերի գործարանը կանգանած էր փոքրիկ գետակի ափին, ուր ամբարտակը ընդամենը յոթ ֆուտ ջրի անկում էր ստեղծում։ Բայց դա բավական էր երկու փոքր տուրբիններ շարժման մեջ դնելու համար։ Գործարանի շուրջը, իրոք, և՛ անտառ կար, և՛ ջրփոսիկ, երևում էին ֆերմաներ, լսվում էր ծուղրուղու, կչկչոց, շան հաչոց, մի խոսքով, բոլոր գյուղատնտեսական հնչույնները։
Գործարանն իրենից մի փոքրիկ, գրեթե ամբողջովին ապակեպատ շենք էր ներկայացնում։ Այստեղ ամենաերևելին այն էր, որ այդ գործարանիկը, որտեղ ընդամեմը ընդամենը հինգ հարյուր մարդ էր աշխատում, պատրաստում է ֆառեր, մեքենայի հետևի լապտերիկներ և առաստաղի լուսամփոփներ՝ Ֆորդի բոլոր գործարանների համար։ Ֆեոդալական ծուղրուղուների և խոչկորային ճղճղոցների մեջ գործարանը մեկ ժամում պատրաաստում է հազար ֆառ, վեց հարյուր հետևի լապտերներ և հինգ հարյուր լուսամփոփ։ Բանվորների իննսունութ տոկոսը ֆերմերներ են, և նրանցից յուրաքանչյուրն ունի հինգից մինչև հիսուն ակր հողամաս։ Գործարանը աշխատում է երկհերթ, բայց եթե աշխատի լրիվ կարողությամբ, ապա մեկուկես անգամ ավելի արտադրանք կթողարկի։
Ի՞նչ են անելու ոչ մի ակր չունեցող բանվորները․ նոր գաղափարը ոչինչ չի ասում, թեև հենց այդ մարդիկ են կազմում Միացյալ Նահանգների ողջ բանվոր դասակարգը։ Բայց եթե անգամ կասկածելիորեն բարիացած կապիտալիստներին հաջողվի ամերիկյան ողջ պրոլետարիատին նստեցնել հողի վրա, որն ինքնստինքյան հանդիսանում է բուրժուական նոր ուտոպիա, ապա այդ դեպքում էլ շահագործումը ոչ միայն չէր վերանա, այլ, իհարկե, կուժեղանար, ավելի նուրբ ձևեր ընդուելով։ընդունելով։
Չնայած գործարանի շուրջը փռված գյուղական բնապատկերին, փոքրիկ կոնվեյերների մոտ խիտ կանգնած բանվորները նույն մռայլ, գրգռված տեսքն ունեին, ինչպես Դիրբորնի մարդիկ։ Երբ հնչեց նախաճաշի զանգը, բանվորները, ինչպես Դիրբորնում, իսկույն նստեցին հատակին և սկսեցին արագ֊արագ ուտել իրենց սանդվիչները։
― Ասացեք, ― հարցրինք մենք մենեջերին, այսինքն՝ դիրեկտերին, որը մեզ հետ ման էր գալիս կոնվեյերի երկայնքով, ― գիտե՞ք արդյոք, թե քանի ֆառ են այսոր այսօր արտադրել։
― Մենեջերը մոտեցավ պատին, ուր մեխից կախված էին երկար ու նեղ թղթեր, հանեց վերևինը և կարդաց․
Մենք նայեցինք ժամացույցին։ Տասներկուսնանց էր քառորդ։
― Յուրաքնչյուր ժամ ես տեղեկուցյուն տեղեկություն եմ ստանում արտադրանքի մասին, ― ավելացրեց մենեջերը և թուղթը կախեց մեխից։
Մենք նորից մոտեցանք Ֆորդի օֆիսին։ Այս անգամ սրահում որոշ հապճեպության մեջ ընդառաջ եկավ միստեր Կամերոնը և հրավիրեց ներս։ Իր առանձնասենյակում միստեր Կամերոնը հայացքով հաշվեց մեզ և խնդրեց ևս մի աթոռ բերել։ Մենք նստել էինք վերարկուներով։ Այդ անհարմար էր, և երբ պատրաստվում էինք հանվել, սենյակի դռներում երևաց միստեր Հենրի Ֆորդը։ Նա հարցական նայեց հյուրերին և գլուխ տվեց։ Տեղի ունեցավ մի փոքրիկ իրարանցում՝ ձեռքսեղմումի ուղեկցումով, և այդ տեղաշարժի հետևանքով Ֆորդը հայտնվեց սենյակի այն անկյունում, որտեղ աթոռ չկար։ Միստեր Կամերոնը ամեն ինչ արագ կարգավորեց, և Ֆորդը, թեթև շարժումով ոտքը ոտքի վրա դնելով, նստեց աթոռին։ Դա մի լղար, գրեթե տափակ, փոքր֊ինչ կորացած ծերուկ էր, խելացի կնճռոտ դեմքով և արծաթյա մազերով։ Հագին ուներ մոխրագույն նոր կոստյում, սև կոշիկներ և կարմիր փողկապ։ Ֆորդն իր յոթանասուներեք տարիների համեմատ ջահել էր երևում, և միայն նրա մեծացած հոդերով սրճագույն ու զառամյալ ձեռքերն էին ցույց տալիս, թե որքան ծեր է։ Մեզ ասել էին, որ նա երեկոները երբեմն պարում է։
Նյու֊Յորքից մեկնելուց անցել էր մի շաբաթ։ Մեզ մոտ հետզհետե ուղևորության սիստեմ էր մշակվել։ Քնում էինք կեմպերում կամ տուրիստհաուզներում, այսինքն՝ սովորական կենվորների տներում, որտեղ տանտերերը էժան գնով մաքուր սենյակներ էին վարձով տալիս՝ լայն ու հարմար անկողիններով, որոնց վրա անպայման կգտնես մի քանի հաստ ու բարակ բրդե, բամբակե և լաթերից կարած վերմակներ, հայելապատ կոմոդով, օրորվող աթոռով, պատի պահարանով, ասեղը վրան խրած սրտառուչ կոճով և գիշերային սեղանին դրված ավետարանով։
Այդ տանտերերը՝ բանվորներ, մանր առևտրականներ և այրի կանայք, հաջողությամբ մրցում են հյուրանոցների հետ, առևտրական կաատաղության կատաղության հասցնելով նրանց տերերին։
Ճանապարհին մենք հաճախ ենք հանդիպել հյուրանոցների ռեկլամային պլակատների, որոնք բավական նյարդայնորեն կոչ են անում ճանապարհորդներին սթափվել և վերականգնել իրենց համակրանքը հյուրանոցների նկատմամբ։
ԹՈՂ ՁԵՐ ՍԻՐՏԸ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ ԼՑՎՒԼՑՎԻ, ԵՐԲ ԱՐՏԱՍԱՆԵԼԻՍ ԼԻՆԵՔ ՁԵՐ ԻՋԵՎԱՆԱԾ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԱՆՈՒՆԸ։
Դրանք քողարկված հարձակումներ էին անանուն տուրիստհաուզների և կեմպերի դեմ։
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, երբ մթնշաղն իջնում էր և պետք էր մտածել գիշերելու մասին, ― ես լուրջ եմ հարցնում՝ ուզու՞մ եք, որ ձեր սիրտը լցվի հպարտությամբ։ Դա շատ հետաքրքիր է, երբ սիրտը լցվում էհպարտությամբէ հպարտությամբ, իսկ քսակը համեմատականորեն դատարկվում է։
Ո՛չ, մենք չենք ուզում, որ մեր սրտերը լցվեն հպարտությամբ։
Բայց ահա թե ինչն է սքանչելի, այն, որ նրան ոչ մի կերպ չէր կարելի շաղակրատ անվանել։ Նրա բոլոր ասածները հետաքրքիր էին և խելացի։ Ճանապարհորդության երկու ամսվա ընթացքում ոչ մի անգամ որևէ բան չէր կրկնում։ Ճշգրիտ գիտելիքներ ուներ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում։ Մասնագիտությամբ ինժեներ լինելով, նա վերջերս անցել էր հանգստի և ապրում էր փոքրիկ կապիտալով, որը տալիս էր ապրելու համեստ միջոցներ և անկախություն, որը նա շատ էր գնահատում և առանց որի, անշուշտ, չէր կարող ոչ մի րոպե ապրել։
― Պատահմամբ միայն կապիտալիստ չդարձսչդարձա, ― մի առիթով ասաց մեզ միստեր Ադամսը։ ― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, միանգամայն լուրջ եմ ասում։ Ձեզ համար հետաքրքիր կլինի լսել այդ։ Ժամանակին ես երազում էի դառնալ հարուստ մարդ։ Շատ փող էի վաստակում և որոշեցի ապահովագրել ինձ այն հաշվով, որ հիսուն տարեկան հասակումս խոշոր գումարներ ստանամ ապահովագրական ընկերությունից։ Ապահովագրման այդպիսի ձև կա։ Հսկայական մուծումներ պետք էր անել, բայց ես արի այդ, որպեսզի օր֊ծերության հարուստ մարդ դառնամ։ Ընտրեցի աշխարհի երկու ամենապատվավոր ապահովագրական ընկերությունները․ Պետերբուրգի «Ռուսաստան» ընկերությունը և Մյունխենի գերմանական ազնվագույն ընկերությունը։ Պարոնայք։ Ես գտնում էի, որ եթե ողջ աշխարհը տակնուվրա էլ լինի, Գերմանիայում և Ռուսաստանում ոչինչ չի պատահի։ Այո՛, այո՛, այո՛, միստերներ, նրանց հաստատուն լինելը ոչ մի կասկած չէր հարուցում։ Բայց ահա ինը հարյուր տասնյոթ թվականին ձեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն և «Ռուսաստան» ապահովագրական ընկերությունը դադարեց գոյություն ունենալուց։ Այդ ժամանակ, ես իմ բոլոր հույսերը փոխադրեցի Գերմանիա։ Ինը հարյուր քսաներկու թվականին լրացավ իմ հիսուն տարին։ Ես պետք է ստանայի չորս հարյուր հազար մարկ։ Պարոնա՛յք, դա շատ մեծ, հսկայական փող է։ Եվ ես ինը հարյուր քսաներկու թվվականին Մյունխենի ապահովագրական ընկերությունից ստացա մի նամակ․ «Շատ հարգելի հեր Ադամս, մեր ընկերությունը շնորհավորում է ձեզ հիսուն տարեկան դառնալու առթիվ և կցում է չորս հարյուր հազար մարկայի չեկ»։ Դա աշխարհիս ազնվագույն ապահովագրական ընկերությունն էր։ Նո՛, նո՛, նո՛, պարոնայք, լսեցեք, սա շա՜տ֊շա՜տ հետաքրքիր է։ Այդ ամբողջ պրեմիայով ես կարող էի գնել միայն մի տուփ լուցկի, քանի որ Գերմանիայում այդ օրերին ինֆլյացիա էր և երկրով մեկ շրջանառության մեջ էին դրված միլիարդանոց արժետոմսեր։ Հավատացնում եմ ձեզ, միստերներ, կապիտալիզմը ամենաերերուն բանն է աշխարհիս երեսին։ Բայց ես երջանիկ եմ, ես ստացա լավագույն պրեմիան՝ ես կապիտալիստ չդարձա։
Միստեր Ադամսը թեթևամիտ վերաբերմունք ուներ փողի նկատմամբ․ այդ վերաբերմունքի մեջ կար մի քիչ հումոր և շատ քիչ հարգանք։ Այդ իմաստով նա բոլորովին նման չէր ամերիկացու։ Իսկական ամերիկացին կարող է հումորով վերաբերվել աշխարհի ամեն բանին, բայց ոչ փողին։ Միստեր Ադամսը բազում լեզուներ գիտեր։ Ապրել էր Ճապոնիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հնդկաստանում, հիանալի ծանոթ էր Սովետական Միությանը։ Աշխատել էր Դնեպրոստրոյում, Ստալինգրադում, Չելյաբինսկում, և հին Ռուսաստանին ծանոթ լինելը թույլ էր տվել նրան հասկանալու սովետական երկիրն այնպես, ինչպես հազվադեպ է հաջողվում հասկանալ օտարերկրացիներին։ Նա կոշտ վագոններով շրջագայել էր ՍՍՌՄ֊ում , խոսք ու զրույցի բռնվել բանվորների ու կոլտնտեսականների հետ։ Տեսել էր երկիրը ոչ միայն այնպես, ինչպես բացվում էր հայացքի առջև, այլ այնպես, ինչպես եղել էր երեկ և ինչպես լինելու է վաղը։ Նա նրան տեսնում էր շարժման մեջ։ Եվ դրա համար ուսումնասիրում էր Մարքսին ու Լենինին, կարդում Ստալինի ճառերը և բաժանորդագրվում «Պրավդա»։
Միստեր Ադամսը շատ ցրված մարդ էր, բայց դա գիտնականի ավանդական հեզ ցրվածություն չէր, այլ առողջ, հարցասեր մի մարդու բուռն ու ագրեսիվ ցրվածություն, նա տարվելով խոսակցությամբ կամ մի մտքով, այդ պահին մոռանում էր ողջ աշխարհը։
― Թույլ տվեք, ― միջամտում էինք մենք, ― բայց մինչև Չիկագո մնացել է ընդամենը հարյուր մղոն, և եթե հաշվելու լինենք, որ ժամում միջին թվով անում ենք երեսուն մղոն․․․
― Այո՛, այո՛, այո՛, պարոնայք, քրթմնջում էր միստեր Ադամսը, ― օ՜, նո։ Դեռ ոչինչ հայտնի չէ։
― Այսինքն, ինչպե՞ս թե հայտնի չէ։ Հիմա ցերեկվա ժամը չորսն է, ժամում միջին թվով մենք անում ենք երեսուն մղոն։ Այդպիսով ժամը ութի մոտերքը կլինենք Չիկագոյում։
― Գուցե լինենք, գուցե և չլինենք։ Այո՛, այո՛, այո՛, պարոնա՛յք, լուրջ եմ ասում․․․ Ոչինչ հայտնի չէ։ Օ՜, նո։
Սակայն ինչը մեզ կխանգարի ժամը ութի մոտերքը լինել Չիկագոյում։
― Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չի՛ կարելի այդպես խոսել։ Պարզապես հիմարություն կլիներ այդպես մտածելը։ Դուք այդ բանը չեք հասկանում։ Այո՛, այո՛, այո՛, պարոնայք։
― Շու՜ռլի։ Ես ձեզ լսում եմ, պարո՛ն։ Այդպես, այդպես։ Օ՜, նո։ Դա շատ, շա՜տ հետաքրքիր է։ Շու՛ռլի։
Գիշերային Չիկագոն, որին մենք մոտեցանք քաղաքը Միչիգան լճից բաժանող լայնահուն առափնյա փողոցով, շշմեցուցիչ գեղեցիկ երևաց։ Աջում սևություն էր՝ հագեցած ափին խփվող ալիքների ծովային համաչափ աղմուկով։ Առափնյա փողոցով, գրեթր գրեթե իրար դիպչելով, մի քանի շարքով սլանում էին ավտոմոբիլներ՝ ասֆալտը ողողելով ֆառերի ադամանդե լույսով։ Ձախում՝ մի քանի մղոնի վրա շարվել էին երկնաքերծերը։ Նրանց լուսացայտ պատուհանները նայում էին լճին։ Երկրաքերծերի վերին հարկերի կրակները միախառնվում էին աստղերի հետ։ Մոլեգնում էին էլեկտրական ռեկլամները։ Այստեղ ևս, ինչպես Նյու֊Յորքում, էլեկտրականությունը վարժեցված էր։ Այն փառաբանում էր նույն աստվածներին։ «Կոկա֊կոլա», վիսկի՝ «Ջոննի Ուոկեր», «Կեմել» սիգարեթները։ Կային և շաբաթվա ընթացքում ձանձրացած մանկիկներ․ մի լղար մանկիկ, որը նարնջի հյութ էր խմում, և նրա բարեբախտ հակոտնյան՝ գեր, բարետես մի մանկիկ, որը գնահատելով գործարանատերերի ջանքերը, նարնջահյութ է կլանում ձիու դոզաներով։
Մենք մոտեցանք «Ստիվենս֊օթել» էլեկտրական սպիտակ ցուցանակ ունեցող երկնաքերծին։ Դատելով ռեկլամային ծանուցատետրերով, դա ամենամեծ հյուրանոցն էր աշխարհում՝ երեք հազար համարներով, հսկայական հոլլերով, խանութներով, ռեստորաններով, սրճարաններով, համերգային և պարահանդեսային դահլիճներով։ Մի խոսքով, հյուրանոցը նման էր օվկիանոսային շոգենավի, որի բովանդակ կոմֆորտը հարմարեցված է աշխարհից առժամանակ բոլորովին կտրված մարդկանց կարիքներին։ Միայն թե հյուրանոցը շատ ավելի մեծ էր։ Նրանում, հավանորեն, կարելի է ամբողջ կյանքն ապրել, ոչ մի անգամ փողոց դուրս չգալով, քանզի դրա կարիքը բոլորովին չէր լինի։ Գուցե միայն զբոսնելու՞։ Բայց զբոսնել կարելի է հյուրանոցի տափակ կտուրի վրա։ Այնտեղ նույնիսկ ավելի լավ է, քան փողոցում։ Ավտոմոբիլի տակ ընկնելու հնարավոր վտանգը չկա։
Այս փաստից բնավ չպետք է հետևեցնել, թե ամերիկյան քաղաքների բոլոր քաղաքագլուխները ռակետիրներ են։ Եվ արդեն բոլորովին չպետք է հետևեցնել, թե Միացյալ Նահանգների պրեզիդենտը բարեկամություն է անում անպիտան մարդկանց հետ։ Սա պարզապես հանգամանքների բացառիկ զուգորդում է, բայց Չերմակի հետ պատահած դեպքը հիանալի պատկերացում է տալիս, թե Չիկագոն ինչ է ներկայացնում իրենից Իլլինոյս նահանգում։
Նյու֊Յորքյան առաջին երեկոն մեզ վրդովել էր իր աղքատությամբ և հարստությամբ։ Իսկ այստեղ, Չիկագոյում, մարդուն համակում է զայրյութի զայրույթի զգացմունք այն մարդկանց նկատմամբ, որոնք դոլարների հետևից ընկած, արգավանդ տափաստանում, ջրառատ Միչիգանի ափին, կառուցել են այս ահավոր քաղաքը։ Անհնարին է հաշտվել այն մտքի հետ, որ քաղաքը առաջացել է ոչ թե աղքատության, այլ հարստության, տեխնիկայի, երկրագործության և անասնապահության անսովոր զարգացման հետևանքով։ Հողը մարդուն տվել է այն ամենը, ինչ կարելի էր նրանից վերցնել։ Մարդն աշխատել է եռանդով և հմտությամբ, որով կարելի է միայն հիանալ։ Այնքան հաց է աճեցված, այնքան նավթ է հանված և այնքան մեքենա է կառուցված, որ այդ ամենը կհերիքեր երկրագնդի կեսը բավարարելու համար։ Բայց պտղառատ, պարարտացված հողի վրա, բանականության հակառակ, աճել է մի հսկա, այլանդակ, թունավոր սունկ՝ Չիկագո քաղաքը Իլլինոյս նահանգում։ Դա անհեթեթության մի տեսակ հաղթանակն է։ Այստեղ միանգամայն լրջորեն սկսում էս մտածել, որ տեխնիկան կապիտալիզմի ձեռքին՝ դանակ է խելագարի ձեռքին։
Կարող են ասել, որ մենք չափից դուրս տպավորվող ենք, որ մենք տարվում ենք, որ Չիկագոյում կա հիանալի համալսարան, ֆիլհարմոնիա, ինչպես ասում են՝ աշխարհի լավագույն ջրմուղը, խելացի արմատական մտավորականություն, որ այստեղ եղել է համաշխարհային վիթխարի ցուցահանդես, որ Միչիգան֊ավենյուն աշխարհի գեղեցկագույն փողոցն է։ Դա ճիշտ է։ Այդ ամենը Չիկագոյում կա։ Բայց դա ավելի է ընդգծում աղքատությունը, շենքերի այլանդակությունը և ռակետիրների կամայականությունը։ Հիանալի համալսարանը չի սովորեցնում պատանիներին, թե ինչպես պայքարել աղքատության դեմ, արմատական մտավորականությունն անզոր է, ոստիկանությունը կրակում է ոչ այնքան բանդիտների, որքան հուսահատության դուռը հասած գործադուլավորների վրա, համաշխարհային ցուցահանդեսը երջանկացրեց միայն հյուրանոցատերերին, իսկ աշխարհում գեղեցկագույն Միչիգան֊ավենյուն շատ բան է կորցնում հետնախորշերի հետ ունեցած հարևանությունից։
― Չե՞ք հավանում։
― Ո՛չ, պարոնայք, չէ՞որ չէ՞ որ ասացի՝ շատ հիանալի պարահանդես է։
Եվ հանկարծակի հարձակվեց հնդիկի վրա, տարավ նրան մի կողմ և սկսեց հարցուփորձ անել, թե ինչպես է ապրում հանրակացարանում, ամսական քանի՞ ռուպի է ուղարկում մայրիկը և ինչ գործունեության է նվիրվելու համալսարանն ավարտելուց հետո։ Հնդիկը քաղաքավարի պատասխանում էր հարցերին և անարտահայտելի մի թախիծով նայում պարող բազմությանը, որտեղից այդպես հանկարծակի պոկեցին նրան։
― Ինչի՞ մասին է խոսքը։
― Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ես միշտ ուզում եմ հարցրած լինել, ինչու՞ հանկարծ անկախություն տվինք Ֆիլիպիններին։ Լուրջ, պարոնայք, մենք լավ մարդիկ ենք։ Ինքներս տվեցինք անկախություն, հապա մի լավ մտածեք։ Այո՛, այո՛, այո՛, մենք լավ մարդիկ ենք, բայց հանդուրժել չենք կարող, երբ հափռում են մեր քսակը։ Այդ գրողի տարած ֆիլիպինցիների արտադրած շաքարը շատ էժան է նստում և, իհարկե, ներմուծում են մեզ առանց մաքսի։ Չէ՞ որ նրանք մինչև օրս Միացյալ Նահանգներ էին։ Նրանց մոտ շաքարն այնքան էժան է, որ մեր շաքարարդյունաբերողները չէին կարող մրցակցել նրանց հետ։ Այժմ, երբ նրանք մեզանից ստացել են երկար սպասած անկախությունը, ստիպված են մաքս վճարել շաքարի համար, ինչպես մյուս օտարերկրյա վաճառականները։ Ի դեպ, մենք չենք կորցնում և Ֆիլիպինները, որովհետև բարի ֆիլիպինցիները համաձայնեցին մեզանից անկախությունն ընդունել, միայն այն պայմանով, որ մեր բանակը և ադմինիստրացիան իրենց մոտ մնան։ Դե, ասացեք, պարոնայք, մի՞թե մենք կարող ենք այդ բանում մերժել նրանց։ Ո՛չ, ճիշտ եմ ասում, պարոնայք, ես ուզում եմ, որ դուք ընդունեք մեր ազնվությունը։ Ե ս Ես պահանջում եմ այդ։
Ռախմանինովը, ինչպես ասաց մեզ ծանոթ մի կոմպոզիտոր, բեմ դուրս գալուց առաջ նստում է դերասանական սենյակում և անեկտոդներ է պատմում։ Բայց ահա հնչում է զանգը։ Ռախմանինովը վեր է կենում տեղից և դեմքին ռուս տարագրի մեծագույն թախծանք, գնում է բեմ։
Բարձրահասակ, կորացած և նիհար, երկարավուն տխուր դեմքով, կարճ խուզվածքով, նա հնատարազ սև սերթուկի քղանցքները ետ տանելով նստեց դաշնամուրի առջև, ձեռքի մեծ դաստակով ուղղեց մանժետը և շուռ եկավ դեպի հասարակությունը։ Նրա հայացքն ասում էր․ «Այո, ես դժբախտ տարագիր եմ և ստիպված եմ նվագել ձեր առջև, ձեր արհամարելի դոլարների դիմաց։ Եվ իմ ամբողջ նվաստացման համար ես քիչ բան եմ խնդրում՝ լռություն»։ Նա նվագում էր։ Այնպիսի լռություն էր, ասես բոլոր հազար լսողները դահլիճում պառկել էին մեռած, նոր, մինչև օրս անհայտ երաժշտական գազով թունավորված։ Ռախմանինովը վերջացրեց։ Մենք սպասում էինք պոռթկումի։ Բայց պարտերում լսվեցին միայն նորմալ ծափահարություններ։ Մենք մեր ականջներին չէինք հավատում։ Զգացվում էր սառն անտարբերություն, ասես, հասարակությունը եկել էր ոչ թե լսելու հիանալի երաժշտություն, հիանալի կատարմամբ, այլ մի տխոուրտխուր, բայց անհրաժեշտ պարտք կատարելու։ Միայն վերնասրահից լսվում էին ինչ֊որ մի քանի խանդավառ ունկնդիրների աղաղակ։
Բոլոր համերգները, որոնց մենք ներկա եղանք Ամերիկայում, այդպիսի տպավորություն գործեցին։ Ստոկովսկու ղեկավարած Ֆիլադելֆիայի նշանավոր նվագախմբի համերգին ներկա էր բովանդակ պերճաշուք Նյու֊Յորքը։ Հականալի չէ, թե ինչով է ղեկավարվում պերճաշուք Նյու֊Յորքը, բայց նա ամենևին ոչ բոլոր համերգներին է հաճախում։ Մսի և պղնձի արքաները, երկաթուղային թագուհիները, ռետինե ծամոնի արքայազունները և պարզապես դոլարի արքայադուստրերը՝ իրիկնազգեստներով, ֆրակներով և ադամանդներով գրավել էին բելետաժը։ Ըստ երևույթին, Ստակովսկին հասկացավ, որ միայն երաժշտությունը քիչ է այդ հասարակության համար, որ նրան պետք է արտաքին տեսք։ Եվ ականավոր դիրիժյորն իր համար էֆեկտավոր, գրեթե կրկեսային մի ելք հորինեց։ Նա հրաժարվեց ձողիկով նոտակալին ավանդաբար թխկթխկացնելուց։ Նրա մուտքից առաջ նվագախումբն արդեն լարել էր գործիքները և կատարյալ լռություն էր տիրում։ Նա դուրս եկավ կուլիսների հետևից, փոքր ինչ կորացած, Մեյերհոլդի նման, ոչ ոքի չնայելով, նախաբեմով արագ անցավ իր տեղը և անմիջապես թափով ձեռքերը թափահարեց։ Եվ նույն թափով էլ սկսեց «Մեյստերզինգերի» նախերգանքը։ Դա զուտ ամերիկյան տեմպ էր։ Ոչ մի վարկյան վայրկյան հապաղում։ Ժամանակը փող է։ Կատարումը անթերի էր։ Դահլիճում գրեթե ոչ մի հույզ չառաջացրեց։
Մսի և պղնձի արքաները, երկաթուղային թագուհիները, ռետինե ծամոնի արքայազունները և դոլարների արքայադուստրերը այժմ հրապուրվում են Բախով, Բրամսով և Շոստակովիչով։ Ինչու՞ են նրանց միաժամանակ գրավել խոր և դժվարին Բախը, սառը Բրամսը և բուռն հեգնական Շոստակովիչը, նրանք, իհարկե, չգիտեն, չեն ցանկանում և չեն կարող իմանալ։ Մի տարուց հետո նրանք խենթորեն, հիմարանալու աստիճան («Ախ, դա մի այնպիսի ուժեղ, կլանող զգացմունք է») կհրապուրվեն միաժամանակ Մոցարտով, Չայկովսկիով և Պրոկոֆևով։
― Հիմարություններ մի՛ ասեք, ― պատասխանեց Տոսկանինին, ― ես հիանալի հիշում եմ ձեր ձեռագիրը։ Ոչ մի բանի պետք չէ։ Դե, ի՞նչ բան է սա։
Նա նստեց դաշնամուրի առջև և արագ֊արագ մի քանի մեներգ անգիր նվագեց այն վատ օպերայից , որ խոտանել էր տասը տարի առաջ։
― Ոչ, սա ոչ մի բանի պետք չէ, ― ասում էր նա նվագելով, ― ցած է ամեն տեսակի քննադատուցյունից։քննադատությունից։
Եվ այսպես, երեկո էր, երբ մենք գնացինք Կրեյսլերի համերգին, ավտոմոբիլը թեթևամտորեն թողնելով հյուրանոցի շքամուտքի մոտ։ Լճից սառը քամի էր փչում։ Մենք հիմնավորապես մրսեցինք, թեև անցնելու էինք ընդամենը մի քանի տուն։ Շատ ուրախ էինք, որ հաջողեցրել էինք նախապես տոմս գնել։
==Երորրդ Երրորդ մաս — Դեպի խաղաղ օվկիանոս==
Բացի այդ, ամերիկյան յուրաքանչյուր քաղաք, որի բնակիչները զուրկ չեն հայրենասիրության օրինական զգացմունքից, ունի նաև Հարավի և Հյուսիսի այդ նույն պատերազմից մնացած թնդանոթ և մի փոքրիկ կիտուկ հրետագունդ։ Թնդանոթը և հրետագունդերը սովորաբար դասավորվում են զինվորիկից ոչ հեռու և բոլորը միասին կազմում քաղաքի ռազմա֊պատմական հատվածը։ Նրա ժամանակակից մասն արդեն հայտնի է մեզ և բաղկացած է ավտոմոբիլային հարստություններից, դեղատներից, ռեստորաններից, հինգ և տասը ցենտանոց իրերի խանութներից և գաղութային ապրանքների կրպակներից, որոնք պատկանում են «Ատլանտիկ և Պասիֆիկ» ֆիրմային։ Այդ ընկերության կարմիր և ոսկեզօծ տառերով ցուցանակները կան ամեն մի քաղաքում։ Ընկերության կրպակները կառուցված են միատեսակ, և գնորդը երկրի որ անկյունում էլ գտնվելիս լինի, մշտապես գիտի, որ «Ատլանտիկ և Պասիֆիկ» խանութում պղպեղը դրված է ձախ վաճառասեղանի վրա, վանիլը՝ այսինչ դարակի, իսկ կոկոսները՝ այնինչ։ Այդ վեհասքանչ միատիպությունը նույնիսկ անմահության որոշ գծեր է օժտում «Ատլանտիկ և Պասիֆիկ» ֆիրմային։ Պատկերացնում ես, որ մեր մոլորակի կործանման դեպքում վերջինը կմարեն այդ «Ատլանտիկ և խաղաղօվկիանոսյան ընկերության» կրակները․ Այդպես նախանձախնդրությամբ և նվիրվածությամբ է ծառայում սպառողին, տրամադրելով նրան գաղութային ապրանքների լայն ու միշտ թարմ ասորտիմենտը, սկսած բանանից մինչև սիգարեթներն ու սիգարները, որոնք պատրաստվում են ինչպես հայրենական, այնպես էլ ներմուծվող ծխախոտից։
Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր միօրինակ վատ եղանակը։ Ուղևորության առաջին օըը օրը միայն շողում էր պաղ սառեցրած արևը։ Բուֆալոյում արդեն անձրև էր գալիս։ Կլիվլենդում այն սաստկացավ, Դետրոյթում ուղղակի պատիժ դարձավ մեր գլխին, իսկ Չիկագոյում տեղի տվեց կատաղի սառը քամուն, որը գլխարկներ էր պոկում և գրեթե հանգցնում էլեկտրական ռեկլամները։
Չիկագո դեռ չհասած, անձրևի և մառախուղի մեջ տեսանք Հերի մետաղաձուլական գործարանի մռայլ ուրվականը։ Մետալուրգիան և վատ եղանակը երկուսով այնպիսի մի անսամբլ էին ստեղծել, որ մարդու մարմնով սառսուր սարսուռ էր անցնում։ Եվ միայն հետևյալ օրը, Չիկագոյից դուրս պրծնելուց հետո, տեսանք կապուտակ երկինքը, որի վրայով քամին արագ և առանց այլևայլության ամպերն էր քշում։
Ճանապարհը փոխվեց, ո՛չ ճանապարհը, այլ այն ամենը, ինչ շրջապատում էր այն։ Անցանք, վերջապես, արդյունաբերական Արևելքը և հայտնվեցինք Միջին Արևմուտքում։
― Մեզ մոտ այնպես հազվադեպ են գալիս, ― հառաչանքով ասաց պառավը։
Ելքին ամենից մոտիկ սենյակում, պատից մի հուշատախտակ էր կախված գրողի պատկերով, որի տակ փորագրված էր Մարկ Տվենի անշահախնդիր երկրպագուի՝ տեղական բանկերի գախափարապես գաղափարապես կայուն մակագրությունը․
«Մարկ Տվենի կյանքն ուսուցանում է, որ աղքատությունն ավելի շատ կենաց խթան է, քան ետ պահող հանգամանք»։
Եվ ահա ծեր Կլեմանսի բնակարանի դիմացը կանգնած տնակի մոտ ևս մի թուջե տախտակ է կախված․ «Այստեղ եղել է Թոմ Սոյերի առաջին սիրո՝ Բեկկի Տաչերի տունը»։
Պառավները մեզ մի քանի լուսանկար ծախեցին։ Նրանցից մեկում պատկերված էր Բեկկի Տաչերն ինքը ծերության օրերին։ Նա ամաուսնացած ամուսնացած է եղել, կարծյոք, փաստաբանի հետ։ Մահվանից քիչ առաջ Մարկ Տվենը եկել է Հաննիբալ և նկարվել նրա հետ։ Այդ երկու ծերերի մեծ լուսանկարը կախված է թանգարանում սրտառուչ մի գրությամբ․ «Թոմ Սոյերը և Բեկկի Տաչերը»։
Մյուսի վրա լուսանկարված է մի հնդիկ, որին Տվենը դուրս է բերել «Հնդիկ Ջո» անվան տակ։ Այս նկարը հանված է 1921 թվականին։ Հնդիկն այդ ժամանակ եղել հարյուր տարեկան։ Համենայն դեպս, այդպես է պնդում Հաննիբալ քաղաքը։
Վերջում մենք գնացինք դեպի Կարդիֆյան բլրակը, որտեղ կանգնեցված է աշխարհի հազվագյուտ հուշարձաններից մեկը․ տվենյան գրական հերոսների հուշարձանը։ Թուջե Թոմ Սոյերն ու Հեկ Ֆիննը ինչ֊որ տեղ են գնոմ իրենց ուրախ գործերով։ Հուշարձանից ոչ հեռու խաղում էին բավականին մեծահասակ տղաներ։ Նրանք ոչնչով չէին տարբերվում իրենց թուջե նախատիպերից։ Ուրախ աղմուկ էր կանգնած հուշարձանի ստորոտում։
Բավականին վաղ էր դեռ, երբ թողեցինք Հաննիբալը։ Ճանապարհին սրընթաց թռչում էին քնկոտ, շրջիկ գործակատարները։ Ցերեկը նրանք աշխատում են, երեկոյան քուններն առնում, իսկ գիշերը տեղից տեղ փսխադրվում։ փոխադրվում։ Գիշերը ճանապարհն ամայի է։ Եվ առևտրի այդ դևերը հնարավորություն ունեն լրիվ թափով սլանալու։
Մենք անցնում էինք եգիպտացորենի և ցորենի հնձած դաշտերի միջով, ֆերմերների կարմիր շտեմարանների և բակերի կողքով, որտեղ մետաղյա հողմաշարժիչները ջուր են քաշում ջրհորներից և կեսօրին հասանք Կանզաս քաղաքը։ Կոպիտ ասած, Կանզասը գտնվում է Ամերիկայի կենտրոնում։ Այստեղից մոտավորապես նույն հեռավորությունն է մինչև Նյու֊Յորք, և մինչև Սան֊Ֆրանցիսկո և մինչև Նյու֊Օռլեան, և մինչև Կանադայի սահմանը։
Աշտարակների անտառը պայծառ էր, որովհետև դրանք բոլորը ներկված էին ալյումինի ներկով։ Դա տոնածառային արծաթի գույն ունի։ Դա տեխնիկական Ամերիկային անասելի գրավիչ տեսք է տալիս։ Ալյումինի ներկով են պատում նավթի բաքերը, բենզինի և կաթի ավտոմոբիլային ցիստեռները, երկաթուղային կամուրջները, քաղաքի լապտերասյուները և նույնիսկ ճանապարհամերձ փայտե սյուները։
Օկլախոմայում ևս դրված էին աշտարակներ, և համաչափ տարուբերվում էին լծակները։ Նավթ էր հայտնաբերվել բուն քաղաքում։ Նավթի աշտարակները գնալով ավելի էին մոտենում Օկլախոմային և, վերջապես, կոտրելով թույլ դիմադրությունը, ներխուժել էին քաղաքի փողոցները։ Քաղաքը կողոպուտի է մատնաված։ մատնված։ Տների բակերում, մայթերի սալարկների վրա, դպրոցական շենքերի դիմաց, բանկերի և հյուրանոցների դեմհանդիման՝ ամենուրեք նավթ էին ծծում։ Քաշում են բոլորը, ով հավատում է աստծուն։ Նավթի բաքերը կանգնած էին տասհարկանի մեծ շենքերի կողքին։ Խոզապուխտով ձվածեղից նավթի հոտ է գալիս։ Ազատ մնացած ամայի տեղում երեխաները խաղում են երկաթե կտորտանքներով և ժանգոտ պտուտակաբանալիներով։ Տները քանդում, գրողի ծոցն են ուղարկում, և նրանց տեղ երևան են գալիս վերնակներ, լծակներ։ Եվ այնտեղ, ուր երեկ ինչ֊որ մեկի տատիկը, կլոր սեղանի մոտ նստած, բրդե շալ էր գործում, այսօր ճռճռում է լծակը, և զամշե գործահարմար ժիլետ հագած նոտ նոր տերը բերկրանքով հաշվում է հանած գալոնները։
