Changes

Կրկնակը

Ավելացվել է 13 921 բայտ, 14:10, 30 Հունիսի 2013
:Քիթ Ֆլինը նստած էր Դեյվի Բրայնի գարեջրատան իր մշտական անկյունում, և երբ Ֆարինգտոնն ավարտեց պատմությունը, նրա կողմը հրեց կես բաժակ խմիչք, ասելով, որ դա հիանալի է, որ ինքը երբեք նման բան չէր լսել։ Ֆարինգտոնն էլ իր հերթին հյուրասիրեց նրան։ Քիչ հետո Ներս մտան 0՚Հալորանն ու Փադի Լեոնարդը, և հարկ եղավ պատմությունը կրկնել նրանց համար։ Օ՚Հալորանը բոլորի համար տաք վիսկի պատվիրւեց եւ պատմեց, թե մի անգամ ինչպես է սրամտորեն շշպռել գրասենյակի վարիչին, երբ ծառայում էր Քալանսին Ֆաունես սթրիթի վրա, բայց քանի որ այդ սրամտությունը էկլոգների ազատախոս հովիվների ոճով էր, նա ստիպված էր խոստովանել, որ Ֆարինգտոնի պատասխանն ավելի սրամիտ էր։ Այստեղ Ֆարինգտոնը տղաներին ասաց, որ ժամանակն է մինչև վերջ խմել և նորից սկսել։
:Յուրաքանչյուրը նոր էր ընտրել իր թույնը, երբ ներս մտավ հենց ինքը՝ Հիգինսը։ Իհարկե, նա ստիպված էր միանալ մյուսներին։ Նրան խնդրեցին իր ձևով պատմել, թե բանն ինչպես է եղել, և նա այդ արեց մեծ աշխուժությամբ, քանի որ հինգ բաժին թունդ վիսկիի պատկերն անչափ ոգևորիչ էր։ Բոլորը պայթում էին ծիծաղից, երբ նա ցույց տվեց, թե ինչպես էր միստր Օլեյնը բռունցքը թափահարում Ֆարինգտոնի քթի առաջ։ Հետո կրկնօրինակհց Ֆարինգտոնին, ասելով, «Եվ ահա մեր հերոսը, շատ հանգիստ...», իսկ Ֆարինգտոնը շրջապատողներին էր նայում, իր ծանր, աղոտ հայացքով, ժպտում և ժամանակ առ ժամանակ ներքևի շուրթով ծծում բեղերը, որոնցից վիսկիի կաթիլներ էին ծորում։  :Երբ բաժակները մի անգամ էլ դատարկվեցին, դադար տիրեց։ Օ՚Հալորանը դեռ փող ուներ, բայց, ինչպես երևում է, մյուս երկուսը ոչինչ չունեին, և ողջ խումբն ափսոսանքով թողեց գարեջրատունը։ Դյուք սթրիթի անկյունում Հիգինսը ե Քիթ Ֆլինը ձախ թեքվեցին, մինչդեռ մնացած երեքը վերադարձան քաղաքի կենտրոն։ Անձրևը մաղում էր սառը մայթերին, և երբ նրանք Բալաստ-Օֆիս հասան, Ֆարինգտոնն առաջարկեց գնալ Շոտլանդական բար։ Բարը լեփ-լեցուն էր, իսկ օդում կախվել էր ձայների ու բաժակների զնգոցը։ Երեքն էլ հրհրոցով առաջ անցան լուցկի վաճառողների կողքով, որ նվնվում էին դռների մոտ, և խմբով տեղավորվեցին վաճառասեղանի մի անկյունում։ Սկսեցին անեկդոտներ պատմել։ Լեոնարդը նրանց ծանոթացրեց Ուեդերս ազգանունով մի երիտասարդի հետ, որը Տիվոլիում ելույթ էր ունենում որպես ակրոբատ ու կրկեսային կոմիկ։ Ֆարինգտոնը հյուրասիրեց ամբողջ խմբին։ Ուեդերսն ասաց, որ ինքը մի քիչ իռլանդական վիսկի կխմի։ Ֆարինգտոնը, որ հինգ մատի պես գիտեր ինչն