Changes

Պատմություն և ճշմարտություն

Ավելացվել է 12 բայտ, 10 Մարտ
=== Անել և Ասել ===
Քանի որ խոսքը նույնպես մարդկային դրսևորում է, այն նույնպես վերջավորության ձև է, զուտ հայեցողության նման այն մարդկային վիճակից դուրս չէ, ոչ թե Աստծո խոսք է, կամ ստեղծարար խոսք, այլ` մարդու խոսք, նրա պայքարող գոյության մի ասպեկտը, այն գործում է աշխարհում և ստեղծում ինչ-որ բան, կամ ավելի շուտ` խոսող մարդն է ստեղծում ինչ-որ բան և ստեղծում իրեն, բայց այլ կերպ, քան աշխատելով:
Հենց այն պատճառով, որ մարդը խոսեց երկրաչափական տարածության մասին, այնտեղ ապրելու, չափագրված այդ տարածքում գործելու փոխարեն, հնարավոր դարձավ մաթեմատիկան, և դրա շնորհիվ` մաթեմատիկական ֆիզիկան և իրարահաջորդ արդյունաբերական հեղափոխություններից առաջացած տեխնիկան: Զարմանալի է այն, որ Պլատոնը գծի, մակերեսի, հավասարության, ֆիգուրների նմանության և այլնի անվանման իր աշխատանքով, որը խստորեն բացառում: էր մեքենայությունների դիմելու ամեն միջոց ու ակնարկ և ֆիգուրների ֆիզիկական վերափոխություն, նպաստել է էվկլիդյան երկրաչափության ստեղծմանը: Մաթեմատիկական լեզվի այլ ասկետիզմը, որին մենք, վերջին հաշվով, մեխանիկական դարաշրջանում պարտական ենք մեր բոլոր մեքենաները, անհնարին կլիներ առանց Պարմենիդեսի հերոսական տրամաբանության վերջինս նշանակությունների ինքնանույնացման անունից ամբողջովին մերժում էր կայացման և praxis-ի աշխարհը: Շարժման և աշխատանքի հենց այդ մերժմանն ենք մենք պարտական էվկլի դեսի, Գալիլեյի գործերը, ժամանակակից մեխանիզմները և մեր բոլոր սարքերն ու մեքենաները: Քանզի դրանց մեջ են ի մի բերվում մեր բոլոր գի. տելիքները, խոսքերը, որոնք սկզբում հրաժարվում էին աշխարհի վերափոխությունից: Լեզվի զուտ մտածողության փոխակերպվելու շնորհիվ տեխնիկական աշխարհն իր ամբողջության մեջ այսօր կարող է ներկայանալ որպես խոսքի աշխարհի ներխուժում մկանների աշխարհ: Ըմբռնողական հատկությամբ պրագմատիկ հատկությունների ձեռքբերումը շատ բան է պարզաբանում. այն հենց արտադրողական գործունեության մեջ բացահայտում է նրա նախասկզբնական կառուցվածքը, ինչպես նաև խոսքի ու աշխատանքի միջև ծնունդ առնող վիճաբանությունը: Արդեն իսկ այս փոխհարձակումը սկզբնական բողոք է. praxis-ը խոսքը դիտում է իբրև պլանավոր ման լեզու, սակայն խոսքն ի սկզբանե մտածողական նահանջ է, «իմաստի դիտարկում», ծնունդ առնող theoria: Այս առաջնային և միշտ վերանորոդվող դիալեկտիկան մեզ ստիպում է վճռականորեն հրաժարվել հասարակության մշակութային այսպես կոչված վերնաշենքերի բիհևիորիստական և a fortior պիֆենոմիստական ամեն մեկնությունից: Լեզուն նույնքան հիմնաշենք է, որքան վերնաշենք: Այստեղ անվերապահորեն պետք է հրաժարվել հիմնաշենքի և վերնաշենքի սխեմաներից ու դրանց հակադրել միանգամայն շրջանաձև մի շարժում, որտեղ երկու հասկացությունները հաջորդաբար ներառում են իրար և դուրս գալիս իրարից:
=== Խոսքի Ուժը ===
Խոսքն ամենից մոտ է կանգնած աշխատանքին. հրամայական խոսքն արդեն իսկ աշխատանքի ծնունդ առնող քննադատություն է կրկնակի իմաստով` դատելու և սահմաններ պարտադրելու:
Սոսկ այս կասկածն ու ժխտողականությունը ի զորու եղան բացելու հնարավորության այն ոլորտը, ուր կարողացավ երևան գալ նույնքան վերացական, անիրական մի օրենք, որքան, օրինակ, իներցիայի օրենքն է, որին չէր կարող հանգեցնել ոչ մի ենթակայություն երևույթներին և որից, սակայն, ծնունդ առավ մեխանիկական ողջ միտքը:
==== Ոգեկոչում ====
Սակայն արդար չէր լինի խոսքի ողջ ուժը սահմանափակել իրարահաջորդ հրամայականով ու քննադատությամբ, եթե նույնիսկ ընդլայնենք կասկածական խոսքի ոլորտը` այնտեղ ներառելով հաստատումն ու ասվածքը:
=== Հանուն աշխատանքի և խոսքի քաղաքակրթության ===
Այստեղ ոչինչ մաքուր չէ, ոչ էլ բացարձակապես իսկական: Զարմանալիորեն իրար խառնված այս խառնաշփոթից ու ծանրացած խղճից այն կողմ մշակույթը երևան է հանում հարմարվողականության նկատմամբ մարդու օրինական մերժումը: Մշակույթը նաև ազատագրում է մարդուն, նրան պատրաստ դարձնում բացարտության, հեռավոր ճամփորդության, այլ բանի, ամեն բանի: «Հումանիտար գիտությունների», պատմության և ամենից շատ փիլիսոփայության ֆունկցիան է «մտար ծողության» միջոցով դիմակայել օբյեկտիվացմանը, աշխատավոր մարդու հարմարվողականությունը վերջավոր աշխատանքին փոխհատուցել իր ամբողջության մեջ մարդկային ճակատագրի վերաբերյալ քննադատ մարդու հարցադրումով և բանաստեղծ մարդու ներբողով: Դաստիարակությունը բառիս խիստ իմաստով թերևս միայն օբյեկտիվացման, այսինքն` հարմարվողության պահանջի և մտածողության ու ապահարմարվողության պահանջի ճիշտ, բայց դժվարին հավասարակշռությունն է. այդ լարված հավասարակշռությունն է մարդուն կանգուն պահում<ref group="Ծանոթագրություններ">"La parole est mon royaume", Esprit, fevrier 1955:</ref>:
==== Աշխատանքի քաղաքակրթությունը ====
Ես այժմ կարող եմ անդրադառնալ աշխատանքի քաղաքակրթության հասկացության նշանակության ու սահմանների վերաբերյալ իմ մոտեցմանը: ես լիովին ընդունում եմ Բարտոլիի առաջարկած սահմանումը, դա «քաղաքակրթություն է, որ տեղ աշխատանքը տնտեսական ու սոցիալական գերակա կատեգորիա է»: Այդ սահմանումը բարդություն չի առաջացնի, եթե ընդունենք այն քննադատությունը, որին ենթարկում ենք կապիտալիզմն իր տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային ձևերի մեջ: Այդ սահմանումն առավել արժեքավոր է այն պատճառով, որ նրա սուր ծայրն ուղղված է ոչ թե հայեցման ուրվականի, այլ փողի ֆետիշության դեմ: Աշխատանքի հարցում հենց սա է տնտեսագետի մտածողության գերազանցությունը` փիլիսոփայի մտածողության նկատմամբ:
Այդժամ աշխատանքի քաղաքակրթությունը այլևս ոչ միայն այն քաղաքակրթությունն է, որտեղ աշխատանքն արտացոլվում է խոսքում, այլև այն քաղաքակրթությունը, ուր խոսքն ունի միայն երկու օբյեկտ աշխատանքն ինքը և սոցիալիզմ կառուցող պետության գաղափարախոսությունը: Աշխատանքի և խոսքի դիալեկտիկայի մեր ողջ վերլուծությունը մեզ նախազգուշացնում է, որ խոսքի քննադատական ու բանաստեղծական ֆունկցիայի և աշխատանքի արդյունավետության ֆունկցիայի մի տեսակ միասնական շնչառությունը կորցրած քաղաքակրթությունը վերջին հաշվով դատապարտված է լճացման: Քաղաքակըթությունը պահպանում է իր առաջընթացը միայն այն դեպքում, եթե ստանձնում է խոսքի բոլոր ռիսկերը և սխալվելու իրավունքը` հաստատում որ պես քաղաքական անհրաժեշտ ֆունկցիա: Խոսքի այդ ռիսկերը այն գինն են, որ աշխատանքի քաղաքակրթությունը պիտի աշխատանքին վճարի խոսքի մատուցած ծառայության դիմաց:
==== Ծառայություն, որ խոսքը մատուցում է աշխատանքին ====
Վարձու աշխատանքում խոսքի ծառայությունը կպահպանվի աշխատանքի սոցիալական «օտարումներից» ավելի, քանի որ այն համապատասխանում է առավել տևական խնդիրների, որոնք ավարտուն, ավելի ու ավելի մասնակիացող, միօրինակ դարձող աշխատանքի մեջ առաջադրում է մարդու «օբյեկտիվացումը»: Ոչինչ չի կարող ավելի կործանարար լինել, քան այս խնդիրները Ժխտելը հանուն աշխատանքի «ապաօտարման» առավել հրատապ հարցերի: Ամեն մտածողություն ու ամեն գործողություն պիտի խորապես դիտարկված լինեն` կախված վտանգների անխուսափելիությունից, ինչպես նաև տևականությունից: