Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:ՊատվածքՊատմվածք]]
Տասներեք տարեկան էի, երբ առաջին անգամ հորս հետ այցելեցի Նյու֊Յորք Սիթի։ Մենք այնտեղ էինք գնում հորեղբորս՝ Քուինսին տեսնելու և ինձ համար Վերմերի<ref>Վերմեր ― Յան Վերմեր Դելֆտացի (1632-1675), հոլանդացի գեղանկարիչ։</ref> մասին որևէ գիրք գնելու։ Իմ և մորս նպատակը Վերմերի գիրքն էր, իսկ հորս՝ եղբորը Քուինսին տեսնելը։ Մեկ սերունդ առաջ հորեղբայրս անհետացել էր Չիկագոյի ուղղությամբ ու, հավանաբար, դարձել հարուստ։ Անցյալ շաբաթ, երբ նա գործով եկել էր արևելք, ես արդեն գերազանց գնահատականներով ավարտել էի ութերորդ դասարանը։ Հայրս միշտ պնդում էր, որ ես ու հորեղբայրս իր երբևիցե ճանաչած ամենագործունյա մարդկանցից ենք։ Նա մեզ անվանում էր «հար շտապողներ», իհարկե, որոշ ծաղրանքով, մինչև այն ժամանակ, երբ նրան ապացուցեցի, որ այդ բանում չի սխալվում։ Հանկարծ հորս մեջ անդիմադրելի մի ցանկություն առաջացավ, որ ես ու հորեղբայրս հանդիպենք, գտնելով, որ դրա համար հասել է հարմար պահը։ Նյու֊Յորք գնալու համար պահանջվում էր յոթ դոլար, որովհետև այդ օրերին ամեն ինչ չափվում էր փողով՝ ժամանակը, տարածությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը գրեթե ավարտվել էր, բայց մենք դեռ ապրում էինք նրա ազդեցության տակ։ Ես ու հայրս ճանապարհ ընկանք դեպի Նյու֊Յորք, ունենալով միայն հետադարձ տոմսեր ու հինգ դոլար։ Հինգ դոլարը վերցրել էինք Վերմերի գիրքը գնելու համար։