Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 3 բայտ, 21:11, 4 Հուլիսի 2013
/* ԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ */
   Եվ այսպես Բիլբոն հիշեց մատանու մասին։ «Թո՛ւ,― մտածեց նա։― Պարզվում է, անտեսանելի լինելը միշտ չէ, որ ձեռնտու է։ Եթե մատանին չլիներ, ես, երևի, գիշերն անցկացնեի տաք ու հարմարավետ տեղում»։
 
 
 
 
 
   ― Այդ ես եմ, Բիլբո Բեգինսը, Տորինի ուղեկցիը,― գոռաց նա՝ մատանին հանելով։
   Էլֆերի զորքը բռնեց ետդարձի ճանապարհը։ Այն, որքան էլ ցավալի է, խսիտ փոքրացել էր, բայց ողջ մնացածները, միևնույն է, ուրախանում էին․ վիշապը մեռած էր, գոբլինները՝ ջախջախված, էլֆերը երգում էին գարնան մասին, որ գալիս էր ձմռանը փոխարինելու։
   Հենդալֆն ու Բիլբոն գնում էին էլֆերի քրաքյին ետևից, իսկ նրանց կողքով քայլում էր Բեորնը մարդու կերպարանքով և ամբողջ ճանապարհին ծիծաղում էր ու բարձր երգում։ Այդպես նրանք գնացին, մինչև հասան Սև Անտառի սահմաններին։ Այստեղ ստիպված էին դադար առնել, քանի որ հրաշագործն ու Բիլբոն չուզզեցին չուզեցին անտառ մտնել, որքան էլ էլֆերի արքան համոզում էր հյուրընկալվել իր պալատում։ Հենդալֆն ու Բիլբոն որոշել էին անտառը շրջանցել հյուսիսից, անցնելով ամայի տեղանքով, որ ընկած էր անտառի և Գորշ լեռների միջև։ Ճանապարհն, իհարկե, երկար էր ու ձանձրալի, բայց հիմա, առանց գոբլինների, այստեղ ավելի անվտանգ էր թվում, քան Սև Անտառի թավուտի մութ կածաններում։ Մանավանդ որ նրանց հետ էր նաև Բեորնը։
  ― Մնաս բարով, էլֆերի արքա,― ասաց Հենդալֆը։― Ու թող զվարթ լինի ձեր կանաչ անտառը, աշխարհը դեռ բավականաչափ երիտասարդ է․․․ Ուրախություն եմ ցանկանում ձեր ողջ ժողովրդին․․․
  ― Ը֊ը֊ը՛, ես կարծում եմ․․․ ինձ թվում է․․․ շփոթված կմկմաց Բիլբոն,― ես․․․ ը֊ը֊ը՛․․․ պարտական եմ ձեզ, ը՜մ֊մ֊մ․․․ հյուրընկալության համար։ Գողերին էլ է հատուկ երախտագիտության զգացումը։ Ես շատ եմ խմել ձեր գինին և շատ եմ կերել ձեր հացը։
  ― Ես ընդունում եմ քո ընծան, ով Բիլբո Առատաձեռն,― հանդիսավոր ասաց արքան։― Քեզ դասում եմ էլֆերի բարեկամների շարքը և օրհնում եմ․ թող որ չկարճանա քո սվերըստվերը, այլապես գողությունը չափազանց հեշտ գործ կդառնա։ Գնաս բարով․․․
  Էլֆերը շրջվեցին դեպի անտառ, իսկ Բիլբոն բռնեց վերադարձի երկար ճանապարհը։ Այդ ճանապարհին էլ նրան քիչ դժվարություններ ու զանազան արկածներ չապատահեցին։ չպատահեցին։ Այնուամենայնիվ վայրի տեղանքը վայրի էլ մնում էր։ Այն օրերին բացի գոբլիններից այնտեղ ուրիշ շատ այլ պիղճ պիղծ արարածներ էին քարշ գալիս։ Բայց այս անգամ Բիլբոն ոչ մի անգամ լուրջ վտանգի չենթարկվեց։ Կամաց֊կամաց, ձմռան կեսերին, նրանք հասան Բեորնի տունը և հյուր մնացին։ Ծննդյան տոները շատ ուրախ անցան, ամեն տեղից Բեորնի հրավերով բազմաթիվ հյուրեր հավաքվեցին։ Մառախլապատ Լեռների գոբլինները նրանց այլևս չէին անհանգստացնում․ պարտությունց հետո նրանք սսկվել էին ու թաքնվել խոր որջերում։ Վարգերը հեռացել էին անտառներից, և մարդիկ այժմ աներկյուղ ճանապարհորդում էին։ Բեորնը այդ կողմերում առաջնորդ դարձավ և կառավարեց Վայրի Երկիրը։ Ասում են, որ նրա ժառանգները սերնդե սերունդ տիրապետում էին արջ դառնալու ունակությանը։ Սրնաց մեջ վատերն էլ էին հանդիպում, չար մարդիկ, բայց մեծամասնությունը հոգով Բեորնի էր նմանվում, թեև նրանք ավելի ցածրահասակ էին ու ոչ այնքան ուժեղ։ Նրանց օրոք վերջին գոբլիններին վռնդեցին Մառախլապատ Լեռներից, և Վայրի Երկրին հարևանում էր խաղաղությունն ու ահնգստությունը։
  Արդեն բացվել էր հիասքանչ և տաք գարունը, փայլում էր վառ արևը, երբ Բիլբոն և Հենդալֆը հրաժեշտ տվեցին Բեորնին։ Ինչքան էլ Բիլբոն կարոտել էր հարազատ տանը, բայց էլի Բեորնի տնից ափսոսանքով էր հեռանում, որովհետև Բեորնի այգու ծաղիկները գարնանը չէին զիջում թեժ ամռան հրաշալի ծաղիկներին։