Changes

Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը

Ավելացվել է 44 բայտ, 07:32, 28 Հունիսի 2013
/* ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ */
==ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ==
:    «Նշանակում է, սա՞ է երկինքը, որ կա», ֊ մտածեց նա և չկարողացավ ժպիտը զսպել։ Հավանաբար, այնքան էլ հարգալից չէ դեռ չմտած՝ դատողություներ անել, թե ինչ է երկինքը։
:    Այժմ, երբ հրաժեշտ տվեց երկրին և երկու շողշողուն ճայերի հետ թև թևի բարձրացավ ամպերից վեր, նկատեց, որ իր մարմինն էլ աստիճանաբար դառնում է նրանց պես ճաճանչավետ։ Իհարկե, նույն ջահել Ջոնաթանի իրանն էր, բայց ոսկեգույն աչքերի առջև ինքն արտաքնապես փոխվում էր։
:    Ճայի մարմինն էլ մնաց, բայց և այնպես Ջոնաթանը երբեք այդքան լավ չէր կարողացել թռչել։ «Տարօրինակ է, ֊ մտածում էր նա, ֊ ես երկու անգամ քիչ եռանդ եմ թափում, իսկ թռչում եմ կրկնակի արագ, ես ինձ կրկնակի ուժեղ եմ զգում, քան երկրի վրա լավագույն օրերիս»։
:    Նրա «սպիտակ փետուրները փայլում ու շողարձակում էին իսկ թևերը դարձել էին անթերի ողորկ, ինչպես փայլեցրած արծաթյա թիթեղներ։ Նա սկսեց ուսումնասիրել դրանք և մկանների ուժը փորձեց նոր թևրի վրա։
:    Ժամում երկու հարյուր հիսուն մղոն արագության ժամանակ նա զգաց որ մոտենում է հորիզոնական թռիչքի աոավելագույն սահմանին։ Ժամում երկու հարյուր յոթանասուներեք մղոնի ժամանակ հասկացավ որ ավելի արագ թռչելու ուժ չունի և փոքրիկ հիասթափություն ապրեց։ Նրա նոր մարմնի հնարավորությունները նույնպես սահմանափակ էին, ճիշտ է, հաջողվեց զգալիորեն գերազանցել իր նախկին անձնական ռեկորդը, բայց սահման այնուամենայնիվ գոյություն ուներ և դա հաղթահարելու համար հսկայական ջանքեր կպահանջվեին։ «Երկնքում, ֊ մաածեց նա, ֊ ոչ մի սահման գոյություն չպետք է ունենա»։
:    Ամպերը տեղի տվեցին, նրա ուղեկցորդները բացականչեցին.
:    ֊ Երջանիկ վայրէջք, Ջոնաթա՛ն, ֊ և անհետացան թափանցիկ օդում։
:    Ծովի վրայով նա թռչում էր դեպի կտրտված, լեռնոտ ափը։ ժայռերի մոտ հինգ֊վեց ճայ թռիչքի տարրեր էին մշակում։ Հեռու հյուսիսում, հորիզոնի մոտ, թռչում էին ևս մի քանի ճայ։ Նոր հեռուներ, նոր մտքեր, նոր հարցեր։ «Ինչո՞ւ այսքան քիչ ճայ կա։ Երկնքում պետք է որ ճայերի շատ ու շատ երամներ լինեն։ Իսկ ինչո՞ւ հանկարծ հոգնեցի։ Երկնքում, թվում է, ճայերը երբեք չպետք է հոգնեն և չպետք է քնեն»։
:    Որտե՞ղ էր լսել այդ մասին։ Երկրային կյանքի իրադարձություններն ավելի ու ավելի հեռու էին մղվում։ Երկրի վրա նա շատ բան էր սովորել, ճիշտ է, բայց մանրամասները դժվարությամբ է հիշում, կարծես թե ճայերը կռվում էին կերի համար, և ինքն Աքսորյալ էր։
:    Ջոնաթանը կարծես թե մոռացել էր այն աշխարհի մասին, որտեղից եկել էր, այն ափի մասին, որտեղ ապրում էր Երամը, որը չգիտեր ինչ է թռիչքի երջանկությունը և թևերից օգտվում էր միայն կեր հայթայթելու, կերի կռիվ տալու համար։ Բայց երբեմն հանկարծակի հիշում էր։
