Changes

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Ավելացվել է 57 բայտ, 07:34, 28 Հունիսի 2013
/* ԵՐՐՈՐԴ ՄԱՍ */
:    Ջոնաթանը դանդաղ պտույտներ էր գործում Հեռավոր Ժայռերի վրա, նա հետևում էր։ Այդ ջահել անտաշ Ֆլետչերը գրեթե իդեալական աշակերտ դուրս եկավ։ Օդում նա ուժեղ էր, ճարպիկ, շարժունակ և գլխավորը՝ այրվում էր թռչել սովորելու ցանկությամբ։
:    Հենց նոր նա առկայծեց կողքին, փշաքաղված գործ գունդը խլացուցիչ աղմուկով դուրս լողաց խոյաթռիչքից և ուսուցչի կողքով անցավ ժամում հարյուր հիսուն մղոն արագությամբ։ Կտրուկ առաջպոկում, և ահա նա արդեն կատարում է ուրիշ վարժություն՝ տասնվեց պարույրանի, ուղղահայաց, դանդաղեցված տակառ, և բարձրաձայն հաշվում է պարույրները.
:    ֊... Ութ... ինը... տասը... վա՜յ, Ջոնաթա՛ն, ես արագության սահմաններից դուրս եմ, գալիս... տասնմեկ... ես ցանկանում եմ կանգ առնել այնպես գեղեցիկ ու հստակ, ինչպես դու... տասներկու... սատանան տանի, ես ոչ մի կերպ չեմ կարողանում... տասներեք... այս վերջին երեք պարույրները... առանց... տասնչ...ա–ա–ա։
:    Հերթական անհաջողությունը՝ Ֆլետչերը «նստել էր պոչի վրա», ինչը զայրույթի ու կատաղության առանձնապես բուռն պայթյուն առաջ բերեց։ Ֆլետչերն ընկավ մեջքի վրա, սկսեց դաժանորեն պտտվել հակառակ խցանահանի մեջ, իսկ երբ բերանով ագահորեն օդ կլանելով վերջապես ուղղվեց, պարզվեց, որ իր դաստիարակից հարյուր ֆուտ ներքև է թռչում։
:    ֊ Ջոնաթա՛ն, դու ավելորդ ժամանակ ես վատնում։ Ես բութ եմ, հիմար։ Իզուր տեղը ջանք եմ թափում, մեկ է՝ ոչինչ չի ստացվելու։
:    Ջոնաթանը նայեց ներքև և գլխով արեց։
:    ֊ Իհարկե, չի ստացվի, քանի դեռ այդքան կտրուկ ես կանգ առնում։ Ամենասկզբում դու կորցրիր ժամում քառասուն մղոն արագություն։ Հարկավոր է նույն բանն անել, միայն սահուն։ Վստահորեն, բայց սահուն, հասկանո՞ւմ ես, Ֆլե՛տչեր։
:    Ջոնաթանը իջավ և մոտեցավ երիտասարդ ճային։
:    ֊ Մի անգամ էլ միասին փորձենք՝ թև թևի։ Ուշադրություն դարձրու կանգ առնելուն։ Սահուն, շարժումը սկսիր առանց ոստյունների։
:    Երրորդ ամսվա վերջում Ջոնաթանի մոտ հայտնվեց ևս վեց աշակերտ՝ վեցն էլ Աքսորյալներ, նոր տարօրինակ գաղափարով տարված՝ թռչել հանուն թռիչքի երջանկության։ Բայց նույնիսկ նրանք ավելի հեշտ բարդ թռիչքներ էին կատարում, քան ըմբռնում էին իրենց վարժությունների նվիրական իմաստը։
:    ֊ Իրականում մեզնից յուրաքանչյուրը մարմնավորում է Մեծ Ճայի գաղափարը՝ համապարփակ ազատության գաղափարը, թռիչքի ճշգրտությունը ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է մեր իսկական էության արտահայտմանը, ֊ երեկոները ափին կանգնած՝ ասում էր Ջոնաթանը, ֊ մեզ համար ոչ մի խոչընդոտ չպետք է գոյություն ունենա։ Ահա թե ինչու ենք ձգտում տիրապետել և բարձր արագություններին, և՛ փոքր արագություններին, և՛ բարձրագույն սավառնորդության թռիչքաձևերին...
:    ...Իսկ վերեկային թռիչքներից տանջահար նրա աշակերտների քունը տանում էր։ Նրանց դուր էին գալիս գործնական պարապմունքները, որովհետև արագությունը արբեցնում էր, իսկ մարզումները օգնում էին հագեցնել գիտելիքների ծարավը, որը յուրաքանչյուր պարապմունքից հետո ավելի ուժգնանում էր։ Բայց նրանցից ոչ մեկը, նույնիսկ Ֆլետչեր Լինգը, չէր կարող պատկերացնել, որ գաղափարների թռիչքը նույնքան իրական է, որքան քամին, ինչպես թռչունի ճախրանքը։
:    ֊ Ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսը, ֊ նորից ու նորից կրկնում էր Ջոնաթանը, ֊ ոչ այլ ինչ է, քան ձեր միտքը գամող շղթաներ, և դուք կփշրեք ձեր մարմինը կապկպող շղթաները...
:    Բայց ինչ օրինակներ էլ որ բերեր, աշակերտները խոսքն ընդունում էին որպես հետաքրքրաշարժ հորինվածք, իսկ իրենք ամենից շատ քնել էին ցանկանում։
:    Թեև մեկ ամիս էր անցել, բայց Ջոնաթանն ասաց, որ Երամի մոտ վերադառնալու ժամանակն է։
:    ֊ Մենք դեռևս պատրաստ չենք, ֊ բացականչեց Հենրի Կելվինը։ ֊ Նրանք չեն ուզում մեզ տեսնել։ Մենք Աքսորյալ ենք։ Մի՞թե կարելի է ներկայությունդ փաթաթել ճայի վզին, որը չի ուզում քեզ տեսնել։:    ֊ Մենք իրավունք ունենք թռչել ուր կամենում ենք և լինել այնպիսին, ինչպիսին ստեղծված ենք, ֊ պատասխանեց Ջոնաթանը։
:    Նա օդ բարձրացավ և դարձավ դեպի արևելք, դեպի հարազատ ափերը, որտեղ ապրում էր Երամը։
:    Մի քանի րոպե աշակերտները չգիտեին ինչ անել, որովհետև Երամի օրենքն ասում է. «Աքսորյալները երբեք չեն վերադառնում», և տասը հազար տարվա ընթացքում այդ օրենքը երբեք չի խախտվել։ Օրենքն ասում է՝ մնացե՛ք, Ջոնաթանը՝ թռե՛ք, և ահա նա արդեն սավառնում է ծովի վրա՝ մեկ մղոն հեռու։ Եթե իրենց մի փոքր էլ հապաղեն, նա թշնամի Երամի հետ կհանդիպի մեն֊մենակ։
:    ֊ Մենք ինչո՞ւ պետք է ենթարկվենք օրենքին, եթե մեզ վտարել են Երամից, ֊ շվարած հարցրեց Ֆլետչերը։ ֊ Իսկ եթե կռիվ սկսվի, ապա այնտեղ ավելի օգտակար կլինենք, քան այստեղ։
:    Այսպես այն առավոտ նրանք թռան եկան արևմուտքից՝ ութ ճայ՝ կրկնակի ռմբաձև շարքով, թև թևի։ Նրանք Երամի խորհրդի ափը կտրեցին֊անցան ժամում հարյուր երեսունհինգ մղոն արագությամբ։ Ջոնաթանն առջևից էր գնում, Ֆլետչերը սահուն սլանում էր աջ թևով, Հենրի Կելվինը ձախ թևում քաջաբար մարտնչում էր քամու դեմ։ Հետո շարքը պահպանելով՝ նրանք դանդաղ թեքվեցին աջ... ուղղվեցին... շրջվեցին թաթերն ի վեր... կրկին ուղղվեցին, իսկ քամին անողոք մտրակում էր ութնյակին։
:    Ափին առօրյա բարձրաձայն վեճ ու կռիվները հանկարծակի մարեցին, ութ հազար աչք ակնապիշ ուղղվեցին Ջոնաթանի ջոկատի կողմը. ճայերին թվաց, թե իրենց գլխավերևում հսկայական դաշույն կախվեց։ Ութ թռչուն, մեկը մյուսի ետևից վեր խոյացան, մահվան օղակ կատարեցին և արագությունը նվազագույնի հասցնելով, առանց օրորվելու իջան ավազի վրա։ Հետո Ջոնաթանն, ասես ոչինչ չէր պատահել, սկսեց բացատրել սխալները։
:    ֊ Նախ և առաջ, ֊ քմծիծաղով ասաց նա, ֊ ձեր տեղերը շարքում որոշ ուշացումով զբաղեցրիք...
:    Միևնույն միտքը կայծակի պես շամփրեց ողջ Երամը։ Այս բոլոր թռչուններն Աքսորյալներ են։ Եվ նրանք վերադարձել են։ Բայց... բայց չի կարող պատահել։ Իզուր էր Ֆլետչերը կռվից վախենում, Երամը քարացել էր։
:    ֊ Ի՞նչ անենք, որ Աքսորյալներ են, իհարկե, Աքսորյալներ են, թող որ Աքսորյալներ լինեն, ֊ ասաց ջահելներից մեկը։ ֊ Հետաքրքիր է, որտե՞ղ են նրանք այդպես թռչել սովորել։
:    Մեկ ժամ պահանջվեց, մինչև Երամի բոլոր անդամներին հասավ Տոհմավագի Հրամանը՝ նրանց վրա ոչ մի ուշադրություն չդարձնել, Աքսորյալի հետ խոսող ճայը ինքն էլ կդառնա Աքսորյալ, Աքսորյալին նայող ճայը կխախտի Երամը օրենքը։
:    Այդ պահից Ջոնաթանը տեսնում էր միայն ճայերի գորշ թիկունքները, բայց թվում էր՝ չի նկատում, թե ինչ է կատարվում։ Պարապմունքներն անցկացնում էր Խորհրդի ափին և առաջին անգամ փորձեց աշակերտներից քամել այն ամենը, ինչի ընդունակ էին։
:    ֊ Մարտի՛ն, ֊ օդում տարածվում էր նրա ձայնը, ֊ ասում ես, թե կարողանում ես դանդաղ թռչել։ Ասելը քիչ է, հարկավոր է ապացուցել։ Թռի՛ր։
:    Չերևացող փոքրիկ Մարտին Վիլյամն այնպես վախեցավ իր դաստիարակի զայյրույթից, որ սկսեց փոքր արագությունների ժամանակ հրաշքներ գործել։
:    Նա փետուրներն այնպես էր դասավորում, որ ամենաթույլ քամու ժամանակ բարձրանում էր մինչև ամպերը և իջնում գետնին՝ առանց որևէ թափահարումի։
:    Վերադարձից մեկ ամիս անց միայն Երամի աոաջին ճայը խախտեց սահմանը և ասաց, որ ուզում է թոչել սովորել։ Դա Տորենս Լոուելն էր, որն անմիջապես դարձավ Աքսորով խարանված անիծյալ թռչուն և... Ջոնաթանի ութերորդ աշակերտը։
:    Հաջորդ գիշեր Երամից անջատվեց Կերկ Մեյնարդը։ Ձախ թևը քարշ գցած՝ նա ավազի վրա կաղին տալով փռվեց Ջոնաթանի ոտքերի մոտ։
:    ֊ Օգնիր ինձ, ֊ հազիվ լսելի ասաց նա, կարծես պատրաստվում էր կյանքին անմիջաաես հրաժեշտ տալ, ֊ ես աշխարհում ամենից ավելի ուզում եմ թռչել։:    ֊ Դե ինչ, ժամանակ չկորցնենք, ֊ ասաց Ջոնաթանը, ֊ ինձ հետ միասին օդ բարձրացիր, և սկսենք։:    ֊ Դու չհասկացար։ Թևս։ Թև՜ս չեմ կարողանում շարժել։:    ֊ Մեյնարդ, դու ազատ ես, դու իրավունք ունես այստեղ և այժմ անել այն, ինչ կամենում է քո «ես»֊ը, քո իսկական «ես»֊ը, և ոչ ոք չի կարող քեզ խանգարել։ Դա Մեծ Ճայի օրենքն է, դա օրենք է։:    ֊ Ասում ես՝ կարո՞ղ եմ թոչել։:    ֊ Ես ասում եմ, որ դու ազատ ես։
:    Այնպես թեթև ու պարզ, ինչպես ասվել էր, Կերկ Մեյնարդը առանց նվազագույն ճիգի տարածեց թևերը և բարձրացավ դեպի մութ երկինքը։ Նրա ձայնից Երամն արթնացավ։ Հինգ հագար ֆուտ բարձրությունից նա թոքերի ողջ ուժով ճչաց.
