Changes
/* ԿՐԱԿ ՈՒ ՋՈՒՐ */
Բոլոր կողմերից մարդիկ ջուրն էին նետվում։ Կանանց ու երեխաներին նավակներ էին նստեցրել ու հավաքել շուկայի հրապարակի կենտրոնում։ Լիճն էին նետում զենքերը։ Լաց ու կոծը բռնել էր քաղաքը։ Դեռ վերջերս այնտեղ ուրախ երգեր էին հնչում թզուկների մասին, այժմ թզուկներին անիծում էին։ Քաղաքագլուխն արդեն թաքուն ուղղվեց դեպի իր մեծ ոսկեզօծ նավակը՝ մտադիր լինելով իրարանցումի մեջ փախչել։ Շուտով դատարկված քաղաքն անխուսափելիորեն պետք է այրվեր, և լճի մակերևույթին ոչ մի հետք չէր մնա։
Վիշապն էլ հենց այդ էր երազում։ Թող ինչքան ուզում են լցվեն նավակները, մտածում էր նա, թքած։ Փառավոր որս կլինի, կամ թե չէ սովից կմեռնեն։ Իսկ թե փորձեն ցանմաքի ցամաքի վրա ոտք դնել՝ ինքը հո էնտեղ է ու էնտեղ։ Հիմա ինքը կհրդեհի առափնյա անտառները, կվառի ցանքսերն ու արոտավայրերը։ Վաղուց նա այդպես չէր զվարճացել, ինչպես հիմա՝ մի ամբողջ քաղաք կորստյան մատնելով։
Բայց վառվող ավերակների մեջ նստած էր նետաձիգների մի ամբողջ խումբ։ Նրանց կապիտանը Բերդն էր, մռայլ ձայնով ու խոժոռ դեմքով նույն ռազմիկը, որին բաերակմները բարեակամները մեղադրում էին այն բանում, որ միշտ ջրհեղեղ ու ձկների ժանտամահություն է կանխագուշակում։ Բայց դրա հետ միաժամանակ նրանք հիանալի գիտեին, որ նա խիզախ ու արժանավոր մարդ է։ Նա Գիրիոնի՝ Դեյլի տիրակալի, հեռավոր շառավիղներից էր, որի կինն ու որդին Դեյլի ավերման ժամանակ Արագահոս գետով փրկվել էին։ Այժմ նա նետահարեց այնքան, մինչև որ արձակեց բոլոր նետերը, բացի մեկից։ Հրդեհի կրակը մոտենում էր Բերդին։ Ընկերները նրան մենակ էին թողել։ Նա աղեղը լարեց վերջին անգամ։
Հանկարծ խավարի միջից թևածեց ու անվախ նրա ուսին նստեց մի թռչուն։ Բերդը անսպասելիությունից վեր թռավ, բայց դա ծեր կեռնեխ էր։ Նա խոնարհվեց Բերդի ականջին և կչկչաց։ Բերդը զարմացավ այն բանից, որ ինքը հասկանում է թռչունի լեզուն, բայց չէ՞ որ նա ծագումով հնագույն Դեյլ քաղաքից էր։
Այստեղ Բերդն ամբողջ ուժով ձգեց աղեղը։ Վիշապը նորից պտտվեց քաղաքի վրա, այս անգամ շատ ցածրից․ արևելքում այդ ժամանակ դուրս եկավ լուսինը և արծաթազօծեց վիշապի լայն բացված թևերը։
― Նետ իմ,― ասաց ռազմիկը։― Սև նետ։ Ես քեզ պահպանել եմ մինչև վերջին րոպեն։ Դու դեռ երբեք ինձ հուսախաբ չես արել, ես միշտ քեզ գտել ու ետ եմ բերել։ Ես քեզ իմ հորիցեմ հորից եմ ստացել, իսկ նա՝ իր նախնիներից։ Եթե դու իսկապես դուրս ես եկել Սարատակի իսկական թագավորի դարբնոցից, ապա հիմա վերև թռիր և անվրեպ խփիր․․․
Վիշապը ցած նետվեց, և այն պահին, երբ նա իջնում էր, լուսնի լույսը շողշողաց նրա փորի վրա, երփներանգ շողերով փայլփլելով թանկարժեք քարերին։ Բայց մի տեղ մութ մնաց։ Աղեղնալարը երգեց, սև նետը սուլեց օդում և զարկվեց ուղիղ վիշապի կրծքի մութ կետին։ Այն խոր մտավ, ամբողջությամբ՝ ատամնավոր ծայրը, կոթը և թևերը։ Սուր մռնչոցով, որը խլացրեց մարդկանց, տապալեց ծառերն ու ճեղքեց քարերը, Սմոգը օդում վեր ու վար արեց, շուռ եկավ ու փլվեց ներքև։