:    Մի անգամ առավոտյան, երբ իր դաստիարակի հետ միասին ծալած թևերով մի քանի արագընթաց տակառ կատարելուց հետո ափին հանգստանում էր, հիշեց հարազատ վայրերը։
:    ֊ Սալիվան, իսկ ո՞ւր են մյուսները, ֊ հարցրեց նա անձայն, որովհետև լիովին տիրապետել էր տեղացի ճայերի՝ տարածության վրա հաղորդակցվելու ոչ բարդ ձևերին, նրանք ոչ ճչում էին, ոչ էլ հայհոյում։:    ֊ Ինչո՞ւ այստեղ մենք քիչ ենք։ Գիտե՞ս, այնտեղ, որտեղից եկել եմ, ապրում էին...:    ֊...Հարյուր հազարավոր ճայեր։ Գիտեմ, - Սալիվանը գլխով արեց, ֊ Ջո– նաթա՛ն, միտքս միայն մի պատասխան է գալիս։ Քեզ նման թռչունները հազվագյուտ բացառություն են։ Մեզնից շատերն այնքան դանդաղ են առաջ շարժվում։ Մենք մի աշխարհից տեղափոխվում ենք նախորդին շատ նման մեկ ուրիշ աշխարհ և անմիջապես մոռանում, թե որտեղից ենք եկել։ Մեզ համար միևնույն է, թե ուր ենք գնում, կարևորն այն է, ինչ կատարվում է այս վայրկյանին։ Պատկերացնո՞ւմ ես քանի֊քանի կյանք պիտի ապրել մինչև կհայտնվի աղոտ մի ենթադրություն, որ կյանքը չի սահմանափակվում կերով, պայքարով և Երամին իշխելով։ Հազարավոր կյանքեր, Ջո՛ն, տասը հազար։ Իսկ հետո ևս հարյուր կյանք՝ մինչև կսկսենք հասկանալ, որ գոյություն ունի կատարելություն կոչվածը, և էլի հարյուրը՝ մինչև կհամոզվենք, որ կյանքի իմաստը կատարելության հասնելը և մյուսներին դրա մասին պատմելն է։ Նույն օրենքը, հասկանալի է, գործում է և այստեղ։ Հաջորդ աշխարհը մենք սովորում ենք մեր սովորածին համապատասխան։ Եթե ոչինչ չենք սովորել, հաջորդ աշխարհը կթվա այնպիսին, ինչպիսին սա է, և ստիպված կլինենք հաղթահարել նույն արգելքները՝ թաթերից կախված նույն կապարե գնդերով։
:    Նա տարածեց թևերը և դեմքով շրջվեց դեպի քամին։
:    ֊ Բայց դու, Ջոն, այնքան շատ բան ես սովորել և այնքան արագ, ֊ շարունակեց նա, ֊ որ հարկ չունեցար այստեղ ընկնելու համար հազարավոր կյանքեր ապրել։
:    Եվ ահա նրանք կրկին օդ բարձրացան, վերսկսեցին մարզումները։ Երկուսով տակառ կատարելը դժվար էր, քանի որ շուռ եկած դիրքով թաթերը վեր պարզած թռչելիս Ջոնաթանը պետք է գլխի ընկներ, թե շրջադարձի վերջին փուլում ինչպես կորացնի թևեըը, որպեսզի իր շարժումներն անթերի համընկնեն ուսուցչի շարժումներին։
:    ֊ Մեկ անգամ էլ փորձենք, ֊ նորից ու նորից կրկնում էր Սալիվանը։ ֊ Մեկ անգամ էլ փորձենք։ ֊ Եվ վերջապես։ - Լա՛վ է։
:    Հետո նրանք սկսեցին մշակել արտաքին օղակը։
:    Մի անգամ երեկոյան ճայերը, որոնք չէին գնացել գիշերային թռիչքի, միասին կանգնել էին ավազի վրա, նրանք մտածում էին։ Ջոնաթանը սիրտ արեց մոտենալ Տոհմավագին՝ ճայ, որն, ինչպես ասում էին, պատրաստվում էր շուտով հրաժեշտ տալ այս աշխարհին։
:    ֊ Չիա՛նգ..., ֊ փոքր֊ինչ հուզվելով սկսեց նա։
:    Ծեր ճայը քնքուշ նայեց նրան։
:    ֊Ի՞նչ —Ի՞նչ է , որդիս։
