Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 39 բայտ, 22:55, 28 Հունիսի 2013
/* ԱՄՊԵՐԸ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԵՆ */
   Այժմ վերադառնանք Բիլբոյին ու թզուկներին։ Նրանք հերթով ամբողջ գիշեր հերթապահում էին մինչև առավոտ, սակայն կասկածելի ոչինչ չնկատեցին։ Բայց ցերեկը առաջվանից ավելի շատ թռչուններ հավաքվեցին։ Նրանք երամներով գալիս էին հարավից, իսկ Սարի մերձակայքում ապրող ագռավները պտտվում էին Սարի վրա ու անդադար կռկռում։
   ―Ինչ֊որ տարօրինակ բան է կատարվում,― ասաց Տորինը։― Տորինը։ ― Աշնանային չուի ժամանակն անցել է, ասենք թռչուններն էլ բոլորը տեղացի են, իսկ հեռվում ես տեսնում եմ լեշով սնվող գիշանգղներ, նրանք ասես ճակատամարտի են սպասում։
   Հանկարծ Բիլբոն ձեռքը պարզեց։
   ― Տեսեք, ծեր կեռնեխը վերադարձել է․․․ նշանակում է, նա փրկվել է, երբ Սմոգը ջնջում էր մեր լանջը։ Բայց խխունջները հազիվ թե կենդանի մնացած լինեն։
   Եվ, իրոք, կեռնեխը թռավ նրանց մոտ, նստեց քարին, թևերը թափահարեց և կչկչաց։ Հետո գլուխը կողքի թեքեց և ականջ դրեց, հետո նորից կչկչաց և նորից գլուխը կողքի թեքեց։
   ― Իմ կարծիքով, նա ինչ֊որ բան է ուզում ասել մեզ,― ենթադրեց Բալինը,― բայց ես գլխի չեմ ընկնում՝ թե ինչ։ Կեռնեխները չափազանց արագ ու անհասկանալի են բլբլում։ Իսկ դու գլխի ընկնո՞ւմ ես նա ինչ է ասում, Բեգիսն․․․
   ― Ո֊ոչ բոլորը,― պատասխանեց Բիլբոն, որ բացարձակապես ոչինչ չէր հասկացել։― Ըստ իս ծերուկը շատ հուզված է։
   ― Գոնե դա արջնագռավ լիներ,― նկատեց Բալինը։
   ― Իսկ ինձ թվում է, դու ագռավներին չես սիրում։ Անցյալ անգամ նրանցից ուղղակի փախար։
   ― Ախր նրանք ագռավներ էին․․․ ըստ որում զզվելի անտաշներ, կասկածելի տեսակի։ Լսեցի՞ր, մեզ ինչ խոսքեր էին ասում։ Ոչ, արջնագռավները բոլորովին ուրիշ են։ Տրորի ժողովուրդը մի ժամանակ սերտ բարեկամություն էր անում նրանց հետ, նրանք մեզ գաղտնի տեղեկություններ էին բերում, իսկ մեզանից ամեն տեսակ փայլփլուն առարկաներ էին նվեր ստանում, որոնք հաճույքով թաքցնում էին իրենց բներում։ Նրանք երկար են ապրում, հիանալի հիշողություն ունեն և այն ամենը, ինչ֊որ գիտեն ու հիշում են, հաղորդում են իրենց երեխաներին։ Երիտասարդությանս տարիներին ես շատ արջնագռավներ էի ճանաչում։ Ախր հենց այս բարձունքն էլ մի ժամանակ անվանեցին Ագռավի, այն պատճառով, որ այստեղ պահակատան վերևում ապրում էր արջնագռավների նշանավոր իմաստուն մի զույգ՝ ծեր Կռավանը և իր կինը։ Սակայն չեմ կարծում, որ այդ հինավուրց տոհմից որևէ մեկը կենդանի մնացած լինի։