Ամենուրեք մենք տեսանք վանդակավոր կայմեր և լսեցինք լավատեսական ճռճռոց։
Նավթի աշտարակներից բացի, Օկլախոման մեզ զարմացրեց թաղման գրասենյակների վիթխարի քանակով։ Գիշերօթևան որոնելու նպատակով մենք, ըստ սովորության, գնացինք «Ռեզիդենշել֊պարտ»՝ սենյակ վարձելու համար։ Առանց նայելու մոտեցանք մի տնակի, որի վրա ցուցանակ էր փայլփլում, և սարսափով տեսանք, որ դա թաղման բյուրո է։ Եվ էլի մի երեք անգամ կուրորեն նետվեցինք դեպի սիրալիրությամբ լուսավորված շենքերը և ամեն անգան ետ֊ետ էինք թռչում։ Դրանք բոլորն էլ թաղման բյուրոներ էին։ Ոչ մի տուրիստական ցուցանակ չկար, ոչ ոք եկվորներին վարձով սենյակ չէր տալիս մի գիշերվա համար։ Այստեղ առաջարկում էին միայն հավիտենական հանգիստ, հավիտենական անշարժություն։ Ըստ երևույթին, Օկլախոմայի բնակիչներն այնքան պինդ էին կշտացել նավթ քաշելուց և ծծելուց, որ այլևս կարիք չէին զգում այնպիսի մի մանր օժանդակության, ինչպիսին վարձով սենյակ տալն է։
Ստիպված էինք համաձայնել, որ մեր սրտերը լցվեն հպարտությամբ և իջևանենք հյուրանոցում։ Երկրոորդ Երկրորդ կարգի հյուրանոցը, որի վրա կենտրոնացրինք մեր բծախնդիր ընտրությունը, շատ փքունորեն կոչվում էր «Կադիլակ», բայց կառուցված էր, անտարակույս, դեռ մինչև նավթային բարգավաճումը, որովհետև այն ծորակից, որից տաք ջուր պետք է հոսեր, սառը ջուր էր գալիս, իսկ սառը ջրի ծորակից ընդհանրապես ոչինչ չէր հոսում։ Միստեր Ադամսն անկեղծորեն վշտացած էր։ Քաղաքի բոլոր նորություններին իրազեկ, զրուցասեր տանտիրուհու փոխարեն նա տեսավ գրեթե հիսուն տարեկան միջանցքապահ սպասավորի, որը բոլոր հարցերին պատասխանում էր լիակատար անտարբերությամբ․ «իես, սըր» կամ «նո, սըր», ընդ որում նա ծխում էր այնպիսի գարշահոտ սիգար, որ նրա գնալուց հետո միստեր Ադամսը երկար ժամանակ հազում և քիթը մաքրում էր, ինչպես ջրում խեղդվող, որին ափ են հանել մեռնելու վերջին րոպեին։ Մի ժամ անց, միստեր Ադամսը մոտեցավ մեր համարի դռանը և հուսով թակեց։ Քանի որ ոչ մի հնարավորություն չկար բացել արդեն կպած կոպերը, ուստի մենք ոչինչ չպատասխանեցինք։ Միստեր Ադամսը նորից նրբավարի դուռը թակեց։ Պատասխան չկար։
― Պարոնայք, ― ասաց նա մի ձայնով, որից մարդու սիրտը կարող էր կտոր֊կտոր լինել, ― քնած չե՞ք։
Առավոտյան միստեր Ադամսը լի էր կորովով, և ուրախ էր, ինչպես միշտ։ Բետոնե ճանապարհը երկար ալիքներով բարձրանում էր վեր և երևում մի քանի մղոն հեռավորության վրա։ Ճանապարհի եզրին աջ ձեռքի բութ մատը վեր ցցած կանգնել էր ծովային հետևակի երիտասարդ մի զինվոր՝ կոճակներն արձակած սև շինելով։ Ճիշտ այդպիսի մի զինվոր էլ կողքին էր կանգնած։ Նա էլ էր վեր ցցել աջ ձեռքի բութ մատը։ Մեր առջևից գնացող մեքենան առանց կանգնելու սլացավ երիտասարդ մարդկանց կողքով։ Ըստ երևույթին լեցուն էր։ Մենք կանգ առանք։
Ձեռքի վեր պարզած բութ մատն Ամերիկայում նշանակում է մեքենա նստեցնելու֊տանելու խնդրանք։ Ճանապարհ դուրս եկող մարդը համոզված է, որ անպայման որևէ մեկն իրեն կվերցնի։ Եթե ոչ առաջին մեքենան, ապա հինգերորդը, յոթերորդը, տասներորդը, բայց անպայման կվերցնեն։ Այդ կերպ կարելի է մեծ ճանապարհորդուցյուն ճանապարհորդություն կատարել․ մեկի հետ հարյուր մղոն գնալ, մյուսի հետ՝ ևս հարյուր, երրորդի հետ՝ ամբողջ հինգ հարյուր։
Երկուսին չկարողացանք վերցնել, մենք չորս հոգի էինք մեքենայում։ Երիտասարդները Ամարիլլո քաղաքի փոստատանը տեսակցուցյուն տեսակցություն նշանակեցին մեկմեկու, և նրանցից մեկը, կռանալով, մտավ մեքենան։ Նա իր ճամպրուկը խնամքով դրեց ոտքերի տակ, սիգարեթ հանեց և ծխելու թույլտվություն խնդրց։ Միստեր Ադամսն անհապաղ գլուխը շուռ տվեց ետ, որքան հնարավոր էր, և սկսեց հարցեր տեղալ մեր ուղեկցի գլխին։ Օ՜, միստեր Ադամսը չլսված ռևանշ վերցրեց Օկլախոմայի համար։ Ծովային հետևակի զինվորից տիկ էր հանում մեր աչքի առջև։
Դա համարյա թե ջահել տղա էր, գեղեցիկ, չափից մի փոքր ավելի ինքնավստահ, նույնիսկ փոքր֊ինչ հանդուգն դեմքով։ Բայց միևնույն ժամանակ շատ համակրելի մի մանչուկ էր։ Պատասխանում էր շատ սիրով։
― Միստեր Ադամս, մի՞թե Ամերիկան չունի իր սեփական գծագրատուփերը։
― Իհարկե ոչ, ոգևորված պատասխանեց Ադամսը։ Մենք գծագրատուփեր պատրաստել չենք կարող։ Այո, այո, պարոնայք, մի՛ ծիծաղեք։ Ոչ թե չենք ուզում, այլ չենք կարող։ Այո՛, այո՛, միստերներ։ Ամերիկան իր բովանդակ, վիթխարի տեխնիկայով չի կարող կազմակերպել գծագրատուփերի արտադրությունը։ Հենց այն Ամերիկան, որը տարեկան շինում է միլիոնավոր ավտոմոբիլներ։ Իսկ գիտե՞ք ինչումն է բանը։ Եթե գծագրատուփեր անհրաժեշտ լինեին ամբողջ բնակչությանը, մենք կկազմակերպեինք մասսայական արտադրություն, կթողարկեինք գրոշի արժեք ունեցող տասնյակ միլիոնավոր հիասքանչ գծագրատուփեր։ Բայց Միացյալ Նահանգների բնակչությունը, պարոնայք, տասնյակ միլիոնավոր գծագրատուփերի կարիք չի զգում։ Նրան հարկավոր են միայն տասնյակ հազարներ։ Նշանակում է մասսայական արտադրություն կազմակերպել չի կարելի և ստիպված են գծագրատուփերը պատրաստել ձեռքի աշխատանքով։ Իսկ այն ամենը, ինչ Ամերիկայում մեքենայով չի ստացվում, այլ մարդու ձեռքով, անասելի թանկ է նստում։ Եվ մեր գծագրատուփերը տասնապատիկ թանկ կնստեն , քան գերմանականը։ Միստեր Իլֆ և միստեր Պետրով, գրեցեք ձեր հուշատետրերում, որ մեծն Ամերիկան երբեմն անզոր է լինում հին, ողորմելի Եվրոպայի առջև։ Այդ շա՛տ, շա՛տ, շա՛տ կարևոր է իմանալ։
Մեր ուղեկցի անունը Ռոբերտս էր։ Նա սև գլխարկը դրեց ծնկին և սիրով սկսեց պատմել իր մասին։ Ամերիկացիների մի լավ գիծ ևս՝ մարդամոտ են ու շփվող։
Ռոբերտսի ընկերներից մեկը գրել էր, որ նրա համար մրգեր փաթաթողի աշխատանք է գտել Ֆենիկսում՝ շաբաթական տասնյոթ դոլարով։ Պետք է գնալ յոթ հարյուր մղոն, այդքան երկար ճանապարհի համար փող, իհարկե, չունի։ Ամբողջ գիշերը չի քնել․ գնում էր ապրանքատար վագոնով և շատ ցուրտ էր։ Վագոնում մի քանի շրջմոլիկ կային։ Ռոբերտսի համար ամոթ էր անտոմս երթևեկելը , և նա ամեն մի կայարանում իջնում էր օգնելու կոնդուկտորներին՝ բագաժ բեռնելու։ Իսկ շրջմոլիկները քնում էին , չնայած ցրտին, և ոչ մի խղճի խայթ չէին զգում։
Ռոբերտսը գալիս էր Օկլախոմայից։ Այնտեղ հիվանդանոցում պառկած է նրա կինը։
Բայց իր տերը, այնուամենայնիվ, հեշտ չի ապրում։ Նրան տանջում են տեղական բանկերը։ Ապագան անհայտ է։ Բանկերը, հավանորեն, կուտեն նրան։ Բանը դրանով է վերջանում Ամերիկայում։
Եվ այսպես, նա վարպետ էր այդ փոքրիկ ֆաբրիկատիրոջ մոտ և ամուսնացել էր նրա աղջկա հետ։ Դա շատ երջանիկ ամուսնություն էր։ Երիտասարդ ամուսիններն ամեն ինչ անում էին միասին․ գնում էին կինո, ծանոթների մոտ, նույնիսկ միշտ միասին էին պարում։ Կինը ուսուցչուհի էր, շատ խելոք ու լավ աղջիկ։ Նա երեխա ունենալ չէր ուզում․ վախենում էր, որ նրանք կխլեն իր ամուսնուն։ Գործերն էլ լավ էին գնում։ Չորս տարվա համատեղ կյանքի ընթացքում հավաքել էին երկու հազար դոլար։ Ունեին տասնութ գլուխ ցեղական կով և սեփական ավտոմոբիլ։ Ամեն ինչ այնքան լավ էր գնում, որ դրանից ավելին չէին ցանկանում։ Եվ ահա երեսունչորս թվականի փետրվարին դժբախտություն պատահեց։ Կինն ընկավ սանդուխքից և ողնաշարը լուրջ վնասվածք ստացավ։ Սկսվեցին վիրահատումներ, բուժում, և մեկուկես տարվա ընթացքում բոլոր ունեցած֊չունեցածը տվին բժիշկներին։ Վերջ ի վերջո, դա ավելի շուտ նմանվում էր բանդիտների հարձակման, քան մարդասիրական բժշկական օգնության։ Բժիշկները վերցրեցին ամեն ինչ․ և կանխիկ դրամը, և բոլոր տասնութ կովերի և ավտոմոբիլի վաճառքից գոյացած դրամը։ Ոչ մի ցենտ չմնաց։ Սռաջին Առաջին հիվանդանոցը վերցնում էր շաբաթական քսանհինգ դոլար, Օկլախոմայինը այժմ վերցնում է հիսունական դոլար։ Կնոջ համար մետաղե կորսետ պետք է շինել տալ՝ դա կարժենա ևս հարյուր քսան դոլար։
Բժիշկների մասին խոսելիս Ռոբերտսը բնավ չէր գանգատվում նրանցից։ Ոչ, նա շատ հանգիստ արտահայտվեց․
― Ի՞նչ արած, իմ բախտը չբանեց։
Եթե ռոբերտսների նման մարդկանց հետ որևէ դժբախտություն է պատահում, ապա նրանցից հազվագյուտներն են սկսում որոնել իրենց հասած դժբախտության արմատները։ Դա հատուկ չկ չէ միջին ամերիկացու բնավորությանը։ Երբ նրա գործերը լավ են գնում, չի ասում, թե որևէ մեկը բարեբարություն է արել։ Նա ինքն է փող վաստակել՝ իր ձեռքով։ Բայց եթե գործերը վատ են գնում, ոչ ոքի չի մեղադրում։ Նա ասում է, ինչպես Ռոբերտսն ասաց մեզ՝ «իմ բախտը չբանեց»» կամ «իմ այս գործից բան դուրս չեկավ։ Նշանակում է, ես չեմ կարող այդ գործն անել»։ Բժիշկները կողոպտել են Ռոբերտսին, բայց փոխանակ մտածելու՝ իրավացաի իրավացի է դա, թե անիրավացի, նա հանգստացնում է իրեն այն մտքով, որ իր բախտը չբանեց, և այն հույսով, որ մի տարուց հետո բախտը նորից կբանի։ Երբեմն նույնիսկ ինքնասպանի երկտողն իր մեջ լոկ մի պրիմիտիվ միտք է պարունակում․ «Կյանքում իմ բախտը չբանեց»։
Ռոբերտսը չէր տրտնջում։ Մինչդեռ մի տարվա ընթացքում նա ամեն ինչ կորցրել էր։ Կինը ընդմիշտ անդամալույծ էր դարձել, տնտեսությունը և փողը խլել էին բժշկական աշխատողները։ Ինքն էլ կանգնել է ճանապարհին և խնդրում է նստելու ուրիշի մեքենան։ Միակ բանը, որ մնացել է՝ դա աջ ձեռքի վեր տնկած բութ մատն է։
Միստեր Ադամսը հանկարծակի բռնեց Ռոբերտսի ձեռքը և թափահարեց։ ― Գուդ բոյ, ― քրթմնաջաց նա և շուռ եկավ։ Լավ տղա։
Ռոբերտսը պահեց թերթի կտրվացքը և լռեց։ Տեսքից նա քսանութ տարեկան էր։ Մի հանդարտ երիտասարդ, գեղեցիկ առնական դեմքով և սև աչքերով։ Փոքր֊ինչ սապատովոր սապատավոր քիթը մի քիչ հնդկացու տեսք էր տալիս նրան։ Ռոբերտսը իսկույն բացատրեց, որ, իրոք, իր մեջ մի քառորդ հնդկական արյուն կա։
Գրողը տանի այդ տեխասցիներին։ Նրանք կարողանում են կովեր արածացնել և տանել ճակատագրի հարվածները։ Բայց միգուցե հնդկացու արյան խարնուրդն է մեր ուղեկցին դարձրել այդպես ստոիկորեն հանգիստ։ Ֆրանսիացին կամ իտալացին նրա փոխարեն գուցե և ընկներ կրոնական խելացնորության մեջ, և միգուցե նզովեր աստծուն, բայց ամերիկացին հանգիստ էր։ Նրան խնդրեցին պատմել իր մասին, նա էլ պատմեց։
― Այո՛, ― ասաց Ռոբերտսը, ― ես լսել եմ ռուսների մասին, բայց նրանց վերաբերյալ ոչինչ չգիտեմ։ Բայց իմ կինը թերթեր կարդում է, հավանորեն նա կիմանա։
Այստեղ մենք հասկացանք, որ նա մեզ հարձուփորձ հարցուփորձ չէր անում բնավ ոչ այն պատճառով, որ ավելորդ նրբանկատուցյուն նրբանկատություն էր դրսևորում։ Ընդհակառակն, ամերիկացիները նույնիսկ փոքր֊ինչ կոպիտ են։ Ո՛չ, պարզապես նրան այդ չէր հետաքրքրում, ինչպես, ամենայն հավանականությամբ, չէին հետաքրքրում ոչ մերձակա Մեքսիկան, ոչ իր Նյու֊Յորքը։
Մենք նախաճաշելու կանգ առանք Սանտա֊Ռոզայից ոչ հեռու, երկաթուղային արևախանձ մի կայարանի ավանում։ Այն հաստատության տերը, որտեղ մենք կերանք պանիրով սանդվիչ՝ պահածո ապուխտի հետ միասին, ոսկրոտ, մեծ քթով մեկսիկացի էր։ Սանդվիչներ պատրաստում էին ինքն ու իր կինը, որը ոչ մի բառ չգիտեր անգլերեն, և որդին, հեծյալի ծուռ ոտքերով և կովբոյի պղնձազարդ գոտիով նիհար տղան։ Մեքսիկական ընտանիքը սանդվիչներ էր պատրաստում այնպիսի վիճաբանություններով և աղմուկով, ասես ժառանգություն էին բաժանում։ Ամերիկյան բանիմաց, հանգիստ «սերվիսը» չքացավ, ասես երբեք էլ չէր եղել։ Ի դեպ, սանդվիչի համար էլ երկուտակ թանկ վերցրին սովորական արժեքից։ Ավանի գլխավոր փողոցի վրա էր գտնվում հնդկական իրերի խանութը․ ցուցափեղկում դրված էին տնայնագործական վերմակներ, նախշազարդ կճուճներ և գլանաձև մեծ քթերով հնդկական աստվածներ։ Երկաթուղային բոլոր այդ հարստությունը լուսավորված էր նոյեմբերյան տաք արևով։ Սակայն տաքությունը իսկական չէր և ոչ էլ ամառային, այլ մի տեսակ թուլացրած, ասես կոնսերվացված լիներ։
Ավանից, ուր քիչ առաջ մենք ման էինք գալիս օտարերկրացու հպարտ տեսքով, մի քանի մղոն հեռավորության վրա մեզ հետ տեղի ունեցավ առաջին ավտոմոբիլային պատահարը։ Քիչ մնաց ընկնեինք առուն։
Չէնք Չենք պատմի, թե ինչպես պատահեց։ Այսպես թե այնպես այնքան էլ նրբագեղ բան չէր դա։ Չենք ասի նաև, թե ով էր դրա մեղավորը։ Բայց կարող ենք երաշխավորել, որ դա ոչ միսիս Ադամսն էր, ոչ նրա ամուսինը։ Մի բան միայն կարելի է ավելացնել մեր օգտին։ Երբ մեքենան սողում էր դեպի առուն, ոչ ոք մեզանից երկինք չկարկառեց իր ձեռքը, հրաժեշտ չտվեց իր մերձավորներին և ծանոթներին։ Բոլորն իրենց պահում էին ինչպես կարգն էր։ Լարված լռել էինք, հետևելով, թե ուր է ընկնելու մեքենան։
Սակայն ավտոմոբիլը շուռ չեկավ։ Ուժեղ թեքվելով, հենց ուղիղ եզրին կանգ առավ։ Մենք զգուշությամբ դուրս սողացինք, դժվարությամբ հավասարակշռություն պահպանելով (հոգեկան նույնպես)։
Մեր փրկիչը մեզ բարի ճանապարհ ցանկացավ և մեկնեց։ Հրաժեշտի պահին նայեց միսիս Ադամսի կողմը և փնթփնթաց, որ ավտոմոբիլն, այնուամենայնիվ, պետք է վարի տղամարդ, և ոչ թե կին։ Միսիս Ադամսը իրեն պահում էր իսկական լեդիի պես։ Նրա մտքովն անգամ չանցավ ասելու, թե մեքենան ինքը չէր վարում։
Մեզ ճանապարհի վրա քաշող ամերիկացին չուզեց նույնիսկ լսել մեր շնորհակալությունը։ Ճանապարհին օգնելն Ամերիկայում ինչ֊որ մի առանձնահատուկ արիություն չի համարվում։ Եթե մեր փրկիչն ինքն ընկած լիներ դժբախտության մեջ, նրան նույնպես սուսուփուս ու արագ կօգնեին, ինչպես ինքն օգնեց մեզ։ Օգնության համար փող առաջալկելու առաջարկելու մասին նույնիսկ խոսել չի կարելի։ Դրա համար կարող են սոսկալի հայհոյել։
Երկու օր անց ինքներս հանդես եկանք փրկչի դերում։
«Բարի գալուստ Նյու֊Մեքսիկո»
Հենց այդտեղ էլ, կամարի մոտ մեզանից քսանչորսական ցենտ կլպեցին մի գալոն բենզինի համար։ Նյու֊Մեքսիկոյում բենզինն ավելի թանկ արժե, քան Տեխասում։ Հյուրընկալ ողջյունը ողջյույնը փոքր֊ինչ թունավորված էր առևտրական նեխահոտով։ Տարբեր նահանգնոերում բենզինը տարբեր գին ունի՝ գալոնի համար տասնչորսից մինչև երեսուն ցենտ։ Ամենից թանկ արժե, իհարկե, անապատներում, ուր ստիպված են հեռվից բերել։ Եվ հաճախ նահանգների սահմաններում կարելի է տեսնել այսպիսի պլակատ․
«Բենզինի պաշար վերցրեք այստեղ։ Արիզոնի նահանգում չորս ցենտով թանկ արժե»։
Մենք արագ ու աննկատելի անցանք ճոճաթոռների մեջ նստած մարդկանց կողքով, լվացվեցինք և դուրս եկանք փողոց, ընթրելու մի տեղ գտնելու համար։
Այդ տեսակի գործողությունների մեջ մեզանում շատ ավելի սիստեմատիկություն էր նկատվում, քան հյուրանոց որոնելիս։ Նահանգներում ապրելու մեկուկես ամսվա ընթացքում մեզ այնքան էր ձանձրացրել ամերիկյան խոհանոցը, որ պատրաստ էինք ստամոքսներս ընդունել ամեն մի կերակուր՝ իտալական, չինական, հրեական, միայն ոչ «բրեկֆեստ նամբր թու» կամ «դիներ նամբր ուան», միայն թե ոչ այդ համարակալված, ստանդարտացված և կենտրոնացված սնունդը։ Եթե կարելի է ուտելու բնագավառում ընդհանրապես խոսել վատ ճաշակի մասին, ապա ամերիկյան խոհանոցն անպայման հանդիսանում է վատ, անհեթեթ և էքսցենտրիկ ճաշակի արտահայտություն, որը կյանքի է կոչել այնպիսի վիժվածքներ, ինչպիսիք են քաղցրաղի վարունգը, ֆաներայի պնդուցյան պնդության տապակած խոզապուխտը կամ սպիտակությամբ կուրացնող և բոլորովին անհամ (ո՛չ, բամբակի համ ունեցող) հացը։
Ուստի և քնքշությամբ նայեցինք «Օրիջինել Մեքսիկալ ռեստորան» ― «Իսկական մեքսիկական ռեստորան» լուսացայտ ցուցանակին։ Ցուցանակը երանություն էր խոստանում, և մենք արագ ներս մտանք։
Նահանգապետի հին պալատի երկարավուն շենքում այժմ տեղավորված է Նյու֊Մեքսիկոյի թանգարանը, որի նմուշները բավական լավ պատկերացում են տալիս հնդկական, իսպանական և մեքսիկական նյութական մշակույթի մասին։ Ամերիկացիները հնություններ քիչ ունեն, նրանք տարված են դրանցով, խնամքով պահպանում են և հնություններով հետաքրքրվող տուրիստների վրա չեն նայում որպես եկամտաբեր աղբյուրի։ Օ՜, ձեզ անվերջ ցույց կտան, կբացատրեն, կապահովեն տպագիր, հիանալի հրատարակած նյութերով։ Այդ ամենն անվճար։ Թանգարանի մուտքի համար էլ փող չեն վերցնում։
Քաղաքից դուրս խստաշունչ կարմիր բլուրների միջև կանգնած է Ռոկֆելյերյան Ռոկֆելլերյան մարդաբանության ինստիտուտի հիանալի շենքը։ Ինստիտուտը պահվում է Ռոկֆելլերի որդիներից մեկի միջոցներով։ Բայց ի՞նչ կլիներ, եթե Ռոկֆելլերի որդին մարդաբանությամբ չտարվեր։ Այդ հարցին, թերևս չէր պատասխանի և ինքը՝ ինստիտուտի փոխ֊դիրեկտոր միստեր Չեմպենը, որը մեզ ծանոթացրեց ինստիտուտի աշխատանքների հետ։
Ցույց տալով հիանալի կազմակերպված պահեստարանները, որտեղ մետաղե բարակ դարակների վրա խնամքով շարված էին հնդկական նախշազարդ ամանեղենի հարուստ հավաքածուները, մառանները, ուր դրված էին հնդկական գորգեր և գործվածքներ, որոնց պահպանելու համար հատուկ ջերմություն է պահանջվում, լաբորատորիաներ, ուր երիտասարդ գիտնականները մտաղբաղ նստած են արտաքուստ սովորական քարերի առջև․ ցույց տալով այդ ամենը, միստեր Չեմպենը, հոյակապ, եռանդուն և վտիտ, ամերիկյան դեմքով ասաց․
― Հնդիկներին վիճակված է վերանալ։ Մենք հիանալի ուսումնասիրում ենք նրանց, բայց քիչ բան ենք անում, որպեսզի նրանք պահպանվեն որպես ազգություն։
Մենք մայր տաճար ընկանք ցերեկվա ժամը մեկի մոտերքը, բայց քահանան այնքան սիրալիր էր, որ մի քիչ հետաձգեց իր ճաշը։ Նա բացեց տաճարը, արագ և ճարպկորեն ծնրադրեց և ոտքի ելնելով, առաջնորդեց տեսնելու իսպանական հրաշալի քանդակներով պատը։ Մենք կանգնել էինք փոշոտ, փոքրիկ մառանում, որտեղ խառնիճաղանջ վիճակում, ինչպես պատահի, դարակների վրա, հատակին, պահեստներում, դրված էին հիսուսների, աստվածածինների և սրբերի փայտե քանդակապատկերներ։ Դրանք շինված էին պրիմիտիվ եղանակով և անօրինակ։ Այդ գունազարդ և ոեսկեզօծ ոսկեզօծ փոքրիկ արձաններն ապշեցնում էին իրենց կաթոլիկական հոյակապությամբ։
Իմանալով, որ եկել ենք Սովետական Միությունից, քահանան ավելի սիրալիր դարձավ։
― Ես էլ եմ կոմունիստ, ― ասաց նա, ― բայց, հարկավ, ոչ այնպիսին, ինչպիսին դուք եք։ Քրիստոսն ավելի քան մարդ էր։ Ուստի նա այնպես չի վարվում, ինչպես վարվում են մարդիկ։ Եվ մենք չենք կարող այդ մասին դատել։
Հազար հինգ հարյուր քառասունմեկ թվականին կառուցած սուրբ Միգուլեի հինավուրց եկեղեցու ավագ քահանան դուրս եկավ ֆրանսիացի՝ ֆրանցիսկյան կրոնավորներից։ Նրա մոտ գործերն առևտրական հիմքերի վրա էին դրված․ առաջին հերթին նա մեզանից վերցրեց յոթանասունհինգական ցենտ՝ դիտելու համար։ Եկեղեցու բուն շենքը շատ հին է, բայց բոլոր քանդակները նոր են, գերմանական գործարանային արտադրանք․ սակայն նրանք դուր են գալիս անհագ ավագ քահանային , և նա փութեռանդորեն հրավիրում էր մեզ հիանալ դրանցով, որից կարելի էր եզրակացնել, որ հարգարժան ֆրանցիսկացին արվեստից ոչինչ չէր հասկանում։
Նա ևս հարցրեց, որտեղից ենք եկել, բայց չխոսեց իր համոզմունքների մասին։ Ասաց միայն, որ իրենց Ֆրանցիսկյան միաբանությունն այժմ Ռուսաստանում ոչ մի աշխատանք չի տանում, և առաջարկեց գնել սուրբ Միգուելի եկեղեցու տեսարաններով գունավոր բացիկներ։
― Այդ հիանալի է, ― շարունակեց բանաստեղծը։ ― Ես անձամբ մտերիմ էի Տվենի հետ և հիմա կարող եմ ձեզ մեծ հաճույք պատճառել։ Տվենը մի ժամանակ նվիրել է ինձ իր լուսանկարը՝ չափածո ձոնով։ Մարկ տվենի ոտանավորները շատ հազվագյուտ բան են, և ձեզ՝ նրա մոլի երկրպագուների համար, հետաքրքիր կլինի կարդալ նրա բանաստեղծությունները։
Եվ նա քարշ տվեց մեզ սանդուխքի աստիճաններով, որի բալոր բոլոր պատերից կախված էին ամերիկյան և ոչ ամերիկյան գրողների լուսանկարներ։ Մենք բարեղճորեն դիտեցինք Տվենի դիմանկարը և լսեցինք բանաստեղծական ձոնը։
Մենք շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք միստեր Բիների մոտ և նրանից ստույգ իմացանք, թե վաղը հատկապես ուր պետք է գնալ, հնդկացիներին տեսնելու համար։
Միստեր Բիները ասաց, որ երեք՝ հնդկական, իսպանական և մեքսիկական հին քաղաքակրթությունների կենտրոնում տեղավորված Սանտա֊Ֆեում ապրում են շատ գրողներ, նկարիչներ, բանաստեղծներ։ Նրանք այստեղ են փախչում ժամանակակից Ամերիկայից։ Բայց Ամերիկան ընկնում է նրանց հետևից։ Բանաստեղծների և նկարիչների հետքերով Սանտա֊Ֆե նետվեցին միլիոնատերերը։ Նրանք իրենց համար կառուցեցին շքեղ ամառանոցներ և նույնպես շնչում են հին քաղաքակրթության բուրմունքը, նախապես հագենալով միանգամայն ժամանակակից դոլարներով։
Այստեղ է ապրում նաև հայտնի արդյունաբերող Մակ֊Կորմիկը, որը շատ ձեռնարկություններ ուներ հին Ռուսաստանում։ Վերջերս նա որպես տուրիստ մեկնել էր Սովետական Միություն, մնացել տասնմեկ օր և վերադառնալուց հետո Սանտա֊Ֆեում դասախոսություններ էր կարդում իր ուղևորության մասին, որոնց մեջ ավելի շատ տեղեկուցյուններ տեղեկություններ էր տրվում «Ինտուրիստի» մասին, որովհետև այդ կարճ ժամանակամիջոցում ուրիշ ոչ մի բանի հետ չէր կարողացել ծանոթանալ։
Այստեղ արդեն այնքան միլիոնատերեր են հավաքվել, ասաց Ուիտեր Բիները, որ ժամանակն է որևէ ուրիշ տեղ գնալու։ Ասենք, նրանք այնտեղ էլ կգան։ Նրանցից փրկություն չկա։
Մենք թողեցինք Սանտա֊Ֆեն և «Մոնտեզումա» հյուրանոցն իր թշշացող ջեռուցումով։ Առավոտյան կողմ այն զրոյից բարձր երեսուն աստիճան էր թշշացրել, և մենք ագահորեն թարմ օդ էինք շնչում՝ լեռնային ճանապարհով սլանալիս։
Մենք գնում էինք այստեղ դեռևս փոքր, կանաչ գետակի՝ Ռիո֊գրանդեի երկայնքով, և մի քանի տասնյակ մղոն անցնելուց հետո հայտնվեցինք հնդկական Սան֊Իլդեֆոնսո գյուղում։ Իսպանական այդ ճոխ անվան հետևում ոչ կաթոլիկական մայր եկեղեցի կար, ոչ հոգևոր հոգևորականներ, ոչ կաստիլյան զտարյուն երիտասարդներ։ Փոքրիկ հրապարակը շրջապատված էր կավածեփ տներով։ Նրանցից ամեն մեկի մոտ գետնի վրա երևում էր գմբեթաձև կառուցվածք։ Դրանք վառարաններ էին, օջախներ։ Հրապարակի մեջտեղում կանգնած էր մի հսկա կնիկ։ Ձաղ Չաղ կրծքին իջած երկու մեծ ծամերը հյուսված էին բրդյա կարմիր ու կանաչ թելերով։ Մսեղ ականջների վրա երևում էին ականջօղերի անցքերը։
Երբ նրան հարցրինք հնդկացի Ագապիտո Պինայի մասին, որի հետ ծանոթանալու խորհուրդ էր տվել միստեր Բիները, պարզվեց, որ այդ կնիկը հենց Ագապիտո Պինան է որ կա և որ նա ամենևին կնիկ չէ, այլ չաղ հնդկացի՝ կնկա կերպարանքով։
Ճանապարհն անցնում էր տափակ, կտրված գագաթներ ունեցող կարմիր պեմզայի լեռների միջով։ Նրանց գույնը զարմանալի կերպով նման էր Ագապիտո Պինայի մաշկի գույնին, մեղմ֊կարմիր, հին, մթագնած կարմիր գույն։ Հնդկական մաշկի կարմրությունը բոլորովին առանձնահատուկ կարմրություն է։ Դա իրենց ծակոտեն ժայռերի գույնն է, աշնանային բնության գույնը։ Նրանց բնությունն էլ կարմրամորթ է։
Խոնավ օր էր, լալագին, միաժամանակ աշնանային և ձմեռային։ Սկզբում ձյուն էր գալիս, հետո անձրև մաղեց, օրվա վերջում մառախաուղ մառախուղ պատեց։ Ֆառերը լուսավորում էին աղոտ, ավտոմոբիլներ գրեթե չէին հանդիպում։ Մենք մենակ էինք հնդկական ահեղ բնության մեջ։ Խոր ներքևում անընդմեջ և ցածրաձայն աղմկում էր Ռիո֊գրանդեն։
Տաոս հասնելով, մենք կանգ առանք կեպտեն Օ"'Խեյի գորշ և երկնագույն կեմպում։ Հաղթանդամ կեպտենը վերցրեց բանալիները և մեզ տարավ խցիկները ցույց տալու։
Նա իսկապես որ կապիտան էր, ծառայում էր ամերիկյան բանակում։ Թողել էր զինվորական ծառայությունը․ ձանձրացել է։ Այստեղ, Տաոսը դուր է գալիս նրան։ Գործերը լավ են գնում, տարվա ութ ամիսը կեմպը լիքն է լինում։ Կեպտենն ու իր կինը չեն տխրում։ Ամեմ օր կեմպում նոր մարդիկ են իջևանում, տեսնում ես աշխարհի բոլոր ծայրերից եկած մարդկանց, երեկոները կարելի է շաղակրատել, հետաքրքիր զրուցակից գտնել։
― Ավելի լավ է կեմպի տեր լինել, քան բանակի կապիտան, ասաց միստեր Օ"'Խեյը, դուռը բացելով, ― իսկ մեծ ճանապարհի մոտ կյանքն ավելի հետաքրքիր է, քան մեծ քաղաքում։
Կեպտենն իր հիմնարկությունը օրինակելի էր պահում։ Մաքուր սենյակների պատերը նախշած էին հնդկական կարմրակապույտ զարդաքանդակներով, ցածրիկ, փափուկ անկողիններ էին դրված, հաստլիկ բուրժույ֊վառարանի մոտ դարսված էին խնամքով պատրաստված տաշեղները և դրված էր ածխով մի դույլ։ Դույլից դուրս էր ցցված բուխարիկի ունելին, որպեսզի անցորդը ածուխը ձեռքերով չվերցնի և չկեղտոտվի։ Պստլիկ խոհանոցում դրված էր գազի պլիտա, երկու օջախով։
Յուրաքանչյուր խցիկի կողքին կար փոքրիկ գարաժ՝ մեկ մեքենայի համար։ Ինչպես գրեթե միշտ, Ամերիկայում գարաժը չեն փակում։ Օ"'Խեյի կեպտենի գարաժները նույնիսկ դրսի դուռ չունեին։ Տեսականորեն ընդունվում է, որ ձեր մեքենան կարող են գողանալ, բայց իրականում այդպիսի բան շատ հազվադեպ է պատահում։ Ո՞վ պիտի գիշերով հևիհև դուրս բերի փակ մոտորով մեքենան, համարը փոխի, ոստիկաններից թաքնվի։ Բարդ է և անշահավետ։ Դա կարգին գողի զբաղմունք չէ։ Հաշիվ չկա։ Ա՜յ, եթե փող դրված լիներ։
Միստեր Ադամսը բազմիցս ծավալվում էր այդ թեմայի շուրջ։
Կրակի ցոլքը սահում էր նրա դեմքի մաշված կարմիր մորթու վրայով։ Այդպես, փակ աչքերով նստած, նա նմանվում էր կենդանաբանական այգում նիրհող բազեի, որը երբեմն միայն բացում է կոպերը, որպեսզի ատելությամբ և ձանձրույթով նայի իր վանդակը շրջապատած մարդկանց կամ կտցով պոկի լատինական մակագրությամբ տախտակը, որը վկայում է այն մասին, որ ինքը, իրոք, բազե է՝ լեռան կատարների տիրակալը։
Մեր առջև նստել էր մեկը նրանցից, ով մի ժամանակ ծխել է խաղաղուցյան խաղաղության ծխամորճը կամ «կանգնել պատերազմի արահետին», արյունռուշտ և ազնիվ հնդկացի։ Ինչ կա որ, ոչ կապիտան Մայն Ռիդը, ոչ Գաստոն Էմարը չեն խաբել մեզ։ Մանկության օրերին հենց այդպես էլ պատկերացնում էինք հնդկացիներին։
Նա չպատասխանեց մեր «իվնինգներին»։ Դեմքն առաջվա պես կրակին էր դարձված։ Ի պատասխան մեր խոսքի, որ ուզում ենք գյուղը դիտել, նա անտարբեր և հազիվ նկատելի կերպով գլխով արեց, ոչ մի խոսք չասելով։ Մեզ մոտեցավ երիտասարդ մի հնդկացի և ասաց, որ նահանգապետը շատ ծեր է և թույլ, որ նա մեռնում է։
Հինգ րոպեի ընթացքում մենք անցանք մի քանի հարյուր տարիներ, որոնք հնդկական գյուղը բաժանում են Տաոսից։ Քաղաքում շողշողում էին խանութները, ճամփեզրին կանգնած էին ավտոմոբիլներ, կրպակում բովում էին իսկական ամերիկյան պապ֊կորն, դեղատնում մատուցում էին նարնջի հյութ, ամեն ինչ ընթանում էր իր կարգով, ասես ոչ մի հնդկացի աշխարհիս երեսին չի եղել։
Մենք դուրս եկանք քառակուսի հրապարակը, որին իբրև զարդ էր ծառայում «Դոն Ֆերնանդո» անունով անտիկվարառեստորանային հաստատությունը։ Երկաթուղուց հեռու ընկած և ընդամենը երկու հազար բնակիչ ունեցող այդ քաղաքի համար ռեստորանը շատ լավն էր։ Այստեղ մատուցում էին լուռումունջ , ջահել հնդկուհիներ, որոնց հետևում էր վիլենցի հրեայի տխուր դեմքով մի մարդուկ։ Հենց նա էլ պատվեր ընդունեց մեզանից։ Նա հենց ինքը դոն Ֆերնանդոն էր։ Մեր կանխորոշումը հաստատվեց միայն կիսով չափ։ Ֆերնանդոն իրոք հրեա էր, բայց ոչ վիլենցի, այլ շվեյցարացի։ Այդպես նա ինքն ասաց։ Ինչ վերաբերում է հանգամանքներին, որոնց դրդմամբ ձեռք է բերել դոն կոչումը, այդ մասին նա լռեց, բայց պետք է ենթադրել, որ եթե առևտրական շահերը պահանջեին, ապա նա առանց որևէ վարանումի իրեն գրանդ կկոչեր։
