Changes
/* Գլուխ տասը․ Սև Դարպասը բացվում է */
Այն մութ էր ու անկենդան, քանզի այնտեղ բնակվող օրքերն ու ավելի մանր արարածները ոչնչացվել էին մարտերում, իսկ Նազգուլները դեռ չէին վերադարձել։ Բայց և այնպես հովտի օդը հագեցած էր վախով ու ատելությամբ։ Նրանք քանդեցին չարագուշակ կամուրջը, կրակի տվեցին նեխաբույր մարգագետիններն ու հեռացան։
Հաջորդ օրը՝ Մինաս Թիրիթից դուրս գալուց հետո երրորդ օրը, զորաբանակը շարժվեց ճանապարհով դեպի հյուսիս։ Խաչմերուկից մինչև Մորանոն մոտավորապես հարյուր մղոն ճանապարհ էր, և թե ինչ էր նրանց սպասում այնտեղ, ոչ ոք չգիտեր։ Նրանք գնում էին անթաքույց, բայց զգուշություն պահպանելով՝ հեծյալ հետախույզներ էին գնում առջևով և ոտքով ընթացողներ՝ երկու կողմերով․ հատկապես ուշադրություն էր դարձվում ճանապարհի արևելյան կողմին, որտեղ մթին թավուտներ էին, և հողը պատված էր բազմաթիվ ճեղքերով, փլվածքներով ու ժայռերով, որոնց հետևում բարձրանում էին Էֆել Դուաթի երկար, մռայլ լանջերը։ Պարզ եղանակ էր, և քամին արևմտյան էր, բայց ոչինչ չէր կարող ցրել Մթամած Լեռները պարուրած խավարն ու թախծոտ մշուշը։ Գագաթների հետևից մերթ ընդ մերթ ծխի մեծ քուլաներ էին բարձրանում և քշվում երկնային քամիներից։քամիներով։
Ժամանակ առ ժամանակ Գենդալֆը հրամայում էր շեփորներ փչել, և ավետողները բացականչում էին․ «Գալի՛ս են Գոնդորի տիրակալները։ Թո՛ղ բոլորը հեռանան այս հողերից և հանձնեն դրանք օրինական տերերին»։
Այդպես անցնում էր ժամանակը, և անհույս արշավը շարունակվում էր։ Ուղիների Խաչմերուկից հետո չորորդ օրը և Մինաս Թիրիթից հետո վեցերորդ օրը նրանք վերջապես հասան կենդանի հողերի եզրագծին և մուտք գործեցին ամայի տարածք, որը փռված էր Քիրիթ Գորգորի կիրճի մուտքի դիմաց։ Շուրջը տարածվում էին ճահճուտներն ու ամայի հողերը, որոնք ձգվում էին դեպի հյուսիս ու արևմուտք՝ հասնելով մինչև Էմին Մուիլ։ Այնպես անկենդան էին այդ տարածքները և այնպիսի սարսափ էին ներշնչում, որ քաջությունը լքեց ռազմիկներից ոմանց, և նրանք տեղում քարացել ու չէին կարողանում շարժվել։
Արագորնը նայեց նրանց, բայց նրա աչքերում ավելի շատ խղճահարություն կար, քան բարկություն, որովհետև նրանք երիտասարդ ռազմիկներ էին Ռոհանից, հեռավոր Վեսթֆոլդից, և կամ Լոսարնախցի հողագործներ, և նրանց համար Մորդորը դեռ մանկությունից չարի անուն էր, բայց, այնուամենայնիվ անիրական առասպել՝ , նրանց հասարակ կյանքին ոչ մի կերպ չառնչվող։ չառնչվող անիրական առասպել։ Եվ այժմ նրանք գնում էին, ասես սարսափելի երազում և չէին հասկանում ոչ այդ պատերազմի իմաստը, ոչ էլ այն, թե ինչու ճակատագիրը բերեց իրենց այդտեղ։
— Գնացեք,— ասաց Արագորնը։ — Բայց պատվով նահանջեք, փախուստի մի փախեք։ դիմեք։ Եվ որպեսզի ձեր անուններն ամոթով չծածկեք, ես ձեզ համար հանձնարարություն ունեմ։ Գնացեք Հարավհարավ-արևմուտք, մինչև կհասնեք Քաիր Անդրոս, և եթե այն դեռ թշնամու ձեռքին է, ինչպես ես եմ կարծում, վերադարձրեք, եթե կարող եք, և պահեք ամեն գնով՝ հանուն Գոնդորի և Ռոհանի։