:    ֊ Ես կարող եմ թռչել։ Լսո՞ւմ եք։ Ես կարող եմ թռչե՜լ։
:    Արևածագին մոտ հազար ճայ խմբվել էին Ջոնաթանի աշակերտների շուրջը և հետաքրքրությամբ նայում էին Մեյնարդին։ Նրանց համար միևնույն էր՝ տեսնո՞ւմ են իրենց, թե ոչ, նրանք լսում էին և աշխատում հասկանալ Ջոնաթանի խոսքը։
:    Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինել՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք, արգելք։
:    ֊ Նույնիսկ Երամի օրենքը, ֊ ճայերի ամբոխից լսվեց մի ձայն։:    ֊ Գոյություն ունի միայն մեկ օրենք՝ այն, որ օգնում է լինել ազատ, ֊ ասաց Ջոնաթանը, ֊ ուրիշ օրենք չկա։:    ֊ Մի՞թե մենք կսովորենք քեզ նման թռչել, ֊ Ջոնաթանին հասավ մի ուրիշ ձայն, ֊ դու յուրահատուկ ես, դու տաղանդավոր ես, սովորական չես, նման չես ուրիշների։:    ֊ Նայեցեք Ֆլետչերին, Լոուելին, Չարլզ-Ռոնալդին, Ջադի Լիին։ Նրանք նույնպե՞ս յուրահատուկ են, տաղանդավոր, ոչ սովորական։ Ոչ ավելի, քան դու, ոչ ավելի, քան ես։ Միակ տարբերությունը, մեն ու միակ տարբերությունն այն է, որ նրանք սկսել են հասկանալ, թե ով են իրենք և իրենց պահում են, ինչպես վայել է ճային։
:    Նրա աշակերտները, Ֆլետչերից բացի, անհանգստացած շուռումուռ եկան։ Նրանք վստահ էին, որ գործի էությունը հենց դա է։ Ամբոխը մեծանում էր օրավուր, ճայերը գալիս էին հարցուփորձ անելու, հիացմունք արտահայտելու, ծաղրելու։
:    ֊ Երամում խոսում են, որ դու Մեծ Ճայի Որդին ես, ֊ մի անգամ առավոտյան բարձր Արագության մարզական թռիչքից հետո Ջոնաթանի հետ զրուցելիս ասաց Ֆլետչերը, ֊ իսկ եթե ոչ, նշանակում է ժամանակիցդ առաջ ես անցել հազար տարի։:    Ջոնաթանը հոգոց արձակեց։ «Տգիտության տուրք, ֊ մտածեց նա, ֊ քեզ սատանա կամ աստված են անվանում»։:    ֊ Ի՞նչ ես կարծում, Ֆլե՛տչ։ Մենք ժամանակից առա՞ջ ենք անցել։ Երկար դադար տիրեց։:    ֊ Իմ կարծիքով՝ նման թռիչքները հնարավոր են եղել միշտ, պարզապես որևէ մեկը պետք է գլխի ընկներ և փորձեր սովորել այսպես թռչել, իսկ ժամանակն այստեղ կապ չունի։ Գուցե մենք մոդայի՞ց ենք առաջ անցել։:    ֊ Դա արդեն մի բան նշանակում է, ֊ ասաց Ջոնաթանը, թևի վրայով շրջվեց և միառժամանակ օդում սահեց թաթերը վեր։ ֊ Դա ավելի լավ է, քան ժամանակից առաջ ընկնելը։