Նա մեզ պատմեց, որ Տավոսի երկու հազար բնակիչներից մոտ երկու հարյուրն արվեստի մարդիկ են։ Նրանք նկարում են, ոտանավորներ գրում, սիմֆոնիաներ ստեղծում, ինչ֊որ բան քանդակում։ Նրանց այստեղ հրապուրում է իրադրությունը․ վայրի բնությունը, հնդկական, մեքսիկական և պիոներ֊ամերիկյան մշակույթների միմյանց շղթայվելը, ինչպես նաև կյանքի էժանությունը։
― Դե լավ, միշտ դու ես իրավացի։ Բայց և այնպես ուզում եմ իմանալ, ինչի՜ ես դու ձգտում։
Ո՛չ, ոչ Բեկկի, այդպես չի կարելի ասել։ Պետք է խոհեմ լինել, օ՜, նո՛։ Ես նախազգուշացնում եմ ձեզ, պարոնա՛յք, մեզ վտանգ է սպառնում։
― Բայց և այնպես ի՞նչ ես ուզում, ― հարցրեց միսիս Ադամսը ձայնը չբարձրացնեկով։ ― Ուզում ես, որ ե՞տ վերադառնանք։
Ու նորից սկսվում էր՝ «իես, մեմ» և «նո, մեմ»։
Ընդհանուր հաշվով մինչև ցերեկվա ժամը հինգը ինֆորմացիա էինք վերցնում և Սանտա֊Ֆեից դուս դուրս եկանք աղջամուղջին, որն ավելի սաստկացրեց միստեր Ադամսի երկյուղը։ Մինչև Ալբուկերկ նա լուռ էր։ Անշուշտ նրա անհանգիստ հոգին ճնշված էր ծանր կանխագուշակումից։
Բոլորովին մթնեց։ Մեր գունատ ֆառերը, որոնք մեծ փութեռանդությամբ պատրաստվել էին Ֆորդի գաճաճ գործարանում, դժվարությամբ էին ճեղքում ջրով հագեցած մառախուղը։
Ժայռոտ լեռներն այդպես էլ մնացին մեր հիշողության մեջ․ նոյեմբերի քսանյոթի գարնանային լուսավոր և ցուրտ օր, կանաչավուն և թափանցիկ երկնքում սլանում են փոքր ու խիտ ամպեր, բարձրավանդակի եզրերին ցանկապատի պես հավասար դուրս են ցցվել գորշ և կապույտ ժայռեր։ Հետևում, ցածրում, Տեխասն է, Չիկագոն, Նյու֊Յորքը, Ատլանտիկ օվկիանոսը, Եվրոպան։ Առջևը, ներքևում՝ Կալիֆոռնիան, Խաղաղ օվկիանոսը, Ճապոնիան, Սիբիրը, Մոսկվան։ Մենք մինչև կոճերս կանգնել ենք սառցե խյուսի մեջ և անշնորհք կերպով շղթա ենք հագցնում պինդ, ջրով մաքուր լվացված անվադողին։
Մի ժամ անց շղթաները հագցաված հագցված էին, և միսիս Ադամսը միացրեց մոտորը։ Լեռնանցքի ամենաբարձր կետում երևաց կիսախարխուլ գերանակապ մի խրճիթ՝ «Սրճարան֊բար» ցուցանակով։ Այնտեղ առևտուր էր անում բրիջ, սապոգներ և կարճ թևքերով բարակ կոֆտա հագած մի աղջիկ։ Թեև շուրջը բազում մղոնների վրա ոչ մի բնակելի շենք չկար, աղջկա արտաքինը, այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէր կարելի գյուղական անվանել։ Դա տիպիկ նյույորքյան, չիկագոյան կամ ամարելյան սրճարանի աղջիկ էր․ խիտ գանգրացում, կարմիր քսած այտեր, փետրած հոնքեր, լաքած եղունգներ և աշխատելու անթերի պրոֆեսիոնալ հմտություն։
Մենք մեկական բաժակ ջին խմեցինք, տաքացանք և ճամփա ընկանք, մոռանալով մեր բոլոր դառնությունները։
«Ճանապարհը նորոգվում է։ Դետուր՝ տասնմեկ մղոն»։ Դետուր նշանակում է շրջանցում։ Ճիշտն ասած հենց այստեղ է, որ վրա հասավ այն հազվադեպ դեպքը, երբ Ամերիկայում կարող են հարկավոր լինել շղթաներ։ Բայց շղթաներից մեկն արդեն չկար։ Հենց այդ շրջանցումի մեջտեղը, որ բաղկացած էր թրջված վարդագույն կավից, շեղ կանգնել էր «Մոխրագույն արագընթաց» ընկերության կապտագույն երկհարկանի ռեյսային ավտոբուսը, որը գնում էր Լոս֊Անժելոս։ Եթե խրվել մնացել է այդ հզոր մեքենան, ապա ի՞նչ կլինի մեզ հետ։ Ավտոբուսը կանգնել էր փոքր֊ինչ թեքված, ինչպես խութերի հանդիպած նավ։ Նրան օգնության էր գալիս վառ դեղին թրթուրավոր մի տրակտոր՝ ճանապարհային գութանը։
Մեր առջևից արդեն մի քանի ժամ էր, որ գնում էր տարօրինակ մի արարած, որին միայն խաթեր համար կարելի էր ավտոմոբիլ անվանել․ ավտոմոնիլ ավտոմոբիլ չէր, այլ ավտո֊վիգվամ վառարանի ժանգոտած ծխնելույզով և քամուց փողփողվող պատառոտված բամբակե վերմակներով, որոնք երևակայական խցիկի պատերն էին կազմում։ Ներսում երևում էին մետաղյա մի բաք և մեծ, կեղտոտ երեխաներ։
Ի զարմանս մեր, ավտո֊վիգվամը համարձակ մտավ խոր ու փափուկ ցեխի մեջ։ Մենք հետևեցինք նրան։ «Մոխրագույն արագավազի» պատուհաններից դուրս էին նայում ձանձրացող ուղևորները։ Հավանաբար այս տասնմեկ մղոնները վատթարագույն էին Ամերիկայում և պետք էր ունենալ առանձնահատուկ ավտոմոբիլային բախտ դրանք հաղթահարելու համար։ Համենայն դեպս, Ամերիկայում ամբողջ ուղևորության ընթացքում մենք այլևս ոչ մի անգամ ճանապարհի նման վատ հատված չտեսանք։
― Երկար, երկար երշիկի․․․ գիտեք, միստերներ, կա այդպիսի միլանյան երշիկ, շատ համեղ։
Գնալով ավելի շատ էինք ուտել ուզում։ Անցնելով, ինչպես միստեր Ադամսը նկատեց, տաք սւպով սուպով ափսեի նմանվող գեղատեսիլ ժայռի կողքով, մենք հասկացանք, որ մեռնում ենք սովից։
Սակայն մի նոր պատահար շեղեց մեր մտքերը։ Ադամսը անզգուշաբար բացեց դռնակը և հանդիպակաց օդի մրրիկը քիչ մնաց նրան վայր գցեր մեքենայից։
Բայց մարտ տեղի չունեցավ։ Մեր հակառակորդն իր հանցանքը ժխտելու մտադրություն էլ չուներ և շեշտը դնում էր գլխավորապես «անիծյալ արգելակների» վրա։ Նա այնպես էր շփոթվել պատահարից, իսկ մեզ պատճառած վնասներն այնքան չնչին էին, որ մենք որոշեցինք դատարան քարշ չտալ նրան, և բաժանվեցինք որպես բարեկամներ։
Գալոպ քաղաքը շատ բան տվեց մեզ Ամերիկան հասկանալու համար։ Ճիշտն ասած, այդ քաղաքը բոլորովին չէր տարբերվում մյուս փոքրիկ քաղաքներից և գրողի անելիքը խիստ թեթևանում է, քանի որ քաղաքի արտաքինը կարելի է չնկարագրել։ Մի քանի տարով բացակայած որևէ հին գալոպցի դժվար թե ճանաչեր իր հայրենի քաղաքը, քանի որ չկա ոչ մի նշան, որով կարողանար ճանաչել։ «Ո՞ր քաղաքն է» կհարցներ նա գլուխը ավտոմոբիլից դուրս հանելով։ Եվ իմանալուց հետո միայն, որ ինքը, իրոք, Գալոպումն է գտնվում և ոչ թե Սպրինգֆիլդում կամ Ժնևում, կսկեր համբուրել հայրենի հողը (ասֆալտը)։ Հենց այդ օրիգինալության բացակայությամբ է նշանավոր Գալոպ քաղաքը։ Եթե ամերիկացիները երբևէ թռչեն լուսնի վրա, այնտեղ անպայման ճիշտ այնպիսի քաղաք կկառուցեն, , ինչպիսին Գալոպն է։ Չէ որ Նյու֊Մեքսիկոյի լուսնկա անապատում կանգնած է բենզինային այդ օազիսը իր Մեյն֊սթրիթով, «Մանհետեն֊սրճարանով», որտեղ կարելի է խմել պոմիդորի հյութ, ուտել խնձորով կարկանդակ և ավտոմատի մեջ հինգ ցենտ գցելով, լսել գրամաֆոն կամ մեխանիկական ջութակ, իր հանրախանութով, որտեղ կարելի է գնել ժանգագույն թավշյա շալվարներ, գուլպաներ, փողկապներ և կովբոյական վերնաշապիկ, իր ֆորդի ավտոմոբիլների խանութով, կինեմատոգրաֆիկ, որտեղ կարելի է տեսնել հարուստների կամ բանդիտների կյանքից վերցրած նկար, և դեղատնով, որտեղ լեհ պորուչիկների պես ձգված ու պճնագեղ աղջիկներն աշխատանքի գնալուց առաջ ուտում են գեմ ենդ էգգ։ Լավ քաղաք է Գալոպը։ Նրան չեն հետաքրքրում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի իրադարձությունները։ Մինչև իսկ ամերիկյան գործերով էլ Գալոպն այնքան մտահոգված չէ։ Նա հպարտ է նրանով, որ իր վեց հազար բնակիչներով ոււնի ունի տաք և սառը ջուր, լողարաններ, դուշ, սառնարաններ և արտաքնոցներում տուալետի թուղթ․ ունի նույն կոմֆորտը, ինչ ունեն Կանզաս֊սիթին կամ Չիկագոն։
Թեև ժամը երեքը դեռ չկար, բայց միստեր Ադամսը համոզեց մեզ ճանապարհը չշարունակել։
Որքան առաջ էինք շարժվում Կալիֆոռնիայի ուղղությամբ, որքան արդեն ավելի էր տաքանում, իսկ երկինքը դառնում պարզկա ու կապուտակ, այնքան առատ էր լինում արհեստական ձյունը, ստվարաթղթից տոնածառերը, ալեհեր մորուքները, այնքան լայնանում էր ծննդյան նվերների գնման ապառիկը։
Մենք անցանք Արիզոնիզոնի Արիզոնի սահմանը։ Անապատի ծակող և ուժեղ լույսը փռվել էր Ֆլագստաֆ տանող հրաշալի ճանապարհի վրա։ Ռեկլամային ձանձրացնող պլակատները գրեթե անհետացան, և միայն մեկ֊մեկ կակտուսի կամ դեղնած դաշտագլորի հետևից գլուխը դուրս էր հանում փայտի վրա փակցված «Կոկա֊կոլա» անպատկառ պլակատը։ Գազոլին կայանները գնալով ավելի սակավ էին հանդիպում։ Փոխարենը տեղի բնակիչների շլյապաները գնալով ավելի էին լայնանում։ Մենք երբեք չէինք տեսել և հավանորեն չենք տեսնի այդպիսի մեծ շլյապաներ, ինչպես Արիզոնում, անապատների և կենյոնների երկրում։
Հազիվ թե աշխարհում գտնվի ավելի վեհատեսիլ և ավելի գեղեցիկ բան, քան ամերիկյան անապատը։ Մի ամբողջ շաբաթ մենք սլանում էինք նրանով՝ հիանալուց չհոգնելով։ Մեր բախտը բանեց։ Անապատի ձմեռը, դա նույն պայծառ ու մաքուր ամառն է, միայն առանց ճնշող շոգի և փոշու։
Մենք մտանք փշալարով շրջափակված քարացած անտառի արգելավայրը։ Սկզբում առանձնապես ոչինչ չնկատեցինք, բայց ավելի ուշադիր նայելով, տեսանք, որ ավազի և խճաքարի մեջ ցցված են կոճղեր և ընկած են ծառի բներ։ Ավելի մոտ գնալով, տեսանք, որ խիճն էլ քարացած անտառի փշրանքներ է ներկայացնում։
Այստեղ, սրանից մի քանի տասնյակ միլիոն տարիներ առաջ անտառ է եղել։ Ոչ վաղուց այդ անտառը գտել են, գետնատապալ քարացած ծառաբների վիճակում։ Դա մի ափշեցուցիչ տեսարան է, անապատի մեջտեղը, մեծագույն լռության մեջ ընկած են ծառի բները, որոնք պահպանել են ամենասովորական կարմրադարչնագույն ծառաբների արտաքինը։ Միլիոնավոր տարիների պրոցեսս պրոցես է ընթացել ծառի մասնիկները աղի, կրի, երկաթի մասնիկներով փոխարինելու։ Ծառերը ձեռք են բերել մարմարի կարծրութկուն։
Արգելանտառում կառուցված է մի փոքրիկ թանգարան, որտեղ մշակում են քարացած ծառի քոթուկները։ Դրանք սղոցում են, ողորկում։ Կտրվածքի մակերեսը պահպանելով ծառի բոլոր գծերը, սկսում է փայլատակել կարմիր, կապույտ և դեղին երակներով։ Չկա այնպիսի մարմար և մալախիտ, որոնք իրենց գեղեցկությամբ կարողանան մրցել ողորկ, քարացած ծառի հետ։
Թանգարանում մեզ ասացին, որ այդ ծառերը 150 միլիոն տարեկան են։ Թանգարանն ինքը, հավանորեն, հազիվ մի տարեկան լիներ։ Դա մի փոքրիկ, բայց ըստ ամենայնի ժամանակակից շենք է՝ պատուհանների և դռների մետաղյա շրջանակներով, ջրմուղով, տաք ու պաղ ջրով։ Այդպիսի շենքից դուրս գալուց հետո սպասում ես, որ այստեղ կգտնես մետրոպոկիտեն, օդանավակայան և հանրախանութ, և գտնում ես անմիջապես, առանց անապատային, առնվազն մի քանի հարյուր մղոնները կտրել անցնելու։
Քարացած անտառի արգելանոցը խնամքով պահպանվում է, այնտեղից չի կարելի վերցնել և ոչ մի ավազահատիկ։ Բայց հազիվ էինք հեռացել արգելանտառի սահմաններից, երբ տեսանք տապալված քարացած ծառերից մի կերպ ցանկապատած գազոլին կայանը։ Հենց այստեղ էլ ծառակտորների աշխույժ առևտուր էր գնում՝ կտորը տասնհինգ ցենտ և ավելի գնով։ Ինչ֊որ մի միայնակ տնայնագործ, իր մոտորով (որ դռռում էր ողջ անապատով մեկ) տենդորեն հուշանվերներ էր պատրաստում՝ սղոցելով, տաշելով և ողորկելով։ Արժե՞ր արդյոք այդքան միլիոնավոր տարիներ պառկած մնալ, որպեսզի դառնար տգեղ մի կրցքազարդ՝ կրծքազարդ՝ «բարի հիշատակ» մակագրությամբ։
Մենք ծառի մի քանի կտոր դրեցինք ավտոմոբիլի մեջ և կենդանի պատկերացնելով , թե ինչպես մոտ ժամանակներում նրանք ճամպրուկների մեջ դրած անցնելու են օվկիանոսի վրայով, առաջ շարժվեցինք։
Գործարանից ոչ հեռու, ճամփեզրին, բութ մատը վեր ցցած, կանգնել էր ճամպրուկով մի մարդ։
Անցած երեք հարյուր մղոնը, տպավորությունները, անվերջ խոսակցությունները, վերջապես պատկառելի հասակն իրենց գործը տեսնում էին․ միստեր Ադամսը խիստ հոգնում էր, և նրա գործողությունների մեջ ինչ֊որ օղակ դուրս էր ընկնում։
Եթե իրիկվա կողմ միսիս Ադամսը խնդրում էր ամուսնուն, ճանապարհին որևէ մեկից ստուգել, թե արդյոք ճիշտ ուղղությամբ ենք գնում, ծերուկը սկսում էր անհանգիստ ֆռռալ իր տեղում։ Նրա շարժումներից կարելի էր դատել, որ չէր իմանում՝ ինչպես գործի անցնել։ Պարզապես մոռացել էր։ Հարկ էր, որ նա իջեցներ ապակին, գլուխը դուրս հաներ և «պարդն մի սըր» ասելով, որ նշանակում է՝ «ներեցեք ինձ», տեղեկանար ճանապարհի մասին։ Այդ ամենը նա ճշտապահորեն անում էր։ Եվ բացականչում էր՝ «պարդոն մի» ու փորձում էր գլուխը դուրս հանել։ Բայց ամենակարևորը՝ ապակին իջեցնելը, մոռանում էր։ Նրա մոտ այդ օղակը դուրս էր ընկնում։ Եվ ամեն անգամ ի վիճակի չլինելով հասկանալու, թե ինչու գլուխը դուրս չի գալիս, փորձում էր արմունկով ջարդել ապակին։ Ամերիկյան արտադրանքի ամրությունն էր միայն, որ միստեր Ադամսի ճակատն ու ձեռքերը փրկում էր կտրտվելուց։ Մենք սկսեցինք ընդհամրապես ընդհանրապես զգուշանալ իրիկվա կողմ նման հանձնարարություններ նրան անելուց։
Մենք արագ թափով շարժվում էինք անապատի ճանապարհով, որ նույն օրն ևեթ հասնենք Գրենդ֊կենյոն՝ Մեծ֊կենյոն՝ երկրագնդի աշխարհագարական աշխարհագրական մեծագույն հրաշալիքներից մեկը։
Մենք հոգնել էինք, ուստի և մոռացանք հսկել միսիս Ադամսին։ Նա իսկույն նկատեց այդ և հիսուն մղոն արագությունից անցավ վաթսունի։ Հետո ծածուկ նայեց մեզ և հինգ մղոն ևս ավելացրեց։ Այժմ մենք գնում էինք ժամում հարյուր կիլոմետրից ավելի արագությամբ։ Դա տիպիկ կանացի գիծ է։ Կինը միշտ էլ ձգտում է գնալ ավելի արագ, քան այդ պահանջում են հանգամանքները։ Օդը ոռնում էր՝ ծվեն֊ծվեն պատառոտվելով մեր մեքենայի արագությունից։
Նա գեղեցիկ ու ծաղրալի դեմք ուներ։ Փոքրիկ ու սև աչքերում ասես գրված էր․
«Էհ, ինչ հարկ կա հիմարություններ անել։ Գնանք, ավելի լավ է, խմենք որևէ տեղ։ Դա շատ ավելի հետաքրքիր է։ Չ՞եք Չե՞ք ուզում։ Այդ դեպքում ես, այնուամենայնիվ, կերգեմ։ Ձեր բանը վատ կլինի»։
Հաստլիկ տղան առաջվա պես թնդացնում էր իր բանջոն։ Կիթառը հնչում էր ցածրաձայն, և կովբոյը երգում էր, ավելի շուտ արտասանում իր երգերը, երբեմն անցնելով տիրոլյան ֆալցետի։ Հասարակ ու ծիծաղելի երգեր էին։ Ահա թե ինչ էր պատմում նրանցից մեկը․
― Միստերնե՛ր, ― ասաց Ադամսը, ― այլևս հապաղել չի կարելի։ Պետք է թափել ռադիատորի ջուրը և լցնել չսառչող խառնուրդ։ Գիշերներն արդեն ցրտել են, և ջուրը կարող է սառչել։ Մեր ռադիատորը գրողի ծոցը կգնա։ Այստեղ, պարկում մենք մեքենան կանգնեցրինք տաք գարաժում, բայց չեմ երաշխավորում, միստերներ, որ վաղն էլ մեզ այսպիսի գարաժ պատահի։
Գրենդ֊կենյոնի տաք գարաժում մենք տեսանք ինչ֊որ մեկի ավտոմոբիլը էքսիդենտից հետո։ Մեծ «բյուկի» կափարիչի մեջ ծառի հաստ ճյուղեր էին խրվել։ Մոտորը սեղմվել էր առջևի նստատեղին։ Մեքենայի ներսում ճյուղիկներ և կանաչ տերևներ էին թափված․ այս «բյուկի» վարորդը քնել էր ղեկի մոտ նստած։ Ամերիկայում պատահում է այդ։ Հարթ ճանապարհ, մեքենայի քուն բերող օրորում, ցերեկվա հոգնություն, և մարդն իր համար աննկատելի քնում է հիսուն մղոն արագության վրա։ Արթնացումը գրեթե միշտ ահավոր է լինում։ Մեր տեսած «բյուկը» այնպիսի ուժով էր խրվել ծառի մեջ, որ աղետի վայրում չէր լինում ջոկել՝ որտեղ է սկսվում «Ջենելալ Մոտորսի» ստեղծագործությունը և որտեղ է վերջանում բնության ստեղծագործությունը։ Որքան էլ տարօրինակ լինի քնած դրայվերը ոչ միայն կենդանի էր մնացել, այլև, ընդհանրապես, ոչ մի վնասվածք չէր ստացել։ Գարաժի տղան մեծալրջորեն արտահայտեց իր կարծիքը, թե մեքենայի տերն այսուհետև լինելու է ավելի ապահով տեղերում, քան շարժվող մեքենայում, օրինակ մահճակալի մեջ։ Մենք բոլորս նայեցինք միսիս Ադամսին։ Թեև նա երբեք չէր քնել ընթացքի պահին, բոլորիս դեմքերին գրված էր․ «այ, տեսում տեսնում եք» ― ասես մենք մի քանի անգամ արդեն բռնել ենք մեր դրայվերուհուն ղեկի մոտ խռմփալիս։ Այդ բանը մենք արեցինք, համենայն դեպս։
Քանի գնում, այնքան ավելի տպավորիչ և նորանոր դեկորացիաներ էին բացվում կենյոնի յուրաքանչյուր շրջադարձում։ Վաղորդյան երկնագույն և վարդագույն մշուշը ցրվեց։ Մենք կանգ առանք ճաղաշարի առջև և նայում էինք անդունդին։ Հիմա այն ծիրանագույն էր։ Մեր ներքևում՝ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր փոքր֊ինչ լուսավորված գետը։ Մենք որքան ուժ ունեինք բղավում էինք՝ արձագանք առաջացնելով։ Եվ մեր մոսկովյան ձայները երկար ժամանակ թռչկոտում էին ժայռերի վրայով, ետ վերադառնալով և տարածության մեջ հնչելով։
Գրենդ֊կենյոնից սկսվում էր նոր, տուրիստների կողմից չտրորված մի ճանապարհ։ Ազգային պարկի բարձրադիր և խիտ անտառները հետզհետե նոսրանում էին և, ի վերջո, բոլորովին անհետացան։ Նրանց փոխարինեցին դեղին ժայռերը, որոնք վերջանում էին նոր անապատը տանող վայրէջքով։ Ճանապարհը գահավիժում էր շեշտակի թեքուղիներով։ Այն պատկանում էր ամերիկյան ավտոմոբիլային ճանապարհների ամենանշանավոր տեսակին․ «scenic road» ― որ նշանակում է՝ գեղատեսիլ ճանապարհ։ Կառուցողները ոչ միայն շինել են դիմացկուն, լայն, հարմար և անձրևի դեպքում անվտամգ անվտանգ ճանապարհ, այլև հասել են այն բանին, որ նրա յուրաքանչյուր շրջադարձը ստիպեր ուղևորին հիանալ նորանոր տեսարաններով, միևնույն բնանկարների տասնյակ տարբեր ռակուրսներով։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը, գլուխն ամեն րոպե մեքենայից դուրս հանելով, ― դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է ամերիկյան սերվիսը։ Դա սպասրկելու սպասարկելու վարպետության ամենաբարձր աստիճանն է։ Ձեզ հարկ չկա մագլցել ժայռերի վրա՝ հարմար դիտակետ գտնելու։ Դուք ամեն բան կարող եք տեսնել մեքենայի մեջ նստած։ Այդ իսկ պատճառով գնեցեք ավտոմոբիլ, գնեցեք գազոլին, գնեցեք յուղ։
Մենք ընտելացել էինք անապատներին, սիրել նրանց և բավական մեծ բարձրունքից մեր առջև բացվող նոր անապատը դիմավորեցինք ինչպես մեր հին բարեկամին։ Այստեղ սկսվում էր հնդկական Նավագո կամ, ինչպես ասում են, Նավայո քոչվորական ցեղի ռեզերվացիան (արգելավայրը)։ Դա հնդկական ամենամեծ ցեղերից մեկն է, ընդգրկում է վաթսուն հազար մարդ։ Դեռ հինգ տարի առաջ այս վայրը միանգամայն անմատչելի էր և միայն վերջերս, նոր ճանապարհը բացվելուց հետո, սկսեցին քիչ֊քիչ մուտք գործել տուրիստները։
Նավագոները ատում և արհամարում էին «սպիտակադեմ եղբայրներին», որոնք մի քանի հարյուրամյակներ ոչնչացրել են նրանց, քշել ավելի ու ավելի վատ տեղեր և վերջի ի վերջո բերել հասցրել այս անբերի անբերրի անապատը։ Այդ ատելությունը նկատվում է յուրաքանչյուր հնդկացաու հնդկացու հայացքում։ Հնդկացին իր նորածին երեխային կկապի փոքրիկ տախտակի վրա և կդնի վիգվամի կեղտոտ հողե հատակին, բայց սպիտակ մարդուց չի վերցնի նրա կուլտուրան։
Հնդկացիները գրեթե բոլորովին չեն խառնվում սպիտակների հետ։ Հնդկացիների այդ բազմադարյան համառ դիմադրությունը, հավանորեն, ամենանշանակալից երևույթներից մեկն է մարդկության պատմության մեջ։
Հնդկացիներին ոչնչացնող կառավարություններն այժմ փորձում են պահպանել նրանց փոքրիկ սերունդը։ Վաշինգտոնի հնդկական դեպարտամենտի գլխին դրված է մի լիբերալ ջենտլմեն։ Կազմակերպված են, այսպես կոչված, հնդկական ռեզերվավիաներռեզերվացիաներ, որտեղ սպիտակներին թույլատրվում է առևտուր անել հնդիկների հետ միայն պետուցյան պետության վերահսկողության տակ։ Հնդկացիներին նախապես քշելով արգավանդ հողերից, այժմ նրանց հատկացրել են մի քանի կտոր խղճուկ անապատ, և այդ համարվում է մեծ բարերարություն։ Բացված են հնդկացիների արվեստի թանգարաններ։ Հնդկացիներից գրոշի արժեքվ գնում են նկարներ, գորգեր, նախշազարդ կավե ամաններ և արծաթյա ապարանջաններ։ Հնդիկ երեխաների համար կառուցել են մի քանի գերազանց սարքավորված դպրոցներ։ Ամերիկացիները նույնիսկ մի քիչ հպարտանում են իրենց հնդկացիներով։ Այդպես հպարտանում է կենդանաբանական այգու դիրեկտորը ծեր առյուծի հազվագյուտ մի նմուշով։ Հպարտ գազանը շատ ծեր է և արդեն վտանգավոր չէ, ճանկերը բթաղել բթացել են, ատամները թափվել։ Բայց նրա մորթը հիանալի է։
Կազմակերպելով ռեզերվացիաներ, դպրոցներ և թանգարաններ, մոռանում են, որ ժողովրդի զարգացման հիմքում ընկած է մայրենի լեզուն։ Հնդկացիների դպրոցում դասավանդում են միայն սպիտակները և միայն անգլերեն։ Իսկ հնդակիցների գիր ու գրականություն բնավ գոյություն չունի։
Ճիշտ է, հնդկացիների յուրաքանչյուր ցեղը խոսում է իր հատուկ լեզվով, բայց դա խոչընդոտ չէ։ Ցանկություն լիներ միայն։ Եվ բազում ամերիկյան գիտնականներ, հնդկացիների մշակույթի գիտակներ, կարճ ժամանակամիջոցում կստեղծեյին կստեղծեին գրականություն, թեկուզ մի քանի կարևորագույն ցեղերի համար։
Կեսօրին մենք հասանք Կամերոն ավանը։ Այստեղ մի քանի տնակներ կային, փոստատուն, առևտրական կետ, որտեղ հնդկացիներին ապրանք են վաճառում, փոքրիկ, բայց հիանալի սարքավորված հյուրանոց֊ռեստորան, կեմպ և երկու կավաշեն հնդկական վիգվամներ։
Ճանապարհի երկու կողմերին փռված էր գունազարդ անապատը։ Մենք սլանում էինք արևի հետևից, որը դանդաղորեն իջնում էր Խաղաղ օվկիանոսը, Ճապոնիայում, ինչ֊որ տեղ, որը ամերիկյան տեսակետով համարվում է արևմուտքի երկիր։ Մենք կտրում անցնում էինք նավագոյի տերիտորիան։ Բայց որտե՞ղ էին այդ վաթսուն հազար աղքատ ու հպարտ մարդիկ, այդ չգիտեինք։ Նրանք ինչ֊որ տեղ շրջակայքումն էին իրենց նախիրներով, խարույկներով և վիվգվամներով։ Օրվա ընթացքում մի քանի անգամ հորիզոնում ուրվագծվում էր մի հեծյալի կերպարանք, քուլա֊քուլա փոշի էր բարձրանում և արագ անհետանում։
Եթե առաջ էլ էր անապատը բազմազան թվում, ապա այժմ այն փոխվում էր համարյա ամեն րոպե։ Սկզբում մեզ ընդառաջ էին գալիս հարթ՝ ասես վրաները կակաո ցանած բլրակներ, որոնք իրենց ձևով հիշեցնում էին վիգվամների (ահա թե հնդկացիները որտեղից են ընդօրինակել իրենց ճառտարապետությունըճարտարապետությունը)։ Հետո սկսվեց հարթ ու կլոր, տեսքով փափուկ՝ ինչպես բարձը և նույնիսկ բարձի պես եզրերի մոտ կնճռոտ, գորշ բարձունքների կուտակումը։ Հետո մենք հայտնվեցինք մի ոչ մեծ կենյոնի հատակին։ Այստեղ սկսվեց այնպիսի մի ճարտարապետություն, այնպիսի դամբարաններ, և ամրոցներ, որ մենք բոլորովին դադարեցինք խոսել և, գլուխներս պատուհանից դուրս հանելով, հետևվում էինք մեր կողքով սլացող հազարամյակների քարե տեսիլքին։ Արևը մայր մտավ, անապատը վարդագունեց։ Այս ամենը վերջացավ ժայռի վրա, հարթ տեռասներով շրջապատված մի ամբողջ տաճարով։ Ճանապարհը թեքվեց դեպի այդ տաճարը։ Նրա տակով հոսում էր Լիթլ Կոլորադո գետը։ Նրա վրայով գցված էր նոր, կախովի մի կամուրջ։ Այստեղ վերջանում էր նավագոյի ռեզերվացիան։ Անմիջապես մթնեց և ցրտեց։ Բենզինը վերջացավ։ Ուտել էինք ուզում։ Բայց միստեր Ադամսը դեռ չէր հասցրել արտահայտել իր միտքը՝ որ հիմա ամեն բան կորած է, որ ստիպված ենք գիշերել անապատում, երբ կամուրջի հենց մյուս կողմում կրակ առկայծեց, և մենք մոտեցանք մի տնակի։ Տնակի մոտ նկատելով գազոլինկայան, թեթևացած շունչ քաշեցինք։ Այդ երկու կառուցումներից բացի, որոնք ուղղակի կանգնած էին անապատում և նույնիսկ չէին ցանկապատված, ուրիշ ոչինչ չկար։ Տնակն իրենից ներկայացնում էր այն, ինչ ռուսերեն և իսպաներեն ասում են «ռանչո», իսկ անգլերեն «ռենչ»։ Եվ ահա այստեղ, անապատում, որտեղ հարյուրավոր մետր շրջագծով ոչ մի հաստատուն բնակավայր չկա, մենք գտանք հիանալի անկողիններ, Էլեկտրական լուսավորություն, ջեռուցում, տաք ու պաղ ջուր, գտանք նույն կահավորումը՝ ինչ կարելի է գտնել Նյու֊Յորքի, Չիկագոյի կամ Գալոպի ուզածդ տանը։ Ճաշարանում մեր առջև բաժակներով դրեցին պոմիդորի հյութ և տվեցին «T» տառի ձևն ունեցող ոսկորով «ստեյկ» նույնպես գեղեցիկ և անհամ, ինչպես Չիկագույում, Նյու֊Յորքում կամ Գալոպում և այդ ամենի համար մեզանից վերցրին այնքան, որքան արժե Գալոպում, Չիկագույում կամ Նյու֊Յորքում, թեև, օգտվելով ճանապարհորդի անելանելի դրությունից, կարող էին վերցնել որքան կամենային։
Ամերիկյան standart standard of Life֊ի (կյանքի մակարդակի) այդ երևույթը ոչ պակաս վեհաշուք էր, քան գունազարդ անապատը։ Եթե հարցնելու լինեք, թե ինչը կարելի է համարել Միացյալ Նահանգների գլխավոր առանձնահատկությունը, մենք կարող ենք պատասխանել՝ այս անապատի տնակը։ Այս տնակի մեջ է պարփակված ամերիկյան բավանդակ կյանքը․ Լիակատար կոմֆորտ անապատում՝ հնդկացիների աղքատ քողտիկների կողքին։ Ճիշտ այնպես, ինչպես ՉիկագույումՉիկագոյում, որտեղ Միչիգան֊ավենյուի կողքին տեղավորված է աղբակույտ, Նյու֊Յորք, Նյու֊Օռլեան կամ Նյու֊Ջերսի, ամենուրեք դուք կտեսնեք կոմֆորտ և չքավորություն, աղքատություն և հարստություն, որոնք անբաժան քույրերի պես ձեռք֊ձեռքի տված կանգնած եմ մեծ երկրի բոլոր կամուրջների մոտ։
Արտասանդուխքի ճաղաշարի վրա ընկած էր պիոներական լուծ, կողքերին դրված էին քարացած ծառի մի քանի քոթուկներ։ Արտասանդուխքի վրա մեզ դիմավորեց մի ալեհեր կովբոյ՝ տնակի և գազոլին կայանի տերը։ Նա Տեխասից անապատ է եկել քսան տարի սրանից առաջ։ Այն օրերին Միացյալ Նահանգների յուրաքանչյուր քաղաքացի կարող էր անապատում ձրի ստանալ վեց հարյուր ակր հողամաս և զբաղվել անասնապահությամբ։ Միայն պետք էր այդ հողին ներդնել երկու հարյուր դոլար։ Կովբոյն այն ժամանակ դեռ երիտասարդ էր։ Նա ձեռք բերեց անասուն, տուն շինեց, ամուսնացավ։ Սրանից դեռ հինգ տարի առաջ տնակից մինչև մոտակա ճանապարհը երկու հարյուր մղոն էր, միայն ձիով կարելի էր գնալ։ Բայց ահա վերջերս ճանապարհ անցկացրին, սկսեցին երևալ տուրիստներ, կովբոյը կառուցեց գազոլինկայան, իսկ իր տնակը վերածեց հյուրանոցի։ Նրա գերանակապ հոլլում վառվում է մեծ բուխարիկ, պատերից կախված են եղջերուի գլուխներ, հնդկական գորգեր և ընձառյուծի մորթի, դրված են մի քանի ճոճաթոռներ և ստվարաթղթե լուսամփոփով շարժական լամպեր (ճիշտ այդպիսիք դրված էին նյույորքյան հյուրանոցի մեր համարում)։ Կա դաշնամուր և ռադիո, որն անընդհատ նվագում կամ նորություններ է հաղորդում։ Կինն ու աղջիկը կերակուր են պատրաստում և մատուցում։ Կովբոյն ինքը, տիպիկ ամերիկյան ամուսինն ու հայրը, բարեհոգի, փոքր֊ինչ մտաբաղ, ժպտալով օգնում է նրանց տնտեսության գործերում, փայտ է դնում բուխարիկի մեջ և գազոլին է վաճառում։ Բայց արդեն երևում են ապագա մեծ հյուրանողի տարրերը։ Արդեն կա սեղան ՝ ծրարների և թղթի հատուկ բաժանմունքով։ Առայժմ այնտեղ դրված են սովորական ծրարներ, բայց շուտով, հավանորեն, նրանց վրա կհայտնվեն հյուրանոցի ճակատը, ինչպես և հնդիկի պրոֆիլ պատկերող փոքրիկ զարդաքանդակներ և գեղեցիկ սարքած անուններ՝ «Հյուրանոց անապատ» կամ «Հյուորանոց «Հյուրանոց Նավագո֊բրիջ», արդեն վաճառքի են դրվել հնդկական գորգեր և մանր զարդաքանդակներ։ Գորգերի մեջ կան երկուսը, որոնց տերը չի ուզում վաճառել, թեև մի անգամ արդեն նրան տվել են երկու հարյուր հիսունական դոլար ամեն մեկի համար։
Նո՝Նո, սըր, ― ասաց միստեր Ադամսը, անհամբեր մի ոտքից մյուսին հենվելով, ― դուք պետք է մեզ պատմեք, թե ինչով են նշանավոր այդ գորգերը։
Ծեր կովբոյը հիանալի զրուցակից դուրս եկավ։
Տերը վեր կացավ, կովբոյական սապոգների բարձր կրունկները կտկտացնելով մոտեցավ բուխարիկին և մի մեծ փայտ դրեց։ Ապա վերադարձավ և շարունակեց։