Այս խոսքերից ու նրա ողորմածությունից ամաչելով, ոմանք հաղթահարեցին իրենց վախը և շարունակեցին ճանապարհը, իսկ մյուսները հոգով արիացան՝ հասկանալով, որ կարող են իրենց հնարավորության սահմաններում հանձնարարություն կատարել ու ամոթով չմնալ, և հեռացան։ Խաչմերուկում նույնպես շատ ռազմիկներ էին մնացել, և այժմ, նրանց գնալուց հետո, Արևմուտքի հրամանատարները պետք է մարտահրավեր նետեին Մորդորին վեց հազարանոց զորքով։
Այլընտրանք չկար, հարկավոր էր խաղալ դերը մինչև վերջ։ Ուստի Արագորնը զորքը մարտական վիճակի բերեց, որքան որ տարածքը թույլ էր տալիս, և իր մարդկանց տեղակայեց փլուզված քարերից ու այրված հողից բաղկացած երկու մեծ բլուրների վրա, որ օրքերն էին կուտակել տարիների աշխատանքի ընթացքում։ Նրանց առջև, Մորդորի Դարպասի դիմաց, ինչպես խրամուղի, գարշահոտ կեղտով ու ճղփացող ջրափոսերով լցված մի հսկայական ճեղք էր ձգվում։ Հրամանները տրված էին, ամեն ինչ պատրաստ էր։ Եվ ահա հրամանատարները հեծյալների մեծ խմբով, զինադրոշով, ազդարարներով ու շեփորահարներով շարժվեցին դեպի Սև Դարպասը։ Գլխավոր խոսնակը Գենդալֆն էր․ նրա հետևից գնում էին Արագորնն ու Էլրոնդի որդիները, Էոմեր Ռոհանցին և իշխան Իմրահիլը, ինչպես նաև Լեգոլասը, Գիմլին և Փիփինը՝ որպես իրենց ժողովուրդների ներկայացուցիչներ։
Մորանոնից ձայնի հեռավորության վրա նրանք կանգ առան, բացեցին բարձրացրին զինադրոշն ու փչեցին շեփորները, այնուհետև ազդարարներն առաջ եկան և ձայնեցին Մորդորի պարսպից այն կողմ գտնվողներին․
— Դո՛ւրս եկեք։ Թո՛ղ Սև Երկրի տիրակալը դուրս գա բանակցությունների։ Նրա նկատմամբ արդարադատություն արդարության դատ պետք է իրականացվի։ Նա անարդարցիորեն հարձակվել է Գոնդորի վրա և գրավել նրա հողերը։ Ուստի Գոնդորի արքան պահանջում է, որ նա քավություն տա իր կատարած չարիքներին և հեռանա այստեղից հավիտյան։ Դու՛րս եկեք։
Տիրեց երկարատև լռություն։ Պարիսպներից ու Դարպասի մոտից ոչ մի ճիչ չլսվեց ի պատասխան, ոչ մի ձայն։ Բայց Սաուրոնն արդեն ծրագրել էր ամեն ինչ․ նա որոշել էր սկզբում դաժան խաղ խաղալ այդ մկների հետ և հետո նոր խորտակիչ հարված հասցնել։ Հրամանատարներն արդեն շրջվել և պատրաստվում էին հեռանալ Դարպասից, բայց հանկարծ, ինչպես ամպրոպ սարերում, լռությունը խախտեց հսկայական թմբուկների երկարատև թնդյունը, հետո հնչեց եղջերափողերի ձայն՝ ցնցելով ժայռերն ու խլացնելով մարդկանց։ Շաչյունով բացվեցին Սև Դարպասի դռները, կենտրոնում փոքրիկ ճեղք առաջացավ, և այնտեղից դուրս եկան Սև Ամրոցի դեսպանները։ Առջևից գալիս էր բարձրահասակ, չարադեմ մի հեծյալ, սև ձիու վրա, եթե իհարկե դա ձի էր, որովհետև հսկայական էր, սարսափազու, դիմակով, որն ավելի շատ կմախք էր հիշեցնում, քան գլուխ, իսկ ռունգերից ու ակնախոռոչներից