Changes
/* Պնդում 16 */
== Պնդում 16 ==
[[Պատկեր:Ուղիղ_գիծ_և_շրջանի_տրամագիծ.png]]
Դիցուք այն տեղակայված է ինչպես FA-ն (պատկերում), և DG-ն D կետից ուղղահայաց է տարված FA-ին [Պնդում 1․12]։ Եվ քանի որ AGD-ն ուղիղ անկյուն է, և DAG-ն ուղիղ անկյունից փոքր է, հետևում է, որ AD-ն ավելի ավելի երկար է քան DG-ն [Պնդում 1․19]։ Եվ DA-ն հավասար է DH-ին։ Հետևաբար DH-ը ավելի երկար է քան DG-ին։ Տակավին բան անհնարին է։ Հետևաբար, մեկ այլ ուղիղ գիծ հնարավոր չէ տեղակայել ուղիղ գծի (AE-ի) և շրջանագծի միջև։
Ես նաև ասում եմ, որ կիսաշրջանային անկյունը, որը պարունակվում է ուղիղ գիծ BA-ի կողմից և տրամագիծ CHA-ն ավելի մեծ են քան ցանկացած սուր ուղղագիծ անկյուն և մնացած CHA շրջանագծով պարունակվող անկյունը և AE ուղիղ գիծը ավելի փոքր է քան ցանկացած սուր ուղղագիծ ոնկյուն։
Եթե ցանկացած ուղղագիծ անկյուն ավելի մեծ է քան BA ուղիղ գծով և CHA շրջանագծով պարունակվող անկյունը կամ ավելի փոքր քան CHA շրջանագծով և AE ուղիղ գծով պարունակվող անկյունը, ապա ուղիղ գիծը կարող է տեղակայվել CHA շրջանագծի և AE ուղիղ գծի միջև ընկած տարածքում․ որևէ բան, որ կդարձնի ուղղահայացներով պարունակվող անկյունը ավելի մեծ քան BA ուղիղ գծով և CHA շրջանագծով պարունակվող անկյունը կամ ավելի փոքր քան CHA շրջանագծով և AE ուղիղ գծով պարունակվող անկյունը։ Բայց այդպիսի ուղիղ գիծ հնարավոր չէ տեղակայել։ Հետևաբար ուղղահայցներով պարունակվող սուր անկյունը չի կարող ավելի մեծ լինել քան BA ուղիղ գծով և CHA շրջանագծով պարունակվողը, ոչ էլ այն կարող է ավելի փոքր լինել CHA շրջանագծով և ուղիղ գիծ AE-ով պարունակվող անկյունից։
== Հետևանք ==