― Նավագոներն, իրոք որ, հիանալի ժողովուրդ են։ Նրանք չափազանց ազնիվ են։ Նրանց մոտ հանցագործություն բնավ չի լինում։ Ինձ թվում է, որ նրանք նույնիսկ չգիտեն, թե ինչ ասել է հանցագործություն։ Քսան տարվա ընթացքում ես սովորեցի այնպես հարգել նրանց, ինչպես երբեք չէի հարգել ոչ մի սպիտակ մարդու։ Ես շատ եմ խղճում նրանց։ Շատ երեխաներ են մահանում նրանց մոտ։ Չէ՞ որ նրանք ոչ մի օգնություն չեն ցանկանում ստանալ սպիտակներից։ Սպիտակների ազդեցուցյանը ազդեցությանը չեն ենթարկվում, սպիտակներին չեն թողնում իրենց վիգվամները։ Ես նավագոների հետ լավ հարաբերություն ունեմ ու թեպետ քսան րարի է ապրում եմ նրանց հետ՝ օտար մարդ եմ նրանց համար։ Մինչդեռ հիանալի ժողովուրդ են, այնքան ազնիվ, որ դժվար է պատկերացնել։
Ծեր կովբոյը մեզ պատմեց նավագո ցեղի մի հնդկացու մասին, որը հանկարծ որոշել է առևտրով զբաղվել։
Նրան համոզելու հնար չկար։ Որքան էլ ջանացի՝ բան դուրս չեկավ։ Նա համառ էր եզան պես, շարունակ նույն բանն էր կրկնում․ «Դու ինձ անազնիվ բան ես խորհուրդ տալիս»։ Ես նրան ասում եմ՝ «Սա առևտուր է», իսկ նա ինձ ասում է՝ «Նշանակում է, առևտուրը անազնիվ գործ է»։ Եվ, պատկերացրեք, նա շարունակեց առևտուր անել այնպես, ինչպես սկսել էր և շուտով բոլորովին թողեց այդ զբաղմունքը։ Ու նավագո ցեղի հնդկական կապիտալով միակ առևտրական ձեռնարկությունը փակվեց։
․․․ Մենք այդ հնդկացու մասին հիշեցինք մեկ ամիս անց, երբ նստել էինք Ամերիկայի Միացյալ նահանգների Նահանգների սենատում և լսում Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերի հարցաքննությունը, որ կատարում էր սենատային հանձնաժողովը։ Գրքի վերջում մենք դեռ կանդրադառնանք այդ էպիզոդին։
Հանձնաժողովը զբաղվում էր Ամերիկայի Միացյալ նահանգները համաշխարհային պատերազմի մեջ ներգրավելու գործում Մորգանի խաղացած դերի հարցով։
Այդ ժամանակ նրան հեռացրին ծառայությունից։ Եվ խենթուկը մնաց իր վնասակար մտքերի հետ, իր կնոջ հետ և առանց մի կոպեկ փողի։
Նա նորից մեկնեց անապատ։ Այս անգամ այնտեղից երբեք չվերադառնալու հաստատ վճռականությամբ։ Այդ սրանից տասնութ տարի առաջ էր։ Նա բնակություն հաստատեց նավագո ցեղի քոչավայրում և սկսեց ապրել հնդկացիների նման։ Փող չուներ։ Ինչպես հնդկացիները, նա էլ էր զբաղվում որսով և անասնապահությամբ։ Տարիներն անցնում էին։ Հնդկացիները ընտելացան այդ տարօրինակ, ուրախ ու քաջարի ակնոցավոր մարդուն։ Հետզհետե սկսեցին նրան վստահել, նա դառնում էր իրենց մարդը։ Երբեմն նա քաղաք էր գնում, բաժանորդագրություն կազմզկերպում կազմակերպում հնդկացի երեխաների համար, համոզում հնդիկներին բուժվել բժիշկների մոտ և նորածիններին չկապել տախտակին։ Նա կատարելապես տիրապետեց նավագո լեզվին և շատ սիրեց հնդկացիներին։ Ոչ մի կերպ չէր պատրաստվում սկսելու քրիստոնեության պրոպագանդը։ «Դեռ կհացնեմ»կհասցնեմ», ― մտածում էր նա, իսկ որոշ ժամանակ անց, բոլորովին թողեց քրիստոնեության մասին մտածելը։ Հետադարձ հայացք նետելով, նա հասկացավ, որ անցել է իր կյանքի մեծ և , ամենայն հավանականությամբ, լավագույն մասը, և որ լավ է անցել այն։ Նա երջանիկ էր։
― Ես ուզում էի հնդկացիներին դարձնել քրիստոնյա, ― ասաց մեզ կարմիր վերնաշապիկով, ատրճանակի փամփուշտների ժապավենով գոտևորված մարդը, ― բայց ամենևին չստացվեց այնպես, ինչպես սպասում էի․ նրանք ինձ դարձրին հնդկացի։ Այո՛։ Հիմա ես իսկապես հնդակացի հնդկացի եմ։ Ուզու՞մ եք քերթեմ ձեր գանգամաշկը։
Ու բարձրաձայն քրքջալով, ձևացրեց, թե ուզում է քերթել միստեր Ադամսի գանգամաշկը։
Դեղին ժայռերի միջով վերելքը տևեց մեկուկես ժամ։ Վաղուց արդեն տեսողությունից թաքնվել էին կովբոյի փոքրիկ տնակը, գազոլինկայանը և Լիթլ Կոլորադո գետակի կամուրջը, իսկ ներքևում դեռ փռված էր նավագո հնդկացիների անապատը, այն զտարյուն, հարյուրտոկոսանի ամերիկացիների վերջին անբերրի ապաստարանը, որոնց ողջ դժբախտությունն այն էր, որ նրանց մաշկը կարմիր է, և որ նրանք ընդունակ են ոչ թե առևտրի, այլ նկարչության և ռազմաշունչ, բայց անվտանգ պարերի։
Եվս երկու֊երեք շրջադարձ, և անապատը չքացավ։ Հանկարծակի մենք ընկանք կուրորտային հրաշալի Տիրոլ, Շվեյցարիա, Կովկաս։ Դա միջմոլորակային ճանապարհորդների վերադարձն էր Մարսից ԵեկիրԵրկիր, նրա գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Կանաբի կուսական անտառը։ Ճանապարհին փափուկ ձյուն էր նստել, իսկ կողքերին բարձրանում էին համաչափ մեծ սոճիներ։ Շողշողում էր դեկտեմբերյան արևը։
Ամերիկայում լինում են նման կերպարանափոխություններ։
Հրաշալի տեսիլքը շուտով վերջացավ։ Ճանապարհը գնաց ներքև, և մենք մտանք Յուտա նահանգը, որի մասին ծանուցում էր փոքրիկ պլակատը։ Այստեղ դարձյալ անապատ էր, բայց ավելի տաք։ Անցանք փոքրիկ ավանով։ Տնակների շուրջը ծառեր էին աճում և մի քանի գազոլինկայաններ կային։ Անցան երկու սպիտակ կանայք։ Նրանցից մեկը սայլակի մեջ տանում էր երեխայի, քաղաքակիրթ երեխայի, որի ծնողները գիտեն, թե ինչ բան է ռադիոն, մեխանիկական բիլիարդը և վիտամինները։ Սա արդեն տախտակին գամած հնդկացի երեխա չէր։
Դուք գիտե՞ք, պարոնայք, որ Յուտա նահանգում ապրում են մորմոններ, ― հարցրեց միստեր Ադամսը։
Մենք նորից սկսեցինք ափասոսալափսոսալ, որ չայցելեցինք աղի լճի քաղաքը և այդպես էլ կմեկնենք Ամերիկայից, առանց մորմոններին տեսնելու։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, այդպես չի կարելի դատել, ― ասաց միստեր Ադամսը, ― Աղի լճի քաղաքից մենք ոչ մի կերպ չէինք կարող հասնել Կալիֆոռնիա, քանի որ տարվա այս ժամանակ, լեռնանցքները, հավանորեն, արդեն սառցակալել են։ Օ՜, նօ։ նո։ Խնդրում եմ հիշեք ժայռոտ լեռները։
― Հիչ֊հայկեր, ― հանկարծ գոչեց միսիս Ադամսը։
Հայտնվեց մի ծառ՝ դեղնավուն ճուտիկանման տերևներով, ապա մյուսը՝ կանաչ տերևներով։ Ընկանք ամռան մեջ։
ԱկսօրԱյսօր, մի օրվա, ավելի ճիշտ՝ մի քանի ժամվա ընթացքում մեր առջևով անցան տարվա բոլոր եղանակները։
Զայոն֊կենյոնից մեկնելուց առաջ մտանք ժայռերի արանքում ընկած հռչակավոր նեղ կիրճը, որին հնդկացիներն աստվածացնում էին և որը կոչվում էր «Սինոուավա տաճար»։ Կիրճի մեջտեղում հսկայական ցոկոլի վրա նստած էր հաստափոր, այլանդակ աստվածը։ Մենք երկար նայեցինք նրան, մինչև որ հասկացանք, թե այն կերտել եմ ոչ թե մարդիկ, այլ բնությունը։ Մոնումենտի շուրջը, քարեր շուռ տալով, աղմկում էր արագահոս մի գետակ։
Մենք արդեն չէինք զարմանում, որ բնությունը կանխագուշակել է հնդկական ճարտարապետությունը, հնդկական նկարները և նույնիսկ իրեն՝ հնդկացուն։ Նավագո անապատից հետո ծագած նման հետևությունները Զեյոն֊կենյոնից Զայոն֊կենյոնից հետո անչափ խղճուկ ու անվճռական էին թվում։ Այստեղ պարզ էր դառնում, որ բովանդակ արվեստը՝ և եգիպտականը, և հունականը, և չինականը, և գոթականը, և կայսրության ոճը, և նույնիսկ մերկապարանոց ֆորմալիզմը, այդ ամենը եղել են արդեն մի ժամանակ, միլիոնավոր տարիներ սրանից առաջ հանճարեղորեն հնարված են եղել բնության կողմից։
― Ուրախանանք, պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, երբ մենք Լաս֊Վեգասի ճամփան իմանալուց հետո արագացրինք մեքենայի ընթացքը։ ― Խնդրում եմ հիշեք, որ այս ամբողջ գեղեցկության համար մենք ոչ մի ցենտ չծախսեցինք։
Ճանապարհին մեր առջև մի քանի անգամ բացվեց ամբարտակի տեսարանը։
Պատկերացրեք ձեզ լեռնային արագահոս Կոլորադո գետը, որը հոսում է քարե վիթխարի միջանցքի հունով։ Միջանցքի պատերն իրենցից ներկայացնում են կարմրասև գույնի շատ բարձր, գրեթե ուղղաբերձ ժայռեր։ Ժայռերի բարձրությունն է վեց հարյուր հիսուն ֆուտ։ Եվ ահա կենյոնի բնության ստղծած ստեղծած երկու պատերի արանքում մարդու ձեռքերը երկաթբետոնից ստեղծել են երրորդ՝ գետի հոսանքը փակող պատ։ Այդ պատը գնում է կիսաշրջանով և նման է քարացած ջրվեժի։
Ներքևից Բոուլդեր֊դամով հիանալուց հետո բարձրացանք վերև, որպեսզի անցնենք ամբարտակի մակերեսով։ Տոմսոնը խնդրեց մեզ անցնել միայն աջ կողմով։ Մենք հսկայական բարձրությունից տեսանք կենյոնի չորացած հատակը՝ մեծ շինարարության թողած հետքերով՝ փայտե կաղապարների կտորտանքներով և շինարարական աղբով։ Խորխորատի հատակն էր դանդաղորեն իջնում պողպատե ճոպանից կախված երկաթուղային վագոնը։
Ի զարմանս մեզ, նա չպատասխանեց այս հարցին։ Նա կարող էր միայն հաղորդել, այն բաժնետիրական ընկերությունների անունները, որոնք կառավարության պատվերով կատարում էին այս աշխատանքը։
― Հավանորեն, ― ասաց Տոմսոնը ժպտալով, ― եթե որհևէ որևէ կառուցողի հարցնելու լինեն, թե ո՞վ է այստեղ մոնտաժում տուրբինները, նա չի կարողանա տալ իմ անունը։ Նա պարզապես կասի, որ մոնտաժի գործը վարում է «Ջեներալ Էլեկտրիկ Կոմպանիան»։ Մեզ մոտ, Ամերիկայում, ինժեներները համբավ չեն վայելում։ Մեզանում հայտնի են միայն ֆիրմաները։
― Թույլ տվեք, միստեր Տոմսոն, բայց մեծ անարդարություն է դա։ Մենք գիտենք ով է կառուցել Պետրոսի տաճարը Հռոմում, թեև այն կառուցվել է սրանից մի քանի դար առաջ։ Բոուլդեր֊դամը, մի կառույց, ուր ձեռք֊ձեռքի են տվել սքանչելի տեխնիկան և կառուցողական զարմանալի արվեստը, իրավունք են տալիս նրանց հեղինակներին համբավ վայելելու։
Այս կանոնից բացառություն չկա։ Փող։ Համաժողովրդական համբավ ունի բռնցքամարտի կամ ֆուտբոլի չեմպիոնը, որովհետև նրանց մասնակցությամբ մատչը միլիոն դոլարներ է հավաքում։ Համբավ ունի կինոաստղը, որովհետև նրա համբավը պետք է ձեռնարկատիրոջը։ Նա կարող է իր ուզած րոպեին զրկել նրան համաժողովրդական այդ համբավից։ Համբավ ունեն բանդիտները, որովհետև դա ձեռնտու է թերթերին և նրա համար, որ բանդիտների անունների հետ կապված են մեծ քանակությամբ զրոներով թվեր։
Իսկ ու՞մն է հարկավոր համբավ ստեղծել Տոմսոնի կամ Ջոնսոնի , Վիլսոնի կամ Ադամսի համար, եթե այդ մարդիկ ընդամենը կառուցում են միայն ինչ֊որ մեքենաներ, էլեկտրակայաններ, կամուրջներ և ոռոգման սիստեմներ։ Իրենց տերերին անգամ ձեռնտու չէ նրանց համար համբավ ստեղծելը։ Ականավոր մարդուն ստիպված կլինեն մեծ ռոճիկ տալ։
― Չէ՛, լուրջ , պարոնայք, ― ասաց միստեր Ադամսը, ― մի՞թե կարծում եք, որ Ֆորդը Ամերիկայում նշանավոր է նրանով, որ ստեղծել է էժանագին ավտոմոբիլ։ Օ՜, նո։ Հիմարություն կլիներ այդպես կարծել։ Պարզապես բովանդակ երկրով վազում են նրա ավտոմոբիլները՝ իր ազգանունը ռադիատորի վրա նշած։ Ձեր երկրում նշանավոր է բոլորովին ուրիշ մի Ֆորդ։ Ձեզանում նշանավոր է Ֆորդ֊մեխանիկը, մեզանում՝ Ֆորդ֊հաջողակ վաճառականը։
Ո՛չ, թերևս, հարգելի միստեր Տոմսոնը իրավացի է, որ հրաժարվում է ամերիկյան համբավից։ Համբավը Ամերիկայում ապրանք է։ Եվ ինչպես ամեն մի ապրանք Ամերիկայում, եկամուտ է բերում ոչ նրան, որ արտադրում է, այլ նրան ով համբավ է վաճառում։
― Այդ նոսրացրած օդն է, ― ասաց նա։ ― Թող դա ձեզ չզարմացնի, պարոնայք, օ՜, նո։ Մենք աննկատելի հասել ենք բավականին մեծ բարձրունքի։ Բայց կարծում եմ, որ սա մեր վերջին լեռնանցումն է։ Միստեր Ադամսը ինչպես միշտ իրավացի դուրս եկավ։
Շուտով մենք սկսեցինք գեղեցիկ ու ոլորապտույտ ճանապարհով իջնել ներքև՝ մի նոր անապատ, որը բնավ նման չէր այն անապատներին, որոնց մենք արդեն ընտելացել էինք մի շաբաթվա ընթացքում։ Գոլորշիացումների թեթև մշուշով պատած անապատը բացվում էր հետզհետե՝ ճանապարհի յուրաքանչյուր նոր ոլորքի հետ միասին։ Մենք զգուշորեն անընդհատ ներքև էինք իջնում։ Մեծ ընդմիջումից հետո կյանքը նորից սկսվեց․ վարած արտեր, ոռոգիչ ջրանցքներ, կանաչ աշնանացան, երկար, մինչև մառախլապատ հորիզոնը գնացող խաղողի այգիներ և Բեկերսֆիլդ քաղաքի նավթի աշտարակները։ Դեկտեմբեր ամիսն էր։ Երևացին արմավենիներ, ծառեր, շրջազգեստով աղջիկներ և շալվաով շալվարով աղջիկներ։ Բրդե նուրբ կտորից երկար ու լայն շալվար հագած և վիզը թեթև շալ գցած աղջիկները նշան էին այն բանի, որ Հոլլիվուդը մոտ է։ Նման շալվարներով ման գալը կինեմատոգրաֆիական ոճ է։ Ազատ է ու հարմար։
Կալիֆոռնիայի այս մասը ոռոգված անապատ է։ Թեկուզ մեկ շաբաթով Կալիֆոռնիային զրկես ոռոգումից, այն կվերածվի ինչ որ եղել է, անապատի։ Եթե ծաղիկներին մեկ օր չջրեն, կկորչեն։
― Չէ՛, լուրջ, պարոնայք, ― բղավեց միստեր Ադամսը։ ― Կալիֆոռնիան հիանալի նահանգ է։ Այստեղ սկզբունքորեն անձրև չի լինում։ Այո՛, այո՛, այո՛ ― հենց սկզբունքորեն։ Դուք ուղղակի կվիրավորեք կալիֆոռնիացուն, եթե ասեք նրան, թե այստեղ անձրև հնարավոր է։ Եթե ձեր գալու օրերին անձրև, այնուամենայնիվ գալիս է, կալիֆոռնիացին սաստիկ բարկանում է, ուսերը թոթվում է և ասում՝ «Սա ինչ֊որ անհասկանալի բան է։ Քսան տարի է ապրում եմ այստեղ, այստեղ իմ կինը մեռել է, մյուսն էլ հիվանդացել, այստեղ են մեծացել և գայ֊սքուլն ավարտել իմ երեխաները, իսկ անձրև առաջին անգամն եմ տեսնում»։ Չէ, լուրջ, պարոնայք, դուք չեք ուզում հասկանալ, թե ինչ բան է Կալիֆոռնիան։ Հավատացնում եմ ձեզ՝ այստեղ անձրև, այնուամենայնիվ, լինում է։
Բեկերսֆիլդի նաֆթի նավթի աշտարակները, ի տարբերություն Օկլախոմայի մետաղե աշտարակների, շինված են փայտից։ Այստեղի նավթի հանքավայրերն ավելի հին են։ Ու դարձյալ աշտարակների կողքին մենք տեսանք խղճուկ քողտիկներ։ Այդպես է ամերիկյան կյանքի օրենքը․ որքան վայրը հարուստ է, որքան այնտեղ շատ միլիոններ են քաշում կամ փորում հանում հողից, այնքան խղճուկ ու անհրապույր են այդ միլիոնները հանող կամ քաշող մարդկանց խրճիթները։
Ի դեպ, նավթ են քաշում ոչ միայն խոշոր ընկերությունները։ Քաշում են, այսպես ասած, անհատական կարգով և տեղի բնակիչները, տնակների և ֆորդիկների տերերը։ Նրանք ընկերության նավթաբեր հողերի կողքին ճեղքեր են բացում ուղիղ իրենց այգում, գարաժում կամ հյուրասենյակում և կամաց֊կամաց, օրական մի քանի գալոն քաշում են իրենց համար։ Ամերիկացիները հանույթի նման եղանակը, չգիտես ինչու, անվանում են «վայրի կատու»։
Բեկերսֆիլդը մեր տեսած հարյուրավոր Գալլոպներից տարբերվում է միայն արմավենիներով։ Բայց այդ բավական էական տարբերություն է․ արմավենիներով Գալլոպն անհամեմատ դուրեկան է, առանց արմավենիների Գալլոպից։
Առևտուրն ու ռեկլամն այստեղ կրում են ավելի աշխույժ բնույթ, քան անապատում։ Անվերջ ու միօրինակ «Խմիր կոկա֊կոլա»֊ներից հետո այստեղ նյույորքյան ճարպկություն է զգացվում սպառողի նկատմամբ հոգատար լինելու մեջ։ Փոքրիկ գազոլինկայանի տերը Բեկերսֆիլդից մեկնելու ժամանակ իր հաստատության վերևում կախ էր տվել ավտոմոբիլային յուղի դատարկ տուփերից սարքած կոմիկական մի մարդուկ։ Մարդուկն օրորվում եր էր քամուց, շառաչում ու հառաչում, ինչպես միայնակ, ամենքից մոռացված մի տեսիլք։ Եվ նրա տնքոցների մեջ որոշակի լսվում էր՝ «Գնեցեք միայն պենսիլվանյան յուղ։ Այս յուղը քվակերների նահանգից է։ Քվակերները լավ մարդիկ են, նրանց յուղը վատը լինել չի կարող»։
Իսկ մի քիչ ավելի դենը, ավտոմոբիլների նորոգման կայանի (Սերվիսստեյշեն) վերևում մի խիզախ պլակատ էր կախված, միստեր Ադամսը առաջինը ինքը նկատելով, ծափ զարկեց ու բարձրաձայն բղավեց․
Ենթադրենք, թե հանդիպում են երկու ամերիկացիներ։
1֊ին ամերիկացի (ժպտալով): ։ ― How do you do!
2-րդ ամերիկացի (ցույց տալով ատամների մի մասը): ― How do you do։
2֊֊րդ ամերիկացի։ ― Շատ լավ։ Շնորհակալություն (ցույց է տալիս բոլոր երեսուներկու ատամները, որոնց մեջ երևում են երեք ոսկե ատամներ)։ ― Իսկ դուք ինչպե՞ս եք ապրում։
1֊ին ամերիկացի։ ― Վերի նայս ― հիանաալի հիանալի (բարձրաձայն ծիծաղում է): ― Ինչպե՞ս են գնում ձեր գործերը։
2֊րդ։ ― Նայս (հռհռում է), իսկ ձե՞րը։
1֊ին։ ― Նա բավական վտանգավոր հիվանդացել է (փորձում է լուրջ տեսք ընդունել, բայց աշխույժ, կենսուրախ ծիծաղը դուրս է պոռտքում): Երել եկել էր․․․ հա֊հա֊հա․․․ երեկ․․․ ա՛հ, չեմ կարող․․․ երեկ բժիշկ էր եկել։
2֊րդ․ ― Ռիալի՞ն։ Ռիալի՞։ Իսկապե՞ս։ Ախ, ափսոս։ Ես ձեզ կարեկցում եմ, բարեկամս (զվարթ ծիծաղով թփթփացնում է առաջինի ուսը):
Ամերիկացիները ծիծաղում և անընդհատ ատամները ցույց են տալիս ոչ թե որևէ ծիծաղելի բան պատահելու առթիվ, այլ որովհետև ծիծաղելը նրանց ոճն է։
Միլիարդն ավելի լավ է, քան միլիոնը։ Եվ մարդը փոխանակ ամեն գործ մի կողմ դնելու և իր երազած միլիոնը վայելելու, նստում է գրասենյակում, քրտնամխած, անպիջակ և միլիարդ է շինում։
Սպորտով զբաղվելն վելի ավելի օգտակար է առողջության համար, քան գրքեր կարդալը։ Եվ մարդն իր ամբողջ ժամանակը նվիրում է սպորտին։
Մարդուն երբեմն անհրաժեշտ է զվարճանալ, որպեսզի հանգստանա գործերից, և նա գնում է կինո կամ բուռլեսկ, ուր նրան չեն ստիպում մտածել կյանքի որևէ հարցի մասին, քանի որ դա կխանգարի հանգստանալուն։
Մենք դուրս եկանք Լոս֊Անժելոս ― Սան֊Ֆրանցիսկո քարաշերտ հիանալի ճանապարհն ու վերստին ընկանք ավտոմոբիլային մրրիկի մեջ, որից հենց այն է, սկսել էինք ետ սովորել անապատում։ Սպիտակ շերտերով բաժանված ճանապարհը սև էր՝ կպրագույն և յուղի պես փայլում էր։ Կողքից ապակիները փայլեցնելով և սուլոցով արագ անցնում էին ավտոմոբիլներ։ Հեռվից նրանք շատ բարձր էին երևում, որովհետև ճանապարհը անդրադարձնում էր նրանց անիվները։ Սլանում էին «բուիկներ», «ֆորդեր», «կրայսլերներ», «պիկկարդներ», կատուների պես մռնչում և փնչացնում էին, անթիվ ու անհամար մեքենաներ։ Ամերիկյան ճանապարհով հոսում է հավերժական շարժումը։
Կալիֆոռնիան հռչակված է ավտոմոբիլային աղետներով։ Ճանապարհի երկարությամբ, գնալով ավելի հաճախակի սկսեցին հանդիպել մեծ պլակատներ, որոնք հորդորում էին շոֆերներին զգույշ գնալ։ Նրանք հիանալի նկարված էին՝ լակոնիկ ու ահաբեկող։ Մի հսկա պոլիսմեն ձախ ձեռքով գրկած մի աղջկա դիակ, աջով ուղիղ մեզ էր ցույց տալիս։ Տակը գրված էր՝ «Վերջ տվեք այս ապանություններին»։ սպանություններին»։ Մյուս պլակատի վրա պատկերված էր խռիվ մազերով, խելագարված մի մարդ՝ մանկան դիակը գրկած։ Եվ մակագրությունը՝ «Ի՞նչ արեցի ես»։
― Ո՛չ, Բեկկի, ես չեմ ուզում, որ մեզ դիմավորեն բարեկամական ծիծաղով, ― ասում էր միստեր Ադամսը։ ― Պարոնայք, դուք ուզու՞մ եք, որ մեր ջարդված մեքենան դիմավորեն բարեկամական ծիծաղով։ Բեկկի, դու մեքենան պահելու ես քառասուն մղոնի վրա։
Ճանապարհ դուրս գալով, մենք տեսանք, որ կանգնած ենք սառցի վրա։
Շղթաներից մեկը կարգին վիճակումն էր։ Մենք դա հագցրինք և սկսեցինք մեքենան զգույշ հրել։ Միսիս Ադամսը ճարպկորեն դրսևորեց իր ուժերը, ավտոն վարպետորեն շրջադարձ կատարեց և զգույշ շարունակեց ճանապարհը։ Մեզ մոտ տրադիդիա տրադիցիա էր դարձել ճանապարհային ծանր ապրումների ժամանակ պահպանել հպարտ լռություն։ Լուռ էինք և հիմա։ Միայն միստեր Ադամսը տաք֊տաք շշնջում էր․
― Բե՛կկի, Բե՛կկի, ժամում հինգ մղոնից ոչ ավելի։ Չէ՛, լուրջ։ Դու պետք է հասկանաս, թե ինչ բան է Սիերա֊Նևադայի բարձրունքից ընկնելը։
Ուրախ շաղակրատելով, մենք անվերջ հիանում էինք մերթ կամուրջով, մերթ քաղաքով։
― Որտեղի՞ց եք, հայրենակիցներ, հանկարծ լսվեց մի որոշակի վոլգյան բաս։
Մենք ետ նայեցինք։ Մեր առջև կանգնած էր լաստանավի մի բանվոր, մահուդե համազգեստով, որի տակից երևում էր բոլոր ծովայինների մոտ միատեսակ զոլավոր շապիկը։ Նրա կապույտ ֆուրաժկայի սև ժապավենի վրա գրված էր լաստանավի անունը «Գոլդեն Գեյթ» (Ոսկե դարպասներ)։ Նա լայն կարմիր դեմք ուներ, ալեհեր քունքեր և կապուտավուն աչքեր։
Իսկ շուրջը խուլ աղմուկ էր կանգնած ավտոմոբիլային ազդանշաններից։ Դռռում էին մեքենաները՝ մեր հետևում և ափին իրենց հերթին սպասող ավտոմոբիլները։ Դեպի մեզ վազեցին նավաստիների մի խումբ։
― Արա՛գ, արա՛գ․ արա՛գ, ― բղավում էին նրանք։
Բղավոցներից խլացած միստեր Ադամսը պլանաչափ որոնումների փոխարեն սկսեց բոլորովին անհասկանալի շարժումներ անել․ սրբեց ակնոցը և նայեց ավտոմոբիլի տակ, հետո նայեց հատակին, հերթով բարձրացրեց ոտքերը, ապա փորձ արեց վազել վերևի տախտակամածը։
Բայց սպասել այլևս պարզապես հնարավոր չէր։ Կտրիչ նավաստիները, որոնց մեջ մենք նկատեցինք մեր ամուրյան նավապետին, մեզ հապճեպ նստեցրին մեքենայի մեջ և «Վիրա»֊ին շատ ծանոթ բղավոցով, սկսեցին մեքենան հրել դեպի նավակայան։
Ս՛յմ Այմ վերի, վերի սորի, ― փնթփնթում էր միստեր Ադամսը երկու կողմի վրա գլուխ տալով պրեզիդենտի պես։ ― Այմ թերիբլի սորի։ Ես չափազանց ցավում եմ։
Լաստանավի անընդհատ զանգերի, ավտոմոբիլային դռռոցների և շոֆերների վիրավորական ծիծաղի տակ նավաստիները գլորելով դուրս բերեցին մեզ սալարկված նավակայանը և, հետույքները խախացնելովխաղացնելով, ետ վազեցին լաստանավ։ Իսկ միստեր Ադամսը երես առ երես մնաց իր զայրացած կնոջ հետ։
― Այմ թերիբլի սորի, ― շարունակում էր փնթփնթալ միստեր Ադամսը գլուխը խոնարհելով։
― Դե, ― բացականչեց միսիս Ադամսը։ ― Երկա՞ր պետք է կանգնած մնանք այստեղ, նավակայանում։
Ա՛խ, Բեկկի, մի՛ խոսիր այդպես, ― ասաց միստեր Ադամսը ուշքի գալով, չէ՛, լուրջ, ինձ համար ցավալի է, երբ այդպես են խոսում։
― Դե լավ, ես միայն ուզում եմ իմանալ, թե ի՞նչ ենք անելու այստեղ, նավակայանում։ Ի՞նչ ես արել բանալին։
― Ա՛խ, Բեկկի։ Ինչպե՞ս կարող եմ ես ասել, թե որտեղ եմ դրել։ Դու դատում ես փոքրիկ աղջկա պես։ Չէ, ճիշտ, դու այդպես չպետք է դատես։
Կա՛ց, ― վճռաբար ասաց միսիս Ադամսը և երկու մատը ամուսնու ժիլետի գրպանը խրելով, անմիջապես այնտեղից դուրս քաշեց բանալին։ ― Սա ի՞նչ բան է։
Միստեր Ադամսը լուռ էր։
Հեռագրային բարձր բլուրից հիանալի տեսարան է բացվում քաղաքի և ծովածոցի վրա։ Այստեղ կառուցված է լայն հրապարակ, որն ունի վազաներով զարդարված սպիտակ քարե ճաղաշար։
Սպիտակ լաստանավերը բոլոր ուղղություններով հատում են արևի տակ փայլփլող ծովախորշը։ Նավահանգիստներում կանգնած են օվկիանոսային մեծ շոգենավեր։ Նրանք ծխում են, պատրաստվելով մեկնել Յոքոհամա, Հոնոլուլու և Շանհայ։ Զինվորական ավանի օդանավակայանից բարձրանում է մի ինքնաթիռ և թևերը փայլեցնելով, անհետանում պայծառ երկնքում։ Ծովածոցի մեջտեղը, մի հին զրահապատի նմանվող Ալկատրաս կղզու վրա կարելի է տեսնել առանձնահատուկ ուշագրավ հանցագործների ֆեդերալ բանտի շենքը։ Այնտեղ նստած է Ալ֊Կապոնեն, երկիրն ահաբեկած բանդիտական կազմակերպության ականավոր պարագլուխը։ Սովորական բանդիտներին Ամերիկայում նստեցնում են Էլեկտրական էլեկտրական աթոռին։ Ալ֊Կապոնեն դատապարտված է տասնմեկ տարվա բանտարգելության ոչ թե մաքսանենգության ու կողոպուտի համար, այլ կողոպուտով ու մաքսանենգությամբ ձեռք բերած կապիտալներից եկամտահարկ չվճարելու համար։ Բանտում Ալ֊Կապոնեն գրոտում է հակասովետական հոդվածներ, որոնց հաճույքով տպում են Հերստի թերթերը։ Նշանավոր բանդիտն ու մարդասպանը (կառապան Իվանովի նման, միայն շատ ավելի վտանգավոր) մտահոգված է երկրի վիճակով և բանտում նստած նախագծեր է հորինում փրկելու հայրենիքը կոմունիստական գաղափարների տարածումից։ Եվ ամերիկացիները, հումորի մեծ սիրահարները, այդ իրադրության մեջ ոչ մի ծիծաղելի բան չեն գտնում։
Հեռագրային բլրի վրա կառուցված է մի բարձր աշտարակ, որի բարձրունքից, ինչպես ասացինք, բացվում է քաղաքի մի ավելի ընդարձակ տեսարան։ Սայկայն Սակայն մեզ վերև չթողեցին։ Պարզվեց, որ առավոտյան աշտարակից ցած է նետվել և ջարդուփշուր եղել մի գործազուրկ երիտասարդ, և այդ օրը որոշել են փակել աշտարակի մուտքը։
Սան֊Ֆրանցիսկոյի ծովածոցը օվկիանոսից բաժանցված է երկու թերակզիներով, որոնք դուրս են ցցված ծովածոցի հյուսիսային և հարավային կողմերից և վերջանում են դեպի օվկիանոսը ելք կազմող բարձր հրվանդաններով։
Հենց այդ ելքն էլ Ոսկե դարպասներն են։ Հյուսիսային թերակզին ժայռոտ է և պատած վայրի անտառներով։ Սան֊Ֆրանցիսկոն ընկած է հարավային թերակզու վրա, երեսով դեպի ծովածոցը։
Մենք մոտեցանք Ոսկե դարպասներին։ Դեպի օվկիանոս տանող ելքի մոտ բարձր տեղում հիանալի զբոսայգի է գցված և կառուցված է գեղեցիկ արվեստների թանգարան՝ եվրոպական նշանավոր քանդակագործության պատճենների մեծ քանակով։ Այստեղ վերջանում է «Լինկոլն֊հայ֊վեյը»՝ Նյու֊Յորկ Նյու֊Յորք ― Սան֊Ֆրանցիսկո պողոտան։ Ամերիկյան տեխնիկները զարմանալի համեստ մարդիկ են։ Ատլանտիկ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսի հետ միացնող իրենց բետոնային գլուխգործոցի ավարտը նրանք նշել են երեք ֆուտ բարձրության հուշասյունով․ նրա վրա պատկերված են «Լ» տառ, Լինկոլնի բրոնզե փոքրիկ խորաքանդակը և փորագրված է մակագրություն․ «Լինկոլնի ճանապարհի արևմտյան վերջավորությունը»։ Ճանապարհը կառուցողների անուններն անհայտ են մնացել։ Ինչ կա որ։ Մարդիկ, որոնք մեկուկես տարուց հետո անցնելու են Սան֊Ֆրանցիսկոյի կամուրջներով, չեն իմանա, թե ովքեր են նախագծել և կառուցել այդ կամուրջները։
Կամուրջը կառուցողների սիրալիրության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք դիտելու աշխատանքները։ Նստեցինք նավակայանում մեզ սպասող ռազմանավակը և մեկնեցինք ծովածոցի մեջտեղում տեղավորված Իերբա֊ Բուենա Իերբա֊Բուենա կղզին։ Այն գտնվում է զինվորական գերատեսչության տնօրինության տակ և այնտեղ այցելելու համար պետք էր ստանալ հատուկ անցագրեր։ Սան֊Ֆրանցիսկո֊ Օկլենդ Սան֊Ֆրանցիսկո―Օկլենդ յոթ կիլոմետր երկարությամբ կամուրջը բաղկացած է տարբեր սիստեմի մի քանի կամրջամասերից։ Առանձնապես հետաքրքիր է նրա արևմտյան՝ կախովի մասը 3,2 կիլոմետր երկարությամբ։ Այն միացնում է Սան֊Ֆրանցիսկոն և Իերբա֊Բուենո կղզին և բաղկացած է կենտրոնական կամրջակով կապված կախովի կամրջամասերից։ Կղզու վրա, կամրջի արևմտյան մասը հանդիպում է կղզին Օկլանդի հետ միացնող արևելյան մասին։ Այս մասը բաղկացած է չորսից ավելի մետր ձգվող բարձակային կամրջամասից և ցանցավոր ֆերմաներով պատած մի քանի կամրջամասերից։
Կղզու գլխավոր աշխատանքը, որ գրեթե ավարտված էր, դա ժայռերի մեջ բացած լայնագույն և մեծագույն թունելն էր։ Հենց նա էր միացնում երկու տեղամասերը։ Թունելն ու կամուրջը երկհարկանի են լինելու։ Վերևի հարկում վեց շարքով շարժվելու են ավտոմոբիլները։ Չեն մոռացված և հետիոտները․ նրանց համար կառուցվելու է երկու մայթ։ Ներքևի հարկում երկու շարքով գնալու են բեռնատար մեքենաներ, իսկ նրանց արանքում՝ էլեկտրական երկաթուղի։ Այս կամրջի համեմատությամբ եվրոպական և ամերիկյան մեծագույն կամուրջները պարզապես փոքր կթվան։