:    Տարիների ընթացքում Տոհմավագը ոչ միայն չէր թուլացել, այլ ընդհակառակը, դարձել էր ավելի ուժեղ, նա թռչում էր Երամի բոլոր ճայերից արագ և կատարելապես սիրապետում էր այնպիսի թռիչքաձևերի, որ մնացածները դեռ նոր էին յուրացնում։
:    ֊ Չիա՛նգ, այս աշխարհը... ամենևին էլ երկինքը չէ, ճի՞շտ է։
:    Լուսնի լույսի տակ երևաց, որ Տոհմավագը ժպտաց։
:    ֊ Ջոնաթա՛ն, դու նորից սովորում ես, ֊ ասաց նա։:    ֊ Այո։ Իսկ ի՞նչ է մեզ սպասում առջևում։ Ո՞ւր ենք գնում։ Մի՞ թե այնպիսի տեղ չկա, որ երկինք է կոչվում։:    ֊ Ոչ, Ջոնաթա՛ն, նման տեղ չկա։ Երկինքը տեղ չէ և ոչ էլ ժամանակ։ Երկինքը կատարելության հասնելն է։ ֊ Նա լռեց։ ֊ Դու, կարծես, շատ արագ ես թռչում։:    Ես... Ես արագություն շատ եմ սիրում, ֊ ասաց Ջոնաթանը։ ֊ Նա զարմացած էր ու հպարտ, որ Տոհմավագը նկատել էր իրեն։:    ֊ Ջոնաթա՛ն, դու մոտենում ես երկնքին, երբ մոտենում ես բացարձակ արագությանը։ Դա չի նշանակում որ պետք է թռչես ժամում հազար կամ միլիոն արագությամբ, կամ թե սովորես թոչել լույսի արագությամբ։ Որովհետև յուրաքանչյուր թիվ սահման է, իսկ կատարելությունը սահմաններ չունի։ Բացարձակ արագության հասնելը, որդի՛ս, նշանակում է հայտնվել այնտեղ։
:    Հանկարծ Չիանգը չքացավ և անմիջապես հայտնվեց Ջոնաթանից հիսուն մղոն հեռու, ջրի եզրին։ Հետո կրկին անհետացավ և վայրկյանի մեկ հազարերորդականից հետո արդեն կանգնած էր նրա կողքին։
:    ֊ Սա պարզապես կատակ էր, ֊ ասաց նա։
:    Ջոնաթանը զարմանքից չէր կարողանում ուշքի գալ։ Նա մոռացավ երկինքը։
:    ֊ Ինչպե՞ս է հաջողվում։ Դու ի՞նչ ես զգում, երբ թռչում ես։ Ինչպիսի՞ տարածություն կարող ես անցնել։:    ֊ Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ, ֊ ասաց Տոհմավագը։ ֊ Ես եղել եմ ամենուր և ամեն տեղ, ուր թափանցել է միտքս, ֊ նա նայում էր ծովի հարթությանը։ ֊ Տարօրինակ է, ճայերը, որոնք հանուն ճանապարհորդության մերժում են կատարելությունը, ոչ մի տեղ չեն թռչում, ո՞ւր կարոդ են հասնել այդ մլուլ տվողները։ Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են ճանապարհորդելուց, հանուն կատարելության, երկնաքարերի նման սավառնում են տիեզերքով մեկ։ Հիշի՛ր, Ջոնաթա՛ն, երկինքը որոշակի տեղ կամ ժամանակ չէ, որովհետև ոչ տեղը, ո՛չ ժամանակը իմաստ չունեն։ Երկինքը...:    ֊ Դու կարո՞ղ ես ինձ սովորեցնել այդպես թչել։
:    Անհայտության դեմ ևս մեկ հաղթանակի ակնկալությունից Ջոնաթանը դողում էր։
:    ֊ Իհարկե, եթե դու ցանկանում ես սովորել։:    ֊ Ցանկանում եմ։ Ե՞րբ կսկսենք։:    ֊ Կարելի է՝ հիմա, եթե չես առարկում։:    ֊ Ես ուզում եմ քեզ նման թռչել, - ասաց Ջոնաթանը, և նրա աչքերը տարօրինակ բոցով բռնկվեցին։ ֊ Ասա, ի՞նչ եմ անելու։
:    Չիանգը խոսում էր դանդաղ՝ խորաթափանց նայելով իր ջահել աշակերտին։
:    ֊ Մտքի արագությամբ, այլ կերպ ասած՝ ցանկացածդ տեղը թռչելու համար, ֊ սկսեց նա, ֊ նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, որ արդեն հասել ես...
