Changes
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մկան պալատիկը |հեղինակ = [[Խնկո Ապեր|Խնկօ Ապէր]] |աղբյուր = [[«Փունջ»]] |թարգմանի...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Մկան պալատիկը
|հեղինակ = [[Խնկո Ապեր|Խնկօ Ապէր]]
|աղբյուր = [[«Փունջ»]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
: Գւիղացին սայլով տասառներ կը տանէր։ Տակառ մը սայլէն վար ինկաւ։ Վազեց մուկը, դաշտի ձուկը ու թըխկ թըխկ․
: — Պալատի՛կ, պալատի՛կ, ո՞վ կʼապրի պալատին մէջ։
: Ձայն տուող չեղաւ, ու մուկն ապրեցաւ պալատին մէջ։
: Եկաւ գորտիկը, ղորթ֊ղորթիկը․
: — Պալատի՛կ, պալատի՛կ, ՞ով կʼապրի պալատի մէջ։
: — Ես՝ մկնիկ֊ձկնիկս։ Դուն ո՞վ ես։
: — Ես գորտիկն եմ, ղորթ֊ղորթիկն եմ։
: — Եկո՛ւր միասին ապրինք։
: — Մէկ էր, եղան երկու։
: — Վը՜զզզը, եկաւ մոծակն ու տզզաց․
: — Պալատի՛կ, պալատի՛կ, ո՞վ կʼապրի պալատի մէջ։
: — Ես՝ մկնիկ֊ձկնիկս, գորտիկը֊ղորթ֊ղորթիկը, դուն ո՞վ ես։
: — Մոծա՛կն եմ, թեւարձա՛կն եմ։
: — Եկո՛ւր միասին ապրինք։
: Երկուք էին, եղան երեք։
: Եկաւ շլդիկը֊խլշդիկը․
: — Պալատի՛կ, պալատի՛կ, ո՞վ կապրի պալատի մէջ։
: — Ես՝ մկնիկ֊ձկնիկս, գորտիկը֊ղորթ֊ղորթիկը, մոծակը֊թեւարձակը։ Դուն ո՞վ ես։
: — Նապաստա՛կն եմ, ձորի վաստակն եմ․
: — Եկո՛ւր, միասին ապրինք։
: Երեք էին, եղան չորս։
: Եկաւ աղուէսը֊պարզերեսը․
: — Պալատի՛կ, պալատի՛կ, ո՞վ կʼապրի պալատի մէջ,
: — Ես՝ մկնիկ֊ձկնի՛կս, գորտիկը ղորթ֊ղորթի՛կը, մոծակը֊թեւարձակը, նապաստակը֊ձորի վաստա՛կը։ Դուն ո՞վ ես։
: — Պոչս փնջի՛կն եմ, սարի շրջիկն եմ։
: — Եկո՛ւր միասին ապրինք։
: — Չորս էին, եղան հինգ։
: Եկաւ արջիկը, տեսաւ պալատը եւ մրթմրթաց։

: — Ես՝ մկնիկ֊ձկնի՛կս, գորտիկը֊ղորթ֊ղորթի՛կը, մոծակը֊թեւարձակը, շլդիկը֊խլշդի՛կը, պոչը փնջոի՛կը֊սարի շրջի՛կը, դուն ո՞վ ես։
: — Ես եմ, ձեր գրողը, պալատ գլտորողը։
: Եւ բոլորը վախցան։ Մտածեցին, մտածեցին, ի՞նչ ընեն որ վտանգէն ազատին։ Մկնիկ֊ձկնիկը քիթը հանեց պալատէն ու ըսաւ․
: — Խղճա՛ մեզի, արջի՛կ֊փարչիկ։ Մենք կʼապրինք այստեղ, կʼաշխատինք մեզի համար եւ կʼօգնենք իրարու։
: — Ի՞նչ կʼընէք, հարցուց արջիկ փարչիկը։
: — Գորտիկը ջուր կը կրէ, լւացք կʼընէ։ Մոծակը երախաները կʼօրերէ, կʼերգէ։ Ձորի վաստակն ու սարի շրջիկը ճաշ կը պատրաստեն։ Ես ալ՝ մկնիկ֊ձկնիկս՝ դաշտէն հատիկ կը ժողվեմ կը բերեմ տուն։ Իսկ երբ մէկը հիւր գայ, տուն կը հրաւիրեմ։
: — Քանի որ այդպէս է, ապրեցե՛ք ձեր ուզածին պէս, ըսաւ արջիկ֊փարչիկը ու գնաց իր գործին։