Սան֊Ֆրանցիսկոյում ապրելու հինգերորդ օրը մենք նկատեցինք, որ քաղաքը սկսում է կլանել մեզ, ինչպես մի ժամանակ, վաղուց ի վեր, հազար քաղաք, տասնյակ անապատ և քսան նահանգ սրանից առաջ քիչ մնաց մեզ կլաներ Նյու֊Յորքը։ Մեր հուշատետրերը լցվել էին գործարար տեսակցությունների, գործարար նախաճաշերի և գործարար «կոկտեյլ պարտիի» նմուշների խիտ գրանցումներով։ Մենք վարում էինք գործարար ամերիկացիների կյանք, ընդ որում, ոչ մի գործ չունենալով։ Մեր օրերը լեցուն էին տեսակցությունից ուշանալու երկյուղով։ Նզովելով քարշ էինք գալիս սենյակում, որոնելով կորսված ճարմանդները։ Չիչիկովի պես այցելեցինք քաղաքագլխին ― քաղաքի մեր, իտալացի Ռոսսիին՝ սև հոնքերով ալեհեր ու ճաղատ ջենտլմենին։ Նա մեզ ցույց տվեց հենց երեկ հոնոլուլուից Հոնոլուլուից ուղարկված նամակը։ Այդ նամակը բերել էր «Չայնակլիպերը»՝ Սիկորսկու թռչող նավակը։ Ուղիղ հինգ րոպե մենք քաղաքագլխի մոտ գովաբանում էինք Սան֊Ֆրանցիսկո քաղաքը։ Իսկ նա մեզ հյուրասիրեց հրաշալի սիգարներով։ Մեր բախտից Սան֊Ֆրանցիսկոն, իրոք որ, հիանալի քաղաք էր, և մենք ստիպված չեղանք ստել միստեր Ռոսսիին։ Սիթի֊հաուզից դուրս եկանք հաճելի ժպիտը դեմքներիս և տագնապը սրտներիս։ Ժամանակն էր դուրս պրծնելու գործարար տեսակցությունների օղակից և սկսելու իսկական գործարար կյանք, այսինքն՝ աննպատակ թափառել քաղաքում։
Մենք առաջին անգամ շրջանցեցինք Ոսկե դարպասների մոտի հրվանդանը և դուրս եկանք ծովափ։ Ծովափի երկարությամբ ձգվում էր լողափը, որն աղմուկով օղողում էին Խաղաղ օվկիանոսի ալիքները։ Դեկտեմբերյան արևոտ, բայց քամի օր էր։ Լողասեզոնն արդեն վերջացել էր, և ծովափին նայոց նայող զվարճատեղիները դատարկ էին։ Տաք կիրակի օրերին Սան֊Ֆրանցիսկոն այստեղ է գալիս հանգստանալու և զվարճանալու։ Այստեղ կարելի է ուժերը փորձել, զբոսնել իրար բախվող էլեկտրական ավտոմոբիլներով, տասը ցենտով ստանալ ապագա կնոջ դիմանկարը՝ նրա բնավորության նկարագրով, խաղալ մեխանիկական բիլիարդ և, ընդհանրապես, լիուլի ստանալ ամերիկյան զվարճալիքների ամբողջ օրաբաժինը։ Բայց ի՜նչ գեղեցիկ վայր է սա։ Ծովափն իր մասշտաբով չէր զիջում օվկիանոսին․ երկուսն էր վերջ չունեին։
«Տեպսի» ռեստորանում, որի մասնագիտությունը պաքսիմատով տապակած հավն է, ի նշան որի շենքի կտուրը զարդարված է աքաղաղի գլխով, իսկ դահլիճը՝ հավերի նկարներով, մենք տեսանք, թե ինչպես է զվարճանում Սան֊Ֆրանցիսկոյի ոչ հարուստ բնակիչը։ Հիսուն ցենտով նա մի բաժին հավ է վերցնում և, ուտելուց հետո, պարում մինչև հալից ընկնելը։ Եթե ձանձրանում է պարելուց, իր «հեռլի» հետ միասին, չափսոսալով տոնական շալվարը սլլում է փայտե ողորկ փողրակով, որ դահլիճում հատկապես դրված է զվարճացող հավակերների համար։
Միգուցե օվկիանոսի կլիմայի կամ ամբողջ աշխարհից այստեղ խռնվող նավաստիների ազդեցության շնորհիվ է, բայց Սան֊Ֆրանցիսկոյի ռեստորանային գործում նկատվում է Ամերիկային ոչ հատուկ մտքի խաղ։ Կենտրոնում, Մարկետ֊սթրիթի մոտերքը գտնվող Բերնշտեյնի ռեստորանում, մատուցում են միայն ձկնեղեն, ռեստորանն ինքը կառուցված է նավի տեսքով, ուտելիքը տանում բերում են նավապետի ու նավաստու կոստյումներ հագած մարդիկ։ Ամենուրեք կախված են փրկօղակներ՝ «Բերնշտեյն» մակագրությամբ․ իհարկե, դա մի այնքան էլ մեծ գեղարվեստական ֆանտազիա չէ, բայց դեղատնային համար երեք նախաճաշից հետո, մարդ որոշ բավականություն է ստանում, մանավանդ որ ավելի թանկ չարժե, քան դեղատուն այցելելը։ Նավահանգստից ոչ հեռու կա արդեն բոլորովին հիանալի , սնունդհամի մի հաստատություն․ դա իտալական «Լուկկա» ռեստորանն է։ Նրա տերը մոգի, կախարդի և բարեգործի տպավորություն է գործում։ Ճաշի համար կախարդն այնքան էլ քիչ չի վերցնում՝ մեկ դոլար, բայց դրա փոխարեն մարդը նույն վճարով այստեղ իրավունք ունի նորից ու նորից պահանջել իր հավանած ճաշը։ Սակայն գլխավոր սյուրպրիզն առջևումն է։ Ճաշից հետո, երբ այցելուն հագնում է վերարկուն, նրան տալիս են ժապավենով խնամքով կապված կարկանդակների փաթեթ։
― Բայց ես կարկանդակ չեմ պատվիրել, ― ասում է այցելուն գունատվելով։
Բայց նախքան անցնելը այդ իրադարձության նկարագրության, որը ինչ֊որ չափով մեզ օգնեց հասկանալու, թե ինչ է Ամերիկան, անհրաժեշտ է մի քանի խոսք ասել ամերիկյան ֆուտբոլի մասին ընդհանրապես։
Ֆուտբոլն Ամերիկայում նշանակում է՝ ամենամեծ ստադիոն, մարդկանց և ավտոմոբիլների ամենամեծ կուտակում, ամենաբարձրաձայն ճիչ, որը կարող է դուրս թռչել երկու ձեռք, մի գլուխ և թեք դրած գլխարկ ունեցող էակի շրթունքներից, նշանակում է՝ ամենամեծ դրամարկղ, հատկապես ֆուտբոլային մամուլ և հատուկ ֆուտբոլային գրականություն (պատմվածքներ, վիպակներ և վեպեր ֆուտբոլային կյանքից): ։ Ֆուտբոլային մեծ մրցությունը Ամերիկայում անհամեմատ ավելի նշանակալից իրադարձություն է, քան Տոսկանինիի ղեկավարությամբ սիմֆոնիկ նվագախմբի համերգը, քան Ֆլորիդայի մրրիկը, Եվրոպայում տեղի ունեցող պատերազմը և նույնիսկ նշանավոր միլիոնատիրոջ աղջկա առևանգումը։ Եթե որևէ բանդիտ ուզենա հռչակվել, նա իր սենսացիոն հանցագործությունը չպետք է կատարի բանակի և նավատորմի միջև տեղի ունեցող ֆաուտբոլային ֆուտբոլային մրցության օրը, այլ դրա համար պետք է ավելի հարմար ու հանգիստ ժամանակ գտնի։ Մուսոլինին, օրինակ, շատ հարմար մոմենտ ընտրեց Հաբեշստանի վրա հարձակվելու համար։ Այդ օրը Ամերիկայում ֆուտբոլային խաղ չկար, և դուչեն լավ պաբլիսիթի ստացավ թերթերի առաջին էջում։ Թե չէ ստիպված կլիներ քոչել երկրորդ կամ նույնիսկ երրորդ էջը։
Սան֊Ֆրանցիսկոյում մեր տեսած մատչը չէր կարելի դասել մեծ խաղերի շարքը։ Սակայն դա էլ այնքան փոքր խաղ չէր, և մենք խորհուրդ չէինք տա Ջիլիին կամ Յաշա Խեյֆիցին այդ օրը համերգ տալ Սան֊Ֆրանցիսկոյում։
Սկսվեց հետևյալ թայմը։
Ստադիոնի պատերի հետևում երևում էին Սան֊Ֆրանցիսկոյի վերև և ներքև ձգվող տները, խիտ ու թարմ կանաչին էին տալիս այգիների ծառերը, խոտավետ հրապարակը փայլփլում էր արևի տակ, իսկ օվկինոսից փչող ջրիմուռների, ոստրեների, պատանեկության և երջանկության թեթև բուրմունքը միախառնվում էր վիսկիի դեղատնային քաղցր֊մեղցր հոտի հետ։ Հասարակությունը խանդավառությունը թաքցնելու համար և ի հիշատակ «ցամաք օրենքի», գրպանից հանում էր տափակ շշերը և հենց տրիբունաների վրա վիսկի էր կուլ տալիս՝ ոըղղակի ուղղակի շշի բերանից։
Ու նորից հետաքրքիր ծեծկռտոց սկսվեց։ Այս անգամ Սանտա֊Կլարան լավ սկսեց։ Պայքարի գիծը գնալով ավելի ու ավելի էր մոտենում քրիստոնեական երիտասարդության դարպասին։ Այդ պահին ոտքի ելան կարմիր գլխարկները։ Եվ սանտա֊կլարացի տղաներն սկսեցին հրահրել իրենց ֆուտբոլիստներին։
― Հոու՜, հոու՜, հոու՜, ― բղավում էին նրանք պատանեկան զրնգուն ձայներով։
«Սանտա֊Կլարայի» նվագախումբը նստարանին ցատկելով, այնպիսի մի երաժշտական շփոթ սարքեց, որ հենց միայն դրանից անիծյալ և լպիրշ քրիստոնեական երիտասարդները հոդս պիտի ցնդեին։ Դատավորի յուրաքանչյուր սուլոցի հետ խաղագիծը մոտենում էր տեխասցիների դարպասին։ Սանտա֊կլարականները տառացիորեն ճակատավ ճակատով ճամփա էին բացում և նվաճում կանաչ դաշտի դյույմերն ու ֆուտերը։ Բղավոցներից բորբորքված, նրանք խիստ կռանում էին և, հարու տվող այծերի նման, գլխով նետվում դեպի թշնամական փորերից կազմված պատը։
― Սանտա֊Կլարա՜, ― մեր վերևում ճղում էին իրենց ինչ֊որ երիտասարդներ։ ― Սանտա֊Կլարա, հոու՜, հոու՜։
Եվ հանկարծ սարսափելի բան տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մի բան, որից երկու թշնամի տրիբունաները ոտքի ելան և միասնաբար սրտակեղեք ճիչ արձակեցին, որի մեջ ամեն ինչ կար․ և՛ հաղթանակ, և՛ հպարտություն, և՛ սարսափ։ Մի խոսքով, դա մի համապարփակ ճիչ էր, ամենաբարձր ճիչը, որին միայն ընդունակ են երեսուն հազար մարդիկ։
«Խրիստիան֊Տեքսասի» լավագույն ֆուտբոլիստը անակնկալ հափռեց գնդակը և սլացավ դեպի «Սանտա֊Կլարայի» դարպասը։ Նա կտրելու էր ամբողջ դաշտը։ Նրան ընդառաջ էին վազում, հետապնդում էին հետևից, փորձում էին կողքից բռնել ոտքը։ «Սանտա֊Կլարայի» ավելի կատաղի պաշտպանները նետվում էին նրա ոտքերի տակ։ Բայց փոքրիկ ֆուտբոլիստը, գնդակը փորին սեղմած, վազում էր հա՛ վազում։ Դա մի տեսակ հրաշք էր։ Նախ՝ վազում էր դաշտի եզրով, ապա՝ շեշտակի թեքվեց դեպի կենտրոն։ Նա ցատկեց ոտքերի տակ նետված սանտա֊կլարացու վրայով և ճարպկորեն խույս տվեց իրեն ձգված տասնյակ ձեռքեից։ ձեռքից։ Դժվար է նկարագրել հասարակության հուզմունքը։ Վերջապես խաղացողը վազելով անցավ վերջին գիծը և կանգ առավ։ Դա վերջն էր։ «Խրիստիան֊Տեքսասը» տարավ։ Մեր տրիբունան խայտառակվեց։ Դիմացինը՝ բուռն ցնծության մեջ էր։
Մենք ֆուտբոլից վերադարձանք հիանալի տրամադրությամբ և սկսեցինք փոխառփոխ պատմել Ադամսներին մեր ֆուտբոլային տպավորությունները։ Ադամսները ֆուտբոլ չէին եկել մեզ հետ, որոշելով այդ ժամանակն օգտագործել փոստ գնալու համար։
― Ինձ հետ մի խոսեք ֆուտբոլի մասին, ― ասաց մեզ միստեր Ադամսը։ Դա զարհուրելի բարբարոս խաղ է։ Չէ՛, լուրջ, ցավալի է լսել, երբ դուք խոսում եք ֆուտբոլի մասին։ Փոխանակ սովորելու, երիտասարդ մարդիկ զբաղվում են սատանան գիտե, թե ինչով։ Չէ՛, լուրջ, չխոսենք այդ հիմարությունների մասին։
Միստեր Ադամսի տրամադրությունը ինչ֊որ բանից փչացած էր։ Նրա արջև դրված էր թվերով և ինչ֊որ խճճագրերով խզբզված մի մեծ թուղթ և փոքրիկ ծանրոց։
― Այսպես, ուրեմն, Բեկկի, ― ասաց նա, ― գլխարկը դեռ Սան֊Ֆրանցիսկո չի հասել։ Բայց չէ՞ որ մենք Սանտա֊Ֆե կարգադրություն ենք արել , որպեսզի գլխարկը հատկապես Սան֊Ֆրանցիսկո ուղարկեն։
― Դու հաստա՞տ հիշում ես, որ Սան֊Ֆրանցիսկո, ― հարցրեց միսիս Ադամսը։ ― Չգիտեմ ինչու, ինձ թվում է, որ վերջին անգամ խնդրել էիր գլխարկն ուղարկել Լոս֊Անժելոս։
Ծանրոցը վերջապես բացեցին։ Մեջը դրված էր վրան «82» թիվ խփած պղնձե թիթեղիկով բանալին։
Հենց այդպես էլ կա, ― բացականչեց միսիս Ադամսը։
― Ի՞նչը «հենց այդպես էլ կա», Բեկկի, ― շողոքորթությամբ հարցրեց միստեր Ադամսը։
― Հենց այդպես էլ կա։ Սա Գրենդ֊կենյոնի համարի բանալին է, որ սխալմամբ ուղարկել ես Սանտա֊Ֆեի փոստը։ Իսկ գլխարկ ուղարկելու կարգադրությունն, անշուշտ, ուղարկել ես Գրենդ֊կենյոն, կեմպ։ Ես կարծում եմ, իմ նվիրած ժամացույցը վերադաարձնելու վերադարձնելու խնդրանքը նույնպես Գրենդ֊կենյոնի փոխարեն ընկել է Սանտա֊Ֆե։
― Նո՜, Բեկկի, մի խոսիր այդպես չմտածված, ― քրթմնջաց միստեր Ադամսը։ ― Ինչու, անպայման ե՞ս եմ մեղավոր ամեն բանում։ Չէ՛, լուրջ, Բեկկի, ես քեզ արդարացիության կոչ եմ անում։ Մանավանդ որ այդ ամենը հեշտ կարելի է ուղղել։ Մենք կգրենք․․․ Այո․․․ ու՞ր կգրենք։
― Նախ և առաջ պետք է ուղարկել բանալին և այս անիծված շալը, որ բերել ես Ֆրեզնոյից։
― Բայց, Բեկկի, չէ՞ որ Ֆրեզնույում Ֆրեզնոյում հեռադիտակ են թողել, իսկ դա, կարծում եմ, շալից թանկ է։
― Լա՛վ։ նշանակում Նշանակում է, բանալին՝ Գրենդ֊կենյոն, շալը՝ Ֆրեզնո, իսկ Սանտա֊Ֆե՝ ժամացույցի վերաբերյալ․․․ Այսինքն ոչ, ժամացույցի վերաբերյալ՝ Գրենդ֊կենյոն, իսկ Սանտա֊Ֆե, նախ և առաջ, պետք է ուղարկել ներողություն։ Այնուհետև․․․
― Իսկ գլխա՞րկը, Բեկկի, ― սիրալիր հարցրեց միստեր Ադամսը։
Ճանապարհին, Ռուսական բլուր գնալիս, որտեղ ապրում են Սան֊Ֆրանցիսկոյի մոլոկանները, մեզ ուղեկցողը պատմում էր իրենց վերաբնակեցման պատմությունը։
Մի ժամանակ, շատ վաղուց, մոլոկաններն ապրելիս են եղել Վոլգայի շրջակայքում։ Ցարական կառավարությունը նեղում էր, նրանց մոտ տերտերներ և միսիոներներ ուղարկում։ Մոլոկանները անձնատուր չէին լինում։ Այդ ժամանակ նրանց գաղթեցրին Կովկաս, Կարսի շրջանում ինչ֊որ տեղ։ Նրանք այնտեղ, նոր տեղում էլ սկսեցին անել այն, ինչ արել էին դարեր շարունակ՝ հացահատիկ ցանել։ Բայց գնալով դժվարանում էր ապրելը, հետապնդումներն ավելի կատաղի էին դառնում, և մոլոկանները որոշեցին թողնել հայրենի երկիրը, որը խորդ խորթ մայր էր դարձել իրենց համար։ Ու՞ր գնալ։ Մարդիկ գնում են Ամերիկա։ Իրենք էլ հինգ հարյուր ընտանիքով գնացին Ամերիկա։ Այդ հազար ինը հարյուր երկու թվականին էր։ Ինչպե՞ս ընկան Սան֊Ֆրանցիսկո։ Մի կերպ։ Մարդիկ գնում էին Սան֊Ֆրանցիսկո։ Իրենք էլ գնացին Սան֊Ֆրանցիսկո։ Մեր հսկա ուղեկիցը տեսքից քառասուն տարեկան կլիներ։ Նշանակում է, նա Ամերիկա է ընկել, երբ եղել է վեցամյա երեխա։ Բայց սա մի այնպիսի ռուս մարդ էր, որ անգամ չէիր հավատա, թե նա իբր անգլերեն խոսել գիտե։ Ամերիկայում մոլոկանները ուզում էին առաջվա պես զբաղվել երկրագործությամբ, բայց հող գնելու փող չկար։ Եվ նրանք գնացին նավահանգիստ աշխատելու։ Այդ օրվանից Սան֊Ֆրանցիսկոյի մոլոկանները բեռնակիրներ են։ Քաղաքում մոլոկանները բնակություն հաստատեցին մի բլրի վրա, հետզհետե տներ կառուցեցին, մի փոքրիկ աղոթարան շինեցին, որին հանդիսավոր կերպով անվանում են «Մոլոկան֊չերչ», ռուսական դպրոց կառուցեցին, և բլուրը սկսեց կոչվել «Ռուսական բլուր»։ Հոկտեմբերյան հեղափոխությունը մոլոկանները դիմավորեցին ոչ մոլոկոնավարի, այլ պրոլետավարի։ Նախ և առաջ՝ նրանց մեջ խոսեց բեռնակիրը, նոր հետո մոլոկանը։ Իրենց կյանքում առաջին անգամ նրանք զգացին, որ հայրենիք ունեն, որ այն դադարել է իրենց խորթ մայր լինելուց։ Կոլեկտիվացման օրերին հարգարժան մոլոկան ծերունիներից մեկը նամակ էր ստացել Սովետական Միության իր մի ազգականից, որով իրենից խորհուրդ էին հարցնում՝ կոլխոզ մտնե՞լ, թե՞ չմտնել։ Նրանք գրում էին, որ Սովետական Միությունում ապրող մեկ ուրիշ մոլոկան ծերուկ հակառակ խորհուրդ է տալիս՝ կոլխոզ չմտնել։ Եվ ծեր մարդը, ոչ այնքան հին մոլոկան քարոզիչը, որքան հին սան֊ֆրանցիսկյան բեռնակիրը, պատասխանել էր նրանց՝ մտնել։ Այդ ծերունին հպարտությամբ ասում էր մեզ, որ հիմա հաճախ շնորհակալական նամակներ է ստանում իր ազգականներից։ Երբ Սան֊Ֆրանցիսկո էր եկել Տրոյանովսկին, իսկ հետո՝ Շմիդտը, մոլոկանները ծաղիկներով էին դիմավորել նրանց։
Մենք երկար գնում էինք քաղաքով՝ բլուրից բլուր բարձրանալով։ Կարծեմ, անցանք չինական թաղամասը։
Մեքենան բզզաց և սկսեց դժվարությամբ վեր բարձրանալ գետաքարի սալարկով։
Չէ, այստեղ ոչինչ չէր հիշեցնում Սան֊Ֆրանցիսկոն։ Այս փողոցը ավելի շուտ նմանվում էր հին Տուլայի կամ Կալուգայի ծայրամասին։ Մենք կանգ առանք արտասանդուխքով մի փոքրիկ տնակի առջև և ներս մտանք։ Առաջին սենյակում, ուր պատերից կախված էին հնօրյա լուսանկարներ և ամսագրերից պոկած նկարներ, լիքը ժողովուրդ կար։ Այստեղ կային մորուքավոր, ակնոցավոր տարեց մարդիկ։ Կային և ավելի ջահելներ՝ պիջակներով, որոնց տակից երևում էին ռուսական վերնաշապիկներ։ Ճիշտ այդպիսի զգեստ էին հագնում ռուս բանվորները մինչև հեղափոխությունը տոն օրերին։ Բայց ամենից ուժեղ տպավորություն գործեցին կանայք։ Ուզում էինք նույնիսկ ձեռքերով աչքներս շփել, հավաստիանալու համար, որ նման կանայք կարող են լինել հազար ինը հարյուր երեսուն վեց թվականին, և այդ ոչ թե հին Ռուսաստանի խուլ անկյուններից մեկում, այլ բենզինա֊էլեկտրական Սան֊Ֆրանցիսկոյում, աշխարհի մյուս ծայրում։ Նրանց մեջ մենք տեսանք սպիտակադեմ և կարմրադեմ ռուս գեղջկուհիներ՝ տոնական փոթավոր կոֆտաներով և լայն շրջազգեստներով, որոնց ձեևը ձևը մի ժամանակ բերվել է Ռուսաստանից և այնպես էլ քարացած, առանց որևէ փոփոխության մնացել Սան֊Ֆրանցիսկոյում, տեսանք մարգարեի աչքերով հաղթանդամ պառավներ։ Պառավները չթե գլխաշորով էին։ Այդ դեռ ոչինչ։ Բայց որտեղի՞ց էին ճարել այդ իսկական սիսեռահատիկներով ցինդելյան չիթը։ Կանայք խոսում են մեղմորեն և կլորբերան, երգում օյահունչ ձայներով և, ինչպես ընդունված է, ձեռք էին տալիս բաց ափով։ Նրանցից շատերը անգլերեն խոսել բոլորովին չգիտեին, թեև գրեթե ամբողջ կյանքը ապրել էին Սան֊Ֆրանցիսկոյում։ Ժողովը հիշեցնում էր հին գյուղական հարսանիք․ երբ բոլորն արդեն հավաքվել են, բայց ուրախությունը դեռ չի սկսվել։
Տղամարդիկ ամենքն էլ բարձրահասակ էին ու թիկնեղ, ինչպես այն առաջինը, որ եկել էր մեր հետևից։ Ունեին հսկայական ձեռքեր՝ բեռնակրի ձեռքեր։
Մեզ հրավիրեցին ներքև, բավական ընդարձակ նկուղային հարկաբաժինը։ Այնտեղ դրված էր նեղ ու երկար մի սեղան՝ վրան լիքը կարկանդակներ, թթու վարունգ, քաղցր հաց, խնձորներ։ Պատից կախված էին Ստալինի, Կալինինի և Վորոշիլովի լուսանկարները։ Բոլորը սեղան նստեցին և սկսեցին զրույցը։ Մեզ հարցուփորձ էին անում կոլտնտեսությունների, գործարանների, Մոսկվայի մասին։ Մատուցեցին բաժակներով թեյ, և հանկարծ մոլոկաններից ամենահսկան, պողպատե ակնոցով և ալեհեր մորուքով բավական տարեց մի մարդ, խոր շնչեց և սկսեց երգել արտասովոր բարձր ձայնով, սկզբում նույնիսկ թվաց, թե չերգեց, այլ բղավեց։
 <poem>
Извела меня кручина,
 
Подколодная змея,
 
Догорай, моя лучина,
 
Догорю с тобой и я.
 </poem>
Նրան ձայնակցեցին բոլոր տղամարդիկ ու կանայք։ Երգում էին այնպես, ինչպես երգն սկսողը՝ ամբողջ ձայնով։ Այդ երգեցողության մեջ ոչ մի նրբերանգ չկար։ Երգում էին միայն ֆորտիսսիմո, միմիայն ֆորտիսսիմո, որքան ուժ ունեին, ջանալով խլացնել մեկմեկու։ Տարօրինակ, սկզբում փոքր֊ինչ անախորժ, երգը գնալով ավելի ներդաշնակ էր դառնում։ Ականջն արագորեն ընտելանում էր դրան։ Չնայած բարձրաձայն՝ այնտեղ ինչ֊որ թախիծ կար։ Առանձնապես լավ էին կանանց բարձր նոտաները մոլեգնաբար հնչեցնող ձայները։ Այդպիսի սուր և տխուր ձայներ սփռվում էին ինչ֊որ տեղ դաշտերի վրա, մթնշաղին, խոտհնձից հետո, անդուլ կերպով ղողանջում էին, դանդաղ մարելով և վերջապես միախառնվելով ծղրիդների ճռռոցի հետ։ Մարդիկ երգել են այդ երգը Վոլգայի վրա, հետո Կարսի մոտերքը՝ քրդերի և հայերի շրջապատում։ Հիմա երգում են Կալիֆոռնիա նահանգի Սան֊Ֆրանցիսկոյում։ Եթե քշես նրանց Ավստրալիա, Պատագոնիա, Ֆիջիի կղզիները, նրանք այնտեղ էլ կերգեն այդ երգը։
Հետո ակնոցավոր մարդը աչքով արեց մեզ և երգեց․
 <poem>
Вышли мы все из народа,
 
Дети семьи трудовой,
 
Братский союз и свобода ―
 
Вот наш девиз боевой.
 </poem>
Միստեր Ադամսը, որն արդեն մի քանի անգամ սրբել էր աչքերը և ավելի էր հուզվել, քան նախկին միսիոների հետ քաջարի նավաստու հնդկացիների մասին խոսելիս, չդիմացավ և սկսեց երգել մոլոկանների հետ։
Երկրորդը դրան էլ համաձայնեց, բայց դարձյալ վեճի տոնով։
Մենք այդ երկուհարյուրամյա գժտուցյանը գժտությանը չխառնվեցինք։
Ժամանակն էր գնալու։ Մենք հրաժեշտ տվինք մեր սրտաբաց տանտերերին։ Վերջում, արդեն կանգնած, մոլոկանները կրկնեցին «Ինչպես մայրս հարազատ ճանփու դրեց ինձ», և մենք փողոց դուրս եկանք։
Ափսոսում էինք, որ պետք է թողնենք Սան֊Ֆրանցիսկոն։ Բայց Ադամսներն անդրդվելի էին․ ամբողջ ճանապարհորդությունը պիտի տևեր երկու ամիս և ոչ մի օր ավելի։
― Այո՛, այո՛, պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսն ուրախությունից փայլելով, մենք վաթսուն օրից ավելի չպետք է տանջենք մեր բեբիին։ Այսօր մենք նամակ ենք ստացել։ Անցյալ շաբաթ բեբիին տարել են կենդանաբանական այգի և ցույց են տվել ակվարիում։ Երբ բեբին միանգամից այդքան ձուկ է տեսել, բացականչել է՝ «No more fichfish!» ― «Էլ ձուկ պետք չէ»։ Մեր բեբին տխրում է։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք, մենք պետք է գնանք որքան կարելի է շուտ։
Խոր ափսոսանքով մենք վերջին անգամ անցանք Սան֊Ֆրանցիսկոյի գեղատեսիլ սապատավոր փողոցներով։ Ահա այս փոքրիկ պուրակում կարող էինք նստել նստարանին և չնստեցինք, այս աղմկոտ փողոցում կարող էինք զբոսնել, բայց ոչ մի անգամ չենք եղել այստեղ, ահա այս չինական ռեստորանում կարող էինք հրաշալի նախաճաշել, բայց, չգիտես ինչու, չնախաճաշեցինք։ Բա անառականոցնե՜րը, անառականոցնե՜րը։ Ախր մենք մոռացել էինք ամենագլխավորը․ հին Ֆրիսկոյի նշանավոր անառականոցները, որտեղ նավապոտներն նավապետներն իրար գլուխ են ջարդում ռոմի հաստ շշերով, որտեղ մալայացիները պարում են սպիտակ աղջիկների հետ, որտեղ ափիոնից ապուշ են կտրում խաղաղաբարո չինացիները։ Ա՜խ, մոռացել էինք, մոռացել։ Եվ արդեն ոչինչ անել չէինք կարող, պետք էր մեկնել։
Մենք քանի գնում հեռանում էինք Սան֊Ֆրանցիսկոյից, սլանալով օվկիանոսի երկարությամբ գցված ճանապարհով։ Դեռ երեկ մենք Կալիֆոռնիայի համալսարանում էինք։ Տեսանք սլավոնական գրականության պրոֆեսոր միստեր Կաունին, և նա Լև Տոլստոյի թաթարերեն լեզվով պատմվացքների պատմվածքների գիրքը ձեռքին բռնած, իր ուսանողներին պատմում էր ՍՍՌՄ ազգային քաղաքականության, ժողովուրդների կուլտուրական զարգացման մասին։ Փոքրահասակ, ալեհեր նրբագեղ պրոֆեսորն իր դասախոսությունը համեմում էր սրամտություններով, մի քանի տասնյակ երիտասարդներ ուշադիր լսում էին կյանքի նոր ու զարմանալի ապրելաձև ունեցող հեռավոր երկրի մասին։ Երեկոն անցկացրինք պրոֆեսորի տանը, Բյորկլիի մոտ, Սան֊Ֆրանցիսկոյի ծովածոցի ափին։ Միստեր Կաունը իր լավագույն ուսանողներից տասնհինգ հոգու հրավիրել էր իր տունը։ Բոցկլտում էր բուխարիկը, երիտասարդ տղաներն ու աղջիկները նստել էին հատակին, շատախոսում էին, չինական ընկույզ էին չրթացնում։ Աղջիկներից մեկը վեր կացավ, գնաց ինչ֊որ տեղ և տասը րոպեից վերադարձավ թաց ու հերարձակ մազերով, ինչպես ջրահարս։ Նա լողացել էր ծովախորշում։ Խոհանոցում, փայտե մեծ արկղի մեջ քնել էին վեց նորածին շան լակոտներ։ Պրոֆեսորը հաճախ գնում էր այնտեղ և հիացմունքիցհալվելովհիացմունքից հալվելով, ձեռքերը ծալած, նայում էր շնիկներին։ Հետո մենք դուրս եկանք ծովախորշի ափը և լուսնի շողերով լուսավորված, թափառում էինք ավազոտ լողափով։ Երիտասարդները նստեցին շրջան կազմած և խմբով երգեցին մի քանի ուսանողական երգեր։ Նախ կատարվեց «արջերի» մարտական երգը, որն ուղղված էր ստանֆորդյան ուսանողների՝ ֆուտբոլի դաշտի Կալիֆոռնիայի համալսարանի այդ ոխերիմ թշնամիների դեմ։ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներն իրենց «արջեր» էին անվանում։ Մի կուշտ երգելուց հետո (երգում էին բավական ներդաշնակ, բայց նվազ ձայնով, մի մոլոկան կարող էր նրանց խլացնել իր ձայնով) նրանք պատմեցին մեզ, որ Կալիֆոռնիայի համալսարանում սովորում է վաթսունչորսամյա մի ուսանող։ Դրա շարժառիթը ո՛չ միայն արտակարգ սերն է գիտելիքների հանդեպ։ Կա ևս մի հանգամանք։ Վաղուց, շատ վաղուց, երբ ավելի քան ծեր ուսանողը եղել է պատանի, նա ժառանգություն է ստացել իր հորեղբորից։ Համաձայն կտակի, ժառանգը այդ ահագին կապիտալի տոկոսներից օգտվելու էր այնքան ժամանակ, մինչև որ ավարտեր համալսարանը։ Դրանից հետո ժառանգությունը գործադրվելու էր բարեգործական նպատակներով։ Այսպիսով, բիզնեսմեն֊հորեղբայրը ցանկացել էր մի հարվածով երկու նապաստակ սպանել․ կրթության տալ ազգականին և աստծու առաջ քավել արագ հարստանալու հետ անխուսափելիորեն կապված մեղքերը։ Բայց ազգականը պակաս բիզնեսմեն դուրս չեկավ, քան հորեղբայրը։ Նա գրվեց համալսարանում և այդ օրվանից ուսանող է համարվում և ստանում կապիտալի տոկոսները։ Արդեն վաթսուն տարի է, շարունակվում է այդ ստորությունը, և հանգուցյալ բիզնեսմեն֊հորեղբայրը ոչ մի կերպ չի կարողանում դժոխքից քոչել դրախտ։ Մի խոսքով, զվարճալի դեպք՝ կալիֆոռնյան համալսարանի պատմության մեջ։
Այդ ամենը երեկ էր, իսկ այսօր, օվկիանոսային քամիով հովհարված՝ սլանում ենք «Ոսկե նահանգով, դեպի Լոս֊Անժելոս ուղղություն վերցրած։ Մոնտերեյ քաղաքով անցնելիս մի փայտաշեն տնակի առջև տեսանք հուշատախտակ․ «Այստեղ ապրել է Ռոբերտ Լյուսի Լյուիս Ստիվենսոնը՝ 1879 թվականի երկրորդ կեսին»։ Մենք գնում էինք ոչ միայն հարմար ու գեղեցիկ, այլև մի տեսակ պճնագեղ ճանապարհով։ Շուրջն ամեն ինչ պճնազարդ էր երևում․ և՛ պայծառ տնակները, և՛ արմավենիները, որոնց տերևներն այնպես էին փայլում, ասես հենց նոր ներկել էին էմալե կանաչ ներկով, և՛ երկինքը, որի տեսքը պարզորոշ ցույց էր տալիս, թե անհուսալի բան է այստեղ ամպ տեսնելը։ Միայն օվկիանոսն էր որոտում և մոլեգնում, ինչպես անբարեկիրթ ազգականը՝ օրինավոր ընտանիքում, անվանակոչության տոնին։
― Պարոնա՛յք, ― ասաց միստեր Ադամսը, ― դուք անցնում եք Միացյալ Նահանգների այն սակավաթիվ վայրերից մեկով, որտեղ ռանտիեներ են ապրում։ Ամերիկան Ֆրանսիա չէ, որտեղ ամեն քաղաքում ռանտիեի հանդիպեք։ Ամերիկացիները գրեթե ոչ մի ժամանակ կանգ չեն առնում նախապես նշված գումարի վրա, նրանք շարունակում են ձեռք բերել ու ձեռք բերել։ Բայց գտնվում են տխմարներ, որոնք հանկարծ որոշում են անձնատուր լինել հանգստի։ Ավելի հաճախ դրանք լինում են ոչ շատ հարուստ մարդիկ, որովհետև հարուստ մարդը իր համար Կալիֆոռնիա կարող է ստեղծել նույնիսկ Նյու֊Յորքի իր տանը։ Կալիֆոռնիան հրապուրում է կյանքի էժանությամբ և կլիմայով։ Նայեցե՛ք, նայեցե՛ք։ Այն տնակներում, որոնց միջով հիմա անցնում ենք, ապրում են փոքրիկ ռանտիեներ։ Բայց Կալիֆոռնիայում միայն ռանտիեներ չեն ապրում։ Երբեմն հանդիպում են մարդկային առանձնահատուկ ցեղի ներկայացուցիչներ՝ ամերիկյան լիբերալներ։ Պարոնա՛յք, մեր արմատական մտավորականներն ազնիվ ու լավ մարդիկ են։ Այո՛, այո՛, պարոնայք, հիմարություն կլիներ կարծել, թե Ամերիկան, միայն ստանդարտ է, դոլարի հետևից ընկնել է միայն, միայն բրիջ կամ պոկեր խաղ։ Նո՛, նո՛, պարոնայք։ Հիշեցեք այն երիտասարդ միստերին, որի մոտ վերջերս մի երեկո անցկացրինք։
Ստեֆենսը նշանավոր ամերիկյան գրող է։ Նրա երկուհատորանոց ինքնակենսագրությունը դասական ստեղծագործություն է դարձել Ամերիկայում։
Սրտի հիվանդությունը թույլ չէր տալիս նրան անկողնից ելնելու։ Մենք մտանք մի սենյակ, որտեղ գլխով դեպի պատուհանը դրված էր երկաթյա սպիտակ մի մահճակալ։ Նրա մեջ, բարձերին հենված՝ կիսապառկել էր ոսկե ակնոցավոր մի ծերունի։ Կրծ քից Կրծքից փոքր֊ինչ ցած, վերմակի վրա դրված էր ցածրիկ, փոքրիկ մի նստարան՝ վրան պորտատիվ գրամեքենա։ Ստեֆենսը ինչ֊որ հոդված էր վերջացնում։
Ստեֆենսի հիվանդությունն անբուժելի էր։ Բայց նա, ինչպես և բոլոր դատապարտված մարդիկ, ու նույնիսկ նրանք էլ, որոնք հասկանում են իրենց դրությունը, երազում են ապագայի մասին, խոսում նրա մասին, պլաններ կառուցում։ Ճիշտն ասած՝ իր համար նա միայն մի պլան ուներ․ մեկնել Մոսկվա, որպեսզի մեռնելուց առաջ տեսնի սոցիալիզմի երկիրը և այնտեղ մեռնի։
Կինը բարձրացրեց նրա գլուխը և թաշկինակ տվեց։ Բայց նա, արդեն չամաչելով իր արցունքների համար, շարունակեց․
― Ստիպված էի որդուս բացատրել, թե որքա՜ն դժվար է իրեն ազնիվ մարդ համարել, երբ իրականում կաշառակեր ես։ Այո՛, այդ չիմանալով, ես գնվել էի բուրժուական հասարակության կողմից։ Չէի հասկանում, որ այն փառքն ու հարգանքը, որով ես պարգևատրված էի, հանդիսանում են միայն կաշառք, այն բանի համար, որ ես պաշտպանում էի անարդարացի կյանքի կառուցվացքը։կառուցվածքը։
Մեկ տարի առաջ Լինկոլն Ստեֆենսը մտել էր կոմունիստական պարտիայի շարքերը։
― Պետք է խմել, ― հանկարծ ասաց միստեր Շարկին։
Այս ասելով, նա իր տունը տարավ ճարտարապետի հյուրերից տասնհինգ հոգու, նեռարյալ ներառյալ նրա երաժշտական աղջկան և մեզ՝ Վիլյամսների և Ադամսների հետ։
Աշխարհի չեմպիոնը վարձել էր հիանալի մի տնակ, որի հենց պատուհանների տակ Խաղաղ օվկիանոսը լուսնի շողերով լուսավորված իր ալիքներն էր գլորում։ Շարկին բացեց պահարանը, այնտեղից լույս աշխարհ հանվեցին ռոմեր, ջիներ, զանազան տեսակի վիսկիներ և նույնիսկ հունական մաստիքա, այսինքն՝ բոլոր այն թունդ խմիչքները, որ պատրաստում է համաշխարհային սպիրտա֊օղիային արթյունաբերությունը։