:    Դժբախտությունը վրա հասավ ճիշտ մի շաբաթից: Ֆլետչերը մի խումբ նորեկների արագընթաց թռիչքի ձևեր էր ցուցադրում։ Յոթ հազար ֆուտ թոչելով, նա արդեն դուրս եկավ խոյաթռիչքից՝ ափից մի քանի դյույմ բարձրության վրա փայլատակեց երկար գորշ մի ժապավեն։ Նրա ճանապարհին հայտնվեց առաջին անգամ օդ բարձրացած մի թոչնակ և սկսեց կանչել մորը։
:    Ֆլետչեր Լինդը վայրկյանի տասներորդական մաս ուներ բախումից խուսափելու համար, նա կտրուկ թեքվեց ձախ և ժամում երկու հարյուր մղոնից ավելի արագությամբ մխրճվեց գրանիտե ժայռի մեջ։ Ժայռը նրան այլ աշխարհ տանող հսկայական, կոփածո դուռ թվաց։ Հեղձուցիչ սարսափ, հարված ու խավար, իսկ հետո Ֆլետչերը սկսեց լողալ ինչ֊որ տարօրինա՜կ֊տարօրինա՜կ երկնքում՝ մոռանալով, հիշելով և կրկին մոռանալով. նա սարսափահար էր ու տխուր, հուսահատորեն տխուր։
:    Ձայնը նրան հասավ, ինչպես Ջոնաթան Լիվինգսթոնի հետ առաջին հանդիպման ժամանակ։
:    ֊ Բանն այն է, Ֆլե՛տչ, որ մեր հնարավորությունների սահմանները ձգտում ենք ընդլայնել աստիճանաբար, համբերատար։ Մենք դեռ չենք հասել ժայռի միջով թռչելուն։ Ըստ ծրագրի՝ դրանով կզբաղվենք քիչ ավելի ուշ։:    ֊ Ջոնաթա՜ն։:    ֊ Որին կոչում են նաև Մեծ Ճայի Որդի, ֊ չոր արձագանքեց դաստիարակը։:    ֊ Ի՞նչ ես անում այստեղ։ Ժա՜յռը։ Մի՞թե ես... Արդյոք չե՞մ մահացել։:    ֊Է՜֊է—Է՜֊է, Ֆլե՛տչեր, վե՛րջ տուր, ինքդ մտածիր։ Եթե ինձ հետ խոսում ես, ակներևաբար չես մահացել, այդպե՞ս է, թե ոչ։ Պարզապես քո գիտակցության մակարդակը կտրուկ փոխվել է. եղածն այս է։ Հիմա ընտրիր։ Դու կարող ես մնալ այստեղ ու սովորել այս մակարդակի շրջանակներում, որն, ի դեպ, շատ ավելի բարձր է նրանից, որտեղ գտնվում էիր, կամ կարող ես վերադառնալ և շարունակել աշխատել Երամի հետ։ Ավագները հույս ունեին, որ դժբախտություն կպատահի, բայց չէին կարծում, թե այսքան ժամանակին կլինի։:    ֊ Իհարկե, ես ցանկանում եմ վերադառնալ Երամի մոտ։ Ախր նոր էի պարապել սկսել անծանոթ խմբի հետ։:    ֊ Հիանալի է, Ֆլե՛տչեր։ Հիշո՞ւմ ես, մենք խոսում էինք, որ մարմինը ոչ այլ ինչ է, քան միտք...