:    Չիանգի խոսքերից ելնելով՝ գործի էությունն այն էր, որ Ջոնաթանը պետք է հրաժարվեր պատկերացնել, թե ինքը քառասուներկու դյույմ թևերի բացվածք ունեցող մարմնի գերին է և սահմանափակված է կանխապես ծրագրավորված հնարավորությունների քանակով։ Էությունն այն էր, որպեսզի գիտակցեր՝ ճայի իսկական «եսը» չգրված թվի նման կատարյալ է և միաժամանակ գոյություն ունի ժամանակի ցանկացած պահին, տարածության ցանկացած կետում։
:    Ջոնաթանը մարզվում էր հմտորեն, անողոքաբար, օրավուր, արևածագից մինչև կեսգիշեր։ Եվ չնայած բոլոր ջանքերին, չկարողացավ նույնիսկ մի փետուրի չափ առաջ շարժվել։
:    ֊ Մոռացիր հավատի մասին, ֊ պնդում էր Չիանգը։ ֊ Արդյո՞ք քեզ պետք եղավ հավատը թռչել սովորելու համար։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է թռիչքը։ Փորձիր մի անգամ ևս։
:    Իսկ հետո, մի անգամ, երբ Ջոնաթանը փակ աչքերով կանգնած էր ափին և ձգտում էր կենտրոնանալ, հանկարծ հասկացավ՝ ինչ էր ասում Չիանգը։
:    «Իհարկե, Չիանգն իրավացի է։ Ես ստեղծված եմ կատարյալ, իմ հնարավորությունները անսահմանափակ են։ Ես ճայ եմ»։ Երջանկության հզոր ալիքը պատեց նրան։
:    ֊ Լավ է, ֊ ասաց Չիանգը, և նրա ձայնը հանդիսավոր հնչեց։
:    Ջոնաթանը բացեց աքերը։ Նրանք մենակ էին՝ ինքը և Տոհմավագը, միանգամայն անծանոթ ծովափին, այստեղ ծառերն աճում էին մինչև ջրի պռունկը, գլխավերևում կախված էին դեղին երկվորյակներ՝ երկու արևներ։
:    ֊ Վերջապես հասկացար, ֊ ասեց Չիանգը, ֊ բայց կառավարման վրա պետք է աշխատես։:    ֊ Որտե՞ղ ենք մենք։
:    Անսովոր բնանկարը Տոհմավագի վրա ոչ մի ազդեցություն չթողեց, ինչպես և Ջոնաթանի հարցը։
:    ֊ Հավանաբար կանաչ երկնակամարով և արեգակի փոխարեն երկու աստղերով ինչ֊որ մոլորակի վրա։
:    Ջոնաթանը երջանիկ մարտակոչ արձակեց՝ առաջին ձայնը այն պահից, ինչ թողել էր Երկիրը։
:    ֊ ՀԱՋՈՂՎՈՒՄ Է։:    ֊ Իհարկե, Ջո՛ն, իհարկե հաջողվում է, ֊ ասաց Չիանգը, ֊ երբ գիտես ինչ ես անում, միշտ հաջողվում է։ Իսկ այժմ կառավարման մասին...
:    Նրանք վերադարձան արդեն խավարի մեջ։ Ճայերը չէին կարողանում հայացքները կտրել Ջոնաթանից, նրանց ոսկեգույն աչքերում քարացել էր սարսափը։ Նրանք տեսել էին Ջոնաթանի՝ բացարձակ անշարժությունից հանկարծակի անհետանալը։
:    Բայց Ջոնաթանը շուտով ընդհատեց նրանց շնորհավորանքները.
