Changes

/* VI։ Դատախազը բռնում է Միտյային */
— Այո, առայժմ այդպես է պետք... Բարի եղեք առայժմ այստեղ նստելու, կարող եք անկողնից վերցնել ծածկոցը և փաթաթվել, իսկ ես... ես այս բոլորը հիմա կկարգադրեմ։
Բոլոր իրերը ցույց տվեցին ենթավկաներին, կազմեցին խուզարկության ատենագրությունը, և վերջապես Նիկոլայ Պարֆյոնովիչը դուրս գնաց, իսկ հագուստը տարան նրա ետևից։ Իպոլիտ Կիրիլովիչը նույնպես դուրս գնաց։ Միտյայի մոտ մնացին միայն գյուղացիները, որոնք լուռ կանգնել էին ու իրենց հայացքները չէին հեռացնում նրանից։ Միտյան վերցրեք վերցրեց ծածկոցը և փաթաթվեց, սկսել էր մրսել։ Մերկ ոտքերը դուրս էին ցցվել, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ծածկոցն այնպես հարմարեցնել իր վրա, որ ծածկի դրանք։ Նիկոլայ Պարֆյոնովիչը կարծես թե շատ ուշացավ, «տանջելու չափ շատ», «ինձ շան լակոտի տեղ է դնում», կրճտացնում էր ատամները Միտյան։ «Այդ անպիտան դատախազն էլ գնաց՝ իհարկե արհամարհելով ինձ, զզվեց մերկ մարդուն նայելուց»։ Միտյան այնուամենայնիվ ենթադրում էր, որ իր հագուստը կզննեն այնտեղ ու ետ կբերեն։ Բայց ինչպիսի՜ վրդովմունքով լցվեց նա հանկարծ, երբ Նիկոլայ Պարֆյոնովիչը վերադարձավ բոլորովին ուրիշ մի հագուստով, որ մի գյուղացի բերում էր նրա ետևից։
— Դե՛հ, ահա ձեզ հագուստ,— ասաց նա սանձարձակ մի շեշտով, ըստ երևույթին շատ գոհ լինելով, որ կարողացել էր հոգատարություն ցույց տալ։— Այս արտասովոր պարագաներում պարոն Կալգանովն է ձեզ ընծայում սրանք, ինչպես և մի մաքուր վերնաշապիկ։ Բարեբախտաբար հենց այս բոլորը կային նրա ճամպրուկի մեջ։ Կարող եք հագնել ձեր սեփական սպիտակեղենն ու գուլպաները։
17
edits