   Հենց որ նա լռեց, կեռնեխը բարձր ճիչ արձակեց ու իսկույն թռավ գնաց։
   ― Մենք նրան չենք հասկանում,― ասաց Բալինը,― բայց նա, համոզված եմ, հասկանում է մեզ։ Ուշադրությամբ հտեևի՛ր, հիմա ինչ֊որ բան կլինի։
   Մի քիչ անց թևերի բախյուն լսվեց, կեռնեխը վերադարձավ, այն էլ ոչ մենակ, այլ մի ծեր, շատ զառամյալ արջնագռավի հետ։ Համարյա կույր, քաչալ գլխով, վիթխարի արջնագռավը հազիվ էր շարժվում։ Վայրէջք կատարելով հարթակի վրա՝ նա դանդաղ, դժվարությամբ ցատկոտելով մոտեցավ Տորինին։
   ― Ով Տորին, որդի Տրեյնի, և Բալին, որդի Ֆանդիի,― կռկռաց նա, և այս անգամ Բիլբոն ամեն ինչ հասկացավ, որովետև արջնագռավը խոսում էր ոչ թե թռչնային, այլ մարդկային լեզվով։― Ես Ռոսկն եմ, Կռավանի որդին։ Կռավանը մահացել է, դու մի ժամանակ նրան ճանաչում էիր։ Հարյուր հիսուներեք տարի է ացնել այն օրվանից, ինչ ես դուրս եմ եկել ձվից, բայց հիշում եմ այն բոլորը, ինչ պատմում էր հայրս։ Այժմ ես Սարի շրջակայքում ապրող մեծ արջագռավների առաջնորդն են։ Մենք քիչ ենք, բայց դրա փոխարեն հիշում ենք Սարատակի նախկին թագավորին։ Իմ հպատակների մեծ մասը հիմա բացակայում է, որովհետև Հարավից մեծ նորություններ են հասել մեզ․ դրանց մի մասը քեզ ուրախություն կպատճառի, իսկ մյուս մասը կվշտացնի։ Նայիր, թռչունները բոլոր կողմերից հավաքվում են Սարի ու Դեյլի մոտ, քանի որ լուր է տարածվել Սմոգի մահվան մասին․․․
   ― Մեռե՞լ է, մեռե՞լ է,― իրար ընդհատելով գոռացին թզուկները։― Ուրմեն մենք իզուր էին էինք վախենում, գանձերը հիմա մերն են։― Նրանք բոլոր տեղերից վեր թռան և ուրախությունից ցատկոտեցին։
   ― Այո, նա մեռած է,― պատասխանեց Ռոակը։― Կեռնեխը, թող որ երբեք չթափվեն նրա փետուրները, տեսել է, թե ինչպես է կործանվել Սմոգը, իսկ նրան կարելի է հավատալ։ Սմոգը ընկել է Էսգարոտի բնակիչների դեմ մղած կռվում, երեք գիշեր սրանից առաջ, լուսնի դուրս գալու հետ։
   Տորինը դժվարությամբ հանգստացրեց թզուկներին և համոզեց մինչև վերջ լսել արջնագռավին։ Զառամյալ արջնագռավը, ճակատամարտը նկարագրելով, շարունակեց․
   ― Այդպիսին է ուրախալի լուրը, Տորին Օուքենշիլդ։ Առանց վախի վերադարձի՛ր քո ապարանքները, գանձերը առժամանակ քոնն են։ Առժամանակ, որովհետև միայն թռչունների երամները չէ, որ ձգվում են դեպի այստեղ։ Գանձերի պահապանի մահվան լուրը տարածվեց ամենուր, իսկ Տրորի հարստությունների մասին առասպելը չի հնացել, քանի որ անդադար պատմել են դրա մասին։ Շատերը երազում են, որ ավարի մի մասն էլ իրենց հասնի։ Արդեն դեպի