ինչոց է. տղաներին հարցրեց, արդյոք նրանք չե՞ն ուզում, բայց տղաները Թիմին ասացին, որ թունդ խմիչք բերի։ Խոսակցությունը դարձավ թատրոնի շուրջ։ Մի անգամ էլ Օ՚Հալորանը հյուրասիրեց, հետո նորից՝ Ֆարինգտոնը, չնայած Ուեդերսը բողոքում էր, թե հյուրասիրությունը ծայրահեղ իռլանդական է։ Նա խոստացավ տղաներին կուլիսների ետև տանել և ծանոթացնել գեղեցիկ աղջիկների հետ։ Օ՚Հալորանն ասաց, թե ինքն ու Լեոնարդը կգան, իսկ Ֆարինգտոնը չի կարող, որովհետև ամուսնացած է։ Եվ Ֆարինգտոնը կկոցեց անշարժ, աղոտ աչքերն ի նշան այն բանի, որ կատակը հասկանում է։ Ուեդերսը բոլորին ստիպեց իր հաշվին մեկական փոքրիկ բաժակ խմել և խոստացավ ավելի ուշ հանդիպել նրանց Մեյիգանի մոտ, Փուլբերգ սթրիթում։  :Երբ Շոտլանդական բարը փակվեց, նրանք տեղափոխվեցին Մելիգանի մոտ։ Անմիջապես անցան ետևի սենյակը, և Օ՚Հալորանը բոլորի համար թունդ խմիչք պատվիրեց։ Բոլորի կատարները տաքացել էին։ Ֆարինգտոնն արդեն պատրաստվում էր նորից հյուրասիրել, երբ հայտնվեց Ուեդերսը։ Դեռ լավ էր, որ նա մի ըմպանակ դառը խմեց։ Ֆինանսները պակասում էին, բայց դեռ կարելի էր շարունակել։ Հանկարծ ներս մտան երկու երիտասարդ կանայք՝ մեծ գլխարկներով և մի երիտասարդ՝ զոլավոր կոստյումով։ Նրանք նստեցին հարևան սեղանի մոտ։ Ուեդերսը ողջունեց նրանց և ընկերներին ասաց, որ նրանք Տիվոլիից են։ Ֆարինգտոնի հայացքն անընդհատ թափառում էր կանանցից մեկի ուղղությամբ։ Այդ կնոջ արտաքինի մեջ ինչ-որ աչք ծակող բան կար։ Նրա գլխարկի շուրջը մի հսկայական, կապտա-կանաչավուն շղարշից շարֆ էր փաթաթած, որը մի մեծ վարդակապով կապված էր կզակի տակ, եւ ուներ մինչև արմունկները հասնող մուգ դեղին ձեռնոցներ։ Ֆարինգտոնը հիացմունքով էր նայում նրա լիքը թևերին, որոնք կինը հաճախ ու մեծագույն Նազանքով էր շարժում, իսկ երբ փոքր-ինչ անց նա պատասխանեց Ֆարինգտոնի հայացքին, նրա մեծ, շագանակագույն աչքերն ավելի բորբոքեցին Ֆարինգտոնի խանդաղատանքը։ Նրա հայացքը՝ ակնապիշ և մի քիչ շեղ, Ֆարինգտոնին հիացրեց։ Կինը մի երկու սագամ էլ նայեց նրան ու իր ուղեկիցների հետ դուրս գալով սենյակից, դիպավ նրա աթոռին և լոնդոնյան առոգանությամբ «կներեք» ասաց։ Երբ վերջինս դուրս եկավ սենյակից, Ֆարինգտոնը նայում էր նրա ետևից, հույս ունենալով, որ կինը կշրջվի, բայց չշրջվեց։ Ֆարինգտոնն անիծեց իրեն՝ փողի պակաս զգալով ու ափսոսաց այդ երեկոյի բոլոր հյուրասիրություևների համար, որ ինքն էր արել, հատկապես՝ վիսկիների, որ հյուրասիրել էր Ուեդերսին։ Եթե այդ րոպեին կար մի բան, որ նա չէր սիրում՝ ուրիշի հաշվին խմելն էր։ Այնքան զայրացած