:    ֊ Ես այստեղ նորեկ եմ։ Նոր միայն սկսում եմ։ Այդ ես պետք է ձեզնից սովորեմ։:    ֊ Տարօրինակ է, Ջո՛ն, ֊ ասաց նրա կողքին կանգնած Սալիվանը, ֊ տասը հազար տարվա ընթացքում չեմ տեսել ճայի, որը նման հաջողությամբ սովորի, ինչպես դու։
:    Երամը լուռ էր։ Ջոնաթանը շփոթմունքից մի թաթից մյուսի վրա էր հենվում։
:    ֊ Եթե ուզում ես, կսկսենք աշխատել ժամանակի վրա, ֊ խոսեց Չիանգը, ֊ և դու կսովորես թռչել դեպի անցյալն ու դեպի ապագան։ Այնժամ պատրաստ կլինես ձեռնամուխ լինելու ամենադժվարին, ամենահանդուգն, ամենահետաքրքիր քայլին։ Դու կնախապատրաստվես ուղղահայաց թռչելուն և կհասկանաս՝ ինչ է բարին և սերը։
:    Անցավ մեկ կամ մոտ մեկ ամիս։ Ջոնաթանը անհավատալի նվաճումների հասավ։ Նա միշտ էլ արագ էր առաջ շարժվում նույնիսկ սովորական մարզումների ժամանակ, բայց հիմա իր՝ Տոհմավագի ղեկավարությամբ նորն ընկալում էր շրջհոսելի, փետուրներով ծածկված հաշվիչ մեքենայի նման։
:    Իսկ հետո հասավ այն օրը, երբ Չիանգն անհետացավ։ Նա հանգիստ զրուցում էր ճայերի հետ, համոզում մշտապես սովորել ու մարզվել և ձգտել հնարավորինս խորն ըմբռնել հավերժական կյանքի անտեսանելի, համապարփակ հիմքը։ Նա խոսում էր, իսկ փետուրները դառնում էին ավելի ու ավելի պայծառ և վերջապես այնպես փայլատակեցին, որ ոչ մի ճայ չկարողացավ նրան նայել։
:    ֊ Ջոնաթա՛ն, ֊ ասաց, և դրանք նրա վերջին բառերն էին, ֊ աշխատիր հասկանալ, թե ինչ է սերը։
:    Երբ ճայերի տեսողությունը վերականգնվեց, Չիանգն այլևս նրանց հետ չէր։
:    Օրերն անցնում էին մեկը մյուսի հետևից։ Ջոնաթանը նկատեց, որ ավելի հաճախ է մտածում Երկրի մասին, որտեղից հեռացել էր։ Եթե այնտեղ գիտենար այս ամենի մեկ տասներորդական, մեկ հարյուրերորդական մասը, ինչ սովորեց այստեղ, ինչքա՜ն լիարժեք կլիներ նրա կյանքը։ Նա կանգնել էր ավազի վրա ու մտածում էր. գուցե այնտեղ՝ Երկրի վրա գոյություն ունի մի ճայ, որը ցանկանում է դուրս պրծնել իր էության շղթաներից, ձգտում է հասկանալ, թե ինչ կարող են անել թևերը բացի մինչև առագաստանավ թռչելուց ու հացի փշրանք փախցնելուց։ Գուցե նույնիսկ համարձակություն է ունեցել այդ մասին բարձրաձայն ասել, և Երամը դատապարտել է նրան Աքսորի։ Եվ ինչքան Ջոնաթանը շատ էր մարզվում բարու արտահայտությունը յուրացնելու համար, ինչքան շատ էր աշխատում սիրո բնույթն ըմբռնելու համար, այնքան ուժգին էր ցանկանում վերադառնալ Երկիր։ Որովհետև, չնայած իր միայնակ անցյալին, Ջոնաթանը բնածին դաստիարակ էր, և նրա սերը նախ և առաջ արտահայտվում էր իր հայտնաբերած ճշմարտությունը յուրաքանչյուր ճայի հետ կիսելու ձգտումով, եթե միայն նա սպասում է ճշմարտությունը որոնելու համար սլանալու բարեհաջող առիթի։