այստեղ է շարժվում էլֆերի զորքը․ նրանց հետ էլ՝ գիշակերները, որոնք կռվի ու արյունահեղության հույս ունեն։ Լճի բնակիչները տրտնջում են և իրենց հասած աղետների համար մեղադրում են թզուկներին։ Նրանք անօթևան են մնացել, շատերը մեռել են։ Սմոգը կործանեց նրանց քաղաքը, դրա համար էլ նրանք նույնպես մտածում են իրենց կորուստները հատուցել ձեր գանձերի հաշվին, անկախ այն բանից՝ դուք ո՞ղջ եք, թե մեռած։ Թող ձեր իմաստությունը հուշի ձեզ, թե ինչ ճանապարհ ընտրեք։ Լսեք իմ խորհուրդը․ Լճաշեն քաղաքի քաղաքագլխին չվստահեք, ավելի շատ վստահության արժանի է նա, ով նետահար արեց վիշապին։ Նրա անունը Բերդ է։ Նա Դեյլից է, Գիրիոնի շառավիղներից։ Նա խոժոռադեմ մարդ է, բայց հուսալի։ Մենք շատ կուզեինք թզուկների, մարդկանց և էլֆերի միջև հաշտության ականատես լինել։ Բայց այդ հաշտությունը ձեզանից բացականին բավականին ոսկի կխլի։ Ես վերջացրի։
   Եվ այստեղ Տորինը ազատություն տվեց իր զայրույթին։
   ― Շնորհակալ եմ քեզնից, Ռոակ, որդի Կռավանի։ Քեզ և քո ցեղին մենք, հասկանալի է, չենք մոռանա։ Բայց քանի մեքն մենք կենդանի ենք, ոչ մի գող և բռնակալ չի կարող խլել մեր ոսկին։ Եթե ուզում ես մեր շնորհակալությանն արժանանալ, մեզ լուր բեր այն մասին, թե ով է մոտենում Սարին։ Եվ էլի մի խնդրանք ունեմ․ եթե ձերոնց մեջ ջահելներ կան, ուժեղ թևերով, սուհանդակ սուրհանդակ ուղարկիր իմ ազգականներին, հյուսիսային լեռներ, թող պատմեն մեր աղետների մասին։ Ամենագլխավորը՝ լուր տան իմ հորեղբորորդի Դեյնին, որ ապրումէ ապրում է Երկաթե Բլուրներում։ Դա բոլորովին էլ հեռու չէ այստեղից։ Նա շատ փորձված ռազմիկներ ունի։ Թող մեզ օգնության շտապի։
   ― Չգիտեմ քո որոշումը լավ բանի կհասցնի, թե վատ,― կռկռաց Ռոակը,― բայց ես քո խնդրանքը կկատարեմ։
   Մինչև նրանք չարչարվում էին, արջնագռավները շարունակ լուրեր էին բերում։ Այսպես թզուկներն իմացան, որ էլֆերի թագավորը թեքվել է դեպի լիճը, նշանակում է, դեռ ժամանակ կա։ Պարզվեց մի հաճելի նորություն ևս․ էլֆերի մի քանի պոնիներ փախել են և հիմա թափառում են Արագահոս գետի ափերին, թզուկների նախկին ճամբարից ոչ հեռու, որտեղ մթերքի որոշ պաշարներ էին պահպանվել։ Արջնագռվան այնտեղ տարավ Ֆիլիին ու Կիլիին, որոնք բռնեցին պոնիներին և նրանց բարձած բերեցին այն ամենը, ինչ որ կարող էին։