էր, որ այլևս չէր լսում, թե ինչ էին խոսում ընկերները։  :Երբ Փադի Լեոնարդը ձայն տվեց նրան, պարզվեց, որ խոսքը գնում էր ուժեղ մարդկանց մասին։ Ուեդերսը սեղանակիցներին իր մկաններն էր ցույց տալիս և այնքան պարծեցավ, որ ընկերները ստիպված էին ձայն տալ Ֆարինգտոնին, որպեսզի պահպանի ազգային արժանապատվությունը։ Ֆարինգտոնը քշտեց թևքերը և ինքն էլ սեղանակիցներին ցույց տվեց իր մկանները։ Երկուսի թևերն էլ մանրազնին քննության և համեմատության ենթարկվեցին, և վերջիվերջո որոշվեց ուժի մրցույթ անցկացնել։ Հավաքեցին սեղանը, և հակառակորդները, ձեռքերի մատներն իրար հագցրած, արմունկներով հենվեցին սեղանին։ Փադի Լեոնարդի նշանով նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր մյուսի ձեռքը սեղանին սեղմել։ Ֆարինգտոնը շատ լուրջ և վճռական տեսք ուներ։  :Մրցույթն սկսվեց։ Երեսուն վայրկյան անց Ուեդերսն իր հակառակորդի ձեռքը դանդաղորեն սեղմեց սեղանին։ Ֆարինգտոնի գինուց կարմրատակած դեմքն ավելի ուժգին շառագունեց ամոթից ու զայրույթից, քանի որ այդ լակոտը հաղթել էր իրեն։ :— Ամբողջ մարմնով առաջ ընկնել չի կարելի։ Ազնի՛վ պայքարիր,— ասաց նա։ :— Այդ ո՞վ է անազնիվը,— գոչեց Ուեդերսը։ :— Եկեք նորից սկսենք, մինչև երեքը լրանա։ :Մրցույթը նորից սկսվեց։ Ֆարինգտոնի ճակատի երակներն ուռեցին, իսկ Ուեդերսի գունատ դեմքը պիոնի գույն ստացավ։ Նրանց ձեռքերն ու թևերը դողում էին լարվածությունից։ Երկար պայքարից հետո Ուեդերսը կրկին հակառակորդի ձեռքը ղանդաղորեն սեղմեց սեղանին։ Հանդիսատեսների կողմից հավանության խուլ ձայներ լսվեցին։ Մատուցողը, որ կանգնած էր սեղանի մոտ, իր շեկ գլխով նշան արեց հաղթողին և հիմար մտերմությամբ ասաց. :— Այ, դա գո՜րծ էր։ :— Իսկ քո՞ ինչ գործն է,— կատաղած նրա կողմը շրջվեց Ֆարրնգտոնը,— ի՞նչ ես քիթդ ուրիշի գործերի մեջ խոթում, սատանայի ծնունդ։ :— Սը՚ս,— ասաց Օ՚Հալորանը, նկատելով Ֆարինգտոնի դեմքի վայրագ արտահայտությունը,— հանգիստ, տղանե՛ր։ Մի-մի բաժակ էլ խմենք ու գնանք։ :Մռայլադեմ մի մարդ կանգնած էր Օ՚Քոննիլ կամրջի անկյունում և սպասում էր Սենդիմաունթ գնացող փոքրիկ տրամվային, որ տուն հասներ։ Նա լի էր թաքնված չարությամբ ու վրեժխնդրությամբ։ Սրտնեղում էր ու մի տեսակ վիրավորված էր զգում իրեն, նույնիսկ կարգին հարբած էլ չէր, իսկ գրպանում միայն մի երկպենսանոց էր մնացել։ Նա հայհոյում էր աշխարհի երեսին եղած ամեն ինչ։ Անհաջողություններ էր ունեցել գրասենյակում, գրավ էր դրել ժամացույցը, ծախսել էր ամբողջ փողը և մի լավ չէր էլ խմել։ Նորից ծարավ զգաց և բուռն ցանկություն ուներ նորից