Նա փլվեց ուղիղ քաղաքի վրա։ Մահվան դողի ու ցնցումների մեջ նա ավլեց այրվող քաղաքը, կայծերն ու խանձողները թռան դեսուդեն։ Լիճը եռաց, թանձր գոլորշին հանկարծակի սպիտակին տվեց մթության մեջ։ Թշշոց լսվեց, լճի մակերեսին փոթորկածուփ մի ձագար հայտնվեց ու․․․ ամեն ինչ լռեց։ այսպես կեավ Այսպես եկավ Սմոգի և Էսգարոտի վերջը։
Բայց Բերդը ողջ էր։
Երկնակամարում լուսինն ավելի ու ավելի վեր բարձրացավ, սառը քամին ավելի ու ավելի ուժգին ոռնաց, նա սպիտակ մեգը ոլորեց, պտուտակեց, քշեց արևմուտք և այնտեղ ծվեն֊ծվեն արեց ու ցրիվ տվեց Սև Անտառի մերձ ճահիճների վրա։ Այդ ժամանակ լճի մակերևույթին հայտնվեցին բազմաթիվ ոև սև կետեր՝ նավակներ։ Քամին լճից բերում էր Էսգարոտի բնակիչների փայներըձայները, որոնք ողբում էին իրենց քաղաքը, բարիքները, ավերված տները։ Եթե այն ժամանակ նրանք ընդունակ լինեին որևէ բանի մասին մտածելու, բացի իրենց դժբախտություններից, ապա կհասկանային, որ պետք է փառք տան ճակատագրին․ քաղաքի բնակչության երեք քառորդն, այնուամենայնիվ, կենդանի էր մնացել, անտառները, դաշտերը, արոտավայրերը, անասունները և նավակների մեծ մասը փրկված էին, իսկ վիշապը՝ մեռած։ Բայց վերջին իրադարձությունների իմաստը դեռ չէր հասել նրանց գիտակցությանը։
Վշտացած, սառած՝ նրանք հավաքվեցին ափին, և նրանց զայրույթը շուռ եկավ քաղաքագլխի դեմ, որն Էսգարոտից փախել էր այն ժամանակ, երբ մյուսները դեռևս պատրաստ էին հաստատակամորեն պաշտպանել քաղաքը։
― Նա, գուցեև, լավ գլուխ ունի առևտրական գործերի համար, հատկապես, երբ խոսքը գնում է իր սեփականի մասին,― փնթփնթում էին նրանք,― բայց վտանգի պահին նրա վրա հույս դնել չի կարելի։
Եվ նրանք սկսեցին գովաբանել Բերդի քաջագործությունը, նրա վերջին հիանալի նետահարումը։
Այս խոսքերի վրա խավարից հայտնվեց մի բարձրահասակ կերպարանք։ Մարդու վրայից ջուր էր հոսում, սև մազերը թափվել էին դեմքին և ուսերին, աչքերը վառվում էին կատաղի կրակով։
― Բերդը չի զոհվել,― գոռաց նա։― Նա խոր սուզվեց լիճը, երբ Էսգարոտի վրա ընկավ աշունչ անշունչ թշնամին։ Ես Բերդն եմ, Գիրիոնի շառավիղը, վիշապին հաղթողը․․․
― Բերդ արքա՜ն, Բերդ արքա՜ն․․․― լսվեցին բացականչություններիբացականչությունները, իսկ քաղաքագլուխն ատամները կրճտացրեց։
― Գիրիոնը Դեյլի տիրակալն էր, այլ ոչ թե Էսգարոտի թագավորը,― ասաց նա։― Լճաշեն քաղաքում քաղաքգլուխներ միշտ ընտրել են ծերերից ու իմաստուններից և ոչ թե հասարակ ռազմիկներից։ Թող Բերդը գնա իր թագավորությունը, նրա վերադարձին ոչինչ չի խանգարում։ Ով ուզում է, կարող է գնալ նրա հետ, եթե գտնում է, որ Սարի հովանու տակի սառը քարերը լճի կանաչ ափերից ավելի լավն են։ Խելամիտները կմնան այստեղ, կվերակառուցեն իրենց քաղաքը, իսկ հետո կվայելեն խաղաղությունն ու առատությունը։
― Բերդ թագավորին ենք ուզում,― շարունակեց գոռալ ժողովուրդը,― հերիք եղավ, առևտրականներից ձանձրացել ենք արդեն։
― Կեցցե նետաձիգը, կորչեն փողի պպարկերը․․․― պարկերը․․․― միահամուռ գոչեցին բոլորը, և արձագանքը կրկնվեց ափին։