Չորս օր անցավ և վերջապես, թզուկներն իմացան, որ Լճաշեն քաղաքի և էլֆերի միացյալ բանակները մոտենում են Սարին։ Այդ օրերի ընթացքում նրանց հույսերն ամրապնդվել էին․ ուտելիքը պետք է որ մի քանի շաբաթ բավականացներ (գլխավոր սնունդն, իհարկե, չորահացն էր, որից կարգին ձանձրացել էին, բայց նույնիսկ չորահաց ունենալն ավելի լավ էր, քան ոչինչը)։ Նրանք հասցրել էին դարպասի առաջ մի հաստ ու բարձր քարե պատ կանգնեցնել։ Պատի մեջ դիտանցքներ էին թողել, որտեղից կարող էին կրակել, բայց մուտք չէին թողել։ Դուրս ու ներս էին անում շարժական սանդուղքներով, իսկ շինանյութերը վերև էին քաշում պարաններով։ Նոր պատի մեջ նրանք ցածրիկ մի կամար էին բացել այնտեղից դուրս եկող վտակի համար, իսկ դրանից այն կողմ նեղ հունն այնպես էին փորել, որ Սարի ու զառիթափի միջև, որտեղից գտը գետը գահավեժ իջնում էր դեպի Դեյլ, լայն մի ջրամբար էր գոյացել։ Այժմ դարպասին հասնել կարելի էր միայն լողալով կամ ժայռի երկայնքով անցնող նեղ ելուստնեորվ։ Պոնիներին նրանք տարան հին կամրջից վեր բարձրացող աստիճանների մոտ, բեռներն իջեցրին և առանց հեծյալների ուղարկեցին հարավ՝ իրենց տերերին։
   Հանկարծ մի անգամ գիշերը հովտում կրակներ բռնկվեցին, բազում կրակներ, ասես այնտեղ խարույկներ ու ջահեր էին վառել։
   Նրան չպատասխանեցին։ Ոմանք իսկույն ետ դարձան, մյուսները մի որոշ ժամանակ էլ տնտղեցին ամրությունները, ապա հետևեցին առաջիններին։ Այդ նույն օրը նրանք ճամբարը տեղափոխեցին և ծածկեցին Սարի երկու ելուստների միջև։ Ժայռերի մեջ երգեր և ուրախ ձայներ լսվեցին, որ վաղուց չէր եղել։ Էլֆերը հնչեցրին տավիղները, լսվեցին զարմանահրաշ մեղեդիներ։ Եվ երաժշտության ձայների հետ սառը օդն ասես թե ջերմացավ, ու թզուկներին հասավ դաշտային ծաղիների մեղ բուրմունքը, կարծես ոչ թե խոր աշուն էր, այլ գարուն։
Բիլբոն անձկորեն ցանկանում էր փախչել խստաշունչ բերդից, իջնել ցած, միանալ խարույկների շուրջը ծայր առած ուրախ խրախչանքին։ խրախճանքին։ Ջահել թզուկների սրտերը նույնպես թունդ ելան․ լավ կլիներ ամեն ինչ այլ կերպ ընթանար, քրթմնջացին նրանք, լավ կլիներ ընկերակցել այդ քեֆչիներին։ Բայց Տորինը հոնքերը կիտեց ու զայրալի հայացք գցեց նրանց վրա։ Այդ ժամանակ թզուկները բերեցին տավիղներն ու գանձարանում գտած մյուս երաժշտական գործիքները և նվագեցին ու երգեցին, ցանկանալով Տորինի սիրտը շահել։ Բայց նրանց երգը նման չէր էլֆերի երգերին, այլ ավելի շատ նմանվում էր այն առաջինին, որ թզուկները մի ժամանակ երգել էին հոբիտի բնում։
   Դաժան կռվի մեջ վիշապը ընկավ,
<br>&nbsp;&nbsp; Ասաց մեր արքան։
&nbsp;&nbsp; Եվ վարպետները հումտ հմուտ ու բարի
<br>&nbsp;&nbsp; Ոսկուց, արծաթից ու անգին քարից
<br>&nbsp;&nbsp; Ձուլեցին թասեր, գավաթներ սիրուն,
