Changes
/* Պնդում 32 */
== Պնդում 32 ==
Եթե ցանկացած ուղղանկյան կողքին գծված է իր մի կողմըեռանկյան կողմերից մեկը ընդարձակենք, ապա արտաքին անկյունը հավասար է կլինի երկու ներքին և հակադիր անկյունների գումարին և , իսկ երեք ներքին անկյունների գումարը հավասար է կլինի երկու ուղիղ անկյունների։
[[Պատկեր:ElementsBook1-Propostion32.png|center|200px]]
ABC-ն եռանկյուն է և նրա կողմերից մեկին՝ BC-ին, ավելացված է D հատվածը։ Պնդումն այն է, որ ACD արտաքին անկյունը հավասար է երկու ներքին և հակադիր անկյուններ CAB-ի և ABC-ի գումարին և եռանկյան երեք ներքին անկյունների՝ ABC, BCA, և CAB, գումարը հավասար է երկու ուղիղ անկյան։ AB ուղղին զուգահեռ գծված է CE ուղիղը, որն անցնում է C կետով [Պնդում 1.31]։ Քանի որ AB և CE հատվածները զուգահեռ են, BAC և ACE խաչադիր անկյունները իրար հավասար են [Պնդում 1.29]։ Կրկին, քանի որ AB և CE ուղիղները զուգահեռ են և BD ուղիղը հատում է դրանք ECD արտաքին անկյունը հավասար է ABC ներքին և հակադիր անկյանը [Պնդում 1.29]։ Բայց, ցույց է տրված, որ ACE անկյունը հավասար է BAC անկյանը։ Հետևաբար, ACD անկյունը ամբողջությամբ հավասար է երկու ներքին և հակադիր անկյունների՝ BAC-ի և ABC-ի, գումրին։ Երկու անկյուններին ավելացնենք ACB անկյունը։ Հետևաբար, ACD և ACB անկյուննեի գումարը հավասար է երեք անկյուններ ABC, BCA, և CAB-ի գումարին։ Բայց, ACD և ACB անկյունների գումարը հավասար է երկու ուղիղ անկյունների [Պնդում 1.13]։ Հետևաբար, ACB, CBA և CAB անկյունների գումարը նույնպես հավասար է երկու ուղիղ անկյան։ Հետևաբար, եթե ցանկացած ուղղանկյան կողքին գծված է իր մի կողմըեռանկյան կողմերից մեկը ընդարձակենք, ապա արտաքին անկյունը հավասար է կլինի երկու ներքին և հակադիր անկյունների գումարին և , իսկ երեք ներքին անկյունների գումարը հավասար է կլինի երկու ուղիղ անկյունների։ Սա այն էր, ինչ պետք էր ապացուցել։
== Պնդում 33 ==