կրակ էր ժայթքում։ Հեծյալն ամբողջովին սև էր հագած, սև էր նաև նրա սաղավարտը, բայց նա Մատանու Ուրվական չէր, այլ կենդանի մարդ։ Բարադ-Դուր ամրոցի այդ սուրհանդակի անունը չի հիշվում ոչ մի ավանդությունում, և հավանաբար նա նույնպես մոռացել էր իր անունը, քանզի ներկայացաավ որպես Սաուրոնի Ձայն։ Բայց, ասում են, որ նա դավաճան ուրացող էր և սերում էր այսպես կոչված Սև նումենորցիների ցեղից, որոնք բնակություն էին հաստատել Միջերկրում Սաուրոնի գերիշխանության տարիներին և երկրպագում էին նրան՝ հմայված նրա սև մոգությամբ։ Եվ նա ծառայության էր անցել Սև Ամրոցում, երբ այն կրկին բնակեցվեց, և, լինելով իմաստուն ու խորամանկ, անընդատ բարձրանում էր իր պաշտոնում, մինչև արժանացավ նրա հատուկ վերաբերմունքին։ Նա մոգություն սովորեց և դրանում իրեն հավասարը չուներ, և նրան շատ բաներ էին հայտնի Սաուրոնի մտքերից։ Եվ իր դաժանությամբ նա գերազանցում էր ցանկացած օրքի։
— Սրանք՝ մենք կընդունենք,— հանկարծ ասաց գենդալֆը։ Նա թիկնոցը մի կողմ նետեց, և ճերմակ լույսը թրի շեղբի պես բոցավառվեց այդ սև վայրում։ Գարշելի սուրհանդակն ակամա ընկրկեց նրա բարձրացված ձեռքից, բայց Գենդալֆն առաջ գնաց ու նրա ձեռքից խլեց իրերը՝ օղազրահը, թիկնոցը և թուրը։ — Սրանք մենք կվերցնենք ի հիշատակ մեր ընկերոջ,— գոչեց նա։ — Ինչ վերաբերում է պահանջներին, մենք դրանք կտրականապես մերժում ենք։ Կարող ես հեռանալ, քո բանակցությունն ավարտված է, և մահ է քեզ սպառնում։ Մենք այստեղ չենք եկել բառեր վատնելու և բանակցելու երմնազանց ու անիծված Սաուրոնի հետ․ առավել ևս՝ նրա ստրուկներից մեկի հետ։ Չքվի՛ր։
Մորդորի սուրհանդակն այլևս չէր ծիծաղում։ Նրա դեմքը զայրույթից ու զարմանքից աղավաղվեց, և նա նմանվեց վայրի գազանի, որը, ատամները խրելով որսի մեջ, հանկարծ մռութին հարված է ստանում պողպատե ձողով։ Նրա բերանը կատաղությունից սեղմվեց, և կոկորդից զայրույթի անհասկանալի ձայներ դուրս թռան։ Բայց նայեց հրամանատարների չարացած դեմքերին, մահացու շողացող աչքերին, և վախը հաղթահարեց բարկությանը։ Նա բարձր ճչաց, շրջվեց, թռավ իր ձիու մեջքին և իր ուղեկիցներով շրջապատված խելագարի պես սլացավ հետ՝ Քիրիթ Գորգոր։ Եվ ընթացքի ժամանակ նրա ուղեկիցները եղջերափողեր փչեցին, որը պայմանավորված ազդանշան էր, և մինչ դեսպանները կմոտենային Դարպասին, Սաուրոնը փակեց գործի դրեց ծուղակը։
Թնդացին թմբուկները, և կրակների լեզուները վեր խոյացան։ Սև Դարպասի հսկայական դռները լայնորեն բացվեցին։ Այնտեղից մեծաթիվ զորք դուրս հորդեց այնպիսի արագությամբ, ինչպես հորդում է քլթքլթացող ջուրը, երբ բարձրացվում է պատնեշը։