&nbsp;&nbsp; ― Ես Բերդն եմ, իմ նետից ընկավ վիշապը։ Ես ազատագրել եմ քո հարստությունը։ Մի՞թե դա քեզ չի վերաբերում․․․ Բացի դրանից ես Գիրիոնի անմիջական ժառանգն եմ, Դեյլից։ Քո գանձարանում բավական թանկարժեք զարդեղեն կգտնվի, որ մի ժամանակ Սմոգը գողացել է այդ քաղաքից։ Մի՞թե չարժե այս մասին խորհել։ Այնուհետև, վերջին կռվում Սմոգն ավերեց Էսգարոտի բնակիչների տները, իսկ ես առայժմ ծառայում եմ նրանց քաղաքագլխին։ Նրա անունից ես հարցնում եմ քեզ․ մի՞թե դու չես կարեկցում ուրիշի վշտին և տառապանքներին։ Քո դժվար րոպեին նրանք քեզ օգնեցին, իսկ դու ի պատասխան նրանց կործանում բերեցիր, թեպետև ոչ դիտավորյալ։
&nbsp;&nbsp; Ինչ արած։ Ասված էր արդարամիտ և ազնիվ, չնայած հպարտ ու մռայլ տոնով։ Բիլբոն մտածեց, որ Տորինը կնդունի ասվածի օրինականությունը։ (Այն մասին, որ ինքը մեն֊մենակ էր հայտնաբերել վիշապի խոցելի տեղը, ոչ ոք ոչ մի անգամ չհիշեց։ Ասենք նա չէր էլ սպասում)։ Բայց Բիլբոն նկատի չէր առել ոսկու իշխանությունը և թզուկների բնավորությունը։ Տորինը երկար ժամեր էր անցկացրել գոնձարանումգանձարանում, և ագահությունը հիմնավորապես տիրել էր նրան։ Գլխավորապես նա փնտրում էր Արկենստոնը, բայց այդ ընթացքում նաև ուրիշ հրաշալի իրեր էր նկատում, որոնց հետ կապված էին հիշողություններ իր ժողովրդի վաստակի ու տառապանքների մասին։
&nbsp;&nbsp; ― Ամենագլխավոր և խարդախ հարցը պահել ես վվերջումվերջում, ― պատասխանեց Տորինը։― Ոչ ոք իրավունք չունի ոտնձգություն կատարել իմ ժողովրդի հարստության նկատմամբ, քանի որ Սմոգը, դրանք գողանալով, իմ ժողորդին զրկեց օթևանից, իսկ ոմանց էլ կյանքից։ Գանձերը վիշապին չէին պատկանում, և հիմա դրանց օգնությամբ նրա չարագործությունները քավել հնարավոր չէ։ Ապրանքի գինը և լճի բնակիչներից ստացած օգնություը մենք ազնվորեն կհատուցենք։ Սակայն ոչինչ, լսո՞ւմ եք, ոչինչ չենք տա, եթե մեզ ուժով սպառնան։ Քանի մեր դռների մոտ զինված զորք է կանգնած, մենք ձեզ դիտում ենք որպես մեր թշնամիներ ու կողոպտիչներ։ Ես էլ իմ հերթին կհարցնեմ ձեզ․ իսկ գանձերի ո՞ր մասը կտայիք մեր տոհմին, եթե մեզ մեռած գտնեիք․․․
&nbsp;&nbsp; ― Հարցը հիմնավոր է,― պատասխանեց Բերդը,― բայց դուք չեք կործանվել, իսկ մենք էլ կողոպտիչներ չենք։ Եվ, ախր, բացի իրավունքներից, գոյություն ունի նաև պարզապես խղճահարություն, որ հարուստը կարող է տածել կարիքավորների նկատմամբ, եթե նրանք իրեն բարեկամաբար են վերաբերվել դժբախտության պահին։ Ընդ որում իմ մյուս հարցերն անպատասխան մնացին։
