Changes

ԱՄԵՆ

Ավելացվել է 41 բայտ, 11:42, 1 Փետրվարի 2021
[[Պատկեր:amen.jpg]]
 '''ԱՄԵՆ ''' — խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու: Կարող է պետք գալ նրանց, ովքեր հետաքրքրված­ են /ինքնա/ճանաչողությամբ: 
հեղինակ = [[Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)]]
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
''Առաջաբան
''Ինչի՞­ մա­սին է. տեղին­ կլինի­ ասել­ ոչնչի,­ իսկ ավելի ճիշտ՝ ոչինչը շոշափելու համար է. ՈՉԻՆՉ, որին­ կոչում­ եմ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ՝ ով/ինչ ան­սահ­մանե­լի­ էությամբ, որպի­սին­ ամենքս­ կրում ենք մեր մեջ և­ առիթ­ ենք ունե­նում­ զգալ նրան, երբ վերա­­նում ենք սոցիալական ես-ից՝ ներառյալ սեփական անունից, ինչից սկսած ոչինչ իրականում չի էլ պատ­կանում­ մեզ, և հարց­նում­ ենք՝ ո՞վ կամ ի՞նչ է նայում­ դիտանց­քից,­ որը­ կոչվում­ է իմ աչք:''
''Գրքույ­կում­ չկա կոնկրետ­ սկիզբ ու վերջ, և ցան­կա­ցած­ միտք կարող­ է լինել­ սկիզբ, իսկ վերջը­ …, նաև չկան պատասխաններ, իսկ եթե պատահեն, ապա­ լոկ՝ որպես­ իմ կարծիք,­ որին­ կարե­լի­ ու պետք է անտարբեր լինել, երբ սեփական (զգայական) մտորումների արդյունքում ստացած հետևությունը կժխտի այն:''
''Այն ոմանց կօգնի ստեղծել նոր կամ առողջացնել փչացած հարաբերությունները, ոմանց՝ հակառակը …, ոմանց կօգնի ներդաշնակվել մարդկանց՝ անգամ իշխել նրանց, ոմանց՝ հակառակը՝ կստիպի փախչել առանց ետ նայելու և հնարավորինս հեռու, …''
''Ու վերադառնալով ՈՉՆՉԻՆ, միայն կարող եմ ասել իմ ցանկությունը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ.''յուրաքանչյուր մտքի և դրանցից անխուսափելիորեն ածանցվող բազմաթիվ հարցերի շուրջ անել սեփա­կան դատողությունները ու, մտորումների արդյուն­քում, հանգել­ հետևության,­ որ ի սկզբա­նե թվացյալ­ քաոսն իրականում համակարգված է, իսկ արդյուն­քը դու ինքդ ես՝ որպի­սին­ արա­րել­ ես, փոքրիկ­ ինչից­ ստեղծել ես քո մեծ ինչը, որի ընթացքը նմանեցնում եմ եգիպտացորենի հատիկների (ադիբուդի), որի փոքրիկ զանգվածից պատրաստում և լցնում ես մի ամբողջ­ թավա,­ ու գրքույկը,­ ինչպես­ ինքս եմ կոչում,­ դառնում­ է գիրք, որը­ ինքդ ես գրել. մեկ անգամ­ սկսել ու երբեք­ չի ստացվե­լու­ կանգ առնել­ …''''
''…անսահման ԵՍ-երդ շարունաբար սպանե­լով և դիերի վրայով բարձրանալով՝ ավելի ու ավե­լի ես մոտենալու ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-իդ, առաջին իսկ շոշա­փու­մից­ զգալու­ ես, որ նա է միակ ճշմա­րիտ աստվա­ծը,­ որին,­ մինչ այդ, քեզա­նից­ դուրս էիր փնտրում կամ դա­դարել­ էիր փնտրել, միա­կը, ում կարող ես լսելի դարձնել ցանկություններդ, աղոթք­ներդ, կամքդ, …­ու միակ ճշմարիտ­ տեղում,­ միակ ճշմարիտ հասցեատիրոջը բացականչել ԱՄԵՆ…''
''Ու էլ կար­ևոր չէ, թե որ տո­ղում ինչ ես կար­դացել­ և­ որ ՈՉԻՆՉ(ս)Ն է այն գրել:''''
97
edits