Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:ՊատվածքՊատմվածք]]
Պողպատաշրջանակ ակնոցով ու փոշոտ շորերով ծերունին նստեց ճամփեզրին։ Պոնտոնային մի կամուրջ հատում էր գետը, եւ սայլերը, բեռնատարները եւ տղամարդիկ, կանայք ու երեխաները այդտեղով էին անցնում։ Ջորեքարշ սայլերը զինվորների օգնությամբ, որոնք հրում էին անվաճաղերին հենվելով, կամուրջից ծանրորեն բարձրանում էին թեք ափը։ Բեռնատարները ճռնչում էին եւ ապա առաջ ընթանում, իսկ գյուղացիները հաիվ էին ոտքերը քարշ տալիս մինչեւ կոճերն հասնող փոշու մեջ։ Մինչդեռ ծերունին անշարժ նստած էր այնտեղ։ Նա չափազանց հոգնած էր ավելի հեռուն գնալու համար։