&nbsp;&nbsp; ― Կրկնում եմ, ես մտադիր չեմ բանակցություններ վարել իմ դարպասը պաշարած զինված ռազմիկների հետ։ Առավել ևս էլֆերի հետ, որոնց նկատմամբ բարի զգացմունքներ չեմ տածում։ Մեր բանակցությունները նրանց չեն վերաբերում։ Գնացեք այստեղից, քանի դեռ ձեզ վրա նետեր չեն թռել։ Եթե կկամենաք նորից ինձ հետ խոսել, նախ էլֆերի զորքը ետ ուղարկեք անտառ, որտեղ նրանց տեղն է, այն ժամանակ էլ վերադարձեք, բայց առանց զենքի․․․
&nbsp;&nbsp; ― Էլֆերի թագավորը իմ բարեկամն է, նա օգնել է լճի բնակիներին բնակիչներին ծանր ժամանակներում և դա արել է զուտ բարեկամաբար, անշահախնդրորեն,― առարկեց Բերդը։― Մենք ձեզ ժամանակ կտանք մտածելու։ Մինչև մեր գալը խելքի եկեք․․․
&nbsp;&nbsp; Այս խոսքերով Բերդը ետ դարձավ, և ջոկատն իջավ ճամբար։
&nbsp;&nbsp; ― Էսգարոտի և Անտառի անունից մենք դիմում ենք Տորին Օուքենշիլդին, Տրեյնի որդուն, որ իրեն կոչում է Սարատակի թագավոր։ Մենք նրան առաջարկում ենք կատարել իրենց ներկայացված պահանջները կամ թե չէ այսուհետև կհամարենք մեր երդվյալ թշնամին։
&nbsp;&nbsp; Նա պարտավոր է հարստության մեկ տասներկուերորդ մասը տալ Բերդին, որպես վիշապին սպանողի և Գիրիոնի ժառանգորդի։ Այդ բաժնից Բերդը օգնություն կհատկացնի Էսգարոտին, որքան որ հարկավոր համարի։ Բայց եթե Տորինը ցանկանում է իր հարևանների բարեկամությունն ու հարգանքը ձեռք բերել, որ հնում մտնում էր իր նախահարյերի նախահայրերի սովորույթների մեջ, ապա ինքը իր կողմից բաժին կհանի լճի բնակինրիեն բնակիչներին սատար լինելու համար։
&nbsp;&nbsp; Ի պատասախան Տորինը խլեց աղեղը և նետը արձակեց մունետիկի վրա։ Նետը խրվեց վահանի մեջ և թրթռաց։
&nbsp;&nbsp; ― Եթե դա է քո պատասխանը,― գոռաց մունետիկը, ապա Սարը հայտարարում եմ պաշարված։ Դուք այնտեղից դուրս չեք գա այնքան ժամանակ, քանի դեռ չեք հրավիրի հաշտության և բանակցությունների։ Մեքն Մենք ձեզ վրա զենք չենք բարձրացնի, բայց և դուրս չենք թողնի այստեղից։ Նստեք ձեր ոսկիների վրա և կերեք այն, թե որ ուզում եք։
&nbsp;&nbsp; Այս ասելով բանբերներն արագ հեռացան, իսկ թզուկները մնացին՝ իրենց վիճակի մասին մտածելով։ Տորինն այնպես մռայլվեց, որ ոչ ոք չէր համարձակվի նրան հակաճառել, եթե նույնիսկ ուզենար, բայց դժբախտությունն էլ հենց այն էր, որ թզուկների մեծ մասը համամիտ էր նրան, բացառությամբ գիրուկ Բոմբուրի, Ֆիլիի ու Կիլիի։ Բիլբոն հասկանալի է, իրադարձությունների նոր շրջադարձը չէր ողջունում։ Առանց այդ էլ վաղուց Սարը զզվեցրել էր նրան, էլ ուր մնաց նստել պաշարման մեջ․․․ Սա արդեն չափից դուրս էր․․․