Առաջին հերթին նա հայտարարեց, որ համոզված է Լինդբերգի երեխային սպանող Բրունո Հաուպտմանի անմեղության մեջ, և կարող էր վկա լինել այդ գործով, եթե չվախենար իր կապերը դրսևորել բուտլեգերների, այսինքն՝ «ցամաք օրենքի» ժամանակ սպիրտ վաճառողների հետ։
Հետո նա պատմեց, թե ինչպես մի անգամ, եռակայմ առագաստանավի հրամանատար լինելով, նավարկել է դեպի Հարավային բևեռ, ինչպես առագաստանավը սառցակալել է, և նավի անձնակազմը ցանկացել է սպանել իրեն, բայց ինքը մեն֊մենակ ճնշել է անձնակազմի ապստամբուցյունը ապստամբությունը և նավը բարեհաջող դուրս բերել տաք լայնություններ։
Դա անչափ գունեղ, անչափ ծովահենային պատմվածք էր, որպեսզի այդ առթիվ մեկ անգամ էլ չխմվեր։
Հոլլիվուդի դեղատները ճոխ են։ Նիկելով և ապակիով զարդարված, սպիտակ ուսադիրներով բաճկոններ հագած կիրթ անձնակազմ ունեցող այդ հիմնարկությունները աշխատանքի մեջ հասել են այնպիսի կատարելության, որ մեծ մասամբ հիշեցնում են էլեկտրական կայանների մեքենայական սրահներ։ Այդ տպավորությանը նպաստում են ծորակների ֆշշոցը «մոլտեդ միլկ» հարող փոքրիկ մոտորիկների թեթև գվվոցը և սանդվիչների մետաղահամը։
Քաղաքի վրա շողում է ծննդյան տոների ուժեղ արևը։ Թանձր, սև ստվերներ էին ընկել ասֆալտե գետնին։ Հոլլիվուդյան կլիմայում ինչ֊որ անախորժ բան կա։ Արևի մեջ արևային ոչինչ չկա, այն նման է տաք լուսնի, թեև շատ ուժեղ է տաքացնում։ Օդում շարունակ ինչ֊որ հիվանդագին չորություն է զգացվում, և բենզինի հոտով հագեցաց հագեցած քաղաքի մթնոլորտը անտանելի է։
Մենք անցանք փողոցային լապտերների տակով, նրանց վրա տնկված էին ստվարաթղթե արհեստական տոնածառներ, որոնք ունեին էլեկտրական մոմեր։ Այդ դեկորացիան ծննդյան տոների առթիվ սարքել էին առևտրականները։ Ամերիկայում ծննդյան տոները առևտրի մեծ ու պայծառ տոն է, որը ոչ մի կապ չունի կրոնի հետ։ Դա չծախվող ապրանքների հսկայական վաճառք է, և որքան էլ աստծուն չսիրեք, ոչ մի կերպ չեք կարող նրան մեղադրել այս մութ գործերին մասնակից լինելու մեջ։
Մեզ՝ մոսկովյան հանդիսատեսներիս, ամերիկյան կինեմատոգրաֆիան փոքր֊ինչ երես է տվել։ Այն ինչ հասնում է Մոսկվա և գիշերային սեանսներին ցույց է տրվում փոքր թվով կինոմասնագետների, գրեթե միշտ էլ Հոլլիվուդի լավագույն արտադրանքից է լինում։
Մոսկվան տեսել է Լուի Մալստոնի, Կինգ Վիգորի, Ռուբեն Մամուլյանի և Ջոն Ֆորդի նկարները, կինեմատոգրաֆիական Մոսկվան տեսել է լավագույն ռեժիսյորների լավագույն նկարները։ Մոսկովյան հանդիսատեսները հիանում էին Դիսնեյի խոզուկներով, պինգվիններով և մկնիկներով, հիանում էին Չապլինի գլուխգործոցներով։ Այդ ռեժիսյորները, բացառուցյամբ բացառությամբ Չապլինի, որը մի նկարը բաց է թողնում մի քանի տարվա ընթացքում, տարեկան նկարահանում են հինգ, ութ, տասը նկար։ Իսկ ինչպես հայտնի է արդեն, ամերիկացիները տարեկան ութ հարյուր նկար են «կրակում»։ Մենք, իհարկե, ենթադրում ենք, մնացած յոթ հարյուր իննսուն նկարներն էլ աստված գիտե ինչ գանձեր են։ Բայց չէ՞ որ մենք միայն լավերն էինք տեսել, իսկ վատերի մասին միայն լսել էինք։ Ուստի և շատ ծանր է ամերիկյան կինեմատոգրաֆիայից ստացած տպավորությունը, երն երբ նրա հետ ծանոթանում ես իր հայրենիքում։
Նյու֊Յորքում գրեթե ամեն երեկո գնում էինք կինո։ Կալիֆոռնիա ուղևորվելիս, ճանապարհին, մեծ ու փոքր քաղաքներում կանգ առնելիս, կինո էինք գնում ոչ թե երբեմն, այլ պարզապես՝ ամեն երեկո։ Ամերիկյան կինոներում մի սեանսի ընթացքում ցույց են տալիս երկու մեծ նկար, մի փոքրիկ կոմեդիա, մեկ մուլտիպլիկացիոն և զանազան կինոֆիրմաների նկարահանած մի քանի խրոնիկալ ժուռնալ։ Այդպիսով, միայն մեծ նկարներ տեսել ենք հարյուրից ավելի։
Երաժշտական կոմեդիայի սյուժեն այս է․ աղքատ ու գեղեցիկ աղջիկը դառնում է վարյետեի աստղ։ Ընդ որում նա սիրահարվում է վարյետեի դիրեկտորին (գեղեցիկ երիտասարդ)։ Այնուհանդերձ այնքան էլ հասարակ սյուժե չէ։ Բանն այն է, որ դիրեկտորը գտնվում է մեկ ուրիշ պարուհու, նույնպես գեղեցիկ ու երկարոտն, բայց զզվելի բնավորությամբ պարուհու բռան մեջ։ Այնպես որ, նշմարվում է շատ հայտնի մի դրամա, կոլիզիա։ Կան և տարբերակներ։ Աղքատ աղջկա փոխարեն աստղ է դառնում մի աղքատ երիտասարդ, մի յուրատեսակ անճոռնի ճուտիկ։ Նա հանդես է գալիս ընկերների հետ, բոլորը մեկտեղ կազմում են ջազ֊բանդ։ Լինում է և այնպես, որ աստղ են դառնում և՛ ջահել աղջիկը, և՛ ջահել տղան։ Հասկանալի է, որ նրանք սիրում են միմյանց։ Սակայն սերը նկարի միայն մեկ հինգերորդական մասն է կազմում, մնացած չորս հինգերորդը նվիրված են ռևյուին։ Մեկուկես ժամվա ընթացքում անվերջ առկայծում են մերկ ոտքեր, և հնչում է նման դեպքում՝ պարտադիր երգի ուրախ եղանակը։ Եթե ֆիլմի վրա շատ փող է ծախսված, ապա հանդիսատեսին ցույց են տալիս աշխարհի լավագույն ոտքերը։ Եթե ֆիլմն էժանագին է, ապա ուրեմն, ոտքերն էլ վատն են, ոչ այնքան երկար ու գեղեցիկ։ Սա սյուժեին չի վերաբերում։ Երկու դեպքում էլ սյուժեն չի զարմացնում մտահղացման բարդությամբ։ Սյուժեն հարմարեցվում է չեչոտկային։ Հասարակությունը սիրում է չեչոտկայով պիեսներ։ Նրանք դրամարկղային հաջողություն ունեն։
Պատմական դրամաների իրադարձությունները շատ տարբեր են լինում, նայած թե ով է հանդիսանում գլխավոր գործող անձը։ Սրանք բաժանվում են երկու կարգի․ հին՝ հունա֊հռոմեական և ավելի ժամանակակից՝ մուշկետյորական։ Եթե նկարում գլխավորող է Հուլիոս Կեսարը կամ, ասենք, Նումա Պոմպիլիոսը, ապա լույս աշխարհ են հանվում հունա֊հռոմեական ֆիբրոլիտե զենք ու զրահը և երիտասարդ մարդիկ, որոնց մենք տեսանք Հոլլիվուդի փողոցներում, կատաղիորեն «կոտորում» են իրար փայտե տապարներով և սրերով։ Եթե գլխավոր գործող անձը Եկատերինա երկրորդն է, Մարիա Անտուանետը կամ որևէ թագավորական տոհմի երկարահասակ անգլուհի, ապա դա կլինի մուշկետյորական կարգի, այսինքն՝ գլխարկների թափահարում՝ ջայլամի փետուրները հատակին դիպցնելով, բազմիցս անառիթ մենամարտեր, հետապնդումներ և հալածանքներ հաստագավակ արշավաձիերով, ինչպես նաև երիտասարդ ու աղքատ ազնվականի վսեմ, պլատոնիկ ու տաղտկալի սերը կայսրուհու կամ թագուհու հետ, որն ուղեկցվում է խստորեն չափավորված համբյուրներով համբույրներով (Հոլլիվուդի ցենզուրան արտոնում է միայն որոշ մետրաժի համբյուրներհամբույրներ)։ Պիեսի սյուժեն այնպիսին է, ինչպիսին աստված է տվել։ Եթե աստված ոչինչ չի տվել, խաղում են նաև առանց սյուժեի։ Սյուժեն կարևոր չէ։ Կարևորը մենամարտերն են, մահապատիժները, խնջույքներն ու ճակատամարտերը։
Բանդիտական կյանքից վերցված ֆիլմերում հերոսները սկզբից մինչև վերջ կրակում են ավտոմատ ատրճանակներից, ձեռքի և մինչև իսկ հաստոցավոր գնդացրերից։ Հաճախ սարքվում են հետապնդումներ ավտոմոբիլներով (ընդ որում, մեքենաներն անպայման դուրս են ընկնում ոլորաններից, որը և իրենից ներկայացնում է նկարի գեղարվեստական հիմնական մանրամասնը)։ Այդպիսի ֆիլմերը պահանջում են դերասանական մեծ խումբ։ Տասնյակ դերասաններ դուրս են ընկնում գործող անձանց ցուցակից պիեսի հենց սկզբից։ Նրանց սպանում են մյուս գործող անձինք։
Ասում են, թե այդ ֆիլմերը շատ նման են կյանքին, սոսկ այն առանձնահատկությամբ, որ բանկերի վրա հարձակում կատարող և միլիոնատերերի երեխաներ փախցնող իսկական գանգստերները երազել անգամ չեն կարող այն եկամուտների մասին, որ բերում են իրենց իսկ կյանքից վերցրած ֆիլմերը։
Վերջապես, օպերային երգչի մասնակցությամբ ֆիլմը։ Այստեղ արդեն ինքներդ էլ հասկանում եք, առանձնապես քաշվելու բան չկա։ Ո՞վ է պահանջելու, որ օպերային երգիչը խաղա այնպես, ինչպես Կոկլեն֊ավագը։ Նա խաղալ չգիտե և անգամ չի էլ ուզում։ Նա ուզում է երգել, և նրա այդ օրինական ցանկությունը պետք է բավարարել, մանավանդ որ հանդիսատեսներն էլ են ցանկանում, որ նշանավոր երգիչը, որքան հնարավոր է, շատ երգի։ Այսպիսով, սյուժեն այստեղ էլ նշանակություն չունի։ Սովորաբար այսպիսի մի պատմություն է տեղի ունենում։ Չքավոր մի երիտասարդ (ցանկալի էր, իհարկե, որ նա լիներ գեղեցիկ, բայց այստեղ արդեն ստիպված են հաշվի նստել երգչի արտաքին տվյալների հետ․ փոր, աչքերի տակ այտուցներ, կարճ ոտքեր) սովորում է երգել, բայց հաջողություն չունի։ Թե ինչու հաջողություն չունի հասկանալի չէ, որովհետև ուսուցման հենց սկզբին նա նույնքան վարպետորեն է երգում, որքան և իր փառքի գագաթին։ Բայց ահա երևան է գալիս ջահել ու գեղեցիկ մեկենասուհի, որն առաջ է մղում երգչին։ Նա անմիջապես ընկնում է «Մետրոպոլիտեն օպերա» և հանկարծ նրա գլխին է թափվում վիթխարի, աներևակայելի, ապշեցուցիչ, հրեշավոր և գերբնական հաջողությունը, այնպիսի հաջողություն, որ Շալյապինն անգամ իր լավագույն տարիներին երազում չէր տեսել։ Կա միայն մի տարբերակ․ հաջողության է հասնում ոչ թե երգիչը, այլ երգչուհին, և այդ դեպքում դրամայի շեքսպիրյան օրենքների համաձայն, մեկենասի դերը խաղում է ոչ թե կին, այլ հարուստ ու գրավիչ մի տղամարդ։ Հասարակությունը երկու տարբերակներն էլ ընկալում է միատեսակ խնդությամբ։ Բայց գլխավորը հանրամատչելի մեներգներն են, որոնք կատարվում են գործողության ընթացքում։ Շատ լավ է, եթե դրանք լինեն «Պայացներ»֊ից , «Բոհեմա»֊ից կամ «Ռիգոլետտո»֊ից։ Հասարակությանը դուր է գալիս այդ։
Բոլոր չորս ստանդարտներում էլ պահպանվում է ոճի միասնությունը։
Բացի այդ, հանդիպում են բանվոր դասակարգի կյանքից վերցրած նկարներ։ Սա արդեն միանգամայն ստոր ֆաշիստական թխվածք է։ Հարավի փոքրիկ մի քաղաքում, որտեղ հովվերգորեն աղմկում են ծառերը և խաղաղ լուսավորում են լապտերները, մենք տեսանք «Ռիֆ֊ռաֆ» անունով մի նկար։ Այստեղ պատկերված է մի բանվոր, որը դեմ է գնացել իր տիրոջը և տիրոջ պրոֆմիությանը։ Հանդուգն բանվորը դարձել է թափառաշրջիկ։ Նա հասել է բոլորովին ցածր աստիճանի։ Հետո այդ թեթևսոլիկ և անառակ որդին վերադառնում է տիրոջ մոտ։ Զղջացել է և գրկաբաց ընդունվել տիրոջ կողմից։
Կուլտուրական ամերիկացին չի գտնում, որ իր հայրենական կինեմատոգրաֆիան իրավունք ունի արվեստ կոչվելու։ Դեռ ավելին․ նա ձեզ կասի, որ ամերիկյան կինեմատոգրաֆիան դա բարոյական համաճարակ է, ոչ պակաս վտանգավոր, քան քութեշն ու ժանտախտը։ Ամերիկյան կուլտուրայի բոլոր գերազանց նվաճումները՝ դպրոցները, համալսարանները, գրականությունը, թատրոնը՝ այդ ամենն ընկճել, խլացրել է կինեմատոգրաֆիան։ Կարելի է բարեհամբյուր բարեհամբույր և խելոք տղա լինել, հիանալի սովորել դպրոցում, հրաշալի անցնել համալսարանական գիտությունների դասընթացը և մի քանի տարի կանոնավոր կինեմատոգրաֆ հաճախելուց հետո դառնալ ապուշ։
Այդ ամենը մենք զգացինք դեռ Հոլլիվուդի ճանապարհին։
===Գլուխ երեունվեցերորդ Խալտուրայի աստվածը===
Մեր պատուհանների տակ տասնութ ժամ շարունակ ոռնում էին ջահել լրագրավաճառները։ Հատկապես աչքի էր ընկնում մեկը՝ իր զիլ և լիահնչուն ձայնով։ Այդպիսի ձայնով աշխարհի երեսին չես կորչի։ Անտարակույս, այն պատկանում էր ապագա միլիոնատիրոջ։ Մենք մի անգամ նույնիսկ գլուխներս դուրս հանեցինք պատուհանից, որպեսզի տեսնենք այդ երիտասարդ տաղանդը։ Տաղանդը կանգնել էր գլխաբաց։ Հագած ուներ «Մշտնջենական» պարուսինե շալվար և հոլլիվուդյան կաշվե բաճկոն։ Լրագիր վաճառելով, նա այնպիսի վայնասուն էր բարձրացնում, որ մարդ ուզում էր մեռնել՝ որ չլսեր այդ ահավոր ձայները։ Գոնե շուտ վաստակեր իր միլիոնն ու հանդարտվեր։ Բայց մի քանի օր անց, հարգելի տղան և բոլոր նրա ընկերներն ավելի ուժեղ ճղճղացին։ Ինչ֊որ բավական հայտնի մի կինոդերասանուհու մեռած էին գտել ավտոմոբիլում, և նրա առեղծվածային մահը սենսացիա էր չորս թե հինգ օր շարունակ։ Հերստի «Էկզամիները» հենց միայն դրանով էր զբաղված։
Սակայն հանդուգն լրագրավաճառներից ավելի սարսափելի դուրս եկավ հեզաբարո մի կին, որ կանգնել էր մեր պատուհանների դիմաց։ Նա հագել էր Փրկության բանակի համազգեստ, սև կապոր՝ որի լայն ժապավենները կապված էին կզակի տակ, և սատինե սև բալախոն։ Վաղ առավոտից նա անկյունում կանգնեցնում էր փայտե եռոտանին, որից երկաթե շղթայով կախված էր ցանցապատ դույլը, և սկսում էր հնչեցնել զանգակը։ Նա տոնածառի փող էր հավաքում չքավորների համար։ Նվիրատվությունները պետք էր գցել հենց այդ տնական դույլի մեջ։ Բայց անսիրտ, իրենց կինոխալտուրայով զբաղված հոլլիվուդցիներն ուշադրություն չէին դարձնում կապորով կնոջը և փող չէին տալիս։ Նա չէր կպչում անցորդներից, չէր հրավիրում իրենց լուման մուծել, չէր երգում հոգևոր երգեր։ Նա գործում էր ավելի համոզիչ միջոցներով, դանդաղ, հանգիստ, անընդհատ ու անվերջ հնչեցնելով զանգակը։ Մի փոքրիկ ընդմիջում էր տալիս, որպեսզի գնա ճաշելու։ Ճաշում էր զարմանալիորեն արագ, իսկ սնունդը, ըստ երևույթին, երբեք չէր մարսում, որովհետև այլևս պոստից չէր հեռանում։ Երբեմն ցանկություն էր առաջանում դուրս վազել հյուրանոցից և այդ զարհուրելի անձնավորությանը տալ մեր բոլոր խնայողուցյուններըխնայողությունները, միայն թե դադարեր մեզ կատաղության հասցնող այդ զանգահարությունը։ Բայց մի միտք կասեցնում էր մեզ, որ նվիրատվությունների հանգանակության հաջողություններից ուրախացած կինը, կսկսի ավելի վաղ գալ մեր անկյունը, և ավելի ուշ գնալ։
Մեր տեսած բոլոր ռեկլամային հանգերից, վզին փաթաթելու, հիշեցնելու ու համոզելու բոլոր միջոցներից առավել համոզեցուցիչն ու հաստատը մեզ թվաց զանգակը։ Եվ իսկապես, ի՞նչ հարկ կա խնդրել, ապացուցել, հորդորել։ Այդ ամենը պետք չէ։ Պետք է զանգակ հնչեցնել։ Զանգահարել մեկ օր, մեկ շաբաթ, մի տարի, զանգահարել այնքան, մինչև որ հալյուցինացիայի հասցված, տանջված և ուժասպառ եղած բնակիչը տա իր տասը ցենտը։
Մի քանի օր անց, թեթևություն զգացինք։ Սկսեցինք դիտել կինոստուդիաները։ Այն, ինչ մեզանում կինոֆաբրիկա է կոչվում, Ամերիկայում ստուդիա անունն է կրում։ Կանուխ գնում էինք հյուրանոցից և ուշ վերադառնում։ Զանգակի ձայնը գրեթե չէինք լսում։ Բայց փոխարենը հանդես եկավ նոր հանելուկ։ Ամեն անգամ, երբ վերադառնում էինք հյուրանոց և գրասենյակից վերցնում համարի բանալին, հյուրանոցի ծառայողը հանձնում էր նաև եկած նամակները և թերթիկներ, որոնց վրա գրի էին առնվում, թե ով է մեզ զանգահարել։ Եվ ամեն անգամ ծանոթների ու բարեկամների անունների մեջ հանդիպում էր այսպիսի երկտող․ «Միստեր Իլֆին և միստեր Պետրովին զանգահարել է քեպտեն Տրեֆիլևը և խնդրել է նշանակել օր և ժամ հանդիպման համար»։ Մի խոսքով, քեպտենը բավական մեծ ակտիվություն էր դրսևորում։ Մենք բոլորովին կորցրել էինք գլուխներս կռահումներ անելով, թե ո՞վ է այդ կեպտեվ կեպտեն Տրեֆիլևը և ի՞նչ է ուզում մեզանից։ Ինքներս սկսեցինք հետաքրքրվել նրանով, հարձուփորձ էինք անում կինեմատոգրաֆիստներին նրա մասին, բայց ոչ ոք խելքը գլխին բան չէր ասում։ Վերջին երկտողում ասված էր, որ անխոնջ քեպտենը նորից զանգահարեց, որ նա ցավում է, որ ոչ մի կերպ չի կարողանում մեզ գտնել և հույս ունի, որ ինքներս ազատ ժամանակ կզանգահարենք նրան։ Հետհասցեից երևում էր, որ Տրեֆիլևը ապրում է մեզ հետ միևնույն հյուրանոցում։ Այստեղ մենք զգացինք, որ եռանդուն կապիտանի հետ հանդիպումն անխուսափելի է։
Մի քանի օր մենք դիտում էինք ստուդիաները։ Իհարկե, գործի տեխնիկական կողմի մանրամասնությունների մեջ չէինք մտնում, բայց տեխնիկան այստեղ ակներև է, ինքն է ստիպում իրեն նայել։ Այնպես, ինչպես մեր տեսած ամերիկյան բոլոր ձեռնարկություններում (բացի Ֆորդի կոնվեյերներից, որտեղ թագավորում է տենդը), հոլլիվուդյան ստուդիաներում աշխատում են ոչ այնքան հապշտապ, բայց վստահ և ճարպկորեն։ Չկա աժիոտաժ, չկան բիզ֊բիզ կանգնած մազեր, ստեղծագործական տառապանքներ, քրտնալից ներշնչում։ Չկա վայնասուն և հիստերիկա։ Ամերիկյան յուրաքանչյուր աշխատանք մի քիչ կրկեսային ատրակցիոն է հիշեցնում․ վստահ շարժումներ, ամեն ինչ հաշված, կարճ բացականչություն կամ հրաման, և համարը կատարված է։
Սա ամենատարօրինակ քաղաքն է աշխարհում։ Գարաժով, հինգցենտանոց ապրանքների խանութով, ամերիկյան փոքրիկ քաղաքին բնորոշ փողոցից դուրս եկանք վենետիկյան հրապարակ։ Դոժերի պալատից հետո անմիջապես երևում էր ռուսական պանդոկը, որի ցուցանակին նկարված էր ինքնաեռ ու փափախ։ Բոլոր դեկորները շատ նման են օրիգինալներին։ Նույնիսկ մի քանի քայլ հեռավորությունից դժվար է հավատալ, թե տաճարների այդ մոնումենտալ մուտքերը, այդ ածխահանքերը, օվկիանոսային նավահանգիստը, բանկիրի գրասենյակը, պարագվայական գյուղը, մարդատար կես վագոնով երկաթուղային կայարանը շինված են չոր ու թեթև տախտակներից, ներկած թղթից և գիպսից։
Տարօրինակ խաբուսիկ քաղաքը, որով մենք անցնում էինք, փոփոխվում էր յուրաքանչյուր քայլափոխին։ Դարեր, ժողովուրդներ, մշակույթներ―ամեն մշակույթներ ― ամեն ինչ այստեղ խճճված էր, արտասովոր ու հրապուրիչ հեշտությամբ։
Մենք մտանք մի վիթխարի կիսախավար պավիլիոն։ Այդ պահին այնտեղ չէին աշխատում, բայց դեռ վերջերս այստեղ տեղի էր ունեցել արվեստի մեծ խրախճանք։ Այդ մասին կարելի էր դատել բազմաթնդանոթային հսկայական ֆրեգատով, որը գրավում էր ամբողջ պավիլիոնը։ Շուրջը դեռ թափված էին հրազենի կույտեր․ կարճ սուսեր, նավաճանկման կեռիկներ, սպայական սուսեր, տապարներ և ծովահենային այլ ռեկվիզիտ։ Այստեղ լուրջ կռվելիս են եղել։ Ֆրեգատը շինված էր շատ բարեխղճորեն, և եթե դա լիներ ամբողջական նավ, և ոչ միայն նրա կեսը, ապա, հավանորեն, կարելի կլիներ հենց հիմա նրանով դուրս գալ օվկիանոս և բռնագրավել վաճառականների նավերն ի փառս մեծ ծովահենների՝ «Ուորներ եղբայրների»։
Դա չափազանց բնորոշ է յուրաքանչյուր փոքրիշատե մտածող հոլլիվուդցու համար։ Նրանք արհամարում են իրենց աշխատանքը, հիանալի հասկանալով, որ խաղում են ամեն տեսակ անհեթեթություն ու անպետքություն։ Մի կինեմատոգրաֆիստ, ցույց տալով մեզ ստուդիան, որտեղ ինքը ծառայում էր, տառացիորեն ծաղր ու ծանակի էր ենթարկում բոլոր նկարահանումները։ Խելացի մարդիկ Հոլլիվուդում, իսկ դրանց թիվը բոլորովին էլ քիչ չէ, ուղղակի ողբում էին, որ արվեստը ոտնահարվում է այստեղ ամեն օր և ամեն ժամ։ Բայց նրանք գնալու տեղ ու հնար չունեն։ Իրենց աշխատանքը նզովում են նաև սցենարիստները, ռեժիսյորները, դերասանները, նույնիսկ տեխնիկները։ Միայն Հոլլիվուդի տերերն են մնում հոգեկան լավ տրամադրության մեջ։ Կարևորը նրանց համար արվեստը չէ, կարևորը դրամարկղն է։
Ամենամեծ պավիլիոնում նկարահանում էին մի տեսարան՝ պարահանդես շոգենավում։ Հրապարակի վրա խռնվել էին մի քանի հարյուր ստատիստներ, նկարահանման վայրը հիանալի լուսավորվախ լուսավորված էր։ Հոլլիվուդի ստուդիաները մեծ քանակությամբ լույս ունեն և չեն խնայում։ Նկարահանման ընդմիջում եղավ, լույսը պակասեցրին, և ստատիստները պարից հետո, հևակովհևալով, նետվեցին պավիլիոնի կիսալուսավոր անկյունները հանգստանալու և զրուցելու։ Ծովայինի համազգեստով, շքանշաններով և ծովակալի շքեղ ուսադիրներով աղջիկներն անմիջապես սկսեցին բարձրաձայն բլբլացնել ինչ֊որ կանացի բաների մասին։ Ծովային սպիտակ համազգեստով երիտասարդները, կինեմատոգրաֆիական լեյտենանտի բութ աչքերով ճեմում էին պավիլիոնում՝ լոք տալով հատակին ընկած էլեկտրական կաբելների վրայով։
Օ՜, այդ հոյակապ կինոլեյտենանտները։ Եթե երախտագետ մարդկության մտքովն հանկարծ անցներ հուշարձան կանգնեցնել Խալտուրայի աստծուն, ապա կինեմատոգրաֆիական լեյտենանտից ավելի լավագույն մոդել չէր ճարվի։ Երբ նկարի սկզբում հայտնվում է սպիտակ կիտելով և ծովայինի գլխարկը թեք դրած հերոսը, կարելի է անմիջապես հանգիստ խղճով փախչել դահլիճից։ Ո՛չ մի խելքը գլխին, մտածված և հետաքրքիր բան արդեն տեղի չի ունենա։ Սա հենց ինքը՝ խալտուրայի աստվածն է― է ― ուրախ և դատարկագլուխ։
Մինչ մենք դիտում էինք դեկորներն ու ստատիստներին, հետևում հանկարծ լսվեց ռուսական ձայն, լավ, հյութեղ, ազնվական մի ձայն։
Այդ մարդուն նույնպես ոչ ոք չէր մոտենում։
Օվկիանոսը լայնարձակ էր, մեղմ քամի էր փչում ափին, և ափակոծության դանդաղ աղմուկը հիշեցնում էր, որ աշխարհում կա իսկական կյանք՝ իսկական զգացմունքներով, որոնց պարտադիր չէ տեղավորել չեչոտկաներով, համբյուրներով համբույրներով և կրակոցներով առլեցուն, ճիշտ սահմանված քանակով մետրերի մեջ։
Երբ ոտք դրինք մեր հյուրանոցի նախասրահը, բազմոցից մեզ ընդառաջ շարժվեց մի զորեղ կերպարանք։ Ձեռնափայտին հենվոլով, նա մոտեցավ մեզ և բարձր ու թանձր ձայնով արտասանեց․
Կապիտանը բռնեց մեր ձեռքերից, նստեցրեց գահավորակին և անմիջապես, ոչ մի րոպե չկորցնելով, սկսեց խոսել։ Առաջին հերթին ասաց, որ հենց իրեն էր հանձնարարված Սիբիր բերել Դենիկինի հայտնի հրամանը՝ Կոլչակին ենթարկվելու մասին։ Քանի որ մենք ուրիշ ազգանուն էինք հիշում, մենք առանձնապես զարմանք չարտահայտեցինք, չնայած նույնիսկ այն բանին, որ կապիտանը շատ պատկերավոր էր պատմում, թե ինչպես նա հրամանը ման է ածել ամբողջ աշխարհի շուրջը։
― Հասկանու՞մ եք, սլանում էի ճեպնթացով։ ճեպընթացով։ Գնացքից՝ շոգենավ։ Շոգենավից՝ գնացք։ Գնացքից դարձյալ շոգենավ։ Շոգենավից դարձյալ գնացք։ Եվրոպայի, Ատլանտիկայի, Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի, Ճապոնիայի, Հեռավոր Արևելքի վրայով․․․ Գալիս եմ թրջված, ոնց որ մուկ, իսկ Կոլչակն արդեն չկա։ Գնդակահարել, հաշվից դուրս են գցել։ Վռազ ետ դարձա։ Գնացքից՝ շոգենավ, շոգենավից՝ գնացք, գնացքից՝ դարձյալ շոգենավ։ Թրա՛խկ։ Դեռ Ամերիկայում իմանում եմ, Դենիկինն էլ արդեն չկա․ հրամանատարությունը արդեն հանձնել է Վրանգելին։ Սա ի՞նչ սատանայական բան է։ Դարձյալ գնացքից շոգենավ, շոգենավից՝ գնացք։ Հասնում եմ Փարիզ―Վրանգելն էլ արդեն չկա։ Է՜, մտածում եմ, գնացեք բոլորդ էլ ուր ուզում եք, իսկ ես շուռ եկա և ուղիղ դեպի Ամերիկա։ Հիմա ես ճանապարհորդ եմ և դասախոս։
Կապիտանը հանեց հաստ ծխախոտատուփը և սկսեց հյուրասիրել մեզ ռուսական մուշտուկով գլանակներ։
Մեր զրուցակիցը շատ անկեղծ էր խոսում։ Ինչպես երևում է, այդ թեման շարունակ տանջելիս է եղել նրան։
․․․Չե ․․․Չէ որ մեզանում ոչ մի անկախ մարդ չկա, բացի Չապլինից։ Մենք ծառայում ենք մեր տերերի մոտ և անում այն ամենը, ինչ հրամայում են։ Դուք կհարցնեք, ինչպե՞ս է որ, այնուամենայնիվ, երևան են գալիս այն մի քանի լավ նկարները, որ արտադրում է Հոլլիվուդը։ Դրանք երևան են գալիս հակառակ տիրոջ կամքի։ Այդ պատահական հաջողություն է, տիրոջ զիջողությունը ծառայի հանդեպ, որին գնահատում են, որպեսզի նա հիմարաբար չլքի աշխատանքը։ Երբեմն ստիպված են լինում լավ ֆիլմը թաքցնել տերերից, որպեսզի նրանք չհասցնեն փչացնել։ Դուք ճանաչու՞մ եք Լուի Մայլստոնին։ Երբ նա բեմադրում էր «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» վեպը, վախենալով տերերից, որոնք սովորություն ունեն գնալ նկարահանումների վայրը և խորհուրդներ տալ, նա լուր տարածեց, որ իր նկարահանումների ժամանակ շարունակ պայթյուններ են տեղի ունենում և որ դա շատ վտանգավոր է կյանքի համար։ Տերերը վախեցան և հանգիստ թողին խորամանկ Մայլստոնին։ Բայց և այնպես նրան չհաջողվեց մինչև վերջ թաքցնել։ Մի անգամ նրան կանչեց հուզված տերը և հարցրեց․
― Լսեցե՛ք, Լուի, ասում են, որ ձեր ֆիլմը դժբախտ վերջավորություն ունի, ճի՞շտ է։
===Գլուխ երեսունութերորդ — Աղոթեցեք, կշռվեցեք և վճարեցեք===
Նվերների ընտրությունը շատ նուրբ գործ է։ Պետք է իմանալ՝ ում և ինչ նվիրել, որպեսզի շնորհակալության փոխարեն նրա վիրավորանքը չհարուցի։ Նվերային տենդը շատ հոգս է պատճառում ամերիկացիներին, թանկ է նստում, բայց փոխարենը առևվտրականներին պարգևում է դրախտային րոպեներ և շաբաթներ։
Միմյանց նվիրում են սիգարներ, գինիներ, օծանելիք, շարֆեր, կոֆտաներ, մանր֊մունր զարդարանքներ։ Խանութի տղաները վազվզում են քաղաքավ քաղաքով մեկ, հատուկ տոնական թղթերով փաթաթված նվերները տեղ հասցնելու։ Բեռնատար մեքենաները ևս միայն նվերներ են տանում դեսուդեն։ Նվագախմբի ուղեկցությամբ, գեներալի գեղեցիկ համազգեստով պտույտի է ելել բամաբակե մորուքով կարմրաքիթ Սանտա֊Կլաուսը՝ նաֆթալինի բքով պարուրված։ Նվերների աստծու հետևից տղաներ են վազում։ Մեծահասակները հազում են ծննդյան պապիկին տեսնելիս և լարված մտաբերում, թե էլ ում պետք է նվեր տանել։ Աստված ոչ անի որևէ մեկը մոռացվի․ ամբողջ տարվա ընթացքում հարաբերությունները փչացած կլինեն։
Ճիշտն ասած, նախածննդյան եռուն օրերին հենց այս դեպքերում են միայն հիշում աստծու անունը։
Վիճաբանելուց հետո՝ թե ով է պատմելու, ինչպես միշտ, հաղթանակեց միստեր Ադամսը։
― Պարոնայք, սա ուղղակի անհավանական է, ― բղավում էր նա ուժեղ ձայնով։ ― Դուք շատ բան կորցրիք, որ մեզ հետ չէիք։ Գրեցեք ձեր հուշատետրերում, որ ամեն ինչ կորցրիք, պարոնա՛յք։ Եվ այսպես, Բեկկիի հետ գնացինք Էմմի Մակֆերսոնի տաճարը։ Չնայած մինչև քարոզն սկսվելը մի ամբողջ ժամ կար, եկեղեցին լեփ֊լեցուն էր։ Հազարից ավելի մարդ էր նստած այնտեղ։ Ու բոլորն էլ լավ, հասարակ մարդիկ։ Տնօրեններն, ըստ երևույթին, ինչ֊որ կարևոր անձնավորությունների տեղ ընդունեցին մեզ և նստեցրին առաջին կարգում։ Շատ լավ էր, պարոնայք։ Նստել ու սպասում ենք։ Այո՛, այո՛, այո՛, առայժմ իհարկե, խոսքի բռնվեցինք հարևանների հետ։ Հիանալի մարդիկ էին։ Մեկը ֆերմեր էր՝ Այովայից, մյուսն էլ էր հատկապես եկել այստեղ։ Նա Նևադայում փոքրիկ ռենչ ունի։ Լավ, ազնիվ մարդիկ են, որոնք ուզում են որևէ բանի հավատալ, կարոտ են հոգևոր սննդի։ Նրանց հարկավոր է որևէ բան տալ, դա շատ անհրաժեշտ է, պարոնայք։ Վերջապես հնչում է երաժշտությունը, թնդում է տուշ, ոնց որ կրկես լինի, և հայտնվում է Էմմի Մակֆերսոնը, գանգրացրած մազերով, ամբողջովին խոպոպիկներով, մորեգույն մանիկյուրով, սպիտակ խիտոնով, քսված, ներկված։ Ոչ այնքան ջահել, բայց դեռ սիրունիկ։ Բոլորը հիացած են։ Հարկա՛վ։ Մտածեցեք հապա, պարոնայք։ Տխուր տերտերի փոխարեն դուրս է գալիս ժամանակակից սիրունիկ մի կին։ Եվ գիտե՞ք նա ինչ եր էր ասում։ Դա սարսափելի բան էր։
― Եթե ես ատրճանակ ունենայի, ― վրա բերեց միսիս Ադամսը, ― ես նրան․․․
― Նո՛, նո՛, Բեկկի, այդքան արյունառուշտ չպետք է լինել։ Չէ, լուրջ, մի ընդհատիր ինձ։ Եվ այսպես, պարոնայք, ես չեմ պատմի, թե ինչ էր շաղակրատում նա։ Եվրոպայում դա ծիծաղ կառաջացներ նույնիսկ ամենախավարամիտ մարդկանց մոտ։ Բայց մենք Ամերիկայում ենք, միստերներ։ Այստեղ պետք է ասել շատ հասարակ բաներ միայն։ Ազնի՛վ խոսք, լավ մարդիկ էին եկեղեցում հավաքվածները, նրանք հիացած էին։ Հոգեկան այն սնունդը, որ առաջարկվում էր նրանց Էմմի Մակֆերսոնը, չէր սազի նույնիսկ դեղձանիկին, եթե դեղձանիկը կրոնի կարիք ունենար։ Խղճուկ սրամտություններով համեմված կոպիտ շառլատանության և թափանցիկ զգեստներով ջահել աղջիկների երգչախմբի ձևով բավական մեծ բաժին զգայականություն։ Բայց ամենագլխավորը, միստերներ, դեռ առջևում էր։ Պարզվեց, որ Էմմի Մակֆերսոնը կարիք ունի հարյուր հազար դոլարի՝ տաճարը նորոգելու համար։ Հարյուր հազար դոլար, միստերներ, դա մեծ փող է նույնիսկ հարուստ Ամերիկայում։ Եվ պետք է ձեզ ասեմ, որ ամերիկացիներն այնքան էլ չեն սիրում բաժանվել իրենց դոլարներից։ Ինքներդ էլ եք հասկանում, որ եթե Մակֆերսոնը հավաքվածներին պարզապես խնդրեր փող նվիրաբերել տաճարը նորոգելու համար, ապա շատ քիչ փող կհավաքեր։ Բայց նա հանճարեղ բան է մոգոնել։ Լռեց կամարները թնդացնող նվագախումբը, և հրեշտակի պես խուճուճված քույր Մակֆերսոնը նորից դիմեց բազմությանը։ Նրա ճառը, հիրավի, ոգեշնչված էր։ Միստերներ, դուք ամեն ինչ կորցրել եք, որովհետև չեք լսել այդ զարմանալի ճառը։ «Եղբայրներ, ― ասաց նա, ― փող է պետք։ Իհարկե, ոչ ինձ, այլ աստծուն։ Դուք կարող եք աստծուն մեկ պեննի տալ ձեր մարմնի քաշի յուրաքանչյուր ֆունտից, այն մարմնի, որ նա շնորհել է ձեզ անասելի ողորմածությամբ։ Միայն մեկ պեննի։ Չնչին բան։ Միայն մեկ պեննի է խնդրում ձեզանից աստված։ Մի՞թե դուք մերժելու եք նրան»։
