Changes
/* Գլուխ առաջին․ Մինաս Թիրիթ */
Արևն արդեն բարձրացել էր, և ցածրավայրերում մեգը ցրվում էր։ Վերջին ծվենները լողում էին նրանց կողքով արևելյան ուժգնացող քամուց քշվող սպիտակ ամպերի պատառիկների պես, և քամու տակ գալարվում ու թափահարվում էին միջնաբերդի դրոշներն ու ճերմակ զինանշանները։ Հեռու ներքևում, մոտ հինգ լիգ հեռավորության վրա, հովտի հատակին երևում էր Մեծ Գետը՝ փայլփլուն ու մոխրագույն, որը դուրս էր գալիս հյուսիս արևմուտքից, հսկա գալարով թեքվում հարավ ու նորից արևմուտք և կորչում առկայծող մշուշի մեջ, որի տեսանելի սահմաններից այն կողմ, հեռու՜ հեռվում, մոտավորապես հիսուն լիգ հեռավորության վրա, ծփում էր Ծովը։
Ամբողջ Պելլենորն ասես ձեռքի ափի մեջ լիներ․ Փիփինը տեսնում էր դաշտավայրում ցրված ցածր պարիսպներով կալվածքներ, գոմեր ու ախոռներ, սակայն ոչ մի տեղ չէին երևում ոչ կովեր, ոչ էլ այլ ընտանի կենդանիներ։ Բազմաթիվ ճանապարհներ ու արահետներ հատվում ու խաչաձևվում էին կանաչ դաշտերում, և սայլերի երկար շարաններ էին գալիս ու գնում դեպի Մեծ դարպասն ու հակառակ ուղղությամբ։ Ժամանակ առ ժամանակ հեծյալներ էին մոտենում, ցած թռչում թամբից ու շտապում քաղաք։ Բայց ամենաբեռնվածը ամենաբանուկը գլխավոր ճանապարհն էր, որը թեքվում էր հարավ և ավելի փոքր գալարով, քան Գետը, շրջանցում բլուրներն ու կորչում տեսադաշտից։ Այն լայն էր, հարթ սալարկված, և նրա արևելյան եզրով լայն կանաչ արահետ էր ձգվում հեծյալների համար նախատեսված, իսկ դրանից այն կողմ պատն էր։ Արահետով այս ու այն կողմ էին սլանում հեծյալները, իսկ ճանապարհով շարժվում էին ծանրաբեռնված սայլերը, բայց գրեթե բոլորը մեկ ուղղությամբ՝ դեպի հարավ։ Շուտով Փիփինը հասկացավ, որ ամեն ինչ լավ կանոնակարգված է՝ սայլերը շարժվում էին երեք շարքերով․ առաջին ու ամենաարագ շարքում ձիերով լծված սայլերն էին, երկրորդում՝ եզներով լծված մեծ ու բազմագույն իրաններով սայլերը և երրորդում, ամենադանդաղ ընթացող շարքում, որը ձգվում էր ճանապարհի արևմտյան եզրով, փոքրիկ սայլերն էին՝ դրանք հրում էին մարդիկ։
— Այդ ճանապարհը տանում է Թումլադենի և Լոսարնախի հովիտներ և լեռնային գյուղեր, իսկ հետո՝ Լեբինին,— ասաց Բերեգոնդը։
Որոշ ժամանակ նրանք նստած էին լուռ, գլուխները կախ։ Հետո Փիփինը բարձրացրեց գլուխն ու տեսավ, որ արևն առաջվա պես շողում է, և զինադրոշներն էլ ծածանվում են քամուց։ Նա թափ տվեց իրեն։
— Անցավ,— ասաց նա։ — Ոչ, ես դեռ հույսս չեմ կորցրել։ Գենդալֆն էլ ընկավ, բայց հետո վերադարձավ, ու հիմա կրկին մեզ հետ է։ Մենք կդիմակայենք, կանգուն կմնանք թեկուզ մեկ ոտքի վրա, կամ, ծայրահեղ դեպքում՝ ծնկի իջած։ծնկների վրա։
— Լա՜վ է ասված,— բացականչեց Բերեգոնդը։ Նա վեր կացավ ու սկսեց հետ ու առաջ քայլել։ — Թեև ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, բայց Գոնդորի վերջը դեռ չի եկել։ Եթե նույնիսկ Թշնամին վերցնի ամրոցն ու պարիսպների բարձրության դիակներ կիտի, մեկ է, դեռ ուրիշ ամրոցներ էլ կան և փախուստի համար նախատեսված լեռներ տանող գաղտնի ուղիներ։ Հույսն ու հիշողությունն առաջվա պես կապրեն ինչ-որ մի թաքնված հովտում, որտեղ խոտը կանաչ է։