հայտնվելու տոթ, ծխով լցված գարեջրատանը։ Կորցրել էր ուժեղ մարդու իր համբավը այն բանից հետո, երբ ինչ-որ մի լակոտ երկու անգամ անընդմեջ հաղթել էր իրեն։ Սիրտը լեցուն էր կատաղությամբ, իսկ երբ հիշեց մեծ գլխարկով այն կնոջը, որ անցնելիս դիպավ իրեն և «կներեք» ասաց, բարկությունը համարյա խեղդեց նրան։  :Տրամվայը նրան մինչև Մելբուրն Ռոուդ տարավ, և նա քայլեց առաջ, իր մեծ մարմնով խուսավարելով զորանոցի պատերի ստվերում։ Զզվելի էր տուն վերադառնալը։ Երբ ետնամուտքից ներս մտավ, տեսավ, որ խոհանոցում ոչ ոք չկա, և կրակը համարյա հանգած է։ Նա բղավեց. :— Ա՛դա։ Ա՛դա։ :Նրա կինը փոքրիկ, սրադեմ մի էակ էր և իշխում էր ամուսնուն, երբ վերջինս ողջամիտ էր, ու դողում նրա առաջ, երբ հարբած էր։ Հինգ երեխա ունեին։ Մի փոքրիկ տղա ներքև վազեց աստիճաններով։ :― Այդ ո՞վ է,— մթության մեջ նայելով հարցրեց հայրը։ :— Ես եմ, հայրի՛կ։ :— Ո՞վ, «Ես»։ Չա՞րլին։ :— Ո՛չ, հայրի՛կ, Թոմը։ :— Ո՞ւր է մայրդ։ :— Եկեղեցում։ :— Լավ... Իսկ նա մտածե՞լ է ինձ համար ճաշ թողնելու մասին։ :— Այո՛, հայրի՛կ, ես... :— Լամպը վառիր։ Հանուն ինչի՞ ես մթության մեջ քարշ գալիս։ Իսկ մյուսնե՞րն ուր են, քնա՞ծ են։ :Նա ծանրորեն փլվեց աթոռին, նայելով, թե ինչպես է տղան վառում լամպը։ Ապա սկսեց տղայի լավ առոգանությունը նմանակել, քթի տակ մրթմրթալով. «Եկեղեցո՜ւմ... եկեղեցո՜ւմ, հայրիկ»։ Երբ լամպը վերջապես վառվեց, Նա բռունցքով հարվածեց սեղանին ու գոռաց. :— Ո՞ւր է իմ ճաշը։ :— Ես հիմա... կեփեմ, հայրիկ,— ասաց փոքրիկը։ Հայրը կատաղությունից վեր ցատկեց եւ ցույց տվեց կրակը։ :— Ա՛յս կրակի վրա՞։ Արդեն ամեն ինչ այրվել է։ Սպասի՛ր, ես քեղ ցույց կտամ, թե ինչպես են կրակը փչացնում։ :Նա մի քայլ արեց դեպի դուռը եւ վերցրեց անկյունում դրված գավազանը։ :— Ես քեզ ցույց կտամ, թե ինչպես են կրակը փչացնում,— ասաց հայրր քշտելով թեւքերը, որպեսզի չխանգարեն իր շարժումներին։ :Տղան «Հայրի՜կ» բղավեց ու լաց լինելով սկսեց սեղանի շուրջը վազել, բայց հայրը հասավ նրան եւ բռնեց օձիքից։ Տղան վախեցած նայում էր հորը, սակայն փախուստի ճանապարհ չգտնելով, ծնկի եկավ։ :— Մյուս անգամ կրակը չես փչացնի,— ասաց հայրը և ուժով հարվածեց նրան գավազանի կոթով, — առ քեզ, լակո՛տ։ :Տղան ճչաց սուր ցավից, երբ գավազանը մի շերտ թողեց նրա ազդրին։ Ապա օդում իրար զարկեց ձեռքերը, և ձայնը դողդողաց վախից. :— Հայրի՜կ,— բղավում էր նա,— ինձ մի ծեծիր, հայրի՜կ։ Ես... ես կաղոթեմ քեզ համար... Ես կաղոթեմ քեզ համար, հայրի՜կ, միայն թե ինձ մի՛ ծեծիր... Ես կաղոթե՜մ քեզ համար...
[[Կատեգորիա:արձակ]]