:    Ֆլետչերը գլխով արեց, թևերը տարածեց և բացեց աչքերը, նա պառկած էր ժայռի ստորոտին, իսկ շուրջը խմբվել էր Երամը։ Երբ ճայերը տեսան, որ նա շնչում է, բոլոր կողմերից չար, սուր ճիչեր լսվեցին։
:    ֊ Նա ողջ է։ Նա մեռել էր և նորից ողջ է։:    ֊ Թևով դիպավ ու կենդանացրեց Մեծ Ճայի Որդին։:    ֊ Ո՛չ, ինքն ասում է որդին չէ։ Նա սատանա է։ Սատանա՜։ Հայտնվել է, որ
:կործանի Երամը։
:    Չորս հազար ճայ անհավատալի երևույթից սարսափահար՝ գոռում էին «Սատանա՜», և այդ գոռոցը փոթորկի ժամանակ կատաղած քամու նման մտրակեց Երամին։ Այրվող աչքերով, կտուցներն ամուր սեղմած, արյան ծարավով բռնված ճայերն ավելի ու ավելի էին մոտենում։
:    ֊ Ֆլե՛տչեր, լավ չի՞ լինի հեռանանք նրանցից, ֊ հարցրեց Ջոնաթանը։:    ֊ Ես չեմ առարկում...
:    Նույն ակնթարթին նրանք հայտնվեցին ժայռից կես մղոն հեռավորության վրա, և խելացնոր թռչունների սուր կտուցները մխրճվեցին դատարկության մեջ։
:    ֊ Ինչո՞ւ աշխարհի ամենադժվար բանը թռչունին ստիպելն է հավատալ, որ ինքն ազատ է, ֊ տարակուսանքների մեջ էր Ջոնաթանը, ֊ չէ որ յուրաքանչյուր ճայ ինքը կարող է համոզվել, եթե միայն մի փոքր մարզվի։ Ինչո՞ւ է դժվար։
:    Ֆլետչերը դեռ թարթում էր աչքերը, նա ոչ մի կերպ չէր կարողանում հարմարվել փոփոխված իրադրությանը։
:    ֊ Ի՞նչ արեցիր։ Ինչպե՞ս հայտնվեցինք այստեղ։:    ֊ Դու ասացիր, որ դեմ չես ազատվել ցնորված թռչուններից, ճի՞շտ է։:    ֊ Այո, բայց դա ինչպե՞ս...:    ֊ Ինչպես ամեն ինչ, Ֆլե՛տչեր։ Մարզումներ։
:    Առավոտյան կողմ Երամը մոռացավ իր խելագարությունը, բայց Ֆլետչերը հիշում էր։
:    ֊ Ջոնաթա՚ն, հիշո՞ւմ ես, մի անգամ, շատ֊շատ վաղուց, ասում էիր, որ սերն առ Երամ այնքան պետք է լինի, որ ստիպի վերադառնալ ցեղակիցների մոտ և օգնել նրանց սովորելու։:    ֊ Իհարկե։:    ֊ Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է սիրել խելացնոր թռչունների երամը, որ հենց նոր ձգտում էր քեզ սպանել։:    ֊ Է՜խ, Ֆլե՛տչ։ Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։ Հետաքրքիր է, վերջապես ե՞րբ ես հասկանալու այդ բանը։
:Ես, ի դեպ, հենց նոր հիշեցի Ֆլետչեր Լինգ անունով բռնկվող երիտասարդ մի ճայի։ Բոլորովին վերջերս այդ նույն ճային դատապարտել էին Աքսորի, նա պատրաստ էր կենաց ու մահու կռիվ տալ Երամին և Հեռավոր Ժայռի վրա անձնական օգտագործման իսկական դժողք էր ստեղծել։ Նույն Ֆլետչերն այժմ իր երկինքն է ստեղծում և այնտեղ է առաջնորդում իր Երամը։
:    Ֆլետչերը շրջվեց Ջոնաթանի կողմը, և նրա աչքերում սարսափ փայլատակեց։