:    Սալիվանը, որն այդ ընթացքում լիովին յուրացրել էր մտքի արագությամբ թռչելը և արդեն օգնում էր մյուսներին, Ջոնաթանի մտահղացումներին հավանություն չէր տալիս։
:    ֊ Ջո՛ն, մի ժամանակ քեզ դատապարտել են Աքսորի։ Ինչու՞ ես կարծում, որ այդ նույն ճայերը այժմ կցանկանան քեզ լսել։ Դու գիտես առածը և գիտես, որ այն իրավացի է՝ ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։ Ճայերը, որոնցից դու հեռացել ես, կանգնած են գետնին, նրանք ճչում են, կռվում միմյանց հետ։ Նրանք ապրում են երկնքից հազարավոր մղոններ այն կողմ, իսկ դու ասում ես, որ ցանկանում ես այնտեղից՝ Երկրի վրայից նրանց ցույց տալ երկինքը։ Ախր, Ջո՛ն, նրանք իրենց հայացքով չեն կարող նույնիսկ իրենց թևերի ծայրերն ընդգրկել։ Մնա այստեղ։ Օգնիր նոր ճայերին, օգնիր նրանց, ովքեր արդեն բավական բարձր են թռել՝ տեսնելու համար այն, ինչ պատրասվում ես նրանց պատմել։ ֊ Նա փոքր֊ինչ լռեց, ապա ավելացրեց, ֊ ի՞նչ կլիներ, Չիանգը վերադառնար իր հին աշխարհը։ Այսօր որտե՞ղ կգտնվեիր ինքդ։
:    Վերջին փաստարկն ամենահամոզչին էր, իհարկե, եթե Սալիվանն իրավացի է։ Ճայը որքան բարձր է թռչում, այնքան հեռուն է տեսնում։
:    Ջոնաթանը մնաց և սկսեց պարապել երկինք եկած նոր թռչունների հետ։ Նրանք բոլորն էլ շատ ընդունակ էին և արագ յուրացնում էին այն, ինչ բացատրում էին։ Բայց նախկին անհանգստությունը վերադարձավ, նա չէր կարողանում թոթափել այն միտքը, որ հավանաբար Երկրի վրա ապրում են մեկ֊երկու ճայ, որոնք նույնպես կարող էին սովորել։ Ինչքան շատ բան կիմանար այժմ, եթե այն օրերին, երբ ինքն Աքսորյալ էր, Չիանգի կողքին լիներ։
:    ֊ Սա՛լի, ես աետք է վերադառնամ, ֊ ի վերջո ասաց նա։ ֊ Դու հիանալի աշակերտներ ունես։ Նրանք քեզ կօգնեն նորեկներից գլուխ հանել։
:    Սալիվանը հոգոց արձակեց, բայց չառարկեց։
:    ֊ Վախենում եմ, Ջոնաթա՛ն, որ կկարոտեմ քեզ, ֊ ահա ամենը, ինչ ասաց նա։:    ֊ Սա՛լի, ինչպե՞ս չես ամաչում, ֊ կշտամբանքով բացականչեց Ջոնաթանը, ֊ մի՞թե կարելի է նման հիմար բաներ ասել։ Ամեն օր ինչո՞վ ենք զբաղված մենք։ Եթե մեր բարեկամությունը կախված է միայն պայմանականություններից, ինչպիսին տարածությունն ու ժամանակն են, նշանակում է մենք ինքներս խորտակում ենք մեր եղբայրությունը, այն պահին, երբ հնարավորություն ունենք հաղթահարել ժամանակն ու տարածությունը։ Բայց հաղթահարելով տարածությունը՝ միակ բանը, ինչից հեռանում ենք՝ Այստեղն է։ Իսկ հաղթահարելով ժամանակը՝ մենք հեռանում ենք միայն Այժմ։ Մի՞թե կարծում ես, որ մենք չենք կարող մեկ֊երկու անգամ ինչ֊որ տեղ հանդիպել այն միջանկյալ հատվածում, որ կոչվում է Այստեղ և Այժմ։
