Changes
/* Պնդում 21 */
Շրջանի մեջ նույն հատվածում գտնվող անկյունները հավասար են մեկը մյուսին։
[[Պատկեր:Շրջանի_նույն_հատվածի_անկյուններ.png|center|200px]]
Թող ABCD-ն լինի շրջան, և թող BAD-ն և BED-ն լինեն անկյուններ նույ BAED հատվածում։ Ես ասում եմ, որ BAD և BED անկյուններըհավասար են մեկը մյուսին։
Թող ABCD շրջանի կենտրոնը լինի գտնված [[#Պնդում 3․1|Պնդում 3․1]] և լինի F կետում։ Եվ թող BF-ը և FD-ին միացված լինեն։ Եվ քանի որ անկյուն BFD-ն կենտրոնի մոտ է, և BAD-ն՝ շրջանագծի մոտ, և նրանք ունեն նույնշրջանագծային հիմք BCD-ն, անկյուն BFD-ին հետևաբար BAD-ի կրկնակին է [[#Պնդում 3․20|Պնդում 3․20]]։ ԱՅսպիսով նույն պատճառներով BFD-ն նույնպես BED-ի կրկնակին է։ Հետևում է, որ BAD-ը հավասար է BED-ին։
Հետևաբար շրջանի մեջ նույն հատվածում գտնվող անկյունները հավասար են մեկը մյուսին։ Ինչն էլ հենց այն էր, որ պահանջվում էր ցույց տալ։