Changes
/* ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ */
Մարդը վստահ ու արագ էր քայլում։ Կարճ ժամանակ անց նա արդեն Բիլբոյին դրեց գետնին, վրանի առջև։ Դռան շեմքին կանգնած էր Հենդալֆը՝ ձեռքը վիրակապած։ Դե որ հրաշագործն էլ վիրավորված լինի, էլ ինչ ասես մյուսներին մասին․ զորքի մեջ համարյա մեկը չկար, որ տուժած չլիներ։
Բիլբոյին տեսենոլվ՝ ծերկուը ծերուկը շատ ուրախացավ։
― Բեգինս,― բացականաչեց նա։― Այ քեզ անակնկա՜լ․․․ Այնուամենայնիվ ողջ ես․․․ Այ թե ուրախ եմ, հա՜․․․ Ես արդեն վախենում էի, որ նույնիսկ քեզ է դավաճանել բախտը։ Սարսափելի պատմություն ստացվեց։ Քիչ էր մնում ամեն ինչ խորտակվեր։ Բայց վերջի մասին քեզ հետո կպատմեմ։ Հիմա գնանք․․․― Հանկարծ նա լրջացավ։― Քեզ սպասում են,― ավելացրեց նա և հոբիտին առաջորդեց վրան։― Տորին․․․― ասաց նա ներս մտնելով։― Ես նրան բերել եմ։
Այո, այնտեղ Տորին Օուքենշիլդն էր պառկախպառկած, ամբողջապես վերքերով պատված, ծակծկված զրահն ու ծռմռված բերանով տապարն ընկած էին հատակին։ Տորինը բարձրացրեց գլուխը։
― Մնաս բարով, բարի Գող,― ասաց նա։― Ես գնում եմ սպասումի ապարանքները, իմ նախահայրերի մոտ, մինչև այն ժամանակ, երբ աշխարհը դեպի լավը փոխվի։ Ես թողնում եմ ողջ արծաթն ու ոսկին, քանի որ այնտեղ, ուր ես եմ գնում, դա արժեք չունի։ Ուզում եմ բարեկամաբար հրաժեշտ տալ քեզ, ետ վերցնել այն ժամանակ դարպասի մոտ ասած խոսքերս ու քավել իմ մեղքը։
Բիլբոն վշտացած ծնկի իջավ։
― Գնաս բարով, Սարատակի թագավոր,― այսաց ասաց նա,― ոսկու սարերը մեզ համար քո տեղը չեն բռնի ու մեր կորուստը չեն փոխհատուցի։ Բայց ես, այնուամենայնիվ, ուրախ եմ, որ վտանգների ժամանակ քեզ հետ եմ եղել։ Ամեն Բեգինսի չէ, որ պատիվ է վիճակվել այդպիսի արկածների մասնակից լինել։
― Դա ճիշտ չէ․․․― առարկեց Տորինը։― Քո մեջ լավն ավելի շատ է, քան դու կարծում ես, իզուր չէ, որ ծնվել ես բարեհաճ մի երկրում։ Խիզախությունն ու իամստությունը համաչափորեն են զուգակցվում քո մեջ։ Եթե այս աշխարհ եկած արարածը ավելի շատ գնահատեր համեղ սնունդը, սեղանը, երգն ու ուրախությունը, և ավելի քիչ՝ ոսկին, ապա աշխարհն ավելի ուրախ կլիներ։ Բայց ինչպիսին էլ որ լինի այս աշխարհը, տխուր թե ուրախ, ես հեռանում եմ այստեղից։ Մնաս բարով․․․
Եվ Բիլբոն քաշվեց մի կողմ, մենակ նստեց անկյունում, փաթաթվեց վերմակի մեջ և, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, լաց եղավ։ Նա այնպես լաց եղավ, որ աչքերը կարմրեցին ու ձայնը խզվեց։ Բարի սիրտ ուներ նա՝ Բիլբո Բեգինսը։ Ահագին ժամանակ անցավ, մինչև նա սիրտ արեց ամենահասարակ մի կատակ անելու։ «Ինչ հաջողություն,― ասաց նա ինքն իրեն,― որ ես ուշքի եկա հենց այն ֊ամանակժամանակ, երբ ուշքի եկա։ Լավ կլիներ, իհարկե, Տորինը կենդանի մնար, բայց ես ուրախ եմ, որ մենք բաժանվեցինք որպես բարեկամներ։ Դմբո ես դու, Բիլբո Բեգինս, ինչ շիլաշփոթ եփեցիր այդ քարով, և բոլորն իզուր․ քեզ այդպես էլ չհաջողվեց խաղաղություն ու անդորր գնել, միևնույն է, ճակատամարտը տեղի ունեցավ։ Բայց դու արդեն դրանում մեղավոր չես»։
Ամեն ինչի մասին, որ տեղի էր ունեցել իր անգիտակից վիճակի մեջ ընկնելուց հետո, նա հրաշագործից իմացավ ավելի ուշ։ Հենդալֆի պատմածը լսելով՝ նա ավելի շատ վշտացավ, քան ուրախացավ։ Նա հոգնել էր, տուն էր ուզում գնալ։ Բայց դեռ ստիպված էր սպասել։ Դրա համար էլ ես առայժմ կպատմեմ կատարված իրադարձությունների մասին։