:    ֊ Ես առաջնորդո՞ւմ եմ։ Ի՞նչ են նշանակում քո բառերը, ե՞ս եմ աոաջնորդում։ Այստեղ դաստիարակը դու ես։ Դու չես կարող մեզ լքել։:    ֊ Չե՞մ կարող։ Իսկ դու չե՞ս մտածում, որ գոյություն ունեն ուրիշ երամներ և ուրիշ ֆլետչերներ, որոնք գուցե դաստիարակի կարիք ավելի են զգում, քան դու, որովհետև դու արդեն դեպի լույս տանող ճանապարհին ես։:    ֊ Ե՞ս։ Ջո՛ն, ախր ես սովորական ճայ եմ, իսկ դո՜ւ...:    ֊ Մեծ ճայի միակ Որդին, այո՞։ ֊ Ջոնաթանը հառաչեց, նայեց ծովին։ ֊ Այլևս քեզ պետք չեմ։ Շարունակիր ինքդ քեզ որոնել, ահա թե ինչ է պետք քեզ։ Աշխատիր ամեն օր գոնե մի քայլ մոտենալ իսկական, ամենազոր Ֆլետչերին։ Նա է քո դաստիարակը։ Դու պետք է սովորես հասկանալ նրան և կատարել այն, ինչ քեզ կթելադրի։
:    Մի ակնթարթ անց Ջոնաթանի մարմինը ցնցվեց, շողշողաց ինչ֊որ հեքիաթային լույսով և սկսեց տարրալուծվել օդի մեջ։
:    ֊ Թույլ չտաս նրանց իմ մասին դատարկ բաներ խոսել, թույլ չտաս ինձնից աստված սարքել, լա՞վ, Ֆլե՛տչ։ Ես ճայ եմ։ Ես սիրում եմ թռչել, գուցե...:    ֊ Ջոնաթա՛ն։:    ֊ Խեղճ Ֆլետչ։ Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝ նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։
:    Փայլատակումը խունացավ, Ջոնաթանը լուծվեց երկնքի անհունի մեջ։
:    Քիչ անց Ֆլետչերն իրեն ստիպեց օդ բարձրանալ և ներկայանալ դեռևս բոլորովին խակ նորեկների խմբին որոնք անհամբերությամբ սպասում էին առաջին դասին։
:    ֊ Նախ և առաջ, ֊ դանդաղ ասաց նա, ֊ դուք պարտավոր եք հասկանալ, որ ճայն անսահմանափակ ազատության գաղափարի մարմնացումն է, Մեծ Ճայի կերպարի մարմնացումը և ձեր ողջ մարմինը, մի թևի ծայրից մինչև մյուսի ծայրը, ոչ այլ ինչ է, եթե ոչ ձեր միտքը։:    Ջահել ճայերը չարաճճիությամբ նայում էին նրան. «Դե՛, դե՛, բարեկամ, ֊ մտածում էին նրանք, ֊ այդ խոսքերը հազիվ թե օգնեն մահվան օղակ կատարելու»։
:    Ֆլետչերը հառաչեց։
:    ֊ Հը՜մ։ Այո՛... Ուրեմն այսպես, ֊ ասաց նա քննադատական հայացքով զննելով նրանց։ ֊ Եկեք սկսենք հորիզոնական թռիչքից։
:    Այս բառերն արտասանելուց հետո Ֆլետչերն իսկապես հասկացավ, որ Ջոնաթանի մեջ նույնքան անսովոր բան կար, որքան իր մեջ։
:    «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան, ֊ մտածեց նա։ ֊ Դե ինչ, այդ դեպքում հեռու չէ այն պահը, երբ ամպերի միջից դուրս կլողամ քո ափերի մոտ և քեզ թռիչքի մի քանի նոր ձևեր ցույց կտամ»։:    Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային ֊ տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին։ «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան», ֊ ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու։
[[Category: Արձակ]]