Հենց այդ պահին շարքերով անցան սպասավորները՝ թռուցիկներ բաժաելովբաժանելով, որոնց վրա տպված էր․
«Աղոթեցե՛ք, կշռվեցե՛ք, վճարեցե՛ք․․․
Էմմի Մակֆերսոնը լցրել էր միստեր Ադամսի համբերության բաժակը։
― Չե՛, լուրջ, պարոնայք, ― ասում, էր նա մեր համարում անցուդարձ անելով, ― մենք Բեկիի հետ որոշել ենք մեկնել։ Ո՛չ, ո՛չ, պարոնայք, ես ձեզ հիանալի հասկանում եմ։ Դուք գրող եք, հարկ է, որ լավ ծանոթանաք ամերիկյան կինեմատոգրաֆիային։ Այո՛, այո՛, դա ձեզ միանգամայն անհրաժեշտ է։ Բայց ես ու Բեկկին այստեղ անելիք չունենք։ Թողեք մենք գնանք Մեքսիկա։
Այս խոսքերով միստեր Ադամսը մահճակալին փռեց մեծ, ծալատեղերն արդեն ճղված քարտեզը և փորով ընկավ վրան։
― Մենք կգնանք Մեքսիկա․ կհանգստանանք ծովափին։ Բեկիի հետ արդեն գնացել ենք «Չեմբեր օֆ Կոմերս» և ինֆորմացիա վերցրել։ Բացի այդ, մենք հիմա կգնանք «Ա․ Ա․ Ա․» և այնտեղ էլ կվերցնենք ինֆորմացիա։ Այնպես չէ՞ Բեկկի։ Հենց սահմանի մոտերքը մի հիանալի տեղ կա, մեքսիկական Էնսենադո գյուղը։ Հրաշալի լողափ, լավ ճանապարհ։ Հետո կհանդիպենք Սան֊Դիեգոյում։ Այնտեղից սկսվում է մեր վերադարձի ճանապարհը դեպի Նյու֊Յորք։ Ի՞նչ եք կարծում, պարոնայք։
Չնայած այն բանին, որ ուղևորությունը մեծ բավականություն էր պատճառում Ադամս ամուսիններին, նրանք սկսեցին երկյուղել, որ մենք ժամկետին չենք վերադառնա Նյու֊Յորք։ Միևնույն ժամանակ առանց իրենց բեբիի սկսեցին թաղծել և ամբողջ օրերով փոքրիկ երեխաներ էին որսում, գրկում էին սեղմում կրծքներին, խեղդում համբյուրներով։ համբույրներով։ Հոլլիվուդում նշված ժամկետից ավելի մնալը վախեցնում էր նրանց։
― Եթե մենք Սան֊Դիեգոյից դուրս գանք դեկտեմբերի 26֊ին, ժամանակին կհասցնենք տուն վերադառնալ, ― ասում էր միստեր Ադամսը, քարտեզի վրա կարմիր մատիտով նկարելով մեր վերադարձի ճամփան։ ― Մեքսիկական սահմանի երկարությամբ կգնանք Էլ֊Պասո, հետո Սան֊Անտոնիոյի վրայով կընկնենք Նյու֊Օռլեան, իսկ հետո, կտրելով գրեթե բոլոր սև նահանգները, կհասնենք Վաշինգտոն։
Որքան էլ որ ափսոսում էինք մեր ուղեկիցներից բաժանվել, ստիպված էինք այդ անել, որովհետև Հոլլիվուդի հետ ծանոթանալը դեռ մի քանի օր էլ էր պահանջում։ Իսկ տանջել միստեր Ադամսին, ստիպելով քարշ գալ մեզ հետ ստուդիաները, շատ տմարդի բան կլիներ։ Մենք պայմանավորվեցինք դեկտեմբերի քսանհինգին հանդիպել Սան֊Դիեգոյում՝ Խաղաղ օվկիանոսի ափին, հենց մեքսիկական սահմանի մոտ գտնվող քաղաքում։ Եթե այդ օրը մենք չգնանք, ամուսինները ճամփա կընկնեն առանց մեզ, և մենք ստիպված կլինենք գնացքով հասնել նրանց։
Մենք այնպես էինք ընտելացել Ադամսներին, որ մեր լվացված, թարմությամբ փայլող մեքենայի մոտ կանգնած, անվերջ հրաժեշտ էինք տալիս և ոչ մի կերպ չէինք կարողանում բաժանվել։ Ի դեպ, վերջին րոպեին Ադամսները նորից ծլկեցին «Չեմբեր օֆ Կոմերս» (առևտրական պալատ) լրացուցիչ ինֆորմացիա վերցնելու և այնքան երկար ժամանակ դուրս չէին գալիս այնտեղից, որ նրանց չսպասելով, գնացինք մեր գործերով։
Լոս֊Անժելոսը ծանրանիստ քաղաք է, մեծ շենքերով, կեղտոտ ու բանուկ փողոցներով, երկաթե հրշեջ սանդուխքներով, որոնք ցցված են տան ճակատներին։ Սա Կալիֆոռնիական Չիկագոն է․ աղյուս, հետնախորշեր, ամենաիսկական աղքատություն և ամենազայրացուցիչ հարստություն։
Մեկնելուց քիչ առաջ մարդկանց մի մեծ հերթ տեսանք ռեստորանի մուտքի առջև։ Մշտական ցուցանակի վրա հագցված պաստառը ծանուցում էր, որ այստեղ փրկության բանակը ծննդյան ձրի ճաշ է տալու գործազուրկներին։ Ռեստորանի դռները փակ էին, մինչև ճաշ դեռ բավական ժամանակ կար։ Հերթը ցուցադրում էր ամերիկյան ամեն տեսակի ու ամեն տիպի գործազուրկների․ վաղուց չսափրած այտերով ու կզակով շրջմոլիկներից սկսած մինչև հեզ ծառայողը, որը դեռ չի հրաժարվել փողկապից և չի կորցրել երբևէ հասարակության մեջ վերստին մտնելու հույսը։ Այստեղ կանգանած կանգնած էին պատանիներ․ նրանք աճել ու մեծացել էին այն ժամանակ, երբ աշխատանքը չքացել էր, նրանք երբեք չէին աշխատել, ոչինչ անել չեն կարող, և տեղ չկա, որտեղ սովորեն աշխատել։ Եռանդով լի, ընդունակ այդ երիտասարդները ոչ ոքի պետք չեն։ Այստեղ կանգնած էին իրենց ամբողջ կյանքում աշխատած ծերունիներ, որոնք այլևս երբեք չեն աշխատելու, ընտանիքի հայրեր, ազնիվ աշխատավորներ, որոնք իրենց բանվորական կյանքի ընթացքում քիչ տերերի չեն հարստացրել․ սրանք ևս ոչ ոքի պետք չեն։
Էպտոն Սինկլերը․ որի հետ մի քանի օր առաջ հանդիպեցինք Պասադենում՝ կալիֆոռնիական փոքրիկ և գեղեցիկ քաղաքում, մեզ ասաց․
― Կապիտալիզմն իբրև մարդկանց շահ ու վաստակ բերող հասարակարգ, իբրև գոյության հնարավորություն տվող հասարակարգ, վաղուց մեռել է։ Բայց, դժբախտաբար, մարդիկ այդ դեռ չեն հասկացել։ Նրանք կարծում են, թե սա ժամանակավոր դժվարություն է, ինչպես լինում էր առաջներում։ Նրանք չեն հասկանում, որ կապիտալիզմը երբեք այլևս աշխատանք չի տա տասներեք միլիոն ամերիկյան գործազուրկներին։ Չէ՞ որ երեսուն թվականից սկսած ճգնաժամը նկատելիորեն թուլացել է, գործերն անհամեմատ լավ են գնում, իսկ գործազրկությունը չի պակասում։ Մարդկանց փոխարինել են նոր մեքենաները և արտադրության ռացիոնալիզացիան։ Աշխարհի ամենահարուստ երկիրը, «աստծո երլիրը»երկիրը», ինչպես այն անվանում են ամերիկացիները, մեծ երկիրը ի վիճալի չէ իր մարդկանց ապահովելու ո՛չ աշխատանքով, ո՛չ հացով, ո՛չ կացարանով։
Եվ այդ մեծ, կրքոտ մարդը, որն իր ողջ կյանքում դեսուդեն է ընկել ճշմարտություն գտնելու համար, եղել է և՛ լիբերալ, և՛ սոցիալիստ, և՛ սեփական սոցիալական տեսության հիմնադիր, որի դրոշի տակ Կալիֆոռնիայի նահանգապետ է քվեարկվել դեմոկրատական պարտիայի կողմից և նույնիսկ ինը հարյուր հազար ձայն հավաքել, հոգնած կախեց գլուխը։ Մենք նստել էինք նրա տանը, խավարչտին, հնաձև, փոշեպատ և մի տեսակ անմարդաբնակ տանը, որը նույնպես հոգնած էր ու ծերացած։ Կալիֆոռնիայում մեկուսացած նահանգ ստեղծելու փորձից, որտեղ գործազրկություն չէր լինելու, ոչինչ դուրս չեկավ։ Սինկլերի Կալիֆոռնիայի նահանգապետության թեկնածությունը չանցավ։ Ասենք, ոչինչ էլ դուրս չէր գա, եթե անգամ նահանգապետ դառնար։
Հետո ամեն ինչ խառնվեց։ Նարնջի և նավթի պլանտացիաները հաջորդում էին միմյանց, և պատուհանից միաժամանակ ներս էին պրծնում նարնջի բուրմունքը և թերամշակ նավթի ծանր հոտը։
Վերջապես տեսադաշտից անհետացան մարդկային ձեռքի բոլոր ստեղծագործությունները, և մեր առջև բացվեց լայնածավալ, հպարտ ու հանդարտ օվկիանոսը։ Տեղատվության ժամն էր, և օվկիանոսը բավական հեռացել էր ափերից։ Ծովային խոնավ հատակը անդրադարձնում էր մայրամուտի արևը։ Երկու արևներն էլ (իսկականն ու անդրադարձածը) սրնթաց սրընթաց վազում էին գնացքի հետևից։ Արևն արագորեն իջնում էր հորիզոն, գնալով ավելի էր կարմրում, տափակում ճխլտվում ու կորցնում իր ձևը։ Այժմ դա մի թոշնած, ամեն տեսակ հանդիսավորությունը կորցրած լուսատու էր։ Իսկ օվկիանոսը շարունակում էր ընթանալ գնացքի կողքով՝ կապտականաչ ու մեղմ ալիքներ թավալելով, առանց իրար անցնելու և իր վրա ուշադրություն հրավիրելու։
Ուղևորները խշխշացնում էին լրագրերը, քնում էին բազկաթոռների մեջ ընկղմված, գնում ծխելու սենյակը, որտեղ միաժամանակ կարելի էր խմել մի գավաթ որևէ «բակարդի» կամ «մանհետեն», զրուցել հարևանի հետ, բացականչել իր մշտնջենական «շուռլին» կամ, պարզպես, ննջել թավշյա բազմոցների վրա։
Մթնել էր արդեն, երբ հասանք Սան֊Դիեգո։ Կայարանում ուրախ ճիչերով մեզ դիմավորեցին Ադամս ամուսինները։ Մեքսիկական տպավորությունները հանգիստ չէին տալիս Ադամսներին, և նրանք շտապում էին մեզ հաղորդակից դարձնել իրենց տպավորություններին։
― Պարոնայք, բացականչեց Ադամսը, երբ հազիվ ոտք էինք դրել կառամատույցի վրա։ ― Գիտե՞ք ով էր առաջին մարդը, որին մենք տեսանք մեքսիկական հողի վրա։ Ամենաառաջինը, որ հանդիպեց մեր ճանապարհին։ Այո, այո, պարոնայք, դա թերեկյան մի կոզակ էր։ Ամենաիսկական թերեքյան կոզակ։ Հիանալի խոսում է ռուսերեն, իսկ իսպաներեն՝ ոչ մի բառ։
Ադամսները մեզ տարան «Կալիֆոռնիա Օտտո Կորտ» (ավտոմոբիլային իջևան, նույն ինքը՝ կեմպ), որտեղ արդեն ապրում էին երեկվանից և, տիրոջ հետ մտերմանալով, իմացել էին Սան֊Դիեգոյի բոլոր նորությունները․ ինչպես է այս տարվա նարնջի բերքը, ինչպես են նավթային գործերը, ավելացե՞լ է արդյոք տուրիստների հոսանքը Կալիֆոռնիա և էլի ուրիշ օգտակար տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր խոհուն ճանապարհորդի։
― Նո՛, նո՛, պարոնայք, ― բղավում էր միստեր Ադամսը։ ― Սա թող չզարմացնի ձեզ։ Պետք է ապրել այնտեղ, որտեղ կա ջուր, ճանապարհներ և էլեկտրականություն։ Ինչպես տեսնում եք, թեոսոֆները ամենևին հիմար չեն։
Բազմամղոն հիանալի լողափի դիմաց երկար շարքով կանգնած էին բնակելի խցիկներ։ Նույնիսկ հիմա, ձմերը ձմեռը նրանցից մի քանիսում բնակվում էին։ Նրանց առմուտքերին տաքանում էին մի տեսակ ինքնուրույն դնչիկներով աղջիկներ․ սրտառուչ վայրենինուհիներ, որոնք դեպի բնությունն էին փախել խստաբարո և հարուստ ծնողներից, մեծ քաղաքների դղրդյունից և խելացնորությունից։
Իսպանական միսիսայի միսիայի հին շենքի մոտից թեքվեցինք արևելք, դեպի տուն։
Այստեղ, բլրակի վրա աղյուսե բարձր խաչ է կանգնած, ի պատիվ Ժյունիպերտ Սերա անունով իսպանական վանականի։ Մի ժամանակ նա գրավել է այս հողը՝ « ի փառս աստծու և իսպանական թագավորի»։ Բլրակից երևում են ամբողջ քաղաքը և ծովախորշը։
Մենք դուրս եկանք «Օլդ Սպենիշ տրեյլ» իսպանական հին կածանը։ Բետոնը, ասֆալտը և մանրախիճը խիստ կերպարանափոխել էին հին ճանապարհը։ Կոնվիստադորները Կոնկիստադորները թերևս չճանաչեն հիմա այս հին վայրերը։ Այնտեղ, ուր սուլում էր հնդկացու փետրավորած նետը, այժմ կանգնած է «գազոլին ստեյշենը»․ կոմպրեսորն արագ շնչելով, օդ է մղում ավտոմոբիլային կամերայի մեջ։ Եվ այնտեղ, ուր իսպանացիները, իրենց կաշվե և պողպատե սպառազինության ծանրության տակ շնչակտուր լինելով, քարշ էին գալիս հազիվ նկատելի կածանով, այժմ անցնում է ամերիկյան սովորական «հայ֊վեյը»՝ բարձր կարգի, երբեմն նույնիսկ թեքուղիներ ունեցող ճանապարհը։
Թեև այժմ մենք շարժվում էինք դեպի արևելք, բայց արևը օրեցօր գնալով փոքրանում էր։ Մենք դարձյալ տեսանք կապտին տվող և հորիզոնում շառագունող հեռավոր լեռները, դարձյալ մթնշաղն իջավ, վրա հասավ գիշերը, փայլատակեցին ֆառերը։ Արդեն ուշ էր, երբ հասանք Էլ֊Սենտրո։
Էլ֊Սենտրո անշուք քաղաքն ընկած է «Իմպերիել֊վալլի»֊ում, «Կայսերական հովտում»։ Ամբողջ հովտի տարածության չափը երեսուն անգամ երեսուն մղոն է։ Այստեղ լիմոնի բերք են հավաքում տարեկան երեք անգամ, նարնջի՝ երկու անգամ։ Դեկտեմբերին և հունվարին աճեցնում են բանջարեղեն, որոնք այդ ժամանակ Միացյալ նահանգներում ոչ մի տեղ չեն բուսնում։ Արդեն սկսվել էր սալաթի բերքահավաքը, հետո կսկսվի սեխինը։ Եվ այդ դրախտային հովտում, որտեղ հասունանում են մեծ ու գունատ գրեյպֆրուտներ, ամբողջովին լիմոնների և նարինջների արբեցուցիչ բուրմունքով հագեցված այդ հովտում, դաժանորեն, ինչպես գուցե աշխարհում ոչ մի տեղ, շահագործում են մեքսիկացիներին և ֆիլիպինցիներին։ Եվ այդ հովիտը առավել, քան սալաթը և նարինջները, հայտնի է իր գազանային դատաստաններով, որ տեսնում են գործադուլավորների, բազմազավակ, մուրացիկ և միշտ սոված թշվառականների՝ սեզոնային մեքսիկացիների հետ։ Այստեղից մինչև Մեքսիկա ընդամենը տասներկու մղոն է։
«Լաս֊Պալմաս» կեմպը, որտեղ մենք իջևանեցինք, իրենից ներկայացնում էր կեմպի թե հյուրանոցի նման մի բան։ Այստեղ արդեն կար հոլլ՝ տակառների մեջ դեկորատիվ բույսերով, ճոճաթոռներով և փափուկ գահավորակներով, դրանով այն նմանվում էր հյուրանոցի և առիթ էր տալիս ուղևորի սիրտը հպարտությամբ լցնելու (հիշու՞մ եք՝ «Թող ձեր սիրտը հպարտուցյամբ հպարտությամբ լցվի, երբ արտասանելու լինեք ձեր իջևանած հյուրանոցի անունը»): Մյուս կողմից, սենյակի վարձագինը մեծ չէր և որոշակի հասկացնել էր տալիս, որ «Լաս֊Պալմասը», այնուամենայնիվ, կեմպ է։ Մի խոսքով, դա հարմար ապաստան էր։ Տերը երեսուն տարի առաջ երրորդ կարգի նավասենյակով Ամերիկա եկած ավստրիական գերմանացի էր։ Այժմ, բացի կեմպից, նրան է պատկանում նաև «Կալիֆոռնիա֊օթել» չորսհարկանի շենքը՝ սրճարանով և ընդհանուր ճաշասեղանով։ Ուստի նրա դեմքից չի իջնում ամերիկյան լավատես ժպիտը, որը մոտեցնում է նրան միստեր Մաքս Ֆակտորին և այլ բախտավորներին։
Էլ֊Սենտրոն՝ իր կոտրտված մայթերով և աղյուսաշեն կամարաշարքերով, շահագործման և մեծ բիզնեսի մռայլ քաղաք Էլ֊Սենտրոն դեռ գտնվում էր Կալիֆոռնիայում։ Բենսոնը, ուր մենք հասանք հաջորդ երեկոյան, արդեն Արիզոնում էր։
Բենսոն գնալիս մենք անցնում էինք կակտուսների հսկայական դաշտերով։ Դրանք «ջայենտ֊կակտուսներ» էին ― հսկա կակտուսներ։ Աճում էին խմբերով և միայնակ ու նման էին հազար անգամ խոշորացված և դիք կանգնեցրած վարունգների։ Նրանք պատած էին փորակներով, ինչպես կորնթոսյան սյուները, և մազերով, ինչպես կապկի թաթերը։ Նրանք ունեն կարճ ու հաստ ձեռիկներ։ Այդ ելուստները անասելի արտահայտիչ են դարձնում այդ հսկա կակտուսները։ Կակտուսներից մի քանիսը աղոթում են՝ , ձեռքերը դեպի երկինք բարձրացրած, մյուսները գրկախառնվում են, երրորդները երեխա են օրորում։ Իսկ մի քանիսը կանգնած են հպարտ անդորրությամբ՝ վերից նայելով անցորդներին։
Կակտուսներն ապրում են, ինչպես մի ժամանակ ապրել են հնդկացի ցեղերը։ Այնտեղ ուր մի ցեղ է ապրում, մյուսը տեղ չունի։ Նրանք չեն խառնվում։
Խանութում, որտեղ գնում էինք կտրտած հացը, եփած սուպը և մի տեսակ, արդեն կերված պանիրը (համենայն դեպս այդպիսի տեսք ուներ), մեզ ասացին, որ թե գործերը կարգավորվել են, քաղաքում գործազրկություն չկա, որ վառոդի գործարանը սկսել է աշխատել լրիվ թափով։
Երբ միստեր Ադամսը խանութպանի պիջակի օձիքից բռնած, սկսեց հարձուփորձ հարցուփորձ անել, թե մարդիկ ի՞նչ են անում Բենսոում, տերը պատասխանեց․
― Հայտնի բան է, թե ինչ են անում։ Ծխում են «Չեստեր֊ֆիլդ», խմում են «կոկա֊կոլա», նստում են դեղատանը։ Փող է երևացել։ Ինչ֊որ մեկին վառոդ է պետք։
Մենք երկուական ցենտ ինչ֊որ տուրք վճարեցինք և մի րոպե անց, ոտք դրեցինք մեքսիկակն հողի վրա։
Կամրջի մեքսիկական կողմում ևս սահմանապահ կայան կար, բայց այնտեղ ոչ ոքի և ոչինչ չհարցրին։ Տնակի մոտ, ճիշտ է, կանգնել էր զաֆրանադեմ մի տղամարդ կեղտոտ վզով, ոսկե եզրակավոր մուգ խակի գույնի շլացուցիչ համազգեստով։ Բայց մեքսիկական սահմանապահի դեմքին լիակատար արհամարանք արհամարհանք կար իր վրա դրած պարտականությունների նկատմամբ։ Դեմքին գծագրված էր հետևյալը․ «Այո, դառը ճակատագիրը հարկադրել է ինձ կրել այս գեղեցիկ համազգեստը, բայց ես իմ գեղեցիկ ձեռքերը չեմ կեղտոտի, ստուգելով ինչ֊որ կեղտոտ թղթեր։ Ոչ, այդ բանը չսպասեք ազնվազարմ Խուան֊Ֆերդինանդ֊ խրիստոֆոր Խուան֊Ֆերդինանդ֊Խրիստոֆոր Կոլումբոսից»։
Մենք, որ ձեռք չէինք բերել մեքսիկական վիզաներ՝ Մոսկվայի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, շատ գոհ էինք, որ հանդիպեցինք այդչափ ազնիվ հիդալգոյի, և արագ֊արագ քայլեցինք Խուարեցի գլխավոր փողոցով։
«Ցամաք» օրենքի պայմաններում Խուարեցը տառապյալ ամերիկացիների համար իբրև ոգեկից օազիս էր ծառայում։ Նույնիսկ այժմ, քաղաքում մի քանի ռեստորաններ կան բացառապես օտարերկրացիների համար։ Դրանք բոլորը տեղավորված են Ռիո֊Գրանդե գետի կամուրջի հենց մոտերքում։ Ցլամարտը նշանակված էր ժամը երեքին, բայց սկսվեց քառասուն րոպե ուշացումով։ Այդ ժամանակամիջոցում մենք կարողացանք բազմիցս դիտել և կրկեսի հրապարակը, և հավաքված փոքրաթիվ հասարակությանը։ Հանդիսատեսների մեջ, դատելով մեր շուրջը մերթ ընդ մերթ լսվող խլացուցիչ «Շուռլի» ― ներով, մի քանի ամերիկացիներ կային։
Կրկեսի հրապարակը շրջապատված էր անկտուր, շատ գեղեցիկ և կոպիտ կառուցված ամֆիթատրոնով։ Շենքը, ըստ բնույթի, ժողովրդական էր, հասարակ, բոլորովին զուրկ զարդարանքից։ Հանդիսականներին, որոնք վախենում էին ցեմենտահատակի վրա մրսելուց, վարձով տալիս էին հարդով լցված, տափակ, զոլավոր մինդարներ։ Տղաներից բաղկացած նվագախումբը բարձրաձայն և կեղծ տոնով փոխհարում փողհարում էր իսպանականացրած քայլերգեր։ Նվագախմբի տղաները զուգված էին մուգ պիջակներով, կանաչ փողկապներով, մեծահովար գլխարկներով և սպիտակալամպաս մոխրագույն շալվարներով։ Կլոր հրապարակում սփռված էր մաքուր ավազ։
Վերջապես փայտե դարպասների հետևում շարժում սկսվեց, երևացին մարդիկ՝ ութ֊տասը հոգի։ Առջևից գնում էին տորեադորի հագուստով երկու աղջիկներ։ Այսօր առանձնահատուկ մարտ էր լինելու։ Ծրագրում նշված չորս ցուլերից երկուսին սպանելու էին։ Մեքսիկա֊սիթիից գաստրոլների եկած քույրերը՝ Մարիան, որի մականունն էր՝ «La Gordobes tita» և Թերեզան՝ «La Gitanita»։ Նվագախումբը թնդում էր որքան ուժ ուներ։ Աղջիկների հետևից գալիս էին մաշված, ոսկեկար զգեստներով տղամարդիկ։ Նրանք բանիմաց տեսք ունեին և հասարակության ողջույններին պատասխանում էին գլխի թեթև շարժումով։ Ցլամարտիկ աղջիկները հուզված էին և խոնարհ գլուխ էին տալիս։ Երթը եզրափակում էր լծասարքով ձիերի մի զույգ։ Ձիերը նախատեսված էին սպանված ցուլերին տանելու համար։
Զուր էին նրան ջղայնացնում՝ վզին գույնզգույն ժապավեններով կեռեր խրելով։ Երկար պետք էր չարչարել ցուլին, որպեսզի նրան կատաղեցնեին։ Բայց նույնիսկ երբ կատաղում էր, այդ միջոցին էլ անմիջապես հանդարտվում էր, հենց որ նրան հանգիստ էին թողնում։
Այս ամբողջ տեսարանում ամենից ծանրն այն էր, որ ցուլը մեռնել չէր ուզում և վախենում էր իր հակառակորդներից։ Բայց և այնպես նրան խիստ զայրացրին, և նա հարձակվեց տորեադոր աղջկա վրա։ Աղջիկը չէր կարողանում խույս տալ և ցուլը մի քանի անգամ իր ուժեղ կողով հրեց նրան։ Աղջիկը ցավից ծամածռություններ էր անում, բայց շարունակում էր կարմիր թիկնոցը թափահարել ցլի աչքերի առջև։ Ցուլը նրան պոզերով հրեց, տապալեց ավազի վրա և վրայով անցավ։ Ցուլի ուշադրությունը շեղեցին փորձված հանգիստ տղամարդիկ։ Այդ միջոցին աղջիկը ոտքի ելավ և, վնասված տեղերը տրորելով , գնաց դեպի ցանկապատը, որտեղ գտնվում էր սուսերապահը։ Այժմ մենք նրան տեսնում ենք մոտիկից, մի մետր հեռավորությունից։ Նա ծանր :շնչում էր։ Նրա տորեադորական թավշյա ժիլետի կարը քանդվել էր։ Այտոսկրի վրա չանգռվածք կար։ Նա մեքսիկացու ձեռքից վերցրեց սուսերը, փոքր֊ինչ հեռացավ արգելապատից և դեմքը պատշգամբին դարձնելով, որտեղ նստած էին քաղաքի պետերը, հանեց գլխարկը։ Պատշգամբից թաշկինակ թափահարեցին, և աղջիկը, մանկան պես խորը շունչ քաշելով, գնաց դեպի ցուլը։
Վրա հասավ վճռական պահը։ «La Gitanita»֊ն նշան բռնեց և սուսերը խրեց ցուլի վիզը, հենց պոզերի հետևը։ Լավ նրան բռնած և բավական խոր մտած սուսերը սպանում է ցուլին։ Ասում են, դա մեծ էֆեկտ է։ Մի հարված, և ցուլն ընկնում է հաղթողի ոտքերի տակ։ Բայց աղջիկը չկարողացավ սպանել ցուլին։ Նա ծակում էր թույլ և անշնորք։ Ցուլը փախավ, տանելով վզի վրա օրորվող սուսերը։ Աղջիկը ստիպված էր մի քանի պահ նվաստացուցիչ ապրումներ ունենալ, երբ բանդերիլյոնները ընկել էին ցուլի հետևից՝ սուսերը վզից հանելու համար։ Այդպես կրկրնվեց կրկնվեց մի քանի անգամ։ Ցուլը հոգնեց, աղջիկը նույնպես։ Վարդագույն փրփուր երևաց ցլի դնչին։ Նա դանդաղ շրջում էր հրապարակում։ Մի քանի անգամ մոտեցավ փակ դարպասներին։ Մենք հանկարծ լսեցինք գյուղական խաղաղ բառաչ, հեռավոր ու օտար այն ամենից, ինչ արվում էր կրկեսի հրապարակոմ։ Որտեղի՞ց կարող էր այստեղ կով հայտնվել։ Ախ, հա՜, ցուլ։ Նա մի քանի անգամ էլ ոտները քարշ տվեց և կամաց, կամաց ծնկի եկավ։ Այդ պահին հրապարակում հայտնվեց քաղաքացիական կոստյումով հաղթանդամ մի մարդ և փոքրիկ դաշյունով ցլին մորթեց։
Աղջիկը լաց եղավ վրդովմունքից, ամոթից և ցավից։ Հասարակությունը դժգոհ էր։ Միայն հետո, երբ երկրորդ քույրը՝ «La Gordobestita»֊ն, սպանում էր հաջորջ հաջորդ ցուլին, առաջինին հնարավորություն տվեցին վերականգնել իր պատիվը, և նա բավական ճարպկորեն մի քանի անգամ ցլին բաց թողեց իր ազդրից մեկ սանտիմետր հեռավորության վրա, խաբելով նրան կարմիր թիկնոցով։ Լսվեցին ծափահարություններ, աղջիկը վերստին ծաղկեց, և հասարակությանը մի քանի բալետային ողջյուններ տվեց։
Վտիտ մեքսիկացին փալասով բանիմացորեն սրբում էր իրեն վերադարձված արյունոտ սուսերը։ Ձիերը, քարշ տալով, տարան մեռած անասունին, և հրապարակ բաց թողին երրորդ, առաջինի պես փոքր և սև ցուլին։ Այս ցուլն էր գիտեր, որ գլխին խաղ են խաղալու։ Սրա վիճակը ևս ցավալի էր․ «La Gordobestita»֊ն նույնպես մորթում էր տանջալիորեն երկար ու անշնորք և, ի վերջո, այս ցլին էլ մորթեցին դաշյունով։ Սարսափելի է կյանքից մահին անցնելու պահը։ Ցուլը հանկարծակի ընկնում է, նրա կոպիտ մարմնի ներսում ինչ֊որ բան է տեղի ունենեում, գալիս է օրհասը։ Նայելն ամոթալի է և սարսափելի, ասես ինքդ մասնակցել էս անկյունից կատարվող սանության։սպանության։
Միգուցե կատղի կատաղի ցուլերի և նշանավոր ցլամարտիկի մենամարտն ունի սպորտային տեսք, միգուցե։ Բայց այն, ինչ մենք տեսանք Մեքսիկայի գավառական քաղաքում, զզվանք էր առաջացնում։
Սակայն վատթարագույնը առջևումն էր։ Ծաղրածուի դիմակներով և կոստյումներով երեք ցլամարտիկ, որոնց կրցքերըկրծքերը, կողերը և հետույքները հարվածներից պաշտպանված էին բարձերով, կես ժամ ծաղր ու ծանակի ենթարկեցին չորրորդ ցուլին։ Սկզբում դա սովորական կրկեսային մնջախաղ էր, որը սովորաբար վերջանում է նրանով, որ ծաղրածուները հրապարակից փախչում են իրար մեջքի հեծած, իսկ հետո նորից հայտնվում են՝ հասարակությանը գլուխ տալու, դիմակները հանելու և իրենց իսկական, չշպարված, խելացի դեմքերը ցույց տալու համար։
Բայց այստեղ մնջախաղը վերջացավ նրանով, որ ցլին մորթեցին։ Այնքան անակնկալ ու սարսափելի էր այդ, որ մենք վեր կացանք։ Մուտքին դեռ չհասած, տեսանք, որ ցլին քարշ տալով տանում են։ Նրա ազնվացեղ, սև դունչը ծանր ու տանջալից քարշ էին տալիս ավազի վրայով, իսկ կուրացած աչքերը ուշադիր և խիստ նայում էին բառաչող և խրխջացող հանդիսատեսներին։ Հասարակությունը գլխարկներ էր գցում տորեադորներին, և վերջիններս ճարպկորեն ետ էին նետում։ Մենք դանդաղ անցնում էինք Խուարեց քաղաքի վատ լուսավորված փողոցներով։ Հնչում էին կիթառները։ Երիտասարդ մարդիկ միհարկանի խրճիթների ծեփաթափ պատերին հենված՝ լարերին էին տալիս։ «Լոբբի N 2» ռեստորանից լսվում էր մեքսիկական կրքոտ երգ։ Մռայլ էր մեր հոգին։
Անցնելով Խուանա֊Ֆերդինանդ֊Խրիստոփոր֊Կոլումբոսի մոտով, որն առաջվա պես ոչ մի ուշադրություն չդարձրեց մեզ, և վերջին հայացքը նետելով Մեքսիկայի վրա, անցանք կամուրջը։ Ի զարմանս և նույնիսկ ի սարսափ մեզ, այն աստիճանավորը, որ պետք է մեզ ետ թողներ, չկար։ Նրա փոխարեն կանգնել էր ուրիշը, այնպիսի բարկացկոտ դեմքով, որ ոչ մի լավ բան չէր կարելի սպասել։ Բայց հազիվ էինք մեր անձնագրերը ներկայացրել, երբ բարկացկոտ աստիճանավորը բղավեց․
― Ո՛չ, պարոնայք, սա կազմակերպված երկիր է։ Առավոտյան մեր աստիճանավորը գնացել է, բայց չի մոռացել հաղորդել իր փոխանորդին, որ երեկոյան Մեքսիկայից գալու են երկու ռուս։ Այնուամենայնիվ, սա սերվիս է, այնպես չէ՞։ Եվ գիտե՞ք, պարոնայք, էլի ինչ եմ ուզում ձեզ ասել։ Ես ուզում եմ ասել, որ սա մի երկիր է, որտեղ դուք հանգիստ կարող եք ջուր խմել ծորակից, որովհետև տիֆով չեք հիվանդանա․ ջուրը միշտ իդեալական կլինի։ Սա մի երկիր է, որտեղ հարկ չկա կասկածանքով զննել հյուրանոցի անկողնու սպիտակեղենը, այն միշտ էլ մաքուր կլինի։ Սա մի երկիր է, որտեղ հարկ չկա մտածելու, թե ավտոմոբիլով ինչպես անցնես մի քաղաքից մյուսը։ Ճանապարհը միշտ լավը կլինի։ Սա մի երկիր է, որտեղ ամենաէժանագին ռեստորանում անգամ ձեզ չեն թունավորի։ Ուտելիքը կարող է անհամ լինել, բայց միշտ բարձրորակ։ Սա բարձր կենսամակարդակ ունեցող երկիր է։ Եվ այդ բանը առանձնապես պարզ է դառնում, պարոնայք, երբ ընկնում ես, ինչպես այսօր ընկանք, մեկ ուրիշ ամերիկյան երկիր։ Նո՛, նո՛, պարոնայք, ես չեմ ուզում ասել, թե Միացյալ Նահանգները միանգամայն հիանալի երկիր է, բայց այն ունի իր արժանիքները, և այս մասին միշտ պետք է հիշել։
Նախքան Էլ֊Պասո ընկնելը, մենք բավական երկար ժամանակ Միացյալ Նահանգներում էինք և կարգին շրջեցինք երկրով մեկ։ Մենք այնպես էինք ընտելացել լավ ճանապարհներին, լավ սպասարկման, մաքրության և հարմարավետուցյանհարմարավետության, որ դադարել էինք այդ ամենը նկատելուց։ Բայց բավական էր միայն մեկ օր լինել Մեքսիկայում, որ վերստին, ըստ արժանվույն, գնահատեինք Միացյալ Նահանգների նյութական բոլոր նվաճումները։
Երկրին լավ ծանոթանալու համար երբեմն օգտակար է լինում մեկ օրով լքել այն։
«Վեստերն Յունիոն» հեռագրական բյուրոն իրենից ներկայացնում էր կաղնե լայն վաճառասեղանով երկու մասի բաժանված մի մեծ խանութ։ Սեղանի հետևում նստել էր մի երիտասարդ՝ մատիտը ականջի հետևը խրած։ Բյուրոյի մուտքի առջև սպասում էին երկու հեծանվորդ տղաներ՝ կաշվե սռնապաններով, ֆուրաժկաներով և ուսադիրներ և փայլուն կոճակներ ունեցող բաճկոններով։ Նրանց պարտականությունն էր հեռագրերը հասցնել հասցեատերերին։ Լայն ղեկերով և հաստ դողերով հեծանիվները հենել էին լապտերասյուներին։ Տղաները շատ էին հպարտանում իրենց համազգեստով և մեծամտում էին, բայց այնուամենայնիվ, մնում էին երեխաներ և ազատ ժամանակը անց էին կացնում թեթևամիտ կերպով։ Հեծանվի ղեկի դատարկ փողակի մեջ նրանք դնում էին մի տեսակ հրթիռ, վառում և, փախչելով դեպի դուռը, հետևում, թե ինչպես անցորդները հավասարվելով հեծանվին և հենց ականջի տակ կրակոց լսելով, մի կողմ էին նետվում։ Եթե կրակոցը առանձնապես ուժեղ էր լինում, իսկ անցորդը առանձնապես ջղաձգորեն էր վեր թռչում, տղաները ներս էին ընկնում բյուրո և ծիծաղից խեղդվելով, նայում էին փողոց, իսկ մատիտը ականջի հետևը դրած երիտասարդը կշտամբանքով սպառնում էր նրանց՝ մատը թափ տալով։ Ապա հեռագրատան տղաները կռվի էին բռնվում սռնապաններ, ուսադիրներ և հեծանիվ չունեցող սովորական տղաների խմբերի հետ։ Թշնամի կողմերը կրակում էին իրար վրա հռթիրներով, որոնք խլացուցիչ ձայներ էին հանում։