Արծիվները վաղուց էին կասկածում, որ գոբլինները զորք են կուտակում։ Գոբլինների տեղաշարժերը լեռներում նրանց սուր աչքերից չէին վրիպում։ Այն ժամանակ նրանք էլ իրենց աաջնորդի առաջնորդի գլխավորությամբ հավաքվեցին Մառախլապատ Լեռներում։ Վերջապես, հոտն առնելով, որ ճակատամարտ է գնում, նրանք մի ակնթարթում փոթորիկի հետ միասին տեղափոխվեցին հովիտ։ Հենց նրանք էին, որ գոբլիններին Սարի լանջերից քշեցին ներքև, ուղիղ նրանց թշնամիների կենտրոնը, կամ էլ նետեցին անդունդը։ Արծիվներն արագ մաքրեցին Մենավոր Լեռը, և այդ ժամանակ էլֆերն ու մադրիկ լեռան թևերից իջան հովիտ ու մատրի մարտի մեջ մտան։
Բայց նույնիսկ արծիվների հետ իրենք, միևնույն է, ավելի քիչ էին, քան գոբլինները։ Եվ այստեղ, երբ արդեն հուսահատությունը պատել էր Սարի պաշտպաններին, հայտնվեց ինքը՝ Բեորնը։ Ոչ ոք չգիտեր, թե նա որտեղից հայտնվեց։ Նա եկավ մենակ, արջի տեսքով, այնքան կատաղած, որ սովորականից ավելի մեծ էր թվում։ Նրա մռնչոցը թմբուկների ու թնդանոթների դղրդյունից ավելի բարձր էր, նա գայլերին ու գոբլիններին շպրտեց աջ ու ձախ, ոնց որ փետուր լինեին։ Բեորնը նրանց վրա հարձակվեց թիկունքից և ճեղքեց անցավ հենց առաջապահ զորքերի միջով։ Թզուկները դեռ կռվում էին կլոր ցածրիկ բլուրի վրա։ Այստեղ Բեորնը կանգ առավ, վերցրեց թշնամու նիզակներից խոցված Տորինին և դուրս բերեց մարտի դաշտից։
― Թող քարն այստեղ մնա այնքան ժամանակ, քանի Սարը կանգուն է,― ասաց նա։― Եվ թող երջանկություն բերի նրա ժողովրդին, որ կապրի այստեղ այսուհետ․․․
Էլֆերի արքան գերեզմանի վրա թողեց Օրկրիստը՝ էլֆերի թուրը, որ խլել էին Տորինից գերության մեջ։ Երգերում ասվում է, իբրև թե երբ թշնամի էր մոտենում, թուրը մթության մեջ լույս էր տալիս, դրա համար էլ թզուկների ամրոցի վրա ոչ ոք հանկարածակի հարձակվել չէր կաորղ։ կարող։ Այժմ այստեղ բնակվեց Դեյնը՝ Նեյնի որդին, և այժմ նա դարձավ սարատակի թագավոր, ու ժամանակի ընթացքում դեռ շատ թզուկներ հավաքվեցին նրա գահի շուրջը։ Տորինի տասներկու ուղեկիցներից մնացել էին տասը․ խիզախ ու հավատարիմ Ֆիլին ու Կիլին զոհվել էին՝ իրենց վահաններով ու մարմնով ծածկելով Տորինին, քանի որ նա իրենց հարազատ քեռի էր գալիս։ Այդ տասնյակը մնաց Դեյնի հետ, և Դեյնը հարստությունը խղճով տնօրինեց։
Ինքնըստինքյան հասկանալի է, խոսք անգամ լինել չէր կարող այն մասին, որ գանձերը հավասար բաժանեին․ ինչպես որոշել էին սկզբում, Բալինի, Դվալինի, Դորիի, Նորիի և Օրիի, Օյնի ու Գլոյնի, Բիֆուրի ու Բոֆուրի, Բոմբուրի ու Բիլբոյի միջև։ Բայց Բերդն ստացավ ամբողջ արծաթի և ոսկու տասնչորսերորդ մասը ձուլակտորներով ու պատրաստի իրերով։ Այդ ժամանակ Դեյնը ասաց․
Իսկ Բիլբոյին նա ասաց․
― Ոսկին ու արծաթը նույնքան քոնն են, որքան և իմը, չնայած որ նախկին պայմանագրին պայմանագիրն իր ուժը կորցրել է, չէ՞ որ շատերն են մասնակցել գանձերի նվաճմանն ու փրկությանը։ Դու հրաժարվեցիր քո բաժնի նկատմամբ ունեցած իրավունքից, սակայն ես չէի կամենա, որպեսզի իրականանային Տորինի խոսքերը, որոնց համար նա հետո զղջաց։ Եթե հիշում ես, նա ասաց, իբրև թե մենք ժլատ կլինենք։ Ես քեզ ավելի առատորեն կպարգևատրեի, քան մյուսներին։
― Դու շատ բարի ես,― պատասխանեց Բիլբոն,― բայց, ազնիվ խոսք, այսպես ինձ համար ավելի հեշտ է։ Ախր եթե ես մի բեռ ոսկի տանեմ ինձ հետ, ապա ճանապարհն առանց կռվի ու սպանության չի անցնի։ Իսկ ի՞նչ պետք է անեմ ոսկին տանը։ Ոչ, ավելի լավ է թող քո ձեռքում մնա։
Վերջ ի վերջո Բիլբոն համաձայնեց երկու ոչ մեծ արկղ վերցնել, մեկը արծաոթվարծաթով, մյուսը՝ ոսկով լցված, որաքն որքան կարող էր տանել պոնին։
― Այսքանից գուցե մի կերպ գլուխ հանեմ,― ավելացրեց Բիլբոն։