Changes

Անասնաֆերմա

4 bytes removed, 16:02, 27 Հունիսի 2013
:    Երեք գիշեր անց ծեր Գնդապետը քնի մեջ խաղաղ վախճանվեց։ Նրան թաղեցին բոստանում։
:    Մարտի սկիզբն էր։ Հաջորդ երեք ամիսները լցվեցին ակտիվ ընդհատակյա գործունեությամբ։ Գդնապետի Գնդապետի ճառը ֆերմայի առավել խելացի անասուններին հիմնովին նոր աշխարհայացք էր պարգեւել։ Նրանք չգիտեին, թե երբ է գալու Գնդապետի կանխագուշակած Ապստամբությունը եւ հիմքեր չունեին կարծելու, թե այն պիտի հենց իրենց կյանքի ընթացքում լինի, սակայն նրանք պարզ գիտակցում էին այն նախապատրաստելու իրենց պարտքը։ Մնացածներին կազմակերպելու եւ քարոզելու աշխատանքը բնականաբար վիճակվեց խոզերին, որոնք բոլորի կողմից ճանաչված էին որպես անասուններից ամենախելացիները։ Խոզերի մեջ ամենից շատ աչքի էին ընկնում երկու երիտասարդ արու՝ Ձնագնդին ու Նապոլեոնը, որոնց միստր Ջոնզը բուծում էր վաճառքի հանելու համար։ Նապոլեոնը խոշոր, կատաղի տեսքով բերքշիրյան մի *ինճ էր, ֆերմայում բերքշիրյան ցեղի միակ նմուշը, սակավախոս,ուզածին հասնողի համբավով։ Ձնագնդին ավելի աշխույժ մի խոզ էր, ավելի պերճախոս եւ հնարամիտ, սակայն, ըստ ընդհանուր կարծիքի, պակաս կուռ խառնվածքի տեր։ Ֆերմայի բոլոր մնացած արու խոզերը մսացու էին։ Դրանց միջի ամենահայտնին Զռանն էր, փոքրիկ գիրուկ մի խոզ, կլոր այտերով, պրպտուն աչքերով, ժիր շարժուձեւով եւ բացառիկ զիլ ձայնով։ Նա փայլուն բանախոս էր, եւ, որեւէ խրթին հարց քննելիս, սովորություն ուներ տեղից ցատկել եւ պոչը շարժել, որը բավական համոզիչ էր։ Զռանի մասին ասում էին, որ նա կարող է սեւը սպիտակ դարձնել։:    Երեքով նրանք մշակեցին ծեր Գնդապետի ուսմունքը, վերածելով մի ավարտուն, բանական համակարգի, որն անվանեցին Անասնիզմ։ Շաբաթական մի քանի գիշեր, երբ միստր Ջոնզը քուն էր մտնում, նրանք ամբարում գաղտնի ժողովներ էին վարում, լուսաբանելով Անասնիզմի հիմունքները։ Սկզբում նրանք դեմ առան բացառիկ տխմարության ու անտարբերության։ Անասուններից ոմանք վկայակոչում էին միստր Ջոնզին հավատարիմ մնալու պարտքը, «Տեր» կոչելով վերջինիս, մյուսները տարրական դիտողություններ էին անում, ինչպես, ասենք, «Միստր Զոնզը կերակրում է մեզ։ Եթե նա չլինեիչլինի, մենք սովամահ կլինենք»։ Ուրիշներն ասում էին․ «Մեր ի՜նչ գործն է, թե մեր մահից հետո ինչ կլինի», կամ հարցնում․ «Եթե ապստամբությունն անխուսափելի է, էլ ի՞նչ տարբերություն, մենք դրա համար կպայքարե՞նչկպայքարե՞նք, թե՞ ոչ»։ Խոզերից մեծ ջանքեր էր պահանջվում պարզաբանելու համար, որ այդ ամենը հակասում է Անասնիզմի ոգուն։ Ամենից տխմար հարցերը տալիս էր Մոլլին, սպիտակ զամբիկը։ Ձնագնդուն ուղղված նրա առաջին իսկ հարցն էր․ «Ապստամբությունից հետո շաքար կլինի՞»։