― Ո՞վ եմ ես, որ թերագնահատեմ նետաձիգ Բերդին,― շողոմաձայն շարունակեց քաղաքալուխը (Բերդն այժմ կանգնած էր նրա կողքին)։― Այսօր նա նշանավոր տեղ է վաստակել մեր քաղաքի բարերարների ցուցակում։ Նա արժանի է, որ իր մասին անմահ երգեր հյուսեն։ Բայց ինչո՞ւ, իմ ժողովուրդ,― քաղաքագլուխը հասակով մեկ ձգվեց ու ձայնը բարձրացրեց,― ինչո՞ւ եք ամեն ինչում ինձ մեղադրում։ Ո՞ր մեղքիս համար եք ուզում ինձ վռնդել։ Ո՞վ է վիշապին քնից արթնացրել, ես ձեզ եմ հարցնում։ Ո՞վ է մեզնից թանկագին ընծաներ ու լիառատ օգնություն ստացել և ստիպել մեզ հավատալ, իբր թե հնուց եկած կանխագուշակություններն սկսում են իրականանալ։ Ո՞վ օգտվեց մեր դյուրահավատությունից և բորբոքեց մեր երևակայությունը։ Եվ ի՞նչ ոսկկի ուղարկեցին նրանք մեզ որպես պարգև։ Կրակ ու կործանում․․․ Ումի՞ց հատուցում պահանջենք մեր կորուստների համար, օգնություն՝ մեր որբևայրիների ու երեխաների համար։
Ինչպես տեսնում եք, քաղաքագլուպն քաղաքագլուխն իզուր չէր զբաղեցնում իր պաշտոնը։ Նրա խոսքերի արդյունքն այն եղավ, որ ժողովուրդը մոռացավ նույիսկ մտածել նոր թագավորի մասին և իր վրդովմունքն ուղղեց Տորինի ու Ընկերության դեմ։ Բոլոր կողմերից զայրալից բացականչություններ ու սպառնալիքներ էին լսվում, և նրանցից շատերը, որ առաջ բոլորից բարձր էին երգում հնագույն երերըերգերը, այժմ ամենից բարձր էին գոռում, թե թզուկները դիտավորյալ են վիշապին իրենց վրա ուղարկել։
― Անխելք մարդիկ եք,― ասաց Բերդը։― Ի՞նչ միտք ունի ավելորդ խոսքեր ասել ու զայրանալ այն խեղճերի վրա։ Նրանք անկասկած, առաջինն են կրակից կործանվել, ավելի շուտ, քան Սմոգը հարձակվեց մեզ վրա։
Նա գնաց հեռևելու ճամբարի կառուցմանը և հիվանդներին ու վիրավորներին օգնություն ցույց տալու։ Իսկ քաղաքագլուխը մնաց գետնին նստած և, հոնքերը կիտած, նայում էր նրա ետևից։ Նա խելքը գլխին մարդ էր, դրա համար էլ այլևս ոչինչ չխոսեց, միայն բարձրաձայն հրամայեց կրակ ու ուտելիք բերել։
Ուր որ գնում էր Բերդը, ամեն տեղ լսում էր արագորեն, ինչպես կրակն անտառում, տարածվող խոսակցությունը անչափելի հարստության մասին, որը հիմա ոչ ոք ոքի չէր պահպանում։ Խոսում էին այն մասին, որ հավանաբար կլինի հատուցել իրենց բոլոր կորուստները և դեռ ավելին, հարստանալ ու ազատ պերճանքի առարկաներ գնել Հարավում։ Այդ երազանքներն օգնում էին նրանց դիմանալ աղետալի վիճակին, օգնում էին կարճել ցուրտ, վշտալի գիշերը։ Ապաստան կառուցել հաջողվեց ոչ բոլորի համար (քաղաքագլուխն, իհարկե, ուներ), մթերքը չէր հերիքում (նույնիսկ քաղաքագլխի պաշարներն էին վերջացել)։ Շատերն այդ գիշեր մրսեցին կամ վշտից հիվանդացան և շուտով մահացան։ Հաջորդ ամիսներին էլ շատերը հիվանդացան ու տառապեցին սովից։
Այդ ժամանակ Բերդը ձեռնամուխ եղավ մարդկանց ղեկավարելուն, հրամաններ էր տալիս իր հայեցողությամբ, բայց միշտ քաղաքագլխի անունից։ Հեշտ չէր ղեկավարել մարդկանց, օթևան կառուցել, միջոցներ ձեռնարկել նրանց պաշտպանելու համար։ Մեծ մասն, իհարկե, մինչև ձմեռ չէր ապրի, եթե օգնությունը չհասներ։ Բերդն առաջին հերթին սուրհանդակներ ուղարկեց գետն ի վեր՝ անտառային էլֆերի արքայից օգնություն խնդրելու։ Սուրհանդակներն էլֆերի զորքին հանդիպեցին ճանապարհի կեսին, թեև վիշապին սպանելուց անցել էր ընդամենը երեք օր։
