Changes

Բարթլբի գրագիրը

Ավելացվել է 66 բայտ, 18:29, 11 Հունվարի 2020
|աղբյուր = [[«Բարթլբի գրագիրը»]]
}}
[[Category: Արձակ, ]][[Կատեգորիա:Պատմվածք]][[Կատեգորիա:Բրիտանական]]
Ես տարիքս առած մարդ եմ։ Վերջին երեսուն տարում, գործի բերումով բավականին մոտիկից շփվել եմ վերին աստիճանի հետաքրքիր և ինչ֊որ չափով արտասովոր մարդկանց մի խմբի հետ, որոնց մասին, որքան գիտեմ, դեռևս ոչինչ չի գրվել․ խոսքս դատական գրագիրների մասին է։ Ես շատերին եմ ճանաչել, մասնագիտությանս բերումով և անձամբ, այնպես որ ցանկության դեպքում կարող եմ զանազան պատմություններ անել, որոնք լսելիս բարեսիրտ պարոնները կժպտան, իսկ դյուրազգայուն հոգիները գուցե թե արտասվեն։ Սակայն մի կողմ եմ թողնում բոլոր գրագիրների կենսագրությունները, բացի մեկից՝ Բարթլբիից, որն իմ տեսած ու լսած գրագիրներից ամենատարօրինակն էր։ Մինչ մյուսների մասնին ես ամեն ինչ կգրեի, Բարթլբիի մասին նման բան անելը անհնար է։ Կարծում եմ, որ այս մարդու մասին ոչ մի նյութ գոյություն չունի, որպեսզի հնարավոր լիներ լիարժեք և բավարար կենսագրություն գրել։ Գրականության համար սա անդառնալի կորուստ է։ Բարթլբին մեկն էր այն մարդկանցից, որոնց մասին ճշգրտորեն ոչինչ չի ասվում, բացառությամբ սկզբնաղբյուրներից, իսկ նրա դեպքում աղբյուրները քիչ են և աղքատ։ Զարմացական հայացքով նայել եմ Բարթլբիին, ահա այն ամենը, ինչ նրա մասին գիտեմ, թեև, անտարակույս, մի ասեկոսե կա, որի մասին կհայտնվի ստորև։