Changes

Ո՞ւմն է մոլորակը

6 bytes removed, 08:06, 29 Հունիսի 2013

— Մենք մոտեցանք, երբ դու՛ք չկայիք։

Բել Ամոռը առաջարկում է օտարականներին ռադները քաշել։ էդ ինքը բռիություն է ցուցաբերում հեղինակություն վաստակելու համար։

— Լսե՛ք,— քաղաքավարի պատասխանում է ուսապանակներով պաշտոնյան։ — Ծառայության բերումով ես զինվորական եմ, իսկ էությամբ՝ խաղաղապաշտ։ Այսպիսին է իմ ներքին հակասությունը։ Իմ օգնականը առաջարկում է հարցը լուծել մեկ կրակոցով, բայց եթե սկսվի նոր պատերայզմպատերազմ, ես չեմ տանի բարոյական պատասխանատվությունը։ Եկեք խաղաղ որոշենք։

Բել Ամոռը համաձայնում է, նախապես արտահայտելով հատուկ կարծիք այն մասին, որ թնդանոթների հետ ինքն էլ դեմ չի խաղաղ բանակցություններ վարել։

Հենց տեղում մշակվում է բանակցությունների կարգը։ Մենք պիտի ելնենք, առաջարկում է Բել Ամոռը, հավասարության սկզբունքից։ Ճիշտ է դուք ունեք հածանավ, իսկ ես ընդամենը փոստատար տռտռիկ, սակայն արտաքին հատկանիշները չպետք է ազդեն բանակցությունների վրա։ Մյուս կողմից հածանավը առաջարկություն է անում բանակցությունների ժամանակակարգի կապակցությամբ։ Հածանավը պնդում է. բանակցությունները վարել մինչ ուժասպառ, մինչեւ չընդունվի երկու կողմերը բավարարող որոշում։ Մոլորակի ճակատագիրը պետք է որոշված լինի։

Ահա հատվածներ բանակցությունների սղագրությունից։ Այն վարել էին հածանավում եւ սիրով տրամադրել երկրացիներին։

«Օգոստոսի 7, բանակցությունների առաջին օր.

Գեներալ Պտերիքս. Կոպտություններ պետք չեն։ Խաղաղ որոշենք։

Մայոր Ամոռ. Քննարկե՞նք մեր վեճը միջքաղաքակրթական միջնորդ դատարան հանձնելու մասին հարցը։