Արևմուտքի հրամանատարները ցատկեցին ձիերին և Մորդորի զորքի ծաղրական ճիչերի ներքո վերադարձան զորքի մոտ։ Օդում փոշու ամպ գոյացնելով՝ առաջ շարժվեցին արևելացիների հրոսակները, որոնք ազդանշանի էին սպասում Էրեդ Լիթուիի ստվերում, հեռավոր աշտարակի այն կողմում։ Մորանոնի երկու կողմերի բլուրների լանջերից ներքև հորդեցին անհամար օրքերի հորդաներ։ Արևմուտքի զորքը հայտնվեց ծուղակում։ Եվ շուտով գորշ բլուրների շուրջը, որտեղ նրանք կանգնած էին, անհամար թշնամական զորք էր ծփում ծովի պես, որը քանակով տասնապատիկ անգամ գերազանցում էր Գոնդորի զորքին։ Սաուրոնն իր պողպատե ծնոտներով հափշտակեց առաջարկվող խայծը։
Արագոնին քիչ ժամանակ էր մնացել ճակատամարտի պատրաստություն տեսնելու համար։ Նա Գենդալֆի հետ կանգնեց բլուրներից մեկի վրա, և նրա հետևում հուսահատ ծածանվեց Ծառի և Աստղերի պատկերով հրաշագեղ զինադրոշը։ Մյուս բլուրի վրա, ոչ հեռու, ծածանվում էին Ռոհանի և Դոլ Ամրոթի զինադրոշները՝ Ճերմակ ձին և արծաթե կարապը։ Իսկ բլուրների շուրջը օղակվեցին Արևմուտքի ռազմիկները՝ դեմքով ուղղված աշխարհի բոլոր կողմեր, նիզակների և թրերի մացառուտներ ստեղծելով։ Մորդորի դիմացԴարպասի առջև, որտեղից սպասվում էր առաջին կատաղի հարձակումը, ձախ կողմում կանգնել էին Էլրոնդի որդիները, և նրանց շուրջը՝ Դունադանները, իսկ աջ կողմում՝ իշխան Իմրահիլն ու Դոլ Ամրոթի ասպետները՝ բարձրահասակ, գեղեցիկ, և Մինաս Թիրիթի Աշտարակի պահապան ռազմիկներից լավագույնները։
Փչեց քամին, երգեցին շեփորները, սուլեցին նետերը։ Բայց արևը, որ բարձրանալով, շողում էր հարավում, պարուրվեց Մորդորի գարշահոտ ծխով՝ դժգունելով մշուշում, դարձավ հեռավոր ու բոսորագույն՝ կարծես թեքվել էր դեպի մայրամուտ և ազդարարում էր օրվա վերջը կամ, հնարավոր է, աշխարհի վերջը։ Եվ այդ երկնային մշուշից մահացու ճիչեր արձակելով հայտնվեցին Նազգուլները, և եղած հույսը մարեց սրտերում։
— Էհ, գոնե Մերին էստեղ լիներ,— լսեց նա իր սեփական ձայնը։
Նրա գլխով սրընթաց մտքեր էին անցնում, իսկ աչքերը հետևում էին մոտեցող թշնամիներին։ «Դե ինչ, գոնե հիմա ես հասկանում եմ խեղճ Դենեթորին։ Եթե մեռնելու ենք, կարող էինք գոնե միասին մեռնել՝ ես ու Մերին, իսկ ինչու՞ ոչ։ Լավ, ինչ արած, քանի որ նա էստեղ չէ, հուսով եմ, գոնե, ավելի թեթև վերջ վախճան կունենա։ Բայց հիմա ես պետք է ամեն ինչ անեմ, որ կյանքս թանկ վաճառեմ։»
Նա հանեց իր թուրը և նայեց շեղբի վրա միահյուսվող կարմիր ու ոսկեգույն գծերին։ Նումենորյան գեղեցիկ ռուները հրե շողեր էին արձակում։ «Սա երևի հենց էսպիսի ժամի համար էլ կռել են,— մտածեց նա։ — Ա՛յ թե կարողանայի սրանով ծակել էդ նողկալի սուրհանակին, էդ ժամանակ, երևի, համարյա կհավասարվեի ծերուկ Մերիին։ Ոչինչ, հիմա ոնց որ պետք է կծակծկեմ էս գազանային վիժվածքներից մի քանիսին, մինչև ամեն ինչ կվերջանա։ Կուզենայի մեկ անգամ էլ արևի զով լույս ու կանաչ խոտ տեսնել․․․»
— Արծիվնե՜րը, արծիվներն են գալիս․․․
Փիփինը մի ակնթարթ հապաղեց խավարի եզրին։ «Բի՛լբոն,— մտածեց նա։ — Բայց ոչ, դա եղել է շատ վաղուց և այլ նրա հեքիաթում։ Իսկ սա իմ հեքիաթն է, և այն ավարտված է։ Հաջողություն։»
Եվ խավարը կլանեց նրան։