Changes

Անծանոթը

Ավելացվել է 2568 բայտ, 16 Մարտ
{{Վերնագիր|վերնագիր = Անծանոթը|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]|թարգմանիչ =[[Սամվել Թավադյան]] |աղբյուր =}}<center><poem>Սուրը տաճարում է։Ես մեկն եմ տաճարի քրմերից, որ այն երբեք չի տեսել։Այլ համայնքներ երկրպագում են բրոնզե հայելիներկամ քարեր։Մտածում եմ` վաղեմի ժամանակներում ընտրում էին հազավգյուտ իրեր։Անկեղծորեն ասում եմ. սինտոիզմը ամենաազատ պաշտամունքն է։Ամենաազատը և ամենահինը։Մենք ունենք հին գրություններ, որ այլևս անընթեռնելի են:Սինտոիզմ դավանել կարող են եղջերուները և ցողի կաթիլները։Այն բարերարություն է ուսուցանում,բայց չի սահմանում բարոյականություն:Եվ չի պնդում, որ յուրաքանչյուրը հյուսում է իր կարման։Այն չի սարսափեցնում հատուցմամբ և կաշառում ընծաներով։Նրա հետևորդները կարող են աշակերտելԲուդդային կամ Հիսուսին։Այն պատվում է կայսիրն և մեռյալներին։Հավատում է, որ մահից հետո մարդը աստվածանում էև պահպանում իր ժողովրդին։Հավատում է, որ մահից հետո ծառը աստվածանում էև պահպանում ծառերին։Հավատում է, որ աղը, ջուրը և երաժշտությունը մաքրագործում են։Հավատում է, որ աստվածությունները անթվելի են։Արշալույսին մեզ այցելեց մի ծեր բանաստեղծ`կույր պերուացի:Սրահում նստած մենք կիսում էինք այգու քամին,խոնավ հողի բույրը և երգը թևավոր աստվածների։Թարգմանչի միջոցով ես մեկնել եմ մեր հավատը։Չգիտեմ, թե նա ինչ է հասկացելԱրևմտյան դեմքերը ` դիմակներ են,Որ անհնար է վերծանել։Նա խոստացել է Պերու վերադառնալով`հիշել մեր զրույցը բանաստեղծությամբ։Չգիտեմ, թե ինչ է եղել։Չգիտեմ` կհանդիպե՞մ նրան։։</poem>