Եեիտասարդն Երիտասարդն ընդունեց հեռագիրը, ականջի հետևից դուրս քաշեց իր մատիտը և բառերն արագ հաշվելով , ասաց․
― Երկու դոլար, ութսուն ցենտ։
Ապահովագրական ընկերություններն այն հազվագյուտ դեպքերում, երբ սեփական շահերը համընկնում են ապահովագրված անձանց շահերին, սերվիսի հրաշքներ են ցուցաբերում։ Նրանք էժանացրած վճարով բուժում են իրնց մոտ կյանքն ապահովագրած մարդուն, որովհետև ձեռնտու չէ, որ նա մեռնի։ Մարդն իր հերթին խենթորեն ապրել է ուզում և առողջանալուց հետո փառաբանում է ապահովագրական սերվիսը։
Ամերիկայում գոյություն ունի հետաքրքիր առևտրական հաստատություն՝ «Մեյլ֊օրդեր֊հաուզ»։ Իսկապես ասած, նման հիմնարկություններ հայտնի են և Եվրոպայում, բայց սովորաբար հաջողություն չեն ունենեում և սնանկանում են։ Դա առևտուր է փոստով։ Այստեղ ամեն ինչ կառուցված է սերվիսի վրա։ Եթե սերվիսը վատ լինի, ապա չի օգնի ոչ ապրանքի որակը, ոչ հիմնարկի պետի շքեղ կաբինետը։ «Մեյլ֊օրդեր֊ հաուզը» սպասարկում է գլխավորապես ֆերմերներին։ Գնացուցակով այդ հաստատությունում կարելի է պատվիրել ամեն ինչ, ասեղից սկսած մինչև տան ամբողջ կահավորանքը։ Այդ գործի հաջողությունը կառուցված է այն բանի վրա, որ ուզածդ պատվերը կատարվում է քսանչորս ժամվա ընթացքում և ոչ մի վարկյանով վայրկյանով ավելի, անկախ այն բանից, թե ինչ է պատվիրված՝ հարյուր գլանակ, թե դաշնամուր, և անկախ այն բանից, թե ուր պետք է հասցնել ապրանքը՝ Հինգերորդ ավենյու, թե Դակոտա նահանգի մի փոքրիկ տնակ։ Եթե իրը դուր չեկավ, կարող է ետ ուղարկվել «Մեյլ֊օրդեր֊հաուզ», իսկ վստահված դրամն անմիջապես կվերադարձվի, չհաշված լոկ մի քանի ցենտ փոստային ծախսերը։
Եթե ամերիկացին գտնի, որ տվյալ աշխատողը կամ պետական աստիճանավորը իրեն լավ սպասարկեց, նույն օրն ևեթ նամակ կգրի բաժնետիրական ընկերություն կամ մինիստրություն․ այդ նամակում ասված կլինի․ «Այսինչ ժամանակ և այսինչ տեղում ինձ հիանալի սպասարկեց միստեր այսինչը։ Թույլ տվեք շնորհավորել ձեզ այդպիսի հիանալի ծառայող ունենալու համար»։ Եվ նման նամակները զուր չէին անցնում։ Լավ աշխատողը կամ աստիճանավորը պաշտոնի բարձրացում է ստանում։ Ամերիկացիները հիանալի հասկանում են, որ լավ սերվիսի համար կարևոր է ոչ միայն «բողոքի գիրքը»։ Այդ նրան չի խանգարում վատ սպասարկման դեպքում ևս նամակներ գրել։
Երկիրը հարգում և գնահատում է սերվիսը։ Եվ սերվիսը ոչ միայն վաճառելու և որևէ օգուտ ստանալու հմտություն է։ Մի անգամ էլ պետք է ասել․ սերվիսը մտել է ժողովրդի արյան մեջ և կազմում է ժողովրդի բնավորության չափազանց էական մասը։ Ըստ էության, աշխատանքի ոճ է դա։
Սերվիսը հարգելու զգացմունքների, ինչպես և ժողովրդի բոլոր զգացմունքների վրա հիանալի խաղում են քահանաները և բանկիրները։ Ընդունված է ասել, որ քահանաները ժողովրդին սերվիս են տալիս։ Ճիշտ է ժամասացությունը հենց այդպես էլ կոչվում է՝ «սերվիս», բայց եկեղեցին սիրում է գործադրել նաև այդ բառի փոխաբերական իմաստը։ Մարդկանց ուղեղների մեջ մտցնում են այն միտքը, թե եկեղեցին ծառայաում ծառայում է ժողովրդին։
«Սերվիսը» Ուոլ֊սթրիթի ավազակի սիրած արտահայտությունն է։ Մարդկանց, և ոչ միայն առանձին մարդկանց, այլև ամբողջ քաղաքներ ու երկրներ կողոպտող այդ մարդը անպայման կասի, որ ինքը փոքր մարդ է, ճիշտ նույնպիսի երիտասարդ ու դեմոկրատ, ինչպես բոլոր լավ մարդիկ, և որ ինքը ծառայում է ոչ թե դրամին, այլ հասարակությանը։ Նա մարդկանց սերվիս է անում։
― Գուցե վերադառնանք, ― ասաց միսիս Ադամսը։
Ա՛հ, Բեկկի, ― բացականչեց ծերուկը, ― ինչպե՞ս կարող ես այդպես ասել՝ «վերադառնա՜նք»։ Մինչև ռեստորան քիչ է մնացել։ Ես լավ հիշում եմ այդ տեղը։
Կես ժամ էլ քայլեցինք անձրևի տակ, րոպե առ րոպե մռայլվելով։ Անցանք ավտոմոբիլային գերեզմանոցը, հետո ամայի տարածությունը, որտեղ գործածված մեքենաներ են վաճառում։ Մեր դիմացից դեպի կենտրոն էին սլանում մի քանի մեքենաներ՝ լիքը լցված ջահել մարդկանցով, որոնք գոռգոռում էին և հրթիռներ վառում։ Խաչմերուկի մոտ կառուցել էին էլեկտրական լամպերով հրավառ ճոճեր։ Զվարճացող մի զույգ տխուր ճոճվում էր մետաղյա նավակով։ Այստեղ միայն նկատեցինք, որ անձրևը կատակ չի անում։
Նոր տարին բուռն կերպով դիմավորելուց հետո առավոտյան «Ռոբերտ Ի․ Լի» հյուրանոցում արթնացանք մի ջերմ ցանկությամբ՝ մեկնել։ Մեկնել որքան կարելի է շուտ, այս րոպեիս, այս վարկյանիս։ վայրկյանիս։ Զուր էր միստեր Ադամսը մեզ համոզում, թե Սան֊Անտոնիոն հիանալի քաղաք է, որ աններելի հիմարություն կլինի քաղաքը չդիտել («Չէ՛, լուրջ, պարոնայք»), որ մենք ոչինչ չենք հասկանում և չենք ուզւում ուզում հասկանալ․ մենք թախիծով կրկնում էինք միևնույն բանը․
― Այո՛։ Մենք ոչինչ չենք հասկանում, չենք ուզում հասկանալ և, հավանորեն, երբեք էլ չենք հասկանա։ Մենք սիրով ընդունում ենք այդ ամենը։ Սան֊Անտոնիոն սքանչելի քաղաք է, բայց մենք ուզում ենք մեկնել։ Բացի այդ, մի մոռացեք, միստեր Ադամս, որ ձեզ սպասում է բեբին։
Հիանալի մեծ պարկը ամայի էր։ Մի քանի մերկ ծառեր կային։ Մնացածները, ինչպես ամռանը, խշշում էին իրենց կանաչ ու խիտ սաղարթով, քարակոփ ոռոգիչ ջրանցքները բոլոր ուղղություններով հատում էին պարկը։ Ջուրը մեղմ ծփանքով մի ջրանցքից լցվում էր մի քանի սանտիմետր ցած գտնվող մյուս ջրանցքը։ Մենք դիտեցինք ուղտին և ծովառյուծին, հիացանք գրեթե բոլորովին կանաչ մարգագետնում ֆուտբոլ խաղացող տղաներով, զբոսախնջույքների համար կառուցված սեղաններով ու աթոռներով և առնվազն տասը գազոլինկայաններում հուսալի ինֆորմացիա ստանալով, Տեխասի հարավով շարժվեցինք առաջ՝ մոտենալով Լուիզիանայի սահմաններին։
Ամեն անգամ մի որևէ քաղաքից դուրս էինք գալիս այնպես, որ իրիկնամուտին ընկնենք մի ուրիշ քաղաք, օրվա ընթացքում արագ անցնելով տասնյակ փոքր ու մեծ Մեյն֊սիթիներ, Ադամս ամուսինները առջևում, մենք՝ հետևում և մեր արանքում հերթական հիչ֊հայկերը՝ ճամպրուկը ծնկներին դրած։ Բայց երբեք այսպես չէինք շտապել։ Թվում էր, թե մեր մեքենայի անթերի մոտորը սնվում է ոչ միայն գազոլինով, այլև մեր մեջ եռացող անհամբերությամբ․ շուտ՝ դեպի Նյու֊Յորք, շուտ՝ շոգենավ, շուտ դեպի Եվրոպա։ Ավտոմոբիլային ուղևորության երկորդ երկրորդ ամիսը մոտենում էր իր վախճանին։ Սա շատ կարճ ժամանակաշրջան է այսպիսի մեծ և հետաքրքիր երկրի համար։ Բայց մենք պռնկեպռունկ լցված էինք Ամերիկայով։
Մոտենում էր նեգրական հարավը։ Լուիզիանայից մեզ բաժանող վերջին մղոնները անցնում էին անտառների միջով։ Արևը դուրս նայեց։ Տաք ու բերկրալի էր, ինչպես գարնանը Ուկրաինայում։ Հաճախակի սկսեցին հանդիպել փոքրիկ քաղաքներ, ավաններ, գազոլինկայաններ և դաշտերում բաշերը քամուն տված ազատ վազվզող ձիեր։
Տաղտկալի երեկոն տաղտկալի Մորգան֊սիթիում գեթ մի բանով լցնելու համար մենք արեցինք այն, ինչ միշտ անում էինք նման դեպքերում՝ գնացինք կինեմատոգրաֆ։ Սովորաբար, էկրանին նայելով, միստեր Ադամսը ոչ այնքան բարկանում էր, որքան հեգնում Հոլլիվուդի հերթական արտադրության սյուժեն ու գործող անձանց։ Բայց այստեղ նա հանկարծ մի տեսարան սարքեց։ Սկսվելուց դեռ տասը րոպե առաջ մենք նկատեցինք, որ միստեր Ադամսը իրեն լավ չի զգում։ Նա ցատկոտում էր նստած տեղում, հառաչում և բավական բարձր արտասանում․
Գրո՛ղը, գրո՛ղը տանի։
Հանկարծ նա իր «գրողը տանի»֊ն բղավեց ամբողջ դահլիճով մեկ, վեր ցատկեց տեղից և անիծելով, փնթփնթալով ու թքոտելով, դուրս վազեց փողոց։ Միսիս Ադամսը վազեղ հետևից։ Մենք մնացինք նկարը մինչև վերջ նայելու, զգալով, որ այդ պահին փողոցում ընտանեկան մեծ ճակատամարտ է տեղի ունենում։
Մենք եղանք ֆրանսիական քաղաքում գտնվող գերեզմանոցում և միառժամանակ շրջեցինք մեռյալների այդ տխուր և սպիտակ քաղաքում։ Քառանկյուն դամբարանները շարված են աղյուսով և սպիտակեցրած են։ Դագաղը ներս են մտցնում առջևի բացվածքից, որը հետո շարվում է աղյուսով։ Մի դամբարանի վրա կառուցվում է երկրորդը, երբեմն երրորդը։ Գերեզմանոցն իր աղյուսա֊երկհարկանի տաղտուկով հիշեցնում է ամերիկյան փոքրիկ քաղաքի։ Ունի նույնիսկ իր Մեյն֊սթրիթը։
Գերեզմանոցից գնացինք լուսանկարչական խանութ ապարատը նորոգել տալու։ Այն պահին, երբ միստեր Ադամսը տանտիրուհու հետ զրուցում էր քաղաքի հետագա զարգացման հեռանկարների(հեռանկարները վատ էին) և առևտրի մասին (առևտուրն էլ էր վատ գնում), խանութ մտավ շատ գեղեցիկ մի երիտասարդ, սև աչքերով և ֆրանսիական կոր քթով։
― Կարելի՞ տեսնել տիրոջը, ― հարցրեց նա։
― Չէ, լուրջ, պարոնայք, չխոսենք այդ մասին։
Նյու֊Օռլեանը գեղեցիկ քաղաք է։ Շատ դուր եկավ մեզ, բայց Սան֊Անտոնիոյում Նոր տարվա երեկոյան մեր ավտոմոբիլային խմբին համակած անտարբերության և ձանձրույթի զգացումը, երկար ժամանակով սկսած համատարափ անձրևի նման, իսկի անցնելու միտք չուներ։ Մենք քաշել էինք ճանապարհորդուցյան ճանապարհորդության սերուցքը։ Մարդը հարմարեցված չէ մշտապես բավականություն ստանալու։ Այդ իսկ պատճառով Նյու֊Օռլեանի բովանդակ գեղեցկությունը ընկալում ենք խելքով։ Հոգին լուռ էր։
Միսիսիպիի մոտ մեծ հրապարակը բավական դատարկ էր։ Փայտաշեն նավահանգստից մյուս ափն էին լողում ճիշտ այնպիսի լաստանավերով ավտոմոբիլներ, ինչպես Սան֊Ֆրանցիսկոյում։ Պարապետի վրա, ոտքերը գետի վրա կախած, ծղոտե գլխարկը քթին քաշած, տխուր նստել էր մի նեգր։ Կողքին կանգնել էր ուսերին սև վերարկու գցած խելագար մի ծերուկ և դիրիժորություն էր անում հեռացող ու մոտեցող լաստանավերին։ Ընդ որում նա հրամաններ էր արձակում։ Մեզ մոտեցավ մի թնդանոթաձիք֊լուսանկարիչ և, ալարելով, ասես մեզ երել էր տեսել, մյուս օրն էլ, ռուսերեն հարցրեց՝ չե՞նք ցանկանում արդյոք նկարվել։ Թնդանոթաձիգը քսան տարի սրանից առաջ էր եկել Կովնոյից՝ միլիոնատեր դառնալու հույսով։ Եվ այնպիսի կասկածամտություն էր զգացվում կովնացի լուսանկարչի դեմքին և ամբողջ կերպարանքում, որ էլ հարցուփորձ չարինք, թե գործերն ինչպես են գնում և ինչպիսիք են հետագա հեռանկարները։
Որքան առաջ էինք շարժվում Հարավային նահանգներով, այնքան հաճախ էինք հանդիպում նեգրերի համար ստեղծած ամեն տեսակի սահմանափակումների։ Մերթ դրանք առանձին ղուգարաններ զուգարաններ էին «գունավորների համար», մերթ հատուկ նստարան՝ ավտոբուսի կանգառում կամ առանձին բաժանմունք՝ տրամվայում։ Այստեղ նույնիսկ հատուկ եկեղեցիներ կային, օրինակ, սպիտակ բապտիստների և սև բապտիստների համար։ Երբ բապտիստական աստվածը մի քանի տարուց հետո հայտնվի երկրի երեսին, որպեսզի ոչնչացնի միմյանց օգնող սովետական աթեիստներին, նա կհիանա Ամերիկայի հարավում եղած իր հիմնարկություններով։
Նյու֊Օռլեանից մեկնելիս մենք տեսանք ճահիճների չորացման վրա աշխատող մի խումբ նեգրերի։ Աշխատանքը կատարվում էր ամենապրիմիտիվ եղանակաով։ Նեգրերը ոչինչ չունեին բահերից բացի։
Անձրևը շատ էր շփոթեցրել միստեր Ադամսին, և նա կրկնապատկել էր իր ավտոմոբիլային զգուշությունը։
Բարեբախտաբար, մարտկոցի մտքովն անգամ չէր անցել գրողի ծոցը գնալ։ Լարերը պարզապես փսքր֊ինչ փոքր֊ինչ խոնավացել էին, և չորանալուն պես մոտորն սկսեց աշխատել։
― Պարոնայք, ― ասում էր միստեր Ադամսը՝ նայելով պղտոր երկնքին։ ― Խնդրում եմ, որքան հնարավոր է զգույշ լինել։ Լավ է փոքր֊ինչ ուշ մեկնենք։ Հանկարծ ու անձրևը նորից սկսվի։
― Չէ, ոչ ոքի չգիտեմ, ― պատասխանեց նա վերջապես։
― Իսկ ինչու՞ է այդպես։ Մի՞թե ներգրերը նեգրերը վատ աշխատողներ են։
― Ո՛չ, նրանք աշխատել իմանում են։
Բայց ամերիկացիները դեմոկրատիայի արտաքին ձևերը պահպանում են արտակարգ բծախնդրությամբ։ Եվ դա, պետք է ճիշտն ասել, տպավորություն է գործում։
Հեների Հենրի Ֆորդը իր դիրքով գրեթե անհասանելի դեմք է ամերիկյան հասարակության մեջ։ Եվ ահա մեկ անգամ նա մտնում է իր գործարանի շենքերից մեկը, որտեղ մի քանի ինժեներներ կային, սեղմում է նրանց ձեռքը և սկսում խոսել գործի մասին, որի համար եկել է։ Խոսակցության պահին ծերունի Հենրին անհանգիստ տեսք ուներ։ Ինչ֊որ մի միտք տանջում էր նրան։ Մի քանի անգամ խոսքը կիսատ էր թողնում, որոշակի փորձելով ինչ֊որ բան հիշել։ Վերջապես նա ներողություն է խնդրում զրուցակիցներից, ընդհատում խոսակցությունը և մոտենում սենյակի հեռավոր անկյունում նստած երիտասարդ ինժեներներին։
― Շատ եմ ցավում, միստեր Սմիտ, ― ասում է միստեր Ֆորդը, ― Բայց, կարծեմ, ես մոռացա ձեզ բարև տալ։
Ավելորդ ձեռքսեղմումը ծանր բեռան պես չի նստի Ֆորդի ավտոմոբիլային գործարանների հաշվեկշռի վրա, իսկ տպավորությունը՝ հսկայական է։ Ֆորդն այդ երիտասարդ ինժեներներին երբեք հյուր չի հրավիրի իր տունը, բայց աշխատանքի մեջ նրանք հավասար են, միասին ավտոմոբիլ են շինում։ Ֆորդն իր հին բանվորներից շատերին ճանաչում է և անուններն է տալիս․ «Հելլո, Մայկ» կամ «Հելլո, Ջոն»։ Իսկ Մայկը, Ջոնը նույնպես նրան դիմում են՝ «Հելլո, Հենրի»։ Այստեղ նրանք ասես թե հավասար են, միասին ավտոմոբիլ են շինում։ Բայց ավտոմոբիլները վաճառելու է արդեն միայն ծերուկ Հենրին։ Իսկ ծերուկ Մայկը կամ Ջոնը, բանեցվելուց հետո փողոց են նետվելու, ինչպես նետվում է ավտոյի մաշված սռնակը։
Եվ այսպես, տասը հազար մղոն անելուց հետո մենք հայտնվվեցինք հայտնվեցինք Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։
Վաշինգտոնն իր կառավարական ցածրիկ շենքերով, պարտեզներով, հուշարձաններով և լայնահուն փողոցներով մի քիչ նման է Վիեննային, մի քիչ՝ Բեռլինին, մի քիչ՝ Վարշավային, քիչումիչ՝ բոլոր մայրաքաղաքներին։ Եվ միայն ավտոմոբիլներն են հիշեցնում, որ այս քաղաքը գտնվում է Ամերիկայում։ Այստեղ յուրաքանչյուր երկու մարդուն մի ավտոմոբիլ է ընկնում, իսկ հինգ հարյուր հազարանոց բնակչության համար ոչ մի մշտական թատրոն չկա։ Մաունտ֊Վերնոնում գտնվող Ջորջ Վաշինգտոնի տունը դիտելուց հետո և կոնգրեսի նիստին լինելուց և անհայտ զինվորի շիրիմին այցելելուց հետո մենք հայտնաբերեցինք, որ այլևս տեսնելու բան չկա։ Մնում էր միայն տեսնել պրեզիդենտին։ Ամերիկայում դա այնքան էլ դժվար բան չէ։
Վերջապես դուռը բացվեց, և ժուռնալիստները, մեկմեկու հրելով, սլացան առաջ։ Մենք էլ վազեցինք բոլորի հետ միասին։ Հեծելախումբը սլացավ միջանցքով, ապա անցավ դատարկ, մեծ սենյակը։ Այդտեղ մենք հեշտությամբ առաջ անցանք ծանր շնչող, ալեհեր ջենտլմեններից և առաջինը մտանք հետևյալ սենյակը։
Մեր առջև, կլոր առանձնասենյակի խորքում, որի պատերին կախված էին միսիսիպյան շոգենավեր պատկերող հինավուրց վիմատիպ նկարներ, իսկ փոքրիկ որմնախորշերում դրված էիմ ռազմանավերի մոդելներ, միջին չափի գրասեղանի հետեևումհետևում, ծխացող սիգարը ձեռքին և գեղեցիկ քթին չեխովյան պենսնե, նստել էր Ֆրանկլին Ռուզվետը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտը։ Նրա հետևում փայլատակում էին ազգային երկու դրոշների աստղերն ու զոլերը։
Սկսվեցին հարցեր։ Թղթակիցները հարցնում էին, պրեզիդենտը պատաս;անում պատասխանում էր։
Այդ ամբողջ արարողությունը, իհարկե, փոքր֊ինչ պայմանական է։ Բոլորին հայտնի է, որ պրեզիդենտը առանձնապես ոչ մի գաղտնիք բաց չի անելու ժուրնալիստներին։ Մի քանի հարցերի պրեզիդենտը պատասխանում էր լուրջ և բավական հանգամանորեն, մի քանիսին պատասխանում էր կատակով (դա այնքան էլ հեշտ բան չէ՝ շաբաթական երկու անգամ պատասխանել հարյուրավոր համառ ժուրնալիստների հարցերին), մի քանիսին պատասխանում էր, թե այդ մասին կխոսի հետևյալ աբգամ։անգամ։
Ռուզվելտի գեղեցիկ, մեծ դեմքը հոգնած էր երևում։ Հենց երեկ գերագույն դատարանը փոխել էր «ԱԱԱ»֊ն ― ֆերմերների ցանքսերը կարգավորող ռուզվելտյան միջոցառումը, որը նրա ծրագրի առանցքն էր հանդիսանում։
Մուտքն ազատ է այն դահլիճը, ուր նիստեր էր ունենում սենատային հանձնաժողովը։ Դարձյալ դուք ազատ եք ցանկացածի պես վարվելու ձեր վերարկուի հետ՝ դնել հատակին, խցկել ձեր նստած աթոռի տակ։
Փոքրիկ դահլիճի մի ծայրում աթոռներ էին դրված, մյուսում՝ սեղան, որի շուրջը տեղի էր ունենեում ունենում հարցաքննությունը։ Սեղանի վրա ոչ կանաչ մահուդ էր փռված, ոչ կարմիր, դա մի երկար, ողորկուն սեղան էր։ Ամեն ինչ շատ հասարակ էր։ Միլիարդատիրոջ աթոռի կողքին, հատակին ընկած էր նրա հաստ, արդեն ոչ նոր պորտֆելը։ Մորգանը շրջապատված էր իր իրավունքներով և խորհրդատուներով։ Նրանք շատվոր էին, մի քանի տասնյակ մարդիկ ― ալեհեր և կարմրադեմ, հաստ ու ճաղատ կամ երիտասարդ՝ խորաթափանց աչքերով, և դրանք զինված էին փաստերով, տեղեկանքներով, փասթաթղթերով, մեծածավալ գրքերով և թղթապանակներով։ Մորգանյան կտրիճների այդ ամբողջ բանդան իրեն միանգամայն ազատ էր զգում։
Նախագահում էր վտիտ, ներշնչված, գրեթր գրեթե ռուսական դեմքով սենատոր Նայը (նրան շատ կսազեր շեղօձիք վերնաշապիկը): Հարցաքննությունը վարում էր կլորադեմ և կենսուրախ սենատոր Կլարկը։ Իսկույն երևում էր, որ նրան դուր է գալիս Ջոն Պիրպոնտ Մորգան֊կրտսերին հարցաքննելը։
«Կրտսերը» յոթանասում տարեկան էր։ Դա մի վիթխարի, գեր ծերուկ էր՝ երկարափեշ մուգ պիջակով։ Մորգանի կաթվածահար եղած ծոծրակի վրա ճուտիկի ալեհեր աղվամազ էր երևում։ Մորգանը հանգիստ էր։ Նա գիտեր, որ իր հետ ոչ մի վատ բան չի պատահի։ Կհարցնեն, նա կնայի իր իրավաբաններին, սրանք իրենց հերթին կատաղի կսկսեն քրքրել գրքերը ու կհուշեն պատասխանը։
Ամերիկայի Միացյալ Նահանգների տերիտորիայում հարյուր քսան միլիոն մարդ է ապրում։
Դրանցից տասներեք միլիոնը արդեն շատ տարիներ է, ինչ աշխատանք չունի։ Ընտամիքների Ընտանիքների հետ միասին դա կազմում է բովանդակ երկրի քառորդ մասը։ Իսկ տնտեսագետները գտնում են, որ Միացյալ Նահանգների տերիտորիայում այսօր իսկ կարելի է կերակրել միլիարդ մարդ։
Սովետական հողից մեզ բաժանող հսկայական տարածության վրա մենք այն պատկերացնում էինք առանձնահատուկ հստակությամբ։ Պետք է տեսնել կապիտալիստական աշխարհը, որպեսզի նորովին գնահատվի սոցիալիզմի աշխարհը։ Մեր կյանքի սոցիալիստական կառուցվածքի բովանդակ արժանիքը, որի հետ ամեն օր շփվելուց մարդ դադարում է նկատելուց, հեռավորության դեպքում առանձնապես նշանակալից է թվում։ Մենք հասկացանք Մաքսիմ Գորկու տրամադրությունը, որը երկար տարիներ արտասահմանում ապրելուց հետո Միություն գալով, անդուլ կերպով, օրը օրին կրկնում էր միևնույն բանը․ «Հիանալի գործ եք անում դուք, ընկերներ, մե՜ծ գործ»։
Մենք շարունակ խոսում էինք Սովետական Միության մասին, զուգահեռներ էինք անց կացնում, համեմատություններ անում։ Մենք նկատել էինք, որ սովետական մարդիկ, որոնց հաճախ էինք հանդիպում Ամերիկայում, համակված էին նույն զգացմունքներով։ Չէր լինում մի խոսակցություն, որը վերջ ի վերջո չհանգեր Միությունը հիշելուն․ «Իսկ մեզ մոտ այսպես է», «իսկ մեզ մոտ այնպես է», «լավ կլիներ այս բանը մեզ մոտ մտցնել», «այս բանը մեզանում ավելի լավ են անում», «այս մեկը մենք դեռ չենք կարողանում անել», «այս բանը մենք արդեն յուրացրել ենք»։ Սովետական մարդիկ արտասահմանում պարզապես ուղևորներ, գործուղված ինժեներներ կամ դիվանագետներ չեն։ Դրանք բոլորն էլ սիրահարված, իրենց սիրո առարկայից կտրված և յուրաքանչյուր րոպե նրան հիշող մարդիկ են։ Դա մի հատուկ հայրենասիրություն է, որ հասկանալի չի կարող լինել, ասենք, ամերիկացուն։ Ամերիկացին, ամենայն հավանականությամբ, լավ հայրենասեր է։ Եվ եթե նրան հարցնելու լինես անկեղծորեն կասի, որ սիրում է իր երկիրը, ընդ որում կպարզվի, որ նա չի սիրում Մորգանին, չգիտե և չի ուզում գիտենալ այն մարդկանց ազգանունները, որոնք նախագծել են Սան֊Ֆրանցիսկոյի կախովի կամուրջները, չի հետաքրքրվում, թե ինչու Ամերիկայում տարեցտարի ուժեղանում է երաշտը, ով և ինչու է կառուցել Բոուլդեր֊դամը, ինչու Հարավային նահանգներում լինչի են ենթարկում նեգրերին, և թե ինչու ինքը պետք է սառեցրած միս ուտի։ Նա կասի, որ սիրում է իր երկիրը։ Բայց նա միանգամայն անտարբեր է գյուղատնտեսության հարցերի նկատմամբ, քանի որ ինքը գյուղացի չէ, արդյունաբերության հարցերի, քանի որ ինքը արդյունաբերող չէ, ֆինանսական հարցերի, քանի որ ֆինանսիստ չէ, արվեստի հարցերի, քանի որ արտիստ չէ և ռազմական հարցերի, քանի որ զինվորական չէ։ Նա աշխատավոր մարդ է, շաբաթական ստանում է իր երեուն երեսուն դոլարը և թքել է Վաշինգտոնի ու նրա օրենքների վրա, Չիկագոյի և իր բանդիտների, Նյու֊Յորքի՝ իր Ուոլ֊սթրիթով հանդերձ։ Իր երկրից նա միայն մի բան է խնդրում․ հանգիստ թողնել իրեն և չխանգարել ռադիո լսելուն և կինո գնալուն։ Ա՛յ, երբ նա գործազուրկ կլինի, այդ դեպքում ուրիշ բան։ Այդ դեպքում նա կսկսի մտածել այդ ամենի մասին։ Ո՛չ, նա չի հասկանա, թե ինչ բան է սովետական մարդու հայրենասիրությունը, որը սիրում է ոչ թե իր իրավաբանական հայրենիքը, որը միայն քաղաքացիության իրավունք է տալիս, այլ շոշափելի հայրենիքը, ուր իրեն են պատկանում հողը, գործարանները, խանութները, բանկերը, դրեդնոուտները, սավառնակները, թատրոններն ու գրքերը, որտեղ ինքն է այդ ամենի քաղաքագետն ու տնորենը։
Միջին ամերիկացին տանել չի կարող վերացական խոսակցություններ և չի շոշափում իրենից հեռու թեմաներ։ Նրան հետաքրքրում է միայն այն, ինչ անմիջականորեն կապված է իր տան հետ, ավտոմոբիլի կամ մերձավոր հարևանների հետ։ Երկրի կյանքով նա հետաքրքրվում է չորս տարին մի անգամ՝ նոր պրեզիդենտի ընտրության օրերին։
Ինչպե՞ս փրկել Ամերիկան և բարելավել կյանքը։
Հյու֊Լոնգը խորհուրդ է տալիս բաժանել հարստությունը։ Հրապարակ են գալիս մի թերթ թուղթն ու մատիտը։ Ընտրողը, փնչացնելով, գումարում է, բազմապատկում, հանում և բաժանում։ Դա խիստ հետաքրքիր զբաղմունք է։ Ա՛հ, կեցցե այդ Հյու֊Լոնգը։ Յուրաքանչյուրը մեծ գումար կստանա։ Մարդիկ այնպես են տարված այդ տարրական թվաբանությաբթվաբանությամբ, որ բնավ չեն մտածում, թե ինչպես վերցնել այդ միլիոնները։
Ինչպե՞ս բարելավել կյանքը։ Ինչպե՞ս փրկել Ամերիկան։
Եթե Մարկ Տվենը կարողանար տեսնել այդ պեպենոտ ծերուկին՝ մեթոդիկ, ճշտապահ և, հավանորեն, աստվածավախ մարդուն, կարելի է չտարակուսել, որ այդ ծերուկը քույր Մակֆերսոնի եկեղեցական մյուզիկ֊հոլլից տուն գալով, կշռվում է, կշռում է իր ընտանիքին, որպեսզի հաշվի, թե կենդանի քաշից քանի՞ պեննի է վճարելու աստծուն՝ հարգարժան քրոջ միջոցով։
Միստեր Տաունսենդից հետո ելույթներ ունեցան դահլիճը լցրած ծերունիներն ու պառավները։ Նրանք գնում էին բեմ և հարցեր էին տալիս , որոնց պատասխանում էր մտածողը։
― Ուրեմն, դուրս է գալիս, որ ես ստանալու եմ երկու հարյուր դոլա՞ր, ― հարցնում էր ծերուկը։
Նյու֊Յորքում զով էր, քամի էր փչում, արևը շողում էր։
Զարմանալի գեղեցիկ է Նյու֊Յորքը։ Բայց ինչու՞ ես թաղծել թախծել սկսում այդ մեծ քաղաքում։ Տներն այնքան բարձր են, որ արևի լույսն ընկնում է միայն վերին հարկերի վրա։ Եվ ամբողջ օրը քեզ չի թողնում այն տպավորությունը, որ արևը մայր է մտնում։ Հենց առավոտվանից մայրամուտ է։ Երևի հենց դրանից էլ այդպես թաղծալի է Նյու֊Յորքում։
Մենք կրկին վերադարձանք այն քաղաքը, ուր ապրում են երկու միլիոն ավտոմոբիլներ և յոթ միլիոն մարդ, որոնք սպասարկում են դրանց։ Օ՛, դա հիանալի տեսարան է, երբ ավտոմոբիլները զբոսանքի են դուրս գալիս Սենտրալ֊պարկ։ Անհնար է կտրվել այն մտքից, որ Նյու֊Յորքի մեջտեղում տեղավորված այդ հսկայական պարկը կառուցված է նրա համար, որպեսզի ավտոմոբիլները կարողանան այնտեղ թարմ օդ շնչել։ Պարկում կան միայն ավտոմոբիլային ճանապարհներ, հետիոտներին շատ քիչ տեղ են թողել։ Նյու֊Յորքը գերի է վերցված ավտոմոբիլների կողմից, և ավտոմոբիլները քաղաքում իրենց պահում են իսկական օկուպանտների պես․ սպանում ու հաշմում են բնիկ բնակիչներին, խիստ են վարվում նրանց հետ, թույլ չեն տալիս ծպտուն հանել։ Մարդիկ հրաժարվում են շատ բաներից, միայն թե իրենց ճնշողներին խմեցնեն բենզին, հագեցնեն յուղի ու ջրի նրանց հավիտենական ծարավը։
Բացի ավտոմոբիլներից, Նյու֊Յորքում կա նաև մեկ ուրիշ ահավոր տիրակալ։ Դա դղրդյունն է։ Այտեղ հսկայական քանակությամբ դղրդյուն է արտադրվում։ Գետնի տակ ոռնում է սովբեյը, գլխավերևում որոտում է վերերկրյա երկաթուղին, հարյուր հազարավոր մոտորներ միաժամանակ դռռում են փողոցներում, իսկ գիշերվա կողմը, երբ աղմուկը փոքր֊ինչ մեղմանում է, պարզորոշ լսվում են ոստիկանական, հրշեջ և գանգստերային ավտոմոբիլների տագնապալից և երկարականչ շչակները։ Ոռնոցը մոտենում է, անցնում է կողքով և կորչում հեռուներում՝ ինչ֊որ տեղ։ Մեկին գնդակահարեցին խանդից, մեկին՝ ատելությունից, մեկին պարզապես նրա համար, որ կողոպուտը չէին կարողացել բաժանել։ Կամ միգուցե որևէ մեկը կախվեց, թունավորվեց, կրակեց սրտին՝ չկարողանալով տանել գլխացավի և ավտոմոբիլային դղրդյունի այդ քաղաքի կյանքը։
«Բրոմո֊զելցերը»՝ գլխացավի դեմ գործածվող խմիչքը, վաճառվում է ամենուրեք, նարնջահյութի, սուրճի և լիմոնադի հետ հավասար։ Շուտով «Բրոմո֊զելցերը» կմտցվի ճաշացանկի մեջ։ Ճաշն այսպիսին է լինելու․ առաջինը՝ «բրոմո֊զելցեր», երկրորդը՝ «չիլի» ― մեքսիկական սուպ, երրորդը՝ «սոլ» ձուկ, իսկ անուշեղեն՝ դարձյալ «բրոմո֊զելցեր»։ Եվ եթե միայն Նյու֊Յորքում շատ ավելի հեռախոսներ կան , քան բովանդակ Անգլիայում, ապա, անտարակույս, հենց նույն Նյու֊Յորքում, օրվա ընթացքում շատ ավելի գլխացավի դեղորայք են գործածում, քան Անգլիան՝ կես տարում։ Նյու֊Յորքի ավելի խաղաղ շրջաններում, բնակարաններն ավելի թանկ արժեն, նրա համար, որ այստեղ աղմուկ քիչ կա։ Նյու֊Յորքում լռություն են վաճառում, և այդ ապրանքը թանկ արժե։ Դա անգլիական կոստյումի պես մի բան է։ Թանկ արժե, բայց լավն է։
Նյու֊Յորքում հնարավոր չէ բաժանվել տագնապի զգացումից։ Ամենաբանուկ փողոցով հանկարծ անցնում է ալ կարմիր գույնով ներկված բանկային զրահապատը։ Զրահապատի գնդացիրներն ուղղված են ուղիղ բաց գույնի շլյապաներով երիտասարդների բազմության վրա, որոնք զբոսնում են՝ սիգարներն ատամների մեջ սեղմած։ Նյու֊Յորքում փողն այդպես են փոխադրում։ Տանել կարելի է միայն զրահապատով, այլապես բաց գույնի շլյապաներով հենց այդ երիտասարդները կխլխլեն։ Ինչ֊որ շատ կասկածելի և սպառնալից քմծիծաղ են տալիս նրանք՝ ձեռքերն իրենց նեղլիկ վերարկուների գրպանները դրած։
― Տասնվեցերորդ անգամ բարձրանալ «Իմպայր», ― քրթմնջում էր միստեր Ադամսը, ― դա շա՛տ շա՛տ հետաքրքիր է, պարոնայք։
Վերջին անգամ ավտոբուսի իմպերիալում նստած, անցանք հինգերորդ ավենյուով։ Ցուցափեղկերից մեզ էին նայում վարդագույն ականջներով մանեկենները։ Ավտոմոբիլների արանքով անցնում էին կրկեսի երեք փղեր, հրավիրելով նյույորկցիներին նյույորքցիներին այցելել երեկոյան ներկայացումը։
Կյանքն իր կարգով առաջ էր ընթանում։
Վստահելի
1396
edits