:    — Ոչ,— վճռական ասաց Ձնագնդին,— մենք այս ֆերմայում շաքար արտադրելու հնարավորություն չունենք։ Բացի այդ, դուք շաքարի կարիք չեք էլ ունենա։ Դուք ինչքան հարկն է գարի ու հարդ կունենաք։
:    — Իսկ ինձ թույլ կտրվի՞ բաշիս մեջ ժապավեններ կրել։— Հարցրեց Մոլլին։
:    — Ընկեր,— ասաց Ձնագնդին,— ձեր սրտին այդքան մոտ ժապավենները ստրկության կնիքն են։ Մի՞թե չեք կարող հասկանալ, որ ազատությունը ժապավեններից ավել արժե։
:    Մոլլին համաձայնվեցհամաձայնեց, սակայն այնքան դժվարին պայքար մղել Մովսեսի՝ ձեռնասուն ագռավի տարածած ստերի դեմն առնելու համար։ Մովսեսը, միստր Ջոնզի սիրեցյալը, լրտես էր ու փչան, բայց միեւնույն ժամանակ նաեւ խելացի հռետոր էր։ Նա պնդում էր, որ գիտե խորհրդավոր մի երկրի՝ Շաքարաքլոր Լեռան գոյության մասին, ուր մահից հետո հայտնվում են բոլոր անասունները։ Երկիրն այդ գտնվում էր ինչ֊որ տեղ երկնքում, ամպերից քիչ վեր, ասում էր Մովսեսը։ Շաքարաքլոր Լեռան վրա շաբաթական յոթ օր կիրակի է, կլոր տարի կանաչում է երեքնուկը, իսկ թփերի վրա աճում են կտոր շաքար ու կտավատի սերմերից կեքսեր։ Անասունները Մովսեսին չէին սիրում, որովհետեւ նա հեքիաթներ էր պատմում ու չէր աշխատում, բայց ոմանք հավատում էին Շաքարաքլոր Լեռանը, եւ խոզերը ստիպված էին բացատրական ակտիվ աշխատանք տանել համոզելու համար, որ նման վայր գոյություն չունի։
:    Նրանց ամենահավատարիմ աշակերտները երկու լծկան ձիերն էին՝ Դմբուզն ու Երեքնուկը։ Այս երկուսը մեծագույն դժվարությամբ էին սեփական մտքեր ծնում, սակայն, խոզերին ուսուցիչ ընդունելուց հետո, նրանք հեշտությամբ ընկալեցին ուսմունքը եւ տարրական փաստարկների միջոցով սկսեցին տարածել մնացած անասունների մեջ։ Նրանք անխտիր ներկա էին բոլոր գաղտնի ժողովներին եւ առաջինն էին սկսում «Անգլիայի գազանները», որով միշտ ավարտվում էին այդ ժողովները։
:    Այնպես ստացվեց, որ ապստամբությունը գլուխ եկավ շատ ավելի վաղ եւ դյուրին, քան որեւէ մեկը կարող էր ակնկալել։ Անցյալում միստր Ջոնզը, չնայած իր անխղճությանը, ընունակ ֆերմեր էր, սակայն վերջերս նրա համար վատ օրեր էին սկսվել։ Դատական գործի հետ կապված զգալի գումար կորցնելով, նա թեւաթափ էր եղել եւ սկսել էր խմել ավելին, քան կարող էր տանել։ Երբեմն նա օրերով մնում էր խոհանոցի իր աթոռին փռված, լրագրեր կարդալով, խմելով եւ մեկ֊մեկ էլ Մովսեսին գարեջրի մեջ թաթախած հացի փշրանքներ տալով։ Նրա աշխատավորները ծույլ էին ու խարդախ, դաշտերը՝ մոլախոտերով լի, շինությունները նորոգման կարիք էին զգում, ցանկապատերը բարձիթողի վիճակում էին, իսկ անասունները՝ սոված։
Վստահելի
52
edits