Changes

Ինչ ասաց կրիան Աքիլեսին

1 byte removed, 9 Դեկտեմբեր
Այստեղ պատմողը, քանի որ շատ շտապ գործ ուներ բանկում, ստիպված հեռացավ։ Երբ մի քանի ամիս անց նա կրկին անցավ այդ տեղով, Աքիլլեսը դեռ նստած էր դիմադրող Կրիայի մեջքին, իր գրեթե ավարտված նոթատետրի էջերով։ Կրիան ասում էր. «Վերջին քայլը գրեցի՞ր։ Եթե հաշիվս չկորցրի, սա հազար ու մեկը եղավ։ Կան դեռևս միլիոնավոր քայլեր։ Եվ եթե դժվար չէ, որպես անձնական խնդրանք, մտածիր՝ որքան շատ ուսուցում կտրամադրի մեր երկխոսությունը տասնիններորդ դարի տրամաբաններին։ Եվ ''համաձայնվիր'' վերցնել իմ զարմիկի՝ Կատակասեր-Կրիայի առաջարկած կատակն ու սկսիր կոչել քեզ «իմաստություն ''կր-ի-ողներ''»:
«Ոնց կուզես», - հուսահատ ձայնով պատասխանեց հոգնած մարտիկը՝ դեմքը թաքցնելով ձեռքերի մեջ։ «Միայն թե դու էլ վերցրու մի անուն, որ Կատակասեր-Կրիան երբեք չի առաջարկել, ու թույլ տուր քեզ անվանել «''Ա-քիլավորխելք-ես''»:
26
edits