Անտառային էլֆերի արքան պատահածի մասին լսեց իր սեփական սուրհանդակներից և թռչուններից, որ բարեկամաբար էին վերաբերվում էլֆերին։ Մեծ հուզում բարձրացավ թևավորների ողջ ցեղի մեջ, որոնք ապրում էին վիշապի Ամայության հարևանությամբ։ Անթիվ անհամար երամները պտտվում էին օդում, արագաթև սուրհանդակները ճեղքում էին ամբողջ երկինքը։ Անտառում, որտեղ ապրում էին էլֆերը, սուլոց, ծվծվոց ու կչկչոց բարձրացավ։ Նորությունը տարածվեց նաև Սև Անտառում՝ «Սմոգը մեռել է»։ Տերևները խշշում էին, ամեն տեղ ականջ էին դնում։ Լուրը հասավ մինչև Մառախլապատ լեռան սոճու անտառները։ Բեորնը դա լսեց իր գերանակապ տանը, և գոբլինները խորհուրդ արեցին իրենց քարայրներում։
― Վախենում եմ, որ մենք այլևս չենք լսի Տորին Օուքենշիլդի մասին,― ասաց անտառային էլֆերի թագավորը։ Ավելի լավ էր, նա իմ գերին մնար։ Բայց, ինչպես ասում են, ամենաչար քամին էլ բարի լուր է բերում։
Լսելով Բերդի խնդրանքը իրենց օգնելու մասին՝ արքան խղճաց լճաբնակներին, և քանի որ էլֆերը լավ ու բարյացակամ ժողովուրդ էին, փոխեց իր երթուղին, չնայած սկզբում գնում էր ուղիղ դեպի Սարը, և գետով շտապեց ներքև՝ Երկար Լիճ։ Քանի որ էլֆերը բավարար թվով նավակներ ու լաստեր չունեին իրենց տրամադրության տակ,զորքն ստիպված եղավ ոտքով գնալ, բայց պարենի մեծ պաշարն արքան ուղարկել էր ջարային ուղիով։ Էլֆերը արագոտն ժողովուրդ են, և չնայած նրանք ետ էին վարժվել անհուսալի ճահճային հողերից, որ ընկած էին անտառի ու լճի միջև, անցումն արագ կատարեցին։ Արդեն վիշապի մահվանից հինգ օր հետո նրանք մոտեցան լճի ափերին և տեսան քաղաքի ավերակները։ Ինչպես և պետք էր սպասել, նրանց դիմավորեցին ցնծությամբ, բնակիչներն ու քաղաքագլուխը համաձայնեցին ցանկացած գործարք կնքել էլֆերի արքայի հետ՝ օգնության փոխարեն։
Շուտով գործողությունների պլանը պատրաստ էր։ Կանանցու Կանանց ու երեխաների, ծերերի ու հիվանդների հետ լճի վրա մնացին քաղաքագլուխը և որոշ արհեստավոր մարդիկ ու հմուտ վարպետ էլֆեր։ Նրանք մանցին ծառերը տապալելու և անտառից գետով ուղարկած գերանները բռնելու։ Հետո սկսեցին ափի երկարությամբ խրճիթներ կառուցել, որպեսզի ձմռանը մարդկանց տեղավորեն։ Քաղաքագլխի կարգադրությամբ և նրա հսկողությամբ սկսեցին նոր քաղաքի պլան կաղմելկազմել, որը պետք է ավելի գեղեցիկ ու մեծ լիներ նախկինից, բայց ոչ թե լճի հին հատվածում, այլ ավել հյուսիս։
Լճի բնակիչներն այլևս չէին սարսափում այն տեղից, որտեղ ընկած էր մեռած վիշապը։ Նրան այլևս վերադարձ չկար դեպի իր ոսկե մահիճը, նա անշարժացել էր լճի հատակում, ինչպես քարե սարսափելի քանդակ։ Եվ հարյուրավոր տարիներ անց հսկայական ոսկերոները խաղաղ եղանակին սպիտակին էին տալիս ծանծաղ ջրերում, հին քաղաքի ավերակների մեջ։ Հազարից մեկն էր համարձակվում նավակով լողալ այդ անիծյալ տեղով, իսկ վիշապի նշանավոր զրահից թափված թանկարժեք քարերը հանելու համար ոչ ոք սիրտ չէր անում սուզվել։