:    Սալիվանն ակամա ծիծաղեց։
:    ֊ Դու լրիվ ցնդել ես, ֊ քնքշորեն ասաց նա։ ֊ Եթե կա մեկը, որ կարող է Երկրի վրա ապրող որևէ կենդանի արարածի ցույց տալ, թե ինչպես կարելի է մի հայացքով ընդգրկել հազար մղոն տարածություն, ապա դա Ջոնաթան Լիվինգսթոնն է, ֊ նա նայում էր ավագին։ ֊ Ցտեսություն, Ջո՛ն, ցտեսությու՛ն, բարեկա՛մս։:    ֊ Ցտեսությու՛ն, Սալի՛, մենք դեռ կհանդիպենք։
:Այս բառերն արտասանելիս Ջոնաթանը ներքուստ մի այլ ժամանակի ափերին տեսավ ճայերի հսկայական երամներ և սովորական թեթևությամբ զգաց, որ ինքը, ո՛չ, փետուր ու ոսկոր չէ, ինքը ազատության թռիչքի գաղափարի կատարյալ մարմնացումն է, նրա հնարավորություններն անսահմանափակ են։ Ֆլետչեր Լինգը դեռ շատ ջահել ճայ էր, բայց արդեն գիտեր, որ աշխարհում չկա այնպիսի թռչուն, որին Երամը նման դաժան վերաբերմունքի և անարդարացիության արժանացրած լիներ։
:    «Ինձ համար միևնույն է, թե ինչ կասեն նրանք, ֊ մտածում էր նա թռչելով դեպի Հեռավոր Ժայռերը, զայրույթից եռ էր գալիս, աչքերը մթնել էին, ֊ թռչել՝ ամենևին էլ չի նշանակում թևերը թափ տալ մի տեղից մյուսը փոխադրվելու համար։ Դա կարող է նույնիսկ... նույնիսկ մոծակը։ Ինչ֊որ մի հատիկ մահվան օղակ Տոհմավագ Ճայի շուրջը, հենց այնպես կատակի համար, և ես Աքսորյալ եմ։ Ի՞նչ է, նրանք կո՞ւյր են։ Մի՞թե չեն տեսնում։ Մի՞թե չեն հասկանամ ինչպիսի փառքի կհասնենք, եթե սովորենք իսկապես թռչել։
:    Ինձ համար միևնույն է, թե ինչ են մտածում իմ մասին։ Ես նրանց ցույց կտամ՝ ինչ է նշանակում թռչել։ Որ ուզում են, թող մենակ, Աքսորյալ լինեմ։ Բայց նրանք դեռ կզղջան դրա համար, այն էլ ինչպե՜ս կզղջան...»
:    Հանկարծ նա մի ձայն լսեց, թեև ձայնը շատ ցածր էր, բայց Ֆլետչերն այնպես վախեցավ, որ ցնցվեց օդում և անշարժացավ.
:    «Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Ես խելագարվե՞լ եմ։ Մահացե՞լ եմ։ Սա ի՞նչ է նշանակում»։
:    Ցածր, հանգիստ ձայնը մխրճվեց նրա մտքերի մեջ և պատասխան պահանջեց.
:    ֊ Ֆլետչեր Լինգ անունով ճայ, դու ուզու՞մ ես թռչել։:    ֊ ԱՅՈ, ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԹՌՉԵԼ։:    ֊ Գլետչեր Լինգ անունով ճայ, դու արդյո՞ք այնքան ուժգին ես ուզամ թռչել, որ պատրաստ ես ներել Երամին և սովորել և երբևէ վերադառնալ նրանց մոտ ու աշխատել օգնել նրանց՝ իմանալու այն, ինչ գիտես ինքդ։
:    Նման փորձված, նման շլացուցիչ արարածի հնարավոր չէր ատել, ինչպիսի հպարտ թռչուն էլ որ լիներ Ֆլետչերը, ինչքան էլ խիստ վիրավորած լինեին նրան։
:    ֊ Այո, ֊ հազիվ լսելի ասաց նա։:    ֊ Այդ դեպքում, Ֆլե՛տչ, ֊ քնքուշ ձայնով ասաց փայլատակող արարածը, ֊ եկ սկսենք Հորիզոնական թռիչքից։
==ԵՐՐՈՐԴ ՄԱՍ==